ասք այլընտրանքի մասին

Էս ճառագայթելու մասին թեմայի կապակցությամբ ուզում եմ արտահայտվել։

Առաջինը՝ ինչ գիտեք որ փողոցում մեքենաների գազերը քիչ վնասակար են քան վայֆայը։

Երկրորդը՝ արևի տակ քայլու՞մ եք։

Համ էլ չափից դուրս ամեն ինչն էլ վտանգավոր ա։

Ծխելն էլ, հեռախոսով խոսելն էլ, ուտելն էլ, ջուր խմելն էլ։

Ու լիքը բան կա որ գենետիկ ա։

Ասենք մարդ կա օր ու գիշեր կարդում ա ու հայացքը հեռուն է նայում, իսկ մարդ կա մի քիչ աչքերը լարի՝ ֆսյո։ Էսօր չէ՝ վաղը։ Ոնց որ սպասում են որ փչանան։

Մարդ կա սաղ կյանք ծխում ա ու հեչ, մարդ էլ կա մի քիչ ծխեց՝ ու քաղցքեղ։

Ու բոլոր նոր հիվանդություններով հանդերձ կյանքի տևողությունը պրոգրեսի և պատմության ընթացքում երկարել ա։

Այսինքն մենք հիմա ավելի երկար ենք ապրում քան մի դար, երկու դար, հազար տարի առաջ։

Ավելի երկար, քանի որ ավելի որակով։

Ավելի որակով, քանի որ ոչ միայն տեղաշոր ունենք ու քարերի վրա չենք քնում, այլ նաև որ կա հեռախոս, միկրոալիքային, ռադիո, համացանց, վայֆայ։

Իսկ թե մի քիչ ստեղից ա վառում, մի քիչ էլ էնդեղից ա ճառագայթում, օվերալլ կարելի է անտեսել՝ կջրվի, կգնա։

Հա, ով ուզում ա թող գնա մի անկապ կղզի, այնտեղ ապրի։ Տեսնենք ինչից ա ավելի շուտ մահանալու։

Սովից, թե իրան ուտող կենդանու սովից, թե թոքաբորբից ու անտիբիոտիկների պակասից։ Այլընտրանքը դա է։

_ու տենց _

պիտակներ՝ այլընտրանք  բնութիւն  մտքեր  ու տենց  վայֆայ