էրեխէ՛ք, ես ոնց որ ռդ լրտես եմ։
ես կասկածում էի ինձ վրայ։ յիշողութիւնս լաւ չի՝ չեմ իմանում ինչը չեմ յիշում։ մէկ մէկ էլ սկսում եմ անգիտակից վիճակում ռուսերէն խօսել։
ոնց որ պարզւում ա, էսօր սէնց իմակ եմ ստացել՝
աչքերս սէնց եղան՝
բայց հետաքրքիր ա, որ «քաղաքացիական հասարակութիւն» եզրն են օգտագործում։ ու գուցէ ռդ իշխանական կուսակցութեանը չհամակրող մարդկանց ցանկի մէջ եմ ընկել, ու դրանց թիրախաւորում են, կուտ են տալիս, որ ուրախանան, կապի մէջ մտնեն, ու յետոյ չգիտեմ ոնց են իրենց խաբելու։
յուսանք իրենց «քաղ․ հասարակութեան» մաս համարողների մեծ մասը տէնց կտեր չի ուտի։ (:
#սպամ #իմակ #նամակ #ռուսերէն #էկրանահան
գուցէ տարօրինակ թուայ, բայց մէյլեր ստանալ չեմ սիրում։ նոյնիսկ առանձին՝ լոկ ընկերների համար նախատեսուած հասցէ ունեմ, որը ստուգում ա ձեռքի սարքը։ մնացած մէյլերը կարգչի կլիենտն ա ստուգում, ու նոյնիսկ ուրախանում եմ, երբ սպամ ա՝ տագնապս իջնում ա, որովհետեւ չեմ հասկանում՝ ինչի՞ պիտի մէկին պէտք գամ՝ երեւի պէտք գալս ինձ պէտք չի, ու ինձ համար առնուազն գլխացաւանք ա, կամ աւելի վատ՝ տխուր նորութիւն։
ու էնպէս չի որ փիս ինքնաբաւ եմ, կամ շփման կարիք չունեմ։ հէնց մէյլով, կամ անձնական բզոցով լաւ բան չեմ ակնկալում։ դա շատ վաղուց ա սկսուել, դեռ վեց տարի առաջ, երբ այդ ընկերական մէյլը բացեցի, յոգնած լինելով այդ մէյլային անհանգստութիւնից։
#նամակ #մէյլ #տագնամ #անհանգստութիւն #հանգստութիւն
գիտէ՞ք էն որ նիկոլին նամակ հասաւ, ոնց կանադահայերի ընտանիք չի կարողանում էստեղ քաղաքացիութիւն ստանայ։
ես կարծում եմ, որ նախ էդ ինտերֆէյսների եւ էյփիայների մասին ա։ եթէ մեզ մօտ քիչ թէ շատ ինտերֆէյսները սահմանուած են, ու մի ձեւ աշխատում են, կարող ա մի ֆունկցիայի կանչ երկար տեւի, զի մի տաս տեղ պիտի գնայ գայ, բայց մի ձեւ աշխատում ա։
իսկ այ երբ հարց ա լինում կանադային կանչ անել, իսկ իրենք էդ ֆունկցիան կամ մեթոդը չունեն, ապա ստեղ կախում ա։ ու տէնց կախած մնացել էր, մինչեւ վարչապետին նամակը չհասաւ։
դէ հիմա հասաւ, որտեղ նաեւ գրուած էր, թէ էսինչ պաշտօնեան մեզ ասել ա՝ հո դուք չէք գժուել, ինչի՞ էք գալիս հայաստան, բան, ու նիկոլն էլ ցնդել էր, ասում էր՝ գտէք էդ պաշտօնեային, տեսնենք էդ ով ա տէնց բաներ ասել։
ու դէ էս մարդկանց հարցը կը լուծուի, զի նա իմացել ա։
հիմա ինձ թւում ա նիկոլը մի բան չի հասկանում։ նա հաւատում ա որ առանց համակարգը, ծրագիրը ձեռք տալու, կարելի ա որ եղած մարդիկ ջանասէր գործ անեն։ ինձ թւում ա էդ հնարաւոր չի, ու էն պատճառով որ էդ մարդիկ սովոր չեն, ու էն պատճառով որ եթէ մարդը հնարաւորութիւն ունի մատը մատին չխփելու, էդ իր համար լռելեայն լուծումն ա։
ու հիմա, ասենք գտան էս կամ էն մարդուն, որ չի աջակցել, որ զոյգը քաղաքացիութիւն ստանայ։ էս մարդիկ ասելու են՝ հա, բա ո՞րտեղ ա գրուած, որ պարտաւոր էինք էս կամ էն անել։ մի հատ էլ անէինք, կարող ա պատժէիք։
ես յիշում եմ, նիկոլի մօտ մարդիկ ասում էին, թէ քաղաքական կամք, բան։ բայց դու չես կարող ամէն ինչ կամքով լուծել, պէտք ա ծրագիրը նէնց գրուած լինի որ աշխատի։
ու այո, մենք երիտասարդ պետութիւն ենք, ու լիքը քէյսեր հաշուի առած չեն առանց այդ էլ վատ աշխատող ծրագրի մէջ, ամն֊ում քանի բացառութիւն ու աւելացում են արել ամէն տեղ, երեւի չեք լիստեր էլ են սարքել, ու համարեա գրեթէ բոլոր հնարաւոր դէպքերը ծածկած են։
#քաղաքականութիւն #ալգորիթմ #ծրագրաւորում #հայաստան #հայք #քաղաքացիուիւն #նիկոլ #բիւրոկրատիա #նամակ
Տերեանի հրաժեշտը։
#տերեան #նամակ #ցը #գիրք
երբ յստակ չեն իմանում ինչ անել, ֆեյսբուքւում պրոկրաստինացնում են։ ես էլ հիմա փոխարէնը փորում փորձարկում եմ։ չէի հասկանում ինչպէս շարունակել, եկայ տուն որ մինչեւ առաւօտ մտածեմ, բայց որ մի բան մտածում եմ, չեմ կարողանում չփորձել, չնայած աչքերս փակւում են ու քունս առած չեմ։
ու սա է պտտւում մտքումս՝ https://www.youtube.com/watch?v=fiore9Z5iUg
շիֆթ զէթ զէթ, մեյք։
բարի գիշեր, եթէ այն բարի է։
#երաժշտութիւն #լսելիք #նամակ #հոլովակ