https://outcast.am/w/748yNuYn2ZbeaQ5Ps7RRMP
ցոյց եմ տալիս իմ նոր ծրագիրը՝ պիտակներ օգտագործելով ֆայլային համակարգի ընդլայնուած յատկութիւնները։
իհարկէ գրուած ա #օբերոն լեզուով։
#էկրանահան #ֆայլային_համակարգ #ֆայլ #նիշք #ընդլայնուած_յատկութիւններ #պիտակ #պիտակներ #էտիկէտկա #էտիկէտ #ներկայացում #զեկոյց
մաեմօ լսեթէն պատրաստւում ա openfest միջոցառմանը։
այլ նկարներ այստեղ
չգիտեմ, արդեօք շուտ չի այն տարածելը, զի էսօր, երեւի բարդ ա այն օգտագործել անփորձ մարդուն։
բայց ես վայելում եմ ամէն օր, droid4 սարքի վրայ։
իհարկէ, նաեւ այս հարցն ա՝ ոչ բոլորն ունեն էդ սարքերից, որոնց վրայ մէյնլայն լրիւ ազատ միջուկը լաւ աշատում ա։
մարդիկ ունեն հիմնականում անդրոիդ սարքեր, կամ հին անդրոիդ սարքեր (ու դրանք քուալքոմ չիպսետներով են), որոնց վրայ գուցէ կը փորձէին տեղակայել լինուքս։ ու եթէ այդպէս, դա կը լինի պոստմարկէտը։
բայց դէ լաւ, էդքան գործ են անում, երեւի պէտք ա ներկայանալ այնտեղ։ երեւի կը բացատրեն, որ դեռ շատ բան կայ անելու, ու գուցէ գրաւեն նոր նախագծողների։
#մաեմօ #քարոզչութիւն #ներկայացում #փառատօն
https://www.youtube.com/watch?v=AI2OGF5e_6s
#վերապատմում #նանոր_պետրոսեան #ներկայացում
Ով չգիտի, Նոկիայից գնացած կամ հեռացված աշխատողներն են շարունակում իրենց Միգո Մաեմո նախագիծը։
իսկ ես հավանել եմ ինտերֆեյսը, շարժումներով կառավարելը, Ն9֊ից ցրած ու փոխած սվայփը։
Կարեւոր է ինչպես, շարունակելով մաեմոյի ու հարմաթանի ավանդույթները, իրենք միակն են ում մոտ այսպես ասած «մինիմայզ» արած ֆոնում կատարվող ծրագիրը նույնիսկ փոքր թամբնեյլի շարունակում է աշխատել, օրինակ շարունակում է ցույց տալ տեսանյութը։
Ու նույնը սվայփի ժամանակ։
Նաեւ կարեւոր է որ մաեմոյի պես աբստրակցիա են արված կոնտակտները՝ ուզում ես ֆբ֊ով ուղարկի, ուզում ես սմս, հավանաբար նաեւ ուզում ես սքայփով զանգիր, ուզում ես ջաբերով, ուզում ես՝ բջջային կապով։
Դուրս է գալու շուկա տարվա վերջում, արժի 400 եվրո, որը թանկ չէ, իսկ հաջորդ տարվա սկզբին էժան դիվայս աղքատ, կամ այլապես զարգացող երկրների համար։
Հիմա իրենց երեւի օդի պես պետք է փող ու պրեօրդեր են կազմակերպել, որ օգնի արտադրել։
Ինձ անձամբ պետք է իսկական ստեղնաշար, ու ես հուսով եմ իրենք շուտով կհայտնեն, երբ կլինի դրանով սարքը, քանի որ խոսակցություններ ստեղնաշարով սարքի մասին չեն մարում։
ու տենց
#ասք բռնության մասին՝ http://kg.am/5tutbxb #Նանոր #արվեստ # ազատություն #բռնաբարություն #պիես #բեմադրություն #ներկայացում #ժամանակակից֊արվեստ
Այսպես, հանդիսավոր ասեմ, ռեժիսոր Նանոր Պետրոսյանի ներկայացման մասին, որի անունը ես դեռ չեմ ասի։ Կասեմ վերջում։
Հենց սկզբից ես նկատում էի այսպես կոչված ռեժիսորական «նախոդկաներ», ու ուզում էի դրանց մասին գրել, իսկ հետո կամաց կամաց պարզ դարձավ, որ դրանք պարզապես նախոդկաներ չեն, կամ պարզապես ձեւ չէ, որ գուցե այլ տեղ էլ է կիրառվել։
Օրինակ, այն որ դերասանները դահլիճում էին սկզբից, իսկ հետո իրենք իրենց աթոռները վերցրին ու բարձրացան բեմ։ Ու դա պատահական նախոդկա չէր։
Ի դեպ, նախոդկաներից՝ նախոդկա էր Մարի Դոլմազյանը իր ալտով։ Այդ գործիքը եւս մեկ արտահայտման շերտ էր, եւս մի ինտերպրետացիա, եւս մի ձայն։
Իսկ ի՞նչ էին արտահայտում դերասանները․ մեկը՝ շատ անհանգիստ, անընդհատ տանջվող։ Ժամանակ առ ժամանակ, երբ էլ չէր դիմանում, վեր էր կենում, բայց ձեռքը աթոռից չէր թողնում, վախենում էր թողնել իր աթոռը։ Աթոռը ապահովություն էր տալիս։ Իսկ ապահովության զգացողությունը թմրանյութի ազդեցության տակ հալյուցինացիայի պես է, այն իրական չէ, սակայն այնքան է ձգում, որ հնարավոր չէ դիմադրել։
Այդ աղջիկը իրենցից միակն էր, ումից երեւում էր, որ նա հասկանում է որ բնավ լավ վիճակում չէ, զգում է դա իր բոլոր բջիջներով։ Դա այն մասին է, որ շատ կարեւոր է հասկանալ, որ(երբ) դու հեչ էլ լավ վիճակում չես։ Կոնֆորմիզմը, ինձ թվում է, նաեւ դրանից է գալիս՝ երբ մարդիկ լավ էլ գոհ են իրենց կյանքից, բնավ չեն հասկանում որ նրանք իրականում վատ են։
Լինի դա ամուսնացած զույգ, կորպորացիայում աշխատող ինժեներ, բանկի կլերկ, պետական չինովնիկ, կամ նույնիսկ փողոցով անցնող քաղաքացի։ Եթե նրանք գոնե հասկանային, ինչ վատ են, դա արդեն կարող էր առաջին քայլը լինել։
Դերակատարներից մնացածը, կարծես, անհամեմատ ավելի հանգիստ էին վերաբերվում կատարվողին։ Ինչպես եւ ցանկացած հասարակության, կամ ընկերության, կամ խմբի մեջ։ Փոքր մասն է գիտակցում, իսկ ավելի փոքր մասը անցնում ավելի առաջ։ Այս դեպքում ֊ գործողություն է նույնիսկ աթոռը թողնել։ Բայց այն պահանջում է սովորական դարձածից ազատվելու համարձակություն, կամք։ Որոշում։
Որոշումը մահվան պես սարսափելի է։ Պատահական չէ, որ «decide» բառի արմատը հենց այն մասնիկն է, որ մենք հանդիպում ենք նաեւ «homicide» եւ «suicide» բառերում։
Ու այո, մնացածն էլ չեն որոշում։ Նրանք թվում են հանդարտ։
Մարին, կարծես միայն մեկ անգամ ինքնամոռաց թողեց իր տեղը, երբ իր ալտը արտահայտում էր իր ցավն ու սարսափը, բայց երբ նկատեց, որ իր տեղում չէ, իսկույն իրեն հավաքեց, ու զբաղեցրեց այն։
Անշուշտ, մենք բռնության ականատես էինք։
Հասմիկը խոսում էր դանդաղ։ Արտահայտվում էր։ Նարեն նույնպես։ Շատ դանդաղ։ Իրենց մեկնաբանություններից պարզ էր դառնում որ ինչ որ մեկի սահմանը անցել են։ Հետո՝ որ վատ է լինելու, իրենցն էլ կանցնեն։ Որ սառնասրտորեն ու դաժան։
Ընդ որում Նարեն ոնց որ ընդդիմադիր մամուլ լիներ՝ ամբողջ ճշմարտությունը չէր ասում, մի մասը ասում էր, իսկ մի մասը բաց թողնում, ոնց որ վախենար ձայնավորելուց։ Այնքանը թույլատրելի սահմաններում էր, իսկ մնացած բառերը բարձրաձայն ասելու համարձակություն չէր հերիքում։ Երբեմն հնչեցնել այդ բառերը կարողանում էր այն լավ գիտակցող աղջիկը։ Գիտակցող, որ հարմար չէ, որ ճնշված է։
Մնացածը արտահայտում էին որոշակի տագնապ, որոշակի մտահոգություն, բայց բավական սառնասրտորեն։ Երբ ուրիշների մասին էր ֊ ու պետք է պարզ լիներ, որ իրենց հետ էլ կլինի, ինձ նույնիսկ մի պահ թվաց որ ոնց որ հեռուստացույց դիտեն։ Բայց ոչ մի փոխելու փորձ, ընդամենը դանդաղ արտահայտություններ։
Այդ դանդաղությունը, ինձ թվում է այն մասին է, որ երբ քո սահմանները անցնում են արագ ֊ եկավ, վրաերթեց ֊ անմիջապես ռեակցիան լինում է ֊ կամ փախուստ, կամ դիմադրություն։ Որովհետեւ այդ ժամանակային չափողականության մեջ գիտակցումը գալիս է, ու դրան կարող է հետեւել պրոտեստը։
Պրոտեստը չի հետեւում երբ ժամանակը աննկատ է սլանում։ Օրինակ՝ աննկատ բարձրացրին հարկերը, քիչ քիչ ամրապնդվեց ինֆլյացիան, դանդաղ, բայց պարզ դարձավ որ արտահայտվելը արդեն վտանգավոր է, երեկ աշխատանքի տեղը խորհուրդ չէր տրվում մտնել սոցիալական ցանցեր, իսկ այսօր չաթ մտնելու համար ադմինիստրատիվ տուգանք է, երեկ ամուսինը նկատողություն արեց, որ պատառաքաղը սխալ ես բռնում, իսկ այսօր՝ որ դու ես մեղավոր, որ զարդուցիչը չզանգեց, ու քեզ ծեծ է հասնում։
Այն մասին է, երբ իջեցնես գորտին եռացող ջրի մեջ՝ նա ցավը կզգա, կթռնի դուրս, իսկ եթե նրան իջեցնես գոլ ջրի մեջ, ու քիչ քիչ ջրի տաքությունը բարձրացնես՝ չի էլ նկատի ինչպես եփվեց, ու բնականաբար, մահացավ, սակայն դուրս չի թռնի։
Հա, պիեսը կոչվում է «Բռնաբարություն»։
Ինչպես նշեցի, սա ընդհանուր առմամբ բռնության մասին էր՝ առանց շեշտելու ֊ սեռական է այն, թե քաղաքական, ընտանեկան թե գողական, ոստիկանական, թե կորպորատիվ, մանկապարտեզում թե աշխատանքի վայրում։
Ու վերջում, բնականաբար, դերակատարները վերցրին իրենց աթոռները ու միացան դահլիճին։ Քանի որ նրանք ընդամենը մեզնից մի քանիսն էին, իսկ մենք բոլորս այդ նույն վիճակում ենք, պարզապես չնկատելու ենք տալիս ճիշտ իրենց պես։ Ու շատ կարեւոր էր, որ Նարեն հենց այսպես, մեր պես վերարկուով էր նստած։ Որ շեշտվի, որ մեզնից չի տարբերվում, կամ ավելի ճիշտ մենք իրենից չենք տարբերվում, նույն վիճակում ենք։
Ու գուցե պատահական չէ, որ նրանք մեզ էին նայում, իսկ մենք՝ իրենց։
Ու ինձ թվում է, պիեսի անունը կարող էր լինել «Հայելի»։
Գնացինք նայեցինք ինքներզ մեզ։
Շնորհակալություն, Նանոր։
Սիրելիս, ասացի Սերժ Մելիք-Հովսեփյանի այս աշխատանքին էլ ծանոթ լինեմ։ Ռաս որ հարգեցին ֆեյսբուկի իվենթ ուղարկեցին, իսկ Սերոժիկը վախտին ինձ նենց բացել էր, Միկան էլ յավես տոմս էր սարքել․․․ կարճ ասած այս ամենից հետո չգնալն անկապ էր։
Նայեցի վիքիյում՝ Դարիո Ֆո-ն նենց մոտիկ մտածող թված, համ էլ Նոբելյան մրցանակակիր, իսկ գործը՝ 83թ գործ է։
Առաջին իսկ անակնկալը՝ դահլիճը դատարկ էր։ Իսկ վարագույրը գրեթե փակ։ Մի փոքրիկ տեղ էր բաց բեմի մեջտեղում, աստիճանների մոտ։
Վարագույրի հետևը լուսավոր էր։ Երկու աստիճան բարձրացա դեպի անցքը և տեսա սպասավորի պես հագնված տղայի․
– Դուք տո՞մս ունե՞ք – հարցրեց Արթուրը, իր ձեռքին սրբիչ էր կախած։
– Այո․․․ – պատասխանեցի ես։
– Ապա անցեք, ընտրեք ցանկացած տեղը – նա ձեռքով ցույց տվեց բեմի խորք, որտեղ երկու կողմից երկու շարք սեղաններ էին։
Ամեն սեղանին գինու և հյութի շիշ։
– Հմ – մտածեցի ես մի կողմում տեսնելով մի շարք վեհերի․ Հրանտ Մովսիսյանը՝ ծիտիկներով, Արծրունին՝ բերետով, եթեսեթրա։
Ոճի համար ինչ ասես չենք անում, պարզ ա։
Բեմի մյուս կողմից ինչ որ լուրջ դեմքեր էին՝ կաստյում-շլվարով տղա, վեհ տիկիններ, և մի քիչ նորմալոտ տիկիններ։ Նորմալոտ տիկինները, հետո պարզվեց՝ թաթրոնի աշխատողներն էին, բանվորներ, հավաքարարներ։
Կասծյումը, ի դեպ, այն հայերեն արտահայտություններից ա, որից հետո ոճը պահանջում է ավելացնել ազատ զույգ բառ․ Ասենք՝ կասծյումշլվար(ծիպը շլվարը չի մտնում կասծյումի բազմության մեջ), մայկա-տրուսիկ (երբ խոսում ենք թի-շորթերի մասին, ոչ մի պոեզիա) և ազգային-ազատագրականը(երբ ի նկատի ունենք՝ ազգայինը, ժողովրդականը)։ Երիտասարդները բացակայում էին։ Կային ազգի վեհերը, և ազգի կասծյումշալվարովները։ Բոլորը ոճի մեջ։ Իսկ պարզապես մարիա ոճի երիտասարդները բացակայում էին։
Հա, այդ վեհերի բազմությունից աչքերիս մեջ ծածանքեց, ու ես արդեն ուզում էի լքել տարածքը։ Բացատրեմ ինչու։
Տենց էլիտարության երանգներ չեմ սիրում։ Ասենք Տեդեքս Երևանի հրավիրատոմս ա խոստացել Ալեքսիսը։ Թեդեքսը վապշե հավես ա, հետաքրքիր թըլքեր են լինում, մեկ-մեկ նայում եմ, ու լրիվ քաշել եմ։ Բայց այն որ սփիքրներին լսելու համար անհրաժեշտ է կամ հրավիրատոմս ունենալ, կամ էլ վեց հազար դոլար անմիջապես տալիս է թեդեքսը մի տեսակ էլիտար համ, երբ կանայք թանկարժեք շորերով են, տղամարդիկ՝ թիթեռներով, իսկ եթե մեկի վրա ճղված ջինսէ, ապա այդ ջինսը վեհ ձիզայների գործ է, և արժե ոչ պակաս քան մի քանի վերըհիշյալ երեկոյան շորը։
Հա, ու ես բնավ էլիտա չեմ, որ նենց վեհերի հետ կողքի սեղանի մոտ նստեմ, և գինի խմեմ։
Մնացի քանի որ տեսա երկու Սերգեյին՝ Յոժին, ալսը նոուն աս Սերոժիկ, օն ժը Գոգա Սերգեյ Դանիելյան, որին շատ եմ սիրում ու հարգում, և Սերժին՝ այսինքն ներկայացման ռեժիսորին։
Ընտրեցի կապույտ աթոռներով սեղանը, և ինձ բերեցին «մենյու»՝ ծալվող մի թերթ, որի ծածկոցի վրա նույն նկարն եր, Միկայի Վաթինյան, իսկ մեջը տեքստ՝ դերասանների մասին, և ուտելիքի ցանկ․ որից առաջինը և ամենաէժանը խողի խորովածն էր – 15.000 դրամ։
Հիմա ներկայացման մասին։
Կփորձեմ սփոյլ չանել բնավ, միայն թիզ։
Շատ անմիջական էր։ Իրականում, սրճարանը բեմի վրա կոնցեպտուալ էր։ Ծիպը արդեն անասնապատումը(c) սրճարանացումը այդքան է զարգացել, որ արդեն ֆսյո՝ դահլիճը դատարկ, բեմը՝ վեհերին, ու խոզի չալաղաջները կծելով ու ճպճպացնելով են նայելու ներկայացումները։ Քանզի վեհերին պալոժ չի ներքևը նստել, սաղի մեջ՝ հո հասարակական տրանսպորտ չի։ Գուցե գտնվեն ազատամիտ մարդիկ, որոնք կառաջարկեն դահլիճ թողել հասարակ մահկանացուներին, որ նրանք էլ երբեմն հնարավորություն ունենան դիտելու։ Ինչևէ։
Հա, տպավորությունների մասին․ անմիջական էր՝ ռեպլիկներ դիտողների, հիմնականում՝ հյուրերի և դերասանների միջև։ Որովհետև հյուրերը վեհ են, իսկ մահկանացու դիտորդները՝ կաշկանդված։ Արթուրը, որ պիտի կիթառ նվագեր, ճամփի կեսին գնաց տվեց Վահանին, ծիպը ռազ որ դու ստեղ ես ես ինչ նվագեմ ախպեր, էն ա դու նվագի էլի։ Բայց Վահանը երկար չնվագեց, չար լեզուները պնդում են, որ ակուսծիկան էր պատճառը։ Ինչևէ, մենք չար չենք բնավ, հալալ ա մեր մեծ ախպորը որ չուրացավ, այլ ուրախացրեց։
Ու այդ անմիջականությունը ահագին ինտերակծիվ էր դարձնում ներկայացումը, շունչ էր տալիս։
Դրան գումարած հրաշալի խաղը՝ և ես ինձ զգացի ուրիշի բնակարանի մեջ տեղում, ընտանեկան վեճերի ականատես․
առորեա, մոտիկ, ու ակտուալ։ Այդքան անկեղծ էր, որ երբեմն զգում էի՝ ի՞նչ եմ ստեղ անում, թողնեմ էս մարդիկ իրանց հարցերը իրանց մեջ լուծեն, ես պրիչյոմ ստեղ, իսկ նրանք այդքան տարված էին որ հասկանալի ա որ երբեմն չեն էլ նկատում որ շուրջը մարդիկ են նստած։ Չէի զարմանա եթե իմ շուրջը թռչող ափսեներ թռնեին, արքետիպային ընտանեկան վեճերի լավագույն ավանդույթներով։
Պյեսը ուսուցանող էր․ այսինքն ցուցադրում էր այն ինչ մեր մեջ է ամեն քայլափոխին, բայց ինչին մենք վերևից, դրսից, կողքից նայել չենք կարողանում։ Ու ինչպես է դա երևում կողքից։ Կամ հերոսների մեջ տեղը լինելուց։ Ուսուցանող էր նաև այն պատճառով որ պարզ խաղերը, որոնք մարդիկ դժվարանում են դետեքթ անել, քանի որ չեն կարողանում կողքից նայել ու հասկանալ, ակնհայտ էր դարձնում․ նենց նենարոկըմ նշում էին՝
Օրինակ․
– դու ինձ դավաճանում ես երիտասարդ աղջիկների հետ (կինը ամուսնուն)
– դա ընդհամենը սեկս է, ես քեզ եմ սիրում
– ախր ինձ սեկս էլ չմնաց
– դու իմ համար ավելի վեհ ես, դու ոնց որ իմ մայրը լինես։
Ստեղ մայր և կին հասկացություն շփոթելու մասին հանրամատչելի բացատրություն է
Մեկ էլ մի քիչ մազոխիզմի մասին․
– այո, ասա ախր Հասմիկը հրաշք է․ նա նետում է իմ վրա պաղպաղակի կտորները։ (անուսինը՝ իր սիրուհու մասին)
– դու ինձ պատմում ես քո սիրային արկածներից (կինը ամուսնուն)
– բայց ախր դու ինքդ էիր ինձ հարցուփորձ անում
– այո, ես մազոխիստ եմ։
Որովհետև դա իրոք մազոխիզմի կլասիկ ձևերից ա։ Ու սադիստսկը-մազոխիստսկայա սվյազկայի տիպիկ օրինակներից ա։ Ընդ որում ինչպես և պիտի լինի, սադիստը առանց մազոխիստի չի կարող՝ եթե կինը չլսեր, կամ ինքը չհետաքրքրվեր, ամուսինը ցավացնելու ձև չէր ունենա։
Տենց ծամում բացատրում են դիտողին որ նայի՝ սա է մազոխիզմը։
Կամ՝
– Դու խաղում ես քո երիտասարդ աղջիկների հետ։
– Այո, խաղում եմ, և ինչու՞ չխաղամ։ Դա թույլ է տալիս ինձ զգալ երիտասարդ, վերադարձնել երիտասարդությունս, նաև բավականացնել հայրիկության պահանջը։
Պարզապես իրական կյանքում մարդիկ չեն նկատում, չեն հասկանում այն ինչ անում են, իսկ բեմադրության ընթացքում իրանց պարզ ասվում էր ծիպը սա՝ սրանից է ստեղ, իսկ սա՝ սրանից։
– Ես դարձա նորմալ – ու նա գործ է գտնում, փորձում լինել ինքնուրույն, ոչ թե «ծիտ»։ Ու բնավ այլևս չի ապացուցում ամուսնուն թե նրա հանդեպ ինչքան անտարբեր է։
Սկսում է մտածել իր մասին, ոչ թե տղա կպցնելու, կամ ամուսնուն վիրավորելու։
Այստեղ շատ հաջողված պահ էր, քանի որ նա ամեն առավոտ երթուղայինը նստելով գնում էր աշխատանքի։ Էդ երթուղայինը վերջն էր։
Ընդհանրապես, մի քանի պահ կար, որ ինձ ծակեց այդ ներկայացման ընթացքում, ու երթուղայինը իրանցից մեկն էր․ ամեն ինչ սովորական երթուղայինի պես էր, – վայ մազերս, տվեք պահեմ, կյանք կզանգեմ, բայց մազերս, ու վերջապես՝ ինչ ուրախ ենք և իրար օգնում ենք։
Այդ պահն էր, երբ կինը հիացմունքով մեկնաբանեց ճանապարհորդությունը՝ ինչքան օգնում ենք իրար ու ինչ լավն ենք։ այդ ամենից հետո։
Ու այստեղ էլ իհարկե ինչպես լինում է իրական կյանքում արդեն հայտնվում է իրական խաղացողը, որը նախորդ երիտասարդ սիրականների, կամ ամուսնու պես մայրիկ չի փնտրում։
Չնայած ինքն էլ հակառակ ձևի հիվանդոտ վեհության տեր էր, ծիպը «մաքուրով» էր կիթառ նվագում, հանկարծ արագ չխորանալու համար, ոչ մի սեկս, ոչ մի պոեզիա։ Բայց հա, ամենակայֆ ու առողջ դեմքն էր պյեսում։
Մեկ այլ օրինակ․ երբ կինը վերջապես գտնում է իր «պարոն Հարմարին» ու մինչ այդ տանջող, մանեկող, ուրախ ամուսինը խանդից փոխվում է, գժվում է և հրաշալի իրադրությունների կատակերգություն է ստացվում – ապա կինը հնչեցնում է ամուսնու ձիագնոզը ֆստուձիու՝ դու քո ունեցվածքի մասին ես անհանգստանում, ոչ թե հանկարծակի հիշեցիր որ սիրում ես։ Ու՞ր էր սերդ երեկ, երբ դեռ չգիտեիր։
Իսկ երբ ամուսինը ինքնասպանության սպանիչ ծիծաղելի փորձեր է անում, կինը ակնակրում է՝
– պատկերացնում եմ քո բոլոր աղջիկներին թաղմանը։ երևի մի երկուսը դագաղի վրա էլ կգցվեն։ Իսկ Հասմիկը կնետի պաղպաղակի կտոր։
Նուրբ հումորով էր ամենը։ Ոչ մի ավելորդ բան, ոչ մի պակաս։
Ճաշակով էր, փաստորեն։
Փայլփլուն, պսպղուն բեմադրություն էր։
Այնպես որ եթե էլի լինի, չգիտեմ երբ, խորհուրդ եմ տալիս։
Իսկ ես կուզենայի որ լիքը երիտասարդներ, տենց տինեյջերներ նայեին։
Ինձ ասենք, տենց մի 16-17 տարեկանում օգտակար կլիներ նայել այս ներկայացումը։
Հա, կարծում եմ հենց տինեյջերների համար էր, առանձնապես նրանց, ով ասենք Բերն չի կարդացել, որ մի քիչ քիչ իրանց կամ կողքիններին տանջեն, փորձեն ունակ լինել կողքից հայացք նետել իրենց հարաբերություններին, հասկանալ որ ծեծված խաղերն են խաղավցվցվում, և ինչ մոծիվներ են նրանց հիմքում։
Իսկ ես հատուկ չեմ պատմում լիքը բան, ոչ սյուժեն, ոչ էլ հավես մանրքւոքները, որոնք, թերևս որոշ մարդիկ չեն էլ նկատել,
ու խորհուրդ եմ տալիս, երբ Սերժ Մելիք-Հովսեփյանի ներկայացման մասին իմանաք՝ փորձեք բաց չթողնել։
և այսպես,
ու տենց