ասք փաբլիկ ռիլեյշնսի մասին

կրկին, փորձում եմ հասկանալ՝ մարդկային/չմարդայինը որն է։ ու մտածում եմ, որ էմփաթիան է, ու ոչ քեզնով անկեղծ հետաքրքրուելը։ լինի դա այլ մարդ, կամ շուն, կամ որեւէ մէկը, ում կարող ենք հասկանալ, որովհետեւ ում չենք կարող հասկանալ… դէ, չենք կարող։ (նկատի ունեմ ՌԱՈՒ֊ի ընկալման թունելը)

ու զուգահեռ է մտքիս գալիս լուսանկարչութեան հետ։

լուսանկարչութիւնն ոչ քո մասին է, այլ քո հետաքրքրուածութեան մասին է բացի քեզնից այլ բաներով։ իհարկէ, այն, ինչով ես դու հետաքրքրւում՝ քո մասին է։ բայց ես այդ մասին չեմ։

ես կէս տարուց շատ է գրեթէ նկար չեմ հրապարակել։ բայց շատ եմ արել։ ու երբ նայում եմ, մտածում եմ, ո՞րը հրապարակել, տեսնում եմ որ նրանք, որ ինձ ժամանակին շատ էին դուր գալիս, բնաւ էլ կիսուելու բան չեն։ որովհետեւ եթէ այդ օրը հրապարակուած չլինէին, հետաքրքիր էլ չէ հրապարակել։

ու ապա նկատում եմ, որ կան ասենք լուսանկարներ, որ ընդհանուր առմամբ օրագրային են։ ու դրանք տարածելը կը նշանակի՝ տեսէք ես ինչ հետաքրքիր տպասալ ունեմ։ տեսէք ես ուր եմ եղել։ տեսէք ես ինչ հետաքրքիր կեանք եմ ապրում։

բայց չի նշանակի՝ էս ի՜նչ սպանիչ շուն է։ չի նշանակի՝ շարք շները եւ իրենց բները, կամ անտուն շները՝ տարածաշրջանում։

այսինքն՝ իմ մասին է, այդ շների մասին չէ։ ճիշտ է, այն որ ես շուն եմ նկարում, իմ մասին է։ բայց դուք հասկացաք։

օրագրային ոճի նկարներ այսօր հաւաքւում են ինստագրամում։ պարզապէս այն պատճառով որ մարդկանց մեծ մասը մարդկային չի, բաւական նարցիսիկ է եւ ինքնասիրահարուած, ու ինքնացուցադրւում են անում են օրագրային նկարներ։ այնպէս, ինչպէս կորպորացիայի փի֊առ բաժինն է հաւաքում կորպորացիայի մասին մեդիայում յայտնուող նիւթեր, ընկերութեան մասին բլոգ է վարում, կամ տարածում մեդիայում իրենց մասին նիւթեր։ դէ՝ փաբլիկ ռիլեյշնս։ բիզնես։ շուկան պահանջում է։

ու դա փաբլիկ ռիլեյշնսի մասին է, ոչ թէ ֆոտո֊ի։ պարզապէս եկէք չխառնենք։

պիտակներ՝ ինստագրամ  մարդիկ  լուսանկարչութիւն