այո, զի մարդկանց վատ֊լաւ զգալու սանդղակը նոյնն ա։ նա թրամփից նոյնչափ վատ ա զգում, ոնց դու սերժից էիր, բայց նա չի ջոկում, որ թրամփի ամերիկան անհամեմատ աւելի լաւ վիճակում ա, քան սերժի հայաստանը։ ու քանի որ չի զգում, կասի՝ ահ, մեզ մօտ աւելի վատ ա, մեզ մօտ էլ չկայ խօսքի ազատութիւն, եւ այլն։
բայց, ինչպէս ռուսներն ասում են՝ յիմար ա, բայց օճառ չի ուտում, չեն գալիս ռուսաստան կամ հայաստան ապրելու, իրենց արիւնոտ վարչակարգից թռնելու համար։
ու նոյնը նաեւ կարելի ա ասել ձեզ մասին, սիրելիներս։ էն խնդիրները, որ ձեզ թւում են շատ ահաւոր, ու նէնց ծանր էք տանում, եթէ սանդղակը ճիշտ աշխատէր, կը ջոկէիք, որ էական չեն, ու պէտք ա իրականում երջանիկ զգաք։
#երջանկութիւն
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 9/18/2019, 4:31:57 AM
―how are you? ― america is boring. ― why? ― because the problems, people here think are big, are really small.
#US #զրույց #զրոյց #դէյւ #ընկերութիւն #կապ
#զրոյց #արցախ #խաղաղութիւն #բանակցութիւններ #nkpeace
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 3/29/2019, 3:12:54 PM
մեկը հարցնի՝ մարիամ ջան, ի՞նչ ես անում, ասեմ ՝ սպասում եմ փաշինեանն ու ալիեւը դուրս գան, տեսնեմ ի՞նչ եղաւ, գնամ լողանամ վերջապես:
#զրույց #խնդիկ
#զրոյց #վիճակագրութիւն
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 27.03.2019, 23:36:25
―էն որ դու ստատիստիկայից դուրս ես, արժեզրկում ա էն ամենն, ինչ ասում ես։ ― էս պետք ա սփիւռքել։
#զրույց
#արժէք #անկախութիւն #զրոյց
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 22:59:34
― ասացի՝ տասը տարվա ընկեր ունեի, ինձ չէր կպել, ՀՀ անկախությանն էր կպել, ու տշել եմ։ 2011֊ից չեմ տեսել, զի՝ տենց։ ― հա բա։
#զրույց #արժեքներ #կապ #քաջազնունի
— բայց էսա 1984֊ը գալու է, ի՞նչ ենք անելու։ — էդ ձեզ համար է գալու, ինձ համար չի գալու, ես պատրաստ եմ։ #1984 #զրոյց #զրույց #վերահսկողութիւն
Սենսացիոն մանրամասներ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից
Վահրամ Մարտիրոսեան
http://www.lragir.am/index/arm/0/society/view/96711
#պուտին #սերժ #ղրիմ #վահրամ֊մարտիրոսյան #զրույց #զրոյց #######
Վարորդն լսում է մեր խոսքը, ասում է՝
— Հա՞յ եք։
— Դուք է՞լ։
Նա շարունակում է ռուսերեն՝
— Տատիկս էր հայ, Սաթինյան։
— Թիֆլիսահա՞յ։
— Այո, Թիֆլիսահայ։
Ու դնում է հատուկ մեզ համար երաժշտություն, մի մասը ռուսերեն, մի մասը հայերեն, կարծես «իմ հայաստան» է կոչվում։
— Լավ ա՞ — հարցնում է։
Ու ստեղ մերոնք լռում են… քանի որ նենց չի որ լավ է, բայց ի՞նչ ասես։
Հետո հետաքրքրվում է՝
— Սուրբ Սարգիսն արդեն անցա՞վ։
— Հա, անցավ։
— Բա զատիկը ե՞րբ է։
— Մարտին կարծես։
— Սկզբից լեհերի մոտ է, հետո հայերի, հետո մեր մոտ— ասում է, կամ նման մի բան։
— Հա,— ասում ենք, — երեւի։
Վերջում ես ջերմ «դիդի մադլոբա» ասացի։
Մարդը ուզում էր ուրախացնել, «տազ դավեզու, շտո ի տեբե պրիյատնը…» վիճակով։ Հիմա ո՞նց բացատրես, որ մենք լավ տղա չենք էդ երգը մեր համար չի։
ու տենց
#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #տաքսի #վարորդ #սուրբ֊սարգիս #զատիկ #երգ #ուղեւորութիւն #ուղեվորություն #հայեր #ուտենց
Մոտենում եմ մի կնոջ, ու ասում եմ՝
— մէ առ վիցի քարթուլի, — ու շարունակում ռուսերեն — ո՞ր համարն է կենտրոն իջնում։
— ինչի, դուք վրացերեն չե՞ք կարդում։
— նենց չի, որ լրիվ չեմ կարդում, շատ դանդաղ եմ կարդում, չեմ հասցնում
— իսկ ինչո՞ւ չեք կարդում։
— … ես այստեղ չեմ ապրում
— իսկ որտե՞ղ եք ապրում։
— Երեւանում
— Սա ձեզ տանում է, նստե՛ք։
#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #ուտենց
http://www.youtube.com/watch?v=EcxervRVQx0
Levon Aronian answers the question of cheating in chess at the highest level
#chess #armenia #levon-aronian #armenian #game #interview #talk
#շախմատ #լեւոն֊արոնյան #հայաստան #խաղ #հարցազրոյց #զրույց #զրոյց
Ирена Лесневская о борьбе власти с независимым телевидением, движении в Советский союз и превращении журналистов в идеологов. Часть 1
А что, есть сомнения? Конечно, страх. Они видят, что происходит в Киеве, они видят, что происходит в Тайланде, они видят, что происходит в разных странах, где власть не справляется. Поэтому она будет зажимать и дальше. Что вы думаете, они не знают и не понимают, что эти люди, которые сидят сегодня арестованные за 6 мая, ни в чем неповинны? Прекрасно знают. Не хуже нас всех. Это показательная порка: не смейте выходить, не смейте присоединяться, не смейте и так далее. «Давайте договариваться, мы вас водим, вот вам партия, вот вам выборы, вот вам это, вот вам то». Вот этого журналиста накормили, вот этого накормили, вот этого взяли на работу, вот этому зарегистрировали партию и так далее.

Вчера какой-то человек из КПРФ у Соловьева в программе кричал в студии, но сказал: «Вы не понимаете, мы движемся в сторону СССР, слава Богу. Еще несколько лет, и мы, наконец, возродим то, что мы все потеряли, мы вернемся в него. Это самое лучшее, что могло произойти за эти последние десять лет».

Из этого всего получается такая концепция: народ ленив и не любопытен. Он не покупает хорошие книги, он не смотрит и не покупает хорошее кино, он любит «Ментовские войны». Может быть, в таком случае уже и успокоиться, и сказать: то, что у нас есть, это то, что мы заслужили?

#cccp #ссср #дождь #лесневская #лобков #интервью #разговор #страх #свобода #свобода-слова #майдан #киев #таиланд #кпрф #выборы #люди #խսհմ #սովետ #դոժդ #լեսնեւսկայա #հարցազրույց #զրույց #վախ #ազատություն #ազատութիւն #խոսքի֊ազատություն #խօսքի֊ազատութիւն #մայդան #մարդիկ
— եթէ կայ աղքաթութեան պահանջարկ, եթէ աղքաթութեան համար վճարում են, ապա աղքաթութիւնը կլինի։ Տւեալ դէպքում աղքաթութեան պահանջարկը ստեղծում է պետութիւնը։ Պետութիւնը վճարում է մարդկանց այն համար, որ իրենք լինեն նոմինալ, պաշտոնապէս, ըստ վիճակագրութեան՝ աղքաթ։ Լրիւ նորմալ, բանական պատասխանում են այդ խթաններին՝ ընտրելով աւելի հեշտ կեանք։
Շատ հետաքրքիր զրոյց է, տարբեր հայացքներով մարդիկ են խօսում, լսել այստեղ՝ http://www.svoboda.org/audio/Audio/1067896.html
#ազատութիւն #ռադիո #քաղւածք #քաղվածք #կապիտալիզմ #աղքաթութիւն #աղքաթություն #պահանջարկ #խթան #աշխատանք #ազատություն #զրույց #զրոյց
— ամերիկայում էլ է ձյուն արել։
— դե գլոբալիզացիա է։
#զրոյց #զրույց #եղանակ #ձյուն #ամն #հայաստան
http://www.youtube.com/watch?v=aD1Yacdwup8
#այփեդ #այհեռախոս #կինո #սոս֊սարգսյան #մենք֊ենք֊մեր֊սարերը #արմեն֊այվազյան #ֆիլմ #զրույց #հատված
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ կա քաղաքում։

Բանտապան․ — Խաղաղ է։ Սակայն գրում են։

Քաղաքագլուխ․ — Ի՞նչ։

Բանտապան․ — «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։

Քաղաքագլուխ․ — Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։

Բանտապան․ — Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։

Քաղաքագլուխ․ — Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։

(այս հատվածը թարգմանված է վաղուց, ու բնավ ոչ իմ կողմից)
#վիշապ #բանտապան #բուրգոմիստր #քաղաքագլուխ #զրույց #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն #գրաֆիտի #քաղվածք #մեջբերում #գրականություն
— տեսե՜ք ինչքան մանր ունեմ, սաղ էդ Թերլեմեզեանի ուսանողներն են, իրենց տւածը միշտ տասանոցներ են։ Չեմ հասկանում, ես էլ եմ եղել… ուսանող երեխաներ եմ ունեցել, իրենք չէին վերցնում մանր, նեղանում էին։ Յետոյ էլ ստիպված եմ կիրակի օրով վազել խանութներով, սրանց տւածը խոշորեցնել։ Իսկ իրենք, գիտե՞ք, չեն վերցնում յետ մանր, ասում են, մեզ տասանոցներ պետք չեն։ վախ վախ…
#զրույց #զրոյց #թերլեմեզեն #մանր #քաղցր #մենախոսութիւն
#ասում_ա ՝
— վաղուց չէի զանգել ընկերոջս, ասի տեսնեմ ո՞նց ա։ իսկ նա ինձ՝ «էդ զանգել ես ասես որ երկիրն ե՞ս գնում»։
#արտագաղթ #զրույց #հայք
սիրահարներում Նայիրա Մուրադյանի մուլտ են ցույց տալիս, մումի տրոլլի, սնուսնումրիկի ու վիշապիկի մասին։ էդ խեղճ վիշապիկին թեյնիկի մեջ դրեց սնուսնումրիկը, փականը փակեց, տվեց նավակ քշողին, որ տանի կորցնի։ ինքն էլ ասում է՝ – վիշա՞պ է, կարո՞ղ է կծի֊մծի ։
#վիշապ #մումի֊տրոլ #մուլտ #սիրահարների֊այգի #զրույց
— էդ քո իմացած լագրանժը չի
#զրույց
— Ինչի՞դ է պետք իսկական անունդ գրես սփյուռքում։
— Դե, որ իմանան ես ինչ լավն եմ։
— Էլի կիմանան ինչ լավն ես։ Միայն անունը չեն իմանա, մականունը կիմանան։ Բայց էլի դու ես չէ՞ լավը։
#զրույց #սփյուռք #սփիւռք
2000 թիվ, ես նոր եմ վերադարձել բանակից ու աշխատում եմ գովազդի ռեժիսոր(օհ ոչ) մի ալիքում։
Բակի խանութի վաճառողուհին հարցեր է տալիս շանս մասին, ու նայելով ուսիցս միշտ անպակաս խցիկին, հետաքրքրվում է, թե որտե՞ղ եմ սովորել։
— Պոլիտեխնիկում։
— Պոլիտեխնիկում ո՞րտեղ։
— ՀՏ։
— Ես էլ եմ այնտեղ սովորել,— ուրախացած պատասխանում է նա, ու ավելացնում, — դե մեր բակն էլ սաղ ՀՏ֊ից են, Յաղջյանը, ՎըԾըի Վադիմը, (կամ էլ Վիկտորը, չեմ հիշում)— բայց մասնագիտությամբ աշխատո՞ւմ ես։
— Չէ, — ասում եմ համեստ։
— Հա, դե ես էլ, տեսնում ես, մասնագիտությամբ չեմ աշխատում, ինչ ժամանակներ են, — ասում է։
Իրոք, սովետի ժամանակ, նա գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեր, սուրճ կխմեր, կգործեր, նույնիսկ, գուցե ընկերներից վարակվեր ու գրքեր կկարդար, հետո էլ համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար, իսկ ամենակարեւորը, սոցիալական ստատուս կունենար։ Իսկ հիմա իր սոցիալական ստատուսը այլ է, քանի որ դաժան կապիտալիզմ է տիրում։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց #կապիտալիզմ #սովետ #սոցիալիզմ
խանութում, դրամարկղի մոտ աշխատողը խոսում է կառավարչի հետ՝
— Չէ, ես ուզում եմ երեխուն վերցնել, ու մինչեւ սեպտեմբերի մեկը գնալ գյուղ, մեկ է արդեն դուրս եմ գալիս աշխատանքից
— Հա, դուրս ես գալիս ի՞նչ ես անելու։
— Դե ես չեմ աշխատի ստեղ դրամարկղի մոտ իմ մասնագիտական աշխատանքը թողած։
— Ինչի, ո՞րն է քո մասնագիտական աշխատանքը։
— Ծրագրավորող,— պատասխանում է ցածր իջեցնելով ձայնը, կարծես կամ վստահ չէ, որ ծրագրավորող է, կամ էլ չի ուզում իրան ավելի բարձր համարի, ու համեստ է։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց
— ես իմ երազած տղան չեմ։
— գիտես, դու իմ երազած տղան էլ չես։
#զրույց #հարաբերություն #մարդիկ #ուտենց
ասումա՝
— պարոն Չիլինգարյան, ընկեր Հարությունյանը ասաց…
#ուտենց #զրույց #սովետ #իներցիա
— ես ուզում էի Երեւանում կոշիկ առնել, հիշում եմ, որ հայերը լավ կոշկակար են։ Տեսա էն ձեր գլխավոր փողոցում խանութ՝ «մեյդ ին արմենիա»։ Մտա, ու սաղ կոշիկները տենց երկար ծայրերով են։ — ծիծակ — ծիծակի — վրացերեն է՞լ — ահա, ու ես իրենց ցույց եմ տալիս, ասում եմ, չէ, ուրիշ ձեւ կոշիկ չունե՞ք, ուզում եմ առնել, բոլորին ցույց տալ, որ հայկական կոշիկ ունեմ։ Չունեին։ Բայց ես շատ էի ուզում։
#Երեւան #կոշիկ #խանութ #մշակույթ #ծիծակ #վրացերեն #հայերեն #զրույց #Թբիլիսի
հեհե, բատոնո գարիկ մարտիրոսյանի վանոս շոույում՝
http://youtu.be/0b1NCRJnnBM?t=1m23s
#հայաստան #վրաստան #տոլմա #կոնյակ #գինի #կարծրատիպեր #երաժշտություն #վանոս֊շոու #ռուսթավի֊2 #հեռուստատեսություն #զրույց #სომხეთის #საქართველოს #ვანოს-შოუ #რუსთავი-2 #ტელევიზია #ღვინის #სტერეოტიპი #გაიგო
#ուրեմն նահանգներում ենք, էս գործընկերս էլ հա #հայերեն տժում է հնդիկների վրա՝ էս սեւերը, էս մեկը հաստատ դալիտ կլինի, ու տենց։ չեմ դիմանում, մտածում եմ ոնց անեմ վերջացնի, ասում եմ՝ — #զգոն եղիր, կարող է ասենք մեկը մեր #պոլիտեխնիկ ֊ում սովորած լինի, հայերեն իմանա, հասկանա ինչ ես ասում։ — չէ, ինչի հետեւից ես ընկել, սրանք չեն ջո[գ]ում, մի անգամից ուրախ ուրախ կգար կբարեւեր, իրան պալիծ կաներ։ — հմ — ասում եմ, իսկ նա շարունակում է։ հետո մեզնից մեկը իրան ասում ֆ՝ — լսի դու լրիվ #ռասիստ ես։ ու այստեղ բոլորը շրջվում են նայում են մեր վրա։ քանի որ #ռասիզմ բառը բոլորը գիտեն ու դա մենք ենք մեզ պալիծ արել։ #պալիծ #վառել #ուտենց #զրույց
— իմ մոտ ժանգը սթիմ պանկ է։ — հմ, ապա իմ մոտ սթիմ պանկոտ գերմանական հովվաշուն էր։ #զրույց #սթիմ֊պանկ #գերմանական֊հովվաշուն #ժանգ
— բա ի՞նչ նպատակներով ես նկարում։ — գեղարվեստական։
#զրույց
— դուք վերջն եք — ասաց արտասահմանցի գործընկերը երբ մեզ հետ մեքենա նստեց — ո՞նց էլ հասցնում եք եւ էն խցկվողներին նկատել, եւ փողոցը անցնողներին, եւ փոսերը։
#զրույց #քաղաք #փողոց #բամերջանըքարէ #Երեւան
— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…
#զրույց #պատություն #սովետ #Մոսկվա #մերսեդես #Երեւան #մոնումենտ #շլագբաում #վոլգա #աղջիկ #մագնիտոֆոն #պատմություն #############################
— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։
#սովետ #զրույց #ութսունականներ #Լիգաչյով #Երեւան #Մերգելյան #սրճարան #ոսկե֊ձկնիկ #տրամվայ #ասֆալտ #պատշգամբ #չանկախություն #պատմություն #######################
ասում է՝ — էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։
#զրույց #էնոր #ասումա #փող #Բաքու #Թիֆլիս #Էրիվան #Երեւան ##
#ֆոտո սերվիսում #էփսոն #տպիչ ի #սեփականատիրական #ԾԱ ն աշխատողին նյարդայնացնում է, որոշ չափով #թանաք ծախսելուց հետո պահանջում է իրան (տպիչին) տանեն տեխ զննման։ — բան ու գործ չունեմ, իրան տանեմ տեխ աբսլուժվանի
#զրույց
#ուրեմն, #աշխանանք ային #քննարկում է։ — եկեք լինենք… «պոսլեդովածելնի» ո՞նց է #հայերեն։ բոլորը լռում են, ներառյալ այն մեկի, ով մեզ բոլորից լավ գիտի #լեզու, ու հայկական դպրոց է ավարտել։ Մնացածը՝ ռուսական #կրթություն ունեն։ որոշ ժամանակ անց, տեսնելով որ ոչ մեկ չհիշեց, նա ասաց՝ — #հետեւողական։ — այո, — ուրախացավ ասողը, որ լինում է շարունակել նախադասությունը — եկեք լինենք հետեւողական։ մեկն էլ սկսեց արդարանալ՝ — իր մոտ «զակոննի» նեյթիվ է հայերենը, հարդվեր «պրոշիվկայի» մեջ, իսկ մեր մոտ՝ սոֆթվեր #էմուլյացիա է լինում։
#զրույց
— #ջպջ պանակս պատճենում եմ ուրիշի մոտ, չի լինում։ — ուզում ես նա #իմակ ֊ներդ կարդա՞ էլ ինչի՞ ես ջպջ անում։
#զրույց
— ո՞նց անցավ ձեր #մեռելոց ֊ը։ — #հաջող անցավ։
#զրույց
#փաստորեն #զրույց ֊ները ճիշտ են երեւում, եթե իսկականխ այս՝ — նշան ֊ը կիրառել։
— ու տենց
#սփյուռք
thank you for using IT&T
#զրույց #ուտենց
֊ իսկ երբ այ այսպես պարկ արած #մեքենա էր լինում մեր #դալան ֊ում, Պավլիկը առնում էր բոլոր երեխաներին #պաղպաղակ, ու խնդրում էր, որ դրա #անիվ ֊ները ծակեն։
#զրույց #Երեւան #մարդիկ #քաղաք
#diaspora #irc #talk #chat #smile #pacman #զրույց
֊ ու իմ սկրիպտը միշտ 146֊րդ տողի վրա սխալ է տալիս

֊ իսկ ո՞ր սկրիպտը, ցույց կտա՞ս

֊ ի՞նչ կապ ունի, բոլորն էլ նույն տողում

֊ հմ՞

#զրույց
#տեխնոպարկ ։
մի խումբ տղաներ հռհռում են։
երբ կողքով անցա լսեցի՝
֊ ա կակ տի նախոդիշ մայու գռուձ, դարագոյ
֊ ս տրուդոմ
հռհռոցների նոր ալիք
֊ #պրոլետարներ ֊ մտածեցի ես։
֊ #վեհ #զանուդա ֊ մտածեցին իրենք։
#ուտենց #զրույց
https://norayr.arnet.am/weblog/2013/01/16/ասք-մեծամիտ-չլինելու-մասին/ #զրույց
֊ անկապ եմ ինձ զգում, շատ քիչ եմ քնել։
֊ իմն էլ փորն է ցավում
֊ հա, քո սոցիալական ստատուսը իմ սոցիալական ստատուսից ցածր չէ։
#զրույց
֊ իսկ ըստ աշխատանքային պայմանագրի ամենը ինչ դու արել ես աշխատելու ընթացքում, նույնիսկ տանը, պատկանում է աշխատատուիդ։ ֊ պետք է ուրիշի վրա գրեմ, ուրեմն։ ֊ ահա, օլիգարխների պես։ #զրույց
#Մեջբերում #հոգեբան ի ու 16-ամյա աղջկա #զրույց ից՝ #թերպիա յի ժամանակ։
#Therapist: – Have you ever read the #bible?
Girl: – Isn’t that like illegal for you to ask me that?
Therapist: – Not really. It’s really just a subject like any other. You can choose to #talk about it or not. Anyway, in the new #testament #God is always portrayed as being #good and #wickedness and #evil is a #human thing, a human problem.Actually, it’s one of the things that’s helped christianity to spread very quickly. Can you… Can you think why?
Girl: – Because #people like to feel shitty about themselves?
Therapist: - That’s it. Exactly. We prefer to# live in a world where God is #good and man is #bad rather than a world where God is bad. So an evil #authority, an unfair# government, neglectful #parents– That’s a pretty scary #concept. Makes your whole #life seem kind of scary and meaningless. It is one of the reasons why children will blame themselves before their parents.
#therapy #psychology #religion #bible #obey #in-treatment
http://chvhatvogh.wordpress.com/2012/04/23/կրոնի-ու-մեր-մասին/
Այ այսպես է լինում որ փոքրերի հետ ես հանդիպում՝
http://ibot.rikers.org/%23openmoko/20080712.html.gz #մեջբերում #openmoko #օփենմոկո #talk #զրույց