Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։ Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենք չեն կարող ձեր սպասումներին, վախերին դրական խրախուսում ու ուշադրություն չհատկացնել։ Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է, իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն) Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)

Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։

Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։ Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։

ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե հրամայված է այդպես, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։ իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, կասի անցի, անցի, խեղջը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք լուրջ խախտում չանեք։

#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #ქალაქის #tbilisi #photo #cat #cats #street #city

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)