2021-11-02-6829997

ազատ ծրագրակազմը բարեյաջող չաղանում ա եւ ձեռք ա բերում գծեր որ մեզ մտահոգում են։

դա բնական ա՝ զի այդ ազատ ծրագրակազմը լայնօրէն օգտագործւում ա բիզնէսի կողմից։ կիրառելի լինել այնտեղ, ուր պահանջւում են շատ եւ աւելի շատ եւ աւելի նոր «ֆիչըրներ», եւ լինել մինիմալիստիկ, նիհար, պարզ, սիրուն նախագծած՝ դժուար համատեղելի ա։

ապաստանը՝ պարզ ծրագրակազմ օգտագործելն ա, մեր համակարգերը՝ օբերոնի պէս օգտագործելը, գուցէ պարզ լինուքս դիստրիբուտիւներ հաւաքելը, եւ երեւի bsd համակարգեր օգտագործումն ա։

bsd֊ն էդքան տգեղ գծեր չունի, էն պատճառով, որ արդիւնաբերութեան մէջ դրա հանդէպ շատ հետաքրքրուածութիւն չկայ։

նոյն ծուղակի մէջ ընկել ա նաեւ c++֊ը՝ կորպորացիաները նստած են iso կոմիտէում եւ ամէն կորպորացիայի ներկայացուցիչ պէտք ա ռիփորտ գրի, ներկայացնի թէ ինչ գործ ա արել։

շատ բարդ ա ռիփորթի մէջ գրել՝ ես ջանացել եմ որ լեզուն էլ աւելի չբարդանայ, եւ չեմ թողել էս էս ու էս նոր «ֆիչըրներն» աւելացնեն, եւ ներկայացնել դա որպէս ընկերութեանը օգտակար նուաճում։

իր աշխատանքն արդարացնելու համար մարդը պէտք ա ցոյց տայ, ինչքան մտածել ա այդ նոր «ֆիչըրի» մասին, ինչպէս լաւ պայքարել ա, ապացուցել ա որ այն անհրաժեշտ ա, որ ընդգրկուի ստանդարտի մէջ, եւ ինչքան ա պէտք «մեր» ծրագրաւորողներին։

օկ, դիցուք մենք փորձում ենք օգտագործել պարզ եւ գեղեցիկ ծրագրակազմ, զրկում ենք մեզ, կամ աւելի լաւ ա՝ պահանջ չունենք էն «շքեղութեան» եւ «փայլի» ուր շարժւում ա ազատ ծրագրակազմի ֆինանսաւորուող մէյնսթրիմը։

մեր ամենաառաջին խոչընդոտը՝ երկաթի աջակցութիւնն ա։ երկաթը շատ ա՝ մենք քիչ։

եւ մեզ պէտք ա, կարծում եմ, ընտրել (մի քանի) կոնկրետ երկաթ, որը քիչ թէ շատ վստահելի ա՝ ակնյայտ բեքդորներ չունի, որ կաշխատեն նոյնիսկ երբ ծրագրակազմն ազատ ա, եւ այ հարդուերի սափորթ իրականացնել։ իմանալ, իհարկէ որ չես ունենայ լաւ խաղային վիդեօքարտ, այդ դէպքում։

առհասարակ՝ դեսքթոփի վրայ «յաղթանակին» ես չեմ հաւատում, որովհետեւ եթէ նոյնիսկ այն տեղի ունենայ, ես չեմ հաւանի այդ համակարգը, որը իբր միջին օգտագործողին պէտք ա որ յարմար լինի։

մեզ պէտք ա երկաթ արտադրող, թոյլ երկաթ՝ զի չթոյլ ի՞նչ ենք անում։

ես իսկապէս լրիւ երջանիկ եմ ինձ զգում փայնբուք օգտագործելիս՝ իր 4գբ֊ն ինձ հերիքում ա՝ պիտի չհերիքի միայն վեբի պատճառով, իսկ ես շատ պատուհան չեմ բացում, եւ քնեցնում եմ եղած տաբերը։

մնացածը՝ վիմ եմ բացում եւ xterm֊ներ, կամ terminology՝ իհարկէ windowmaker֊ի մէջ։

լիքը ազատ յիշողութիւն ա մնում, նոյնիսկ zram֊ի կարիք չկայ։

աւաղ փայնի ընտրուած չիպսէթն էլ մէյնլայն միջուկի կողմից լրիւ չի սատարւում՝ այս դէպքում ունենք արտադրող, որ ասում ա՝ ինչ ուզում ես արա, բայց երկաթ, որի աջակցութեան վրայ դեռ պէտք ա աշխատել։

ինձ նաեւ դուր ա գալիս ինչ դրայւ կայ մաեմօ֊լեսթէ համայնքում, ուր օրինակ գիտեն, որ մոտորոլայի հին սարքերը բաւական լաւ աջակցւում են մէյնլայն միջուկով, ու պորտ են անում մաեմօ֊ն էդ սարքերի վրայ։ սարքերը բաւական էժան՝ մօտ տաս֊քսան դոլարով հասանելի են իբէյում։

բայց կատարեալ դէպքում մեզ պէտք ա երկաթը աշխատի, ու թող դա լինի ոչ ուժեղ, թող լինի բաւական թոյլ։

էսօր ամենակարեւոր արտադրողներն են փայն64֊ը ու mnt֊ն֊ երեւի։

ու տէնց։

#տեք #ազատութիւն #մինիմալիզմ #նախագծում #դիզայն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տեք  ազատութիւն  մինիմալիզմ  նախագծում  դիզայն