երբ 2007-2008֊ին պետական «բլոգերները» ակտիւ սատարում էին իշխանութեանը, մի տղայ, թումանեանը, գրել էր կարճ պատմուածք այն մասին, ինչպէս ա ծեր մարդ գալիս մետրօ, ու ցոյց ա տալիս իր «ուդօ»֊ն՝ անցագիրը, մաշուած, որ ձրի մտնի։ իրան էլ, կարծես ասում են՝ «ա՛, բլոգերների միութիւն՝ մենք ձեզ էլ չենք սպասարկում անվճար, պապիկ, անցէք էնտեղ»։
ու ես յաճախ ծաղրել եմ «պետական հաքերների» եւ «պետական գրաֆիտիի» գաղափարը։
ես չեմ ընդունում որ լաւ ա երբ քաղաքապետարանը վճարում ա գրաֆիտի արտիստին, որ նա «քուլ» գրաֆիտի անի, եւ դրանով աւելի հետաքրքիր եւ գրաւիչ եւ տեսանելի դարձնի քաղաքը, զի այդ նոյն քաղաքապետարանը լաւ կանէր ի սկզբանէ այդ գրաֆիտի արտիստին չհետապնդէր, ու այդ արտիստը չնստէր ոստիկանական խցերում։ արդե՞օք քաղաքապետարանն ընդունում ա որ դա ա ձեւը աճելու՝ օրէնք խախտել, բռնուել, ծեծ ուտել ոստիկանութիւնում, ու երբ արդէն յայտնի ես՝ ապա քեզ կարելի ա ճանաչել վեհ եւ վճարել։
թէ՞ օրէնքը կամ կանոնը փոփոխութեան ենթակայ են։
նոյնը պետական հաքերը՝ հաքերն ըստ սահմանման ամենաինստիտուցիոնալ էակը չի։ ճիշտ ա՝ սթոլմանին յաջողուեց համատեղել հաքերութիւնը եւ օրինակարգը՝ կարեւոր արտօնագիր ստեղծելով, որը փոխեց աշխարհը։
իսկ պետական հաքերը ըստ էութեան «կգբշնիկ» ա, գրաբարով՝ «մը֊լը֊ցա»։ կախուած նրանից, որ կողմից նայել՝ «լրտես» ա, կամ «խիզատ հետախոյզ»։ միշտ չի, որ պատուաւոր գործ ա անում։ ու միշտ չի, որ չի ամաչի իր արած գործից։ եթէ խիղճ ունի։
բայց չշեղուեմ։
այդ բեքգրաունդից ա որ զարմացել էի, երբ իմացայ որ հայաստանում կայ «հայկական դիջէյների միութիւն»։ ու ոչ կայացած երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ լինելով, թւում ա թէ, պէտք ա ձգտէի անդամակցել՝ եւ դրանով էլ կայանալ որպէս երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ։
բայց ես զարմացայ։ ես կը հասկանայի՝ դիջէյների պրոֆ․ միութիւն՝ որը կը սահմանի ժամավճար, եւ կը թոյնի այն դիջէյների կեանքը, որ աւելի էժան կը յամարձակուեն նուագել։
ու ուզում եմ ասել, ո՞նց ստեղծուեցին այդ միութիւնները։ դրանք ստեղծել ա ստալինը՝ ստեղծագործողներին միութիւններում համակենտրոնացնելու համար՝ որ աւելի կառավարելի լինեն։
այդ պահից ա, որ մոդերնիզմը սկսեց համարուել «վատ», իսկ արուեստը պիտի դառնար սոց․ ռեալիստական եւ նեօ կայսերական։
եւ եթէ դուք սկսնակ արուեստագէտ էք՝ ամենավատ քայլն ինչ կարող էք անել՝ այդ «միութիւն» անունով միութեանն անդամակցելն ա։ համայնքներին անդամակցելը վատ չի։ շատ եւ շատ արուեստին վերաբերող համայնքներ կային եւ կան հայաստանում։ եւ այդ համայնքները չէին տալիս «ուդօ», ու չէին տալիս տոմս։ առաւել եւս չէին տալիս մետրօյում ձրի երթեւեկելու հնարաւորութիւն։
բայց այդ համայնքների մաս լինելը, իհարկէ շատ լաւ ա, հաւէս ա եւ զարգացնող, եւ օգտակար բոլորին։ չէ որ մարդը սոցիալական կենդանի ա, ու մեզ պէտք են կապեր, ու մեզ պէտք են համայնքներ։
#անկապ #համայնք #միութիւն #կայսրութիւն #բռնապետութիւն #արուեստ #պետութիւն #պատմութիւն
ութսունականներին ռուսալեզու հայերը սիրում էին շեշտել, ինչի ա հայերէնն անյարմար։ այսօր էլ, սակայն, շատերը չեն բաց թողնի նման բան արտայայտելու հնարաւորութիւնը։
օրինակ, ասում էին՝ «լաւ եզրեր չկան, գիտէ՞ք ոնց ա հայերէն պլինտուսը՝ հատակապատասեիմին»։ չեմ յիշում ինչպէս էր աւարտւում էդ իրենց ասած երկար բառը։
դա հէնց ռուսալեզու հայերը՝ ռուսները չէին էլ խօսում հայերէն։
երեւի ինչ֊որ մէկը տէնց կատակ էր մտածել, ու էդպէս շատերը վերցրել կրկնում էին, իբր ճշմարտութիւն ա։
իսկ իրականում «պլինտուսը» շրիշակն ա։ շատ պարզ, շատ սիրուն։
իհարկէ, սովորական մարդը գնում էր խանութ, տեսնում էր շրիշակի վրայ գրուած ա «պլինտուս» ռուսերէն տառերով, իմանում էր «պլինտուս» ա՝ չէ որ կայսրութեան մէջ էր ապրում, ուր կարեւորը ռուսերէնն ա։
իսկ ճարտարապետը, որ հայերէն կրթութիւն էր ստանում, գիտէր որ շրիշակ ա։
#լեզու #կայսրութիւն #ձուլում #պատմութիւն #շրիշակ
արցախում 2013֊ին, եթէ խանութի վրայ գրուած էր՝ «պահանջւում ա վաճառողուհի», կամ եթէ մեքենայի, կամ տան վրայ գրուած էր որ «վաճառւում ա», դա գրուած էր լինում ռուսերէն։
զի կարեւոր բաների մասին գրում են պաշտօնական, կարեւոր լեզուով։
հայերէնը գոնէ էն ժամանակ, ու գոնէ հանրութեան զգալի մասի մօտ չէր ընկալւում որպէս պաշտօնական։
ֆուտբոլն էլ սրճարաններում ռուսերէն էին դիտում։ իսկ երեւանում ու նոյնիսկ վանաձորում՝ հայերէն։
#հայերէն #պատմութիւն #լեզու #կայսերական_հետքեր #հետք #կայսրութիւն
այս նիւթն էի կիսել օրեր առաջ՝ նոր կապիտալիզմի մոդելի մասին։
#կապիտալիզմ #չինաստան #աշխարհ #բարեկեցութիւն
նիւթը մարսելով զգացի, որ պատմական արդարութեան մեկնաբանութիւն եմ տալիս՝ այն, որ արեւմուտքի միջին շերտի կեանքը չբարելաւուեց՝ կայսերականութիւնից ա՝ նրանից ա, որ ժամանակին նաեւ չինաստանն են ճնշած պահել, ու հիմա չինաստանը երբ խելքը գլուխը հաւաքեց՝ դարձաւ էժան աշխատաշուկայ։
ու որ բնաւ հեռախես չէր կայսերական վարքագիծը։ դրա համար էլ պէտք ա վճարէին, եւ վճարեցին, եւ վճարում են։
ու գուցէ բրիտանացիներն են ճնշել, բայց այսօր ամերիկացիներն են վճարում, որ էնքան էլ չեն նոյնականանում բրիտանիայի ու հին կայսերական ձգտումների հետ, բայց ամէն դէպքում՝ արեւմտեան քաղաքակրթութիւնն ա վճարել արեւմտեան կայսերականութեան համար։
#կայսրութիւն #կայսերականութիւն #արեւմուտք #արդարութիւն
երէկ մարիամը թութում հարցնում էր՝ ինչո՞ւ են վրաստանում որոշ ինստիտուտներ աշխատում, իսկ մեզ մօտ՝ չէ։ ու ես իր հետ խօսեցի, ու ասացի որ իմ պատասխանն ա՝ զի ամն կայսրութիւնը կրթել ա, սովորեցրել ա, օգնել ա։ ու կայսրութիւնների ֆունկցիաներից մէկն ա դա՝ կրթել եւ սովորեցնելը։
ու սովետական կայսրութիւնն էլ հայերին ա կրթել եւ սովորեցրել լիքը բան։
հարց՝ արդե՞օք էդ լաւ ա, երբ կայսրութիւնն ա կրթում, թէ՞ աւելի լաւ ա ինքդ ջանաս զարգանալ, ու զարգանաս։
առաջին դէպքում պատրաստի լուծումներ ես ստանում, բայց արդե՞օք դրանք կենսակայուն են։ տեսէք՝ սովետական կայսրութիւնը ոտքը քաշեց՝ էն ինչ սովորեցրել էր՝ փոխուեց՝ նոյնիսկ քաղաքապետարանի աշխատողները կարծես մոռացան, ինչպէս աշխատել։ հիմա եթէ ամն֊ն ոտքն ու փողը քաշի վրաստանից, վրաստանում ի՞նչ ա լինելու։
ու այո, մեր հանրութիւնները շատ նման են։ եւ ես կարծում եմ, որ մեր հանրութիւնն աւելի առաջադէմ ա։ այսինքն՝ երկուսն էլ վատ վիճակում են, համեմատելի, բայց մերն աւելի լաւ վիճակում ա։ զի կոռումպացուած հայաստանը աւելի լաւ վիճակում ա եղել, քան կոռումպացուած վրաստանը։ ու կարող եմ յղել էս գրքին։ ու նաեւ, դէ բոլորը գիտէին, որ վրացի գաիշնիկները անհամեմատ աւելի կոռումպացուած էին, քան հայաստանի գաիշնիկները։ դա երեւացող տարբերութիւնն էր։
ու եթէ սաակաշուիլու՝ ամն֊ի հետ համագործակցութիւնը չլինէր, վրաստանը այն արդիւնքները ցոյց չէր տալու, ինչ նա այսօր ունի։
ինձ թւում ա՝ կայսրութիւնները չեն թոյլ տալիս ազգերը մեծանան։ ինչպէս օվերփրոթեքթիւ ծնողները թոյլ չեն տալիս, որ երեխաները մեծանան, զարգանան։ հա, գուցէ լաւ կրթեն այդ երեխաներին, բայց էդ էն զարգացումը չի, որ երեխաներին պէտք ա։ ու աւելի լաւ ա՝ յղւում եմ պետերսոնին, թերպաշտպանուած լինեն, քան գերպաշտպանուած՝ անհամեմատ աւելի քիչ խնդիրներ են ունենում այդ դէպքում։
նոյնը ազգերի հետ՝ գիտեմ, որ անիմաստ ա խօսել, ինչ կարող էր լինել, պատմութիւնը, այսպէս ասած, դա չի հանդուրժում, բայց ես կը նախընտրէի հայաստան, որն առանց սովետի ա մեծացել։ մենք չէինք ունենայ լիքը բան, ասենք չէինք ունենայ էն գիտութիւնը, որն ունեցել ենք սովետի ժամանակ։ բայց արդե՞օք մենք այդ գիտութիւնը կարողացել ենք առանց սովետի զարգացնել, շարունակել։ կայսերական ազդեցութիւնը կենսակայուն չի։
ու ինձ թւում ա՝ ոնց էլ լինէր, մենք աւելի վատ վիճակում չէինք լինի՝ նկատի ունեմ հանրութիւնը՝ քան իրանը, սիրիան, թուրքիան, լիբանանը։ ինձ թւում ա՝ աւելի լաւ վիճակում կը լինէինք՝ այդ ներուժն ունէինք։
միայն եթէ անվտանգութեան հարցերը լուծուէին, ու այո, դա էր պատճառը, որ չկարողացանք այն անգամ։ հիմա մենք երեսուն տարի առաջ սկսել ենք կրկին, զրօյից, գրեթէ զրօյից։ զի գործարանից ծախուած հաստոցները, որպէս «մետալալօմ»՝ դա այդ «գրեթէ»֊ն ա, դա ա, ինչ ա մնացել կայսրութիւնից։ հաստոցը չի մնացել, լոմն ա մնացել։ ու այդ պատճառով՝ գրեթէ, ոչ թէ լրիւ զրօյից։ զի գորցծարանը, որ կայսրութիւնը տուել ա՝ չի պահպանուել՝ մնացել ա լոմը։ ու աւելի լաւ էր մենակ զարգանալը, ինչպէս կարող ես։
յետոյ մարիամն ասաց՝ օկ, վրաստանին ամն֊ն օգնել ա, իսկ ռուսաստանը հայաստանին խանգարում ա։ ես էլ պատմեցի, ինչպէս իմ գործընկերը մի քանի օր առաջ մաքսազէրծում էր մեքենան, ու ինչքան տառապանքներով ա անցել, ու լաւ ա մի օրում հասցրել ա, իսկ վրաստանում այդ նոյն գործն արւում ա հինգ րոպէում։ անշուշտ, ամն֊ի օգնութիւնն ա, որ վրաստանում դա այդքան լաւ ա աշխատում։ բայց արդե՞օք ռուսաստանն ա խանգարում այսօր մեզ էնպէս անել, որ մարդը մաքսակէտում ունենայ նորմալ պարկինգ, ու ոչ թէ լոք լինի երեք մեքենայի կողմից, ու երեք անգամ բանկի հերթ չկանգնի, այլ իմանայ ամենասկզբից ինչ եւ ինչքան պէտք ա վճարի, որ մի անգամ հերթ կանգնելով անի ամէնը։ ռուսաստանը չի խանգարել։ դա այն կուլտուրան ա կառավարման, որ մենք պէտք ա սովորենք։ ու ինքներս սովորենք։ առանց կայսրութիւնների ազդեցութեան։ որ սովորածը մնայ։ #կայսրութիւն #անկախութիւն #նախագծում #զարգացում #ազգ
իսկ գիտէ՞ք ինչի էր կապուտիկեանը գրում, թէ մայրենիդ չմոռանաս։ զի մոռանում էին։ ու էդ մոռանալը թրենդի մէջ էր, գոնէ որոշակի, կիրթ սեգմենտի մօտ։
ինչպէս եւ յաճախ լինում ա, երբ որեւէ լեզու դառնում ա «պրեստիժի լեզու», այսպիսի եզր նոյնիսկ կայ։
#կայսրութիւն #կապուտիկեան #լեզու
ինչո՞վ ա ռուսական կայսրութիւնը տարբերւում այլերից՝ http://www.kasparov.ru/material.php?id=59BC069AC108A #ռուսերէն #կայսրութիւն #պատմութիւն
Կարծում եմ, որ Վրաստանը այսպիսի տարբերակ ունի․ ընդունել, որ Աբխազիան ու Օսիան չի ստանալու հետ, եթէ առնուազն չդառնայ ՌԴ֊ի ստրուկը։ Եւ գուցէ այդ դէպքում էլ մէկ է չստանայ։ Իսկ քանի որ իրենք չեն ուզում լինել ստրուկ, ապա ունեն այսպիսի ելք, որին շատ բարդ է գնալ, բայց անհրաժեշտ է։
— Ճանաչել Աբխազիայի ու Հարաւային Օսիայի անկախութիւնը, որը կբերի այդ ձեւաւորումների միջազգային ճանաչմանը, եւ Ռուսաստանից անկախութեանը, ՌԴ֊ի ազդեցութիւնից ազատութիւն։ Աբխազիայի համար, առնուազն, դա շատ կարեւոր է։ Ու այդ ճանաչումը Վրաստանը կարող է շատ թանկ վաճառել։ Ցանկացած գնով։ Իսկ գինը պիտի լինի՝ վրացիների վերադարձը, քանի դեռ վրացիներ կան, ով ուզում են վերադառնալ, իրենց անվտանգութեան երաշխիքները, ՌԴ֊ի հետ Աբխազիայի յարաբերութիւնների սառեցումը, եւ Վրաստանի «ազդեցութեան գոտի» մտնելը։
Վրաստանը կարող է առաւելագոյնս ունենալ լաւ յարաբերութիւններ ու բաց սահման Աբխազիայի հետ, եթէ իրենք միասին լինեն Եւրոպական ընտանիքի անդամներ։ Այստեղ Վրաստանի ինստիտուտներ ստեղծելու փորձը Աբխազիային շատ է օգնելու։ Այո, փաստօրէն Վրաստանը կարող է «բերել ժողովրդավարութիւն» առանց բռնի ուժի։
Այսպիսով Վրաստանը, ինչպէս եւ նոր ձեւաւորումները անհամեմատ աւելի քիչ են կախուած լինելու ՌԴ֊ից, Վրաստանը աւելի հեշտ կարող է ՆԱՏՕ֊ի անդամ դառնալ, ինչո՞ւ ոչ, բերել իր հետեւից Աբխազիան։ Իսկ Եւրոպայում, ուր սահմանները բաց են, այնքան էլ կարեւոր չէ, Աբխազիան ո՞ր գոյնով է ներկած քարտէզի վրայ։ Թող առանձին գոյնով ներկած լինի։
եւ այդպէս
Արդյո՞ք մեր հասարակությունը կարիք ունի զուսպի և ինքնավստահի:
Սկզբունքորեն էլի ռացիոնալություն-իռացիոնալություն կոնտեքստում է: Երբ մարդիկ ինֆանտիլ են, ամեն ինչ շատ հեշտ է թվում իրենց, ու երբ քաղաքական գործիչն ինչ-որ շահեր է հաշվի առնում, իրենց համար դա կարևոր չէ: Իրենք ասում են՝ դու քաղաքական գործիչ ես, գնա՝ արա: Ավելի հիստերիկ խմբերը նախ փորձում են իռացիոնալ ձևերով լուծել, այսինքն՝ ուզո՛ւմ եմ, պե՛տք է, տվեք հիմա՛:
Սկզբունքորեն էլի հանգում ենք հոգեպես առողջին: Լինել հոգեպես առողջ՝ նշանակում է լինել հանդարտ. դա գործողություն է՝ ցուցադրություն չէ: Շատ հաճախ մարդը գնում է իր անձնական խնդիրները արտահայտելուն, բայց էդպիսի բաները մանկական են, չհասունացած են և պրակտիկ քաղաքական արդյունք չեն կարող տալ: Իռացիոնալը մանկությունն է, երազը, ցնորքը: Երբ մարդը երեխա է՝ ասում է՝ գնա կոնֆետ բեր. ես չեմ կարող իրեն բացատրել, որ ինֆլացիա է, փող չկա և այլն: Էս նևրոտիկ-հիստերիկ խմբերը շատ արագ պարտվում են. սա գուցե իրենց համար լավ է՝ հոգեթերապիա են անցնում, այսինքն՝ Տեր-Պետրոսյանը կոլեկտիվ հոգեվերլուծություն է անում:
Հոգեբանները հատուկ նշանակությամբ զինվորներին սովորեցնում են, որ երբեք ատելություն չունենան: Յուրաքանչյուր աշխատանք անելիս դու պիտի քո կոնկրետ գործը անես. դու ոչ թե գնում ես ատելի թշնամուն սպանելու, այլ գնում ես քո գործը անելու, որովհետև ատողը, հուզվածը, ճչացողն անընդհատ սխալվում է:
Եթե նայենք՝ ոնց են կռվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները և փողոցի տղաները, կտեսնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հարվածը մտածված է, ուղղորդված է, նպատակադրված է, իսկ փողոցի տղաները կռվում են հուզվելով, ճվճվալով:
Սովետական շրջանում հասարակություններն ապրում էին ջերմոցում, մանկապարտեզում, պապան կգա՝ կկերակրի, ջուր կտա, լույս կտա, կպաշտպանի: Մեր հասարակության գլխավոր խնդիրը երազներից, ցնորքներից, ատելություններից, ճչացող սերերից ազատվելն է: Ես կարծում եմ, որ հոգեկան առողջությունը հանգստությունն է: Ես չեմ հավատում ճչացող սիրուն, վշտին. դա ավելի շատ ներկայացում է հիշեցնում: Խորապես ապրվող զգացումները զուսպ են:
#հոգեբանութիւն #հարցազրոյց #հոգեբան #սովետ #կայսրութիւն #լտպ #ազատութիւն #հանդարտութիւն #պրոֆեսիոնալիզմ #պայքար #գաղափար #միտք #ինտելեկտ #հասարակութիւն #զուսպ #ինքնավստահ #քաղաքականութիւն #զգացումներ #ռացիոնալիզմ #հանգստութիւն #սէր
#mariadb #screenshot #emperor #dark-side #empire #republic
@{ Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} Երկ 28 Ապր 2014 12:18:36 AMT
#էկրանահան #մարիադբ #կայսր #ուժ #403 #կայսրութիւն #հանրապետութիւն
#էկրանահան #մարիադբ #կայսր #ուժ #403 #կայսրութիւն #հանրապետութիւն
Ռուսալեզու «Երեւան» ամսագրում, հունվար֊փետրվար 2013, տպագրված է ռուս (լրա)գրող, կամ ավելի ճիշտ, լրա(գրող), Պրոխանովի հարցազրույցը եվրասիական միության մասին։
Նա ասում է, որ Ռուսաստանը չի տեսնում այլ կերպ, քան կայսրություն, քան իմպերիալիստական երկիր։ Այս մարդու ցինիզմը զաշկալ է լինում։
Մեջբերում եմ։
Евразийское пространство с населяющими его народами – это колоссальный ресурс. Само по себе пространство является ресурсом. А соединение этих площадей воедино создает колоссальное богатство.
Իհարկե, տարածքը ռեսուրս է։ Եթե ռեսուրս չլիներ, Ադրբեջանը վաղուց մտքից հանել էր Արցախը։
Նաեւ, ինչպես երբ միացյալ նահանգները տարածում էին ժողովրդավարություն, հարց էր առաջանում՝ ո՞ւմ համար է այդ ժողովրդավարությունը, այնպես էլ այստեղ, հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է այդ հարստությունը։
Այդ հարցի պատասխանը հետեւում է՝
Когда распался Советский Союз Россия лишилась казахстанских урановых месторождений, узбекского хлопка… Совершенно очевидно, что в этом проекте заключен огромный экономический потенциал.
Իմացանք՝ Ռուսաստանը ուզում է ձրի ուրան, եւ այլ ռեսուրսներ։ Ապա՝ Ռուսաստանի համար է։
Առհասարակ, հեղինակը դիտարկում է եւ ԽՍՀՄ֊ը, եւ եվրասիական միությունը որպես Ռուսական կայսրության նոր ձեւ։
История России – это история империй, и трагедии русские всегда связаны с их исчезновением. По крайней мере, четыре великих империи (включая последнюю, Красную) были разрушены, в результате чего Россия потерпела колоссальный урон.
Իսկ գուցե կայսրություններն ըստ սահմանման է պետք փլվե՞ն, հերիք չէ՞ նույն քաքի մեջ մտնեք, պարոնայք ռուս իմպերիալիստներ։ Գուցե հասկանա՞ք որ դա ձեզ ապագա չէ։
Շարունակենք, Պրոխանովը դիտարկում է եվրասիական միությունը այնպես ինչպիսին այն կա։ Մարդկանց խաբում է «մաքսային միություն» արտահայտությունը, իսկ եվրասիական միությունը ըստ էության անկախ պետությունների մաքսային միություն չէ, այլ մեկ ամբողջ պետություն՝
Между Белоруссией и Россией уже есть союзное государство, оно зачаточное, оно переживало и переживает много трудностей, но ген нащупан.
Մինչդեռ նա նաեւ հստակ արտահայտում է ի՛նչ ձեւի պետություն է այն լինելու՝
Цивилизационный продукт – это не только технологии будущего, это еще и идеи будущего. И эти идеи, или идеологии, которые уже сегодня – самое драгоценное достояние, – в евразийском пространстве могут стать альтернативой погибающим моделям, к числу которых я отношу и либеральную западную модель.
Բնական է, որ ես մեկնաբանում եմ իր այդ գաղափարները որպես ոչ թե ապագայի, այլ անցյալի գաղափարներ։ Որովհետեւ նոր գաղափարների մասին ավելի շատ խոսվում է «օքուփայ»֊ում, ու բնավ ոչ Ռուսաստանում։ Ու չնայած հաջորդ հարցին, թե արդյո՞ք սա ԽՍՀՄ֊ի վերականգնում չէ, նա պատասխանում է որ չէ, նա նկատի ունի, որ դա ԽՍՀՄ 2.0 է, ռելոադեդ, այդ պատճառով է որ նոր է։
Քանի որ եթե ԽՍՀՄ֊ը գոնե սոցիալիստական պետություն էր, ու քիչ թե շատ լավ էր փորձում «նայել» որոշ գավառներին, ընթացքում ասիմիլացնելով բնակչությունը, ու փոխելով դեմոգրաֆիկ իրավիճակը (պարզ ասած բնակեցնելով ռուսներով ֊ իմպերիայի հիմնական եւ գլխավոր էթնոսով), ապա հիմա կլինի լրիվ նույնը, բայց կողոպտիչ, դաժան կապիտալիզմի մոդելով։ Մենք տեսնում ենք, ինչքան կողոպուտ կա Ռուսաստանում, բայց իրենց դա հերիք չէ, իրենք շատ ավելին են ուզում։ Իրենք մեծ են ու սոված։
Իսկ մենք նոր ենք «ընտրել» մեր նոր հին նախագահին (նոր նախագահն լավ մոռացված հին նախագահն է), նախագահին, ով չպարզված իրադարձություններից հետո փակ փոքր շրջանում երդում տվեց, եւ նախագահին, ով շնորհակալություն խնդրեց Ռուսաստանի ղեկավարությունից աջակցության համար այդ չպարզված իրադարձություններից հետո։
Նախագահին, ով ներկայացնում է վարչակարգ, որը քոփի փեյսթ է անում ՌԴ֊ի շարժումները, նախագահն, ով արդեն իսկ վերջերս ստորագրել է եվրասիական միությանը վերաբերվող փաստաթուղթ, ու մենք ուրախությամբ եւ անհաբերությամբ լի սպասում ենք, երբ նա կստորագրի եւս մի քանի թուղթ, եւ երբ է ՀՀ֊ն վերջապես ֆորմալ ձեւակերպելու իր տապալումը, եւ ներկվելու կարմիր կամ վարդագույն գույնով, լինելով մեծ, բութ եւ շատակեր պետության մի մաս։
Իսկ ինչի՞ է ռուսալեզու Երեւանը դա տպում, մնում է միայն կռահել։
Գուցե ապա զարմանալի՞ չէ որ նախորդ համարում ֊ վարչապետն է կոմբայինի կողքը, նախագահն է ֊ ցուցահանդեսին, ու այդպես իրար փոխում են։
Շնորհավորանքներս, ջենթլմեններ։ Շնորհավորանքներս։
Ամեն ինչ հիանալի է, դիտենք տոնական տնական հրավառությունը։
վերջին լուսանկարները՝ այստեղից
եւ այդպես։