բրիտանական գիտնականները պարզեցին որ ազատ antenna pod֊ն աւելի լաւ ա քէշ անում նուագարկուող թրէքը, քան սեփականատիրական soundcloud֊ի յաւելուածը։
արագիւղ֊հարթաւան հատուածի ձորի կողմերում կապ չկայ ու soundcloud֊ի յաւելուածը, չնայած նուագարկում էր 128կ որակի mp3 ֊ներ՝ բաւակեն շատ քէշ չէր անում ու ձորում ձայնն ընդհատւում էր։
հետազօտողները պարզեցին որ նոյն տեղում ու նոյն երթուղով շարժուելիս antenna pod֊ը կարողանում ա անընդհատ նուագարկել 320կ որակի հոսքեր, չնայած ձորի շրջակայքում բաւական մեծ հատուածում կապ բնաւ չկայ։
#յաւելուած #պոդքաստ #հետազօտութիւն #հարթաւան #ազատութիւն
հրապարակեցի յաւելուած, որի վրայ վերջերս աշխատում էի։ այն քերում ա նկարներ յայտնի կոմիքսների կայքից, եւ ցոյց ա տալիս։ շատ յարմար ա։ կարելի ա նաեւ այդ նկարը, եթէ դուր ա գալիս, մի կոճակ սեղմելով ներբեռնել։
ահա, comics-daily֊ն maemo-leste֊ի շտեմարանում՝
ահա պիտակը յաւելուածների ցանկում՝
մինչ կոմիքսը քաշում ա, բան ա հաշւում, սէնց միջատ ա վազում էկրանով՝
ու թաքնւում ա կոճակների տակ՝
ահա, նախորդ կոմիքսը խնդրեցի՝
ու ահա, զում եղանք՝
maemo֊ի տակ նաեւ պտտուելն ա աշխատում։ կարող էք հեռախօսը պահել դիմանկարի ռեժիմում, ու յաւելուածը կը փոխուի ոնց պէտք ա։
postmarketos֊ի տակ էլ ա աշխատում՝
ահա եւ կենդանին ա վազում՝
տեսէք, երկու շարքով ա, ու փոքր ա երեւում՝
պէտք ա մեծացնել՝
ու կարելի ա նկարը շարժել (pan) էկրանով՝
ելատեքստը՝ https://github.com/norayr/comics-daily
ու տէնց։
#maemo #maemo-leste #մաեմո #մաեմօ #յաւելուած #կոմիքս #պատկերապատում #ընթերցիչ #էկրանահան #ազատութիւն
ընկերներիցս մէկը շատ ոգեւորւում ա հէնց մասնաւորապէս յաւելուածների (այսինքն՝ ոչ կարգիչների համար ծրագրակազմի) ստեղծմամբ էն պատճառով, որ լրիւ տեսանելի ա, շօշափելի ա, որ մի հոգի կարող ա ստեղծել կիրառելի ծրագիր, եւ կունենայ մեծ շուկայ՝ մարդիկ աւելի շատ են օգտւում հեռախօսներից էսօր, քան կարգիչներից։
ինձ իր մտածողութեան մէջ հարազատ ա մենակ ունակ լինելու մասը։ էդ պատճառով ես ձգտում եմ կարողանալ շինել համակարգս, աւելի շատ օգտագործել էն ինչ ես կարող եմ ստեղծել, ու աւելի քիչ՝ էն ինչ չեմ կարող(պայմանական ջեմինի ընդդէմ պայմանական ֆայրֆոքսի)։
բայց ամենակարեւորը՝ ես զգում եմ էսօր, որ ծրագիր գրելու ունակութիւնը՝ ազատագրող արտօնութիւն ա։
նախ իհարկէ պէտք ա լինի զգացողութիւն, որ ազատ չես։ որ նորմա չի, որ օկէյ չի, երբ ծրագրակազմն ա (դրա հետեւում եղած մարդիկ) թելադրում կամ պարտադրում։
իսկ յետոյ՝ ազատագրող ունակութիւնը այդ ծրագրակազմը փոխարինելու։
օրինակ՝ էսօր իմ ձեռքի մէջ ընկել ա wifi sd card ադապտեր։ այն ստեղծում ա հոտսփոթ, որին կարող ես կպնել եւ… եւ պարզւում ա ոչ մի բան չես կարող անել առանց արտադրողի յաւելուածի։ այսինքն՝ կիրառելի չի կարգչից, կիրառելի չի սարքից որը մէյնսթրիմ մոբայլ օհ չունի։ բայց դա դեռ քիչ ա։ ծրագրակազմը բագոտ ա եւ յաճախ մեռնում ա, ֆայլերը յաճախ սխալներով են փոխանցւում, եւ այլն՝ եւ այդ ծրագրակազմը՝ մենաշնորհ ա։
ես, եթէ դեռ ուզեմ դրանով զբաղուել, երբ աւելի ազատ լինեմ մօտակայ ժամանակ, եւ եթէ կարողանամ (բայց ինչի՞ պիտի չկարողանամ) կը փորձեմ ռեւերս ճարտարագիտութիւն անել իրանց հաղորդակարգը, եւ բաց, ազատագրող մոդուլ որը իմպլեմենտ կանի հաղորդակարգը, եւ ծրագիր, որն այն օգտագործում ա։
եւ ինձ ամենաշատը յուզում ա ծրագրաւորելու հմտութիւն ունենալու մէջ այն որ դա թոյլ ա տալիս աւելի ազատ լինել։
եւ էս մտքերով երբ ընկայ, մտածեցի՝ դէ էսպէս ա ստեղծուել ամբողջ ծրագրակազմի շարանն, ինչ օգտագործում եմ՝ պայմանական «լինուքսը», եւ դրա հետ եկող ամէն բանը։ մարդիկ լուծում էին իրենց՝ աւելի ազատ լինելու խնդիրը։
ու իհարկէ տխուր ա, որ դա շատերը չեն հասկանում, եւ չեն գնահատում, եւ չեն ուզում օգտուել, զի կամ սովորութիւնները չեն ուզում փոխել, կամ «պրակտիկ» են, եւ համեմատում են ազատագրող ծրագրակազմը «ֆիչըրներով» սեփականատիրականի հետ։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #տէք #տեք #յաւելուած #առօրեայ #ծրագրաւորում
երբ սէյլֆիշը քնեցնում է յաւելուածը։
#էկրանահան #սէյլֆիշ #քուն #պինգուին #յաւելուած
չեմ յիշում, ցո՞յց եմ տուել ջիփոդերի էս վիճակները՝
#յաւելուած #դիւրակիր #էկրանահան ##
freetube յաւելուած՝ postmarketos֊ում։
#յաւելուած #էկրանահան
էսօր շտապելով անցնում էի մի փողոցով, էնտեղ մի քսանհինգ տարեկան տղայ էր խօսում մի երեւի հիսուն տարեկան տղամարդու հետ։
ասում ա՝ «ի տարբերութիւն ուոթսափի չպիտի աբեազածելնը հեռախօսի համար ունենաս»։
տեսնես ինչի՞ մասին էր, ո՞ր մի կապի միջոցի/յաւելուածի։
էսօր ոնց որ բոլորն ուզում են համար՝ եւ վայբերը, եւ տելեգրամը, եւ դէ ուոթսափը, ու նոյնիսկ սիգնալը։
գուցէ ինչ֊որ հի՞ն լուծման մասին էր՝ օրինակ սքայփի՞։ չգիտեմ։
բայց էն որ մարդիկ էդ մասին խօսում են՝ հաւէս ա։
#յաւելուած #համացանց #ծրագրակազմ #ազատութիւն
երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։
ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech
։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։
ու ասացի որ դրա համար եմ oberon
֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։
նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:
ես էլ յիշեցի որ gemini
֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։
ահա, օրինակ, solderpunk
֊ի՝ gemini
ստեղծողի go
իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝
https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3
յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am
֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ
֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։
#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում
էսօր հին ընկերոջս տեսայ, կիմչի֊ում թէյ խմեցինք։
կիմչիի սեղանին ծաղիկներ էին դրած, նկարեցին android֊ի գործիքներից մէկով ու պարզեցին որ շանբերան ծաղիկն ա, անգլերէն՝ snapdragon։
մէկն էլ փորձեց snapdragon փնտրել, ասացի՝ էսա chipset֊ն ա բերելու qualcomm֊ի։ ու հա, բերեց։
ու էդ պահին ընկերս հարցրեց՝ ո՞նց անեմ, որ եօթիւբը «բեքգրաունդ» վիճակում շարունակի նուագել։
ասում ա՝ գնացի նոյնիսկ հիւսիսային պօղոտայի xiaomi֊ի, էնտեղ էլ նայեցին, նայեցին, ասին՝ չենք կարող անել։
ասում ա՝ յետոյ ես ձեւը ինքս գտել էի՝ դիտարկիչով էի աշխատացնում, դրա մէջ աշխատում էր։ յետոյ ասում ա «քրոմը» թարմացաւ, ու մի պահ սկսեց էլ չթողել։
ասի՝ ինչ֊որ բան կարդացել եմ այդ մասին։
ասի՝ սպասի։ տեղակայեցի իրան fdroid, մտածեցի՝ դրա մէջ հաստատ մի բան կը գտնուի որ էդպէս կաշխատի։ փնտրեցի youtube, տեսայ ինչ֊որ libretube կայ։
ասի՝ փորձենք, տե՛ս, սա ազատագրող յաւելուած ա, այն կաշխատի «բեքգրաունդ»֊ում երեւի։
իհարկէ, հոգիներս դուրս եկաւ, մինչեւ xiaomi֊ի android֊ի վրայ fdroid֊ը տեղակայեցինք, բայց ես արդէն փորձ ունէի, գիտէի ինչ բարդ ա։ եւ ի դէպ, դրա միջերէսը ամենաշատը չեմ սիրում տարբեր android֊ներից, զի չունի յաւելուածների ցանկ, պիտի գտնես պատկերակը էկրանին։
չգիտեմ ինչի՞ էն էդպէս արել, համարում են որ դեբի՞լ են իրեցն օգտուողները, եթէ էկրանին չդնեն, չե՞ն ֆայմի գտնել։ ինչեւէ։
իսկապէս, աշխատեց libretube֊ը, ու ես ասացի, թէ՝ տես, ազատում ա, ազատագրող ա։
ու մտածեցի որ ասում ենք «ազատ» մարդիկ չեն ջոկում ինչ ենք ասում։ իսկ «ազատագրող»֊ը կամ «ազատողը» շատ աւելի հասկանալի ա։ ու իմաստն աւելի ա արտայատում։
#ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #անդրոիդ #տեք #եօթիւբ #յաւելուած #պատմութիւն #առօրեայ #եզրաբանութիւն
այսօր ուզում էի մէջբերել ու հասկացայ որ էստեղ չեմ վերբեռնել որեւէ բան mstardict
֊ի մասին։
ահա՝
#մաեմօ #բառարան #յաւելուած
վա՛ու, էս ո՞րտեղից ա քաշում։
#իրան #էկրանահան #ծրագիր #յաւելուած
մտածեցի որ մի հատ Էլ լուսաչափ կը գրեմ՝ աւելի պրիմիտիւ, որն օգտակար կը լինի lomo instant
ոչ automat
խցիկներ օգտագործողներին։
էս դէպքում դու ունես ֆիքսուած iso
, ունես ֆիքսուած պահաժամ, ու միակ կարգաւորումդ ա բացուածքը՝ -2
, -1
, 0
, +1
, +2
։
ահագին բարդ ա լինում հասկանալ, ու թանկարժէք թղթիկները փչացնում ես։
մէկ էլ ունի bulb
, իհարկէ, կարելի ա ասել՝ պահի բալբ, էսքան վայրկեան, ու նոյնիսկ հաշուել այդ ժամանակը։
#միտք #յաւելուած #լուսաչափ #լոմօ #ինստաքս #ֆոտօ #լուսանկարչութիւն #բացուածք #պահաժամ
անդրէ շտալցը շատ հետաքրքիր գրառում ա արել (նոր չի արել, ես եմ նոր կարդացել) այն մասին, ինչպէս էր փորձում իր js
֊ով գրուած secure scuttlebutt
֊ի յաւելուածի՝ manyverse
֊ի, կոդի հատուածները թարգմանել rust
֊ի։
ահա՝ https://staltz.com/rust-for-mobile-not-yet.html
հիմնականում լաւ նորութիւններն էին՝
js
֊ից rust
բարդ չէր, ահագին հեշտ թարգմանւում էր։չնայած նա գոհ էր, եւ աւելի շատ էի սպասում։
ինչը չի չափել, ու ինչն ինձ հետաքրքիր ա՝ օպերատիւ յիշողութեան օգտագործումը։ ինձ թւում ա՝ պիտի շաաատ աւելի քիչ լինէր։
իսկ վատ նորութիւնները, ինչի համար էլ հետարկեց իր փոփոխութիւնները՝
ասում ա՝ 3 րոպէ էր rust
քոմփայլերին պահանջւում մի պարզ գրադարան շինելու համար։
իսկ ամէն գրադարանը պէտք ա հաւաքէր մի քանի պրոցեսորի համար։ ու պարզւում ա որ պէտք ա երկար սպասել, որ ստանաս ու փորձարկես արդիւնքը։ սա յայտնի խնդիր ա, ու կան լուծումներ՝ տեսականօրէն rust
֊ը կարողանում ա «քեշ» անել շինելու արդիւնքները, բայց շտալցին չյաջողուեց այդ «քեշաւորումն» օգտագործել մոբայլ գործիքների հետ՝ nodejs-mobile
, Android Gradle
, ու դէ XCode
֊ի։
ասում ա՝ մեծ էր։
ասում ա, ստացւում էր, որ 100մբ֊ից մեծ apk
ա լինելու manyverse
֊ի մօտ, եթէ ամէնը rust
֊ի թարգմանեմ։
էստեղ ես չգիտեմ։ մի կողմից՝ 100մբ֊ն, հա, շատ ա։ ու էդ ամէնը օպերատիւ յիշողութեան մէջ ա լինելու։ միւս կողմից՝ js
կոդը չնայած փոքր ա աւելի՝ դէ տեքստ ա, բայց եւ ինտերպրետացիան անհամեմատ, իթ, աւելի շատ օպերատիւ յիշողութիւն ա պահանջելու։
էստեղ կարելի ա ասել, որ երեւի թէ, եթէ rust
չլինէր, այլ կներէք, «նորմալ» նատիւ կոդ գեներացնող լեզու, ամէն դէպքում էդքան մեծ կոդ չէր գեներացնի։ ու էդ խնդիրը չէր զգայ։
նաեւ, երկար չէր տեւի դա։
պլիւս դրան իր մօտ ստացւում էր, որ ամէն իր ռասթ մոդուլը պէտք ա ունենար նոյն կախուածութիւնները՝ «base64, byteorder, cfg-if, libc, memchr, rand, serde, thread_local» ու իր մօտ չէր ստացւում որ դրանք մէկ անգամ լինեն, այլ ոչ ամէն ռասթ մոդուլի համար։
ասում ա՝ գուցէ հնարաւոր ա որպէս դինամիկ գրադարան դրանք աւելացնել, բայց էլի՝ գաղափար չունեմ ինչպէս։
էստեղ կասեմ՝ գուցէ էլի ռասթից ա, որ յարմար միջոցներ չի տալիս դրա համար։
օրինակ, չնայած ես դա չեմ սիրում, բայց պասկալում շաաաատ հեշտացուած ա կրոսպլատֆորմ գրադարաններ գեներացնելը՝ մոդուլի վերնագիրը դնում ես ոչ թէ unit
այլ library
եւ քոմփայլերը գեներացնում ա քեզ so
, dll
կամ dylib
։
էստեղ էլ այլ խնդիր՝ apple
֊ի հետ կապուած, իրենք sdk
֊ից հանել են բոլոր dylib
֊երը, ու փոխարինել tbd
֊ներով։
եւ շաատ կարեւոր պահ՝ իր rust
֊ով գեներացուած բինարները չեն աշխատում՝ պայթում են android 5
֊ի տակ։ իսկ ի պատիւ իրան, նա մտածում ա այն մասին, որ հին անդրոիդների վրայ իր յաւելուածն աշխատի՝ զի մտահոգուած ա մեանմայի օգտատէրերի մասին։ իսկ իրենց զգալի մասը՝ անդրոիդ հինգի վրայ են։
բնօրինակն ունէք, թէ էլի մանրամասներ են հետաքրքրում։
ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, ռասթի մոլորեցնող հմայքը ստիպեց անդրէին այն փորձել, եւ հիասթափուել։ բայց եթէ նա նոյնը փորձէր անել ոչ էդքան մարկէտ արուած լեզուով, բայց նատիւ կոդ գեներացնող լեզուով՝ շատ հաւանական ա, աւելի լաւ արդիւնք ունենար։
ի դէպ, հէնց հիմա ռասթ ա շինում մեքենաս։ գիշերը թարմացումը չեղաւ, զի 13գբ տեղ չմնաց այն շինելու համար։ իսկ փայնբուքի վրայ լաւ զգում եմ՝ թէ ուզում եմ ֆայրֆոքս, պիտի շինեմ նաեւ ռասթ, իսկ այ դա տեւում ա աւելի երկար, քան ֆայրֆոքս շինելը՝ մի երկու֊երեք օր։
եւ այդպէս։
#անդրոիդ #այօս #սքաթլբաթ #յաւելուած #ծրագրաւորում #կազմարկիչ #կոմպիլեատոր #քոմփայլեր #ռասթ #ջս #մենիվերս #էփլ #պատմութիւն
պարզւում ա, monocles֊ը չի թողնում հաշիւ գրանցել այլ տեղ, քան monocles֊ի ջաբեր սերուերում։
իսկ conversations֊ը թողնում ա որտեղ ուզես գրանցել։ օրինակ՝ jabber.am֊ում ստացուեց էսօր իրանով եւս մի հաշիւ գրանցել։
#ջաբեր #յաւելուած #գրանցում
մտածում էի tooter
յաւելուածը սէյլֆիշի վերցնեմ, փոխեմ, սկսի աշխատել socialhome
֊ի հետ։ յետոյ յիշեցի որ վատ եմ սովորել՝ էդ մաեմօ֊ի տակ ա որ ssh
֊ւում ես հեռախօսի վրայ ու շինում ես, իսկ սէյլֆիշի համար sdk
ա պէտք քաշել, տեղակայել, որը ինձ մօտ չի աշխատի եւ չի տեղակայուի զի wayland
ա ուզում։
էհ։
#սէյլֆիշ #մաեմօ #յաւելուած #նախագծում
սփիւռքը վերջը չդիմացայ, փոխեցի նախագծման ճիւղ, որն ունի կլիենտի api
, եւ այսօր այդ ճիւղի դիասպորա հանգոյցների հետ աշխատում ա jhass
֊ի յաւելուածը՝ insporation
֊ը։
ահա՝
նամակներ՝
կատին՝
ասպեկտներ՝
ստեղծել գրառում՝
#սփիւռք #էկրանահան #յաւելուած #թարմացում
gg
֊ն կրկին անցաւ openstreetmap
֊ի։ զի ռուսները եկան ու յաճախորդներն էնքան շատացան, որ պիտի գուգլին ահաւոր մեծ գումարներ տան։
հետեւողական կը լինէր, եթէ «տիգրան մեծ» անողները շուտ մտածէին թուանշային գաղութացման մասին, եւ աւելի քիչ կախում ունենային տեք գիգանտներից, նաեւ այն ժամանակ, երբ դեռ խիստ անհրաժեշտ չի։
#քարտէզ #յաւելուած
մէկ էլ պատկերակը լինուքսի վարկածում փոխեցի, սինք արի անդրոիդի վարկածի հետ։
այն creative commons
֊ի տակ էր ֆլիքր֊ում, թէ չէ նախկին պատկերակը անկապ գտած ֆոտո էր։
ու lux
֊ն ա ցոյց տալիս հիմա, երկու վարկածում էլ։
ու հաւէս ա, որ «ֆրէյմուորք» լափթոփիս վրայ էլ ա նատիւ աշխատում։
զի լինուքսն իրա լուսաչափը տեսնում ա։ (:
էհ։
#լինուքս #ծրագիր #յաւելուած #ֆրէյքմուորք #լափթոփ #մաեմօ #մաեմո #մաեմօ-լեսթէ #էկրանահան #ֆոտօ #լուսանկարչութիւն
ուրեմն, ամաչելու սխալ եմ գտել իմ, փլէյ վերբեռնած, անդրոիդի վարկածի photolightmeter
֊ի մէջ։
բայց դէ ո՞րտեղից իմանայի, դոկումենտացուած չի, ԱԶՆԻՒ ԽՕՍՔ։ (:
լինուքսում հեշտ ա՝ պարզապէս ֆայլից կարդում ես։ դէ էլի լաւ դոկումենտացուած չէր, բայց եղաւ ջոկել։ տառապեցի, փորձեցի, ջոկեցի։
իսկ անդրոիդում ահագին բարձր մակարդակի ափի ա, ու ո՞վ կը մտածէր, որ սենսորը կարող ա «ստոպ» արած վիճակում լինի, ու այն պէտք ա «ստարտ» անել։ չեմ էլ հասկանում ինչ ա դա նշանակում, զի արդե՞օք նոյնը չի՝ միջուկը լինուքսն ա, մի ֆայլից երբ կարդում ես՝ տուեալները ստանում ես։
բայց, ի դէպ, անդրոիդների տակ, էդ նոյն /sys/bus/iio/devices
֊ի մէջ չեմ գտնում լոյսի սենսորի նիշք։
ու դէ, չգիտեմ որտեղից ա անդրոիդի ափի֊ն վերցնում որ տայ։
բայց ինչեւէ, ընդամէնը այս երկու տողն ամէնը փոխեցին։
ու ստուգեցի՝ անդրոիդի ու փայնֆոնի վրայ, լրի՛ւ նոյն ցուցմունքներն են հիմա տալիս երկու յաւելուածները՝ մէկը լինուքսի, մաեմօ֊ի, միւսը՝ անդրոիդի, շատ հաւէս ա։
վիդեօ կանեմ, կը հրապարակեմ։
ու տէնց։
#լուսաչափ #լուսանկարչութիւն #ֆոտօ #լինուքս #մաեմօ #անդրոիդ #յաւելուած #պասկալ #տեք
ինչն ա ապշեցնում մաեմօ լեսթէ կիրառելիս, դա այն ա, որ ինչպէս եւ հին մաեմօ հինգում, շատ յաւելուածներ զբաղեցնում են ահաւոր քիչ տեղ, երբեմն՝ տաս կիլոբայթից քիչ, յաճախ՝ հարիւրից քիչ։
#մաեմօ #էկրանահան #պատմութիւն #յաւելուած
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
ընկերոջս մօտ g-suite հաշիւը սինք չի լինում մի քանի ամիս ա։ չի էլ ուղարկում մէյլ։
փորփրեցի՝ չլուծուած լիքը դէպքեր են, դեռ 2015 թուից։
առաջարկուող լուծումները տրամաբանական են, ու սահմանափակ՝ անդրոիդում մեր հնարաւորութիւններով։ եւ ոչ ազատ ծրագրակազմի հնարաւորութիւններով՝ ջնջել «քեշը», հեռացնել եւ աւելացնել հաշիւը։
մարդիկ նաեւ նկատել են (ես էլ) որ սինքի ժամկէտ կայ, ու դրուած ա 999 օր, ու դա չի լինում փոխել։ բայց ասում են՝ հաշիւ հեռացնել֊աւելացնելուց յետոյ ուղղւոմւ ա։ մեզ մօտ չուղղուեց։ նաեւ մենք էդքան տուեալ չունենք, իրականում մի քանի ամսուայ մասին ա խօսքը։
մեկնաբանութիւն թողած մարդկանց մեծ մասին խորհրդները չեն օգնում։ եւ յաւելուածի խնդիրը, ոնց հասկացայ, մինչեւ այսօր լուծուած չի։
հետաքրքիր ա որ ընկերոջս մօտ էլ մայիսի մէյլերը կան, ու յետոյ էլ ոչ մի ձեւ չի թարմանում։ գուցէ «բագը» դրա հե՞տ ա կապուած։
ահա ձեզ ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ էնպէս չի որ ազատ ծրագրերի հետ խնդիրներ չեն լինում։ լինում են՝ բայց էդքան մարդու բողոքներին դժուար թէ ուշադրութիւն դարձրած չլինէին։ նաեւ, իրենցից մէկը կը վրիպազէրծէր, կը ֆիքսէր սխալը՝ կայ այդ ազատութիւնը։ դու ունես ֆիքսելու ազատութիւն։
ինչեւէ, պէ՞տք ա ասել որ ազատ k-9֊ով անմիջապէս աշխատեց իր մօտ ամէն ինչ։ (:
օկ, ոչ անմիջապէս, զի պէտք եղաւ դիտարկիչով մտնել հաշուի կարգաւորումներ, էնտեղ մտայ անվտանգութեան բաժին, ու տեսայ, ասում ա՝ հէնց որ ինչ֊որ մէկը հայաստանից (չի ասում այփին) փորձում էր կպնել մեզ երրորդ կողմի յաւելուածով։ սեղմեցի՝ այդ ես եմ։
յետոյ էլի չաշխատեց, ստիպուած եղայ այդ նոյն «անվտանգութեան» բաժնում մտնել «Less secure app access» ու ասել՝ հա, ուզում եմ աշխատի։
ու «իմափ» կարգաւորումներով արդէն ստացուեց կպնել։
2015 թուի գուգլի սափորթի շղթայ 2019 թուի շղթայ
ու տէնց։
յ․ գ․ առհասարակ, պէտք չի իրենց կազմակերպութիւնը էդքան փող տայ գուգլին։ բայց դէ ո՞վ ա իրենց համար մէյլ սպասարկիչ կարգաւորելու։
#անվտանգութիւն #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #պատմութիւն #գուգլ #յաւելուած #կ-9 #ազատութիւն
պարզւում ա, ariane յաւելուածում նկարները ցոյց ա տալիս, եթէ յղման վրայ մատը դնես մի քիչ պահես։
#ջեմինի #արիանէ #յաւելուած
conversations֊ի github֊ն էի նայում, մէկ էլ տեսնեմ, թարգմանութիւնները transifex֊ում են։ մտածեցի՝ տեսնեմ կա՞յ հայերէն անող։ պարզուեց՝ չկար։ կտացրի՝ «request the language», տեսնեմ կայ hy ու hy_RU։ հմմմ։
չգիտէի որ էդպիսի լոքէյլ կայ։
յիշում եմ, ինստիգէյթենք փորձում էին hy_IR աւելացնել, զի արեւելահայերէն ա, բայց դասական։
#հայերէն #էկրանահան #թարգմանութիւն #լինուքս #ստանդարտ #յաւելուած
լեշեկին գիտեմ զի սէյլֆիշի մասին վիդեօներ ա անում։
#իւթիւբ #նիւփայփ #յաւելուած #գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
blabber֊ի զանգը նէ՜նց հաւէսն ա։
#յաւելուած #ծրագրակազմ #զանգ
այստեղ նկարագրուած ա մեթոդաբանութիւնը՝ ոնց են հետազօտող լրագրողները նոյնականացրել նաւալնու սպանութիւնը կազմակերպող թիմի անդամներին։
When searching for Panyaev’s phone number on the GetContact app, which crowdsources contact book entries for a given number, we found that he was listed as “FSB Vladimir Alexandrovich Panyaev” in someone’s phone contact book.
կամ
On August 15 and 16, a few days before Navalny’s poisoning, Alexandrov / Frolov communicated frequently with a Moscow-based number ending in -58. Searching this number on a popular Telegram bot reveals that it belongs to a man named Mikhail Shvets, born 1977. Shvets registered his vehicle to an address in 2019: Trubetskaya 116 in Balashikha.
This building on Trubetskaya 116 is not an address where anyone actually lives, but rather Shvets’s work address — the FSB Center for Special Operations.
ի՞նչ եմ ուզում ասել՝ ուշադրութիւն դարձրէք՝ հեռախօսի ու տելեգրամի օգտագործումն ա մատնել մարդկանց։ ես իհարկէ ուրախ եմ, որ մատնել ա, բայց ձեւ չի ջաբերը պալիծ անէր մատնէր թէ ոնց ա մէկը գրուած իմ կոնտակտ լիստում՝ ջաբերի եզրաբանութեամբ՝ ինչ ալիաս եմ դրել իր հաշուի վրայ։
օգտագործէք ապահով, ապակենտրոն, ազատ, սելֆ հոստդ տեքնոլոգիաներ։
ոչ լոկ ապահով լինելու համար՝ չտալու համար տելեգրամենց, որ չարեաց փոքրագոյնն եմ իսկապէս համարում, բայց՝ չտալու։ իրենք այդքան չկան, որ իրենց տաք։
իսկ ով չի ձգում/ուզում օգտագործել ջաբեր, կամ նման տեքնոլոգիա՝ տէնց էլ ձեզ պէտք ա։ էս ես resentful եմ ասում։ բայց ամէն մէկն արժանի ա նրան ինչ ա օգտագործում։ ու առաւել եւս ինչից երջանիկ ա։
ձեր ազատութիւնն աւելի լայն չի լինի, քան էն չափը, որի համար փորձել էք ջանք դնել։ եւ ազատութիւնը ձեզ երջանիկ չի դարձնի։ դոփամին չի սրսկի։ ազատութիւնը բարդ ա զգալ էնպէս, ինչպէս զգում էք ինստագրամ լայքից։
ու տէնց։
#տելեգրամ #գաղտնիութիւն #վերահսկողութիւն #չաթ #յաւելուած #հեռախօս #կլիենտ #ազատութիւն
յ․ գ․ դուրս չի գալիս էս resentful գրածը, մասնաւորապէս որովհետեւ մանիպուլատիւ ա։ զի կարող ա ազդուէք ու մտածէք այդ մասին։ այ պէտք չի, արժանի չէք մտածելու այդ մասին, եթէ չէք մտածել։ անցէք էս գրառումով, նէնց թէ՝ էս էլի կողմնակին անկապ դուրս ա տալիս։ իսկապէս՝ աւելի ուրախ կը լինեմ, եթէ սէնց։
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
maemo-leste֊ն հիմա ունի extras շտեմարաններ՝ https://maemo-leste.github.io/maemo-leste-repositories-and-community-packages.html
այնտեղ արդէն կան maemo fremantle֊ից բերած յաւելուածներ http://maedevu.maemo.org/extras/pool/main/
մէկ էլ, maemo-leste֊ն հիմա հասանելի ա նաեւ փայնֆոնի համար։
#մաեմո #մաեմո-լեստէ #փայնֆոն #յաւելուած #հեռախօս #օպերացիոն-համակարգեր #մաեմօ
հետաքրքիր էակներ են մարդիկ՝ շատ են սիրում բարդացնել ու բարդ բաներ։
օրինակ, մենք յօրինեցինք հիանալի գործիքներ՝ lut֊եր։ հիմա կայ նոյնիսկ դիւրակիր յաւելուած՝ 3dlutmobile կարծես անունով, որ թոյլ ա տալիս lookup table֊ներ կիրառել նկարների վրայ։ ու այդ յաւելուածը կպած ա ամպի, ուր կան զանազան lut֊եր։ շատերը՝ վճարովի։
բայց համարեա գրեթէ բոլորը այնպիսին են, որ եթէ կիրառում ես, ակնյայտ ա լինում որ նկարը շատ ա պրոցես արած։ ինստագրամոտ տեսք ա լինում։ ես կասէի՝ քեարթու։
լուտ֊երը շատ արդի, շատ հետաքրքիր տեքնոլոգիա են, իսկ մարդիկ դրանք օգտագործում են քեարթու բաներ անելու համար։
եւ այդ խանութում չկան լուտեր, որ ինձ պէտք են։ եւ, բնականաբար չկայ լուտ վերբեռնելու հնարաւորութիւն, եթէ դու այդ ծրագիրը չես առել, որը մօտ հարիւր դոլար ա։ սա նոյնպէս ոչ ազատ ծա֊ի մասին՝ օգտագործել ծրագիրն այնպէս, ինչպէս ուզում ես՝ չես կարող։ ունես լուտ՝ բայց չես կարող կիրառել նկարի վրայ, կարող ես կիրառել միայն իրենց տուած լուտերը։ լաւ ա գոնէ չեն թաքցնում, որ լուտերով են աշխատում։ դա իրականում չեն թաքցնում, քանի որ մարկետինգային ստրատեգիան ա այդպիսին։ յաւելուածը հէնց մարկետ ա լինում որպէս լուտերի հետ աշխատող յաւելուած։
այնպէս որ էս պահին, եթէ ես ուզում եմ մոբայլով նկար խմբագրել, ես պիտի աշխատեցնեմ սնափսիդ, զի այն առանց գուգլ սերուիսների աշխատում ա, ու չի պահանջում ադոբիի պէս գրանցուել։ ու ինքս կարող եմ աշխատել մի քիչ նկարի վրայ, բայց, գրողը տանի՝ մի քիչ։
ես չեմ սիրում գերմշակած նկարներ, ինչպէս ես չեմ սիրում աւելորդութիւններ մակիաժում եւ, սակայն, ամենուր։
շնորհակալութիւն ուշադրութեան համար։ կներէք, եթէ ինչ։
մինչ։ #ֆոտո #ճաշակ #ծա #ինստագրամ #պատկեր #նկար #մշակում #յաւելուած #նախագծում
էրեքէ՛ք, սէյլֆիշի տակ աշքատում ա դեսքթոփծելեգրամը։ պատկերացնո՞ւմ էք։ #տելեգրամ #էկրանահան #սէյլֆիշ #ծելեգրամ #յաւելուած
#զննիչ #յոլլա #սէյլֆիշ #դիզայն #յաւելուած
սէյլֆիշի յաւելուածի էկրանահաններից։
#սէյլֆիշ #յաւելուած #էկրանահան