ուրիշի, վարձով տունը ափսոս չի, ուզում ես պատը ծակել՝ չես կարող։
քո սեփական տանն էլ ուզում ես պատը ծակել՝ կարող ես, բայց ափսոս ա։
#կեանք #հին_ու_նոր_տներ #առօրեայ
անդրոիդի նոտօ տառատեսակների հայերէնը աչքերս տանջում են։
ես սիրում եմ թարումեանի գրքի տառատեսակը։
մտածեցի, սէյլֆիշումս root ունեմ, փոխեմ դէ։
գնացի, գտայ որ /opt/alien/rootfs֊ում ա system/fonts֊ը։ էնտեղ էլ կան՝ NotoSansArmenian-Bold.otf, NotoSansArmenian-Medium.otf ու NotoSansArmenian-Regular.otf.
բացեցի թարումեանի ֆոնտը, կոնուերտեցի fontforge֊ով .otf֊ի։ դրա համար պէտք ա անել generate ու ընտրել open type (cff) ձեւը։ բայց էդպէս ասաց, որ em size֊դ 2048 ա, իսկ պէտք ա լինի 1000։ ու fontforge֊ը առաջարկեց որտեղ փոխել՝ element մենիւ֊ում։
էսպէս, պահեցի։ հիմա փորձում եմ փոխել, բայց պարզւում ա /opt/alien/rootfs֊ը միայն ընթերնելու համար մաունթ եղած squashfs ա, /opt/alien/system.img ֊ից։
sailfish֊ի մէջ աւելացրի squashfs-tools որ անփաք անեմ system.img֊ն։
[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
-bash: unsquashfs: not found
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon search squashfs
Searching by details
Starting
Refreshing software list
Querying
Finished
Available squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla) Utility for the creation of squashfs filesystems
Available squashfs-tools-debuginfo-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla)Debug information for package squashfs-tools
Available squashfs-tools-debugsource-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla) Debug sources for package squashfs-tools
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon install squashfs-tools
Resolving
Querying
Testing changes
Finished [ ] (0%)
The following packages have to be installed:
squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl Utility for the creation of squashfs filesystems
Proceed with changes? [N/y] y
Installing
Starting
Refreshing software list
Querying
Resolving dependencies
Installing packages
Downloading packages
Installing packages
Finished
փորձում եմ՝ ասում ա՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
Filesystem uses lz4 compression, this is unsupported by this version
Decompressors available:
gzip
lzma
lzo
xz
իրանք դա կանխատեսել էին, երբ հաւաքում էին իրենց squashfs-tools֊ը, պարզւում ա՝ այն ունէր տարբեր սեղման ձեւեր, բայց ոչ lz4, որով իրանց system.img֊ն սեղմուած ա։
ապա scp արեցի էդ system.img֊ն իմ լափթոփի մէջ։ emerge արեցի squashfs-tools֊ը lz4 դրօշով։ unsquashfs
արեցի, փոխեցի ֆայլերը իմ գեներացրած ֆայլով, հին անունները փոխելով։ հաւաքեցի կրկին lz4 ձեւով system.img՝
mksquashfs squashfs-root system-new.img -comp lz4
տարայ sailfish, փոխեցի ֆայլը։ ու ահա, վերջապէս, պրծայ էն տառատեսակից՝
ու տէնց։
#առօրեայ #տէք #սէյլֆիշ #տառատեսակ #գրքի #անկապ #էկրանահան #հայերէն
ընկերներիցս մէկը շատ ոգեւորւում ա հէնց մասնաւորապէս յաւելուածների (այսինքն՝ ոչ կարգիչների համար ծրագրակազմի) ստեղծմամբ էն պատճառով, որ լրիւ տեսանելի ա, շօշափելի ա, որ մի հոգի կարող ա ստեղծել կիրառելի ծրագիր, եւ կունենայ մեծ շուկայ՝ մարդիկ աւելի շատ են օգտւում հեռախօսներից էսօր, քան կարգիչներից։
ինձ իր մտածողութեան մէջ հարազատ ա մենակ ունակ լինելու մասը։ էդ պատճառով ես ձգտում եմ կարողանալ շինել համակարգս, աւելի շատ օգտագործել էն ինչ ես կարող եմ ստեղծել, ու աւելի քիչ՝ էն ինչ չեմ կարող(պայմանական ջեմինի ընդդէմ պայմանական ֆայրֆոքսի)։
բայց ամենակարեւորը՝ ես զգում եմ էսօր, որ ծրագիր գրելու ունակութիւնը՝ ազատագրող արտօնութիւն ա։
նախ իհարկէ պէտք ա լինի զգացողութիւն, որ ազատ չես։ որ նորմա չի, որ օկէյ չի, երբ ծրագրակազմն ա (դրա հետեւում եղած մարդիկ) թելադրում կամ պարտադրում։
իսկ յետոյ՝ ազատագրող ունակութիւնը այդ ծրագրակազմը փոխարինելու։
օրինակ՝ էսօր իմ ձեռքի մէջ ընկել ա wifi sd card ադապտեր։ այն ստեղծում ա հոտսփոթ, որին կարող ես կպնել եւ… եւ պարզւում ա ոչ մի բան չես կարող անել առանց արտադրողի յաւելուածի։ այսինքն՝ կիրառելի չի կարգչից, կիրառելի չի սարքից որը մէյնսթրիմ մոբայլ օհ չունի։ բայց դա դեռ քիչ ա։ ծրագրակազմը բագոտ ա եւ յաճախ մեռնում ա, ֆայլերը յաճախ սխալներով են փոխանցւում, եւ այլն՝ եւ այդ ծրագրակազմը՝ մենաշնորհ ա։
ես, եթէ դեռ ուզեմ դրանով զբաղուել, երբ աւելի ազատ լինեմ մօտակայ ժամանակ, եւ եթէ կարողանամ (բայց ինչի՞ պիտի չկարողանամ) կը փորձեմ ռեւերս ճարտարագիտութիւն անել իրանց հաղորդակարգը, եւ բաց, ազատագրող մոդուլ որը իմպլեմենտ կանի հաղորդակարգը, եւ ծրագիր, որն այն օգտագործում ա։
եւ ինձ ամենաշատը յուզում ա ծրագրաւորելու հմտութիւն ունենալու մէջ այն որ դա թոյլ ա տալիս աւելի ազատ լինել։
եւ էս մտքերով երբ ընկայ, մտածեցի՝ դէ էսպէս ա ստեղծուել ամբողջ ծրագրակազմի շարանն, ինչ օգտագործում եմ՝ պայմանական «լինուքսը», եւ դրա հետ եկող ամէն բանը։ մարդիկ լուծում էին իրենց՝ աւելի ազատ լինելու խնդիրը։
ու իհարկէ տխուր ա, որ դա շատերը չեն հասկանում, եւ չեն գնահատում, եւ չեն ուզում օգտուել, զի կամ սովորութիւնները չեն ուզում փոխել, կամ «պրակտիկ» են, եւ համեմատում են ազատագրող ծրագրակազմը «ֆիչըրներով» սեփականատիրականի հետ։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #տէք #տեք #յաւելուած #առօրեայ #ծրագրաւորում
ուրեմն, էսօր տէնց օր էր։
նախ գնացի էդ գործարան։ էնտեղ այլ քսան տարի հնացած հաստոց կար, որ լինուքսով ա աշխատում՝ debian woody֊ով, դրա մասին կարծես գրել էլ եմ։
գնացի, տեսնեմ ինչի համար են կանչել՝ այլ հաստոց ա, մեեեեեեեեեեեծ, սովորական բնակարանում տեղ չէր անի, ու վրան ամէն կողմից գրուած ա՝ «pozor»։ ես գիտեմ որ դա չեխերէն «ուշադրութիւն» ա։
ու էնտեղ արտասահմանից եկած մարդ կար, որ էդ հաստոցները սպասարկո՞ւմ էր, չեմ իմանում ինչ էր անում։ ու մի ձեռք չունէր։ չեմ կարող չմտածել՝ հաստոցներից մէկն ա կտրել։
ասում եմ՝ «չեխերէ՞ն» ա, ասում ա՝ «հա, ես եմ չեխիայում ապամոնտաժել»։ ուրեմն, դիսկ են գտել հաստոցի մէջ ինչ֊որ պահարանում՝ ֆլոպի դիսկ։ ասում են՝ սրա մէջ երեւի ծրագիր կայ։ գնացի տուն, միացրի ֆլոպի ընթերցիչին՝ դրա մէջ ոչ բարձրաճաշակ նկարներ էին՝ նրբերշիկից սարքած արնանդամը դրանցից ամենազուսպն էր երեւի։ ա չէ, մէկ էլ կար ինչ֊որ նկարչի գրաֆիկա՝ ստորագրութեամբ։ էդ մարդը համ տէնց նկարներ էր հաւաքել, բայց եւ մի գեղանկարչութեան նմուշ։ ուրիշ բան չկար։ գրեցի էդ մարդկանց, ասացի որ սէնց վիճակ ա։ ասին՝ ուղարկի ֆայլերը։ ասում եմ՝ օգտակար բան չկայ։ ասում են՝ ուղարկիր համոզուենք։ դէ ուղարկեցի։
ու դէ ճանապարհը ահաւոր՝ լայն փողոցներ, աւտօյի տակ ընկած շներ, ահաւոր քշող մեքենաներ, փիլիսոփայի ասած՝ գաղջ մթնոլորտային ճնշում։
դրանից յետոյ մեր արուարձանի թափթփուած վիճակը եւ օդում լողող, սառը քամով քշուող ցելոֆանները սիրտ էին ջերմացնում։
յետոյ գնացի քաղաք ֆռֆռալու, գտայ ինձ հայկում, ինչ֊որ ոչ մի տեղ չէր հրապուրում, ընկերներս չեկան, նստեցի էն հետեւի մութ տեղում, գործ էի անում, նոյնիսկ հետաքրքիր գործ՝ ես տարուած եմ նրանով որ ամէնի պատմութիւնը լինի, ու օրինակ հանել եմ ulm oberon֊ի ամէն թողարկման փոփոխութիւնը որպէս առանձին git commit։
ու ունեմ shark oberon֊ի սորսը որ վերջերս հեղինակի git֊ում եմ գտել, նաեւ եսիմերբ ներբեռնած չեմ յիշում որտեղից, ու դրա հետնորդ olr֊ի բոլոր֊բոլոր վարկածները գտայ ներբեռնեցի։ archive.org֊ում նայում էի ինչ թողարկումներ են եղել, յղման անունով, նիշքը չեն պահել, ու չնայած յղումը փոխուել ա, նիշքերի անունները գիտէի, բոլորը նոր յղումով ներբեռնեցի՝ ենթադրեցի որ տեղափոխել ա նիշքերը, ու իսկապէս՝ բոլորը տեղափոխել ա, հները չի ջնջել։
իսկ ես ուզում եմ git պատմութիւն ստանալ shark oberon֊ից սկսած՝ բոլոր փոփոխութիւնները, զի արդէն գիտեմ ինչպէս օբերոնի ֆայլերը պահել git֊ում որ git diff֊ն աշխատի։
իսկ էնտեղ բարդ ա։ ինչ֊որ ֆայլի մէջ օրինակ լիքը բան պակասում ա, իսկ մի բան այլ ձեւ ա։ գուցէ կը մտածես՝ էն միւսի մէ՞ջ են աւելացրել, իսկ էդ տողերը չունեցողը հի՞նն ա, բայց ամէնն այդքան միանշանակ չէ բնաւ ու գուցէ մարդիկ ջնջել են կոդը, զի լաւն ա, բայց պէտք չի։ ու ուզում էի հասկանալ olr֊ն որի՞ց ա ժառանգել, սրանի՞ց թէ՞ նրանից։
ու ջոկեցի, օրինակ էսպէս՝
տող 315,
fixlist:=SYSTEM.LSH(cw, -13) MOD 8000H*4);
անյայտ սորսի մէջ էդ տողը քոմենթած ա, ու դրա վերեւից այլ ձեւ ա գրուած։ իրանք դէ վարկածների պատմութեան ծրագրակազմ չունէին։ ես ունեմ բայց մէկ ա սիրում եմ էդպիսի բաներ անել, մեկնաբանութեան մէջ թողնում, որ երեւայ առաջ ոնց էր, կամ գուցէ ապագայում ոնց էլի փոխել դա հաշուի առնելով։ իսկ ամենահին հրապարակուած olr֊ի ելատեքստի մէջ լիքը բան փոխել են, բայց այ էդ տողն ու մեկնաբանածը՝ կան։
հետեւաբար պարզ ա որն էր որից յետոյ։ ու ով ա ումից սորս ստացել։
ինչեւէ, մարդ չեկաւ ինձ տեսնելու, յանկարծ ընկերոջս քոյրն եկաւ, նստեց դիմացս, գործ արեց, միայն ասացինք իրար բարեւ, ու յետոյ հաւաքուեց՝ ասաց՝ մինչ, ու գնաց։ էնտեղ էլ փչում էր, ու ես սկզբից հուդին կոչկեցի, յետոյ կնգուղը (վերջերս թարգմանութիւն էի գտել, ո՞րտեղ էր, որ այլ էր, գլխաեսիմինչ էր… ա՛, յիշեցի, քիքոձէի թարգմանութեան մէ՛ջ էր, փորձում էի յիշել ու չյիշեցի) քաշեցի, մի պահ դէմքս չէր երեւում, էդ քոյրն էլ երեւի մտածում էր ոճի համար եմ անում։
յետոյ հասայ տուն, մրսած եւ այլն, ու կոմպենսացրի այսօրուայ դժբախտ մանկութիւնս երկու բաժակ արտակարգ իրլանդական թէյով եւ չրով։
իսկ դո՞ւք ինչ յաջողութիւնների էք հասել։ աշխատանքում եւ անձնական կեանքում։
#հետազօտութիւն #հնէաբանութիւն #պատմութիւն #գաղջ #առօրեայ #օբերոն #էկրանահան #հայկ #թէյ
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
մեր տան կողմերում տեղ կայ, ուր մարդիկ գիշերները սիրում են հաւաքուել, նայել քաղաքին։
էդ ինձ շատ դուր ա գալիս՝ ամենաշատը, ինչ ինձ դուր ա գալիս էս տեղանքում, հէնց որ էդ մարդիկ ինքնուրոյն, ոչ մէկ իրանց չի ստիպել, գալիս են էստեղ։ ամէն գիշեր վերադառնում եմ տուն, տեսնում եմ՝ շարուած են մեքենաները։
իհարկէ, ես կը նախընտրէի ապրել քայլելի տեղանքում, բայց ինչեւէ։
ու դէ մարդիկ կախում են ոտքերը, նայում են դէպի ձոր, նայում են օդանաւերին որ կախւում են հեռւում, յետոյ իջնում զուարթնոցում։
միացնում են երաժշտութիւն։
երէկ տուն չմտանք, կանգնեցինք, զի լաւ երաժշտութիւն էր։
— հանե՞մ։
— հանի՛։
ու էդ մարդիկ էլ տեսան մենք յապաղել ենք, մտածեցին՝ երաժշտութիւնը դուր չի գալիս, աւելի ճիշտ դրա առկայութիւնը, ու մէկը միւսին ասաց՝ անջատի երաժշտութիւնը, ուշ ա, կարող ա խանգարես, ու անջատեցին։
իսկ մենք ուզում էինք թրեքն իմանալ որն ա։ էհ։
#անկապ #առօրեայ #քաղաք
երբ տեղափոխւում էինք, գուցէ գրել եմ, չեմ յիշում, ինձ հարեւանները տարբեր հարցեր էին տալիս վերելակում։
վերելակում, ի դէպ, այդ օրը լոյս չկար։ այսինքն այդ ժամանակաշրջանը։ կամ դարաշրջանը։ էնտեղ, երբ լոյսը փչանում էր՝ մի քանի շաբաթ տեւում էր որ փոխէին։ գուցէ լամպը չէր փչանում, այլ ինչ֊որ այլ բան։
իսկ դա էն «լաւ» վերելակներից էր, բելառուսական, եւ հայերէն խօսող։ աւելի շատ սարսափներ չեմ ուզում դրա մասին պատմել։
ինչեւէ, այդ օրը, որ ընկերներս պիտի գային օգնելու, ես կախեցի վերելակի առաստաղից լապտեր, սքոթչով կպցրի։
ու երկու անգամ տեղաւորուել եմ իրերի եւ հարեւանների հետ։ մի անգամ տարիքով կանայք էին։ հարցին, ո՞ւր ենք գնում՝ ասի՝ մօտ։ ասին՝ «էլի վարձո՞վ», ասի՝ «հա»։
զի ես չէի ուզում այդ «կոնստրուկտիւ բռնութիւնն» անողը լինէի։ չէի ուզում իրենք վատ զգան, որ իրենք մնացին էս քանդուող ու փտող շէնքում, իսկ ես գնացի աւելի լաւ տեղ։ ու ինձ թւում ա էդ կանայք մի տեսակ թեթեւութիւն էլ զգացին։ չեմ իմանում, իհարկէ, մտքերը չեմ կարդում։
այլ անգամ սայլակով կին էր։ այսինքն՝ երեխայի սայլակով։ ասաց՝ «մտնեմ էլի»։ ասի՝ «հա, հա»։ երեխան աղջիկ էր, խիտ վարդագոյն կօշիկներով, ու բանտիկներով կօշիկների վրայ։ այդ կօշիկներով սկսեց բաւական ագրեսիւ խփել վերելակի պատին, ու էդպէս շարունակ։ կինը հարցրեց՝ այսինքն բնակարանը դատա՞րկ ա մնում։ ասի՝ հա։ ասաց՝ մենք էս շէնքում կամ մօտակայքում փնտրում ենք։ հարցրեց՝ ի՞նչ արժի։ ասի ինչ արժի, ու ասի որ լիստում աւելի թանկ էր, մեզ ծանօթով աւելի էժան են տուել։ ասաց՝ չէ, շատ թանկ ա մեզ համար, մենք մի սենեականոց ենք փնտրում։ ու կարծես վառուող յոյսը կորաւ։ ըստ երեւոյթին ամուսնու ծնողների հետ էր ապրում, ու կուզէր գոնէ մի քիչ առանձնանալ, բայց թանկ ա։
չեմ յիշում նա հարցրե՞ց, արդեօք վարձով ա մեր նոր տունը։ կարծես չէ՝ ինքն իր խնդիրներով էր մտահոգուած։
բայց թէ հարցնէր՝ ասելու էի՝ այո։
ու նէնց չի որ իրականում սեփականութիւն ա, ես ̶լ̶ա̶մ̶պ̶ի̶ բանկի ստրուկն եմ։
վերջերս մտանք էդ հին շէնքի մօտակայքում (քանի որ նոր շէնքի մօտակայքում էլ ա) մթերային խանութը։ էդ մթերային խանութը, երբ այն նկատել էինք, աշխատում էր, յետոյ փակուեց։ յետոյ այն սկսեց աշխատեցնել պոնչը։ յետոյ մի անգամ պոնչը հեռախօսով պատմում էր, որ մայրը հիւանդ ա։ թէ հիւանդ էր ու էլ չկայ։ չեմ յիշում։ յետոյ պոնչի խանութը փակուեց։ յետոյ մի ընտանիք եկաւ, շատ հաւէս երկու դուստր ունէին, ու դուստրերը շատ ոգեւորուած էին որ հիմա փորձում են խանութ աշխատեցնել։ իրենց հայրիկն ու մայրիկն էլ էին ներդրւում։
երբ մարտի ութին մտանք, դաշտային ծաղիկներ նուիրեցին։ սոնան չի սիրում մարտի ութը, աասում ա «կինը մարդու բարեկամն ա» այդ օրուայ մասին։ բայց դէ էդ մարդուն չուզեցինք նեղացնել, շնորհակալութիւն ասացինք։
յետոյ նա էլ փակուեց։
ու երկար ժամանակ դատարկ էր խանութը։
այդ նոյն մայթի վրայ կար դեղին բուդկա։ շատ հետաքրքիր տեսք ունէր, միշտ հետաքրքիր էր, ե՞րբ ա սարքուած եղել, կոմունիստների ժամանա՞կ։ կոր անկիւններով ա, փախած ֆորմայի։
այդ դեղին բուդկայի մէջ աշխատող կին էր։ գլխի վերեւում էր թուղթ էր կախուած, որի վրայ իր անուն ազգանունն էր ու «աձ» դրանից աջ։ իր անունով աձ ունի։
ու նա էր միրգ ու բանջարեղէն վաճառում։ իր տեղը շատ փոքր էր ու անյարմար։ ու մտածում էինք որ ձմռանը բաւական ցուրտ պիտի լինէր էնտեղ։
էս անգամ մտանք էն աւելի մեծ տարածքը, ու այնտեղ նա էր։
մեզ չճանաչեց, բայց մենք իր հետ բարեւեցինք թէ ինչ, սկսեց մեզ գովալ, ասաց՝ «ապրէք որ մեր լեզուն սովորում էք»։ ես վարժ հայերէնով հետը խօսեցի, հասկացաւ որ տեղացի ենք, յետոյ էլ յիշեց մեզ։ զրուցեցինք, ես ինձ յուզող հարցից հետաքրքրուեցի՝ ո՞ր թուի ա բուդկան ու որտեղից ա։ ասաց՝ ինչ էստեղ հարս եմ եկել՝ այն կայ։
ասաց որ անապայում նմանատիպ խանութ ունէին։ որ բուդկան էժան էր, ու որդին էստեղ ընդունուել ա «բարձրագոյն» ու էսա պիտի բանակ գնայ, ու նա ամուսնուն ասաց՝ արի ստեղ մնանք, չգնանք։ ու բուդկայում էին գործ անում։ բայց հիմա սա ազատուեց, ասաց՝ մէկ ա անապայում աւելի թանկ էինք վճարում վարձի համար, արի փորձենք։ ու հիմա էդ տեղն են վերցրել։ ահաւոր յուսով եմ որ կաշխատի լաւ։
ասաց, որ իր մօտ գալիս ա ռուս աղջիկ, շատ տատուներ ունի։ ու որ նոր տատու ա աւելացրել հայերէն՝ «ոչ պատերազմին»։ ու ամէն անգամ նոր բան ա սովորում հայերէն, ու հետը խօսում ա։
հարցրեց, բա ո՞ւր ենք տեղափոխուել, սոնան ասաց՝ մօտ։ հարցրեց՝ էլի վարձո՞վ։ ու սոնան գիտէր որ ես կուզեմ ճիշտը չասել։ միւս կողմից էդ ամէն զրոյցից յետոյ, որ նա էլ ա ոնց որ աւելի լա՞ւ, տեղ տեղափոխել խանութը, մտածեց ասի ճիշտը։ դէ, նա միշտ ա ճիշտն ասում ու ինձ մատնում ա։ եթէ ես ինչ֊որ պատճառով ճիշտ չեմ ասում, յետոյ նա յայտնւում ա, պարզւում ա որ սխալ եմ ասել, այլ ա ասում։ յետոյ նայում ա ինձ, ասում ա՝ ինչի՞ սէնց ասացիր։ հիմա գիտէր էս վարքս, մտածեց որ ես կուզեմ ասել որ վարձով ենք։ ու ասաց՝ էս անգամ մերն ա բնակարանը։
իսկ էս կնոջ աչքերը լցուեցին, յուզուեց։ ասաց որ շատ ա ուրախանում երբ «էս երկրում» մարդիկ կարողանում են մի ձեւ դասաւորել կեանքը։
շատ ուրախացաւ մեզ համար։
ու տէնց։
#անկապ #առօրեայ #զրոյց #երեւան #քաղաք
ուրեմն էս տանը սոնան որոշել ա էսթետիկ դրդապատճառներով որ ննջարանի վարագոյրը լինի սարքած emergency blanket
֊ից՝ տէնց բարակ ֆոլգայոտ կտոր ա, որ 97, ոնց որ, տոկոս ջերմութիւնը պահում ա։ դրանով եթէ սարերում կորես, փաթաթուես, պիտի որ չմրեսես մեռնես։ ահաւոր էժան ա, ու շատ լաւ ծալւում ա, դրւում ա գրպանի մէջ։ նաեւ ննջարանի դռան փոխարէն ա դրանից։
ննջարանի մնացած պատերն էլ բետոն են։ պլիւս ի դէպ, ննջարանը կիսով չափ գետնի մէջ ա, կողքերից էլ ժայռ ա։
հիմա մտածում եմ, ինչ լաւ եմ արել, որ պատի միջով ethernet
եմ քաշել, ու վարդակ ունեմ ննջարանում։ զի wifi
֊ը չի բռնում։
յ․ գ․ բայց 3g
հեռախօսը բռնում ա։ ի դէպ, էս տանը հեռախօսի կապը շատ վատ ա աշխատում, էլի, ժայռի, բետոնի պատճառով հետեւից, իսկ դիմացից չկան 3g
աշտարակներ ու դէ ապակիները։ ու հարեւանը կիսուեց, որ երբ շարժւում ես, փորձելով աւելի լաւ տեղ գտնել՝ աւելի ա վատանում կամ կտրւում կապը։ պէտք ա մի տեղում մնաս, տէնց աւելի կայուն ա։
յ․ յ․ գ․ մի հատ էլ emergency blanket
֊ից գլխարկ սարքեմ ինձ։ նաւի ձեւով։
#անկապ #առօրեայ #վարագոյր
էդ օրն «առաւօտը» ոչլոյսոչմութում էի, կառլէնն եկաւ իր մոպէդով, թօրոսի հետ էինք խօսում, կառլէնը թօրոսին ասաց՝ երեկոյեան արի միրզոյեան, արգէն ա նուագելու։
յետոյ նայեցի համացանցում՝ նաեւ killnf֊ը։
killnf֊ի ելոյթին ուշացանք, իսկ սիրաւեանի սէթին լիքը նկար արեցի, որոնցից գիֆեր ստացուեցին՝
սա գիֆ ա, որ բոլոր ընտրուած նկարները պարունակում ա՝
սա դրա փոքր՝ 300x224 տարբերակն ա՝
սա շատ կարճ գիֆ ա, երկու կադրից՝
սրանք տարբեր՝
ի դէպ, գիֆերը սարքեցի էսպէս՝
նախ քաշեցի ֆրեդի սկրիպտերից գրէյթոնինգը էն պանակ ուր ընտրուած նիշքերն էին։
յետոյ այսպէս՝
NS3="300x224"
NS4="400x299"
NS5="500x373"
set -x
mkdir -p tmp0
mkdir -p $NS3
mkdir -p $NS4
mkdir -p $NS5
for i in *.jpg
do
./graytoning -r 58.7 -g 29.9 $i tmp0/${i}_gray.jpg
convert -resize ${NS3} tmp0/${i}_gray.jpg ${NS3}/${i}_sm.jpg
convert -resize ${NS4} tmp0/${i}_gray.jpg ${NS4}/${i}_sm.jpg
convert -resize ${NS5} tmp0/${i}_gray.jpg ${NS5}/${i}_sm.jpg
done
յետոյ բոլորն էսպէս՝
convert -delay 30 -loop 0 *.jpg test.gif
իսկ տարբեր աւելի կարճ գիֆերն էսպէս՝
LOOP4="DSCF6799-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6800-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6801-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6802-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6803-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6804-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6807-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6808-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6809-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6810-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6811-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg"
LOOP5="DSCF6807-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6808-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6809-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6810-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg DSCF6811-fujichrome-astia-100f-daylight-exp-2005.jpg_sm.jpg"
convert -delay 40 -loop 0 ${LOOP1} areg1.gif
convert -delay 40 -loop 0 ${LOOP2} areg2.gif
convert -delay 40 -loop 0 ${LOOP3} areg3.gif
convert -delay 40 -loop 0 ${LOOP4} areg4.gif
convert -delay 40 -loop 0 ${LOOP5} areg5.gif
իսկ էն որ երկու կադրից ա դէ պարզ ա՝
convert -delay 40 -loop 0 first.jpg second.jpg a.gif
ու տէնց
#թուանշային #լուսանկարներ #առօրեայ #քաղաք #գիֆ #ռէփ #սէթ #killnf #արէգ_սիրաւեան #միջոցառում
խցիկ՝ #Fujifilm_FinePix_T410
վայր՝ #երեւան #միրզոյեան գրադարան
էսօր հին ընկերոջս տեսայ, կիմչի֊ում թէյ խմեցինք։
կիմչիի սեղանին ծաղիկներ էին դրած, նկարեցին android֊ի գործիքներից մէկով ու պարզեցին որ շանբերան ծաղիկն ա, անգլերէն՝ snapdragon։
մէկն էլ փորձեց snapdragon փնտրել, ասացի՝ էսա chipset֊ն ա բերելու qualcomm֊ի։ ու հա, բերեց։
ու էդ պահին ընկերս հարցրեց՝ ո՞նց անեմ, որ եօթիւբը «բեքգրաունդ» վիճակում շարունակի նուագել։
ասում ա՝ գնացի նոյնիսկ հիւսիսային պօղոտայի xiaomi֊ի, էնտեղ էլ նայեցին, նայեցին, ասին՝ չենք կարող անել։
ասում ա՝ յետոյ ես ձեւը ինքս գտել էի՝ դիտարկիչով էի աշխատացնում, դրա մէջ աշխատում էր։ յետոյ ասում ա «քրոմը» թարմացաւ, ու մի պահ սկսեց էլ չթողել։
ասի՝ ինչ֊որ բան կարդացել եմ այդ մասին։
ասի՝ սպասի։ տեղակայեցի իրան fdroid, մտածեցի՝ դրա մէջ հաստատ մի բան կը գտնուի որ էդպէս կաշխատի։ փնտրեցի youtube, տեսայ ինչ֊որ libretube կայ։
ասի՝ փորձենք, տե՛ս, սա ազատագրող յաւելուած ա, այն կաշխատի «բեքգրաունդ»֊ում երեւի։
իհարկէ, հոգիներս դուրս եկաւ, մինչեւ xiaomi֊ի android֊ի վրայ fdroid֊ը տեղակայեցինք, բայց ես արդէն փորձ ունէի, գիտէի ինչ բարդ ա։ եւ ի դէպ, դրա միջերէսը ամենաշատը չեմ սիրում տարբեր android֊ներից, զի չունի յաւելուածների ցանկ, պիտի գտնես պատկերակը էկրանին։
չգիտեմ ինչի՞ էն էդպէս արել, համարում են որ դեբի՞լ են իրեցն օգտուողները, եթէ էկրանին չդնեն, չե՞ն ֆայմի գտնել։ ինչեւէ։
իսկապէս, աշխատեց libretube֊ը, ու ես ասացի, թէ՝ տես, ազատում ա, ազատագրող ա։
ու մտածեցի որ ասում ենք «ազատ» մարդիկ չեն ջոկում ինչ ենք ասում։ իսկ «ազատագրող»֊ը կամ «ազատողը» շատ աւելի հասկանալի ա։ ու իմաստն աւելի ա արտայատում։
#ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #անդրոիդ #տեք #եօթիւբ #յաւելուած #պատմութիւն #առօրեայ #եզրաբանութիւն
պարզւում ա, youtube-dl
֊ի վերջին թողարկումը վաղուց չի աշխատում։
ու եթէ փորձում ես ինչ֊որ բան ներբեռնել, ասում ա՝
[youtube] U4l6K4_7nQ0: Downloading webpage
[youtube] U4l6K4_7nQ0: Downloading MPD manifest
ERROR: Unable to extract uploader id; please report this issue on https://yt-dl.org/bug . Make sure you are using the latest version; type youtube-dl -U to update. Be sure to call youtube-dl with the --verbose flag and include its complete output
բայց master
֊ում այդ խնդիրը լուծուած ա, ու այնտեղից տեղակայածը կաշխատի։
սակայն կայքում կամ github֊ում նկարագրուած չի այլընտրանքային տեղակայման ձեւ։ երեւի փայթընի հետ աւելի ծանօթ մարդկանց համար բացայայտում չի լինի, բայց ահա, գրում եմ, չմոռանամ՝
python -m venv ~/ytvenv
. ~/ytvenv/bin/activate
python3 -m pip install --force-reinstall https://github.com/yt-dlp/yt-dlp/archive/master.tar.gz
յետոյ կարելի ա այն աշխատեցնել՝
~/ytvenv/bin/yt-dlp -x --audio-format mp3 --audio-quality 0 https://www.youtube.com/watch?v=U4l6K4_7nQ0
#փայթըն #youtube-dl #ակնարկ #առօրեայ #տեք #անկապ
ուրեմն՝ մենք՝ մարդիկ, որ սիրում ենք տակից վերեւ հասկանալ, հետեւաբար սիրում ենք պարզ կամ աւելի բաց, ազատ տեք, եւ մեզ զգում են չհասկացուած փոքրամասնութիւն՝ իրականում երբեմն բնաւ էլ փոքրամասնութիւն չենք։
էսօր հանդիպել եմ մի մարդու (գործնական հանդիպում էր), որ ինձ ասում էր՝ ձեր նմաններին շաաատ գիտեմ։ ու ես տէնցը չեմ, ես կարծում եմ՝ պէտք չի հեծանիւ յօրինել (այո, մենք սիրում ենք հեծանիւներով զբաղուել), ես սիրում եմ կոմերցիոն պատրաստի լուծումներ։ ու սկսեց պատմել էն բոլոր մարդկանց մասին, ում գիտի, որ էդ ոճի են։ ու իսկապէս, շատերին ես գիտէի, շատերի մասին էլ բաներ էր պատմում, որ ակնյայտ էր՝ տէնցն են։
ու նա էր իրան չհասկացուած փոքրամասնութիւն զգում։
ասածս ինչ ա՝ գուցէ արժի թափ տալ էդ չհասկացուած մարգինալութեան փոշին, ու վելեշքո՛ն, բաց թո՛, անցի առաջ։
#տեք #մշակոյթ #անկապ #առօրեայ
ոմն ռաջայի վիդեօն էր եօթիւբն առաջարկել, մտածեցի՝ ռուսները գիտենք ինչ կասեն, տեսնես հնդի՞կն ինչ կասի։ ենթադրեցի որ էդ անունով լոկ հնդիկներ են։
տէնց, բան էլ չասաց, լուռ վիդեօ էր։
բայց վերջում գրեց «chainal susbcreb please» ու ես մտածեցի՝ երեւի հնդիկ չի, ինչ֊որ փախած լեզու ա։
բացեցի գուգլի թարգմանիչը, ներմուծեցի, որ ջոկի թէ ինչ լեզու ա։ ասում ա՝ անգլերէն։
հմմմ։
հիմա չեմ իմանում, թէ՞ էդ լեզուն դեռ չեն աւելացրել գուգլ թարգմանիչ, թէ՞ էդ տղան դիսլեկսիկ ա, թէ՞ հատուկ ա էդպէս գրել ու դա մէմ ա, թէ՞ ինչ ա կատարւում։
ու տէնց։
#անկապ #առօրեայ #էկրանահան #վիդեօ
ո՞նց անեմ, ռասթի ու նոդջս֊ի հետ գործ չունենամ։
որ համակարգումս չլինի, որ բիլդ չանեմ։
կասէի նաեւ՝ փայթընի, բայց ոնց որ բացի k1ss֊ից ոչ մէկ տէնց հնարաւորութիւն չունի։ ու քանի emerge֊ը փայթընով ա գրուած, առաւել եւս։
#առօրեայ
ուրեմն էս տեղում կայ եթովպիայի սիդամօն, բայց դրանով ֆրենչ փրես չեն տալիս։ տալիս են այլ սուրճեր, որ ես չեմ նախընտրում։
զի այլ մեքենայի մէջ ա ու բարդ ա։
ու էս բոլոր բարիստաներից՝ էս մարդուն յաջող դիմանկար եմ արել, այն էլ՝ ինստանտ, էն մարդու հետ խօսել եմ իր գիւղից, նա էլ ինձ իր նկարներն ա ցոյց տուել, բայց ոչ մէկ ինձ եթովպիա սիդամօյով ֆրենչ փրես չի առաջարկում՝ ասում են՝ չէ, դրանով՝ չէ։
միակ մարդը, որ ասում ա՝ ձեզ համար ես կանեմ՝ դաշնակ ազգայնականն ա։
ընկերս իրենց բոլորից նա դուրս եկաւ։
#անկապ #առօրեայ #սուրճ
ուրեմն մտնում եմ ես իրենց գրասենեակ, տեսնեմ նստած ա շինարարի հետ, խօսում ա, փայնբուքն ա իրենց մօտ, արագ արագ նախագիծը մեծացնում փոքրացնում ա, յետոյ տեղափոխւում ա նոյն նիշքի, նոյն հարթութեան մէջ գտնուող այլ գծագրի վրայ, մեծացնում փոքրացնում ա, ամէնը շատ արձագանքող ա։
այդ ամէնը pinebook pro
֊ի վրայ ու qcad
֊ով։
փայնբուքն ունի չորս գբ օպերատիւ յիշողութիւն, որ ում ասես՝ կասեն, թէ դրա տակ ապրելն անհնար ա։
qcad
֊ն էլ շատ արագ չի կարող աշխատել, զի q
տառը յղում ա qt
«ֆրէյմուորքին», որը բաւական շքեղ ա, ու դրա հաշուին՝ ծանր, ու շատ տեղափոխելի ա՝ ու դրա համար ունի աբստրակցիաների շատ շերտեր, ու դրա հաշուին նոյնպէս՝ ծանր։
բա որ այդ cad
ծրագիրը շատ օպտիմալ գրուած լինէր՝ ոչ qt
֊ով, այլ որեւէ պակաս շքեղ գրադարաններով։
#առօրեայ #փայնբուք #ծրագրակազմ #ծրագրաւորում #տեք
երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։
ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։
յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։
ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։
իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։
նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։
էհ։
ինչեւէ։
#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն
երէկ ջոկեցի որ ելքի վիզաս սպառուած ա։ էսօր առաւօտը գնացի իմ ոստիկը, որ ստանամ։
մտնում եմ՝ լայն մեծ սենեակ ա, մարդիկ հեռու հեռու են կանգնած, ինչ֊որ համարակալուած սեղաններ են, ու մարդիկ դրանց մօտ, նաեւ ստեղ էնտեղ աշխատողներն են քայլում լուրջ տեսքով։
ու ես չգիտեմ՝ ի՞նչ անել։
ու ուզում էի ակնարկել իրենց, որ «ծրագիրը», ui֊ը լաւ չի գրուած։
էս անցնող մարդկանցից մէկին կանգնեցրի, ասացի՝ ես եկայ, ու չգիտեմ հիմա ի՞նչ անել։
ասաց՝ ի՞նչ ա պէտք։ ասացի՝ ելքի վիզա։ ասաց՝ զինգրքոյքը մօ՞տդ ա։ ասացի՝ այո, ասաց՝ գնա վճարի՝ ցոյց տուեց տերմինալի վրայ, ես նայեցի էն կողմ, շրջուեցի հետ տեսնեմ՝ գնա՜ց։ իսկ ես ապա ուզում էի հարցնել՝ ինչքա՞ն, ուզում էի հարցնել՝ յետոյ ի՞նչ անեմ։
ու էդ տերմինալի մօտ ոչ մէկ չկար որ գիտի, ամենակարեւորը, դրա abcde ստեղնաշարով օգտուել, յետոյ էլ գիտի ինչը որտեղ ոնց են վճարում։ ի դէպ՝ դա տերմինալի ֆէյլն ա, զի տերմինալը նրա համար չի, որ կողքը մարդ կանգնեցնեն, որը գիտի դրանից օգտուել։
տերմինալը նրա համար ա, որ ինքդ մօտենաս վճարես։ ու կարող էին էնպիսի ui սարքել, որ քեզ ուղեկցի, հարցեր տայ, գուցէ, ու ճիշտ տեղ տանի։
ինչեւէ, մարդ չկար այդ տերմինալի մօտ, ես էլ դուխ հաւաքեցի, մօտեցայ, տեսնեմ, ի՞նչ ա, բզբզամ։ մօտեցայ մէկ էլ չգիտեմ որտեղից աղջիկ բուսնեց՝ ասաց՝ ի՞նչ ա պէտք։ վճարեցի, ուրեմն, ասաց որ 300 դրամ շատ ա լինելու, ու հեռախօսի համար ուզեց, որ մանրը դրա վրայ փոխանցի։ ես էլ նայեցի հասցէագրքումս, ընտրեցի մէկի համարը, ասացի այն։
ու տէնց, յետոյ էլի չգիտէի ինչ անել, ինքս դուխ հաւաքեցի, զի շատ ազատ պատուհաններ կային, մօտեցայ, ասացի՝ չգիտեմ հիմա՞ ինչ անել, չեք ունեմ, ու վիզա ա ինձ պէտք։ ասին՝ ստորագրի չէքի վրայ, ու գնա նստի։ գնացի նստեցի, չհասցրի գործի տեղի չաթը նայել, եկան, անձնագիրը տուեցին ձեռքս, ու կրկին՝ չհասցրի շնորհակալութիւն ասել՝ անհետացան։
վատ չի իրականում։ առաջ գիտէ՞ք ոնց էր։ աստուած, պէտք ա կօշիկները լպստէիր, ու կարող ա երկու շաբաթից տային։ ու դէ լիքը կոպտելու էին ընթացքում։ ինչեւէ։
մենք մօտենում ենք կարեւոր մասի՝ ուրեմն յետոյ եկայ տուն, կպայ գործի տեղի երկու ժողովի, գործ արի, ու տարայ սոնային իր ոստիկը։ մտանք՝ իրենց մօտ լրիւ այլ վիճակ էր՝ նեղ, շատ մարդ իրար գլխի։ ես արդէն գիտէի ինչ անել, տերմինատորի պէս նայեցի շուրջս, տեսայ տերմինալը, էնտեղ վառուեց՝ «TARGET FOUND; ORG #200; LDA #350;»։
բայց կրկին, կողքը դէ նստարաններ էին, ինչ֊որ մարդիկ, ինչ֊որ կին էր երեխաների հետ խաղում։ տէնց մինչեւ կանգնած էինք էդ տերմինալի մօտ ու մտածում ինչ անել, մէկ էլ ինչ֊որ մարդ մօտեցաւ, էդ կնոջը ձեն տուեց, էդ կինն իր համար ընդունեց վճարը տերմինալով։ օկէյ, մենք էլ դէ «մեզ էլ, մեզ էլ կօգնէ՞ք», էդ կինը ասում ա գումարը, ու ասում ա՝ 200 դրամ աւել ա լինելու։ ես նկատեցի որ թիւը տարբեր ա, բայց մտածեցի՝ կարո՞ղ ա այլ տերմինալ ա, շատ են պահում, բայց ոնց որ նոյն տելսելլն էր։ ինչեւէ, վճարելուց յետոյ կրկին հարցրեց՝ ի՞նչ համարի փոխանցեմ մնացորդը։ դէ սոնան ասաց իր համարը, ու էստեղ նա ասում ա՝ ստուգէք պիտի կոդ եկած լինի։
ասում եմ՝ ինձ կոդ չէր գալիս, անկապ համար եմ ասել։ ասում ա՝ չի կարող պատահել, պէտք ա անձը հաստատի, դա նրա համար ա որ անձը նոյնականացնի, դրա համար չի լինի, դա շատ կարեւոր ա, չեմ կարող գործարքն աւարտել, եթէ սմս֊ով ստացած կոդը չասէք։
հիմա մտածում եմ՝ եթէ ինձ ասէին՝ ինձ շատ բարդ կը լինէր էդ կոդը ճարել։ ինչեւէ, ինձ չեն ասել։ բայց ասում եմ՝ ինձ հետաքրքիր ա պարզապէս, ո՞նց ա որ չեն ասել՝ ասում ա՝ հնարաւոր չի։
օկէյ։ ուշ ֆայմեցի, որ կարո՞ղ ա նա չգիտի, որ էդ կոդը կարեւոր չի, ու զուտ նրա համար ա որ էդ մարդը համոզուի որ իրան փող ա եկել։ բայց չէ, նա առանց այդ էլ կը տեսնի որ փող ա եկել, չէ՞։
ինչեւէ։ յետոյ սոնային էլ ասին՝ չէքի հետեւի կողմի վրայ ստորագրի, իսկ այդ չէքի հակառակ կողմում գրուած էր՝ «խնայէք թուղթը եւ բնութիւնը, մի վերցրէք չէք», կամ նման մի բան։ բայց էդ չէքը չէր լինի չվերցնել, ինքը էնտեղ ա որ իրան վերցնեն, տանեն ցոյց տան։ չեմ յիշում, կարծես ինձ որ ասին ստորագրեմ, չէի նկատել նման գրութիւն։ գուցէ իսկապէս ա՞յլ տերմինալ էր։
յետոյ էլի տարբերութիւն կար, ասին՝ գնա շեֆի սենեակ, էնտեղ չգիտեմ արդէն ինչ արին, դուրս եկաւ, կրկին մօտեցաւ էդ սպասարկող սեղաններին, որ էստեղ աւելի բուդկաներ էին, ու արդէն ստացուեց։
բայց այդ սմս֊ի պահը ինձ ոչ պարզ մնաց։
#անկապ #առօրեայ
էն օրը շեքսպիրի ու վաչագանի հետ էինք խօսում, փեբլներով հիանում, ու վաչագանն ասաց՝ ես չեմ ուզում ծանուցում գայ ինձ։
ու որ խառը խօսում էինք՝ չհասցրի ասել՝ ես էլ տանել չեմ կարող ծանուցումներ։
այդ պատճառով իմ կոմունիկատոր սարքը չի ստուգում իմ պաշտօնական մէյլը, իսկ դէ ջաբերում էն մարդիկ են, որ գրեն՝ կուզեմ ստանալ։
էնպէս չի որ ում գիտեմ՝ ջաբեր են օգտագործում։ ֆբ մեսինջեր չի ու ծելեգրամ չի, որ շատերն ունենան։
ու հեռախօսս ստուգում ա իմ գաղտնի մէյլը, որը մենակ ընկերները գիտեն։ ոչ սպամ ա գալիս էնտեղ, ոչ լոմոգրաֆիի նամակ, ոչ լայն շրջանակից նամակներ։ էդ հասցէով երեւի շաբաթը մէկ եմ նամակ ստանում։
իսկ «պաշտօնականը» կարգչով եմ լոկ ստանում, երբ ուզում եմ՝ թանդըրբրդի մէջ եմ նայում։ ու ի դէպ թանդըրբրդի ծանուցումներն էլ անջատած են՝ չեմ տեսնում որ եկաւ նամակ։ պիտի ինքս գնամ նայեմ թանդըրբրդի պատուհանին։ որը օրը մի քանի անգամ անում եմ։ բայց ոչ շատ՝ մի քանի անգամ։
#համացանց #ծանուցում #ծանուցումներ #առօրեայ
էն օրը մի տեղում էի, նոյն սենեակում մի սեղանի մօտ նիկոլի որդին էր ընկերոջ հետ, միւսի՝ մի աղջիկ։
բնական ա՝ թանկ ռեստորան չէր, իմ սիրած, ես կասէի բոմժական տեղերից էր։ գաղտնիք չի, երեւի, որ աշօտն էլ ա նման տեղեր նախընտրում։ պարզապէս նշում եմ, եթէ չգիտէք։
աղջիկը փորձեց հայերէն խօսել, շատ թոյլ էր իր հայերէնը, անցաւ ռուսերէնի՝ զգացուեց որ ռուսաստանից ա, գուցէ հայրենադարձուած։
հարցնում էր ո՞վ լար ունի, աշօտը կամ ընկերը տուեցին, չեմ յիշում։
յետոյ, երբ իրենք գնում էին, աղջիկն ասաց՝ իրան կասէք շնորհակալութիւն, որովհետեւ ես եկել եմ հայաստան եւ էլի մարդիկ գիտեմ որ եկել են հայաստան, որովհետեւ նա անում ա այն ինչ անում ա։
#յեղափոխութիւն #պատմութիւն #առօրեայ
մի քանի շաբաթ մի տեղ գործ գնացի անեմ, էնտեղ մի տղայ կար, որ լսել էր իմ մասին, ու մէկ էլ տեսաւ իմ վրայ այս կրծքանշանը։
ասաւ՝ վայ աստուած, դու է՞լ ես էս ֆիլմը հաւանում, ես է՛լ եմ ֆան դրա, ասաւ՝ ես գիտէ՛ի որ մենք ընդհանուր բան կը գտնենք, ես գիտէ՛ի որ դու լաւ բաներ կը սիրես։
հիմա արի ու այս ամէնից յետոյ ասա, որ ես իրականում rss֊ն եմ սիրում, ոչ թէ ֆիլմը, իսկ ֆիլմը չեմ էլ տեսել։
#առօրեայ #չգիտեմ #պատմութիւն
այսօր ակնոցս կորցրել էի։
երբ դիմակով եմ՝ գոլորշիանում ա յաճախ, ու էդպէս հանդում դնում եմ տարբեր տեղեր, յետոյ վերցնում։
երբ դուրս էի գալիս համալսարանի սենեակից, զգացի որ ակնոցը չկայ։ նայեցի սեղանին, աթոռին, սեղանի տակ՝ չկայ։
գնացի լսարան՝ չկայ։
գնացի ճաշարան՝ չկայ։
մօտեցայ էն կնոջը որ թէյ ա լցնում, հարցրի՝ կարո՞ղ ա էնտեղ եմ թողել վճարելիս՝ ասաց ի՞նչ ձեւի ակնոց էր, արեւայի՞ն, ասացի՝ չէ, թափանցիկ, ոնց սովորաբար վրաս լինում ա։
նայեց ինձ վրայ, ասաց՝ չէ, չկայ։
գնացի եւս մի անգամ սենեակումս կամ լսարանում նայեմ, մէկ էլ աստիճաններով բարձրանալիս զգում եմ, որ դէմքիս մի բան ա բարձրանում֊իջնում։
ակնոցը վրաս էր, չէի հասկացել։
էն կինն էլ ուղիղ դէմքիս էր նայում, երբ նկարագրում էի ինչ ձեւ ա, ու որ սովորաբար վրաս ա։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
փոխել եմ postfix֊ը opensmtpd֊ով։
նոր ծրագրակազմ տեղակայելը, օրինակ էսպէս, իմ դէպքում՝ գեղեցկութեանը եւ կարգ ու կանոնի ձգտումն ա, ձգտում ա որ հասկանամ ինչ ա կատարւում, եւ որ ունենամ սեթափ, ուր ինձ համար աւելի քիչ մութ անկիւններ կան։
առհասարակ, մէյլը շատ բարդ բան ա, զի ի սկզբանէ նախագծուած էր աշխարհում, ուր սպամ չկար։ իսկ այսօր մէյլի վրայից մենք ունենաք տարբեր պոզեր եւ պոչեր, որ օրինակ, բարձրացնենք հաւաստիութիւնը մեր սպասարկչի իսկապէս ինքը լինելու, մեր վարկանիշը բարձր պահելու, եւ այլն։ կարգաւորելը՝ երկարատեւ, ջանջալ գործընթաց ա։
երբ ընկերոջս օգնեցի ջաբեր սպասարկիչ կարգաւորենք՝ արեցինք արագ, ընդհանուր ամէն ինչով մի ժամից շատ չտեւեց։ բայց մէյլ գիտէի որ երկար ա տեւելու։ մի անգամ էլ այլ ընկերս խնդրեց իր postfix֊ը նայենք՝ վախենում էի որ տակից դուրս չեմ գայ էդ մի երկու ժամում, ինչ ունէինք երեկոյեան, ու իսկապէս՝ չկարողացայ օգնել։
գիտեմ, որ շատ բան ինձ մօտ ստացւում ա միայն երկարատեւ հաւասարակշռուած, ջանջալ գործընթացով, ուր կարողանում եմ ուշադիր կարդալ ձեռնարկի մասեր, հանգիստ փնտրել հինտեր համացանցում, առանց մտածելու թէ՝ կողքը սպասող, յոյս ունեցող անձ կայ, կամ որ ժամանակի մէջ չենք տեղաւորուի։
այդ առումով այլ ընկերս ա զարմացնում՝ միշտ տէնց իրան դնում ա իր երազած տղայի տեղ, ասում ա՝ ի՞նչ ա պէտք, անեմ։ ես տէնց համարձակ չեմ լինում, զի գիտեմ, որ կարող ա խրուեմ, չկարողանամ օրեր շարունակ դուրս գալ։ գիտեմ, որ վերջում կը ստացուի, բայց գիտեմ, որ մինչեւ հոգիդ չհանի՝ չի աշխատի։
միշտ ուզում էի, որ ժամանակ լինի, պոստֆիքսս համ արդիականացնեմ (զի ինչ֊որ տողեր արդէն հնացած են, ու ինչ֊որ վարկածից սկսած կը սկսէին չաշխատել) համ կարգի բերեմ նորից, զի խառն ա։
պոստֆիքսի կարգաւորումներն էլ՝ լիքը, ու տարբեր նիշքերով սփռուած։
լրիւ վիրտի ասածն ա, որ մեծ լեզուն ունի ստորջրեայ քարեր, եւ հնարաւոր չի բոլոր ստորջրեայ քարերին ծանօթ լինել, հետեւաբար, երբ ունես մեծ լեզու, չես կարողանում ապահով եւ յուսալի կոդ գրել։
նման բան ա եւ պոստֆիքսը։ ես առհասարակ, չեմ սիրում բարդ համակարգեր, չեմ սիրում ունենալ բարդ համակարգից գիտելիք, ես սիրում եմ ունենալ փոքր գիտելիք գործիքի մասին, եւ դա օգտագործելով փնտրել հետաքրքիր լուծումներ։
բայց երբ ինձնից հասնում ա մեծ գործիք սովորել՝ տառապում եմ, դա բաւական տհաճ ա։
եւ երբ մտածում են՝ «սեւ էկրանի» մէջ «անհասկանալի» բաներ ա գրում՝ չէ, շատ պարզ բաներ են, ես բարդ եւ ծաւալուն բաներ չեմ սիրում։
կարճ ասած, սկսեցի պոստֆիքսս կարգի բերել, տեսնեմ՝ էն ինչ ահաւոր ա, ու մտածեցի, որ նաեւ շատ ուզում էի մի օր նայել opensmtpd֊ն, որ անդրանիկն ա օգտագործում՝ ես openbsd֊ի նախագծերը շատ եմ սիրում, օրինակ օգտագործում եմ openntpd։
ահ, էս ինչ լա՛ւն ա, պարզւում ա, opensmtpd֊ն։
սա նաեւ այն մարդկանց մասին ա, որ մի լեզու գիտեն, ու էլ մնացածները չեն նայում, զի հերիքում ա։
ես տէնց մարդու տպաւորութիւն ինքս եմ թողնում։ բայց ես իրականում շատ լեզուներ գիտեմ, շատ բան եմ փորձել, պարզապէս ինձ շատ մօտ ա օբերոնի մինիմալիզմն ու ոգին, ու ամէն մանրուքը այդ լեզուի մէջ սպանիչ սիրուն ա նախագծուած։
opensmtpd֊ի մասին արժի մի հատ առանձին գրել, բայց շատ հասկանալի, շատ պարզ եւ կարճ կարգաւորումներով, ու շատ լաւ գրուած։
փոքր, քիչ յիշողութիւն ա վերցնում, օպտիմիզացուած ա փոքր սպասարկիչների համար, որ երբ հնարաւոր ա՝ յիշողութիւն խնայի, թեպէտ արագութեան հաշուին։
մի օր շատ կը գրեմ գուցէ։
կարողացայ կարգաւորել որ ամէն տիրոյթի համար առանձին dkim ունենայ։ կարողացայ կպնել ընկերոջս relay֊ին, զի էս պահին չունեմ ռեւերս զոնայում dns գրառում։
հիմա փոքր խնդիր կայ, ծմակուտը չի կարողանում մէյլեր ուղարկել, դա էլ պէտք ա ուղղեմ, երեւի թութն ու սփիւռքն էլ՝ դեռ չեմ ստուգել։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
ստեղից ես դէ դիասպորայի մարդկանց էլ եմ տեսնում։ մէկին պատասխանել եմ, դիասպորայի հին գրառումներիցս մէկին յղելով։
ու էնտեղ գնացին մեկնաբանեցին, յետոյ գտան էն հին հոսքի այլ գրառումներ, տարածեցին, քննարկեցին, ու ես կրկին տխրեցի, որ կտրուեց էդ հոսքը։
:/
չգիտեմ, չգիտեմ, արդեօք ճիշտ եմ արել հոսքը կտրելով ու էնտեղ չշարունակելով։ :/
ստեղի պիտակները գոնէ էնտեղ գնային, բայց էստեղ ինչ երկար բան եմ գրում, պիտակները քանի որ տակից են՝ կտրւում են։ :/
#դաշնզերերք #իմպլեմենտացիա #սոշըլհոմ #դիասպորա #անկապ #առօրեայ
ձեզ հետ եղե՞լ ա որ խցիկը վիդեօ նիշքը չհասցնի գրել, աւարտել, ու անջատուի։
նիշքն այդ դէպքում լինում ա փչացած։
էսպէս յաճախ լինում ա վիդեօ ռեգիստրատորների հետ, նաեւ լինում ա դրոների դէպքում։
ու ես հէնց այսպէս, սեպտեմերի կէսերին, շտապելով, դրոնին կոճակով անջատեցի, մոռանալով որ վիդեօ նկարելը չէի դադարեցրել։
ինչպէս եւ սպասում էի՝ նիշքը փչացած էր դուրս եկել։
երբ էդ փչացած նիշքը նուագարկում էի՝ այսպիսի բան էի տեսնում՝
նման բան նաեւ լինում ա, երբ ffmpeg
֊ով, օրինակ, տեսանիւթ ես փոխակերպում, ու համակարգիչը անջատւում ա։ կամ աշխատանքը դեռ չաւարտած, երբ ffmpeg
֊ը դեռ գործ ա անում, փորձում ես ելքային նիշքը դիտել։ իսկ եթէ ^c
սեղմես՝ ffmpeg
֊ը նորմալ դուրս ա գալիս, ճիշտ աւարտում ա գրել նիշքն ու այն նուագարկելի ա լինում։
հիմա, էս նիշքը նուագարկելիս mplayer
֊ը հետեւեալ բաներ էր գրում՝
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=70
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=70
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=75
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=75
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=65
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=65
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=66
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=66
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=65
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
դեռ սեպտեմբերին փորձեցի վիդեօն վերականգնել։ բայց քանի լուծում չփորձեցի(divfix, mp4fix), ինչքան չտառապեցի ffmpeg
֊ի հետ՝ չկպաւ։
այսօր գտայ untrunc ծրագիրը։ հաւաքեցի։ ստացուած բայնարին 51մբ ա՛։ 👀 👀 👀
իրան պէտք ա տաս ոչ միայն փչացած նիշքն, այլեւ նոյն սարքով ու կարգաւորումներով գրուած նորմալ, աշխատող նիշք։ աշխատողը վերլուծելով այն հասկանում ա, ինչպէս վերականգնել փչացածը։
իրա readme
֊ում էլ գրուած ա, ինչպէս այն օգտագործել՝
./untrunc /path/to/working-video.m4v /path/to/broken-video.m4v
տուեցի իրան տաս վայրկեանանոց նորմալ նիշք եւ իմ փչացածը։ աշխատեց, բաւական արագ, ու սարքեց տաս անգամ աւելի փոքր նիշք, քան սպասում էի։ նուագարկեցի՝ ու օհ հրաշք, կա՛յ, վերականգնե՛լ ա… ու ուփս, չկպաւ՝ ընդհատուեց 14֊րդ վայրկեանի վրայ։
մի հատ էլ փորձեցի՝ այս անգամ ելքային նիշքը չափով մուտքային նիշքի պէս էր։ բայց աւաղ, կրկին 14֊րդ վայրկեանին mplayer
֊ը դուրս թռաւ։
գնացի նախագծի issues
բաժին, տեսնեմ հէնց վերեւում մէկը նման խնդրից ա բողոքում, իսկ նախագծողն իրան պատասխանում ա, որ չգիտի ինչ առաջարկել, գուցէ ֆայլե՞րը տայ, նա փորձի, որ հասկանայ ինչ ա կատարւում։
ապա յիշեցի որ vlc
֊ն կարողանում ա փչացած ֆայլեր նուագարկել։
դէ, էս փչացածը չէր կարողացել, բայց ամէն դէպքում իր մօտ կարգաւորումներում կայ՝ fix damaged or incomplete file
ու ես նշել էի՝ always
։
ապա փորձեցի էս, վերականգնուած, բայց տասնչորսերորդ վայրկեանից ընդհատուող նիշքը՝ vlc
֊ն կարողացաւ նուագարկել մինչեւ վերջ։
այն նաեւ կարողանում ա փոխակերպել ֆայլեր, ու ես ապա այդ իմ բացած ֆայլը փոխակերպեցի մի կոդէկով եւ որակի կարգաւորումներով, միւս, բայց զգում էի որ մի բան էն չի, որակն ընկնում ա, ու էլ ալարեցի կարգաւորումները բզբզալ։
(ffmpeg
֊ի մէջ շատ եմ սիրում նաեւ իր կոդէկի copy
հնարաւորութիւնը, երբ հնարաւոր ա առանց որակի կորստի տեսանիւթի կոնտէյներ փոխել)։
ամենասկզբից, երբ untrunc
֊ով ոնց որ յաջողուեց, մտածել էի՝ իսկ եթէ որպէս օրինակ աւելի մե՞ծ լաւ նիշք տալ։ տուեցի աւելի երկար նիշք, քան իմ փչացածը։
ու այս անգամ, օ՛հ հրաշք, լրի՛ւ նիշքը փրկուեց։
ու հետաքրքիր ա, որ untrunc
֊ը նաեւ կարողացաւ պահել դրոնի գրուած լուսագրերը, որ կոնտէյների մէջ էին։
շատ ուրախացայ։
ինքս էլ գնացի issues
բաժնում այն շղթայում պատմեցի ինձ մօտ ինչպէս ստացուեց։
ու տէնց։
յ․ գ․ ընթացքում, մի տեղ կայքի յղում էի գտել՝ իրենք հէնց կայքում, որպէս software as a service substitute
առաջարկում էին փչացած նիշքեր ֆիքսել։ նոյն ձեւ են աշխատում՝ ուզում են քեզնից երկու նիշք, կամ պիտի ընտրես ցանկից թէ ինչ սարքի նիշք ա, որ իրենց մօտ եղած օրինակներից փորձեն։ եւ բնականաբար փող են ուզում փրկուած ֆայլի համար։ իրենց յղումը չեմ տայ, իսկական ծրագրի յղումը տուեցի։ իսկ եթէ ինքներդ չկարողանաք ծրագիրը հաւաքել ու փչացած նիշքեր ունենաք՝ ասէ՛ք, կուղղե՛մ։ (:
#տեք #վիդեօ #իւնիքս #լինուքս #ծրագրակազմ #պատմութիւն #առօրեայ
xperias հերթական անգամ գցեցի, հիմա չի միանում։ :/
շատ լաւն ա, յուսով եմ կը կարողանան սարքել։
բայց, հիմա միացրի amazfish bip֊ս pinephone֊ին՝ նոյն յաւելուածն ա։
նոյնիսկ թեստ հաղորդագրութիւններն են իբր sailfish֊ից գալիս։
ստուգեցի, չաթի ծանուցումները ստանում եմ։
էհ, տեսնենք, տեսնենք, յուսամ էքսպերիաս կը լաւանայ։ առնուազն մէջը հաւէս նկարներ ունեմ։
ու տէնց։
#սէյլֆիշ #փայնֆոն #ֆոշ #փոշ #ամազֆիշ #ամազֆիտ #ժամացոյց #առօրեայ
ուրեմն պատմեմ ձեզ մեր պատուաստումներից՝
առաջինն արել էինք կասկադում՝ շատ հաւէս էր, հերթ չկար։ մօտեցանք, շտապ օգնութեան մեքենայի կողքը սեղանի մօտ տեղեկատւութիւնը հաւաքեցին, յետոյ մտնում ես մեքենայի մէջ, էնտեղի տղան նէնց սրսկեց, չզգացի էլ։
էս անգամ աւելի բարդ էր։ ըստ մեդիալաբի՝ կասկադում պիտի մեքենայ լինէր մինչեւ 16:30, բայց չկայ։
էնտեղի անվտանգութեան աշխատողը չուրախացաւ որ հարցրինք՝ «բա ձեզ չե՞ն ասում, որ երրորդ մարդն էք, գնացէք ռոսիա մոլլ»։ օկ դէ, հիւսիսայինն աւելի մօտ էր, փորձեցինք էնտեղ՝ գտանք կէտը, ասին՝ «բա գրանցուե՞լ էք՝ գրանցումն արդէն աւարտուել ա»։
իրենք աշխատում են մինչեւ 16:30, բայց պէտք ա նախապէս գրանցուել։ գրանցման կէտը վերեւում ա՝ բաց օդին, իսկ պատուաստում են ներքեւում, տաշիրի ամենաներքեւի մասում։
ներքեւում հերթ գրեթէ չկայ, երեք հոգի մարդ են թողնում, հիմնականում վերեւում են սպասում, կտրօն են ստանում, իջնում։
քանի չեղաւ երէկ, փորձեցինք գնալ «ռասիա»։ էնտեղ մեզ գրանցեցին՝ իննսունքանիերորդն էինք, ու կէս ժամուայ մէջ հերթը շարժուեց 25֊ից 31, ու հասկացանք որ մեզ չի հասնի։
էսօր ցերեկոտ գրանցուեցինք, ասին՝ եկէք 15:30։ հէնց հասանք՝ ուղիղ մեր հերթն էր՝ կտրօնը վերցրինք ու էստեղ, ի տարբերութիւն կասկադի, մի հատ էլ ճնշում չափեցին, նոր ուղարկեցին պատուաստուելու։
էդ թերթիկը լրացրին, բայց ասին, եթէ այլ թուղթ ես ուզում դրոշմերով՝ եսիմոր պոլիկլինիկայում կը տան։
ենթադրեցի որ էնտեղ էլ ա հերթ, ու դէ մեզ շտապ չի։
հետաքրքիր ա ոնց ա էդ «արմէդի» յաւելուածը աշխատում, ոնց որ կարելի ա չգնալ էն պոլիկլինիկան, ու դա տեղակայել։
բայց ես դէ համ իրան չեմ վստահում, համ անդրոիդ չունեմ։
ոնց որ հարցրի, բացատրեցին, որ այդի քարտի համարը կը ներմուծեմ, ու հեռախօսի համարը կը վերցնի, տէնց կը հասկանայ ով եմ։
դէ ես դա չեմ անի, երեւի, առաւել եւս որ պարզ չի որտեղ ա էդ յաւելուածը պէտք գալու։ երեւի դրսում դրան չեն վստահի, իսկ ներսում յուսանք ոչ մէկ չի պահանջի qr code որ թողնի պայմանական աչաջուր։
#անկապ #կորոնավիրուս #պատուաստում #պատմութիւն #առօրեայ
զգացի որ ահաւոր կարօտել եմ մարդկանց «մարդկային» բլոգեր կարդալը։
երբ իրենք իրենց կենցաղից են պատմում ու առօրեայից։
ոչ տեքնիկական, ոչ քաղաքական, ոչ մտքեր՝ պարզապէս առօրեայ։ ես ահաւոր վայելում էի նման բլոգեր, ու հիմա այնպիսի տպաւորութիւն ա, որ արդէն սիրուն էլ չի նման բլոգեր պահել՝ շատ քչերն են գրում։ :/
#անկապ #բլոգ #ցօգ #առօրեայ #համացանց
2010֊ին ամն֊ում էի, ու մի պահ էնպէս ստացուեց որ մի չինացի աղջիկ օգնում էր զբօսնել կամ շոփինգի տեղերը գտնել։
ես ուզում էի «levis»֊ի խանութ, ու նա զարմացաւ՝ ասաց՝ բայց ինչի՞ եկել հասել ես նյ որ «levis» առնե՞ս։ ու էդքան էժան բրե՞նդ։ ասացի՝ «դէ հա՞»։ ասաց՝ «դէ չգիտեմ, եթէ ուզում ես տէնց խլամ էժան բաներ առնել, օկէյ, իմ գործը չի»։
ու մեր բեքգրաունդները ահաւոր տարբեր էին, զի ինձ համար «levis»֊ը որակ էր եւ ամերիկայի խորհրդանիշ։ սովէտի ժամանակ անհասանելի հաճոյք, որը նոյնիսկ հետսովետական հայաստանում էր անհասանելի։ բայց լաւ ա 2010֊ին մենք արդէն ունէինք փոքրիկ խանութ ուր հնարաւոր էր իրենց ջինսերից առնել՝ ահաւոր թանկ։ եւ ընտրութիւն չկար, իհարկէ։
իր համար նաեւ անհասկանալի էր՝ ինչի՞ ա մարդը հասել ամն ու նյ որ առնի իրան «լեւիս», որն իր համար էժան անկապ բան էր ու բնաւ որակի մասին չէր։
բայց այո, մեր իրականութիւնը դա էր՝ ես պիտի նյ հասնէի, որ ինձ թոյլ չտայի էնտեղից վերադառնալ առանց «լեւիսի» խանութ մտնելու։
զի մեկուսացուած էինք շատ շատ շատ։
#պատմութիւն #ամն #նյ #լեւիս #լիւայս #ջինս #խանութ #մեկուսացում #սովետ #սովէտ #առօրեայ #երեւան #անկապ
librsvg֊ն այլեւս (վաղուց) գրոած ա rust֊ով։
իսկ դրանից կախուած ա gtk աշխարհի ու գնօմի լիքը ծրագիր։
եւ առհասարակ՝ svg ուզում ես որ ծրագրերդ ճանաչեն՝ ես ուզում եմ։
հետեւաբար՝ պէտք ա rust ունենամ։ ու դա սարսափելի չի բնաւ, rust֊ն էլ վատ լեզու չի, բայց խնդիրն այն ա որ յաճախ ա թարմանում, ու ամէն անգամ երբ համակարգս թարմացնում եմ՝ հիմա ստիպուած եմ rust շինել։ դա շատ հաւէս չի, մանաւանդ փայնբուքի վրայ։
gcc֊ն էդքան արագ արագ չի թարմանում, ու ամէն անգամ նոր gcc չես հաւաքում։
ու տէնց։
#ծրագրաւորման_լեզուներ #փայնբուք #ջենթու #առօրեայ #անկապ #չգիտեմ
90 պատուհան, 757 տաբ։
ու դա ես դեռ կրճատել էի, ահագին փակել էի, էջանշել էի։
տաբերի կառավարիչն ա հաշուել։ ու ոչ թէ սպանեցի այս անգամ ֆֆ֊ն, այլ սեղմեցի ալտ որ մենիւն յայտնուի, մհայ ֆայլ ու փակել։
հիմա տարբերութիւնն էն ա որ միացնելուց յետոյ այլեւս ֆֆ֊ն չի բացում պատուհանները եւ տանում յիշուած դեսքթոփի տիրոյթ՝ իմ քսան քանի տիրոյթներով։
միացրի տաբերի կառավարնչի օգնութեամբ, ու ոնց որ չի կարողանում պատուհանները տանել իրենց տիրոյթներով։
#ֆայրֆոքս #ֆֆ #առօրեայ
ես հիմա նստած եմ մի տեղում ու աշխատում եմ, իսկ այդ տեղ հասել եմ զի… օգնեցի որ հասնեն…
ու էստեղ…
մի հին շէնք ա, բաւական կրեատիւ սարքած, որ մարդը երեսուն տարի ա սարքում էր։ իմ սրտով չի, բայց անկապ սովորական շէնք չի, մարդը կրեատիւ ա մօտեցել։
էդ մարդը կանգնած ա ճարտարապետի հետ, իսկ ճարտարապետը սարքել ա կողքի շէնքը՝ բաւական լաւ, բաւական հաւէս մշակոյթի մէջ, ինձ համար, ահռելի գործ ա արուած։
այդ երկրորդ տունը ճարտարապետը գծել էր էդ մարդու որդու պատուերով։
ու էստեղ ենք, զի երկու աղջիկ՝ ճարտարապետական լուսանկարիչները, էդ նոր շէնքը երեկոյեան լուսաւորութեան տակ փորձում են նկարել հատուկ ոսպնեակով եւ խցիկով։
ու…
ես մտածում եմ, սա… վախենում եմ ասել, ես ինքս կը վախենայի նման մտքից, զի ոչ ռացիոնալ զգացողութիւն ունեմ, որ կարող ա մտածելով լոկ փչացնեմ մի բան, բայց սա շատ հաւէս ա։
էս մարդը մեծացրել ա որդի, որ իր ստեղծագործական աշխատանքով բաւական յաջողութեան ա հասել, ու եկել ա, հօր տան կողքին իր, բաւական աչքի ընկնող, տունն ա կառուցել։
ու ես արձանագրում եմ՝ ահռելի գործ ա արուած։
ու էս մեծ մարդն ու ճարտարապետը հիմա կանգնած են իրար կողք։
ու էս մարդը իր որդուն ա մեծացրել։
իսկ ճարտարապետը էս նոր տունն ա գծել, ու հետեւել որ լաւ կառուցեն։
ու էս ամէնը ահռելի գործի արդիւնք ա։
ու իրանք տէնց հիմա կանգնած են իրար կողք։
ու պիտի որ ահագին լաւ զգան։ զի ամէնը հետեւում ա։ մնում ա նկարներն անել։
ու ճարտարապետն էլ հա կասկածում էր իր գործի մէջ՝ արժի՞ որ նկարներն անել։
զի մենք հակուած ենք չափազանց խիստ լինել մեր գործի հանդէպ։
բայց էսպէս կանգնելը՝ շէնքի մօտ, երկուսի համար էլ պէտք ա որ ահագին բաւականութիւն պատճառող լինել։
էսքան արել ենք։ ստացուել ա։
#անկապ #առօրեայ
do the right thing, կամ երկու ասք ճիշտ քայլերի մասին։ (:
ուրեմն, երէկ ուշ վերադառնում ենք մեր արուարձանի տուն ոչ սովորական ճանարապհով։ էնտեղից գայթակղութիւն կայ կարճ կտրելու, արհամարհելու միակողմանի երթեւեկութեան նշանը, եւ քսան վայրկեանից լինել տան մօտ։ այդ նշանը բոլորն են արհամարհում, միշտ։ փողոցը միակողմանի ա, բայց ամբողջ օր դրանով երկու ուղղութիւններով էլ մեքենաներ են գնում։
ասում եմ՝ կներես, ուշ ա, յոգնած ես, նաեւ ուշ ա՝ ոչ մէկին չենք խանգարի, բայց չեմ կարողանում ստեղից խախտումով մտնել, մի քանի րոպէ ա, գնանք պտտուենք, ճիշտ տեղից մտնենք։
գնում ենք՝ իսկ էնտեղ փողոցն են ներկում, մեծ մասը փակ ա, ինչ֊որ ոստիկանական մեքենայ կանգնած ա, միւսը անցնում ա, ու իմ վրայ բղաւում ա, էն խաչմերուկը որից պիտի մտնէի ահաւոր վիճակում ա, լիքը մեքենաներ են, ու եթէ ես մի հատ էլ ջանամ մտնել, ահագին անյարմարութիւններ կը ստեղծեմ։ ու չմտայ, ասի լաւ, աւելի երկար կը պտտուենք։ գնացինք ահագին հեռու, պտտուեցինք, մտանք սովորական ճանապարհով։
իսկ էնտեղ՝ հրդէհ ա, չոր խոտն ա վառւում, մեծ բոց ա, ու կրակը հասնում ա ծառերի ճիւղերին, դրանք էլ են այրւում։ ասի՝ զանգի 911 — զանգեց, յայտնեց։ էսօր ստուգեցինք՝ կրակը մարել էին, ծառերն էլ լաւ են։
սկզբից թւում էր թէ՝ էս մի օրը պիտի խախտէի, տես է, ինչքան հեռու գնացիր, ոստիկանները գոռգռացին, լարուած վիճակներ էին։ իսկ պարզւում ա՝ լաւ ա շրջանցեցինք, որովհետեւ կրակի մասին յայտնեցինք։ չգիտեմ, ուշ էր, ուրիշ մարդ կանցնէ՞ր, ու եթէ այո՝ կը յայտնէ՞ր թէ իրան մէկ էր լինելու։
ասք երկրորդ՝ երէկ հանդիպման էի մի տղայի հետ, որ փորձում ա հաստատուել հայաստանում, էլեկտրոնային երաժշտութիւն ա գրում, ու ահաւոր ցանցառ տիպ ա՝ ինչ ասես հաւէս տեքնիկական նախագծեր չի արել, նաեւ իմացայ իր մասնագիտացումը։ ասաց՝ կուզէի ստեղ կիսուել գիտելիքներովս, գուցէ մի խումբ հաւաքել, դասընթաց անել։
այսօր էլ ստիպուած էի վարել առաւօտը, տուն վերադառնալիս անցնում էի մի փոքրիկ քարֆուրի կողքով, մտածեցի՝ թէ տեղ լինի, կը կայանեմ, կեֆիր կառնեմ։ տեղ պատահեց, կայանեցի, լիքը բաներ վերցրի, դրամարկղի մօտ հարցնում են՝ քարտո՞վ էք ուզում վճարել, ասում եմ՝ այո, ասում են՝ չենք կարող, կապ չկայ, ու միայն մեզ մօտ չի, թարմացնում են։
մտածեցի, կարելի ա իհարկէ թողնել էսքանը ինչ հաւաքել եմ ու գնալ։ բայց իրենք պիտի հետ դնեն տեղերով, գնամ, գնամ հասնեմ բանկոմատ, կանխիկ հանեմ։ իսկ բանկոմատի ճանապարհին հանդիպեցի համալսարանից մօտ մասնագիտութեան մէկին, որ ինչ֊որ որոշող դերակատարութիւն ունի։ ասի՝ լսի, ես ստեղ մի մարդու հետ եմ հանդիպել, որ էս բաների մասնագէտ ա։ ասաց՝ էս ինչ լաւ ա, ես էլ չեմ կարողանում լաւ մասնագէտ գտնել, մի հատ կապի մեզ իրար։ եթէ իրան չտեսնէի, տէնց մօտ չեմ որ գրեմ՝ գիտես սէնց մարդ կայ, կարո՞ղ ա ձեզ պէտք ա նման դասընթաց, բայց մտքիս կար որ եթէ տեսնէի համալսարանում աշնանը՝ կասէի։
ու տէնց, երկրորդ պատահականութեան պատճառով, յուսով եմ, նա էլ կը կարողանայ իր գիտելիքներով կիսուել ուսանողների հետ։
այսպէս։
#անկապ #առօրեայ #պատմութիւն #երեւան
երէկ տարայ մեքենաս սիրիահայերիս թողեցի, գործ կայ իրա վրայ։
ու երբ եկայ՝ ուժեղ անձրեւ էր, ու սաքօն ընդունեց մեքենաս, կայանեցինք, վերցրեց բանալին, ու անմիջապէս խցկեց ինձ իր մեքենայի մէջ, ասաց՝ թումանեան ենք գնում։
երեխու հետ էր։ ահագին արագ քշում էինք անձրեւի տակ։
ասում եմ՝ թումանեա՞ն։ ասում ա՝ հա, խուլ ու համրերի տեղը։
յիշում եմ որ եղել եմ, երբ բարքեմփի համար տարածք էինք փնտրում ու նկատել եմ, որ շատ զանազան սպորտային խմբեր կային։
ասում եմ՝ որդի՞դ ա պարապում էնտեղ։
ասում ա՝ չէ, մենք ենք ընկերներով ֆուտբոլ խաղում։ ու ես նկատում եմ, որ նա կապոյտ ֆուտբոլային համազգեստով ա։
մէկ էլ երեխան ա ասում՝ հայրիկ, բա ինչի՞ ա նա ակնոց դնում, եթէ հիմա արեւ չի։ բացատրեցի՝ ինչ ակնոց ա։
ասում ա՝ ես բան չեմ տեսնում էս անձրեւին, չեմ կարող անձրեւին քշել։ սաքօն ասում ա՝ բա ո՞նց ես քշելու երբ անձրեւ ա։
երեխան պատասխանում ա՝ ես չեմ քշելու։ դու կը տանես։ — բա որ ես չտանե՞մ։ — ընկեր կունենամ որ կը տանի։ — բա որ ընկերը զբաղուա՞ծ լինի։ — տաքսի կը կանչեմ։ — տէնց չեղաւ — ասում ա սաքօն։ — ինչի՞ չեղաւ — բան չեմ տեսնում։ — տէնց չեղաւ — կրկնում ա սաքօն։
#զրոյց #ֆուտբոլ #անկապ #առօրեայ
ուրեմն, էս հիւրանոցում մի անուան տակ մի տաս հատ (յստակ՝ ինը) տարբեր աքսես փոյնթ կայ։
ու էն որին լափթոփն ու հեռախօսները աւտոմատ կպնում էին՝ սկզբից աշխատում էր, յետոյ դադարեց կապ տրամադրել։
ինչն ա հաւէս, որ իմ համակարգն ունի ճկունութիւն, որը (իմ իմանալով) հասանելի չի ոչ սովորական «լինուքսների» պարզեցուած օգտատիրոջ ինտերֆէյսում, ոչ էլ ուինի կամ մակի կարգաւորումներում։
ես տեսնում եմ այլ՝ նոյն ssid֊ով անունները, ու wpa_supplicant֊ի կարգաւորման մէջ գրեցի ոչ թէ ssid=, այլ bssid՝ ու եթերային հասցէն։
ու տէնց, ես կապ ունեմ, իսկ մեր՝ կողքի սենեակի ընկերնել՝ ոչ։ (: սա եւս մի օրինակ ա՝ յիշեմ, որ պատճառաբանեմ մարդկանց՝ ինչի արժի ներքեւի, տակի մասերի մէջ խորանալ։
ահ, չնայած՝ ում հետաքրքիր ա՝ մէկ ա խորանում ա, իսկ ում չէ՝ ինչքան ուզում ես համոզիր, փաստարկիր՝ չի հասկանայ, կընկնի թուացեալ «յարմարաւէտութեան» հետեւից։ թուացեալ՝ ջօ արմստրոնգն էլ էր «coders at work»֊ում նշում, որ թուացեալ ա, երբ «սեւ տուփերը» բացում ես՝ պարզւում ա ամէնը բաւական պարզ ա, շատ աւելի նոյնիսկ, քան վրայից կարած աբստրակցիաները։
#տեք #լինուքս #կարգաւորում #վայվայ #վայֆայ #պատմութիւն #անկապ #առօրեայ
գուրու, երեւան
— կը բերէ՞ք ջերմուկ։ — ջերմուկ չունենք, կը լինի՞ բջնի։ — այո։
բերում ա ջերմուկ։
— կը ներէք, բջնի չունէինք, որոշեցինք ջերմուկ բերել։
diy foodoorist, դիլիջան
խնդրում ա «դիլիջան» գարեջուր։ բերում են «կիլիկիա»։ ասում ա՝ — բայց ես ուզեցի «դիլիջան»։ — «դիլիջանը» լաւը չի, ուզո՞ւմ էք հետ տանենք, բերենք «դիլիջան»։ — չէ, որ բերել էք, թող այդպէս լինի։
յետոյ երկրորդն ա պատուիրում՝
— «դիլիջան»։
այլ մատուցող ա, կրկին հեռանում ա, բերում ա «կիլիկիա»։
իսկ այն առաջին մատուցողը կողքի սեղանի մօտ ա նստած, ընթացքում ասում ա՝
— էլի՞ էք «դիլիջան» պատուիրում, ձեզ ասացին չէ՞, որ լաւը չի։ չէ՞ք հաւատում։
ասում ա՝
— հաւատում եմ։ — ուզո՞ւմ էք «դիլիջան» բերենք՝ համոզուէք։ — չէ, ես հաւատում եմ։
աղջիկը վեր ա կենում գնում ա, բերում ա առանձին փոքր բաժակի մէջ այլ գարեջուր։
— ահա՝ «դիլիջան», հիմա փորձէ՛ք ու համոզուէ՛ք որ լաւը չի։
փորձում ա, ասում ա՝
— այո, լաւը չի։
— բա տեսնո՞ւմ էք։ ես ձեզ ասում էի։ — հեռանում ա։
հարցնում ենք՝
— իսկապէ՞ս «դիլիջանը» լաւը չի։
— միշտ տարբեր ա լինում, ինձ մէկ ա, ես դիլիջանում ուզում էի «դիլիջան» խմել։
ու տէնց։
#զրոյց #երեւան #գուրու #ջերմուկ #բջնի #դիլիջան #diy_foodoorist #կիլիկիա #գարեջուր #սրճարան #անկապ #առօրեայ
հեռախօսի ականջակալները սովորաբար կոճակ են ունենում, չէ՞, որը լռեցնում ա քեզ։
մտածեցի, որ էսօր երբ մենք շատ ժամանակ ենք անց կացնում առցանց ժողովների մէջ, մեզ հակառակն ա պէտք, որ լռելեայնը լռեցրած լինի, միայն խօսելիս սեղմենք։
#կորոնավիրուս #անկապ #առօրեայ
երէկ սէնց գիֆ սարքեցի՝
սա՝ oric atmos համակարգչի համար գրուած zorgon’s revenge խաղի վիշապն ա։
ո՞նց ես գիֆը սարքեցի՝
նախ վերցրի մի քանի էկրանահան oricutron էմուլեատորով։ այս էկրանահանի պէս մի քանիսը՝
բայց էկրանաններից մի մասի անունը screenshot06.bmp
֊ի պէս էր, իսկ մի մասինը՝ screenshot16.bmp
իսկ մի մասինը՝ screenshot116.bmp
֊ի պէս էր՝ նկատի ունեմ՝ թուի երկարութիւնը տարբեր էր։
ու դա կարեւոր ա սորտաւորման համար, զի ես չեմ կարող այս վիճակում ասել՝
convert *.bmp dragon.gif
— սխալ յաջորդականութեամբ ա միացնելու իրար։
այդ պատճառով նախ պէտք եղաւ անունները նորմալիզացնել։ դա շատ հեշտ ա շելլով անել՝
list=`ls *.bmp`
for i in $list
do
NUMBER=$(echo $i | grep -o -E '[0-9]+')
NEWNUM=`printf "%03d\n" "${NUMBER#0}"`
j=`echo $i | sed "s/$NUMBER/$NEWNUM/"`
echo "$i becomes $j"
mv $i $j
done
ահա, հիմա ունեմ ճիշտ լիստ, որը սկսւում ա screenshot006.bmp
֊ից եւ աւարտւում screenshot117.bmp
֊ով։
հիմա պէտք ա այս բոլոր նկարիկներից կտրել հէնց այդ վիշապի մասը։
մի քանի փորձի արդիւնքում համոզուեցի պիքսելներով թէ որ մասն ա պէտք կտրել։ եւ աշխատեցրի այս սկրիպտը՝
OUTRES="74x74"
OFFSETX=151
OFFSETY=69
for i in `ls *.bmp`
do
convert -crop ${OUTRES}+${OFFSETX}+${OFFSETY} ${i} ${i}_crop.bmp
done
հիմա արդէն ունենք փոքրիկ նկարիկներ՝ screenshot006.bmp_crop.bmp
եւ այլն։
արդէն հեշտ ա։
convert -delay 30 *crop.bmp vishap.gif
եւ ահա, ստանում ենք սա՝
ապա գիֆը կարելի ա սքէյլ անել 64x64֊ի (էդքան լաւ չի իհարկէ) ու վերբեռնել divoom սարքի մէջ՝
եւ վայելել իսկական պիքսելարտ էկրանին։
ու տէնց։
#պիքսելարտ #խաղ #պատմութիւն #զորգոն #օրիկ #ատմոս #պրաւեց #ռետրո #համակարգիչ #գրաֆիկա #իւնիքս #շելլ #անկապ #վիշապ #վիշապիկ #էկրանահան #գիֆ #առօրեայ
այսօր առաջին անգամ դէպք երէսեցի, երբ appimage֊ը չաշխատեց։
ուզում էր libselinux որից ես չունեմ։
openshot֊ի appimage էր։
ու տէնց։
#լինուքս #առօրեայ
պատմեմ ձեզ մեր արուարձանային կեանքից։
ունենք մենք թթի ծառ։ դէ ո՞նց ունենք՝ նա իր համար աճում ա, մենք էլ չենք խանգարում։ ու մերը ուշ ա թութ տալիս, բոլորինն արդէն վերջանում ա, իսկ մերը նոր ա սկսել։
ու թութը թափւում ա ամէնուր, քայլել չի լինում՝ կպնում ա կօշիկներին։
առհասարակ, թութն ինձ համար գրեթէ անյաղթահարելի խոչընդոտ ա։ մի անգամ մեր կողմերում զբօսնում էինք, էն քիչ փողոցներից էր որ մայթ ունի, ու մայթի վրայ պարբերաբար հանդիպում էին թթով լի հատուածներ։ մի քանիսը անցայ, ու մէկ էլ տեսայ յաջորդն, ասացի՝ սա չենք կարող անցնել՝ գնացինք հետ։
ինչեւէ, վերադառնամ մեր թթին։
մի անգամ աւլում ես՝ մի ժամից աւելի շատ ա։
այդ պատճառով բակում աւել ունենք՝ որ մտնես, բացես քեզ մարդասիրական միջանցք ու անցնես տուն։
բայց ինքը տան դրսից էլ ա թափւում, ու մեքենայից բակ հասնելն էլ ա բարդ։ ես մտածում եմ մեքենայի մէջ ծալուող աւել պահելու մասին։ ցանկալի ա սմարտ աւել։ կամ էն իժեւսկի ռոբոտներից լինէր, միշտ հաւաքէր թութը։
ու տէնց։
#թութ բառացիօրէն #ռոբոտ #աւել #արուարձան #երեւան #քաղաք #առօրեայ
#կարգիչ #երեկոյ #առօրեայ #պրաւեց #լարեր #բզբզ #ռետրո #ռետրօ #տեք #համակարգիչ
բացել մաքրում էի տասնամեակներ չբացած կարգիչ՝ кувт yamaha msx2
#կարգիչ #յամահա #եամահա #կուվտ #էմէսէքս #ռետրօ #ռետրոհամակարգչութիւն #պատմութիւն #տեքնոլոգիաներ #տեք #առօրեայ
շոկոլադէ ռուլէտ։
#կոզմա_պրուտկով #պրուտկով #շոկոլադ #ռուլէտ #պանիր #քարֆուր #առօրեայ
մրջիւնները հետաքրքրասէր եւ արկածախնդիր կենդանիներ են։ օրինակ, մի քանի օր առաջ մէկը բարձրացել ա լափթոփիս էկրանի վերեւի եզրով անցնում ա։
ակնյայտ ա չէ՞ որ էնտեղ ուտելիք չկայ (դէ ակնյայտ չի, բայց իմ լափթոփից վերջերս ակնյայտ ա, պարանոիկաբար ամէն օր թաց անձեռոցիկով մաքրում եմ) — ինձ թւում ա իրան տուպը հաւէս ա զբօսնել, նայել որտեղ ինչ կայ։
փչեցի իրա վրայ, չպոկուեց, բռնուեց իր բոլոր «թաթիկներով», ու զգաց որ երեւի պէտք չէր ստեղ գալ զբօսնելու, շտապեց իջնել։ հիմա արդէն չեմ էլ փորձում փչել։ մարդ ա, զբօսնում ա իր համար, հետաքրքիր ա իրան, կանցնի կը գնայ։
ու անցնում գնում են։
#գիւղ #առօրեայ
ի՞նչ կա՞յ, ժողովուրդ, ի՞նչ էք անում, ո՞նց էք ձեզ զգում։
ես պատերազմից յետոյ գրեթէ գործից դուրս գործ չեմ արել, մասնաւորապէս որովհետեւ անհանգիստ էի՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով։ քիչ քիչ հետ եմ գալիս, աւելի շատ եմ բաներ բզբզում։ դէ գործ արել եմ, բայց թեթեւ գործ, օրինակ՝ էս մեր վեբ նախագծերի հետ։
բայց ամենակարեւորն ինչ կանեմ, ու ինչքան շուտ սկսէի, էդքան շուտ արդիւնք կունենայի՝ դա նոր կոմպիլեատորն ա, որի միտքը հա կայ։
մաեմօ֊լեսթէ֊ն եմ թարմացրել, իրականում վայելում եմ, շատ շատ լաւիկն ա։ էնտեղ հին նոկիայի մահջոնգ խաղն են աւելացրել, զի ելատեքստը կար։ իմ լայթ միթըրն ա շատ լաւ աշխատում։ (: իսկ սէյլֆիշի տակ լայթմիթրս պորտ չեմ անում, զի առնուազն էդսիքէյ֊ը ուզում ա ուէյլընդ, ու ես դրանից չունեմ։ նաեւ, որ չեմ մտածում՝ qml, js — հաւէս չի լինում մի բան անելու։ պիտի էսդիքէյ֊ն ունենամ, նոր մտածեմ, թէ ոնց են մարդիկ գո֊ն կիրառել, կամ օբերոնից ոնց իրենց սի փլաս փլաս կլասեերին կպնեմ։
իսկ մաեմօ֊ի համար՝ քո լինուքսում գրում ես, տանում ես էնտեղ քոմփայլ ես անում՝ աշխատում ա։
վերջերս սորսֆորջում նախագծեր էի նայում, ժամանակին կորցրել էի ու երկար չէի գտնում, հիմա կրկին գտայ՝ tuxcmd֊ն։ դա երկու պանելով ֆայլ մենեջեր ա, գրաֆիկական, gtk2֊ով ա աշխատում, ու պասկալով ա գրուած։
էդ իրա ելատեքստն էի նայում, երբ տեսայ որ լազարուսը մոդուլների կախուածութիւնները կարողանում ա պատկերել։
ինձ անձամբ շատ պէտք չի, ես mc եմ քշում, բայց ես չեմ պատկերացնում մարդիկ, որ գրաֆիկական միջավայրերում են աշխատում, ո՞նց են ապրում explorer֊ի տիպի ֆայլ մենեջերների հետ, էս ձեւ այլընտրանք ունենալը լաւ ա։
հետաքրքիր ա, որ պասկալով գրած եւս մի քանի նման նախագիծ կայ որ totalcmd֊ի պէս են՝ մէկը double commander֊ն ա, որ ապրում ա, լինուքսի տակ էլ ա աշխատում։ կար sexy commander, որն արդէն տաս տարի առաջ քոմփայլ չէր լինում։ էս tuxcmd֊ն հաւէսն ա, մտածում եմ, պէտք ա gtk3֊ի պորտ անել, ու կարելի ա զարգացնել։ նաեւ կարելի ա gentoo ebuild սարքել։
մտածում եմ, գուցէ լաւ չի որ spyurk.am֊ից եմ հետեւում տարբեր բլոգերի, մեդիաների՝ ֆոտոյի, ճարտարապետութեան, ծրագրաւորման, դիզայնի մասին։ գուցէ պէտք ա սոշըլհոմից հեռարձակել, որ երկու աշխարհ էլ գնայ՝ եւ դիասպորա, եւ ապ։ միւս կողից էլ, գուցէ լա՞ւ ա որ դիասպորայում ա լոկ՝ դիասպորա֊ն առանց այդ էլ չգնահատուած ա, էնտեղ թող լինի։ բայց դա էլ շատ կեանք չի տալիս, իրականում, իրականում էնտեղ ապրող մարդիկ են պէտք։
ամէն դէպքում, ձեւեր էի նայում, ոնց rss parse անել, ու rsstail ուտիլիտան եմ գտել, որ բաւական լաւիկն ա։ content֊ը չի տալիս rss֊ի, աւաղ, կարողանում ա հանել description, հեղինակին, ժամանակը, եւ այլն։ ու մտածում էի կարելի ա կպցնել ինչ֊որ rss parser shcli֊ին որը սոշըլհոմ կը փոստի։ նոյնիսկ մտածում էի իմ պարսերը գրել, երէկ մի պահ աշխատեցի, բայց մի պահ էլ յոգնեցի էդ մտքից։
մինչ էդ հասցրել էի մի գրադարան նայել, ու նկատեցի որ openssl֊ի հետ խօսելիս պայթում ա, իսկ առանց դրա, http֊ով՝ այլ տեղ ա պայթում, փորձում էի վրիպազերծել։ այդ ընթացքում նկատեցի, ոնց ա պահում fpc֊ն run time տիպերի տեղեկատւոթիւնը։
fpc֊ից եւս երկու բան՝ ընդհանուր առմամբ վատ չի երեւի էդպիսի, «ամէն ինչ կարամ», շատ օպտիմալ կոդ գրելու հնարաւորութեամբ, սի փլասոտ լեզու ունենալը՝ մեր, վիրտեան լեզուաընտանիքի մէջ։
երկրորդը՝ ընկերս վերջերս գօ֊ով կոդ էր գրում, ու քոմփայլ արածը դժուարանում էր դեփլոյ անել տարբեր պլատֆորմներ՝ զի լիբսի֊ի վերսիաներն էին տարբերւում։ իսկ fpc֊ն ուղիղ դիմում ա միջուկին, լիբսին շրջանցելով։ ստացուած կոդը աշխատում ա ցանկացած լինուքսի վրայ՝ առանց ռեքոմփայլ։ իհարկէ, նա կարող էր համոզել իր ղեկավարութեանը անցնել գօ֊ի զի գօ֊ն այսօր մոդայիկ ա (ու լաւ ա որ էդպէս ա), ու չէր կարողանայ համոզել fpc օգտագործել։ բայց ոչ էն պատճառով չէր կարողանայ, որ ղեկավարութիւնը կը նախընտրէր աւելի պարզ, մինիմալիստական լեզու, այլ էն պատճառով, որ չէին հասկանայ ինչի մասին ա խօսում, եւ ասոցիացիա ստեղծուած չի որ պասկալը՝ կրոսպլատֆորմ ճկուն լեզու ա՝ ինչպէս այն իրականացնում ա fpc֊ն, fpc֊ն էլ յայտնի չի, յայտնի ա լոկ պասկալի մասին յիշողութիւնը՝ որպէս 16բիթ դօս֊ի տակ աշխատող կոմպիլեատոր։
modula-3 կոմպիլեատորի նոր ռելիզ ա եղել 2021 թուին։ ինչը զիլ ա։
#տեք #պասկալ #մոդուլա #անկապ #ֆայլերի_կառավարիչ #առօրեայ
#նկար #պասկալ #մոդուլա #մոդուլա-2 #գիրք #պատմութիւն #առօրեայ
#նկար #առօրեայ
սարեանի վրայ բացուել ա նոր տեղ՝ կոչւում ա «coffee centre» — հէնց այդպէս, բրիտանական ձեւով։
մինչ բացուելը անցնում էինք, ինչ֊որ դիզայնը դուր չէր գալիս, հիմա պատրաստ էր՝ նորմալ էր, միայն լրիւ չկպնող աֆրիկեան արձանիկ (մարդու բոյի կէսի) կայ, որ պարզ չի ինչի ա, ու ինչ ա անում, բայց ինչեւէ։
մի քիչ քեարթոտ մենեջեր էր, իր աթոռն ունէր, մի պահ իր ընկերը եկաւ, խօսեցին։ ընկերը տէնց մի քիչ սթայլիշ մորուքով էր՝ էս արդէն քեարթեր չեն, նեօ քեարթեր են, թարմացուած։
բայց ասածս այն ա, որ ես մտածեցի՝ երեւի պէտք չի գրել, ոնց գրում եմ՝ colour՝ երեւի քեարթոտ ա տէնց գրելը։
նորմալ գրի էլի, պարզ՝ ի՞նչ ես քեզ ձեւ տալիս՝ հանգիստ վեր ընկի տեղներդ ու ամերիկերէն գրի։
#քեարթ #անկապ #առօրեայ
էս շունիկը պառկել էր, գլուխը դրել էր կրծած ոսկորի վրայ՝
#շունիկ #շունօ #առօրեայ #ձմեռ #ձիւն #երեւան #քաղաք #փողոց #նկար #########
#առօրեայ #նկար
սէյլֆիշի թարմացում եկաւ, բայց այս անգամ զգուշացրեց ինչ փաթեթներ ա պէտք հեռացնել յաջող թարմացման համար։ իմ դէպքում՝ ֆլատպակին վերաբերող բաներ էին։ թարմացաւ, փոխեց էմբիընսը։
առաջինը ստուգեցի դիտարկիչը՝ չլինի՞ արդէն աշխատում ա սոշըլհոմի հետ։
հիմա հին անդրոիդների պէս խմբային արտօնութիւններ ա ուզում։
վատ նորութիւն՝ կորցրեց էջանիշները։
լաւ նորութիւն՝ սոշըլհոմն աշխատե՛ց։ ու անդրոիդ ինձ այլեւս պէտք չի։
էլ ի՞նչ նկատեցի՝ կարգաւորումներում մասեր են, ու հաշիւներ կան՝ բայց վստահ չեմ որ հաշիւները նոր են աւելացել։
մէկ էլ ծանուցումներն անդրոիդոտ են դարձել՝ տշովի, ու բացուող։
առհասարակ անդրոիդումն ինձ դուր չի գալիս՝ օրինակ չեմ հասկանում, ինչո՞ւ նախկինում մէյլ կլիենտի միջի փուլի, քաշուող մենիւից պատասխանելը դարձաւ ներքեւի բանալ կոճակ։
իսկ դուք ի՞նչ նկատեցիք։
#սէյլֆիշ #թարմացում #էկրանահան #դիզայն #առօրեայ
քանի որ իմ սփիւռքի տարածածը չի ֆեդերացւում ապ֊ի հետեւորդներին, այսպէս տարածեմ՝
այսօր հրապարակուեց իմ էսսէն՝ https://www.analog.cafe/r/inside-world-xc99
նախկինում հրապարակուած մի այլ կապուած էսսէ՝ https://www.analog.cafe/r/freedom-bvx8
#կորոնավիրուս #կովիդ #ֆոտո #լոքդաուն #երեւան #սեւ-սպիտակ #ժապաւէն #առօրեայ #անկապ #չգիտեմ
տեսէ՛ք, երբ սոշըլհոմից եմ մարդ նշում, իր անունով ա նշւում, ոչ թէ օգտանունով՝ սիրո՜ւն ա։
#էկրանահան #անուն #օգտանուն #սոշըլհոմ #անկապ #առօրեայ
այսօր օրուայ զգալի մասը տառապեցի որ ստիպեմ ֆայրֆոքսին իմ usb
միկրոֆոնը ճանաչել։
որովհետեւ մինչ էդ 30 ժամ ծախսել եմ քրոմիում կազմարկելուն, ու զո՛ւր։
ինչ֊որ բան ա փչացել քրոմիումում, քիչ ա youtube
վիդեօներն այլեւս ցոյց չի տալիս՝ մտածեցի շատ ա հնացել՝ թարմացնեմ կը դզուի՝ դա չուղղուեց, նաեւ աւելին՝ սկսեց իմ canon 6d
֊ն չճանաչել որպէս վեբկամ, երբ ես gphoto2
֊ով ստեղծում եմ /dev/video4
սարք։
ֆայրֆոքսը խցիկը ճանաչում էր՝ բայց չէր ճանաչում usb խոսափողը։ դէ խնդիրը չէր առաջանայ, եթէ ես pulseaudio օգտագործէի, բայց դա քըխ ա ինձ համար՝ ես պիտի տառապեմ։
փորձում էի փորել էստեղից ու էստեղից։
ինչ֊որ տեղ գտել էի, որ կարելի ա տեղակայել apulse ու տեղակայել gentoo
֊ում firefox-bin
, որը շինած ա pa
֊ի հետ աշխատելու համար, եւ կանչել որպէս apulse firefox-bin
։ դէ alsa
֊ն pa
֊ի ֆունկցիոնալը ապահովում ա, պարզապէս apulse
֊ը տրամադրում ա աւելի յաճախ օգտագործուող ֆունկցիոնալի համատեղելի ինտերֆէյս։
առաջին յղումով տուած asound.conf
֊ով խոսափողը ճանաչում ա apulse
֊ով աշխատացրած firefox-bin
֊ը, բայց ես ոչ մի ձեւ չեմ կարողանում լսել։ սկսեցի այդ կոնֆիգի հետ խաղ անել, մի փոփոխութիւն՝ փորձ, մի փոփոխութիւն՝ փորձ, գնացի #alsa
irc
սենեակ, խօսեցի, առանձնապէս չօգնեցին, շարունակում էի փորձերը, ու զուր։
յետոյ ասացի՝ մի հատ apulse
֊ի ձեռնարկը կարդամ՝ man apulse
արի, ու տեսայ որ կան երկու միջավայրի փոփոխականներ՝
APULSE_CAPTURE_DEVICE
ու APULSE_PLAYBACK_DEVICE
։
եթէ որեւէ բան էի նշում նուագարկող սարքի փոփոխականում՝ ոչ մի ձեւ չէր աշխատում, չէր լսւում ձայն։
ապա փորձեցի դա չնշել, նշել միայն միկրոֆոնը՝ ու այո՛, աշխատեց։
այնպէս որ ինձ մօտ հիմա .bashrc
֊ում աւելացել ա նոր alias
՝
alias afox="APULSE_CAPTURE_DEVICE="plughw:1,0" apulse firefox-bin"
ընդամէնը այսպէս, առանց ոչ մի կոնֆիգ փոխելու, կարելի էր ֆֆ֊ն ստիպել օգտագործել իմ արտաքին միկրոֆոնը։
թեթեւացած հոգոց։
ու տէնց, դէ մինչ։
#ֆայրֆոքս #ալսա #լինուքս #խոսափող #ջենթու #տառապել #առօրեայ
իննսունականներին միշտ գնում էի կինոփառատօնների՝ հիմնականում կինօյի տուն՝ դեսպանատները իրենց երկրների ֆիլմերն էին բերում։
գրեթէ մարդ չէր գալիս՝ դատարկ էր դահլիճը, կինոփառատօնները էսօրուայ պէս ուշադրութիւն չէին գրաւում։ մի քանի հոգով էինք՝ ես ու մի քանի շփուող մարդ որ նաեւ ցանցով էին կապի մէջ։ ու շարունակում ենք լինել կապի մէջ։
իսկ 2000֊ի գերմանական ֆիլմերի փառատօնը բաց էի թողել՝ բանակում էի։ էնտեղ ցոյց էին տուել «lola rennt» ֆիլմը։ ու ես ուժեղ ֆոմօ ունէի էդ կապակցութեամբ։ բախտս բերել էր՝ մի ժամով յայտնուել էի մի հրամանատարի սենեակում՝ մենակ՝ ու իր սեղանին փոքր հեռուստացոյց կար՝ միացրի՝ մոսկուայում գերմանական կինօյի փառատօնի մասին նիւթ էր, ու ցոյց տուեցին, մի երկու խօսք ասացին այդ ֆիլմի մասին։
ես էդպիմի բան չէի տեսել՝ նմանատիպ մոնտաժ կինօյում չէր հանդիպել։ ու երեւի երաժշտութիւնն էլ էր ազդել, բայց էդ մի քանի վայրկեանում չէի ֆիքսել։
յետոյ երբ արդէն երեւանում էի՝ հեռուստացոյցով տեսայ լոլան։ էդ էն կարճ ժամանակից էր որ ընտանիքով նստում էինք հատակին, չիր ուտում, ու երեկոյեան նայում արտասահմանեան ֆիլմեր՝ ինչ որ ցոյց էին տալիս հեռուստատեսութեամբ՝ յիշում եմ որ բոլոր բոնդերն էին ցոյց տուել, օրինակ։ ի դէպ մի հատ էլ նշեմ որ ես բոլոր ֆլեմինգի բոնդի վերաբերող գրքերը դեռահաս ժամանակ կարդացել եմ։
ու երբ լօլան տեսայ՝ շատ էի ազդուել՝ ես տէնց բան նախկինում ոչ տեսել էի, ոչ էլ՝ լսել։ էդ ի՞նչ երաժշտութիւն էր։
դուք երեւի չէք կարող պատկերացնել ինչպիսի մեկուսացուած կեանք էր՝ ինտերնետին աքսեսը խնդիր, իսկ հայաստանը՝ աշխարհից կտրուած տեղ։
ես փնտրում էի լօլայի սաունդթրեքը համացանցում՝ զուր՝ մօտ տաս տարի չէի գտել։ գտայ 2010֊ին կարծես, ոչ լաւ որակով։ ու էլի լաւ չէի հասկանում ինչ ա, բայց ահաւոր սիրում էի։ թոմ թիքուերի մի այլ ֆիլմն էլ տեսայ հ մէկով՝ «the princess and the warrior» — դրա երաժշտութիւնն էլ էր շատ դուր գալիս, ու երկար չէի գտնում։ ի դէպ՝ հէնց թոմ թիքուերն էլ էդ գործերի հեղինակն ա՝ նա նաեւ երաժիշտ ա։ ամազօնում էի գտել սիդին, բայց էն ժամանակ ոչ գիտէի ոնց առնել, ոչ էլ հնարաւոր էր։
ու վերջապէս մի քանի տարի առաջ ամազօնից այդ երկու ֆիլմերի երկու դիսկն էլ առայ՝ ֆլակ սարքեցի երաժշտութիւնը։ ամազօնում ի դէպ այդ ժամանակ ոնց որ երեք դիսկ էր մնացել։ ու մտածում էի՝ հիմա եթէ բոլորը առնեն՝ ո՞րտեղից ճարել դրանց ֆլակերը։
սա յիշեցի որովհետեւ, ինչպէս քիչ առաջ գրել էի, սեթս էի լսում, ու այստեղ դանդաղ անցում ա լինում դէպի թիքուերի գործերից մէկը՝ լօլայից։
իսկ այս սեթը սկսւում ա թիքուերի «the princess and the warrior»֊ից թրեքով։
ու տէնց
#առօրեայ #կինօ #ֆիլմ #թոմ_թիքուեր #երաժշտութիւն #մեկուսացում #պատմութիւն #լսելիք
էս սեթիս տակ գործ եմ անում, ջենթուներն եմ թարմացնում։ շատ եմ սիրում էդ գործը։
ու մտածում եմ, որ նոր, մտնող թրեքը՝ շան պէս ա։ կամ ինչ֊որ էակի, որ խաղացնում ես, ոգեւորում, իր հետաքրքրութիւնը խաղի մէջ աւելանում ա, բայց չես թողնում խաղի մէջ մտնի, ու երբ արդէն լարուածութեանը չի դիմանում՝ էդ պահին թոքից արձակում ես, ու նա ա հիմա կարեւորը բեմահարթակում։
#առօրեայ #շուն #դիջէյութիւն #անկապ #խաղ #լսելիք
էսօր ահագին լուսանկարեցի, մի երկու ժապաւէն, շատ լաւ լոյս էր, նոյնիսկ երբ արեւը չկար, հէնց էդ ժամանակ, ինձ թւում ա, շատ սիրուն նկարներ արի։ մի բակ լրիւ փոխուել ա, ըստ որում նիկոլենք որ փող էին տրամադրել լիքը բան նորոգելու, էս մանկապարտէզի պարիսպը որ հին ու սովետական էր, ու ինչ֊որ խամրած գոյներով ներկած՝ հիմա դարձել ա նոր ու անճանաչելի։ մի օր կը կիսուեմ նկարներով։ նմանապէս՝ գորիսում հին, ահաւոր վատ վիճակում գտնուող շէնքը նորոգեցին՝ բայց պլաստիկ պատուհաններ դրեցին։ չգիտես էլ, լա՞ւ ա որ փող են հատկացնում, եթէ տէնց պիտի նորոգեն։
հիմա իլիկ տեղ եմ, ստեփան շահումեանի նկարը տեսայ, վրան գրած ա՝ ok, չգիտեմ, հեղինա՞կն ա օկը, թէ՞ ստեփանը տրանսակտ վերլուծաբանութիւնն ա իւրացնում ու օկ ա իլիկի հետ։
երաժշտութիւնը հաւէսն ա՝ մոբի ա էս պահին, բայց հա էլ հաւէսն էր, խցկուել եմ դաշնամուրի պատուհանի մօտի արանքում, իսկ էն միւս արանքում ինչ֊որ աղջիկ ա նստել, որ չի երեւում, զի դաշնամուրի էն կողմից ա։
մի քիչ ծխած էր ստեղ, երկու հոգի ստոյկայի մօտ ծխում էին, բայց հիմա ծխողները գնացին ու օդն էլ մաքրուեց։ ընկերոջս համոզեցի մտնի տեսնի մթնոլորտը նոր պնդի որ գնանք այլ տեղ։ սպասում եմ։
#առօրեայ #մոբի #իլիկ #երեւան #քաղաք #թէյ #նկարներ
տարիներ առաջ մի աղջկայ պատմում էի որ շատ աւելի մտածուած եմ ընտրում շորերիս գոյները՝ ինչն ինչի հետ եմ հագնում։
(չնայած լիքը բան մեր փոխարէն արդէն մտածել են, օրինակ վերնաշապիկները պարունակում են կապոյտ, որ ջինսերի հետ սազեն, նոյնիսկ եթէ դուք էդ կապոյտը չէք նկատում)
ու այդ օրն իմ վրայ սեւ շապիկ էր, վրայից էլ՝ վարդագոյն վերնաշապիկ։
ու նա տէնց նայեց ինձ, ասաց՝ էդ մտածուա՞ծ ա սեւ շապիկ ու վարդագոյն վերնաշապիկ համադրելը։
ու ես շփոթուեցի։
ուզում եմ ասել՝ այո, շատ լաւ ա, հիմա էլ նոր հագայ սեւ շապիկ ու վարդագոյն վերնաշապիկ ու դուրս եմ գալիս տանից։
#հագուստ #ճաշակ #գոյն #գոյներ #առօրեայ
անցեալ տարուայ վերջին օրերին փոխեցի [չխելա]ժամացոյցներիս էլեմենտները։
այս ժամացոյցը երկար ինձ թոյլ չէի տալիս ձեռք բերել։
բայց շատ սիրուն էր՝ հէնց դեղինը՝ ու մի կէս կամ գուցէ մի տարի անց չդիմացայ։
ունի վայրկեանաչափ՝ օգնում ա երեւակելիս, ու ցոյց ա տալիս լուսնի ֆազաները, մակընթացութիւններն ու տեղատւութիւնները՝ դժուար ա թերագնահատել դրանք իմանալու կարեւորութիւնը։
էսպիսի դիզայն չեմ սիրում, ու ձեռք էի բերել որպէս ամենահանդուրժելի տեսքով խօսող ժամացոյց։
առաւօտը մինչ վերջնական արթնանալը մի քանի անգամ թեթեւ արթնանում եմ, ու դա կարող ա շուտ լինել։ բայց եթէ աչքերս բացեմ ժամը ճշտելու համար՝ էլ չեմ քնի։ ժամանակին n900 էի պահում հետս, այն espeak֊ով կարողանում էր ժամ ասել։ բայց դա էլ էր խնդիր՝ եթէ քնում ես n900֊ի հետ՝ միշտ չի որ առաւօտը այն կը գտնես, կամ գտնելը այնքան բարդ չի լինի, որ չես արթնանայ։
իսկ ձեռքիդ կապած ժամացոյցն իրավիճակ ա փոխում։
ի դէպ, շատերը նեղւում են ժամացոյցով քնել՝ ես միշտ տարած էի տեքնիկայի ու հէնց էլեկտրոնիկայի վրայ ու մանկուց ժամացոյցով եմ քնել, որ տեքնիկայից չբաժանուեմ։
հիմա էս խօսող ժամացոյցը անսպասելիօրէն ձեռքիս դուրս գալիս ա։ ի սկզբանէ ինձ թւում էր քեարթոտ՝ չափազանցումներով դիզայնի մէջ, աեւլդորութիուններով։ բայց գուցէ էդ պատճառով էլ ա հաւէս նայւում՝ ես սիրում եմ որոշ տիպի քեարթութիւն, օիրնակ՝ ճապոնական։ ու երբ գիտեմ դա մշակոյթ ա արտայայտում՝ թէկուզ քեարթոտ մշկաոյթ՝ վայելում եմ որ ես այդ արտայայտութեան կրիչն եմ, դեարակատար եմ։
#ժամացոյց #սպառողական #տեքնիկա #մշակոյթ #նկարներ #առօրեայ
ահաւոր հաճելի ա, որ երեւանն այսօր այն տեղն ա ուր յունուարի երկուսին բաց տեղեր կան։
սա աննախադէպ ա եւ պէտք ա արձանագրուի։
նաեւ այդ տեղերում լիքը մարդ կայ։ աւաղ, գուցէ լաւ կեանքից չի, ու մասնաւորապէս պայմանաւորուած ա ռազմական դրութեամբ ու համավարակի պայմաններում փակ սահմաններով։
հեռախօսի միջի նկարները չէի կարողանում շուտ վերբեռնել՝ սէյլֆիշի դիտարկիչը չի ցուցադրում սոշըլհոմի կայքը։ ու ստիպուած եղայ փորձարկել ֆլատպակ սէյլֆիշի վրայ ու պարզեցի որ kde mobile֊ի անջելֆիշ դիտարկիչը չի կարողանում դիսկից նիշքեր վերբեռնել՝ ոնց որ ֆլատպակի ու սէյլֆիշի սահմանափակում ա։
ամէն դէպքում, հիմա կարող եմ կիսուել անկապ ուտելիքի նկանրերով։
ու տէնց։
#երեւան #յունուար #առօրեայ #սնուելիք #խմելիք #թէյ #նկարներ
անջելֆիշն xa2֊ի վրայ աշխատեցնելու համար պէտք եկաւ մտնել ֆլատպակով տեղակայուած յաւելուածների կարգաւորումներ ու նշել dpi ու սքէյլ ֆակտոր՝
չկարողացայ մի քիչ էլ փոքրացնել, բայց ամէն դէպքում ֆոնտ ռենդերը հաճելի ա՝
լռելեայն փնտրելու շարժիչը՝ բադիկն ա՝
ու տէնց
#դիտարկիչ #անջելֆիշ #էնջըլֆիշ #սէյլֆիշ #առօրեայ
#շէնք #ճարտարապետութիւն #առօրեայ
#շէնք #ճարտարապետութիւն #առօրեայ
https://www.youtube.com/watch?v=s_n4PpYAEJc
#գիտութիւն #տեքնոլոգիաներ #առօրեայ #հաւէս
#գերմաներէն #առօրեայ
#առօրեայ
#վայելչագրութիւն #վիշապ #լողափ ֊ում։
#քամի @{քամի; kamee@vostain.net}
#առօրեայ
#still_life with #sunflower
#stilllife #still-life #photo
@{ Կողմնակի Անցանց Մ․ ; norayr@spyurk.am} 03.09.2020, 21:13:52
#առօրեայ
#stilllife with #sunflower
@{ Կողմնակի Անցանց Մ․ ; norayr@spyurk.am} 03.09.2020, 21:13:52
#առօրեայ
#առօրեայ
իմ #լուսաչափը՝ #դրոիդ4 ֊ի վրայ, ինստաքսներ՝ #մամիյա #ռբ67 ֊ով նկարած, ու #պորստ #խցիկ, որ #մ42 ոսպնեակների ա կպնում ու լրիւ #մեքանիկական ա։
#ֆոտո #առօրեայ
էսօր տաքսի եմ տեսել, որի վրայ գրուած էր ոչ թէ ռուսերէն «իմ կեանքը, իմ մեքենան, իմ կանոնները», այլ հայերէն՝ «խնդում ենք պահպանել (թէ ինչ) երթեւեկութեան կանոնները»։
ու ես նէնց զարմացայ, որ տաքսիի վրայ տէնց ա գրած։ շատ չեմ քշել էդ տաքսիի կողքով, որ տեսնեմ, ոնց ա իրան պահում, բայց ամէն դէպքում մենեջմենթի վերաբերմունքը ողջունելի ա։
ու դէ տաքսի սերուիսի անունը՝ Ռեգալ էր, լատինատառ էր գրուած՝ Regal, չգիտեմ ինչ ա նշանակում։ տէնց։
#տաքսի #երեւան #առօրեայ
ինձ համար առօրեական սփիւռքն աւարտուեց։
ստեղ անիմաստ ա գրել լիքը բան, որ ռիըլթայմ են, ու հաւէս ա դա թթել։
էնպէս որ սփիւռքը իր տեղն ա զբաղեցնում, աւելի բլոգոտ ու աւելի երկար տեքստերի համար տեղի։
#սփիւռք #թութ #առօրեայ
@{bicycle repairman; tigrangh@spyurk.am} ստիպուած եղայ փայթըն 3.6 հետ բերել, որ դարքթէյբլն ու արանդրը աշխատեն։
#ֆանթու #լինուքս #առօրեայ
ինձ դուր ա գալիս սփիւռքը նրանով, որ ստեղ շատ ապանձնական ա, ու այն ցոյց ա տալիս, որ սոցիալական մեդիան, իրականում, կարող ա լինել եւ բնաւ ոչ քո երջանիկ կեանքի, լաւ ուտելիքների մասին, նախ աւելի հանրային զանազան քննարկումների, կարծիքներ արտայայտելու, նաեւ կիսելու առօրեայ փորձառութիւնը, սրա, սրա ու սրա պէս որը ձեզ թուում ա, ոչ մէկին չի հետաքրքրում, բայց ես ինձ նոյնիսկ պարտաւորուած եմ զգում դա անել։
որովհետեւ գիտեմ, ինչքան ա ինձ հետաքրքիր, երբ նման առօրեայ, կենցաղային բան կարդում եմ։ ու այդ պատճառով, եթէ մի բան եմ անում, գրի եմ առնում, չնայած գիտեմ որ մի բան չի։
ճիշտ ա, յաճախ մեզ մօտ պարզապէս սոցիալական մեդիայի ռեւերսն ա՝ բողոք, ոչ թէ ինքնացուցադրուել ինչ լաւ ա։ նոյնիսկ երբեմն՝ ինքնացուցադրուել, ինչ վատ ա, ու ում մօտ ա աւելի վատ։ բայց էդ, իթ, հազուադէպ ա, սովորաբար, դէ բարդ ա կեանքը, ու մի տեղ պէտք ա ասուի, ու ասւում ա էնտեղ, ուր կարելի ա ապանձնական։
ու հա, կեանքը բարդ ա։ ինձ թւում ա էդ կարելի ա արձանագրել, ընդունել ու մի քիչ թեթեւ տանել։ իսկ եթէ շատ ա բարդ, մի արէք էդ, ինչից ձեզ վատ ա։ դրանից պարզ բա՞ն։ մի՛ եղէք մազո։ իթ հոգեւոր հանգստութիւնը ամենակարեւորն ա՝ փողից, ուրիշների նեղուելուց, ու լիքը դեբիլ բաներից կարեւոր ա։ կամ էլ կարող ա շատ բան էք ուզում՝ սա կեանքի բարդութեան մասին ա։ դէ մի՛ ուզէք։ հանգիստ վեր ընկէք տեղներդ, նէնց, որ բողոքելու պատճառ էլ չի լինի։
#սոցիալական_մեդիա #սփիւռք #կենցաղ #առօրեայ #ուտէնց
#բոհեմնոց ֊ի սոնան զբաղւում ա #արմֆուդլաբ ֊ի բացմանը հնչող փլէյլիստով։
#դիլիջան #աղջիկ #առօրեայ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 6/12/2019, 1:16:32 PM
sona from #bohemnots manages the playlist at #armfoodlab opening. #dilijan, this saturday. #polaroid #sx-70 #photo
#նիւա #դիլիջան #խաչ #փողոց #քաղաք #առօրեայ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 6/12/2019, 1:15:42 PM
typical armenian countryside #landscape - #niva and the glowing #cross.
#dilijan #polaroid #sx-70 #photo
#արմֆուդլաբ ֊ի բացմանը։ #դիլիջան #առօրեայ #աղջիկ #կաֆեին
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 6/12/2019, 1:13:59 PM
from the opening of #armfoodlab in #dilijan. though the featured photos are unrelated, let me tell you what is arm food lab: that’s a restaurant opened by ani - a girl who formerly founded currently nonexistent caffeine brew lab. arm food lab will be opened on weekends. you cannot order whatever you want from the list, it only features what is available at that day. ani, the founder and the cook promises: the research lab focus is to use only locally available and seasonal products. #polaroid #sx-70
նկարում երեւում ա մէկ այլ նկար՝ չստացուած, ըստ երեւոյթին ինչ֊որ բան էր ընկել մամիայի պոլարոիդ բեքի ռոլերների արանքը։ նկարը ինքը արուած ա sx-70֊ով՝ այդ խցիկն ունի ապակէ ոսպնեակներ, ձեռքով ֆոկուսուելու հնարաւորութիւն ա տալիս, ու ընդհանուր առմամբ՝ դիզայնի գլուխգործոց ա։
#դիլիջան #լուսանկարներ #պոլարոիդ #առօրեայ #դիզայն
մէկ էլ ապշեցնում ա, ինչ սուր ֆոկուս ա ստացուել, ու ինչ յստակութիւն ա այդ տիրոյթում։ ես պոլարոիդի սովորական թղթիկներից այդպիսի բան չէի սպասում։ հիմա մտածում եմ՝ արդե՞օք ինստաքս թղթիկներն են աւելի վատ որակի, թէ՞ ես պարզապէս ինստաքս լաւ խցիկ չունեմ։
պէտք ա փորձել մամիյայով ինստաքս նկարել, յստակ ֆոկուսուել, ու տեսնել ինչ ա ստացւում։
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 6/12/2019, 12:59:56 PM
on the photo you can see failed #fp-100 shot, probably something stuck inside mamiya rb67 polaroid back. the photo itself shot on #sx-70, #dilijan, this saturday.
#էմբասի #սեթ #առօրեայ
էն որ ասում են՝ «ես ինձ օգտագործուած եմ զգում», լաւ էլի, ուրախանալ ա պէտք, որ պիտանի ես եղել։
#առօրեայ
երբ գնում ես աչաջուր, որ տասներկուսին քեզ հանեն։ #աչաջուր #առօրեայ
երբ յատուկ չես առնում ուտելու բան, որ սովը տանից հանի։ #առօրեայ
նախաճաշին՝ ֆուջիքրոմ։ ընթրիքին՝ fp-100c։
#սարնարան #առօրեայ #ժապաւէն
— ես քեզ կուղեկցեմ մինչեւ աշխատանք։ — բայց պէտք չի մեզ միասին տեսնեն, եթէ իմանան ծանօթ ենք, կը սկսեն ինձ էլ անընդհատ կասկածել։
փաստօրէն, չէի էլ նկատել որ հեռախօսի որոշ մասեր լաւ կոտրուած են։ տարօրինակ ա, այդքան խփել եմ, բայց ապակին վնասուած չի։
տակից կասկադի լքուած շինարարութեան տարածքում հաշուեցի եօթ անուադող։ ահա, որտեղից ա կարելի անուադող հաւաքել բարիկադների համար։ լաւ ա այնպիսի տարածութեան ու ժամանակի մէջ եմ որ պէտք չի։
իսկ ես ժամանակ կար որ մոդայիկ ջաւասկրիպտով ու ջաւայով էի ոգեշնչուած։ ու զարմանալի չի որ օբերոնը գտայ ու կպայ, այն ժամանակ էլ ինչի՞ն կպնէի, գոու չկար, ռաստ չկար, դի֊ն էդքան ոգեշնչող չէր։ կարո՞ղ ա հիմա ժամանակն ա գիւ ափ անել ու սկսել համեստ աջակցել գոու֊ի համայնքին։ չէ, երեւի չէ, ու ոչ միայն, որովտետեւ նիկոլի պէս նախընտրում եմ սեփական խաղը խաղալ, այլ որովհետեւ գոու֊ն օբերոն չի, ու օբերոն օհ էլ չի։
ժամացոյց եմ կապել աջ ձեռքիս, բայց ձեռլս չեմ կարողանում այնպես ծռել որ ժամը նայեմ։
ինչ հետաքրքիր ա քաղաքը՝ մարդիկ են ապրում, շէնքեր են, ապշելու ա։ իսկապէս։
էս ֆոտոն պէտք էր մի ստոպ աւելի մութ նկարել։ #նկար #քաղաք #առօրեայ #երեւան
մարդիկ կան արջուկների հետ են քնում, իսկ ես նովէյշն լաունչփեդի հետ եմ քնում։ չեմ կարողանում լինուքսի տակ աշխատեցնել իմ ուզած ձեւով։
ապրեմ ես։
պէտք ա մի օր լինէր։
սովորաբար սենց ա։
մտածում եմ, որ երբ մենք մեզ լաւ ենք զգում, նկար անում, ու փոստում ինստագրամ, ու նոյնիսկ դրանից յետոյ լայքեր հաւաքում, էդ լայքողներից քանի՞սն են մեզ համար ուրախ։ մարդիկ էդքան վատ են իրենց զգում որ «նա հաւէս ժամանակ է անց կացնում, իսկ ես չէ» մտածելով, որ իրենց հետ կիսուելը անիմաստ է դառնում։ իսկ մենք ուզում ենք հենց լաւ պահերով կիսուել, որ էդ լաւ պահերը մի տեսակ «քոնֆիրմեյշն» ստանան, որ իրօք եղել են, չէ՞ որ առանց դիտորդ գուցէ եւ չեն եղել։
ելք, կարծում եմ կայ։ մարդիկ ինչ կան դա են, չես փոխի, իսկ այ մենք կարող ենք եւ ոչ միայն «այմ հեւինգ ֆան» տեսակի փոստեր անել, այլեւ նկարներ որ ցոյց են տալիս մեր ոչ այնքան գլամուր եւ գրաւիչ կեցութիւնը՝ առօրեայ նկարներ, քոմփաշն առաջացնող նկարներ, նկարներ որ ցոյց են տալիս ինչ մենակ ենք (բոլորս), ինչ չհասկացուած ենք (բոլորս), ինչ ուրախ չենք (բոլորս), ու որ էդ ընդհանուր առմամբ օկ է։
ու ապա ոչ կը մտածէն՝ թէ մենակ ես եմ վատ, բոլորը լաւ են, ոչ էլ նրանք ով շատ լաւ չեն, չեն մտածի որ էդ նորմալ չի, կիմանան որ ամենանորմալ մարդու վիճակն է, ու դէ ապրում ենք։
այնպէս որ #առօրեայ պիտակը պէտք է դարձնել թրենդինգ ինստագրամում։ ու տենց։
ասում են՝ նորայր ջան, շնորհակալութիւն, մեզ մօտ աշխատեց։ ասում եմ՝ ի՞նչը։ ասում են՝ էն որ ուրբաթ օրը արել էիր։ ասում եմ՝ ե՞ս։ ի՞նչ եմ արել։ տենց պատմում են։ լրիւ ռեսթարթ եմ եղել, երեկ կայծակներ էին շուրջս, ամպի մէջ էի, լրիւ ջնջուել է յիշողութիւնս էլեկտրամագնիսական դաշտի ազդեցութեան տակ։ #աշխատանք #առօրեայ
տունս մաքրեցի, հիմա օբյեկտիւս սարքեմ։ #առօրեայ
հիմա ժապաւէններ եմ ծրում, հին ծանօթն է խնդրել ծրեմ, 35մմ նկարած երկար կադրեր ունի, որ երկու կադրի երկարութեան են, մօտաւորապէս ոնց որ այն հասելբլադն է նկարում, բայց իրենը, աւաղ, հասելբլան չէ, շատ աւելի հասարակ խցիկով է նկարած, որից որակը տուժում է։ կամ գուցէ չի տուժում, ու այդ հեքիաթային էֆեկտը դժուար կը լինէր ստանալ թուային միջոցներով։ նաեւ միջին ֆորմատի ժապաւէններ է խնդրել անեմ։
զգում եմ որ շատ կարեւոր գործ եմ անում։ ոնց որ երեւակելու պրոցեսը լինի, որը մի անգամ ես անում։ նա էլ դժուար թէ այս ժապաւէնները կրկին ծրի, այս մի անգամն է։ ու շատ ուշադիր եմ, ամէն փոշու փաթիլին, ու որ այստեղ, ասենք վառած չլինի, «ցածր կորը» իջեցնեմ, որ աւելի որակով սքան ստացուի։
մի երկու յաջողուած նկար կայ։ մի հատը ծառեր են, ու շատ հեքիաթային, տպաւորիչ։ #առօրեայ #ժապաւէն #ֆոտո
@{imandes ; imandes@spyurk.am} ֊ը պարապում է սաբթայթլ֊ում։ (:
#լուսանկարներ #սաբթայթլ #նկար #պարապութիւն #պարապել #առօրեայ
աւելացրի այս նկարները վիքիպահեստ, թարմացրի այս ու այս էջերը։
#առօրեայ
— պեպսիի սիրոպը վերջանում է։ գազով ջուր է պարզապէս։
— աւելի լաւ։ աւելի քիչ վնասակար է։ (:
#պեպսի #սաբթայթլ #զրոյց #առօրեայ
ահա եւ ելատեքստը
#էկրանահան #ամպ #առօրեայ #կոդ #արեւային_էներգիա #պասկալ
#էկրանահան #առօրեայ #կոդ #արեւային_էներգիա #պասկալ
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։
Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։ Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
#առօրեայ #մարդիկ #անտարբերութիւն #չանտարբերութիւն #չգիտեմ
ինչպէ՞ս կարող ես կառչել երազանքից։
#առօրեայ
նոր տեսայ «վաճառւող» կադր՝ զինւորն համբուրւում է աղջկայ հետ կայարանում։ չուզեցի նկարել։
#առօրեայ