մինչ ջոնի հարիսի «դիփ ֆէյքերի» մասին թողարկումը դիտելը ես մօտաւորապէս այնպէս էի տրամադրուած, ինչպէս նա էր տրամադրում իր տեսանիւթով։
դիտելիս, երբ հարցնում էր՝ հիմա ո՞նց իմանանք ո՞րն ա ճիշտը, ես մտածեցի որ էդ խնդիրը մենք ունենք համացանցում ու լուծել ենք կիրպտոգրաֆիայով։
նա ա ճիշտը որ ունի սերտիֆիկատ, ու որ կարողանում ա ապարուցել որ ունի պրիւատ բանալին։
եթէ պարզ՝ փականը տեսնում ես դիտարկիչում, ուրեմն ինքն ա։ հետեւաբար այն ինչ իրանից եկել ա, պիտի որ նա հրապարակած լինէր։
(հնարաւոր ա կայքը կոտրեն, այլ նիւթ տեղադրեն, բայց դա այլ խնդիր ա։ նաեւ կայքը կը յայտնի որ կոտրել էին քիչ անց։ փականը պաշտպանում ա նրանից որ սխալ սերուեր իրան ներկայացնի որպէս ձեր իմացածը)
նման ձեւով մարդիկ են ներկայանում։ կամ ներկայանում են որպէս էսինչ հանգոյցի էսինչը, կամ աւելի սեքիւր՝ նա որ կարող ա ապացուցել որ ունի պրիւատ բանալին։ նամակները կարելի ա ստորագրել, pdf֊ները կարելի ա կրիպտոգրաֆիկ ձեւով ստորագրել։ նոյն ձեւ կարող ենք տեսանիւթ ստորագրել։
վերջում էլ ասեմ, որ նիւթը դիտելուց յետոյ նոյնիսկ դրական ընկալեցի որ «դիփ ֆէյքերի» դարաշրջան ենք մտնում։ որովհետեւ այլեւս էլ աւելի կարեւոր ա լինելու ռեպուտացիան, բարի անունը։ ո՞վ ա հրապարակել։ մի անգամ սուտ ասի ու բռնուի, չես հաւատայ։
դէ, տափաք երկրկին հաւատողները ուզում են հաւատալ, նա որ ուզում ա հաւատալ՝ կը հաւատայ իր ուզած ստին։ բայց մարդկանց մեծ մասը աւելի բանական մօտեցում ունեն։
յ․ գ․
սերտիֆիկատը նշանակում ա պէտք ա լինի սերտիֆիկատ տրամադրող, բայց ջեմինի աշխարհում, ի տարբերութիւն վեբի, դա պէտք չի։ աւելի ճիշտ, վեբը նոր ա սովորում ջեմինիի մօտեցումը։ դու ունես մի հատ բանալիների զոյգ, դիցուք մինչեւ 2037-2038 թիւ (իւնիքս ժամանակի ընթացիկ սահմանափակումը) ու առաջին անգամ քեզ կպնելիս փաբլիկ բանալին քեզնից ստանում են։ յետոյ մինչ չփոխուի զոյգդ, խնդիր չի առաջանայ։ փոխելու մասին կարող ես նախապէս յայտնել։
նման ձեւ եւ մարդն ա, կայքի յաճախորդն ա ներկայանում։ նա ունի իր բանալիների զոյգը։ ու չպիտի էլ «մուտք գործի», բանալիներն ունենալը բաւական ա։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #պատմութիւն #մարդիկ #ինքնութիւն #նոյնականացում #արհեստական_բանականութիւն #կրիպտոգրաֆիա #կրիպտօ #ստորագրութիւն #մեդիա #վեբ #ուեբ #ջեմինի #համբաւ #ջոնի_հարիս #լրատւութիւն
փաստօրէն, xlockmore
֊ը վերցնում ա ~/.signature
նիշքի պարունակութիւնը, օգտագործում ա։
այնտեղ ինձ մօտ սա ա՝
There are two ways of constructing a software design. One way is to make it so simple that there are obviously no deficiencies. And the other way is to make it so complicated that there are no obvious deficiencies.
-- C.A.R. Hoare
ու տէնց։
#էկրանապահ #էկրանահան #ինքնանկար #ստորագրութիւն #մէջբերում #ծրագրաւորում #նկար
փաստօրէն այսպէս է, այստեղից քաշում ես national root ca հաւաստագիրը ու իմպորտ անում (եւ ինեյբլ) ասենք ադոբ ռիդերի մէջ։ դրանից յետոյ կարողանում ես կարդալ փաստաթուղթը ու ընթերցիչը ասում է որ սաղ ճիշտ է։ այսպէս եթէ դուրս էք ուղարկում, այս յղումը տալիս էք, իրենք որ կարողանան համոզուել։ եթէ հհ֊ին վստահում են, ապա իր սերտիֆիկատին էլ պէտք է վստահեն։ ահա։
#փաստօրէն #ստորագրութիւն #հաւաստագիր