հին պինակոտեկում վաճառում են ուրսուլայի զոնտտկների լուսանկարով բացիկներ։
տես նաեւ
անձրեւանոցի լուսանկար պատրիկ բիներտ, ազգային պատկերասրահ, երեւան ֆոտօ ֆեստ։
անձրեւանոցներ կոպենհագէնի սուպերկիլեն այգում
#զոնտիկ #զոնծիկ #անձրեւանոց #դիզայն #նախագծում #պինակոտեկ #թանգարան #ուրսուլա #հայաստան #արուեստ
ես չեմ կարծում որ լէ կորբուզյէն, ամբողջ յարգանքով ու սիրով յանդերձ, մոդերնիզմի վառ արտայայտում էր։
իր՝ բարձրայարկերը, լայն աւտոճանապարհները, մայթի պէտք չլինելը՝ այդ ամէնը դնում էր մարդուն կախուածութեան մէջ՝ ինչի՞ց՝ մենաշնորհներից, խոշոր բիզնէսից, պետութիւնից՝ կենտրոններից։
իմ ընկալմամբ մոդերնիզմը ազատագրող շարժում ա, ու լէ կորբուզյէի մտքերը, իհարկէ, ազատ եւ ժողովրդավար եւ եւրոպայում դժուար թէ ընդունուէին՝ օրինակ փարիզի կենտրոնը քանդելու եւ մի քանի բարձրայարկով փոխարինելու նախագիծն իրատեսական չէր ֆրանսիայում՝ ուր համ գնահատւում ա պատմութիւնը, համ հնարաւոր չէր լինի էդքան մարդու հետ պայմանաւորուել, իսկ մասնաւոր սեփականութիւնը յարգուած ա։ իսկ այ խսհմ֊ում՝ խնդրեմ, ամէնը պատկանում ա պետութեանը, մրթմրթո՞ւմ ես քթի տակ՝ գուլագ, ու գրանդիոզ երազանքների միակ սահմանափակող յանգամանքը՝ փողի բացակայութիւնն էր։
#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #նախագծում #քաղաք #մենաշնորհ #ժողովրդավարութիւն
ինչքան մտածել եմ, աւելի ու աւելի եմ համոզուել որ կլիենտի կողմից սկրիպտային լեզու աշխատեցնելը, ու դիտարկիչից վիրտուալ մեքենայ սարքելը՝ ի սկզբանէ սխալ էր։
այլընտրա՞նք։
մի տարբերակ՝ յատուկ յաւելուած ամէն ինչի համար՝ որը կրկին աշխատում ա քո կարգչի վրայ։ ուրիշի ծրագիր։ որն աւելի լաւ չի, քան դիտարկիչի միջի ջս֊ը։ զի դիտարկիչը գոնէ բաց հարթակ ա։
ուեբը էս ձեւով գնաց, որովհետեւ ծնուել ա http֊ից, որը նախատեսուած չէր միշտ կապի մէջ լինելու համար։ ու միշտ կապի մէջ լինելը իրան աւելացրել են նոր՝ ուեբ սոքէթներով եւ այլն։
ինձ թւում ա կորէկտ լուծումն այն ա որ ուրիշ մարդու կոդ քո համակարգչի վրայ չաշխատի։ ոչ sandbox֊ի մէջ, ոչ vm֊ի։ ոչ մի ձեւ չաշխատի։
բա խնդիրը ո՞նց լուծել։
տերմինալ֊ով։ կոնսոլով։ bbs֊ով։
ի՞նչ ա տերմինալը։ դա ինչ֊որ սարք ա (կամ սարքի էմուլեատոր) որը ստանում֊ուղարկում ա նիշ։ նիշ սեղմեցիր՝ ուղարկեց սերուերին։ սերուերը նիշ ուղարկեց՝ ցոյց ա տալիս։
էսպէս աշխատում էր bbs֊ը։
ինչի՞ մենք էսօր չենք ուզում օգտագործել bbs՝ մէ մարդկանց մեծ մասը։ որովհետեւ սովոր ենք մեր ժամանակակից ինտերֆէյսներին՝ կոճակներին, փոփափ մենիւներին, կոմբօ բոքսերին՝
ես այդ մասին մտածել եմ էն օրուանից, երբ սանդրա բալոքով ֆիլմ էի տեսել, ուր նա կարգիչով պիցցա էր պատուիրում, ինչ֊որ հատուկ ծրագրով։
ու մտածում էի՝ ի՞նչ ա դա։ յաւելուա՞ծ։ դէ էն ժամանակ յաւելուածներ չկային։ մտածում էի՝ չլինի՞ ամէն բանի համար առանձին ծրագիր ա։
ու մտածում էի՝ ինչ ճիշտ կը լինէր նկարել մեր էկրանին, բայց միայն նկարել։ ոչ կատարուել։ զի չգիտես ում կոդն ա կատարւում ու ինչ ա անում։ իսկ sandbox֊ի միջից պարբերաբար փախուստներ են լինում։
պէտք ա կլիենտի կողմից ոչ մի կոդ չկատարուի։
ու ահա լուծումը որ առաջարկում եմ, ու կը փորձեմ իրականացնել։
ծրագիր, որը ոչ թէ նկարում ա սերուերի վրայի կոնտրոլները, այլ օգտագործում եղածները։ մենք արդէն ունենք օհ ու այն արդէն գիտի ինչպէս նկարել կոճակ։ ու փոփափ։ ու ամէն ինչ։
սերուերից իրան ասւում ա՝ էստեղ դիր կոճակ, ինքը դնում ա։ երբ կոճակին սեղմում ենք՝ սերուերին ա ասում՝ սեղմեցին։
ո՞նց ա դա կատարւում՝ կարծում եմ՝ սերուերը xml ա ուղարկում էդ ծրագրին, ծրագիրը ըստ դրա new ա անում էն բոլոր կոնտրոլները որ պէտք են։
մէկ էլ ինչպէս ամենասկզբից նշեցի, պէտք ա անընդհատ կապ սերուերի հետ։ ու ուեբի դիզայնը եկել ա նրանից որ սերուերին յայց տաս, ինքը քեզ նիշք վերադարձնի։
ու էդ մօտեցումը ի սկզբանէ թերի էր նրա համար ինչ յետոյ դարձան ուեբ ափերը։
մարդիկ շփւում են, ու շփումը՝ չաթ ա անգլերէն։ չաթի համակարգից պիտի սրան գայինք։
եւ մենք ունենք ընդլայնուող չաթի համակարգ՝ xmpp։
ու գիտէ՞ք ինչ ա ստացւում՝ քեզ էլ պէտք չի իրական այփի որ դու ունենաս ծրագիր ինտերնետում։ քեզ պէտք ա կպնել ինչ֊որ սերուերի։ սերուերը միջնորդ ա՝ ինչպէս եւ պիտի լինէր միջնորդ։ քեզ այլեւս պէտք չի քո «կայքը» պահել իրական այփիի տակ՝ սերուերի վրայ։
քեզ պէտք ա ունենալ այն ու ունենալ միջնորդ, որը ռաութ կանի դէպի քեզ, եւ քեզնից։ որը ոչ մի կոնտրոլ նաեւ չունի քո տուեալների վրայ։ ինքը զուտ ոնց որ nat ու reverse nat անի։
ու դա իսկապէս կը ժողովրդավարացնէր համացանցը։ ու կը դարձնէր այն շատ լաւը։
սերուեր ստեղծիր քո տան կարգչում առանց իրական այփիի մասին մտածելու։ ucom֊ը իրական այփիի տրաֆիկի արագութիւնը չէր սահմանափակի։
ու տէնց։
աւելի պրակտիկ, էն xmpp իրականացման մէջ, որ ես տեսնում եմ, դու ոչ թէ գրում ես ծրագրիդ մէջ uri՝ gemini://orderpizza.tld այլ գրում ես՝ orderpizza@pizzeria.am
ինքը փուշ ա անում xml քեզ, բայց քո կարգչի վրայ ոչ մի բան չի աշխատում։
ու տէնց։
կարծում եմ դա ա ինչպիսին պիտի դառնար համացանցի զգալի մասը, որ էսօր ուեբն ա զբաղեցնում։
#նախագծում #համացանց
էսօր գնացել էի բագրեւանդ, «ինժեներական քաղաք» ինչ֊որ կարճ գործով՝ գործը տեւեց 2 րոպէ՝ բառացիօրէն՝ երբ մտայ եւ դուրս եկայ՝ երկու րոպէ շեղումով ժամ գրեցի անցակէտում։
բայց ես երբէք չէի կարողանայ էնտեղ մտնել։
ինձ կանչել էին այդ կարճ գործով։ ասացին՝ բագրեւանդ, էսինչ շէնք արի։ ես եկայ։ էնտեղ անցակէտ ա։
ասին՝ չես կարող մտնել, պիտի զանգես քեզ տանեն։ ես ոչ միայն հեռախօս չունեմ, ինձ նաեւ ոչ մէկ չէր տուել հեռախօսի համար ու չէր ասել՝ մօտենաս՝ զանգի։ չե՞ն մտածել ո՞նց եմ մտնելու։ չգիտեմ։
պատահաբար, լրիւ պատահաբար էնտեղ էդ պահին մի մարդ ա յայտնւում, ում ես լրիւ այլ հանդիպումից գիտեմ։ նա իմ անունն էլ չի յիշում։ էնտեղ բարձր պաշտօն ունի։ ասում եմ՝ կարո՞ղ ես ինձ ուղեկցել էսինչ գրասենեակ։ ասում ա՝ չէ։ զանգում ա ինչ֊որ մէկին էդ գրասենեակից ում նա գիտի, ասում ա՝ էս ինչ մարդը գրել ա էսինչ մարդուն (անունս ճշտեց) որ մտնի։ յետոյ մենք իր հետ մի 10-20 րոպէ նստեցինք, խօսեցինք, մինչեւ իմ հետեւից եկան։ գրանցուեցի, հետ գալուց էլի գրեցի ժամը ու ստորագրեցի։
էդ մարդուն կրկին (զի էլի նոյն բանից եմ խօսել) ասացի որ շատ սթրեսուել եմ մինչեւ հասնեմ բագրեւանդ։ ու սթրեսի երկու գագաթը հետեւեալն են՝ մէկը երբ ռուբինեանցը եւ մեասնիկեանը մտնում են գայի պողոտայ։ դա ա շատ սարսափելի տեղ։ միւսը՝ երբ մոլդովականից դուրս ես գալիս որ պն֊ի մօտով բարձրանաս։
ու նա ասաց որ թէ չգիտեմ երբ մարդիկ կը սովորեն նորմալ քշել, ասաց «ես էլ խաչակնքւում եմ ամէն անգամ մեքենայ նստելուց» կատակով, որ վալիդացնի իմ ասածները։ բայց յետոյ ասաց՝ «բայց դէ էդ ա»։
իսկ ես այլ շրջանակի մէջ դրեցի։ որ էդ մարդիկ դեռ հէչ, դիզայնը լաւ չի արուած էդ երկու տեղերի։ նա, ինձ թւում ա, չմբռնեց որ դիզայնի խնդիր ա։ սկսեցի պատմել իրան որ սխալ աստիճաններից մարդիկ ընկնում են, ու որ ջուրը պէտք ա հեռացուի ու սովէտական բորդիւրները դրան խանգարում են։
ասաց՝ երբէք չէի մտածել դրա մասին։
դէ հա, նորմալ ա որ չի մտածել։ պարզապէս նա յոյս չունի որ հնարաւոր ա բարելաւուել ինչ֊որ բան «մինչեւ մարդիկ չզդուեն», բայց վատ նախագծուած միջավայրը ինքն էլ առնուազն չի օգնում մարդկանց քաղաքակրթանալ։
#քաղաք #նախագծում
ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
էսօր օրինակ բաբայեան փողոցը դարձել էր վենետիկ։
ջուրը կուտակուել էր փողոցում, բայց չէր կարողանում լցուել դէպի մոնումենտի այգի, որ էդ ջուրը հանգիստ կաբսորբէր։ էդ հատուածում մայթ էլ չկայ՝ փողոց ու մոնումենտ։ բայց ջրին չի թողնում լցուել այգի բորդիւրը։
ամէնը սովէտական դիզայնի պատճառով ա։ որ մեկուսացուած էին ու չէին ջոկում ոնց լաւ անել։ ջուրը լցուել ա։ ու էդ բորդիւրն անանցելի ա իրա համար։
հա, մէկ էլ՝ բողոքում են որ երեւանում մէկ հոսանք չկայ, մէկ ջուր։
ուզում եմ ասել, նէնց չի որ ջուր ընդհանրապէս չկայ՝
https://www.youtube.com/shorts/BOdMugzsXfY
պարզապէս ոչ էնտեղ ա ուր պէտք ա։
էստեղ էլ հակառակն ա։ ջուրը մտնում ա մետրօ, բայց էդ հարցը ճիշտ նախագծմամբ կարելի էր շատ պարզ լուծել։
#երեւան #ջուր #անձրեւ #քաղաք #նախագծում
ինձ միշտ անարդար ա թուացել, երբ ծրագրաւորողին փող են տալիս, ինքը ինչ֊որ բան ա գրում, յետոյ էդ բանը միշտ աշխատում ա, բայց ծրագրաւորողը դրանից էլ փող չի ստանում՝ նա մի գործ արեց, պրծաւ, գնաց։ նոր փող վաստակելու համար նա պիտի անի նոր գործ, բայց իրա աշխատատուն էդ նոյն գործից շարունակ փող կարող ա աշխատել։
ու վերջերս գիտակցել եմ որն ա հարցը։
բանն այն ա որ ծրագրաւորողի արածը՝ կապիտալ ներդրում ա։
ինքը էն 20֊րդ դարի բանուորը չի, որին խողովակաշարով բան ա հասնում, ինքը գայկա ա ձգում, ուղարկում ա յաջորդին՝ դա անում ա համակարգիչը։
իսկ այն ինչ ծրագրաւորողն ա անում՝ խողովակաշար սարքելն ա, այ դա կապիտալ ներդրում ա։
իսկ կապիտալ ներդրումից պէտք ա կարողանաս միշտ փող ստանալ։ ես էդպէս եմ կարծում որ արդար ա։
ու ես չեմ ուզում «տալ» կապիտալիստներին իմանալով որ անարդար պայմաններով եմ աշխատում։ ինձ խաբել են, ու ասել են որ իմ կապիտալ ներդրումն իրականում կապիտալ ներդրում չի, այլ համակարգչի գործ ա։
ու ես էդ գործարքի գնալիս հէչ երջանիկ ինձ չեմ զգում։ յուսամ էլ չեմ գնայ։
ու տէնց։
#ծրագրաւորում #կապիտալիզմ #կապիտալ #ներդրում #աշխատանք #գործարան #բանուոր #պատմութիւն #խողովակաշար #նախագծում
ինչի՞ են ամն֊ում փողոց փակում։
#քաղաք #նախագծում
նոյնիսկ ոչ մի բան չիմացող մարդիկ գիտեն ինչ ա՝ խրուսչեօվկա, ստալինկա, բրեժնեւկա։ եւ «էլիտար» բառն այլեւս չի օգտագործւում զի բոլորը տեսել են էդ մաշած անորակ շէնքերն ինչ են։ նոյնիսկ վաճառքի ու գովազդի ժամանակ այլեւս էդ եզրը չի կիրառւում։
ես երբ զբօսնում եմ, ու որեւէ քաղաք եմ ցոյց տալիս, ակամայ ներկայացնում եմ ճարտարապետութիւնը քաղաքական դարաշրջաններով։ սա մինչ սովետական, սա՝ վաղ շրջան, սա էս շրջանը, սա՝ էն։ սա հետսովետական բռի կապիտալիզ ու լճացում, սա՝ ժողովրդավարացման շրջան։
այ վերջինը ո՞նց եմ բնութագրում՝ ասում եմ որ տեսէք մեծ պատուէր ստացել ա արդէն ոչ էս բիւրոն։ տեսէք՝ ոչ միայն էս ընկերութիւնն ա կարողացել հող առնել եւ շին․ թոյլտւութիւն ստանալ։ հետեւաբար՝ էս շէնքերը յայտնուեցին։
որովհետեւ այլապէս ո՞նց ա լինում։ գծում ա ճարտարապետը էս ձեւի բան։ իսկ էն մարդը որ ներկայացնում ա բիզնէսն ասում ա՝ ես գոհ եմ, բայց հօպարին չենք կարող տէնց բան ցոյց տալ։ իսկ պայմանական հօպարը մի հատ ա։
իսկ ժողովրդավարացումը նշանակում ա՝ մենակ մի շրջապատի մարդիկ չէ որ արտօնեալ են բիզնէս անել։ հօպարները տարբեր են արդէն։ մի հատ չի ու միատեսակ չի։
էստեղ իհարկէ մանրուքներ կան կարեւոր՝ ռէյգանից սկսած փոքր բիզնէսն էնքան կարեւոր չի ինչքան մեծ ընկերութիւնները, եւ հակամենաշնորհային օրէնքները ամբողջ աշխարհում կամ պակաս ուժ ունեն կամ պակաս ուժով են կիրառւում։
բայց ընդհանուր առմամբ երբ ժողովրդավարութիւն ա, նշանակում ա՝ հանրութիւնը աւելի ա ներկայացուած եւ իշխանութիւնում եւ բիզնէսի մէջ։
նոյն ձեւ ժողովրդավարացման գործընթացը ուղիղ կապ ունի աւտոբուսի գծերի հետ՝ քաղաքային (նաեւ) իշխանութիւններում ներկայացուած են հանրութեան տարբեր մարդիկ։ ու մասնաւորապէս էն մարդիկ որ հասկանում են՝ հանրային տրանսպորտը պիտի ունենայ արտօնութիւն։
երբ դու «մուկ»֊ն ես, օրինակ, քեզ մէկ ա, դու չես օգտւում հանրային տրանսպորտից ու դու չես դիտել ուրբանիստական վիդեօ։ դու չես էլ իմանում որ սէնց բան ա պէտք կամ պէտք չի։ դու հանրութեան մաս չես, դու հանրութիւնը չես ներկայացնում։
ու իհարկէ եթէ գնաս ալմա֊աթա կամ բարնաուլ՝ չկայ էնտեղ խօսք աւտոբուսի գծերի մասին։ գնալ էլ պէտք չի, ամէնն առցանց ա։
բայց թիֆլիսում դա վաղուց էին արել։
#քաղաք #նախագծում #ժողովրդավարութիւն #ճարտարապետութիւն #պատմութիւն
https://www.youtube.com/watch?v=pQHX-SjgQvQ
շատ հին եւ յայտնի նիւթ ա։
հետաքրքիր ա որ գիրքը՝ ուր նաւիգացիան էջերով էր՝ ափգրէյդ էր թղթագլանից, ուր «infinite scroll» էր։
իսկ էսօր մենք (մե՞նք) նախընտրում ենք անվերջ սքրոլլը։ կամ ընկերութիւններն են նախընտրում, զի էդպէս աւելի հե՞շտ ա, իսկ մեզ դեբիլի տե՞ղ են դնում։ կամ որովհետեւ այդպէս աւելի՞ ենք կպնում։
#գիրք #թղթագլան #նախագծում
dns֊ը մնացել ա համացանցի ամենակենտրոնացուած համակարգը։ չնայած եւ բաւական ապակենտրոն ա՝ ամէն սերուերն ունի իր հեղինակաւոր dns սերուեր, եւ բաւական բաշխուած՝ արմատի dns֊ները բաշխուած են տարբեր երկրներով։
օրինակ, հէնց աշխատում ես թոռի .onion դոմենների հետ՝ ապա չկայ անունների կենտրոնացուած համակարգ՝ ու դոմէյնների համար թոռ անուններն ենք օգտագործում։ եկանք այփիի պէս հասցէի, զի հէշը նման ա մեքենայի այփիին նրանով, որ ընթերնելի անուն չի։ միւս կողմից՝ չկայ կենտրոնական հեղինակութիւն որ կը հաստատի որ էս դոմէնն իսկապէս քոնն ա։ դա հաստատում ա քեզ մօտ եղած պրիւատ բանալին։
էսպէս էլ scuttlebutt֊ի օգտանունները՝ հէշի կամ քուքիների պէս թուեր են, զի համակարգերը նախագծուած են որպէս կենտրոններից չկախուած։
#ապակենտրոնացում #նախագծում
փայնֆոնի sxmo֊ին երբ սովորում ես՝ աշխարհի ամենալաւ միջավայրն ա լինում հեռախօսի համար։
xorg ա։ հեշտ ա forwarding անել։ բացի դրանից, փիջինը օրինակ մի քանի պատուհան ա բացում։ ու wayland֊ում՝ phosh֊ում դա խնդիրների ա բերում՝ միայն վերջին բացած պատուհանն ա մուտք ստանում։ ես իրանց վրայ քանի տարի առաջ բագ բացել եմ՝ ասել են՝ կը նայեն, ու մինչ էսօր տէնց էլ մնացել ա։ իհարկէ որ սովորական xorg ա ու dwm՝ էդ խնդիրը չկայ։ զի ինչի՞ պիտի լինի։
ստեղնաշարը ամենալաւ ստեղնաշարն ա։ չէ՝ խնդիրներ ունի, օրինակ չեմ կարողանում էս պահին բութ նշանն օգտագործել՝ աւելացնում եմ շարուածքի մէջ, բայց չի աշխատում։ ընկերս էլ օգնեց, փաթչ արեց մի ֆունկցիա, մեծատառերը սկսեցին աշխատել, բայց ոչ ամէն նշանները։ դրա պատճառով չի ամենալաւը, բանականաբար։ ամենալաւն ա որովհետեւ սթարտ ա լինում երբ քեզ պէտք ա՝ մատիկով քաշում ես՝ սթարտ ա լինում։ հակառակ ուղղութեամբ ես քաշում՝ ստոպ ա լինում։ ըստ որում էդ ժամանակ պրոցեսն էլ չկայ։ այլ դիւրակիր համակարգերում փորձում են էնպէս անել, որ երբ մատիկով մուտքի դաշտի մէջ ես սեղմում՝ ստեղնաշարը յայտնուի։ իսկ էստեղ շատ յարմար ա որ այն կայ երբ պէտք ա, ու չկայ երբ պէտք չի։ կարող ես գրել ամէնի մէջ՝ օրինակ xterm֊ի։ maemo֊ենք օրինակ հատուկ փաթչ են անում gtk֊ն ու qt֊ն որ իրանց ստեղնաշարով աշխատի։ ու որ մուտքի դաշտի մէջ սեղմելիս յայտնուի։
եղե՞լ ա որ նկար էք ցոյց տալիս հեռախօսով, այն էլ թարս ա։ պտտում էք հեռախօսը որ ճիշտ լինի, հեռախօսն էլ ջոկում ա, որ պտտել էք, ինքն էլ ա պտտում որ նկարը «ճիշտ» լինի, բայց էլի թարս ա դարձնում։ ու չի լինում նայել, պէտք ա լինում ինչ֊որ ձեւ գտնել հեռախօսի էնպիսի դիրք որ ինքը չորոշի պտտել, բայց եւ մօտաւորապէս ճիտ երեւայ։ էսպիսի բան sxmo֊ում չի լինում։ հէնց նրա համար որ հատուկ չեն մտածել ոնց «լաւացնեն»։ որովհետեւ պարզ ա ու դախ։
իրա ժեստերով աշխատանքը իսկապէս ամենաճկունն ա։
շատ կարեւոր ա որ ունի escape ու control ստեղները։ կախուած շարուածքից իհարկէ։ բայց որոշ շարուածքներում կան։
իմ պատրաստած դուորակ շարուածքում նաեւ ունեմ վերեւ ու ներքեւ սլաքները։
ու երբ ուզում ես, երբ օրինակ ինչ֊որ մոդալ պատուհան ա թռել քո վրայ, սեղմում ես escape, կարող ես ctrl+c ու ctrl+v սեղմել, vim֊ում խնդիր չունես escape չունենալու (չնայած դա լուծւում ա իրականում ctrl+c ֊ով, եթէ control ունես), ու վերջապէս նոյնիսկ դիտարկչի մէջ երբեմն յարմարաւէտ ա վերեւ ու ներքեւ սեղմել նաւարկելու համար։
#լինուքս #դիւրակիր #հեռախօս #խելախօս #միջավայր #նախագծում #սալիկ #դիզայն
ինչքան եմ էս մասին երազել։ շատ ա շեղում ու մոլորեցնում։
ու #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել — նաեւ դիզայն կոդ ունենալու համար։
ոնց հասկանում եմ էս թղթի վրայ բաւական վաղուց են աշխատել։
#երեւան #դիզայն_կոդ #դիզայն #քաղաք #գովազդ #կարգաւորում #նախագծում #փողոց #շէնք #քաղաքապետարան #էկրանահան #թուղթ
ես դէ շատ եմ սիրում թարումեանի գրքի տառատեսակը։ բայց դրա հայերէն մասը։ դրա լատիներէն մասը ահաւոր չեմ սիրում։ զի թայմս ա։
ու երբ նշում եմ gtk թեմայում որ այն աշխատի, ապա հայերէնը դուրս գալիս ա շատ, բայց լատինատառն ա որ չեմ կարողանում նայել ու ստիպուած եմ դիմանալ։
տէնց, մտածեցի, չէ՞ որ իմ ամենասիրած լատինատառ տառատեսակը syntax֊ն ա։ որը, ի դէպ ի սկզբանէ ճանաչել եմ օբերոն համակարգից։ վիրտը բաւական վեհ դուրս եկաւ, ուշադրութիւն դարձրեց դիզայնի։ այսինքն՝ մինիմալ դիզայնը բարդ ա վատ անել։ իսկ այ տառատեսակները միշտ են վատ լինում, ու նա խնդրեց շուէյցարացի տառատեսակներով զբաղուող ընկերութիւն, որ իր օբերոն համակարգի համար syntax տառատեսակը պատրաստեն։
տէնց, հիմա ես միաւորեցի syntax֊ը ու գրքի֊ն, ու ուղէղս նէնց հաճոյք ա ստանում էդ սինտաքսը տեսնելիս, ու նաեւ հայերէնը կարդալիս գրքի տառատեսակով։ չէք պատկերացնում։
փայնֆօնի վրայ էլ քշեցի, էնտեղ էլ ա շաատ հաւէս։
հա, բայց ի դէպ, ո՞նց միացնել էդ տառատեսակը թեմայի մէջ։ gtk2֊ի համար կայ gtk-chtheme։
իսկ gtk{3,4}֊ը պէտք ա հատուկ կարգաւորուի։ գրեցի սէնց css նիշք՝
$ cat ~/.config/gtk-4.0/gtk.css
* {
font-family: "Arian Grqi";
}
window.dino-main {
font-size: 20px;
}
window.dino-main .dino-conversation {
font-size: 24px;
}
հա, Arian Grqi֊ն ինձ մօտ արդէն փաթչ եղած ա, ու լատինատառ սեգմենտի մէջ սինտաքսն ա։
ու տէնց։
#տառատեսակ #դիզայն #նախագծում #էկրանահան
կոպենհագէնի «սուպերկիլեն» այգում երեւում են սէնց ծանօթ անձրեւանոցներ։
այնտեղ հաւաքել են դիզայնի նմուշներ ամբողջ աշխարհից, ու հայաստանն էլ պատիւ ունեցաւ ներկայացուած լինել՝
«armenian picnic tables», ասում ա։
ոնց որ մէկը սա ա՝
աաա, չէ, սրանք են՝
էս էլ հայաստանում, գտայ այստեղ՝
նախ կներէք էս ահաւոր գոյների համար։ աչքերս ցաւում են, բայց էս մարդը սէնց ա հրապարակել։ ու թուանշային խցիկը սէնց ա նկարել։ :/
ինձ թւում ա՝ սխալուել ա, կանգառ չի էս մէկը։ էնտեղ մի այլ կանգառ կայ որ հայաստանում ա՝ սեւանի մօտ։
իսկ սրանք ճամփորդների համար պիկնիկի տեղ են։
նոյն անձրեւանոցները, կարծես նոյն նկարը կարողացայ գտնել միայն էստեղ՝
հետաքրքիր ա ո՞րտեղ են (ես տեսել եմ կարծես, չլինի՞ դեբէտի մօտ ա) ու ո՞վ ա հեղինակը։
#ճարտարապետութիւն #անձրեւանոց #այգի #կոպենհագէն #սուպերկիլէն #էկրանահան #դիզայն #նախագծում #չգիտեմ
երեւանի եղած ոչ ապակենտրոն վիճակը կարելի էր հարթել էս նոր թաղամասներով։ նայում եմ ու սիրտս ցաւում ա որ չեն կարողացել։
մէկը՝ ամերիկեանի, նախագահականի վերեւները ընկած տարածքն ա։ եթէ էնտեղ փողոցներ լինէին, ոչ թէ ճանապարհներ, քայլելի միջավայր, կառաջանային հանրային վայրեր, կամ մի հատ էլ հանրային վայր ըստ նախագծի նախատեսէին՝ վերջ տեղ էր լինելու։
միւսը՝ հեռուստաաշտարակի մօտակայքում կառուցուող շէնքերը՝ անմիջապէս երկու գրաւիչ բան կայ, համ տեսարանը քաղաքին, համ աշտարակն ա կողքդ։ էնտեղ էլ բաւական էր քայլելի միջավայր սարքել՝ ամէն օր էնտեղ էի գնալու։
ու հա, նախկին սիւնիքի մարզպետի տան կողմերի, մոնումենտի վերեւի լանջում կառուցուողը։ ուր նոյնիսկ յոյս չկայ որ գնացքի գծի փոխարէն առաջացած ճանապարհը կը դառնայ փողոց՝ այն կոչւում ա «ուլնեցի֊ռուբինեանց աւտոմայրուղի»։ իսկ փոխարէնը կարող էր լինել շատ հաւէս քայլելի տարածք։ հիմա մարդիկ իրանք ջոկել են որ խոստումնալից տեղ ա, ու գալիս նայում են քաղաքին, ամէն գիշեր շատ կայանած մեքենաներ կան, զոյգեր կան։ չնայած էդ տեղը կոչւում ա «ջանդամի գեօռ», զի ժամանակին շատ հեռու էր։
միայն էդ տեղում են կանգնում, որովհետեւ միայն էդ տեղն ա որ չի եղել փակել փողոցից, շատ ա «դիք», ու էնտեղ հնարաւոր չի բան կառուցել։ ճիշտ ա, մարդիկ էլ իրենց ամենալաւ կողմից ցոյց չտուեցին, էդ դիտահարթակից նայում ես ներքեւ՝ ամէնը շշեր են։
նոյնը դաւթաշէնի կողմից ձորի բերանը։ դէ էն կողմից՝ ̶w̶e̶s̶t̶ ̶c̶o̶a̶s̶t̶, աջ ափից գոնէ թումօյի այգին կայ։ քաղաքի կողմից ձորն արդէն չի օգտագործած՝ միայն «մալականի այգին» ա օգտագործել։ այնինչ այդ այգին կարելի էր ձգել ձորի երկայնքով ու տէնց երկար քայլելի հանրային տարածք ստեղծել։
աշխարհում սովորել են՝ նախկինում քաղաքները ծովափներն ու գետափները չէին ջոկում օգտագործել՝ լայն ճանապարհներ էին գցում էնտեղ, ու կտրում մարդկանց ափեցիր։ հիմա ճանապարհները հանում են, հանրային վայրեր ստեղծում։ դա եւ նիւ֊եօրքն ա արել, եւ փարիզը։ դէ քաղաքներ կան, ուր միշտ էլ քայլելի են եղել գետափնեայ տեղերը, օրինակ ցիւրիխը։ մեր ափերն էլ ձորերն են։
շատ կարեւոր ա որ փողն ինտելեկտին, հմտութիւններից առաջ չանցնի։ դա նոյնիսկ գիւղերում ա երեւում։ երբ փող չկայ՝ ֆունկցիոնալ են մօտենում, սիրուն տունիկներ սարքում։ երբ կայ՝ աւելորդութիւններով եսիմինչ, զի ճաշակը դեռ չի հասել փողին։
կամ երբ փող կայ, իսկ ինտելեկտը չի հերիքում՝ անում ես էն ինչ արել ենք երեւանում վերջին քսան֊երեսուն տարին։ գիւմրին փող չունէր, ու ամէն անգամ էնտեղ գնալիս ես մտածում էի՝ ահաւոր ա որ աղքատ ա, բայց լաւ ա կապիտալ չկայ էդ ամէնը քանդի այլանդակի։ ու հիմա երբ կապիտալն արդէն կայ՝ եւ մեծ կապիտալը, եւ մարդկանց ձեռքում էլ մի քիչ փող կայ՝ ամէնը էնպէս չի արւում ոնց կարուէր ընդամէնը տաս տարի առաջ։
սովորական մարդկանց հետ խօսում եմ, ասում են՝ ինչ յիմար էի, էն փայտից սիրուն պատմական պատուհանը կամ դուռը հանեցի, էս յիմար մետաղապլաստը դրեցի, հիմա եմ ջոկում, էն ժամանակ չէի ջոկում։ նոյնը խոշոր կապիտալը։ նոյնը քաղաքային իշխանութիւնները։
ու տէնց։
#քաղաք #նախագծում #երեւան #հանրային_տարածք #քայլելի_միջավայր #գիւմրի #մարդիկ
բազմիցս մէջբերել եմ էս վիդեօն, ու չէի գտնում որ ցոյց տամ։ իջնում էի ներքեւ տարիներով, ձեւակերպում էի փնտրելու տողեր, բայց ի դերեւ։
իսկ էսօր փնտրեցի ու անմիջապէս գտայ՝ սա վարլամովի ամենահանճարեղ նիւթերից մէկն ա՝ ի՞նչ տեսք կունենային արեւմտեան քաղաքները, եթէ մեր քաղաքապետներին տանել էնտեղ՝
https://www.youtube.com/watch?v=YWGZqfvybcs
#ճարտարապետութիւն #բակ #շէնք #փողոց #վարլամով #նախագծում #ուրբանիզմ #քաղաք
ագն֊ի լոգոյում շէնքը ոնց որ մուլտիկից լինի։
ափսոս մուլտիկում չի։
#շէնք #ագն #ճարտարապետութիւն #նախագծում #երեւան
https://yewtu.be/watch?v=UELmBZ1kjbs
#ճարտարապետութիւն #նախագծում #դիզայն #թայուան
ես հասկացայ, ada
֊ն, չնայած ալգոլ֊պասկալի աւանդոյթների մէջ ա, ինչով ինձ դուր չի գալիս։ հա, չաղ ա, բայց փոխարէնը բաւական հետեւողական ա։ միշտ չէ, բայց բաւական։ հա, համայնք ունի, հա, շատ կոդ կայ գրուած, հա, ուժեղ մէջք ունի, կորպորացիաներն ու պն֊ն…
այ այստեղ հասնելիս ես զգում եմ, որ ուզում եմ հեռու մնալ նախագծերից, որ հզօր աջակիցներ ունեն։ զի ինձ զզուելի ա լոկ արդէն հզօր աջակից ունենալու պատճառով ուրախանալը։
ու այո, արդե՞օք դա մեզ պէտք ա։
մի բան էլ մինիմալիզմի մասին։ էսօր եւս մի անգամ մտածեցի, ինչքան կարեւոր են պիտակները՝ ֆայլային համակարգում։ զգացի, զի երբ փնտրում եմ ինչ֊որ բան, կամ գնում եմ էն պանակ, ուր պիտի լինի, ու անում եմ ls | grep ինչ֊որ բան կամ անում եմ find . | grep ինչ֊որ բան որը պիտի որ անուան մէջ լինէր։
ու իրականում ես անում եմ յայց, խնդրելով էս կամ էն պիտակը։ որն ինձ մօտ անուան մէջ ա։ էն ա ինչի՞ համար պանակներ, եթէ կարող են լինել պիտակներ։ գիրք պիտակը, նկար պիտակը լրիւ բաւական ա։ ըստ որում դրանք կարելի ա եւ աւտոմատ աւելացնել՝ ըստ ֆայլի ֆորմատի։
#մինիմալիզմ #թուանշային_մինիմալիզմ #ծրագրաւորման_լեզուներ #պիտակ #պիտակներ #ֆայլային_համակարգ #նախագծում #դիզայն #ծրագրաւորում
բարձրայարկերը ամն֊ում ու եւրոպայում՝ սոցիալական բնակավայրեր էին՝ աղքատ մարդկանց համար։
սովէտում էլ՝ երկիրն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ՝ համարեա գրեթէ բոլորը։ ստալինեան ժամանակ խնդիր չէր դրւում մարդկանց բնակարաններով ապահովելու՝ ի՞նչ դրանց վրայ ծախս անես՝ իրենցից հասնում ա աշխատելը՝ ու ապրում էին բարակներում։ բնակարաններ ստանում էր հաւատարիմ էլիտան։
խրուսչեօվից սկսաց խնդիրը՝ մարդկանց բնակարաններով ապահովելու դրուեց, ու սկսուեց խրուսչեօվկաների դարաշրջանը՝ ահաւոր էժան, ցածր առաստաղներով ու փոքր սենեակներով ու պատուհաններով շէնքերի։ եւ առանց վերելակների՝ զի թանկ էր։
բրեժնեւեան ժամանակը նշանաւորուեց միանման բարձրայարկերի զանգուածներով եւ վերելակներով։ սա կրկին էժան, գուցէ՝ աշխարհում ամենաէժան կառուցուող շէնքերն էին։
բայց այլընտրանք չկար։ եթէ ամն֊ում աղքատներին տանում էին ետնախորշերից՝ բարձրայարկեր, իսկ յետոյ պարզուեց որ ակնյայտ չի որն էր աւելի լաւ՝ ետնախորշը, թէ գետտոյացած բարձրայարկը, կամ գոնէ՝ արդեօք օգուտ եղաւ էդ ծախսից, ապա այսօր երեւանում մարդիկ ինքնակամ են ձեռք բերում բարձրայարկերում բնակարաններ՝ զի իրենք աղքատ են։ հա, իրենց գուցէ բարեկամներն աղքատ չեն համարում՝ բայց իրենք աղքատ են։
աղքատ, եւ, իհարկէ՝ ոչ զարգացած՝ լաւը չտեսած իմաստով։ երբ երազում ես բարձրայարկի մասին՝ երեւի լաւը չես տեսել։ կամ երբ լաւը՝ այո՝ եւրոպական քաղաքը, տեսած են՝ ապա չեն իմանում ինչի իրենց ուզած բարձրայարկում ապրելիս, դրանից դուրս գալ չեն ուզում։ սա արդէն նման ա էն պատմութեանը, երբ ապահով ընտանիք երեւանում տունը չի առնում, զի լուացք կախելու ռոլիկ չկայ՝ չգիտեն որ արդէն լուացքի մեքենաներն իրենք են չորացնում։ կամ նաեւ չեն զգացել որ հաւէս չի բակում մեքենաների արտանետուած գազերի հոտերով շորեր հագնելը՝ որ էդպէս կարող ա չլինել։
կայ եւ այլ տեսակէտ՝ էդուարդ գլասիերն իր «triumph of the city»֊ում նշում ա, որ շատ կարեւոր ա, որ քաղաքները լինեն հասանելի, մատչելի, ու էդքան էլ դէմ չի բարձրայարկներին, կամ էժան շէնքերին՝ որ մարդկանց չմղի քաղաքից դուրս, որ բոլորը կարողանան խիտ ապրել։ բայց գլասիերը նկատի չունէր սովէտական միանման զանգուածները, կամ մեր հետխորհրդային շինարարութիւնը, ուր նախագծողն էլ չպիտի զարգացած լինի՝ զի պահանջողը, գնողը գոհ ա եւ երջանիկ։
իսկ գնողը յետոյ չի ուզում տանից դուրս գալ, զի դուրս գաս ի՞նչ անես, եւ ո՞ւր գնաս։ դուրս ա գալիս մեքենայով լոկ՝ ընկնում ա խցանման մէջ, զի բոլորն են դուրս գալիս մեքենաներով, եւ յետոյ չի կարողանում կայանել։
ու ես այսօր մտածում եմ համացանցային քաղաքների մասին՝ դա ա մաքուր օդը մեզ՝ մարդկանց համար, որ չեն կարողանում ապրել քայլելի միջավայրում, եւ ուզել դուրս գալ տանից։ եւ ապա ես՝ որ քաղաք եմ սիրում, եւ գիւղի կեանքի մասին պատրանքներ չունեմ, նոյնիսկ երեւի կը նախընտրէի գիւղը՝ այդ բարձրայարկին։ եթէ մէկ ա մեքենայ ես նստում, ու մէկ ա տանից չես ուզում դուրս գալ, գոնէ տանից՝ շէնքից դուրս գաս քո ծառերի մէջ։ իսկ կապերդ, մշակութային կեանքդ, ամէնը՝ մէկ ա համացանցում ա։
բայց էդպէս էլ բոլորը չեն կարող ապրել՝ կարող են, բայց տանից դուրս գալն աւելի անտանելի ա եւ աւելի տարածուած՝ ամն քաղաքների անլուծելի «sprawl»֊ը։ բարձրայարկերի «sprawl»֊ի՝ մասիւների պէս, ու ցածրայարկների «sprawl»֊ի մէջ երեւի պէտք ա ընտրել բարձրայարկերինը՝ եթէ աւելի քիչ տեղ են զբաղեցնում, ու շէնքերի միջեւ տարածութիւնները մեծ չեն՝ որ ամայի տարածքներ շատ չլինեն ու տարածքների սպասարկումը շատ թանկ չնստի։
իրականում ամէնը ամէնը պէտք ա քանդել, պայթեցնել, ու սարքել երեւանի կենտրոնի պէս՝ երեքից հինգ յարկանի թաղամասեր՝ նեղ փողոցներով։ եւ ցանկալի ա ոչ շատ ռեգուլար՝ որ անվերջութիւն չնայես։ եւ լանջերով՝ սան֊ֆրանցիսկօյի պէս։
#քաղաք #շէնք #նախագծում
ուրեմն մենք՝ մարդիկ որ սիրում են կախուածութիւններ քիչ ունենալ, կարողանալ կրկնել ուրիշի աշխատանքը, ու դրանով մտածել որ քիչ թէ շատ հասկացել ենք, ու հետեւաբար փորձում ենք պարզ գործիքներ օգտագործել, մենք հակուած ենք լինում օգտագործել սովորական posix shell
, օրինակ՝ /bin/sh
(բնաւ փաստ չի որ ձեզ մօտ դա սիմլինկ չի /bin/bash
֊ի), ու այն պատճառով, որ տեսականօրէն bash
֊ը posix shell
֊ի գերբազմութիւն ա։
ու եթէ թուիթերեան մշակոյթի ձեւով արտայայտել, որ bash > sh
՝ — հէնց այդ պատճառով մեզ համար sh
֊ն նախընտրելի ա, զի less is more
։
բայց այդ կոնկրէտ դէպքում՝ posix shell
֊ի սինտաքը ու էս կամ էն բանն անելու ձեւը էնքա՛ն աւելի ոչ ընթերնելի (եւ ոչ գրելի) ա, քան bash
֊ում, որ նոյնիսկ լիւկ սմիթն ա անցնում bash
֊ի մէկ մէկ, զի… չգիտի ինչպէս դա անել ̶մ̶ա̶ք̶ո̶ւ̶ր̶ո̶վ̶ մաքուր շելլում, որը, տեսականօրէն, աւելի պարզ պէտք ա լինէր։
գերբազմութիւնը աւելացրել ա աւելի պարզ կոնստրուկցիաներ։
ու իրականում մեզ պէտք ա աւելի պարզ shell
— որն օրինակ ունենայ bash
֊ի կոնստրուկտները, բայց չպարունակի նաեւ պատմական posix shell
֊ի կոնստրուկտները։
դէ չեմ խօսում այն մասին, որ կարգին shell
չունենք, ամենաընթերնելի֊գրելիները սարսափելի են, բայց դա այլ հարց ա։
#իւնիքս #տեք #միջավայր #նախագծում #պարզութիւն
սպեկտրումը ցոյց տուեց helix
խմբագրիչը՝ շաատ հետաքրքիրն ա, կը սովորեմ։
ուզում ա դրան անցնի, ու սալիկային ինտերֆէյսի՝ զի աւելի յարմար ա քան vscode
֊ը։
ես մտածեցի՝ էն գործառոյթն ինչ արդէն անում ա պատուհանների կառավարիչը, հիմա էլ մոնոլիտ ծրագրերն իրենք են իրականացնում, փոխարէնը մենք օգտուենք արդէն եղած եւ իրականացուած ձեւերից։
այսպէս մոնոլիտ ծրագրերով ինքներս ենք հեռանում իւնիքս գաղափարախօսութիւնից, նոյնիսկ այնտեղ ուր պէտք չի։
ես էլ ցոյց տուի acme խմբագրիչը, բայց արդէն ռոբ փայկը, դրա հեղինակը, հեռացաւ իւնիքս փիլիսոփայութիւնից իրանով՝ acme
֊ն ոգեշնչուած էր oberon
֊ի սալիկային ինտերֆէյսից։ ու այդ ինտերֆէյսը արդէն իսկ ծրագրաւորման եւ աշխատանքի եւ ամէնի միջավայր ա։ իսկ քանի որ acme
֊ն աշխատում էր plan9
֊ում՝ ուր արդէն կար պատուհանային կառավարիչ՝ ինքն իրականացրել ա պատուհաններ հէնց խմբագրիչի մէջ։
#միջավայր #տեք #իւնիք #օբերոն #միջերէս #նախագծում
երեւի չաթերում մարդիկ աւելի քիչ ակտիւ են, որովհետեւ թուիթերոտ վիճակներում աւելի պարզ ա՝ ով ա ում պատասխանել։ իսկ չաթում խառնւում ա։
#չաթ #մշակոյթ #նախագծում #չգիտեմ
ես չեմ հասկանում ինչ խնդիր են ուզում լուծել էն նախագծերը, որ փորձում են լինել այլ, յաջողակ նախագծի պէս։
երբ գնօմը փորձում ա լինել էփլի պէս (եթէ փորձում ա), արդե՞օք պարզ չի, որ բայց ապա ինչի՞ են ընտրելու գնօմ, եթէ կայ արդէն աւելի էփլի պէս էփլը։
ես կոնկրետ գնօմի մասին չեմ, շատ տարածուած ա էդ շաբլոնը։
#նախագծում #գնօմ #էփլ #դիզայն
սոնի հեռախօսների՝ ինձ համար կարեւոր առանձնայատկութիւնները՝
— խցիկի կոճակ — 3.5մմ ջէք — խցիկը էկրանի տակ չի, ոչ էլ մտնում ա էկրանի մէջ — ունի լուսադիոդ ծանուցումների համար — զուսպ, մոդերնիստական, ու միաժամանակ ճապոնական՝ չգիտեմ ինչպէս նկարագրել, դիզայն
մի ժամանակ շատ կարեւոր էր, որ սոնի հեռախօսների վրայ հնարաւոր ա տեղակայել սէյլֆիշ։ սէյլֆիշն իսկապէս լաւն ա, բայց ես էսօր նախընտրում եմ աւելի ազատ օհ֊եր։ թէկուզ ֆօշը դախ ա, բայց լրիւ ազատ։ չնայած իրան էլ չեմ սիրում։ բայց պէտք ա նշել, պոստմարկէտօսը ահաւոր հետաքրքիր գործ ա անում։ ու շատ տարբեր միջավայրեր ա առաջարկում։ աւաղ, էս պահին հնարաւոր չի տեղակայել glacier, որը սէյլֆիշոտ, harmattan֊ոտ միջավայր ա, զի մէյնթէյներ չկայ։ բայց չշեղուեմ։
սոնիներ կան, որոնց վրայ պոստմարկէտօսը մէյնլայն միջուկով աշխատում ա։ չգիտեմ ինչպէս։ բայց ոնց որ հին մոդելներ կային, որ նոյնիսկ 3d աքսելերացիան էր աշխատում։ մէյնլայն միջուկով խցիկը դժուար աշխատի, ու ըստ երեւոյթին արագ ա նստելու։
թերութիւններ՝
— չունեն մոդել, որ կունենար փոխուող մարտկոց։
դէ հնարաւոր ա քանդել, փոխել։ բայց, օրինակ, իմ սէյլֆիշ հեռախօսի դէպքում, տպասալի վրայ մաշուածութիւն կայ։ եմ֊ն սկսելու ա պարտադրել ոչ միայն usb type-c, եւ այլընտրանքային «խանութներ», այլ եւ հեշտ փոխուող մարտկոց։ բայց դա կը տեւի տարիներ։
հեռախօսներից խօսելիս կարելի ա նշել գերմանական shift սարքերը՝ դրանք հեռախօսների աշխարհի framework֊ն են՝ հեշտ քանդուող ու հաւաքուող։
#հեռախօս #խելախօս #սոնի #շիֆտ #դիզայն #նախագծում #սէյլֆիշ #ազատութիւն
էսօր «սիթի ներդը» նէնց տեսք ունի, ոնց որ սխալ LUT
ա կուլ տուել։
ասաց որ արդէն մաստոդոնում ա, թուիթերից ընդմիջում ա վերցրել, ու պէտք ա իրան նոյն օգտանունով գտնել։
բայց ո՞ր հանգոյցում։
լաւ ա, թթում փնտրեցի գտայ՝
գտէք եւ դուք՝ @nerd4cities@mstdn.social
ի դէպ, նոյն տեսանիւթում ցոյց տուեց արատաւոր օղակներ՝
եթէ դուք ձեզ հարց էք տուել, որո՞նք են արատաւոր օղակները՝ այ դրանք են։
եւ հիւսիսային պողոտայ՝
ու տէնց։
#քաղաք #հոսք #դաշնեզերք #նախագծում
մենք շատ տպաւորուած էինք նոկիա ն900֊ի մաեմօ ֆրեմանթլ համակարգով՝ այն անասելու կիրառելի եւ սիրուն էր այն ժամանակուայ, եւ աւելի ուշ անդրոիդների համեմատ։
նաեւ այն ունէր շատ հարուստ խանութ, որը լրացւում էր բաւական մեծ համայնքի կողմից։
լաւ կողմերի մասին շատ էր ասուել, ամենակարեւրները երեւի՝ իրական, լրիւ «զինուած» լինուքս համակարգ, որն ունի ազատ աշխարհի ժառանգութիւնը, իրականում բազմախնդիր լինելն էր ու հասցէագրքի հետ ինտեգրուած հաղորդակցութիւնը։
իսկ հիմա ուզում եմ գրել՝ ինչի ա այսօրուայ մաեմօ լեսթէն այն ժամանակուայ ֆրեմանթլից լաւը։
նախ՝ դէ ազատ ա, ու համայնքի գործ ա։ ես ինքս իրան քանի անգամ աջակցել եմ։ չաթում կարելի ա քննարկել եւ ազդեցութիւն ունենալ։ ճիշտ ա դա նաեւ փոքր համայնքի մասին ա։
նախկին մաեմօն դեբեանի վրայ չէր հաւաքած, այլ նոկիայի դեբեանի ֆորքի վրայ։ ու դա շատ էական ա, զի դեբեանի ժառանգութիւնը, հնարաւորութիւնները, ամբողջութեամբ օգտագործել չէր լինում, ընդամէնը միացնելով դեբեանի շտեմարանները։
պէտք էր նոյն սորսը վերցնել ու հաւաքել մաեմօ֊ի փաթեթ, տեղաւորել այն մաեմօյի շտեմարաններում։
դրանից նաեւ բխում էր որ նոկիան շարժառիթ չունէր պահել համակարգը դեբեանի հետ համատեղելի։ ֆրեմանթլի դիզայնում լրիւ երեւում ա տտ կառավարիչների մտածողութիւնը՝ վերցնել «օփեն սորս» եւ այն օգտագործելով ստանալ «պրոդուկտ»։ ինչքանով ա այդ «պրոդուկտը» համատեղելի եղած համակարգերի հետ՝ իրենց չէր հետաքրքրում։
արդիւնքում ամենավատ ժառանգութիւններից, ինչ մենք ֆրեմանթլից ստացել ենք՝ ահաւոր ստեղնաշարն ա։ ոչ միայն այն գրում ա իր իսկ բացած պատուհանի մէջ, եւ ոչ թէ այնտեղ, ուր կուրսորն ա, այլ եւ այն ուղարկում ա ոչ թէ ստեղնաշարի «քիյկոդ» այլ իւնիկոդ կոդ էքսօրգին։
իսկ էքսօրգը չի հասկանում դա առհասարակ։ էդ պատճառով նոկիան տուել էր շատ տգեղ լուծում՝ ինչպէս նոր ասացի՝ իրենք շարժառիթ չունէին մնալու համատեղելի ափսթրիմ դեբեանի հետ, եւ փոխարէնը ֆորք են արել gtk֊ն եւ qt֊ն։ «կօգտագործենք օփեն սորս մեր պրոդուկտը սարքելու համար»։ եւ իրենց gtk֊ն այպէս ասած «hildonized» էր, այն ունէր փաթչեր, որոնց միջոցով միայն նոկիայի gtk֊ի ֆորքն էր, որի մէջ հնարաւոր էր գրել վիրտուալ, հպէկրանի ստեղնաշարով։
իհարկէ, դա gtk2֊ն էր։ ու էդ փաթչերը, գոնէ լաւ ա, ազատ էին, ու այդ պատճառով ա որ էսօր մենք կարողանում ենք այդ փաթչերը կիրառել եւ մաեմօ֊ի շտեմարաններում ունենալ մեր gtk2֊ի ֆորքը։ այդ պատճառով ա որ հպէկրանի ստեղնաշարով հայերէն լինում ա գրել pidgin֊ում, բայց ոչ dino֊ում, որն արդէն gtk4֊ով ա գրուած առհասարակ։
հիմա էս մարդիկ պլանաւորում են ինտեգրել հիլդոնացումը նոր gtk֊ներում եւ qt֊ներում։ էսօր լուծումը դա ա։
այլ ծրագրերի մէջ գրել չի լինի։
հիմա էլ աւելի բարդ՝ հին ծրագրերը որ աշխատեն, հինդոնացուածները, կայ ստեղնաշարի հիլդոն բեքենդ։ իսկ կայ եւ նոր բեքենդ՝ x11֊ի համար։ այն, ի դէպ աւելի քիչ բագոտ ա ու աւելի լաւ ա աշխատում։
ու էդ խնդիրը՝ որ x11 բեքենդով չի լինում ներմուծել հպէկրանի ստեղնաշարից ես մասաաաամբ լուծեցի գեներացնելով սի վերնագրային նիշք ու մարդիկ արեցին էս քոմիթը ու հիմա հնարաւոր ա գրել ամէն լեզուով ու ամէն ծրագրի մէջ, բայց՝ պէտք ա իքսն իմանայ որ լեզոոով ես գրում։ այսինքն, հայերէն գրելուց առաջ պէտք ա անել՝ setxkbmap am
ու ապա նոր հպէկրանի ստեղնաշարը հայերէն կը գրի՝ բայց ամէն ծրագրի մէջ։
ստեղ էլի խնդիրներ կան։ զի հայերէն գրելիս եթէ պէտք ա գրես օրինակ թիւ, ապա չես կարող, պէտք ա անես ապա setxkbmap us, ու նոր գրես թիւ։ ու էդպէս հա փոխես մեփերը։ սա լաւացնելու կարիք ունի, օրինակ կարելի ա, ամենավատ դէպքում, մէփ կազմել, թէ որ մաեմօյի ստեղնաշարը համապատասխանաում ա որ xkb լեզուին ու էդպէս աննկատ փոխել։
հիլդոնայզդ ծրագրերի մէջ գրելը խնդիր չի՝ հանգիստ գրում ես։ դէ, մեզ սովորականի պէս յարմար չի, բայց լինում ա։
բայց իրականում ստեղնաշարը երեւի պէտք ա ինչ֊որ աւելի լաւ ձեւով փոխուի։ դա աւելի շատ աշխատանք ա, ու պէտք ա մտածել՝ ինչպէս։ ես էս պահին պատրաստ չեմ ֆորք անել, եւ էդքան շատ բան փոխել, բայց հնարաւոր ա, եթէ հին մաեմօյի հիլդոնայզդ ծրագրերի վարքագիծը չփչացնէք, ու մի խելացի լուծում տաք՝ ընդունեն։
սա գրեցի որ նկարագրեմ՝ ինչի ա լեսթէն աւելի լաւը։ երբ վատն ա՝ ունի էդ նոկիայի տտ կառավարիչների որոշումների ժառանգութիւնը։ երբ լաւն ա՝ նրանից ա որ չունի։ նրանից ա որ ունի օրինակ նոկիայի ինտերֆէյսի դիզայներների որոշումները։
երբ լաւն ա՝ նրանից ա որ այսօր էլ պէտք չի փաթեթաւորել mcabber֊ը մաեմօյի համար՝ էն ա դեբեանի ռեպօներից վերցնում ես։ առաջ եղած խանութների հարստութեան զգալի մասը՝ դեբեանից վերցուած ու նորից փաթեթաւորուած ծրագրերն էին։
երեւի էսքանը։ ու կարեւոր չի կարդաք։ բլոգն ու «սոց․ ցանցը» լաւ են հէնց նրանով, որ մարդը հանգիստ կարող ա գրել, արտայայտուել, իսկ թէ ով կը կարդայ՝ էական չի։ նա արտայայտուեց, էներգիա ծախսեց, որոշ չափով բաւարարուեց որ մէջը չի պահել, ասել ա։ ու էդ արդէն լաւ ա։
ու տէնց։
#մաեմօ #պատմութիւն #նոկիա #ն900 #ազատութիւն #նախագծում #ստեղնաշար
#ամստերդամ #ամերիկա #եւրոպա #փողոց #քաղաք #նախագծում
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/marine} — ինձ մօտ դեռ չի ֆեդերացուել գրածդ, բայց ուզում եմ քանի ազատ եմ արագ պատասխանել, որ յետոյ չմոռանամ կամ ուշ չլինի։
տես, ահա ascii աղիւսակի յօդուածից էկրանահան ա։
ascii կոդը պատահական թիւ չի։
թուերի ascii կոդերը հատուկ մտածել են որ հեշտ լինի թուից ստանալ դրա ascii կոդը։
բինարում թուի դիմացից գրես 0011 կը ստացուի դրա ascii կոդը։
օրինակ՝
10 ֊ը երկուսն ա։
0010 ֊ը nibble֊ն ա, յիշողութեան չորս բիթանի հատուածը։ բայթի կէսը։
0011 0010 — երկուսի ascii կոդն ա — մի բայթ։
կարող ես ստուգել։
#ascii #ստանդարտ #աղիւսակ #թիւ #թուեր #նախագծում
այ զարգացնելով api
֊ն փոխում են, լաւ են անում։
բայց արդե՞օք gtk3
֊ն աւելի լաւն ա gtk2
֊ից, ու արդե՞օք gtk4
֊ը լաւն ա gtk3
֊ից, ու ինչո՞վ։
դուք գիտէ՞ք, ինչո՞վ։ ինձ հետաքրքիր ա։
#անկապ #դիզայն #նախագծում
ես հիմա ապրում եմ զէյթունում։
ու լաւ զգում եմ՝ եթէ երեւանը եւրոպական քաղաք լինէր, եւ ոչ թէ սովէտական նորմատիւներով կառուցուած քաղաք՝ էսպէս նախագծուած չէր լինի։
էսօր ես չունեմ քայլելի ձեւ որեւէ, աւելի կենտրոնոտ տեղ անցնելու։ չնայած ահաւո՛ր մօտ եմ կենտրոնին։
եւրոպայում մարդիկ շէնքը դնում էին շէնքի կողքը, ու քաղաքն էդպէս տարածւում էր։ այսպիսին ա ցիւրիխը, այսպիսին ա սան֊ֆրանցիսկօ֊ն։
այդ քաղաքներում բնակելի տները եւ փողոցները պարզապէս բարձրացել են լանջի վրայ։ եւ շատ կտրուկ ա անկիւնը լինում։
օրինակ, ցիւրիխում աշխատում էի համալսարանի մասնաշէնքում, որի մուտքը մի կողմից երեք թէ չորս յարկ աւելի ցածր էր, քան՝ միւս։
մեզ մօտ՝ կայ «գերմանացիների կառուցած» շրջադարձերով ճանապարհը, իսկ «վերջերս» աւելացել ա եւս մի «նոր» ճանապարհ, գնացքի գծերի փոխարէն։
այդ ճանապարհները անանցանելի են քայլելու դէպքում։ մի տեղում «զեբր» կայ, բայց ընդհանուր առմամբ դու չես ուզում միայն էդ տեղով, եւ էդ զեբրով անցնել։
եւրոպական քաղաքում էդ քաղաքը հատող անանցանելի «տրասաները» չէին լինի, կը լինէին լանջի վրայ կառուցուած տներ, եւ դրանց մէջ ճանապարհներ։
եւ զէյթունը կը լինէր սպանիչ տեղ, իրականում։ բայց այսօր այն սպանիչ չի, եւ չի լինի։ փոխարէնը եւս մի «տրասա» ա նախատեսւում կառուցել դէպի զէյթուն, որ եղած ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը իջնի։ :/
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #ուրբանիստիկա #ուրբանիզմ #փողոց #նախագծում #դիզայն
ժամանակ ա գալու, քաղաքապետարանը տուգանելու ա եթէ պատշգամբը բաց ա մնացել, ու շուշաբանդ արած չի։ որովհետեւ փչացնում ա ամբողջ տեսքը՝ բոլորը փակ, ինքն՝ ըստ նախագծի։
հետաքրքիր ա, որ մեզ մօտ նաեւ կոմունիստական իշխանութիւններն էին էմփաթիկ՝ մտածում էին դէ մարդկանց քառակուսի մետր ա պէտք, ու աչքը փակում էին։ նաեւ, բարդ ա հետեւել նման բաների ու դժգոհութիւնը հանրային չի մեղմի
#քաղաք #շէնք #նախագծում
#քաղաք #նախագծում #մեմ #միմ #մէմ #քաղաքաշինութիւն #դիզայն
https://www.youtube.com/watch?v=aGjc-gsh834
մեզ մօտ էլ կան նման սիմուլեացիաներ՝ երեւան մոլլում մի ամբողջ եւրոպական քաղաքի փողոցներ են սիմուլեացիա անում, սալահատակով։
#քաղաք #նախագծում #մարդիկ #տարածք #քայլելի #միջավայր
նոր զգացի որ ունեմ շաբլոն՝ հարցի տակ եմ դնում էն հիմնային բաները, որոնցից մեր կրթութիւնը սկսւում ա՝
բայց ուրախ եմ որ չկայ շաբլոն՝ «հինը լաւ, նորը՝ վատ»։
պարզապէս դա այն ցաւից ա, երբ հէնց հիմքում եղածներն են վատ դիզայնի։
սի֊ի դէպքում վատ դիզայնը՝ հին դիզայնն ա։ երբ դեռ չէինք ջոկել ոնց ա պէտք լաւ լեզուներ նախագծել։ ամենայն յարգանքով յանդերձ՝ եւ նախագծողների նկատմամբ, եւ լեզուի։
c++֊ի դէպքում՝ որ պահեց (փորձեց պահել հնարաւորինս) հետ համատեղելիութիւնը սի֊ի հետ։ մասնաւորապէս դա, պլիւս որ էդքան մեծ ծաւալի էութիւնը դժուար լաւ դիզայնի լինի։
բոլշեւիկեան ուղղագրութեան դէպքում՝ որ դասականի պէս հետեւողական (consistent) չի։
նոյնիսկ առաջին բոլշեւիկեանն աւելի եմ հաւանում քան այս արդի բոլշեւիկեանը, զի դիզայնի տեսանկիւնից աւելի հետեւողական էր քան ներկայ խառնաշփոթը։
այդ դիզայնի շրջանակում հասկանում եմ «ու»֊ն մի տառ դարձնելը, զի «մի հնչիւն՝ մի տառ» սկզբունքն էր։ բայց այն էլ լրիւ հետեւողական չէր՝ տառերի շարքում յայտնուեց «և»֊ը, որն այդ տրամաբանութեամ մէջ չէր։
ահա առաջին բոլշեւիկեանով գրուած տեքստի օրինակ, եթէ ծանօթ չէք։ կամ այս բառարանը։
qwerty
֊ն էլ հին, բայց միտումնաւոր վատ սարքած նախագիծ ա, որին սովորել ենք, չենք կարողանում պոկուել զի էդքան առաջնային ա մեզ համար։
#անկապ #դիզայն #նախագծում
նախորդ գրառումս չեմ գտնում, որ դրան յղուեմ, երեւի չեմ արել։
վաղուց էր, ալթարում գցած էինք, ինչ֊որ մայր եւ դուստր մտան։ մուտքի մօտ ներսից կիսաշրջան աստիճաններ են։ դրանցով իջնելիս մայրը քիչ էր մնում ընկնէր, յետոյ մունաթ եկաւ դստէր վրայ որ նա չպահեց։ ու դուրս գալուց էլ մունաթ եկաւ։
ընկնում էր, որովհետեւ աստիճանները նեղանում են դէպի ծայրեր, իսկ մէջտեղում լայն են։ առաջին քայլն անում ես դռան մօտ, ուր դեռ լայն են։ յետոյ եթէ ուղիղ չգնաս, անխուսափելիօրէն աւելի ու աւելի նեղ տեղ ես ոտքդ դնելու, ու եթէ շատ ուշադիր չես՝ ընկնելը բարդ չի։
էն օրն էլ «ալթար» մի աղջիկ մտաւ, նոյն աստիճանների պատճառով քիչ էր մնում ընկնէր։
յետոյ մօտեցաւ աշխատողներին, նայեց մեզ, նայեց իրանց, ու մինչ հարցեր տալն ասաց՝ «ինձ հետ միշտ սէնց բաներ են պատահում»։
ես էլ հազիւ ինձ զսպեցի որ չասեմ՝ «էդ ձեզ հետ չի պատահում, էդ աստիճանն ա անգրագէտ արուած»։
յետոյ էլ մի աղջիկ էր, նստեց սեղանի մօտ, հենուեց պատին ու հեռախօսով ինետւում էր, մէկ էլ լոյսն անջատուեց։ նա չնկատեց էլ, կամ նկատեց՝ չմտածեց որ էդ ինքն ա որ անջատիչին մէջքով հպուելով լոյսն անջատեց։ յետոյ սրճարանի կառավարիչը մօտեցաւ, խնդրեց լոյսը միացնել։ աղջիկն էլ մի քիչ վատ զգաց որ իր անզգուշութեան պատճառով շատ մարդու միջավայրը փոխուեց։
բայց իրականում էդ սեղանը պէտք ա մի քիչ այլ կողմ լինէր։ կամ անջատիչը։
#ալտար #ալթար #սրճարան #դիզայն #նախագծում #գրագիտութիւն
#նախագծում #մեքենայ #մէջբերում #անկապ #էկրանահան
մտածում էի tooter
յաւելուածը սէյլֆիշի վերցնեմ, փոխեմ, սկսի աշխատել socialhome
֊ի հետ։ յետոյ յիշեցի որ վատ եմ սովորել՝ էդ մաեմօ֊ի տակ ա որ ssh
֊ւում ես հեռախօսի վրայ ու շինում ես, իսկ սէյլֆիշի համար sdk
ա պէտք քաշել, տեղակայել, որը ինձ մօտ չի աշխատի եւ չի տեղակայուի զի wayland
ա ուզում։
էհ։
#սէյլֆիշ #մաեմօ #յաւելուած #նախագծում
երէկ վարում էի, տեսնեմ մարդ ա կանգնած զեբրայի մօտ, վախեցած տէնց կանգնած ա, նայում ա, ե՞րբ յարմար պահ կը լինի անցնելու։
ես կանգնում եմ, նա հասկանում ա որ իր համար եմ կանգնել, բայց չի ուրախանում, անցնում։ այդ ժամանակ, բնականաբար հետեւիցս ա մեքենայ հասնում ու նեարդայնանում որ կանգնած եմ, իր կարծիքով՝անիմաստ, զի էլ ինչի՞ պիտի կանգնեմ։ ու հետեւաբար սիգնալ ա հալիս՝ հայհոյում ա։
էն, որ զեբրա կայ, ու կարելի ա զգոյշ լինել ահաւոր արագ քշելու փոխարէն արդե՞օք իր մտքով կանցնի։
էս ընթացքում մարդը դուրս ա գալիս մի քանի քայլ անում, զգուշութեամբ նայում ա այլ մեքենաներ գալի՞ս են թէ չէ։ զի ես՝ լաւ, կանգնեցի, բայց արդե՞օք կարող ա համոզուած լինել որ միւսը կը թողնի անցնել։
ըստ էութեան ես իրան լաւ դրութեան մէջ չդրեցի՝ նա աւելի կոմֆորտ կը զգար սպասել, մինչ լրիւ փողոցը դատարկ լինի, ու տենսելով որ մեքենաներ չեն գալիս, «հանգիստ» կանցնէր։
եւ նա, եւ միւս վարորդները լռելեայն ընդունում են որ հետիոտնը առաջնահերթութիւն չի՝ որ իրենք, իրենց մեքենայում հանգիստ վեր ընկածներն են առաջնահերթութիւն։
ու դա էլ ապագայ քաղաքապետարանների գործն ա՝ բոլորի համար կասկած չպէտք ա լինի որ հետիոտնն ա առաջնահերթութիւն, իսկ մեքենայում նստածը կը սպասի։
էլ չեմ ասում որ վերգետնեայ եւ ստորգետնեայ անցումներն են ահաւոր՝ էդ խեղճ տատիկը, ուրեմն չարչարուի իջնի՞, մինչ դու նստած ես ղեկի քո յարմարաւէտ մեքենայո՞ւմ։
դա այնքան ակնյա՛յտ ա։
բայց նախ մեզ պէտք ա կարողանալ պահել մրցակցային քաղաքականութիւն, ընտրութիւնիերի հնարաւորութիւն, յետոյ ձեւաւորել հանրային պահանջ՝ եւ հետիոտների համար լաւ լուծումների եւ առհասարակ՝ լաւ քաղաքի։
ու օրինակ մի օր փողոցները կը նեղանան եւ մենք կունենանք տրամուայ։
եւ դա բոլորին ա լաւ, զի կենտրոնը փող գեներացնում ա՝ որովհետեւ քիչ թէ շատ սարսափելի լուծումները տանելի են, իսկ մասիւը փող չի գեներացնում՝ տանում ա, զի լրիւ ա սարսափելի։ եւ ոչ մէկ չի երազում էնտեղ ապրել, կամ եթէ շատ պէտք չի՝ այնտեղ գնալ։
#երեւան #քաղաք #նախագծում
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
վիրտի cpu֊ի ու կարգչի հիման վրայ նախագծեր՝
https://riskfive.com/Web_resources.htm
#օբերոն #երկաթ #նախագծում
այսօր հիլթոնում քիս դոնկերսի դասախօսութիւնն էր։
ես չկարողացայ գնալ։ եւ դիտելու եմ իր այլ վիդեօներ եօթիւբում՝
https://www.youtube.com/watch?v=WnyaHoI-tGs
https://www.youtube.com/watch?v=ok8oDqummLg
https://www.youtube.com/watch?v=R5ywFNK6TXw
https://www.youtube.com/watch?v=_rKK63feSDs
#քաղաք #ճարտարապետութիւն #նախագծում #դիզայն #ուրբանիզմ #ուրբանիստիկա #քաղաքաշինութիւն #վերօգտագործում
մինչ ապամոնտաժում են նակագին աշտարակը, որը շատ տխուր ա ինձ, կուզէի դիտել այս ֆիլմը՝
https://vimeo.com/698653356/13e989b7e7
#ճարտարապետութիւն #նակագին #մոդուլներ #մոդուլ #դիզայն #ֆիլմ #նախագծում
համակարգիչների, կամ համակարգչային տեքնոլոգիաների մասին պատմելիս, յաճախ պատմում ենք այնպէս, ինչպէս կը պատմէինք ֆիզիկայի մասին։
մինչդեռ էական տարբերութիւնն այն ա, որ համակարգիչները մենք ենք նախագծել, ի տարբերութիւն տիեզերքի։
ու պատճառներ կան, որ նախագծել ենք հէնց այդպէս, ինչպիսին են։ եւ լեզուներն ենք մենք նախագծել։
ու կարեւոր ա հասկանալ պատճառները, նախագծման որոշումները։ ոչ միայն որ «սա այսպէս ա», այլ հէնց «ինչի ա սա այսպէս», ինչի՞ ենք այսպէս արել։ եւ ինչի ա դա վատ միտք, ինչի՞ չէինք ֆայմել էն ժամանակ այլ ձեւ անել։ ինչպէ՞ս կանէինք այսօր, բայց չենք անում։ ինչպէ՞ս անում ենք։
շատ քիչ գրքեր կան, որ նման ձեւ են բացատրում տեքը։ օրինակ, չարլզ պետզոլդի «կոդում» շատ կարեւոր ա այն, որ ինքը բացատրում ա, ինչի՞ հէնց բինար, եւ պատմում ա ինչպէս ենք դարերով եկել այդ մտքին։ այդ համար նա անդրադառնում ա եւ բրայլի այբուբենին, եւ մորզէի յօրինած կոդաւորմանը։
այսպէս, աւաղ, յաճախ չի լինում։
սովորեցնելիս համակարգչային ճարտարապետութիւն, կամ ծրագրաւորման լեզուներ, կամ ձեւեր, նախագծման որոշումների վրայ չենք կենտրոնանում, ու ընդունում ենք դրանք տուեալ։
մինչդեռ նախագծել են մարդիկ, եւ միշտ չի որ լաւ մտքի եկել են։ եւ ինձ թւում ա կարեւոր շեշտել՝ որ գիտէք, այստեղ լաւ լուծում չունենք։ կարող էք մտածել, գուցէ գիտական աշխատանք անէք եթէ այլ լուծում մտքին գայ։ իսկ սա այսպէս ա՝ բայց դա մենք ենք արել, այս պատճառներով։
#անկապ #ուսուցում #գիտութիւն #կարգիչ #համակարգիչ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #տեք #պետզոլդ #կոդ #մորզէ #բրայլ #այբուբեն #կոդաւորում #նախագծում #որոշում
էն օրը ասում էի բռունցքին, որ risc-v֊ը իրականում ազատ պրոցեսոր չի, բայց չհասցրինք նորմալ խօսել, հիմա աւելի երկար պատմեմ։ ինքն ունի ազատ ինտերֆէյս՝ instruction set architecture, բայց ոչ ազատ իմպլեմենտացիա։
ազատ իմպլեմենտացիաներ գտել եմ գիտհաբում, չգիտեմ ինչքանով կիրառելի են։
նաեւ, եթէ arm֊ի հետ գործ էք ունեցել, էնտեղ նկատել էք, բինար ֆայլեր կան, որ բութ լոադերին պիտի տաս։ arm֊ի ֆիրմուէր ֆայլեր են։ առհասարակ էս ֆիրումեր բառը մշուշոտ ա ու ինչ ասես կարող ա նշանակել։ եւ ծրագրակազմ որ սարքի մէջ ա, եւ ծրագրակազմ որը լոադ ա լինում սարքի մէջ, եւ ծրագրակազմ որ սարքի կողքից մեր օպերացիոն համակարգում ա՝ որեւէ ծրագրակազմ ընկերութիւնից, «ֆիրմային» ծրագրակազմ։
ibm pc ճարտարապետութեան «բաց» լինելը՝ փաստացի bios֊ի ինտերֆէյսի (ոչ իմպլեմենտացիայի) բաց լինել էր։ ցանկացած ընկերութիւն կարող էր արտադրել ibm համատեղելի համակարգիչ, քանի որ կարող էր իմպլեմենտ անել բիօսը, զի «քոլլերը» յայտնի էին ու իմպլեմենտ անելը լեգալ էր։
յայտնի էին նաեւ առաջին էփլների «քոլլերը», բայց դրանք իմպլեմենտ անելն էր ապօրինի։ ու էփլը դրանով լուրջ զբաղուեց հէնց ութսունականներին եւ կանխեց էփլ համատեղելի կարգիչների ստեղծումը։
(չկանխեց սովետական շրջանում, զի փակ անկախ «մայլա» էին, ինչ ուզում անում էին (ներսում, չէին կարողանում, իհարկէ իրենց կարգիչը վաճառել արեւմուտքում, բայց ոչ մէկ չէր էլ առնի, հետ էին, մրցունակ չէին), գիրք էլ էին տպում առանց որեւէ մէկին փող տալու, պրոցեսորներ էին ցրում, նոյն ibm֊ի լոգօ֊ով տպում հէնց գողացած դիմակից։ բայց սովետական շրջանում էփլ համատեղելի կարգիչ չկարողացան սարքել՝ կար երկու նախաձեռնութիւն որոնց մասին գիտեմ, մէկը՝ բուլղարական pravetz֊ն էր, միւսը՝ սովէտական agat֊ը, երկուսն էլ լիովին համատեղելի լինել չկարողացան, ագատի համար ծրագրերը պէտք էր ադապտացնել (բայց աւելի հեշտ էր, քան զրօյից գրել), բայց դիսկերի ընթերցիչներն էին ահաւոր որակի, բուլղարականներն աւելի որակով էին, բայց էլի, բնականաբար, անորակ, անհամեմատելի իսկական էփլի ընթերցիչների հետ։)
risc-v֊ի դէպքում այդ ծրագրակազմը լրիւ կարող ա լինել փակ, կապուած պրոցեսոր արտադրող ընկերութեան հետ։
այս պահին ունենք նաեւ համեմատելի, ազատ պրոցեսոր՝ powepc֊ն։ 2019֊ին բացել են ինտերֆէյսը, կրկին՝ isa֊ն միայն։ ու ոչ բոլորի համար, բայց աքսէսը դրան հեշտացուած ա։
եւ ինչն ա լաւ, կայ VHDL֊ով գրուած ազատ իմպլեմենտացիա։
այստեղ էական տարբերութիւն կայ՝ ազատ ֆիրմուեր՝ https://git.raptorcs.com/git/։
power֊ի դէպքում ֆիրմուերը մեզ ծանօթ bios֊ի պէս ա, rom֊ի մէջ ա լցուած։
մեքենաներ կան, ու թանկ են։ կարելի ա օգտագործել որպէս սերուեր, կան որպէս դեսքթոփ՝ amd gpu֊ներով։ կոչւում են տալօս՝ https://raptorcs.com
մէկ էլ սէնց նախագիծ կայ՝ https://www.powerpc-notebook.org/en/ բայց իրենց գործերն դանդաղ են առաջ գնում։
ու կողքից անկապ ասեմ, ինձ թւում ա power֊ը նաեւ ապահով ճարտարապետութիւն ա, որովհետեւ big endian ա։ վստահ չեմ որ big endian֊ն առհասարակ լաւ լուծում ա, դա չի հարցը։ բայց դրա վրայ, լսել եմ, bsd֊ները ահաւոր շատ բագեր ունեն, ու ամէն ինչ վատ ա աշխատում։ լինուքսները փորձել եմ, շատ լաւ աշխատում են։ բայց անկապ ասածս այն ա, որ մտածում եմ, big endian լինելու պատճառով, ու փախած ճարտարապետութիւն լինելու պատճառով, ինքն անհամեմատ աւելի ապահով ա։ սովորաբար չարամիտ ծրագրակազմը ցածր մակարդակի լուծումներ ա կիրառում, որ էս ճարտարապետութեան վրայ դժուար աշխատեն, ինչպէս նախատեսուել ա։ բայց զուտ դրա տարածուած չլինելու պատճառով, այն պատճառով որ չեն ակնկալում այն երէսել։
ու տէնց։
#պրոցեսոր #երկաթ #տեք #կարգիչ #համակարգիչ #ճարտարապետութիւն #անվտանգութիւն #նախագծում
ահա, նոր խոցելիութիւն ա յայտնաբերուած, այս անգամ ոչ միայն ինթել, բայց եւ արմ դիզայնի պրոցեսորների մօտ։ կրկին՝ branch prediction մեքանիզմի մէջ ա խնդիր, կարողանում են բաներ փոխել դրա պատմութեան մէջ, եւ հասնել ծրագրի այլ կատարման։
https://www.vusec.net/projects/bhi-spectre-bhb/
այս երեքը նոյն խնդրի տարբեր արտայայտումն են՝
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-0001
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-0002
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-23960
ինթել պրոցեսորների մեծ մասը խոցելի ա, ոնց որ ատոմները միայն խոցելի չեն։
arm աշխարհից խոցելի են Cortex-A15, Cortex-A57, Cortex-A72/73/75/76/77/78, Cortex-X1, Cortex-X2, Cortex-A710, Neoverse N1, Neoverse N2, Neoverse V1, եւ հաւանական ա՝ Cortex-R դիզայնները։
ըստ երեւոյթին, եթէ ունէք անդրոիդ կամ այօս սարք, որը չի ստանալու թարմացումներ՝ այն խոցելի ա լինելու։
#անվտանգութիւն #պրոցեսոր #ինթել #արմ #նախագծում #խոցելիութիւն #դիզայն
լինուսի հարց ու պատասխաններից էի դիտում, ֆինլանդիայի համալսարաններից մէկում, systemd֊ի մասին հարց տուեցին, ուզեց սուր չպատասխանել, բայց ընդհանուր առմամբ դժգոհ էր մօտեցումից, որ արդարացնում են ինչ֊որ բան փոխելը նրանով, որ ինչ֊որ բանը հին ա։
ասում ա՝ հին ա, կարող ա լաւ աշխատող ա, ամէն հին բան չի որ վատ ա։
մէկ էլ հէնց անձնական հատկութիւններից էր բողոքում նախագծողների։
#մօտեցում #նախագծում #օպերացիոն_համակարգեր #լինուքս #դիզայն
դեւինը գրել էր որ օփենսթեփում սքրոլբառերը ձախից են։
յետոյ գտաւ այս թուղթը ուր բացատրում են, ինչի են սքրոլբարները հիմնականում աջից տեղակայում։
յետոյ ցոյց տուեց ակմէ֊ի ինտերֆէյս ուր դրանք ձախից են։
ես էլ ցոյց տուի, որ օբերոն օհ֊ում էլ են ձախից, ու դէ ակմէն ոգեշնչուած ա դասական օբերոնի ինտերֆէյսից։
#նախագծում #օբերոն #դիզայն #ինտերֆէյս #միջերես
իրականում ինտերնետում շատ բան չի փոխուել։
առաջ մի քանի հոգով էինք, ու չկային ծառայութիւնները։
էսօր կան ծառայութիւնները, դրանցով օգտուող մարդիկ, ու էլի մենք, մի քանի հոգով, որ դրանցից չենք օգտւում եւ օգտագործում ենք համացանցն ապակենտրոն ձեւով։
ու ընդհանուր առմամբ, ինչի՞, պէտք էր այլ բա՞ն սպասել։ բնական ա, որ ոչ ̶բ̶ի̶թ̶ի̶ բանիմաց օգտուողին կը ̶դ̶ա̶յ̶ա̶ղ̶ե̶ն̶ մատուցեն գործարքներ, որոնցից նա երջանիկ կը լինի՝ զի առհասարակ թուանշային յեղափոխութիւնը հրաշք ա, եւ աննախադէպ հնարաւորոթիւններ ա տալիս։ պարզապէս օգտուողը չգիտի, որ կարող էլ մի քիչ այլ գործարքի գնալ։
մեկուսացուա՞ծ ենք այդ մարդկանցից։ իսկ ե՞րբ չէինք։ վաղ ֆբ֊ի կամ կմ֊ի հա՞մն ա բերանում մնացել։ դէ դրանք էլ էն չեն, ինչ եղել են։ այսօր երբ ասում են «բլոգ գրէք», նկատի ունեն՝ արտայայտուէք ֆբ֊ից դուրս, լինի կարդալ։
սարսափելի մենա՞կ ա ապակենտրոն համացանցում, ֆեդի֊ում, ջեմինայում՝ ինչն էր այլ ձեւ իննսունականներին։ կամ ո՞վ էր հասկանում, կամ կուզէր հասկանալ, եթէ կարդար, էս ֆիդոշնիկները ի՞նչ են անում իրենց ցանցերում։ ֆիդօշնիկներին էդ մարդիկ օտար էին լինելու, էդ մարդկանց էլ՝ ֆիդօշնիկները։
նոյն դաշնեզերքում մարդիկ արդէն չափազանց շատ են, որ հասկացուած չլինեն։ լիքը մարդ կայ, որ սեփականատիրական ծրագրակազմի հաճոյքներից ա խօսում, ու լաւ չի հասկանում ուր ա ընկել։ շատ են ճապոնացիները, բայց ինչպէս այսօր մէկը նկատեց՝ ճապոնիայում բնաւ զարգացած չի ազատ ծրագրակազմի համայնքը։
ու տէնց։
#համացանց #նախագծում #ապակենտրոնացում #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=_2NI6t2r_Hs
ստեղ 48֊րդ րոպէում, ասում ա, վիրտը եկել էր մեզ մօտ, պատմում էր իրենց գրաֆիկական ինտերֆէյս ունեցող մեքենայի մասին, մենք ցոյց տուեցինք մերը, որը մուլտի պրոցես էր (պրոցեսը՝ ծրագիրն ա կատարման ընթացքում, մուլտի ասելով, նկատի ունեն որ «միաժամանակ» մի քանի պրոցես կարող ա կատարուէր) ու նա բնաւ չովեշնչուեց՝ առհասարակ կարծում էր, որ պրոցեսները լաւ միտք չեն։
(((:
#իւնիքս #պրոցես #վիրտ #փայք #պատմութիւն #նախագծում
աթարիի էկրանով աշխատելիս (ամենամեծը՝ 640x480 ա) զգում ես որ մարդիկ ստիպուած են եղել տեղը խնայել, եւ հետեւաբար վերեւի մենիւն միշտ առջեւում աշխատող ծրագրինն ա՝ ինչպէս մակում կամ իւնիթիում։ ու որ այդպէս անելը իսկապէս տեղ խնայում ա՝ ու բաւական հին միտք ա, օլդսքուլ։
#աթարի #դիզայն #նախագծում #ինտերֆէյս #մակօս #իւնիթի #կիրառելիութիւն
թբիլիսիի «փաբրիկա»֊ի հին սովետական աթոռների դիզայնը «ոգեշնչուած» ա
արեւմտեան յայտնի «canteen chair» դիզայնից՝
#դիզայն #նախագծում #աթոռ #խսհմ #սովետ #սովէտ #թբիլիսի #ֆաբրիկա #փաբրիկա #պատմութիւն
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
մարդիկ աւելացրել են «tlp» անունով սերուիս, որի նպատակը մարտկոցի ռեսուրսները խնայելն ա, ծախսն օպտիմիզացնելը։
արդիւնքում այդ սերուիսն այնքան պրոցեսորի հզօրութիւն ա ծախսում, որ արագ նստեցնում, քամում ա մարտկոցը։
մանրամասներն այս հրապարակման մէջ, անգլերէն։
#ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #յօդուած #անգլերէն #լինուքս #փայնֆոն #օհ #տեք #տեքնոլոգիաներ #նախագծում
պոստմարկէտօսում գտայ նաեւ gnome-maps ծրագիրը։
սէյլֆիշում ես սովորել էի օգտագործել միայն սէյլֆիշի համար, սիլիկա կլասերով գրուած յաւելուածներ, եւ հիմա չեմ կարողանում նոյն յաւելուածներն օգտագործել պոստմարկէտում։
այդ առումով ջանքը, որ դրուած էր սէյլֆիշի յաւելուածներ նախագծելու մէջ՝ զգալի կերպով կորած ա։
եւ եւս մի անգամ զգոոմ եմ, ինչ կարեւոր ա ծրագրեր գրելիս չկպնել սիլիկայի պէս առանձին եւ փակ գրադարանի։
միակ սէյլֆիշ նախագիծը, որ նաեւ հասանելի ա պոստմարկէտօսում՝ ժամացոյցների հետ աշխատող ամազֆիթն ա՝ զի փիգզը հաւէս դեւելոփեր ա եւ լուրջ ա մօտեցել աշխատանքին ու մի համակարգին կպած չի մնացել։
իսկ ես վերադառնամ գնօմի քարտէզներին՝
միայն այսօր նկատեցի որ նոր իրողութիւններն արդէն արտացոլուած են օփենսթրիթմէփում։ բայց եթէ հադրութի շրջանի լղիմ֊ի քարտէզի մասը ինչ֊որ ձեւ նշուած ա, ապա չեմ տեսնում նման գծեր նաեւ մարտակերտի եւ մարտունու շրջանների դէպքում՝ ոնց որ մարտակերտի մասի լղիմի սահմանը չկայ քարտէզում, միայն ընթացիկ վիճակը, որը հետեւողական չի։
պէտք ա խմբագրել, բայց ես չեմ պատկերացնում ինչպէս՝ նման բարդութեան խմբագրում չեմ արել։
էհ։
#քարտէզ #արցախ #էկրանահան #սէյլֆիշ #պոստմարկէտօս #նախագծում #ազատութիւն
ամէն անգամ երբ գրում են առանց պետութիւն լուծուող խնդիրների մասին, ուզում եմ շեշտել, որ կան խնդիրներ որ չեն լուծւում առանց կենտրոնի։
այսօր յիշեցի սեւանը, կամ իրականում շատ բնապահպանական խնդիրները նման են նրանով որ պահանջում են կենտրոնի միջամտութիւն։
պէտք ա լինում արգելել, եւ խիստ հետեւել որ արգելքը կատարուի՝ օրինակ խեցգետիններ այդչափ չբռնեն, որ ջրիմուռ ուտող չլինի։
հիմնականում «շէյրդ ռեսուրս» ֊ների հետ կապուած են լինում այն խնդիրները որ պահանջում են կենտրոնացուած լուծումներ։
ու տտ֊ում էլ, կայ սմարթ փոյնթեր, որ խնդիրների զգալի մասը լուծում ա ինքն իրենով, բայց ոչ բոլոր խնդիրները, զի չի կարողանում վերեւից նայել անտառին ու առանձին ծառեր ա տեսնում, միայն իր օբյեկտին յղողներին ա հաշւում։ ու կայ կենտրոնական աղբի հաւաքիչ (գարբաջ քոլեքթոր), որ շրջանագծային կախուածութիւնները դրսի աչքով կարողանում ա տեսնել եւ ցխել մեծ խմբերով՝ շատ արդիւնաւէտ։
նաեւ, շատ եմ գրել՝ քաղաքում, ուր բոլորն անում են էնպէս, ինչպէս իրենց յարմար ա՝ առանց ժողովրդավարական ձեւով ընտրուած կենտրոնի, նման քաղաքը բոլորն ատում են։ պէտք ա լինում դրսի աչք, եւ երբեմն կիրթ, հմուտ կենտրոնական նախագծում։
եւ ի վերջոյ՝ շատերն են ուզում առանձնատան մէջ ապրել, բայց առանձնատները կենսակայուն չեն՝ եթէ գիւղի տների պէս չեն եւ ունեն քաղաքային յարմարաւէտութիւն, եթէ կան ասֆալտած ճանապարհներ, մայթեր, մայթերին ծառեր, լուսաւորութիւն, կոյուղի, ջրահեռացում, եւ մենթէյն անելու լիքը բան։ նոյնիսկ հովացնելն ու տաքացնելն ա այնքան թանկ, որ եթէ եւ մի առանձին ընտանիք կարողանում ա իրան թոյլ տալ՝ մոլորակի սքէյլում մենք չենք կարող այդչափ co2 մեզ թոյլ տալ։ եւ քաղաքները պէտք ա սահմանեն առանձնատների համար փոքր տարածքներ, զի քաղաքի բիւջէն նման քիչ խտութեամբ թաղամասերը քամում են։
այլ օրինակ՝ եթէ մի մարդ պահում ա երեք կով՝ օկ ա, եթէ երկու մարդ՝ օկ ա, բայց երբ կովերը շատանում են՝ բնութիւնը վարի են տալիս, եւ դա էլ իրար հետ պայմանաւորուելով դժուար լուծուող խնդիր ա զի կով պահողների շահերից չի բխում դրա լուծումը՝ բխում ա լրիւ այլ եւ գուցէ հեռու ապրող մարդկանց շահերից, զի բնութիւնն իրենցն էլ ա։
#ապակենտրոնացում #կենտրոնացում #նախագծում #բնապահպանութիւն #քաղաք
էս շատ լաւ ալիք ա՝
https://www.youtube.com/c/NotJustBikes/videos
#քաղաք #քաղաքաշինութիւն #դիզայն #նախագծում
ազատ ծրագրակազմը բարեյաջող չաղանում ա եւ ձեռք ա բերում գծեր որ մեզ մտահոգում են։
դա բնական ա՝ զի այդ ազատ ծրագրակազմը լայնօրէն օգտագործւում ա բիզնէսի կողմից։ կիրառելի լինել այնտեղ, ուր պահանջւում են շատ եւ աւելի շատ եւ աւելի նոր «ֆիչըրներ», եւ լինել մինիմալիստիկ, նիհար, պարզ, սիրուն նախագծած՝ դժուար համատեղելի ա։
ապաստանը՝ պարզ ծրագրակազմ օգտագործելն ա, մեր համակարգերը՝ օբերոնի պէս օգտագործելը, գուցէ պարզ լինուքս դիստրիբուտիւներ հաւաքելը, եւ երեւի bsd համակարգեր օգտագործումն ա։
bsd֊ն էդքան տգեղ գծեր չունի, էն պատճառով, որ արդիւնաբերութեան մէջ դրա հանդէպ շատ հետաքրքրուածութիւն չկայ։
նոյն ծուղակի մէջ ընկել ա նաեւ c++֊ը՝ կորպորացիաները նստած են iso կոմիտէում եւ ամէն կորպորացիայի ներկայացուցիչ պէտք ա ռիփորտ գրի, ներկայացնի թէ ինչ գործ ա արել։
շատ բարդ ա ռիփորթի մէջ գրել՝ ես ջանացել եմ որ լեզուն էլ աւելի չբարդանայ, եւ չեմ թողել էս էս ու էս նոր «ֆիչըրներն» աւելացնեն, եւ ներկայացնել դա որպէս ընկերութեանը օգտակար նուաճում։
իր աշխատանքն արդարացնելու համար մարդը պէտք ա ցոյց տայ, ինչքան մտածել ա այդ նոր «ֆիչըրի» մասին, ինչպէս լաւ պայքարել ա, ապացուցել ա որ այն անհրաժեշտ ա, որ ընդգրկուի ստանդարտի մէջ, եւ ինչքան ա պէտք «մեր» ծրագրաւորողներին։
օկ, դիցուք մենք փորձում ենք օգտագործել պարզ եւ գեղեցիկ ծրագրակազմ, զրկում ենք մեզ, կամ աւելի լաւ ա՝ պահանջ չունենք էն «շքեղութեան» եւ «փայլի» ուր շարժւում ա ազատ ծրագրակազմի ֆինանսաւորուող մէյնսթրիմը։
մեր ամենաառաջին խոչընդոտը՝ երկաթի աջակցութիւնն ա։ երկաթը շատ ա՝ մենք քիչ։
եւ մեզ պէտք ա, կարծում եմ, ընտրել (մի քանի) կոնկրետ երկաթ, որը քիչ թէ շատ վստահելի ա՝ ակնյայտ բեքդորներ չունի, որ կաշխատեն նոյնիսկ երբ ծրագրակազմն ազատ ա, եւ այ հարդուերի սափորթ իրականացնել։ իմանալ, իհարկէ որ չես ունենայ լաւ խաղային վիդեօքարտ, այդ դէպքում։
առհասարակ՝ դեսքթոփի վրայ «յաղթանակին» ես չեմ հաւատում, որովհետեւ եթէ նոյնիսկ այն տեղի ունենայ, ես չեմ հաւանի այդ համակարգը, որը իբր միջին օգտագործողին պէտք ա որ յարմար լինի։
մեզ պէտք ա երկաթ արտադրող, թոյլ երկաթ՝ զի չթոյլ ի՞նչ ենք անում։
ես իսկապէս լրիւ երջանիկ եմ ինձ զգում փայնբուք օգտագործելիս՝ իր 4գբ֊ն ինձ հերիքում ա՝ պիտի չհերիքի միայն վեբի պատճառով, իսկ ես շատ պատուհան չեմ բացում, եւ քնեցնում եմ եղած տաբերը։
մնացածը՝ վիմ եմ բացում եւ xterm֊ներ, կամ terminology՝ իհարկէ windowmaker֊ի մէջ։
լիքը ազատ յիշողութիւն ա մնում, նոյնիսկ zram֊ի կարիք չկայ։
աւաղ փայնի ընտրուած չիպսէթն էլ մէյնլայն միջուկի կողմից լրիւ չի սատարւում՝ այս դէպքում ունենք արտադրող, որ ասում ա՝ ինչ ուզում ես արա, բայց երկաթ, որի աջակցութեան վրայ դեռ պէտք ա աշխատել։
ինձ նաեւ դուր ա գալիս ինչ դրայւ կայ մաեմօ֊լեսթէ համայնքում, ուր օրինակ գիտեն, որ մոտորոլայի հին սարքերը բաւական լաւ աջակցւում են մէյնլայն միջուկով, ու պորտ են անում մաեմօ֊ն էդ սարքերի վրայ։ սարքերը բաւական էժան՝ մօտ տաս֊քսան դոլարով հասանելի են իբէյում։
բայց կատարեալ դէպքում մեզ պէտք ա երկաթը աշխատի, ու թող դա լինի ոչ ուժեղ, թող լինի բաւական թոյլ։
էսօր ամենակարեւոր արտադրողներն են փայն64֊ը ու mnt֊ն֊ երեւի։
ու տէնց։
#տեք #ազատութիւն #մինիմալիզմ #նախագծում #դիզայն
#դիզայն #նախագծում #ինտերֆէյս #համակարգիչ #տեք #լուծում #էկրանահան
մէկն էսօր գրեց՝ երբ մաթ․ խնդիրներ չեմ լուծում, ինձ լիարժէք չեմ զգում, միւսը գրել էր՝ դեբիլանում եմ, գնամ մաթ․ անալիս կրկին սովորեմ։
ուզում եմ ասել որ ինձ շատ բարդ ա աբստրակտ բան սովորելը, երբ չեմ կիրառում։
ու ինձ շատ մօտ են էն մասնագիտութիւնները, ուր յստակ սահմանափակումներ կան ու տեսութեան կիրառութիւն։
պատկերաւոր օրինակ ա ճարտարապետութիւնը, բայց տեքի մէջ դա յաճախ ա նմանապէս՝
դու ունես էսքան հողակտոր, էս ֆորմայի։ քեզ իհարկէ անյարմար ա որ էս ֆորմայի ա, բայց էդ ա էդ մարդու ունեցածը։
մի մասն էլ էդ տարածքի լանջի վրայ ա։
պլիւս ինչ֊որ մի բան արդէն կառուցած ա, որի մեծ մասը չէր ուզի քանդել տէրը։
այ դա ինձ շատ հետաքրքիր ա, զի իրական կեանքում դու չես ասում՝ դիցուք մենք ունենք սէնց հողակտոր, դու ունես գործ իրական հողակտորի եւ իրական սահմանափակումների հետ։
եւ ապա մենք ունենք վերօգտագործում՝ կոդի մէջ էլ, եւ ունենք թափելու բաներ, եւ պիտի լաւ լուծման հասնենք եղած սահմանափակումներով յանդերձ։
այ դա ինձ շատ սիրուն ա թւում ու ոգեշնչող։
գուցէ էդ պատճառով էլ եմ սիրում ցածր մակարդակի մասին շատ իմանալ, ու ցածր մակարդակի կոդ, զի ինչքան էլ սիրուն աբստրակցիաներ չգրես՝ մէկ ա բախուելու ես երկաթի, մասնաւորապէս, սահմանափակումներին։ չի նշանակում որ աբստրակցիա չեմ սիրում, կամ պիտի միայն ասմ֊ով գրեմ՝ գրեթէ երբեք չեմ ընտրի ասմ֊ով գրել։ բայց չեմ կարող չուզել իմանալ էդ ցածր մակարդակի մանրուքները, զի սահմանափակումներով խնդիրներ լուծելիս դրանց հետ պէտք ա ծանօթ լինել։
#տեք #դիզայն #նախագծում #նախասիրութիւն #ճաշակ #դիզայն #ծրագրաւորում #ճարտարապետութիւն #մաթէմ #վերացարկում
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
8 բիթանի cad համակարգեր՝
https://oldmachinery.blogspot.com/2012/09/8-bit-cad-attack.html
#էկրանահան #սպեկտրում #նախագծում #պատմութիւն #նիւթաւորում
այն օրը հիւր էի, իրենց մօտ հեռուստացոյց կար, ու going rv
(կարծես) հաղորդում էր ցոյց տալիս այն մասին ինչպէս ամերիկեան ընտանիքներն ընտրում են իրենց համար թրէյլեր կամ աւտոբուս, որի մէջ կան սենեակներ, խոհանոց, լողասենեակ, եւ այլն։
ներսից ամէնը ահաւոր քեարթու էր արուած։ ու դրանք շատ մեծ էին։
իսկ այսօր սա տեսայ։
սպանիչ դիզայն շան փոքրիկ հին, իննսունականների ֆուրգոնի մէջ։
#դիզայն #նախագծում
այսօր մէկը նամակում գրեց որ գնոմ երեքը զզուելի ա։
ես գնոմին հիմնականում անտարբեր եմ՝ նախկինում ժտկ֊ն համակրում էի, երրորդ գնոմն էլ էնպէս չի որ բնաւ լաւ նորամուծութիւններ չունի՝ օրինակ կարելի ա առանց մկնիկի մեկնարկել ծրագրեր՝ փնտրելու գրելով ձեւ կայ, իսկ գնոմ երկուսում ու մատէում էդպէս չի։
միւս կողմից նոր գնոմում նաուտիլուսի մէջ path֊ը գրել կամ խմբագրելն ա կամ անհնրար, կամ այդչափ ակնյայտ չի ոնց ա պէտք դա անել, ինչպէս նախկինում։
բայց ես դա էլ չեմ անում, կագրչիս վրայ ոչ գնոմ ունեմ, ոչ նաուտիլուս, ու ֆայլային կառավարիչս միդնայթն ա։
ու դէ հիմնականում էդ աշխարհից չեմ՝ ոչ տեղեկացուած եմ, ոչ էլ սուր զգացմունքներ ունեմ։
վերադառնամ՝ ասաց որ գնոմից զզւում ա, իսկ ես հիմնականում իր.կարծիքների հետ համամիտ չեմ, մտքովս անցաւ՝ հմ, կարո՞ղ ա գնոմը աւելի լաւն ու հետաքրքիրն ա, քան ինձ հեռուից թւում ա։
#անկապ #գնոմ #գնօմ #միջավայր #դիզայն #նախագծում
ինչ լաւն են սկզբունքները՝ https://en.wikipedia.org/wiki/X_Window_System#Principles
#սկզբունք #տեք #ծրագրաւորում #նախագծում
այստեղ լինուսն ասում ա որ սերուերային հարթակի ճարտարապետութիւնը պէտք ա լինի ծրագրաւորողի հարթակի ճարտարապետութեանը մօտ։
յիշեցի այս յօդուածը՝ zx spectrum ֊ի համար ծրագրաւորման մասին. նշում ա, որ օգտագործում էին նոյն ճարտարապետութեան իրական պրոցեսորներ՝ սերուերի վրայ։
Սպեկտրում ծրագրաւորելու բոլոր գործիքներն աշխատում էին CP/M֊ի տակ՝ դա ստանդարտ օպերացիոն համակարգ էր միկրոհամակարգիչների համար մինչեւ MS-DOS֊ի տարածումը։ CP/M֊ը նախագծուած էր 8080 եւ Z80 պրոեսորների համար, եւ երկու Z80֊ներով տպասալ ապրում էր VAX֊ի մէջ՝ օպերացիոն համակարգ աշխատեցնելու եւ օգտատէրերին սպասարկելու համար։ Եթէ երկու հոգի արդէն օգտագործում էին տպասալը, ապա ձեզ մնում էր Z80֊ի ծրագրային էմուլեատոր VAX֊ի պրոսեսորի վրայ — ինչը լրիւ քամում էր իր հզօրութիւնը, դանդաղեցնելով աշխատանքը բոլորի համար։
#պրոցեսոր #ճարտարապետութիւն #նախագծում #կազմարկում #ծրագրաւորում #վաքս #սպեկտրում #օպերեցիոն_համակարգեր #լինուս #պատմութիւն #ռետրո #ռետրոհամակարգչութիւն
amiga֊ի կարեւոր առաւելութիւնը atari st֊ների նկատմամբ (իրենց հետ են սովորաբար համեմատում) երկաթի ընդլայնման հնարաւորութիւնն էր, եւ տարբեր անկապ ընկերութիւններ այդ ինտերֆէյսի համար տպասալեր են նախագծել։
նշանակում ա՝ մոդուլ աւելացնելու հնարաւորութիւն կար։
իսկ ibm pc֊ն գրեթէ ամբողջութեամբ այդ մասին էր՝ մոդուլներ աւելացնելու։
#մոդուլ #նախագծում #դիզայն #համակարգիչ #կարգիչ #ատարի #աթարի #ամիգա #երկաթ #ընդլայնելիութիւն #ռետրոհամակարգչութիւն #ռետրո #ռետրօ #բաց_ճարտարապետութիւն
ութսունականներին բաց աշխարհում ապրէի՝ երեւի կը սիրէի ամիգան, կը սիրէի աթարին, կը սիրէի մակը։ ու յուսով եմ որ կը ջոկէի ու աւելի շատ կը սիրէի դախ այբիէմ փիսի համատեղելի կարգիչները։
զի բաց ճարտարապետութիւն։
ու այսօր ես ոչ թէ յոյս ունեմ որ ինթելը, որի դիզայնը չեմ սիրում՝ կը մեռնի, այլ յոյս ունեմ որ ինթելը բարեյաջող անցում կը կատարի sip դիզայնի, ինչպէս նոր տնօրէնի պլաններում ա։
ինչո՞ւ՝ որովհետեւ sip֊ը մոդուլար դիզայն ա, ու կարելի ա համատեղել տարբեր արտադրողների մոդուլներ, հաւաքելով բարձրայարկ շէնքեր։ (:
դա նշանակում ա՝ տարբեր արտադրողներ կը կարողանան համադրել տարբեր այլ արտադրողների մոդուլներ։ ինչը շատ մօտ ա բաց ճարտարապետութեանը։
բայց բաց ճարտարապետութիւնը նաեւ ունէր բաց BIOS֊ի API ու ամէն արտադրող կարող էր ըստ այդ ստանդարտի ենթածրագիր (firmware) իրականացնել։ իմ հասկանալով ներդրուած համակարգերում այսօր նման ստանդարտիզացում չկայ, բայց ես դրանք բաւական մշուշոտ եմ պատկերացնում։
#նախագծում #դիզայն #բաց_ճարտարապետութիւն #համակարգիչ
էն օրը բացատրում էի մի տեք ընկերոջս, որ համ ծրագրակազմից ա շատ լաւ, եւ էլեկտրոնիկայից, ինչպէս ա աշխատում բաշխուած հաղորդակցութիւնն ու scuttlebutt հաղորդակարգը։ չհաւանեց, նախընտրում ա ապակենտրոն դիզայնը որ սպասարկիչը պահի տեղեկատւութիւնը, եւ ոչ նա՝ իր սարքերում։
#ապակենտրոնացում #բաշխուած #նախագծում
sxmo - պարզ ինտերֆէյս հեռախօսների համար՝ https://diode.zone/videos/watch/3f0948cf-47df-437e-b1ea-76fec58479c2
#նախագծում #դիզայն
այսօր դաշնեզերքի օգնութեամբ բացայայտեցի cppcast պոդքաստը։ լսեցի վերջին էպիզոդը՝ այն մասնաւորապէս ̶բ̶ո̶ր̶լ̶ա̶ն̶դ̶ի̶ էմբարկադերօյի c++ builder֊ի մասին էր։
հետաքրքիր ա որ
սա շատ կարեւոր թեմա ա ինձ համար, նշանակում ա c++֊ն այնքան արագ տեմպերով ա զարգանում, որ նոյնիսկ այդ, բաւական լուրջ, բաւական, թւում ա թէ, փող ունեցող ընկերութիւնը, չի հասցնում իր կազմարկիչը զարգացնել։
սա կարող էր ոգեւորիչ լինել․ ահա՛, ազատ ծրագրակազմը յաղթում ա, ոչ մի առանձին ընկերութիւն չի կարող հասնել, զի համայնքը զօրաւոր ա, եւ մարդկութիւնը իր ամբողջ ռեսուրսներով կարողանում ա աւելին անել, քան առանձին ընկերութիւնը։
ու մասամբ երեւի այդպէս ա։
մտահոգիչ մասն այն ա, որ լեզուն այնքան ա բարդացել, որ չի լինում առանձին ընկերութեան համար այն իրականացնելն այլեւս իրատեսական չի։ մօտաւորապէս նման պատմութիւն ա դիտարկիչների հետ՝ html֊ն ա այնքան բարդացել, որ առանձին ընկերութիւն այն իրականացնել չի կարող։
եւ մեր բախտից ա (դէ իրականում նախկինում տարուած պայքարից) որ գուգլն ու էփլը այսօր ազատ ծրագրակազմ են ֆինանսաւորում, ու կայ chromium֊ը, եւ llvm֊ն ա ազատ։
բայց եթէ մթնոլորթը փոխուի, մի պահ ա գալու, երբ chromium֊ի շարժիչը գուգլը կարող ա եւ փակել։ իսկ եղած ազատը համայնքը չի կարողանայ զարգացնել այնպէս որ արագ զարգացող ստանդարտներին հասնի։ այդ պատճառով էլ եմ ես ոգեւորւում աւելի պարզ համակարգերից, ինչպիսին են gemini֊ն, եւ oberon֊ը։
c լեզուն էլ ա բաւական պարզ (առանց ընդլայնումների) որ մի հոգի նստի եւ մի քանի ամսում իրականացնի կազմարկիչ։
շարունակեմ այն մասին, ինչ եմ յիշում զրոյցից։
ի՞նչ ընդլայնումներ են դրանք։
դէ դա ես գիտէի, ու կարելի ա պատկերացնել՝
c++ builder֊ը օգտագործում ա բորլանդի object pascal֊ով գրուած vcl (եւ արդէն fmx) գրադարանները։ իսկ գրադարանները նախատեսուած են gui ծրագրեր գրելու համար։ այդ պատճառով object pascal֊ն ունի properties՝ յատկութիւններ, որ կլասի դաշտեր են։ բայց երբ դու վերագրում ես յատկութեանը, իրականում տակից կանչւում ա setter մեթոդ, իսկ երբ կարդում ես դրանից, իրականում տակից կանչւում ա getter (fread) մեթոդ։ դրանք պէտք ա սահմանես, եթէ հատկութիւն ես աւելացնում։ յատկութիւններ նաեւ ունի բորլանդի c++ լեզուի դիալեկտը։
վարողը հարցրեց, արդե՞օք ընկերութիւնը փորձել ա լեզուի ընդլայնումներն աւելացնել c++ ստանդարտի մէջ։ ինչ֊որ գործ այդ առումով արուել ա, ու հիւրը մի քանի c++ կոմիտէի թղթերի յղուեց։ բայց վերջին թուղթը որին յղուել էր փաստարկներ էր անում ինչու յատկութիւններ լեզուի մէջ բերելը վատ միտք ա՝ զի կարող են ոչ տեղին օգտագործուել (misuse), երբ պէտք չի (իբր դա c++֊ի համար ամենակարեւոր խնդիրն ա՝ իբր c++֊ում արդէն չկան հնարաւորութիւններ որ կարող ա սխալ կամ ոչ տեղին օգտագործուեն), եւ այլ փաստարկն այն էր, որ թափանցիկ չի, մարդիկ կարող ա չիմանան, որ դաշտ չի այն, ինչը դաշտ ա երեւում։ սա շատ լաւ փաստարկ ա, բայց կրկին՝ c++֊ն արդէն ունի բազմաթիւ հնարաւորութիւններ որ սինտակտիկ շաքար են։ բայց ես ինքս նոյն կարծիքի են՝ ինձ դուր չեն գալիս յատկութիւններ, եթէ դրանք սովորական դաշտի տեսք ունեն, ու սինտաքսից պարզ չի, որ հատկութիւն են, եւ ոչ թէ սովորական դաշտ։
այլ ընդլայնումը վերաբերում էր, իհարկէ, event֊ներին՝ օրինակ, կտոցը կոճակին event ա, որ կապուած ա յատուկ ֆունկցիայի հետ։ այդ համար borland֊ը նախագծել էր closure կոչուող լեզուի յատկութիւն։ տես նաեւ սա։
ի դէպ քիւթը այլ ձեւերով ա լուծում նոյն խնդիրները, իրենք ունեն սիգնալ եւ սլոտ հասկացութիւններ, բայց ձեռք չեն տալիս c++ կազմարկիչը, փոխարէնը գրել են մի գործիք՝ moc, որը իրենց, քիւթին սպեցիֆիկ սիփլասփլասը թարգմանում ա ստանդարտ սիփլասփլասի։
abi֊ի հետ են շատ գործ անում, եւ pascal֊ական տիպերի հետ համատեղելի լինելու։ գիտենք, որ դելֆիի պասկալն ունի cow strings, իմացայ որ ունի նաեւ ինչ֊որ տարադրամի տիպ, ու այդ տիպերին, բնական ա, իրենց c++֊ն էլ պէտք ա սատարի։
դելֆիի պասկալի ֆունկցիայի քոլերն ունեն register կոչուող calling convention, այդ համար էլ ա գործ արւում։ abi֊ն ջանում են մի ստաբիլ վարկածի մէջ չփոխել, ու եթէ abi֊ի փոփոխութիւններ են նախատեսւում, ապա դրանք արւում են մէյջըր ռելիզների ժամանակ։ այդ փոփոխութիւնները ոչ միայն կարող են վերաբերուել հէնց ֆունկցիաներ կանչելու ձեւին, այլեւ նրան ինչպէս են տուեալները պահւում յիշողութեան մէջ։
ու գուցէ ios դեւելոփմենթն աւելի պարզ բան ա՝ կպնում ես objective c գրադարաններին, պէտք չի jni անել, պէտք չի լիքը այլ բան։ կամ գուցէ իսկապէս այօս դեւելոփմենթի պահանջարկ ունեն։
վախեցայ որ դելֆիից էլ են հանել անդրոիդի մասը, ստուգեցի, ու կայքում կարծես թէ գրուած ա որ ունեն անդրոիդ դեռ։ չգիտեմ։
որոշ չափով խօսուեց delphi֊ի մասին, զի builder֊ի delphi֊ի հետ սերտ կապեր ունի։ օրինակ, կարող ա ընդլայնել պասկալով գրած կլաս։ դէ բնական ա, զի կարող ա ուզես մի կոնտրոլի հիման վրայ մի այլ կոնտրոլ սարքել։ պատմեց, որ delphi֊ն կարողանում ա գեներացնել հեադեր նիշքեր որ իրենց c++ կազմարկիչը կը ճանաչի։ որ շատ հանգիստ լինկ են լինում pascal եւ c++ ծրագրերը։ ու որ աւելի բարդ ա պասկալից կպնել սիփլասական գրադարաններին, քան հակառակը, զի սիփլասփլասը կոնստրուկտներ ունի, որ պասկալը չունի։ իսկ այն կոնստրուկտները որ իրենց պասկալից պէտք էին՝ իրենք արդէն աւելացրել են իրենց սիփլասփլաս կազմարկչի մէջ, ու հետեւաբար պասկալ կոդ շատ հեշտ ա օգտագործել։
նշեց մի քանի նախագիծ, բայց առանց անունների, որ գրուել են սիփլասփլաս բիլդերով։ ու ես հասկացայ որն են իրենց մեծ պատուիրատուները, օրինակ կան ծրագրեր որ սպասարկում են էլեկտրակայաններ, ու քանի որ կոդն ի սկզբանէ գրուած ա եղել բորլանդի բիլդերով, այսօր էլ էմբարկադերօն պէտք ա, որ սպասարկի պրոդուկտ, որը կառնեն այդ էլեկտրակայանի ծրագրակազմ նախագծողները։
ես կարծում եմ որ իրենց գնային քաղաքականութիւնը խանգարում ա իրենց զարգանալ։ եւ այդ պատճառով էլ վարողը հարցրեց, արդեօք կան օփեն սորս դեւերի համար անվճար վերսիաներ։ պատասխանը՝ այո, բայց մի վերսիա հետ ընկած ա, աշխատում ենք թարմացնել։
ովքե՞ր են օգտագործում բիլդեր — հիմնականում ուինդոուս դեւելոփերներ։
ինձ թւում ա, դա բորլանդի, եւ յետոյ էմբարկադերօյի ամենամեծ խնդիրներից ա, որ չեն կարողացել հասցէագրել (այսպէս կարելի՞ ա ասել), չեն կարողացել այնպէս անել որ ոչ ուինդոուս ծրագրաւորողները հետաքրքրուեն նախագծով։ իհարկէ, շատ բարդ ա մրցել լինուքսի աշխարհում, ուր մարդիկ սովոր են ազատ լուծումների, ու սիփլափփլաս մարդիկ սովոր են քիւթին, եւ շատերն իրենց վճարում են։ բայց կարելի էր մրցել, կարելի էր լուրջ փորձեր անել շուկայ մտնելու։ ու բնաւ անիրատեսական չէր մակօսի շուկայ մտնել, կարծում եմ շատ շատերը կը նախընտրէին բիլդեր էքսկոդին, բայց բիլդերի (ինչպէս եւ դելֆիի) այդիին, նախագծման միջավայրը աշխատում ա միայն ուինդոուսում։ ինձ թւում ա դա ամենակարեւոր խնդիրներից ա որ իրենք չլուծեցին, զի մակօս դեւը չի ուզի ուինդոուսում գրել մակօս ծրագրեր։
ընդհանուր առմամբ զարմացած եմ, ինչքան անտեղեակ էր վարողը, որ սիփլասփլաս աշխարհից ա, բիլդերից։ ու դա այն մասին ա, ինչքան ա բիլդերը, որ բաւական լաւ նախագիծ ա, ու ոգեշնչուած ա դելֆիից, չգնահատուած, ինչպէս եւ ինքը դելֆին։
#ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #պասկալ #սիփլասփլաս #սի #բիլդեր #բորլանդ #էմբարկադերօ #նախագծում #ծրագրակազմ #հարցազրոյց #պոդքաստ #տտ #տեք #գործիք #գործիքներ
ես ջաբերի մասին գրառում էի անում, կորցրի, չիմացայ ոնց, ու յետոյ ուզում էի ssb֊ի, շշուկի մասին անել, ու manyverse ու patchwork ծրագրակազմերի մասին, ու որ ssb.spyurk.am սերուիս էլ ունեմ սինք անելու համար (էս պահին անջատած ա), բայց տէնց չհաւաքուեցի գրել։
եթէ հաւէս անէք նայել ինչ ա՝ սինք սերուերիս հրաւէր կը տամ։
բայց ամենահաւէսն էն ա որ ցանկացած սինք սերուերի կարող ես կպնել սինքրոնանալու համար։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում (նոյնիսկ ապակենտրոն չի սա, բաշխուած ա երեւի) #նախագծում
the devil wears prada ֆիլմի իմ ամենայիշուած պահը այն ա, երբ հեթըուէյը նոր ա ընդունւում աշխատանքի, ու իրան հարցնում են՝ գիտե՞ս ինչ գոյնի ա ժակետիկդ, թէ կոֆտոչկադ։ նա էլ չգիտի ինչ ասի՝ ասում ա՝ երկնագոյն։ ու իրան ուղղում են՝ ոչ թէ պարզապէս երկնագոյն, այլ էսպիսի երկնագոյն ու էդ գոյնը գտնելու համար մարդիկ լիքը աշխատել մտածել են, յետոյ մեզ մօտ արտադրուել ա, յետոյ չինացիները թխել են, որ հիմա դու էդ ժակետիկը հագել ես։
մինչ էդ չէի գիտակցում որ լիքը հետազօտութիւն ու ջանք ա դրուել որոշ շորերի ամէն մանրուքի մէջ, որը յետոյ իր ճանապարհն ա գտնում ու անորակ շիրպոտրեբ շորերի հետ մեզ ա հասնում։
ու էդ համ շատ կրթական էր՝ աչքերս բացել էր, համ ինձ տանում են նման պատմութիւններ՝ որտեղից ա ինչը որտեղ յայտնւում։
#դիզայն #կինօ #ֆիլմ #հատուած #հետազօտութիւն #նախագծում #պատմութիւն
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
էսօր @{Իմանդես; deepvoid@spyurk.am}ի հետ էինք քննարկում մի ծրագրակազմի դիզայն, ու մտածեցի, կրկին, որ մարդիկ չեն իմանում ինչ գրել՝ ըստ աշխարհընկալման, ինչ հնարաւոր ա, ինչ ցանկանում են՝ արդէն պատրաստ ա։ ու մտածում են՝ է՞լ ինչ յաւելուած կամ կայք կարելի ա պատրաստել։
իսկ ոչ հէնց յաւելուած/կայք՝ էնքա՛ն հարցեր կան, բայց իրենք այդ աշխարհներից չեն։
ու երբ ասացի՝ մտքովս անցաւ, որ էդ միջավայրը, աշխարհը, ուր ապրում են՝ սահմանում ա պահանջներ, ու առաջարկում ա լուծումներ՝ այդ պահանջների։
եւ մարդիկ (ես նախանձո՜ւմ եմ) երջանիկ են, զի իրենց պահանջները բաւարարուած են։
իսկապէ՛ս, շատ հարուստ աշխարհում են ապրում՝ ամէն բանի համար, ինչպէս ասում են՝ «there’s an app for that», բայց այս յաւելուածների աշխարհից դուրս, կամ աւելի ճիշտ՝ տակից՝ այնքա՛ն անելու բան կայ։
ու ես շատ եմ ուզում ինձ երջանիկ եւ բաւարարուած զգալ։ բայց չեմ կարողանում։ այնքա՛ն եմ ուզում։
երբեմն բաւարարուած եմ զգում, ու վայելում եմ ապակենտրոն ցանցը՝ գործի մէջ։ թերթելով տարբեր հանգոյցների բովանդակութիւնն ինձ հաճոյք ա պատճառում հէնց գործիքների աշխատանքին հետեւելը, ոչ հէնց բովանդակութիւնը։ բայց ես նաեւ բաւարարուած չեմ այդ գործիքների իրականացումից՝ օպտիմալ չեն գրած, ու այ դա իմ վրայ ազդում ա։ բայց ապակենտրոն դիզայնն աշխատում ա, ու դա ես տարբեր մարդկանց էջեր գտնելով վայելում եմ։
#տեքնոլոգիաներ #խնդիրներ #մարդկութիւն #աշխարհ #ապակենտրոնացում #դիզայն #նախագծում
ուրեմն, վերջերս համակարգերս թարմացրի, mixxx֊ն աշխատեցրի, որ խաղ անեմ, պարապեմ, տեսնեմ՝ մեռնում ա։
փնտրեցի, կարդացի, գտայ որ մեռնում ա portaudio գրադարանի պատճառով, գտայ քննարկում, եւ տեսայ որ mixxx֊ի նախագծողներից մէկը արդէն փաթչ ա առաջարկել portaudio֊ի գիտհաբում։ ըստ որում առաջարկել ա՝ 16 ժամ առաջ, ու իր փաթչը դեռ չի էլ հաստատուել, ասին՝ սէնց նէնց փոխիր։ ես փաթչը կիրառեցի առանց այդ փոփոխութիւնների՝ ոճային պահանջներ էին, ու mixxx֊ը ռեքոմփայլ արի, աշխատեցրի։
բայց ապշելուն էն ա ինչքան realtime ենք ապրում, երբ ունենում ենք գլորուող լինուքս դիստրիբուտիւ, եւ չեն բաւարարում հին, բայց ստաբիլ վարկածները, կամ հետաքրքրում են՝ նոր եւ հումերը։
#ազատ_ծա #էկոհամակարգ #նախագծում #պատմութիւն #անկապ
ապշելու ա, ինչքան ա կարեւոր շուկան ու տնտեսութիւնը։
ես վաղուց զգում էի, որ ազատ ծրագրակազմի շարժումը կարող էր կենսունակ լինել հէնց ամն֊ում, որովհետեւ այդ առաջին ազատ ծա֊ի նմուշները պահանջուած էին, իսկ հեղինակները վատ չէին վաստակում իրենց գրածի տեք․ աջակցութեամբ՝ ազատ ծա աճեցնելու համար պէտք էր զարգացած տնտեսութեան պարարտ հողը։
եւ ահա իմացայ ինչպէս ծնուեց ռուսական «էմբոքս» օպերացիոն համակարգը՝ ինչ֊որ մարդիկ ունէին լինուքսի տակ գրած֊աշխատւղ կոդ, եւ համակարգը պիտի սերտիֆիկացիա անցնէր մինչեւ արդիւնաբերութիւնում ներդրուելը։
բաւական շուտ պարզ եղաւ որ չի լինի լինուքս միջուկը կտրել էնքան, որ տողերի քանակը կրճատուի էն չափով որ լինի այն սերտիֆիկացիա անել ռդ֊ում։
ապա յիշեցին ծանօթների մասին որ ունէին աւտոմատացում կառաւարող կոդ, որն ունէր օհ֊ի մի երկու հատկանիշ եւ առաջարկեցին նախագծողներին դարձնել այն օհ եւ սերտիֆիկացիա անցնել։
նախագծողներն իրենք էլ չէին սպասում որ իրենց գրածն ինչ֊որ մէկին պէտք կը գայ այնչափ, որ կը դառնայ օհ։
այսպէս շուկան, տնտեսութիւնը, կապերը եւ լուծումների պահանջը ստեղծեցին մի նոր նախագիծ։
իսկ մենք ոչ նախանձելի վիճակում ենք ոչ միայն այն պատճառով, որ բաւական «խելացի» չենք, այլ եւ այն, որ չունենք այդ տնտեսութիւնը, չունենք այդ գործերը, որոնց համար պէտք էր գրել այն կոդը, որը, երբ պահանջարկ ստեղծուէր, կը փոխակերպուէր այսպէս կոչուած իրական ժամանակի օպերացիոն համակարգի։
մեզ մօտ գուցէ գտնուեն մի քանի երազող որ հաւէսի համար իրենց նախագծերը կը բզբզան՝ աշխատանքներից եւ ընտանիքից եւ պատերազմից ազատ ժամանակ, եւ այդ նախագծերը դժուար թէ լրջանան՝ գոնէ ռեսուրսների պակասի պատճառով, եւ քիչ հաւանական ա որ կիրառուեն որեւէ տեղ՝ եթէ եւ գտնուի պահանջ, ապա դրսում պատրաստուած ազատ կամ կոմերցիոն լուծումն արդէն առաջ ա, արդէն լաւ թեստաւորուած ա, արդէն համայնք ունի ու ստաբիլ ա, իսկ մեր միկրօ բիզնէսը չի կարող իրան թոյլ տալ նոյնսիկ աւելորդ օրեր ծախսել նախագծման եւ թեստաւորման վրայ։
կարճ ասած՝ ինչպէս էլեմենտների աղիւսակ ամէն մարդ երազում չի տեսնում, այնպէս էլ նախագծի բախտը բերելու համար պէտք ա այդ բախտի հաւանականոոթիւնը իրատեսական դարձնող միջավայր։
անշուշտ, բախտի բան էր, որ էմբոքսը ստեղծուեց, բայց այդ բախտը բերելու համար նախադրեալներ էին պէտք։
#ծրագրակազմ #նախագծում #օպերացիոն_համակարգեր #էմբոքս #տնտեսութիւն #շուկայ #նախադրեալներ #բախտ #արդիւնաբերութիւն #կապ #պատմութիւն
այլ խօսքերով՝ եթէ համակարգում պտտւում են անորոշ քանակի խնդիրներ, դժուար թէ ստացուի ապահովել համակարգի բոլոր գործառոյթների կատարման որոշակիութիւնը։ այդ պատճառով համակարգի կանխատեսելիութիւնը բարձրացնելու ամենապարզ լուծումն ա՝ դրա ֆունկցիոնալի սահմանափակումը։
#տեքնոլոգիաներ #դիզայն #օպերացիոն_համակարգեր #նախագծում #ռուսերէն #որոշակիութիւն #ծրագրաւորում
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
վանաձորի գուգարք հիւրանոցում մարմառը փոխել են մետլախով։
#վանաձոր #գուգարք #հիւրանոց #մարմառ #մետլախ #աստուատ #ճարտարապետութիւն #դիզայն #նախագծում #պզդց (տէնց անունով դիջէյ եմ երկու օր առաջ լսել, մտքովս պիտակն անցաւ)
ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն
գործի տեղում խօսում են ուինդոսական խնդիրներից, ինչ֊որ դիսկեր, «լոջիկալ դրայւեր», ու մտածում եմ՝ ախր ինչ աւելի պարզ ա իւնիքսի դիզայնը՝ չունես տարբեր դիսկեր՝ ունես՝ /։
բա ինչի՞ չեն նոյնը տէնց սահուն անում իւնիքսում։
երկու պատճառ՝
— ծանօթ չեն։ առաջին իմացած ու բարդը աւելի հեշտ ա քան նոր ու պարզը։
— մտնելու, խորանալու ձեւը՝ ուինի գործիքները նէնց չի որ շատ լաւն են, բայց գրաֆիկական են, ու իրենցով ամէնը (կամ գրեթէ) լինում ա անել։ իւնիքսի լուրջ թուլերը կոնսոլ են, ու մարդիկ կարիք չունեն ու չեն պատկերացնում ինչ գրաֆիկական գործիքի կարիք կարող ա լինի։ ինչի պատճառով մարդը որ կոնսոլում գրելու (կամ առհասարակ գրելու) կուլտուրա չունի՝ դժուարանում ա։
էդ վերջինի պատճառով ես վերջերս միշտ հարցնում եմ ուսանողներին՝ իրենք չաթուո՞ւմ են, զի եթէ չաթուում են՝ ստեղնաշարի հետ լաւ են, գոնէ չեն փնտրի տառեր։
#իւնիքս #ուինդոուս #դիզայն #նախագծում #գործիք #օպերացիոն_համակարգեր #մօտեցում #կուլտուրա
մտածում եմ, որ իւնիքսները գուցէ չեն հասցրել ուինդոուսի պէս խառը ու վատ դիզայն ունենալ, հէնց էն պատճառով, որ դանդաղ էին զարգանում։ իսկ հիմա լինուքսի դեսքթոփը, սիսթեմդի, վէյլանդ, պուլսաուդիօ, էնքան արագ են զարգանում ու երբեմն ոչ մտացուած քայլեր անում, կամ քայլեր անում, որ շատերը կը զգուշանային անել, ինչի պատճառով մարդիկ բնութագրում են վիճակը որպէս «լինուքսը ուինդոուս ա դառնում», ու փախնում էն համակարգեր, ուր տէնց արագ զարգացումներ չեն արձանագրուում։
#նախագծում #իւնիքս #ուինդոուս #ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #դիզայն
ինչ֊որ բանը որպէս անճաշակութիւն ինտերպրետացնելը՝ մտաւոր ծուղակ ա։ իսկապէս, մեր շուրջը շատ անճաշակութիւններ կան, ու ես համարում եմ որ կայ լաւ դիզայն ու վատ դիզայն, որը երբեմն եւ կոչում ենք անճաշակ։
բայց լիքը բան, որ մենք չենք հասկանում, ունի պատճառ։ երբեմն դրա ֆունկցիան քիչ ֆիզիկական ա՝ հեծան չի, կամ տադաօ անդօյի բետոնի մէջ թողած ծակերը չեն, որ ֆունկցիա ունէին, բայց չեն թաքցուել, բայց գուցէ ֆունկցիան կարօտի մասին ա, կամ որեւէ ձգտումի՝ ու դա մոդերնիզմի մէջ էլ էր արտայայտուում, էնպէս չի որ միայն անճաշակ կամ պոստմոդերն գործերի մէջ ա։
ասածս այն ա, որ եթէ չենք հասկանում՝ չի նշանակում որ վատ ա։ գուցէ չենք հասկանում։ որովհետեւ, օրինակ, տուեալներ չունենք։ կամ որովհետեւ չենք իմանում այլ մարդը ոնց ա մտածում։ կամ մտածել։
ես էլ պատուաստուած չեմ էդ ծուղակից, դա չի հարցը։ բայց ես ահաւոր հետաքրքրուում եմ ոնց են մարդիկ մտածում, անկախ նրանից ինձ մօտ ա դա թէ չէ։ ու ինձ դուր ա գալիս որ էդքան տարբեր են մտածում։
սակայն էս ինքնացուցադրուելը չէր գրածիս իմաստը, այլ եւս մի այլ գրառման կրկնութիւնը, երեւի՝ որ զգօն եղէք չսիրելիս, կամ պոպ անուանելիս։ կարող ա ինքներդ էք պոպ։
#ճաշակ #նախագծում #դատողութիւն #ոճ #պատճառ
վերջապէս գտայ պիտակներով ֆայլային համակարգի ռեալիզացիա, որն ինձ դուր ա գալիս։ սովորաբար օգտագործում են կողքից եղած տուեալների բազա, սա օգտագործում ա ֆս֊ի ընդլայնուած ատրիբուտները։ նէնց չի որ դրանց սիրայար եմ, բայց աւելի լաւ ա դա, քան առանձին տբ պահել։
պիտակ աւելացնելու համար՝
$ tag -a my_brand_new_tag my_file
նոյնը՝ ռեկուրսիւ՝
$ tag -ra 2013 ~/photos
իւնիկոդ էլ ա աշխատում՝
$ tag -a ♥ ~/photos/wizzup.png
պիտակածների ցուցակ ստանալը՝
$ tag -l ~/photos/wizzup.png
~/photos/wizzup.png: 2013, ♥
նոյնը ռեկուրսիւ՝
$ tag -rL ~
# (output not shown)
http://hetgrotebos.org/wiki/neversearch
#ֆայլային_համակարգ #պիտակներ #լինուքս #մօտեցում #նախագծում #դիզայն
ես ասում եմ, որ օբերոնով գրուած ծրագիրը (եթէ SYSTEM օգտագործուած չի) ունի միայն երեք պայթելու ձեւ։
երէկ rust֊ի մասին էի նիւթեր կարդում։ մի ձեւ ասին ծրագիր սպանելու, որ սի֊ում աշխատում ա, ռաստ֊ում չի աշխատի։ դա սթեքի մէջ օբյեկտ ստեղծելն ա, ու յետոյ դրա փոյնթերը վերադարձնելն ա որպէս ֆունկցիայի արդիւնք։ բնական ա, որ սթեքը կը մաքրուի, ու այն ցոյց ա տալու ոչ էն բանի վրայ, ինչի վրայ նախատեսուած ա։
ու ապա մտածեցի՝ իսկ օբերոնում ո՞նց կը լինի։ սկսեցի գրել, ու մտքովս անցաւ՝ բայց չէ՞ որ օբերոնում հէնց NEW անեմ՝ հիփ֊ում ա օբյեկտ ստեղծուելու։ ու ապա էլ էդ խնդիրը չի լինի։ յետոյ մտքովս անցաւ, որ ախր՝ կարող եմ չէ՞ սթեքին ցոյց տուող փոյնթեր սարքել այսպէս՝
MODULE test;
IMPORT Out;
TYPE
arr = ARRAY 16 OF CHAR;
string = POINTER TO arr;
PROCEDURE str(): string;
VAR
a: arr;
s: string;
BEGIN
a := "aaa";
s^ := a;
RETURN s;
END str;
PROCEDURE main;
VAR st: string;
BEGIN
st := str();
Out.String(st^); Out.Ln;
END main;
BEGIN
main;
END test.
ահա այս ծրագիրը պայթելու ա։ բնականաբար։ բայց մտածում եմ, լրիւ կարելի ա դա քոմփայլ թայմ բռնել ու մարդուն գոնէ զգուշացնել, եթէ ոչ՝ սխալով դուրս թռնել կազմարկելու ընթացքում։
#ծրագրաւորում #օբերոն #rust #տեքնոլոգիա #դիզայն #նախագծում #լեզու
mutex սիսթեմ քոլը շատ ծանր գործողութիւն ա։ այսօր (բաւական վաղո՞ւց) թրենդ ա մուտէքսի օգտագործումից խուսափել։ աւելի լաւ ա, չնայած տգեղ կարող ա թուալ, սպասող թելում while լուփ անել, ստուգելով ատոմիկ փոփոխական, քան դիմել մուտէքս մեքանիզմին։
երբ լինեն գոնէ քաղաքի հատուածներ, ուր միայն ինքնավար մեքենաներ են լինելու, լուսակիրների կարիք այնտեղ չի լինի։ այս սիմուլեացիան ցոյց ա տալիս ինչ էֆեկտիւ ա լինելու մեքենաների շարժումը խաչմերուկում։
որովհետեւ այսօր մենք ունենք մուտէքս՝ հէնց այս լուսակիրներով համակարգը, երբ մի հոսքը սպասում ա միւսի։ յետոյ միւս հոսքը դանդաղ արթնանում ա, ոմանք նոյնիսկ բենզին խնայելու համար հանգցնում են մեքենան խաչմերուկներում կարմիրի տակ ու պիտի «խոդ» տան, հայերն էլ ընթացքում իրար սիգնալ են տալիս, զի անհամբեր են, բայց այլ ձեւ չկայ՝ հոսքի արթնանալը երկար ա եւ ծախսատար՝ վառելիք էլ ա քաղաքում այդ պատճառով աւելի շատ ծախսւում, քան մայրուղու վրայ։
ինքնավար մեքենաները կարող են անել այդ աւելի ժամանակակից՝ ատոմիկ փոփոխականով լուփը, ու էդպէս անհամեմատ արդիւնաւէտ ա ծրագիրն աշխատում։
եթէ, իհարկէ, դիտարկենք shared memory մոդելը, որն էսօր մէյնսթրիմ ա ու համարեա գրեթէ ամենուր։
#ծրագրաւորում #տտ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #դիզայն #նախագծում #քաղաք
վարլամովի հետքերով՝ բրոկերի պատմած դէպք, երբ նա աբովեանի վրայ տուն էր վաճառում մօտ $150000֊ով, ու առնող ընտանիքի կինը չհաւանեց, ասելով՝ «բա ո՞րտեղ եմ լուացք կախելու», զի էդ բակի պարանը չկար։
#վարլամով #մարդիկ #դիզայն #նախագծում
ֆունկցիոնալը մկանների պէս ա։ հէնց ունեցար, մենթէյն անելու վրայ ռեսուրս պիտի ծախսես։
այնպէս որ զգօն եղէք ֆիչըրներ ֆունկցիոնալ աւելացնելիս։
#մետաբոլիզմ #ծրագրաւորում #դիզայն #մետաբոլիզմ #նախագծում
հետաքրքիր էակներ են մարդիկ՝ շատ են սիրում բարդացնել ու բարդ բաներ։
օրինակ, մենք յօրինեցինք հիանալի գործիքներ՝ lut֊եր։ հիմա կայ նոյնիսկ դիւրակիր յաւելուած՝ 3dlutmobile կարծես անունով, որ թոյլ ա տալիս lookup table֊ներ կիրառել նկարների վրայ։ ու այդ յաւելուածը կպած ա ամպի, ուր կան զանազան lut֊եր։ շատերը՝ վճարովի։
բայց համարեա գրեթէ բոլորը այնպիսին են, որ եթէ կիրառում ես, ակնյայտ ա լինում որ նկարը շատ ա պրոցես արած։ ինստագրամոտ տեսք ա լինում։ ես կասէի՝ քեարթու։
լուտ֊երը շատ արդի, շատ հետաքրքիր տեքնոլոգիա են, իսկ մարդիկ դրանք օգտագործում են քեարթու բաներ անելու համար։
եւ այդ խանութում չկան լուտեր, որ ինձ պէտք են։ եւ, բնականաբար չկայ լուտ վերբեռնելու հնարաւորութիւն, եթէ դու այդ ծրագիրը չես առել, որը մօտ հարիւր դոլար ա։ սա նոյնպէս ոչ ազատ ծա֊ի մասին՝ օգտագործել ծրագիրն այնպէս, ինչպէս ուզում ես՝ չես կարող։ ունես լուտ՝ բայց չես կարող կիրառել նկարի վրայ, կարող ես կիրառել միայն իրենց տուած լուտերը։ լաւ ա գոնէ չեն թաքցնում, որ լուտերով են աշխատում։ դա իրականում չեն թաքցնում, քանի որ մարկետինգային ստրատեգիան ա այդպիսին։ յաւելուածը հէնց մարկետ ա լինում որպէս լուտերի հետ աշխատող յաւելուած։
այնպէս որ էս պահին, եթէ ես ուզում եմ մոբայլով նկար խմբագրել, ես պիտի աշխատեցնեմ սնափսիդ, զի այն առանց գուգլ սերուիսների աշխատում ա, ու չի պահանջում ադոբիի պէս գրանցուել։ ու ինքս կարող եմ աշխատել մի քիչ նկարի վրայ, բայց, գրողը տանի՝ մի քիչ։
ես չեմ սիրում գերմշակած նկարներ, ինչպէս ես չեմ սիրում աւելորդութիւններ մակիաժում եւ, սակայն, ամենուր։
շնորհակալութիւն ուշադրութեան համար։ կներէք, եթէ ինչ։
մինչ։ #ֆոտո #ճաշակ #ծա #ինստագրամ #պատկեր #նկար #մշակում #յաւելուած #նախագծում
ֆայրֆոքսում առաջ էջանիշները ընթերնելի xml նիշքի տեսքով էին։ ու կարելի էր այդ նիշքը տեղափոխել այլ ֆայրֆոքս։ իսկ ինչքա՜ն էի զարմացել, որ թանըրբրդը չի պահում մէյլերը ինչ֊որ իր ֆորմատով, այլ հէնց mbox ֆորմատով։ որը գիտենք ինչ ա։ ու որ էդ ֆայլերը կարելի ա վերնցել տանել այլ տեղ դնել։
#ֆայրֆոքս #թանդըրբըրդ #դիզայն #նախագծում #ստանդարտ #ծրագրաւորում
երէկ մարիամը թութում հարցնում էր՝ ինչո՞ւ են վրաստանում որոշ ինստիտուտներ աշխատում, իսկ մեզ մօտ՝ չէ։ ու ես իր հետ խօսեցի, ու ասացի որ իմ պատասխանն ա՝ զի ամն կայսրութիւնը կրթել ա, սովորեցրել ա, օգնել ա։ ու կայսրութիւնների ֆունկցիաներից մէկն ա դա՝ կրթել եւ սովորեցնելը։
ու սովետական կայսրութիւնն էլ հայերին ա կրթել եւ սովորեցրել լիքը բան։
հարց՝ արդե՞օք էդ լաւ ա, երբ կայսրութիւնն ա կրթում, թէ՞ աւելի լաւ ա ինքդ ջանաս զարգանալ, ու զարգանաս։
առաջին դէպքում պատրաստի լուծումներ ես ստանում, բայց արդե՞օք դրանք կենսակայուն են։ տեսէք՝ սովետական կայսրութիւնը ոտքը քաշեց՝ էն ինչ սովորեցրել էր՝ փոխուեց՝ նոյնիսկ քաղաքապետարանի աշխատողները կարծես մոռացան, ինչպէս աշխատել։ հիմա եթէ ամն֊ն ոտքն ու փողը քաշի վրաստանից, վրաստանում ի՞նչ ա լինելու։
ու այո, մեր հանրութիւնները շատ նման են։ եւ ես կարծում եմ, որ մեր հանրութիւնն աւելի առաջադէմ ա։ այսինքն՝ երկուսն էլ վատ վիճակում են, համեմատելի, բայց մերն աւելի լաւ վիճակում ա։ զի կոռումպացուած հայաստանը աւելի լաւ վիճակում ա եղել, քան կոռումպացուած վրաստանը։ ու կարող եմ յղել էս գրքին։ ու նաեւ, դէ բոլորը գիտէին, որ վրացի գաիշնիկները անհամեմատ աւելի կոռումպացուած էին, քան հայաստանի գաիշնիկները։ դա երեւացող տարբերութիւնն էր։
ու եթէ սաակաշուիլու՝ ամն֊ի հետ համագործակցութիւնը չլինէր, վրաստանը այն արդիւնքները ցոյց չէր տալու, ինչ նա այսօր ունի։
ինձ թւում ա՝ կայսրութիւնները չեն թոյլ տալիս ազգերը մեծանան։ ինչպէս օվերփրոթեքթիւ ծնողները թոյլ չեն տալիս, որ երեխաները մեծանան, զարգանան։ հա, գուցէ լաւ կրթեն այդ երեխաներին, բայց էդ էն զարգացումը չի, որ երեխաներին պէտք ա։ ու աւելի լաւ ա՝ յղւում եմ պետերսոնին, թերպաշտպանուած լինեն, քան գերպաշտպանուած՝ անհամեմատ աւելի քիչ խնդիրներ են ունենում այդ դէպքում։
նոյնը ազգերի հետ՝ գիտեմ, որ անիմաստ ա խօսել, ինչ կարող էր լինել, պատմութիւնը, այսպէս ասած, դա չի հանդուրժում, բայց ես կը նախընտրէի հայաստան, որն առանց սովետի ա մեծացել։ մենք չէինք ունենայ լիքը բան, ասենք չէինք ունենայ էն գիտութիւնը, որն ունեցել ենք սովետի ժամանակ։ բայց արդե՞օք մենք այդ գիտութիւնը կարողացել ենք առանց սովետի զարգացնել, շարունակել։ կայսերական ազդեցութիւնը կենսակայուն չի։
ու ինձ թւում ա՝ ոնց էլ լինէր, մենք աւելի վատ վիճակում չէինք լինի՝ նկատի ունեմ հանրութիւնը՝ քան իրանը, սիրիան, թուրքիան, լիբանանը։ ինձ թւում ա՝ աւելի լաւ վիճակում կը լինէինք՝ այդ ներուժն ունէինք։
միայն եթէ անվտանգութեան հարցերը լուծուէին, ու այո, դա էր պատճառը, որ չկարողացանք այն անգամ։ հիմա մենք երեսուն տարի առաջ սկսել ենք կրկին, զրօյից, գրեթէ զրօյից։ զի գործարանից ծախուած հաստոցները, որպէս «մետալալօմ»՝ դա այդ «գրեթէ»֊ն ա, դա ա, ինչ ա մնացել կայսրութիւնից։ հաստոցը չի մնացել, լոմն ա մնացել։ ու այդ պատճառով՝ գրեթէ, ոչ թէ լրիւ զրօյից։ զի գորցծարանը, որ կայսրութիւնը տուել ա՝ չի պահպանուել՝ մնացել ա լոմը։ ու աւելի լաւ էր մենակ զարգանալը, ինչպէս կարող ես։
յետոյ մարիամն ասաց՝ օկ, վրաստանին ամն֊ն օգնել ա, իսկ ռուսաստանը հայաստանին խանգարում ա։ ես էլ պատմեցի, ինչպէս իմ գործընկերը մի քանի օր առաջ մաքսազէրծում էր մեքենան, ու ինչքան տառապանքներով ա անցել, ու լաւ ա մի օրում հասցրել ա, իսկ վրաստանում այդ նոյն գործն արւում ա հինգ րոպէում։ անշուշտ, ամն֊ի օգնութիւնն ա, որ վրաստանում դա այդքան լաւ ա աշխատում։ բայց արդե՞օք ռուսաստանն ա խանգարում այսօր մեզ էնպէս անել, որ մարդը մաքսակէտում ունենայ նորմալ պարկինգ, ու ոչ թէ լոք լինի երեք մեքենայի կողմից, ու երեք անգամ բանկի հերթ չկանգնի, այլ իմանայ ամենասկզբից ինչ եւ ինչքան պէտք ա վճարի, որ մի անգամ հերթ կանգնելով անի ամէնը։ ռուսաստանը չի խանգարել։ դա այն կուլտուրան ա կառավարման, որ մենք պէտք ա սովորենք։ ու ինքներս սովորենք։ առանց կայսրութիւնների ազդեցութեան։ որ սովորածը մնայ։ #կայսրութիւն #անկախութիւն #նախագծում #զարգացում #ազգ
էսօր քամուն ասում եմ, ջաբերում նորութիւններ ունենք, սէնց ու սէնց բաներ ենք աւելացրել, էլ տելեգրամին չի զիջում, աւելի լաւն էլ ա, ասում ա՝ ինձ էդ ամէնը պէտք չի։
ու ես ուզում եմ ասել, որ ինձ թուում ա, որ երբ մարդուն պէտք չի՝ էդ իր զարգացման մասին ա։
ու երբ վիշապի դէյւի հետ խօսում էինք, էլ ինչ անենք վօկ֊ում, ու ես առաջարկեցի ջեներիկներ իրականացնել, նա ասաւ՝ խնդրում եմ հաւատայ իմ փորձին, դրանցից աւելի շատ խնդիր ա, քան օգուտ։
ու վիրտն էլ ա տէնց, ու վիրտն էլ ա ահաւոր զարգացած։
երէկ էլ սոնայի հետ էի խօսում, ասում էի՝ ո՞նց ա էն շէնքը, ո՞նց են սարքել, ասում ա՝ դէ աւելորդութիւններ կան։ զգում ես պատասխանից՝ աւելորդութիւններն ա նշում։
#օբերոն #նախագծում #ճարտարապետութիւն #վիրտ #վիշապ #ճաշակ #զարգացում #մարդիկ #զրոյց #դիզայն #աւելորդութիւն #աւելորդութիւններ
շատ կարեւոր քննարկում՝
https://github.com/modula3/cm3/issues/42
ես աջակցում եմ հարց բարձրացնողին։ գուցէ ինձ պէտք ա ինիցիալիզացնել զանգուածը այլ թուերով, ինչի՞ համար ժամանակ ծախսել ու զրօներ գրել դրա մէջ։
ու նախագծողները դեբիլ չէին, որ յատուկ նշել են, թէ ինչ պատահի կարող ա լինել, որ կազմարկիչը չպէտք ա ինիցիալիզացնի։
#մոդուլա #մոդուլա֊3 #ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #նախագծում
կենտրոնացուած համակարգերն աւելի հեշտ կառավարելի են, ապակենտրոնացուածներն՝ աւելի կենսունակ։ #դիզայն #նախագծում
ինչու են «փրինս օֆ փերսի»֊ի կերպարների շարժումներն այնքան բնական՝ http://levik.livejournal.com/315745.html (ռուսերէն)
#խաղ #նախագծում
Այսօր մտածեցի, որ գիւղական «սամոստրոյ»֊ը յարաբերւում է ժամանակակից քաղաքի, կամ նոյնիսկ աւանների մասնաւոր շինարարութեան հետ այնպէս, ինչպէս ժողովրդական երգերը, ֆոլքը, ռաբիսի հետ։
Գիւղացու կառուցած տունը քիւթ է, ու լաւն է այն առումով, որ ֆունկցիոնալ է ու խնդիր է լուծում, եւ նա փող եւ պաշար չունի աւելորդութիւնների։
Իսկ նոյնիսկ իր կողքի աւանի, կամ գիւղի բուդկան, նոյնիսկ փոքր կապիտալի սարքած խանութը, արդէն վատ դիզայն ունի այն պատճառով/երբ, տէրը մտածել է ոնց անել, որ «սիրուն լինի», ու դրանով իսկ լրիւ փչացրել ամէնը։
Մտածում եմ, որ Երեւանը, եթէ գլոբալ վատ բաներ չլինեն, մի երկու հարիւր տարի անց շատ լաւ քաղաք կը լինի։ Հաւանաբար շատ ժամանակակից ու շատ լաւ։ Այն անորակ եւ անճաշակ կառուցուած բաները նոյն կապիտալն էլ կը քանդի, եթէ իրենք իրենցով չքանդուեն, տեղում նոր ու լաւ բաներ կառուցելու համար։
Իսկ հին ու լաւ շէնքերից կը մնան նրանք, որ այսօր կարողացել ենք պահել, իսկ ինչ չենք կարողացել, չի մնալու։
Բայց լաւ քաղաք է լինելու։ Ոչ թէ որովհետեւ մենք ենք այդքան լաւը այլ որովհետեւ չենք կարող միշտ շատ յետամնաց լինել ուրիշներից։
երեւի թէ։
ԼԱ֊ից ինչ֊որ հայ պատրաստել է այս կորերի հետ ճարտարագիտութեան մեթոդը՝
https://www.youtube.com/watch?v=V-DPJ-UuguQ
#գիմփ #ֆոտոշոփ #գրաֆիկա #դիզայն #նախագծում #հնարք
— ծրագրերի յարաբերութիւնների լաւագոյն մտածած մոդելը՝ քօմ֊ն էր։
— եւ լինուքս աշխարհում, ասենք գնոմի դեւերը դրանից հրաժարուեցին։
— որովհետեւ գնոմ֊ի դեւերը որոշեցին գրել «ով բան չի հասկանում» շուկայի համար։ իսկ ում համար դու նախագծում ես, դրանց էլ նմանւում ես։
#զրոյց #տեխնոլոգիաներ #գնոմ #լինուքս #քօմ #ծրագրաւորում #նախագծում
փաստօրէն, Լէ Կորբուզյէ֊ն օգտագործել է կարմիր, կապոյտ, դեղին գոյների յաջորդականութիւնները։ ու իր մօտ ի տարբերութիւն մեր դրօշի կարծես նայւում է։
կարծես իր մօտ էլ են յաջորդում՝ կապոյտ պատին հետեւում է կարմիր պատը, բայց դրանց արանքում պատշգամբ է, իսկ եթէ երեւայ՝ առաստաղին դեղին շերտ։ բացի դրանից, իր մօտ գոյները մեղմ են, փափուկ։
ի դէպ, ուշադրութիւն դարձրե՞լ էք, Վահան Բալասանեանը այս տարուայ բարքեմփի լոգո֊ի վրայ կարմիր կապոյտ նարնջագոյն է օգտագործել այնպէս, որ կարմիրն ու կապոյտը իրար կողք չլինեն։ ։Պ
#նախագծում #ճարտարապետութիւն #ճաշակ #գոյներ #դրօշ #բարքեմփ #դիզայն #շէնք
սեփականատիրական ծա֊ի նոր վարկած տեղակայելը իմ համար դարձել էր «ռիտուալ», մի կարեւոր արարողութիւն, երբ պէտք էր այդ «յաջորդ» ստեղները սեղմել, ինչ֊որ շատ լուրջ հարցերի պատասխանել, իսկ սխալը կարող էր ճակատագրական լինել։ աւտոմատացուած թարմացումներ վճարովի ծա֊ի համար, բնականաբար չկային, իսկ երբ եղան՝ քրոմի պէս, հասկացայ որ աւելի լաւ է չլինէին։ (:
#սեփականատիրական_ծա #ռիտուալ #քրոմ #թարմացումներ #նախագծում
ß տառի էւոլիւցիա։
#էվոլյուցիա էւոլիւցիա #ß #գերմաներէն #նախագծում #ուղղագրութիւն #տառ
Սարհատը Ուրբանլաբը այս տարի Յուքոմի դիջիթեքի տաղաւարն է նախագծել։ Շատ ուրախ եմ, որ ընկերութիւնները սկսում են հասկանալ, որ տաղաւարը պէտք է նախագծել, դիզայնել։
Դիզայնի մաս պէտք է լինէր մի հատուած ռետրո տեխնիկայով, եւ Սարհատը կապուեց, որ վերցնի ինչ֊որ համակարգիչ իմ ռետրո հաւաքածուից։ Հարցրեց, ինչքա՞ն պէտք է վճարի վարձի համար։ Ասացի՝ այ մարդ, ի՞նչ վճարել։
Երեկ Աթարիս վերադարձրեց, հետն էլ Աչաջուրի նուէրի քարտեր։ Շատ հաճելի է, քանի որ Աչաջուրը իմ ամենասիրած վայրերից մէկն է մնում(միւսը երեւի Միրզոեանի գրադարանն է)։
#երեւան #յուքոմ #դիջիթեք #տաղաւար #նախագծում #դիզայն #աչաջուր #աթարի #ռետրո ####
Իրենք գրում են ֆունկցիոնալ ծրագրեր վճռականօրէն ոչ ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար, կիրառելով մոնադ կոչուող հնարք, որը ես չեմ բացատրի, ու մէկ է ոչ մէկ չի հասկանում, բայց կարեւորն այն է, որ շատ խելացի ծրագրաւորողի ձեռքերում, ֆունկցիոնալ ծրագրաւորումը «կարող է» օգտագործուել շատ աւելի տեղերում, քան կարող ես միամտօրէն ենթադրել։
Ու ահա թէ որն է իրական խնդիրը։ Սա աշխատում է սկզբից, յետոյ շարունակում է աշխատել մինչեւ հանկարծակի չաշխատի։ Ու այս կոմունիզմը ֆունկցիոնալիզմը տարածւում է գաղափարախօսութիւնը մինչեւ ձեր երկիրը կոդը ծանրաբեռնուած է պարտքերով եւ ոչ մէկ չի կարող հանել ձեզ այս վիճակից, քանի որ դուք ունէք զանազան մոնադներ եւ ոչ մէկ չի հասկանում դրանք։
#ծրագրաւորում #ֆունկցիոնալ_ծրագրաւորում #իմպերատիւ_ծրագրաւորում #մոնադներ #ծրագրեր #ծրագրաւորման_լեզուներ #նախագծում #էփլ #սուիֆթ #դիզայն #արուեստ
այն, որ մոդուլը մնում է յիշողութեան մէջ ու պահում է իր վիճակը, իսկ կարող է մանիպուլացուել կողքի շելլից, հրամաններով։ սա շատ սիրուն նախագիծ է։
https://www.youtube.com/watch?v=byC98PHZR2Y
#օբերոն #նկարչութիւն #ծրագրաւորում #դեմո #էկրանահան #դիզայն #նախագծում
Նկատե՞լ էք, Նոկիա֊ի (առնուազն ն900֊ի) ու Յոլլա֊ի վրայ գրուած ընկերութեան անունը հեշտ նկատելի չէ, չի զռռում, աչքդ չի մտնում։ մի թեթեւ խորագրուած է։ ի տարբերութիւն երեւի բոլոր այլ սարքերի։ հաճելի է։
#շուկայագիտութիւն #գովազդ #ճաշակ #նախագծում #ն900 #յոլլա #եւրոպա #դիզայն
Հայաստանում ամառանոցների թաղամասերը նախագծուած են Նիւ֊Եորքի Մանհեթենի պէս։ #նախագծում
Մամիյա օբյեկտիւները գնահատւում են որպէս 120 խցիկի ամենասուր պատկերն տուողներ։ Պենտակոն օբյեկտիւները, սակայն, լաւագոյն դէպքում ադեկւատ են, ու ահաւորն են վատագոյն դէպքում (ասենք եթէ ռուսական են)։ Սա օպտիկական որակն է։ Եթէ մեխանիկական որակը դիտարկենք, ապա մենք համեմատում ենք ճապոնական դիզայնի եւ ճարտարագիտութեան ամենալաւ նմուշներից մէկը արեւելեան բլոկի դիզայնի եւ ճարտարագիտութեան լաւագոյն նմուշներից մէկի հետ։
#մամիյա #պենտակոն #օբյեկտիւներ #լուսանկարչութիւն #դիզայն #նախագծում #անգլերէն #ճարտարագիտութիւն
մարդը լրիւ առանձնանում է (ու դեռ հին մարդիկ դա հասկանում էին, աստծուն ստեղծելիս եւ նրան մարդու յատկանիշներով օժտելիս) նրանով, որ նա (երբեմն) դիզայն է անում, իսկ մնացած ամէն ինչը «ինքն իրեն» է դիզայն լինում։
մարդը եւ շէնք, քաղաք է դիզայն անում, եւ հասարակութիւն, եւ ինքն իրեն։
ինքն իրեն առաջացածը կարող է լինել եւ գեղեցիկ, եւ տգեղ։ լաւ դիզայն արուածը միշտ գեղեցիկ է։
օրինակ, կենտրոնացումը ինքն իրեն է առաջանում։ մանաւանդ թոյլ կարգաւորուող կապիտալիզմի պարագայում։
իսկ ապակենտրոնացումը, որ սիրուն լուծում է, ու հարմար է մեզ, մարդկանց, դիզայն արուած է՝ ասենք համացանցը, մեյլը, ջաբերը, որոշ ժամանակակից քաղաքներ։
բռնապետութիւնը նոյնպէս «ինքն իրեն» է առաջանում։ յատուկ ջանք է պէտք լինում փտելը կանխելու, ժողովրդավարութիւնը պահելու, ուժեղացնելու համար։ իսկ իշխանութիւնը ձգտում է կենտրոնացման, ուղղահայեացի։ ժողովրդավարական երկրներում եւ տարբեր մակարդակների չինովնիկները, եւ ՏԻՄ֊ը աւելի ինքնուրոյն են, անկախ, համայնքներն աւելի լիազօրուած են։
#դիզայն #ճաշակ #նախագծում #կապիտալիզմ #բռնապետութիւն #ժողովրդավարութիւն #մարդ #մարդիկ
ի դէպ յոլա֊ի համար ստեղնաշար է դուրս գալիս։ ։Ճ https://twitter.com/JollaHQ/status/524178212923129856
#յոլա #նախագծում #մոդուլներ #դիզայն #ճաշակ
արդեն 7 միլիոն մարդ են դիտել՝ http://www.youtube.com/watch?v=znK652H6yQM
#էփլ #որակ #նախագծում
էն որ «լուրջ մարդ» ֆիլմում ռաբին ասում է՝ «տես պառկինգը, տես ինչ հաւէս է», ես չէի հասկանում։ իսկ հիմա, նայելով Երեւան Մոլի պառկինգին, ու տեսնելով նաեւ դրա հետեւի ետնախորշերը ես հասկանում եմ, որ այս պառկինգը վերջն է։ այն գոնէ ինչ֊որ ձեւ դիզայն է արուած, նախագծուած է, ի տարբերութիւն այն «աւելի անճաշակ տան նախագիծ» մրցոյթի թեկնածուների։
ես գնահատում եմ այս պառկինգը, երբ նայում եմ նրան, ու ուրախանում, եւ հասկանում եմ վեհութիւնը աստծոյ։ իրականում հաւատում եմ, որ մարդու դիզայնը, թէկուզ կորպորատիւ կապիտալի միջոցով, կարող է լաւ բաներ ստանալ։ Եթէ ոչ շատ լաւ, բայց գոնէ այս պառկինգի պէս, գիտէք, արդեն լաւ է, քանի որ հարցն, ընդհանուր առմամբ այն է, թէ ինչի հետ ենք համեմատելու՝ գիտենք ինչի հետ։
#երեւան #դիզայն #պառկինգ #լուրջ֊մարդ #նախագծում #կայանատեղ #կապիտալ #հասարակութիւն #ճարտարապետութիւն #քաղաք
Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։
http://norayr.arnet.am/weblog/2014/07/10/ասք-հպարտութեան-կամ-լուսանկարներ-դիտ/
#զուարթնոց #նախագծում #դիզայն #պատմութիւն #ճարտարապետութիւն #շախմատ #պուլպուլակ #Երեւան #հպարտութիւն #ինքնութիւն #ճաշակ
Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։
Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։
Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։
Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։
Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։
Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։
Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։
Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ
ու տենց
Ինչքան էլ մտածում եմ, մէկ է՝ դասական ուղղագրութիւնը որոշակի տրամաբանութիւն ունի, որին հետեւում է։ Աբեղեանական ուղղագրութիւնը, երբ «Յերեվան» էին գրում, ինչքան էլ որ դուրս չի գալիս, որ ինչպէս լսւում, այդպէս էլ գրւում է, էլի տրամաբանութիւն ունի։ Գոնէ հենց դա՝ ինչպէս լսւում, այդպէս գրում ենք։ Էլի տրամաբանութիւն է։ Իսկ էս արդի սովետականը հետ համատեղելիութեան համար աբեղեանականի էլեմենտներ է պահպանել, ինչ֊որ բաներ դասականից է հետ բերել, ու արդիւնքում ինչ֊որ խառնաշփոթ, ոչ տրամաբանական կանոնների բազմութիւն է ստացուել, հիբրիդ է ստացուել։ Իսկ հիբրիդ մեքենաներն էլ լաւը չեն, կամ ներքին այրման շարժիչ, կամ էլեկտրական։ Այո, եթէ ինձ հարցնէք, ես նախընտրում եմ աբեղեանականը այսօրուայ ուղղագրութեանը։ Այն աւելի լաւն էր դիզայնի տեսանկիւնից։ իհարկէ դասականը էլ աւելի լաւն է։
Ու ես չեմ ասում, որ բարեփոխում պէտք չէր։ Պարզապէս երբ գիտես չես կարողանում լաւ բարեփոխում անել, աւելի լաւ է չանես։ Դէ մեզ ստիպել են, չգիտեմ մենք մեզնով ինչ կանէինք կամ չէինք անի։ Կարճ ասած, տխուր վիճակ է։ Քիչ է շօշափելի, մատերիալ բաներն են վատ դիզայն արած, ասենք՝ վատ դիզայնով շէնքերի մէջ ենք ապրում, մի հատ էլ ոչ նիւթականն է վատը, որ թւում էր, հեշտ է լաւացնել՝ վատ գրած ծրագրերով ենք օգտւում, մի հատ էլ ուղղագրութիւնն է վատը։
#հայերէն #ուղղագրութիւն #նախագծում #դիզայն
բաց լինուքս համատեղելի երկաթ ընդամենը 22 եւրո֊ով
գիթհաբ էջ
հեյ, @{Artin Barseghian ; artin@spyurk.am} @{Harut Martirosyan ; inteloid@spyurk.am} @{serojik91@spyurk.am ; serojik91@spyurk.am} @{Վահագն Պողոսյան ; vahagn34@spyurk.am} կարող է ձեզ հետաքրքրի։
#լինուքս #երկաթ #տպասալ #ծրագրաւորում #նախագծում
http://www.shushi.org/gallery2.php?p=tblgal12#
@{Sarhat Petrosyan ; sarhat@spyurk.am} ֊ին է նման։ (:
#Շուշի #Արցախ #քաղաք #լուսանկարներ #ֆոտո #նախագծում #չափագրում
#nokia #pure : Answering the Challenge of #Armenian http://nokiapureblog.daltonmaag.com/2012/06/answering-challenge-of-armenian.html
The nature of the script brings interesting challenges for designers. A strong feature of the script is the frequent repetition in the uppercase and lowercase of shapes like the u, o, n, and m. These shapes create quite a rigid texture, so spacing and the right proportions are crucial for the design of the Armenian.
#design #font #տառատեսակ #դիզայն #նախագծում #նոկիա #հայերեն
Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։
այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։
եւ վերջ
Я не знаю #ООП http://habrahabr.ru/post/147927/ #ծրագրավորում #programming #նախագծում #design #oop