պատրաստեցի gentoo overlay ու աւելացրի երեք ebuild որ lagrange ջեմինի դիտարկիչը լինի շինել։
#ջեմինի #դիտարկիչ #ջենթու #էկրանահան
սա փաստացի, շարունակում ա քննարկումը, որ սկսուել ա էստեղ
ինձ համար էսպիսի քննարկումն առաջին հերթին քաղաքական ու հոգեբանական ա, ու յետոյ նոր տեքնիկական։
քաղաքական՝ որովհետեւ, օրինակ՝ կայ photoshop որը շատ պրակտիկ ա օգտագործել, այն աւելի արագ ա աշխատում, ունի էսինչ հնարաւորութիւններ։ ու կայ gimp, որն ազատ ա, բայց այն օգտագործելը շատերն էդքան էլ պրակտիկ չեն համարի։ քաղաքական ընտրութիւնը՝ պրակտիկ ընտրութիւն չի, այլ արժէքային ու նաեւ հոգեբանական։
(երբ գործը վերաբերում է ընտանիքի պատուին՝ փողի մասին զրոյցներն անտեղի են։ մաֆիայի բոսս)։
հիմա հոգեբանական բաղադրիչի մասին։ թուանշային գործիքները մեզ տուեցին նկար խմբագրելու աննախադէպ հնարաւորութիւններ։ ու մենք սկսեցինք օգտուել դրանցից՝ էնքան, որ չնայած մարդկանց զգալի մասը օկ ա դրա հետ, մարդկանց մի այլ մաս՝ չափից շատ կուշտ ա գերխմբագրուած եւ գերմշակած լուսանկարներից։
դրա պատասխաններն են՝ թոյլ սենսորներով հին «փոյնթ ընթ շութ» խցիկները, կամ ժապաւէնային լուսանկարչութիւնը։ ուր, եթէ նախկինում, սքանից կը ջանային մաքրել փոշու մասնիկը, ապա էսօր՝ կը թողնեն։ ուր, եթէ նախկինում գնահատւում էր «ֆայն գրէյն» — մանր հատիկներ եւ յստակութիւն՝ ապա այսօր մարդիկ հէնց այդ նկատելի հատիկների պահանջն ունեն։
նման բան եղաւ նրանից յետոյ երբ երաժշտական թրեքերի արտադրութիւն մտաւ թուանշայսին «ռեմասթերինգ»։ մարդիկ որ լսում են lp֊ներ, լսում են նաեւ էն պատճառով որ դրանց որակն այնքան վատն ա, որ թուանշային ձեւով ռեմասթէր արուած թրեք պահել չի կարողանում։ եւ դրանց համար այլ ձեւ են մասթեր անում։
նմանապէս, իմ կարծիքով, ջեմինիին ձգտելու պատճառներից մէկը՝ գերհագեցած գոյներով ուեբն ա։ պայմանական եմ ասում՝ դա եւ ֆրէյմուորքներն են, եւ կլիենտի կողմից ֆաներ պտտեցնող հազարաւոր ջս֊ներն են, եւ ամենուրէք անխուսափելի թրեքինգը։
ու էստեղ էական չի՝ լաւն ա ջեմինին տեքնիկապէս, թէ ոչ։ էական ա որ այն էսօրուայ ուէբի լրիւ հակառակն ա։ ու պատահական չի որ զուսպ հակառակը չի՝ լրիւ հակառակն ա։
չկայ կլիենտի կողմից սկրիպտինգ, չկան քուքիներ, չկայ նոյնիսկ նկար ներդնելու հնարաւորութիւն (նկարը ֆայլից չի տարբերւում), յղումը պէտք ա լինի առանձին տողում, ու նոյնիսկ բացակայում են նշաձեւում գոյութիւն ունեցող թաւատառն ու շեղատառը։
այս ամէնը՝ նաեւ gemtext հնարաւորինս հեշտ պարս անելու համար ա։
քամին շարունակում ա՝
>իր տեխնիկական հիմքերը նվազեցված են այնքան, որ խոսքն արդեն պարզության եւ քչի մասին չէ, այլ պակասի։
ես այնպիսի մարդ եմ, որ հակուած եմ նկատել պակասի առաւելութիւնները։ ու կարծում եմ՝ պատահական չի, որ նկարիչներին սովորեցնում են նախ պատրաստել գունապնակ, յետոյ նկարել այդ եղած գոյներով։ այսօրուայ սպառողական հասարակութեան մարդու համար դա լինում ա շոկային՝ չէ՞ որ գոյութիւն ունեն այնքա՜ն շատ գոյներ, ինչի՞ սահմանափակել քեզ։ իսկ երբ սկսնակ նկարչի մօտ դա էլ լաւ չի ստացւում, նրան խորհուրդ են տալիս կրճատել գոյների քանակը՝ ոչ թէ մեծացնել։ օրինակ ընտրել այս չորս գոյնը։
նոյնը երաժշտութեան մասին կարելի ա ասել։ չէ՞ որ ձայնի բարձրութիւնը (ոչ ուժգնութիւնը) անընդհատ ա ու հարուստ։ ինչի՞ սահմանափակել քեզ դիսկրետ՝ 7 + 5 նոտաներով։
այս դիտարկումները կարող են թուալ մակերեսային։ բայց ես, կամ իմ պէս մարդը, եթէ համոզուած էլ չի, բայց զգում ա, որ generic֊ների կամ exception֊ների բացակայութիւնը՝ դրական բան ա, ոչ թէ բացասական։
չունես հնարաւորութիւն՝ չունես դրա հետ կապուած խնդիր։ այդ մօտեցումը որ չափով իրականացնել՝ քննարկելի ա, բայց մօտեցումն ինձ հարազատ ա։ ջեմինին բաւական ծայրայեղ չափն ա վերցրել։ կամ մեզ էդպէս ա թւում, որ ծայրայեղ ա։ զի մենք gopher չենք օգտագործել, բայց մինչ էսօր մարդիկ կան որ օգտագործում են։ ու միայն հին մարդիկ չէին։
ու նոր ջեմինիին մարդիկ կպնում են՝ ու դա ա կարեւոր։ ես կպնում եմ։ ու թող լինի հինգ մարդ որ օգտագործում ա ջեմինի (ոնց որ մի քանի հազար կապսուլ գոյութիւն ունի եւ չնայած ջեմինի թողած երեւացող մարդիկ կան, կապսուլների քանակը միայն շատանում ա), յետո՞յ ինչ։ հաղորդակարգը հեշտ ա իրականացնել, ծրագրակազմը բարդ չի մէյնթէյն անել՝ ես միշտ կունենամ ջեմինի ներկայութիւն։ էսօր միայն մտածում եմ այն մասին, ինչպէս անել, որ norayr.am տիրոյթում լինի միայն ջեմինի, որը նաեւ խնդիր չի՝ թող երեւայ http proxy֊ով՝ օրինակ kineto֊ով ուէբի աշխարհում։
ինձ տանում ա էն որ հաղորդակարգը հեշտ ա իրականացնել։ ու մտահոգում ա էն որ tls֊ը՝ գուցէ եւ հեշտ չի իրականացնել։
ես կարծում եմ որ rust֊ը վատ լեզու չի ու գուցէ դրական քայլ ա c++֊ի համեմատ։ բայց rust֊ն իմ լեզուն չի, զի ինքը շատ հեռու ա պարզ տէք լինելուց։ անչափ։ այդ մասին վերջերս գրել եմ՝ gcc֊ն էլ ա հեռու, բայց tcc֊ն հեռու չի։
ինձ համար պասկալը զիջում ա օբերոնին հէնց այն պատճառով, որ նրանով կայ արտայայտուելու աւելի զանազան հնարաւորութիւն։ ու ես ինձ մխիթարում եմ նրանով, որ օկէյ, freepascal֊ն ունի turbo pascal 7֊ի ռեժիմ, որն ընդհանուր առմամբ փոքր ա ու ամէն ինչի համար բաւական։
այսպէս կարելի ա մտածել ուէբի ենթաբազմութիւնների մասին։ ու դա վատ միտք չի։ կարծես նոյնիսկ նման նախաձեռնութիւն հանդիպել եմ։
բայց այդ html֊ի ենթաբազմութիւնը հաշուի առած չի ոչ մի դիտարկչի կողմից։ netsurf֊ը ցոյց ա տալիս այն ինչ կարողանում ա, անկախ էդ մարդկանց գրածից։ մնացածն էլ՝ ջանում են ցոյց տալ ամէն ինչ։
կարելի էր որպէս ստանդարտ ընդունել netsurf֊ը, ու ես դա կընկալէի՝ բայց ինչի՞ դա։ ինչի՞ ոչ dillo֊ն։ ինչի՞ ոչ links֊ը։
freepascal֊ի դէպքն աւելի լաւն ա, որովհետեւ այն ֆիքսել ա պասկալի պատմական զարգացումների էտապները։ ու լեզուն «զարգանալով» պարտադիր չի որ լաւացել ա։ tp7֊ի ռեժիմը այդ պատմական կէտերից մէկն ա։ iso ռեժիմը՝ լրիւ տարբեր ճիւղի ու ոչ կոմերցիոն աշխարհի տրամաբանութեամբ զարգացում ա։
իսկ ուէբում անիմաստ ա օգտագործել հին ստանդարտները, որովհետեւ նոր ստանդարտները բացի չաղանալուց, լաւացումներ էլ են բերել։ ոչ էլ կայ web֊ի ոչ կոմերցիոն ստանդարտ։ պասկալի բախտից ա որ իր iso կոմիտէում նստած չեն մարդիկ որոնց «հացն ու ջուրը» գալիս ա լեզուն հնարաւորինս վատ նախագծուած պահելուց եւ դարձնելուց, ինչպէս դա ստացուեց c++֊ի դէպքում։
ու երբ ես համեմատում եմ գօ֊ն օբերոնի հետ՝ ինձ տանում ա օբերոնի չոր լինելը, ու օբերոնի այդ յարմարաւէտութիւն չունենալը։
նոյն ձեւ ինձ տանում ա ջեմինիի չորութիւնը։
>չկա որեւէ թարմ կամ մտածված տարբերակ սերտիֆիկատները վավերացնելու։
վալիդ հարց ա։ մենք դարերով սովորեցրել ենք մարդկանց, որ չսեղմեն անվստահելի սերտիֆիկատ անտեսող կոճակը, ու հիմա էսպէս։
ես կրիպօ֊ից լաւ չեմ հասկանում, բայց ինձ դուր չի գալիս solderpunk֊ի tls ընտրելը, եթէ այն իսկապէս բարդ ա իրականացնել։ միւս կողմից, ոնց որ թէ այլ համեմատելի լուծում չկայ է՞լ։ ոմանք էլ ասում են՝ սա ու սա իրականացնես, կը մնայ սա՝ էդքան էլ բարդ չի։ գուցէ եւ ճիշտ են։ ապա ոչինչ։
սերտիֆիկատների մասին՝ էսօր դա խնդիր չի, ու չեմ կարծում որ խնդիր կը լինի ջեմինի աշխարհում՝ օգտուողների մշակոյթի պատճառով։ բայց ամէն դէպքում, ես ջանում եմ չմոռանալ իմ ուէբի սերտիֆիկատները երբ թարմանում են, նաեւ ջեմինիի սերտիֆիկատը թարմացնել, որ այն լինի pki ձեւով տրուած։
բայց եթէ ինձ հարցնէք՝ կարծում եմ որ աւելի լաւ կը լինէր մենք ինքներս մեզ կրթէինք եւ ձեւաւորէինք web of trust։ բայց օկ ա, pki֊ն էլ ա աշխատում։
եւս մի մտահոգութիւն, որ արտայայտուած էր՝ կլիենտի այփին երեւում ա սերուերին։
դէ հա, պիտի երեւայ։ application layer հաղորդակարգի խնդիրը չի դա, կարծում եմ։ պիտի լուծուի աւելի ցածր մակարդակում, կամ tcp֊ի փոխարէն մի այլ բան լինի, կամ vpn ա պէտք օգտագործել։
>ջեմինին շարունակում է ընդհանուր մոտեցումը խնդիրներ չլուծելու եւ նախագծված չէ զարգանալու համար։
զարգացում բառը նոյնպէս էնքան ա շահագործուել եւ փառաբանուել, որ ես դրան աւելի շատ նեգատիւ վերաբերմունք ունեմ։ ես զգում եմ որ պակաս կայ ոչ թէ զարգանալու այլ մի պահ շունչ քաշելու ու տեղները հանգիստ վեր ընկնելու։
տարբեր այլ տեքնիկական քննարման փոխարէն ես կասեմ՝ ինչեւէ, դա չի էականը։ էականը քաղաքական քայլն ա։ էականը՝ էս խաղի մէջ չմասնակցելն ա, ու էն խաղի մէջ մասնակցելը։
չեմ կարող իհարկէ ուէբից հրաժարուել։ ու չեմ կարող լինուքս չքշել։
բայց կարող եմ հնարաւորինս լինուքսի վրայից օգտագործել օբերոն օհ, ու շատ իմաստ չեմ գտնում որեւէ բան գրելու մէջ, եթէ ջանքս գնում ա ոչ օբերոնով գրելուն։ ու դա էլ ա քաղաքական սթէյթմենթ։ դա իհարկէ յաճախ անյարմար ա։ միակ կոմպրոմիսները որ ես ինձ թոյլ եմ տալիս՝ պասկալն ու մոդուլաներն են՝ վիրտը 18֊ի հարցազցոյցում ամէն դէպքում դրական գնահատական էր տուել նրան, որ որոշ ժամանակ պասկալը բաւական մէյնսթրիմ վիճակում էր՝ ասում էր՝ գիտէի որ բացառութիւն ա որն էլ չի կրկնուի։
ու գուցէ գօ֊ն աւելի լաւն ա, քան պասկալը։ (չնայած փաթեթային կառավարիչը շատ զզոեւլի ա աշխատում)։ բայց գօ֊ն կորպորատիւ ա ու ես այն lowtech չեմ ընկալում։ իսկ freepascal֊ը ընկալում եմ։
զի երբ այն աշխատեցնում ես, գրում ա՝
Free Pascal Compiler version 3.2.2 [2024/06/05] for x86_64
Copyright (c) 1993-2021 by Florian Klaempfl and others
մարդու մասշտաբի ա։ ակնյայտօրէն։ ֆլորիանի եւ ընկերների։
մասիւ աւտորիտար բարձրայարկ չի։
կան մարդիկ որ գրում են, ու ես ունեմ կարդալու բան։ ploum.net֊ին ես երեւի չէի իմանայ եթէ ջեմինին չլինէր։ ու եթէ ploum֊ը գրում ա ջեմինի֊ում, ես ինքս ինձ շատ վատ եմ զգալու, ու դավաճանած ինքս ինձ, եթէ ջեմինիում չգրեմ։ ու այո, ploum֊ը նաեւ պրոքսի ա անում նոյնը դէպի http՝ լաւ ա անում։ պէտք չի կապը կտրել։
բայց ես ինձ դնում եմ էշի տեղ ու ուղարկում եմ մարդկանց gemini յղում, երբ բան եմ կարդում որ կուզէի կիսել։ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են պատասխանում՝ ոմանք ասում են՝ չի բացում յղումը։ աստուած ձեզ հետ։ ոմանք էլ սովորում են որ իրանց իմացած http/html֊ից բացի այլ բաներ կան։
ու քանի ploum֊ից խօսեցինք, եւս մի անգամ տարածեմ իր տեքստերից մէկը՝ gemini://ploum.net/2023-07-06-stop-trying-to-make-social-networks-succeed.gmi
շատ էմոցիոնալ եմ գրել ու քիչ տեքնիկական։ ու ասեմ ինչի՝ ես չեմ կարող այլ ձեւ մտածել, որ երբ մարդիկ անում են ռացիոնալ ընտրութիւն եւ փաստարկում են այն՝ նրանք ունեն բաւական խորը արմատաւորուած սթէյթ, որը իրականում ստիպում ա այդ ընտրութիւններն ու փաստարկումներն անել։ ու ես էլ իհարկէ բացառութիւն չեմ։
ես փորձել եմ հասկանալ ինչի եմ ես հակուած էսպիսի կամ էնպիսի բաների։ այլ մարդիկ կարող ա ունենան նման կամ ոչ նման պատճառներ։ բայց ջեմինին կայ ու կը լինեն մարդիկ որ ինչ֊որ պատճառներով այն կօգտագործեն։ ու դա ամենակարեւորն ա։
դեբի՞լ ենք։ գուցէ եւ այո։
պարտադիր չի բոլորը խելացի լինեն։
ու տէնց։
#ջեմինի
ջեմինաւթներ, նախկին ջեմինաւթներ, եւ ոչ միայն։ մտածում եմ կապսուլ բառը հայերէն կարելի ա թարգմանել որպէս կեսոն։ զի կեսոնն արդէն օգտագործւում ա։
կեսոն (ֆր.՝ caisson, լատին․՝ capsa — արկղ), ճարտարապետութեան մէջ սովորաբար քառանիստ կամ բազմանիստ արկղաձեւ խորացում առաստաղի, թաղի, կամարի, գմբէթի մակերէսին։
ռուսերէն դրան անսում են «կասետային» զի իրենք իտալերէնից են վերցրել բառը։
նաեւ կայ լրիւ մեր կապսուլներին վերաբերող կեսոնային հիւանդութիւն
#ջեմինի #գեմինի #կեսոն
խաւարոտ վեբն ունի երկու հատկութիւն՝ մէկն էն ա որ տեսականօրէն բարդ ա գտնել ով կամ որտեղ ա հրապարակել, որտեղ ա սերուերը։ միսւն էն ա որ իրա մասին պարզապէս գրեթէ ոչ մէկ չգիտի։
էս երկրորդը ջեմինիին էլ ա վերաբերում։
#ջեմինի
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
https://lichen.sensorstation.co/
ֆորթով գրուած վեբի բովանդակութեան կառավարիչ։ (:
#էկրանահան #ֆորթ #ջեմինի #ջէմինի
duckduckgo֊ն ջեմինի֊ով չի աշխատում։ բայց ունի duckduckgo.com/html ու duckduckgo.com/lite
սակայն լռելեայն url֊ի մէջ չի ուղարկում request֊ը։
յիշեցի որ առանց յաւելում բադիկն օգտագործելու համար խորհուրդ էր տրւում կարգաւորել դիտարկիչը որ ուղարկի հարցում, վերջում /?q=միբան
ձեւի։
փորձեցի դա եւ html֊ի եւ lite վարկածի հետ, ու լայթի հետ ստացուեց։ նաեւ փորձեցի netsurf֊ով։
յետոյ փորձեցի լագրանժով, ու չեղաւ։ ապա փոխեցի duckling proxy֊ի ստարթափ սկրիպտը, ճշտտեցի, որ netsurf֊ի իւզեր ագէնտը NetSurf/3.10 (Linux)
ա։
ու աւելացրի պրոքսիում նաեւ դա։
ահա սկրիպտը՝
./duckling-proxy -c cert/proxy.եսիմինչ.am.pem -k cert/key.pem -p 1977 -a 0.0.0.0 -u "NetSurf/3.10 (Linux)"
ու էսպէս լինում ա փնտրել։
օրինակ՝ https://lite.duckduckgo.com/lite/?q=how to learn go
։
#էկրանահան #ջեմինի #ջէմինի #անվտանգութիւն #գաղտնիութիւն
էսօր գտայ այս կապսուլը ու ոգեւորուեցի, տեղակայեցի ինձ gemini֊ից http պրոքսի։
երկու հատ կար, մէկը ասիդուսի stargate proxy֊ն ա, միւսը՝ լիւկ էմէթի duckling proxy֊ն։
առաջինը գրուած ա c#֊ով, միւսը՝ go֊ով։ ընտրեցի, բնականաբար, go֊ով գրուածը։
տեղակայեցի իմ սերուերներից մէկի վրայ, լագրանժում աւելացրի http proxy, ու վայելում եմ։ պարզ էջերն ա, իհարկէ, միայն ունակ ցոյց տալ։ բայց յուսամ ինձ պէտք եկած վեբի զգալի մասը պարզ ա։
նաեւ, փաստացի ունեցայ vpn։
ահա՝
ու տէնց։
#էկրանահան #ջեմինի #ջէմինի #պրոքսի #անվտանգութիւն #գաղտնիութիւն
մինչ ջոնի հարիսի «դիփ ֆէյքերի» մասին թողարկումը դիտելը ես մօտաւորապէս այնպէս էի տրամադրուած, ինչպէս նա էր տրամադրում իր տեսանիւթով։
դիտելիս, երբ հարցնում էր՝ հիմա ո՞նց իմանանք ո՞րն ա ճիշտը, ես մտածեցի որ էդ խնդիրը մենք ունենք համացանցում ու լուծել ենք կիրպտոգրաֆիայով։
նա ա ճիշտը որ ունի սերտիֆիկատ, ու որ կարողանում ա ապարուցել որ ունի պրիւատ բանալին։
եթէ պարզ՝ փականը տեսնում ես դիտարկիչում, ուրեմն ինքն ա։ հետեւաբար այն ինչ իրանից եկել ա, պիտի որ նա հրապարակած լինէր։
(հնարաւոր ա կայքը կոտրեն, այլ նիւթ տեղադրեն, բայց դա այլ խնդիր ա։ նաեւ կայքը կը յայտնի որ կոտրել էին քիչ անց։ փականը պաշտպանում ա նրանից որ սխալ սերուեր իրան ներկայացնի որպէս ձեր իմացածը)
նման ձեւով մարդիկ են ներկայանում։ կամ ներկայանում են որպէս էսինչ հանգոյցի էսինչը, կամ աւելի սեքիւր՝ նա որ կարող ա ապացուցել որ ունի պրիւատ բանալին։ նամակները կարելի ա ստորագրել, pdf֊ները կարելի ա կրիպտոգրաֆիկ ձեւով ստորագրել։ նոյն ձեւ կարող ենք տեսանիւթ ստորագրել։
վերջում էլ ասեմ, որ նիւթը դիտելուց յետոյ նոյնիսկ դրական ընկալեցի որ «դիփ ֆէյքերի» դարաշրջան ենք մտնում։ որովհետեւ այլեւս էլ աւելի կարեւոր ա լինելու ռեպուտացիան, բարի անունը։ ո՞վ ա հրապարակել։ մի անգամ սուտ ասի ու բռնուի, չես հաւատայ։
դէ, տափաք երկրկին հաւատողները ուզում են հաւատալ, նա որ ուզում ա հաւատալ՝ կը հաւատայ իր ուզած ստին։ բայց մարդկանց մեծ մասը աւելի բանական մօտեցում ունեն։
յ․ գ․
սերտիֆիկատը նշանակում ա պէտք ա լինի սերտիֆիկատ տրամադրող, բայց ջեմինի աշխարհում, ի տարբերութիւն վեբի, դա պէտք չի։ աւելի ճիշտ, վեբը նոր ա սովորում ջեմինիի մօտեցումը։ դու ունես մի հատ բանալիների զոյգ, դիցուք մինչեւ 2037-2038 թիւ (իւնիքս ժամանակի ընթացիկ սահմանափակումը) ու առաջին անգամ քեզ կպնելիս փաբլիկ բանալին քեզնից ստանում են։ յետոյ մինչ չփոխուի զոյգդ, խնդիր չի առաջանայ։ փոխելու մասին կարող ես նախապէս յայտնել։
նման ձեւ եւ մարդն ա, կայքի յաճախորդն ա ներկայանում։ նա ունի իր բանալիների զոյգը։ ու չպիտի էլ «մուտք գործի», բանալիներն ունենալը բաւական ա։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #պատմութիւն #մարդիկ #ինքնութիւն #նոյնականացում #արհեստական_բանականութիւն #կրիպտոգրաֆիա #կրիպտօ #ստորագրութիւն #մեդիա #վեբ #ուեբ #ջեմինի #համբաւ #ջոնի_հարիս #լրատւութիւն
երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։
ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech
։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։
ու ասացի որ դրա համար եմ oberon
֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։
նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:
ես էլ յիշեցի որ gemini
֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։
ահա, օրինակ, solderpunk
֊ի՝ gemini
ստեղծողի go
իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝
https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3
յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am
֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ
֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։
#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում
ուզում եմ ջեմինի հաղորդակարգով աշխատող «բաբլը» տեղակայել, ու մտածում եմ՝ spyurk.am֊ում մի քանի հոգի էինք ամենասկզբից, բայց աշխոյժ էր՝ միայն մեր մէջ չէինք շփւում, ֆեդերացիա կար, ու ֆեդարացիայի մարդիկ էլ հաճոյքով մեզ հետ ծանօթանում էին ու շփւում։
«բաբլը» ֆեդերացուած չի ու դրանով ահագին անիմաստ։ էլի կը տեղաւայեմ երեւի, բայց գիտակցում եմ թոյլ կողմերը։
իսկ այ «թութիկ»֊ը շատ ա դուրս գալիս։ շատ կուզեմ քշել։
«սոշըլհոմն» երեւի ամենավատ ծրագրակազմն ա որ ես տեղակայել եմ։
#անկապ #ջեմինի #դաշնեզերք
շատ հաւէս ա ջեմինի֊ում որ չես «գրանցւում» ասենք մէյլով կամ մուտք գործում համանական ֆէյսբուքով։ փոխարէնը նոր ինքնութիւն կարող ես ստեղծել։ (:
#ջեմինի
այս կապսուլն աշխատում ա ֆլոպիի վրայից։
#ջեմինի #համացանց #էկրանահան #ֆլոպի
ջեմինի տիրոյթի մասին զին՝
gemini://gemini.cyberbot.space/smolzine/
#ջեմինի #էկրանահան #զին #հանդէս
գրուեմ հէնց մաեմօյի ֆայրֆոքսից այն մասին, որ լագրանժ ջեմինի դիքարկիչն արդէն հասանելի ա մաեմօյի շտեմարաններում։
ցանկոմ երեւացող «մգուտենբերգ» եւ «սլիփ անալայզեր» յաւելուածները շինեցի, փոփոխեցի, բայց աւելի շատ միջամտութեան կարիք ունեն։
օինակ՝
ու դրանք շտեմարանում չկան։
իսկ լագրանժը հաւաքել եմ հեռախօսային ինտերֆէյսի հնարաւորութիւնը միացուած՝
սա գրում եմ ֆայրֆոքսից՝
դէ մինչ։
#ջեմինի #ջեմինայ #լագրանժ #մաեմօ
https://media.libreplanet.org/u/libreplanet/m/the-net-beyond-the-web/
#ջեմինի #ջեմինայ #ոստայն #ցանց #ապակենտրոնացում #մինիմալիզմ #ազատութիւն #անգլերէն
https://thedorkweb.substack.com/p/gopher-gemini-and-the-smol-internet
#գոֆեր #խլուրդ #վեբ #ոստայն #ջեմինայ #ջեմինի #համացանց #անգլերէն
մտածում եմ, դէ ջեմինի֊ում չկայ գուգլի պէս փնտրող համակարգ։
եթէ նաւարկում ես ջեմինի կապսուլներով, նկատում ես քեզ հետաքրքիր բան, կարող ես ինքդ քեզ համար մի նիշքի մէջ նոթեր պահել՝ սէնց բան կար էս յղումով։
յետոյ երբ պէտք լինի՝ փնտրես քո նոթերի մէջ։
ու մտածեցի՝ աքթիւիթի փաբը կամ դիասպորան դա աւտոմատ անում են՝ բերում են քեզ մօտ, քո սերուերի մէջ, այլ սպասարկիչների տուեալներ։ փնտրես ըստ պիտակի՝ ու հաւանական ա որ կը գտնես։
#համացանց #ջեմինի #ապակենտրոնացում #անկապ
ինչպէս գեներացնել նաեւ ջեմինի էջեր՝ հիւգօյից՝
https://sylvaindurand.org/gemini-and-hugo/
ի սկզբանէ, ի դէպ, ջեմինիով եմ կարդացել՝ gemini://sylvaindurand.org/gemini-and-hugo/index.gmi
#ջեմինի #հիւգօ
պարզւում ա, ariane յաւելուածում նկարները ցոյց ա տալիս, եթէ յղման վրայ մատը դնես մի քիչ պահես։
#ջեմինի #արիանէ #յաւելուած