ես յաճախ մեկնաբանելիս տուֆտում եմ, անկապ մի բան ասում։ զի մեկնաբանելուս իմաստը յաճախ ոչ թէ իմաստ ունեցող բան ասելն ա, այլ կապ պահելը, պինգ֊պոնգ խաղալը։
երբեմն մարդիկ դէմքիս են թռնում մեկնաբանութիւններիս համար։ ու պոնգի փոխարէն հետ ստանում եմ ռումբ։
դէ, ինչ ասեմ։ ես էդպէս չեմ խաղում։
#շփում #համայնք #անկապ
ընկերս ասում ա՝ իմաստ չունի քաղաքականութիւնը փակ չաթում քննարկել։ կամ փակ գրառումներով։
զի քննարկման իմաստը զրուցակցին մտափոխելը չի։ քննարկման իմաստը երրորդ անձին տեսակէտներդ հասցնելն ա։
#քաղաքականութիւն #շփում #չաթ #քննարկում
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
ես մեկնաբանել էի մի քանի օր առաջ, որ «նոր մարդիկ չկան»։
փորձեմ ծաւալուել այդ մասին՝
պսիքոպատները երկար ժամանակ նոյն վայրում չեն մնում՝ իրենց մասին լուրերը տարածւում են, ու այս համայնքում արդէն գիտեն, որ սա մարդկանց օգտագործող մարդ ա, եւ այն համայնքում արդէն գիտեն, որ քաղաքում, նոյնիսկ մեծ քաղաքում այդ մարդն արդէն տեղ չունի, եւ գաղթում ա այլ տեղ, ուր նա կը լինի նոր մարդ, պատմութիւն չունեցող մարդ։
պատմութիւն չունեցող մարդիկ ինձ համար լռելեայն տարօրինակ են։
ինչի՞ չունեն պատմութիւն։
ինձ թւում ա՝ ում ուզում եմ իմանալ՝ ես արդէն գիտեմ։ դէ նկատի ունեմ՝ գոնէ դէմքը ծանօթ ա՝ տեսել եմ կամ նփակում ցուցահանդէսի, կամ գործ ա արել էնտեղ, կամ հաւաքին եմ տեսել, կամ չգիտեմ, իլիկում ենք խորացել քաղաքականութիւնից։
իսկ ինչի՞ ես իրան չգիտեմ։
ուրեմն նա չունի՞ իր մէջ ճիճու, որ իրան ստիպել ա ցուցահանդէսի գնալ, կամ մի բան կարդալ, իմանալ ու յետոյ շփուել մարդկանց հետ, գոնէ համացանցում, որ ստանայ տեղեկատւութիւն, որ մարսի, քննարկի էդ տեղեկատւութիւնը, որ կիսուի տեղեկատւութեամբ։
իսկ եթէ չունի՝ ես շատ վատ փորձ ունեմ այդ «փերսոնալիթի» մարդկանց հետ շփման։
նա ինձ չի հասկանայ, ու մօտ շփում կամ չի ստացուի, կամ կը ստացուի շատ ճշնող։
ու ես չեմ կարծում որ նոր մարդիկ կան։
նոր մարդիկ յայտնւում են, ինչպէս անդրանիկն եկաւ յայտնուեց, ու շատ լաւ ա, նա արդէն նոր մարդ չի։
վաչագանն ինձ համար նոր մարդ չէր, երբ երթի ժամանակ սկսեցինք խօսել՝ արդէն գիտէի մի քանի տեղից։ յետոյ ընկերացանք։
բայց ես նաեւ իմացել եմ սայքոփատ մէկին, որ ինձ էլ ա մանիպուլացրել, մնացածներին, ու թռել ա հայաստանից, ընդհանուր մի տարուց քիչ մնալով։
նոր մարդիկ փնտրում են, փորում են, ու մենք իրենց սկսում ենք ճանաչել, մենք իրենց հիւրընկալում ենք համայնքներ, շփւոււմ ենք, ու իրենք արդէն նոր մարդիկ չեն։
ու մի բան էլ՝ ես սիրում եմ նոյն տեղերով զբօսնել, ու նոյն տեղերը գնալ լուսանկարելու։
ու ամէն անգամ նոյն հին մարդկանց հետ շփուել, ու խորանալ իրենց մէջ։
բարեւ հին մարդիկ, շնորհակ որ կաք, դուք ինձ շատ հետաքրքիր էք։
#անկապ #մարդիկ #նոր #հին #համայնք #շփում
ձեզ ըստ հետաքրքրութեան ջաբեր սենեակներ գտէք՝ https://search.jabber.network/rooms/1
#չաթ #յաբեր #շփում #ապակենտրոնացում #կապ
իմ զրոյցներում նկատել եմ, որ հիմնականում զրուցակցին հաւատում ենք։ յղում ենք խնդրում, կամ սկսում ենք ինքներս փնտրել՝ մեզ համար շատ տարօրինակ մտքեր լսելիս։
ու դա օկ ա, ինձ թւում ա։ ընդհանուր առմամբ ողջամտութիւնը մեզ օգնում ա կողմնորոշուել՝ որն ա հաւատալու, հնարաւոր միտք կամ դէպք, իսկ որը արժի ճշտել։
նաեւ ինձ դուր ա գալիս, երբ մարդիկ իրենք են փնտրում։ ես կարող եմ տալ, եթէ աւելի լաւ գիտեմ յղման տեղը։ ինչի՞ չտամ եթէ շուտ կը գտնեմ։
բայց ինձ կոպիտ ա թւում համացանցում երբեմն հանդիպող յղումային պահանջատիրութիւնը։ ես կասէի՝ փնտրեցի, ոնց որ չեմ գտնում, կօգնե՞ս։
բայց լռելեայն հաւատալն ու վստահելը՝ լաւ ստրատեգիա ա, ու օգնում ա իրար հասկանալ։ աւաղ, երբ դիմացդ տեքստ ա, եւ ոչ իրական մարդ, շատ հեշտ ա ամենավատը մտածել, ու դա էներգիայի աւելորդ ծախս ա առաջացնում աշխարհում։
զի վիճակագրօրէն մարդիկ լաւն են։ ու լաւ շարժառիթներ ունեն, ինչ էլ դա չնշանակի։
չնայած պարզ ա ինչ ա դա նշանակում՝ լռելեայն չէր ուզում խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել, վիրաւորել՝ էդպէս ես ընկալել։ կարելի ա աշխատել ընկալման վրայ։
ու ինչի՞ եմ գրում՝ չգիտեմ։ գիտեմ որ այդպիսի խնդիր կայ։ ու գիտեմ որ ինքս դրա զոհն եղել եմ։ ու ուզում եմ, ինչպէս միջին վիճակագրական մարդը՝ որ լաւ լինի։ ու էներգիայի ծախս չլինի անիմաստ։
#շփում #համացանց #անկապ
այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։
բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։
«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։
դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։
եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։
բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։
ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։
բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։
այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։
սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։
յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։
ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։
գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։
#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ
մարդիկ, ես խնդիր եմ տեսնում։ մենք կապեր ենք խզում, կամ աւելի ճիշտ՝ չենք ստեղծում, զի չենք պիտակում գրածները։
հիմա արի ու գտի՛ր, ո՞րն էր էն ժամանակ էն քննարկումը։ իսկ եթէ մարդը չի յիշում որ նման բան կար, ո՞նց ա փնտրելու՝ պիտակներով։ ու պիտակներով գնալով ա իմանալու որ «նախորդ սերունդները» սա քննարկել են ու սէնց մտքերի են եկել, որ աւելացնես՝ նոյն պիտակով, ու քոնն էլ արձանագրուի, կամ որոշես որ ուզում ես հին շղթայում կարծիք յայտնել ու այն կենդանացնել։
#շփում #կուլտուրա #պիտակ #համացանց
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝
ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ
ինձ թւում ա, շատ աշխատանքի վայրեր ֆէյլ են անում մի կարեւոր բան՝ ու այն պատճառով որ չեն գիտակցում դրա կարեւորութիւնը, կուլտուրան չունեն։
irc֊ն երեւի հնացած ա, միւս կողմից՝ հնացածը ո՞րն ա՝ արագ ա, ու շատ քիչ տրաֆիկ ա տանում։ ջաբերից էլ քիչ։
բայց էականը, ինչի մասին ուզում եմ գրել՝ կոնկրետ մի հանգոյցի՝ freenode֊ի ստեղծած մշակոյթն ա, կամ ընձեռած հնարաւորութիւնը։
նախ՝ հարց տալ քո սիրած֊օգտագործած ծրագրից։ տեսնել մարդիկ ի՞նչ են խօսում իր մասին, ի՞նչ են ուզում, ո՞նց են տեսնում դրա զարգացումը։ զրուցել այդ մասին իրենց հետ։ տեսնել դեւերն ով են, ինչի մասին են խօսում, որն ա իրենց մայնդսեթը, ինչ են ուզում, ինչով են մոտիւացւում։ ու ամենակարեւորը՝ երբ այլ մարդիկ գան հարց տան, դու էլ կարող ես պատասխանել, եթէ գիտես։
այդպէս դու դառնում ես պասիւ սպառողից՝ ինքդ աջակցող։
ու աշխատավայրերը ֆէյլ են լինում ստեղծել էնպիսի միջավայր, ուր մարդիկ, ում հէնց էս պահին պէտք չի խնդիր լուծել, ու մարդիկ, որ պարտաւոր չեն էս պահին այն լուծել՝ լինեն մի վայրում գցած, ու օգնեն իրար, զուտ համայնքի եւ իրար հասնելու պահանջից։
#աշխատանք #չաթ #շփում #զարգացում
մի հատ էլ այս գրառման հետքերով։
բաւական վաղուց իմ լաւ ընկերն ինձնից խիստ նեղացել էր ու մենք համարեա գրեթէ չենք շփւում։ մենք շփւում էինք մի սեփականատիրական մեսենջերով, ու նա զգուշացրել էր՝ եթէ գնաս, ես հետդ չեմ շփուի։ ես կիմանամ, որ քեզ համար աւելի կարեւոր են գաղափարներ, տեքնոլոգիաներ, քան ընկերութիւնը։
ես չկարողացայ տալ այդ մեսենջերին։ ես գնացի ու ինձ լաւ եւ լաւը զգացի այդ քայլի պատճառով։
ու այսօր մտածեցի՝ գուցէ նա ճիշտ էր։ գուցէ ինձ աւելի կարեւոր են գաղափարներն ու տեքնոլոգիաները՝ բայց դրանք միասին, քան ընկերութիւնը։
չէ՞ որ այդ ես էի որ բոյկոտում էի ծխած տեղերը տարիներով, եւ մեկուսացած եմ եղել իմ ծանօթներից՝ տարիներով։ չէ՞ որ այս ես էի որ 2011֊ին լքեց ֆբ֊ն (մի ոչ երկարատեւ ու բացարձակ ոչ ակտիւ վերադարձը չհաշուած) ու կապս կտրել էի բոլոր֊բոլոր ծանօթներիցս, թողել էի ինձ լրիւ մենակ։ զի ես համարեա գրեթէ չունէի անցանց շփում, ու դէ առցանցն էլ՝ այստեղ էր։ երբեմն սփիւռքում ոչ մէկ չէր գրում, ու ինձ արդէն թւում էր թէ սա անձնական բլոգ ա։ երբեմն ես համարեա գրեթէ միշտ գրում էի այլ հաշուով ու անգլերէն, որ գոնէ մի ձեւ կապ ունենամ։ ես էի, որ գիտէի ինչ վատ ա ազդում անձնական եւ ընկերական յարաբերութիւնների վրայ՝ չունենալ հանրային շփում՝ թէ առցանց, թէ անցանց, բայց ես ինձ այդ հանրային շփումից հանել էի՝ բոլոր սպասուող ոչ շատ դրական յոյզերով լի, բայց սպասելի հետեւանքներով։
երեւի նա ճիշտ էր։ ինձ համար չտալը աւելի կարեւոր ա։ ու եթէ ինձ հետ այլ ձեւ կապ չեն պահում՝ ուրեմն այդպէս էլ կը լինի։
#ազատութիւն #գաղափարախօսութիւն #ընկերութիւն #յարաբերութիւններ #համացանց #շփում #ազատութիւն
ես հանրային շփման մարդ եմ։ ինձ դժուար ա լինել մօտ առանց հանրային շփման։
ասածս ինչ ա՝ ինձ յղում մի տուէք, գցէք առցանց։ ես էլ ձեզ յղում չեմ տայ, աչքը չեմ խցկի։ առցանց կը գցեմ, կուզէք՝ կը նայէք ինչ ա։ չէ՝ չէ։
ու ես միշտ տէնց եմ։ ես փուշ եմ արել որ բարքեմփը անկապ թաքուն տեղերում չհաւաքուի, հաւաքուի էնտեղ, ուր մեզ բոլորը տեսնում են, ու տեսնում են ինչ ենք խօսել ու ինչ, երբեմն, դեբիլ ենք։ բայց էդ ա ինձ մօտ ձեւը։
համարեա գրեթէ միշտ։ ինձ պէտք ա հանրային շփում։ հանրութեան խնդիրներից էլ համարում եմ, որ հանրային շփման կուլտուրա մարդիկ չունեն։ բա սովորէ՛ք, գոնէ նրանք, որ շատ ծեր ու կարծրացած չեն։ առանց հանրային շփում ֆէյսբուքում՝ յեղափոխութիւն էլ չէր լինի։
ինչեւէ։ չէք հասկանում, ի՛նչ կարեւոր ա դա։
ջնջուէ՛ք, ջնջուէ՛ք։ մտէ՛ք խեցիները։ փակուէ՛ք, գտէ՛ք ձեզ մի ընկեր ու վենդոր լոք եղէ՛ք իր վրայ։
բայց էդ սքէյլաբլ չի։ էդ լաւ դիզայն չի։ էդ էն թրեդերի պէս ա, որ չորս քորից շատ՝ դանդաղում են, քանի որ լոքեր են լինում։
մարդիկ զուգահեռ պրոցեսների հանրութիւն են։ չեն կիսում ընդհանուր յիշողութիւն՝ թելերի պէս։ յաղորդակցւում են յաղորդագրութիւններով։ մարդկութիւնը էպիստոլար ա։ էպիստոլարը հումանիստական ա։
չգիտեմ։
#շփում #հանրութիւն #հանրային_շփում (կարող էք էս պիտակին կտացնել) #համացնաց
ընդհանուր առմամբ, լիքը բան ինչ մարդիկ ասում են, իրականում միտուած ա ոչ թէ դա ասելու, այլ իրեն ցոյց տալու՝ իր մասին յայտնելու, որ նա էս ձեւ մարդ ա։ կամ իր մասին պատմելու՝ որը ընդհանուր առմամբ էլի ինքդ քեզ ցոյց տալ ա, բայց ոչ թէ տարածութեան, այլ ժամանակի մէջ։
ու հետաքրքիր ա, որ անհրաժեշտ ա ապահով միջավայր արտայայտուելու համար։ ու դա նաեւ նշանակում ա, որ այդ միջավայրում պէտք ա հնարաւոր լինի լինել անոնիմ։ դա մի պայման։ եւ հետաքրքիր ա, որ ցանկալի ա շատ մարդ չլինի, որ մենք մեզ արտայայտենք։ գուցէ դա՝ մեծ դահլիճի առաջ, ընդդէմ փոքր դահլիճում, կամ թէկուզ անծանօթների հետ՝ բայց ընդամէնը մի սեղանի շուրջ արտայայտուել ա։
ու գուցէ էսօր սփիւռքն այդ դերն ա կատարում՝ մի սեղանի, փոքր շրջապատի։ էդ ես յղում եմ նաեւ սրան երեւի։ #համացանց #շփում #մարդիկ #սփիւռք
այստեղ՝ https://99percentinvisible.org/episode/the-anthropocene-reviewed/ ջոն գրինը, որին յղուել էր մէկը թթում, պատմում ա, որ երբ փոքր էր, ուզում էր լինել «քուլ», ու դա նշանակում էր նաեւ՝ մեկուսացած, ու բոլորից հեռու, ու յետոյ ջոկեց, որ դա նաեւ նշանակում ա լինել սառը, ոչ էմոցիոնալ, ու որոշեց, որ տէնց ապրել չի ուզում, ու աւելի լաւ ա տէնց չլինել։
նաեւ ասում ա, որ շատ խիստ էր պոպ մշակոյթի հանդէպ, ու նաեւ որոշ ոչ մէյնսթրիմ բաների, ասենք՝ մեծն գեթսբին չի հասկացել բնաւ, ու նոյնիսկ թուղթ ունի, որից ամաչում ա, ուր քննադատում ա այդ վէպը։
ու ասում ա, որ էդ դեբիլութիւնների տակից դուրս չէր գալու, եթէ թուիթեր լինէր այն ժամանակ, ու բախտաւոր ա, որ եօթանասունեօթին ա ծնուել ու երբ դեռահաս էր, թուիթեր չկար։
#գրականութիւն #պոդքաստ #մեկուսացում #շփում #ջոն_գրին #մշակոյթ #գիրք #յոյզեր
#էկրանահան #խափանում #միշտ
@{ անդորր ; andorr@spyurk.am} 9/10/2018, 12:52:36 AM
մեկ մեկ նոր մարդկանց հետ շփվելիս ուղեղս էս էռորից ա բերում
#չհաջողվեց #հավանել #շփում #մարդիկ #սփիւռք
via @{մարիամ ; wordsthatidefend@spyurk.am}
լինում էր, որ շփւում էիր մէկի հետ, ու զգում էիր, որ հետաքրքրում ա, երբ պատմել ես գործընկերոջ պատմութիւնը կամ կատակը, կամ էն, ինչ իմացել էիր ինչ֊որ մէկից, բայց քեզ չի ոգեւորել, ու քոնը չի։
ու երբ դրական ամրապնդում ես ստանում՝ զրուցակցիդ սկսում ա հետաքրքրել, էդ շատ վտանգաւոր ա, ու սկսում ես մտածել, թէ եթէ էս կատակը, կամ տեղեկատւութիւնը հաւանեց/հետաքրքրեց, ապա երեւի էն մէկն էլ կը հաւանի, որը էլի քոնը չի, բայց կը փոխանցես։
բայց ապա էդ քեզ հետ չի շփւում էդ մարդը, այլ՝ գործընկերոջդ։
ու նախ, ապա երեւի իրենց պէտք ա ծանօթացնել, կամ դու պէտք ա եան տաս, ու տեղ տաս այն մարդկանց, ով ոչ թէ փոխանցում են, այլ գեներացնում են, ում համար հարազատ ա այն, ինչ պահանջուած ա։
նաեւ էդ կարող ա նշան ա, որ կամ դու դեբիլ ես, ու չես իմանում հասարակ բաներ, կամ էն մարդկանց հետ չես շփւում, եւ նրանց ա վերաբերում, ումից ստանում էիր, ու նրանց ա վերաբերում՝ ում փոխանցում էիր։ #շփում
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։
մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։
իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։
իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։
երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։
երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։
բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։
ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։
շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։
ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։
ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։
ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։
ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։
իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։
նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։
ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում
մարդիկ հակուած են մտածել, որ ֆէյս թու ֆէյս շփումը՝ մօտ ա, մօտիկացնում ա, մօտ մարդկանց միջեւ ա։ այլինչ, երբ ես քո հետ խօսում եմ մէկը մէկի, ես միայն գիտեմ դու քեզ ինչպէս ես ինձ ներկայացնում։ ես այլ բան քո մասին չգիտեմ։ ես չգիտեմ դու ոնց ես ուրիշների հետ, ինչ են իրենք կարծու մասին, ոնցն ես դու իրականում, ոչ թէ քեզ ներկայացնում հէնց ինձ։
այդպիսով հանրային շփումը, լինի առցանց թէ անցանց՝ ընդհանուր միջավայրը կարող ա հիմք լինել իրար աւելի լաւ ճանաչելու, ու ընկերութեան, քան մէկը մէկի հետ պրիւատ շփումը՝ չաթով թէ խոհանոցում, կարեւոր չի։
#յարաբերութիւններ #շփում
ինձ, մարդու հետ մօտ լինելու համար պէտք ա իր հետ ունենալ հանրային շփում։
կարող եմ փորձել բացատրել տարբեր ձեւերով, բայց էդ փաստ ա։ ասենք թէ, դա ընդհանուր միջավայր մասին ա, եթէ կայ հանրային շփում, ուրեմն կայ ընդհանուր միջավայր։ նաեւ, քո՝ իր հետ շփումը մենակ ձեր մէջ չի, քո ու իր շփումը նաեւ քննարկումն ա որին միասին մասնակցում էք։ նաեւ տեսնելն ա նա ինչ մեկնաբանեց այնտեղ, եւ իր տեսնել ա դու ինչ գրեցիր հրապարակային կամ մեկնաբանեցիր այնտեղ։ #շփում
ես մօտ շփում առանց հանրայինի չեմ պատկերացնում։
մէկ էլ, ինքնարտայայտուելն ինքնագովազդ չի։ դրանք պէտք չի շփոթել։ ու ինքնարտայայտուելու իմաստը քարտաշեան դառնալը չի։ աստղ լինելը չի։ շփումն ա։ համայնքն ա։ քո քտից էն կողմ հետաքրքրուելն ա։ ու թոյլ տալն ա որ ուրիշները իրենց քթից էն կողմ տեսնեն ու հետաքրքրուեն։ #շփում
ու հիմա ես կասեմ մի բան, գուցէ նրանից որ ինձ ցաւում ա, գուցէ էդ հնչում ա աբիժնիկական, բայց ես կասեմ, որ ես ձեզ՝ ում գիտեմ պատահաբար, ես ձեզ երբեք չեմ գնահատի այնպէս, ինչպէս ես գնահատում եմ նրանց, ում ես գիտեմ համացանցից։
որովհետեւ ձեզ կարեւոր չի եղել ինձ (հէնց ինձ չէ, այլ ինչ֊որ մէկին ինձ պէս) իմանալ, ու հետեւաբար ինձ այնքան էլ կարեւոր չէք դուք։
ու ինձ ցաւում ա նրանից, որ ես ձեզ չէի իմանալու, եթէ ոչ որոշ պատահականութիւններ։ ու ինձ պէտք չեն մարդիկ, ում ես գիտեմ պատահականօրէն։ ինձ պէտք են մարդիկ, ում ես գիտեմ օրինաչափութեան պատճառով։ իմ համար կապը ձեզ հետ արժեզրկուած ա ու ոչ լիարժէք, քանի որ այն կարող ա եւ չլինէր։
ես ծանօթացել եմ մի աղջկայ հետ բարքեմփ 2009֊ին, ու դէ աղջիկ էր էլի։ որոշ ժամանակ անց ես գտել էի ու հաճոյքով հետեւում էի մի բլոգի, որ ես չգիտէի որ նա ա վարում։ ու ես յետոյ իմացայ, որ դա նա ա։ ու ես իրան ճանաչեցի իր բլոգով, ոչ թէ մեր այդ «ռեալ» հանդիպման շնորհիւ։ ու ես գնահատեցի նրան իր գրածների շնորհիւ։ ու ինքը իմ համար դարձել ա իմ կեանքի ամենակարեւոր մարդկանցից մէկը։ արդէն ութ տարի ա։
իսկ քո ու քո ու քո հետ, ես չպէտք ա ծանօթանայի պատահաբար։ այդպէս ստացուել ա, բայց կարող էր եւ չստացուել։ ու ես ո՞նց գնահատեմ այդ կապը, որը կարող ա եւ չլինէր։
մի ժամանակ գրում էի «իմ մարդկանց» մասին, ու դա եւ ընկալւում եւ երեւի հնչում էր ոչ շատ հանդուրժող, ու գուցէ որոշ չափով նեղմիտ։ բայց պատճառը գրելու նման էր։
ես հիմա կը նայեմ նոյն հարցին հակառակ կողմից։ գուցէ, ես չպէտք ա լինեմ ընկերդ, որովհետեւ ես քո աշխարհից չեմ։ գուցէ ե՞ս եմ քեզ համար պատահական մարդ։
ու դու չպէտք ա ինձ իմանաս, քանի որ դու չէիր իմանալու իմ ասենք առցանց ներկայացման մասին, եթէ ինձ չհանդիպէիր պատահաբար։ ուրեմն, քեզ չի բերել իմ բլոգ առցանց փնտրելը ինչ֊որ բան, ինչպէս իմ երկու ընկերներին ա մօտեցրել, երբ մէկը միւսի բլոգն ա գտել։ ուրեմն, քեզ հետաքրքիր չէր այն, ինչ հետաքրքիր ա ինձ, ու դա չի քեզ բերել այդ ծանօթութեան։ դու չես նայել իմ նկարները (կապ չունի որ անկապն են), ու մտածել, որ կուզէիր ինձ հետ խօսել ինչ֊որ բանի մասին։ դու պարզապէս պատահաբար իմ հետ ծանօթացել ես, ապա ես ինչպէ՞ս իմանամ, որ քեզ մէկ չի ում հետ ծանօթանալ ու շփուել։
իսկ մարդիկ կան ում համար մէկ ա, ովքեր վայելում ես բարեկամների ու դասարանցիների հետ շփումը։ չէ՞ որ դրանք պատահական մարդիկ են։ ես չեմ ուզում լինել պատահական մարդ քեզ համար։ ու դու աւելինի ես արժանի, քան պատահական մարդկանց հետ շփուելը։
ես ինձ պահանջուած, պէտքական չեմ զգում, եթէ ես գիտեմ, որ ես քո համար պատահական եմ։
ես չեմ զգում որ իմ կարիքն ունես, գուցէ դու ունես պարզապէս որեւէ մէկի՞ կարիքը, ո՞չ թէ իմ։
եւ անցնեմ էլ աւելի առաջ․ էդ նորմալ ա որ ես քեզ չէի իմանայ, քանի որ չէի իմանայ ինտերնետից։ ու պէտք էլ չի իմանամ, քանի որ մենք այլ աշխարհներից ենք, ու ես չհասկացուած եմ լինելու, ու դու չհասկացուած ես լինելու։
որովհետեւ քո համար իրականում կարեւոր չի այն, ինչ իմ համար ա կարեւոր։
եթէ քո համար նոյնը կարեւոր լինէր, դու կանէիր ինչպէս ես։ եթէ քո համար կարեւոր լինէր ապակենտրոնացումը, հակագլոբալիզմը, դու գուցէ, թէկուզ պահելով քո ներկայութիւնը ֆէյսբուքում, նաեւ լինէիր մի ապակենտրոնացուած տեղո՞ւմ։ գոնէ այդպէ՞ս։ ուրեմն կարեւո՞ր չի այնքան, ինչքան ինձ ա կարեւոր։ ապա ես հասկացուած չեմ լինելու քեզ հետ։
ես կը լինեմ «էն ծուռը», ու իմ՝ ինձ համար էական յատկութիւնը լաւագոյն դէպքում կը հանդուրժուի, ոչ թէ կը գնահատուի։
ես չեմ ուզում այդպիսի յարաբերութիւն, ու ես չեմ ուզում այդպիսի կապ։
ես ինձ ու ձեզ աւելի լաւն եմ մաղթում։
ու տենց։ #կապ #համացանց #պատահականութիւն #կարեւոր #հասարակութիւն #շփում #համայնք #ընկերութիւն
սա իմ ամենակարեւոր գրառումներից մէկն ա լինելու, ու ես կը փորձեմ այն ահաւոր կարճ ձեւակերպել։ սա միշտ իմ համար կարեւոր ա եղել։ ու ես հիմա աշխատանքի եմ, ու յոգնա եմ, ու գուցէ աւելի լաւ ժամանակ գտնէի սա գրելու, չգիտեմ։
ես չգիտեմ, որոնք են պատճառները, մենք չունե՞նք այդ մշակոյթը, մենք վախենո՞ւմ ենք հրապարակային ինքնարտայայտուել, թէ մենք պահա՞նջ չունենք, բայց իմ համար դա խնդիր ա։
ասենք, ես եղել եմ գործընկերոջ տանը։ պարզւում ա, նա հաւաքում ա շատ հետաքրքիր սարքեր։ ու ես երբեք այդ մասին չէի իմանայ, եթէ այնպէս չստացուէր, որ պատահաբար նա լինէր գործընկերս, ու պատահաբար ես մտնէի իր տուն, ու էլի լիքը պատահականութիւններ։
բայց ինչ հաւէս կը լինէր, եթէ նա արտայայտուէր այդ մասին, ցոյց տար իրեն ինչպիսին նա կայ, ես ուրիշ բան չեմ ուզում, ու մի քիչ շփուող լինէր իր նեղ ընկերական շրջապատից դուրս։ ապա ես կիմանայի իր մասին, գուցէ կը մեկնաբանէի իրեն, նա կիմանար իմ մասին, ու գուցէ երբ ես գրէի իմ խնդիրների մասին, նա մեկնաբանէր ու օգնէր ինձ։
ու այդպէս ստեղծւում ա համայնք։ ու ինձ թւում ա մեզ մօտ գերագնահատուած ա նեղ անձնական շփումը, ու թերագնահատուած ա հրապարակայինն ու հասարակականը, ու գուցէ այդ պատճառով մենք սենց վատ վիճակում ենք, որովհետեւ բոլորը մտածում են, որ եթէ ունեն երկու ընկեր ու քիչ թէ շատ բաւարարուած են, դա իրենց հերիք ա։ ու գուցէ նոյնիսկ այդ երկու ընկերը չունեն, կամ իրենց հասկացուած չեն զգում, որովհետեւ իրենց բարդ ա գտնել իրենց հասկացող ընկեր քուչում կամ դասարանում։ ու ապա դա նշանակում ա որ լիքը մարդ փտում ա տանը նստած, ու չունի ոչ հրապարակային, ոչ էլ նեղ անձնական շփում։ ու էդ ամէնն ինչո՞ւ։ որովհետեւ չունենք արտայայտուելու կուլտուրա՞։ տխուրն այն ա որ լիքը մարդ ցոյց ա տալիս այն ինչն ինքը չի։ իսկ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ցոյց տան այն ինչ կան։ ու էդ պարտադիր չի որ լինի ինչ֊որ գերմարդկային բան։ ինձ գերմարդկայինը չի պէտք։ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ներկայանան աշխարհին ինչպէս կան, ու համագործակցեն աշխարհի հետ։
ու տենց։
յ․ գ․ դուք կասէք՝ ինչի՞ դու ֆբ֊ում չես, եթէ այնտեղ չես, դու աշխարհին չես ներկայանում եւ չես համագործակցում նրա հետ։ ու դուք ճիշտ էք։ բայց ես գոնէ կամ ինտերնետում։ իսկ էդ մարդիկ կան ֆբ֊ում ու չեն շփւում։ կամ ցոյց են տալիս ոչ էն ինչ կան, կամ ոչ էն ինչ իրենց մասին կարեւոր ա, երաժշտութիւն են ասենք տարածում, որն իրենք էլ կարեւոր չեն համարում իրենց մասին։ ու աւելի լաւ ա լինել գոնէ մի տեղ ինտերնետում, քան լինել ֆբ֊ում ու չներկայանալ։ #կարեւոր #հասարակութիւն #շփում
@{Վահե Գրիգորյան; vahe@spyurk.am}֊ն գրել ա, թէ երեւի պատճառները դիասպորա չգալու այն են, որ այստեղի թեմաները մարդկանց հիմնականում հետաքրքիր չեն։ ու երեւի դա ենթադրում ա հակառակը՝ որ այստեղ եկող մարդիկ իրենց նման, մօտ, մարդկանց հետ են եկել շփուելու։
պարզապես իր համար հետաքրքիր չի diaspora ֊ն դե այստեղ քննարկվում կիսվում են լռիվ ուրիշ տեսակ մարդիկ ուրիշ բնավության ու հասկացողության դե տտ հիմնական։
ես էլ մեկնաբանեծի թէ՝
անգլերէն դիասպորայում ինձ նոյնիսկ աւելի հեշտ ա չհասկացուած զգալ, քան ֆէյսբուքում։
մի նեգատիւ բան ասես սովետի մասին, կը թռնեն վրադ, ինչպէս վերջերս եւս մի անգամ եղաւ։ որովհետեւ այդպէս ստացուեց որ դիասպորան եւրոպայում գնահատեցին ձախականները, ով կորպորացիաներ չեն սիրում։ նաեւ այդ պատճառվ ա այստեղ շատ քարոզ։
ու նոյնիսկ եթէ քարոզ չի, ինձ շատ բարդ ա, որովհետեւ իմ հասկանալով արեւմուտքում մարդիկ մեզ պէս չեն շփւում։ իրենք նկար են տարածում, յղում տալիս։ իսկ մենք ասենք աւելի պոեծիկ ենք, ինչ֊որ գրում ենք, կիսւում ենք։
ու մաստոդոնի հետ ես այժմ այդ յոյսն եմ կապում, որ այդ մարդիկ գալիս են թուիթերի բեքգրաունդից, ու գրող մարդիկ են, ու նոյնիսկ ինձ այդքան հետաքրքիր չի հիմա ինչ են գրում, ինչքան որ ձեւը շփուելու լինի տեքստ։ ես տեքստին ահաւոր կարօտ եմ։
ու գրեցի որ ուզում եմ հաւատալ իմ դրդապատճառներն աւելի գաղափարական են քան անձնական։
#տեսքտ #շփում
ես շատ եմ շփւում դրսի մարդկանց հետ, բայց էդ շփումը բաւարարութիւնն տուող չի լինում սովորաբար, քանի որ մենք իրար դժուար ենք հասկանում։ ամենապարզ օրինակը որ հիմա մտքիս եկաւ որ ցոյց տամ՝ արտագաղթն է։ եթէ ես յայտնեմ, որ մտահոգուած եմ հայաստանից արտագաղթի չափսերով, դրսի մարդը սովորաբար կասի թէ դա խնդիր չի, շատ լաւ ա, ով ուր ուզում ա թող ապրի, նաեւ շեշտելով իր՝ միգրանտներին հանդուրժող եւ առաջադէմ վերաբերմունքը։ ու արի իրան կէս ժամ բացատրի որ ես չեմ ուզում երկրից ելքն արգելուի, բայց էդ լուրջ խնդիր ա մեզ բոլորիս համար։
եւ նոյն պարլամենտական համակարգն է իրեն լաւ քայլ թուալու, եւ դպրոցում շախմատ անցնելն է հիացնելու, եւ նա չի ջոկում որ մեզ մօտ աւելի ֆեոդալիզմ ա քան կապիտալիզմ, ու իր չտեսած սովետի լուծումներին կը կարօտի, եւ կապիտալիզմը կը մեղադրի կանանց ճնշուած պահելու համար, չիմանալով ինչ ֆարսի է վերածուել ասենք մարտի ութը սովետում։ (այստեղ ուզում էի մի տեքստիս յղուել ու հասկացայ որ այն չեմ գրել, էսա գրեմ)։
ու նենց ա որ եթէ նա փաստարկներդ հասկանայ էլ, մէկ է չի իւրացնի։ նա պէտք ա ստեղ երկար ապրի, թաթախուի էս կեցութեան մէջ, ու իզոլացուած չլինի դրսի մարդկանց պղպջակում այս իրականութիւնից, որ սկսի քիչ թէ շատ զգալ ու իւրացնել այն ինչ դու իրան ընդամէնը բացատրելով երբեք չես հասցնի։
#կեցութիւն #շփում #արտագաղթ #
այո, իհարկէ, չի աշխատել սփիւռքը։
իմ համար դա նորութիւն չէ։
ի՞նչ է պէտք սոցիալական հարթակի համար։
— լինել սոցիալական
— լինել հարթակ
լինել սոցիալական նշանակում է՝
կազմել կենսունակ չափս ունեցող համայնք։ ունենալ այլ համայնքների հետ հաղորդակցութիւն։
առաջինը հենց սկզբից էլ մեր մօտ չստացուեց, ու այդ առումով վիճակը անդադար վատանում է, որը գուցէ եւ կանխատեսելի էր։
երկրորդը՝ հաղորդակցութիւնը մասամբ դիասպորա ծա սահմանափակումն է՝ դիասպորա֊ի ամենամեծ թերութիւններից եմ համարում օփենայդի֊ով մեկնաբանելու հնարաւորութեան բացակայութիւնը։
(յուսով եմ ժամանակի ընթացքում կը լուծուի, բայց խնդիրն այն է, որ ամէնն ունի իր ժամանակը, ու այսօր պէտք է լինէր դա, երեկ պէտք է լինէր, ու վաղը լինելը գուցէ այնքան էլ իմաստ չունի)։
իսկ մասամբ՝ այլ համայնքներում օտար համայնքների հետ շփուելու «կուլտուրայի» չկայացած լինելն է, կամ կոմֆորտի գոտուց դուրս գալու ցանկութիւն չունենալը։ օրինակ․ օփենայդի կիրառելու ոչ հնարաւորութիւն կայ (ֆբ֊ն, ծիւիչը չեն տրամադրում), ոչ էլ ցանկութիւն կայ նոյն ֆբ֊ից դուրս ինչ֊որ հոսքի հետեւելու (ասենք ռսս֊ով)։ սա մասամբ իհարկէ հենց այդ ֆբ/ծւ յաջողակ քաղաքականութեան հետեւանք է։
եթէ նախագիծը կենսունակ լինելու համար ենթադրում է որ օգտուող մարդը պէտք է «գիտակցող» կամ «գաղափարական» լինի, ուրեմն նախագիծը չի աշխատիհաւանաբար կեանքի շատ շանսեր չունի։
կամ կաշխատի մի այլ մասշտաբում՝ կարելի է անգլերէն շփուել այլ սփռուած եւ ոչ խիտ բնակեցուած հանգոյցների մարդկանց հետ։ որը մեզնից շատերին (ինձ որ հաստատ) այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ իրենք ունեն լրիւ այլ մտահոգ լինելու պատճառներ, շատ վատ են հասկանում մեր մեզ, մեր ընկալումը, մեր միջավայրը, մեր վիճակը, մեր հոգսերը՝ փաստացի այլ լեզուով են խօսում եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։
միակ ֆունկցիան որ կարող է կատարել սփիւռքը՝ դա գրառումներ կատարելու եւ պահելու ֆունկցիան է։ եւ գուցէ ընկերոջ հետ պրիւատ կիսուելու ֆունկցիան, որն անիմաստ է, եթէ ընկեր չունես։
այնպէս որ շատ նման է weblog.sh֊ի ֆունկցիային։ գրելու տեղ է, եւ մեկնաբանութիւններ անելն անհնար է։
ինչո՞ւ եմ այդ ասում՝ երեւի նկատի ունեմ, վհատուելու կարիք չկայ, քանի որ վհատուած կարելի էր լինել գրեթէ սկզբից։
գուցէ մի օր մի ծրագրիկ գրեմ, իմ ամէնը սինք անեմ մի այլ բլոգ՝ ուորդփրես կամ գհոստ, կամ այդ նոյն ուեբլոգ․շը, մի այլ բան, կամ թող այստեղ էլ մնայ։
#սփիւռք #ֆունկցիա #սոցիալական_հարթակ #հարթակ #համացանց #շփում
առաջ ես ունէի մեծ հասցէագիրք։ ու հաւաքում էի բոլոր֊բոլոր, նոյնիսկ թեթեւ ծանօթների կոորդինատները՝ հեռախօսի համար, էլ․ փոստի հասցէ, ծննդեան օր, կայքի, կամ զանազան սերուիսների հասցէներ՝ ամէնը։
հիմա ամէնը փոխուել է։ ես ունեմ փոոոոքր հասցէագիրք, ու աշխատում եմ այնտեղ անպէտք կոնտակտներ չգրել։ ասենք եթէ ժամանակաւոր պէտք է ինչ֊որ մէկի մեյլ գրել, գրում եմ նոթերի մէջ։
ու սիրում եմ չստանալ սերուիսներից իմակներ։ սիրում եմ միայն իրական եւ մօտ մարդկանցից իմակներ ստանալ։ չաթիս մէջ էլ չեմ սիրում աւելորդ մարդ։ առաջ ահաւոր մեծ կոնտակտ լիստ ունէի։ քանի որ իրօք ահռելի քանակութեամբ ծանօթներ ունեմ։ հիմա մի քանի հոգի են «ռոսթերիս» մէջ։
ու ապա հասցէագիրքը կամ կոնտակտ լիստն(որ մաեմո/սեյլֆիշ֊ում մէկ են) էլ են դառնում աւելի հաւէս՝ կարելի է գրել՝ աչ, կամ արթին, կամ արմին, առանց ազգանուն, քանի որ չունես ու չես էլ ունենայ երկրորդ աչ, կամ երկրորդ արթին, կամ երկրորդ արմին։ ու պէտք էլ չէ որ ունենաս։ պէ՞տք է նշել, որ անունները յօրինուած են, բոլոր զուգադիպումները՝ պատահական։
երեւի նրանից է, որ ես հասկացել եմ, որ ես մարդը ոչ միայն կարիք չունի, այլ եւ չի կարող «մեյնթեյն» անել շատ մօտ յարաբերութիւներ։ ու եթէ մի երկու հոգի ունի, ով իր շփման կարիքները ծածկում է, ապա պարզապէս հիանալի է։
եթէ իրօք ունի։ երբ երկկողմանի վստահութիւն կայ։ էլ չխորանամ դա որն է։
#հասցէագիրք #շփում #մարդիկ #վստահութիւն
ունի այդ կուլտուրան
#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա
մտածում եմ, որ արեւմուտքում ինչ֊որ այլ ձեւ շփում է ընդունուած։ այն, ինչ սկզբից սփիւռքում ինձ համար տարօրինակ էր, ու մտածում էի, որ մարգինալ համայնքին բնորոշ է, յետոյ տեսայ, որ ընդունուած է մեյնսթրիմ թումբլրում՝ նկար, պաստառ, փոստեր, կամ տեսանիւթ․ սովորաբար՝ երաժշտութիւն, երբեմն՝ յօդուած տարածելն է։ բլոգսփոթ ու վորդփրեսիստները մարգինալ են։ իսկ կենդանի մատեանում գրողների մեծ մասը ռուս էր։ այդ պատճառով էլ «Սուպ»֊ն այն առաւ։
Ու ես յիշում եմ, այնպէս, ինչպէս այսօր դիֆերամբներ են երգում ֆեյսբուքին, այն ժամանակ, մի տաս տարի առաջ, մարդիկ հիացած էին ԿՄ֊ով։ յիշում եմ, նոյնիսկ ռուսական հեռուստատեսութեամբ հաղորդում կար, ասում էին՝ տափակ է, ես էլ, նա էլ լրիւ նոյն հնարաւորութիւնն ունենք մարդկանց մերն հասցնելու։ ասում էին՝ գրեցի ու տես ինչքա՜ն մարդ կարդաց։ ասում էին՝ սա փոխում է աշխարհը։
ու իրօք, ռուսները ԿՄ֊ին կպան։ Կամ նա կպաւ իրենց։ Ու մինչեւ հիմա էլ, եթէ մեզ մօտ բլոգերն մեռան, ու նոյնիսկ բլոգում են դիմագրքում, ապա իրենց մօտ ԿՄ֊ն՝ «ժիվեյե վսեխ ժիվիխ»(բոլոր կենդանիներից կենդանի է)։
Երեւի նրանից է, որ ռուսների մօտ համ կարդալն էր շատ ընդունուած, համ գրաֆոմանիա միշտ կար, մի խօսքով այնպիսի մշակոյթ կար, որ պատրաստ էր, սպասում էր կենդանի մատեանի պէս նախագծի։
Ու երբ երբ ԿՄ֊ն եկաւ, մատեան, ուր գրում են, թէկուզ առօրեայ, օրագրային տեքստեր, այն հենց իրենց մօտ շատ լաւ ընդունուեց։
Իսկ արեւմուտքում՝ աւելի շատ «թումլրում» են։ Քանի որ «չունեն էդ կուլտուրան»։ ԿՄ֊ն էլ չգնահատեցին։ Այն գնահատուեց Ռուսաստանում։ Ու իրենց ազդեցութեան պատճառով էլ՝ մեզ մօտ։ #ռուսերէն #կմ #կենդանի_մատեան #բլոգեր #շփում #համացանց
թւում է ակնյայտ, որ հայաստանն այն մակարդակը տեղն ու ժամանակը չունի, որ մենք մտածենք դիմագրքին այլընտրանքային շփման ձեւերի մասին՝ աւելի առօրեայ խնդիրներ ունենք լուծելու, այնտեղ է ձեւաւորւում հասարակական կարծիքը, մարդկանց արտագաղթը դիմագրքից այն է, ինչ պէտք է վարչակարգին, իշխանութեանը, եւ այլն։
մտածում եմ, գուցէ սա միայն հայաստանի մասին չէ, ու գուցէ նախապաշարմո՞ւնք է։
եթէ չլինի դիմագիրքը կամ օդնոկլասնիկը, արդե՞օք սա կը նշանակի, որ մարդիկ առցանց այլեւս չեն շփուի։ թէ՞ որ մարդիկ կը փնտրեն առցանց շփման նոր ուղիներ, ձեւեր։
ու այնժամ, գուցէ դիասպորայի, կամ, աւելի հետաքրքիր, նոր՝ թուիսթերի պէս նախագծերը ստանան իրենց կիրառուած լինելու շանսը, որն երեւի թէ այդպէս էլ դեռ չեն ստացել։
#համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #թուային֊գաղութացում #քաղաքականութիւն #այլընտրանք #շփում #ինտերնետ #չգիտեմ
ուզում եմ փի֊թու֊փի շփում։ փերսըն թու փերսըն։
#ուտենց #շփում
դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։
մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։
ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։
ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։
նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։
«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։
«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։
«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։
«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։
Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։
Օրինակ․
«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։
«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։
Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։
Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։
«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։
«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։
Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։
Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։
Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։
Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։
Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։
Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։
Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։
Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։
Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։
Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։
Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։
Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։
Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։
Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։
Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։
Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։
Փորձենք։
«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։
«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։
«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։
«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։
«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։
Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։
Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։
ի՞նչ անել։
երեւի այսպէս․
«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։
«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»
Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։
Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։
Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։
ու տենց
Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։
#ասք այլ իրականության մասին՝ http://kg.am/1npbz3b #Երեւան #մարդիկ #հասարակություն #շփում #ընկալում #քաղաք #մտքեր
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի