ես կարծում եմ, netsurf֊ը էն ուեբ դիտարկիչն ա, որով կարելի ա գնահատել ուեբ կայքերը։ եթէ netsurf֊ը ցոյց չի տալիս՝ ուրեմն վատ կայք ա։ ուրեմն պէտք չի դրանով օգտուել։
նաեւ netsurf֊ը աշխատում ա համարեա գրեթէ ամէնի վրայ, օրինակ՝ amiga֊ի վրայ։
netsurf֊ն ունի իր լռելեայն փնտրելու համակարգերի ցանկը՝
բադիկն արդէն էդքան վատ չի, բայց եկէք աւելացնենք ինչ֊որ այլ փնտրելու համակարգ։
openbsd webzine֊ի անցեալ տարուայ՝ հելոուինին նուիրուած համարում ներկայացուել ա koekel SearXNG համակարգի փնտրելու հանգոյցը՝
եկէք փորձենք աւելացնել այն netsurf֊ի մէջ։
գտանք փնտրելու համակարգեր նկարագրող ֆայլը։
doas vim /usr/share/netsurf/SearchEngines
աւելացնենք էնտեղ՝
SearxNG|s.cybernuk.es|https://s.cybernuk.es/search?q=%s|https://s.cybernuk.es/favicon.ico|
պարզւում ա, շատ կարեւոր ա որ դրանից յետոյ չլինի դատարկ տող, այլապէս netsurf֊ը չի գտնում ոչ մի փնտրելու համակարգ։
ու ահա, ստացուեց՝
#netsurf #searxng #դիտարկիչ #փնտրում #փնտրելու_համակարգ #իւնիքս #ուեբ #մինիմալիզմ #ազատութիւն #կարգաւորում #տէք #այլընտրանք #հանդէս
երբ http կլիենտն էի գրում, նկատեցի որ սերուերները http վերնագրերի մէջ ինչ֊որ etag են ուղարկում։
պարզուեց՝ երբ ուեբ սերուերից մի բան ուզում ես՝ ինքը վերադարձնելիս նաեւ etag ա քեզ տալիս՝ entity tag։
տեսականօրէն այն պէտք ա օգտագործուի օրինակ քեշինգի համար։ կրկին ուզես նոյն նկարը, ուղարկրես սերուերին այդ etag֊ը, սերուերն էլ կասի՝ 304 not modified ու դու նորը չես քաշի։
սակայն, etag֊ով կարելի ա յաջողութեամբ թրեք անել մարդկանց։
օրինակ, ամէն մարդու կարելի ա ուրոյն etag վերագրել։ երբ վերադառնաս, ու սերուերին etag֊ով ներկայանաս՝ կիմանայ ով ես։
ու այդ etag֊ներն արդէն իրար վաճառում են, որ իմանան, որ էս կայքի էս մարդն ա քեզ մօտ եկել։
այնպէս որ զգօն եղէք ուեբ օգտագործելիս։ ձեզ կարող են etag֊ել, մասնաւորապէս։
#վերահսկողութիւն #զգօն #ուեբ #անկապ
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
մինչ ջոնի հարիսի «դիփ ֆէյքերի» մասին թողարկումը դիտելը ես մօտաւորապէս այնպէս էի տրամադրուած, ինչպէս նա էր տրամադրում իր տեսանիւթով։
դիտելիս, երբ հարցնում էր՝ հիմա ո՞նց իմանանք ո՞րն ա ճիշտը, ես մտածեցի որ էդ խնդիրը մենք ունենք համացանցում ու լուծել ենք կիրպտոգրաֆիայով։
նա ա ճիշտը որ ունի սերտիֆիկատ, ու որ կարողանում ա ապարուցել որ ունի պրիւատ բանալին։
եթէ պարզ՝ փականը տեսնում ես դիտարկիչում, ուրեմն ինքն ա։ հետեւաբար այն ինչ իրանից եկել ա, պիտի որ նա հրապարակած լինէր։
(հնարաւոր ա կայքը կոտրեն, այլ նիւթ տեղադրեն, բայց դա այլ խնդիր ա։ նաեւ կայքը կը յայտնի որ կոտրել էին քիչ անց։ փականը պաշտպանում ա նրանից որ սխալ սերուեր իրան ներկայացնի որպէս ձեր իմացածը)
նման ձեւով մարդիկ են ներկայանում։ կամ ներկայանում են որպէս էսինչ հանգոյցի էսինչը, կամ աւելի սեքիւր՝ նա որ կարող ա ապացուցել որ ունի պրիւատ բանալին։ նամակները կարելի ա ստորագրել, pdf֊ները կարելի ա կրիպտոգրաֆիկ ձեւով ստորագրել։ նոյն ձեւ կարող ենք տեսանիւթ ստորագրել։
վերջում էլ ասեմ, որ նիւթը դիտելուց յետոյ նոյնիսկ դրական ընկալեցի որ «դիփ ֆէյքերի» դարաշրջան ենք մտնում։ որովհետեւ այլեւս էլ աւելի կարեւոր ա լինելու ռեպուտացիան, բարի անունը։ ո՞վ ա հրապարակել։ մի անգամ սուտ ասի ու բռնուի, չես հաւատայ։
դէ, տափաք երկրկին հաւատողները ուզում են հաւատալ, նա որ ուզում ա հաւատալ՝ կը հաւատայ իր ուզած ստին։ բայց մարդկանց մեծ մասը աւելի բանական մօտեցում ունեն։
յ․ գ․
սերտիֆիկատը նշանակում ա պէտք ա լինի սերտիֆիկատ տրամադրող, բայց ջեմինի աշխարհում, ի տարբերութիւն վեբի, դա պէտք չի։ աւելի ճիշտ, վեբը նոր ա սովորում ջեմինիի մօտեցումը։ դու ունես մի հատ բանալիների զոյգ, դիցուք մինչեւ 2037-2038 թիւ (իւնիքս ժամանակի ընթացիկ սահմանափակումը) ու առաջին անգամ քեզ կպնելիս փաբլիկ բանալին քեզնից ստանում են։ յետոյ մինչ չփոխուի զոյգդ, խնդիր չի առաջանայ։ փոխելու մասին կարող ես նախապէս յայտնել։
նման ձեւ եւ մարդն ա, կայքի յաճախորդն ա ներկայանում։ նա ունի իր բանալիների զոյգը։ ու չպիտի էլ «մուտք գործի», բանալիներն ունենալը բաւական ա։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #պատմութիւն #մարդիկ #ինքնութիւն #նոյնականացում #արհեստական_բանականութիւն #կրիպտոգրաֆիա #կրիպտօ #ստորագրութիւն #մեդիա #վեբ #ուեբ #ջեմինի #համբաւ #ջոնի_հարիս #լրատւութիւն