մի քանի ամիս առաջ մի երկու էպիզոդ նայել էի ու մոռացել էի որն ա, այլեւս չէի գտնում։
արհեստական բանականութեան հետ խօսեցի, ասացի՝ աղջիկ ա, շուն ունի, բայց միայն ինքն ա տեսնում։ ուրիշ բան ասեց։ ասի՝ ոնց որ շունը մի պահ այլ չափողականութեան մէջ յայտնուեց, պիտի գտնէին՝ չօգնեց։ ասի՝ ոնց որ այլ քաղաք էին տեղափոխւում ու թռչող ռոբոտներ կային՝ այլ բան առաջարկեց։ յետոյ ասացի՝ ա՛, ոնց որ տատիկ ունէր որ համակարգչային խանութ էր պահում՝ ու կռահեց, սա ա՝
https://www.youtube.com/watch?v=6JWFZN4MRKI
#անիմէ #գիտաֆանտաստիկա
ուզում եմ գրել «leave the world behind» ֆիլմի մասին։ ի դէպ, դիտէք, եթէ չէք դիտել, կարելի ա, կամ նոյնիսկ պէտք ա։ չնայած ես հիմա կը պատմեմ որ մեսիջներն ինձ կասկածելի են թւում։
ընդհանուր առմամբ երկու գիծ ունէր՝
սկսեմ երկրորդից՝ ես կը ճշտէի՝ ոչ թէ թուայնացումն ա դարձնում խոցելի, այլ ամպերը։ դրա հետ լրիւ համամիտ եմ։
շատ ուժեղ պահ կայ ինքնավար տեսլաներով, երբ դրանց հրաման ա տրուած բլոկ անել ճանապարհները՝ տպաւորիչ ա շատ։ բայց նրանից չի որ տեսլա ա, նրանից ա որ տեսլան հնարաւոր ա էդպէս մի կենտրոնից կառավարել։
spof֊ի մասին պատմող շատ լաւ էպիզոդ ա՝ «սեւ հայելու» մեղուայինը։
սկսւում ա ֆիլմը մի շարք վթարներից, օրինակ նաւը գալիս հագնում ա լողափին, որովհետեւ gps֊ը չի աշխատում։ ու գուցէ որովհետեւ աւտոպիլոտը գժուել ա։
կարո՞ղ ա էդպէս լինել որ անձնակազմը չիմանայ նաւը վարել առանց աւտոպիլոտի։ չգիտեմ, գուցէ էդ ժամանակը եւ գայ, զի էժան ու ոչ շատ կիրթ անձնակազմ ա պէտք լինում հիմնականում։ կամ կարեւորութիւն չի տրւում կրթելուն էն դէպքերի համար որ համարւում են քիչ հաւանական։
բայց երեւի նաւը այնուամենայնիւ, օդանաւ չի, շատ ժամանակ ունէին մարդիկ իրան կանգնեցնելու, գոնէ, համար։
ինչեւէ, տէքից էսքանն ասեմ՝ spof֊ի հարց ա, մեր գրագիտութեան հարց ա։
ու գրագիտութեան հարցը նշուել ա՝ թէ էս մարդը մեդիա ոլորտի պրոֆեսոր ա, բան չի հասկանում տէքից։ բայց ինչի՞ պիտի չհասկանար։ արդէն հիսունականներից կարգիչներով ենք, ութսունականների սկզբից՝ ամն֊ում ամէն օֆիս ա կարգիչներով աշխատել։
դէ մէկը՝ ֆէյլ ենք արել կրթութիւնը, սխալ բաներ ենք սովորեցնում։ միւսը՝ գուցէ չենք էլ հասկանում որը սովորեցնել։
ու էդ հարցը, մօտաւորապէս, նաեւ դագլաս ադամսն ա շօշափել, ցոյց տալով որ արթուր դէնթը՝ մարդկային քանի հազար տարիների քաղաքակրթութեան արդիւնքը, կամ դէ 20֊րդ դարի հպարտ «բնակիչ», համբուրգեր սարքելուց բացի օգտակար բան չգիտէր։
եթէ իր քաղաքակրթութեան կոնտեքստից դուրս ա ապրում։
հիմա մարդկութեան կամ մարդկայինի մասին։
ցոյց ա տալիս մէկին, որ իբր շուտ էր ջոկել, շատ բան էր առել, եւ այլն։ ու բժիշկ էր։
գալիս են իր մօտ, հիւանդ էրեխուն բերում են՝ ասում ա՝ իմ խնդիրը չի։ ոնց որ քեզ ի՞նչ կը լինի, ի՞նչդ ա պակասում, նոյնիսկ փող են տալիս։ էդ լաւ պարզ չի, լաւ արդարացուած չի, ինչի ա էդպէս։
ու վերջում էլ, ոնց հասկանում եմ, մի մարդը, որ իրա դստերը խոստացել էր որ կը գայ մի ժամից (մի ժամը էդ գործի համար շատ քիչ էր, կարող էր մի երեք֊հինգ ժամ նախատեսել), ասում ա՝ չվերադառնանք՝ ես իմ դստեր մօտ, դու՝ քո կնոջ, վտանգաւոր ա, աւելի լաւ ա անմիջապէս գնանք բունկեր։
ու ո՞նց, դու էդ դստերդ մեծացրել ես, որ որոշակի ռիսկ չվերցնելու համար (որը տէնց արդարացուած չէր ինչ ռիսկ ա, նոյնիսկ չկար ռիսկ) նախընտրում ես գնալ խալխի տղու հետ լռուել բունկերո՞ւմ։ իսկ ի՞նքն ինչի քեզ հետ լռուի, իրա կնոջը թողնի։
կարճ ասած ես կարծում եմ որ նման դէպքերում մարդիկ հակառակը՝ շատ հասնող են իրար։ նոյնիսկ կապիկների օրինակով գիտեն՝ եթէ օտար ներխուժում ա՝ առանձնապէս լաւ են իրար հետ, հոգատար, ու շատ են ոջիլներ փնտրում իրար վրայից, հանում։
էսքանը երեւի։
ու տէնց։
#ֆիլմ #ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #հակաուտոպիա #տեքնոլոգիաներ #ապագայ
ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։
ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։
ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։
դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։
այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։
եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։
դա պարզապէս ֆանտաստիկա ա։
իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։
ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։
ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։
այս ամէնը ապշելու ա։
մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։
սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ
https://soundcloud.com/inkyfromthetape/2021-10-02-anonradio
#լսելիք #շեքլի #գիտաֆանտաստիկա #էլեկտրոնային
երեւի չէք տեսել էս ֆիլմը, իսկ ես տեսել եմ՝ ութսանականներին, կինօթատրոնում՝
https://www.youtube.com/watch?v=tyixMpuGEL8
էն քիչ ֆիլմերից էր, որ դրսից խսհմ բերում էին, այդ պատճառով էլ տպաւորուել ա աւելի, քան տպաւորուել ա ամն֊ում ապրող մարդու համար։ իրենց համար էդքան կարեւոր ֆիլմ չէր։
նաեւ, հնարաւոր դարձաւ էս ֆիլմը դիտելը որպէս արդիւնք՝ ամն֊ի հետ խաղաղութեան եւ համագործակցութեան գորբաչեօվեան ալիքի։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #մանկութիւն #կինօ #պատմութիւն #քաղաքականութիւն
ապշելու ա, կին֊ձա֊ձա֊ում կար պլաստիկից շիլա, ու պարզւում ա իսկապէս, պլսաստիկից շիլան մեր ապագան ա։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #գիտութիւն #տեքնոլոգիաներ #տեք #շիլա #պլաստիկ #կինո #կինօ #կին-ձա-ձա #գեորգի-դանելիա #դանելիա #ռեզօ-գաբրիաձէ #գաբրիաձէ #ֆիլմ #ապագայ #გიორგი-დანელია #კინ-ძა-ძა
հիմա շուկայում կան ֆոտոշոփի կամ վիդեօ խմբագրելու համար առանձին սարքեր։ իհարկէ՝ հարմար ա վիդեօ խմբագրելիս անիւ ունենալ, ու կադր կադր փոխել անիւ պտտեցնելով՝ ես դա արել եմ դեռ հին անալոգային սարքերով, ու շատ հաճելի էր։
բայց դա անհրաժեշտութիւն չի՝ յարմարաւէտութիւն ա։
ի տարբերութիւն՝ դիջէյական սարքերն անհրաժեշտութիւն են։ դու չես կարող մկնիկով միաժամանակ երկու բան փոխել֊պտտել։ իսկ երկու ձեռքով՝ կարող ես։
երբեմն՝ երկու ձեռքով կարող ես երկուսից աւել բան փոխել։ բայց ոչ միշտ, ու բարդ ա։
այդ պատճառով դիջէյներին էլ են պէտք սարքեր՝ ձեռքեր։ ու ես լրիւ պատկերացնում եմ որ ապագայ դիջէյները կունենան առնուազն մի երկու աւել ձեռք՝ այդ տեսակի կիբորգներ են լինելու։
կանգնելու են այդ չորս կամ վեց ձեռքով, ձեռքերը բացեն, ողջունեն մարդկանց, ու անցնեն գործի։ դիտելն էլ իրենց աշխատանքը պէտք ա շատ տանող լինի։
#ապագայ #ֆանտաստիկա #կիբորգ #գիտաֆանտաստիկա #դիջէյութիւն #դջ #դիջէյ #միջոցառում
էսա գենետիկական ճարտարագիտութիւնը մի քիչ էլ զարգանայ, մենք մտնելու ենք առցանց երեխայ ենք պատուիրելու՝ աչքերը՝ գոյն ընտրելու դիալոգով, ասենք՝ մանուշակագոյն, մազերը՝ գանգուր, ու երբ երեխան պատրաստ լինի՝ առաքելու են տուն՝ դրոնով։
իսկ այդ երեխաների հարցին, թէ՝ ո՞րտեղից են երեխաներն յայտնւում, առանց ստելու, ազնիւ նայելով մանուշակագոյն աչքերին կը պատասխանենք՝ առցանց պատուիրել ենք ու դրոնը բերել ա։ #երեխաներ #գենետիկական_ճարտարագիտութիւն #ապագայ #դրոն #տեխնոլոգիաներ #գիտաֆանտաստիկա #ֆանտաստիկա
այդպէս էլ վեհ չդարձայ, սայֆայ եմ կարդում։
(:
https://www.youtube.com/watch?v=HwBmPiOmEGQ
գիտէ՞ք ինչո՞ւ է ՀԷԼ֊ը ասում՝ «affirmative, Dave»։ Ահա թէ ինչու։ նաեւ ՆԱՏՕ֊ի ֆոնետիկ այբուբենում է օգտագործւում։ ահա։
#լեզու #ձայն #հաղորդակցութիւն #հէլ֊9000 #զրոյց #տեսանիւթ #գիտաֆանտաստիկա #հատուած #կինո #շարժապատկեր #ֆանտաստիկա #նատօ #այբուբեն #խօսք #տիեզերք
https://www.youtube.com/watch?v=-JzIbGSaaU4
#տտ #կապիտալ #վիքիպեդիա #սրբիչ #գիտաֆանտաստիկա #մրկացկութւին #բուն
ուրեմն, նայեցի ես կրկին եւ կին֊ձա֊ձա֊ն, եւ նոր Դանելիայի ու ոմն Ադբաշեանի մուլտը՝ կու՜, կին֊ձա֊ձա֊ն։
ասեմ ինչ նոր մտքեր ունեմ՝
— կըցը։
ինձ թւում է, Դանելիան ուզում էր ցոյց տալ փողի արժէքի ոչ հիմնաւորւած լինելը, ընտրելով որպէս Պլիւկի փողի միաւոր մեր լուցկին։ Այսինքն այն, ինչ մեզ մօտ շատ հեշտ է գտնել, ու այնքան էլ բարդ չէ արտադրել։
Ու իրօք, չէ՞ որ նոյն ոսկու գինը, չնայած դրա սահմանափակ լինելուն, ու բազմաթիւ կիրառութիւնների շատ աւելի ցածր կլիներ, եթէ ոչ մարդկութեան պատկերացումը ոսկու մասին։
Դա նաեւ նշանակում է, որ եթէ մենք ընդունենք, բիթքոյնը, կամ փրայմքոյնը, որպէս փոխանակման միաւոր, դրանք իրօք կդառնան փոխանակման միաւորներ։
— ազգային դիսկրիմինացիա։
Ազգեր արդեն չկան, բայց դիսկրիմինացիա կայ։ Մէկ է այդ էակները սովորեցին բաժանել իրար չատլանների ու պացակների, որ իրար դիսկրիմինացնեն։
— ստրկական մտածողութեամբ հասարակութիւն։
Երբ վերջում երկրացիներին «գործ» են առաջարկում, ասում են, մի քիչ փող աշխատենք, այս (Խանո՞ւն) մոլորակը կառնենք, մի քիչ էլ փող՝ մթնոլորտ կաւելացնենք, էակները կգան մեզ մօտ, մենք էլ կլինենք ամենակարեւոր էակները, ու ամենահարուստ։
Դա դեռ կարելի է հասկանալ, որպէս բիզնես նախագիծ, ու ապահով ապրելու ձգտում։ Բայց երբ երկրացին հարցնում է՝ որ ի՞նչ, մենք ստանում ենք առաջարկողների անկեղծ պատասխանը՝ «որ մենք թքենք իրենց վրայ»։ — Ինչո՞ւ համար թքէք՝ հարցնում է։ «Հաճոյք ստանանք» — պատասխանում են։
Այսինքն այդ էակները ուզում են ոչ թէ լինել ազատ էակներ, ով ասենք նաեւ կաւելացնի իրենց ազատութիւնը փողով, իրենք ուզում են ունենալ ստրուկներ։ իսկ դա ազատ էակի մտածողութիւն չէ։ **ստրուկն է երազում ունենալ ստրուկ, իսկ ազատը երազում է լինել ազատ։
**
ու տենց
#ասք ազատ էակների մասին ՝ http://norayr.arnet.am/weblog/2014/01/27/ասք-ազատ-էակների-մասին/
#կինո #գիտաֆանտաստիկա #սթիմ֊փանք #գեորգի֊դանելիա, , #կին֊ձա֊ձա, #հոգեբանություն, #ստրուկներ, #ազատություն #გიორგი-დანელია, #კინ-ძა-ძა #steampunk #gif
հեհե, գիֆ սարքեցի՝ հատուկ կինո բռնոցիի համար։ ։Ճ հազիվ եմ դիմանում, որ ռեժիսորի անունը չպիտակեմ։ #կինոբռնոցի #կինո #gif #ուտենց #գիտաֆանտաստիկա #steampunk #սթիմ֊փանք
անհավանական է թվում, որ վաթսունականներին մարդիկ այսպես էին աշխատում։ կարծես երեկ էր դա։ ահա ինչպես էր աշխատում լինոտիպը՝ http://www.youtube.com/watch?v=6wHiddZOfa8
սա էլ մի լինոտիպի տխուր պատմություն ՝
http://grapaharan.org/index.php/Էտաոին_Շրդլու
դաժան պատմվածք է, ուր մարդը տարված է միայն իրենով ու իր խնդիրներով, ու բնավ չի մտածում այլ էակների՝ ասենք լինոտիպերի մասին։
#typesetting #make-up #page-proofs #Linotype
#գրաշարություն #տառաշարություն #լինոտիպ #հրատարակչություն #տեքստ #տպարան #ֆրեդերիկ֊բրաուն #էտաոին֊շրդլու #գիտաֆանտաստիկա #գրապահարան #փաստորեն #տեխնոլոգիաներ