Բրոնզաձույլ նրբերշիկի սպասում
Անհայտ անձինք 1990֊ին պայթեցրին բոլշեւիկ հեղափոխական Ղուկաս Ղուկասյանին։ Ավելի ճիշտ՝ նրան պատկերող արձանը՝ տեղադրված Ազգային գրադարանի այգում։ Դա 1930֊ականների հայկական մոնումենտալ արվեստի անկասկած լավագույն նմուշներից մեկն էր՝ կերտված «ստուկաչ» քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կողմից։ Բայց այդ հանգամանքը չօգնեց Ղուկասյանին վերապրելու սովետական մաշկազերծման այս խառնաշփոթ ժամանակները։ Պայթյունը խորհրդանշում էր ազգային գաղափարախոսությունների կտրուկ ձեւափոխումը Հայաստանում։ Դա կատարյալ մոդեռնիստական ժեստ էր․ հիմնահատակ ոչնչացնելով սպառված սիմվոլները՝ ստեղծվում էր «մաքուր» տարածություն, որի վրա պետք է կառուցվեին անկախ Հայաստանի նոր խորհրդանիշները։ Լավ եմ հիշում 90֊ականների սկիզբը, երբ ամբողջ հանրապետությամբ մեկ ծավալվեց «ֆիդայիստական» քանդակամոլության արդյունաբերությունը։ Անդրանիկների, Չաուշների ու Նժդեհների մի ստվար բանակ պահակների նման կանգնեցվեց համարյա թե բոլոր քաղաքային այգիներում եւ պուրակներում։ Հիմա ինչ անենք, որ դրանք բոլորը, մեղմ ասած, գեղարվեստական արժեքից զուրկ էին։ Պատերազմ էր, կռվող տղերք էին պետք ու, բնականաբար, դրանց արձանները նույնպես։ Տեսքին հո չէ՞ին նայելու։
Այդհուհանդերձ, հուշարձաններն ընդմիշտ մնում են ֆունկցիոնալ գործիքներ։ Խաղաղության, նորակառույց հայկական նեոլիբերալիզմի պայմաններում անհրաժեշտ էին բոլորովին այլ կերպարներ։ 2000֊ականների այդ թարմ, քոչարյանական ժամանակաշրջանում իսկույն առաջ են մղվում նորահայտ սիստեմը հաստատող կուռքեր՝ իրենց համապատասխան մեհյանների դիմաց։ Նոյը, Տիգրան Մեծը, Տրդատ թագավորը, Արգիշտի Ա֊ն, Բաղրամյանը եւ տարատեսակ առաջնորդների մոնումենտալ կերտվածքները հստակ ազդարարում են ժամանակակից նախրապանների հայեցակարգը։ Հանրային տեսադաշտում տվյալ հուշարձանները գալիս էին ներկայացնելու անհատին, քաղաքացուն ու մտավորականին չեզոքացնող տոտալիտար ուժային համակարգը։ Հետին պլանում նաեւ մեր ֆոլկլորային հերոսներն են՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Վիլյամ Սարոյան, «Հայուհին» եւ այլն։
Ինչ֊որ առումով կանխագուշակելով Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ Նոյն ու Բաղրամյանը, ձեն ձենի տված ասում էին՝ «հավատանք, որ փոխենք»։ Սակայն ինչո՞ւմ պետք է բացահայտվեր այս փոփոխությունը։ Բնականաբար խոշոր, մասնավոր կապիտալի մեջ։ Իսկ ովքե՞ր կարող էին մատնանշող օրինակ ծառայել ներկա քաղաքական պայմաններում գործող օլիգարխիայի համար։ Հանկարծակի հիշեցին Ալեքսանդր Մանթաշովին եւ Հովհաննես Այվազովսկուն։ Վերջինս արվեստագետի արձան է, որը, սակայն, իրականում բնավ արվեստագետի մասին չէ։ Մանթաշովի նման, այն լոկ հուշարձան է՝ նվիրված ցարական Ռուսաստանում հարստացած մի հայի։
Այսպիսով, անկախության շրջանի մոնումենտալ արվեստը հիմնականում ներկայանում է որպես վերջին 25 տարիների քաղաքական եւ մշակութային շրջադարձերի նյութականացված մի պատկերագիրք։ Այն համարյա չի փոխել իր՝ նատուրալիստական, հռետորական ձեւաչափը, որից դուրս են մնացել կանայք, անարխիստները, ազատամիտները, վերացականը եւ ցանկացած այլ բան, որ կարող է խորհելու, խնդիր բարձրացնելու առիթ տալ։ Ու մի՞թե զարմանալի է, որ երբ պայթեց Ղուկասյանը, ընթացքում հայտնվեց Անաստաս Միկոյանը։
Այս ամենին պակասում էր միայն բրոնզաձույլ նրբերշիկը, որի մասին, թերեւս, տխուր մտորում էր Երվանդ Քոչարի միայնակ ու մոլոր «Մելամաղձությունը»։
Վիգեն Գալստյան
«Երեւան» ամսագիր, համար 9(27) Սեպտեմբեր, Արձանագրություն
#երեւան #վիգեն֊գալստյան #արձան #քաղաք #մելամաղձություն #քոչար #ղուկասյան #միկոյան #անաստաս֊միկոյան #այվազովսկի #սուրեն֊ստեփանյան #նժդեհ #չաուշ #անդրանիկ #ֆիդայի #հավատանք֊որ֊փոխենք #քոչարյան #սերժ֊սարգսյան #կապիտալ #նեոլիբերալիզմ #անկախություն #պատմություն #ազատություն
Создание российско-украинской конфедерации стало бы грандиознейшей внешнеполитической победой послеавгустовской России — путинской, ельцинской, прохоровской, ходорковской любой. И одновременно — страшным национальным поражением Украины. Украинская экономика стала бы придатком российских монополий, украинская политика — филиалом Кремля (или Охотного ряда, если восторжествует парламентаризм), а украинская культура — рудиментом общероссийской массовой культуре. Только западноукраинский анклав превратился бы в вечный нарыв. http://www.kasparov.ru/material.php?id=52F883DB868AF
#Евгений-Ихлов #Украина #Россия #майдан #путин #империализм #политика #свобода #культура #мексика #лукашенко #гдр #европа #прослушка #евразэс #тс #таможенный-союз #евразийский-союз #сноуден #германия #анб #кгб #нация #дагестан #крым #империя #ирак #хусейн #мубарак #насер #египет #деспотизм #авторитаризм #демография #права-человека #нато #совет-европы #идентичность #Евромайдан #євромайдан #украина #майдан #вільність #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն
Еврореволюция и имперская похоть
Евгений Ихлов: Традиция византийская и европейская вступили в схватку на улицах украинских городов
Я неоднократно писал: то, что принято считать “азиатской” или “евразийской” составляющей Русской цивилизации, — это на самом деле остатки ее “византийской” матрицы.
Отличительные черты такого “византизма”:
— восприятие главы государства как некоего полубога, и от этого склонность к “самодержавным”, деспотическим моделям общества;
— антизападничество, проявляющееся, прежде всего, в отторжении западного индивидуализма;
— имперскость — культ всемогущественного универсального государства для которого люди — всего лишь строительный материал, и, вследствие этого, оправдание большевистского и сталинского террора как необходимых и исторически оправданных.
И вот сегодня две традиции Русской цивилизации, которая охватывает большую часть территории Российской Федерации и значительную часть восточной и южной Украины: традиция европейская, включающая стремление к созданию национального и демократического государства, и традиция византийская — вступили в схватку на улицах и площадях украинских городов.
http://www.kasparov.ru/material.php?id=52E24052B7AD6
#Евгений-Ихлов #византия #россия #азия #империализм #свобода #украина #демократия #традиции #город #майдан #революция #независимость #европа #культура #история #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն #####################
-Այսօր Պուտինի այցին ընդառաջ քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալեցին, գյումրեցիների ասելով՝ Գյումրիում այսօր արգելվել է հուղարկավորության արարողությունը: Ինչի՞ց են վախենում իշխանությունները:
-Չեն վախենում, հաճոյանալու ձևեր են, ուզում են տպավորություն ստեղծել, որ հակառուսական ինչ-որ ճնշումներ են եղել հակառուսական տրամադրություն ունեցող ակտիվիստների վրա, որպեսզի ֆիքսեն, թե աշխատում են, տեսեք, ոստիկաններ ենք հանել:
http://hetq.am/arm/news/31110/tery-ekel-e-petq-e-tsarayel.html
#PUTinOUT #armenia #yerevan #putin #customs-union #freedom #protest #photo #photos #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
Մի քանի խոսք դեկտեմբերի 2-ի ցույցից՝ http://byurakn.wordpress.com/2013/12/04/մի-քանի-խոսք-դեկտեմբերի-2-ի-ցույցից/
#PUTinOUT #armenia #yerevan #putin #customs-union #freedom #protest #ukraine #photo #photos #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
http://www.youtube.com/watch?v=NnjZ6i682NI
Հայաստան մինուս Ա1+, Տիգրան Խզմալեանի ֆիլմը։
#տիգրան֊խզմալյան #խոսքի֊ազատություն #խօսքի֊ազատութիւն #ազատություն #Ա1+ #հեռուստատեսություն #պատմություն #արցախ #անկախություն #պատկերասփիւռ #անկախութիւն
օրվա պլստոցը
#gif #yerevan #PUTinOUT #protest #street #police #sakharov-square #nalbandian-street #flag #դրօշ #երեւան #պլստոց #ցույց #նալբանդյան֊փողոց #սախարովի֊հրապարակ #ազատություն #պուտին #հավաք #լուսանկար #փախուստ #ազատություն #անկախություն
http://www.photolure.am/index.php/Archive/021220131?page=1
#PUTinOUT #armenia #yerevan #putin #customs-union #freedom #protest #ukraine #photo #photos #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
http://www.photolure.am/index.php/Archive/021220131?page=1
#PUTinOUT #armenia #yerevan #putin #customs-union #freedom #protest #ukraine #photo #photos #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
http://hetq.am/eng/news/31092/protesters-to-putin-“go-home”.html
#PUTinOUT #armenia #yerevan #putin #customs-union #freedom #ukraine #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
Hundreds took to the streets in Yerevan today to protest Russian Putin’s arrival and to declare their opposition to Armenia’s entry into the Customs Union.
http://hetq.am/eng/news/31092/protesters-to-putin-%E2%80%9Cgo-home%E2%80%9D.html
#PUTinOUT #armenia #yerevan #putinc #ukraine #Երեւան #հայաստան #մաքսային֊միություն #անկախություն
ինչո՞ւ ես չեմ գնում Պուտինի դէմ հաւաքի՝ http://norayr.arnet.am/weblog/2013/12/02/ինչո՞ւ-ես-չեմ-գնում-պուտինի-դեմ-հաւաքի/
http://www.youtube.com/watch?v=YYT0x1YBLCU
#պուտին #սերժ #ռուսաստան #հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #քաղաքականություն #ազատութիւն #քաղաքականութիւն #այցելութիւն #Երեւան #հաւաք #հավաք #անտարբերութիւն #միմինո #ֆրունզիկ #հատված #կինո #իգնոր #անկախություն #անկախութիւն
Ռուսաց լեզու, Սովետ, Շառլ Ազնավուր. Epress.am-ն ամփոփում է շաբաթը
http://www.youtube.com/watch?v=40UsxmynI5Y
Epress.am-ի շաբաթվա լրատվական ամփոփումը հիմնականում նվիրված է հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճին: Քնար Խուդոյանի և Արմեն Մելիքբեկյանի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ «Սովետը չի փլուզվել», և այժմ Հայաստանում այն վերականգնում է նախկինում եղած համակարգերը:
Զրուցակիցներն անդրադաձել են նաև ռուսաց լեզվի դերին, Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ռուսաստանցի ղեկավարներին և Շառլ Ազնավուրի կոչին:
http://www.epress.am/2013/11/23/ռուսաց-լեզու-սովետ-շառլ-ազնավուր-epress-am-ն-ա.html
@{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} #սովետ #խսհմ #cccp #շառլ֊ազնավուր #անկախություն #իմպերիալիզմ #պուտին #իշխանություն #տեսանյութ #ոստիկանություն #բարեփոխում #պատմություն #գյումրի #միքայել֊դանիելյան #իրավապաշտպան #եահկ #բռնապետություն #ժողովրդավարություն
http://www.youtube.com/watch?v=40UsxmynI5Y
Ռուսաց լեզու, Սովետ, Շառլ Ազնավուր. Epress.am-ն ամփոփում է շաբաթը
@{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} #սովետ #խսհմ #cccp #շարլ֊ազնավուր #անկախություն #իմպերիալիզմ #պուտին #իշխանություն #տեսանյութ #ոստիկանություն #բարեփոխում #պատմություն #գյումրի
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ կա քաղաքում։<br>
Բանտապան․ — Խաղաղ է։ Սակայն գրում են։<br>
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ։<br>
Բանտապան․ — «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։<br>
Քաղաքագլուխ․ — Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։<br>
Բանտապան․ — Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։<br>
Քաղաքագլուխ․ — Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։<br>
(այս հատվածը թարգմանված է վաղուց, ու բնավ ոչ իմ կողմից)
#վիշապ #բանտապան #բուրգոմիստր #քաղաքագլուխ #զրույց #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն #գրաֆիտի #քաղվածք #մեջբերում #գրականություն
Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցե եւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։
#վիշապ #կատու #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն
Ռուսաստանը արտահանում է նավթ, գազ և կոռուպցիա
Այն, որ այսօր մեր օդանավակայանում անձնագրերի ստուգման ժամանակ հերթեր չկան, բացառապես ԵՄ-ի հետ համագործակցության շնորհիվ է
այն, որ այսօր մենք բոլորս կարող ենք անձնագիր ստանալ մի քանի օրում, ոչ թե մի քանի ամսում՝ հերթեր կանգնելով, ևս բացառապես ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքն է. «Ես հատուկ սա նշում եմ, որ մարդիկ հասկանան՝ այդ փոքր, միջին բարելավումները ում հետ էին կապված
http://mitk.am/անցնում-էի-դոմոդեդովո-օդանավակայ/
#ռուսաստան #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #կոռուպցիա #բարելավումներ #եւրոպա #հայաստան #ազատություն #անկախություն
Մաքսային միության կանոնակարգերում ապրանքների 70%֊ի մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանի գործող մաքսատուքերն են։
ՄՄ մտնելու դեպքում մենք ստիպված ենք լինելու վերանայել մաքսատուրքերը, ինչը կնվազեցնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Կամ՝ երբ բարձրացնենք մաքսատուրքերը, ստիպված ենք լինելու փոխհատուցում տալ ՄՄ-ից դուրս գտնվող երկրներին՝ նրանց հետ առևտրային ռեժիմը վատացնելու պատճառով։ Կամ ստիպված ենք լինելու վերաբանակցել Վրաստանի հետ առևտրային պայմանները՝ փոփոխելով դրանք դեպի վատթարացումը, և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով ենք կապվելու ՄՄ երկրների հետ Վրաստանի միջոցով։
http://mitk.am/անորոշություններ-մմ-մտնելու-դեպքում/
#մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #ազատություն #անկախություն
Ա․ Պլիւշչեւ — Բայց ինչո՞ւ իրենք շարժւում են այնտեղ, իսկ մենք՝ հետ։
Վ․ Շենդերովիչ․ — Իրենք՝ այնտեղ, գուցէ որովհետեւ… Ես ունեմ բացատրութիւն։ Երբ երիտասարդ էի, գուցէ յիշում ես, կար հայհոյանք․ «մանր բուրժուական»։ Բանն այն է, որ իրենք ունեն նոյն մեր «խալերից», սովետից մնացած, բացի մէկից։ Իրենք չունեն կայսերական հալիւցինացիաներ։ Ուկրայինան, առհասարակ, որպէս պետութիւն, տարիք չունի, մանկական տարիք է։ Այն կարկատուած է երկու կայսերութեան կտորներից, ու այդ պատճառով, երբ լսւում է «կայսրութիւն»՝ իրենք ցնցւում են։ Որովհետեւ եթէ լինի կայսերական մտայղացում, ապա կլինի Լեհական կայսերութիւն եւ Ռուսական կայսերութիւն, իսկ Ուկրայինա չի լինի։ Բնական է, որ կայսերական գաղափարը Ուկրայինային, որպէս ինքնիշխան պետութեանը բնաւ մօտ չէ։ Դա իրենց մօտ չի ցաւում։ Ապա, ո՞ր տարբերակները։ Եւրոպան, միացեալ Եւրոպան։ Պարզ է, ինչպէս շախմատը, երկու քայլ՝ ահա, շախի տակ է։ Կայ մէկ դաշտ եւ կայ այլ դաշտ։ Կարելի է գնալ հետ, դէպի սովետ, այսինքն՝ կայսրութեան մէջ, կամ գնալ դէպի այլ կանոններով գործող Եւրոպական Միութիւնը։ Իրենք հասկանալի պատճառներով նախընտրում են Եւրոպան։ Իսկ յետոյ սկսւում է մասնաւոր նմանութիւն։ Իրենց մօտ, ինչպէս եւ մեզ մօտ, ղեկի մօտ են գըբըշնիկները, կոմերիտ միութեան աշխատակիցները եւ քրէականները, բայց մանրամասները շատ կարեւոր են՝ տարբերութիւնը, բնական է…
А.ПЛЮЩЕВ – Но, почему они туда, а мы обратно?
В.ШЕНДЕРОВИЧ – Они туда, может быть, потому… У меня есть объяснение. В моей юности, а, может быть, и в твоей это было ругательство: «мелкобуржуазный» – это было ругательством. Дело в том, что у них наши родимые пятна, совковые, - но одного нету! У них нет, по понятным причинам, имперских галлюцинаций. Украине, вообще, как государству немного лет, у нее абсолютно детский возраст. Они сшита из двух лоскутков двух империй и, поэтому, уж чего-чего, а на слово «империя» они вздрагивают! Потому что, если будет имперская идея, то будет Польская империя и Русская империя, а Украины не будет, - поэтому имперская идея Украине как самостоятельному государству явно не близка; поэтому это у них не болит. А, значит, какие варианты? Европа, объединенная Европа! Просто, как в шахматах, два хода – вот, под шахом стоит; есть одно поле и другое поле - нету других полей. Можно пойти обратно в «совок», то есть, в империю, - либо пойти в Европейский союз, по другим правилам организованный. Они по понятным причинам предпочитают - в Европу. А, дальше начинается частное сходство. У них, как и у нас, рулят гэбэшники, комсомольские работники и уголовники, но подробности довольно важные – различия, естественно…
աղբիւր
#свобода #империализм #украина #россия #галлюцинации #таможенный-союз #евразийский-союз #европа #европейский-союз #совок #ссср #cccp #խսհմ #անկախություն #ազատություն #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #սովետ #իմպերիալիզմ #ուկրաինա #ռուսաստան #հալյուցինացիաներ
Հավաքված էինք եռանդուն ջահելներով ու շուխուռ էինք անում հանուն վեհ գաղափարների, բայց մենք անզոր ոչնչություն էինք համակարգի դիմաց, որը մեզ շրջապատում էր բոլոր կողմերից՝ լիներ ոստիկանական համազգեստով, թե քաղաքացիական հագուստով, մեր կողքով անցնելիս ռեպլիկներ բաց թողնելով, թե երեկոյան Նունե Եսայանի համերգին գնալով:
http://byurakn.wordpress.com/2013/09/24/արտագաղթողները-անկախության-երթն-ու-հ/
#անկախություն #մաքսային֊միություն #ազատություն #երթ #համակարգ #տոն #քաղաք# #արտագաղթ #հայաստան
Ընդ որում, լիովին հստակ խոսվում էր այն մասին, որ հայերին պետք չէ անկախ պետություն, ընդհանրապես պետություն http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88519
ուրեմն էդ ծիտը, էդ Դարյան, ութսունականներին եկել է Արցախ, այնտեղ քնել է ադրբեջանցիների հետ, որ իրենց լրագրողների խումբը ձեռք չտան, ու դրանով հպարտանում էր, հետո քնել է ՌԴ սաղ իշխանությունների հետ, ու դրա մասին գիրք է գրել, գրում է «կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որ իրենց ռեակցիոն թերթերից է, ու վերջերս գրել էր, որ ափսոս, որ ֆաշիստները ռուս լիբերալների ծնողների կաշվից չեն հասցրել աբաժուրներ սարքել։ ու այդ ամենը նա, դարյա ասլամովան։ Հետո Ալբացը էդ թերթի գլխավոր խմբագիրին է կանչել իր Էխո Մոսկվի շոույին, ու նա ասում էր, գրեթե, լավ է արել, գրել է, հետո՞ ինչ, հիմա տենց ժամանակ է, ով ասես ինչ ասես ասում է։
#հայաստան #անկախություն #ազատություն #իմպերիալիզմ #ռուսաստան #խսհմ #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #պուտին #իգոր֊մուրադյան #կոմսոմոլսկայա֊պրավդա #դարյա֊ասլամովա #ֆաշիստներ #աբաժուրներ
picture source
Happy Independence day, #Armenia. 22 years ago 99% of Armenia population voted for free, independent, democratic Republic of Armenia.
It is dangerous time for our freedom now. Putin is forcing us to join his new #Russian-Empire, which is called #Eurasian-Union - one whole country with one army, ruled from #Moscow. But let’s remember, that history does not end here. Empires are going to collapse, sooner or later. We survived so many empires throughout our history, let’s fight this empire too, we are not going to surrender..
Fuck Imperialism. Fuck Putin. Fuck capitalism.
Happy independence day, Armenia!
#freedom #democracy #independence #21september #1991 #armenia #cccp #ссср #capitalism #communism #putin #imperialism #artsakh #people #referendum #republic-of-armenia #Հայաստան #խսհմ #սովետ #ռուսաստան #մաքսային֊միություն #արցախ #իմպերիալիզմ #մարդիկ #ժողովրդավարություն #անկախություն #հանրաքվե #պուտին #եւրասիական֊միություն #կոմունիզմ #կապիտալիզմ #հայաստանի֊հանրապետություն #հայք
православные Украина и Молдова согласились на евроинтеграцию. Разумеется, компартии обеих стран (как это здорово - написать в этом контексте “стран”, а не “республик”!) в качестве главных имперско-ностальгических сил попытаются дать этому последний и решительный парламентский бой. Но тщетно – и правящие молдавские русофобы, и правящие украинские русофилы сошлись на одном – на полном размежевании с Москвой.
http://grani.ru/opinion/m.219168.html
իսկ մենք մնում ենք քաքի մեջ եւրասիայում։
#ռուսաստան #պուտին #մաքսային֊միություն #բելարուս #եւրասիական֊միություն #ազատություն #անկախություն #հայաստան #ուկրաինա #մոլդովա #ussr #ссср #cccp #խսհմ #украина #молдова #россия #свобода
Мечты Владимира Путина о создании Евразийского союза сегодня на последнем издыхании
http://www.nr2.ru/policy/459483.html
#ռուսաստան #պուտին #մաքսային֊միություն #բելարուս #եւրասիական֊միություն #ազատություն #անկախություն #հայաստան
#բարդակ ՝
На сегодняшний день таможенные органы России не могут оценить реальные объемы товаропотоков между Беларусью и Казахстаном. Осенью 2011 года Россия потребовала от Беларуси компенсацию в 1,5 млрд. долларов за потери российского бюджета от импорта белорусского бензина под видом растворителей и смазок, которые не облагаются пошлиной. А летом 2012 года стало известно, что Беларусь реэкспортирует нефтепродукты под видом растворителей, что позволяет ей избегать выплат в российский бюджет пошлин за поставки топлива за пределы ТС.
http://www.rus-obr.ru/ru-web/23325
#ռուսաստան #մաքսային֊միություն #բելարուս #եւրասիական֊միություն #ազատություն #անկախություն #հայաստան
Մտեք վաղը ԱՄՆ֊ի կազմ, տեսնենք ո՞նց չեն ընդունի։ Կարծում եք, պուերտո֊ռիկոյի չափ չկա՞ք, կասեն չէ՞ չէ՞նք ընդունի։ http://norayr.arnet.am/weblog/2013/09/18/ասք-մեր-պետք-լինել-չլինելու-մասին/
#ազատություն #անկախություն #քաղաքականություն #հոգեբանություն #ստրուկներ #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #հայաստան
չդիմեք Պուտինին Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար, ամոթ է: Ոչ թե էն պատճառով, որ դա անկախության կորուստ է՝ դա պետքներդ չի, ինչպես երևում է ձեր ամբողջ գործունեությունից, այլ որովհետև ձեզ չեն ընդունելու http://www.lragir.am/index/arm/0/comments/view/88276#sthash.34VVwmCL.dpuf
#մաքսային֊միություն #ռուսաստան #պուտին #հայաստան #անկախություն #վահրամ֊մարտիրոսյան
#ասք չքննարկելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/09/12/ասք-չքննարկելու-մասին/
#անկախություն #պետականություն #ազատություն #ուտենց
Но то, как унизительно обошелся Кремль с единственным и самым верным своим кавказским союзником, стало для Януковича предупреждением – и он заявил, что выбор Украины определен – это Европа, а не Таможенный союз. При этом он несколько раз сказал слово “унижение”.
Так зачем было Кремлю так унижать Армению?
Я не нахожу другого объяснения, кроме как желание Путина “показать, кто в доме хозяин”. Унижая, он как бы демонстрировал силу, “бил своих, чтобы чужие боялись”. Проявлял такое гбшное желание втоптать, “чтоб неповадно было”. Вертухайское такое.
http://markgrigorian.livejournal.com/866441.html
#armenia #армения #путин #москва #ереван #украина #тс #таможенный-союз #евразийский-союз #унижение #европа #ссср #кгб #свобода #cccp #խսհմ #սովետ #հայաստան #պուտին #մոսկվա #երեւան #ուկրաինա #ազատություն #կգբ #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #նվաստացում #անկախություն
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի վարչության նիստում
http://www.youtube.com/watch?v=lq8CVpaJSdk
#անկախություն #հայաստան #հակ #մաքսային֊միություն #հհկ #պուտին #տեր֊պետրոսյան #բանականություն #քարոզչություն #ազատություն #լեւոն֊տեր֊պետրոսյան #ռուսաստան #ամն #եւրասիական֊միություն #ելույթ #լեւոն #քաղաքականություն #արտաքին֊քաղաքականություն
Հանրապետականները կարող են հայտարարել, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը ստում է, և որևէ մեկը Սերժ Սարգսյանի վրա ճնշում չի գործադրել: Այդ դեպքում ՀՀ ԱԳՆ-ն պետք է նոտա ուղարկի Եվրամիությանը և պահանջի Եվրոպական պաշտոնյայի ներողությունը՝ Սերժ Սարգսյանին պետական դավաճան անվանելու համար, և, ինչու չէ, չհերքման դեպքում պետք է դատական գործ հարուցվի եվրոպացի պաշտոնյայի դեմ
http://ilur.am/news/view/18063.html
#հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն
Եթե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու ադրբեջանական հատուկ ծառայությունները առևանգեն և ստիպեն, որ նա հայտնի Հայաստանի պետական գաղտնիքները, ու հայրենիք վերադառնալուց հետո էլ շարունակի համագործակցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, նրա բացահայտվելուց հետո որևէ մեկը չի ասելու, թե նա ճնշման տակ է այդ ամենը արել: Նրան դատելու են պետական դավաճանության համար, քանզի նա հնարավորություն ուներ հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել, որ ինքը չի կարողացել դիմակայել ճնշումներին, ու քանի որ նա գտնվում է այլ երկրի ճնշման տակ, ապա հրաժարվում է իր զբաղեցրած պաշտոնից, որպեսզի չվնասի Հայաստանի Հանրապետության պետական շահին:
http://ilur.am/news/view/18063.html
#հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն
Սերժ Սարգսյանը կամա թե ակամա խոստովանում է, որ Մաքսային միության գործընթաց ու բարեփոխումների քաղաքականություն հասկացություններն իրար հետ կապ չունեն, այլապես նա իր խոսքում դրանք կդներ միեւնույն կողմից: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/87917 #հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն
— Գիտե՞ք ինչ, Եվրամիությունը մեզ չի սպառնում, մեզ զոռով չի ստիպում մտնել: Դա պետք է լիներ մեր կամովին ընտրությունը
…
Մենք հիմա նախընտրել ենք կոռումպացված, ասիական միապետական համակարգ: Եւ չենք ուզում այդ համակարգից դուրս գալ, որտեղ հայտնվելու ենք մի կոմպանիայի մեջ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ, վաղը այնտեղ կմտնեն Ուզբեկստանը, Տաջիկստանը... Մենք պիտի հասկանանք
ինչ արժեհամակարգի մեջ ենք ուզում լինել: Մենք եվրոպական համակարգը բերեցինք, հավասարեցրինք միայն միասեռականների հարցի հետ` աղավաղելով ամբողջը: Կարծեք թե ամբողջ եվրոպական արժեքները միայն դա էր, որը բացարձակապես արժեք չէ:
#հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն
#հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն
ես հատուկ ուզում էի Վանք մտնել այս պատը լուսանկարելու համար։ Պատին փակցված են ադրբեջանական բանակի մեքենաների համարները։
I went to Vank because I wanted to photograph this wall. It is covered with the numbers of the Azerbaijani military cars.
In short, deportation and ethnic cleansing of Armenians in Nagorno-Karabakh failed, and resulted in war, and later, creation of de facto independent Nagorno-Karabakh Republic (Artsakh).
#Վանք #լուսանկարներ #պատ #պատը #գյուղ #փողոց #ֆոտո #Արցախ #անկախություն #պատերազմ #պատմություն #հաղթանակ #ազատություն
#Vank #photos #photo #wall #street #country #village #Artsakh #Nagorno-Karabakh #war #peace #freedom #victory #independence
#ասք Անասնաֆերմայի մասին՝
http://norayr.arnet.am/weblog/2013/06/23/ասք-անասնաֆերմայի-մասին/ http://kg.am/g96hw3
#ազատություն, #անասնաֆերմա, #անկախություն, #գրականություն, #ժողովրդավարություն, #Լեւոն֊Տեր֊Պետրոսյան, #խսհմ, #հակաուտոպիա, #Հայաստան, #հասարակություն, #մտքեր, #պատմություն, #Ջորջ֊Օրուել, #սովետ, #քաղաքականություն
Մեսրոպ Մաշտոցը գրանտակեր էր։ ց Ալեքսանդր Իսկանդարյան։ http://www.aniv.ru/archive/42/etot-borsch-varitsja-zdes-intervju-s-aleksandrom-iskandarjanom/
#Մաշտոց #գրանտակեր #հայերեն #հայաստան #հայրենադարձություն #մշակույթ #անկախություն #մեջբերում #հարցազրույց #Ալեքսանդր֊Իսկանդարյան #բորշ ######
գործընկերս ասում է՝ — ես #անկախություն բառը միայն քեզնից եմ լսել… հա, ու նաեւ Պարույր Հայրիկյանից։
В истории Грузии последних веков сложно выделить период, когда отношения с Россией не представляли проблему нашей государственности, безопасности и развития.
http://apsny.ge/analytics/1362109745.php
#Georgia #Russia #occupation #independence #freedom #Վրաստան #Ռուսաստան #օկուպացիա #անկախություն #ազատություն #############################
Մշակեցի իմ այգին Ցայգից այգաբաց: Քնեցի գետնին, Դուռս մնաց բաց (որտեղ՝ հաց, էնտեղ՝ լաց): Իմ անգին գինին՝ Անվճար մաճառ՝ Գիտության կաճառ՝ Գթության տաճար. Կույր գրավաճառ:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ինչ վերաբերում է #Սովետական #Հայաստան ում #60֊ականներից ստեղծված իրական մշակութային #արժեքներ ին, ապա երբեք պետք չէ մոռանալ, որ դրանց մեծ մասը ստեղծվել է ոչ թե շնորհիվ, այլ ի #հակադրություն #պաշտոնական ի: #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Մինչ օրս կենդանի է Սովետական Հայաստանում մշակութային աննախադեպ ծաղկման մասին առասպելը: Մինչդեռ ծիծաղելի է խոսել մի երկրում, որում համաշխարհային գրականության կեսն արգելված էր, իսկ մյուս կեսը՝ անհասանելի: Ծիծաղելի է խոսել նաև այն պատճառով, որ մշակույթն իրականում մահանում է մեկուսացման պայմաններում:
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Հետաքրքիր է, որ #1937 թ. նույն #Չարենց ին, #Բակունց ին և այլոց գնդակահարում էին ազգայնականության մեջ #կեղծ մեղադրանքներով: Բայց չանցած մի քանի տարի՝ #գնդակահարություն ը ողջունող և #ազգայնականություն ը դատապարտող գրողների բանակը #կոմկուս ի թելադրանքով անցավ պաթետիկ հայրենասիրական երկերի արտադրությանը. #երկեր, որոնց զգալի մասը #գռեհիկ անճաշակության դրսևորում էր, ինչպես #ստալին յան և հետստալինյան #սովետ ական պոեզիայի մեծ մասը: #1940 -ականներին ծավալված « #կոսմոպոլիտիզմ ի», իսկ իրականում՝ #ունիվերսալիզմ ի դեմ #պայքար ն ավարտուն տեսքի բերեց #սովետական այս նոր #գաղափարախոսություն ը, որն ընդամենը փոխարինելու եկավ արդեն #ծիսական ի վերածված հեղափոխականությանը և #սոցիալիզմ ին :
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Սկսած դեռ #Արտաշիսյաններ ի #հելլենիզմ ից և 5-րդ դարի #լուսավորչականություն ից՝ #հայկականություն ը միշտ եղել է #արևմտյան քաղաքակրթության բաղկացուցիչ մաս : Նոր ժամանակներում այս #ավանդույթ ը շարունակվել է: Այսպես, #Պոլս ի և #Թիֆլիս ի, իսկ հետագայում նաև 20-30-ականների #Երեւանի մշակութային, հատկապես #գրական սերունդը ներգծված է եղել #համաշխարհային միտումներում և զարգացել է դրանց #համընթաց: Սա է պատճառը, որ հե՛նց այդ սերնդի կողմից են ստեղծվել ամենալայն ճանաչում ստացած #արժեքներ ը, որոնք հպարտությամբ կոչում ենք « #ազգային »: Այս ավանդույթն ընդհատվեց #ստալին յան բռնապետության կայացմանը զուգահեռ և վերջնական ձևակերպում ստացավ #40֊ականներին: Նախ ոչնչացվեցին #Արևելյան #Հայաստան ի #մշակույթի առաջատար դեմքերը : Սակայն նույնիսկ ֆիզիկական ոչնչացումն ամենամեծ հարվածը չէր: #Ստալին յան #գաղափարախոսություն ը, հիմնված « #կոմունիզմ ը մեկ երկրում կառուցելու» թեզի և «թշնամիներով շրջապատված լինելու» #տագնապ ի վրա, երկիրը տարավ դեպի #մեկուսացում ՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային: Միաժամանակ երկրի ներսում ստալինյան #ռեժիմ ը դրսևորվեց որպես տիպիկ #թերմիդոր ՝ թաքնված հակահեղափոխական և #պահպանողական #ռեակցիա: Սա հանգեցրեց մշակույթում առաջադիմական մղումների ճնշմանը և #կեղծ դասականության հաստատմանը
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Հետևաբար հանգում ենք մեկ այլ հարակարծության. ադաթում ևս չկա #ազգային կամ նույնիսկ՝ #ազգագրական երանգավորում և առանձնահատկություն: Եվ ոչ միայն բառի՝ #իսլամ ական մշակույթից փոխառված լինելու պատճառով, այլև #ադաթ ի՝ որպես հայրիշխանական ավանդական, սովորական #իրավունք ի՝ համաշխարհային տարածում ունենալու պատճառով: Այսպիսով, ադաթն ավելի՛ պակաս «յուրահատուկ» է, քան «բարձր մշակույթը»:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ազատ #սէր, #մերկ #աղջիկներ, կուսության կորուստ ամուսնությունից առաջ և #հիփի ական այլ կայֆեր ամենևին էլ ընդունված չեն եղել Գողթան գավառում և նրա սահմանամերձ գոտիներում, ինչպես կարող են կարծել #նեոռոմանտիզմ ի գրականության ավանդույթով դաստիարակված դյուրազգաց պատանիները: Սա հասկանալու համար պարտադիր չէ խորանալ պատմական աղբյուրների մեջ, այլ բավական է հիշել, որ հին #Հայաստան ը գտնվել է #Երկիր #մոլորակ ի վրա, հետևաբար ենթարկվել է համաշխարհային պատմության բոլոր #օրինաչափություն ներին: #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ադաթի մեջ նույնիսկ ավելի քիչ տեղային առանձնահատկություն կա, քան «բարձր մշակույթում»:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Մեր «ազգայինի» պահպանման մասին խոսելիս հաճախ նկատի է առնվում ոչ թե բուն ազգայինը՝ արդեն հիշատակված Խորենացին, Եղիշեն (որոնցից սովետահայ ժողովուրդն առանձնապես տեղյակ էլ չէ) կամ Աբովյանը, Չարենցն ու Մեծարենցը, այլ կենցաղային նորմերի այն ամբողջությունը, որն «ադաթ» է կոչվում : #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ունիվերսալ լեզվով ստեղծված գործերն առավել ազգային են, քան նրանք, որոնք ստեղծվում են ազգագրական-տուրիստական կամ հետարդիական էթնիկ ոճերում: Մշակութաստեղծ գործունեությունը չպետք է իր ուժերը զուր տեղը վատնի մտացածին «ճշմարիտ ազգայինի» (իմա՝ ազգագրականի և էթնիկի) փնտրտուքի վրա: Այն պետք է ստեղծի ունիվերսալ արժեքներ, որոնք ազգային կլինեն ինքնըստինքյան, քանի որ ստեղծվել են Հայաստանում և հայերեն:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ստացվում է հարակարծիք իրավիճակ: Ազգայինն «ապազգային» է և «ապազգայինն» է: Այս հարակարծությունն իհարկե թվացյալ է և հեշտորեն լուծվում է, երբ տեղի չի ունենում ազգայինի և ազգագրականի նույնացում: Կարող ենք ձևակերպել հարակարծիք թվացող մեկ այլ թեզ. ազգայինն ունիվերսալն է և ոչ՝ տեղականը: Ազգայինն այն է, ինչը տվյալ երկրի մշակույթն օժտում է ունիվերսալ չափմամբ : Հե՛նց համամարդկային մշակույթի համատեքստում ստեղծված արժեքներն են դառնում ազգային: 5-րդ դարում Մաշտոցի աշակերտների սերունդը, սովորելով արտերկրում, Հայաստան բերեց հելլենական գիտությունը, վերածեց հայերենի, իսկ հայերենը՝ համամարդկային արժեքներ փոխանցող ու արարող գործիքի: Նրանք ստեղծեցին մի հարացույց, որով ցայսօր ընթանում է մեր մշակույթը՝ անկախ նրանից՝ գիտակցաբար է դա արվում, թե ոչ: Եթե չլիներ մեր մշակութային ավանդության արհեստական աղավաղումը «կոսմոպոլիտիզմի դեմ» ստալինյան պայքարի շրջանակներում, շատ հնարավոր է, որ 20-րդ դարում էլ ունենայինք մշակութային մեծ վերածնունդ, ինչի սաղմերը նշմարվում էին 20-րդ դարի առաջին քառորդում: Հետաքրքրական է, որ 5-րդ դարի սերունդը խիստ քննադատության էր ենթարկվում իրեն ժամանակակից «ազգային պահպանողականների» կողմից, որոնք հանդես էին գալիս «պապենական ավանդույթի» պաշտպանության դիրքերից:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ազգայինը չի կարող նույնացվել ազգագրականի հետ. տարազ, ուտեստ, ֆոլկլորային երգեր, ժողովրդական էպոս, հեքիաթներ և այլն՝ սրանք կարող են ազգայինի մասը լինել: Սակայն բուն ազգայինը գրավոր և «բարձր մշակույթն» է: Այլ կերպ ասած՝ ազգայինը յուրահատուկը չէ, տեղական երանգավորումը (կոլորիտը) չէ, հաց-պանիր, ոսկե ծիրան, տատիկ-պապիկ, սառնորակ ջուր ու գյուղական լավաշը չէ: Այդ բոլորը լավ է, բայց անբավարար ոչ միայն ազգայինը ամբողջացնելու, այլև առհասարակ ձևավորելու համար : #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ինձ հայտնի չէ «հայկական ավանդույթ» հասկացության այլ՝ ավելի հստակ սահմանում, քան այն, որ 2000 տարվա ընթացքում հայկականությունը եղել է աշխարհին համահունչ լինելու, քաղաքակրթության զարգացմանը համընթաց քայլելու հաջողված փորձ։ Ավելի կոնկրետ. հայկականությունը, իր ամբողջ ուրույնությամբ հանդերձ, եղել է «արևմտյան» արժեքային համակարգի մաս։ «Հայկական ավանդույթ» հասկացության՝ այլ իմաստներով օգտագործումը, ըստ իս, անորոշ է և կոնկրետությունից զուրկ, հետևաբար՝ անիմաստ։
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Երբ ասում ենք՝ կարևորը մշակութային ներկան է, նկատի ունենք, որ կարևորը ոչ թե մշակութային անցյալով հպարտանալն է, այլ մշակութային ժառանգության լինելիությունն այսօր, որով մշակութային անցյալը վերածվում է ներկայի՝ այսօրվա մշակութային գործընթացի կենդանի մասի:
#ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
«Պահպանենք մեր մշակույթը» կոչն ամենատարածվածներից է Հայաստանում: Թվում է՝ ոչ մի սխալ դրանում չկա: Սակայն վերլուծելու դեպքում ենթատեքստում կարող է զգացվել «ներքին գաղութատիրության» յուրահատուկ երանգ: Ընդհանրապես, աշխարհ -ում պահպանման ենթակա են համարվում նախ էքզոտիկ էթնիկ խմբերի ազգագրական մշակույթները, որոնք հիմնականում զուրկ են այլևս զարգանալու և առաջընթաց ապրելու ներուժից: Այդ մշակույթների նկատմամբ արտաքուստ բարյացակամ վերաբերմունքը կարելի է կասկածի տակ առնել որպես քողարկված կամ բացահայտ գաղութատիրությանը բնորոշ «մեծական» հովանավորչություն բնիկների հանդեպ : Նույն վերաբերմունքն առկա էր նաև սովետական պաշտոնական հովանավորչության ենթատեքստում տեղական (ոչ ռուսական) մշակույթների հանդեպ: #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/