2022-01-09-8361041

ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։

ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։

ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։

դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։

այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։

եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։

դա պարզապէս ֆանտաստիկա ա։

իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։

ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։

ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։

այս ամէնը ապշելու ա։

մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։

սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։

#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆանտաստիկա  գիտաֆանտաստիկա  սայբերփանկ  տեք  ազատութիւն  մարդիկ  մարդկութիւն  ազատ_ծա  լինուքս  ազատ_ծրագրակազմ  հրաշքներ  աշխարհ