գուցէ տարօրինակ թուայ, բայց մէյլեր ստանալ չեմ սիրում։ նոյնիսկ առանձին՝ լոկ ընկերների համար նախատեսուած հասցէ ունեմ, որը ստուգում ա ձեռքի սարքը։ մնացած մէյլերը կարգչի կլիենտն ա ստուգում, ու նոյնիսկ ուրախանում եմ, երբ սպամ ա՝ տագնապս իջնում ա, որովհետեւ չեմ հասկանում՝ ինչի՞ պիտի մէկին պէտք գամ՝ երեւի պէտք գալս ինձ պէտք չի, ու ինձ համար առնուազն գլխացաւանք ա, կամ աւելի վատ՝ տխուր նորութիւն։
ու էնպէս չի որ փիս ինքնաբաւ եմ, կամ շփման կարիք չունեմ։ հէնց մէյլով, կամ անձնական բզոցով լաւ բան չեմ ակնկալում։ դա շատ վաղուց ա սկսուել, դեռ վեց տարի առաջ, երբ այդ ընկերական մէյլը բացեցի, յոգնած լինելով այդ մէյլային անհանգստութիւնից։
#նամակ #մէյլ #տագնամ #անհանգստութիւն #հանգստութիւն
շատ եմ սիրում այս նկարը։
Իմոջեն Քանինգհեմ, Սան, Քորնիշ Սքուլ, 1935 թիւ։
#լարուածութիւն #հանգստութիւն #ֆոտո #նկար #իմոջեն_քանինգհեմ #1935 #արուեստ #աղջիկ
Արդյո՞ք մեր հասարակությունը կարիք ունի զուսպի և ինքնավստահի:
Սկզբունքորեն էլի ռացիոնալություն-իռացիոնալություն կոնտեքստում է: Երբ մարդիկ ինֆանտիլ են, ամեն ինչ շատ հեշտ է թվում իրենց, ու երբ քաղաքական գործիչն ինչ-որ շահեր է հաշվի առնում, իրենց համար դա կարևոր չէ: Իրենք ասում են՝ դու քաղաքական գործիչ ես, գնա՝ արա: Ավելի հիստերիկ խմբերը նախ փորձում են իռացիոնալ ձևերով լուծել, այսինքն՝ ուզո՛ւմ եմ, պե՛տք է, տվեք հիմա՛:
Սկզբունքորեն էլի հանգում ենք հոգեպես առողջին: Լինել հոգեպես առողջ՝ նշանակում է լինել հանդարտ. դա գործողություն է՝ ցուցադրություն չէ: Շատ հաճախ մարդը գնում է իր անձնական խնդիրները արտահայտելուն, բայց էդպիսի բաները մանկական են, չհասունացած են և պրակտիկ քաղաքական արդյունք չեն կարող տալ: Իռացիոնալը մանկությունն է, երազը, ցնորքը: Երբ մարդը երեխա է՝ ասում է՝ գնա կոնֆետ բեր. ես չեմ կարող իրեն բացատրել, որ ինֆլացիա է, փող չկա և այլն: Էս նևրոտիկ-հիստերիկ խմբերը շատ արագ պարտվում են. սա գուցե իրենց համար լավ է՝ հոգեթերապիա են անցնում, այսինքն՝ Տեր-Պետրոսյանը կոլեկտիվ հոգեվերլուծություն է անում:
Հոգեբանները հատուկ նշանակությամբ զինվորներին սովորեցնում են, որ երբեք ատելություն չունենան: Յուրաքանչյուր աշխատանք անելիս դու պիտի քո կոնկրետ գործը անես. դու ոչ թե գնում ես ատելի թշնամուն սպանելու, այլ գնում ես քո գործը անելու, որովհետև ատողը, հուզվածը, ճչացողն անընդհատ սխալվում է:
Եթե նայենք՝ ոնց են կռվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները և փողոցի տղաները, կտեսնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հարվածը մտածված է, ուղղորդված է, նպատակադրված է, իսկ փողոցի տղաները կռվում են հուզվելով, ճվճվալով:
Սովետական շրջանում հասարակություններն ապրում էին ջերմոցում, մանկապարտեզում, պապան կգա՝ կկերակրի, ջուր կտա, լույս կտա, կպաշտպանի: Մեր հասարակության գլխավոր խնդիրը երազներից, ցնորքներից, ատելություններից, ճչացող սերերից ազատվելն է: Ես կարծում եմ, որ հոգեկան առողջությունը հանգստությունն է: Ես չեմ հավատում ճչացող սիրուն, վշտին. դա ավելի շատ ներկայացում է հիշեցնում: Խորապես ապրվող զգացումները զուսպ են:
#հոգեբանութիւն #հարցազրոյց #հոգեբան #սովետ #կայսրութիւն #լտպ #ազատութիւն #հանդարտութիւն #պրոֆեսիոնալիզմ #պայքար #գաղափար #միտք #ինտելեկտ #հասարակութիւն #զուսպ #ինքնավստահ #քաղաքականութիւն #զգացումներ #ռացիոնալիզմ #հանգստութիւն #սէր