այսօր էլ այսպէս՝ https://soundcloud.com/inkyfromthetape/2021-09-11-anonradio
#լսելիք #էլեկտրոնային #խորը #հաուս #տեքնօ #ինքը #թանաքեան #սեթ #անոնռադիո #անոնռադիօ
whomadewho֊ի նոր սէթ ա դուրս եկել։ դրոնի օպերատորի աշխատանքն էլ ա վերջը։
եւ ես ինչ֊որ ձեւ չէի նկատել 2019֊ի ապրիլի սէթը relevance փառատօնում։
այն նոյնպէս, բնականաբար, շատ շատ լաւն ա։
#հումէյդհու #բիգ #նիմ #սէթ #սեթ #հաուս #լսելիք #էլեկտրոնային
գիշերուայ սեթը՝
https://soundcloud.com/inkyfromthetape/2021-07-24-anonradio
#սեթ #լսելիք #էլեկտրոնային #անոնռադիօ #անոնռադիո
https://soundcloud.com/inkyfromthetape/2021-05-30-anonradio
#սեթ #անոնռադիօ #եթեր #լայւ #ձայնագրութիւն #միքս #ալ_էլնիմ #լսելիք
այսօրուայ եթերը անոնռադիօյում՝ https://soundcloud.com/inkyfromthetape/2021-05-23-anonradio
#եթեր #ձայնագրութիւն #լայւ #անոնռադիօ #սեթ #միքս #լսելիք
#վանաձոր #բոհեմնոց #սոլենոիդ #սեթ #տեքնո #տեքնօ #ինքի #դոփում_են_ձիերը #լսելիք
#լայւ #սեթ #սէթ #հումէյդհու #յէյ
շաբաթ օրը ժամը 6pm CET (կարծես դա մեզ մօտ 3֊ն ա) հումէյդհու֊ն նուագելու ա լայւ։
#հումէյդհու #մնատանը #երաժշտութիւն #լսելիք #սեթ #կորոնավիրուս #յէյ
մարտի 9։
ժողովուրդ, մուէքի սեթը հրապարակուած ա՝ https://soundcloud.com/bohemnotsradio/gisher-mveq #բոհեմնոց #մվեք #մուէք #սեթ #գիշեր #ռադիօ #ծարաւ_աղբիւր
@{artak@spyurk.am; artak@spyurk.am}֊ն այսօր հրապարակեց այն օրուայ ծարաւ աղբիւրից ուղիղ եթերի ձայնագրութիւնը։
https://soundcloud.com/bohemnotsradio/inky/s-lnjmp
#լսելիք նուագած ա pioneer xdj-rx֊ի վրայ, լրիւ իմպրովիզ ա, չեմ իմացել ինչ եմ անելու ու որտեղ եմ գնալու, քանի որ ռադիօ էր, չպէտք ա մտածէի որ պարային լինի, տէնց ուզածիս պէս հանգիստ կանգնել էի տեղս, ջուր խմելով միքսում էի։
ստուդիան #բոհեմնոց ֊ի վերջն էր, պէտք ա դա տեսնէիք։ (: շատ հաճելի, շատ հարազատ, ուիւտնի ու բարեկամ վիճակ էր։ շատ շնորհակալ եմ, որ ինձ կանչել են, հպարտանում եմ։
#էլեկտրոնային #դիջէյսեթ #սեթ #ձայնագրութիւն #ռադիօ #ռադիո #ուղիղ_եթեր #ծարաւ_աղբիւր #երեւան
https://soundcloud.com/inkyfromthetape/inky-for-medialab-embassy-09-04-19 #սեթ
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
ընտրածների մեծ մասը մինոր են։ (: #էկրանահան #սեթ
#էմբասի #սեթ #առօրեայ
ես նեսային շատ եմ սիրում։ իր գործերից կան սաունդքլաուդում, բայց ես աւելի շատ եմ հաւանում իր սեթերին դրած երաժշտութիւնը։ լրիիւ սրտովս ա։ լրիւ անջատում ա։ տէնց։ շնորհակ @{Sams; martiros_yan@spyurk.am}֊ին որ յղեց։ մուտքը երկու հազար դրամ, բէյզմենթ։ երեւի նեսան տասներկուսից նոր կը սկսի։ կամ մէկից։ կամ երկուսից։ #միջոցառում #սեթ #նեսա #սէր
մտածում եմ, կարելի ա le cercle֊ի պէս սիրուն լայւ սեթեր նկարել, ու ասենք բազումի լեռնանցքում՝ ուր նոյնիսկ արդէն կայ թեքնո ռիթմ հողմագեներատորներից, իսկ եթէ բարձրավոլտ լարերին ես մօտենում՝ այդ ձայնը՝ իսկական անալոգային սինթ ա։ ու այդ ամէնը հիանալի բեքգրաունդ ա անդերգրաունդի համար։ #թեքնո #սեթ #բազում #բազումի_լեռնանցք
https://soundcloud.com/inkyfromthetape/live-at-kirovakan-25-08-2018 #սեթ
ինչի՞ շտեֆան բոձինը սեթերի ժամանակ ձայնապնակի անիւ չի պտտում սինքրոնացնելու համար մտնող եւ դուրս եկող արահետները։ քանի որ նա իր երաժշտութիւնն ա նուագում, ու ելատեքստը՝ սորսը իր ձեռքին ա, նա կարողանում ա շերտեր աւելացնել, պակասեցնել, ու այդպէս կառուցել իր սեթերը։ ի տարբերութիւն, այլ դիջէյներն աշխատում են ուրիշների արդէն քոմփայլ արած արահետների հետ, որոնց շերտերի բաժանելն անհնար ա, մաքսիմում լինում ա իքիւ֊ի կամ ֆիլտրերի հետ խաղալ, բայց դա վերահսկողութեան լրիւ այլ մակարդակ ա։ #բոձին #սեթ
էս pp սեթերը երեւի աւելի լսելու են լինելու, քան պարային, չնայած իհարկէ դա կախուած ա նրանից, ինչքան ես դու high՝ https://soundcloud.com/inkyfromthetape/yellow_friday_setpp, այնպէս որ կարելի ա դրա տակ եւ աշխատել։ #սեթ
Ես գուցէ ասել եմ, որ սեթը, այսօր իմ հասկանալով, վաւերագրական նկարի պէս ա, փողոցային լուսանկարի պէս ա, այն այն մասին ա թէ ովքեր են հաւաքուել այդ օրը այդ վայրում՝ ես այդ ժամանակաշրջանում ինչ երաժշտութիւն եմ լսել, ինչպէս եմ ինձ զգում, ով են մարդիկ ով գալիս են, ու ոնց են արձագանքում իմ դրած գործերին, մենք ծանօթանում ենք, ու փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, նոր մարդիկ են աւելանում ընթացքում, տեղի աշխատողները կարող ա գնան գան, հազար ու մի բան ա կատարւում, լիքը անկանխատեսելի բաներ են պատահում, ու սեթն էլ այդ ամէնից ձեւաւորւում ա։
Սեթերիցս մէկը տեխնիկական պատճառներով չի ձայնագրուել։ Ու մի աղջիկ ասաց՝ «տանը մի հատ էլ նուագի նոյնը, ձայնագրի ու հրապարակի»։ Ես փորձեցի իրան բացատրել, որ տանը ձայնագրած սեթը, թէեւ հնարաւորինս մօտ փորձեմ անել նրան, ինչ եղել ա ակումբում՝ նոյն սեթը չի լինի։ Կը լինի այլ սեթ։ Փորձեմ բացատրել։
Անցնենք ծրագրաւորմանը։ Գոյութիւն ունի structural equivalence ու name equivalence։ Ասենք թէ ունենք տիպ human՝ այն ունի դաշտեր՝ name, weight, height, age։ ու ունենք տիպ alien, ով նոյնպէս ունի դաշտեր՝ name, weight, height, age։
TYPE
human = RECORD
name : ARRAY 64 OF CHAR;
weight, height, age: INTEGER
END;
alien = RECORD
name : ARRAY 64 OF CHAR;
weight, height, age: INTEGER
END;
Ապա մենք կարող ենք ունենալ փոփոխական Valod՝ human տիպի, ու փոփոխական FordPrefect՝ alien տիպի։
VAR
Valod: human;
FordPrefect: alien;
Եթէ ծրագրաւորման լեզուն չի պարտադրում name equivalence, մենք կարող ենք վերագրել FordPrefect֊ը Valod֊ին՝
Valod := FordPrefect;
Սա լրիւ վալիդ կոդ ա Modula-3֊ում, բայց ոչ՝ Oberon֊ում։
Եթէ կազմարկումն անցաւ, ապա թւում ա թէ, ծրագիրը պէտք ա որ չպայթի, գոնէ վերագրման ժամանակ։
Բայց արդե՞օք մենք այլ տեսակի սխալ չենք անում, ու ի՞նչ հետեւանքների ա բերելու այդ սխալը, ո՞նց ա պահելու իրան ծրագիրը, դա արդէն աւելի դժուար ա կանխատեսել։
Վերադառնանք սեթին։ Տանը նուագած ու ձայնագրած սեթը որը ձտգում ա կրկնել մի այլ, իսկական լայւ նուագած սեթ նման ա փողոցային լուսանկար բեմադրելու փորձի, իսկ այդ ժամանակ նոյնիսկ եթէ դու կարողանաս ամէնն անել նոյն կերպ (ինչը ակնյայտ չի որ հնարաւոր ա կամ հեշտ ա), դա միեւնոյն ա կը լինի փողոցային լուսնկարի պէս մի բանի բեմադրութեան փորձ, ոչ թէ փողոցային լուսանկար։
Ու եթէ տանը՝ ստուդիայում անել սեթ՝ ապա անել կարգչով, սիրուն, մտածուած, բոլոր մանրուքները հաշուի առած սեթ յստակ յաջորդականութեամբ։ Բեմադրուած լուսանկարի պէս։ Բայց ես բեմադրուած լուսանկարներ սովորաբար չեմ անում, այդ պատճառով ա գուցէ, որ դեռ չեմ վառւում ցանկութեամբ հանգիստ նախապէս մոնտաժած սեթ պատրաստելու։ Ինձ դուր ա գալիս փողոցի անկանխատեսելիութիւնը, ինձ դուր ա գալիս փողոցի ոչ կատարեալ լինելը, կադրի ոչ կատարեալ լինելը՝ բազմազան պատճառներով՝ եսիմով մտաւ կադրի մէջ, կոմպոզիցիան փչացրեց, լոյսը խաղաց, անցաւ կամ գնաց, ժապաւէնի վրայ անկապ կէտ եղաւ, մութ էր, լուսազգայունութիւնը չհերիքեց, ու երկար պահաժամի պատճառով լղոզուեց շարժումը։ Այդ ամէնը ահաւոր սիրուն ա, թէկուզ եւ «սխալ» կոմպոզիցիա արած կամ այլ «թերութիւններով» ու կեանքն ա անկատար, ու ինձ դուր ա գալիս որ լուսանկարներս ու սեթերս կատարեալ չեն։
ու տէնց։
բայց գիտէք ինչ հեքիաթային ա, երբ ինչ֊որ մէկը երկու գործի արագութիւնն ու բիթերը բռնացնում ա, մի ականջով էն ալիքը, մի ականջով հրապարակայինը լսելով, ու նենց աննկատ էն երկրորդը մտնում ա, երկուսը ներծծւում են, որ չես էլ զգում, ու տենց եթէ պարող կայ, չի էլ կանգնում, ու արի ու տես այլ գործ ա հնչում։ ու սա այն ամենօրեայ հրաշքներից ա որ չենք նկատում։ #հեքիաթ #սեթ
էրեխե՜ք, իսկ ես ձեզ հետ մեկնաբանւում էի բիֆորից, այնքան մարդ այնտեղ դեռ չէի տեսել, հազիւ էին տեղ անում։ էդուարդն էլ մեր քայլելու երգը դրեց, ու տեսէ՛ք, կամ երեւի լսէ՛ք վիճակը։ (:
#բիֆոր #յաղթանակ #սեթ #երեւան
յ․ գ․ ինձ էլ կարճ մազերով ու առանց մորուք ոչ ոք չէր ճանաչում՝ նոր հայաստան, նոր եսւ
սա շատ լաւ #սեթ ա ժողովուրդ, լսէ․ք՝ https://soundcloud.com/christianvoldstad/christian-the-panther-room-brooklyn-feb-2018 #լսելիք
https://soundcloud.com/inkyfromthetape/b4-room-march-23-2018 #սեթ
https://soundcloud.com/avalonemerson/avalon-emerson-live-at-printworks-london-march-2017 #լսելիք #սեթ
հա դէ սխալներ կային, բայց պատմութիւն ա, ու լաւ մաս էր էլ կան՝ https://soundcloud.com/inkyfromthetape/live-b4-room-feb-9-2018 #սեթ
դէ ի՞նչ անեմ որ դուրս գալիս ա՝ https://www.youtube.com/watch?v=gsaqsd0A1E0 ահա, լաւն ա։ #լսելիք #թբիլիսի #սեթ։
որոշ լուսանկարներ հրապարակելը էմոցիոնալ բնաւ թեթեւ չի ինձ վրայ նստում։
https://soundcloud.com/whomadewho/diynamic-x-whomadewho #լսելիք #սեթ
բարի առաւօտ ձեզ https://soundcloud.com/whomadewho/whomadewho-worldwide-episode-005 #լսելիք #սեթ
չհայած էդ ամէնը՝ տեղի փոքր լինելն, տեխնիկան, ու ընդամէնը մի քանի հոգու հաւաքուելն, իհարկէ տխուր ա, ասենք թիֆլիսից յետոյ, որը երեւանի հետ համեմատելի քաղաք ա բնակչութեան քանակով, բայց ամէն դէպքում, այսօր տասին՝ անաիսի միքսը, յետոյ էդուարդի՝
այո, սենց չտեսաւարի լիքը նկար տամ՝
անաիս՝ https://soundcloud.com/anaispaws
լիլիթ՝ ինքը խաթիա տկավաշուիլի՝ https://soundcloud.com/lilith-kh
ու այստեղ՝ https://soundcloud.com/gos-music-studio-records/gos-music-studio-deepcast_11_lilith-tbilisi-georgia
լաաաւն ա՝ https://www.youtube.com/watch?v=yYw6hAsA4MY #լսելիք #սեթ
https://soundcloud.com/whomadewho/ellum-showcase-whomadewho-dj-set գուցէ արդէն տարածել եմ բայց լսէք, վերջն է։ #լսելիք #սեթ
https://www.youtube.com/watch?v=YhQh5i_dlhA
#բոնոբո #սեթ #նիկոլաս_ջաար