ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։
ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։
ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։
դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։
այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։
եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։
դա պարզապէս ֆանտաստիկա ա։
իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։
ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։
ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։
այս ամէնը ապշելու ա։
մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։
սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ
երէկ էլ #ցանցառներ ֊ով փորձում էինք «քլաբ հաուսն» հասկանալ ինչ ա, ու տէնց բարձր չգնահատեցինք, բայց ես հէնց նոր հասկացայ մի կարեւոր բան։ այն, որ քլաբ հաուսն պոպուլար ա, արձանագրում ա, որ մարդկութիւնը ահաւոր աճել ա։
դիցուք վերցնենք իմ ծնողներին՝ երբ իրենք ունէին մի հեռուստացոյց, եւ դեռ մայրս ինտերնետ չէր ունենում, կամ միշտ չէր ունենում, այլ խնայած փողով ձեռք էր բերում դայալափի քարտեր՝ իրենք՝ ծնողներս՝ բանավիճում էին՝ թէ ինչ դիտել հեռուստացոյցով։ ու դէ մայրս հակւում էր ինչ֊որ խօսակութիւնների եւ քննարկումների, իսկ հայրս՝ կինօյի, փնթփնթալով, թէ՝ «էլի դու քո խօսող գլուխներով»։ դա իհարկէ իրենց մասին էլ ա՝ ինչ տարբեր են, բայց եւ տարաձայնութիւններ, համոզուած եմ չկային շատ այլ ընտանիքներում՝ իհարկէ՝ կինօ։
ու այն, որ այսօր մենք ասում ենք, թէ՝ քլաբ հաուսն մի բան չի, շատ աւելի հաւէս քննարկումների հարթակներ ու ձեւեր կան՝ այն մասին ա, որ նկարագրածս անցած էտապ ա։ մարդիկ այսօր սիրում են քննարկումներ եւ խօսք լսել։ մարդիկ այսօր նայում են ռոգանի երեք ժամանոց շոուներ, սապոլսկու ու պետերսոնի դասախօսութիւններ, խնդիր չեն տեսնում երկար պոդքաստներ, ելոյթներ, տեքստեր, քննարկումներ լսել։ աւելին՝ ձգտում են դրան, շատ են ձգտում։
սա այն մասին ա, ինչքան ա մարդկութիւնը աճել։
#մարդիկ #մարդկութիւն #աճ #հանրութիւն
էսօր @{Իմանդես; deepvoid@spyurk.am}ի հետ էինք քննարկում մի ծրագրակազմի դիզայն, ու մտածեցի, կրկին, որ մարդիկ չեն իմանում ինչ գրել՝ ըստ աշխարհընկալման, ինչ հնարաւոր ա, ինչ ցանկանում են՝ արդէն պատրաստ ա։ ու մտածում են՝ է՞լ ինչ յաւելուած կամ կայք կարելի ա պատրաստել։
իսկ ոչ հէնց յաւելուած/կայք՝ էնքա՛ն հարցեր կան, բայց իրենք այդ աշխարհներից չեն։
ու երբ ասացի՝ մտքովս անցաւ, որ էդ միջավայրը, աշխարհը, ուր ապրում են՝ սահմանում ա պահանջներ, ու առաջարկում ա լուծումներ՝ այդ պահանջների։
եւ մարդիկ (ես նախանձո՜ւմ եմ) երջանիկ են, զի իրենց պահանջները բաւարարուած են։
իսկապէ՛ս, շատ հարուստ աշխարհում են ապրում՝ ամէն բանի համար, ինչպէս ասում են՝ «there’s an app for that», բայց այս յաւելուածների աշխարհից դուրս, կամ աւելի ճիշտ՝ տակից՝ այնքա՛ն անելու բան կայ։
ու ես շատ եմ ուզում ինձ երջանիկ եւ բաւարարուած զգալ։ բայց չեմ կարողանում։ այնքա՛ն եմ ուզում։
երբեմն բաւարարուած եմ զգում, ու վայելում եմ ապակենտրոն ցանցը՝ գործի մէջ։ թերթելով տարբեր հանգոյցների բովանդակութիւնն ինձ հաճոյք ա պատճառում հէնց գործիքների աշխատանքին հետեւելը, ոչ հէնց բովանդակութիւնը։ բայց ես նաեւ բաւարարուած չեմ այդ գործիքների իրականացումից՝ օպտիմալ չեն գրած, ու այ դա իմ վրայ ազդում ա։ բայց ապակենտրոն դիզայնն աշխատում ա, ու դա ես տարբեր մարդկանց էջեր գտնելով վայելում եմ։
#տեքնոլոգիաներ #խնդիրներ #մարդկութիւն #աշխարհ #ապակենտրոնացում #դիզայն #նախագծում
Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իրեն համար ապրող կղզի չէ։ Իւրաքանչիւր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ աշխարհի։ Եթէ ծովը քշի տանի մերձափեայ ժայռը, Եւրոպան կը փոքրանայ, ինչպէս կփոքրանար, եթէ տանէր մի Հրուանդան, տանէր քո ընկերների կամ քո սեփական կալուածքը։ Իւրաքանչիւր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մէջ ամբողջ մարդկութիւնն է։ Եւ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թէ ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։ Ջոն Դոն
#ջոն_դոն #կղզի #եւրոպա #մարդկութիւն
մենք որպէս տեսակ էւոլիւցիոն ուղղու այնպիսի հատուածում ենք, որ մեզ այլեւս հարազատ չեն մեր գեները կրող հարազատները, ու հարազատ են մեզ մօտ արժէքներ կրողները։
#էւոլյուցիա #մարդկութիւն #մարդիկ #արժէքներ
վերջն է՝
https://soundcloud.com/guardianscienceweekly/sapiens-a-brief-history-of
#անգլերէն #մարդիկ #պատմութիւն #էվոլյուցիա #գիտութիւն #վերջն֊է #լսելիք #փոդքաստ #դիզայն #ապագայ #սէր #մարդկութիւն
իսկ մարդկութեան պատմութեան մնացած մէկ տոկոսի ընթացքում մենք բառացիօրէն ինքներս մեզ անցել ենք։ մեր ժամանակակից օրէնքներն ու բարոյական նորմերը անհամեմատ աւելի մարդկային են, քան մեր բնազդային վարքագիծը, որը պարզապէս չի հասցնում այդքան արագ փոփոխուել։
https://www.youtube.com/watch?v=n8moLsg_eT8
#ազատութիւն #մարդիկ #քարոզչութիւն #հայրենասիրութիւն #մարդկութիւն #պատմութիւն #պատերազմ #ալտրուիզմ #մանիպուլյացիա #հարեւանութիւն