երբ սկսեցի մարդկանց հետ կիսուել, ասել ինչքան եմ երազում գիւմրում ապրել, զարմացայ ստանդարտ արձագանքից։
ես չգիտէի, որ երեւանցիների մէջ էլ կայ այդ մայրաքաղաքային սնոբիզմը։ նոյնիսկ արուարձանների երեւանցիների մօտ։
հէնց այլ քաղաքի մասին լուրջ խօսում ես՝ թռնում են դէմքիդ, ասում են՝ «չէէէէ, դու չգիտես, էդ դու սէնց ու հիմա ես ասում, բա որ հիւանդանո՜ց պէտք լինի, բա դպրոցնե՜ր չկան էնտեղ» եւ նման բաներ։
ու ես մտածեցի՝ երեւի սփիւռքահայերն էլ, երբ հաւաքւում են, ու մէկը փորձում ա խօսք գցել որ միտք ունի հայաստան տեղափոխուելու, իրեն նման բաներ են ասում՝ «չէէէէ, դու չգիտեեեես, էնտեղ սա չկայ, նա չկայ», ասենք ինչպէս մոսկուացիներն են բողոքում որ մեր ուտելու տեղերում ինչ֊որ բաներ չկան։
ու ես հա մտածում եմ՝ բայց մենք ապրում ենք չէ՞։
ինձ վաղուց կանչել էին մատրիքսի ինչ֊որ հայաստանի վերաբերեալ չաթ։ էնտեղ հիմնականում սփիւռքահայեր են, ու անգլերէն մտորում են, խորհում են հայաստանի մասին։
ու ես չգիտեմ, իրենց հետ ի՞նչ խօսել։ չկայ խօսելու բան։
միայն մի բան ունէի ասելու, վերջերս մտայ, վերջապէս, եւ գրեցի՝ մարդիկ, ի՞նչ էք ստեղ գրում։ ուզո՞ւմ էք ռեալ օգուտ տալ՝ եկէք ստեղ ապրէք, հաց առէք խանութից։ դա կը լինի ձեր լուման։ էն ա, պարզուեց հարիւր հազար մարդ էլ չեկաւ՝ հնա֊ն բարձրացաւ։ բա որ մի միլիո՞ն գար։ կամ չգնար։
ու զգացի որ կասեն՝ բա ո՞նց էնտեղ ապրել։ ասացի՝ մենք մի ձեւ ապրում ենք չէ՞։ դէ դուք էլ մի ձեւ չէք մեռնի։ կը դիմանաք։ ուրիշ ասելիք չունեմ։
ու գնացի։
ու յետոյ երբ կպայ, կարդացի որ մէկը լայքել ա, ու գրել ա որ դէ չէ, էդ իր համար շատ ա, ինքը կը մնայ եւ կը պայքարի իր այլ հայրենիքի համար։
ինչեւէ։
#երեւան #մայրաքաղաք #սփիւռք #անկապ
մոռացայ ասել, սփիւռք նկարներ չէին վերբեռնւում, երէկ ուղղեցի։
#սփիւռք
ծանուցումներն աշխատեցին spyurk.am֊ի։
մեզ լաւ օր։
#սփիւռք
կէտի ու ծմակուտի ծանուցումները չէին աշխատում ամսի վեցից թէ եօթից, ինչ նոր երկաթով ու նոր համակարգով ենք։
էսօր վերջապէս ֆիքսեցի, աւելի ճիշտ էս գիշեր։
ու կրկին, կարդում եմ ամէնը, մտածում եմ, ինչ անկապ ա որ դիասպորայում չի, դիասպորայի ֆունկցիոնալը ինձ դուր ա գալիս։
ինչեւէ։
մինչ։
#սփիւռք
արդէն մի ամիս ա ինչ կարելի ա օգտուել սփիւռքի յաւելուածով բայց ինձ թւում ա ես միակն եմ ով օգտւում ա։
զի յաւելուածը տեղակայելու համար (անդրոիդի տակ) պէտք ա ոչ միայն կարողանալ fdroid
տեղակայել, այլ նաեւ դրա մէջ աւելացնել եւս մի շտեմարան, որից արդէն յաւելուածը կը լինի գտնել։
պէտք ա, երեւի գրել քայլ առ քայլ ձեռնարկ թէ ինչպէս դա անել, բայց ես ուժ ու ժամանակ չունեմ։ :/
#սփիւռք
սփիւռքը վերջը չդիմացայ, փոխեցի նախագծման ճիւղ, որն ունի կլիենտի api
, եւ այսօր այդ ճիւղի դիասպորա հանգոյցների հետ աշխատում ա jhass
֊ի յաւելուածը՝ insporation
֊ը։
ահա՝
նամակներ՝
կատին՝
ասպեկտներ՝
ստեղծել գրառում՝
#սփիւռք #էկրանահան #յաւելուած #թարմացում
եթէ օգտագործել էք այսօր ջաբերում ֆայլերի վերբեռման հնարաւորութիւնը՝ կներէք, տառապում էի, որ լաւացնեմ, ու չէր աշխատում։
հիմա հետ եմ բերել, ինչպէս կար։
մի այլ անգամ էլի կը փորձեմ։
#սփիւռք
գիշերը վերջապէս աշխատեցրի գօ֊ով գրուած ssb
փաբը։
նախկիում ssb.spyurk.am
֊ը հիմնականում անջատած էի պահում, զի ջս֊ով գրուած կոդն էր։ ամէն անգամ թարմացնում ես գիտ֊ից, ասում ա, էսքան խոցելիութիւն կայ։ ու կարծես տասնեակներ։ եթէ ֆիքսում ես՝ չի աշխատում։ չես ֆիքսում՝ վախենում ես էդպէս աշխատեցնել։
ինչեւէ։
հիմա գօ֊ով կոդն աշխատեցրի։ բաւական արագ շինուեց, շատ թեթեւ ա աշխատում։
այնպէս որ կարող եմ տալ հրաւէր, չգիտեմ հին հրաւէրները կաշխատե՞ն թէ չէ, կամ կը տեսնէ՞ք որ սերուերն օնլայն ա։
չգիտեմ։
ու տէնց։
#շշուկ #բամբասանք #սքաթլբաթ #սփիւռք #անկապ
լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
հետաքրքիր ա, դնս֊ը վարի տուեցի պատահաբար սփիւռքի, ու ինչի՝ որովհետեւ սերիալ համար թարմացնելուց մի նիշ շատ պատահաբար գրուեց, չնկատեցի։
այսինքն պէտք ա գրէի 2022011000 գրել էի վերջում մի նիշ շատ։ ու դոմէնը պայթեց։
ես էլ չէի նկատել սկզբից, որովհետեւ սէյլֆիշս կպած մնացել էր ջաբերին, իսկ կարգչի մէջ /etc/hosts֊ում գրուած էր ճիշտ այփին։
#սփիւռք #ցանց
դաշնեզերքի պատմութիւն, ռուսերէն՝
https://open.tube/videos/watch/db9cc76d-093c-4347-a49a-9af4246a1d92
ընդհանուր հետաքրքիր ա շատ, ապրեն։ դիասպորայի մասին էլ են խօսում, ջաբերի մասին էլ։
մի քիչ, ինձ թւում ա, չափից շատ են ոգեւորուած մաստոդոնից՝ բայց դա դաշնեզերքի միակ յաջողութիւնն ա, ուր մի քանի միլիոն մարդ կայ։
այլապէս՝ շարժումն իսկապէս բաւական մարգինալ ա։ ուփս, այդ բառն օգտագործեցի։
նաեւ համամիտ չեմ որ ջաբերն ա հազիւ շնչում։ ես մասնակցում եմ այս կամ այլ կերպ xmpp֊ին նուիրուած չաթերում՝ xsf discussion, conversations, prosody im chatroom, dino public chat, xmpp service operators — ու այնքան ակտիւ են քննարկումները, որ հնարաւոր չի հասցնել ամէնը կարդալ։
#դաշնեզերք #սփիւռք #դիասպորա #ազատութիւն #համացանց #պատմութիւն #ռուսերէն
արեւիկն ասում ա՝\r
\r
մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մէկին ասում էի,որ դա նոյնն ա, ոնց որ բաժանուես մէկից ու հա յիշես իրա մասին, հիւրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերեւացող պատին ու հա տանջես քեզ։\r
\r
իսկ ընկերս պատմում էր, որ իրան մէկն ասել ա թէ՝ աւելի լաւ ա ամն֊ում մնայ, հիմնադարմին փող ուղարկի։ ընկերս չմեկնաբանեց, բայց յետոյ ինձ ասաց, թէ դա նման ա հիւանդի մարմնին կաթիլային միացնելուն, ու տէնց պահելուն, բուժելու փոխարէն, եւ մտածելուն որ լաւ բան են անում։\r
\r
մէկ էլ յիշում եմ դեբատ՝ ռաբի մեիր կահանէի ու ալան դերշովիցի, ուր իրենց ուղղուած հարցերից մէկը մօտաւորապէս հետեւեալն էր՝ մեր երեխաները հարցնում են, ինչո՞ւ մնան, լինեն հրէայ։\r
\r
դէ բնական ա, ինչո՞ւ նիւ֊եօրքում մեծացող երեխան սովորի եբրայերէն։ ինձ որպէս սովետական հայաստանում մեծացող երեխայի դա պարզ չէր։\r
\r
ու հետաքրքիր ա որ իրենցից ոչ մէկը չկարողացաւ լաւ պատասխան տալ այդ հարցին։\r
\r
դերշովիցը, որ ազատական էր, ասաց՝ դէ չգիտեմ ինչի մնալ հրէայ, բայց կարելի ա մտածել էն հարցերի մասին, որ հրէաներն ունեն, օրինակ՝ պայքարել հակասեմիտիզմի դէմ։\r
\r
ինչին կոնսերուատիւ կողմը՝ կահանէն, շատ փայլուն պատասխանեց, որ կարծում ա թէ հակասեմիտիզմը՝ հրէայ մնալու շատ վատ պատճառ ա։\r
\r
բայց նա էլ դժուարացաւ լաւ պատճառ գտնել։ ու իր ասած պատճառը՝ թորան ա եւ աստծոյ պատուէրը։\r
\r
ինձ թւում ա երեխային, որ դրսում ա մեծանում, պէտք չի տանջել, պահանջելով որ նա լինի այն, ինչ չի կարող լինել, ինչը գոյութիւն չունի։\r
\r
մի բան էլ յիշեցի՝ ասորիները, որ ռեդիթում են շփւում, նման հարցեր են քննարկում, օրինակ մէկը հարցնում ա՝ աղջկայ հետ եմ հանդիպում մի երկու տարի ա, մտածում ենք ամուսնանալ, բայց մարյս ասաց թէ դէմ ա, պիտի ասորի աղջիկ գտնեմ՝ ի՞նչ անեմ։\r
\r
ու ես ասացի՝ հո դու դեբիլ չես՝ հանդիպում էք, լա՞ւ ա ձեզ, մտածո՞ւմ էք ամուսնանալու մասին, ի՞նչ կապ ունի ասորի ա թէ պապուաս։ իրողութիւններն ընդունել ա պէտք։\r
\r
ու ինձ իհարկէ ասորի համայնքը անիծեց եւ դաունվոթ արեց։\r
\r
ու հա, երեխային որ մեծանում ա իսրայէլում պէտք չի բացատրել որ նա հրէայ ա, նա արդէն հրէայ ա։ ինչպէս եւ վանաձորում, արթիկում կամ երեւանում մեծացող երեխայի։ նա արդէն հայ ա մեծանում։\r
\r
բնական ա, ծնուելուց հայ չի, բայց մեծանալով հայաստանում՝ դառնում ա։\r
\r
#հայ #քաղաքականութիւն #ազգայնականութիւն #պատմութիւն #դիասպորա #սփիւռք #լեզու #մշակոյթ #ինքնութիւն #կահանէ #շեստովիչ #համայնք #դեբատ #երեխայ #երեխաներ #սէր\r
\r
\r
\r
\r
—-\r
\r
@{ Revik Royan ; revik@spyurk.am} 07.12.2020, 14:21:04\r
\r
\r
\r
\r
\r
Մենք քիչ ենք ու մեր խնդիրները դա են ասում\r
\r
\r
\r
\r
Երևի արդեն երկու շաբաթ ա մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մեկին ասում էի,որ դա նույնն ա,ոնցվոր բաժանվես մեկից ու հա հիշես իրա մասին, հյուրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերևացող պատին ու հա տանջես քեզ։ Հայերի մի մասը երևի մտածում ա,որ սուրբ հայրենասիրության, կարոտի ու հայապահպանության գործ ա դա, որ եթե ինչ ու մեր էս Հայաստանի մնացորդն էլ կորցնենք եղած հայերի հետ միասին, գոնե դրսում լիքը հայ կմնա։ Բայց երբեք չեն մտածում էդ հայությունը պահպանելու վերջնանպատակի մասին։ Ի վերջո, իմաստը էդ հայ մնալու ի՞նչն ա, իրոք, հանուն ինչի՞։ Հանուն մի գեղեցիկ օր վերադարձի ու Հայաստանի վերականգնմա՞ն։ Եթե այո, ապա չկա ավելի լավ ժամանակ հետ գալու ու վերականգնելու քան հիմա։ Եթե ձև չունեիք ու գնացել եք/պետք է գնաք գնացեք վերջնանպատակով՝ կայանալ ու հետ գալ։ Իհարկե սիրիահայերին պատերազմը բերեց մեր մոտ, թող ներեն ինձ, բայց ես նենց ուրախ եմ, որ շատերը դիմացան ու մնացին մեր մոտ ու լիքը նոր բան ներմուծեցին մեր կյանքի ու մշակույթի մեջ։ Երազում եմ համշենահայերն ու մնացած բոլորն էլ գան։ Երբ երկրաշարժից հետո մարդիկ սկսեցին լքել Հայաստանը ու Հայաստանը հեչ գնալու տեղ չէր, իմ ծնողները, որոնք Ջավախքից են ու Հայաստան-Հայրենիք հասկացությունը իրենց համար շատ եթերային էր, հորս Ռուսաստանում սովորելուց հետո էլ այնտեղ էին մնացել ու արդեն կայացած կենցաղ ու աշխատանք ունեին, հետ եկան Հայաստան ու զրոյից սկսեցին։ Որովհետև զգացին,որ ունեն երկու Հայրենիք ու մեկը իրենց կաիրքն ունի։ Հայրս կարար փայլուն կարիերա ունենար Ռուսաստանում ու իրան մեծ դժվարությամբ թողեցին։ Ամեն դեպքում աշխարհը փուլ չեկավ ու ինքը ունեցավ փայլուն կարիերա այստեղ՝ Հայաստանում, երբեմն դրան էլ կանդրադառնամ։ Ու ևս մեկ անգամ շեշտեմ՝ հետ չեկան հենց Երևան, հետ եկան Ստեփանավան։ Չգիտես ինչի մեծամասնությունը մենակ Երևանն ա տեսնում Հայաստան հետ գալու մասին մտածելուց, որոշ փախստականներ էլ վիրավորվում էին, Վանաձոր, Գյումրի, Կապան գնալու մտքից։ Ամուսինս (այսուհետ Ռուբեն <3) Երևանի հենց կենտրոնում էր ապրում ու երազում էր ապակենտրոնացման մասին, մտածում էինք Գորիս գնալ, բայց եկանք Ստեփանավան ու մնացինք, վլոգ սկսեցինք Ստեփանավանում կյանքի մասին։ Քուրս էլ Շանհայից ինձ ասում էր մարդկանց մի բան ցույց տվեք,որ ուզենան գան Ստեփանավան, ոչմեկին ավերակները չեն գերում։ Անկեղծ ասած ես այսուհետ հենց միայն ավերակներ էլ ցույց եմ տալու, որովհետև ամեն ավերակ իմ աչքին նոր հնարավորություն ա։ Ավերակը գոնե կարաս վերականգնես։ Շատ ազգեր կյերազեին գոնե ավերակներով հայրենիք ունենալ։ Ռուբենն էլ ասում ա մենք պետք ա պայմաններ ստեղծենք, որ մարդիկ ուզենան հետ գալ։ Իսկ ես կարծում եմ, որ պետք ա գան մեր հետ հավասար ստեղծեն էդ պայմանները, որ հաստատ իրանց սրտով լինի։ Էլ չգիտեմ մոլորակները ոնց պետք ա դասավորվեն, որ մարդիկ ուզենան հետ գալ ու մեր հետ մի բան անել։ Կարճ ասած հետ գալուց ավելի հայապահպան, հայանպաստ, հայրենասեր բան չկա, ու ոչ մի փաստարկ իմ համար ուժ չունի։ «Բայց դրսում էլ են հայեր պետք»։ Այո, բայց ոչ երբ ամբողջ Հայաստանը դատարկ ա ու բոլորը դրսում են, մենք եկել հասել ենք նրան, որ հիմա պետք ա ասենք «Հա բայց Հայաստանում էլ են հայեր պետք»։ Առանց ձեզ էլ հայերը դրսում լիքն են, Թուրքիայում էլ լիքը հայ կա, համ կրիպտո-ծպտյալ համ բացահայտ, մեջն ի՞նչ կա։ Չեմ ուզում զրոյացնել անհատների գործունեությունը, որոնք իրենց դրսևորեցին այս պատերազմի ընթացքում, ցույցեր-ակցիաներ արեցին, մեր խնդրին ուշադրություն հրավիրեցին և պատերազմից առաջ էլ հայանպաստ գործ էին անում ամեն մեկը իր կարողացածի չափով։ Կանխավ ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ ինչ-որ մտքով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մի շարք քաղաքներ ընդունեցին Արցախի անկախությունը, բայց քանի դեռ ձեր բուն Հայրենիքը հզոր չէ, ձեր բոլոր ջանքերը մեծ դժվարությամբ են ինչ-որ բան փոխելու։ Հաստատ ցույցերում կային մարդիկ, ովքեր ունեն ամբիցիաներ ու այստեղ իրանց համար իրագործվելու հնարավորություններ չեն տեսնում։ Ես մարդիկ անկեղծ իրերն իրանց անունով են կոչում։ Չնայած ես կարծում եմ նույն Խաչատուր Աբովյանի համար ամբողջ աշխարհն էլ էր փոքր, բայց ինքը որոշեց մնա ու երկարատև նախագծով մի բան փոխի։ Կանխատեսելով մտքիս պատասխանը ասեմ՝ եթե Խաչատուր Աբովյանները շատ լինեին գուցե լիքը բան փոխվեր, բայց Աբովյանը մեկն էր։ Ու մենակ ինքն էր,որ արևելյան Հայաստանը բանի տեղ էր դնում ու ուզում էր զարգացնել։ Մնացած բոլորը Թիֆլիսից, Բաքվից, Գլենդելներից ու Մինվոդներից բացի ուրիշ տեղ իրանց ներուժը օգտագործելու տեղ չէին տեսնում։ Երևի Թումոյի ստեղծող Մարի Լու Փափազիյանի ներուժն էլ նենց միզեռ էր՝ կորեկի չափ, ուղիղ Հայաստանի հագով, դրա համար էլ ամուսնու ու երեխաների հետ վերադարձավ։ Ու այդ ներուժով, երկարատև ծրագրով կարողացավ մի քանի սերունդ զարգացնել, մտածելակերպ փոխել, կրթել, հնարավորություններ տալ ու դեռ շարունակում ա։ Իմ աչքի առաջ խեղջ ու սսկված երեխաները կենդանանալ սկսեցին արիների ընթացքում, խոսալ սովորեցին, իրենց ներկայացնել սովորեցին ու հիմա ամեն մեկը հսկայական պորտֆոլիո ունի, շատերը արդեն ֆրիլանս են անում, կամ նույն թումոներում են աշխատում։ Անձնական փորձից եմ խոսում։ Երբ Թումոյում մեր անիմացիաների փակ ցուցադրության ժամանակ ինքը մատնանշեց բոլոր բացթողումները ու թույլ կողմերը դահլիճից շատերը սկսեցին մեզ պաշտպանել, ասելով, որ Հայաստանում նման բան չի եղել ու Հայաստանի համար սա շատ լավ ա դես-դեն։ Ինքն էլ հարցրեց ինչի՞ Հայաստանում սրանից լավ չպետքա ու չի կարա լինի՞։ Ինչո՞վ ա Հայաստանը պակաս աշխարհից, որ պետքա գոհ մնանք եղած մակարդակով ու մտածենք դե Հայաստան ա, էսքանն էլ կա լավ ա՞։ Երևի սա մեր մտածելակերպի խնդիրներից մեկն ա՝ Հայաստանին ներողամտությամբ ենք նայում։ Ու մեկ էլ խնդիր ա, որ մարդիկ Հայաստանը ընկալում են որպես մի բան, որը հա էլ կար ու կլինի ու կարելի ա չանհանգստանալ,որ կվերանա։ Սիրելիներ, մենք բուն Հայաստանում շատ քիչ ենք, երկու միլիոն ինչ-որ պոչով, ըհը-ըհը երեք կարանք լինենք։ Չեմ ուզում վատատես լինել, բայց չեմ ուզում սահմանները բացվեն, մարդ ես գուցե թիվը կլորանա ոչ ի օգուտ մեզ։ Անպայման չի մենք էլ ամբողջը կորցնենք նոր մտածենք։ Նայեք եզդիներին, նայեք ասորիներին։ Իրանք ունենային ես մի կտորը բոլորով կհավաքվեյին էդ մի կտորի վրա ու տեղ չէին գնա։ Մինչև մենք ես կտորը չգնահատենք, չսիրենք, չզարգացնենք,չբնակեցնենք, մնացած Հայաստանը վերականգնելու մասին միտք-երազանք անգամ չպետք ա մեզ թույլ տանք։ Ու առհասարակ արևմտյան Հայաստանի վերականգնման մասին երազողները թող իրանց հարցնեն ո՞նց ենք վերականգնելու սենց տեմպերով։ Ու ամենակարևորը ո՞վ ա դա անելու, ստեղի երկու միլիոնով դժվար կարողանանք։ Իսկ եթե ինչ-որ հրաշքով կարողանանք մեր մեծ սիրուն Հայաստանը վերականգնել, ո՞ւր են երաշխիքները, որ կգաք հետ եթե դուք հիմա սկի ստեղ հետ չեք գալիս։ Դեռ անիծյալ իննսունականներին պետք ա հետ գայիք ու օգնեիք երկիր կերտել։ Տարբեր մեղադրանքներ են հնչում արևելյան Հայաստանում ապրողների հասցեին, թե բա բավականաչափ հայ չեք, լեզուն ես ինչ եք արել, երկիրն ինչ օրին ա ու նման բաներ։ Կան շատ գործոններ, ու լավ կլիներ հետ գաիք ու օգնեիք մեզ վերականգնվել։ Դուք եք թարմը, մենք ստեղ սաղս չիր ենք դարձել արդեն։ Մենք՝ Հայաստանի հայերը, հոգեպես, ֆիզիկապես, քանակապես, ֆինանսապես, մտավորականապես ու հնարավոր բոլոր ձևերով սպառված ենք։ Այս պահին Հայաստանից չգնալը, ուղղակի մնալ ոչինչ չանելը, ուղղակի խանութից ուտելիք գնելը (հարկ) արդեն իսկ սխրանք ա։ Դեպրեսիվ ենք ու քչերն են ելքեր տեսնում ու քչերը ապրել գիտեն, շատերն էլ սովետից-իննուսնականների-մթից-սովից կուրացած գոյատևման mode-ն են ակտիվացրել ու քթից հեռու չեն տեսնում, իրար են ուտում։ Շատերը ուղղակի անվերադարձ կորցրել են հեռուն նայելու հնարավորությունը։ Մեզ պետք են թարմ ու գրագետ նոր ուժեր, որ գան ստեղ մեր հետ դիմանան ու փրկեն մեզ ու են ինչ մեզ բոլորիս մնացել ա երկրի տեսքով։ Ու սա ասելով ես հեռանկարային եմ մտածում, տարիների կտրվածքով։ Անշուշտ ոչ մի բան հեշտ չի լինելու, ոնց ասում են կա տարիներով կուտակված խառնաշփոթ ու ոչ կոմպետենտություն, ինչպես նաև անիմաստ թղթաբանություններ։ Պետք ա գալ են մտքով, որ արագ չի լինելու, բայց կա հեռանկար, կա նպատակ։ Բացի ամեն ինչից մենք ուղղակի շատ քիչ ենք, որ կարողանանք մեծ փոփոխություններ արագ անել։ Գուցե եթե շատ լինեինք հեղափոխությունից հետո կունենայիք հաջող քաղաքական ուժեր։ Քիչ ենք։ Ինչքան էլ ես խանութ, հյուրանոց, սրճարան, կինոթատրոն ու նման բաներ չբացեմ Ստեփանավանում-Հայաստանում դրա սպառողը շատ քիչ ա, որ ինչ-որ փոփոխություն դրանից լինի։ Ինչքան էլ ես պլաստիկ չհավաքեմ իմ տան նկուղում, մեկ ա “SmartApaga”-ն չի գա դա տանի,ոնց անում ա դա Երևանում։ Մինչդեռ քսան ընտանիք գա նույն Ստեփանավան “SmartApaga”-ն էլ կգա ու երևի քաղաքը կտրաքի կյանքից։ Իրականում շատերի Արևմտյան Հայաստանին սպասելու ու այնտեղ հետ գնալու միտքը նույնքան անհեթեթ ա ու քիչ հավանական, որքան Ստեփանավանը Գլենդելի մրցակից դարձնելու իմ երազանքը։ Մրցակից էլ չէ, գոնե նույնքան հրապուրիչ։ Լավ թող Գլենդել չլինի, թող լինի Թիֆլիս։ Շատերը, ով հայ ա մնում դրսում կյանքում չի դիտարկում Հայաստան հետ գալը, լինի դա արևմտյան թե արևելյան Հայաստան։ Էդ դեպքում իրոք հարցրեք ձեզ ինչի՞ համար եք դա անում։ Ինձ թվում ա ժամանակն ա իրերն իրանց անունով կոչել։ Թող ամեն մեկն իրա համար դա անի, ես ստեղ պիտակներ չկպցնեմ։ Մենակ մեկը կկպցնեմ։ Օրինակ Ռուսաստան գնացած-հայ մնացածների համար՝ ոչ թե հայապահպանություն, այլ՝ ձուլվելու ամոթ ու կաղապարի պատճառով ձուլվելու անկարողություն։ Ավելի լավ ա ձուլվեն ու հանգիստ ապրեն, երեխեքին էլ ու հետագա սերունդներին էլ չանիծեն։ Խեղճ երեխեքը իզգոյ-վտարակ են դառնում, չեն հասկանում իրանք ես են թե են են։ Ծնվել-մեծանում ես մի երկրում, տեսնելով այդ երկրի մշակույթն ու կանոնները, հարզատ ես համարում դրանք, բայց դրանցով ապրել չես կարողանում՝ չի կարելի, մի տ օտար ես ինչքան էլ չնմնանակես,քեզ շրջապատող հայերն էլ մնացել են են թվականում,որինին եկել են ու չեն զարգանում,իսկ դու չես ուզում իրանց հետ ասոցացվել, պռոեկտում ես դա քո երևակայած Հայաստանի հայերի վրա ու զզվում։ Ամերիկաներում՝ բոլորը հանգիստ շաբաթ-կիրակի են վայելում, իսկ դու պետք ա գնաս հայկական դպրոց, սովորես էդ բարդ լեզուն ու ինչ-որ ձև սկսես էդ սաղ սիրել ու կապ զգալ հայրենիքիդ հետ, որի մասին մենակ լսել ես, կամ եթե եղել ես՝ երազել ես շուտ հետ գնալ ընկերներիդ մոտ, կամ ընկալում ես որպես եկեղեցիների ու տոլմայի գյուղ։ Եսիմ։ Անշուշտ ես չեմ զրոյացնում սփյուռքի հայերի ձեռքբերումները ու հայանպաստ գործունեությունը։ Ինչպես նաև չեմ զրոյացնում մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը։ Նաև ընկալում եմ, որ կրակը չընկան, որ հայ են ծնվել, ամեն մեկն իր կյանքն ունի ու իր ճակատագիրը, ամեն մեկի պատճառը պատճառ ա ու նման բաներ։ Ուզում եմ բոլորը իմանան, որ մեզ/ինձ իրենց գումարը չի պետք, մեզ/ինձ իրենց ներկայությունն է պետք։ ֆիզիկական։ Անձամբ ես ինձ լքված եմ զգում։ Ու ուզում եմ բոլորս ազատվենք ես ամբողջ մի դար ձգվող անհասկանալի անուրջից։ Մենք կպած հավատում ենք, որ մի օր Հայաստանը թափ կառնի ու մի օր էլ իրանք հետ կգան, իսկ իրանք, եսիմ, անկապ ա էսքանից հետո սա գրելը, բայց իրականում ես ամբողջը ենթադրում եմ, չգիտեմ էլ դրսում ապրող հայերը իրականում սպսում են էդ մի օր հետ գալուն, թե չէ, կամ արևմտյան Հայաստանը վերականգնելու երազանք ունե՞ն, թե դա ու հայ մնալը ուղղակի իրանց փոխանցվաց ռուդիմենտ միտք ա։ \r
\r
\r
Ստեփանավան «Միռու Միռ» գործարան\r
\r
#սփյուռք #հայ #Հայաստան\r
\r
\r
\r
—-\r
\r
\r
\r
ով spyurk.am֊ով ա jabber կպնում, կարող ա այսուհետ conversations֊ից կամ pix-art messenger֊ից երբ կոնտակտի հետ խօսում ա՝ էն վերեւի լսափողը սեղմել, ու զանգել իրար։
եթէ երկուսդ էլ spyurk.am֊ից էք՝ կաշխատի։ հիմա անդրանիկը կարգաւորում ա jabber.am֊ում նոյնը, յուսամ հանգոյցից հանգոյց էլ կաշխատի։ (: #սփիւռք
ինձ նոր էլի ջաբեր սպամ եկաւ։ կներէք, անջատել էի անտիսպամը, ինչ֊որ բաներ դադարել էին աշխատել դրա պատճառով։ դեռ դիմանանք, մի բան կը մտածեմ։ #սփիւռք #ջաբեր #սպամ #չաթ
արեւմտահայերէնը կը յայտնուէր աւելի ապահով վիճակում եւ ուղղագրութեան հարցը կը սկսէր քննարկուել, եթէ մենք ունենայինք մի քանի հարիւր հազար հայրենադարձ։
ինձ միշտ ցաւում ա նրանից, որ սփիւռքից եկածների զգալի մասը չեն մնում, կամ չեն էլ դիտարկում հայաստանը գալու համար՝ մեկնում են եթէ հնարաւոր ա ամն։
ու հիմնական պատճառը պարզ ա՝ էնպէս չի որ իրենք չեն կարող մեզ պէս ապրել։
մեզ պէս ապրել կարող են՝ դրան պատրաստ չեն, պատրաստ չեն դաունգրէյդ լինել վաստակած փողի առումով անգամ նրանք, որ իրանից կամ լիբանանից են։
#ներգաղթ #սփիւռք #արեւմտահայերէն #հայերէն #ուղղագրութիւն
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
ջաբերով ստացած սպամի մասին՝
գաղափար չունեմ ոնց են գտնում մեզ։
ես jabber.org֊ի հաշիւ ունեմ ուր հա սպամ ա գալիս, ու միշտ ռուսական։
իսկ ստեղ չեմ ջոկում ոնց են իմացել մեր իւզերները։
կարո՞ղ ա ջոկել են որ դիասպորան հնարաւոր ա կպած ջաբեր ունենայ, ու դիասպորայի հաշիւներով են ուղարկում։
ու ախր ձեւ էլ չգիտեմ դեռ նման սպամի դէմ պայքարելու։
որովհետեւ իմ հասկանալով մարդ ում չես աւելացրել կոնտակտ լիստի մէջ կարող ա քեզ գրել։
հիմա կարգաւորած ա որ հանգոյցի մէջ չհարցնի, ու աւտոմատ աւելացնի կոնտակտ լիստի մէջ։
զի փոքր ու վստահելի հանգոյց ա։
իսկ դրսից, եթէ ասենք jabber.am֊ից մէկն ա ուզում ես իրան աւելացնեմ, ես յատուկ հաստատում եմ։
գրելու մասին՝ երեւի պէտք ա փնտրել ինչ֊որ ընդլայնում, որը չի թողնում մարդկանց գրեն նրանք որ կոնտակտ լիստում չկան, որովհետեւ լռելեայն տէնց չի։ տեսնեմ։
#սպամ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք
մարդիկ, ջաբեր֊ում եթէ ինչ֊որ մարդկանց չէք տեսնում, փիջինում արէք՝ show offline buddies ու re-request authorization, ու կը դզուի։
նաեւ սինքը տարբեր սարքերի միջեւ հիմա յուսով եմ աւելի լաւ կաշխատի։ պիտի որ։ իմ տեսնելով աշխատում ա։ եթէ մի տեղ անցանց էիք իսկ միւս տեղով ստացել էք գրածը, յետոյ էն մէկով առցանցանաք՝ կը ստանաք։
էնպէս որ յուսամ ընդհանուր առմամբ աւելի լաւ ա աշխատելու։
գրառումների պատմութիւնը հիմա մնում ա մի շաբաթ։ վերջին մի շաբաթուայ գրառումներն ա սպասարկիչը պահում ու սինք անում։ հները ջնջում ա։
էսքանը։ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք
#դիասպորա ֊ն սկսել ա #ենթամնայ ֊ն ճանաչել ու պիտակի մէջ տեղաւորել։ ժամանակին նոյնիսկ ես էի խնդրել, բայց էնքա՛ն վաղուց, որ ինձ թւում ա՝ իմ բացածից չի, այլ որեւէ ռեգէքս գրադարան ա փոխուել, որից դիասպորան օգտւում ա, ու այնտեղ ենթամնան էկուիւալենտ ա սովորական գծիկին, կամ նման մի բան։ #սփիւռք
այնպէս որ ես հիմա՝ երբ արդէն գոհ էի որ ենթամնան չի դառնում պիտակի մաս, ու կարելի ա հանգիստ այն օգտագործել՝ օրինակ՝ #էկոակտիւիստ֊ները հիմա չենդառնում #էկոակտիւիստ ֊ներ, սա արդէն տարբեր ա։
տակ, կրկին սփիւռքի խնդիրներն էի լուծում։ curl֊ը ֆանթու֊ում թարմացել ա, ու վերակազմարկել եմ բոլոր ռուբիին վերաբերող բաները, համակարգը թարմացնելուց յետոյ։ տեսնենք, հիմա ոնց կաշխատի։ #սփիւռք
նաեւ ուզում եմ ասել, որ այստեղ՝ https://diasporafoundation.org/tutorials սպանիչ գործ ա արած։
#սփիւռք
երեւի բացայայտել էք, որ սփիւռքում լինում ա լրահոսը դիտել ըստ խմբերի։ ու գուցէ տխրել էք, որ այդ հնարաւորութիւնը չկայ՝ դիւրակիր վարկածում։
ահա լուծումը՝ պէտք ա կազմէք ձեր ուզած խմբերի համար յղում, այն կունենայ հետեւալ տեսք՝
https://spyurk.am/aspects?a_ids[]=թիւ
ուր թիւը պէտք ա ստանաք ձեր կապերի էջից։
օրինակ, ինձ մօտ, ինչպէս երեւում ա էկրանահանում, լուսանկարչութեանը վերաբերող rss հոսքերի խմբի թիւը՝ 2858
ա։
#ակնարկ #սփիւռք #դիասպորա #օգտակար #հնարաւորութիւն
տեսնենք հիմա ոնց ա աշխատելու սփիւռքը։
#սփիւռք
էսօր երեքոտ կանջատուի սերուերը մի երկու ժամով։ #սփիւռք #թութ
հիմա, որ մենք ունենք եւս մի հայերէն հանգոյց, առաւել եւս ակտուալ ա, որ գրառումներին յղումներ ճիշտ թողնէք։
երբ մտնում էք գրառման էջ՝ հասցէային տիրոյթում գրուածը չի որ պէտք ա վերցնել, տարածելու համար։
այդ յղումը սովորաբար կարճ ա, օրինակ՝ https://spyurk.am/posts/4387113
եւ տանելու ա կոնկրետ հանգոյցի էջին։ եթէ դու այդ հանգոյցում մուտք գործած չես՝ չես կարողանայ մեկնաբանել։
փոխարէնը պէտք ա վերցնել գրառման էջից յղում, այն գտնւում ա գրառում անողի անուան տակ, եւ աւատարից՝ աջ, մոլորակի (եթէ բաց ա) նշանի մօտ։ յղման վրայ գրուած ա, երբ ա այն արուել՝ օրինակ երեք ժամ առաջ։
այդ յղումը վերցնելով, ստանում ենք՝ https://spyurk.am/posts/fc9e36309ce801384233342e993310ef
։
ապա վերցնում /posts
֊ով սկսուող մասը՝ /posts/fc9e36309ce801384233342e993310ef
եւ յղուել դրան։
օրինակ՝ [յղում](/posts/fc9e36309ce801384233342e993310ef)
այս յղումը կերեւայ բոլոր հանոյցներից, եւ կը տանի ձեզ ձեր հանգոյցի, ուր մուտք գործած էք այն էջը, որում երեւում ա էն հանգոյցի գրառումը, ու կարող էք ձեր հանգոյցում այն մեկնաբանել, կամ հաւանել։
#սփիւռք #նշաձեւ #յղում #համացանց #կուլտուրա #ապակենտրոնացում
ուրեմն՝ ջնջումների մասին ես ուզում եմ ասել հետեւեալը։
շատ տխուր ա, որ բացի ինձնից ոչ մէկ չի պահում դիասպորայի եւ մաստոդոնի սերուերներ։ ես բազմիցս արտայայտել եմ կարծիք՝ մեզ պէտք են էլի հայալեզու հանգոյցներ։
փորձեմ բացատրել։ մարդը, որ օգտագործում ա սովորական, կոմերցիոն բառարաններ գիտի՝ կայ ասենք «լինգուո» բառարանը՝ դա ե՛ւ ընթերցիչ, բառեր փնտրող եւ ցուցադրող ծրագիրն ա, եւ բառարաններն են։
էսօր սփիւռքը, կամ թութը՝ եւ ծրագիրն ա, եւ մարդիկ են։ ու էս մարդիկ են, էլ չկայ ուրիշ։
էսօր մենք չգիտենք ինչի ա գնացել մարդը։ արդե՞օք զզուած ա մարդկանցից, թէ՞ պարզապէս ուզում ա կրճատել իր սոցիալական ներկայութիւնը։
եթէ մենք ունենայինք տարբեր հանգոյցներ՝ ակնյայտ կը լինէր՝ փակի էս մարդկանց, հետեւի էս մարդկանց։ սփիւռքը չէր լինի թուիթերի պէս՝ ես ձեզնից գնացի, այլ կը լինէր էն ինչ պիտի որ լինի՝ համացանցային ծրագիր։ սփիւռքից ջնջուելը՝ մեծ մասամբ արդէն կը նշանակէր՝ ինտերնետից գնալ։ էսօր՝ չի։ էսօր սփիւռքը սփիւռք չի, սփռուած չի՝ մի հատ ա։ ու մարդիկ էս մէկում կամ ապրում են, կամ՝ չէ։ եթէ դուր չի գալիս՝ այլընտրանք չունեն։ կամ չեն զգում՝ որ ունեն։ չեն զգում՝ որ կարող են օգտագործել այլ մարդկանց հետ վարուելու գործիքներ՝ որովհետեւ չեն զգում որ թուիթեր չի, կամ վկոնտակծիկ չի, լրիւ այլ աշխարհ ա։
խնդրում եմ՝ բացէք նոր հանգոյցներ։ #սփիւռք
տակ, օգտուելով նրանից որ սնուցման խափանման հետեւանքով ռեստարտ ա եղել՝ — թարմացրի մեքենայի բիօսը — թարմացրի սփիւռքն ու թութը իրենց բոլոր կախուածութիւններով։
դիասպորայի թարմացումներ՝ https://github.com/diaspora/diaspora/blob/master/Changelog.md
մաստոդոնի թարմացումներ՝ https://github.com/tootsuite/mastodon/releases/tag/v3.1.4
էնտեղ ի դէպ նկատէք՝
Fix poll refresh button not being debounced in web UI (@{Գուրգեն; rasjonell@spyurk.am}, ThibG)
տեսէք ոնց ա։
@{քամի; o_o@spyurk.am} դիասպորայի վերջին թարգմանութիւններն յայտնուե՞լ են։
#սփիւռք #թութ
յիշեցնեմ, որ եթէ պէտք ա օգտագործել թոռ, ապա՝
սփիւռք՝ https://td46mfz7jh5socpxknx5sj6iya3wr5kbnjsrzqqhnw6i6iksxufmdpyd.onion/ թութ՝ https://dahzgp3qknluohfl4toaj4kuktxk6i3b4krthbxbrk6on2omrfey53yd.onion/
#թոռ #թօռ #յղում #սփիւռք #թութ #համացանց
հըլը զգացէք
#սփիւռք #դիասպորա #քարոզչութիւն
գործընկերն ուղարկեց՝ — Ամերիկա՞ էք մեկնում։ — Ոչ, Թուրքիա։ — Շրջելո՞ւ էք գնում, թէ՞ ազգականներ ունէք։ — Մշտապէս։ — Մշտապէ՞ս… — Այո, կբավէ, 2 տարի ապրեցինք ձեր երկրում, կշտացանք…
Կշտացա՞նք։ Մարդը ինձ էր նայում հանգիստ ու չար։ Կշտացանք։ Այսինքն կշտացանք Երևանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ յուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար։ Կշտացանք․ կարծես թէ հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ։Ես պատկերացրի, որ 1֊2 շաբաթ յետոյ այդ մարդը Ստամբուլի որևէ հայկական եկեղեցում կիսախուփ աչքերով կը նայի խաչուած Քրիստոսին ու կմրմնջայ Կոմիտասի երգը և Կոմիտասը յանկարծ կը լսի ու նորից կը խելագարուի։
#վարդգէս_պետրոսեան «Հայկական էսքիզներ»
#երեւան #կոմիտաս #հայրենիք #արտագաղթ #գրականութիւն #սփիւռք #պատմութիւն
սա կարող ա սնոբական հնչի, բայց չի՝ բնաւ։
ինձ թւում ա՝ էս համայնքը՝ հայաստանեան ժամանակից առաջ ա։
առհասարակ, մարդկանց խմբեր լինում են, ու հայաստանի պատմութեան մէջ, եւ ցանկացած տեղ՝ աշխատավայրերում, որ աւելի առաջ են, կամ աւելի հետ։
այսպէս, ինձ բողոքում էին, որ երբ մեր յարկի ծխարանը սկսեց սպասարկել նաեւ ռադիօ ինժեներներին, ապա զրոյցների մակարդակը կտրուկ իջաւ։ նման բան նաեւ նկատում էի մեր յարկի խոհանոցում՝ ստիպուած էինք լինում մեզ համար կամ արդէն քննարկուած, կամ անվիճելի պնդումների քննարկմանը՝ կրկին եւ կրկին, որը հաւէս չի։ կոպիտ օրինակ՝ էն որ սերժը դանդաղեցնում ա հայաստանի զարգացումը, գէյեր, գործի տեղում ծխելը, կանանց ծխելը։ տէնց բաներ մենք չենք քննարկում։
բայց էն օրը մեքենայի մօտ իջայ՝ կողքը լսեցի՝ «հիսուն տարի անց լեսբիներն են տիրելու», «դրանց էսա կը թողնեն ամուսնանան, ու իրենք էրեխեք կը որդեգրեն», մտածեցի՝ իմ փաստարկները չեն ընկալուի, ու չխառնուեցի։ դէ էդ արդէն մեր յարկը չէր, դա ռադիո ինժեներներն էին։ բնականաբար։
ու դէ, չեմ զարմանում՝ ակնյայտ ա, որ մերոնք, քսան֊երեսուն տարի առաջ՝ ընդունուել են բարձր գնահատականներով, իսկ իրենք՝ հազիւ ութեր հաւաքելով։ բայց եւ այդ մասին չեմ։ էդ զտումը, թէ ով որտեղ ա աշխատելու՝ շուտ են անցել։ ըստ որում՝ արդար զտում չի, ինձ թւում ա։ որովհետեւ՝ ռադիօ աւարտածը չպէտք ա լինէր էն ինչ կայ։ թող լինէր մի ուսանող, բայց լաւ եւ ուժեղ ռադիօ մասնագէտ։ ոչ թէ անկապ մարդ, ով ընդամէնը բանակից էր խուսափում։ միւս կողմից էլ՝ էս մարդիկ գոնէ ինչ֊որ կրթութիւն ստացան, գոնէ դասախօսներին են կաշառել, գոնէ կողքից լսել են մի երկու դասախօսութիւն, գոնէ կարող ա ինչ֊որ նորմալ մարդ տեսած կան։ գուցէ սէնց աւելի լաւ ա, չգիտեմ։
ինչեւէ։ ես յիշում եմ ֆբ֊ն։ ինչ֊որ հրաման կար ոստիկանութեանը՝ երեւի մինասեանն էր մտածել՝ էմօներին բռնելու վերաբերեալ։ ու մամուլը ստացաւ հրաման գրելու՝ էմօները վտանգաւոր են՝ իրենք ինքնասպան են լինում։ ու սկսեցին ինչ֊որ էրեխեքի հալածել՝ էրեխեքի, որ մազերը սեւ էին ներկում։ ու ամբողջ հայութիւնը ֆբ֊ում սկսեց բանավիճել էս թեմայի շուրջ՝ իրական թեմաները մի կողմ դնելով, ինչը նշանակում ա՝ իշխանութիւնը իր նպատակին հասաւ։
էն, որ մեր պարկինգում կանգնած գեադեքի սրտերում արձագանք գտաւ բհկ֊ի պատգամաւորի խօսքը՝ փաստ ա։
հիմա, իհարկէ, իշխանութիւնը մեզ հետ էր քաշում ժամանակի մէջ։ ու երեւի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, էդ իշխանութիւնից առաջ էր՝ ժամանակի մէջ։ բայց եւ ակնյայտօրէն, էսօր հանրութիւնը հետ ա՝ ժամանակի մէջ։ էսօր չի ապրում։
հիմա եթէ ես լինէի ֆբ֊ում՝ ես ստիպուած էի լինելու ներգրաւուել էս բհկ֊ի արձագանքի ալիքների մէջ, կամ գոնէ գրել՝ թէ կեղծ օրակարգ ա՝ ես էդ մասին խօսելու չունեմ։ ու ստեղ գուցէ կը գտնուէին մարդիկ, որ կը մեղադրէին, որ վախեցայ, չպահեցի արժէքներս, չարտայայտուեցի, չփաստարկեցի։ ամբողջ քաշն իրենք են տանում։
երեւի թէ լաւ ա, որ ընդհանուր քննարկումներ լինում են։ երեւի թէ հանրութեանը օգտակար ա։ միւս կողմից՝ էն մարդիկ, որ էսօր են ապրում, ստիպուած են շփուել էն մարդկանց հետ, որ էսօր չեն ապրում, ու նեարդայնանալ։
ու ես վերջերս մտածում էի՝ այէսթիսի֊ի մեր դասընթացի էրեխեքին բերել ենք ջաբեր՝ էնտեղ չաթ ունեն, ու քննարկում են բաներ։ մտածեցի՝ կարո՞ղ ա արժի իրենց մաստոդոն բերել, որ համ քննարկեն, համ մեկուսացուած չզգան։ ու զգացի՝ որ մեր հանգոյցում իրենք չեն գոյատեւի։ ու մտածեցի, որ ես դէ երբ ում կանչում եմ թութ, երեւի սովորաբար նոյն ժամանակի մէջ են ապրում։ ու առանձնապէս չեմ կանչել մարդկանց, որ մեր ժամանակի մէջ չեն։ ու նաեւ՝ մեր ժամանակի մարդիկ պարտադիր չի, որ կպնեն, հաւանեն թութը։ դա չի հարցը։
բայց զգացի, որ էդ էրեխեքն էլ լաւ կարող ա չզգան իրենց, կոմֆորտ չզգան մեր հանգոյցում, համ էլ իրենց պէտք ա մի տեղ, էն իրենց ջաբեր չաթի պէս, որ իրար խելքի լինեն, ու իրար հետ շփուեն, բայց եւ կպած լինեն ընդհանուր ցանցին։ էդպէս ես իմ տեղական հոսքում իրենց գրածները չեմ տեսնի, ու չեմ նեարդայնանայ, իսկ իրենք, եթէ ուզեն՝ մեզնից ում ուզեն կը հետեւեն։
ու դէ ֆբ֊ն էլ ա փորձում որ լրիւ տափակ տարածքից ելք լինի՝ խմբերի մէջ, եւ ալգորիթմներով՝ իրենց առաջարկաց լուծումը։ բայց իրենց առաջարկած լուծումով դու ընտրութիւն շատ չունես՝ ինչ կուզի՝ ցոյց կը տայ, ինչ չէ՝ չէ։ թթի դէպքում՝ լրիւ գլոբալ տարածքը կայ, բայց կան համայնքներ։ ու երեւի թէ, ամէն մարդու համար՝ իրեն սազող հանգոյց կայ, ու դէ էդ հանգոյցների հանրութիւններն էլ են փոխուելու ու զարգանալու, նաեւ այլ հանգոյցների հետ կապի շնորհիւ։ չգիտեմ։ ու մտածեցի՝ իրենց առանձին հանգոյց ա պէտք սարքել։ բայց չգիտեմ։
չգիտեմ։ ամէն դէպքում՝ իրենց մեզ մօտ բերելը կը նշանակէր՝ իրենց եւ մերոնց որոշակի դիսկոմֆորտ տալ։ ու տէնց եւ իրենք դժուար կը կպնէին էդ շփման ձեւերին, եւ մերոնք՝ ստիպուած կը լինէին գուցէ փոխել այսպէս ասած՝ դիսկուրսը։ ու դժուարանում եմ ասել, դա լաւ ա թէ չէ։ բայց երեւի, աւելի ճիշտ ձեւ ա՝ տարբեր հանգոյցներ ունենալը, ու տարբեր մարդկանց՝ տարբեր հանգոյցներ հրաւիրելը։ տէնց մի բան։ իսկ մենք, ստեղ ու թթում՝ լիազօրութիւն ունենք, շքեղութիւն ունենք, չմասնակեցլու դաւնգրէյդ քննարկումների մէջ։ ու չտեսնելու դրանք։ միւս կողմից՝ էդ նաեւ մեզ կտրում ա հայաստանեան իրականութեան որոշակի մասից։ #սփիւռք #թութ #ապակենտրոնացում #համացանց արագ եմ գրել, երկար եմ գրել, զի ժամանակ չունեմ։
մարդիկ, եկէք մաստոդոն։ եկէք, որ շփուենք։ ես չեմ կարողանում ստեղ տէնց անկապ դուրս տալ, ինչպէս էնտեղ։ իսկ շփման զգալի մասը՝ անկապ դուրս տալն ա։ եկէք մաստոդոն, որ շփուէնք։ էնտեղ անկապ դուրս տալը յարմար ա ու հաւէս։
ստեղ մի տեսաղ չի լինում պղծել արդէն, երբ այլընտրանք կայ։ #սփիւռք #թութ
հա, չէ՞։
#սփիւռք #եսնորեկեմ #գիֆ #դիասպորա #հա_չէ՞
@{ Feedschleuder ; feedschleuder@despora.de} 08/03/2019, 19:13:34
Hallo liebe #neuhier Leute,
falls ihr euch fragt, wem ihr am Anfang folgen sollt: Es gibt eine Menge Accounts, die Content federieren. Hier eine kleine Auswahl, einfach die “Mailadresse” als Diaspora-Kontakt hinzufügen, und schon erhaltet ihr Posts in eurem Stream. (Hierfür müsst ihr die Mailadresse markieren, kopieren und in das Suchfeld oben eintragen. So wird euch der Account als “Diaspora-Kontakt” angezeigt, und ihr könnt ihm folgen.)
Viel Spaß hier!
Nachrichten
- Al Jazeera (unofficial)
aljazeera@squeet.me
- BildBlog
bildblog@friendica.produnis.de
- Deutsche Welle (inoffiziell)
deutschewelle@squeet.me
- Deutschlandfunk (inoffiziell)
deutschlandfunk@squeet.me
- Faktenfinder Tagessch. (inof)
faktenfinder@friendica.produnis.de
- heise online (inoffiziell)
heiseonline@squeet.me
- Nachdenkseiten (inoffiziell)
nachdenkseiten@friendica.produnis.de
- SPIEGELonline (inoffiziell)
spon@friendica.produnis.de
- Süddeutsche (inoffiziell)
sueddeutsche@diaspora.town
- Tagesschau (inoffiziell)
tagesschau@squeet.me
- Telepolis (inoffiziell)
telepolis@squeet.me
- TAZ
taz@pod.geraspora.de
- TAZ (inoffiziell)
taz@squeet.me
- Westdeutsche Zeitung (inof.)
wz@tippentappen.de
- WDR (inoffiziell)
wdr@squeet.me
- ZDF heute (inoffiziell)
zdfheute@squeet.me
- ZEIT Online (inoffiziell)
zeit@pod.cyberdungeon.de
Fun und Freizeit
- 500px (inoffiziell)
500px@social.yl.ms
- Arte Plus 7 (inoffiziell)
arteplus7@social.yl.ms
- Atheismus
atheism@friendica.produnis.de
- AtomJack (skurril-witzig)
atomjack@diasp.org
- Cinehits (Kino)
cinehits@pod.cyberdungeon.de
- Denksport (Rätsel)
denksport@friendica.produnis.de
- Domtendo (letsplays)
domtendo@friendica.produnis.de
- Bookie (skurril-witzig)
ebookie@thepirate.party
- Funstuff
funstuff@friendica.produnis.de
- History in Pictures
history@friendica.produnis.de
- HU Art Sound (funny pics)
artsound2@diasp.eu
- Is lieb? - (Comics)
ey_lou_flynn@pod.geraspora.de
- MagischerZirkelDeutschland
mzvd@friendica.produnis.de
- NeoMagazinRoyal (inoffiziell)
neo@friendica.produnis.de
- Nintendo Deutschland
nintendo@libranet.de
- Pastafari (Spaghettimonster)
pastafari@friendica.produnis.de
- RealTimeWW2 (Tweets from 1942)
realtimeww2@socialhome.network
- Ruhrpott
ruhrpott@friendica.produnis.de
- SMBC Comics (unofficial)
smbc@diaspora.hzsogood.net
- TITANIC (inoffiziell)
titanic@friendica.produnis.de
- Trains
trains@friendica.produnis.de
- Wikipedia ArtikelDesTages
wikipedia_de@libranet.de
- xkcd (unofficial)
xkcd@diaspora.hzsogood.net
Wissenschaft
- Astronomy Picture of the Day
apod@friendica.produnis.de
- CERN (Inofficial)
cern@friendica.produnis.de
- CERN (Unofficial)
cern_rss@joindiaspora.com
- Cradle 2 Cradle (Inofficial)
cradle@friendica.produnis.de
- Die Sendung mit der Maus
maus@friendica.produnis.de
- DLR (inoffiziell)
dlr@squeet.me
- DRadio Wissen (inoffiziell)
dradiowissen@squeet.me
- earthquake Detektor
earthquake@social.yl.ms
- ESA (unofficial)
esa@squeet.me
- ESO (unofficial)
eso@loma.ml
- Methodisch Inkorrekt (inof.)
minkorrekt@friendica.produnis.de
- NASA (unofficial)
nasa@squeet.me
- SCIENCE & NATURE (inoffiz.)
sciencenature@friendica.produnis.de
- UrknallWeltallLeben (inoffi.)
urknall@friendica.produnis.de
Netz, Crypt
- CCC updates
chaosupdates@diasp.org
- Datenschutzhelden
datenschutzhelden@diaspod.de
- EinsNull (Technologiekritik)
einsnull@pod.thing.org
- Fefes Blog (inoffiziell)
fefebot@despora.de
- Netzpolitik.org (inoffiz.)
netzpolitik@loma.ml
- Nextcloud News (unofficial)
ncnews@libranet.de
- TOR (inoffiziell)
tor@friendica.produnis.de
Linux
- Arch Linux (inoffiziell)
arch@friendica.produnis.de
- Linux und Ich (inoffiziell)
linuxundich@friendica.produnis.de
Politik
- Direkte Aktion
direkteaktion@squeet.me
- DBfK (Pflege)
dbfk@friendica.produnis.de
- FdA-IFA (AnarchistInnen)
fda_ifa@despora.de
- IG-eDampfen e.V.
interessengemeinschaft_e_dampfen@despora.de
- International Anarchist Defence Fund
afund@diasp.org
- Kerem Schamberger (Türkei)
kerem@ruhrspora.de
- RosaLuxembourgStiftung
rosaluxstiftung@joindiaspora.com
- Wissen Macht A
wissen_macht_a@joindiaspora.com
Sport
- FC Schalke 04 (inoffiziell)
s04@friendica.produnis.de
- Schalker Mythos
schalkermythos@diaspod.de
- Bayern München (inoffiziell)
fcb@libranet.de
- Eintracht Braunschweig (inof.)
btsv@loma.ml
- HSV (Inoffiziell)
hsv@friendica.produnis.de
- Kicker (infoffiziell)
kicker@friendica.produnis.de
- Kopaneschnecke (Stadionbilder)
kopaneschnecke@joindiaspora.com
NSFW
- NSFW- Bilder
rss_nsfw@pod.dapor.net
- NSFW- Bilder
hard_nsfw@pod.dapor.net
- NSWF- Bilder (hard)
slutdegrader@pod.dapor.net
- NSFW- Bilder NonNude
sexy@pod.dapor.net
- NSFW- Bilder
maitrerosier@joindiaspora.com
- NSFW- Bilder
macduck71@joindiaspora.com
- NSFW- Bilder
nsfw@friendica.produnis.de
- Weed- Fotos
weed@friendica.produnis.de
Da ist vielleicht was dabei… :)
Falls jemand weitere Kontakte für diese Liste vorschlagen möchte, gerne in die Kommentare oder als PN.
#Feedschleuder #Kontaktvorschlag #Kontaktvorschläge #googleplusrefugees
via @{անդորր ; andorr@spyurk.am}
թու ֆակտոր աութ օգտագործէք, #սփիւռք։ ու թթում էլ։
#սփիւռք
@{ Անի ; ani_left@spyurk.am} 10/3/2019, 4:42:40 PM
ինձ դուր ա գալիս, որ սփիւռքն, ի տարբերութիւն ֆբ-ի, հետս դու-ով ա խօսում։
ուրեմն, որ էլ պատահաբար փակ գրառումներ չանէք, իսկ չէք ուզում փակ գրառումներ անել, որովհետեւ՝ — տարածելի չեն — դրանք հնարաւոր ա տեսնեն միայն նրանք, որ էդ պահին էն խմբում կամ խմբերում էին, որոնց հետ կիսել ես գրառումը։
ապա, գնում ենք կարգաւորումներ, էնտեղ ըստ երեւոյթին արդէն ընտրած կը լինի հաշիւ էջանիշը՝
յետոյ իջնում ենք մի քիչ ներքեւ, ու տեսնում լռելեայն խումբը, որի հետ կիսւում էք, փոխում ենք՝ հրապարակային՝
կտացնում ենք փոխել, պրոֆիտ, շնորհաւորանքներս։ #սփիւռք
սա էլ եմ մեկնաբանել՝
ես գնահատում եմ հէնց խօսքի ազատութիւնը։ իսկ էթիկան՝ բարոյական ոլորտից ա, մենք բարոյականութեան գնահատականներ չենք տալիս, մենք ապահովում ենք ազատ խօսքի հարթակ։
վաղը քեզ դուր չի գայ, որ ես այնտեղ գրում եմ մի բան, որը քեզ կապիտալիզմի քարոզ կը թուայ, իսկ պօղոսին գուցէ դուր չգայ, որ մէկը բողոքում ա ընտանեկան բռնութիւնից։
ինձ այս ազատ ցանցերը հետաքրքրում են հէնց բովանդակութեան հանդէպ ագնոստիկ լինելու համար (մասնաւորապէս)։ ես ունեմ միայն մի սահմանափակում՝ հհ օրէնք։ աւաղ, ես կասէի, զի հհ օրէնքները մի քիչ աւելի խիստ են, քան ամն օրէնքները, որ ինձ աւելի մօտ են։ բայց շատ աւելի խիստ չեն, բարեբախտաբար։ #սփիւռք
աւելացնեմ՝ ֆբ֊ի կամ գուգլի բովանդակութեանը ոչ ագնոստիկ վերաբերմունքից ա, որ կան ալգորիթմներ, որ թաքցնում կամ ցոյց են տալիս քեզ ինչ֊որ բան։ իրենց ոչ ագնոստիկ լինելուց ա, որ որոշ մարդկանց հանդէպ միջոցներ են կիրառում, իսկ որոշ մարդկանց հանդէպ՝ չէ՝ բարոյական կամ գաղափարական հիմնաւորումներով։
այստեղ ասում ա՝ արդե՞օք կը շարունակէիք օգտուել ֆբ֊ով, ինստայով, եթէ լայքեր չստանայիք։
տէնց էլ ապրում ենք։ ի՞նչ լայք ա հնարաւոր քաղել էստեղ։ ստեղի տաս լայքը տրանսլեացիա կարող են լինել ֆբ֊ի հարիւր, կամ մի քանի հարիւրի։ եւ նման բան շատ քիչ ա պատահում։
#սփիւռք
մի տեղ մեկնաբանել եմ, ստեղ էլ փակցնեմ՝
ես զգուշանում եմ հէնց առանց պատմութեան մարդկանցից։ ե՛ւ անցանց եւ առցանց։
սայքոպաթները, ի դէպ, հիմնականում հէնց առանց պատմութեան մարդիկ են։ յանկարծ ու յայտնուել են ինչ֊որ միջավայրում, ու սկսում են մէկը միւսի հետեւից մարդկանցով օգտուել։ մինչեւ որ այդ միջավայրում ջոկեն, նա ով ա, լուրերը սկսեն պտտուել, ու նա գնայ գտնի իրեն նոր տեղ։
մի տղայ գիտեմ։ շատերը գիտեն։ մէկ էլ կորաւ։ ու հիմա ոչ մի տեղ չկայ։ ոչ ֆբ, ոչ մի տեղ։ ու հայաստանից գնացել ա։ զի պալիծ ա եղել, որ ծախել ա տեղեկատւութիւն արիւնոտ վարչակարգին։ դաւաճանել ա իր ընկերներին։
այ նա հիմա առանց պատմութեան մարդ ա։
մարդկային հասարակութեան համար շատ կարեւոր ա վստահութիւնը։ եթէ վստահութիւն չլինի՝ հանրութիւնը չի գործի։ իսկ վստահութեան համար պէտք ա պատմութիւն։ նոյնիսկ բանկերն են պահանջում վարկային պատմութիւն։
ու գնա բացիր իմ սփիւռքի պրոֆիլները, տես նկարները։ տես ես կամ, հայեացքներս են մի քիչ փոխուել, բայց ինչքան սփիւռքը կայ, ես կամ ու արձանագրուած եմ։ տես իմ մատեանը։ այնտեղ ես սկզբից գրում եմ ռուսերէն, յետոյ անցնում եմ հայերէնի, ու սկում եմ չկարողանալ գրել, յետոյ մի քանի տարի շարունակ գրում եմ ահաւոր հայերէնով, ու նաեւ սխալներ եմ անում։ յետոյ սկսում եմ նորմալ գրել, յետոյ սովորում եմ դասական ուղղագրութիւն։ ընթացքում էլի սխալներ եմ անում։ բնականաբար։
տես իմ գիտհաբը։ լիքը անաւարտ նախագծեր։ երբեմն վերադառնում եմ որոշ նախագծերին, ու երբեմն իսկապէս աւարտում եմ։ մեծ մասը սակայն կը մնայ անաւարտ։ զի չեմ ձգի կամ էլ հետաքրքիր չի։ բայց կարեւորը՝ ամէն նախագիծ ունի պատմութիւն։ էս օր սէնց բան եմ գրել։ գուցէ սկզբից վատ եմ գրել, մի կերպ աշխատել ա, յետոյ լաւացրել եմ։ ու միշտ կարելի ա քննադատել, եթէ ուզեն։ ասել՝ էս ով ա։ իսկ կարելի ա չքննադատել ու չդատել ու տեսնել որ էս մարդը էսքան գործ ա արել։
ու նայել ոնց ա արել, ինչ լուծումներ ա տուել։
ես սիրում եմ ֆլիքր, զի չնայած դա կենտրոնացուած հարթակ ա, այնտեղ շատ հաւէս լուսանկարիչների եմ հետեւում։ ու ես ահաւոր չեմ սիրում, երբ միայն քուլ նկարներ են։ ես սիրում եմ տեսնել պատմութիւնը։ սիրում եմ տեսնել, որ էս ա, դեբիլ հեռախօսով կամ խցիկով էր նկարում, յետոյ առաւ սէնց խցիկ, յետոյ սէնց ոսպնեակ, յետոյ անցաւ ժապաւէնի, յետոյ միջին ֆորմատի, հիմա սրանով ա սիրում նկարել։ սէնց փորձեր ա արել։ զի չհաջողուածներն էլ ա վերբեռնում։
ու շատ հետաքրքիր հոսք ա, ու տեսնում ես որ իրական մարդու հետ գործ ունես։
այդպէս էլ սփիւռքը, բլոգը, թութը՝ կարեւոր ա տեսնել որ մարդու հետ ես շփւում՝ իր թուլութիւններով, խնդիրներով, չդիմանալով եւ արժանավայել լինելով։ տարբեր։ պատմութիւն ա։
մշակութաբանական կարեւորութիւն էլ ունի, ապագայ հետազօտողների համար։ թէ ի՞նչ բառերով այդ ժամանակուայ դեռահասները արտայայտել են ցաւը կամ ուրախութիւնը։
արդե՞օք հետաքրքրւում էին քաղաքականութեա՞մբ այդ սերնդի մարդիկ, թէ՞ երաժշտութիւն էին տարածում։
ո՞ր մասն էր իւթիւբից տարածում, իսկ ո՞ր մասը փորձում էր աջակցել ապակենտրոնացմանը եւ չսատարել վերահսկողութեանը այդ պատճառով ինուիդիոուս էր փորձում կիրառել։
եւ այլն եւ այլն։ #պատմութիւն #մարդիկ #սփիւռք #հանրութիւն
ես տէնց մտածում եմ, որ լաւ կը լինէր աշխարհը լինէր էնպիսին կամ էնպիսին, ու մեծ կորպորացիաներին, որ չարաշահում են իրենց կարգավիճակը, տեղեկատւութիւն չտային, եւ այլն, բայց փաստացի սէնց վիճակ ունենք՝ ո՞վ ա գալիս սփիւռք կամ թութ։
հետաքրքիր ա, որ մարդիկ գալիս են սփիւռք, տեսնում են ինչ ա կատարւում, ասում են՝ դեպրեսւում եմ՝ ու գնում են։ ու ասում են՝ սրանք ընկեր չունե՞ն խօսեն, ինչի՞ են թափում մեր վրայ։
ու ես մտածում եմ՝ հա, դէ, չունեն։ մտածում եմ, որ ասենք ասողի բախտը շատ ա բերել, նա իր ընտանիքում ոչ միայն ճնշուած չի, այլ եւ իրան սատարում են, ու նա ա ի պատասխան տանը սատարում, ու մասնակցում ու օգտակար իրան զգում։ ու իր օգնութիւնն ա ընդունւում, այն լուծումները, որ նա ա առաջարկում։
ես տեսել եմ, ու ապշել, ինչ լաւ են իրար հետ։
ու ստեղ իհարկէ բարդ ա ասել, որ միշտ ընտանիքն ա «մեղաւոր», ամէն դէպքն առանձին ա կարելի դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, հայաստանեան իրողութեան մէջ մենք ունենք ահաւոր ճնշուած դեռահասներ։ ահաւոր։
ու ես մտածում եմ, որ սփիւռքում հաւաքւում են
— գրելու կուլտուրա ունեցողները — ճնշուածները — փորող֊փնտրողները
ճնշուածները, բնականաբար, ունեն սոցիալական հմտութիւնների պակաս։ շատ ես ճնշուած՝ շփումների մէջ սահմանափակ ես, սկսում ես չունենալ ընկերներ, որովհետեւ նախանձելի ընկեր չես, որովհետեւ ինքդ էլ չգիտես ինչպէս մօտիկանալ, ինչպէս ընկերանալ։ չգիտես, նոյնիսկ, յաճախ, ինչպէս բարեւել, ու ամէն սոցիալական իրավիճակում կարող ես շատ տարօրինակ երեւալ, որը աւելլի ա բարդացնում վիճակը։
ես էդ մարդկանց շատ լաւ հասկանում եմ։ ես ինքս գերպաշտպանուած եմ մեծացել՝ ու հետեւաբար շփումների մէջ սահմանափակ։ ու էս գործի տեղում նոր վեց տարի անց ես սկսեցի շփուել որոշ մարդկանց հետ, այն էլ այն պատճառով, որ նէնց վատ էի, չէի կարողանում աշխատել, գնում էի գցւում էի ստոյկայի մօտ յարկի խոհանոցում, ու գրքեր կարդում հեռախօսով։ տէնց մի քանի հոգի սկսեցին ինձ ներգրաւուել զրոյցների մէջ, շնորհակալութիւն իրենց, ու ես էս յարկի համայնքի մաս դարձայ։
ես նոր եմ սովորում, որ կարելի ա շէնքին մօտենալիս ու մարդկանց տեսնելիս՝ բարեւել, ու անունը նշել։ ու որ էդ վատ չի, ու որ իրան վատ չի լինի դրանից, ասենք, որ ստիպուած կը լինի պատասխանել, ու թէ մի քիչ վատ լինի՝ ոչինչ։
հիմա մարդիկ, որ ունեն սոցիալական հմտութիւնների պակաս, չի նշանակում, որ հաղորդակցուող չեն։ նոյնիսկ յաճախ հակառակը՝ էնքան չասուած, չարտայայտուած բան ունեն։ օրինակ, որովհետեւ հաղորդակցուելու, կապ ապահով արտայայտուելու, ու դատապարտուած չլինելու բնական պահանջը երկար ժամանակ բաւարարուած չի եղել։
ի դէպ՝ ճնշուածների զգալի մասը աղջիկներ են։ ու էն որ գրում են՝ «էլ ի՞նչ պէտք ա անեմ, որ ինձ էնքան չվրայերթեն, տունն եմ մաքրում, էս եմ անում, մտածում եմ, էլ ի՞նչ անեմ», ախր բալիկ ջան, ոչ մի բան, կներես։ էդ ընտանիքի սէրը ընդհանուր առմամբ անպայմանական ա, ի՞նչ վատ բան ես արել, որ քեզ վատ են վերաբերւում, ո՞ւմ ոտքն ես տրորել, ո՞ւմ ես ցաւեցրել, ի՞նչ վատ բան ես արել, որ քո անձնական տարածքը ներխուժում են, տետրերդ են նայում։
նորմալ, լաւ աղջիկ ես։ ու այո, սովորաբար ճնշուածներն ու գերպաշտպանուածները՝ աղջիկ են։ բայց ոչ միշտ։ կարծիք գիտեմ՝ որովհետեւ պէտք ա կոյս հարս մեծացնել։ այլ կարծիք գիտեմ՝ որովհետեւ հայրը գիտի, նա ոնց էր վերաբերւում աղջիկներին, ու ինչ սրիկայ էր իրենց հանդէպ, ու չի ուզում, որ իր դստեր հանդէպ տէնց լինեն։ չգիտեմ։
ու ես մտածում եմ, նախ դէ սփիւռքը, ինչպէս եւ թուիթերը, եւ զանազան ֆորումները, գրաւում ա անոնիմ մնալու հնարաւորութեամբ, բայց նաեւ գրաւում ա նրանով, որ գրելու սոցիալական ցանց ա։ բլոգում շատ ես մենակ լինում, ու շատ ա լուրջ, ոնց որ, պրետենզիա պէտք ա ունենաս, որ լաւ բան ես գրում, իսկ ստեղ աւելի թեթեւ ա։
հիմա փորփրողներից՝ իրենք այդ ադամ գրանտի ասած «աւթլայարներն» են որ իե֊ի փոխարէն գտնում էին էն ժամանակ քրոմ ու ֆայրֆոքս։ ու տէնց խորանալու լիքը շերտեր կան, զննիչն ամենավերին շերտերից ա։
իսկ սփիւռքը կամ թութը գտնելու համար՝ պէտք ա փորել։ փորում են՝ յաճախ կրեատիւները։ ու փաստացի ձեւաւորւում ա փորողների բնակչութիւն։ կրեատիւների բնակչութիւն։ վստահ չեմ, որ համայնք։
ու չհասկացուածների բնակչութիւն։
ու ինձ թւում ա, հիմա գալիս եմ իմ ասածի հիմնական մասին, ինձ թւում ա, որ կապ կայ ճնշուած լինելու, ու գրելու, արտայայտուելու, ու գրելով արտայայտուելու ցանկութիւնների հետ։
նախ աղջիկները տեքստի հետ աւելի լաւ են։ չգիտեմ, որքանով ա դա հէնց հայաստանեան իրողութեան մասին, թէ՞ ընդհանուր մարդկային յատկութիւն ա, բայց աղջիկներն աւելի շատ են կարդում, ու աղջիկներն աւելի շատ են հակուած գրելով արտայայտուելուն։
էն ա, պետերսոնը մէջբերում էր գուգլի վիճակագրութիւնը, ուր տղաները պորնը նախընտրում են նկարների տեսքով, իսկ աղջիկները՝ գրքերի։
նախ, գուցէ փորելը կապ ունի սոցիալական հմտութիւնների պակասի հետ։ զի դէ յաճախ սկսում ես փորել հաղորդակցման պակասը լրացնելու համար։
ու դէ այդ պատճառով համ բողոքում են կեանքից, համ բողոքում են առցանց։ զի եթէ սոցիալական ադապտացիան լինէր՝ համ ստեղ չէին բողոքի, համ էլ բողոքելու շատ բան չէր լինի։
իսկ նրանք, ում կեանքը լաւ ա՝ հիմնական շփման պահանջները բաւարարուած են՝ իրենց սա հասկանալի չի։ բնականաբար։
հիմա, եթէ դուք սէնց սոցիալական չադապտացուած էակ էք, էդ էդքան վատ չի։ շատ բան դժուար ա ուղղել ձեր կեանքում, ու գուցէ չի էլ ուղղուի, բայց միւս կողմից՝ դուք ունէք առաւելութիւններ, որ ոչ մէկ չունի։
ես լիքը բան եմ սովորել այն պատճառով, որ այլ անելու բան կուլտուրա չունէի։ ստիպուած էի խորանալ, ու էլ աւելի խորանալ լիքը բանի մէջ։ տէնց կարող էք խորանալ տարբեր մասնագիտական ուղղութիւններով։ վտանգը կրկին՝ կարող ա չափազանց շատ խորանաք չափազանց մարգինալ ուղղութիւնների մէջ։
ու դէ ապա կարող ա մասնագիտութեան մէջ հասկացուած չէք լինի։ կարող ա նրանից ա, որ դեբիլ էք, ու ժամանակին ոչ մէկ ձեռքից չի բռնել, չի ասել՝ հո դու դեբիլ չես։ բայց դէ ինչ կայ էդ ա։
կարճ ասած՝ պոտենցիալ ունէք ներդանալու, բայց գուցէ չափից շատ ներդանալն էլ մի բան չի։
ասենք էն բրիտանացին, որ կպել ա վօկին, սպանիչ ծրագրաւորող ա, բայց համ մարգինալ՝ զի այլ բանի չի կպել, այլ վօկին, համ էլ վաթսոնանց ա, սինգլ ա, ու ապրում ա իր ծեր հօր հետ։
դէ բնական ա, իրեն ի՞նչ աղջիկ կը դիմանար, դէ կան տէնց աղջիկներ, բայց ո՞րտեղից իրան գտնէր։ ու դէ նա էլ չէր դիմանայ էդ աղջիկներին։
տէնց աղջիկ կար, դէ աղջիկները ինտերգում են տղաներին իրենց միջավայրերի մէջ, բայց ես ակնյայտօրէն էդ աղջկայ տղան չէի, զի դէ, չէի կարողանում ինտեգրուել, սովոր չէի այդ տեսակ հանրային տարածքների, ու այդ տեսակ շփման։ երեւի մինչեւ հիմա էլ սովոր չեմ։ փոխարէնը՝ տանում էի իրան ամերիկեանի գրադարան, ու աշխատում էինք։ ու էդ իմ համար շատ լաւ ժամանակ անց կացնել էր, բայց հասկանում եմ, որ պէտք ա որ ահաւոր ձանձրալի լինէր, մանաւանդ երիտասարդ աղջկան, որ ուզում ա ուրախանալ։ բան չասի՝ ես էի չզարգացած, չէի ջոկում, ինչ են անում երիտասարդները երեկոյեան։ բայց եւ չէի անի, ես էդ մարդը չէի։ կէս տարի բիֆոր էի գնում, երաժշտութիւնն ա ինձ միայն ստիպել ծխին դիմանալ, ու էդոն բոլորին֊բոլորին գիտէր՝ ինձ չէր էլ նկատել, երբ ծանօթացանք, ասի որ ուզում եմ սկսել նուագել՝ զարմացաւ, որ երբեք ինձ չի տեսել։ յետոյ հարցրեց մարդկանց, պարզեց, որ իր ախպերութիւնից մէկն իմ ուսանողն ա եղել, մտածեց՝ լաւ, դէ երեւի նորմալ մարդ ա։ բայց ես իր համար ահաւոր անծանօթ էի ու ահաւոր անծանօթ մնացի՝ ասում էր՝ արի ֆէյսբուք, ու էդ ինձ իմանալու քայլ էր, որ տեսնի, ես ի՞նչ եմ գրում, որ ծանօթանանք։ զի էսօր բա էլ ո՞նց են ծանօթանում։ ու ես տէնց լաւ զգում էի, ինչքան շատ բան եմ կորցնում հաղորդակցուող, բայց չսոցիալական լինելու պատճառով։ միշտ։
էսքանը, հիմա մի հատ էլ գրառում կանեմ ախպերութիւնների մասին։
#սփիւռք #անկապ
էն օրը խօսում էինք, որ մենք սփիւռքահայերին աւելի լաւ ենք հասկանում, քան իրենք՝ մեզ։ ու էդ նրանից ա, որ մենք հայերէն աւելի լաւ գիտենք, իսկ իրենք, ի դէպ, յաճախ են ասում, թէ հայերէնը բարդ ա։
ու ջոկեցինք ինչի՝ հիմնական պատճառներն են՝
օտարալեզու (օրինակ՝ արաբալեզու) միջավայր։ ուր կինոները, թերթերը, պիտակները, միջավայրը արաբերէն ա, իսկ հայերէնը միայն տանը, ու գուցէ որպէս մի դաս յատուկ դպրոցում, այդ պատճառով արդէն հայերէնը բարդ ա։
ու իմ հասկանալով, սիրիահայերի ու լիբանանահայերի համար՝ աւելի բարդ ա, քան պարսկահայերի, որովհետեւ իրենք աւելի են ինտեգրուած լինում իրենց աւելի աշխարհիկ միջավայրերում։
միւս պատճառը՝ արեւմտահայերէն սպեցիֆիկ ա՝ էն որ լրիւ են խառնւում, գ ա, ք ա, թէ ինչ։
ու կրկին՝ պարսկահայերին աւելի հեշտ ա, իրենք խառնուելու պատճառ չունեն։
ու տէնց։
#հայերէն ոչ վերասահմանուած #սփիւռք #արեւմտահայերէն #լեզու
ինձ համար առօրեական սփիւռքն աւարտուեց։
ստեղ անիմաստ ա գրել լիքը բան, որ ռիըլթայմ են, ու հաւէս ա դա թթել։
էնպէս որ սփիւռքը իր տեղն ա զբաղեցնում, աւելի բլոգոտ ու աւելի երկար տեքստերի համար տեղի։
#սփիւռք #թութ #առօրեայ
ինձ դուր ա գալիս սփիւռքը նրանով, որ ստեղ շատ ապանձնական ա, ու այն ցոյց ա տալիս, որ սոցիալական մեդիան, իրականում, կարող ա լինել եւ բնաւ ոչ քո երջանիկ կեանքի, լաւ ուտելիքների մասին, նախ աւելի հանրային զանազան քննարկումների, կարծիքներ արտայայտելու, նաեւ կիսելու առօրեայ փորձառութիւնը, սրա, սրա ու սրա պէս որը ձեզ թուում ա, ոչ մէկին չի հետաքրքրում, բայց ես ինձ նոյնիսկ պարտաւորուած եմ զգում դա անել։
որովհետեւ գիտեմ, ինչքան ա ինձ հետաքրքիր, երբ նման առօրեայ, կենցաղային բան կարդում եմ։ ու այդ պատճառով, եթէ մի բան եմ անում, գրի եմ առնում, չնայած գիտեմ որ մի բան չի։
ճիշտ ա, յաճախ մեզ մօտ պարզապէս սոցիալական մեդիայի ռեւերսն ա՝ բողոք, ոչ թէ ինքնացուցադրուել ինչ լաւ ա։ նոյնիսկ երբեմն՝ ինքնացուցադրուել, ինչ վատ ա, ու ում մօտ ա աւելի վատ։ բայց էդ, իթ, հազուադէպ ա, սովորաբար, դէ բարդ ա կեանքը, ու մի տեղ պէտք ա ասուի, ու ասւում ա էնտեղ, ուր կարելի ա ապանձնական։
ու հա, կեանքը բարդ ա։ ինձ թւում ա էդ կարելի ա արձանագրել, ընդունել ու մի քիչ թեթեւ տանել։ իսկ եթէ շատ ա բարդ, մի արէք էդ, ինչից ձեզ վատ ա։ դրանից պարզ բա՞ն։ մի՛ եղէք մազո։ իթ հոգեւոր հանգստութիւնը ամենակարեւորն ա՝ փողից, ուրիշների նեղուելուց, ու լիքը դեբիլ բաներից կարեւոր ա։ կամ էլ կարող ա շատ բան էք ուզում՝ սա կեանքի բարդութեան մասին ա։ դէ մի՛ ուզէք։ հանգիստ վեր ընկէք տեղներդ, նէնց, որ բողոքելու պատճառ էլ չի լինի։
#սոցիալական_մեդիա #սփիւռք #կենցաղ #առօրեայ #ուտէնց
ինչն ա ինձ ահաւոր դուր գալիս թթում, էդ ինքնաթարմացող հոսքը։
որ նայում ես, ու տեսնում ես՝ էս պահին մէկը նոր բան գրեց, կամ հաւանեց, կամ մեկնաբանեց։
շատ հաճելի ա։
մէկ էլ՝ գիտէք ինձ հե՞շտ ա մարդկանց կանչել սփիւռք/թութ, ես էլ եմ սովոր ապահով գրել, որ քիչ մարդ ա կարդում, բայց ինձ ասում եմ՝ մի՛, թող ազատ, թող կարդան, ի՞նչ ա եղել։
ու տէնց։
#սփիւռք #թութ
ընդհանուր առմամբ, լիքը բան ինչ մարդիկ ասում են, իրականում միտուած ա ոչ թէ դա ասելու, այլ իրեն ցոյց տալու՝ իր մասին յայտնելու, որ նա էս ձեւ մարդ ա։ կամ իր մասին պատմելու՝ որը ընդհանուր առմամբ էլի ինքդ քեզ ցոյց տալ ա, բայց ոչ թէ տարածութեան, այլ ժամանակի մէջ։
ու հետաքրքիր ա, որ անհրաժեշտ ա ապահով միջավայր արտայայտուելու համար։ ու դա նաեւ նշանակում ա, որ այդ միջավայրում պէտք ա հնարաւոր լինի լինել անոնիմ։ դա մի պայման։ եւ հետաքրքիր ա, որ ցանկալի ա շատ մարդ չլինի, որ մենք մեզ արտայայտենք։ գուցէ դա՝ մեծ դահլիճի առաջ, ընդդէմ փոքր դահլիճում, կամ թէկուզ անծանօթների հետ՝ բայց ընդամէնը մի սեղանի շուրջ արտայայտուել ա։
ու գուցէ էսօր սփիւռքն այդ դերն ա կատարում՝ մի սեղանի, փոքր շրջապատի։ էդ ես յղում եմ նաեւ սրան երեւի։ #համացանց #շփում #մարդիկ #սփիւռք
էս բարքեմփին մի քանի հոգի, ճիշտ եմ ասում, ասին՝ դէ որ չես ուզում ուաթսափ֊բանով չաթուել՝ քոնը սարքի, մենք էլ կը գանք, հետդ կը չաթուենք։
ու պէտք էր տեղում ասել՝ «երդուա՛» (ոչ թէ երդուիր, բնականաբար)։
ու նախ, դէ բարեբախտաբար ես որբ չեմ, մարդիկ արդէն գրել են, պէտք չի գրել, պէտք ա միայն ուզել ու կարողանալ կարգաւորել, աշխատեցնել։ ու էդ փորձում էի բացատրել, հասցնել։
բայց կարեւորը, պէտք ա ասէի՝ դէ երդուա, որ կը գաս։ զի դէ, դիցուք կանչեմ էսօր՝ գալո՞ւ ա։ բա ինչո՞ւ հինգ, տաս տարի առաջ, ում կանչել եմ չեն եկել, կամ եկել֊գնացել են։ չեն մնայ, մէկ ա։
#ազատութիւն #համացանց #սփիւռք
#էկրանահան #խափանում #միշտ
@{ անդորր ; andorr@spyurk.am} 9/10/2018, 12:52:36 AM
մեկ մեկ նոր մարդկանց հետ շփվելիս ուղեղս էս էռորից ա բերում
#չհաջողվեց #հավանել #շփում #մարդիկ #սփիւռք
via @{մարիամ ; wordsthatidefend@spyurk.am}
վերջապէս կը կարողանանք ունենալ տեքստ, ուր նշուած կը լինի, որ հանգոյցը փակ ա, բայց հրաւէր ստանալը՝ հնարաւոր։ #սփիւռք
@{ diaspora* HQ ; hq@pod.diaspora.software} 6/25/2019, 4:18:36 AM
diaspora* version 0.7.12.0 released!
As scheduled, a new minor release is now released. Over the past six weeks, we have managed to collect 15 commits made by 6 contributors for this minor release.
A huge thanks to all the contributors from diaspora*’s amazing community! If you want to help make diaspora* even better, please check out our getting started guide. Please see the changelog for a complete list of changes made in this release.
Notable Changes
- Fixed a regression where enabling Two-Factor authentication did not remember logins
- Added info message for people without an account reaching a closed pod
- Made headline sizes more appropriate
- Smaller fixes for some papercuts
Updating
For podmins, update instructions are available as usual in the wiki. For those of you who have been testing the release candidate, run
git checkout master
before the update to get back to the stable release branch.
Next minor freeze (0.7.13.0): 2019-07-28
Next release (0.7.13.0): 2019-08-04diaspora* Rapid Release: ICS feed, HTML version.
#diaspora #announcement #release #07120
դէ ի՞նչ ասեմ, #սփիւռք, եթէ իմանայի երբ սպասարկիչը չի աշխատի, հովհարհային անջատումների գրաֆիկը կը հրապարակէի։
բայց ուզում եմ հաւատալ, որ յուլիսի սկզբից ստաբիլ կաշխատի։
զգուշացնեմ, որ բարքեմփն անցնի, էլի անջատուելու ա սպասարկիչը։
ինձ էլ ա բարդ լինելու, իմ ամէն ինչն ա էդ սպասարկչի հետ կպած։ այլ բան չունեմ։
հիմա ասեմ՝ քաշէք թոռ զննիչ։ որ պատրաստ լինէք։
էն թոռ յղումները էլի կը յիշեցնեմ։ թոռով սփիւռքն ու թութը միշտ կը լինեն։ դրսի հետ կապն ա հարցի տակ լինելու, բայց մեզ համար հասանելի կը լինի։ չաթի համար գուցէ մի բան մտածեմ, բայց մի քանի օրուայ համար չարժի կարգաւորում փոխէք։ էլի կը գրեմ դեռ։ #սփիւռք
ֆեդերացիան աշխատեց։ #սփիւռք
աւելացրի սիւիլնեթ ու ազատութիւն #սփիւռք
աւելացրի հետք հայերէն ու հետք անգլերէն #սփիւռք
առաջ սփիւռքում ունէի բոտեր, որ ռսս֊ներից բաներ էին բերում։
յետոյ էդ սոֆթուերը անսափորթիդ դարձաւ, ու դադարեցի։ հիմա որոշեցի էլի կարգաւորել, նոր սոֆթով, որը նկատեցի poorly drawn lines կոմիկսից։ այնպէս որ դիմաւորէք, առաջինը՝ @{Urbanlab Yerevan (unofficial); urbanlab@spyurk.am}֊ն ա։ #սփիւռք
աշխատե՞ց, հա՞, սփիւռքը։
ձեզ մօտ։ կներէք, իսկապէս, կներէք։
ապագայում, եթէ էս ձեւ բան լինի, ու ռեալ ստատիկ այփին չաշխատի, սպասարկիչը հասանելի կը լինի՝ սփիւռքը՝ https://td46mfz7jh5socpxknx5sj6iya3wr5kbnjsrzqqhnw6i6iksxufmdpyd.onion թութը՝ https://dahzgp3qknluohfl4toaj4kuktxk6i3b4krthbxbrk6on2omrfey53yd.onion
դրա համար ձեզ պէտք կը լինի թոռ զննիչ։ #սփիւռք #թութ
ի դէպ ահաւոր անսպասելի անջատեցին։
ես նոյնիսկ չհասկացայ ինչից ա։ յետոյ կապուեցի, ասին՝ դէ յայտ էք գրել։
ու ասենք պատրաստուում էին անջատելուց յետոյ մի քանի օր անց նոր երկաթը անջատել։ ասենք, կարող էին երկաթն անջատելու օրը անջատել կապը։
նաեւ, իրենք ուզում էին հինգ աշխատանքային օրուայ մէջ անջատել, ու եւս մի հինգ աշխատանքային օրուայ մէջ միացնել։
նշանակում ա, սպասարկիչը տաս օր կը լինէր անցանց։
ու ես ստիպուած ծանօթներ եմ խառնել, ամբողջ աշխարհը իրար եմ խառնել, ու պատկերացնո՞ւմ էք, միեւնոյնն ա, չեն կարողանում անել աւելի արագ։
ու ասենք նոր վաղը նոր այփին պիտի ակտիւանայ։
դէ ինչ, ես վաղը կունենամ մէյլ, վերջապէս։ ու չաթ։
թէ չէ ահաւոր կարօտել եմ առանց չաթ ու մէյլ։
տէնց։
իսկ սնկային տիրոյթները միշտ մնալու են։ մտածում եմ, արդէն գիտեմ ինչ անել, թէ իմանամ մի քանի օր էլի տէնց ա լինելու, սնկայինով միշտ կապ կը տամ։
դէ մինչ, չգիտեմ։ բարի գիշեր ու առաւօտ։
#սփիւռք #թութ
դէ կներէք, #սփիւռք։
սփիւռքում աջ կտոց եմ անում յղման վրայ, գրած ա՝ «պատճենել» ոչ թէ «պատճէնել», մտածում եմ, վայ էս ինչ ա, յետոյ գրած ա «հղումը» ոչ թէ «յղումը», մտածում եմ՝ վայ աստուած, էս ինչ ա, մտնում եմ վեբտրանսլէյթիտ որ դզեմ, մէկ էլ ջոկում եմ, որ էդ ֆայրֆոքսի տեքստն էր, ոչ թէ սփիւռքի։ քնելու ժամանակն ա։ բարի գիշեր։
#հայերէն #թարգմանութիւն #սփիւռք
մէկն ասաւ, թէ էս մտնում եմ, բոլորը տխուր դեպրեսոտ բաներ են գրում, ֆրուստրացուում եմ։
ասում ա՝ երեւի ընկեր չունեն, բայց դժուար չունենան, երեւի համարձակութիւն չունեն ընկերների հետ կիսուելու, ու տէնց օնլայն են էդ թափում։
ասում ա նէնց կարդում տխրում եմ։ մեկնաբանէք։ #սփիւռք #դեպրեսիա #գրառումներ #ընկերութիւն
երէկ պիտի գրէի, ջաբեր չաթն ունի երեք նոր հնարաւորութիւն՝
XEP-0313 message archive — պէտք ա որ պահի պատմութիւնը, եւ այն հասանելի կը լինի տարբեր կլիենտներից
XEP-0280 message carbons — ուղարկում ա հաղորդագրութիւնները բոլոր կպած կլիենտներին
XEP-0363 http file upload — հնարաւորութիւն ա տալիս վերբեռնել նկարներ կամ անել ձայնայիններ
այս հնարաւորութիւնները աջակցուում են քոնուերսէյշնս յաւելուածի միջոցով։ ես լինուքսի տակ չգտայ ծրագիր, որ առաջինն ու վերջինը ապահովուի։
շնորհակալութիւն։ #սփիւռք յ․ գ․ սա նշանակում ա որ հիմա ձեր չաթերի պատմութիւնը ապհւում ա։
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
հըբը
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 31.03.2019, 1:10:54
― չկա՞յ տէնց հեշթեգ՝ #էսպետքասփիւռքել։ ― աաաա՜։ ― արդէն կայ։ հէսա ինչքան արժէքաւոր զիբիլ կայ էս հեշթեգով սփիւռքելու եմ։
#զրոյց #սփիւռք
#սփիւռք #զրոյց
@{ անանուխի ջեմ ; laaandau@spyurk.am} 28.03.2019, 22:40:09
ասում եմ․ — հետաքրքիրա, որ սփյուռքում գրողները կամ առնչվել են թերապիայի հետ, կամ պիտի առնչվեն։ — իսկ ես ո՞ր մեկն եմ — դու լրագրող ես։
էն օրը մէկը գրեց՝ լայեաղ չի անում չաթ մտնել։ ու դա ինձ շատ շոյեց, սիրտս արագացաւ։ զի վիրաւորական ա, որ չեմ մտնում, զի ցաւացնում ա, որ չեմ մտնում։ էդ շատ հաճելի ա։ ու տէնց։ #սփիւռք
գիտէք, ես ստեղ գաղափարի համար եմ։ պարզաբանելու կարիք չկայ՝ քայլ անել դէպի իմ երազած ինտերնետը, ինտերնետը ուր կայ խօսքի ազատութիւն, ուր չկայ գրաքննութիւն, ուր ամէնը չէ որ վերահսկւում ա խոշոր կորպորացիաների կողմից, ուր քո ձայնը կարող ա լսելի լինել, անկախ նրանից, դու կամայ թէ ակամայ ում շահերին աջակցում թէ խփում ես։
ես գիտեմ նաեւ, որ փաստացի վիճակը կարելի ա մեկնաբանել նաեւ այնպէս, որ քո ձայնը, որը հնչեցուած ա մարգինալ ցանցում, ուր չկան շատ մարդիկ, այնքան էլ լսելի չի։ ու ես չեմ խորհուրդ տալիս այլ տեղեր չլինելու, ես կարծում եմ, սա էն ժամանակն ա, երբ շատ մարդիկ կուզեն լինել միաժամանակ եւ բաց, շփման, այլերի համար բաց, եւ փակ հարթակներում, ուր հնարաւոր չի շփուել, եթէ հաշիւ չունես։
ամէն դէպքում սա քուէարկութիւն ա ինձ համար։ ու ես անում եմ իմ քայլը, այո։
ու ինձ անհասկանալի ա, իսկապէս անհասկանալի ա, ու նոյնիսկ վիրաւորական ա, երբ ասում են՝ «ֆիթ չենք լինում»։ ես հասկանում եմ, եթէ ասեն՝ լոքշ ա, ես հասկանում եմ, եթէ ասեն՝ «դէ մեզ էս կարեւոր չի», բայց «ֆիթ» լինելը ո՞րն ա։
գործիքներ կան։ ու սա գործնական գրառում ա։ առաջարկներով․
բան արա բոլորին։ չես տեսնի հոսքում, չեն մեկնաբանի քեզ։ բեր քո մարդկանց։ ստեղծի քո՛ հանգոյցը, գրողը տանի։ ես կօգնե՛մ։ մօրս արեւ կօգնեմ։
բայց ֆիթ չե՞մ լինում։ էդ ո՞րն ա։ ուրեմն ֆբ ֆիթ ես լինում, ստեղ չե՞ս լինում։ ես չեմ հասկանում։ ու զգացողութիւն ունեմ, որ դա ճշմարտութիւն չի։
իսկ ինձ համար դառը ճշմարտութիւնը աւելի հիւրընկալելի ա, քան սուտ լաւ նորութիւնը։
կամ մի ասա ինքդ քեզ, որ գաղափարական ես։ ասա՝ ես դէ կիրառական եմ։
ու ես կը հասկանամ։ ու կը յարգեմ ընտրութիւնը։
ես խնդիր չունեմ։
#սփիւռք
տէնց էլ գիտէի, ստուգեցի՝
arnet ~ # dmidecode --type 17
# dmidecode 3.1
Getting SMBIOS data from sysfs.
SMBIOS 3.1.1 present.
Handle 0x002D, DMI type 17, 40 bytes
Memory Device
Array Handle: 0x0026
Error Information Handle: 0x002C
Total Width: Unknown
Data Width: Unknown
Size: No Module Installed
Form Factor: Unknown
Set: None
Locator: DIMM 0
Bank Locator: P0 CHANNEL A
Type: Unknown
Type Detail: Unknown
Speed: Unknown
Manufacturer: Unknown
Serial Number: Unknown
Asset Tag: Not Specified
Part Number: Unknown
Rank: Unknown
Configured Clock Speed: Unknown
Minimum Voltage: Unknown
Maximum Voltage: Unknown
Configured Voltage: Unknown
Handle 0x002F, DMI type 17, 40 bytes
Memory Device
Array Handle: 0x0026
Error Information Handle: 0x002E
Total Width: Unknown
Data Width: Unknown
Size: No Module Installed
Form Factor: Unknown
Set: None
Locator: DIMM 1
Bank Locator: P0 CHANNEL A
Type: Unknown
Type Detail: Unknown
Speed: Unknown
Manufacturer: Unknown
Serial Number: Unknown
Asset Tag: Not Specified
Part Number: Unknown
Rank: Unknown
Configured Clock Speed: Unknown
Minimum Voltage: Unknown
Maximum Voltage: Unknown
Configured Voltage: Unknown
Handle 0x0031, DMI type 17, 40 bytes
Memory Device
Array Handle: 0x0026
Error Information Handle: 0x0030
Total Width: 64 bits
Data Width: 64 bits
Size: 16384 MB
Form Factor: DIMM
Set: None
Locator: DIMM 0
Bank Locator: P0 CHANNEL B
Type: DDR4
Type Detail: Synchronous Unbuffered (Unregistered)
Speed: 2133 MT/s
Manufacturer: Unknown
Serial Number: 00000000
Asset Tag: Not Specified
Part Number: CMK32GX4M2B3000C15
Rank: 2
Configured Clock Speed: 2133 MT/s
Minimum Voltage: 1.2 V
Maximum Voltage: 1.2 V
Configured Voltage: 1.2 V
Handle 0x0034, DMI type 17, 40 bytes
Memory Device
Array Handle: 0x0026
Error Information Handle: 0x0033
Total Width: 64 bits
Data Width: 64 bits
Size: 16384 MB
Form Factor: DIMM
Set: None
Locator: DIMM 1
Bank Locator: P0 CHANNEL B
Type: DDR4
Type Detail: Synchronous Unbuffered (Unregistered)
Speed: 2133 MT/s
Manufacturer: Unknown
Serial Number: 00000000
Asset Tag: Not Specified
Part Number: CMK32GX4M2B3000C15
Rank: 2
Configured Clock Speed: 2133 MT/s
Minimum Voltage: 1.2 V
Maximum Voltage: 1.2 V
Configured Voltage: 1.2 V
arnet ~ #
սպասարկչի յիշողութեան յաճախականութիւնը 3000 ա, բայց աշխատում ա 2133֊ով։
իսկ երկու պրոցեսորների միջեւ կապը, որը կոչւում ա infinity fabric, աշխատում ա յիշողութեան յաճախականութեամբ։
այսինքն եթէ երկու թել համագործակցեն, մէկը՝ մի պրոցեսորի մի քորից, միւսը՝ միւս, ապա հաղորդակցուելու են հնարաւոր արագութեան երկու երրորդով։
պէտք ա բիօս թարմացում անել մայրականի, տեսնել կարող ա օգնի։
այլապէս՝ բիօսի կարգաւորումները բզել։
երկու դէպքում էլ պէտք ա մոնիտոր քարշ տալ էլի, էնտեղ մոնիտոր չկայ։ #սփիւռք
— էն որ ես կամ սփիւռքում, ցուկերբերգին չի խփում, զի ես մէկ ա կամ ֆէյսբուքում։ — ինձ թւում ա մի քիչ խփում ա։ դու սփիւռքում ակտիւ ես, ֆէյսբուքում՝ չէ։ ու իրենց էդ շատ վատ չի, բայց վատ ա։ էդ ոնց որ կին ունենաս, բայց նա ուրիշի հետ ա քնում։ — բայց դէ ունես, կին ա՝ ճաշ ա եփում։ — երեխաներին մանկապարտէզ ա տանում։
#զրոյց #ֆէյսբուք #սփիւռք #ազատութիւն #ապակենտրոնացում
@{անկապ; ach94er@spyurk.am} @{դեռ կäտ; tanamasi@spyurk.am}
այո, պիտակում եմ, տիպա ապէ՛ դու։ բայց սա վերաբերում ա նաեւ նրանց, ում էնքան մօտ չեմ համարում որ համարձակուեմ պիտակել։
ու սա վերջին անգամ բզոց ա։ կներէք, էլ չեմ անի։
դէ գիտէք, կայ նոր համայնք։ ու այդ մարդկանց զգալի մասը գաղափարական են։ ճիշտ այնպէս, ինչպէս դուք։
ու ես ունեմ երկու ձեւ ֆիդբեք (որ պարտադիր չի որ արտայայտում են բոլորին)՝ հներից, թէ մենք այլեւս fit չենք լինում, ու նորերից՝ որ իրենց հետաքրքիր են էն մարդիկ, ում իրենք գտնում են պիտակներով։ ու հետաքրքիր էք կոնկրետ դուք։
ու էն որ դուք չկաք, ինձ թւում ա, կարող ա տալ նման ուղերձ՝ դէ մենք մեծացել ենք, ջոկել ենք որ էս սուտ էր, ինչ գաղափար բան, պէտք ա կեանքներս դասաւորել, ու մենք այլեւս ձեր պէս լուզեր չենք, որ ստեղ տուսուենք։
ու ինձ թւում ա, դուք էս մարդկանց պէտք էք։ պէտք էք ոչ թէ որպէս պեղումների առարկայ, ինչպէս մոռացուած հայ եկեղեցի ու գերեզմանոց, որպէս յիշատակ երբեւէ գոյութիւն ունեցող համայնքի սփիւռքում (որը տիպիկ սփիւռքի համայնքի վերջն ա), այլ պէտք էք որպէս կենդանի մարդիկ։
դուք իրենց հետաքրքիր էք, ու իրենք ուզում են ձեզ հետ շփուել, ու որ դուք իրենց հետ շփուէք։ ու նէնց չի որ դուք իրենց վնաս կը տաք, եթէ շփուէք։
ու չէի ուզի իրենք մտածեն, որ դուք այլեւս գաղափարական չէք։
վերասահմանելով սփիւռքը,
կողմնակի անցանց մ․
#սփիւռք
#սփիւռք #թութ #թարմացում
#սփիւռք #թութ #թարմացում
թթի հրաւէր՝ https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/invite/w9cXhDpY վաւեր ա մի օր, հինգ հոգու համար։
ինչի՞ կարող ա ուզէք գալ թութ։
յաւելուածներ կան։ յաւելուածները ծանուցումներ են տալիս, հարմար են։
կայ տեղական ու դաշնային հոսք։
այսպիսի պիտակ կայ՝ https://թութ.հայ/tags/tokyocameraclub
թթում diesel sweeties ստեղծողն ա, ու pepper and carrot ստեղծողն էլ ա, ըստ որում՝ նա՝ իր հանգոյցից։
խորհուրդ եմ տալիս հետեւել հաքեր նիւս բոտին
սէնց տեսք ունի։ դիասպորայի ու մաստոդոնի տարբերութիւնները
#սփիւռք #թութ #ապակենտրոնացում
էսա նոր սերնդի amd ryzen ֊ները դուրս գան, օպերատիւ յիշողութիւնն էլ էժանանայ, գարնան կողմ, մտածում եմ շատ լաւ թարմացնել երկաթը։ #սփիւռք
ուրեմն պարզւում ա, որ մեզ մօտ լաւ չէր աշխատել ժամանակին հաշիւների փակումը, ու ինչ֊որ հաշիւներ կիսատ էին փակուել։ ու ես չեմ կարողանում սահմանել դա որն ա։ ես դա նկատել էի, երբ փակուած հաշիւից ստացայ ծննդեան արթիւ ծանուցում։ ու մտածեցի սպաս՝ նա ջնջուած ա, ի՞նչ ծնունդ։
գրեցի դիասպորայի ժողովրդին, խօսեցինք, աշխատեցրի ջնջուած հաշիւների փակելու սկրիպտը եւս մի անգամ, ու կարծես թէ հիմա նորմալ լաւ անցաւ։ ու երեւի թէ արդէն չունենք խնդիր։
ու ես միշտ յայտնելու եմ ձեզ բոլոր խնդիրների մասին։ #սփիւռք
ինչ հաւէս ա, սփիւռքում url encoded յղում ես տալիս, դեկոդ արած ա ցոյց տալիս։ աաա։ վերջն ա։
#սփիւռք
ռեդեֆայնինգ սփիւռք։
#սփիւռք
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
մարդիկ, փաստօրէն, դիասպորան իսկապէս չի ջնջում մեր վերբեռնած նկարների բնօրինակները լրիւ չափով։ պարզապէս մի վարկածից սկասծ սկսեց աւելի յաճախ փոքրացնել ու ցոյց տալ ոչ թէ բնօրինակն այլ փոքրացրածը։
ու իսկապէս, ցանկացած սփիւռք նկարի յղում վերցնում ես, այդ scaled_full֊ը հանում ես անուանումից, ու ստանում ես լրիւ չափով վարկածը։
#սփիւռք #ֆոտո #ակնարկ
սիրելիներս, եթէ ձեզ մօտ սփիւռքը անկապ տեղերում մէջբերումներ
ա նշում, նշանակում ա, ձեր ստեղնաշարի շարուածքի բութը սխալ ա։
ձեզ մօտ բութը սա ա՝ «`» իսկ պէտք ա լինի սա՝ «՝»։
հիմա, երբ գիտէք, որ ունէք խնդիր, կարող էք որոշել ինչ անել դրա հետ։
#սփիւռք #հայերէն #շարուածք #տպագրութիւն
երբ նախկինում, մարդիկ օգտագործում էին ջաբեր, կամ սփիւռք, ես միշտ վատ էի զգում, որ դա անում են, զուտ ինձ հետ կապի համար։ ու չէին անի այլապէս։ զի չէի ուզում ընդամէնը տէնց մանրուքի, ինչպէս կապն ա ինձ հետ, էդքան նեղութիւն իրենց տան, նոր հաշիւներ բացեն։
նոյնիսկ երբ տելեգրամ էին գալիս, որ ինձ հետ կապի մէջ լինեն, ասում էի՝ բայց դու հաստատ ունես, չէ՞, գտար այլ ծանօթներ, միայն ինձ համար չես լինի այնտեղ։
երբեմն էլ, ոմանք իրենք էին շատ հետաքրքրւում, ու համ փորձում էին «ընկերանալ» հետս, համ կամք էին արտայայտում ջաբեր/սփիւռք֊երով օգտուելու, չնայած ես բան չեմ պատմել, չեմ «գովազդել», ընդամէնը տեսնում էին այնտեղ եմ գրում, ասում էին, թէ հետաքրքիր ա, բաց են նորութիւնների համար։
ու ես հա զգուշաւոր էի։ ու երբ իրենք յետոյ անհետանում էին, ու երբ յիշում եմ, թէ երկու տարի ա լուր չկայ իրենցից, նէնց զգացողութիւն եմ ունենում, թէ ինձ խաբել են ուզել։
այդ զգացողութիւնը նրանից ա, որ տպաւորութիւն ա, որ իրականում ինձ կպցնելն էր հետ կապ խորացնելն էր դրդապատճառ, ոչ թէ գաղափարները, որոնց համար արժի ջաբերով կամ սփիւռքով օգտուել։ ու թեքնոլոգիաները, որ ունեն գաղափար, իրենց համար զուտ նեղ անձնական շահեր բաւարարելու միջոց էին։
որը նշանակում ա, որ ես էլ, ես էլ եմ միջոց դիտարկուել։
ու էդ անկապ ա։
բարեբախտաբար, երկար ինքնդ քեզ կեղծելը բարդ ա։ ու ժամանակն ամէն ինչ ցոյց ա տալիս։
չգիտեմ։ թքսուր ա երեւի։ իսկ գուցէ եւ ոչ։ բայց անկապ ա։ #սփիւռք #ջաբեր #գաղափարներ #թեքնոլոգիաներ
ժող, կարծես ջաբերի հարցը լութեցի։ որ չաթուէք այլ մարդկանց հետ, վեբով թէ առանց, կապ չունի, պէտք ա մտնէք կապեր, յետոյ որեւէ խումբ (ասպեկտ), ու այդ խմբին թոյլ տաք ձեզ հետ չաթուել։
այնտեղ վերեւում աջից պատկերակ կայ, տիպա այս խմբի մարդիկ կարող են չաթուել հետդ։ կամ չեն կարող։ դնում էք՝ կարող են, բնականաբար։ (: #սփիւռք #չաթ
համ էլ դէ փիջինից կամ այլ կլիենտից կարող էք կպնել, ինչպէս այստեղ նկարագրուած ա։
հա, կարծես բզբզացի սարքեցի։ իսկ դրդապատճառները երկուսն են՝ դուրովի տուեալներ տալը, որը յիշեցրեց որ դէ ի՞նչ այլ բան պէտք էր սպասել կենտրոնացուած սերուիսից, եւ @{քամի; o_o@spyurk.am}֊ու դուխը, այն երբ իրան ասում են թէ, ֆբ֊ում չկաս, նա էլ ասում ա թէ՝ դուք էլ այ առ սի֊ում չկաք։ (:
երէկ իմ գրառումներին սփիւռքում արձագանք եղել ա, իսկ թուիթերում՝ չէ։ երեւի այն պատճառով, որ թուիթերցիները «կեանք» ունեն, ու իրենց շաբաթ օրն իրենց «կեանքով» էին զբաղուած, իսկ սփիւռքցիները՝ չունեն, տէնց յատուկ մարդիկ են հաւաքուել, մեկուսացուած։ :/ #սփիւռք #թուիթեր
ասում ա՝ գաղութը եբրայերէն բառ ա, նշանակում ա՝ աքսոր։ նաեւ ասում ա՝ իսրայէլում ադապտացիայի նախարարութիւն ա, իսկ հայաստանում՝ սփիւռքի։
https://www.youtube.com/watch?v=2Rt0Mr5Lr3Y #գաղութ #հայերէն #աքսոր #սփիւռք #իսրայէլ #հայք ###
իսկ դասական թարգմանութիւնը քշո՞ւմ էք, ո՞նց ա։ եթէ սխալներ էք նըատում, գիտէք չէ՞ որ կարող էք ուղղել։ #սփիւռք
արեւմտահայերէնն էլ կարծես կայ, շնորհակալութիւն @{zythepsary@spyurk.am; zythepsary@spyurk.am} ֊ին, ահա։ #սփիւռք
կարծես իսկապէս ամէնը կայ, իմ յիշելով օգնութիւնը վերջերում էր, երեւի ամէնը կայ այս թողարկման մէջ։ #սփիւռք
աստուած, նշում ես արեւելահայերէն, ու իսկապէս գոնէ մի մասը դասականով ա։ աաա։ #սփիւռք
թարմացանք։ հիմա ունենք նաեւ արեւմտահայերէն ու արեւելահայերէն դասական տարբերակներ, բայց կոդը սառեցուել ա աւելի շուտ, քան դրանց պարունակութիւնը աւելացրել ենք, այնպէս որ դա յաջորդ թողարկման մէջ։ #սփիւռք
ինձ թուաց փոստը սփիւռքից չգնաց թուիթեր, պատճէնեցի, փակցրի այնտեղ (թուիթերում), ասաց՝ արդէն արել ես այս գրառումը, արի էլ չանենք, ու տեսայ որ նոր հասաւ սփիւռքինը։
աստուած, թուիթերը փւստերի պարունակութիւն էլ ա համեմատում։
#թուիթեր #սփիւռք
աաա՜ @{zythepsary@spyurk.am; zythepsary@spyurk.am}֊ն անցաւ արեւմտահայերէնի թարգմանութեանը։
#սփիւռք #հայերէն
դէ ինչ ասեմ, կարող էք փորձել փրուֆրեադել արածներս։ (:
#սփիւռք
էս ինչ թրենդ էք սկսել թուիթերի ձեր յղումները սփիւռք գցելով։ (: բա որ թուիթերը փակէ՞ք, կամ անհասանելի լինի։ ու ի վերջոյ, ստեղից թուիթեր ա աւտոմատացուած գնում, իսկ այնտեղից պէտք ա յատուկ գցէք ստեղ յղում։ հիմա դիասպորան կրա՞կն ա ընկել, որ լաւ ա նախադիտում անում արտաքին յղումների։
(((: #սփիւռք
բայց ջոկո՞ւմ էք, սաղ աշխարհը gdpr֊ի հետ կապուած խառնուել ա իրար, մէյլեր ա ուղարկում, իսկ դիասպորա֊ին կամ մաստոդոնին մէկ ա, իրենք միշտ են մեզ յարգելով աշխատել։ #սփիւռք
իթ ես սկսում եմ հասկանալ որն ա որն ա թութի կարեւոր յատկութիւնը, որը մենք այստեղ չենք կարող ունենալ, սփիւռքը աւելի քիչ ա նման շփման տարածքի, ասենք՝ չաթի, ու թութը, որ աւելի նման ա չաթի, կարող ա պոտենցիալ իր մէջ գտնուող մարդկանց աւելի լաւ ծանօթացնել, ասենք թուիթերի պէս։ իսկ եթէ պմ֊ներ էլ ունենար, դա էլ աւելի արտայայտուած կը լինէր։ #սփիւռք #թութ
#սփիւռք #աղջիկ #թերթ #ազատութիւն
փողոցում գոռացին՝ միացէ՛ք, միացէ՛ք, ու սփիւռքը միացա՜ւ։
(կներէք լրիւ մոռացել էի որ տիրոյթի վարձը ամսի ութին ա լրանում, ու փաստօրէն այսօր սփիւռքի որոշ առումով ծնունդն էլ ա, դոմենի զուտ։ իսկ սպասարկիչը սեպտեմբերին թէ հոկտեմբերին սկսեց աշխատել, անցեալ տարի երեք֊չորս հոգով դէսփերէյթ միայնակ հինգ տարուայ ծնունդի փարթի արինք։ #սփիւռք)
սփիւռքը ոնց որ այն վանաձորի դոմիկներից մէկը լինի, որ երիտասարդներից մէկը վարձում ա, մնացածը հաւաքւում են։ տենց համայնքային տեղ ա, առանց գովազդ, առանց մուտքավճար, առանց դրամական կամ նիւթական շահերի։
պարզապէս համայնքի տեղ ա։ #սփիւռք #համայնք #վանաձոր #դոմիկ
սփիւռք, համ սփիւռքը թարմացաւ, համ թութը։ թութի վարկածը փոխուեց 2.1.3֊ից 2.3.3, ու դէ մեր @{n/a; bigosya@spyurk.am}֊ի հետ արած թարգմանութիւնն էլ վաղուց կայ, լեզուն դրէք հայերէն ու վայելէք։ (:
բայց էլի թարգմանելու բաներ կան բեքենդի մասից որ չենք հասցնում աւարտել։ #սփիւռք #թութ
ոնց են թուիթերում ասում, դուք հանգիստ քնէք, ես սփիւռքը թարմացնեմ։ (: #սփիւռք
օկէյ, թուիթեր, spyurk.am֊ը հայ դիասպորայի հետ կապ չունի, այլ #սփիւռք ա, քանի որ սփռուած, ապակենտրոնացուած համացանցի մասին ա։ այսօր #սփռուիր պիտակի օրն ա, ցրուէք եւ ապակենտրոնացէք, ու քանի որ այլ սփիւռքի սերուեր չունենք, ահա ձեզ եղածի #հրաւէր՝ https://spyurk.am/i/b27cdf362f8b
կարո՞ղ ա սփիւռքի հրաւէր տարածելու օր սահմանենք ամսական։ ասենք ամսուայ վերջին չորեքշաբթին։ կամ ամսուայ վերջին օրը։ կամ առաջին օրը։ #սփիւռք ու պիտակ ա պէտք մտածել։ ասենք՝ #ցրուիր կամ #սփռուիր
քիչ անց սփիւռքն անջատեմ, հա՞, սնուցման բլոկ, հարդ դրայւներ, ու համ էլ կը թարմացնեմ դնասպորան։ #սփիւռք լա՞ւ։
#սփիւռք
#սփիւռք
մի օր պէտք ա ուժ հաւաքեմ նստեմ կենտրոնանամ հասկանամ ինչի էս ջաբերը չի աշխատում։ #սփիւռք
դիասպորա վս մաստոդոն
տեխնիկական
— դիասպորան ունի նշաձեւ — մաստոդոնը չունի։ — դիասպորան տրամադրում ա ատոմ ֆիդ— մաստոդոնը չէ։ — դիասպորան ունի նամակագրութիւն — մաստոդոնը չունի։ — դիասպորան ունի ռիըլ թայմ չաթ — մաստոդոնը չունի։ — դիասպորան կարողանում ա նկարներից հանել գեոլոկացիայի տուեալները։ — դիասպորան կարողանում ա քրոսփոստել թուիթեր, ֆէյսբուք, թումբլր ու ուորդփրես։ մաստոդոնը չէ։ — դիասպորան ունի գրառման նախադիտում։
— դիասպորայում կարող ես բաժանորդագրուել պիտակի։ մաստոդոնում նման բան կայ, կարծես, փին ես անում պիտակը, ու միշտ մի սեան մէջ տեսնում ես։
— մաստոդոնի հոսքն ինքնաթարմանում ա, վեբով արագ ա, փուշ֊ով ա աշխատում։ դիասպորայի էջը դու պէտք ա թարմացնես, միայն ծանուցումներն ա ցոյց տալիս։ — դիասպորան չունի API, մաստոդոննի ունի, ու սա շատ կարեւոր ա։ — հետեւաբար դիասպորան չունի նորմալ յաւելուած, մաստոդոնը՝ մի քանի կիրառելի ունի։ — մաստոդոնում կարող ես էջդ քասթըմայզ անելիս նաեւ վերեւի երկար նկար ընտրել։ — մաստոդոնը ունի օգտատիրոջ տուեալների ներմուծում ու արտահանում։ — մաստոդոնում կարող ես լռեցնել մարդուն կամ պիտակը կամ հանգոյցը։ — մաստոդոնը բաժանում ա երեք հոսք։
մշակութային
դիասպորայում, իմ տպաւորութեամբ դրսի մարդիկ հիմնականում չեն գրում, այլ յղում կամ նկար են տարածում։ նաեւ, հիմնականում եւրոպայից են ու ձախական, իսկ եւրոպայի ձախականների համար ամերիկայի ձախերը ահագին աջ են։
մաստոդոնում դրսի մարդիկ հիմնականում թուիթերի բեքգրաունդից են, ու աւելի շատ փորձում են տեքստով շփուել, ու թէկուզ ռիըլ թայմ շիթփոստեր անել, որը ինձ հաւէս ա։ ու տեքստի կուլտուրա ունեն։ ու տարբեր են, պարտադիր չի որ ձախական լինեն։ նաեւ աւելի շատ են տեխնո մարդիկ։ առհասարակ թւում ա թէ կեանք աւելի շատ կայ, մարդիկ կան։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #համեմատութիւն
սփիւռք իզ բեք։
հիմնականում տեւեց պաստգրէ֊ի սխալներն ուղղելը, ու նաեւ անցանք պոստգրէ տասի։
տեսնենք արդեօք կարագանայ։
սփիկռքն էլ ձեռքի հետ թարմածաւ։ #սփիւռք
դաունթայմ։ կներէք։ #սփիւռք
կարծես թէ սարքեցի պրոսոդին (չաթը), տեսնենք։ #սփիւռք
կներէք, էս քանի օրը գործ եմ անում սփիւռք/թութ սերուերի վրայ, կարող ա դանդաղ ա, բայց գուցէ մի քիչ արագ լինի երբ աւարտեմ, տեսնենք։ ու չգիտեմ երբ, դաունթայմ ա ինձ պէտք լինելու, կը գրեմ։ #սփիւռք
ընդհանուր առմամբ մեզ պէտք ա՝ — անցնել ջիսիսի հինգի, առանց դրա բարդ կը լինի ապրել ապագայում։ ու էյբիայ֊ի փոփոխութիւն կայ որը բարցադնում ա գործը։ — անցնել պոստգրէ տասի։ դա բարդ քուերիները, որ դիասպորան օգտագործում ա, կարագացնի։
կներէք, ինչ֊որ բան ա կատարւում prosody֊ի հետ, ես կուղղեմ չաթն էս քանի օրը։ #սփիւռք
prosody֊ն ինչ֊որ մեռնում ա վերջերս, կայուն չի աշխատում, բայց դա ինձ միտք տուեց ձեզ յիշեցնել, կամ ասել, որ մենք ունենք ջաբեր սպասարկիչ, ու ձեր սփիւռքի հաշիւը՝ ջաբեր սպասարկչի հաշիւ ա։
նաեւ, ես այսօր փոքր փոփոխութիւն արի։ բերեցի կոնֆիգը լռելեայն ձեւի։
դուք ձեր չաթի մէջ ռոստերում (կոնտակտներում) կը տեսնէք նրանց, ում աւելացրել էք խմբի մէջ, որի հետ թոյլ էք տուել չաթուել։ մտէք կապեր, ու ընտրէք խումբը, եւ կը տեսնէք կարգաւորումը։
ու տենց։ #չաթ #սփիւռք
թարմացաւ, այս թողարկումը ուղղել ա մի լուրջ խոցելիութիւն, որը շատ գրագէտ գտել ու ներկայացրել ա մեր հանգոյցից մի աղջիկ։ հետաքրքիր ա, ամբողջ աշխարհում հէնց նա պէտք ա գտած լինէր։ դեւերն աղմուկ չեն բարձրացրել, չգիտեմ, ճիշտ էր թէ չէ, ամէն դէպքում արագ ուղղեցին։ գիշեր ձեզ։ ու տենց։ #սփիւռք
@{անկապ; ach94er@spyurk.am} @{n/a; bigosya@spyurk.am} @{չարանենգ վիշապաքաղ; tanamasi@spyurk.am} @{դինջ; lubekar@spyurk.am} ապրէք։
#սփիւռք
@{ Dennis Schubert ; denschub@pod.geraspora.de} 11/12/2017, 12:45:37 PM
Last week, our translation platform WebTranslateIt posted a nice and short “interview” about diaspora*!
Nice opportunity to say thank you to our translation community. If you are one of the almost 600 people (!!) helping us translate diaspora* into almost 100 languages, you are awesome.
I know we usually mainly promote people contributing code, but that’s because we don’t have simple access to a list of everyone who helped out with translations. We really love you all.
Have a look at the list of top translators. Do you recognize some name? If so, send them some love and cookies. As of right now, everyone in the top 100 has translated more than 200 individual strings with the top 30 having more than 1000 strings. I rarely look at numbers, but this is quite mind-blowing. <3
#diaspora #webtranslateit
via @{diaspora* HQ ; hq@pod.diaspora.software}
սփիւռքի գրանցումն, ի դէպ, մի քանի օրով բաց ա։ քանի որ իմ հրաւէրների լիմիտը սպառուել ա, ու ռիքսին չեմ կարողանում կանչել։ (: #սփիւռք
#սփիւռք #5 #տարեդարձ @{ADw; ashkhen@spyurk.am} @{անկապ; ach94er@spyurk.am} @{utopianlab*; utopeanlab@spyurk.am} ֊ի հետ։
2012֊ի ապրիլի վերջում հաւաքում էի դոմենի փող։ spyurk.am֊ը ազատուել էր, այն ամրագրեցի, իսկ այ փող չկար։ էս ձեւով մի երկու հազար դրամ հաւաքուեց։ մնացածը մինչ աշխատավարձ պարտք տուեց կապոյտ յոդելը։ փաստագրել ա սաթենիկը։ շատ եմ դրել որ համոզուէք որ պրոցես էր, անկապ ձեւական մի նկար չի։ #սփիւռք
այգու/սրճարանի կողմ ձայները բաժանուեցին, այսպիսով եկէք հաւաքուենք 7:45 անգլիական այգի։ եթէ ուզենք, այնտեղից մի տեղ կը գնանք։ #սփիւռք
յիշեցնեմ, որ հինգշաբթի սփիւռքի հինգ տարին է, ծնունդի փորձ ենք անելու։
ես նախընտրում եմ առաջին վարկածը, անգլիական այգում հաւաքուելը։ #սփիւռք
մտածում եմ որ ես ճանաչել եմ թուիթերն ու ինստան։ ես չէի ճանաչում դրանք, դիւանագիտական յարաբերութիւններ չունէի, քանի որ ես այդպէս արտայայտւում էի դրանց իշխող վարչակարգի, ներքին եւ արտաքին քաղաքականութեան դէմ։
սակայն բացի վարչակարգից այնտեղ նաեւ կան քաղաքացիներ։ ու այսօր ճանաչելով թուիթերը ես նաեւ ճանաչում եմ դրա քաղաքացիներին։
տարօրինակ իրավիճակ ա, երբ սոցիալիստական, կենտրոնացուած կառավարմամբ երկրում մարդիկ աւելի լաւ են իրենց զգում քան ազատական, բայց ես իհարկէ հասկանում եմ պատճառները, ու մասնաւորապէս մէկը՝ կորպորացիաները իրար հետ մրցում են ու ունեն ռեսուրսներ աւելի լաւը կամ գոնէ գրաւիչը լինելու։
ես երեւի թուիթերի քաղաքացիութիւն չունեմ, ընդամէնը մուտքի վիզա, կամ եթէ եւ ունեմ, մէկ է հիմնականում սփիւռքից եմ հեռարձակում, իսկ այնտեղ գնում եմ շփուելու, մեզ մօտ բնակչութիւնը քիչ ա։
ամէն դէպքում հիմա ես գիտեմ այն մարդկանց քանի որ ճանաչում եմ թուիթերը։ ու մենք ունենք կապ, չնայած իրենք իհարկէ մեզ մօտ շատ չեն այցելում։ հետաքրքիր տեղ չենք զբօսաշրջիկների համար։
իսկ նրանք ով գալիս են այստեղ ապրելու, չեն էլ սիրում այցելութիւններ։ գալիս են ոչ թէ որովհետեւ ասենք նիւ֊եօրքի պէս աշխոյժ տեղ է, այլ որովհետեւ կորած գիւղի պէս՝ հանգիստ եւ աշխարհից կտրուած։
#սփիւռք
յէէյ, թարմացաւ։ փոփոխութիւնների ցանկ (անգլերէն)։ ինջոյ, եթէ կարող էք։ #սփիւռք
սեպտեմբերի քսանութին, հինգ տարի առաջ ես աշխատեցրի սփիւռքի այս հանգոյցը։
կարելի է սա նշել, կարելի է ասել որ ծնունդ չի, «պոմինկի» է, որ ֆէյլ է։
էս տեսանիւթում դենիսն հարցնում է՝ «ի՞նչ կասէք այն կարծիքի մասին, որ ապակենտրոնացուած սոցիալական ցանցերը մեռել են», ու բենջամինը պատասխանում է՝ «ի՞նչ ասեմ, ես դիասպորա դեւ եմ», ոնց որ որպէս ապացոյց, թէ չեն մեռել։
ու ինձ թւում է, իհարկէ կապ ունի, ինչքան համայնքը փոքր է, կարող է փոքրում լինել մենակ, եւ կարող է լինել քոզի, քանի որ ասենք «ընդմիշտ տեւող սեպտեմբերի» վիճակում չես, բայց դա չէ ամենակարեւորը։
ամենակարեւորն է, որ այդպիսի մարդիկ կան, ու այդպէս ապրում են, ու պարբերաբար մտնում ինքնարտայայտւում են սփիւռքի միջոցով, ու այս՝ լաւ թէ վատ, հարմարաւէտ թէ ոչ այնքան, ձեւով շփւոմ են։ նոյնիսկ երբեմն նախընտրում են այս ձեւով շփուել։
ու փոքր համայնքում էլ, ըստ երեւոյթին զտած մարդիկ են՝ նրանք, ում համար դիզայնի եւ փրիւասիի, վերահսկողութեան եւ ազատութեան հարցերն իսկապէս կարեւոր են։
եւ այսպէս, եկէք սեպտեմբերի քսանութին հաւաքուենք ու նշենք մեր հինգ տարին։ ու դա նոյնպէս ինքնարտայայտում կը լինի։ (:
ես ունեմ հաւէս դրօշակներ որ գուցէ օգհագործենք, կարելի է տպել սթիքերներ։
ու բնաւ պարտադիր չի որ շատ ուրախ լինի։ #սփիւռք
ես տենց մի ժամից կը սկսեմ սփիւռքը թարմացնել, այնպէս որ կներէք որ չի աշխատի։ #սփիւռք
սփիւռքը՝ խօսքի ազատութեան մասին է, բայց արդե՞օք դու ունես խօսքի ազատութիւն, կամ թերեւս՝ խօսք, առանց այն արձանագրողի, ունկնդրի։ #խօսք #սփիւռք
ես արել եմ բացայայտում, իսկ սկսուեց ամէնը նրանից, որ դէ այս թուիթերը զննիչով շատ դանդաղ է աշխատում, ու երկար հոսքերը կամ չաթերը զննիչը ծանր է տանում, ու ես սկսեցի փորձել տարբեր լինուքս նատիւ ծրագրեր։
ու այդ ժամանակ նոր հասկացայ, որ թուիթերը իրականում՝ տեխնոլոգիապէս մուլտիյուզեր չաթ է։ ու մեսիջները «փուշ» են լինում յատուկ, արագ առաքման համար նախագծուած հաղորդակարգով։ այսինքն այն շատ աւելի մօտ է irc֊ին, քան ասենք, ինչպէս առաջ էի պատկերացնում, բլոգ ինջայնի ուր կարող ես միայն կարճ կարճ բաներ գրել։
ու ապա այդ կարճութիւնն էլ է հասկանալի դառնում՝ չաթում 140 նիշն աւել է քան պէտք է։
բայց իւրօրինակ չաթ է, ուր կան պիտակներ, ու կայ հոսքի փրիւասի, ու այլ արդիական էլեմենտներ։
այս բացայայտումը նաեւ նշանակում է որ ապա սփիւռքը թուիթերին այլընտրանք չէ, իսկ այլընտրանք են այդենտիկա֊ի պէս նախագծերը։ ասենք, թուիթերցուն սփիւռք չես տանի, ու ես մտածում էի առաջ՝ ինչի՞ համար այդպենտիկայի պէս բան սեթափ անել, եթէ կայ սփիւռք, ու հասկանում եմ, որ սխալուել էի։ նման բան պէտք է։ այլ հարց է, որ գուցէ ոչ մեզ։
իսկ այն որ ես լաւ էի զգում թարմացող հոսքից, դա չաթի շատ նման զգացողութիւն էր, հիմա եմ հասկանում։ չէ՞ որ ես լաւ եմ ինձ զգում irc֊ում, լաւ եմ ինձ զգում արթնանալ ու կարդալ «փրոգրամինգ» սենեակում ինչեր են գրել, լաւ եմ ինձ զգում նրանից, որ ես այնտեղ «կամ», ու ապա երեւի իրօք կամ։
#թուիթեր #սփիւռք #դիասպորա #չաթ
մտածում եմ՝ սեպտեմբերին կարելի է սփիւռքի հինգ տարին նշել։ ովքեր մնացել ենք։ ու երեւի վիրտուալ, ու չգիտեմ ինչպէս՝ գուցէ ով որտեղ է իր շուրջը մի բա՞ն նկարի։
#սփիւռք
փոքր թարմացում, հիմա սփիւռքի վարկածն է 0.6.5.0, ոչ մի առանձնապէս բան։ #սփիւռք
սփիւռքի 0.7 վարկածն ունենալու է պրոֆիլի միգրացիայի հնարաւորութիւն։ #սփիւռք
այ մարդը կարող է թուիթերում կամ ֆեյսբուքում մի բան գրել, ասենք՝ «որտե՞ղ մազերս կտրեմ», ու իրան արագ կառաջարկեն տարբերակներ, ու իրենք կը զգան որ օգտակար են եղել իսկ նա իրեն մենակ չի զգայ։
իսկ ասենք եթէ սփիւռքում նման բան գրես, երբեք չեն պատասխանի, ու մազերդ կը երկարեն, ով գիտի, նոյնիսկ կարող է սպիտակեն ու թափուեն, ու մէկ է չեն պատասխանելու։
մի խօսքով ինչ մեղք եւ խեղճ ենք մենք այստեղ՝ մեզ ոչ ոք չի սիրում լայքում դրանից յղող բոլոր հետեւանքներով։
#հոգոց #սփիւռք
հիմա սփիւռք*֊ում կայ «Default aspects selected for posting» — ու կարելի է ընտրել որն ուզում էք, ասենք՝ ես ընտրեցի «Հրապարակային», կարող էք ընտրել, ասենք՝ «մայրիկ», կամ «շեֆ», կամ «կգբ»։ (: #սփիւռք
Փաստօրէն, պէտք է մտնել «կապեր» ու միացնել չաթ այն խմբերի համար, ում հետ ուզում էք չաթուել։
հիմա ես այնպէս եմ արել, որ այդ կարգաւորումն արհամարհուի, բայց վստահ չեմ որ միշտ է արհամարհւում։ եթէ բոլորդ միացրած ունենաք չաթի իրաւունքը ձեր կոնտակտների համար, կամ ուզածներին մի չաթ խումբ աւելացնէք, դրա համար լիազօրութիւնը չաթուելու միացնէք, ապա կը կարողանամ այդ կարգաւորումը հետ բերել հանգիստ։ #սփիւռք
աաա իմ մօտ էջի աչի չաթն աշխատեց։ փորձէ՛ք։ #սփիւռք (;
հետաքրքիր է՝ յուզերները պակասել են, իսկ գրառումները ըստ յուզերների՝ շատացել։
https://the-federation.info/node/spyurk.am #սփիւռք
այո, այնտեղ դեռ յունիկոդի հետ խնդիր կայ, յուսանք շուտով կուղղեն, խօսել ենք։
@{անկապ ; ach94er@spyurk.am}, @{n/a ; bigosya@spyurk.am} իսկ որ թարմացնեմ սփիւռքը, այդ «տարածոեւլ է mobile֊ի միջոցով» կուղղո՞ւի։ ես յիշում եմ առաջ գրում էր՝ հեռախօսով։ #սփիւռք
թեստ։ հիմա պոստգրէ֊ով է աշխատում։
տեսէք ամէն ինչ աշխատո՞ւմ է։
#սփիւռք ու շնորհ, @{Սև կատու ; alils_@spyurk.am}, շնորհ։ (:
սփիւռքը թարմացաւ եւ դարձաւ կայուն։ մեզ եւ ձեզ մեծ աւետիս։
ու տենց։
#սփիւռք #աւետիս
սփիւռքը անջատուելու է մի ժամով, մօտ մի կէս ժամից։ #սփիւռք
այո, իհարկէ, չի աշխատել սփիւռքը։
իմ համար դա նորութիւն չէ։
ի՞նչ է պէտք սոցիալական հարթակի համար։
— լինել սոցիալական
— լինել հարթակ
լինել սոցիալական նշանակում է՝
կազմել կենսունակ չափս ունեցող համայնք։ ունենալ այլ համայնքների հետ հաղորդակցութիւն։
առաջինը հենց սկզբից էլ մեր մօտ չստացուեց, ու այդ առումով վիճակը անդադար վատանում է, որը գուցէ եւ կանխատեսելի էր։
երկրորդը՝ հաղորդակցութիւնը մասամբ դիասպորա ծա սահմանափակումն է՝ դիասպորա֊ի ամենամեծ թերութիւններից եմ համարում օփենայդի֊ով մեկնաբանելու հնարաւորութեան բացակայութիւնը։
(յուսով եմ ժամանակի ընթացքում կը լուծուի, բայց խնդիրն այն է, որ ամէնն ունի իր ժամանակը, ու այսօր պէտք է լինէր դա, երեկ պէտք է լինէր, ու վաղը լինելը գուցէ այնքան էլ իմաստ չունի)։
իսկ մասամբ՝ այլ համայնքներում օտար համայնքների հետ շփուելու «կուլտուրայի» չկայացած լինելն է, կամ կոմֆորտի գոտուց դուրս գալու ցանկութիւն չունենալը։ օրինակ․ օփենայդի կիրառելու ոչ հնարաւորութիւն կայ (ֆբ֊ն, ծիւիչը չեն տրամադրում), ոչ էլ ցանկութիւն կայ նոյն ֆբ֊ից դուրս ինչ֊որ հոսքի հետեւելու (ասենք ռսս֊ով)։ սա մասամբ իհարկէ հենց այդ ֆբ/ծւ յաջողակ քաղաքականութեան հետեւանք է։
եթէ նախագիծը կենսունակ լինելու համար ենթադրում է որ օգտուող մարդը պէտք է «գիտակցող» կամ «գաղափարական» լինի, ուրեմն նախագիծը չի աշխատիհաւանաբար կեանքի շատ շանսեր չունի։
կամ կաշխատի մի այլ մասշտաբում՝ կարելի է անգլերէն շփուել այլ սփռուած եւ ոչ խիտ բնակեցուած հանգոյցների մարդկանց հետ։ որը մեզնից շատերին (ինձ որ հաստատ) այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ իրենք ունեն լրիւ այլ մտահոգ լինելու պատճառներ, շատ վատ են հասկանում մեր մեզ, մեր ընկալումը, մեր միջավայրը, մեր վիճակը, մեր հոգսերը՝ փաստացի այլ լեզուով են խօսում եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։
միակ ֆունկցիան որ կարող է կատարել սփիւռքը՝ դա գրառումներ կատարելու եւ պահելու ֆունկցիան է։ եւ գուցէ ընկերոջ հետ պրիւատ կիսուելու ֆունկցիան, որն անիմաստ է, եթէ ընկեր չունես։
այնպէս որ շատ նման է weblog.sh֊ի ֆունկցիային։ գրելու տեղ է, եւ մեկնաբանութիւններ անելն անհնար է։
ինչո՞ւ եմ այդ ասում՝ երեւի նկատի ունեմ, վհատուելու կարիք չկայ, քանի որ վհատուած կարելի էր լինել գրեթէ սկզբից։
գուցէ մի օր մի ծրագրիկ գրեմ, իմ ամէնը սինք անեմ մի այլ բլոգ՝ ուորդփրես կամ գհոստ, կամ այդ նոյն ուեբլոգ․շը, մի այլ բան, կամ թող այստեղ էլ մնայ։
#սփիւռք #ֆունկցիա #սոցիալական_հարթակ #հարթակ #համացանց #շփում
սփիւռքի մասին յաճախ տրուող հարցերը թեթեւ թարմացրի, աւելացրի չաթի կարգաւորումների մասը։
#սփիւռք
անգլերէն օրինակն այստեղ է։
այնպէս չէ որ հաւատում եմ որ սա կարող է բան փոխել, պարզապէս ինքնացուցադրւում եմ։
#հայերէն #սփիւռք #թարգմանութիւն #ինքնացուցադրութին
@{Antranig Vartanian ; antranigv@spyurk.am}֊ը յիշեցրեց, վերադարձայ փսայ ջաբեր կլիենտին։
ինչ եմ դրա մէջ սիրում՝ — իմանում ես, որ քեզ ջնջել են ռոստերից (կոնտակտ լիստից), այդ մասին յայտնում է քեզ։ ասենք ես հիմա որ մտայ, իմացայ որ Գերդան ինձ իր սփիւռքի ընկերներից հանել է, միայն անգլերէն հոսքին է հետեւում այլեւս։ (ես էլ դա խրախուսել եմ)։ — եթէ հաղորդագրութիւն ես ստացել, անկապ էկրանիդ պատուհան չի բացւում, դու էլ դրա մէջ շարունակես գրել, ասենք։ ցոյց է տալիս որ ծանուցում ունես, ինքդ կտացնում ես, նայում ես։ — կարող ես ուղարկել յստակ չաթ կլիենտին հաղորդագրութիւն։ ասենք հեռախօսին կամ կարգչին։ — ձայները
ինչն է պակասում՝ — չգիտեմ լաւ է թէ չէ որ աւատարներ չկան։ — օտռ հաւելում, ու առհասարակ հաւելումների համակարգ կարծես չունի։
#փսայ #ջաբեր #սփիւռք
#խատուտիկ #դիասպորա #սփիւռք #գիրք #պատմութիւն #ծաղիկ #թիւդոր #էշմոուլ #անգլիա #նկար
ինձ թւում է, սփիւռքի հաշիւ ունեցողները վիճակագրօրէն աւելի են հակուած իրենց վատ զգալ։ հմ՞։
#սփիւռք
http://faq.spyurk.am — նշաձեւով հաւաքած է, ո՞նց է։ Հին գրածն է, գրեթէ բան չեմ փոխել։
եթէ ինչ֊որ մէկն ուզում է փոխել, կամ աւելացնել, կամ ինչ, կարող եմ տեքստը տալ խմբագրէք։
#սփիւռք
մտածեցի, որ եթէ լաւ չի անգլերէն պիտակ խփել հայերէն տեքստի տակ, ու դրանով «կեղտոտել» «իրենց» հոսքն ապա գուցէ լաւ չի անել հակառակը՝ աղտոտել հայերէն տեքստերի հոսքը անհասկանալի անգլերէնով։ նա ով գիտի հայերէն բնաւ պարտադիր չէ որ իմանայ որեւէ այլ լեզու, լինի դա ռուսերէն թէ անգլերէն։ իսկ ասենք ես գիտեմ մարդ ով գիտի ֆրանսերէն բայց ոչ անգլերէն։
#հայերէն #անգլերէն #ռուսերէն #պիտակներ #սփիւռք
փաստօրէն ճիշտ էի զգում, որ իմակներ չեն հասնում սփիւռքից։
զգացի, համոզուեցի, ուղղեցի։
#սփիւռք
սփիւռքն արդար տեղ է, արդարեւ, ճիշտ եմ ասում․ այլ տեղ, չասենք ուր, անկապ բան ես գրում, լիքը լայք ես ստանում, այստեղ սակայն, միայն այն ինչին արժանի է այդ անկապութիւնը։ արդար է։
այլ հարց է որ անկապութիւններով փոխանակուելը իրակնանում շփման ֆունկցիա է կատարում, իսկ այստեղ չի կատարում։ այստեղի դրսի մարդիկ առհասարակ չեն շփւում, գոնէ ընկերական ֆոտո դնէին ծննդեան տորտիկի շուրջ, իրենք չեն շփւում, քարոզչութիւն են տարածում ու սպառում, ով ինչ։
#արդար_է #սփիւռք
— ինչո՞վ է տարբերւում սփիւռքը բլոգից։
— նրանով, որ օփենայդի֊ով չի լինում մեկնաբանել։
#սփիւռք
որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։
իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։
#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք
ի դէպ գուգլը սփիւռքի գրառումներին բաւական բարձր «ռենք» է տալիս։ չգիտեմ ինչ պատճառով։
ենթադրում եմ որ պիտակների ու ամ դոմենի, մասնաւորապէս
#գուգլ #սփիւռք
այս ամիս լրանում է չորս տարի, ինչ դիասպորայի առաջին ալֆա կոդը հրապարակեցին, երեք տարի ինչ կոդը տուեցին համայնքին, ու երկու տարի ինչ կայ մեր հանգոյցը։ ահա։
#սփիւռք
տադա՜, այսօրուանից կարող էք ջաբերով կպնել, ու չաթուել ձեր սփիւռքի ընկերների հետ։ սակայն, դեռ ոչ մի հանգոյց բացի մեզնից, չի միացրել դա։ այնպէս որ մեր մէջ կարող ենք չաթուել։ այսինքն միայն դեւի, Ջոննէ֊ի հանգոյցը գիտի։ Շնորհակալութիւն նրան։
պորտը, որ էկրանահանում նշուած է, կարող էք թողնել լռելեայն 5222, բայց ես ինձ նաեւ բացել եմ 7070 նրանց համար, ում մօտ լռելեայն պորտերը փակ են։
միացէ՜ք, կպէ՜ք։ եւ զգօն եղէք, իհարկէ։
#սփիւռք #ջաբեր #չաթ #հանգոյց #նորութիւն #ուտենց
սփիւռք֊ի գրանցումը փակւեց, ու չեմ կարծում որ մօտակայ ժամանակ բացւելու է։ երբ պէտք է տարածէք հրաւէրները։
#սփիւռք
@{ Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} Հնգ 05 Հնս 2014 12:00:48 AMT
#խատուտիկ #սփիւռք #մակրո #լուսանկար
#diaspora #dandelion #closeup #photo #photos
#խատուտիկ #սփիւռք #մակրո #լուսանկար
#միջոցառում #աուա #սփիւռք #արցախ #պատմութիւն աղբիւր
ժողովրդին դուր է գալիս։ փաստօրէն, միայն ինձ չի թւում։ ։Ճ
http://www.youtube.com/watch?v=-_c9ZIO_tlk
@{ Կապույտ Յոդել ( Blue Yodel ) ; levibyte@spyurk.am} Ուր 25 Ապր 2014 08:00:35 AMT
արա էս ինչ արագցելա արագցել
#սփյուռք
տեխնիկական մանրամասներ՝
— նորացրի ամբողջ համակարգը, հաւաքեցի gcc-4.8.2֊ով
— մայսքիւլ֊ից անցանք մարիադբ֊ի (կարեւորը սա է)
— նոր ջիսիսի֊ով հաւաքեցի ռուբին էլ
— ու թարմացրի սփիւռքի կոդն էլ
ահա
#սփիւռք #թարմացում #արագութիւն #փաստօրէն
աաա՜ ես հասկացայ, ինչպէս են մարքդաունում տողադարձ անում։ տողի վերջում երկու բացատ։ ։Ճ
#մարքդաուն #ակնարկ #սփիւռք #տողադարձ #բացատ
փաստօրէն էս քանի օրը սփիւռքի քափչան փչացել էր։ նորոգեցի։ եթէ մարդ գիտէք ով փորձել է գրանցւել, ու չէր ստացւում, ասէք կրկին փորձի։ ։Ճ
#սփիւռք
տառապանքը մեր մահկանացու փորձառության մի մասն է։
@{ Frau Horst ✪ ; frau_horst@despora.de} Չրք 16 Ապր 2014 11:13:14 AMT
Hier ist aber wenig los….
#սփիւռք #դիասպորա #ուտենց
հեյ, չի արագացել, չէ՞։ թէ՞ մի քիչ արագացել է։ այսօր մի քանի բան փոխել եմ, ծիւնինգ եմ արել։ բայց աչքիս մինչեւ չանցնենք պոստգրէ տուեալների բազայի, չի արագանայ։
#սփիւռք ####
սփիւռքը արթուն է եւ վազում է։ (up and running)
#սփիւռք #spyurk #
պրոֆիլակտիկ աշխատանքներ 30 րոպէ անց։ maintainance in 30 mins.
#սփիւռք #spyurk####
ահա, այս քարտէզում էլ կանք։ ։Ճ
https://social.mbuto.me/podmap.html
#սփիւռք #քարտէզ #հայաստան #երեւան #էկրանահան #diaspora #map #armenia #yerevan #screenshot #windowmaker
այսօր համոզուեցի, որ եթէ ինչ֊որ բան ջնջում եմ սփիւռքում, ջնջւում է տուեալների բազայից նոյնպէս։ (իմ կորած մեկնաբանութիւնը չկարողացայ վերականգնել) ։Ճ
#սփիւռք
սփի՜ւռք, թարմացել ենք, տեսանելի նորութիւններից՝ ունենք հարցումներ կատարելու հնարաւորութիւն։ ։Ճ ունենք վիճակագրութեան ինտերֆեյս։
թարգմանելու նոր բաներ կան, ասենք այս պատուհանի տակի «You can use Markdown to format your post»֊ը։ ։Ճ
խաղաղութի՜ւն, սէ՜ր, վայֆա՜յ։
բոլոր հանգոյցներն հաւասար են, բայց որոշ հանգոյցներն… ինքներդ էլ գիտէք։
Հ․ Գ․ ըհմ, նաեւ, յուսով եմ, քարտէզներին կʼաւելանայ մեր հանգոյցը կրկին։
#սփիւռք #թարմացում #հարցում #թարգմանութիւն #խաղաղութիւն #սէր #վայֆայ #ազատութիւն #ապակենտրոնացում
ասք ուլիկի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/03/15/ասք-ուլիկի-մասին/
այդ մարդկանց մէջ տաղտկալի տրտիմ սովետը բացակայում է։
#oolig #fast-food #ուլիկ #արագ֊սնունդ #սովետ #սփիւռք #նկար #ասք #ուտենց
my friend prepared a script that transfers posts from rss feed to diaspora.
#սփիւռք
@{ ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} Ուր 31 Հնվ 2014 02:19:38 AMT
Վայելեք ։) , RSS-ներից դիասպորա փոսթ անող սքրիփթ
https://github.com/hanumanum/RSS-To-Diaspora
#shell #script #automation #cliaspora #Diaspora #Spyurk #RSS #ավտոմատացում #սփյուռք #tool #ապրեմես։)
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունեիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/23/ասք-անուն-ընտրելու-մասին/
#համացանց #սփիւռք #ապակենտրոնացում #ազատութիւն
Գիտէ՞ք ինչպէս եմ մէջբերել այդ տղայի փոստը, ու աւելացրել իմ մեկնաբանութիւնը։
— Ֆայրֆոքսում գնում էք Գործիքներ — Յաւելումներ, փնտրում եւ տեղադրում էք Գրիզմանքի յաւելումը։ (եթէ չունէք)։ Յետոյ վերամեկնարկում ՖՖ֊ն։
— Գնում էք http://userscripts.org/scripts/show/171283 ու տեղադրում գրիզմանքի սկրիպտը։ Կրկին վերամեկնարկում։
— Հիմայ ամէն փոստի տակ կը տեսնէք «մէջբերել», կամ ես չգիտես ինչու տեսնում եմ՝ «ցիտիղեն», գերմաներէն։ Գուցէ անգլերէն թարգմանութիւն չկայ, ով գիտի։
#սփիւռք #ֆայրֆոքս #համացանց #հաւելում
հետաքրքիր ա, ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ մենք այլ կերպ ենք մեզ պահում, քան դիմագրքում։ ավելի շատ հղումներ տարածելով, մեջբերելով, ոնց որ գռիդերի ընկերների տարածած հոսքերը նայենք/կազմենք ինքներս։
դիմագրքում, ի տարբերություն, ավելի շատ փորձում են «ստատուս գրել», ինչ֊որ մի միտք ձեւակերպել, ու դրանով շոյանքը քաղել։ դիմագրքի այդ ոճը կարող է թվալ ավելի կենցաղային, (թեմաների պատճառով, թեկուզ մեր լոկալ ակտուալ թեմաների), բայց միեւնույն ժամանակ, կարելի է այն մեկնաբանել որպես ավելի կրեատիվ։ ի՞նչ եք կարծում այդ մասին։
նաեւ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես ստացվում, նրանի՞ց է, որ սփյուռքում է այսպես ընդունված, ու մենք ենթագիտակցաբար սկսում ենք իրենց պես գործել, թե նրանից, որ մեկ է, ավելի են շոյվում ոչ թե ստատուս֊մտքերը(թեկուզ անգլերեն), այլ հղումները (եթե այդպես է), թե նրանից է, որ մենք այստեղ քիչ ենք, իսկ մեր մտքերը՝ այն ավելի երկրին մոտ, մեզ համար ակտուալ մտքեր են(եթե այդպես է)։ հմ՞։
#սփիւռք #դիմագիրք #հոգեբանություն #վարքագիծ #հարց #քննարկում
#փաստորեն, այնքան թոյլ համայնք ենք մենք։ սփիւռք հանգոյցի վիճակագրութիւնը մեր իսկ մասին ոչ մի պիտակ չունի։ ոչ հայաստան, ոչ երեւան։ ։Ճ
#սփիւռք #վիճակագրութիւն
ի՜նչ հաւէ՜ս է այստեղ դիմագիրքը տեսնելուց յետոյ։ այնքա՜ն հարմա՜ր է, այնքա՜ն ույուտնը, այնքան հարազատ, այնքան անւտանգ, այնքան ապահով։
#սփիւռք #անկախութիւն
տեսե՜ք ինչ հավես է աշխատում տարածման գրաֆը՝ http://rsv.spyurk.am/?startUrl=https://spyurk.am/posts/415998 #սփիւռք
սիրելի համահանգույցավորներ։ ըհը…հմ հմ
այսօրվանից մենք կարող ենք էլ ավելի լավ հեռարձակել մեր ուղեղների շոշափուկները ալիքները դեպի ֆեյսբուք տիեզերքի անհայտ խորքերը։
այնտեղ, ուր բնակվում են կոկորդիլոսները, կապիտալիստները եւ լամպերով զինված ձկները։
իրենք մեր եղբայրներն են, մայրիկներն են, տուն տանելու աղջիկներն են, ում տեղեկատվությունը եւ պատիվը համակենտրոնացման դիմաճամբարի հանցավոր վարչակարգը, քողարկվելով ընկերության կեղծ նշանաբաններով, օգտագործում է իր զուտ գրպանային շահերի նպատակով, եւ ոչ մի պոեզիա։
նաեւ մեր հաղորդիչները ուղղված են ՎորդՊրոմ #վորդփրես ՓԲԸ տվյալների կենտրոնին եւ պատրաստ են համասեռականության պետություններ եւ ընտանիքներ քանդող փտացնող քարոզչության մեկնարկին։
բերենք Խոմսկուն, Հարի Հալերին եւ Անանունօրիորդին իրենց մութ ու առօրեա աշխարհը։
հարվածենք վիքիպեդիայով իրենց չկայացած նուրբ ոգիներին։
հարվածենք գիտակցափոխութեամբ կապիտալի անգիտակցականին։
վոյաջերը չի հասել դեռ իր նպատակակետին։
զգո՜ն եղեք, ընկերներ։
բոլոր հանգույցները հավասար են, բայց որոշ հանգույցները ավելի հավասար են քան ուրիշները։
քանզի սա է մեր գործն ու մեր փառքը
#ռամեն
Փանի Կապան, Մազութի Համո, Փրչրթան Թանաքեան, Լայֆ Էրիքսոնի տախտակամածից, հատուկ գիշերային նորությունների համար։
ռամեն։ #զգոն #խաղաղություն #սէր #վայֆայ #սփիւռք
հուսով եմ ամենը լավ կանցնի, փորձեմ սփյուռքը թարմացնել։
#սփիւռք
ստեղ յետաքրքիր զրոյց է նկարները ցոյց տալու մասին՝ https://github.com/diaspora/diaspora/issues/4347 շուտով արդեն ժամանակն է սփիւռքը թարմացնել
#սփիւռք
— Ինչի՞դ է պետք իսկական անունդ գրես սփյուռքում։
— Դե, որ իմանան ես ինչ լավն եմ։
— Էլի կիմանան ինչ լավն ես։ Միայն անունը չեն իմանա, մականունը կիմանան։ Բայց էլի դու ես չէ՞ լավը։
#զրույց #սփյուռք #սփիւռք
#փաստորեն ջփսով օպերան ավելի ճշգրիտ է որոշում տեղանքը
mit #GPS gerat Opera erkennt #Standort genauer
#օպերա #տեղանք #սփիւռք #ն900 #թեստ #համացանց #opera #location #maemo #n900 #test
ժողովուրդ, այսօր սփյուռքը նորացնեմ էլի, առավոտը ժամը հինգին չեմ ձգում, եկեք տենց այսոր երեկոյան անեմ, գեոլոքեյշն ափին աշխատի։ #սփիւռք
#screenshot #diaspora #էկրանահան #լրահոս #սփյուռք #սփիւռք
Նատյուրմորտ խատուտիկներով Still life with dandelions Натюрморт с одуванчиками #1993 #dandelions #Boris-Smelov #photo #photography #still-life #խատուտիկ #խատուտիկներ #Բորիս֊Սմելով #նատյուրմորտ #ֆոտո #լուսանկարներ #натюрморт #одуванчики #Борис-Смелов #фото #фотография
#diaspora #սփյուռք #սփիւռք
#սփիւռք, #այսօր սպասարկիչը կապ չուներ պրովայդերի պատճառով։ մենք կապ չունենք կապ չունենալու հետ։ #սփյուռք #կապ #համացանց #ուտենց #փաստորեն ######