Ուրեմն, այսօր ճաշել եմ Երեւան մոլում։ (Լաւ կեանքից չէ բնաւ)։ Ու հասկացայ, որ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ոչ միայն սպառողական հասարակութեան ներկայացուցիչ եմ, այլ նոյնիսկ՝ մոլի սպառող եմ։
Այնպէս որ զգօն եղէք մոլ գնալիս, ու այնտեղ ուտելիս կամ խմելիս․ կարող է պարզւել, որ ասենք, մոլի խմող էք։
#երեւան #արշակունեաց #մոլ #երեւան֊մոլ #սպառողականութիւն #բառախաղ #անկապ #ուտենց #զգոն #զգօն
սիրելի համահանգույցավորներ։ ըհը…հմ հմ
այսօրվանից մենք կարող ենք էլ ավելի լավ հեռարձակել մեր ուղեղների շոշափուկները ալիքները դեպի ֆեյսբուք տիեզերքի անհայտ խորքերը։
այնտեղ, ուր բնակվում են կոկորդիլոսները, կապիտալիստները եւ լամպերով զինված ձկները։
իրենք մեր եղբայրներն են, մայրիկներն են, տուն տանելու աղջիկներն են, ում տեղեկատվությունը եւ պատիվը համակենտրոնացման դիմաճամբարի հանցավոր վարչակարգը, քողարկվելով ընկերության կեղծ նշանաբաններով, օգտագործում է իր զուտ գրպանային շահերի նպատակով, եւ ոչ մի պոեզիա։
նաեւ մեր հաղորդիչները ուղղված են ՎորդՊրոմ #վորդփրես ՓԲԸ տվյալների կենտրոնին եւ պատրաստ են համասեռականության պետություններ եւ ընտանիքներ քանդող փտացնող քարոզչության մեկնարկին։
բերենք Խոմսկուն, Հարի Հալերին եւ Անանունօրիորդին իրենց մութ ու առօրեա աշխարհը։
հարվածենք վիքիպեդիայով իրենց չկայացած նուրբ ոգիներին։
հարվածենք գիտակցափոխութեամբ կապիտալի անգիտակցականին։
վոյաջերը չի հասել դեռ իր նպատակակետին։
զգո՜ն եղեք, ընկերներ։
բոլոր հանգույցները հավասար են, բայց որոշ հանգույցները ավելի հավասար են քան ուրիշները։
քանզի սա է մեր գործն ու մեր փառքը
#ռամեն
Փանի Կապան, Մազութի Համո, Փրչրթան Թանաքեան, Լայֆ Էրիքսոնի տախտակամածից, հատուկ գիշերային նորությունների համար։
ռամեն։ #զգոն #խաղաղություն #սէր #վայֆայ #սփիւռք
Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։ Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենք չեն կարող ձեր սպասումներին, վախերին դրական խրախուսում ու ուշադրություն չհատկացնել։ Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է, իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն) Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)
Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։
Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։ Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։
ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե հրամայված է այդպես, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։ իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, կասի անցի, անցի, խեղջը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք լուրջ խախտում չանեք։
#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #ქალაქის #tbilisi #photo #cat #cats #street #city
#ուրեմն նահանգներում ենք, էս գործընկերս էլ հա #հայերեն տժում է հնդիկների վրա՝ էս սեւերը, էս մեկը հաստատ դալիտ կլինի, ու տենց։ չեմ դիմանում, մտածում եմ ոնց անեմ վերջացնի, ասում եմ՝ — #զգոն եղիր, կարող է ասենք մեկը մեր #պոլիտեխնիկ ֊ում սովորած լինի, հայերեն իմանա, հասկանա ինչ ես ասում։ — չէ, ինչի հետեւից ես ընկել, սրանք չեն ջո[գ]ում, մի անգամից ուրախ ուրախ կգար կբարեւեր, իրան պալիծ կաներ։ — հմ — ասում եմ, իսկ նա շարունակում է։ հետո մեզնից մեկը իրան ասում ֆ՝ — լսի դու լրիվ #ռասիստ ես։ ու այստեղ բոլորը շրջվում են նայում են մեր վրա։ քանի որ #ռասիզմ բառը բոլորը գիտեն ու դա մենք ենք մեզ պալիծ արել։ #պալիծ #վառել #ուտենց #զրույց
#այսօր #սփյուռք ֊ը միացրի #թումբլր ֊ին ու #ֆբ֊ին։ #վայելեք #սակայն #զգոն եղեք, #քանզի այլ ծառայություններ օգտագործելիս ձեր #փրայվասի ֊ն արդեն այն չէ #բնավ։
սա էլ է հին, http://www.youtube.com/watch?v=u5um8QWWRvo սակայն սա #vigilant, այսինքն #զգոն լինելու մասին է։ #զգոն լինելը ռեալիստ լինել է։ այնպես որ #զգոն եղեք, #ուտենց
սա, անշուշտ պահանջների մասին է։ հոգեւոր։ իսկ ուր կան պահանջներ՝ կա զարգացում։ այնպես որ #զգոն եղեք զարգանալիս, կամ երթեւեկելիս։