սիրելի համահանգույցավորներ։ ըհը…հմ հմ
այսօրվանից մենք կարող ենք էլ ավելի լավ հեռարձակել մեր ուղեղների շոշափուկները ալիքները դեպի ֆեյսբուք տիեզերքի անհայտ խորքերը։
այնտեղ, ուր բնակվում են կոկորդիլոսները, կապիտալիստները եւ լամպերով զինված ձկները։
իրենք մեր եղբայրներն են, մայրիկներն են, տուն տանելու աղջիկներն են, ում տեղեկատվությունը եւ պատիվը համակենտրոնացման դիմաճամբարի հանցավոր վարչակարգը, քողարկվելով ընկերության կեղծ նշանաբաններով, օգտագործում է իր զուտ գրպանային շահերի նպատակով, եւ ոչ մի պոեզիա։
նաեւ մեր հաղորդիչները ուղղված են ՎորդՊրոմ #վորդփրես ՓԲԸ տվյալների կենտրոնին եւ պատրաստ են համասեռականության պետություններ եւ ընտանիքներ քանդող փտացնող քարոզչության մեկնարկին։
բերենք Խոմսկուն, Հարի Հալերին եւ Անանունօրիորդին իրենց մութ ու առօրեա աշխարհը։
հարվածենք վիքիպեդիայով իրենց չկայացած նուրբ ոգիներին։
հարվածենք գիտակցափոխութեամբ կապիտալի անգիտակցականին։
վոյաջերը չի հասել դեռ իր նպատակակետին։
զգո՜ն եղեք, ընկերներ։
բոլոր հանգույցները հավասար են, բայց որոշ հանգույցները ավելի հավասար են քան ուրիշները։
քանզի սա է մեր գործն ու մեր փառքը
#ռամեն
Փանի Կապան, Մազութի Համո, Փրչրթան Թանաքեան, Լայֆ Էրիքսոնի տախտակամածից, հատուկ գիշերային նորությունների համար։
ռամեն։ #զգոն #խաղաղություն #սէր #վայֆայ #սփիւռք
SALVE
Շուշիի ռեալական դրրոց մտնելիս։
Entering the Shoushi realschule.
#Շուշի #Արցախ #ռեալական֊դրպոց #սալվե #լուսանկարներ #ֆոտո #պատմություն #Հայաստան #պատերազմ #խաղաղություն
#Shoushi #Artsakh #Nagorno-Karabakh #realschule #salve #photos #photo #school #war #peace #history #Armenia
Երեւանում «տրամվի կրուգ» է, իսկ Քարվաճառում՝ «տանկի կրուգ» է։
#Երեւան #Քարվաճառ #պատերազմ #խաղաղություն #ուտենց