երեւում ա որ մեքենայական թարգմանութիւն ա։ լաւ կողմերից նրա, որ մեքենան հայերէն (դե՞ռ) լաւ չգիտի։
յղումն էլ դէ։ էհ։
(ես ի դէպ չունեմ էլ արցախբանկի հաշիւ)
#սպամ կամ #սկամ #խարդախութիւն #էկրանահան #մեքենայական_թարգմանութիւն #հայերէն #իմակ #
ուրեմն, շատ հետաքրքիր ա, սպամը որ ստանում էի, հիմնականում spyurk.am դոմէնով էր՝ այսինքն սպայդերները որ քաղել հաւաքել են մէյլ հասցէները մտածել են որ diaspora id չի՝ մէյլ ա։
ու նայեցի՝ մէյլ սերուերս ընդունում ա spyurk.am֊ով մէյլեր։ էդ տողը քոմենթեցի՝ վերջ, հիմա օրը երկու հարիւր սպամի փոխարէն գալիս ա մէկ։ դէ էսօր մէկ եկաւ։ շատ հաճելի ա։ (:
էլ չեմ ասում, որ ես ունեմ մի հասցէ, որ չեմ մատնում։ ոչ մէկի չեմ տալիս, բացի ընկերներից, ու խնդրում եմ մարդու չտան։
սա էլ խնդիրը լրիւ չի լուծում։ իրականում պէտք ա գեներացնել մէյլ հասցէներ ու տալ տարբեր մարդկանց, պէտք ա նստել, մտածել ձեւ ոնց դա հնարաւորինս անցաւ անել։
#իմակ #անկապ
ի դէպ, alpine
֊ը այսպիսի կարգաւորում ունի, որն ինձ մօտ նշուած ա՝ speller=hunspell -d hy
։
ու երբ ուղարկում եմ իմակը, ստուգում ա, առաջարկներ անում՝
#ուղղագրութիւն #հայերէն #էկրանահան #իմակ
մէկը հարցնում էր էստեղ, ո՞նց անել հեշտ ու արագ լիքը փող աշխատել։
էս ա, ինձ մէյլ եկաւ այդ մասին։
իսկ ի՞նչ նուաճում ունէք դուք։
#էկրանահան #մէյլ #իմակ #սպամ #նուաճում
«ֆիշինգ» ա, ձկնորսութիւն, այն յոյսով որ ես կը կտացնեմ յղում։ ուղարկել են եսիմինչ մէյլից, ինտերնետից քերած diaspora id֊ով, որը իսկապէս, այդպէս ստացուեց, աշխատում ա որպէս մէյլ իմ դէպքում, այն առումով որ մէյլ սպասարկիչս կարգաւորել եմ նաեւ spyurk.am տիրոյթի համար ստանալ, բայց երբեք էդպիսի մէյլով ոչ մի տեղ չեմ ներկայացել։ հայփոստը, ի դէպ մէյլեր չգիտի, փոստատարներ ա ուղարկում, թղթիկներ կպցնում դռներին։ համ էլ ես հայփոստից չեմ օգտւում։
յետոյ ասում ա՝ կտացրու այս տաս դրամը վճարելու համար։ (: իսկ իմ մէյլ կլիենտը HTML չի կարողանում ցոյց տալ։ ու եթէ ուզէի էլ, չէի կարողանայ կտացնել։
էհ։
#ձկնորսութիւն #համացանց #խարդախութիւն #իմակ #փոստ
էրեխէ՛ք, ես ոնց որ ռդ լրտես եմ։
ես կասկածում էի ինձ վրայ։ յիշողութիւնս լաւ չի՝ չեմ իմանում ինչը չեմ յիշում։ մէկ մէկ էլ սկսում եմ անգիտակից վիճակում ռուսերէն խօսել։
ոնց որ պարզւում ա, էսօր սէնց իմակ եմ ստացել՝
աչքերս սէնց եղան՝
բայց հետաքրքիր ա, որ «քաղաքացիական հասարակութիւն» եզրն են օգտագործում։ ու գուցէ ռդ իշխանական կուսակցութեանը չհամակրող մարդկանց ցանկի մէջ եմ ընկել, ու դրանց թիրախաւորում են, կուտ են տալիս, որ ուրախանան, կապի մէջ մտնեն, ու յետոյ չգիտեմ ոնց են իրենց խաբելու։
յուսանք իրենց «քաղ․ հասարակութեան» մաս համարողների մեծ մասը տէնց կտեր չի ուտի։ (:
#սպամ #իմակ #նամակ #ռուսերէն #էկրանահան
>Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
>Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
>եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
#համացանց #պատմութիւն #իմակ #մէյլ #ազատութիւն #մենաշնորհ #կապ #ապակենտրոնացում
#թափօն #լցօն #դրամ #spam #իմակ
— #ջպջ պանակս պատճենում եմ ուրիշի մոտ, չի լինում։ — ուզում ես նա #իմակ ֊ներդ կարդա՞ էլ ինչի՞ ես ջպջ անում։
#զրույց
Ես սովորաբար իդենծիկայում գրում եմ, իդենծիկան ել դա ուղարկում է թվիթեր։
Սակայն, մոբայլի վրա ես կպնում եմ իդենծիկային ոչ վեբով, այլ ջաբեր դարպասով։
Իսկ քանի որ թվիթեր ել եմ նայում, ստիպված ափ էի օգտագործում դրա համար։
Փաստորեն, ջաբեր դարպաս կա նաեւ թվիթերի համար՝ https://www.tweet.im/
Բացի դրանից, եթե ձեր մոբայլերը թույլ են, կարող եք ծվծվալ եւ կարդալ ծվծվածը վիա http://www.tweetgo.net կամ http://dabr.co.uk
Իսկ ամենաճշմարիտ ուղիներից է երեւի մեյլ դարպասը՝ http://tweetymail.com/
փաստորեն, ծվծվալու շատ ձեւեր կան, այնպես որ, զգոն եղեք։
ու տենց
Այդպես է ստացվում, որ մանրուքները ստիպում են գլոբալ հարցերից մտահոգվել․
Եվ ձեռքի հետ իմանալ որ ջմեյլը նայում է գաղտնագրով սեղմված զիպ արխիվները։
Ահավասիկ՝
ուղարկում եմ իմակ իմ դոմենի իմ հասցեից իմ մեյլ սպասարկչից, իմ հասցե շնիկ առնետ կետ ամ-ից։
Ու՞մ՝ ընկերոջս, ո՞րտեղ՝ ջմեյլ։ Ընդ որում հատուկ չեմ ուղարկում ջմեյլով, որ չասի յանիմ աթաչիդ մեջ exe-ներ կան, փախար։
Ու առհասարակ, ի՞նչ եմ անում ջմեյլը եթե իմ փոստային սպասարկիչը ունեմ, վեբմեյլ ինձ հարմար չէ, ու իմ բոլոր սարքերից էդ նամակները իմափով ստանում եմ։
Ինչեւէ, ջմեյլը պարզապես տուպը հրաժարվում է ընդունել windows ծրագիր պարունակող աթաչմենթ։
mail to: *********@gmail.com 74.125.155.27 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://mail.google.com/support/bin/answer.py?answer=6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. o9si2543066qcu.179
— Enclosed are the original headers of the message.
e>Ինտերնետը ստեղծվել է գիտնականների կողմից, ու այդ պատճառով այն ազատ տեղեկատվության հասանելիությունն ու փոխանակումն է ապահովվում։
Մարդիկ են որ իրենց կողպում են փակ տեղերում։
Օրինակ, վերցնենք էլեկտրոնային փոստը։
Եթե այն մշակված լիներ ոչ գիտնականների, այլ Ցուկերբերգների կողմից, ապա եթե ասենք ես ջմեյլում մեյլ ունենայի, քեզ յահու չեի կարողանա ուղարկել։
Այժմ, գիտնականների նախագծված ազատ պրոտոկոլի պատճառով ցանացած մարդ կարող է ունենալ կամ իր մեյլ ծառայությունը, որը կփոխանակվի այլ մեյլ ծառայությունների հետ, կամ ազատ է ընտրել, ուզում է նա ֆրինեթ, յահու, ջմեյլ, թե արմինքո։
Ֆեյսբուքը սահմանափակելով, դնում է մարդուն այլ վիճակի մեջ։ Ուզում ես փոպանակվել տեղեկատվությամբ, ապա արա այստեղ։ Դու չես կարող ֆեյսբուքից ոչ մեյլ ուղարկել, ոչ օդնի ուալլին ստատուս խփել։ Պիտի դուբլես։ Ու երկուսն ել չար են իհարկե։
Ու տենց։
Այժմ կան ալտերնատիվներ։
Իդենտիկան, որպես ստատուսներով փոխանակվելու ազատ տեղ, ու քո թաշախուստը, այսինքն գրածները, կարող ես միշտ այնտեղից վերցնել, տանել այլ տեղ, քո սեփական սերվերի մեջ տեղակայել, կամ կարող ես այլ նույն պրոտոկոլով աշխատող սերվեր տեղափոխել։
Դու ազատ ես ընտրել պրովայդեր, դու ազատ ես մեկ սերվերից մեկնաբանել այլ սերվերում եղած մարդու գրառումը։
Ինտերնետը փախանակում է ազատ, ոչ սահմանափակում։
Պարզապես մարդիկ չեն մտածում այս մասին։
ու տենց
Սենց ընկերություն կա, անունոը՝ նեթափ։ Հավես դիվասյներ ա արտադրում։ Իսկ սարքերն ու մասերը ուղարկում է երաշխիքով․ եթե փչանա, պահանջվում է միայն հասցնել այդ սարքը ԴՀԼ-ի մոտակա գրասենյակ։ Եվ ձեռքերը լվանալ հակաբակտերիալ օճառով։
Բաաաաաայց․․․
Հայաստանում քիչ է, որ սարքը պետք է անցնի զատամոժկա, ու դա, բնականաբար, պահանջում է լրացուցիչ ծախսեր։
Ամենակարևորը, անհրաժեշտ է սարքը երկրից հանելու համար ՊՆ-ից թույլատվություն։
Որը անշուշտ խելացի է մտածված, քանի որ երբ նոութը ուսին գցում ես ու գնում ես (ու գնում ես, ու գնում ես, und so weiter, und so weiter), ՊՆ-ի թույլատվություն պետք չէ բնավ, բյաց երբ նեթափի վինչը տուփի մեջ ես դնում, որ փոստով գնա, ապա այ այսստեղ արդեն պետությունը քո մասին հիշում է։
_ու տենց _