ես միշտ դգոհում եմ որ ամէնը թռնում են դէմքիս (կայքերը օրինակ), ու առաջարկներ անում՝
գրանցուիր, ու միւս տարբերակը՝ ոչ հիմա։
ահաւոր զզուելի ա որ չեն ուզում ընդունել որ կայ տարբերակ եւ չգրանցուելու։
բայց էսօր տեսայ windows֊ն պատուհան ա հանել՝ միացնել բեքափ, ու երկու կոճակ ունի՝
յիշեցրու ինձ (ու կարող ես ընտրել ինչքան ժամանակից), ու միւս կոճակի վրայ՝
«no thanks»։
վաու, էս ի՞նչ էր։
էս տէք ոլորտը երեւանի փողոցների պէս ա՝ եթէ սիգնալ չեն տալիս ու քեզ հասնող ճանապարհը տալիս են՝ զարմանում ես։
#մայքրոսոֆթ #ուինդոուս #էթիկա #ծրագրակազմ
ուրեմն, մի աղջիկ ա կապուել, ասում ա՝ փոխում եմ «ուինդոուսի» «լեզուն» ռուսերէնից անգլերէն՝ ու ամբողջը փչացել ա։
պարզւում ա, պէտք ա իր լափթոփը տար սիրիահայ ընկերոջը մի երկու օրով, որ նա աշխատի։
իսկ աղջիկը ռուսաստանից ա, հայերէն մի քիչ էստեղ ա սովորել։ ընկերն էլ ռուսերէն «ուինդոուսի» հետ կը դժուարանայ աշխատել։
աղջիկը պատմում ա, որ եղաւ փոխել լեզուն, բայց միայն մի մասը փոխուեց։ ապա նա սկսեց փնտրել, ինչպէս անել որ ամբողջը փոխուի՝ ինչ֊որ հրամաններ պատճէնեց փակցրեց համացանցից(օրինակ sysprep.exe էին կանչում), ու ճիշտ ու համարձակ արեց, իրականում։
բայց դրանից յետոյ էլ համակարգը մտաւ, դէ գրեթէ «ռեբութ լուփ»։
միանում էր, հարց տալիս, ու անջատւում, ուրիշ բան չէր կարող անել։
ես ենթադրեցի, որ երեւի ուզում ա ինչ֊որ բան քաշել ինտերնետից, որ չունի։ բայց մինչ լոգին լինելը չի կարողանում քաշել։ զի «վայֆայը», ենթադրեցի, կպած չի, մինչեւ մուտք չես գործել քո օգտանունով։
ասացի՝ արի համալսարան (աւարտած ա), նայենք։ ցանցաիյն լար վերցրի հետս։ գնացինք գրադարան, միացրինք, ասի՝ հիմա կարգիչը միացրու։
ամէնը արեց, ու միացա՛ւ։
ճիշտ ա, ընթացքում երկու անգամ ինչ֊որ հարցեր տուեց էնպէս, որ քրեդիտ քարտի համար ուզի։ ու հետ գնացինք, այլ ձեւ պատասխանեցինք, որ չուզի։
իսկ ազատ աշխարհում լեզու փոխելը շատ աւելի հեշտ ա։ սովորական դիստրիբուտիւներում ամէն ծրագիր երբ ինսթոլ ա լինում, իրա հետ իր բոլոր թարգմանութիւնները բերում ա։ թարգմանութիւնների ելատեքստը՝ .po ֆայլերում ա, դրանք արդէն քոմփայլ են եղած .mo ֆայլերի։ ու այդ .mo֊ները ամէն ծրագրի համար, ամէն թարգմանութեան համար կան։
գրաֆիկական միջավայր մուտք գործելիս կարող ես եւ ընտրել թէ որ միջավայր ես մտնում (օրինակ՝ գնօմ կամ կդէ), եւ ինտերֆէյսի լեզուն։
ընդամէնը։
ու տէնց։
#ուինդոուս #թարգմանութիւն #ինտերֆէյս #լեզու #տեք #անկապ
ուրեմն իմ գլոբալ ընկերութիւնում, ամէն տեղ երբ նոր աւտոմատ համակարգով ուինդոուս են ինսթոլ անում (որ նոյնիսկ տանը աշխատողի մօտ աւտոմատ տեղակայւում ա), ամէն տեղ լոքէյլի հետ կապուած խնդիր կայ, համակարգի լեզուն լինում ա ոչ թէ անգլերէն, ոնց ընկերութեան ստանդարտն ա, այլ location based՝ հնդկաստանում՝ բենգալի, պորտուգալիայում՝ պորտուգալերէն, հայաստանում՝ ռուսերէն։
#աւտոպիլոտ #ուինդոուս #մայքրոսոֆտ #աշխատանք #անկապ #պատմութիւն
նէնց եմ յոգնել/զզուել որ ջս֊ի պատճառով կարգիչս տաքանում ա։
էս քանի օրը գրել էի c++ լեզուի բարդանալու չափի մասին, որ այլեւս մի առանձին ընկերութիւն, որ թոյլ ընկերութիւն չի, չի կարողանում գործիքի զարգացման տեմպը պահել, ու որ հետեւանքն ա՝ բազմազանութեան նուազումը, մենաշնորհների առաջացումը։ սա շատ ակնյայտ ա դիտարկիչների ոլորտում, երբ այլեւս ոչ մէկ բացի գուգլից ու մոզիլլայից չի հասցնում ստանդարտներն իրականացնել։
իսկ ինչի՞ ա տէնց՝ զի մենք, մարդիկ, ուզում ենք, ուզե՛լ ենք էսքան բարդ վեբ, ու կայք սարքողներն իսկապէ՛ս օգտագործում են այդ հնարաւորութիւնները, որ ստացել են, որ մրցունակ լինեն, զի (ենթադրում եմ) սպառողներն են ուզում ինչ֊որ փորձառութիւն։
զի ծրագրաւորողներն են ուզում c++֊ի նոր ու նոր հնարաւորութիւններ։
ու քչերն են պարզ կայք սարքում։ լիւկը պատմում էր https://wiby.me/ համակարգից, որ պարզ կայքեր ա ինդեքսաւորում։
gemini֊ին շատ ոգեշնչող այլընտրանք ա թւում, բայց ես շրջել եմ, երեւի մաքսիմում մի քանի տասնեակ ռեսուրս կայ, այնքա՛ն մարգինալ ա։ ու ըստ երեւոյթին չես կարող ապրել լոկ ջեմինի֊ում, չես առնի տոմս էնտեղ, չես կարդայ վիքի այնտեղ։
ու առհասարակ, վերցնենք ծրագրակազմը, որոշ ընկերութիւններ, օրինակ ադոբին, էնքան կոդ են գրել, էնքան մարդաժամ են ծախսել, որ պարզապէս անհնար ա իրենց շուկայի հատուած մտնել։ ըստ որում շատերը որ արագ գրեն, ու անցնեն մրցակիցներին՝ վատ, դանդաղ կատարուող կոդ էին գրում։ ու ոչ բոլորն են կարող իրենց թոյլ տալ այդ կոդը լաւացնել, ես կոնկրետ ընկերութիւններ գիտեմ, որ չեն կարող ժամանակ ծախսել կոդը լաւացնելու համար, ու որ կոդը երբ չի ահաւորանում՝ էն նուիրուած մարդկանց շնորհիւ ա, որ իրենց ապագան ընկերութեան հետ են կապում, չեն մտածում անկապ բան գրել֊թռնելու մասին, ու հետեւաբար երեկոներն ու գիշերները ծախսում են աւել աշխատանք անելով՝ որ իրենց իսկ գործն ապագայում հնարաւոր լինի անել։
այս ամէնը գրեցի որ ասեմ՝ կրկին noscript յաւելումն եմ միացրել։ մի ժամանակ օգտւում էի, յետոյ իմացայ որ ազատ չի (ինչ միամի՛տ էի), ու սկսեցի չօգտագործել։ հիմա միացրել եմ, ֆլիքրում չորս հատ սկրիպտ պրովայդեր ա, որից երկուսը հէնց ֆլիքրն են, ու եթէ միացնում ես՝ կայքն աշխատում ա, մէկն ադոբին ա, մէկը չեմ յիշում։ բայց յիշում եմ ոնց էի տաս տարի առաջ հատ հատ սկրիպտեր թոյլատրում֊արգելում, ինչը ժամանակաւոր, ինչը՝ միշտ։ ու էս յաւելումը ստիպուած եղայ միացնել, չնայած տաբ սասփենդեր էլ ունեմ։ ու ազատ ա այն, հէնց սա եմ խորհուրդ տալիս։
թէկուզ ես միլիարդատէր լինէի, ես չէի մտածի՝ դէ աւելի հզօր կարգիչ կառնեմ, որ մի քիչ աւելի հանգիստ զգամ։ նախ, սրանից հզօր նոութ շատ չկայ, միջինից բարձր ա։ յետոյ, էդ ճիշտ լուծում չի՝ յիշողութիւն աւելացնել, հզօրութիւն աւելացնել, ինչ ա թէ ջս֊ը էջերում չափից շատ ա ու ռեսուրսները քամում ա։
ու դեռ ինձ մօտ լաւ ա՝ գործընկերներիս մօտ, նոյնիսկ քոլերի ժամանակ ա զգացւում, ոնց ա ֆռիկը պտտւում, զի դիտակիչների ջս֊ն ա պտտեցնում։ պլիւս, պիտի նշեմ, կներէք, բայց ուինդոուսը։ քանի օր առաջ վիրտուալ ուինդոուս էի միացրել տան կարգիչներից մէկի վրայ որ կարճ բան փորձեմ, յետոյ խնդրեց թարմանայ, ռեսթարտ եղաւ, ու ես մոռացել էի որ այն միացրած եմ թողել։ բայց աշխատում ա նա արտաքին դիսկից, ու մէկ էլ նկատում եմ էդ դիսկի լոյսիկներն են թարթում, մտածում եմ՝ բայց ինչի՞ պիտի թարթեն, ինչի՞ անիմաստ i/o պիտի լինի, տեսնեմ՝ հա, ուինդոուսն եմ միացրած թողել, նա հանգիստ չի մնում, միշտ ինչ֊որ բան անում ա։ մետաբոլիզմն ա բարձր, մկաններ ա աճացրել, ու հիմա պիտի հա ուտի, շարժուի, չի կարողանում հանգիստ վեր ընկնել տեղները։ կենսաբանական առանձնայատկութիւն ա։
լինուքս աշխարհում ունենք պարզի ծայրայեղ տարբերակ՝ k1sslinux նախագիծը, որ ահագին դուրս գալիս ա։ էնտեղ էլ այլ հարցեր կան, բայց էս թեմայի մէջ չեն։
երեւի էսքանը, կրկին, շատ խառը գրառում ստացուեց, բնաւ աշխատած էսսէ չի, բայց ես աշխատած էսսեներ գրելու ժամանակ չունեմ։ կամ պիտի չգրեմ, կամ սէնց։
մի՛նչ։
#մետաբոլիզմ #տեք #ծրագրակազմ #լինուքս #ուինդոուս #կենսաբանութիւն #ճարպ #դիտարկիչ #զարգացում #մինիմալիզմ #յաւելում
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
էկայ տուն, կպայ գործի տեղի սերուերին՝ եւ ահա։
լրիւ վինդոուսական մշակոյթի բան։
հիմա էն վերեւի խաչիկը չի փակում, իսկ օկ վախենում եմ սեղմել, զի չեմ հասկանում ինչն ա օկ։
#ուինդոուս #վեբէքս #օկ
գործի տեղում խօսում են ուինդոսական խնդիրներից, ինչ֊որ դիսկեր, «լոջիկալ դրայւեր», ու մտածում եմ՝ ախր ինչ աւելի պարզ ա իւնիքսի դիզայնը՝ չունես տարբեր դիսկեր՝ ունես՝ /։
բա ինչի՞ չեն նոյնը տէնց սահուն անում իւնիքսում։
երկու պատճառ՝
— ծանօթ չեն։ առաջին իմացած ու բարդը աւելի հեշտ ա քան նոր ու պարզը։
— մտնելու, խորանալու ձեւը՝ ուինի գործիքները նէնց չի որ շատ լաւն են, բայց գրաֆիկական են, ու իրենցով ամէնը (կամ գրեթէ) լինում ա անել։ իւնիքսի լուրջ թուլերը կոնսոլ են, ու մարդիկ կարիք չունեն ու չեն պատկերացնում ինչ գրաֆիկական գործիքի կարիք կարող ա լինի։ ինչի պատճառով մարդը որ կոնսոլում գրելու (կամ առհասարակ գրելու) կուլտուրա չունի՝ դժուարանում ա։
էդ վերջինի պատճառով ես վերջերս միշտ հարցնում եմ ուսանողներին՝ իրենք չաթուո՞ւմ են, զի եթէ չաթուում են՝ ստեղնաշարի հետ լաւ են, գոնէ չեն փնտրի տառեր։
#իւնիքս #ուինդոուս #դիզայն #նախագծում #գործիք #օպերացիոն_համակարգեր #մօտեցում #կուլտուրա
մտածում եմ, որ իւնիքսները գուցէ չեն հասցրել ուինդոուսի պէս խառը ու վատ դիզայն ունենալ, հէնց էն պատճառով, որ դանդաղ էին զարգանում։ իսկ հիմա լինուքսի դեսքթոփը, սիսթեմդի, վէյլանդ, պուլսաուդիօ, էնքան արագ են զարգանում ու երբեմն ոչ մտացուած քայլեր անում, կամ քայլեր անում, որ շատերը կը զգուշանային անել, ինչի պատճառով մարդիկ բնութագրում են վիճակը որպէս «լինուքսը ուինդոուս ա դառնում», ու փախնում էն համակարգեր, ուր տէնց արագ զարգացումներ չեն արձանագրուում։
#նախագծում #իւնիքս #ուինդոուս #ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #դիզայն
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
հետաքրքիր ա, ուինդոուս տասը սեթափի ժամանակ ասում ա՝ create a super memorable password, չի ասում՝ super unbrutforcable password։ (:
#ուինդոուս #գաղտնիութիւն #ծածկագիր
վանաձորի քէյէֆսի֊ից փոստեմ ձեզ սա։ (:
#լինուս #ուինդոուս #լինուքս #նկար
էս ուին֊ի ցմդ֊ն, երբ ասենք cd ես անում, ու ուղղուդ մէջ բացատ կայ, փորձում է լաւ բան անել, ուղիդ վերցնում է չակերտների մէջ։ բայց յետոյ, երբ տաբ ես սեղմում, ոչ թէ առաջարկում է ինչ ընտրել, այլ առաջին պատահածը տեղը դնում է։ աւելին, կուրսորը գցում է չակերտներից այն կողմ ու ստիպուած ես վերադառնալ։
#ուինդոուս #ցմդ #կոնսոլ
վիրտուալ ուին եօթ եմ տեղակայել, լոքեյլը դրեցի՝ հայաստան, իսկ ստեղնաշարը՝ ամն դուորակ։
անմիջապէս տեղակայումից յետոյ երեք լեզուի շարուածք եմ տեսնում՝ հայ՝ դրանով դուորակ է գրում, էն՝ դրանով քուերթի է, եւ չգիտես ինչու նա որոշեց ռուսերէն շարուածք էլ աւելացնել։
ու տենց
վիրտուալ ուին եօթ եմ տեղակայել, լոքեյլը դրեցի՝ հայաստան, իսկ ստեղնաշարը՝ ամն դուորակ։
անմիջապէս տեղակայումից յետոյ երեք լեզուի շարուածք եմ տեսնում՝ հայ՝ դրանով դուորակ է գրում, էն՝ դրանով քուերթի է, եւ չգիտես ինչու նա որոշեց ռուսերէն շարուածք էլ աւելացնել։
#ուինդոուս #ստեղնաշար #շարուածք