ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։
սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։
նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։
բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։
ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։
բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։
իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։
ու ահա ճշտեցի վիքիից՝
ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։ ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։
ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։
հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։
նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։
ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։
ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։
բայց սա դասականն էր։
այլ ֆորմատներ կային՝
իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։
ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։
բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։
մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։
ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։
ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։
ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝
քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։
իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։
կամ 11 կամ 10մմ ա։
ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։
ու տէնց։
#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն
հաւէս ճապոնացի ռեժիսոր եմ գտել՝ նաոկօ օգիգամի։
շատ ճաշակով, շատ համով ու հումորով ու սիրով, ու շատ հանգիստ հոսող ֆիլմեր են։
դեռ երկուսը դիտեցի՝ «կատուների վարձոյթ» (rentaneko) ու «կամէմօ սրճարանը» (kamemo diner)։
ուզում եմ նաեւ իր «պետքարանը» դիտել, ու բոլոր֊բոլոր ֆիլմերը։
#ֆիլմ #կինօ #ճապոնիա #կատուների_վարձոյթ #կատու #նաոկօ_օգիգամի
էլենէ նաւերիանիի նոր ֆիլմը։
#ֆիլմ #կինօ
շարլ բոնէն «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմի գլխաւոր կերպարներից էր։ ահա, ըստ երեւոյթին, որտեղից ա անունը։
#շարլ_բոնէ #կերպար #կինօ
ես սովոր էի արեւմտեան ֆիլմերը դիտել «վիէյջէս» երիզներով, ու ահաւոր վատ որակով։
երբ խսհմ աւարտի ժամանակաշրջանում պետական հեռուստատեսութեամբ սկսեցին ցոյց տալ «արտասահմանեան» ֆիլմեր շատ լաւ որակով (այն ժամանակուայ շատ լաւ որակով), շատ անսովոր էր, ոնց որ այդ ֆիլմերը չլինէին, կեղծ էր թւում։
#կինօ #պատմութիոն
https://www.youtube.com/watch?v=HuKvPfispvY
88 թուի հայկական գեղարուեստական ֆիլմ՝ ժամանակաշրջանը զգացւում ա առաջին իսկ կադրերից՝ ցոյց են տալիս նոմենկլատուրան, ու ոչ առանց ծաղրի, «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» ժամանակը արդէն զգում էին, թաթերական հրապարակի հաւաքներն են ակնարկում։
հետաքրքիր են կերպարները՝ ինչպիսին են հին նոմենկլատուրշիկները, ինչպիսին ա նոր հայը՝ լրագրողը։
այդ լրագրողի հետ էլ պիտի սիրային գիծ աւելացնէին, ու այդպիսի պահ ա, երբ նա այդ կնոջն ասում ա՝ «բայց ոնց եղաւ որ մեր մէջ սեւ կատու անցաւ եւ մենք չամուսնացանք»։ դա էլ ա այն մասին, որ ֆիլմը պէտք ա մատուցուէր հանրութեանը, որը գուցէ էդ տղայի կերպարն էլ շատ չի հաւանում, նա «հիպպի» ա, ու պէտք ա ցոյց տալ, որ «ճիշտ» տղայ ա, աւանդական արժէքներով, նա հո անլուրջ չէ՞ր ֆռֆռում, այլ ամուսնանալո՛ւ նպատակո՛վ։
էհ։
բայց փաստօրէն, ահաւոր քանակի ֆիլմեր կան, որ հասանելի չէին, ու ինտերնետն այսօր իր դերը մեզ համար՝ արքիւի դերը, մշակութային ժառանգութեան պահպանողի դերը, նոր սկսել ա ունենալ։ ո՞վ կիմանար առանց համացանցի այս բոլոր եւ զանազան ֆիլմերի մասին։ որ նաեւ հետազօտողների համար են անսպառ աղբիւր։ եւ որոնց գոյութեան մասին ոչ մէկ չգիտէր։
իսկ հիմա գտնւում են մի կտոցի հեռաւորութեան վրայ։
դեռ (դե՞ռ) չեմ դիտել ամբողջութեամբ։
հա, իսկ տիտրերում դէ երեւում են տարբեր ծանօթ մարդիկ։ օրինակ վաթինեանը՝ օպերատոր, ում ֆոտոցուցահանդէսը վերջերս միրզոյեանում էր։
#համացանց #արքիւ #ֆիլմ #1988 #վերակառուցում #գլասնոստ #պերեստրոյկա #ձնհալ #նոմենկլատուրա #բնապահպանութիւն #սէր #հանրութիւն #կինօ
էսօր հետաքրքիր ֆիլմի ցուցադրութիւն էր՝ ճարտարապետ գուրգէն մուշեղեանի մասին։
հիմա ընդամէնը երկու բան պատմեմ՝ մէկն այն ա որ նա երեխայ լինելով՝ գիւմրու խոնավ նկուղում ստիպուած եղաւ ապրել որոշ ժամանակ, եւ «րեւմատիզմ» ձեռք բերեց՝ չէր կարողանում շարժուել։
իրան տեղափոխեցին գիւղ բարեկամների մօտ, ուր ամէն օր մարմնին քսում էին նաւթ, ու տեղաւորում թոնիրի մէջ, պահում երկու ժամ։ շատ լաւ ա որ կենդանի ա մնացել։ ասում ա՝ երկու ամիս անց սկսեցի շարժուել։
ինձ թւում ա, երեւի պարզապէս էդ խոնաւութիւնից հեռու մնար երկու ամիս՝ կը սկսէր շարժուել։
յետոյ վերադառնում ա գիւմրի ու ընկնում ա ջրցան մեքենայի տակ՝ մարմնի ձախ մասն աւիրւում ա, բուժւում ա։
սպորտ սիրող էր, բայց այլեւս ոնց որ չէր կարողանում պարապել, ու ինչ֊որ մէկը խորհուրդ տուեց, որ գնայ սուսերամարտի՝ էնտեղ մարմնի ձախ մասն էդքան էլ պէտք չի։ բժշկական քննութեան միշտ իր ընկերներն էին մտնում իր փոխարէն, թէ չէ չէին ընդունի, կամ թողնի մրցոյթներին։ ու էդպէս նա մի յետոյ դարձաւ հայաստանի չեմպիոն։
շատ լաւ գործեր արել ա, ու այդ մասին ֆիլմում կան հաւէս պատմութիւններ։ օրինակ՝ ինչից էր, պարզւում ա, ոգեշնչուած համալիրի պտտուող պատը։ կամ փախած պատմութիւն ա այն մասին, ինչպէս էին հանրապետութեան ղեկավարութեանը համոզում, որ համալիրը հէնց այդտեղ կառուցեն՝ դիտարկւում էր կասկադի տեղն ու սիրահարների այգին։ գիտէին չափսերը, փուչիկներ են օդ բարձրացրել այնպէս, որ մօտաւորապէս շէնքի նախադիտումն երեւայ, ու քաղաքական ղեկավարութիւնը կարողացաւ քաղաի տարբեր դիրքերից դիտել ու համոզուել որ հաւէս ա նայւում։
աւաղ այդ փուչիկներով լուսանկար ֆիլմում չկար՝ գուցէ չկայ այդ լուսանկարը։
շատ լաւ գործեր արել ա, բայց իր վերջին գործերից մէկն ա, պարզուեց, գետառի փոխարէն անցնող ճանապարհը, որը ես չեմ սիրում։ ասում էր, որ քաղաքում պէտք են շրջանցող ճանապարհներ, ու հպարտանում էր այդ լուծմամբ։ իսկ ես կարծում եմ որ չէր կարելի զոհաբերել գետը եւ քաղաքային միջավայրը դրա շուրջ՝ ես այդ գետի կողքով գրեթէ ամէն օր զբօսնել եմ, այնտեղ կար հաւէս կամուրջիկ, որ կապում էր այգու երկու մասերն իրար հետ, այդ կամրջի վրայ լինում էր կանգնել, նայել գետի վրայ՝ դա շատ հաւէս քաղաքային միջավայր էր, որը կարող էին շատ հետիոտներ վայելել՝ օղակաձեւ զբօսայգու կարեւոր մաս էր։
էսօր այդ օղակաձեւը կտրուած ա, իրանով չես զբօսնի ինչպէս առաջ, իսկ էդ տեղում պիտի «գետինը մտնես»՝ իջնես անկապ ստորգետնեայ անցումներ, գտնես դրանց տեղերը, կռահես որտեղից ես դուրս գալու, ու դա արդէն բնաւ հաճելի զբօսանքի նման չի, եւ լաւ քաղաքային միջավայրի մասին չի։
ու տէնց։
#քաղաքաշինութիւն #կինօ #կինո #ֆիլմ #գուրգէն_մուշեղեան #ճարտարապետութիւն #ճարտարապետ #քաղաքային_միջավայր #քաղաք
կորելէյշն դազն՚թ մին քոզէյշն։ (:
ու տէնց։
#էկրանահան #կինօ #լողաւազան
մէյլով եմ ստացել՝
Սեպ. 23-ից 25 Կինօ Մոսկւայում կը ցուցադրւեն Բադիգարդ, Վիլացիները, և Գիշերւայ շիֆտ (սմեն) ֆիլմերը ժամը 19-ին, մուտքն անվճար է։
#կինօ #իրան #արուեստ #երեւան
երեւի չէք տեսել էս ֆիլմը, իսկ ես տեսել եմ՝ ութսանականներին, կինօթատրոնում՝
https://www.youtube.com/watch?v=tyixMpuGEL8
էն քիչ ֆիլմերից էր, որ դրսից խսհմ բերում էին, այդ պատճառով էլ տպաւորուել ա աւելի, քան տպաւորուել ա ամն֊ում ապրող մարդու համար։ իրենց համար էդքան կարեւոր ֆիլմ չէր։
նաեւ, հնարաւոր դարձաւ էս ֆիլմը դիտելը որպէս արդիւնք՝ ամն֊ի հետ խաղաղութեան եւ համագործակցութեան գորբաչեօվեան ալիքի։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #մանկութիւն #կինօ #պատմութիւն #քաղաքականութիւն
ապշելու ա, կին֊ձա֊ձա֊ում կար պլաստիկից շիլա, ու պարզւում ա իսկապէս, պլսաստիկից շիլան մեր ապագան ա։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #գիտութիւն #տեքնոլոգիաներ #տեք #շիլա #պլաստիկ #կինո #կինօ #կին-ձա-ձա #գեորգի-դանելիա #դանելիա #ռեզօ-գաբրիաձէ #գաբրիաձէ #ֆիլմ #ապագայ #გიორგი-დანელია #კინ-ძა-ძა
https://toobnix.org/videos/watch/1c110cea-7605-4411-8415-23c35c6c4edf
#կինօ #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն
դիտեցի «unstrung heroes»֊ը։ այդ ֆիլմի մասին իմացել էի, զի փորձում էի մայքլ ռիչարդսի մասնակցութեամբ ֆիլմեր դիտել։ իրան «սայնֆելդ»֊ից գիտեմ։ այստեղ էլ նոմինացուել ա որպէս ամենալաւ աջակցող կոմեդիան աքթըր կամ նման մի բան։ դիտելիս զգացի, որ երեւի ֆիլմի հիմքում գիրք ա։ ու հիմա կարդացի, որ իսկապէս՝ ինքնակենսագրական։
իհարկէ, ֆիլմը բաւական պոպոտ մասեր ունէր, բայց ես վերջերս էլի գրել եմ, որ սիրում եմ ամերիկեան պոպ։ ու ուզում եմ ասել, որ այդ ֆիլմը, որից վեհ ամերիկացիները քիթ կը շեղեն, կը ծաղրեն այն, հայերի համար շատ կարեւոր ա։ զի այնտեղ մի տեսակ խենթ եղբայրները նեգատիւ չեն պատկերուած՝ դրական, սիրուող են պատկերուած։ չնայած մէկը դաւադրութիւնների տեսութիւնների մէջ ա, իսկ միւսը՝ իրեր հաւաքելու կպչունութիւններ ունի։
դա այլ կերպ չէր էլ կարող լինել լիբերալ, ազատական հանրութեան մէջ ծագած ֆիլմում։
ու դա շատ շատ շատ հաւէս ա։
#ֆիլմ #կինո #կինօ #ազատականութիւն
իննսունականներին միշտ գնում էի կինոփառատօնների՝ հիմնականում կինօյի տուն՝ դեսպանատները իրենց երկրների ֆիլմերն էին բերում։
գրեթէ մարդ չէր գալիս՝ դատարկ էր դահլիճը, կինոփառատօնները էսօրուայ պէս ուշադրութիւն չէին գրաւում։ մի քանի հոգով էինք՝ ես ու մի քանի շփուող մարդ որ նաեւ ցանցով էին կապի մէջ։ ու շարունակում ենք լինել կապի մէջ։
իսկ 2000֊ի գերմանական ֆիլմերի փառատօնը բաց էի թողել՝ բանակում էի։ էնտեղ ցոյց էին տուել «lola rennt» ֆիլմը։ ու ես ուժեղ ֆոմօ ունէի էդ կապակցութեամբ։ բախտս բերել էր՝ մի ժամով յայտնուել էի մի հրամանատարի սենեակում՝ մենակ՝ ու իր սեղանին փոքր հեռուստացոյց կար՝ միացրի՝ մոսկուայում գերմանական կինօյի փառատօնի մասին նիւթ էր, ու ցոյց տուեցին, մի երկու խօսք ասացին այդ ֆիլմի մասին։
ես էդպիմի բան չէի տեսել՝ նմանատիպ մոնտաժ կինօյում չէր հանդիպել։ ու երեւի երաժշտութիւնն էլ էր ազդել, բայց էդ մի քանի վայրկեանում չէի ֆիքսել։
յետոյ երբ արդէն երեւանում էի՝ հեռուստացոյցով տեսայ լոլան։ էդ էն կարճ ժամանակից էր որ ընտանիքով նստում էինք հատակին, չիր ուտում, ու երեկոյեան նայում արտասահմանեան ֆիլմեր՝ ինչ որ ցոյց էին տալիս հեռուստատեսութեամբ՝ յիշում եմ որ բոլոր բոնդերն էին ցոյց տուել, օրինակ։ ի դէպ մի հատ էլ նշեմ որ ես բոլոր ֆլեմինգի բոնդի վերաբերող գրքերը դեռահաս ժամանակ կարդացել եմ։
ու երբ լօլան տեսայ՝ շատ էի ազդուել՝ ես տէնց բան նախկինում ոչ տեսել էի, ոչ էլ՝ լսել։ էդ ի՞նչ երաժշտութիւն էր։
դուք երեւի չէք կարող պատկերացնել ինչպիսի մեկուսացուած կեանք էր՝ ինտերնետին աքսեսը խնդիր, իսկ հայաստանը՝ աշխարհից կտրուած տեղ։
ես փնտրում էի լօլայի սաունդթրեքը համացանցում՝ զուր՝ մօտ տաս տարի չէի գտել։ գտայ 2010֊ին կարծես, ոչ լաւ որակով։ ու էլի լաւ չէի հասկանում ինչ ա, բայց ահաւոր սիրում էի։ թոմ թիքուերի մի այլ ֆիլմն էլ տեսայ հ մէկով՝ «the princess and the warrior» — դրա երաժշտութիւնն էլ էր շատ դուր գալիս, ու երկար չէի գտնում։ ի դէպ՝ հէնց թոմ թիքուերն էլ էդ գործերի հեղինակն ա՝ նա նաեւ երաժիշտ ա։ ամազօնում էի գտել սիդին, բայց էն ժամանակ ոչ գիտէի ոնց առնել, ոչ էլ հնարաւոր էր։
ու վերջապէս մի քանի տարի առաջ ամազօնից այդ երկու ֆիլմերի երկու դիսկն էլ առայ՝ ֆլակ սարքեցի երաժշտութիւնը։ ամազօնում ի դէպ այդ ժամանակ ոնց որ երեք դիսկ էր մնացել։ ու մտածում էի՝ հիմա եթէ բոլորը առնեն՝ ո՞րտեղից ճարել դրանց ֆլակերը։
սա յիշեցի որովհետեւ, ինչպէս քիչ առաջ գրել էի, սեթս էի լսում, ու այստեղ դանդաղ անցում ա լինում դէպի թիքուերի գործերից մէկը՝ լօլայից։
իսկ այս սեթը սկսւում ա թիքուերի «the princess and the warrior»֊ից թրեքով։
ու տէնց
#առօրեայ #կինօ #ֆիլմ #թոմ_թիքուեր #երաժշտութիւն #մեկուսացում #պատմութիւն #լսելիք
the devil wears prada ֆիլմի իմ ամենայիշուած պահը այն ա, երբ հեթըուէյը նոր ա ընդունւում աշխատանքի, ու իրան հարցնում են՝ գիտե՞ս ինչ գոյնի ա ժակետիկդ, թէ կոֆտոչկադ։ նա էլ չգիտի ինչ ասի՝ ասում ա՝ երկնագոյն։ ու իրան ուղղում են՝ ոչ թէ պարզապէս երկնագոյն, այլ էսպիսի երկնագոյն ու էդ գոյնը գտնելու համար մարդիկ լիքը աշխատել մտածել են, յետոյ մեզ մօտ արտադրուել ա, յետոյ չինացիները թխել են, որ հիմա դու էդ ժակետիկը հագել ես։
մինչ էդ չէի գիտակցում որ լիքը հետազօտութիւն ու ջանք ա դրուել որոշ շորերի ամէն մանրուքի մէջ, որը յետոյ իր ճանապարհն ա գտնում ու անորակ շիրպոտրեբ շորերի հետ մեզ ա հասնում։
ու էդ համ շատ կրթական էր՝ աչքերս բացել էր, համ ինձ տանում են նման պատմութիւններ՝ որտեղից ա ինչը որտեղ յայտնւում։
#դիզայն #կինօ #ֆիլմ #հատուած #հետազօտութիւն #նախագծում #պատմութիւն
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
վերջերս լոյս ա տեսել «rose island» ֆիլմը՝ իրական պատմութիւն անկախ միկրոազգ ստեղծելու փորձի մասին։ իտալացի ճարտարագէտը նախագծել եւ կառուցել ա արհեստական կղզի իտալիայի ափերի մօտակայքում, բայց սահմանից դուրս, միջազգային տիրոյթում։
ես վաղուց գիտէի «sealand»֊ի մասին, իսկ երեւան եկած ռեդհետի աւետարանիչ եանը նոյնիսկ վիտրուալ պետութիւններից մէկի անձնագիր ունի, եւ երեւանի օդանաւակայանում ներկայացրել ա։ ամէն տեղ էլ ներկայացնում ա, երբ չի անցնում, նոր իր այլ անձնագիրն ա ցոյց տալիս, ճանաչուած երկրի։
էս ֆիլմում ինձ շատ հետաքրքրեց ինչքան իրական ա ներկայացուած պետաշխատողների կեանքը, ինչքան չեն կարողանում հասցնել իրար ճշմարիտ տեղեկատւութիւնը, ու ներկայացնում են փաստեր իրենց կամ յօրինուած տեսանկիւնից։ ինձ թւում ա սա շատ իրական ա։
ու առհասարակ, շատ բան ա իրական։
բայց չսփոյլեմ, դիտէ՛ք։ (:
#ֆիլմ #կինօ #ազատութիւն #անկախութիւն #պատմութիւն #կղզի
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
https://www.youtube.com/watch?v=lS4mDroKmLw
եթէ չգիտէք, կասպարովը ռդ֊ում քաղաքականութեամբ էր զբաղուած, լիբերալ էր, երբ տեսաւ որ արդէն նստեցնելու են՝ թռաւ արտասահման։
կայք ունի, որ հետեւում էի՝ kasparov.ru։
իր դիրքորոշումը արցախի հարցում աստիճանաբար փոխւում էր։ նախկինում բնաւ պրո հայկական չէր, ու տեսէք հիմա ինչ ձեւ ա։
պարզւում ա նաեւ նա նետֆլիքսի «թագուհու քայլը» սերիալի կոնսուլտանտն ա եղել, այդ մասին էլ կը խօսի։
#կասպարով #արցախ #կինօ
էս էլ փոլի կինը՝ զայնֆելդի 6֊րդ սեզոնի 2֊րդ էպիզոդում։ ջորջի հետ։
#զայնֆելդ #սայնֆելդ #կինօ #ֆիլմ
ժամանակին գտել էի թաուբին ու լիզա քադիին մի ֆիլմում։
էսօր՝ զայնֆելդ, հինգերորդ սեզոն, առաջին էպիզոդ։ (:
#լիզա_էդելսթէյն #լիզա_քադի #զայնֆելդ #սայնֆելդ #կինօ #ֆիլմ
էս իմ երբեւէ տեսած ամենալաւ ֆիլմերից ա՝
https://rutracker.org/forum/viewtopic.php?t=2424433
#ֆիլմ #կինո #կինօ #ճապոնիա #արուեստ
#կինո #կինօ #մուրակամի #ռուսերէն #լուսագրեր #լուսագիր #տոնի_տակիտանի #իչիկաուա #իչիկաւա #ընտանիք #յարաբերութիւններ
վերջերս առաջին անգամ դիտեցի անդերսոնի ռաշմորը։ ու մտածեցի որ երկու տեղ էլ՝ տենենբամումներու ու ռաշմորում կան ցածր, կամ բանուորական դասակարգի մարդիկ, որ ահաւոր կամք ունեն անցնելու բարձր դասակարգեր։
եւ ռոյեալն էր այդ մարդը, եւ մաքս ֆիշերը, եւ էլային, որ տենենբաումների հարեւանն էր։
ու վերջում բոլորը խելք են հաւաքում, ու գտնում են իրենց տեղը՝ գտնում են իրենց հաւակնութիւններից ցածր աշխատանք՝ ֆիշերը՝ վարսաւիրանոցում, ռոյեալը՝ լիֆտի քշող, ռոյեալը տալիս ա բաժանում կնոջը, ֆիշերը՝ գնում ա իրեն հասնող դեռահաս աղջկայ մօտ, եւ այլն։ ընթացքում իհարկէ սովորում են ոչ միայն իրենց չկեղծել, այլ եւ իրենք իրենց ընդունել ոնց կան։
ու երբ նայում եմ էդ ֆիլմերը՝ էդ մարդիկ բաւական յուզիչ են, չնայած ես իրենց հետ ահաւոր կապ չունեմ, բայց հասկանում եմ, ու սկսում եմ հասկանալ նրանց, որ կեղծում են իրենց։ տէնց վատ չեմ վերաբերւում։
յ․ գ․ հայկական ֆիլմ էլ կայ ուր էդ թեման մի քիչ կայ՝ գիւղացի տաքսիստ֊ուսանող արամը, որ սիրահարուել էր սոց․ ռեալիստական կարինէին՝ բայց լրիւ այլ աշխարհից ու դասակարգից, ում իհարկէ կարինէն չհասաւ, ու ում սպասում էր գիւղում իրեն հասնող անուշը։ ճիշտ ա էդ կեօսայեանը շատ չզարգացրեց, բայց ակնացկեց։
#կինօ #մարդիկ #հաւակնութիւններ #հաւակնութիւն
մտածեցի, որ դէ պարզ ա, #սենսէյթ ֆիլմը տարօրինակ, «ուիրդօ» մարդկանց մասին ա։ լիբերալ հանրութեան արդիւնք ա, որը նոյնիսկ այդ լիբերալ հանրութիւնը չմարսեց։ չուզեց դիտել, հետեւաբար նախագիծը փակեցին։
ու ուղերձ որ անցնում ա սերիալի միջով, ուղերձ որ դէ «ուիրդօ» են, բայց ուզում են ընդունուած լինել, ու «ուիրդօ» ու ոչ այնքան մարդիկ կարող են կապեր ունենալ ու հոգալ իրար մասին ու համագործակցել։
ու մտածեցի՝ արդե՞օք նման հայկական ֆիլմ կար, ուր ուղերձ կայ՝ տարօրինակ ա, բայց ոչինչ։ դէ ես հայկական կինօ համարեա գրեթէ չգիտեմ, բայց վերջին երեսուն տարուայ մէջ մտածեցի՝ ու յիշեցի։
կայ՝ «մեր բակը»։ կարծեմ երկրորդ ֆիլմում բակի «հանրութիւնը» պաշտպանում ա նկարիչ դօդօյին, որ ապրում ա նկուղում։ իրեն կապիտալը հանում էր նկուղից, բայց բոլորով պաշտպանեցին, ով ինչպէս կարող էր։
ու նաեւ «մար բակը» ցոյց էր տալիս, որ չնայած միայն դօդօն ա պաշտօնապէս համարւում տարօրինակ, բայց բոլորն էլ իրենց ձեւով տարօրինակ են։
նաեւ մտածեցի՝ որ բնական ա, որ այդ մեր բակը նկարուած էր իննսունականներին, երբ կարճատեւ յոյս կար, որ անցում ա լինելու դէպի լիբերալիզմ, ու ազատութեան շունչ կար օդում։
վերադառնալով սենսէյթին՝ հետաքրքիր ա, ինչքան պոպ են այդ «ուիրդօ» մարդիկ։ ու ինչքան «պօպ» ցանկութիւններ ունեն։ ինչքա՛ն քաղցր են բոլորը։ ու նոյնիսկ կորէացի աղջիկը, որը բոլորից չքաղցր ա, միեւնոյն ա, քաղցր բաներ ունի՝ ոստիկանի հետ խօսում ա, ասում ա՝ «ինչո՞ւմ սա արիք, օֆիսըր», կամ յուզւում արցունկոտւում ա։
աւարտւում ա՝ էյֆելեանում հարսանիքով։ ուր բոլոր ուիրդօները ճանաչուեցին, ընդունուեցին։ օրինակ՝ մօտիկների կողմից։ այնտեղ մի տրանսի մայր կար, որ չէր ճանաչում, բայց դէ եկաւ իրենց այդ հարսանիքին, ու թէկուզ կարծես հաշիշի օգնութեամբ, բայց դէ ճանաչեց, ընդունեց, ու ուրախացան բոլորը։
մարկ թուէնն էր կարծես գրում, որ երբ աւարտում ես գիրք մեծերի մասին՝ պարզ ա՝ աւարտում ես ամուսնութեամբ։ երբ աւարտում ես երեխաների մասին՝ չգիտես էլ ինչ անել։ մարկ թուէնը, բայց, կարծում եմ յաճախ էր հեգնում, ու բնաւ նկատի չունէր որ էդ լաւ ձեւ ա՝ ամուսնութեամբ աւարտելը, փոխարէնը նկատի ունէր, որ շաբլոն ա։
ու նոյնիսկ բագի ասած՝ «ես միշտ լացում եմ հարսանիքների ժամանակ»֊ը հէնց այդ մասին ա, վերջում հանդիսատեսին նուիրեցին այդ հարսանիքը, որ յուզուեն ու ուրախանան։ սպասելի, ոչ անակնկալ, շաբլոն սցենար՝ շաբլոն մարդկանց համա՞ր։
պօպի մասին ա նաեւ էյֆելեանը։ նկատե՞լ էք, սեւերի ցածրորակ հոլովակներում կայ շիկ։ դէ հայկական հոլովակներում էլ՝ գիտեմ, զի էդ ինդուստրիայի մէջ որոշ ժամանակ թաթախուել եմ։ շեշտում եմ, որ այլապէս կարող ա եւ չիմանայի, զի ժամանակ չեմ ծախսում նրա վրայ, ինչ չի ձգում։
այդ սեւական հոլովակներում կան շիկ աւտոներ։ ոսկէ շղթաներ։ շեշտւում ա շքեղ կեանքը։ ու էյֆելեան աշտարակում հարսանիքն ինձ համար շատ նման ա։ շիկ ա, շքեղ ա, էն տեղում ա, որի մասին կը երազէին լիքը մարդ, որ գիտեն յայտնի բաների մասին, բայց չգիտեն՝ ոչ յայտնի։
ու թւում ա թէ «ուիրդօ»֊ները նրանով են տարօրինակ, որ այլ բաներ գիտեն, աւելի խորացած են այլ տեղ, աւելի այլ, իրենց նախասիրութիւնները պիտի որ ունենան, ու անշուշտ, գնահատելով էյֆելեանը, որովհետեւ դէ բան չասի՝ էյֆելեանը գլուխգործոց ա, բայց կարող ա երազէին, եթէ հարսանիք, ապա գոնէ այլ վայրում։ ու եթէ իրական կեանքում դա լոգիստիկական խնդիրներ էր առաջացնելու, դէ կինօյում՝ կարելի էր։ նաեւ, ինձ թւում ա, իրական կեանքում էյֆելեանը վարձով չի տրւում հարսանիքների համար, բայց դա այնքան էլ էական չի։
ու ես չգիտեմ, վանչովսկիները ո՞նց են սցենար գրել։ մտածում էին՝ տանք, նետենք սա, թող յուզուեն ժողովուրդը։ թէ՞ մտածում էին՝ վոյ, արի սէնց յուզիչ բան անենք։
#արուեստ #կինօ #վանչովսկիներ #ազատականութիւն #մեր_բակը #սենսէյթ #սցենար #ֆիլմ #տարօրինակ #մարդիկ
https://www.youtube.com/watch?v=g30MejRyvLo
#բեռլինալէ #կինո #կինօ #ջաֆար_պանահի #տաքսի #յուզիչ #ոսկէ_արջ
http://m.youtube.com/watch?v=_QQIhgVHm4A
#մարիա_սահակեան #ալաւերդի #շարժապատկեր #կինո #կինօ #արուեստ #նկարահանում
Միացրնում եմ «ավելի լավ չի լինում» ֆիլմը, ու հապա մի տեսեք՝
Թաուբն ու Լիզա Քադին։
Դիսկիս վրա տրանսֆորմերներ էլ կային, ասացի, մի հատ նայեմ ինչ է ու ահա,
Տաուբը ուսուցչի դերում՝
քրոսփոսթ house_am{.lj-user}-ում
_ու տենց _