pascal֊ով գրուած ուկրաինական օպերացիոն համակարգ։
#պասկալ #օպերացիոն_համակարգեր #էկրանահան
մի քանի օր առաջ թարմացրի postmarketos֊ը, ու սէնց եղաւ՝
ERROR: unsupported "filesystem()
https://postmarketos.org/troubleshooting
յղումով իրականում ոչ մի հետաքրքիր բան չկար։ կար նման դէպք բայց դա այլ դէպք ա։
իրենք բութ լոադերն են ֆիքսում։
իսկ ինձ մօտ այն նորմալ էր, միջուկը բեռնուած էր, չէր կարողանում ապակրիպտաւորել կամ մաունթել ապակրիպտաւորումից յետոյ root բաժինը։
իրենց խորհուրդն էր՝ քաշել postmarketos֊ի դիտրիբուտիւ, տեղակայել sd քարտի վրայ, բեռնել համակարգ դրանից, յետոյ աշխատեցնել բութը ֆիքսող հրաման՝
update-u-boot -d /dev/mmcblk2
նախ ես ուզեցի էլ չտեղակայել sdcard֊ի վրայ postmarketos՝ ես արդէն ունեմ դրա վրայ մաեմօ։
բութ եղայ, նայեցի բաժիններն ինչ անուններ ունեն՝
root@devuan-pinephone:~# lsblk
NAME MAJ:MIN RM SIZE RO TYPE MOUNTPOINT
mmcblk0 179:0 0 28.9G 0 disk
├─mmcblk0p1 179:1 0 128M 0 part /boot
└─mmcblk0p2 179:2 0 28.8G 0 part /
zram0 254:0 0 256M 0 disk [SWAP]
mmcblk2 179:256 0 29G 0 disk
├─mmcblk2p1 179:257 0 243M 0 part
└─mmcblk2p2 179:258 0 28.7G 0 part
mmcblk2boot0 179:512 0 4M 1 disk
mmcblk2boot1 179:768 0 4M 1 disk
օկէյ, բա ո՞րն ա ընթացիկ արմատը՝
root@devuan-pinephone:~# cat /etc/fstab
# fstab for arm system
none /sys/kernel/debug debugfs defaults 0 0
/dev/mmcblk0p1 /boot ext2 defaults 0 1
mmcblk0
֊ն ա իսկականը՝ այսինքն sd
քարտինը։ հետեւաբար mmcblk2
֊ը ներքին emmc
֊ն ա։
ապակրիպտաւորենք բաժինը՝
root@devuan-pinephone:~# cryptsetup luksOpen /dev/mmcblk2p2 pmosroot
Enter passphrase for /dev/mmcblk2p2:
հիանալի, հիմա ստեղծուել ա /dev/mapper/pmosroot
֊ը։ այն կարելի ա մաունթ անել։
root@devuan-pinephone:~# mount /dev/mapper/pmosroot /mnt/
մինչ chroot
լինելը լաւ կը լինէր որ էդ համակարգը որի մէջ մտնում ենք, ունենար /proc
, /sys
եւ այլն պանակները, կպցնենք դրանք մեր օհ֊ից։՝
root@devuan-pinephone:~# mount --bind /proc /mnt/proc; mount --bind /sys /mnt/sys; mount --bind /dev /mnt/dev; mount --bind /dev/pts /mnt/dev/pts
սէնց բաներ ջենթու տեղակայելով եմ սովորել։
մինչեւ chroot
֊ը նաեւ պէտք ա իսկական /boot
֊ը կպցնել, թէ չէ /
֊ի մէջ դատարկ պանակ ա /boot
֊ը բնականաբար՝
root@devuan-pinephone:~# mount /dev/mmcblk2p1 /mnt/boot
հիմա ժամանակն ա chroot
լինելու՝
root@devuan-pinephone:~# chroot /mnt
ու երեւի թէ initrd
֊ն ա վնասուած։ այն կը ստեղծուի նորից եթէ միջուկը կրկին տեղակայեմ՝
root@devuan-pinephone:~# apk fix --reinstall linux-postmarketos-allwinner
այլապէս կարելի ա թարմացնել՝ apk update && apk upgrade
ու յուսալ որ նոր միջուկի թարմացում կայ։
ահա, կրկին տեղակայելը էսպէս կատարուեց՝
(1/1) Reinstalling linux-postmarketos-allwinner (6.8.4_git20240405-r1)
Executing busybox-1.36.1-r25.trigger
Executing postmarketos-mkinitfs-2.4.0-r0.trigger
01:45:36.396990 Generating for kernel version: 6.8.4
01:45:36.397217 Output directory: /boot
01:45:36.397234 Unknown or no compression format set, using gzip
01:45:36.397294 == Generating initramfs ==
01:45:36.397316 - Using compression format gzip with level "default"
01:45:36.397420 - Searching for directories specified in /usr/share/mkinitfs/dirs
01:45:36.397615 -- Creating directories from: /usr/share/mkinitfs/dirs/00-initramfs-base.dirs
01:45:36.397924 - Searching for directories specified in /etc/mkinitfs/dirs
01:45:36.398130 - Searching for file lists from /usr/share/mkinitfs/files
01:45:36.398307 -- Including files from: /usr/share/mkinitfs/files/00-device-pine64-pinephone-modules.files
01:45:36.398537 -- Including files from: /usr/share/mkinitfs/files/00-initramfs-base.files
01:45:36.407352 -- Including files from: /usr/share/mkinitfs/files/30-postmarketos-bootsplash.files
01:45:36.408846 -- Including files from: /usr/share/mkinitfs/files/postmarketos-base.files
01:45:36.409185 - Searching for file lists from /etc/mkinitfs/files
01:45:36.409447 - Searching for hook scripts from /usr/share/mkinitfs/hooks
01:45:36.409600 - Searching for hook scripts from /etc/mkinitfs/hooks
01:45:36.410176 - Searching for kernel modules from /usr/share/mkinitfs/modules
01:45:36.410315 -- Including modules from: /usr/share/mkinitfs/modules/00-default.modules
01:45:36.448780 -- Including modules from: /usr/share/mkinitfs/modules/00-device-pine64-pinephone.modules
01:45:36.462556 - Searching for kernel modules from /etc/mkinitfs/modules
01:45:41.398502 initramfs completed in: 5.00s
01:45:41.398630 Unknown or no compression format set, using gzip
01:45:41.398655 == Generating initramfs-extra ==
01:45:41.398682 - Using compression format gzip with level "default"
01:45:41.398758 - Searching for file lists from /usr/share/mkinitfs/files-extra
01:45:41.399119 -- Including files from: /usr/share/mkinitfs/files-extra/00-initramfs-extra-base.files
01:45:41.441111 -- Including files from: /usr/share/mkinitfs/files-extra/30-unl0kr.files
01:45:41.535469 - Searching for file lists from /etc/mkinitfs/files-extra
01:45:41.535922 - Searching for hook scripts from /usr/share/mkinitfs/hooks-extra
01:45:41.536130 - Searching for hook scripts from /etc/mkinitfs/hooks-extra
01:45:41.541355 - Searching for kernel modules from /usr/share/mkinitfs/modules-extra
01:45:41.542575 - Searching for kernel modules from /etc/mkinitfs/modules-extra
01:45:54.584109 initramfs-extra completed in: 13.19s
01:45:54.584249 == Using boot-deploy to finalize/install files ==
==> Running hooks
==> kernel: device-tree blob operations
==> Checking free space at /boot
... OK!
==> Installing: /boot/initramfs
==> Installing: /boot/initramfs-extra
==> Installing: /boot/sun50i-a64-pinephone-1.1.dtb
==> Installing: /boot/sun50i-a64-pinephone-1.2.dtb
01:45:57.856197 boot-deploy completed in: 3.27s
01:45:57.881770 mkinitfs completed in: 21.49s
OK: 4880 MiB in 1281 packages
devuan-pinephone:/#
հիմա մնաց անջատել պանակները՝
root@devuan-pinephone:~# umount /mnt/sys
root@devuan-pinephone:~# umount /mnt/proc
root@devuan-pinephone:~# umount /mnt/dev/pts
root@devuan-pinephone:~# umount /mnt/dev
ու վերամեկնարկել համակարգը։ անջատեցի, հանեցի մաեմօ֊ի քարտը, որ ներքինից բեռնուի։ ու եղաւ։ (:
#տէք #մաեմօ #պոստմարկետօս #փայնֆոն #վերականգնում #օպերացիոն_համակարգեր #լինուքս #միջուկ #վերակենդանացում
ուրեմն, գնացել էի մի տպարան՝ իրենք տպագրական սարք են առել՝ շաատ մեծ մի բան, որը կառավարւում էր x86 համակարգչով՝ դեբեան լինուքսի տակ։
աւելին՝ երրորդ վարկածի դեբեան էր՝ woody
, եւ 2.4 միջուկ։ նշանակում ա՝ սարքը 2002֊ից յետոյ էր երեւի արտադրուել։
բայց նախ պատմեմ ոնց եմ հասել։ ուրեմն քարտէզով տեսել էի, որ էս «հաստ» ճանապարհով եթէ գնամ, «հաստոտ» ճանապարհով ձախ թեքուեմ, էնտեղ թաղի միջով բարակ ու ոչ ուղիղ ճանապարհ կայ մինչեւ էն փողոց որ ինձ պէտք ա։ կամ կարող եմ էնտեղ չթեքուել, գնալ ուղիղ, ու էնտեղ մի պահ ձախ կը լինի նեղ ճանապարհ՝ էնտեղ ա պէտք հասնել։ բայց մտածեցի, կարո՞ղ ա էնտեղից տեղ չլինի մտնելու։ կարո՞ղ ա չջոկեմ որ բաւական հաստ չի, կամ չեմ նկատի։ կարճ ասած մտածեցի որ եթէ էս հաստը հաստատ էս հաստն ա, թեքուեմ, մինչեւ ջոկում եմ ուր եմ, փորձեմ էդ թաղի միջի ճանապարհով գնալ, որ ինձ կը տանէր ուղիղ ուր պէտք ա։
ու երբ գտայ էդ նրբանցքը, տեսնեմ «գազել» ա դուրս գալիս այդ տեղից։ դէ չնայած զգացի որ միայն էդ «գազելի» լայնութեանն էր ճանապարհը, մտածեցի՝ ահա տես ինչ մեքենաներ են ստեղ շրջում, մտնեմ։ ուրեմն մտայ, մի քիչ գնացի, մի քիչ բաց տեղ կար, յետոյ էնտեղից աւելի նեղ արանք, ու բակի պէս բան։ բայց բակում՝ երկու մեքենայ կայանած ձախից, ու շաաատ մեծ փոս՝ աջից։ նէնց փոս որ պաջերօյի տակը կը խփէի հաստատ, եթէ մի անիւով ընկնէի։ բայց շաաաաատ նեղ էր։ ու յետոյ էլ աւելի նեղ միջանցք էր ինձ սպասում։ բայց հետ գնալ չուզեցի, զի էլի ինչ֊որ նեղ տեղով էի անցել, ու պիտի միայն միայն հետ գնալով դուրս գայի էն փողոց։
տէէէնց մի ձեւ հազիւ չքսուելով ու փոսի մէջ չընկնելով անցայ, աջ անիւի մի մասը օդի մէջ էր, հիմա էս միջանցքը շաաատ նեղ, աւարտւում ա կտրուկ, ուղիղ անկիւնով ձախ ա գնում։ ու ստեղ ես ջոկում եմ որ սա մեքենայի ճանապարհ չի՝ ոտքի ճանապարհ ա։ ու որ էստեղ մտնելը շատ բարդ կը լինի մեքենայով։ ձախից՝ էլեկտրական հաշուիչներ, գրեթէ քսւում եմ, աջից ինչ֊որ սիւն ու դրանից ինչ֊որ բաներ, վերջը աջ հայելին կպաւ, մի քիչ դղրդաց։ մի ձեւ ձախ մտայ, տեսնեմ՝ շուն, մայթի պէս սարքած բան, ու ինչ֊որ մարդիկ են գալիս։ ու զարմացած աչքերով ինձ են նայում բոլորը։
պատուհաններն իջեցրի, ասում եմ՝ կներէք, ինձ քարտէզն ա սէնց բերել։ իբր սուտ չեմ ասում՝ քարտէզով եմ նայել, բայց դէ ոչ մի ծրագրակազմ չի հաշուել որ ես պիտի սէնց գայի։ ասին՝ ստեղ մեքենայով ո՞նց անցար։ շունն էլ մտնում էր անիւների տակ։ իրանք էլ իրան համոզում էին որ չմտնի։ նա մի պահ գնաց, ասին՝ գնաց՝ արի։
ասի՝ էն փողոց ճիշտ եմ չէ՞ գնում։ ասին՝ հա, կը հասնես արդէն։
հա՛, էդպէս հասել էի տպարան, ուր կար այդ ներդրուած լինուքսով սարքը։
համակարգիչը սարքի հետեւի պատին խփած էր, տպասալ էր, դիսկ չէր երեւում, իսկ օպերացիոն համակարգից տեսայ որ դա CF
քարտ ա։
ինչեւէ, բեռնւում էր լինուքսը, X
֊ը սթարտ անում, էն ծանօթ x
֊ի ձեւով կուրսորը յայտնւում էր, բայց մկնիկով չէր լինում այն շարժել։ նաեւ ասում են՝ հպէկրան ա, բայց դա էլ չի աշխատում։
ու սթարտ էր լինում իրենց ծրագիրն լիաէկրան։
փորձեցի պարզել՝ ի՞նչ ա եղել, զի ասացի «լինուքսն ինքը իրանով չի փչանում, վախենում եմ որ երկաթն ա փչացել»։
պարզուեց՝ նախ եւ առաջ, երբ առան, տպասալի մարտկոցը չէր աշխատում՝ իրենք են փոխել։
հետեւաբար՝ ենթադրեցի՝ bios
֊ի կարգաւորումները թռել են։
էնտեղ մի «շուստրի», կամ ես կասէի փութկոտ, ճարպիկ երիտասարդ կար, ջոկող։ ասաց որ նա ա փոխել մարտկոցը, եւ bios
֊ի կարգաւորումներից՝ ժամը՝ «դա էլ կապ ունի չէ՞, դրա պատճառով էլ կարար չաշխատէր»։ (:
նոյն տղան յոյս յայտնեց, որ ես կը լուծեմ խնդիրը, երբ տեսաւ որ փորձում եմ alt
+ ctrl
+ f1
կամ f2
սեղմելով կոնսոլ մտնել՝
ասաց՝ «ես գիտէի որ էնտեղ մի տեղից պէտք ա որ լուծել»։
նա պատահաբար «էդ տեղը» բացայայտել էր, երբ բզբզում էր մեքենան, ու ըստ երեւոյթին պէտք եկած ստեղները սեղմուեցին ու, եւ մտաւ կոնսոլ։ բայց չէր իմանում ինչ անել։
նա նաեւ ջոկել էր ոնց ա պէտք ծրագրով օգտուել՝ «tab» սեղմելով կարողանում էր շրջել կոճակներով եւ մի կերպ օգտագործել ծրագիրը։
ի դէպ՝ ինձ ուղարկել էր այնտեղ մէկը, ով ասաց որ փորձել ա կոնսոլ մտնել, բայց չի ստացուել, որ ըստ երեւոյթին այդ ստեղների կոմբինացիան արգելուած ա ինչ֊որ ձեւ, ու միակ յոյսս կը լինի ֆլեշից այլ համակարգ բեռնելը՝ ասաց որ ստուգել ա ու էդ մեքենան usb
֊ից կարողանում ա բութ լինել։ ես իմացայ ինչի իր մօտ չէր աշխատում՝ ինչ֊որ դէպքերում ստեղնաշարն անջատւում էր։
ինչեւէ։ կոնսոլ մտայ, բայց ծածկագիրը չգիտէի։ անկապ բաներ փորձարկեցի։ մէկն ասաց՝ «էնտեղ գրուած էր ռոման, կարո՞ղ ա դա ա» ու ես մտածեցի՝ «էնտեղ մի տեղ թղթի վրայ, գուցէ», ու փորձեցի դա էլ։ իհարկէ չկարողացայ գուշակել ծածկագիրը։
աւելի ուշ տեսայ որտեղ էր գրուած այդ «ռոմանը»՝ կոնսոլում բողոքում էր որ «Roman_M» տառատեսակը չի գտնում։
նաեւ փորձել եմ ֆլեշից բութ անել բազմաթիւ linux դիստրիբուտիւներ, ես ֆլեշի վրայ ունեմ ventoy
որը գտնում ա կրիչի վրայ եղած iso
ֆայլերը, ցանկ կազմում, թոյլ տալիս բեռնել դրանցից իւրաքանչիւրը։
bios
մտայ, դրեցի որ առաջին սարքը բեռնման լինի usb hdd
֊ն, ցանկը տալիս էր, բայց հէնց որ ցոյց էր տալիս արդէն iso
֊ներից մէկի grub
ցանկը՝ ու պէտք ա վայրկեաններ հաշուէր՝ որ բութ կը լինի լռելեայն ձեւով էսքան վայրկեան անց՝ էդ վայրկեանները չէին հաշւում, կախուած էր ամէն ինչ։
տարօրինակ շարուածքով ստեղնաշար ունէին, որը, ենթադրում եմ, եկել էր այդ սարքի հետ։ օրինակ, /
֊ը եօթի վերեւն էր։ եւ տարօրինակ մկնիկ՝ որը իզոլացիոն ժապաւէնով կապած էր մէջտեղից։ ես ինձ հետ բերել էի usb
ստեղնաշար, բայց իմն աւելի վատ էր աշխատում՝ ձախ կողմի տառերը տպում էր, աջ կողմի տառերի փոխարէն թուեր էին ու անկապ նշաններ։ ըստ երեւոյթին իմ ստեղնաշարը չափազանց նոր էր էդ համակարգի համար։
հա, ու bios
֊ում մի պահ միացրել էի usb keyboard
կարգաւորումը, չնայած ստեղնաշարը ոնց որ առանց դրա էլ էր աշխատում։ ու իրենց ստեղնաշարը խառնուեց մի քիչ, եւ նիշերը պէտք էր լինում փնտրել, նկարուածի պէս չէր։ իսկ եթէ այդ կարգաւորումն անջատում էի՝ նկարուածի պէս աշխատում էր։
էդպէս, մի քիչ տառապեցի, մի քանի անգամ ռեսթարտեցի, փորձում էի LILO
հրաւէր ստանալ, մտնել single user mode
ու ստանալ root
֊ի արտօնութիւններ։ չէր ստացւում, չէր ստացւում, մէկ էլ ստացուեց։ ոնց որ ctrl+x
սեղմելով։ ինչեւէ, երբ գրում էի linux single
իսկապէս ստացւում էր, բայց վերջին պահին առաջարկում էր ներմուծել root
֊ի ծածկագիրը, կամ ctrl+d
շարունակելու համար։ ծածկագիրը չգիտէի։
ապա փորձեցի գրել linux init=/bin/bash
ու ապա ստացայ root
֊ի shell
։ բայց ապա հէնց մի կոճակ սեղմում էի, միջուկը խուճապում էր, ու մեքենան անջատւում էր։ ըստ երեւոյթին woody֊ն չէր կարողանում աշխատել էդպէս, որ միայն bash
֊ը լինի եւ միջուկը։
կրկին փորձեցի ctrl
+ alt
+ f2
կամ մի այլ ֆունկցիոնալ ստեղն տարբերակը։ մտայ առաջին էկրան, էնտեղ լիքը հաղորդագրութիւններ էին՝ գրաֆիկան ու ծրագիրն այնտեղից են սթարտ եղել, ու մտածեցի ctrl+c
սեղմել։ ու իսկապէ՛ս, գրաֆիկան սպանեց ու տուեց ինձ root
֊ի shell
։ յէ՛յ, առաջին խոչընդոտը ոնց որ անցեալո՞ւմ ա, պէտք ա շտապ փոխել root
֊ի ծածկագիրը։ գրեցի passwd
, դրեցի aaa
։ էդ ճարպիկ տղան ասում էր՝ դիր 000
, իսկ երբ փորձում էի, առաջարկում էր փորձել լռելեայն «չորս հատ զրօն» կամ նման բաներ։ ասի՝ ձեր ստեղնաշարով վստահ չեմ զրօն որտեղ ա, այդ պատճառով եմ a
գրում։
ինչեւէ, ծածկագիրը փոխուած ա։
սկսեցի լոգեր նայել։
նայեցի dmesg
֊ն՝ ոնց որ առանձնապէս բան չկայ, /var/log/syslog
֊ը, ոնց որ չէ, ու յիշեցի որ կայ X֊ի լոգը։ դրա մէջ հետաքրքիր բան գտայ՝
(EE) xf86OpenSerial: cannot open device /dev/input/mice
No such device
(EE) Generic Mouse: cannot open input device
(EE) Preinit failed for input device "Generic Mouse"
նաեւ փորձում էի cat /dev/input/mice
ու ասում էր՝ էս սարքը չկայ։ բայց կար երբ ls
էի անում։ բայց երբ դիմում էի՝ ասում էր՝ չկայ։ կային նաեւ mouse0
, mouse1
եւ այլն սարքեր։ իսկ դիմելիս ոչ մէկը չկար։ (:
նայեցի գրաֆիկայի կոնֆիգը, պարզուեց՝ /etc/X11/XFree86Config-4
նիշքն ա։
այնտեղ տեսայ որ կայ կարգաւորուած “Configured Mouse”, “Generic mouse” ու «TSHARC» հպէկրան։ հպէկրանի սարքը՝ /dev/ttyS3
֊ն էր՝ երրորդ com
պորտը։
բայց ես դեռ կենտրոնացել էի մկնիկի վրայ։ ու մտածեցի՝ մկնիկը լինի, հպէկրա՞նն ինչ են անում։
կարճ ասած մի ձեւ հասկացայ որ usb
մկնիկի դրայւերը լոադ եղած չի։ գնացի /lib/modules
էնտեղ փնտրեցի usb
ու գտայ usbmouse
մոդուլ։
modprobe
արեցի այն։
կրկին cat /dev/input/mice
արեցի, շարժեցի մկնիկը՝ ու յէէյ, վերջապէս ինչ֊որ բաներ տեսնում եմ։ իհարկէ էդ բաներից յետոյ տերմինալը փչանում ա, եւ reset
գրելու կարիք կայ։
ինչեւէ, շատ ուրախացայ։
էդ ժամանակ արդէն բոլորը տուն էին գնացել։ մինչ էդ իրենց շէֆն էր մօտեցել, ասաց՝ «յոյս կա՞յ», ես էլ նոյնիսկ չնայեցի իրա վրայ, ասացի՝ «օֆ, չգիտեմ, չգիտեմ»։
յետոյ էն ճարպիկ տղան գնաց։ էս մարդն էլ, որ կառավարում էր տպագրական մեքենաները, շատ չուզելով մնաց։ ասաց որ չի կարող մի քիչ ուշ գնալ, տրանսպորտ չկայ, եւ չգիտի ինչպէս տուն հասնի։ ես ասացի՝ «ես ձեզ կը տանեմ»։ էդ պահին ճարպիկն ասում ա՝ «բա ի՞նչ մեքենայ ես քշում»։ ասում եմ՝ «պայթած պաջերօ»։ ասում ա՝ «իօ՞»։ ասում եմ՝ «հա»։
ասում ա՝ «մենք էլ ենք դրանից առել վերջերս, 2001 թիւ»։ ասում եմ՝ «իմն 2000 ա»։ ասում ա՝ «շատ հզօր ա, 2 լիտր շարժիչով»։ ասում եմ՝ «հա»։ ու նկարներ ա ցոյց տալիս։
ու ես հասկանում եմ, որ «մենք» չի նշանակում «ես»։ որ էս մարդիկ մեքենայ չունեն ոչ էն պատճառով, որ չեն ուզում, այլ էն պատճառով, որ էդքան չեն աշխատում։ ու գուցէ իր հայրիկն ա առել, իսկ գուցէ հօպարը որ իրենց հետ ա ապրում։ բայց դէ «մենք», արդէն ուրախութիւն ա։
ես էլ օգտագործեցի «պայթած» բառը, դէ ոչ միայն էն պատճառով որ իսկապէս «պայթած» ա, այլ եւ որ չմտածեն շատ «հարուստ» եմ։ չնայած ոչ մէկս հարուստ չի, հարուստը այլ ա։ ու իրենց ակնյայտօրէն աւելի մօտ եմ քան հարուստների։ պարզապէս իրանք չեմ իմանում ինչքանով են էդպէս ընկալում, ու տէնց ուրախ «յաղթեցի» որ իմ մեքենան աւելի հին ա, թէկուզ մի տարի։
ամէն դէպքում, վեցը խփեց, մի տաս րոպէ մնաց տղան, ու գնաց, իսկ էդ մարդը ստիպուած մնաց։ ես էլ սկսել էի շատ շատ արագ փորձեր անել, շատ արագ էի հաւաքում, ու ջանում էի աւել րոպէ չծախսել՝ չնայած դա վատ ստրատեգիա ա՝ էդպէս աւելի երկար ա ստացւում՝ ճիշտը հաւասարակշռուած նստելն ա, ձեռնարկ կարդալը։
ի դէպ՝ սարքի անունը չիմացայ։ ու իրենք չգիտէին։ ու ոչ մի թուղթ չունէին։ ֆիրման էր ոնց որ պա՞րզ՝ «մուլտիպրե՞ս»։ բայց ֆիրմայի կայքում հարիւրաւոր սարքեր կային։ ու էդ իրենց ծրագիրը որ միանում էր՝ java
֊ով գրած ծրագիր էր։ «control panel»֊ի պէս անուն ունէր։
հա, վերադառնամ։ դրայւերը միացրի, աւելացրի usbmouse
/etc/modules
նիշքում, որ աւտոմատ բեռնուի համակարգի միանալուց, բայց ինչպէս ասւում էր ութսունականների ռուսական պոպսա երգում՝ «միայն թէ, միայն թէ, դա բաւական չի»։
բզբզացի XFree86Config-4
(սկսեցի կասկածել՝ էդպէ՞ս էր կոչւում) նիշքը, զգացի որ իմ X
կարգաւորելու հմտութիւնները կորցրել եմ՝ նախկինում ինչ ուզում ա լինէր, իմ ձեւն ունէի կարգաւորելու, իսկ հիմա, ինչ (արդէն վաղուց) X
֊ը բարեյաջող ինքն իրան կարգաւորում ա, ու առանց ոչ մի կարգաւորման ֆայլի լաւ աշխատում՝ չեմ էլ յիշում ինչ անել։
մի քիչ կարդացի, մի քիչ բզբզացի, լաւն էն էր, որ արդէն պէտք չէր սարքը ամբողջովին վերամեկնարկել, ես մի բան փոխում էի, գրում էի startx
, եթէ չէր լինում, ապա ctrl+alt+f1
ու ctrl+c
, ու կրկին նայում էի լոգը, ինչի՞ վրայ ա բողոքում, ու փոխում։
աշխատե՛ց, ուրախացայ։ մտածեցի՝ գնանք։
բայց էս մարդն ասում ա՝ չեմ կարող առանց հպէկրանի։ ասում ա՝ պիտի էստեղ նայեմ, ու առանց էկրանին նայելու սէնց սէնց սեղմեմ, որ կարգաւորեմ, որը մկինկով չեմ կարող։
օկ, դէ որ չի կարող՝ փորձեմ ջոկել։ փնտրեցի էդ հպէկրանի արտադրողին, ի դէպ։ գտայ։ յետոյ նկատեցի մի պահ, որ ախր սարքը /dev/ttyS3
ա իսկ իրենք քանդել հաւաքել են, սխալ են հաւաքել, ու ttyS4
֊ի ա կպած։ դա կարգաւորեցի, բայց չօգնեց։ գիտէի, նաեւ, որ պէտք ա bios
֊ում տարբեր կարգաւորումներ փորձել, էնտեղ տեսել էի արդէն որ irq
֊ներ կան նշանակելու, փորձելու։
տեղափոխեցի լարը ttyS3֊ի վրայ։ մտածեցի՝ սրանով հաստատ աշխատել ա, էլ քիչ էքսպերիմենտեմ։ ու bios
֊ում մի քանի բան փոխեցի, էդ irq
֊ները բզբզացի, ու էս անգամ էլ կպայ pnp os installed
որ այո, ոնց որ, ու մէկ էլ՝ դա էլ աշխատեց։
բայց ո՞նց աշխատեց։ կպնում եմ՝ չի շարժւում մկնիկի ցուցիչը։ բայց շարժւում ա, յայտնւում ա կպածս տեղում մի քառասուն վայրկեան անց։
հմմմ, մտածում եմ։ չլինի՞ էդ նրանից ա որ մի irq
֊ի վրայ են նստած մի քանիսը։ բայց ախր ես լաւ բաժանում եմ, է։ ու անկախ նրանից թէ ինչպէս եմ բաշխում էդ irq
֊ները սարքերի մէջ՝ մէկ ա տեսնում եմ լինուքսից որ էդ պորտը այլ irq
֊ի վրայ ա նստեցնում, ըստ երեւոյթին զի pnp os installed
, իսկ եթէ դա էլ եմ անջատում, շատ աւելի ա վատանում, ինչ֊որ մէկ էլ X
֊ը սկսում ա միանալուց մեռնել։ կամ եթէ irq
֊ները մի այլ ձեւ բաշխեմ։
ինչեւէ։ հէնց դրոիդից կպայ վեբ, փնտրեցի, ու գտայ սա՝
can linux configure the serial device automagically?
— այո, խնդրում եմ։
նախ դէ, /sbin/setserial
չէր մեզ մօտ՝ /bin/setserial
էր։
երկրորդը՝ օգնեց։ սթարտ արեցի գրաֆիկան, ու անմիջապէս ուր սեղմում էի՝ աշխատում էր։
ու հա, setserial -g /dev/ttyS3
֊ի գրածը փոխւում էր։
նա էլ շատ ուրախացաւ։
յետոյ մտածեցի՝ էվ woody
֊ում ո՞նց էին աւտոսթարտ աւելացնում։ ոնց որ rc.local պէտք էր ստեղծել, բայց ո՞րտեղ։ մտածեցի՝ makedev
սերուիսը հաստատ սթարտ ա անելու, հէնց /etc/init.d/makedev
ֆայլի մէջ գրեցի՝
/bin/setserial /dev/ttyS3 auto_irq skip_test autoconfig
կեղտոտ ա, հա, բայց մարդը տուն էր շտապում։
ու ռեսթարտից յետոյ էլ աշխատեց։
յէյ։
հիմա, հա, էդքան պայծառ չի ամէնը։ իրանց էդ մեծ սարքին նաեւ կպած ա հաստ լարով երկու ձեռքով բռնելու ինչ֊որ վահանակ մեծ կոճակներով, որ չէր աշխատում մէկ ա։ բայց ինձ դա չէին ասել։ ասցին՝ «էլեկտրոնշիկի պէտք ա ասենք երեւի», բայց կասկածում եմ որ bios
֊ի կարգաւորումներից ա։ նաեւ ինչ֊որ իրենց ծրագրում թուեր էին յայտնւում կորում ինչ֊որ պատկերների մօտ։ փորձել ամէնը չկարողացան, զի «օդ» ա պէտք, օդի ճնշում, որն անջատած էր արդէն։
յուսամ կը փորձեն ու շատ օգնութիւն ինձնից հէնց էլ պէտք չի լինի։
զի էնտեղ հանսելը մենակ… կուզեմ ասել, կը լինի ինձ փող չտաք, մենակ ես էլ չքշեմ հասնեմ էնտեղ։
#պատմութիւն #տեք #լինուքս #դեբեան #դեբիան #տպագրութիւն #համակարգ #օպերացիոն_համակարգեր #մեքենայ #ճանապարհ #փորձառութիւն #սարք #ներդրուած_համակարգ #համակարգիչ #հպէկրան #մկնիկ
գործընկերս բողոքում էր, որ իրենց շէնքում ինչ լինում ա՝ նա պիտի զանգի համապատասխան մարմիննեիրն, որ գան դզեն։
ասում ա՝ մի անգամ մի քանի օր կոյուղին էր պայթել, ամբողջ բակով հոսում էր, հոսում։
ասում ա՝ ասացի էս անգամ ես չզանգեմ, ինը յարկանի շէնք ա, մէկը չի՞ գտնուի որ կապուի։
տէնց, մի օր անցաւ, երկու օր, երրորդ օրը հարեւաններն իրեն մօտեցան, ասին՝ զանգի դու, ինչքան ա կարելի։
տէնց, զանգեց, նոյն օրը եկան, սարքեցին։
էն օրն էլ մտածեցի՝ չէ՞ որ ես բացատրում եմ «սիսթեմ քոլը» քաղաքապետարանի օրինակով։ որ գալիս ես, գտնում ես պատին քեզ պէտք եղած համարը , պատի հեռախօսը վերցնում ես, զանգում, էդ մարդն էլ իրա գործերի մէջ ա, եւ այլն։
էդ տրամաբանութեամբ հասկանալի ա՝ մարդիկ սովոր են userspace քոլլեր անել, system քոլլ անելուց վախենում են։
#ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #քաղաք #քաղաքապետարան
վերջն են theregister֊ը, եթէ չես ուզում վիդեօ դիտել (գրել են՝ չես կարող, չեն կարծում կարող ա չուզես), ապա վերծանում (սղագրութիւն) են տալիս՝ https://www.theregister.com/2023/01/18/retro_tech_week_freedos/?page=2
#օհ #դօս #օպերացիոն_համակարգեր #հարցազրոյց #վերծանում #սղագրութիւն
ես ունէի երեք sailfish
— առաջինը jolla
հեռախօսի վրայ։
երկրորդը՝ xperia
֊ի վրայ։
ու երրորդը՝ pinephone
֊ի։
jolla֊ի sailfish֊ը չի թարմացւում։ ու շատ նոր ծրագրեր դրա վրայ չեն աշխատում։ փորձել եմ խնդիրների որոշ մասը լուծել, բայց մէկ ա ամէն կայք չի բացւում, ու մէկ ա համակարգը հին ա, ու յաւելուածների զգալի մասի նոր վարկածները դրա վրայ չեն աշխատում։
կարող եմ օգտագործել ոնց կայ։ օրինակ խցիկը՝ կարող եմ նկար անել, lut
կիրառել։
xperia֊ն այլեւս չեմ օգտագործում՝ երկաթի խնդիրների պատճառով։
ու ամբողջ տան պանակս տեղափոխել էի pinephone֊ի մէջ, ուր, պարզուեց, սէյլֆիշը բաւական թեթեւ ու արագ աշխատում ա։ ու թարմ ա՝ նոր վարկածներն աշխատում են։
բայց ամէն դէպքում #սէյլֆիշ պիտակով բաւական անդրադարձել եմ տարբեր խնդիրներին, օրինակ այս կամ այս գրառումներում։
քանի որ 2fa
֊ն տիգրանի օգնութեամբ աշխատեցրի oathtool
֊ով, արդէն ինձ ոչ մի բան չէր կապում «սէյլֆիշին», բացի նոթերից։
չաթում հարցրի, մէկն ասաց՝ բեքափ արա։ բեքափ արեց իրանը, տեսաւ որ բեքափի մէջ սեղմած նիշք ա, դա էլ բացեց՝ ոնց որ sql
հրամաններով ֆայլ էր՝ որը ստեղծում ա տուեալների բազան։
ես էլ փորձեցի «բեքափ» անել, բայց տանը չէի ու ինձ մօտ «սդ քարտ» չկար, իսկ իրա լռելեայն գրաֆիկական «բեքափ» անող գործիքին չկարողացայ համոզել, որ օրինակ /tmp
֊ի մէջ գցի։
այլ խորհուրդ չաթից՝ «շէյրիր մէյլով», բայց ես ունէի 290 նոթեր։ նշանակում ա՝ էդքան անգամ շէյր անել, ուղարկել մէյլով։
դէ կամ էդքան անգամ պատճէնել֊փակցնել։
նոթերի տուեալների բազայի ֆայլի տեղն առաջ այլ էր, հիմա՝ այլ։
բայց ամէն դէպքում, ֆայլը գցել էի փայնֆոնի մէջ, ու նոթերս էնտեղ ունէի։
էս անգամ նիշքը գտայ էստեղ՝ ~/.local/share/com.jolla/notes/QML/OfflineStorage/Databases/8b63c31a7656301b3f7bcbbfef8a2b6f.sqlite
, ու օգտատիրոջ անունն այլեւս nemo
չի, այլ դախացել ա՝ defaultuser
ա։
նիշքը տեղափոխեցի կարգչիս մէջ, ու սկսեցի փորձեր անել։
այս կայքում լաւ նկարագրուած էր, ինչպէս օգտուել sqlite3
գործիքով։
արեցի .tables
, տեսայ մի աղիւսակ ա, անունը՝ notes
։
ապա պարզուեց էսքան պարզ էր՝
sqlite3 <file>.sqlite "select * from notes;" > notes.txt
ու ես ունեմ ամէնը տեքստ ֆայլի մէջ։
այսպիսի տեսք ունի՝
3|#88cc00|պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։
երբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։
էնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։
#պտղաւան #թխուածք #խաչապուրի
4|#ccbb00|SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8
Serial: No. 212314
Camera:
Nikon N2000
Serial: 2346550
(էս ինձնից թիֆլիսում գողացած նիկոնի ու ոսպնեակի սերիալ համարներն էին, որ միայն «մագնոլիայում» թողեցի, այլ խանութների հետ չկարողացայ կապ հաստատել, զի միայն «ֆէյսբուքում» կամ «ինստայում» էին։)
ընթացքում չաթում յուշեցին որ գրաֆիկական «բեքափ» անող գործիքի փոխարէն կարելի ա օգտագործել sqlite
֊ի dump
հրամանը։
դրանով էլ փորձեցի, ու ստացայ այսպիսի նիշք՝
PRAGMA foreign_keys=OFF;
BEGIN TRANSACTION;
CREATE TABLE notes (pagenr INTEGER, color TEXT, body TEXT);
INSERT INTO notes VALUES(3,'#88cc00',replace('պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։\n\nերբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։\n\nէնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։\n\n#պտղաւան #թխուածք #խաչապուրի','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(4,'#ccbb00',replace('SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8\nSerial: No. 212314\n\nCamera:\nNikon N2000\nSerial: 2346550\n\n\n\n','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(5,'#cc7700',replace('փորձեցի
դէ, իմ առաջին ստացածն աւելի կիրառելի էր՝ կարող եմ ֆայլը բացել, փնտրել առանց աւելորդ աղմուկի։ բայց հետաքրքիր էր էս տեսքին էլ ծանօթանալը։
ահա, պէտք լինի սէյլֆիշի նոթեր արտահանել, մարդ ես, գուցէ օգտակար լինի։
ու տէնց։
#սէյլֆիշ #կոնսոլ #լինուքս #տեք #անկապ #պատմութիւն #աւտոմատացում #սարք #տուեալների_բազաներ #տբ #օհ #օպերացիոն_համակարգեր
ինչքա՜ն էլ լաւը, յղկուած չլինեն ազատ դիւրակիր համակարգերը, մէկ ա մարդկանց մեծա… ճնշող մեծամասնութիւնը չի օգտուելու՝ զի կասեն՝ բանկիս յաւելուածը չկայ, էսինչ շքեղ յաւելուածը չկայ։
#հեռախօս #օպերացիոն_համակարգեր #դիւրակիր #տեք #ազատութիւն
#մաեմօ #մաեմօ-լեսթէ #դիւրակիր #օպերացիոն_համակարգեր #հեռախօս
լինուսի հարց ու պատասխաններից էի դիտում, ֆինլանդիայի համալսարաններից մէկում, systemd֊ի մասին հարց տուեցին, ուզեց սուր չպատասխանել, բայց ընդհանուր առմամբ դժգոհ էր մօտեցումից, որ արդարացնում են ինչ֊որ բան փոխելը նրանով, որ ինչ֊որ բանը հին ա։
ասում ա՝ հին ա, կարող ա լաւ աշխատող ա, ամէն հին բան չի որ վատ ա։
մէկ էլ հէնց անձնական հատկութիւններից էր բողոքում նախագծողների։
#մօտեցում #նախագծում #օպերացիոն_համակարգեր #լինուքս #դիզայն
https://www.youtube.com/watch?v=OJGnpmnXR5w
#օբերոն #օպերացիոն_համակարգեր
ինչքան լաւ միտք ա ինձ թւում օբերոնի մի պահին մի բան աշխատեցնելը՝
ես օրինակ հիմա քանի հատ պդֆ ունեմ բացած։
էդ պդֆ֊ների ընթերցիչները միշտ լուփի մէջ, ու միշտ շատ քիչ, բայց ռեսուրս են պահանջում։
դասական օբերոն համակարգում դրանց պրոցեսորի ժամանակ երբէք չէր յատկացուի։ էդպէս բացաց կը մնային, մինչեւ չկպնէի էդ թղթերին։
նոյնը վեբ էջերի հետ։ ճռռում են, զի ջս֊ը պիտի շարունակի աշխատել։ գոնէ ստոպ անէին ջս֊ները։ իրականում ես եմ ստոպ անում ֆֆ֊ի ընդլայնումով, չօգտագործուող էջերը։ անում եմ էն, ինչ համակարգը չի անում։ իրականում ունեմ STOP սիգնալ, բայց ոչ մի միջավայր՝ գնօմը, կդէն, չեն որոշում ուղարկել STOP ծրագրերին, որովհետեւ որպէս կանոն համարւում ա որ դա պէտք չի։
բայց ես կուզէի ոնց ունեմ պատուհանների ցանկ, կարողանայի այդ ցանկում նշել որ ծրագրերն են ազատ կանգնեցուելուց։ մնացածը, եթէ մի քանի րոպէ դրանց հետ չես զբաղուել, օհ֊ը կանգնեցնէր։
#օբերոն #գնօմ #օպերացիոն_համակարգեր #օհ
չդիմանամ, կիսուեմ ձեզ հետ։
էդուարդ ուլրիխն ուղարկել ա ինձ իր օբերոն համակարգից էկրանահաններ, աւելացրել ա իւնիկոդի սատարում՝
#օբերոն #օպերացիոն_համակարգեր #լեզու #տառատեսակ #հայերէն #էկրանահան
մինթը իւնիքս օհ ա, որը համատեղելի ա աթարիի օհ֊ի հետ, եւ ընդլայնում ա ա այն։
նախագիծն ի սկզբանէ ազատ էր, յետոյ աթարին այն առաւ, բայց չփակեց, իսկ աթարիի փակուելուց յետոյ այն շարունակւում ա որպէս ազատ։
այն կարելի ա շինել ինքնուրոյն։
սա minix 1.5֊ի մասին ա աթարիի համար։
իսկ այստեղ կայ minix 1.6֊ը, եւ յիշատակւում ա minix2֊ը։
ահա minix 2֊ի դիսկի պատկեր։
իսկ ահա ելատեքստը։
ինչն ա շատ հաւէս, այն նաեւ պարունակում ա ne2000֊ի դրայւեր որը, ոնց որ netusbee֊ի մէջ ա։
նշանակում ա, մինիքս երկուսով ցանցը հասանելի կը լինի։ համոզուած չեմ, որ 1.6֊ով, իսկ 1.5֊ը ոնց որ ցանց չունէր էլ։
արքիւում կայ m68k մինիքսի համար գրուած ծրագրակազմ։
սարքն իհարկէ աշխատում ա եւ սովորական աթարի TOS֊ով՝ http://www.jamesfmackenzie.com/2016/03/07/use-ethernet-to-transfer-files-from-pc-to-st/
աթարի էսթիի համար նաեւ կար իրական at&t unix֊ի պորտ՝
սա ապշելու վիդեօ ա որը ցոյց ա տալիս ոնց ա atari st֊ի վրայ աշխատում unix x֊ով։
նկարն ու տեսանիւթը աթարի իւնիքսին նուիրուած կայքից ա։
#օպերացիոն_համակարգեր #աթարի #ատարի #իւնիքս #կարգիչ #պատմութիւն #մինիքս #մինթ
մարդիկ աւելացրել են «tlp» անունով սերուիս, որի նպատակը մարտկոցի ռեսուրսները խնայելն ա, ծախսն օպտիմիզացնելը։
արդիւնքում այդ սերուիսն այնքան պրոցեսորի հզօրութիւն ա ծախսում, որ արագ նստեցնում, քամում ա մարտկոցը։
մանրամասներն այս հրապարակման մէջ, անգլերէն։
#ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #յօդուած #անգլերէն #լինուքս #փայնֆոն #օհ #տեք #տեքնոլոգիաներ #նախագծում
ես՝ oberon֊ը հաւէսն ա հէնց նրանով որ single threaded օպերացիոն համակարգ ա։
էլի ես՝ maemo֊ն հաւէսն ա նրանով որ իսկական բազմախնդիր համակարգ ա, տեսնում ես միաժամանակ՝ էս պատուհանում ֆիլմ ա ցոյց տալիս, էն պատուհանում չաթն ա թարմանում, եւ այլն։
#անկապ #տեք #օպերացիոն_համակարգեր #օբերոն #մաեմօ
ուզում եմ ասել՝ աւաղ, սէյլֆիշը էն օհ֊ը չի, որ ակտիւ զարգացման մէջ ա, ու էն օհ֊ը չի, որի զարգացման մասին կարելի ա տեղեկանալ, եւ այն օհ֊ը չի, որ կառավարւում ա համայնքի կողմից։
երբ լսում ես, դիցուք, [պոստմարկէտ օհ]֊ի պոդքաստը, զգում ես, ինչքան գործ ա արւում, ու ով ա անում, տեսնում ես խնդիրները, ու որ կարող ես ինքդ էլ մասնակցել։
երբ լսում ես ինչ են խօսում նոյնիսկ բնաւ ոչ ամենազարգացող մաեմօ֊ի չաթում՝ նման զգացողութիւն ունես։
սէյլֆիշը հեռանկարային օհ չի։ իրա վրայ ահագին գործ արուել ա, բայց էսօր մենք ունենք աւելի հեռանկարային զարգացող օհ֊եր։
ու գուցէ էդպէս չլինէր, եթէ ընկերութիւնը վերածուէր համայնքի, եւ ամէնը դարձնէին ազատ։
բայց էսօր ոչ մի համայնք չի անի սէյլֆիշի ֆորք, երբ կայ ընկերութիւն որ զբաղւում ա։ այն պիտի մոռացուի, որ իրան հանես մոխիրներից։
ու տէնց։
#սէյլֆիշ #օպերացիոն_համակարգեր #համայնք #ազատութիւն
բայց տխո՞ւր չի, որ մինիքսի իւզերլանդը գրեթէ ամբողջովին փոխարինեցին նէթբիէսդիի իւզերլանդով։
հիմա մենք ունենք մի իւզերլանդ քիչ։
մարդիկ էսքան ջանք են դրել, ու մի այլ ձեւ գրել են։
էհ։
#մինիքս #իւնիքս #բազմազանութիւն #կենսաբազմազանութիւն #օպերացիոն_համակարգեր #օպերացիոն-համակարգեր #անկապ
ուրեմն… էսօր նոր բաներ իմացայ 42երեւան դպրոցի մասին։
վերջն ա, ժողովուրդ։ ես առհասարակ պէտք չեմ։ ամերիկեան կամ պոլիտեքնիկ պէտք չի։ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/spectrum}
տեսէք ինչ են անում՝ տալիս են առաջադրանքներ։ ունես ժամանակ, պիտի լուծես։
ոնց ուզում ես։ սովորեցնող չկայ։ ունես առաջադրանք ու ժամանակ։
ու մակ կարգիչ։ զի իւնիքս ա։ զի քոնը, ենթադրւում ա որ ուինդոուս ա։ ու դու էնտեղ կարող ես լռուել, անել առաջադրանքներդ։ հետազօտութիւններդ, որ այդ առաջադրանքները հասկանաս ու անես։
քեզ ոչ մի յղում չեն տալիս, թէ ոնց անես կամ ոնց սովորես։ դու ունես համացանց՝ սովորի։
ու գիտէ՞ք, ուրեմն պատմում էին ինձ, ցոյց տալիս, ու ասացին որ արդէն շելլի առաջադրանքին հասան՝ պիտի minishell գրեն։ ասի՝ մի հատ ցոյց տուէք էլի ո՞րն են պահանջները։
պահանջները մանրամասն գրած են լինում՝ օգտագործելով միայն էս ու էս ու էս ֆունկցիաները, պէտք ա իմփլեմենթ անես սա ու սա ու սա։
ու աստուած, իրենց ՄԻՆԻ շելլը նէնց բարդ էր, որ եթէ ես օհ֊ի դասին, որ շելլ եմ տալիս գրել, տէնց պահանջներ դնեմ՝ ոչ մէկ չի անի։ իսկապէս, ոչ մէկ չի անի։
նաեւ ես պէտք չեմ, զի մոտիւացուած մարդիկ իսկապէս գնում են 42երեւան։ իսկ ես ստանում եմ ոչ էդքան մոտիւացուած մարդկանց, որ պիտի պարեմ իրենց առաջ, գլխի վրայ կանգնեմ, մի ձեւ հետաքրքրեմ որ սովորեն։
ու որ մի հատ էլ չբողոքեն թէ բարդ առաջադրանքներ ա տալիս, ո՞վ կարայ դա գրի։ այո, դուք չէք կարող, իսկ այ 42֊ի մարդիկ կարողանում են։ զի ուզում են։
հա, նախագիծը ֆրանսիական ա՝ 42.fr։ վերջն են։
կարճ ասած, ուզում էք բան սովորել՝ գնացէք էնտեղ։ ոչ մի տեղ էդպէս ու էդքան չէք սովորի։ ըստ որում ոչ մէկ ձեզ չի սովորեցնի։
պիտի լինէք նորմալ մարդ, սովորէք շփուել այլ ուսանողների հետ, գուցէ օգնեն։
#կրթութիւն #հաւէս #42երեւան #թումօ #ծրագրաւորում #ուսում #դասընթաց #օպերացիոն_համակարգեր
յ․ գ․ ես իհարկէ էդ դասընթացի հետ էլ խնդիրներ ունեմ։ բայց հասկանում եմ որ այլընտրանք չկար առանձնապէս։
զի սի են օգտագործում, ու հեդըրների հետ տառապում։ ու հեդըրը հիիիին գաղափար ա։ ու պէտք չի։
բայց դէ ի՞նչ այլընտրանք առաջարկեմ։ ասեմ՝ օբերոնո՞վ գրէին՝ հա, ո՞վ կը գնար։
ու տէնց։
ես յիշում եմ շատ հին ու հետաքրքիր թեստ որից պարզ ա որ արդէն քսան տարի առաջ լինուքսի միջուկը գերազանցում էր այլ իւնիքս միջուկները գրեթէ բոլոր թեստերում։ սա բնաւ չեմ գրում լինուքսը գովալու համար։ ուզում եմ ասել, որ լինուքսը յաջողութեամբ կատարում էր խոշոր կորպորացիաների կողմից իր առջեւ դրուած խնդիրները։ եւ այդ խոշոր կորպորացիաներն էլ ներդրում ունեն՝ իրենց պէտք էր եւ իրենք սատարել են զարգացմանը։ սակայն այդ ծանրաբեռնուածութիւնը արժանապատիւ տանելու ունակութիւնը այդքան կարեւոր չի փոքրիկ համայնքային սպասարկիչների պարագայում։ փոքրիկ սպասարկիչները չունեն այդքան օգտուող։ եւ ապա ուզում եմ վերադառնալ ծայրայեղ մինիմալիլմի մասին իմ գրառմանը՝ մեզ պէտք էլ չի կորպորացիաների պահանջներին համապատասխանող չաղացած պինգուինը, կամ այլ ծրագրակազմը։ սերուերների եւ անձնական կարգիչների վրայ մեր խնդիրները լուծւում են եւ աւելի նիհար ու պարզ լուծումներով։ ու ապա նաեւ նախընտրելի են պլերոմայի պէս՝ աւելի թեթեւ, ու գուցէ ոչ շատ ֆիչըրներով համակարգեր, բայց որ ունեն էականը՝ օրինակ ջեմինի երէս։
#լինուքս #իւնիքս #դաշնեզերք #թեստ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ազատութիւն #մինիմալիզմ
սեւանը ստեղ էլ ա գործ անում՝
#էկրանահան #իւնիքս #մինիքս #օպերացիոն_համակարգեր
#էկրանահան #կարգիչ #համակարգիչ #օհ #օպերացիոն_համակարգ #օպերացիոն_համակարգեր #նէքստ #ուինդոումէյքեր #պոստսկրիպտ #հանդէս #1989 #պատմութիւն
այն օրը ցանցառներում խօսում էինք, ինձ թւում էր որ փայնֆոնի երկաթը համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթին։
փորձեցի փնտրել համացանցում, բան չհասկացայ, բացի նրանից որ փայնֆոնինը՝ 1.152ghz֊նոց 4 հատ cortex a53 պրոցեսոր ունի, իսկ էքսպերիան՝ 8 հատ 2.2ghz֊նոց Qualcomm Snapdragon 630 ա (14 nm)։
հիմա ի՞նչ ա սա մեզ ասում։
ժամանակին չափել էի մի պրոցեսորի արագագործութիւն տարբեր մեքենաներիս վրայ։ փայնբուքը հաւասար էր գնում ընդամէնը core2 համակարգչի, բայց այն տաքանում էր, ու հովացում միացնում, իսկ փայնփուքը՝ լուռ։ նաեւ վերջինն ունի վեց պրոցեսոր, իսկ ինթելն ունէր ընդամէնը երկու։ բայց ես մէկի վրայ էի չափում։
հիմա հեռախօսներ, բեմահարթակում երեքն են՝ pinephone, xperia xa2, motorola droid4։
ահա, փորձեցի չափել արագագործութիւնը ըստ մի պրոցեսորի՝
droid4
վերջին պրոցեսոր՝
processor : 1
model name : ARMv7 Processor rev 3 (v7l)
BogoMIPS : 598.42
Features : half thumb fastmult vfp edsp thumbee neon vfpv3 tls vfpd32
CPU implementer: 0x41
CPU architecture: 7
CPU variant : 0x1
CPU part : 0xc09
CPU revision : 3
Hardware : Generic OMAP4 (Flattened Device Tree)
Revision : 0000
Serial : 0000000000000000
pinephone
վերջին պրոցեսոր՝
processor : 3
BogoMIPS : 48.00
Features : fp asimd evtstrm aes pmull sha1 sha2 crc32 cpuid
CPU implementer: 0x41
CPU architecture: 8
CPU variant : 0x0
CPU part : 0xd03
CPU revision : 4
xperia xa2
պրոցեսոր՝
Processor : AArch64 Processor rev 4 (aarch64)
(առանձին ու սկբից ա միայն գրած, այլ սարքերի վրայ այդպէս չի)
վերջին պրոցեսոր՝
processor : 7
BogoMIPS : 38.40
Features : fp asimd evtstrm aes pmull sha1 sha2 crc32
CPU implementer: 0x51
CPU architecture: 8
CPU variant : 0xa
CPU part : 0x801
CPU revision : 4
ելատեքստ՝
user@devuan-droid4:~/bench$ cat bench.cpp
#include <stdio.h>
class Fib
{
private:
int _value;
public:
Fib(int n) { _value = n; }
int value()
{
if(_value <= 2)
return 1;
Fib f1 = Fib(_value - 1);
Fib f2 = Fib(_value - 2);
return f1.value() + f2.value();
}
};
int main()
{
for(int i=0; i<2; i++)
{
Fib x = Fib(40);
printf("n=%d\n", x.value());
}
return 0;
}
արդիւնքներ՝
xperia xa2
[root@XperiaXA2-DualSIM ~]# time ./bench
n=102334155
n=102334155
real 0m 10.02s
user 0m 9.90s
sys 0m 0.00s
[root@XperiaXA2-DualSIM ~]#
փայնֆոն՝
user@devuan-pinephone:~/bench$ time ./bench
n=102334155
n=102334155
real 0m13.109s
user 0m13.065s
sys 0m0.005s
user@devuan-pinephone:~/bench$
մոտորոլա դրոիդ4՝
user@devuan-droid4:~/bench$ time ./bench
n=102334155
n=102334155
real 0m16.393s
user 0m15.783s
sys 0m0.174s
user@devuan-droid4:~/bench$
գոնէ այս հաշուարկի մէջ տարբերութիւնը փայնֆոնի ու էքսպերիայի մէջ մեծ չի։ էքսերիան դրոիդից էլ ա խնդիրը լուծում մօտ մէկ ու կէս անգամ արագ։
երեքն էլ բաւական մօտ են արդիւնքներով։
մի նկատողութիւն՝ էքսպերիան, աւելի ճիշտ՝ սէյլֆիշը, նորմալ լինուքս չի մնացած երկուսի պէս, ու openrepos֊ում մի gcc նախագիծ կայ, որը չկարողացայ էլ տեղակայել։ ու 64բիթ պրոցեսոր ունենալով, 32բիթ օհ ա քշում։ (իրականում aarch64 ճարտարապետութիւնը, բնաւ amd64֊ի պէս չի պահում համատեղելիութիւն 32բիթանի arm միջուկների հետ, պարզապէս այդ (ինչպէս եւ որոշ այլ չիպսեթները կատարում են ե՛ւ մի ե՛ւ միւս isa֊ին համապատասխան հրամաններ) մնացածը դեբիան են՝ փայնֆոնը՝ 64բիթ, դրոիդը՝ 32բիթ, ու ես սէյլֆիշի տակ թեստն արեցի droid֊ի վրայ ստացած բինար նիշքով։ եթէ հէնց էքսպերիայի վրայ կազմարկէի, ինձ թւում ա եւս մի հինգ֊տաս տոկոսի առաւելութիւն կը լինէր։
#տեք #լինուքս #թեստ #հեռախօս #խելախօս #ֆիբոնաչի #արագագործութիւն #պրոցեսոր #օպերացիոն_համակարգեր #համակարգիչ #կարգիչ
քամու այս գրածին եմ արձագանքել խօսենքում, ստեղ էլ փակցնեմ՝
հմմ, շատ հետաքրքիր ա, շնորհակ կիսուելու համար։
ես չեմ ընկալել փֆ֊ի երկաթը որպէս թոյլ, ինձ թւում էր համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթի հետ։ չնայած գուցէ դա էլ ա թոյլ համարւում։ իսկ կարող ա շփոթում եմ մի բան։
ամէն դէպքում ինքը թոյլ կարող ա ընկալուել վիդեօ դրայւերների պատճառով։ օրինակ, փայնբուքն էլ ա այդպէս ընկալւում հէնց այն պատճառով որ գրաֆիկան ա դանդաղ լինում երբեմն։ ոնց որ էս երկու ամսուայ մէջ նոր mesa պիտի դուրս գայ, որ այդ խնդիրների մեծ մասը լուծելու ա։ փայնբուքի մասին եմ։
հետաքրքիր ա, ես մաեմօն չէի ընկալել օլդսքուլ, բայց հիմա որ ասացիր՝ հաւէս ա, ու աւելի եմ դրդուած իրանով աշխատելու, չնայած կրկին չեմ հասկանում որն ա իր օլդսքուլութիւնը։ ինձ համար գուցէ նոր ա, զի նախ ես յիշում եմ հին մաեմօն՝ դիաբլօն, որը չէր օգտագործում վիդեօ աքսելերացիա, ու ունէր մենիւ, որը նման էր ուինդոուսի մենիւին, ծրագրեր ընտրելու համար։
մաեմօ֊ն իսկապէս, ինձ էլ թուաց, բարդ ա օգտագործել առանց երկաթի ստեղնաշարի։ ու ես հիմա քշում եմ այն դրոիդ չորսի վրայ։
հարցն այն ա որ դրոիդ չորսը երեւի թէ կարող էր էսօրուայ իմ պահանջները ծածկել, բայց քանի որ այն իմ միակ հեռախօսը չի, ու ես ունեմ շատ մրցունակ սէյլֆիշ՝ որոշակի ջանք ա պէտք այն օգտագործելու համար՝ ես պէտք ա չմոռանամ իրան լիցքաւորել, ու հետս մի սարք շատ տանեմ։
փոխարէնը, ի՞նչ եմ ես անում մաեմօ֊ով (դրոիդում կամ փայնֆոնում, յետոյ կը պատմեմ որն ա տարբերութիւնը)՝
— ես ունեմ իմ dhr.sh֊ն ու anonradio.sh֊ն՝ որ կանչում են mplayer ու նուագարկում այդ ռադիօները։
— ունեմ moc (music on console) իմ հին սիրած նուագարկիչը, որ շատ հարմար ա երկաթի ստեղնաշարով օգտագործել։
— կպնում եմ անոնռադիօյի կոնսոլ չաթին — շատ հարմար ա կրկին երկաթի ստեղնաշարի պատճառով։
— կպնում եմ սերուերիս կարճ գործերի համար։
սա փաստօրէն մինի մինի լափթոփիկ ա, որ ունի հարմար տերմինալներ։
բայց չունի լաւ նուագարկիչ (կամ չգիտեմ որ դեբիանից վերցնեմ) եւ այլն։
ունի ebook reader, կարելի ա լցնել մէջը մի երկու գիրք, բայց երեւի թէ xperia֊ի էկրանով աւելի հարմար ա կարդալը։
— միդորի, որպէս դիտարկիչ։ բայց ֆայրֆոքսն էլ ա աշխատում դրոիդի վրայ։
— pidgin, hexchat, dino — չաթերին կպնելու համար։
այ հիմա մենք եկանք մաեմօյի ամենամեծ խնդիրներին։
բայց շեղուեմ կարճ ու ասեմ, որ էս պահին փայնֆոնի մաեմօյում չի աշխատում maemo-battery-indicator֊ը, բայց դա կուղղեն։
փայնֆոնում, երբ բացում ես vkb֊ն՝ հպէկրանի ստեղնաշարը, ինքը երբեմն չի նկարւում (գրաֆիկական դրայւերներ) ու պիտի մի տեղ սեղմես, որ ստեղները սկսեն երեւալ։
բայց դա էլ ամենամեծ խնդիրը չի։
մաեմօ ստեղնաշարն ունի երկու բեքենդ՝ աւանդական հիլդոն բեքենդ (որ ուղարկում ա նիշեր հիլդոն յաւելուածներին, այսինքն հին նոկիայի մաեմօ յաւելուածներին) ու x11 բեքենդ, որը կարծեմ նոր են աւելացրել, ու որ նիշերն ուղարկում ա սովորական x11 ծրագրերին։
պէտք ա իմանալ, որը միացնել՝ եթէ պարզապէս մուտքի դաշտի ես մատով կպնում՝ աշխատում ա հիլդոն ստեղնաշարը, իսկ եթէ սեղմում ես յատուկ նախատեսուած հարդուեր կոճակ՝ դրոիդի վրայ դա «փնտրել» կոճակն ա, իսկ փայնֆոնի վրայ՝ ձայն բարձրացնելու թէ իջեցնելու (չեմ յիշում), ապա յայտնուող ստեղնաշարը x11 բեքենդով ա։
ես դա հասկացայ երբ փիջինով չէի կարողանում չաթ անել՝ զի էնթեր էի սեղմում, եւ փիջինը ստանում էր մի քանի տող, ոչ թէ ուղարկում էր տողերը էնթեր սեղմելուց յետոյ։ պարզուեց՝ հիլդոն բեքենդի բագերից ա։ ու ժամանակակից x11֊ի բեքենդով ստեղնաշարը ուղարկում ա հաղորդագրութիւնները։ պարզապէս պէտք ա յիշել ու կոճակով բացել որ այդ ստեղնաշարը դուրս գայ։
ի դէպ արտաքնապէս չեն տարբերւում։
հիմա, բնականաբար, «սովորական» իւզերներին բարդ ա բացատրել որ կայ ստեղնաշարի երկու բեքենդ։ միւս կողմից «սովորական» օգտատէրեր մաեմօյին երեւի չեն սպառնում դեռ երկար ժամանակ։ իսկ երբ լինեն, արդէն գուցէ եւ ստեղնաշարի հարցը կը լուծուի։
նաեւ բաւական անսովոր ա, որ ստեղնաշարը հպելիս չես տեսնում ինչ ա կատարւում հէնց մուտքի դաշտում՝ ստեղնաշարի հետ միասին բացւում ա առանձին մուտքի դաշտ, ու դու այնտեղ ես գրում։ երբ ստեղնաշարն անջատում ես, տեսնում ես որ տակից եղած մուտքի դաշտում ներմուծածդ կայ։
դա բաւական անկապ ա այսօր, բայց սովորելու հարց ա՝ ես նախկինում չէի զգում որ էդպէս ա, ու որ խնդիր ա։ հիմա նոր եմ զգում։
հաւէս ա որ դրոիդի վրայ կարողանում եմ հայերէն եւ երկաթէ ստեղնաշարով հաւաքել։ բայց պիտի անեմ setxkbmap am տերմինալում։ ու մի տառ կայ, որ իր ստեղնաշարի վրայ բացակայում ա։ այդ համար պէտք ա առանձին xkb mapping անել, որ այդ տառը մի տեղ տեղաւորուի։
ու մաեմօն՝ այո, արագ ա, պլազմայի համեմատ (այլ բան չեմ տեղադրել)։
հիմա գիտակցում եմ որ այն ինչ ես ուզում էի մաեմօյից՝ իրականում կայ մանջարօյում։ այսինքն՝ սովորական լինուքսի ծրագրեր աշխատեցնելու հնարաւորութիւն։
ու մանջարօյում չկան ստեղնաշարի խնդիրներ։
բայց մէկ ա մաեմօյին կպած եմ՝ եւ թեթեւ ա, եւ այդ մշակութային շերտը, կամ գուցէ նոստալգիան, ինձ պահում են։
էլի բաներ ունէի ասելու, գուցէ յիշեմ ասեմ։
#փայնֆոն #մաեմօ #մանջարօ #պլազմա #միջավայր #լինուքս #դիւրակիր #հեռախօս #խելախօս #օպերացիոն_համակարգեր #տեք
https://www.youtube.com/watch?v=WShcldhZ0z8
ապշելու ա ոնց են մարդիկ վերադառնում, ու գնահատում էն ինչ ժամանակին գնահատուած չի եղել։
#տեք #միկրոշա #ռուսերէն #սքեմա #էլեկտրոնիկա #օպերացիոն_համակարգեր #կարգիչ #պատմութիւն
վայելում եմ droid4֊ի վրայ մաեմօ֊լեսթէ։
իրականում հասկանում եմ որ մարդկանց մեծ մասի համար կիրառելի չի, ու կիրառելի չի նոյնիսկ սրանից զգալիօրէն աւելի ողորկ սէյլֆիշը, բայց ես պարզւում ա իսկապէս մինիմալիստ եմ, ինձ շատ բան պէտք չի, բայց այ էսպիսի բաներ շատ են պէտք, ու ես դրանցից հրճւում եմ։
ի դէպ, տեսէ՛ք, ես աշխատեցնում եմ 1992֊ի խաղ՝ զի այն կայ դեբիանում (ու ջենթու֊ում էլ) ու սա ինձ համար շատ կարեւոր ա, որ զուր չի մարդու երեսուն տարի առաջ գրածը, որ մենք ազատ ծրագրակազմի աշխարհում կարողանում ենք պատչեր անել եւ մինչ այսօր այդ հին խաղն աշխատեցնել, առանց ճարպի շերտեր մեր համակարգերում աւելացնելու։ (դէ լաւ, սա sdl-1 ա գրած, sdl-2֊ի փորտ չեն արել, բայց ահագին բան փաթչած ա, պատշաճեցրած ա։ (:
իհարկէ, ափսոս որ գոնէ մաքուր c չի, c++ էլ կայ, ու որ էդ ձեւ զարգացանք, բայց դէ լաւ, ինչ արած, զատո փոխարէնը յուսանք մեր ծրագրակազմի զգալի մասը շատ էֆեկտիւ ա աշխատում, հնարաւորինս էֆեկտիւ, երբ չի պայթում։ (:
լաւ արդէն շատ շեղուեցի։
#ծրագրակազմ #էկրանահան #պատմութիւն #դեբեան #դեբիան #մաեմո #մաեմօ #մաեմօ-լեսթէ #մաեմո-լեսթէ #լեսթէ #խաղ #մաելսթրոմ #մինիմալիզմ #դրոիդ #մոտորոլա #օհ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ողորկ #տեք
այսպէս ա պայթում atari tos֊ը՝
#atari #atari_tos #atari_st #tos #աթարի #էկրանահան #օպերացիոն_համակարգեր
պատմեմ ձեզ ինչ ահաւոր սխալ եմ արել վերջերս։
ուրեմն, մեծ ընկերութիւնները հակուած են պահել իրենց դատա֊սենթրները, ուր պիտի տարբեր խնդիրներ լուծեն՝ հովացման, սնուցման կայուն լինելու, նաեւ պիտի անձնակազմ ունենան, որ էդ ամէնի հետ կարողանայ աշխատել։ հաճոյքը թանկ ա, ու միտում կայ հնարաւորը տանել ամպեր, աութսորս անել, եւ գլխացաւանքից ազատուել։ սակայն ամէն֊ամէնը չի լինի տանել, բացի գաղտնիութիւնից կան նաեւ ֆիզիկայի եւ տարածութեան սահմանափակումներ՝ օրինակ mount արածդ հեռակայ դիսկի հետ չես ուզում դանդաղ աշխատել։
ինչեւէ, էդ մեծ սերուերնոցները պահելիս ժամանակ առ ժամանակ լինում ա որ պէտք ա դրանք անջատուեն։ լրիւ։ ու գործը կանգնի։ կարելի ա, իհարկէ, եւ առանց անջատուելու, բայց անհամեմատ աւելի թանկ ա որ նոյնիսկ այդ մեծ ընկերութիւններն իրենց թոյլ տալ չեն կարող։ իսկ անջատելը բովանդակալից ու ժամանակատար պրոցես ա, ու այդ մասին չեմ ուզում գրել, այլ իմ սխալի մասին։
սերուերնոցից դուրս կան մարդկանց workstation մեքենաներ, որոնց վրայ լինուքս ա եւ մասնագիտական ծրագրակազմ։ տան պանակը, ինչպէս եւ այլ գործ անելու պանակները՝ հեռակայ են, կպնում են աւտոմատ, ըստ անհրաժեշտութեան։ մո՞ւտք ես գործում օհ՝ քեզ տան պանակ ա պէտք՝ այդ պահին էլ օհ֊ն այն կը կպցնի հեռաւոր ռեսուրսից։
հիմա, եթէ դատա ցենտրը, եւ storage անջատելու հարց ա լինում՝ user workstation֊ները, մեծ հաւանականութեամբ, կախուած վիճակում են լինելու՝ nfs share֊եր չգտնելու պատճառով։ ու չի էլ լինի դրանք հեռավար վերամեկնարկել, զի դրանց վրայ reboot
մեծ մասամբ չի աշխատի։ օհը֊ կը փորձի անջատել սերուիսներ, բայց կան պրոցեսներ, որ հնարաւոր չի լինի անջատել՝ ըստ դիզայնի։
այդ պատճառով մտածեցի էս անգամ սէնց բան անել՝ սիրում եմ at
հրամանը։ կարող ես ասել՝ վաղը, էս ժամին, սէնց բան արա։ մտածեցի՝ պատրաստեմ վաղը, էս ժամին, երբ ենթակառուցուածքների ծառայութիւնները վերադարձուած լինեն՝ մեքենաները վերբեռնելու հրաման։
հարցն այն ա, որ ինչպէս ասացի՝ վերբեռելու սովորական հրամանը, որ համակարգի տարբեր ծառայութիւնները կանգնեցնում ա՝ դժուար աշխատէր մեքենաների մեծ մասի վրայ՝ համարեա գրեթէ անջատուած վիճակում էին մնալու։ ու ապա պէտք կը լինէր հատ հատ մօտենալ, ձեռքով վերբեռնել։
այդ պատճառով մտածեցի օգտագործել լինուքս միջուկի հնարաւորութիւնը՝ /proc ֊ն օգտագործելով ստիպել միջուկին անջատել եւ միացնել համակարգիչը, ինչպէս կանէիք «ռիսեթի» կոճակը սեղմելով։ էդ կոպտութիւնը մեղմելու համար նաեւ կարելի ա միջուկին նոյն միջոցներով ստիպել ֆայլային համակարգի բուֆերները նախապէս գրել, որ այդ ֆայլային համակարգը մինիմալ վնասուածքներ ստանայ, կամ չստանայ։
այսպէս, ես մտածեցի որ at֊ն կը կանչի էդ լինուքսի հնարաւորուիթւը՝ հարդուեր ռիսեթ անելու։
ինչ եղաւ իրականում՝ շատ բան չփոխեց, բայց աւելի հետաքրքիր դարձրեց եղածը՝ թիմից մէկը անտեղեակ լինելով իմ լուծման մասին, որոշեց անջատել բոլոր workstation֊ները ձեռքով։ քայլեց, բոլորը֊բոլորը գտաւ եւ անջատեց։ մինչեւ սերուերնոց անջատելը։ ու պատրաստւում էր յետոյ հատ հատ միացնել։
իսկ միացրեց աւելի ուշ, քան իմ at֊ին ասած ժամանակն էր։ ես ենթադրել էի, որ at֊ն ստարտ լինի, կը մտածի՝ լաւ, ժամն անցել ա, երեւի էլ չանեմ, էն ժամին պիտի անէի։
բայց պարզուեց, մեքենաների ուղիղ կէսը (հետաքրքիր ա, որ էդպէս եղաւ բաշխումը), ընկան ռեբութ լուփի մէջ։ միանում էին, միանում էր at դեմոնը, at֊ն տեսնում էր որ քանի ժամ առաջ թասկ ունի դրուած, ու այն դե՛ռ չի կատարուել, պանիկո՛ւմ էր, ու սկսում էր շտապ էդ թասքը կատարել։
իսկ թասքը՝ իմ մեղքի մասը՝ կտրուկ թասք ա՝ անջատում էր կարգիչն աւելի արագ, քան at֊ն հասցնում էր իր մատեանում գրել, որ գործն արուած ա։ յաջորդ անգամ միանում էր՝ տեսնում էր՝ ուշ ա, ժամը ժաիցմ անցել ա, իսկ գործն արուած չի՝ պանիկած էլի ընկնում էր կատարելուն՝ իսկ կատարելով չէր հասցնում նշել որպէս կատարուած։ (:
էսպէս, անասելու տառապել եմ 80 մեքենայի մօտենալով, եւ at֊ի հերթը մաքրելով։ հիւանդ գլխից, ինչպէս ասում են ռուսները՝ ոտքերն են ցաւում։ ինձ մօտ այդ ամէնից ոտքերը չցաւեցին, բայց գլուխը ցաւաց։
ինչպէս գիտենք, ճգնաժամային վիճակներում ամէնն ա աւելի բարդանում։ օրինակ՝ համավարակի պարագայում։
ու յիշեցի, որ նախկինում էլ ես կամ ինչ֊որ մէկը սխալներ անում էինք, ու տաս տարուայ մէջ մի երկու անգամ յիշում եմ, որ պէտք էր եղել բոլոր workstation֊ներին մօտենալ, մի երկու տող բան գրել։ ու դա ինձ նախկինում թւում էր շաաատ բարդ։
իսկ էսօր՝ գրեթէ ոչ մի մեքենայի մոնիտոր միացուած չէր։ ընդհանրապէս, գործի տեղը բաւական հետապոկալիպտիկ տպաւորութիւն էր թողնում։ մարդիկ կտրուկ վերցրել են մոնիտորները, ու թողելով ամէնը, ոնց կայ՝ հեռացել։ սեղաններին կային մարտ ցոյց տուող օրացոյցներ։ սեղաններին եւ լքուած ստեղնաշարերին փոշի էր նստել։ իսկ երբ դու չունես մոնիտոր՝ դա էն չի, որ մօտենում ես կարգչին, նստում բազկաթոռի մէջ, խելացի տեսքով գրում երկու հրաման, կարգիչը սկսում ա աշխատել, եւ շուրջդ ծապահարութիւններ են՝ փրկեցիր մարդկանց եւ վայելում ես փառքը։
չէ, մոնիտոր չկայ, եւ օգտատէր չկայ՝ քարշ տաս մոնիտորը հետդ, մի հատ էլ ստեղնաշար, եւ լարեր՝ այդ մոնիտորը միացնելու համար։ նաեւ տարբեր կարգիչներ ունեն տարբեր ձեւի վիդեօ քարտերի ելքեր՝ հետեւաբար՝ նաեւ մի քանի լար։ յետոյ մտնել սեղանի տակ, նայել ինչ ելքեր են, փոխել մոնիտորի լարը, միացնել այն, յետոյ անել գործդ, անջատել, անցնել յաջորդին։ առանց ծափահարութիւնների։
այդ ամէնը, ի դէպ, մի ուիք֊էնդ, որը… էս բարդ տարին ընկերութիւնը որոշեց մեղմել իր աշխատողներին պարգեւելով ազատ մի օր։ եւ փաստացի՝ լոնգ ուիքէնդ։ իսկ թարսի պէս, հէնց այդ գործը, մինչեւ նուիրատւութիւնն արդէն նախատեսուել էր անց կացնել հէնց այդ ուրբաթ օրուանից սկսած։ այսպիսով, երբ ողջ անձնակազմը ոչ միայն տանն էր, այլեւ վայելում էր երկար ուիքէնդ, երբ ընկերներս հաւաքուեցին դարգէթում պուտին ուտելու (դէ we bare bears֊ն եմ բացայայտել, իսկ էնտեղից իմացել կանադական պուտին ուտելիքի մասին, նաեւ կարճ հետազօտութիւնը բացայայտել ա որ այն կարելի ա պատուիրել դարգէթում), ես անց եմ կացրել փոշոտ սեղանների տակ։
իհարկէ, իմ խելքից։ բայց եւ նման սխալներ գրեթէ անխուսափելի են մեր գործում։ իսկ երբ երեւակում ես ժապաւէն՝ երբեմն կը սխալուես։ իսկ երբ կոդ ես գրում՝ երբեմն կը պայթեցնես։ կարճ ասած, ահա ձեզ իմ սխալը, որ իմանաք, ինչ ձեւ սխալներից կարելի ա խուսափել։
#սխալ #իւնիքս #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #օպերացիոն_համակարգեր #պատմութիւն #անկապ
իւնիքս պրոցեսները ունենում են վիճակ։ օրինակ, կարող են լինել կանգնեցուած, կամ տուեալ պահին գործող։ կարող են լինել վրիպազէրծուող։
իսկ կարող են ունենալ պրոցեսների աղիւսակի մէջ որպէս D
նշուած վիճակ, որի մասին ձեռնարկում ասւում ա՝ uninterraptible I/O wait
։
ու uninterraptible ա այն բառացիօրէն՝ այն չի լինում ընդհատել։
հարցն այն ա, որ պրոցեսը՝ որը ծրագիր ա կատարման ընթացքում, անում ա տարբեր գործողութիւններ՝ օրինակ ինչ֊որ տուեալներ ա ստանում եւ մշակում։ մշակելու ալգորիթմը ձեւակերպում ա ծրագրաւորողը, իսկ ինչպէ՞ս ա տուեալներ ստանում՝ օրինակ դիսկից, կամ համացանցից։
դիսկից կամ համացանցից կարդալ ամէն ծրագիրը չպիտի կարողանայ՝ էդ օհ֊ի պարտականութիւնն ա՝ դիսկից մի բան կարդալ ու տալ ծրագրին։
այդ պատճառով ծրագիրը կանչում ա, դիցուք read() օհ֊ի API֊ի կանչ, ու երբ այն կանչում ա այդ ֆունկցիան, բնական ա, պիտի սպասի, մինչեւ օհ֊ը կարդայ, դիցուք մի բայթ, դիսկի որեւէ ֆայլից, ու տայ ծրագրին։ այս պահին արդէն ծրագիրը գործ չի անում՝ անում ա գործ կերնելը՝ միջուկը։
զի ժամանակակից օպերացիոն համակարգերը պետութեան կամ լուրջ կազմակերպութեան պէս են՝ ծրագիրը չի կարող ցանկացած ռեսուրսի դիմել, ինչպէս ընկերութեան աշխատողը չի կարող տեսնել HR֊ի կամ հաշուապահութեան տուեալները, իսկ ոստիկանութեան աշխատողը չի կարող առանց հատուկ հայցի դիմել փողոցային խցիկներից տուեալներ ստանալու համար։
այսպէս, DOS֊ի ծրագիրը փաստացի կարող էր օգտագործել համակարգի բոլոր հնարաւոր ռեսուրսները։ դա ծրագրին սովորաբար сходило с рук/it could get away with it հաջողւում էր առանց շատ խնդիրների, շնորհիւ նրա, որ այն միակ կատարուող ծրագիրն էր։
աւելի բեթար բարդ վիճակ էր windows95֊ոտ համակարգերում, ուր եւ ակտուալ էին BSOD֊ն ու viral դարձան վիրուսները։
բայց եւ աւելի հին, Unix համակարգերում, նման հարցերը վաղուց ինչ֊որ ձեւ լուծուած էին եւ էդ լուծումները դարձան մէյնսթրիմ այսօր (այլ հարց ա որ դրանք լուծելու այլ ժամանակակից տեսակէտներ կան)։
էսօր սովորական լուծումն այն ա, որ ծրագիրը չի կարող օգտագործել որեւէ ռեսուրս առանց օհ֊ի թոյլտւութեան, զի բոլոր ռեսուրսները՝ ֆայլերը, յիշողութիւնը, նկարչութիւնը (վիդեօ յիշողութիւնը), ցանցը՝ տրամադրում ա միջուկը, հաւանութիւն տալով ծրագրի հայտին, կամ մերժում ա, չի տրամադրում՝ համարելով որ այդ պրոցեսը (որն աշխատում այդ օգտատիրոջ անունից) չի կարող դիմել ռեսուրսի համար, կամ որ աւել ռեսուրս իրան չի հասնում՝ չափազանց շատ ա արդէն օգտագործել, եւ այլն։
այսպէս, նիշքից կարդալու համար, նախ պէտք ա օհ֊ին խնդրել այդ նիշքը տրամադրել, իսկ երբ այն թոյլ տայ՝ օկ, բացիր նիշքը, պիտի ամէն անգամ խնդրես օհ֊ին որ կարդայ, ու քեզ ասի ինչ ա մէջը գրուած։ ինքնուրոյն քիթդ խոթել դրա մէջ չես կարող՝ ամէնն արւում ա օհ֊ի միջոցով։
(windows֊ի աշխարհում դա սկսուեց windows nt֊ից, որն աւելի մասնագիտական, ոչ մէյնսթրիմ մայքրոսոֆթի օհ էր։։ իննսունականներին nt օգտագործող ծրագրաւորողները հպարտանում էին որ իրենց կարգիչներն անհամեմատ աւելի անխոցելի էին զանազան վիրուսների հանդէպ, իսկ windows 2000֊ից նոյն մօտեցումը կիրառուեց աւելի մէյնսթրիմ՝ ոչ միայն մասնագէտների համար։ իսկապէս, win{95,98} ընտանիքի օհ֊ի համար վիրուս գրելն առանձնապէս բարդ չէր՝ արա ինչ ուզում ես, ոչ ոք ձեռքերիդ չի խփի։ nt ընտանիքի օհ֊երի համար վիրուս գրելն արդէն էդքան տրիւիալ գործ չէր, բայց ինչպէս տեսնում ենք մինչ այսօր՝ լրիւ իրատեսական։)
հիմա հասանք այն պահին, որ խնդրում ենք օհ֊ից կարդալ բայթ՝ նիշքից։ ասացինք՝ read(), մեր ծրագիրն էս պահին այլեւս սպասում ա։ եթէ սպասելը երկար ա՝ դուք դա նկատում էք՝ ինտերֆէյսը սառում ա, երբ ծրագրաւորողը multithreaded ձեւով չի գրում։ սկսում էք կտացնել տարբեր տեղեր, եւ գիտէք, ձեր կտոցները պահւում են հատուկ բուֆերի մէջ, որը կոչւում ա message queue, որ յետոյ, երբ ծրագիրն վերսկսի աշխատանքը, էդ ձեր message֊ները պրոցես անի։
արեցինք read() ու այս պահին արդէն գնդակը միջուկի դաշտում ա, պիտի սպասենք մինչեւ մի բան վերադարձնի։ իսկ ի՞նչ անի էդ խեղճ միջուկը, եթէ էս պահին ֆայլը հասանելի չի՝ օրինակ դիսկն ա վատացել, ու չի պատասխանում, կամ դիսկը հեռավար ա, ու կապն ա անջատուել, եւ նիշքը չի երեւում։ կամ ցանցային այլ ռեսուրսից ենք օգտւում, ինտերնետ սոքեթից ենք բան կարդում։
էս էն պահն ա, երբ պրոցեսն ընդունում ա uninterraptible I/O wait կարգավիճակ։ ինչի՞ ա uninterraptible՝ հարցն այն ա, որ էդ պրոցեսը սպանել չի լինի, զի միջուկի ներսի կարդացող պրոցեսը, ըստ միջուկի ծրագրաւորողների սպանել չի կարելի։ այդ դէպքում՝ միջուկի պրոցեսի ընդհատումը կը բերի միջուկի յիշողութեան անկանխատեսելի վիճակին, որը կարող ա բերել ընդհանուր օպերացիոն համակարգի անկանխատեսելի վիճակին։ եւ միջուկի նախագծողները համարեցին (բնականաբար) որ աւելի լաւ ա թոյլ չտալ որոշ պրոցեսներ ընդհատել, կամ այդ ընդհատումը կարող ա բերել այն աղէտալի վիճակի, որ աւելի լաւ ա մարդը, եթէ իրան իսկապէս պէտք ա՝ կոճակը սեղմելով կարգիչը վերամեկնարկի։
ինչի՞ կոճակը սեղմելով՝ զի միջուկը ինքը չի կարող ազատուել, հիմնականում, այդ իր միջի չարաբաստիկ պրոցեսից՝ զի միջուկը չի կարող շարունակել նորմալ աշխատանք եթէ ընթերցող պրոցեսն ընդհատի։
հետեւաբար նման համակարգ չի էլ լինի հրամանով(shutdown, poweroff, halt) անջատել։
իրականում ֆուտբոլը կարող ա իսկապէս լինել լաւ մետաֆորա՝ պատկերացրէք, գնդակը միջուկի՝ այլ թիմի խաղացողների մօտ ա։ պիտի հետը մի բան անեն, նոր տշեն քեզ հետ։ եթէ ընդհատես սպասելդ, ասես՝ չէ, գնդակը պիտի հէնց հիմա յայտնուի ինձ մօտ, ապա էն խաղացողները, որ գնդակ էին տշում, կարող ա իրար խփեն, ընկնեն, վնասուեն՝ անկանխատեսելի ձեւով։ եւ տէնց վնասուած օհ ունենալ աւելի վտանգաւոր ա, քան կախած պրոցես։ այլընտրանքը՝ ձեռքով կոճակ սեղմելն՝ աւելի անվտանգ ա։
ծրագրաւորման ու տտ աշխարհի հետ, իրականում շատ լաւ բռնում են իրական կեանքի, կամ գրքերի սցենարները։ պատկերացրէք, գիքորը բերում ա սամովարը դնի տիրոջ սեղանին, զի պիտի սցենարով առաջնորդուի, բայց պարզւում ա՝ սեղան չկայ, սամովարի միջի տաք ջուրը թափւում ա՝ բոլորն այրուածքներ են ստանում։ ահա ձեզ զուգահեռ ծրագրաւորման օրինակ։
դէ մինչ։
#ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #գիքոր #սամովար #զուգահեռութիւն #միջուկ #կերնել #իւնիքս #օպերացիոն_համակարգեր #օհ #ծրագրակազմ
ապշելու ա, ինչքան ա կարեւոր շուկան ու տնտեսութիւնը։
ես վաղուց զգում էի, որ ազատ ծրագրակազմի շարժումը կարող էր կենսունակ լինել հէնց ամն֊ում, որովհետեւ այդ առաջին ազատ ծա֊ի նմուշները պահանջուած էին, իսկ հեղինակները վատ չէին վաստակում իրենց գրածի տեք․ աջակցութեամբ՝ ազատ ծա աճեցնելու համար պէտք էր զարգացած տնտեսութեան պարարտ հողը։
եւ ահա իմացայ ինչպէս ծնուեց ռուսական «էմբոքս» օպերացիոն համակարգը՝ ինչ֊որ մարդիկ ունէին լինուքսի տակ գրած֊աշխատւղ կոդ, եւ համակարգը պիտի սերտիֆիկացիա անցնէր մինչեւ արդիւնաբերութիւնում ներդրուելը։
բաւական շուտ պարզ եղաւ որ չի լինի լինուքս միջուկը կտրել էնքան, որ տողերի քանակը կրճատուի էն չափով որ լինի այն սերտիֆիկացիա անել ռդ֊ում։
ապա յիշեցին ծանօթների մասին որ ունէին աւտոմատացում կառաւարող կոդ, որն ունէր օհ֊ի մի երկու հատկանիշ եւ առաջարկեցին նախագծողներին դարձնել այն օհ եւ սերտիֆիկացիա անցնել։
նախագծողներն իրենք էլ չէին սպասում որ իրենց գրածն ինչ֊որ մէկին պէտք կը գայ այնչափ, որ կը դառնայ օհ։
այսպէս շուկան, տնտեսութիւնը, կապերը եւ լուծումների պահանջը ստեղծեցին մի նոր նախագիծ։
իսկ մենք ոչ նախանձելի վիճակում ենք ոչ միայն այն պատճառով, որ բաւական «խելացի» չենք, այլ եւ այն, որ չունենք այդ տնտեսութիւնը, չունենք այդ գործերը, որոնց համար պէտք էր գրել այն կոդը, որը, երբ պահանջարկ ստեղծուէր, կը փոխակերպուէր այսպէս կոչուած իրական ժամանակի օպերացիոն համակարգի։
մեզ մօտ գուցէ գտնուեն մի քանի երազող որ հաւէսի համար իրենց նախագծերը կը բզբզան՝ աշխատանքներից եւ ընտանիքից եւ պատերազմից ազատ ժամանակ, եւ այդ նախագծերը դժուար թէ լրջանան՝ գոնէ ռեսուրսների պակասի պատճառով, եւ քիչ հաւանական ա որ կիրառուեն որեւէ տեղ՝ եթէ եւ գտնուի պահանջ, ապա դրսում պատրաստուած ազատ կամ կոմերցիոն լուծումն արդէն առաջ ա, արդէն լաւ թեստաւորուած ա, արդէն համայնք ունի ու ստաբիլ ա, իսկ մեր միկրօ բիզնէսը չի կարող իրան թոյլ տալ նոյնսիկ աւելորդ օրեր ծախսել նախագծման եւ թեստաւորման վրայ։
կարճ ասած՝ ինչպէս էլեմենտների աղիւսակ ամէն մարդ երազում չի տեսնում, այնպէս էլ նախագծի բախտը բերելու համար պէտք ա այդ բախտի հաւանականոոթիւնը իրատեսական դարձնող միջավայր։
անշուշտ, բախտի բան էր, որ էմբոքսը ստեղծուեց, բայց այդ բախտը բերելու համար նախադրեալներ էին պէտք։
#ծրագրակազմ #նախագծում #օպերացիոն_համակարգեր #էմբոքս #տնտեսութիւն #շուկայ #նախադրեալներ #բախտ #արդիւնաբերութիւն #կապ #պատմութիւն
այլ խօսքերով՝ եթէ համակարգում պտտւում են անորոշ քանակի խնդիրներ, դժուար թէ ստացուի ապահովել համակարգի բոլոր գործառոյթների կատարման որոշակիութիւնը։ այդ պատճառով համակարգի կանխատեսելիութիւնը բարձրացնելու ամենապարզ լուծումն ա՝ դրա ֆունկցիոնալի սահմանափակումը։
#տեքնոլոգիաներ #դիզայն #օպերացիոն_համակարգեր #նախագծում #ռուսերէն #որոշակիութիւն #ծրագրաւորում
օպերացիոն համակարգերի մասին՝ http://joeduffyblog.com/2015/11/03/blogging-about-midori/
#օպերացիոն_համակարգեր #միդորի #հետազօտութիւն
էս եթէ չէք տեսել՝ մտքեր իւնիքսների վերաբերեալ, եւ արձագանք @{antranigv; antranigv@spyurk.am} ֊ի գրածին՝
https://rubenerd.com/andranig-vartanian-on-solaris-with-more-nostalgia/
#իւնիքս #սոլարիս #օպերացիոն_համակարգեր #տեքնոլոգիաներ
գործի տեղում խօսում են ուինդոսական խնդիրներից, ինչ֊որ դիսկեր, «լոջիկալ դրայւեր», ու մտածում եմ՝ ախր ինչ աւելի պարզ ա իւնիքսի դիզայնը՝ չունես տարբեր դիսկեր՝ ունես՝ /։
բա ինչի՞ չեն նոյնը տէնց սահուն անում իւնիքսում։
երկու պատճառ՝
— ծանօթ չեն։ առաջին իմացած ու բարդը աւելի հեշտ ա քան նոր ու պարզը։
— մտնելու, խորանալու ձեւը՝ ուինի գործիքները նէնց չի որ շատ լաւն են, բայց գրաֆիկական են, ու իրենցով ամէնը (կամ գրեթէ) լինում ա անել։ իւնիքսի լուրջ թուլերը կոնսոլ են, ու մարդիկ կարիք չունեն ու չեն պատկերացնում ինչ գրաֆիկական գործիքի կարիք կարող ա լինի։ ինչի պատճառով մարդը որ կոնսոլում գրելու (կամ առհասարակ գրելու) կուլտուրա չունի՝ դժուարանում ա։
էդ վերջինի պատճառով ես վերջերս միշտ հարցնում եմ ուսանողներին՝ իրենք չաթուո՞ւմ են, զի եթէ չաթուում են՝ ստեղնաշարի հետ լաւ են, գոնէ չեն փնտրի տառեր։
#իւնիքս #ուինդոուս #դիզայն #նախագծում #գործիք #օպերացիոն_համակարգեր #մօտեցում #կուլտուրա
մտածում եմ, որ իւնիքսները գուցէ չեն հասցրել ուինդոուսի պէս խառը ու վատ դիզայն ունենալ, հէնց էն պատճառով, որ դանդաղ էին զարգանում։ իսկ հիմա լինուքսի դեսքթոփը, սիսթեմդի, վէյլանդ, պուլսաուդիօ, էնքան արագ են զարգանում ու երբեմն ոչ մտացուած քայլեր անում, կամ քայլեր անում, որ շատերը կը զգուշանային անել, ինչի պատճառով մարդիկ բնութագրում են վիճակը որպէս «լինուքսը ուինդոուս ա դառնում», ու փախնում էն համակարգեր, ուր տէնց արագ զարգացումներ չեն արձանագրուում։
#նախագծում #իւնիքս #ուինդոուս #ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #դիզայն
սոնայի մօտ #մանջարո ա փայնբուքի վրայ, ու ես փաստացի #արչ ֊ի հետ առնչուում եմ պարբերաբար։
ինչն ա զզուեցնում, որ դիցուք տեղակայում ես transmission։
ապա արչը մինչեւ տեղակայելը քաշելու ա ամբողջ համակարգիդ թարմացումները՝ անկախ նրանից, կախո՞ւած ա թրանսմիշնը դրանցից թէ չէ։
ու կոնկրետ դէպքում եօթ հարիւր մբ թարմացումներ էր քաշում որոնց մէջ լիբրէօֆիսի թարմացումներն էին։
այլ դիստրիբուտիւներում դա չի արտայայտուում, զի իրենք ռելիզներով են, ու փորձում են հիմնականում գրադարանների վերսիաները նոյնը պահել։ ապա երբ ինչ֊որ բանի թարմացում ա դուրս գալիս, ոնց որ էդքան ծաւալով բան չի բերում։
միւս կողմից ջենթու֊ում, որը ռոլինգ ռելիզ ա, դու կարող ես տեղակայել լինկ անելով եղած գրադարաններին, կամ թարմացնելով հնարաւորինս ձեռքի հետ՝ -Du ֊ով։
արչը փաստացի պարտադրում ա էս վերջինը, էլի իր ռոլինգ ռելիզ լինելու պատճառով։
ու ես հասկանում եմ որ ընդհանուր առմամբ ճիշտ ա անում թարմացումները պարտադրելով, ու ինտերնետի արագութիւնը պէտք ա որ խնդիր չլինի, բայց ես լաւ չեմ զգում ինձ նրանից, որ երկու հարիւր կբ֊նոց ծրագիր քաշելիս մի գբ թարմացում ա գալիս ու ես ոչ մի վերայսկողութիւն չունեմ այդ գործընթացում։ կարող ա ինձ արագ էր պէտք ու նոյն ջենթու֊ում ուր ես պէտք ա հաւաքեմ ծրագիրը՝ այդ երկու հարիւր կբ֊ն աւելի արագ եմ հաւաքելու, քան արչը բինար նստեցնելու ա։
#ջենթու #մանջարո #արչ #լինուքս #տեքնոլոգիա #օպերացիոն_համակարգեր #ճկունութիւն
ջենթուն նաեւ նախապէս պատրաստուած լինելու մասին ա։ ոչ թէ տեղում եւ արագ հարց լուծելու։ որովհետեւ, առնուազն, պէտք ա հաւաքել, իսկ յաճախ նաեւ՝ կարդալ վիքի ու կարգաւորել։
դա նշանակում ա՝ նախապէս խորանալ, պատրաստուել։
ու երբեմն օգնում ա անպատրաստ լինելով խնդիրներ լուծել՝ զի բեքգրաունդ ա ձեւաւորում, խնդիրներ լուծելու հմտութիւններ, ու օպերացիոն համակարգի աւելի լաւ ըմբռնում։
#ջենթու #լինուքս #տտ #հմտութիւններ #օհ #օպերացիոն_համակարգեր
միկրոկերնել օպերացիոն համակարգերը ոնց որ աջական, ազատական գաղափարախօսութեան վրայ հիմնուած լինեն՝ ունես տարբեր մանր մոդուլներ, ոչ թէ կենտրոնական մեծ բիւրոկրատական մեքենայ, որ ամէն ինչ վերահսկում ա։ իսկ մոնոլիտ միջուկը, միւս կողմից, էֆեկտիւ ա, ինչպէս եւ դիկտատուրաները, բայց եթէ մի բան սխալ գնաց, համակարգը թքում ա։
#օհ #օպերացիոն_համակարգեր #ազատականութիւն #համեմատութիւն #ճարտարագիտութիւն #դիզայն
շատ հետաքրքիր թուղթ եմ կարդում, այն մասին ինչպէս Ա2 համակարգի միջուկը փոխել են, որ այն աշխատի կոոպերատիւ մալտիթասկինգով։ սակայն դեռ լաւ չեմ հասկանում, թէ արդեօք Ա2֊ի միջուկը հիմա այդ նոր միջուն է ու արդեօք այն հիմա դարձել է «լոք ֆրի» համակարգ թէ ոչ։
#Ա2 #օբերոն #զուգահեռութիւն #ակտիւ_օբերոն #ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #ծրագրաւորում #թուղթ
https://www.youtube.com/watch?v=XvDZLjaCJuw
Յունիքս․ կարգիչները աւելի հեշտ օգտագործելի դարձնելով։
#1982 #կարգիչներ #համակարգիչներ #իւնիքս #յունիքս #օպերացիոն_համակարգ #օպերացիոն_համակարգեր #պատմութիւն