ընկերոջ տան պատուհանից նայում եմ ամերիկեանի հետեւի նորակառոյցնեիր թաղամասին, ասում եմ՝ բայց էդ ինչ դառը կատակլիզմ ա, ոնց որ բնակելի թաղամաս նախագծուած չլինի, պարզապէս առանձնատներ լինեն, բայց՝ մի քանի յարկանի։
ընկերն ասում ա՝ ինձ աւելի շատ վհատեցնում ա իմ պատուհանի տակի կատակլիզմը։ իրա բազմաբնակարանային շէնքի դիմաց առանձնատուն ա։ ասում ա՝ եթէ էդ տան մօտ ուրիշի մեքենայ ա կանգնած լինում, ու էդ տան տէրը գայ, սիգնալ ա տալիս պահելով էդ կոճակը, առանց ընդհատումների, էնքան ժամանակ, մինչեւ էն մեքենայի տէրը չյայտնուի։ ու անկախ ժամից, լինի գիշեր թէ ցերեկ։ ու երբ էդ մարդը յայտնւում ա՝ դիմաւորում ա իրան՝ «արա դու ո՞վ ես որ էստեղ կանգնել ես» գոռալով։
ասում ա՝ ահաւոր մարդ ա, բնաւ հաճելի չի իրա շրջակայքում ապրելը։
իսկ ահագին ուշ մտանք սոնայի ծնողների մօտ։ ես, ինչպէս սովորաբար, կայանեցի փողոցում, ու շատ կտրուկ ահաւոր ուժեղ անձրեւ սկսուեց։ ասացի՝ լաւ, արի ես մտնեմ բակ, կիջնես մուտքի մօտ, ես էլ տեսնեմ՝ թէ բակում տեղ լինի, կը կայանեմ, թէ չէ՝ կը վերադարնամ էստեղ։
գնացինք, ու կայանելու տեղ կար։ բայց ի՞նչ տեղ էր՝ իրա ծնողների բազմաբնակարանայինի դիմացը էլի առանձնատուն ա։ ու էդ առանձնատան դարպասի մօտ երբեմն տեղ ա լինում։ ես գիտեմ որ իրանց դարպասի մօտ կանգնում են, զի իրանք սովորաբար տասին հաստատ տուն եկած են լինում։ կայանեցի, բարձրացանք։
իրանց տանն ասացի որ հարեւանի դարպասը փակել եմ։ ու մի պահ իրա հայրիկը նայեց, տեսաւ՝ սպասում ա էդ հարեւանը, եկել ա, ու չի կարողանում մտնել։ պատուհանից ասաց՝ սպասի, հիմա կիջնի կը տանի մեքենան։ էդ մարդը տէնց հանգիստ սպասում էր, մի անգամ սիգնալ չէր տուել։
ես իջայ, ասացի՝ կը ներէք, սովորաբար փողոցում եմ կայանում, բայց էսօր անձրեւ էր։ ասաց՝ խնդիր չկայ, էսա մտնեմ, դու էլի էստեղ կանգնի հանգիստ։
#քաղաք #մարդիկ #բակ #երեկոյ
#կարգիչ #երեկոյ #առօրեայ #պրաւեց #լարեր #բզբզ #ռետրո #ռետրօ #տեք #համակարգիչ
որոշ ինստաքս նկարների հրապարակելիս մտավախութիւն ունեմ որ մոլորեցնող եմ։ որ մարդիկ կը մտածեն սէնց նկարներ են անելու ու կառնեն ինչ֊որ անկապ ինստաքս խցիկ։
իսկ սա անելու համար մօտ եօթ վայրկեան bulb ռեժիմում եմ պահել խցիկը։ դա ամէն խցիկ չի կարող անել։
#ֆոտո #ժապաւէն #երեւան #քաղաք #երեկոյ #արարատ #շէնք #լոյսեր #խցիկ
երեկոյ շինջուկույում։ // Nikon L35 AF // Cinestill 800
#ֆոտո #ժապաւէն #երեկոյ #շինջուկու
աշուն 2018։
աշուն 2017։
այո, սենց չտեսաւարի լիքը նկար տամ՝
անաիս՝ https://soundcloud.com/anaispaws
լիլիթ՝ ինքը խաթիա տկավաշուիլի՝ https://soundcloud.com/lilith-kh
ու այստեղ՝ https://soundcloud.com/gos-music-studio-records/gos-music-studio-deepcast_11_lilith-tbilisi-georgia
ու տենց
#լուսանկարներ #փողոց #քաղաք #մարդիկ #պետերբուրգ #երեկոյ
#լուսանկարներ #պետերբուրգ #փողոց #տոկիո #զոյգ #քաղաք #երեկոյ
#երեւան #անձրեւ #երեկոյ #արեւ #բնանկար #լուսանկարներ #նկար
#երեւան #բնանկար #երեկոյ #էլեկտրականութիւն #լուսանկարներ #նկար
#լուսանկարներ #ֆոտո #հրազդան #հայք #երեկոյ #տեխնո #քաղաք #բնանկար #ծուխ #ջէկ #խողովակ #հովացման_աշտարակ #ջրահովարան #խտարան #ինդուստրիալ
ձեր երեկոն շնորհաւո՛ր։ եւ ձեր ժամը 9.36֊ը։ #շնորհաւոր #երեկոյ #ուրախութիւն #տօն
երեկոյ https://www.youtube.com/watch?v=m4kRciR7Eo4
#երեկոյ #երաժշտութիւն
ու տենց
@{Մուլտիվակ Multivac* ; satenik@spyurk.am} @{imandes (իմանդէս) ; imandes@spyurk.am} #կրեածիվ֊դասակարգ #սեղան #ժամանց #խցիկ #մամիյա #քենոն #գնու #ջիփիէլ #ջիջիլ #օփենմոկո #կոբո #ռիչարդ֊դոկինզ #երեկոյ #վիքիմեդիա #թեյ #զրոյց #լուսանկար #նկար #հաւէս #creative-class #table #tea #evening #work #camera #mamiya #canon #gnu #gpl #openmoko #kobo #richard-dawkins #talk #evening #photo