երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։
ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։
յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։
ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։
իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։
նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։
էհ։
ինչեւէ։
#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն
ինձ թւում ա, վիճակն էսպիսին ա՝
ա — մարդկանց մեծ մասնն ուզում ա ունենալ ինտերնետում տուն՝ ներկայացուած լինել, ունենալ այնտեղ արտայայտուելու ու այլ մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւն։
բ — դա աւելի հեշտ ա տրւում նրանց, որ չեղածից մի քիչ շատ էր հասկանում տեքնոլոգիաների մէջ, ու իրենք իրենց համար այդ խնդիրը լուծում էին՝ տարբեր մակարդակներով, ով ծրագրակազմ գրելով, ով ուրիշի ծրագրակազմ օգտագործելով՝ բայց ընդհանուր առմամբ բոլորը կապի մէջ էին եւ արտայայտուած։
իսկ էսպիսի մարդիկ չեն ջոկում, որ այլ մարդիկ ունեն խնդիր, որովհետեւ չեն հասկանում՝ ո՞նց։
գ — յայտնւում են ցուկի պէս բիզնեսմէններ, որ առաջարկում են գործարք՝ ես քեզ կը տամ ձրի սենեակ (համացանցային), ու շփուելու հնարաւորութիւն, կանեմ ամէն ինչ, որ դու քեզ լաւ եւ շոյուած զգաս, դու ինձ տալիս ես տեղեկատւութիւն, ու քո համացանցային կեանքի վերաբերեալ որոշումներ կայացնելու հնարաւորութիւն։ ու դէ, գովազդ կը տեսնես։
ի վերջոյ թւում ա լաւ գործարք՝ մարդիկ շոյուած են զգում, կապի մէջ են, եւ երջանիկ։
բայց պարզւում ա՝ չեն կարող շփուել էն մարդկանց հետ, որ էդ գործարքը կնքել են։
ու չեն էլ հասկանում՝ ինչի՞ այլ մարդիկ չեն կնքում էդ գործարքը։
իսկ այլ մարդիկ ունեն զանազան պատճառներ, ոմանց համար գործարքը լաւը չի, իսկ ոմանք չեն ուզում ձրի վարձով սենեակում ապրել, դրա հետ կապուած սահմանափակումներով։
իրենք սովոր են լինել սեփականատէր։ եւ ունենալ որոշումների աւելի լայն հնարաւորութիւն։
ձրի սենեակներ բաժանողները, իրենց հերթին, պէտք ա այնպէս անեն, որ էդ վերջին «սեփականատէրերը» չկարողանան շփուել այլ մարդկանց հետ, դեբիլ զգան իրենց, որ կեանքի խնջոյքին չեն մասնակցում, եւ յոգնեն ընկերների հարցերին պատասխանել, թէ ինչի իրենք, օրինակ, ֆբ֊ում չկան։ եւ ի վերջոյ կամ մեռնեն մենակութիւնից, կամ չդիմանան եւ միանան զուարճանքին, գնալով էն գործարքի, որը նախկինում էնքան էլ լաւը չէր թւում։
նման բան կատարւում ա եւ այլ ոլորտներում՝ ներբեռնել, եւ ունենա՞լ մեդիա, թէ՞ վճարել՝ վարձելով մեդիա հոսքեր, առանց ունենալու։ կամ վճարել էլ․ գրքեր վարձելու, բայց չունենալու համար՝ զի գործարքն էնպիսին ա, որ կարող ես կարդալ միայն որոշակի սարքերով եւ/կամ ծրագրերով։ կրկին՝ դրանից բխող հետեւանքներով, եւ իրավիճակի պակաս վերահսկողութեանը մերուելով, կամ չպատկերացնելով որ այն կայ։
#համացանց #սեփականութիւն #կապիտալիզմ #մասնաւոր_սեփականութիւն #վարձակալութիւն #ազատութիւն