շոկոլադէ ռուլէտ։
#կոզմա_պրուտկով #պրուտկով #շոկոլադ #ռուլէտ #պանիր #քարֆուր #առօրեայ
բա նոր նիկոլին տեսայ, ընտանիքով եկաւկ քարֆուր առեւտուր անելու։ էն մեծ զամբիւղներից վերցրեց գնաց։
#քարֆուր #նիկոլ
քարֆուրը քրանչի միւսլին թարգմանում է քարֆուր խրթխրթան միւսլի։ (:
#քարֆուր
երեկ էր՝ տեսնում եմ գրած է՝ «քարֆուր», կարդում եմ՝ քարուաճար։
#քարֆուր #քարուաճար
— ուսապարկը այլեւս կարող էք չյանձնել, մեզ մօտ կանոնները փոխուել են։
— իսկ ֆոտոխցիկը՞։
— չէ, ֆոտոխցիկով մտնել չի թոյլատրւում։
— ապա տեղաւորեմ ուսապարկի մէջ մտնեմ։
— այո։
#քարֆուր #զրոյց
— իսկ սիգարետ չեմ գտնում, ո՞ր մասում է։
— մեր խանութում սիգարետ չի վաճառւում։
#քարֆուր #զրոյց
ուրեմն այսօր մեքենայի մէջ եմ, միացնում եմ ամէնը (ինձ մօտ օդաչուների պէս է, չեքլիստով եմ միացնում շարժիչ, ն900, ֆմ տրանսմիտեր), մէկ էլ ինչ֊որ բոմժոտ տեսքի տղայ է մօտենում, ռուսերէն առաջարկում ձեռք բերել օծանելիք կամ ժամացոյց, ձեռքերում դրանք է պահում։
ասում եմ՝ «չէ, պէտք չէ»։
նայում է ինձ վրայ զարմացած, ասում է՝ «հըէ՞»։
ասում եմ՝
— պէտք չէ։
«նեղանում» գնում է։
իր խօսելու ձեւը այնպիսինն էր, որ ենթադրեցի որ նա տեղացի չէ, իսկ այդ չհասկանալը հաստատեց ենթադրութիւնս։
ու մտածում եմ՝ եկել ես այստեղ, մեր տօնը փչացնում ես, ուզում ես բան ձեռք բերեմ, ու ռուսերէն ես ինձ դիմում։
ենթադրելով որ ես այլ ԱՓԻ գիտեմ։
դա ոնց որ Թուիթերին Ֆեյսբուքի ԱՓԻ֊ով դիմել։ Կաշխատի՞ այդպէս, իհարկէ, չի աշխատի, Թուիթերն էլ կը նեղանայ, թէ էս ի՞նչ ԱՓԻ էք ինձ հետ օգտագործում, ես իմն ունեմ։
Ես էլ իմն ունեմ, բնականաբար։ Բոլորին էլ հաճելի է որ իրենց հետ իրենց ԱՓԻ֊ով են շփւում։
եւ այդպէս
Հ․ Գ․ իրականում իմ նեյթիւ ԱՓԻ֊ն հայերէնը չէ, բայց ես այն նենգօրէն թաքցնում եմ, ւռափ եմ արել, ու այդ ինտերֆեյսները նշել եմ պրիւատ, փաբլիկները միայն հայերէնն է։
Հ․ Հ․ Գ այ քաքրֆուրը քանի որ միջազգային ցանց է, ամէնը տեղայնացրել են՝ «յաջորդ յաճախորդ», «կարող էք նստել», եւ այլն։ ։Ճ