որ ասում են՝ կարո՞ղ ա վիրտուալ իրականութեան մէջ ենք ապրում՝ մտածում եմ՝ դէ նայած որը սահմանենք կարծական, կամ իրական։

օրինակ, այսօր մենք գիտենք որ ամենատակի շերտում ունենք դաշտեր։

մասնիկներն արդէն՝ այլ աբստրակցիայի շերտում են։

մենք ապրում ենք լրիւ այլ շերտում՝ ոնց որ qt֊ով գրած միջավայր, որից լիքը լէյերներ կան մինչեւ մեքենայական կոդ ու թուանշային դիզայն։

ու դէ մեզ համար սա իրական եւ կարեւոր ա՝ նոյն ձեւ, ինչպէս մարիօյի համար իր աշխարհն ա իրական՝ պիքսելէյթդ եւ երկչափանի, բայց միեւնոյն ա՝ կարեւոր, եւ իր աշխարհի շրջանակներում եթէ կպնի վնասող էակներին, կամ ընկնի փոսի մէջ՝ կը մեռնի։ ու դէ ունի էնքան կեանք։

իսկ մեր աբստրակցիայի շերտում՝ մեզ պէտք ա օրինակ տուն, որը հա, էլի դաշտեր են, բայց դէ էդ չի նշանակում որ պէտք չի։ ու եթէ ինչ֊որ գիշատիչ գայ ոտքդ բռնի՝ չես ասի՝ դաշտեր են՝ աւելի լաւ ա չբռնի։ զի մեր վերացարկման շերտում ա։

#իրականութիւն #դաշտեր #աբստրակցիա #վերացարկում #կեանք #տիեզերք #աշխարհ #ծրագրաւորում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ, եթէ — դուք ունէք ծնողներ, կամ գոնէ մէկին — իրենց հետ վատ չէք, շփւում էք, կիսւում էք, երբեմն էլ հասկացուած էք զգում — ունէք կրթութիւն — չունէք հացի սուր խնդիր — ունէք տանիք — ջուր, էլեկտրականութիւն։ — ունէք փորձ անելու հնարաւորութիւն — մասնագիտական, հոբբիի գործի, արուեստի, ինչեւէ։ — ունէք մի քանի հոգի, որ չեն հրաժարւում ձեզ հետ շփուել։ — մի երկու համայնքի հետ կապի մէջ էք, քիչ թէ շատ, ու ձեզ էնտեղից չեն տշում։ (հասկանում եմ, որ կարող ա զզւում էք եղած համայնքներից, բայց առանցքայինը այս կէտում՝ տշուած չլինելն ա) — ծնողները, մօտիկները առողջ են, անընդհատ խնամքի կարիք չունեն։ — դուք ընդհանուր առողջ էք, կարողանում էք ինքնուրոյն լիքը բան անել։ — ունէք ինտերնետի կուլտուրա, գրելու կուլտուրա, մտքեր ձեւակերպելու կուլտուրա։ — չունէք կասկած որ ձեր երեխաները կրթութիւն ստանալու խնդիր չեն ունենայ։

դուք արդէն մարդկութեան մէկից երեք ամենայաջողակ, ամենաբախտաւոր տոկոսում էք։ զգացէ՛ք դա։

ես հասկանում եմ, որ մարդու լաւ֊վատ զգալը սանդղակի պէս ա։ դիցուք՝ մէկից հարիւր։ ու մարդիկ, երբ վատ են զգում իրենց, նրանից ա, որ իրենց թւում ա, որ սանդղակի ամենացածր մասում են գտնւում։ կարող ա այդպէս թուալ՝ երբ շրջապատն աւելի յաջողակ ա, քան դու։ հարեւանը, կամ էլ։ դա շատ նման ա էն մտաւոր բայասին, երբ արծաթէ մեդալ ստացողները՝ ամենադժբախտն են իրենց զգում, իսկ բրոնզ ստացածները՝ շատ երջանիկ են, որ դրան հասան։ արծած ստացողը չի ջոկում, որ նա աշխարհում ամենայաջողակ մարզիկներից ա։ նա զգում ա, որ ոսկին, որ այնքան մօտ էր, պլստած մատների միջից, երբ արդէն շօշափելի էր։

երբ խօսում էի ամերիկացիների հետ, իրենք յաճախ շատ ֆրուստրացուած են իրենց քաղաքական եւ տնտեսական վիճակից։ ահաւոր վատ են իրենց զգում թրամփից, արտաքին պարտքից։ ու ինչ էլ չասես էդ մարդուն, նա կասի՝ մեզ մօտ աւելի՛ վատ ա։ ու շատ բարդ ա մանրամասն բացատրել, որ գիտես, արտաքին պարտքը համեմատած ձեր հնա֊ին, էդքան էլ վատ չի, որ սերժը աւելի վատ ա, քան թրամփը, որ պատերազմի վտանգը, երբ նահանջելու տեղ չունես՝ շատ աւելի վատ ա, քան ամն֊ի պէս զինուած գերտէրութիւն լինելը։ շատ շատ աշխատանք ա պահանջում, ու մարդուն շատ բարդ ա լինում դա ըմբռնել, որովհետեւ չէ՞ որ նա իրեն արդէն սանդղակի ներքեւները տեղաւորել ա։ ու արդէն ըստ էդ իր տեղի էլ իրան զգում ա։

ես կարծում եմ, արժի հասկանալ, որ այսօրուայ տարածքի եւ ժամանակի մէջ, այսօրուայ աշխարհի, մարդկութեան մասն ենք, ու այսօրուայ աշխարհում, մենք բնաւ վատ չենք։ մենք բնաւ վատ չենք համեմատած հէնց մեր հարեւանների՝ վրաստանի եւ ադրբեջանի, ում հետ կարող ենք համեմատուել, բնաւ վատ չենք համեմատած թուրքիայի ու իրանի՝ իհարկէ իրենց տնտեսութիւնն ա հզօր, բայց ժողովրդավարութեան մէջ շատ աւելի քիչ հեռանկար ունեն, քան մենք։ ու ամէն մէկս առանձին առանձին պիտի հասկանայ, որ համ իր համաքաղաքացիների մէջ ա լիազօրուած, թէ չէ նա սփիւռքռում չէր լինի, օրինակ, սփիւռքում լինելն ու քո վատ կեանքից գրելը այն մասին ա, որ դու համ կիրթ ես, համ ունես տանիք, համ չունես հացի սուր խնդիր, համ ունես գրելու կուլտուրրա — կարճ ասած երկրի էլիտա ես։ յեղափոխութիւն արած մարդն ես։ հհ հպարտ քաղաքացիների մէջ ամենահպարտներից մէկը պիտի որ քեզ զգայիր։ զի աշխարհը բարդ տեղ ա։ ծանր տեղ ա։ ու օկ, չեմ ասում պիտի երջանիկ լինես։ զի մարդ ես։ ու մարդու կեցութիւնը հեշտ բան չի։ կրթութիւնն էլ կարող ա վելտշմերցի բերի, պլիւս մի քիչ մազոխիզմ, ու դա շատ գրաւիչ ա։ այն էլ՝ եթէ քո իսկ խնդիրները կարող ես լուծել, սկսելով սենակից, կամ քեզ սենեակ ստեղծելուց, ապա աշխարհի խնդիրները դժուար թէ։ ու դէ եկէք լինենք իրատեսական։ հասկանում եմ, որ կարելի ա լինել մի քիչ տխուրոտ, զգալով աշխարհը։ բայց եւ չի կարելի չզգալ էդ շքեղութիւնը, էդ լիազօրութիւնները որ ունես։

ստեղի զգալի մասը ձախական հակումներ ունի երեւի։ ու դէ շատ լաւ ձախական հոլովակ կար, ուր ամն֊ում ռանդըմ մարդկանց հաւաքել են, ու ասում են։ քայլ առաջ արէք նրանք, ով երբ մեծանում էին, ջուր ունէին տանը։ քայլ առաջ արէք նրանք, ով… եւ այլն։ ու էդ շատ տպաւորիչ հոլովակ էր սոցիալական անարդարութեան մասին։

ես ձախ չեմ, այն առումով, որ ես չեմ կարծում որ սոցիալիզմը սոցիալական անարդարութեան լուծումն ա, բայց ես գիտեմ, որ այդ սոցիալական անարդարութիւնը կայ։ ու ես սուր եմ ընկալում այն։

ու եթէ դուք զարգացած մարդիկ էք, էմփաթիա ունեցող մարդիկ էք, կամ կարծում էք որ էդպիսին էք, ապա խնդրում եմ, ձեզնից հանէք ձեր քթերը, հասկացէք որ լիազօրուած էլիտա էք։ որ աշխարհի ամենայաջողակ ու բախտաւոր մարդկանց մէջ էք։

ու ապա ամօթ ա նուալը, երբ էդքան աւելի վատ վիճակում մարդիկ կան։ հաւաքէք ձեզ, ու ջանացէք նէնց անել, որ լինէք արժանապատիւ։ ու ինչ֊որ բան անէք ձեր կեանքերի հետ, որ վատ չլինէք։

#մարդիկ #դեպրեսիա #աշխարհ #լիազօրութիւն #շքեղութիւն #կեանք #էմփաթիա #էգոիզմ #բախտ #յաջողութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մտածում եմ, որ այնպէս, ինչպէս մարդը չի կարող շատ լայն տեսնել, ու հրապարակները հիմնականում որոշակի չափս ունեն, այնպէս էլ, մարդու աշխարհները չեն կարող շատ լայն լինել։

ու իւրաքանչիւր քաղաք, ուր կայ մի քիչ կեանք, ու կարելի ա ունենալ ու իրագործել հետաքրքրութիւններ, ու մարդիկ, ով քեզ քիչ թէ շատ հասկանում ա, արդէն կարող ա լինել աշխարհ, արդէն աշխարհ ա։

ու գլոբալ աշխարհ գոյութիւն չունի։ կայ գլոբալ ամն, ուր իրականում կան իրար նման քաղաքներ՝ իրար նման աշխարհներ, ու յատուկ, ուրոյն քաղաքներ։

ամն֊ն ձեւաւորում ա փայլ, ու այդ փայլը մենք տեսնում ենք, ու ընկալում որպէս մի աշխարհ, երբեմն՝ գլոբալ աշխարհ, բայց այն նոյնիսկ իսկական ամն֊ի մասին չի։

իսկ երեւանը շատ ուրոյն քաղաք ա։ երկրորդ էդպիսի քաղաք չկայ։ եւ էդպէս դիզայն արած, եւ էդպէս փչացրած, եւ էդպէս նուաստացուած, եւ էդպէս ապրող, եւ էդպիսի փորձութիւններով անցած, եւ արտաքնապէս՝ ոչ սովետական ա, ոչ կայսերական գաւառական, ոչ եւրոպական, ոչ ասիական։

ու իսկականից էլ ա էդպիսի՝ ոչ մի այլ քաղաքի նման չի, ու այստեղ կայ իրան բնորոշ կեանք։

ու դա այն դարձնում ա համ հետաքրքիր տեղերից մէկը, համ աշխարհ։

ու այնպիսի աշխարհ, ուր հնարաւոր են բաներ, որ հնարաւոր չեն այլ աշխարհներում։

ուր եւ հնարաւոր էր մարտի մէկ, եւ հնարաւոր էր թաւշեայ յեղափոխութիւն, եւ հնարաւոր ա բարձրաստիճան պաշտօնեայի թեքնո սեթ անկախութեան տօնի օրը փողոցում։ դա միայն նա չի, դա այս աշխարհն ա։

իսկ այդ ամէնը աշխարհի մաս են։

ու էս աշխարհը ահաւոր հետաքրքիր աշխարհ ա։

շատ հետաքրքիր ա ապրել, տեսնել ինչ ա լինում այնտեղ, ու լինել այդ ամէնի մասը։ #աշխարհ #երեւան #մարդիկ #մոլորակ #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— աշխարհը շատ բարդ ու դժուար կանխատեսելի համակարգ ա։ էն ձեր կոդը, որ մի տեղ դզում ես, մի տաս տեղ սկսում ա պայթել, շատ աւելի պարզ ա քան աշխարհը։ հիմա սա ձեռք տաս՝ մեղաւոր ես, ձեռք չտաս՝ էլի մեղաւոր ես։ #աշխարհ #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի քանի բան կայ, երբ գլոբալացումը լաւ ա ազդում։ ամենա ակնյայտ օրինակը՝ ուիքիպեդիան ա։ կամ ազատ ծա֊ն։ կամ նոյնիսկ շատ դէպքերում ոչ ազատ ծա֊ն, իր բոլոր թերութիւններով։ ասենք՝ բժշկական ծա֊ն կամ տեխնոլոգիաները։ դրանք էլ են գլոբալացման մաս։ այն որ մի տեղում մարդիկ ինչ֊որ բանի հասել են, ու կիսւում են դրանով այլ մարդկանց հետ, լինի դա բիզնես շահ, կամ դրդապատճառ, թէ չէ, միեւնոյնն ա դա այլ մարդկանց ձգել քաշելն ա, մենակ չթողնել ա։

ու մտածում եմ, որ գլոբալացումը նաեւ լոկալ, փոքր, թոյլ մշակոյթների վրայ էլ ա լաւ ազդում։ որովհետեւ գլոբալացումը փորձում ա սահմանել որոշակի ընդհանուր, բոլորի համար արժանավայել կանոններ, որոնք մեր դէպքում շատ աւելի լաւն են, քան մենք կարող ենք ունենալ առանց գլոբալացման, այլ ասենք լոկալ կայսրութիւնների ճնշման պարագայում, որը լոկալացում ա։ ու մեր հիւսիսային կայսրութիւնն էլ ա հակագլոբալիստական, խզում ա տնտեսական կապերը այլ երկրների հետ, փորձում ա լինել ինքնամփոփ, կամ մեկուսանում ա։ ու մեզ էլ ա ձգում իրենց հետ իզոլացուելու։

ու գուցէ վուդրո ուիլսոնի հայաստանի քարտէզն էլ էր գլոբալիստական փորձ՝ ըստ իր փաստաթղթի նա բոլոր տեղացիների համար փորձում էր ստեղծել արժանավայել զարգացման պայմաններ, օրինակ՝ ծովին ելք։

ու գլոբալացման պարագայում միջազգային լեզուն, անկախ իր պատմականօրէն գաղութացնող լինելուց, ընդամէնը դեֆոլթ միջազգային լեզու ա, որի վրայ, ասենք անգլիացիներն արդէն մենաշնորհ չունեն, այն ձեւաւորւում ա ամբողջ աշխարհում։ ու երբ կայ դեֆոլթ միջազգային լեզու, այն ըստ սահմանման միջազգային ա, ու ապա ասենք անհեթեթ են թւում որեւէ մի ազգին ասիմիլացնելու կամ այլ լեզու պարտադրելու փորձերը՝ բոլորն ունեն իրենց լոկալ լեզուն եւ մի գլոբալ լեզու։

ես հա կուզէի որ այդ գլոբալը լինէր լաւ դիզայն արած ու առանց պատմական «պոչերի», ասենք էսպերանտո, բայց ինչ կայ դա ա, ու էդ վատ չի։ քանի որ ուզում ենք թէ չենք ուզում, արեւմուտքն ա մեզ այսօր ձգում, պահում, կրթում, բուժում, եւ հնարաւորութիւն տալիս որ շփուենք։ իսկ մեզ մնում ա խելացի ուսանողի պէս սովորել, կրթուել, որ մենք էլ կարողանանք մի օր մարդկութեանը, կամ լաւ, գոնէ դեռ ինքներս մեզ ոչ թէ վնաս տալ, այլ օգտակար լինել։ դա էլ նուաճում կը լինի։ #գլոբալացում #հայերէն #աշխարհ #հայք #վիքիպեդիա #անգլերէն #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, ռուսերէնի ուղղագրութիւնն էլ փոփոխութեան պատճառով աւելի շատ է համատեքստից կախուած։ իրենք առաջ ունէին мир ու мiр որ նշանակում էին խաղաղութիւն կամ աշխարհ։

#ռուսերէն #ուղղագրութիւն #սովետ #աշխարհ #խաղաղութիւն #########

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)