մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
մինչ ջոնի հարիսի «դիփ ֆէյքերի» մասին թողարկումը դիտելը ես մօտաւորապէս այնպէս էի տրամադրուած, ինչպէս նա էր տրամադրում իր տեսանիւթով։
դիտելիս, երբ հարցնում էր՝ հիմա ո՞նց իմանանք ո՞րն ա ճիշտը, ես մտածեցի որ էդ խնդիրը մենք ունենք համացանցում ու լուծել ենք կիրպտոգրաֆիայով։
նա ա ճիշտը որ ունի սերտիֆիկատ, ու որ կարողանում ա ապարուցել որ ունի պրիւատ բանալին։
եթէ պարզ՝ փականը տեսնում ես դիտարկիչում, ուրեմն ինքն ա։ հետեւաբար այն ինչ իրանից եկել ա, պիտի որ նա հրապարակած լինէր։
(հնարաւոր ա կայքը կոտրեն, այլ նիւթ տեղադրեն, բայց դա այլ խնդիր ա։ նաեւ կայքը կը յայտնի որ կոտրել էին քիչ անց։ փականը պաշտպանում ա նրանից որ սխալ սերուեր իրան ներկայացնի որպէս ձեր իմացածը)
նման ձեւով մարդիկ են ներկայանում։ կամ ներկայանում են որպէս էսինչ հանգոյցի էսինչը, կամ աւելի սեքիւր՝ նա որ կարող ա ապացուցել որ ունի պրիւատ բանալին։ նամակները կարելի ա ստորագրել, pdf֊ները կարելի ա կրիպտոգրաֆիկ ձեւով ստորագրել։ նոյն ձեւ կարող ենք տեսանիւթ ստորագրել։
վերջում էլ ասեմ, որ նիւթը դիտելուց յետոյ նոյնիսկ դրական ընկալեցի որ «դիփ ֆէյքերի» դարաշրջան ենք մտնում։ որովհետեւ այլեւս էլ աւելի կարեւոր ա լինելու ռեպուտացիան, բարի անունը։ ո՞վ ա հրապարակել։ մի անգամ սուտ ասի ու բռնուի, չես հաւատայ։
դէ, տափաք երկրկին հաւատողները ուզում են հաւատալ, նա որ ուզում ա հաւատալ՝ կը հաւատայ իր ուզած ստին։ բայց մարդկանց մեծ մասը աւելի բանական մօտեցում ունեն։
յ․ գ․
սերտիֆիկատը նշանակում ա պէտք ա լինի սերտիֆիկատ տրամադրող, բայց ջեմինի աշխարհում, ի տարբերութիւն վեբի, դա պէտք չի։ աւելի ճիշտ, վեբը նոր ա սովորում ջեմինիի մօտեցումը։ դու ունես մի հատ բանալիների զոյգ, դիցուք մինչեւ 2037-2038 թիւ (իւնիքս ժամանակի ընթացիկ սահմանափակումը) ու առաջին անգամ քեզ կպնելիս փաբլիկ բանալին քեզնից ստանում են։ յետոյ մինչ չփոխուի զոյգդ, խնդիր չի առաջանայ։ փոխելու մասին կարող ես նախապէս յայտնել։
նման ձեւ եւ մարդն ա, կայքի յաճախորդն ա ներկայանում։ նա ունի իր բանալիների զոյգը։ ու չպիտի էլ «մուտք գործի», բանալիներն ունենալը բաւական ա։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #պատմութիւն #մարդիկ #ինքնութիւն #նոյնականացում #արհեստական_բանականութիւն #կրիպտոգրաֆիա #կրիպտօ #ստորագրութիւն #մեդիա #վեբ #ուեբ #ջեմինի #համբաւ #ջոնի_հարիս #լրատւութիւն
էն օրը պէտք ա @{մարիամ; wordsthatidefend@spyurk.am}ի տուած ժապաւէնը փոխանցէի @{նիկի ; nikea@spyurk.am}ին։
@{մարիամ; wordsthatidefend@spyurk.am}ն ասել էր թէ #ցֆտ ա վերցրել #լաբ25 ֊ում։
նայում եմ ժապաւէնին՝ hp5֊ի կոճ ա, վրան ջնջած ա, տիպա սա չի, ու աւելացուած ա, որ ultrafine extreme ա։
հմ, մտածում եմ, էս չլինի՞ ուլտրաֆայն են տուել մարիամին ցֆտ֊ի փոխարէն։
յիշեցի, որ ցֆտ֊ն իւրայատուկ մանուշակագոյնոտ երանգ ունի։ տեսնեմ՝ կայ։ հանեցի իմ ունեցած ցֆտ֊ն (մելիքիշուիլու խանութից առած) որ համոզուեմ, որ նման ա։ ահա՝
այո, դա իսկապէս ցֆտ ա։
եթէ hp5֊ի կոճի վրայ գրած ա ultrafine, մի՛ հաւատայ աչքերիդ՝ գուցէ իրականում ցֆտ ա։
ու տէնց։
#նոյնականացում #ժապաւէն #ֆոտո #կոդակ #kodak_cft #kodak-cft #cft #կոճ #հետազօտութիւն
էն որ խնդիր կայ, ու այն ինչ֊որ ձեւ SSO֊ով լուծուած ա, ես համամիտ եմ։
սակայն չեմ կարող չնշել, որ կարելի էր աւելի լաւ լուծել։ ու դրա համար պէտք ա ոչ բաւարարուած լինել, ու ոչ հիացած նրանով ինչ կայ, ու ինչ տրամադրում են։ իսկ դրա համար պէտք ա հանրութիւնը, ոչ թէ ես կամ դու կամ քամին, այլ հանրութիւնը պահանջ ձեւաւորի։ իսկ դրա համար հանրութիւնը պէտք ա լինի բաւական կիրթ։ հոգոց։ որը իմ հասկանալով երբեք չի լինի։
օրինակ՝ ծրագրաւորողների զգալի սեգմենտ եղաւ այնպիսին, որ ձեւաւորեց ազատ գործիքների պահանջ։ ինչի հետեւանքով դոթնեթն ու սուիֆթը ազատ են՝ ազատ լինելը մրցակցային առաւելութիւն ա։
արդեօք կը լինի մի պահ, երբ չինացի աղջիկը, ով օգտւում ա ինստագրամով (իրենց մօտ փա՞կ չի, չգիտեմ), պահանջ կը ձեւաւորի, որ կարեւոր չի որտեղ ես լցնում նկարներդ, կարողանաս հետեւել այլ տեղ լցնող մարդուն։
արդեօք պահանջ կը ձեւաւորուի լաւացնել եւ կիրառել մի օփէնայդիի պէս նոյնականացման մեխանիզմ, ոչ թէ կայք սարքողը պիտի ֆբ֊ի համար առանձին օգտագործի ֆէյսբուք քոնեքթը, իսկ թուիթերի համար իր ափին։
հակառակը՝ երբ թուիթերը հանեց ռսս֊ը, հանրութիւնը չբողոքեց։ ոչ ոք չասաց՝ սա մեզ համար էական յատկութիւն էր՝ մենք գնացինք այլ տեղ։
զի նոյնիսկ եթէ փոքրամասնութեան համար էական էր, իրենց ընկերների եւ համայնքների համար՝ ոչ, ու այդպիսով, բոլորը մնացին թուիթերում, իսկ թուիթերը օգտւում ա իր դերից ու մեր վզին կապում ա ինչ ուզի, զի նա ինչ կուզի կանի, զի ունի այդ ուժը, զի ժողովուրդը, ով վերջնական սպառողն ա, եւ քաղաքացին, ընդհանուր գոհ ա։
ու չգիտի, ինչից դժգոհ լինել։
հիմա ինձ թւում ա, ծուղակը, որի մէջ տեքնոլոգիական մարդը կարող ա ընկնել այն ա, արդեօք դու գոհ ես, թէ ջոկում ես, որ ինչ֊որ բան էն չի։
եթէ ես գոհ եմ, ապա ես մտածում եմ, որ երեւի ինչ֊որ բան չեմ ջոկում, ու վախենում եմ էդ վիճակից։
#տեքնոլոգիաներ #նոյնականացում #ապակենտրոնացում