մէկին հանդիպեցի, պատմեց որ շատ ա սիրում «գուգլ ֆոտոս» սերուիսն ու որ կարողանում ա առանց որակի կորստի այնտեղ վերբեռնել արդէն նկարների եւ վիդեօ նիւթերի պետաբայթեր։ ու ձեւը կիսեց՝ յիշո՞ւմ էք, կային նեքսուս մակնիշի հեռախօսներ, յետոյ գուգլն արեց արդէն լրիւ իր պիքսել մէկը։ ու այն մարկէտ անելու համար ասել էր, որ դրանով արուած նկարները «գուգլ ֆոտոս» կարելի կը լինի վերբեռնել, «դրայւ»֊ից չի պակասի, ու նկարները չի սեղմի՝ որակ կորցնելով։
ես մտածում էի՝ էդ հնարաւորութիւնը կայ բոլոր պիքսելների համար, բայց պարզուեց, որ նոյնիսկ երկորդի համար արդէն հասանելի չի։
ու պարզւում ա, մարդիկ կան, որ գտնում են պիքսել մէկ հեռախօսներ, ցանկալի ա 128գբ տեղ ունեցող, ու դրանց մէջ են լցնում իրենց նիւթերը։ իսկ հեռախօսից յետոյ վերբեռնւում ա «գուգլ ֆոտոս»։ ու էդպէս ստանում են անլիմ տեղ եւ առանց որակ կորցնելու։
ես ճշտեցի, արդե՞օք նա փոխում ա նկարների մետադատան։ ասաց՝ չէ։
ըստ երեւոյթին, պարզապէս էդ հեռախօսների միջի յաւելուածի վարկածը ինչ֊որ բանալի ունի, որ թոյլ ա տալիս էդպէս վերբեռնել։
ասացի, որ ես եթէ ես նման բան անէի՝ կը փոխէի ֆայլերի մետադատան՝ էնտեղ կը գրէի որ խցիկը պիքսելն ա։ որովհետեւ հնարաւոր ա գուգլում սկրիպտ աշխատեցնեն՝ որն օրինակ ստուգի ինչ խցիկ ա, ու սկսի փոքրացնել նկարները, եթէ պիքսել մէկ չի։ ճիշտ ա, կարող ա էդ սկրիպտը բացի մետադատայից, օրինակ ֆայլի չափն էլ նայի։ բայց ամէն դէպքում, գուցէ օգնի, գուցէ էդ ստուգումը չանեն։
նա էլ ասաց՝
— չէ, գուգլը իրաւունք չունի էդպէս անել։ ես համաձայն եմ որ նոր վերբեռնածները կարող ա սկսի մի պահ փոքրացնել, եթէ պիքսելի խցիկով չեն արուած։ բայց հները իրաւունք չունի։
ասում եմ՝ ի՞նչ իրաւունք։ քեարթերը շատ լաւ խօսք ունեն՝ «կարում ա՝ անում ա»։ իր ձեռքը չի՞։ ի՞նչ տեղ ունես բողոքելու։ մինչ էսօր որ թողել են՝ պարզապէս էդքան չեն խորացել, որ չթողնեն, ալարում են մատը շարժել։ եթէ պէտք լինի՝ միշտ պատճառաբանութիւն կը գտնեն՝ կասեն ձեր սպասարկման որակը լաւացնելու նպատակով ա արւում։ (:
ու տէնց։
#ամպ
այսօրուայ ամպերը ոնց որ վատ «ֆոտոշոփ» լինէին։
#ամպ #ամպեր #դոդոշոփ #ֆոտոշոփ #խմբագրում #երկինք #անկապ #նկար
պատմել էի որ կենդանի պաստառների յաւելուածը վերակենդանացրի, աշխատեցրի նոր մաեմօյի տակ։
հետաքրքիր ա որ մոտորոլա դրոիդ4֊ի էկրանը, որ աւելի մեծ ա, քան նոկիա ն900֊ի էկրանը, ամբողջութեամբ չի ծածկում նկարը, ու երեւում ա, ինչպէս են ամպերը գալիս աջից, եւ ինչպէս ա տրամը դուրս գալիս նկարի սահմաններից։
երբեմն էլ արեւը կամ լուսինն ա նկարից դուրս, յետոյ կամաց կամաց գալիս ա նկարի մէջ։
#էկրանահան #պատմութիւն #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #քաղաք #տրամուայ #ամպ #ամպեր #շէնք #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։
ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։
յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։
ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։
իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։
նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։
էհ։
ինչեւէ։
#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
հասկանում եմ, որ աւելի լաւ ա սաունդքլաուդին փող տալ, քան իւթիւբին փող չտալ։ հասկանում ես որտեղից ա այս կայքը փող աշխատում, որն ա իրենց մոդելը։
միւս կողմից, իրականում, ես ստիպուած եմ լինել սաունդքլաուդում, քանի որ մարդիկ չունեն ապակենտրոն ինտերնետում ապրելու կուլտուրա։
ես կը լցնէի աուդիոներս իմ սերուերի վրայ ու կը տայի աուդիո ռսս, իսկ մարդիկ ինչ ընթերցիչով կուզէին կը նայէին, ու գուցէ ունենային այո, տենց սիրուն աուդիո ռսս֊ների ընթերցիչ, որը ձայնային ալիք էր նկարելու։
բայց համայնքը սաունդքլաուդում ա, ու եթէ դու ուզում ես «լինել», ապա պէտք ա լինես այնտեղ։
իսկ այն որ իրենք ծառայութեան համար փող են վերցնում՝ հասկանում եմ։ ճիշտ ա, ինձ էդ ծառայութիւնը պէտք չի իրենց ձայնային ալիքի պատճառով, այլ զուտ համայնքի, բայց դա այլ հարց ա։
#ամպ #սաունդքլաուդ #ինտերնետ #համացանց
https://www.youtube.com/watch?v=tvIjlQWmwhA
#ամպ #պատճէնաշնորհ #թորենթ #համացանց #ռուսերէն
վերբեռնիր քեզ ամպ
#ամպ
փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։
կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։
#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց
յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։
այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։
իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։
պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։
#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն
ահա եւ ելատեքստը
#էկրանահան #ամպ #առօրեայ #կոդ #արեւային_էներգիա #պասկալ