ուրեմն, տարսոնացի ալիծը (ալիսը) կիլիկիայի լեւոն գ թագաւորի դուստրն էր երկրորդ կնոջից։ յայտնի ա, որ լեւոն գ֊ն էլ ա գնահատել գրականութիւնը եւ սատարել գրողներին, նաեւ որ ինքը գրում էր։ օրինակ, նա դարձել էր տաթեւի միաբանութեան անդամ, եւ այդ իր ցանկութիւնն արտայայտուած ա իր բանաստեղծութեան մէջ։
սա ալիծի բանաստեղծութիւնն ա, որի մէջ նա ասում ա, որ իր սիրտը կը շահի նա, ով կը կարողանայ իրեն նման ձեռագրով գրել։
վերջը ̶ա̶լ̶ի̶ծ̶ի̶ն̶ ̶ա̶մ̶ո̶ւ̶ս̶ն̶ա̶ց̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶ե̶ն̶ ալիծն ամուսնանում ա վրաց թագաւորի որդու՝ դաւթի հետ, որը դժուար թէ այնքան ճարտար էր որ կարող էր ալիծի հայերէն ձեռագիրը կրկնօրինակել։
Նա է իմ տեսոյն արժանի, ով ոք որ…
Ասեն, թէ էր կոյս մի ի Տարսոն, եւ անունն Ալիծ, որ եւ
նա էր գրագիր յոյժ հմուտ։ Գրեաց զայբուբենս եւ ասաց,
թէ՝ Ով ոք որ սմա նմանեցընէ, նա՛ է իմ տեսոյն արժանի։
Որ եւ գրեալ՝ բերին զերկուքն։ ոչ հաւանեալ՝ ասէ․
Ծայրն Ձա֊ին, ծակն Ծա֊ին՝
Չի՛ նմանիր գիրն Ալիծին։
Եւ դարձեալ ասէ վասն ուզողացն, թէ՝ Ով որ գրէ
Զծայրն Ձա֊ին, զծակն Ծա֊ին,
Նա՛ կու լինայ փեսայ Ալիծին։
Եւ ոմն ի նոցանէ գրեալ եդիր, եւ հաւանեալ ասէ․
Ծայրն Ձա֊ին, ծակն Ծա֊ին՝
Կու նմանի՛ գիրն Ալիծին։
#բանաստեղծութիւն #արուեստ #ալիծ #ալիս #սէր #գիր #տարսոն #ձ #ծ #ձա #ծա #փեսայ #գրագիր
#ալիս
մեր սենեակում դուռը աւտոմատ կողպւում էր վեցն անց կէս, աշխատանքից յետոյ։ արդեն երեք օր է, ինչ միշտ է կողպւում, այսինքն արդեն երեք օր է ժամը միշտ վեցն անց կէսից ուշ է, ու միշտ տուն գնալու ժամանակն է։ #թէյ #ալիս
ՓՐՉՐԹԱՆ
Ճաշ չորսն էր գալիս, ճանչերը ճկլոր Հոլում էին եւ շաղափում քամչին, Ու թշվաբր էին չամչերը բոլոր, Փռնչում էին խոչերը փամճին։ «Չար Փրչրթանից զգույշ կաց, տղա՛ս․ Սուր մագիլներից ու մեծ երախից, Ջարջար թռչունից հեռու կաց, տղա՛ս, Խուսափիր քիլոտ Չարչամ չարախից»։ Տղան ձեռքն առավ սուրը փրչրթոտ, Գնաց գտնելու հրեշին չրփեջ․ Շունչ քաշեց մի պահ Թամթամ ծառի մոտ, Ու խորասուզվեց իր մտքերի մեջ։ Եվ մինչ կանգնած էր նա մտամոլոր, Փրչթանն ելավ դիմացը նրա․ Թարփամ անտառից ելավ գավաթլոր Ու ասպատակեց տղայի վրա։ Ու էլ աջ ու ձախ, ու էլ վեր ու վար՝ Փրչրթոտ սուրը նա զարկեց չորս դին, Սպանեց նրան, ու գլուխն առած, Տուն վերադարձավ տղան ցնծագին։ «Չար Փրչրթանին սպանե՞լ ես դու, Արի քեզ գրկեմ, իմ քաջուք տղա, Ո՛վ պառափանծ օր, հե՜յ, հարայ֊հուրույ»— Ուրախ ջրքրտաց ծեր հայրը նրա։ Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր Հոլում էին եւ շաղափում քամչին, Ու թշվաբր էին չամչերը բոլոր, Փռնչում էին խոչերը փամճին։
#Փրչրթան #Ալիս #Լյուիս֊Քերոլ #ջարջար #չարչամ #թարփամ #ասպատակել #ճաշ #ճկլոր #սոնա֊սեֆերյան #գրքեր #jabberwocky #lewis-carroll