ես մի եօթ տարի առաջ գրում էի՝ ես ո՞նց գնամ ինստագրամ, իմ ֆուլֆրէյմ հայելային խցիկով արուած նկարները դնեմ իրանց խեղճ հեռախօսային սենսորներով արուած նկարների կողքին։
իսկ հիմա իմ հայելային խցիկն ա խեղճ ինստագրամի հեռախօսների համեմատ։
#ինստագրամ #խցիկ #ֆոտօ
բիբլիօգրամ նախագիծը պըրծ՝
ահա թէ ինչու՝
բնականաբար, այդպէս էլ պէտք ա լինէր։
պէտք ա հասկացնել մարդկանց, որ իրենք ինտերնետը չեն օգտագործում, եւ ապրում են փակ փաբերում, որտեղից ելքն արգելուած ա։ ու իրենց տեսնելու համար պէտք ա դու էլ մտնես այդ փաբը։ եւ տեսնես փաբում կախուած գովազդը։
եւ քո ամէն վարքագիծը՝ ուր ես եղել, ինչ ես արել՝ տաս փաբին։ որ ծախեն։ ու որ այլ մարդիկ քեզ իմանան քեզնից լաւ։
#անգլերէն #ինստագրամ #բիբլիօգրամ #համացանց #ազատութիւն
#լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #ինստագրամ #համացանց #ծառայութիւն
հետաքրքիր էակներ են մարդիկ՝ շատ են սիրում բարդացնել ու բարդ բաներ։
օրինակ, մենք յօրինեցինք հիանալի գործիքներ՝ lut֊եր։ հիմա կայ նոյնիսկ դիւրակիր յաւելուած՝ 3dlutmobile կարծես անունով, որ թոյլ ա տալիս lookup table֊ներ կիրառել նկարների վրայ։ ու այդ յաւելուածը կպած ա ամպի, ուր կան զանազան lut֊եր։ շատերը՝ վճարովի։
բայց համարեա գրեթէ բոլորը այնպիսին են, որ եթէ կիրառում ես, ակնյայտ ա լինում որ նկարը շատ ա պրոցես արած։ ինստագրամոտ տեսք ա լինում։ ես կասէի՝ քեարթու։
լուտ֊երը շատ արդի, շատ հետաքրքիր տեքնոլոգիա են, իսկ մարդիկ դրանք օգտագործում են քեարթու բաներ անելու համար։
եւ այդ խանութում չկան լուտեր, որ ինձ պէտք են։ եւ, բնականաբար չկայ լուտ վերբեռնելու հնարաւորութիւն, եթէ դու այդ ծրագիրը չես առել, որը մօտ հարիւր դոլար ա։ սա նոյնպէս ոչ ազատ ծա֊ի մասին՝ օգտագործել ծրագիրն այնպէս, ինչպէս ուզում ես՝ չես կարող։ ունես լուտ՝ բայց չես կարող կիրառել նկարի վրայ, կարող ես կիրառել միայն իրենց տուած լուտերը։ լաւ ա գոնէ չեն թաքցնում, որ լուտերով են աշխատում։ դա իրականում չեն թաքցնում, քանի որ մարկետինգային ստրատեգիան ա այդպիսին։ յաւելուածը հէնց մարկետ ա լինում որպէս լուտերի հետ աշխատող յաւելուած։
այնպէս որ էս պահին, եթէ ես ուզում եմ մոբայլով նկար խմբագրել, ես պիտի աշխատեցնեմ սնափսիդ, զի այն առանց գուգլ սերուիսների աշխատում ա, ու չի պահանջում ադոբիի պէս գրանցուել։ ու ինքս կարող եմ աշխատել մի քիչ նկարի վրայ, բայց, գրողը տանի՝ մի քիչ։
ես չեմ սիրում գերմշակած նկարներ, ինչպէս ես չեմ սիրում աւելորդութիւններ մակիաժում եւ, սակայն, ամենուր։
շնորհակալութիւն ուշադրութեան համար։ կներէք, եթէ ինչ։
մինչ։ #ֆոտո #ճաշակ #ծա #ինստագրամ #պատկեր #նկար #մշակում #յաւելուած #նախագծում
ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։
ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։
առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։
բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։
մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։
չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։
իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։
իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։
#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ
չխկացնում եմ իմ պոլարոիդ izone 550֊ով, ասում ա՝
— էս ինստագրա՞մ ես գցելու։ — երեւի չէ։ — ինչի՞։ — որովհետեւ ինստայում մեծ մասը կարող ա ջոկեն որ էն իմ լաւ ոսպնեակով արած նկարը արուեստ ա, բայց չեն ջոկի որ էս նկարը, էս դեբիլ վարդագոյնով՝ արուեստ ա։ չնայած, չգիտեմ է, արդե՞օք պէտք ա ինձ իրենց կարծիքը, էն երկու հոգին որ ինձ կարեւոր են, կը ջոկեն, հերիք ա։ #արուեստ #ինստագրամ
ասացի որ սոցցանցերը սիրում եմ ու ինչի համար, իսկ հիմա ասեմ ինչի չեմ սիրում կորպորատիւ ցանցերը՝ հա, գովազդի, ու էսէմէմի, որը լայքն ու «հետեւելը» վերածում ա լրիւ այլ գաղափարների։ ու որ լայքն ա էդ ֆիրմայի կեղծ, ու հետեւելը պարզապէս այն համար ա որ դու հետեւես։ մարդկանց մօտ էլ կայ, բայց միշտ չի կեղծ, իրար աջակցել ա, սելֆիներ լայքել ա, իրար լաւ զգալ տալ ա, իսկ գովազդի դէպքում իրենց պէտք են հետեւողներ ու լայքեր զուտ այն պատճառով որ դա վերածւում ա փողի, ու այն ինչ իրենք անում են շատ տհաճ մանիպուլեացիա ա։ ու ինստագրամն ա դա։
իսկ ինստա֊ում ասում էի նաեւ, որ ինձ բարդ ա նրանով, որ գիտեմ որ իմ հաւանած նկարներն իրենք չեն հաւանի։ ջոկել եմ՝ հա թող չհաւանեն, ինձ մէկ ա։ ու մէկ ա լայքերի քանակը։ բայց ինձ պէտք ա որ էս կամ էն մարդը լայքի։ որովհետեւ իրան յարգում ու սիրում եմ, ու ուզում եմ ինքն էլ ինձ։ տենց։ ու թող մենակ նա ու նա լայքի, մնացածի լայքերը, լինեն հիսուն թէ հարիւր, թէ հազար, կարեւոր չեն։ #ինստագրամ #գովազդ
ինստագրամի կայքի դիւրակիր վարկածն աւելացրել է զտիչներ կիրառելու հնարաւորութիւն։
#էկրանահան #ինստագրամ #զտիչ #նորոյթ
գիմփի համար ինստագրամային ֆիլտրերի հաւաքածու՝ http://registry.gimp.org/node/28613
#գիմփ #ինստագրամ #ֆոտո
փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։
կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։
#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց
իսկ ինստագրամի ոճի նկարների մասին (այո, ընդհանրացնում եմ, բայց ես սովորաբար չեմ ասում՝ աֆրո֊ամերիկեան կատուն անցաւ փողոցը), ես եւս մի գրառում ունեմ, որը չեմ հրապարակի, քանի որ չեմ ուզում ազդել, չնայած չեմ էլ ազդում, բայց գոնէ իմ չափով չեմ ուզում ազդել։ ուզում եմ որ մարդիկ նկարեն, ու արտայայտուեն։ էլի լաւ է, քան չնկարելն ու չարտայայտուելը։
կրկին, փորձում եմ հասկանալ՝ մարդկային/չմարդայինը որն է։ ու մտածում եմ, որ էմփաթիան է, ու ոչ քեզնով անկեղծ հետաքրքրուելը։ լինի դա այլ մարդ, կամ շուն, կամ որեւէ մէկը, ում կարող ենք հասկանալ, որովհետեւ ում չենք կարող հասկանալ… դէ, չենք կարող։ (նկատի ունեմ ՌԱՈՒ֊ի ընկալման թունելը)
ու զուգահեռ է մտքիս գալիս լուսանկարչութեան հետ։
լուսանկարչութիւնն ոչ քո մասին է, այլ քո հետաքրքրուածութեան մասին է բացի քեզնից այլ բաներով։ իհարկէ, այն, ինչով ես դու հետաքրքրւում՝ քո մասին է։ բայց ես այդ մասին չեմ։
ես կէս տարուց շատ է գրեթէ նկար չեմ հրապարակել։ բայց շատ եմ արել։ ու երբ նայում եմ, մտածում եմ, ո՞րը հրապարակել, տեսնում եմ որ նրանք, որ ինձ ժամանակին շատ էին դուր գալիս, բնաւ էլ կիսուելու բան չեն։ որովհետեւ եթէ այդ օրը հրապարակուած չլինէին, հետաքրքիր էլ չէ հրապարակել։
ու ապա նկատում եմ, որ կան ասենք լուսանկարներ, որ ընդհանուր առմամբ օրագրային են։ ու դրանք տարածելը կը նշանակի՝ տեսէք ես ինչ հետաքրքիր տպասալ ունեմ։ տեսէք ես ուր եմ եղել։ տեսէք ես ինչ հետաքրքիր կեանք եմ ապրում։
բայց չի նշանակի՝ էս ի՜նչ սպանիչ շուն է։ չի նշանակի՝ շարք շները եւ իրենց բները, կամ անտուն շները՝ տարածաշրջանում։
այսինքն՝ իմ մասին է, այդ շների մասին չէ։ ճիշտ է, այն որ ես շուն եմ նկարում, իմ մասին է։ բայց դուք հասկացաք։
օրագրային ոճի նկարներ այսօր հաւաքւում են ինստագրամում։ պարզապէս այն պատճառով որ մարդկանց մեծ մասը մարդկային չի, բաւական նարցիսիկ է եւ ինքնասիրահարուած, ու ինքնացուցադրւում են անում են օրագրային նկարներ։ այնպէս, ինչպէս կորպորացիայի փի֊առ բաժինն է հաւաքում կորպորացիայի մասին մեդիայում յայտնուող նիւթեր, ընկերութեան մասին բլոգ է վարում, կամ տարածում մեդիայում իրենց մասին նիւթեր։ դէ՝ փաբլիկ ռիլեյշնս։ բիզնես։ շուկան պահանջում է։
ու դա փաբլիկ ռիլեյշնսի մասին է, ոչ թէ ֆոտո֊ի։ պարզապէս եկէք չխառնենք։
երկար չէի կարողանում ձեւակերպել, որն է իմ համար ինստագրամի՝ որպէս ձեւ, եթէ կարելի է այն ընդհանրացնել, թիւր կողմը։
չէ չէ, կան հիանալի մոբայլ նկարիչներ, ու ես ինքս շատ եմ նկարել մոբայլ խցիկով, ու շարունակում եմ նկարել։ ամէն ինչով էլ նկարում եմ
ուզում եմ ասել, դեռ երբ մոնտաժում էի, լաւ զգացի որ՝
տեքնիկան սահմանում է էսթետիկան։
տեքնիկան, որ սովորաբար օգտագործում են ինստագրամշիկները, կարողանում է, յամենայն դէպս այսօր, քիչ թէ շատ տանելի որակով դետալներ վերցնել․ այս դռան բռնակը, այս բաժակը, այս, թէկուզ մեքենան։
այսպիսով ինստագրամշիկը դառնում է իրեր հաւաքող։ (պարտադիր չէ որ դառնայ, այսպէս յաճախ ստացւում է)
ու իրեր հաւաքելով, նա չի կարողանում տեղաւորել իր նեղ շրջանակի մէջ այդ իր ցոյց տուածի միջաւայրը, ենթատեքստը, յարաբերութիւնները այլ դետալների հետ, իր տեղը միջաւայրում, եթերը, կրկին՝ կոնտեքստը։
— … վիրտուալ ռոբոտիքսի մրցոյթ
— ինչի՞ համար վիրտուալ։
— նրանց համար, ով ռոբոթ հաւաքել ՝ էլեկտրոնիկա, մեքատրոնիկա, ցածր մակարդակի ծրագրաւորում չգիտի։
— ապա դա ոնց որ ինստագրամը լինի՝ նրանց համար ով ֆոտո անել չգիտի։
#զրոյց #ռոբոտներ #ռոբոտիքս #էլեկտրոնիկա #ինստագրամ #ֆոտո #ծրագրաւորում
ամէնալաւ սելֆիներից մէկը (one of the best selfies ever)
աղբիւր
#սելֆի #ինստագրամ #լուսանկար #հեռախօս #դիւրակիր #ինքնանկար #selfie #instagram #photo #phone #mobile
#ուրեմն, երեկ բացահայտել եմ որ #իշխանական գրողներ ( #գրողը֊տանի ) կան նաեւ #թումբլր ֊ում․ #ինստագրամ ֊ոտ #ֆոտո ֊ներ են անում, ու, ընդհանուր առմամբ, «ուսպեշնը պրիկիդիվայուծսյա պարյադաչնիմի լյուձմի, պակա եզդյատ վ տաքսի պո բուլըչնիմ»։ ի դեպ, ասում են, որ #Ստալին ֊ի ռեպրեսիաների ժամանակ #գրող ասում էին նրանց, ով #դոնոս ֊ներ է գրել։ Բայց հետո իրենք չէին տանում, « #վորոնոկ » մակնիշի ավտոմեքենայով էին գալիս քաղաքացիական շորերով մարդիկ։