ես կարծում եմ, netsurf֊ը էն ուեբ դիտարկիչն ա, որով կարելի ա գնահատել ուեբ կայքերը։ եթէ netsurf֊ը ցոյց չի տալիս՝ ուրեմն վատ կայք ա։ ուրեմն պէտք չի դրանով օգտուել։
նաեւ netsurf֊ը աշխատում ա համարեա գրեթէ ամէնի վրայ, օրինակ՝ amiga֊ի վրայ։
netsurf֊ն ունի իր լռելեայն փնտրելու համակարգերի ցանկը՝
բադիկն արդէն էդքան վատ չի, բայց եկէք աւելացնենք ինչ֊որ այլ փնտրելու համակարգ։
openbsd webzine֊ի անցեալ տարուայ՝ հելոուինին նուիրուած համարում ներկայացուել ա koekel SearXNG համակարգի փնտրելու հանգոյցը՝
եկէք փորձենք աւելացնել այն netsurf֊ի մէջ։
գտանք փնտրելու համակարգեր նկարագրող ֆայլը։
doas vim /usr/share/netsurf/SearchEngines
աւելացնենք էնտեղ՝
SearxNG|s.cybernuk.es|https://s.cybernuk.es/search?q=%s|https://s.cybernuk.es/favicon.ico|
պարզւում ա, շատ կարեւոր ա որ դրանից յետոյ չլինի դատարկ տող, այլապէս netsurf֊ը չի գտնում ոչ մի փնտրելու համակարգ։
ու ահա, ստացուեց՝
#netsurf #searxng #դիտարկիչ #փնտրում #փնտրելու_համակարգ #իւնիքս #ուեբ #մինիմալիզմ #ազատութիւն #կարգաւորում #տէք #այլընտրանք #հանդէս
ահա ինչու եմ ես սիրում ջենթու՝
տեսէ՛ք ինչքա՜ն ա̶ղ̶բ̶ անպէտք ինձ բաներ չունեմ։
ու դուք ունէ՛ք։
#էկրանահան #ջենթու #իւնիքս #ազատութիւն #մինիմալիզմ
ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։
ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։
ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։
ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։
էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։
#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
էս հաչեփսութ թագուհու տաճարը լրիւ մոդերնիստական տեսք ունի՝
https://www.youtube.com/watch?v=w4LRUBFy3pc
ոնց որ 20֊րդ դարում կառուցած լինի։ երբ վատ լուսանկարի վրայ ես տեսնում, ասենք սովէտական գրքում անորակ տպագրութիւն, գուցէ մտածես որ կոմունիստական մոդերնիզմ ա։
ըստ երեւոյթին նախկինում էդքան մինիմալիստական տեսք չէր ունեցել, արձաններ կային շուրջը։ բայց էսօր լրիւ սպանում ա, ասենք անհաւատալու ա՝ 3500 հազար տարի առաջ ա կառուցուել։
#ճարտարապետութիւն #պատմութիւն #հրաշք #երաժշտութիւն #շէնք #հաչեփսութ #տաճար #մոդերնիզմ #մինիմալիզմ
ես հասկացայ, ada
֊ն, չնայած ալգոլ֊պասկալի աւանդոյթների մէջ ա, ինչով ինձ դուր չի գալիս։ հա, չաղ ա, բայց փոխարէնը բաւական հետեւողական ա։ միշտ չէ, բայց բաւական։ հա, համայնք ունի, հա, շատ կոդ կայ գրուած, հա, ուժեղ մէջք ունի, կորպորացիաներն ու պն֊ն…
այ այստեղ հասնելիս ես զգում եմ, որ ուզում եմ հեռու մնալ նախագծերից, որ հզօր աջակիցներ ունեն։ զի ինձ զզուելի ա լոկ արդէն հզօր աջակից ունենալու պատճառով ուրախանալը։
ու այո, արդե՞օք դա մեզ պէտք ա։
մի բան էլ մինիմալիզմի մասին։ էսօր եւս մի անգամ մտածեցի, ինչքան կարեւոր են պիտակները՝ ֆայլային համակարգում։ զգացի, զի երբ փնտրում եմ ինչ֊որ բան, կամ գնում եմ էն պանակ, ուր պիտի լինի, ու անում եմ ls | grep ինչ֊որ բան կամ անում եմ find . | grep ինչ֊որ բան որը պիտի որ անուան մէջ լինէր։
ու իրականում ես անում եմ յայց, խնդրելով էս կամ էն պիտակը։ որն ինձ մօտ անուան մէջ ա։ էն ա ինչի՞ համար պանակներ, եթէ կարող են լինել պիտակներ։ գիրք պիտակը, նկար պիտակը լրիւ բաւական ա։ ըստ որում դրանք կարելի ա եւ աւտոմատ աւելացնել՝ ըստ ֆայլի ֆորմատի։
#մինիմալիզմ #թուանշային_մինիմալիզմ #ծրագրաւորման_լեզուներ #պիտակ #պիտակներ #ֆայլային_համակարգ #նախագծում #դիզայն #ծրագրաւորում
https://media.libreplanet.org/u/libreplanet/m/the-net-beyond-the-web/
#ջեմինի #ջեմինայ #ոստայն #ցանց #ապակենտրոնացում #մինիմալիզմ #ազատութիւն #անգլերէն
բռունցքն ինձ ցոյց էր տալիս իր արդուինօները, ու ասում էր, որ սիրում ա դրանք՝ պարզ են, օհ չունեն։ գրում ես՝ կատարում են։
ու շատ ոգեւորեց, իրականում։
նաեւ, աւելացնեմ, օհ֊ի «օվերհեդ» չունեն, որն ունի լինուքսը, կամ թէկուզ զէֆիրը։
նաեւ, ռասփբերին անհամեմատ աւելի շատ հոսանք ա վառում։ ես ժամանակին համեմատում էի, adafruit֊ը արեւային պանելներ էր ծախում, որ կարողանում էին սնել arduino, կամ ասենք, avr atmel֊ով տպասալ, բայց raspberry pi֊ի համար դա շատ շատ շատ քիչ ա։
երբ raspberry֊ն դուրս եկաւ, ես ուրախացայ՝ զի մանկուց ունեմ վախ առանց կարգիչ մնալու, ու դա էժան համակարգիչ ունենալու ձեւ ա, միւս կողմից տխրեցի՝ զի մարդիկ, որ նախկինում պէտք ա աւելի ցածր մակարդակի գործ անէին arduino֊ով, կանեն պայմանական փայթընով կամ ջս֊ով նոյն նախատիպերը՝ raspberry֊ի վրայ։
(նաեւ, էսօր ասում էի ուսանողներին, երբ ասեմբլեր կոդ էինք գրում, ախր շատ հեշտ բան ա ասեմբլերը, մանաւանդ risc պրոցեսորի ասեմբլերը։ էնպէս չի որ սիրում եմ, չեմ կարծում որ պէտք ա դրանով ամէնը գրել՝ ու առհասարակ, իրանով ամէն ինչ ա կարելի անել, իսկ ես սահմանափակումներ եմ սիրում։ բայց պարզ ա, իրականում, շատ աւելի պարզ ա, երբ 35 ինստրուկցիա սովորելով կարող ես գրել ամէն ինչ, քան c++ սովորելով կարող ես գրել ամէն ինչ։)
հա, պարզ ա, ասում ա։ ու էներգախնայող։
ու ապա կրկին գալիս եմ օբերոն օհ֊ի յանճարին, երբ քանի որ այն «սինգլ թրեդ» օհ ա, դու չունես օվերհեդ։ ո՞ր կոդն ա պէտք կատարուի, կատարւում ա լրիւ քամելով ռեսուրսները երկաթի։ բայց օհ ունես, ունես աբստրակցիաներ, ունես տիպերի ստուգում, ունես դինամիկ մոդուլների բեռնում, շատ բան ունես։ եւ չի ծախսում յիշողութիւն։ դէ պարզ ա։ չունի շատ ֆունկցիոնալ, ակնյայտօրէն լինուքսի պէս ճկուն չի, բայց պարզ ա, փոքր, էներգախնայող։
#անկապ #արդուինօ #ռասփբերի #փայ #երկաթ #տեք #պարզութիւն #մինիմալիզմ #օբերոն
մինիմալիզմին հատուկ ա հէնց «ինդաստրիալ», արդիւնաբերական պարզութիւն, պարզութիւն որ «կուստարնի» ձեւերով չես ստանայ։
նոյն տեսակի, ֆունկցայի օբյեկտը, երբ այն մինիմալիստական ա՝ կաւից եւ ձեռքով սարքած չի, որովհետեւ էդ պարզութիւնը ձեռքով չես ստանայ։
այստեղ էլ ա «մեդիումը», որն այս դէպքում տեքնոլոգիան ա՝ «մեսիջ»։
մեր իմացած մինիմալիստական օբյեկտը ոնց որ ռենդեր լինի, ու նաեւ դրանով ունի հմայք՝ անիրական ա։ օրինակ, եթէ մետաղի կտորն այլ մետաղի կտորին ա կպնում՝ դու չես տեսնում զոդումից մնացած ուռուցիկ մասը։ դա արդէն մատնում ա ոնց ա օբյեկտը սարքած, ու դրանով նման ա նախնադարեան արհեստի, պակաս աբստրակտ ու «ռենդերային» ա այն դարձնում մեզ համար։
#արուեստ #արհեստ #մինիմալիզմ #անկապ #արդիւնաբերութիւն #տեքնոլոգիա #տեք #էսթետիկա
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
ազատ ծրագրակազմը բարեյաջող չաղանում ա եւ ձեռք ա բերում գծեր որ մեզ մտահոգում են։
դա բնական ա՝ զի այդ ազատ ծրագրակազմը լայնօրէն օգտագործւում ա բիզնէսի կողմից։ կիրառելի լինել այնտեղ, ուր պահանջւում են շատ եւ աւելի շատ եւ աւելի նոր «ֆիչըրներ», եւ լինել մինիմալիստիկ, նիհար, պարզ, սիրուն նախագծած՝ դժուար համատեղելի ա։
ապաստանը՝ պարզ ծրագրակազմ օգտագործելն ա, մեր համակարգերը՝ օբերոնի պէս օգտագործելը, գուցէ պարզ լինուքս դիստրիբուտիւներ հաւաքելը, եւ երեւի bsd համակարգեր օգտագործումն ա։
bsd֊ն էդքան տգեղ գծեր չունի, էն պատճառով, որ արդիւնաբերութեան մէջ դրա հանդէպ շատ հետաքրքրուածութիւն չկայ։
նոյն ծուղակի մէջ ընկել ա նաեւ c++֊ը՝ կորպորացիաները նստած են iso կոմիտէում եւ ամէն կորպորացիայի ներկայացուցիչ պէտք ա ռիփորտ գրի, ներկայացնի թէ ինչ գործ ա արել։
շատ բարդ ա ռիփորթի մէջ գրել՝ ես ջանացել եմ որ լեզուն էլ աւելի չբարդանայ, եւ չեմ թողել էս էս ու էս նոր «ֆիչըրներն» աւելացնեն, եւ ներկայացնել դա որպէս ընկերութեանը օգտակար նուաճում։
իր աշխատանքն արդարացնելու համար մարդը պէտք ա ցոյց տայ, ինչքան մտածել ա այդ նոր «ֆիչըրի» մասին, ինչպէս լաւ պայքարել ա, ապացուցել ա որ այն անհրաժեշտ ա, որ ընդգրկուի ստանդարտի մէջ, եւ ինչքան ա պէտք «մեր» ծրագրաւորողներին։
օկ, դիցուք մենք փորձում ենք օգտագործել պարզ եւ գեղեցիկ ծրագրակազմ, զրկում ենք մեզ, կամ աւելի լաւ ա՝ պահանջ չունենք էն «շքեղութեան» եւ «փայլի» ուր շարժւում ա ազատ ծրագրակազմի ֆինանսաւորուող մէյնսթրիմը։
մեր ամենաառաջին խոչընդոտը՝ երկաթի աջակցութիւնն ա։ երկաթը շատ ա՝ մենք քիչ։
եւ մեզ պէտք ա, կարծում եմ, ընտրել (մի քանի) կոնկրետ երկաթ, որը քիչ թէ շատ վստահելի ա՝ ակնյայտ բեքդորներ չունի, որ կաշխատեն նոյնիսկ երբ ծրագրակազմն ազատ ա, եւ այ հարդուերի սափորթ իրականացնել։ իմանալ, իհարկէ որ չես ունենայ լաւ խաղային վիդեօքարտ, այդ դէպքում։
առհասարակ՝ դեսքթոփի վրայ «յաղթանակին» ես չեմ հաւատում, որովհետեւ եթէ նոյնիսկ այն տեղի ունենայ, ես չեմ հաւանի այդ համակարգը, որը իբր միջին օգտագործողին պէտք ա որ յարմար լինի։
մեզ պէտք ա երկաթ արտադրող, թոյլ երկաթ՝ զի չթոյլ ի՞նչ ենք անում։
ես իսկապէս լրիւ երջանիկ եմ ինձ զգում փայնբուք օգտագործելիս՝ իր 4գբ֊ն ինձ հերիքում ա՝ պիտի չհերիքի միայն վեբի պատճառով, իսկ ես շատ պատուհան չեմ բացում, եւ քնեցնում եմ եղած տաբերը։
մնացածը՝ վիմ եմ բացում եւ xterm֊ներ, կամ terminology՝ իհարկէ windowmaker֊ի մէջ։
լիքը ազատ յիշողութիւն ա մնում, նոյնիսկ zram֊ի կարիք չկայ։
աւաղ փայնի ընտրուած չիպսէթն էլ մէյնլայն միջուկի կողմից լրիւ չի սատարւում՝ այս դէպքում ունենք արտադրող, որ ասում ա՝ ինչ ուզում ես արա, բայց երկաթ, որի աջակցութեան վրայ դեռ պէտք ա աշխատել։
ինձ նաեւ դուր ա գալիս ինչ դրայւ կայ մաեմօ֊լեսթէ համայնքում, ուր օրինակ գիտեն, որ մոտորոլայի հին սարքերը բաւական լաւ աջակցւում են մէյնլայն միջուկով, ու պորտ են անում մաեմօ֊ն էդ սարքերի վրայ։ սարքերը բաւական էժան՝ մօտ տաս֊քսան դոլարով հասանելի են իբէյում։
բայց կատարեալ դէպքում մեզ պէտք ա երկաթը աշխատի, ու թող դա լինի ոչ ուժեղ, թող լինի բաւական թոյլ։
էսօր ամենակարեւոր արտադրողներն են փայն64֊ը ու mnt֊ն֊ երեւի։
ու տէնց։
#տեք #ազատութիւն #մինիմալիզմ #նախագծում #դիզայն
ես յիշում եմ շատ հին ու հետաքրքիր թեստ որից պարզ ա որ արդէն քսան տարի առաջ լինուքսի միջուկը գերազանցում էր այլ իւնիքս միջուկները գրեթէ բոլոր թեստերում։ սա բնաւ չեմ գրում լինուքսը գովալու համար։ ուզում եմ ասել, որ լինուքսը յաջողութեամբ կատարում էր խոշոր կորպորացիաների կողմից իր առջեւ դրուած խնդիրները։ եւ այդ խոշոր կորպորացիաներն էլ ներդրում ունեն՝ իրենց պէտք էր եւ իրենք սատարել են զարգացմանը։ սակայն այդ ծանրաբեռնուածութիւնը արժանապատիւ տանելու ունակութիւնը այդքան կարեւոր չի փոքրիկ համայնքային սպասարկիչների պարագայում։ փոքրիկ սպասարկիչները չունեն այդքան օգտուող։ եւ ապա ուզում եմ վերադառնալ ծայրայեղ մինիմալիլմի մասին իմ գրառմանը՝ մեզ պէտք էլ չի կորպորացիաների պահանջներին համապատասխանող չաղացած պինգուինը, կամ այլ ծրագրակազմը։ սերուերների եւ անձնական կարգիչների վրայ մեր խնդիրները լուծւում են եւ աւելի նիհար ու պարզ լուծումներով։ ու ապա նաեւ նախընտրելի են պլերոմայի պէս՝ աւելի թեթեւ, ու գուցէ ոչ շատ ֆիչըրներով համակարգեր, բայց որ ունեն էականը՝ օրինակ ջեմինի երէս։
#լինուքս #իւնիքս #դաշնեզերք #թեստ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ազատութիւն #մինիմալիզմ
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
վայելում եմ droid4֊ի վրայ մաեմօ֊լեսթէ։
իրականում հասկանում եմ որ մարդկանց մեծ մասի համար կիրառելի չի, ու կիրառելի չի նոյնիսկ սրանից զգալիօրէն աւելի ողորկ սէյլֆիշը, բայց ես պարզւում ա իսկապէս մինիմալիստ եմ, ինձ շատ բան պէտք չի, բայց այ էսպիսի բաներ շատ են պէտք, ու ես դրանցից հրճւում եմ։
ի դէպ, տեսէ՛ք, ես աշխատեցնում եմ 1992֊ի խաղ՝ զի այն կայ դեբիանում (ու ջենթու֊ում էլ) ու սա ինձ համար շատ կարեւոր ա, որ զուր չի մարդու երեսուն տարի առաջ գրածը, որ մենք ազատ ծրագրակազմի աշխարհում կարողանում ենք պատչեր անել եւ մինչ այսօր այդ հին խաղն աշխատեցնել, առանց ճարպի շերտեր մեր համակարգերում աւելացնելու։ (դէ լաւ, սա sdl-1 ա գրած, sdl-2֊ի փորտ չեն արել, բայց ահագին բան փաթչած ա, պատշաճեցրած ա։ (:
իհարկէ, ափսոս որ գոնէ մաքուր c չի, c++ էլ կայ, ու որ էդ ձեւ զարգացանք, բայց դէ լաւ, ինչ արած, զատո փոխարէնը յուսանք մեր ծրագրակազմի զգալի մասը շատ էֆեկտիւ ա աշխատում, հնարաւորինս էֆեկտիւ, երբ չի պայթում։ (:
լաւ արդէն շատ շեղուեցի։
#ծրագրակազմ #էկրանահան #պատմութիւն #դեբեան #դեբիան #մաեմո #մաեմօ #մաեմօ-լեսթէ #մաեմո-լեսթէ #լեսթէ #խաղ #մաելսթրոմ #մինիմալիզմ #դրոիդ #մոտորոլա #օհ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ողորկ #տեք
նէնց եմ յոգնել/զզուել որ ջս֊ի պատճառով կարգիչս տաքանում ա։
էս քանի օրը գրել էի c++ լեզուի բարդանալու չափի մասին, որ այլեւս մի առանձին ընկերութիւն, որ թոյլ ընկերութիւն չի, չի կարողանում գործիքի զարգացման տեմպը պահել, ու որ հետեւանքն ա՝ բազմազանութեան նուազումը, մենաշնորհների առաջացումը։ սա շատ ակնյայտ ա դիտարկիչների ոլորտում, երբ այլեւս ոչ մէկ բացի գուգլից ու մոզիլլայից չի հասցնում ստանդարտներն իրականացնել։
իսկ ինչի՞ ա տէնց՝ զի մենք, մարդիկ, ուզում ենք, ուզե՛լ ենք էսքան բարդ վեբ, ու կայք սարքողներն իսկապէ՛ս օգտագործում են այդ հնարաւորութիւնները, որ ստացել են, որ մրցունակ լինեն, զի (ենթադրում եմ) սպառողներն են ուզում ինչ֊որ փորձառութիւն։
զի ծրագրաւորողներն են ուզում c++֊ի նոր ու նոր հնարաւորութիւններ։
ու քչերն են պարզ կայք սարքում։ լիւկը պատմում էր https://wiby.me/ համակարգից, որ պարզ կայքեր ա ինդեքսաւորում։
gemini֊ին շատ ոգեշնչող այլընտրանք ա թւում, բայց ես շրջել եմ, երեւի մաքսիմում մի քանի տասնեակ ռեսուրս կայ, այնքա՛ն մարգինալ ա։ ու ըստ երեւոյթին չես կարող ապրել լոկ ջեմինի֊ում, չես առնի տոմս էնտեղ, չես կարդայ վիքի այնտեղ։
ու առհասարակ, վերցնենք ծրագրակազմը, որոշ ընկերութիւններ, օրինակ ադոբին, էնքան կոդ են գրել, էնքան մարդաժամ են ծախսել, որ պարզապէս անհնար ա իրենց շուկայի հատուած մտնել։ ըստ որում շատերը որ արագ գրեն, ու անցնեն մրցակիցներին՝ վատ, դանդաղ կատարուող կոդ էին գրում։ ու ոչ բոլորն են կարող իրենց թոյլ տալ այդ կոդը լաւացնել, ես կոնկրետ ընկերութիւններ գիտեմ, որ չեն կարող ժամանակ ծախսել կոդը լաւացնելու համար, ու որ կոդը երբ չի ահաւորանում՝ էն նուիրուած մարդկանց շնորհիւ ա, որ իրենց ապագան ընկերութեան հետ են կապում, չեն մտածում անկապ բան գրել֊թռնելու մասին, ու հետեւաբար երեկոներն ու գիշերները ծախսում են աւել աշխատանք անելով՝ որ իրենց իսկ գործն ապագայում հնարաւոր լինի անել։
այս ամէնը գրեցի որ ասեմ՝ կրկին noscript յաւելումն եմ միացրել։ մի ժամանակ օգտւում էի, յետոյ իմացայ որ ազատ չի (ինչ միամի՛տ էի), ու սկսեցի չօգտագործել։ հիմա միացրել եմ, ֆլիքրում չորս հատ սկրիպտ պրովայդեր ա, որից երկուսը հէնց ֆլիքրն են, ու եթէ միացնում ես՝ կայքն աշխատում ա, մէկն ադոբին ա, մէկը չեմ յիշում։ բայց յիշում եմ ոնց էի տաս տարի առաջ հատ հատ սկրիպտեր թոյլատրում֊արգելում, ինչը ժամանակաւոր, ինչը՝ միշտ։ ու էս յաւելումը ստիպուած եղայ միացնել, չնայած տաբ սասփենդեր էլ ունեմ։ ու ազատ ա այն, հէնց սա եմ խորհուրդ տալիս։
թէկուզ ես միլիարդատէր լինէի, ես չէի մտածի՝ դէ աւելի հզօր կարգիչ կառնեմ, որ մի քիչ աւելի հանգիստ զգամ։ նախ, սրանից հզօր նոութ շատ չկայ, միջինից բարձր ա։ յետոյ, էդ ճիշտ լուծում չի՝ յիշողութիւն աւելացնել, հզօրութիւն աւելացնել, ինչ ա թէ ջս֊ը էջերում չափից շատ ա ու ռեսուրսները քամում ա։
ու դեռ ինձ մօտ լաւ ա՝ գործընկերներիս մօտ, նոյնիսկ քոլերի ժամանակ ա զգացւում, ոնց ա ֆռիկը պտտւում, զի դիտակիչների ջս֊ն ա պտտեցնում։ պլիւս, պիտի նշեմ, կներէք, բայց ուինդոուսը։ քանի օր առաջ վիրտուալ ուինդոուս էի միացրել տան կարգիչներից մէկի վրայ որ կարճ բան փորձեմ, յետոյ խնդրեց թարմանայ, ռեսթարտ եղաւ, ու ես մոռացել էի որ այն միացրած եմ թողել։ բայց աշխատում ա նա արտաքին դիսկից, ու մէկ էլ նկատում եմ էդ դիսկի լոյսիկներն են թարթում, մտածում եմ՝ բայց ինչի՞ պիտի թարթեն, ինչի՞ անիմաստ i/o պիտի լինի, տեսնեմ՝ հա, ուինդոուսն եմ միացրած թողել, նա հանգիստ չի մնում, միշտ ինչ֊որ բան անում ա։ մետաբոլիզմն ա բարձր, մկաններ ա աճացրել, ու հիմա պիտի հա ուտի, շարժուի, չի կարողանում հանգիստ վեր ընկնել տեղները։ կենսաբանական առանձնայատկութիւն ա։
լինուքս աշխարհում ունենք պարզի ծայրայեղ տարբերակ՝ k1sslinux նախագիծը, որ ահագին դուրս գալիս ա։ էնտեղ էլ այլ հարցեր կան, բայց էս թեմայի մէջ չեն։
երեւի էսքանը, կրկին, շատ խառը գրառում ստացուեց, բնաւ աշխատած էսսէ չի, բայց ես աշխատած էսսեներ գրելու ժամանակ չունեմ։ կամ պիտի չգրեմ, կամ սէնց։
մի՛նչ։
#մետաբոլիզմ #տեք #ծրագրակազմ #լինուքս #ուինդոուս #կենսաբանութիւն #ճարպ #դիտարկիչ #զարգացում #մինիմալիզմ #յաւելում