ուրեմն, էսօր տէնց օր էր։
նախ գնացի էդ գործարան։ էնտեղ այլ քսան տարի հնացած հաստոց կար, որ լինուքսով ա աշխատում՝ debian woody֊ով, դրա մասին կարծես գրել էլ եմ։
գնացի, տեսնեմ ինչի համար են կանչել՝ այլ հաստոց ա, մեեեեեեեեեեեծ, սովորական բնակարանում տեղ չէր անի, ու վրան ամէն կողմից գրուած ա՝ «pozor»։ ես գիտեմ որ դա չեխերէն «ուշադրութիւն» ա։
ու էնտեղ արտասահմանից եկած մարդ կար, որ էդ հաստոցները սպասարկո՞ւմ էր, չեմ իմանում ինչ էր անում։ ու մի ձեռք չունէր։ չեմ կարող չմտածել՝ հաստոցներից մէկն ա կտրել։
ասում եմ՝ «չեխերէ՞ն» ա, ասում ա՝ «հա, ես եմ չեխիայում ապամոնտաժել»։ ուրեմն, դիսկ են գտել հաստոցի մէջ ինչ֊որ պահարանում՝ ֆլոպի դիսկ։ ասում են՝ սրա մէջ երեւի ծրագիր կայ։ գնացի տուն, միացրի ֆլոպի ընթերցիչին՝ դրա մէջ ոչ բարձրաճաշակ նկարներ էին՝ նրբերշիկից սարքած արնանդամը դրանցից ամենազուսպն էր երեւի։ ա չէ, մէկ էլ կար ինչ֊որ նկարչի գրաֆիկա՝ ստորագրութեամբ։ էդ մարդը համ տէնց նկարներ էր հաւաքել, բայց եւ մի գեղանկարչութեան նմուշ։ ուրիշ բան չկար։ գրեցի էդ մարդկանց, ասացի որ սէնց վիճակ ա։ ասին՝ ուղարկի ֆայլերը։ ասում եմ՝ օգտակար բան չկայ։ ասում են՝ ուղարկիր համոզուենք։ դէ ուղարկեցի։
ու դէ ճանապարհը ահաւոր՝ լայն փողոցներ, աւտօյի տակ ընկած շներ, ահաւոր քշող մեքենաներ, փիլիսոփայի ասած՝ գաղջ մթնոլորտային ճնշում։
դրանից յետոյ մեր արուարձանի թափթփուած վիճակը եւ օդում լողող, սառը քամով քշուող ցելոֆանները սիրտ էին ջերմացնում։
յետոյ գնացի քաղաք ֆռֆռալու, գտայ ինձ հայկում, ինչ֊որ ոչ մի տեղ չէր հրապուրում, ընկերներս չեկան, նստեցի էն հետեւի մութ տեղում, գործ էի անում, նոյնիսկ հետաքրքիր գործ՝ ես տարուած եմ նրանով որ ամէնի պատմութիւնը լինի, ու օրինակ հանել եմ ulm oberon֊ի ամէն թողարկման փոփոխութիւնը որպէս առանձին git commit։
ու ունեմ shark oberon֊ի սորսը որ վերջերս հեղինակի git֊ում եմ գտել, նաեւ եսիմերբ ներբեռնած չեմ յիշում որտեղից, ու դրա հետնորդ olr֊ի բոլոր֊բոլոր վարկածները գտայ ներբեռնեցի։ archive.org֊ում նայում էի ինչ թողարկումներ են եղել, յղման անունով, նիշքը չեն պահել, ու չնայած յղումը փոխուել ա, նիշքերի անունները գիտէի, բոլորը նոր յղումով ներբեռնեցի՝ ենթադրեցի որ տեղափոխել ա նիշքերը, ու իսկապէս՝ բոլորը տեղափոխել ա, հները չի ջնջել։
իսկ ես ուզում եմ git պատմութիւն ստանալ shark oberon֊ից սկսած՝ բոլոր փոփոխութիւնները, զի արդէն գիտեմ ինչպէս օբերոնի ֆայլերը պահել git֊ում որ git diff֊ն աշխատի։
իսկ էնտեղ բարդ ա։ ինչ֊որ ֆայլի մէջ օրինակ լիքը բան պակասում ա, իսկ մի բան այլ ձեւ ա։ գուցէ կը մտածես՝ էն միւսի մէ՞ջ են աւելացրել, իսկ էդ տողերը չունեցողը հի՞նն ա, բայց ամէնն այդքան միանշանակ չէ բնաւ ու գուցէ մարդիկ ջնջել են կոդը, զի լաւն ա, բայց պէտք չի։ ու ուզում էի հասկանալ olr֊ն որի՞ց ա ժառանգել, սրանի՞ց թէ՞ նրանից։
ու ջոկեցի, օրինակ էսպէս՝
տող 315,
fixlist:=SYSTEM.LSH(cw, -13) MOD 8000H*4);
անյայտ սորսի մէջ էդ տողը քոմենթած ա, ու դրա վերեւից այլ ձեւ ա գրուած։ իրանք դէ վարկածների պատմութեան ծրագրակազմ չունէին։ ես ունեմ բայց մէկ ա սիրում եմ էդպիսի բաներ անել, մեկնաբանութեան մէջ թողնում, որ երեւայ առաջ ոնց էր, կամ գուցէ ապագայում ոնց էլի փոխել դա հաշուի առնելով։ իսկ ամենահին հրապարակուած olr֊ի ելատեքստի մէջ լիքը բան փոխել են, բայց այ էդ տողն ու մեկնաբանածը՝ կան։
հետեւաբար պարզ ա որն էր որից յետոյ։ ու ով ա ումից սորս ստացել։
ինչեւէ, մարդ չեկաւ ինձ տեսնելու, յանկարծ ընկերոջս քոյրն եկաւ, նստեց դիմացս, գործ արեց, միայն ասացինք իրար բարեւ, ու յետոյ հաւաքուեց՝ ասաց՝ մինչ, ու գնաց։ էնտեղ էլ փչում էր, ու ես սկզբից հուդին կոչկեցի, յետոյ կնգուղը (վերջերս թարգմանութիւն էի գտել, ո՞րտեղ էր, որ այլ էր, գլխաեսիմինչ էր… ա՛, յիշեցի, քիքոձէի թարգմանութեան մէ՛ջ էր, փորձում էի յիշել ու չյիշեցի) քաշեցի, մի պահ դէմքս չէր երեւում, էդ քոյրն էլ երեւի մտածում էր ոճի համար եմ անում։
յետոյ հասայ տուն, մրսած եւ այլն, ու կոմպենսացրի այսօրուայ դժբախտ մանկութիւնս երկու բաժակ արտակարգ իրլանդական թէյով եւ չրով։
իսկ դո՞ւք ինչ յաջողութիւնների էք հասել։ աշխատանքում եւ անձնական կեանքում։
#հետազօտութիւն #հնէաբանութիւն #պատմութիւն #գաղջ #առօրեայ #օբերոն #էկրանահան #հայկ #թէյ
կներէք իհարկէ, որ սէնց բաներ եմ գրում, բայց «գուրիելի»֊ն ամենալաւ թէյն ա, ինչ ես փորձել եմ։ ով լինի վրաստանում, խնդրում եմ ինձ բերել «գուրիելի», պարտադիր չի մետաղէ, այլ թէկուզ այդ ստուարաթղթից տուփով, մէկ ա շատ լաւն ա։
#գուրիելի #թէյ
գուրիելի թէյը վրաս շատ լաւ ա ազդում։
սեւ թէյը։ շատ։
#գուրիելի #թէյ
բնաւ վրաստանի «պատրիոտ» չեմ, բայց պէտք ա ասել՝ «գուրիելի» թէյը շատ աւելի որակով ա, քան նոյնիսկ «ալտհաուսը»։
#գուրիելի #թէյ
էսօր ահագին լուսանկարեցի, մի երկու ժապաւէն, շատ լաւ լոյս էր, նոյնիսկ երբ արեւը չկար, հէնց էդ ժամանակ, ինձ թւում ա, շատ սիրուն նկարներ արի։ մի բակ լրիւ փոխուել ա, ըստ որում նիկոլենք որ փող էին տրամադրել լիքը բան նորոգելու, էս մանկապարտէզի պարիսպը որ հին ու սովետական էր, ու ինչ֊որ խամրած գոյներով ներկած՝ հիմա դարձել ա նոր ու անճանաչելի։ մի օր կը կիսուեմ նկարներով։ նմանապէս՝ գորիսում հին, ահաւոր վատ վիճակում գտնուող շէնքը նորոգեցին՝ բայց պլաստիկ պատուհաններ դրեցին։ չգիտես էլ, լա՞ւ ա որ փող են հատկացնում, եթէ տէնց պիտի նորոգեն։
հիմա իլիկ տեղ եմ, ստեփան շահումեանի նկարը տեսայ, վրան գրած ա՝ ok, չգիտեմ, հեղինա՞կն ա օկը, թէ՞ ստեփանը տրանսակտ վերլուծաբանութիւնն ա իւրացնում ու օկ ա իլիկի հետ։
երաժշտութիւնը հաւէսն ա՝ մոբի ա էս պահին, բայց հա էլ հաւէսն էր, խցկուել եմ դաշնամուրի պատուհանի մօտի արանքում, իսկ էն միւս արանքում ինչ֊որ աղջիկ ա նստել, որ չի երեւում, զի դաշնամուրի էն կողմից ա։
մի քիչ ծխած էր ստեղ, երկու հոգի ստոյկայի մօտ ծխում էին, բայց հիմա ծխողները գնացին ու օդն էլ մաքրուեց։ ընկերոջս համոզեցի մտնի տեսնի մթնոլորտը նոր պնդի որ գնանք այլ տեղ։ սպասում եմ։
#առօրեայ #մոբի #իլիկ #երեւան #քաղաք #թէյ #նկարներ
ահաւոր հաճելի ա, որ երեւանն այսօր այն տեղն ա ուր յունուարի երկուսին բաց տեղեր կան։
սա աննախադէպ ա եւ պէտք ա արձանագրուի։
նաեւ այդ տեղերում լիքը մարդ կայ։ աւաղ, գուցէ լաւ կեանքից չի, ու մասնաւորապէս պայմանաւորուած ա ռազմական դրութեամբ ու համավարակի պայմաններում փակ սահմաններով։
հեռախօսի միջի նկարները չէի կարողանում շուտ վերբեռնել՝ սէյլֆիշի դիտարկիչը չի ցուցադրում սոշըլհոմի կայքը։ ու ստիպուած եղայ փորձարկել ֆլատպակ սէյլֆիշի վրայ ու պարզեցի որ kde mobile֊ի անջելֆիշ դիտարկիչը չի կարողանում դիսկից նիշքեր վերբեռնել՝ ոնց որ ֆլատպակի ու սէյլֆիշի սահմանափակում ա։
ամէն դէպքում, հիմա կարող եմ կիսուել անկապ ուտելիքի նկանրերով։
ու տէնց։
#երեւան #յունուար #առօրեայ #սնուելիք #խմելիք #թէյ #նկարներ
այս գծերը տեսնո՞ւմ էք։ առաջ, եթէ թէյամանը ճաքում էր, տէնց վարպետներ կային, որ մետաղից սէնց կարկաս էին սարքում, ուժեղացնում կոնստրուկցիան, որ դեռ օգտագործել լինի։
#թէյ #թէյնիկ #թէյաման #վարպետ #անցեալ #պատմութիւն
առաւօտ, թէյ։
— ո՞նց ես նորայր։ — … ։ … ։ … ։ դէ շատ վատ չեմ, իսկ դա արդէն լաւ ա։ — հա՞, ինձ թւում ա երբ շատ լաւ չես, դա ա վատ։ — կախուած ա թէ մարդու լռելեայն վիճակը որն ա։ շատ վատ թէ շատ լաւ։ ինձ թւում ա առաջինը։ #զրոյց #թէյ
սա ժամանակին չէի հրապարակել, որովհետեւ ամաչեցի այդ խալիկներից։ ու դրանք էլ չկան։
սարսափելի լաւ նկար չի, բայց ես էմոցիոնալ կապ ունեմ դրա հետ։
ու կուզէի հրապարակած լինէր դեռ այն ժամանակ։ մարտ 2017։
պարզւում ա, երբ ռեհանի թէյի մէջ ճզմում ես մի երկու կաթիլ կիտրոնի հիւթ, այն մուգ կանաչից դառնում ա կարմիր #ռեհան #կիտրոն #կաֆեին #կաֆէին #թէյ
յայտնագործութիւն եմ արել․ նկատե՞լ էք, թէյ խմելուց յետոյ բաժակի մէջ հետքեր, ասենք՝ ջրի մակարդակի գիծն է մնում։ տակ վոտ, եթէ կիտրոնով թէյ ես խմում՝ չեն մնում։ (: #փաստօրէն #թէյ #յայտնագործութիւն #կիտրոն
յոլլա՝
վեց դ, սուպեր տակումար՝
յունուար 2015
ու տենց
թէյի ժամ
@{imandes ; imandes@spyurk.am}֊ն ու թէյը։
#թէյ #լուսանկարներ #նկար #դիմանկար #ուրց #դաղձ #զրոյց
«խոհանոցում» թէյի ջուր եմ տաքացնում, հարցնում են, շա՞տ եմ ջուր լցրել, ասում եմ՝
— հա, բոլորին կհերիքի, այդ պատճառով էլ երկար է կոմպիլյացիա լինում։
#զրոյց #թէյ #կոմպիլյացիա
մեր սենեակում դուռը աւտոմատ կողպւում էր վեցն անց կէս, աշխատանքից յետոյ։ արդեն երեք օր է, ինչ միշտ է կողպւում, այսինքն արդեն երեք օր է ժամը միշտ վեցն անց կէսից ուշ է, ու միշտ տուն գնալու ժամանակն է։ #թէյ #ալիս
փաստօրէն երեւանում թէյ սարքելու դասընթացներ կան։ վա՛ու։
#փաստօրէն #երեւան #թէյ