ես կարծում եմ, netsurf֊ը էն ուեբ դիտարկիչն ա, որով կարելի ա գնահատել ուեբ կայքերը։ եթէ netsurf֊ը ցոյց չի տալիս՝ ուրեմն վատ կայք ա։ ուրեմն պէտք չի դրանով օգտուել։
նաեւ netsurf֊ը աշխատում ա համարեա գրեթէ ամէնի վրայ, օրինակ՝ amiga֊ի վրայ։
netsurf֊ն ունի իր լռելեայն փնտրելու համակարգերի ցանկը՝
բադիկն արդէն էդքան վատ չի, բայց եկէք աւելացնենք ինչ֊որ այլ փնտրելու համակարգ։
openbsd webzine֊ի անցեալ տարուայ՝ հելոուինին նուիրուած համարում ներկայացուել ա koekel SearXNG համակարգի փնտրելու հանգոյցը՝
եկէք փորձենք աւելացնել այն netsurf֊ի մէջ։
գտանք փնտրելու համակարգեր նկարագրող ֆայլը։
doas vim /usr/share/netsurf/SearchEngines
աւելացնենք էնտեղ՝
SearxNG|s.cybernuk.es|https://s.cybernuk.es/search?q=%s|https://s.cybernuk.es/favicon.ico|
պարզւում ա, շատ կարեւոր ա որ դրանից յետոյ չլինի դատարկ տող, այլապէս netsurf֊ը չի գտնում ոչ մի փնտրելու համակարգ։
ու ահա, ստացուեց՝
#netsurf #searxng #դիտարկիչ #փնտրում #փնտրելու_համակարգ #իւնիքս #ուեբ #մինիմալիզմ #ազատութիւն #կարգաւորում #տէք #այլընտրանք #հանդէս
շտեֆան բոձինին մի անգամ հարցրել են, թէ ի՞նչ ա մտածում, որ էսօր էլեկտրոնայինի մէջ շատ անորակ ու պոպսա գործեր կան։ ասաց՝ դէ ես էլ եմ հանրամատչելի բաներ անում, իսկ եթէ ձեզ նեղում ա՝ դա նեղուելու բան չի, հակառակը՝ շատ լաւ հնարաւորութիւն ա տալիս լինել այլ, անել այլ գործեր։
շիմոն պերեզի հոլովակում իրեն ասում են՝ բայց ստեղ բան չկայ, ու նա հակադարձում ա՝ երբ բան չկայ, կարող ես անել ամէն ինչ։
ու երրբեմն ես մտածում եմ՝ լաւ ա, մոդուլները եկան սի պլիւս պլիւս, մի քիչ բզբզամ։ ու նէնց եմ ուզում հաւանեմ էդ լեզուն։ բայց յետոյ էլի չի ստացւում, չի կպնում ինձ։ ու տէնց, ժամանակ առ ժամանակ տարբեր բաներ փորձում եմ։ երէկ լիսպ էի բզբզում, ու հաճելի էր, պէտք ա ասել։ գիմփի սկրիպտիկ գրեցի։ տիգրանի հանած լուտերը ինչ֊որ կապտացնում են նկարները, ասում ա, կարծես, որ կոսենկոյի դեհանսերի դէպքում էլ ա տէնց։ բայց դէ շատ են կապտում։ էն օրը խօսում էի սոնայի հետ, ասաց՝ ցիանի սաթուրէյշնը նուազեցրու, ու սովորեցրեց՝ ինչպէս։ այ դա աւտոմատացնելու համար փոքրիկ լիսպի սկրիպտիկ սարքեցի ու հիմա բաթչ ձեւով կարող եմ փոխել նկարները կրկին։
բայց շեղուեցի, քանի որ սա այնքան էլ լուրջ բլոգ չի, այլ սոցիալական ցա՞նց, թոյլ տուեցի անկապ բանից էլ պատմել։
հա, ասածս այն ա, որ ուզում եմ հաւանել լիքը բան, բայց ոչ միշտ ա ստացւում։ ու հաւանելը էնքա՛ն յաճելի ա։ նէ՛նց հանգիստ ու երջանիկ կարելի ա ապրել։ բայց երբ չես հաւանում՝ իսկապէս հնարաւորութիւն ա ստեղծել քոնը, ստեղծել այլը, ու ապրել էդ ձեւ։ #այլընտրանք
շազամի վեբ այլընտրանքներ՝ http://midomi.com/ — սա սաունդհաունդն ա։ http://audiotag.info/ https://beatfinder.net/ #վեբ #շազամ #սաունդհաունդ #այլընտրանք
թւում է ակնյայտ, որ հայաստանն այն մակարդակը տեղն ու ժամանակը չունի, որ մենք մտածենք դիմագրքին այլընտրանքային շփման ձեւերի մասին՝ աւելի առօրեայ խնդիրներ ունենք լուծելու, այնտեղ է ձեւաւորւում հասարակական կարծիքը, մարդկանց արտագաղթը դիմագրքից այն է, ինչ պէտք է վարչակարգին, իշխանութեանը, եւ այլն։
մտածում եմ, գուցէ սա միայն հայաստանի մասին չէ, ու գուցէ նախապաշարմո՞ւնք է։
եթէ չլինի դիմագիրքը կամ օդնոկլասնիկը, արդե՞օք սա կը նշանակի, որ մարդիկ առցանց այլեւս չեն շփուի։ թէ՞ որ մարդիկ կը փնտրեն առցանց շփման նոր ուղիներ, ձեւեր։
ու այնժամ, գուցէ դիասպորայի, կամ, աւելի հետաքրքիր, նոր՝ թուիսթերի պէս նախագծերը ստանան իրենց կիրառուած լինելու շանսը, որն երեւի թէ այդպէս էլ դեռ չեն ստացել։
#համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #թուային֊գաղութացում #քաղաքականութիւն #այլընտրանք #շփում #ինտերնետ #չգիտեմ
Ով չգիտի, Նոկիայից գնացած կամ հեռացված աշխատողներն են շարունակում իրենց Միգո Մաեմո նախագիծը։
իսկ ես հավանել եմ ինտերֆեյսը, շարժումներով կառավարելը, Ն9֊ից ցրած ու փոխած սվայփը։
Կարեւոր է ինչպես, շարունակելով մաեմոյի ու հարմաթանի ավանդույթները, իրենք միակն են ում մոտ այսպես ասած «մինիմայզ» արած ֆոնում կատարվող ծրագիրը նույնիսկ փոքր թամբնեյլի շարունակում է աշխատել, օրինակ շարունակում է ցույց տալ տեսանյութը։
Ու նույնը սվայփի ժամանակ։
Նաեւ կարեւոր է որ մաեմոյի պես աբստրակցիա են արված կոնտակտները՝ ուզում ես ֆբ֊ով ուղարկի, ուզում ես սմս, հավանաբար նաեւ ուզում ես սքայփով զանգիր, ուզում ես ջաբերով, ուզում ես՝ բջջային կապով։
Դուրս է գալու շուկա տարվա վերջում, արժի 400 եվրո, որը թանկ չէ, իսկ հաջորդ տարվա սկզբին էժան դիվայս աղքատ, կամ այլապես զարգացող երկրների համար։
Հիմա իրենց երեւի օդի պես պետք է փող ու պրեօրդեր են կազմակերպել, որ օգնի արտադրել։
Ինձ անձամբ պետք է իսկական ստեղնաշար, ու ես հուսով եմ իրենք շուտով կհայտնեն, երբ կլինի դրանով սարքը, քանի որ խոսակցություններ ստեղնաշարով սարքի մասին չեն մարում։
ու տենց
Միջին խավի գոյությունն է որ հնարավորոթյուն է տվել առանց մեծ ցնցումների քաղաքական պրոցեսները շարունակել այդ երկրներում եւ նույն համակարգը շարունակել, մինչդեռ հիմա, երբ կապիտալի կուտակման առջեւ լուրջ խնդիրներ են ստեղծվել, այն, ինչ որ հնարավոր էր եղել նախապես անել միջին խավի առկայությունը, եւ դժգոհությունների բացակայությունը ապահովելու առումով, այսօր այլեւս հնարավոր չէ։ Եւ մենք հիմա տեսնում ենք, որ արեւմտյան երկրներում միջին դասը գնալով մաշվում է, եւ փոքրանում է։ Սա լուրջ ճգնաժամ է, որը ընդունում են նաեւ այդ երկրների վերնախավերը, եւ արեւմտյան եվրոպայում, եւ միացյալ նահանգներում, եւ սրա հետեւությունը այն է, որ այն ինչ որ հնարավոր է եղել, այսինքն այն քաղաքական կայուն ազատական ժողովրդավարական, լիբերալ դեմոկրատական կայուն համակարգը, որը տիրապետել է վերջին տասնամյակներում, կամ նույնիսկ հարյուր, որոշ պարագաներում, հարյուր հիսուն տարիների ընթացքում արեւմտյան որոշ երկրներում, այսօր գնալով քչանում է, դրա հիմքերը պակասում են, որովհետեւ նյութական բավարարվածության բացակայության պայմաններում այդ խավերի մոտ դժգոհությունը գնալով ավելանալու է եւ մենք տեսնում ենք, որ ավելանում է, դժգոհության ալիքները գնալով շատանում են արեւմուտքում, եւ Եվրոպայում, եւ Միացյալ Նահանգներում, եւ այդ համակարգը, մենք շուտով տեսնելու ենք, որ ազատական ժողովրդավարական քաղաքական համակարգը այլեւս չի կարողանալու լինել տիրող համակարգը։ Այսինքն համակեցությունը, այսպես կոչված արեւմուտքում տիրող ֆինանսական եւ ֆինանսական օլիգարխիգայի եւ միջին խավի միջեւ համախոհություն եւ համակեցություն այլեւս հնարավոր չի լինելու։ Եվ երբ չկա համակեցություն, քաղաքական անկայունություն է տիրելու։ Այսքանը մեզ հետաքրքրում է այն առումով, որ մենք Հայաստանում մեր պատկերացնելիք համակարգում սոցիալ տնտեսական եւ քաղաքական ինչ համակարգ պետք է լինի։ Եթե արեւմուտքում մենք տեսնում ենք, որ դրամատիրական համակարգերում, նախկին լիբերալիստական տնտեսական հարաբերությունները այլեւս հնարավոր չեն, եւ կա ճգնաժամ, եւ երկրորդը, այդ ճգնաժամի պատճառով նաեւ ճգնաժամի մեջ է մտնում քաղաքական համակարգը, սա մեզ պետք է հուշի, որ այդքան խելամիտ բան չէ նոր Հայաստանի նոր մեր պատկերացումը հիմնավորել արեւմուտքում արդեն իսկ իր մայրամուտը մտած համապատասխան տնտեսական սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների վրա։ Մեզ պետք են սոցիալական համերաշխություն ապահովվող այլ մոտեցումներ, որոնց փնտրտուկները կատարվում են ամբողջ աշխարհով մեկ, եւ միեւնույն արեւմուտքում, եւ մեր մոտ լուծումները գտնել այդ ուղղությամբ, առավել եւս որ Հայաստանի պայմաններում հնարավորությունը չի եղել, եւ այսօր եւս չկա օլիգարխիայի առկայության պայմաններում նաեւ ապահովել ինչ որ միջին խավի, թվային մեծամասնություն ներկայացնող միջին խավի ներկայություն։ Դա առարկայականորեն հնարավոր չէ, կամ պետք է լինի օլիգարխիա առանց միջին խավի, կամ պետք է ունենանք ավելի համերաշխ եւ ներդաշնակ, բոլոր առումներով համերաշխ եւ ներդաշնակ հասարակություն, իհարկե, բացարձակ հավասարության մասին չէ խոսքը, բայց դա բացառում է օլիգարխիայի եւ մեծ հարստության կենտրոնացումը որոշակի ընտանիքների եւ որոշակի խավերի շուրջ։ Այսինքն այն մոտեցումը, որ ասում է, որ մեզ մոտ չկա կապիտալիզմ, եւ լուծումը այն է որ իսկական կապիտալիզմը կիրառենք Հայաստանում, դա հնացած եւ ոչ իրապաշտական մոտեցում է, մեզ մոտ լուծումը պետք է լինի այլ, լուծումը այլ պիտի լինի նաեւ ընդհանրապես աշխարհով մեկ։
այստեղից
#լրատվական #կապիտալիզմ #այլընտրանք #տնտեսություն #ազատություն #օլիգարխիա #Հայաստան #աշխարհ #դասակարգեր #խավեր #համերաշխություն
Էս ճառագայթելու մասին թեմայի կապակցությամբ ուզում եմ արտահայտվել։
Առաջինը՝ ինչ գիտեք որ փողոցում մեքենաների գազերը քիչ վնասակար են քան վայֆայը։
Երկրորդը՝ արևի տակ քայլու՞մ եք։
Համ էլ չափից դուրս ամեն ինչն էլ վտանգավոր ա։
Ծխելն էլ, հեռախոսով խոսելն էլ, ուտելն էլ, ջուր խմելն էլ։
Ու լիքը բան կա որ գենետիկ ա։
Ասենք մարդ կա օր ու գիշեր կարդում ա ու հայացքը հեռուն է նայում, իսկ մարդ կա մի քիչ աչքերը լարի՝ ֆսյո։ Էսօր չէ՝ վաղը։ Ոնց որ սպասում են որ փչանան։
Մարդ կա սաղ կյանք ծխում ա ու հեչ, մարդ էլ կա մի քիչ ծխեց՝ ու քաղցքեղ։
Ու բոլոր նոր հիվանդություններով հանդերձ կյանքի տևողությունը պրոգրեսի և պատմության ընթացքում երկարել ա։
Այսինքն մենք հիմա ավելի երկար ենք ապրում քան մի դար, երկու դար, հազար տարի առաջ։
Ավելի երկար, քանի որ ավելի որակով։
Ավելի որակով, քանի որ ոչ միայն տեղաշոր ունենք ու քարերի վրա չենք քնում, այլ նաև որ կա հեռախոս, միկրոալիքային, ռադիո, համացանց, վայֆայ։
Իսկ թե մի քիչ ստեղից ա վառում, մի քիչ էլ էնդեղից ա ճառագայթում, օվերալլ կարելի է անտեսել՝ կջրվի, կգնա։
Հա, ով ուզում ա թող գնա մի անկապ կղզի, այնտեղ ապրի։ Տեսնենք ինչից ա ավելի շուտ մահանալու։
Սովից, թե իրան ուտող կենդանու սովից, թե թոքաբորբից ու անտիբիոտիկների պակասից։ Այլընտրանքը դա է։
_ու տենց _