էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
#բոհեմնոց #զրոյց
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 16.03.2019, 21:56:13
― ես եղել եմ հայաստանում սովետի ժամանակ, կիրովականում եմ ծառայել։ ― էլ կիրովական չի, վանաձոր ա։
― ես էլ նրան ասեցի, որ հիմա կիրովական չի, վանաձոր ա։ ― ապրես, դու շեշտէիր նրա, կոնտեքստից դուրս, լինելը։
―ես գիտեմ, որ դու չես սիրում էլեկտրոնային, բայց լսի էլի․ փորձի լսել ինչքան կձգես։ էս սեթը, էմմա, էս սեթը, ես պաշտում եմ էս սեթը, ինձ փրկում ա էս սեթը։ ախ ինչ սպանիչ են անցումները, ինձ լուփել ա էս սեթի վրա։
― ու տէնց մտածում եմ՝ ամենը լաւ կլինի, կը գնամ վանաձոր, տլլ, տլլ։ ― վոյ, դու ապրում ես վանաձորով։
#վանաձոր #լսելիք #էլեկտրոնային #մտքեր #զգացողութիւններ
շատ, ու ոգեւորիչ գրուած ա այն մասին, ինչո՞ւ խցիկդ նշանակութիւն չունի։
ընդհանուր առմամբ վիճելու առարկայ չի՝ խցիկն, ու տեխնիկան գերագնահատուած են, կարեւորն այն ա, ինչ ա մարդու գլխի մէջ, իր ընկալումը, ու ինչպէս ա դա արտայայտւում իր լուսանկարի միջոցով։
հիմա ուզում եմ ասել այն մասին՝ ինչո՞ւ ունի նշանակութիւն խցիկը։ ու ժապաւէնը։ ու խմբագրելը։
շատ սիրուն օրինակ են բերում՝ չէ՞ որ գրամեքենան չի տեքստ գրում, այլ մարդը։ այո, գրամեքենան նոութփեդի պէս բան ա, տեքստի էական յատկանիշը հենց քոնթենթն ա, տեքստը ինքը։
ինձ համար գրքի թղթի որակը նշանակութիւն ունի, բայց դա, ակնյայտ ա, որ էական յատկանիշ չի։
լուսանկարի էական յատկանիշն էլ ա այն, թէ ինչ ա պատկերուած, բայց միակ էական յատկանիշը չէ։ ճիշտ այնպէս, ինչպէս շորի էական յատկանիշը ոչ միայն այն ա ինչ ձեւ ա այն դիզայնած, այլ եւ այդ շորի էական յատկանիշն ա ինչ կտորից ա այն։
այսպէս, մեր ընկալման վրայ ազդում ա, արդեօք լաւ որակով ենք լսում երաժշտութիւն, թէ վատ։
ու այո, երբեմն անորակը՝ էական յատկանիշ ա, բնականաբար, քանի որ անորակը՝ նոյնպէս որակ ա։
ու այդ յատկանիշները տարբեր են ազդում ընկալման վրայ, կախուած ոսպնեակներից, ժապաւէններից, մշակումից, չմշակած լինելուց, պալիտրաներից, երանգներից։
տեսէք, չեմ ասում՝ թող լաւ, դասական գոյներ լինեն, կամ «ժապաւէնային», կամ հարմոնիկ, կարող ա մարդն ուզում ա «տապոր» գոյն խփի, քանի որ էդ բան ա արտայայտում։ նոյնիսկ ճակատին ֆլեշը կարող ա օգտագործուել որպէս գործիք։
ես ինքս սիրում եմ շեշտել, որ ամէն ինչով էլ նկարում եմ՝ ե՛ւ թուայինով, ե՛ւ ժապաւէններով, ե՛ւ տարբեր ժապաւէններով, եւ լոֆայ հեռախօսանման գործիքներով, ու այո, իմ մօտ գուցէ այդ պատճառով նկարները ստեղծում են տպաւորութիւն, որ մի ոճի մէջ չեն, այո, տարբեր կտորներով կարած շորեր են, բայց ըստ քոնթենթի իմն են, իմ մասին են։
առհասարակ, ինձ համար ակնյայտ ա, որ քո մասինը քո ինքնանկարը չի (չնայած ինքն էլ ա քո մասին ասում՝ որ չես ջոկում, որն ա քո մասինը), քո մասինը՝ էն ա ինչ ես նկարում, ու ինչպէս։
ու եթէ «դիսոնանս» գոյներ ունես, էդ միշտ չի նշանակում, որ դեբիլ ես, էդ նշանակում ա, որ էդ ես ուզել անել։
ու ընդհանրապէս, եթէ չես էլ ուզել, սովորաբար, կարծում եմ, ֆոտո֊ի մէջ ամէնը իր տեղն ա լինում, որովհետեւ ինքը այն մասին ա, որ է՛ս մարդը, է՛ս վիճակում, է՛ս զարգացմամբ, է՛ս գիտելիքներով, է՛ս զգացողութիւններով, է՛ս խցիկով, եղել ա ա՛յստեղ, ու բնական ա, որ իր նկարը պէտք ա լինի է՛ս գոյներով, է՛ս ոսպնեակով, է՛ս որակների։ էդ էլ ա ասում իր մասին, նոյնիսկ եթէ նա ինքը գիտակցուած ընտրութիւն չի արել։
կամ եթէ ընտրութիւն չի, բայց գիտակցուած ա։
թերափեւթտներն ասում են՝ ինչ ուզում էք արէք, կարեւորը գիտակցուած լինի։ (:
ու ֆոտո֊ի մէջ ամէնը սովորաբար իրար սազում ա, քանի որ իրականութեան մասին ա, ու հեղինակի մասին ա, եթէ նոյնիսկ նա շատ ուզի ինքն իրեն կեղծել։
ու ես էլ կարող եմ հանգիստ լինել, ինչքան էլ ուզեմ ինձ իմ տեքստերու կեղծել, մէկ ա հասկանալի ա, որ կեղծում եմ, ասենք, ու ինչը, ու ինչի, կամ ում համար։
լոյս ձեզ, որը գուցէ եւ բարի լինի։
այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։
իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։
իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։
այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։
եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։
այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեքնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։
այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։
ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։
այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։
այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։
ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։
ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։
յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։
այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։
գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։
փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։
ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։
զբաղւում ենք էլի։
կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։
բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։
ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։
այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։
դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։
այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեքնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։
ու տենց։
չեմ հասկանում, ինչու են հեռախօսների էկրաններին թափանցիկ ժապաւէններ կպցնում, կամ ինչու են այդ հեռախօսները դնում ինչ֊որ պատեանների մէջ։
այո, հասկանում եմ, որ քերծելուց պաշտպանելու համար է։ բայց այո, թող քերծուի։ կեանք է։ այսպէս նոյնիսկ աւելի լաւ է։ նա պատմութիւն ունի։ յիշո՞ւմ ես, ինչից է այս վնասուածքը՝ քանի որ այն օրը այսինչ յիմար պատճառով անհանգստացած էիր, ձեռքից գցեցիր։ իսկ առանց խազերի պատմութեան սարքը անձնազրկւում է։ անձից անկախ սարք է լինում։
տունն էլ։ ես երբեմն հին տներ եմ տեսնում, ահաւոր դուրս գալիս են ու գիտեմ ինչ հաճոյքով դրանց մէջ կապրէի։ նաեւ այն պատճառով որ պատմութիւն ունեն։ կամ եթէ հին խցիկ ես ձեռքերիդ մէջ պահում, նոյն զգացողութիւնն է։
հ․ գ․ չեմ բացառում, որ մի օր արտադրելու են արդէն քերծած կորպուսով ու ճաքած ապակով հեռախօսներ։ ինչպէս հիմա նորաձեւ է արտադրողի կողմից ճղած ջինեսր հագնել։ ոչ քո, արտադրողի։ եթէ ինքդ ես ճղել, կարող է ամաչես։ ։Պ
այստեղ Փոլն ասում է, ինչ ուղերձներ են գեներացնում մեծ քաղաքները։ երեւանը երեւի թէ իր նշած մեծ քաղաքներից չէ, սակայն փորձեցի գրի առնել ինչ ուղերձներ ունի։ կարող էք աւելացնել մեկնաբանութիւններում։
կարգին լինելու ուղերձ ունի, ընդ որում երեւի քեարթու «ակտիւ փոքրամասնութեան» հաշուին։
ուրախացող լինելու ուղերձ ունի, քանի որ մէկ է այստեղ բանի չես հասնի, գոնէ ուրախանաս։
առհասարակ, ինձ թւում է, որ ինչպէս «ուրախացող», ամէն օր արբեցող Ցիւրիխցի պանկերն էին վհատուած, այնպէս էլ իրականում մեր ամէնօրեայ փաբեցիներն են վհատուած, յոյս կորցրած։ ուրախանալը կապուած է desparate լինելու հետ։
աշխատելու ուղերձ ունի՝ ընտանիք պահելու համար, որովհետեւ ընտանիքի ուղերձ ունի։ ընդ որում աշխատել ոչ ընտանիքի օգտին ուղերձ չունի, այդպիսի աշխատանքը արժէք չունի։ «բարեգործութիւն» են դրան ասում, ու երկրորդ մատը տնկում։
կարգինի ուղերձի մասնաւոր արդիւնքներից է «լաւ տղայի»/«տան աղջկայ» ուղերձը։ ընդ որում ուղերձն այնքան ուժեղ է, որ նրանք ով տան աղջիկ չեն ուզում են լաւ տղայ, իսկ նրանք ով լաւ տղայ չեն, ուզում են տան աղջիկ։
լուզերական ուղերձ ունի՝ «մէկ է ոչ մի բան չես կարող, քանի որ ես չեմ կարողացել, ու ես չեմ ուզում որ դու կարողանաս, ու մենք բոլորս էլ չենք կարող, աւելի լաւ է գնա գործերդ/կեանքդ դասաւորիր, որ գնով ուզում է լինի, ընտանիք պահիր, ու կարեւոր չէ թէ հանրապետական պէտք է լինես այդ համար, կամ արտագաղթել, թուլացիր եւ հաճոյք ստացիր»։
վերահսկողական֊դատապարտող ուղերձ ունի՝ այսպիսինը պէտք է լինես, գոնէ արտաքնապէս, այս ժամին տանը, քանի որ կարգինը դա է, սա էլ առաջինի հետեւանքն է կամ մասնաւոր դէպքը։
երեխայ մնալու, ինֆանտիլ մնալու ուղերձ ունի, անկախ չլինելու ուղերձ ունի։ ի տարբերութիւն արեւմուտքի, ուր մարդուն դուրս կհանեն, ոչ թէ որովհետեւ չեն սիրում, այլ որ սթափուի, զգայ պատասխանատւութիւնն իր համար, ու ինքնուրոյն սովորի լինել, մեզ մօտ պահում են մինչեւ չամուսնանայ, ու խրախուսում են անկախ չլինի յանկարծ, աշխատի/դիպլոմ ունենայ, բայց ոչ այնչափ որ անկախ լինի, գծի իր ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները (իր տունը եւ իր որոշումների անկախութիւնը), երբ ամուսնանայ, մէկ է թելադրելու են, ինչ անի, երբ երեխայ ունենայ, չբաժանուի, եւ այլն, վերահսկողութեան տակ երեխաներին աւելի հեշտ է պահել, քան հասուններին։ մնացէք չհասուն, եւ ճնշէք յաջորդ սերունդին որ իրենք էլ մնան չհասուն։
սրա կողմնակի էֆեկտներից է քաղաքականութիւնը, քանի որ երեխաներին աւելի հեշտ է մանիպուլացնել, խաբել, ստիպել, համոզել։
ու ոչ մի լաւ ուղերձ չեմ գտնում։
լաւ, մի լաւ ուղերձ ասեմ՝
չէ, չկարողացայ պոզիտիւ բան գրել։ :/
նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։
«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։
Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։
Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։
Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։
Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։
Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։
Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։
բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։
Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։
Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։
Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։
Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։
Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։
Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։
Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։
Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։
այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։
մտածում եմ, մեր ուղղագրութինը կարելի է շատ հեշտ «լաւացնել», գիտեմ, որ վիճելի է այդ բառը, եւ բերել աւելի մօտ դասականին, որը, յիշեցնեմ, օգտագործում են ոչ միայն արեւմտահայերէնի, այլեւ արեւելահայերէնի համար սփիւռքի համայնքներում, ընդամէնը անելով երկու քայլ․
— վերադարձնել «ւ»֊ը, ու հետեւաբար, հեռացնել «և»֊ն ու «ու»֊ն որպէս տառ։
— վերադարձնել «է»֊ի կիրառումը։
ւ֊ի մասին․
այո, անգլերէնն էլ է ապրել ուղղագրութեան փոփոխութիւն, բայց անգլերէնում չեն փոխել այն, որ fault գրւում է au֊ով։ մաշտոցն ակնյայտօրէն եւրոպական ազդեցութեան տակ էր, ու իր համար հարազատ էր «ու»֊ն գրել որպէս «ou»։
ոչ մէկի նեարդերին չի ազդում գրել՝ soup անգլերէն չէ՞։ կամ sauce, կամ vault։
այո, ես իրականում «աւ»֊ն «օ»֊ով փոխարինելուց հիացած չեմ։ փորձե՞լ էք երեխային բացատրել, ինչո՞ւ կայ «ո» եւ «օ»։ իսկ ինքներդ հասկացե՞լ էք, երբ սովորում էիք։
ունենալով «ւ»֊ը, մենք վերադարձնում ենք լեզուի մէջ կորած արմատներն եւ սկսում ենք ենթատեքստից անկախ տարբերել ասենք ռազմաւարն ու ռազմավարը։
ունենալով «օ»֊ն տարբերում ենք ասենք հոտն ու հօտը։ ես կարծում եմ, որ սա շահելու մասին է։
իհարկէ, ւ֊ն վերականգնելը նշանակում է որ ունենք ութիւն, ապա նաեւ՝ եան, եւ այլն։
վիւնագիրների մօտեցումը, այնպէս, ինչպէս անում են պարսկահայերը, երեւի աւելի հեշտ է ընկալել։ այսինքն՝ աղւէս, ոչ թէ աղուէս։
— Է֊ի մասին։
Բառի վերջում միայն «է» գրելը միայն հեշտացնում է սովորողի գործը՝ գուցէ, ինչեւէ, գայանէ։ հեշտ է չէ՞։
նաեւ շատ հասկանալի է ինչու սէր֊սիրոյ, գէտ֊գիտութիւն, պէտք֊պիտանի, դէմ֊դիմաց, փոխարէն֊փոխարինող։
Ընդամէնը այս երկու քայլն անելով, մենք զգալիօրէն մօտեցնում ենք երկու ապրող ուղղագրութիւնը առանց դժուարութեան։
Իրականում, այս օ֊ն, է֊ն ու ւ֊ն այնքան կարեւոր են, ինչպէս ր֊ն ու ռ֊ն։ Մենք չենք ուզում խառնել պառկ եւ պարկ արմատները չէ՞։ չենք ուզում կռահել թէ որի մասին է խօսքը։ ապա ինչո՞ւ ենք ուզում կռահել հոտ թէ հօտ, չէ՞ որ դրանք տարբեր են։ անգլիացիներն էլ պատահաբար չէ որ գրում են ship ու sheep եւ շարունակում են գրել։
Ի՞նչն է կարելի թողնել։
Բառասկզբի յ֊ն։
Երեւի ոչինչ, որ գրելիս չհասկանանք, ինչու է Հակոբը իրականում Յակոբ։ Երեւի պարտադիր չէ յիշել, որ՝ յատուկ, յիմար, յանցաւոր, յեղափոխութիւն։ Չեմ տեսնում յիմարի առաւելութիւնը հիմարի համեմատ։ Գուցէ սա դեռ չեմ հասկանում։
Բառավերջի յ֊ն։
Կռահում եմ, որ սա հեշտացնում է ընկալել, ինչու «երեկոյ֊երեկոյեան», «կրիայ֊կրիայի», որտեղից այդ յ֊ն։ Բայց չեմ հասկանում ինչ ենք կորցնում եթէ գրենք «հետո» «յետոյ»֊ի փոխարէն։
երեւի այսքանը։ կարծում եմ, այդ երկու֊երեք պարզ քայլը բնաւ ցաւոտ չեն, ու ակնյայտ շահաւէտ։
սկսեմ նրանից, որ պեդանտիկ (մանրախնդի՞ր) վերաբերմունք ունեմ շատ զանազան դէպքերում։
ունեմ խօսքին՝ երբ գալիս ասում են՝ «ես… ըըը… թոքենի համար», կամ «բան եմ տալիս, չի լինում», ու յոյսով նայում են աչքերիդ, որ հասկանաս։
ես յաճախ հասկանում եմ, բայց յայտնում եմ, որ չեմ հասկանում։ ու հարց եմ տալիս, որ տառապէն, եւ միտքը հասկանալի, ճիշտ եւ հայերէն ձեւակերպեն։
ու երբեմն ստացւում է, որ ինձ միայն թուացել է, որ հասկանում եմ, իսկ իրականում լրիւ այլ բան էին ուզում արտայայտել։
ես բծախնդիր եմ անուանումների մէջ՝ կարեւոր չէ պաշտօնական անուանումը, կարեւոր է քաղաքական մօտեցումը։ ես չեմ ասի «լենինական» կամ «կիրովական», ոչ այն պատճառով, որ այդպիսի քաղաք քարտէզին նշուած չէ, այլ որովհետեւ դա ինձ համար քաղաքական հարց է։ այսօր քարտէզին կայ «միկոեանի փողոց», բայց ես կաշխատեմ այլ ձեւ գտնել տեղանքի մասին տեղեկատւութիւն յայտնելու։
կարելի է նաեւ ասել «աֆրիկեանների շէնքի մօտ», չնայած այն արդեն չկայ։
Ի դէպ, անուանել «նախագահ» նրանց, ով բռնազաութել է իշխանութիւնը, շատ նման է «Լենինական» բառը օգտագործելուն։ Հիմա եթէ չէք ասում առաջինը, ապա եկէք մի ասէք երկրորդը։ (Կամ հանէք խաչը, կամ հագէք տաբատը)։
ես պեդանտիկ եմ վերաբերւում խօսքին, ես չեմ ասի «պէսոկ», քանի որ դա պետականութիւն չունենալու մասին է։ երբ չկար լեզուի մասին օրէնք, որ պարտադրում էր գրել վաճառուող ապրանքների վրայ հայերէն, հայերը նայում էին, կարդում տուփի վրայ ռուսերէն «песок»֊ը, հնչիւնափոխում այն, ինչպէս կարող էին, եւ օգտագործում։ քանի որ դա «պաշտօնական», իսկական անունն էր։
ու եթէ «քա՞նի գդալ պէսոկ» ասողին պատասխանել «շնորհակալութիւն, ինձ շաքարաւազ մի աւելացրէք», նա գուցէ մի տեսակ թարս կը նայի քեզ։ ո՞ւմ տեղն ես քեզ դրել, որ մեզ պէս՝ նորմալ հայերէնով չես խօսում։ ու մոռանալով, որ «նորմալ» հայերէնում «պէսոկ» բառ գոյութիւն չունի, ու որ իր ասած «պէսոկը» պետականութիւն չունեցող ազգի մտածողութեան մասին է։
ես պեդանտիկ եմ նաեւ ծրագրաւորման լեզուների ֆորմալ նոտացիային։ ինձ համար կարեւոր է, որ վերագրումը յստակ տարբերուի հաւասարման նշանից, այսինքն օրինակ կիրառուի a := a * 5 ոչ թէ a = a * 5։
ինձ համար կարեւոր է, որ IF պայման THEN յաջորդականութիւն ֊ից յետոյ յստակ աւարտ լինի՝ END֊ի կամ endif֊ի ձեւով։ Ինձ համար կարեւոր է, որ Օբերոնում «հաւասար չէ»֊ն նշւում է մէկ նիշով՝ «#», ոչ թէ՝ պասկալի (<>) կամ սիի (!=), կամ ադայի (/=) պէս՝ երկու։ Այդպէս սխալի հնարաւորութիւնը նուազում է։
ինձ համար կարեւոր է import֊ի եւ include֊ի գաղափարական եւ պրակտիկ տարբերութիւնը։ կարեւոր է, որ կոմպիլյատորը գեներացնի ինտերֆեյս, «բովանդակային» նիշք ձեռքով գրելու փոխարէն, ու շատ նման բաներ, որ ինձ շատ կարեւոր են թւում, այլ մարդկանց թւում են անկարեւոր, եւ իրենք ասում են՝ «ինչի՞ հետեւից ես ընկել», կամ «ինչո՞ւ խորացար»։
Իսկ հիմա ուզում եմ ասել, որ ես միայնակ չեմ, ու մենք բոլորս՝ դուք էլ, որոշ չափով պեդանտիկ էք լեզուի հարցում։
Զաւէն Նաւոեանը բարքեմփեան ներկայացման ժամանակ, ուր նա պատմում էր հայերէն խօսքի ճանաչման մասին, մասնաւորապէս նշեց, որ այդ համար պատրաստուել է բառարան՝ վերլուծելով Յուքոմի թեքնիկական (այո, ոչ տեխնիկական) աջակցութիւն զանգերի ձայնագրութիւնները։
այսպէս, իրենց բառարանում կան՝ «էդի», «վեկալ», «կարաս», ու նոյնիսկ «պադկլիւչածսյա» բառերը։ (:
այդ ժամանակ ես հասկացայ, որ մենք բոլորս որոշ չափով պեդանտ ենք։
որովհետեւ մեր, կամ ասենք՝ ձեր գրաւոր խօսքը, թէկուզ ոչ պաշտօնական գրաւոր խօսքը, երբ չէք գրում դիմում քաղաքապետարան, այլ շփւում էք ընկերների հետ սոցիալական ցանցում՝ շատ աւելի «ճիշտ» է, քան մեր վերբալ (spoken) լեզուն։
տրանսլիտ այլեւս սովորաբար չի օգտագործւում՝ այս պեդանտիզմը արդեն իւրացուած է։ մարդիկ չգիտակցուած պեդանտիկ են նոյնիսկ ֆեյսբուքում․ գուցէ եւ գրեն «խի», բայց չեն գրի «էդի», «վեկալ», ու «պադկլիւչածսյա»։
այսինքն ձեր մէջ էլ դա կայ։ մնում է հասկանալ, որ ոչ միայն կարդացողին է պէտք յարգել, այլ եւ լսողին։ էլ չեմ ասում, ինքդ քեզ։ (:
եւ այդպէս։
հ․ գ․
ու ոչ թէ «ու տենց», եւ նոյնիսկ «էդպէս», չնայած վերջինը լրիւ գրական բառ է։
ցանկացած բառն էլ, եւ երեւոյթն էլ, որ կեանքում լինում է, կարող է, եւ յաճախ լինում է գրականութեան մէջ։ լաւ գրականութեան, ոչ թէ պարտիական կորեկտ, այն գրականութեան մէջ, որ կեանքի մասին է։
ու իրական կեանքում կան շատ բաներ, որ ես դրական չեմ գնահատում, բայց դրանք կան։ նոյնը ֆոտո֊ի մասին․ ինձ դուր է գալիս այս նկարը, բայց դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս երբ երեխաները ծխում են։
ասենք այսօրուայ ռուսաստանում (եւ վաղուայ հայաստանում) լրիւ կարող են այս նկարը արգելել, որպէս քարոզչական եւ անբարոյական։
ու դա էլ ինձ դուր չի գալու։ ես կարծում եմ, որ շատ լաւ նկար է, ինչպէս նկատել էք։
նաբոկովին արգելում են ոչ թէ իր բնաւ ոչ փողոցային լեզուի համար, այլ այն նրա, որ գրուածը իրականութեան մասին է։ իրենց՝ արգելողներին պէտք են հեշտ մանիպուլացուող դեռահաս, կամ մանուկ մարդիկ, ով հաւատում է միաեղջիւրներին, կամ՝ ինչ֊որ այլ անիրական բանի՝ իրենց ճիշտ կրոնի հետեւոր է։
սա արդեն իմ ընկալման մասին է։ գուցէ «գելն» էլ, «փետն» էլ օգտագործուեն գրականութեան մէջ, ինձ դրանք կոպիտ են թւում։ եթէ ես գրող լինէի, ես կօգտագործէի դա ուղիղ խօսքի մէջ, կամ գուցէ եւ ամբողջ գրքի տեքստը կուզէի ոչ «պաշտօնական» լեզուով լինի։ որպէս լուսանկարիչ ես չեմ կարծում, որ պէտք չէ ցոյց տալ այն, ինչ ինձ դուր չի գալիս։ ես գլամուր ռուսալեզու «երեւան» ամսագիրը չէի սիրում, այն իրական երեւանի մասին չէր։
բայց այն, որ իրականութիւնը բնաւ իմ ճաշակով չի, ես չեմ մոռանում։ ու ես պահում եմ ինձ այնպէս, որ աջակցեմ նրան, որ իրականութիւնը լինի իմ ճաշակով։ ես փորձում եմ խօսել այդպէս, ես փորձում եմ ծրագրաւորել այդպէս։
այո, իրական կեանքի մէջ լիքը կեղտոտ կոդ կայ, յետո՞յ ինչ։
ես հաճոյքով այդ կոդից էկրանահան կանեմ, բայց դա չի նշանակում որ ինձ հաճելի է այդպէս գրել։
վերադառնալով լեզուին, նաեւ ասեմ՝ եթէ ասենք «հեր» չենք իմանայ որ «հօր», քանի որ «հայր»։ այլապէս գուցէ «կի՞լ» ոչ թէ գայլ։ այդ «այ»֊ը ոնց որ reference լինի։
ինձ համար անձամբ հայերէնը «այ»֊երով լի լեզու է (ու դա երեւի պեդանտիզմի հետ կապ չունի)՝ այդպէս, այր, կայարան, կայծակ, կայուն, համաձայն, այո, զայրացած, փայտ, ճառագայթ, արտայայտել, գայլ, լայն, պայքար, խայթ, խայտել, միայնակ, պայման, ցայտ, կամայական, կայմ, քայլ, ձայն, սայլ, այց, պայծառ, կայտառ, փայլ, վայրագ, վայրկեան, յայտ, պայման, վայր, մռայլ, բայ, հմայք, այլեւայլ ու վերջապէս՝ հայ, հայերէն։ ու այդ «այ»֊րը շատ հմայիչ են հնչում ինձ համար։
երբ մեզ պոլիտ կորեկտ են սովորեցնում լինել, ու ասել «ադրբեջանցի», ոչ թէ «թուրք», քանի որ իրենք ուրիշ թուրք են, մտածում եմ, որ երեւի հրէաներին էլ ասել են, մի ասէք արաբ, ասէք սիրիացի, կամ հորդանանցի, կամ լիբանանցի, քանի որ իրենք այլ արաբներ են։ այո, արաբները տարբեր են լինում, թուրքերն էլ են տարբեր լինում, բայց արաբները մնում են արաբ, իսկ թուրքերը՝ թուրք։ ինչպէս գեյերը՝ գեյ, իսկ նեգրերը՝ նեգր։
այնպէս որ ես շարունակելու եմ ասել՝ թուրքերը։ եթէ ճշտելու կարիք կայ, կարելի է մանրամասնել՝ անդրկովկասեան, արեւելեան։ թէ չէ նեգրին չի կարելի անուանել նեգր, իսկ թուրքին՝ թուրք, վաղն էլ կասեն մի ասէք այլմոլորակայիններին՝ այլմոլորակային։
իրականում սա վեբ լոգ էլ չէ։
ցանկացած ձայն խանգարում է կենտրոնանալ եւ գրել, այն ինչ պատրաստւում եմ։ նոյնիսկ թղթի խշխշոցը։
ես յաճախ եմ անդրադառնում այն հարցին, ո՞րն է մարդկայինը, ո՞րը չէ։ էլի նոր չգրուած մտքեր ունեմ այդ մասին։ ու նկատում եմ, որ ոչ միայն այն, ինչ անուանում են «տղամարդկայինն» է նորմալ մարդու յատկանիշ, այլ եւ այդպիսի յատկանիշներ կան, որ «կանացի» կամ «աղջկական» են համարւում։ երեւի ես որպէս «մարդկային» նկատի ունեմ՝ քաղաքակիրթ, հնարաւորինս անկախ հին, ասենք legacy֊ից, հնարաւորինս բանական։ հիմա ասենք, իսկ թոյլի մասին հոգալը քաղաքակի՞րթ է, թէ՞ ծնողական բնազդի հետեւանք։ ինձ թւում է՝ քաղաքակիրթ է։ բայց դա իմ վարկածն է։ գուցէ որովհետեւ ես «արդարացնում» եմ իմ բնազդները։
հիմա էլ այլ բան կը գրեմ։
մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։
նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։
նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։
use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։
ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։
պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։
կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։
այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։
որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։
չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»
դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։
նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։
քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։
թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։
մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։
մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։
ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։
թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։
իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։
կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։
(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։
բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։
դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։
ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։
Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։
Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։
Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։
Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։
Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։
եւ այդպէս
հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։
հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։
իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։
յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։
ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։
այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։
ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։
երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։
ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։
եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։
որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։
իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։
կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։
ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։
բարոյականութիւն բառը չեմ սիրում։
որովհետեւ այն ենթադրում է ընդհանուր կանոնների ցանկ, որին բոլոր հասարակութեան անդամները պէտք է ենթարկուեն, եթէ բարոյական են։ յիշենք նաեւ, որ այն փոփոխւում է ժամանակում եւ տարածքում։
իսկ մարդիկ շատ զանազան են, որ կարողանան հաղորդակցուել նոյն պրոտոկոլի սահմաններում եւ նոյն ձեւով։
այսպէս, քանի որ բարոյականութիւնը ընդհանրացնող է, ես կարծում եմ, որ այն տոտալիտար է։
բռնապետական է։ ու ընդհանուր առմամբ, բռնութեան մասին է։
բարոյականութիւնը՝ բռնութիւն է, անձի վրա բռնանալ է։
ու ապա ես օգտագործում եմ էթիկա բառը, որպէս հասկացութիւն, որը սահմանում է այս եւ այս մարդու յարաբերութիւնը։ ամէն երկուսի յարաբերութիւնը ունիկալ է, անկրկնելի։
ու ապա ամէն երկուսի միջեւ հաղորդակցման կանոններն են ունիկալ։
էթիկայի պարզ օրինակ․ դու ինձ ասել ես որեւէ մի բան։ ես տարածել եմ։ կարող է օկ ես, որ տարածեմ։ կարող է՝ ոչ։ կախուած է տարբեր զանազան մանրուքներից։ ու դա մենք ինքներս ենք որոշում, սովորաբար առանց պայմանագիր կազմելու, ու իրար հասկանում ենք։
ու սա ընդհանուր կանոնների մասին չէ։ սա կոնկրետ այս մարդու եւ այս մարդու մասին է։
շատ լիբերալ է։ անձնաւորուած։ բողոքական։ ոչ ուղղափառ։ ազատութեան մասին է։
հենց այդպէս։
երկար ժամանակ ես նուէրների ընդդիմախօս էի։ հիմնականում այն պատճառով, որ կարծում էի որ չափազանց յաճախ դրանց դրդապատճառը հաճոյանալն է, ինքնացուցադրուելն է։ նուէր անելով մենք ցոյց ենք տալիս ինքներս մեզ, տեսէք ես ինչ լաւն եմ, ես քեզ ինչ լաւ գիտեմ, եւ դրանով մի տեսակ կաշառում ենք մարդուն, մանիպուլացնում։
եւս մի շատ տարածուած դրդապատճառ՝ հաւանութեան արժանանալն է։ ընդունուած լինելն է։ որ քեզ աւելի շատ սիրեն։
ու թւում է թէ, ինչքան աւելի լաւ(կամ թանկ) նուէր անես, ապա այնքան աւելի շատ պիտի սիրեն։ այսինքն սա շուկայական յարաբերութեան մասին է։ ու սա շատ էին անում ոչ միայն միջին դարերում։ հիմա էլ է տարածուած։
ու եթէ ես չեմ գրել այդ մասին, ապա գուցէ այն պատճառով, որ անիմաստ էր գրելը։ ես շատ ուրախ եմ, որ դա չի գործում։ մարդը ընդունուած չի լինի իր նուէրի համար։ երբեք։ մենք բաւական խելացի ենք, որ տարբերենք որն է խայծը։
ինչպէ՞ս անել, որ նուէր անես, եւ շուկայ չստացուի։ ինձ մի հատ «լազեյկա» էի գտել, թոյլ էի տալիս միայն ոչ նիւթական նուէրներ։ եւ անել եւ ստանալ։ հիմա սա մոլորութիւն եմ համարում։ նիւթականը կապ չունի։ կապ ունի դրդապատճառն եւ մօտիկութիւնը։
նախ դրդապատճառի մասին․
երբեւէ մի բան արե՞լ էք ընկերոջ, բարեկամի, մօր, քրոջ, եղբօր համար՝ որովհետեւ ուզում էք տեսնել այդ իրենց դէմքը։ այդ իրենց ուրախ վառուող աչքերը։ ու զգալ ի՜նչ երջանիկ ես դու, երբ նա երջանիկ է։ որովհետեւ դու տխուր ես, երբ նա տխուր է։ ու քեզ ցաւում է, երբ իրեն ցաւում է։
եւ ես կարծում եմ, որ սա ձեւացնելն շատ բարդ է, եթէ ոչ անհնար։
ու ինձ թւում է, շատ լաւ է ինքդ քեզ հարցնել, համոզուած լինելու համար։ ինչո՞ւ ես դա անում։ ի՞նչ ես ուզում։ ու ո՞ւմ համար ես անում։ եթէ ընդունես, որ ինքդ քո, որ դու լաւ զգաս, որ նա լաւ է զգալու, ապա երեւի այո, հենց այս դէպքն է։
իսկ հիմա անցնենք մօտիկութեանը, մտերմութեանը․
այստեղ պէտք է ասել, որ պրակտիկօրէն ամէնը, ինչ մենք անում ենք՝ նուէր է։
որովհետեւ ոչ մէկ ոչ մէկին ոչ մի բան պարտական չէ։
ու մենք ապա շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։
ու ես չեմ կարծում, որ կարելի է մարդկային յարաբերութիւնները դիտարկել որպէս շուկայական, օրինակ՝ նա ինձ տալի՞ս է այսպիսի շփում, ես նրան վճարում եմ համարժէք։
կարելի է դա բացատրել եւ այսպէս՝ մենք իրար նուէրներ ենք անում, ու չենք հաշւում։
իսկ ուզո՞ւմ ենք, թէ չէ՞նք ուզում տալ֊ստանալ, դա արդեն այն մասին է, թէ ինչքանով ենք մօտ։
այդ պատճառով էլ սովորաբար անկապ մարդկանցից նուէր չեն վերցնում։ չեն էլ տալիս իրենց։ բոլոր իմաստներով։ մօտ մարդկանց ենք տալիս։
եթէ շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։ եթէ կաշառք չէ։ եթէ առեւտուր չէ։ բայց ապա երկու կողմն էլ ընդունում են, որ դա առեւտուր է, նոր են մասնակցում դրան։
ու եթէ անում ես նուէր, քանի որ ասենք քեզնով այլեւս հետաքրքրուած չեն, կամ ուզում ես քո մասին հոգան, միեւնոյնն է, միայն հակառակ արձագանքն է լինելու։ կարող եմ խոստանալ։ ։Ճ
այնպէս որ, ինչպէս ասում էին փիլիսոփաները՝ «քենթ բայ մի լաւ»։ այո, հենց այդպէս։
սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝
երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։
այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ
ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։
եւ այդպէս
մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։
իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։
այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։
http://norayr.am/weblog/uploads/2015/04/Acoustic_Feedback.ogg
եւ այդպէս
ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։
վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։
ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։
ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։
ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։
ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։
այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։
այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։
այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։
հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեքնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեքնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։
եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։
այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։
Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։
այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։
նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։
կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։
սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։
եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։
մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։
ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։
մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։
այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։
ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեքնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։
որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։
տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։
Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։
այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։
եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։
քանի որ ուրիշն է քեզ գրանցողը, ապա ամէն անգամ մարդ կորցնելիս, դու կորցնում ես ինքնութիւններիցդ մէկը։
եւ այդպէս
Դովլաթովը գրում էր՝ «կոմունիստներից վատ միայն հակակոմունիստներն են»։
Դա յիշեցի, քանի որ ուզում եմ գրել, թէ ինչ մտքեր էին պտտւում գլխումս «ես քաղքենի» եմ երգի հետ ծանօթանալուց ի վեր։
ի՞նչ է հիմնականում ասւում երգի մէջ՝ «ես քաղքենի եմ, ես անում եմ այս ու այն հասարակութեանը ոչ օգտակար գործերը»։
այդ խմբին, երաժիշտներին, ես իհարկէ հասկանում եմ։ իրենք զզուած են, իրենք «ֆրութրեյթդ» են։ ու արտայայտում են դա երգով։
դա ես կարող եմ հասկանալ։ ի՛նձ դա բարդ չէ բնաւ։
սակայն ես ուզում եմ անել այն, ինչ ինձ բարդ է՝ դնել ինձ ոչ թէ այս խմբի անդամների տեղ, այլ այն Վալոդի, կամ Ժենյայի, ում մասին են, ընդհանուր առմամբ երգել, ու ով դա, գուցէ պատահաբար լսի։ Ի՞նչ է նա զգալու։ Կարծում եմ՝ գրողի ծոցն է ուղարկելու այդ բառերը, խմբի անդամների հետ միասին։ Իսկ եթէ իմանայ, որ խմբի անդամները յստակ կուսակցութեան անդամ են, չի բացասւում, որ կամրապնդի այդ կուսակցութեան հանդէպ իր բացասական վերաբերմունքը։
փաստօրէն, այդ կերպ ընդգծւում են, նշւում են, յստակեցւում են որոշակի խմբի կոնտուրները՝ դու այդ խմբի մէջ ես՝ վատն ես, ես այդ խմբից դուրս եմ՝ լաւն եմ։ Այսինքն, «ես քաղքենի եմ»֊ը տարանջատում է հասարակութիւնը, ոչ թէ միաւորում այն որեւէ քաղաքական դիրքորոշման շուրջ։
Ի տարբերութիւն, «Լաւ էլու» «ես ուրիշեմ»֊ը դա չի անում, քանի որ բոլորս էլ ուրիշ ենք, ինչ֊որ կերպ։
Ի դէպ, ես չեմ կարծում, որ չքաղքենի զանգուածը պէտք է զբաղուած լինի որեւէ այլ զանգուած «քաղքենի» պիտակաւորելով։ Դա հենց իրենց թիրախի՝ քաղքենիների զբաղմունքն է սովորաբար լինում։ Բայց սա չէ կարեւորը։
Ակնյայտ իրողութիւն է, որ այդ Վալոդը, ու այդ Ժենյան, ում երգը ծաղրում է, իրենք մեր կողքը ապրում են, նոյն շէնքում, իրենք մեզ հետ աշխատում են նոյն հարկում, իրենք մեզ հետ երթեւեկում են նոյն երթուղայինների մէջ։ Ու իրենք ոչ մի տեղ չեն անհետանալու երկրի երեսից։ Իսկ երբ անհետանան, ասենք բնական աղէտի, կամ պատերազմի պատճառով, կամ ծերութիւնից, ապա հաւանական է, որ մեզ հետ միասին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ այդ Վալոդը, եթէ նա ոստիկան է, այնքան պատրաստ չլինի կրակել խաղաղ ցուցարարներին, իսկ Ժենյան, եթէ նա ուսուցչուհի է, այնքան էլ պատրաստակամ չմասնակցի կեղծիքներին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ Վալոդն ու Ժենյան գան հանրահաւաքի այդ երաժիշտների հետ միասին, եւ քայլեն իրենց հետ ուս ուսի երթի ժամանակ։ Եւ չէ՞ որ այդ մասին է «համազգային» բառը։
իրականում երաժիշտներն ու «վալոդները» շատ աւելի ընդհանուր բաներ ունեն, քան իրենց գուցէ թւում է։ Օրինակ, ունեն լիքը ընդհանուր խնդիրներ։
Ու ապա, օրինակ ընդգծելն այդ ընդհանուր խնդիրները շատ աւելի օգտակար է առողջութեանը հասարակութեանը, քան օրինակ, պիտակաւորելը մեր կողքիններին, եւ բաժանելը մեզ ըստ այդ պիտակի։
Վալոդն ու Ժենյան, իհարկէ, իրենց մեղքի պատառն ունեն։ Բայց իրենց չի պէտք հարուածել արուեստագէտին։
Հարուածել պէտք է նրանց, ով ունի իշխանութիւն, ով ունի ուժ, նրանց, ով կազմակերպում է Վալոդի եւ Ժենյայի քննադատուող գործունէութիւնը։
«Ես օլիգարխ եմ, օլիգարխ», կամ «ես օպրիչնիկեմ, օպրիչնիկ», կամ ես «նախագահի բարեկամն եմ, բարեկամ, եւ իմ ուզածով կը քշեմ փողոցներով, կը քշեմ, եւ ում ուզեմ տակը կը գցեմ, կը գցեմ, ու ինձ այդ համար բան չի լինի, չի լինի»՝ հաւասարապէս հարազատ է եւ Վալոդին, եւ պանկին։
Եւ ի վերջոյ, կարող է ստացուել, որ Վալոդը, Ժենյան, եւ այդ պանկը կանգնեն իրար կողք հրապարակում եւ միասին քայլեն երթի ժամանակ։ Ու դա բնաւ էլ վատ չէր լինի։
Ու ես չեմ ասում՝ վատ են անում, երգում են։ Կամ ինչ պէտք է երգեն։
ես ասում եմ, որ իմ կարծիքով սա հասարակութեանը ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ միաւորող երգ չէ։
եւ այդպէս
այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։
բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։
քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։
ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։
ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։
այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։
սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։
իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոյի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։
ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։
ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։
իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։
սկզբից դու անջատում ես չաթը։
քանի որ մենակ ես այդ մարդկանց հետ։
այնտեղ այսպէս է լինում՝
քեզ գալիս է ռեքվեսթ, դու անում ես ռեսփոնս։
խնդիրը ռեքվեսթը չէ, խնդիրը հայցի պարունակութիւնն է, ու որոշակի պատասխանի ակնկալումը։
յետոյ դու մտածում ես, որ խելախօսը ձեռքին բռնելը անիմաստ է,
քանի որ դու չես սպասում ոչ մի մեյլի, ինչպէս Քոհեն Լեթը զրօ թեորեմի սպասում էր զանգի։
այն արդեն կոմունիկատոր չէ։ այն դարձել է ընդունիչ։
խելախօսով դու կարդում ես առանց մեկնաբանելու։ ասենք գիրք։
ինչ֊որ մէկը այդ գիրքը հեռարձակել է։ գրել է։ ու նա չգիտի որ դու կարդում ես։
գիրքը ռադիո֊ի պէս է։
այն հեռարձակւում է, այն կարելի է «բռնել» ու լսել, կամ չէ։
այստեղ չկայ ռեքվեսթ ռեսփոնս, այսինքն իրենք չեն կարող լինել «մալֆորմդ»։
դու էլ ես գրում ինչ֊որ բան ասենք մատեանում, կամ թէկուզ գիտհաբում, ու դա հեռարձակում է։
տեսնում ես, որ մեկնաբանութիւնները նորմալ չեն աշխատում, սկզբից փորձում ես սարքել, յետոյ չես կարողանում հեշտ սարքել, ու չես էլ ուզում ջանք թափել։
քանի որ չես սպասում մեկնաբանութեան ինչպէս Քոհենը՝ զանգի։
ու ամենահաւէսն այն է, երբ դու անում ես ինչ֊որ բան այլ մարդու համար, առանց առնել վաճառելու, չես սպասում ի պատասխան ոչ մի բան։ չես էլ ուզում «գրաւել»։ ոչ իր ուշադրութիւնը, ոչ էլ իրեն։ նա բերդ չէ։ դու հեռարձակում ես։
այսինքն չես անում որ ստանաս։
ոնց որ գցես լապտերի ճառագայթ մարդու վրայ, նա էլ կարող է գցել իր ճառագայթը քո վրայ։ իսկ յետոյ այդ ճառագայթներով դուք սովորում էք շփուել։ ու դա բարդ է, պրոտոկոլ ձեւաւորելը, իրար հասկանալը։
դա երկար պրոցես է, մտերմութիւնը մի անգամից չի ստեղծւում։
եւ յուրաքանչիւր հաստատուած յարաբերութիւնը ուրոյն է, քանի որ այն ունի անկրկնելի հաղորդակցման պրոտոկոլ։ ու անկրկնելի պատմութիւն։
իսկ ուրոյնը՝ անգին է։ անկրկնելին՝ անգին է։
իսկ առնել ծախելը՝ դա է խնդիրը «հաճելի մարդկանց» հետ։
իրենք ինչ֊որ բան են անում որ ինչ֊որ բան ստանան։
իսկ երբ գիտեն որ չեն ստանալու, չեն անում։ սա հեռարձակում չէ։ շուկայ է։
ասենք, իմ խնդիրը «հաճելի մարդկանց» հետ այն է, ով բարի են, ուզում են քեզ համար բան անել, հաճոյանում են, որ չեմ հասկանում, ի՞նչ է մտքին։ ի՞նչ է ուզում։ դա վստահութիւն չի առաջացնում։
հաճելի մարդիկ չեն կարող խորը յարաբերութիւններ հաստատել, քանի որ իրենք թաքնւում են այդ հաճելի լինելու հետեւը։
մի հատ էլ խնդիր կայ, ռադիո֊ի յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի ընդունիչներ կան, ով կարողանում են բռնել քո հեռարձակած յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի էակներ կան, ով ունակ է կարդալ քո գրած կոդը, կամ օգտագործել, կամ ում պէտք է։
արդե՞օք այդպիսի էակ կայ, ով ունակ է «բռնել» քեզ, լսել քեզ, հասկանալ քեզ, ընկալել քեզ, ընդունել քեզ։
իհարկէ կան էակներ ով բռնում են։ լսում են խշշոց, կամ իրենց թւում է դա սուլոց է կամ քամի։
կամ ծովի ալեկոծի ձայն։
ու իրենք քեզ ուզում են, ասում են՝ սիրուն խշշոց է, կամ սիրուն սուլոց է։ ու դու գիտես որ չեն կարդում քո տառերը։ չեն լսում քո արտայայտածը։ ու չեն էլ ուզում սովորել։
մէկ մէկ իրար խշշոցներն են հաւանում, ու իրենց թւում է, որ երբ իրար համար խշշում են՝ մտերմացել են։
չբռնւող յաճախականութեան օրինակն է այն կէտը, ով մենակ է, քանի որ այլ յաճախականութեան վրայ է հեռարձակում։
Ձեր զննիչը չի հասկանում աուդիո էլեմենտ
իրեն այլ կէտերը չեն լսում։ նա այլ կէտերի հետ չի շփւում։
ո՞ւմ պատճառով է։ նա՞ է սխալ, որ այդ յաճախականութիւնն է կիրառում, թէ՞ իրենք, որ այլ։ ոչ մէկն էլ սխալ չէ։ պարզապէս մէկը իրեն վատ է զգում, մէկը՝ լաւ։
այսպէս դու ծնւում ես, կամ ձեւաւորւում ես ինչ֊որ ձեւ, որ քեզ լաւ զգաս, կամ վատ։ ։Ճ ուրիշ տարբերակ չունես։
նա հեռարձակում է։
ես հեռարձակում եմ։
ու տենց
մտածում եմ, գուցէ մեզ ձգում են ստեղծագործող մարդիկ՝ ֆոտո անող, գրող, գիտնականներն, հաքերները, քանի որ իրենք իրենց յոյզերն արտայայտում են գործի միջոցով, մենք դրանք ենք ընկալում, մարդուն ենք որոշ չափով հասկանում իր յոյզերը շօշափելիս։ ու այդպէս յուզական կապ է ստեղծւում մեզ մօտ։
մտածում եմ, յոյզեր բոլորն ունեն (երեւի թէ ։Ճ), անկախ նրանից, արտայայտո՞ւմ են դրանք հրապարակային, ու անկախ նրանից, թէ ինչպէս՝ տեքստ գրելով թէ նկարելով, թէ ոչ մի ձեւ, կամ ինչ֊որ ահաւոր կենցաղային բան անելով։
ի դէպ, նաեւ արդեն կարող եմ ձեւակերպել ինչով ինձ դուր չի գալիս իմ մատեանը(եւ այսինքն ես)․ անկապ լուրջ լուրջ փիլիսոփայում եմ, յոյզեր չկան, փակ եմ, կամ հազուադէպ են լինում այդպիսի գրառումներ։
ես հասարակ մարդ եմ, ինձ վեհութիւնը չի ձգում, ինձ մարդիկ են ձգում, բոլորն էլ ունեն յոյզեր, ուզում եմ շփուել այդ հասարակ մարդկանց հետ եւ ծանօթանալ իրենց յոյզերին։ ուզում եմ էմփաթիա զգալ։
ու տենց
դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։
մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։
ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։
ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։
նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։
«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։
«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։
«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։
«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։
Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։
Օրինակ․
«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։
«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։
Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։
Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։
«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։
«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։
Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։
Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։
Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։
Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։
Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։
Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։
Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։
Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։
Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։
Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։
Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։
Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։
Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։
Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։
Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։
Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։
Փորձենք։
«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։
«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։
«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։
«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։
«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։
Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։
Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։
ի՞նչ անել։
երեւի այսպէս․
«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։
«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»
Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։
Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։
Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։
ու տենց
«Ջանգո անչեյնդ»֊ի ամենակարեւոր կերպարնեցի է ինձ համար այն սեւ պառաւ ստրուկը, ով մինչեւ վերջ պաշտպանում էր իր տէրերի շահերը։ Մեզ մօտ էլ Հայաստանում կան լիքը մարդիկ ով մինչեւ վերջ պաշտպանում են ՌԴ֊ի, ՄՆ֊ի, ու ում ասես շահերը, միայն ոչ մեր։ Երբ իրենց հետ շփւում եմ, այդ ծերուկ ստրուկին եմ յիշում։
#մտքեր #կինո #տառանտինո #ջանգո #ազատութիւն
մարդիկ երբ վատ են զգում, հակում ունեն իրենց աղէտների մէջ մեղադրել այլ մարդկանց, կամ պատճառաբանել իրենց տապալումները ինչ֊որ արտաքին գործօններով։
իսկ ես նկատում էի, որ ես ինձ այնքան էլ վատ չեմ զգում երբ մտածում եմ, որ ինձնից այնքան էլ կախուած չէր այն ինչ կատարուել է։
սակայն ես ինձ վատ էի զգում, երբ մտածում էի, որ ես եմ, ով սխալ թոյլ տուեց, ես եմ, ում չիմացութիւնը, թուլութիւնը, անտեղեակ լինելը, անպատրաստ լինելը, բաւական չզարգացած լինելը կամ պարզապէս չհասկանալը ինձ բերեց այդ վիճակին։
ու դա՝ երբ ես ինձ եմ պատասխանատու զգում, ոչ թէ մեղադրում եմ աչ ու ձախ, բերում է նրան, որ ես ինձ սկսում եմ վստահ զգալ, լաւ զգալ, երբ հասկանում եմ, զարգանում եմ, տեղեակ եմ, արդեն գիտեմ, պատրաստ եմ, այսինքն ես յաջորդ անգամ ինձ այլ կերպ կը պահեմ։ դա ամէն ինչ փոխում է։
սա վստահութեան ու հանգստութեան աղբիւր է։
իհարկէ, դեռ շատ բաներ կան սովորելու ու զարգանալու, ու բարդ է ասել, քո այսօր իմացածից որն էր այբուբենը, իսկ որն էր կոդոգեներատոր սարքելու փորձը։ բայց անցեալն անցեալում է, երբ ես տառերը չգիտէի, ու ապագան առջեւում է, ուր ես տառասխալ չեմ անի, ոչ էլ գլոբալ փոփոխականներն եմ չարաշահելու։
ու տենց
գիտես, հիմա ինձ թւում է, որ անիմաստ հարց է «ինչու»֊ն։
նախ, այն կարող է ստիպել քեզ եւս մի «ինչո՞ւ» հարցնել, իսկ յետոյ բերի մի շարք ինչուների, ու դա նման է ինչպէս է շունը պոչի հետեւից ընկնում։
յետոյ էլ, այդ հարցը ուղարկում է մարդուն անցեալ, ու նա փորձում է հասկանալ ինչո՞ւ, ու սկսել ինչ֊որ ռացիոնալիզացիաներ գտնել, ու շատ հաւանական է, որ իրականը չգտնի։
նաեւ, երեւի «ինչո՞ւն» իրականում պարունակում է մի այլ հարց։ ասենք՝ «ես ինչ֊որ բա՞ն եմ սխալ արել»։ ու գուցէ աւելի լաւ է այդ այլ հարցը գտնել ու հասկանալ ինչն է ինչու֊իդ աւելի ցածր լեւելում։
ամէն դէպքում, պատասխանը, ինձ հիմա թւում է, բնաւ էլ լոգիկայի, մտքերի մասին չէ։
պատասխանը էմոցիաների, զգացմունքների մասին է։ ու աւելի լաւ է փորձել հասկանալ ինչ է մարդը զգում, քան հարցնել «ինչո՞ւ», ու ոչ մի բան չհասկանալ։
#մտքեր #ինչո՞ւ #ուտենց
ամէն մէկս ունենք մեր վախերը, խնդիրները, ցանկութիւնները, ձգտումները։ ու ամէն մէկս փորձում ենք ձեւ գտնել, որ լաւ զգանք մեզ, կամ գոնէ վատ չզգանք։
մարդու ամենակարեւոր յատկութիւններից է իրեն ուրիշի տեղ դնելը, ուրիշի այդ վախերն ու ձգտումները հասկանալը։
քչերն են կարողանում, ինքս էլ եմ ուզում զարգացնել այդ յատկութիւնը, ու շատ եմ գնահատում նրանց, ով կարողանում է, ունի։
http://www.youtube.com/watch?v=tO8ouAHLe-Q
_ուտենց_
**դիսքլեյմեր․ այս բլոգում դաւաճան չկայ։
եթէ ինչ֊որ բացասական բան էք կարդում այս տեքստի մէջ, դա ձեզ մասին չէ։ ում մասին կարող է լինել, ինձ երբեք չի կարդում։ իսկ հիմնականում ինձ մասին է։ նաեւ շատ բացասական բաները։ բայց ես միեւնոյն է ձգտում եմ դրական լինել։ որ ինքս ինձ դուր գամ։**
ամբողջականութիւնը՝ ինթեգրիթի֊ն տեղեկատւական անւտանգութեան (information security) եզր է։ այն, իհարկէ, ՏՏ֊ից շուտ էլ կար, ինչպէս եւ հաքերները։
Օրինակ, երբ մարդիկ բանկային չեքի վրայ գրում էին թիւը, այն պէտք է գրուած լիներ բառերով։ Ակնյայտ է, որ եթէ թիւ է գրուած, այն աւելի հեշտ է դարձնել այլ թիւ, քան բառերը փոխել։ Եթէ գրել ես 100՝ այն կարելի է սարքել 1000 իսկ եթէ գրել ես՝ «հարիւր», ապա այն «հազար» սարքելն ասենք աւելի բարդ է։
Այսպէս, մենք օգտագործում ենք կրիպտոգրաֆիկ հեշեր մեր նիշքերի մատնահետքերը վերցնելու համար, ու համոզուելու, որ դրանք չեն փոխուել։
Օրինակ, սովորաբար իսո պատկերների պանակում սպասարկիչների վրայ լինում է նաեւ sha-1 կամ md5 հեշերով մի նիշք, որ համոզուես որ քաշածդ իրօք յստակ պատճենն է այն նիշքի, որը սպասարկիչի վրայ էր։
Կարծում եմ, կարելի է մարդկանց մասին էլ այդպէս ասել։
Լինում է, որ ինչ֊որ ցնցումներից յետոյ մարդիկ ահագին փոխւում են։ Իրենց համար կարեւոր բաները դառնում են անկարեւոր։
Ես նկատի չունեմ, որ ասենք երեկոյեան ուժեղ վէճ էր, իսկ առաւօտը արթնանում ես, ու մտածում ես, որ հաստատ չարժեր այդպէս։ Դա իրօք չարժեր։ Կամ ինչ֊որ թուլութեան պահեր բոլորն էլ ունենում են, ու լինում են ոչ իրենց սովորականի պէս։
Ես այն մասին եմ, երբ մարդիկ հրաժարւում են հիմնական, կարեւոր արժէքներից ու հաւատքից։ (Այո, հաւատքից, ես հաւատում եմ որ աստուած չկայ)։
Ու ես կեղծաւորութեան մասին չեմ, երբ ասենք մէկը պացիֆիստ էր, իսկ դառնում է արիւնարբու ազգայնամոլ։ Ուրեմն իրական պացիֆիստ չէր։ Կամ այն տղան որ այնքա՜ն ազատ ԾԱ֊ից էր խօսում, բայց արի ու տես իր խելախօսում վխտում են սեփականատիրական ծրագրերը։
Չէ, ես այդ մասին չեմ, այլ ցնցումներից առաջացած փոփոխութիւնների մասին եմ։
Երբ նիշքը կարող է փչանալ, վնասուել, բայց եւ կարող է bzip2֊ի պէս ինքն իրեն վերականգնել։ Կամ չի կարող։
Ու այստեղ մտքիս գալիս է մի այլ օտար բառ, որն արդեն վստահ չեմ ինչպէս թարգմանել՝ քոմիթմենթ։
Քոմիթմենթը շատ կարեւոր որակ է, յատկութիւն է։ Սովորաբար այն օգտագործում են այլ մարդկանց հանդէպ զգացմունքների, վերաբերմունքի մասին խօսելիս։
Իսկ ես նկատի ունեմ քոմիթմենթ ինքդ քեզ, քո համոզմունքներին։ Չի նշանակում, որ դրանք պէտք է երբեք չվերանայուեն, իհարկէ։ Լաւ է որ վերանայւում են։
Ու մեծ հարց է՝ ո՞րն են քոնը, իսկ որոնք քոնը չեն բնաւ։ Ասենք կարող է բարդոյթ է, կամ օբիժնիկութիւն։ Դրանց վրայ դողալ, ասել վայ, իմ բարդոյթը չկորցնեմ, իմ ատելութիւնը չկորցնեմ, անկապ է։
Ատելութիւնն ու բարդոյթը երբեք էլ քոնը չեն, օտար են քեզ։
Բայց եւ ինձ շատ է դուր գալիս, երբ մարդիկ իրենց (երբ իրենցն է) հաւատքից ու արժէքներից չեն հրաժարւում, երբ ծանր ժամանակ են ունենում։ Կամ երբ կապում են դրանք այլ անձի հետ։
Ասենք մէկը շատ ձախ էր, բաժանւում է աջ է դառնում, իսկ քանի որ իր աղջիկը հիփսթեր էր՝ զզւում է հիփստերներից։
Կամ այն տղան կարծես ուներ չմանիպուլացնելու համոզմունք, ու մէկ էլ տեսնում ես «թիզ» է անում մարդուն, որ ռեակցիա լինի։ Կամ մի բեմադրութիւն անում իր կեանքի մասին, որը սուտ է։ (ինչը սոց․ ցանցերում շատ ընդունուած է)։
Կամ մտածել․ այն մարդը ինչ ասում էր, այլեւս չեմ ընդունում, իսկ առաջ ընդունում էիր։
Եւս մի լաւ բառ՝ ընդունել (աքսեփթանս)։ Չնդունելը՝ դիմակայել է։
Իսկ «Դիմադրելը անօգուտ է», ինչպէս գիտենք մի լաւ գրքից։
Իսկ չդիմակայելն ու ընդունելը ազատութեան մասին են։
Անկախութեան մասին են։
Երբ իմ ես լինելը, ու իմ լաւ եթէ չասենք, գոնէ օկ լինելը անկախ է այլ, երրորդ հանգամանքներից։
Քանի որ ես անկախ ինձ հանդէպ վերաբերմունքից կարող եմ շարունակել լինել ես, ու լինել օկեյ։
Իմ այս գործը չի՞ ոգեւորում շրջապատիս մարդկանց։ Բայց եթէ վեբ կայք կամ անդրոիդ ափ գրէի, կոգեւորե՞ր։ Բայց ես անկա՞խ եմ իրենց ոգեւորութիւնից, թէ՞ կախուած։ Ի՞նչն է ինձ համար աւելի կարեւոր։
Ես ընդունում եմ էս տաքսիստին, ու էն կողքի սեղանի լացող երեխային, թէ՞ ես սկսում եմ դատել իրենց․ «երեխան զզուացնող է, տաքսիստը՝ անգրագէտ»։ Դրանից օգուտ չի լինում, ոչ էլ փոփոխութիւն, անիմաստ էներգիայի ծախս է։ Երեխան եւ տաքսիստը ունեն իրենց կեանքը, իրենց պահանջները, իրենց ցանկութիւնները, ու ես ոչ մի կոնտրոլ դրանց վրայ չունեմ, ու շատ լաւ է որ չունեմ։
Ես օկեյ եմ, անկախ իրենց վարքագծից։ Ես անկախ եմ իրենցից։
Այստեղ է գալիս ազատութիւնը, երբ ընդունում ես այն, ինչ կատարւում է, եւ չես դիմադրում, այլ քո մասին ես մտածում։ Հիմա նա վատ է քշում, ես ի՞նչ անեմ, որ չխփեմ։ Որ ինձ լաւ լինի։
Ես իրենից անկախ եմ։ Նա՝ ինձնից։ Ես չեմ կարող անել այնպէս որ նա լաւ քշի, ու չեմ էլ ուզում կեանքս նուիրել իրեն կրթելուն։ Բայց ես անկախ եմ, ես անկախ եմ այն քեարթից ով ֆրազ է շպրտել իմ հետեւից, քանի որ այն տեղ չի հասել, իր ազդեցութիւնը չի ունեցել, ինչպէս նախատեսւում էր։ Ես պէտք է զգայի վիրաւորուա՞ծ։ Ես ազատ եմ այդպէս չզգալ։ Քանի որ անկախ եմ ու ամբողջական։
Ինձ դո՞ւր է գալիս օրեր շարունակ կոդ գրել ջնջելը, այսպէս ու այնպէս փորձելն ու արդիւնք չունենալը։ Ես լա՞ւ եմ զգում դրանից։ Հիմա ի՞նչ տարբերութիւն թէ ես չեմ կարող ոչ մէկին արդիւնք ցոյց տալ։ Թող ուշ լինի, բայց այնպէս, ինչպէս ես լաւ եմ համարում։ Ու իհարկէ, թէկուզ անդրոիդ ափ սարքեմ, ընկերներին տամ, իրենք շատ հաւանական է, չեն օգտուի։ Քանի որ իրենք ուրիշ են, իրենց կարեւոր չէ այն, ինչ ինձ է կարեւոր։ Ես օ՞կ եմ այդ հետ, թէ՞ ուզում եմ իրենց դուր գալ։
Ուզելով ուրիշին դուր գալ, կորցնում ես ոչ միայն ինթեգրիթի֊ն՝ այլ հետեւաբար կորցնում ես քոմիթմենթը ու ազատութիւնդ։
Ու լաւ չես զգալու քեզ։
Գուցէ շոյուած զգաս, բայց լաւ չես զգալու։
Աւելի լաւ է չշոյուած, բայց լաւ զգալ, իմանալ որ քոմիթեդ ես, ու անկախ ես։
Շատ լաւ է ժամանակ առ ժամանակ ինքդ քո վրայից md5sum հանել։
Քանի որ ինթեգրիթին՝ ինքդ քեզ քոմիթմենթի, ինքդ քեզ, եւ ուրիշներին ընդունելու, եւ որպէս արդիւնք ազատ, անկախ լինելու մասին է։
եւ այդպէս
Ժապաւէնով լուսանկարելը նման է թղթի վրայ ծրագիր գրելուն։ Չես կարողանում նոյն պահին աշխատեցնել, համոզուել, ճիշտ է աշխատո՞ւմ թէ՞ ոչ։ Որպէս կանոն սխալ է չէ՞ լինում։ Դէ մեզ մօտ, ոչ թէ ասենք Վիրտի։ Քանի որ ինչ֊որ մանրուք միշտ հաշուի չես առնում։ Այնպէս էլ լուսանկարում՝ կամ մի բան այնպէս կտրած չէ, կամ պէտք էր խցիկը մի քիչ ձախ շարժել, եւ այլն։
Թուային խցիկը թոյլ է տալիս տեղում վրիպազերծել (դեբագ անել), տեսնել ո՞նց է, ու կրկին նկարել։
Եթէ դա բեմադրութիւն է, գուցէ լաւ ստացուի։
Բայց դրանով է լուսանկարչութիւնը տարբերւում, որ կարող է եւ բեմադրութիւն չէ։ Ու նոյնիսկ եթէ քաղաքի, փողոցի նկար չէ, ուր արդեն պահն անցել է, այլ, ասենք բնանկար է, այդ պահը կրկին կարող է անցնել։ Քանի որ ամպերը, արեւը, անձրեւը, ստեղծում են անկրկնելի մի տեսարան, որը կարող էլ երբեք չլինի։
Այդ պատճառով ֆոտո անելիս, աւելի, քան ծրագրաւորման մէջ, պէտք է «թղթի վրայ գրուած ծրագիրը» մտքում լաւ վերլուծես, ու արագ։ Քանի որ վրիպազերծելու հնարաւորութիւն, մեծ հաշւով, սովորաբար չունես։ Թէկուզ եթէ թուային խցիկով ես նկարում։
եւ այդպէս
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
երբ ինչ֊որ բան ես անում, ինչ չես սիրում, դա կրկնակի ոչ հաճելի է։
ոչ միայն այն պատճառով, որ անում ես այն, ինչ չես սիրում, այլ եւ այն պատճառով, թէ ինչ տեսք ունես այդ ժամանակ։
մեր գործողութիւնները մեր արտաքինն են։
օրինակ, ես մի անգամ պատմել եմ, ինչպէս եմ վատ զգացել, երբ խաչքարի մօտ ծիտ էի նկարում, ու առաւել եւս վատ էի զգացել, որ ծանօթներս պատահաբար ինձ այդ գործին տեսել են։ անկախ նրանից որ այդ ծանօթների համար խաչքարի մօտ ծիտ նկարելը նորմա է։
փաստօրէն, երբ անկապ եմ զգում ինչ֊որ բան անելիս, դա նման է նրան, ինչպէս կարող եմ վատ զգալ ինչ֊որ դուրս չեկող բան հագնելիս։
անհանգստանում եմ այն մասին, թէ ինչ տեսք ունեմ։ (կարող է սխալ կարծիք կազմեն իմ մասին, որ լաւ տղայ եմ։ կատակ)
ու մտածեցի որ հարց չի առաջացնում, չէ՞ որ լաւ եմ զգում, եթէ իմ կարծիքով հաւէս տեսք ունեմ, լաւ եմ հագնուած, ասենք։ անկախ նրանից, թէ ինձ տեսնողը կարող է հեչ էլ այդ մտքի հետ համամիտ չլինեն։
եթէ օկ է որ ես ինձ լաւ եմ զգում իմ լաւ տեսքից, չնայած այլ մարդիկ կարծիքս կարող է չկիսեն, ապա օկ է որ ես ինձ վատ եմ զգում իմ վատ տեսքից, չնայած այլ մարդիկ, կարող է այդ կարծիքը չկիսեն։
լաւն ու վատը իմ սահմանմամբ, իհարկէ
եւ այդպէս
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։
ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։
իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։
ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։
ու տենց
Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։
Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։
Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։
Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։
Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։
Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։
Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։
Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ
ու տենց
Յաճախ խօսւում է այն մասին, որ այս կամ այն պայքարի մասնակիցները օրէնք են խախտում, օգտագործում են հակաօրինական միջոցներ, խախտում են օրէնքները, եւ իրենց գործունէութիւնը պէտք է կանգնեցուի, կասեցուի, իրենց պէտք է ճնշել եւ բերել օրէնքի դաշտ, պատժել ըստ օրէնքի։ Կամ էլ այն մասին, որ ժողովրդավարութիւն պէտք է չլինի։ Ո՞ւմ են պէտք այդպիսի արտայայտութիւնները։ Ու ինչո՞ւ են դրանք արւում։
Մտածենք․ եթէ օրէնքն ընդունուած է առանց քաղաքացու կարծիքն հաշուի առնելու (որեւէ միջոցով, հանրաքուէ, կամ պատգամաւոր, լիազորուած անձ), ապա այն օրէնք չէ, այլ պարզապէս կանոն է, որին քաղաքացուն ստիպում են հետեւել, ու պատժում են, եթէ նա չի հետեւում։ Ինչպէս ֆեոդալների, կամ ստրկատէրերի ժամանակ, երբ օրէնքները իրենք էին մտածում, ու ստրուկներին պատճառաբանում էին՝ դու ստրուկ ես, քանի որ այդպիսին է օրէնքը, կանոնը, պիտի դրանց հետեւես։
Ընդ որում ֆեոդալներն էլ ողջամիտ օրէնքներ ունէին, բայց դրանք միեւնոյնն է հարկադրուած կանոններ էին, անկախ նրանից, ինչքանով էին արդար, կամ ինչքանով էին համապատասխանում քաղաքացիների պահանջներին, կամքին։
Գործող ժողովրդավարութեան բացակայութիւնն էլ նոյնն է, ինչ նախկին մինչ ժողովրդավարական համակարգերը, ու ոչ ժողովրդավարական ձեւով ընդունուած օրէնքը իրականում օրէնք չէ, ընդունուած է ճնշման միջոցների պէս, եւ ըստ էութեան ապօրինի է։
Ապօրինութեան դէմ պայքարել օրինական ձեւով, այն էլ քեզ ապօրինի հարկադրուած կանոնների սահմաններում, բնաւ էլ պարտադիր չէ, ու երբեմն բնաւ ողջամիտ չէ։
Այդ իսկ պատճառով, եւ Աֆրիկեանների տան պաշտպանները, եւ Արցախի ժողովրդի պայքարը, թէկուզ եւ չհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրութեանը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ այլ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների անկախացման գործընթացները, որոնք ի տարբերութիւն Հայաստանի ընտրել էին ոչ ԽՍՀՄ օրէնքի համաձայն անկախութեան հասնելու ճանապարհը, միանշանակ օրինակարգ են։ Միանշանակ օրինական է մայդանի պայքարը Յանուկովիչի դէմ, քանի որ վերջինս ապօրինի է գործել, եւ ապօրինի գործիչի դէմն առնելը իր իսկ կանոնների շրջանակներում ոչ միայն անհամեմատ աւելի բարդ է, այլ եւ շատ դէպքերում անիմաստ։
Ու զարմանալի չէ, որ այն գործիչների իշխանութեան ժամանակ, ովքեր քաղաքացիների կարծիքը առանց հաշուի առնելու, հարկադրում են դրանց հետեւել իրենց ընդունուած կանոններին, տիրում է անօրինականութիւն, քանի որ իրենք այդ գործիչները առաջինը գիտեն, որ իրենց ընդունուած օրէնքը ոչ այլ ինչ է, քան ճնշման միջոց, եւ դրան հետեւել պէտք չէ։ Այն գրուած է հասարակ քաղաքացու, ընդդիմադիրի, ոչ իշխանաւորի, եւ ոչ դրա ընկերոջ համար, եւ դրան հետեւել իշխանութիւնը փաստացի պարտաւոր չէ։ Այդ պատճառով Յանուկովիչն հանգիստ օգտագործում էր «բերկուտին» ժողովրդի դէմ, այդ պատճառով է որ Մարտի Մէկի դէպքերն ապօրինի գործողութիւնների հետեւանք են(բանակի միջամտութիւն, ընտրակեղծիքներ, եւ այլն)։ Օրէնքն նախագահի համար գրուած չէր, իշխանութիւնը միայն մէջբերում է օրէնքը, որպէսզի արդարացնի իր գործունէութիւնը, բայց գիտակցում է օրէնքի ֆունկցիան որն է՝ մարդկանց ճնշելու եւ խաբելու միջոց է ժողովրդավարութեան բացակայութեան պայմաններում։
եւ այդպէս
Այս պատկերարատումը, գուցէ նաեւ այս հին հոլովակը այն մասին են, ինչքան մեզ մէկ է այն «անձը», ում հետ շփւում ենք, ինչքան չի հետաքրքրում իրականութիւնը, իսկ հետաքրքրում են միայն մեր պատկերացումները, որ կապ չունեն իրականութեան հետ։
ու տենց
Յիշո՞ւմ էք, որ Վաթսոնը Հոլմսին ասում է՝ ախր դու այդքան լաւ հասկանում ես այդ ամէնից, քեզ բռնել չէր լինի, եթէ յանցագործ դառնայիր, Հոլմսն էլ պատասխանում է, որ անհնար է ամէն ինչ կանխատեսել, եւ յանցագործը միեւնոյնն է վրիպում կʼանի, որի հետեւանքով նրան կը լինի բռնել։
Փաստօրէն, Հոլմսն այստեղ հաքեր է, ով խոցելիութիւն, վրիպակ է փնտրում։ Յանցագործի պաշտպանութեան մէջ։ Ու անշուշտ հնարաւոր է եւ լաւ խճճել յանցանքը, ինչպէս եւ, ասենք թուային պաշտպանութիւնը լաւ կազմակերպել, բայց կատարեալ պաշտպանութիւն, կամ անվտանգութիւն չի կարող լինել։ Ամէն փականն ունի իր բացելու ձեւերը, հարցն այն է, ինչքան է բարդ դա, ու արդե՞օք արժի դրանով զբաղուել։
Ու այն, որ ոչ բոլոր դետեկտիւներն են Հոլմս, ինչպէս նաեւ ոչ բոլոր հաքերները տալիս է եւ պաշտպանուած լինելու հնարաւորութիւն։ Այլ խօսքերով, եթէ ձեր կայքը չեն ջարդել, նշանակում է, ոչ մէկ դրանով բաւական լուրջ (կամ ձեզնից լուրջ) չի զբաղուել։
Ինչ վերաբերում է անձնական տուեալների պաշտպանութեանը, կրկին՝ հնարաւոր է բաւական լաւ պաշտպանուած լինել, բայց միշտ պէտք է գիտակցել, որ դա կատարեալ պաշտպանութիւն չէ։ Պարզապէս գործող կարող է լինել որոշ դէպքերում։ Իսկ այդ որոշ դէպքերն լաւ հաշուարկելը օգտակար է առողջութեանը։
Դա նաեւ նշանակում է, որ «անտեսանելի ճակատի մարտիկները», «դիւանային մարտիկները», այն տասնմէկ ռուբլի ութսուն կոպեկ վաստակողները, իրենք չպէտք է սպասեն լիւստրացիան կը լինի թէ չէ, իրենք անհամեմատ աւելի հեշտ կը բացայայտուեն, այդ օրը հեռու չէ։ ։Ճ
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։
Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։
Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։
Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։
Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։
Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։
Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։
Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։
Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։
Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։
եւ այդպէս
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։ Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
շարունակութիւնը
#ասք #սէր #յարաբերութիւն #ընկերութիւն #շուկայ #հոգեբանութիւն #մաքսային֊միութիւն #ազատութիւն #մտքեր #ուկրայինա #ռուսաստան #չեխոսլովակիա #տնտեսութիւն #քաղաքականութիւն #մարդիկ #անկախութիւն #ուտենց
Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։
Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։
Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։
Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։
Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։
Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։
Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։
ու տենց
շատերը, ասենք նա ու նա նշում են, որ Ռուսաստանին պետք չէ Հայաստանը իր կազմում, քանի որ մեր մոտ կյանքի մակարդակը ավելի ցածր է, ու մենք «բեռ» կլինեինք։
ուզում եմ ասել, որ այդ «բեռը» ցանկացած պետություն հաճույքով կվեցնի իր վրա, եթե ՀՀ֊ն պատրաստ լինի զիջել իր անկախությունը ու դառնալ այլ պետության մաս։
Եւ ոչ միայն գերտերությունները ինչպես ԱՄՆ֊ն կամ ՌԴ֊ն են պատրաստ, Ֆրանսիան էլ չի հրաժարվի, չնայած ո՞ւր ենք հեռու գնում, Վրաստանն էլ չի հրաժարվի մենք իրենց կազում լինենք։
Դա մենք ենք որ պատրաստ չենք, չենք ուզում վաճառվել, ու սա գնի հարց չէ, քանի որ «երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, փողից խոսելը տեղին չէ» կան նաեւ ոչ նյութական արժեքներ։
բեռ է մեզ ԵՄ ընդունելը, քանի որ Գերմանիան է ԵՄ֊ն քաշում, բայց գնա առաջարկի Գերմանիային իր մասը դառնաս, տես կհրաժարվի՞։
Այլապես մենք պետք է վերաբերվեինք Հայաստանին որպես թանկ վաճառելու մի բանի, ու փորձեինք այն վաճառել հնարավորինս թանկ գնով հնարավորինս ունեցող (ու բնավ ոչ կամեցող) մեկին։
Մտեք վաղը ԱՄՆ֊ի կազմ, տեսնենք ո՞նց չեն ընդունի։ Կարծում եք, պուերտո֊ռիկոյի չափ չկա՞ք, կասեն չէ՞ չէ՞նք ընդունի։
լավ էլ կընդունեն, կյանքն էլ արագ կլավանա։
բայց մենք դա չենք արել չէ՞, մեր մտքով էլ չի անցել։
ռուսաստանը լրիվ պատրաստ է, ու հաճույքով կվերցնի իր վրա այդ «բեռը», եւս մի նալոժնիցա պահելու, դա անհամեմատ ավելի ցածր գին է, քան այն, ինչ իրենք ձեռք են բերում։
այլապես, թող հրաժարվեն իրենց տարածքից, որը խիտ բնակեցված չէ, ու բնավ էլ տնտեսապես նպատակահարմար չէ այն պահել։
մեր խնդիրն է որ մեզ չստիպեն քնել նրանց հետ ում հետ չենք ուզում, չստիպել ընկերանալ նրանց հետ, ում հետ չենք ուզում, ու առհասարակ, ինչքան հնարավոր է քիչ մեզ ստիպեն որեւէ բան անել։
իսկ երբ քեզ ստիպում են, ու դու դրանից գոհ ես, դա արդեն ազատ մարդկանց մասին չէ, դա արդեն, տարբեր պատճառներով է լինում՝ ստրուկների մոտ է լինում, մազոխիստների մոտ լինում, մարմնավաճառների մոտ է լինում, ում ասես մոտ չի լինում։
բայց ոչ ազատ մարդկանց մոտ։
հիմա կարող է գան անազատ մարդիկ, ու ասեն որ եթե չունեն ծով կարտոֆիլ, կամ բենզին, ապա էլ ո՞նց են ազատ։
ազատ մարդու մտքով դա չի անցնի։ քանի որ ազատությունը կարտոշկա, ծով, ապահովություն ունենալ չունենալու մեջ չէ։ ու այո, սոված մարդը կարող է լինել եւ արժենավայել, եւ ազատ։
ու տենց
արդյո՞ք բանական կյանքը միշտ ու ամենուր այսպես է առաջանում։
առաջանում է ամենազզվելի էակների մոտ։ ասենք ոչ թե խաղաղ խոտակերների, ոչ թե ծառերի, այլ նրանց մոտ, ով ապրում է ուրիշների հաշվին, ով թալանում է, գողանում է ուրիշների ամեն ինչը՝ բնակավայրը, ուտելիքը, ջուրը, եւ իհարկե կյանքը։ ինչի՞ համար։ էներգիա արագ հայթհայթելու։
ու արդյքո՞ք պետք է այդպես միայն բանական դառնան, հազարավոր տարիներ անցնեն, ու նոր միայն նրանցից ոմանք զգան, ինչ անկապ բան է տեղի ունենում։ ու փորձեն դուրս լինել դրանից․ ասենք, վեգի դառնան, կամ բարձրաձայնեն կենդանիների կամ անտառների խնդիրները։ որ իրենց մասին լավագույն դեպքում քմծիծաղով խոսեն։
ինչպե՞ս է քենդանիների մոտ, երբ մեկը քեզ կծում է, պտտվում ես, խայթում ես։ առանց մտածելու։ նույնիսկ մեր հոգեբաններն են գրում՝ ագրեսիան դա նորմալ երեւույթ է, ինքնապաշտպանական, առանց դրա մենք չենք կարող, դա մեր բանականության հիմքում է։
գրողը տանի, ես չեմ ուզում դա իմ բանականության հիմքը լինի, ես չեմ ուզում, երբ ինձ կծում են, հետ կծել։
հետո էլ զարմանում ենք, որ մենք չենք կարողանում առանց սահմանների ապրել։ իհարկե չենք կարողանում, քանի որ մեկ է մեկը մյուսին ճնշելու է, դիսկրիմինացիայի է ենթարկելու։ ինչի համար ասես՝ եթե ազգությունները չլինեին(չնայած մեկ է կլինեին) ապա մի այլ հատկանիշ կընտրվեր։
կյանքը պրիմիտիվ է ու մանիպուլատիվ։
երբ թռչունները իրար կտուցահարում են, կամ գույնզգույն փետուրներ են աճեցնում տպավորություն գործելու, ապշեցնելու համար։
արդյո՞ք դա ազատ ընտրության մասին է։
արդյո՞ք գովազդն է ազատ ընտրության մասին։ դա էլ է չէ՞ մանիպուլյացիա։
ես ատում եմ գովազդը։ ես զզվում եմ մարկետինգից։ ես ատում եմ մանիպուլյացիաները, ու միեւնույն ժամանակ ես չեմ կարող ատել այդ գույնզգույն փետուրներով թռչուններին, քանի որ իրենք մեղավոր չեն, որ իրենք այդ մանիպուլյատիվ կապիտալիստական աշխարհում են ապրում, ու չեն կարող, ունակ չեն, ոչ գիտակցել, ոչ փոփոխություն անել։
բայց այդ նույն փետուրներին նայելով, ես հիշում եմ գովազդը, ես հիշում եմ ինչպես են ռուսաստանում ճզմում արցունքներ, ոտնակելով նոստալգիայի կոշտուկը, ես հիշում եմ ինչպես են մարդիկ իրար կպցնում։ ինչպես են ցույց տալիս որ «լավն են»։
բնական է, որ ես լավ հասկանում եմ նրենց, ով փորձում է միս չուտել, բնական է, որ ես անտարբեր չեմ կենդանիների խնդիրներին, ու բնական է, որ ես ուզում եմ այդ խաղերից դուրս լինել։
ես նույնիսկ չեմ սիրում, երբ «կրեածիվ» բառն են օգտագործում, քանի որ այն հիմնականում օգտագործում են կամ «կրեածիվ» գովազգ/մարկետինգ անելու մասին, կամ էլ, կպցնելիս «կրեածիվ» մոտեցում դրսեվորելու մասին։
հնարավոր չէ նույնիսկ գնալ մի տեղ ու հանգիստ հաց ուտել՝ անպայման կողքի սեղանի մոտ կլինեն իրենք, ով տպավորություն են գործում միմյանց վրա իրենց «փետուրներով»։
հնարավոր չէ համացանց մտնել՝ կրկին դրանք, տեսեք ինչ լավն են։
ու այդ ապշեցնելը նույնիսկ կյանքի ոճ է դառնում։ աննկատ է կատարվում։ մարդիկ պարզապես այդպես են ապրում։ այլ կերպ չեն կարողանում։ ու չկա մեկը քաշի թեւքից, ասի մի հատ քեզ նայի, այ կապիկ։ ինչի՞ ես դու էդքան կապիկ։ ինչի՞ չես կարող մարդ լինել առանց կապիկ լինելու։
արդյո՞ք պետք է գողանանք ուրիշներից, որ ապրենք։
արդյո՞ք մեզ այդքան պետք է շոյանք որ մենք իմանանք, որ կենդանի ենք։
արդյո՞ք պետք է ապշեցնենք, որ բազմանանք։
արդյո՞ք չկա բանական կյանքի առաջացման այլ եղանակ, առանց տենց ցածր լինելու՞։
ինչի՞ մարդիկ չեն կարող լինել անկեղծ։ ինչի՞ են կպցնում իրար ու այդքան իջնում։
հա, պարզ է, շփվելու կարիք կա։ բայց ո՞ւմ հետ։ ում որ ապշեցրի՞ր։ բնականաբար, ժամանակավոր, ինչպես խցիկի բռնկիչն է ապշեցնում, ու որոշ ժամանակ էլ բան չես տեսնում։
ինչի՞ պարզապես չեն ծանոթանում ու շփվում։ ինչի՞ չեն ասում — ըհը, սենցն եմ, այսպիսի «վատ» ու «լավ» հատկություններով, այդպիսի վախերով ու ցանկություններով։ ինչ կա սա է։
չեք հավանում, ուրեմն պետք էլ չէ հավանեք։
չեք շփվում, ապա պետք էլ չէ, որ շփվեք։
չեք կարդում ինձ, ուրեմն պետք էլ չէ որ դուք կարդաք։
այդ պատճառով էլ ֆբ֊ում ձեր աչքը չեմ խցկում։ ինձ ֆբ֊ի հղումներով եկածները պետք չեն։ որ գան, անմիջապես մի հիմարություն դուրս կտան, որ տխրեմ։
ինչի՞ս է պետք։
ես էս տիպի կյանքի կանոններից դուրս եմ ուզում լինել։
ես չեմ ուզում «կրեածիվ» լինել, քանի որ դա ցածր է։
ես չեմ ուզում նվեր անել, քանի որ դա մանիպուլատիվ է։ ես չեմ ուզում ասել, տես ես ինչ լավն եմ, ես ի՜նչ նվեր արի։ թեկուզ դա լինի մի հատ տպած լուսանկար։
ես չեմ ուզում նվեր ստանալ, քանի որ այդպես ազնիվ է։
ես չեմ ուզում լավություն անել, քանի որ դա ինքնագովազդի ձեւ է լինում հաճախ։
ես չեմ ուզում գովազդի ու մանիպուլացիաների մեջ ներգրաված լինել։
ու քանի որ այլապես ոչ ոք չի խաղում, ինձ կմնա ատել բոլոր մարդկանց, քանի որ իրենք չեն կարողանում դուրս լինել այդ հետամնաց կենդանական ռեֆլեքսներից ու խաղերից։ Քանի որ անկեղծությունը մարդկանց հետ չի աշխատում։ Իրենց պետք են մանիպուլյացիաներ։
— Մանիպուլացրեք ինձ ձեր ուշադրությամբ — ուզում են իրենք— ձեր շոյանքով, ձեր փետուրներով, ձեր ստատուսներով, ձեր կարեւոր լինելով… որ մենք հիանանք ու սպառենք, ու մոտիկ լինենք աստԽին։
ես տենց չեմ խաղում։
ու տենց
#ասք «գեյերի» եւ այլ #փոքրամասնություն ների մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/09/01/ասք-գեյերի-եւ-այլ-փոքրամասնություն/
#ազատություն #ատելություն, #Երեւան, #խսհմ, #համասեռականներ, #Հայաստան, #ձախլիկներ, #մտքեր, #պուտին, #սեռ, #սէր, #սովետ, #վախ, #փոքրամասնություններ #ուտենց
ես ահավոր հեռու էի ուզում մնալ այդ գենդերային թեմաներից, բայց հիմա արդեն չեմ կարողանում չգրել։
որովհետեւ երբ հետեւում եմ ինչ ցածր է դա օգտագործվում, ինչպես են մեզ մանիպուլացնում այդ թեման օգտագործելով, ես տխրում եմ։
իսկ ես չեմ ուզում մեզ մանիպուլացնեն, վախեցնեն։
վախը քանի որ մատերիալ չէ, միշտ էլ իրականությունից ավելի վախենալի է։ շատ ազդեցիկ է։
ու խնդիրը նրանում է, որ մեր պատկերացումները իրականության մասին չեն համապատասխանում այդ իրականությանը։ այդ պատճառով էլ մելոդրամներ ու սիրային հեքիաթներ չեմ սիրում։
իրականության հետ կապ չունեն։ իսկ մարդիկ կինոյում չեն ապրելու դիտելուց հետո։ ու պատկերացումները եւ իրական աշխարհի տարբերությունը ցավացնելու է։
առաջինը։
մենք իհարկե ասում ենք, որ մշակույթները տարբեր են, ու այն, ինչ ռուսին լավ է, գերմանացուն մահ է, ու ասում ենք, որ ճշմարտությունը մեկը չէ, ու շատ բան հարաբերական է, բայց… մենք ի վերջո մակրո աշխարհում չենք ապրում։
որոշ բաներ չափելի են։
ու տարբեր չափումներ ցույց են տալիս օրինաչափություն։
ավելի զարգացած մարդիկ ավելի հանդուրժող են։
ավելի քիչ զարգացած հասարակություններում հանդուրժողականության պակաս կա։
ու հետո զարմանում ենք, ինչի՞ այս կամ այն երկրում, ուր հասարակությունը ավելի հանդուրժող է, ասենք գիտությունն էլ անհամեմատ ավելի բարձր մակարդակ ունի, մարդիկ էլ ավելի կարդացած են, ու հետաքրքիր, ավելի ստեղծագործող, ավելի անկառավարելի։ Իսկ իշխանությունը ավելի հոգ տանող, ավելի քիչ թալանող, ավելի քիչ կոռումպացված։
Իսկ մարդիկ ավելի բարեհամբույր, ուրախ։ ու մեզ լավ ենք զգում իրենց մեջ։
ինչի՞ այնտեղ լինում է արվեստ, իսկ ասենք ԽՍՀՄ֊ում, ուր համասեռականությունը համարվում էր քրեական հանցանք, ու պարզ չէ ինչի քրեական, արվեստը գրեթե բացակայում էր։
Բայց ձախլիկներ պետք է չլինեին։
Ու մի կուսակցություն կար։
Ո՞ւր են ուզում փախնել մարդիկ Հայաստանից, որտե՞ղ են կարծում որ կյանքը ավելի լավն է իրենց համար։ Այն որ կյանքը ավելի լավն է, կապված է նրա հետ, որ հասարակությունը զարգացած է։
Իսկ դա իր հերթին բերում է նրան, որ մասնավորապես գիտությունն ու արվեստը ավելի զարգացած են, որ արտադրություն կա, որ երկիրը ավելի անկախ է, ու որ մարդիկ ավելի պաշտպանված են։
ու փոքրամասնությունները ավելի պաշտպանված են։
**ու իրենք, ստեղից գաղթածները, լինելով փոքրամասնություն ավելի պաշտպանված են։
քան այստեղ, լինելով մեծամասնություն։**
իսկ ինչպե՞ս է այդպես ստացվում։
իսկ ովքե՞ր են մարդիկ։ ովքե՞ր են փոքրամասնությունները։
երկրորդը։
փոքրամասնությունները։
մարդիկ, դուք բոլորդ փոքրամասնության մաս եք։
բոլորդ։
համասեռականները ընդամենը շատ երեւացող, այն էլ մակերեսային զննելու դեպքում, փոքրամասնություն են։
ընդամենը։
ու իմ համար շատ ավելի երեւացող փոքրամասնություններ կան՝ ազատ ԾԱ օգտագործողների փոքրամասնություն, ժապավենով նկարողների փոքրամասնություն։
շների, տնային կենդանիներ սիրողների/պահողների փոքրամասնություն։
կա ձախլիկների փոքրամասնություն։
տարեցների փոքրամասնություն։
երեխաների փոքրամասնություն։
ակնոց հագնողների փոքրամասնություն։
ճաղատների փոքրամասնություն։
ոստիկանների փոքրամասնություն։
մեքենա սարքողների փոքրամասնություն։
ավաղ, կարդացողների փոքրամասնություն։
հիմա, կարեւոր չէ ինչ փոքրամասնության մասին է խոսքը։
մենք կարող ենք գնալ կամ զարգացման ուղիով, որը մեզ անխուսափելիորեն նաեւ բերելու է փոքրամասնություններին հանդուրժելու, ու իրենց հետ հաշտվելու անհրաժեշտությանը։
քանի որ միասին ենք ապրում։ հիմա պիտի ապրենք մի ձեւ։
կամ վատ, կամ լավ։ եկեք լավ։
ու բերելու է, եթե կապիտալիստական մտածողություն ունեք, ավելի լավ որակի կյանքին։
կամ մենք կգնանք հակառակ կողմ։ դեպի արգելքներ։
սկզբից, իհարկե, համասեռականները։
իսկ հետո կասեն, որ երկար մազեր ունեցող տղաները։ հետո կարճ մազերով աղջիկները։
ու չեն ասի, որ Սայաթ֊Նովան երկար մազեր ուներ, ու մտքով չէր անցնի, որ դա հայեցի չէ։
հետո աղջիկները պետք է տաբատ չհագնեն, ու պարտավոր են կրունկ կրել։
Հետո ձախլիկները։
Հետո շուն պահողները — դրանք լիքը անհարմարություն են ստեղծում։
Հետո այլ կերպ մտածողները։ Կգնան կամ սիբիր, կամ հոգեբուժարան։ Կամ բանտ։ Չնայած հիմա էլ են գնում երբեմն։
Հետո, հետո արդեն խորացած մարդիկ կհամարվեն գիժ, ու մայրիկները իրենց երեխաներին կասեն՝
— մի շփվիր իր հետ, նա գիրք է կարդում,— կամ — մի շփվիր իր հետ, նա տարած է։ — Քանի որ, ասենք, տարած է ինչ֊որ բանի վրա — նկարում է, խցիկ է քանդում հավաքում, ինչ֊որ բանի, ու ոչ «կարգին» երեխաների պես է։
Իսկ ավելի հետո, կուսակցությունը կորոշի թե ով ում հետ պետք է քնի ամուսնանա։
հետո մի քիչ տարբերվողներին կասենք՝ որ լավ չէ տարբերվել, քարեր կնետենք իրենց վրա։
քանի որ նա էս ինչ ձեւ է իրեն տվել, էս ի՞նչ է հագել։ էս ուզում ես տարբերվե՞լ, հա՞, ումի՞ց լավ տղա ես։
Բայց չի ուզում, արդեն տարբեր է։ Մարդիկ տարբեր են։ Կյանքն է այդպիսին։
Հիմա էլ է շատ վատ։ բայց մենք գնում ենք դեպի զարգացում։ Դեպի անկախություն, ազատություն։ Փոքրիկ, անվստահ քայլեր ենք անում։
Իսկ դրա իմաստը ո՞րն է, յուրաքանչյուր մարդ որ ավելի ազատ լինի, եթե մենք բոլորս ավելի քիչ կախված լինենք օտար կայսրություններից, ու ներքին սրիկաներից, մեզնից ամեն մեկը ավելի ազատ կլինի — թե հանգստում, թե աշխատանքում, թե գործարարության մեջ, նախաձեռնություններում։
Հիմա ընտրեք, ժողովուրդ։ Կամ մի ճանապարհն է, կամ մյուսը։
Մի տեղում կանգնելն անհնար է, մենք շնաձուկների պես ենք, միշտ շարժվում ենք, իսկ ուղիները շատ չեն, կամ մի կողմ ենք գնում, դեպի միջնադար, իսկ հետո ծառեր, օվկիանոս, ինքնաոչնչացում, կամ առաջ, ու հետո տիեզերք։
Երբ մենք գնում ենք դեպի միջնադար, դեպի անգրագիտություն, դեպի չզարգացած լինելը, մենք դառնում ենք ավելի կառավարելի։
Երբ գնում ենք դեպի զարգացում, մենք լինում ենք ավելի անկառավարելի։ Մեզ հեշտ չի լինում մանիպուլացնել ու ոչ միայն համասեռականների թեմայով, այլ շատ ավելի լուրջ թեմաներով։ Մանիպուլացնել իրենց, ոչ թե մեր, շահերի համար։
Ուզում եք հնազանդ լինել, ատեք փոքրամասնություններին։ Ու դուք ճնշված կլինեք, որպես մեծամասնություն, քանի որ մեկ է փոքրամասնություն եք։
Ընդամենը պետք է հաշտվել ու հասկանալ, որ ԴՈՒ փոքրամասնություն ես։
Հակառակ դեպքում պետք է հստակ ուզես որ բոլորը լինեն մի տեսակ, ու առանց գլուխ։ Ինչպես Հակոբ Հակոբյանի նկարում։
Այդ պատճառով էլ սովետը այդպիսի երկիր էր, ուր ոչ միայն միասեռականներին, կամ անհամաձայններին, այլ կերպ մտածողներին, այլ նույնիսկ ձախլիկներին չէին հանդուրժում։
այդ պատճառով էլ բոլոր ավտորիտար պետությունները արգելում են ու վախեցնում են։
ու փոքրամասնություններին վերաբերմունքը շատ լավ ցուցանիշ է հասարակության զարգացման եւ քաղաքական վարչակարգի։
ես ինչի՞ եմ սա գրում։
ես ուզում եմ ապրել ազատ երկրում։
Ուզում եմ ավելի ազատ Երեւան։
Ուզում եմ ավելի ազատ Հայաստան։
Ուզում եմ չասեն, որ ազատությունը մեզ այստեղ է բերել, քանի որ ազատ չենք։
Ուզում եմ չգնանք հետ դեպի սովետ, չգնանք Պուտինի ավելի վատ սովետ, քանի որ այնտեղ չի լինի ձրի կրթություն, ու չի լինի ոչ մի դրական բան, ինչ կար նույնիսկ այդ սոցիալիզմում, բայց կան չափից շատ արգելքներ ու ատելություն։
Տեսեք ինչ է այնտեղ կատարվում,ինչ վատ է իրենց մոտ, կամ փոխարենը լսեք Կուրգինյանին, ով վախեցնում է։
Ինչի՞ է Կուրգինյանը «գեյերով վախեցնում»։ Որովհետեւ ուրիշ ինչո՞վ վախեցնի։
Ի՞նչ ասի,— «մի ընկերացեք Եվրոպացիների հետ, իրենց մոտ գիտությունը լավ է», հա՞։ Ասի «մի ընկերացեք, իրենց մոտ լավ մեքենաներ են արտադրվում, որ դուք քշում եք»։ Ինչո՞վ վախեցնի։
Ու մարդիկ կգնան։
Եվ նրանք, ում ատում են, կգնան նույնպես։
Ատողներից, ով ատելությունը տարածելիս փող կաշխատի, կկուտակի։ Ոչ բոլորը։ Բոլորը հնարավորություն չեն ունենա։
Որովհետեւ այնտեղ ուր չեն ատում, ավելի լավ է ապրել։ Ու դա պատահական չէ։ Զուգադիպություն չէ։
Իսկ Պուտինին պետք չէ ձեզ անկապ պաշտպանել կամ կերակրել, ոչ մեկին էլ պետք չէ։
Եթե քեզ ձրի կերակրում են, ապա դա ծուղակ է։
Ու երբ օլիգարխը մուրաբա է բաժանում, դա ծուղակ է, գրողը տանի։
Ու երբ ասում են, որ ծածկած շուկան կռիսանոց էր, դա ծուղակ է։ Որ դուք հնազանդ լինեք։
Ու ակնհայտ է, որ վեհը՝ Պուտինը, օլիգարխը, ով ուզում է լինի, նա չի անում դա, որ ձեզ հարստացնի։ Նա անում է դա, որ նա հարստանա։
Ու դուք արանքում չեք շահի։ Չի լինում այդպես։
Կապիտալը սիրում է մեծանալ։ Ինպչես եւ քաղցքեղը։ Կամ կենտրոնացված սոցիալական ցանցը։
Ազատ երկիրը այն չէ, ուր ամեն օր նոր բան են արգելում։
Այն է, ուր ամեն օր ավելի շատ հնարավորություն կա։ Գործի, հանգստի, ստեղծագործելու, խաղալու։ Ձախով գրելու։ Հայերեն կարդալու։ Երեխաներ մեծացնելու։ Ապրելու։
Եկեք հիմար չլինենք էլի։
Այդքան ակնհայտ է, որ ուղին որտեղ է տանում։ Առանց ռելյատիվիզմի։ Առանց արեվմուտք արեւելք բաժանումների։ Առանց հնդ֊եւրոպական թե կովկասյան ծագման հարցի։ Դա կապ չունի։
Սա համամարդկային է, բոլորը ունեն այդ ընտրությունը։
Սա տարածության մասին չէ։ Սա ժամանակի մասին է։
Դուք ընտրում եք ապագա՞ն թե անցյալը։
ու տենց
Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։
Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։
Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։
Մեծ հեռուստացույց են տեղավորել։
Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։
Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պարծենալու բան կա։ Այն հին սեղանը, հա, իր դերը կատարում էր, բայց ամոթ էլ է կահույք չփոխելը։
Էդ բրիտանացիներն են, որ հին կահույքը պահում են, մի հատ էլ պարծենում են դրանով, դրանց պես ինչի՞ լինես, եթե քեզ սիրող մարդ ես, հարեւաններ ունես, ով մեզ մասին խոսում են։
Նաեւ դինամիկներ հիմա կան պատերով կախած։ Որ իրականությունը եռաչափ թվա։
Քանի որ ինչ֊ինչ պատճառով թվում է, որ այն տափակ է։ Երկիրն էլ կլոր չէ։
Իսկ այլեւս անպետք գրապահարանը՝ հանել, դրանով ոչ մեկին մեր ժամանակներում չես զարմացնի։ Ավելին, անհարմար է մի տեսակ։
Մնում է միայն, երբ հյուրերը չկան, կահույքը ծածկել ցելոֆաններով, որ չփչանա։ Էդքան փող արժեր։
Ասենք էն որ դիվանը տեղավորել ենք այնպես, որ պառկելուց գլուխը հյուսիսում լինի, այ դա լրիվ ցելոֆանի տակ պահելու բան է։
Ննջարանները եթե հավաքած են լինում, ապա մահճակալների տակ միշտ փոշի է։
Հավես ենք ապրում, ընտանիքի հայրը ընդունում է հյուրերին, ցույց է տալիս փոքրիկ, բայց հպարտ ընտանիքը՝ կնոջը, ում շորի վրա տարբեր տեղեր լուսադիոդներ են արագ վառվում հանգում։ Երեխաներին՝ ով, ճիշտ է, այնքան էլ լավ չեն սովորում, բայց տեսեք ինչ առողջ են, պոնչո են։
Իսկ խոհարարներին ոչ մեկի սովորաբար ցույց չեն տալիս։ Իրենց ի՞նչը ցույց տաս։
Իրենք խոհանոցում ազատ ժամանակ նայում են այնտեղ բերված գրապահարանին։ Մեկը երբեմն գտնում է այնտեղ հին դետեկտիվ, կամ սիրային պատմություն ու կարդում, միաժամանակ ճաշին հետեւելով։
Տանը կից մի արհեստանոցում իր ժամանակը վատնող Համոն՝ փոքր եղբայրը, ամուսնացել է ռուսի հետ, գնացել է։ Վովայենց կամունալկայում փոքրիկ ննջարան են վարձում։ Մի բան չէ, բայց էլի տեղ է։ Մի քանի անհարմարություն կա, երբ խոհանոց է մտնում, երբեմն գոռում են իր վրա, կամ նեղ միջանցքով անցնելիս ուսով հրում են։ Մի անգամ էլ դռան մոտ թողած կոշիկները հագնելիս զգաց որ թաց են, ու ոնց որ մեզի հոտ է գալիս։ Բայց դրանք տանելի անհարմարություններ են։ Հիմա ո՞վ է լավ ապրում։
Իր հին սովետական գործիքների ու հաստոցների մի մասը հանել են բակ՝ ով ուզում է թող տանի, մեկ է ժանգոտել են, մյուս մասը կորել է, իսկ սենյակը պլանավորում էին հետո մի բան անել, գուցե նոր հաստոց առնել, որ նահապետի երեխան զբաղվի, բայց երեխան կարծես արհեստների հանդեպ հակում, սէր չունի, ու սենյակը այնպես էլ դատարկ է մնացել։
Երեխան սիրում է նայել, ինչպես է հայրիկը սեյֆից փող հանում ու հաշվում։ Ճիշտ է, շատ փող չունի, եթե, ասենք, հարեւանների հետ համեմատել, բայց ընտանիքի մնացած անդամների համեմատ հո շատ է։
Կարեւորն այն է, որ հաջորդ սերնդի ավելի բազմաչափ հեռուստացոյցին հերիքի, թե չէ ամոթ է, Միքոյենց ու Ալոյենց առաջ։ Որ հարեւանները չմտածեն, իրենցից խեղճ ենք։
Համ էլ մեզ մոտ լավ վայֆայ կա, քանի որ տունը փոքր է, մի հատ աքսես փոյնթով հարցերը լուծեցինք, ամեն տեղ բռնում է։ Նույնիսկ տան դիմացի փոքրիկ այգում։ Դիման որ եկավ, զարմացավ։ Այֆոնով կպավ, մտավ թվիթեր։ Ասեց պահ, իսկ մեր մոտ զուգարանում ու խոհանոցում չի բռնում, իսկ ձեզ մոտ այգի է հասնում, ոնց էլ հաջողացրել եք։
Բայց մեզ պարզ է, իր տունը մեծ է, զուգարան հասնելու համար ինչքա՜ն պիտի քայլես, իսկ մեր մոտ ամեն ինչ ձեռքի տակ է։ Ու քանի որ Դիման հավես չունի իր զուգարանը մաքրել, ննջարանը վարձով տվել է Համոյին։ Համոյենք մաքրություն են անում, շտուկատուրկա քսում ուր պետք է, բայց դրա տեղը ապրելու տեղ ունեն, էն օրն էլ դիվիդի են առել։
Փոքր եղբորից բացի ընտանիքում մեծ եղբայր կար, բայց նա ծերացել է, խելքից դուրս բաներ է անում, խոսում։
Վերջերս բոլորովին մարդամոտ չէ, կամ իր գրքերի ու թղթերի մեջ է խրված, կամ սենյակի մի անկյունում նստած է, ակնոցները դրած, թերթ է կարդում ու ծխում։
Նա մի պահ կրկին սկսեց շփվել մարդկանց հետ։ Տան փոքրիկ հոլլում հավաքվում խոսում էին, այնտեղ նստած հյուրերի հանգիստը հարամ էին անում։
Բայց հիմա էլ չի խոսում, ասում է, որ առողջությունը թույլ չի տալիս։
Հետո էլ սփիւռքից եկավ հին բարեկամ։ Բոլորին ժպտում, բարեւում էր։ Իրեն էլ էին ժպտում, բարեւում։
Լավ է բարեկամներ ունենալը։
Այդպես էլ ապրում ենք մեր փոքրիկ տանը, փոքր, բայց համերաշխ ու հպարտ ընտանիքով։
Սպասում ենք փոքրերը մեծանան, ամուսնանան։ Հարսանիք կանենք երեւի։ Այնպիսի, որ բոլորը տեսնեն, նախանձեն։ Բոլորը֊բոլորը։ Էհ լավ կլինի։
ու տենց
Ուզում եմ ասել որ դինջերը, ով ՏՎ֊ով չկան, ու ում հոլովակները Քեշիշյանը չի նկարում, դինջերը, ով աշխատում են ազատ ոճով, օգտագործելով անցյալն ու ստեղծելով ապագան, իրենք են ամենալավ երեւույթներից մեկը, ինչ մենք ունենք ժամանակակից հայկական մշակույթում։
Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ –
Ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ –
Ոչինչ, ոչինչ…
ու ոչինչ
#ասք դինջերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/06/26/12175/ #անցյալ #ապագա #դինջեր, #Լեսիգ #մշակույթ #մտքեր #ոչինչ #պոեզիա #Տերյան
ուրեմն, ես մի քանի օր առաջ կարդացի Անասնաֆերման հայերեն։
Այնքան լավ թարգմանություն է արել Արտաշես Էմինը, որ թվում է, ռուսերեն տարբերակը կարդալ չի լինում, անհամեմատ ավելի անհամ է։ Իսկ հայերենում, միայն անունները ինչ լավն ել՝ Ձնագնդին(Snowball), Դմբուզը(Boxer), Զռանը(Squealer), Մովսեսը…
Ու հետաքրքիր է նկատել, որ դա առաջին անկախ Հայաստանի հրատարակություններից է(1991), երբ արդեն կար հնարավորություն թարգմանել այդպիսի գրքեր, ու թարգմանել բնօրինակից։
Ինձ թվում է, որ Անասնաֆերման գուցե եւ 1984֊ից ավելի կարեւոր է։ Որովհետեւ երկրորդի դեպքում մեզ ցույց են տալիս հասարակություն ուր արդեն սաղ վատ է, ու մարդիկ չեն հավատում, ո՞նց կարող էին այնտեղ հասնել։
Իսկ Անասնաֆերման այն մասին է, ինչպես այստեղից, հետո այնտեղից գայկաները ձգելով, աստիճանաբար եւ աննկատ քչից շատից լավ հասարակությունը, ուր ամեն անդամի բարեկեցությունն ու զարգացումն են նպատակ, վերածվում է տոտալիտար վարչակարգի։
Ի՞նչն է կարեւոր։
Ա․ Անասունների անգրագիտությունը։ Եթե անասունները ավելի զարգացած, ու ավելի գրագետ լինեին, իրենք կկարդային ու կհիշեին Յոթ Պատվիրանները, իրենք կհասկանային, որ իրենց ստում են, իրենք կհասկանային ով է Զռանը իրականում։
Բ․ Փաբլիկ Ռիլեյշնս։ Նապոլեոնը լավ հասկանում էր, որ մինչեւ մի պահ, նա կարիք ունի հասարակության աջակցության։ Ու այդ պատճառով է որ, չնայած վերացրեց Միտինգները, այսինքն ժողովրդավարությունը, սակայն միշտ ուղարկում էր Զռանին՝ իր քայլերը մեկնաբանելու ու բացատրելու համար։ Ստեղ կրկին այն մասին, որ եթե մի քիչ զարգացած ու խելացի լինեին, չէին հավատա, եւ այն մասին, որ եթե նույնիսկ չապստամբեին, բայց միայն հրապարակային եւ բոլորով անհամաձայնություն հայտնեին, Նապոլեոնը ստիպված կլիներ, եթե ոչ՝ կորցնել իշխանությունը, ապա գոնե երբեմն իրենց կարծիքը հաշվի առնել։
Որովհետեւ այդ լեզուն են հասկանում իրենք։ Այդ թվերի լեզուն։ Նաեւ շատ կարեւոր է, որ երբ հավերը ապստամբեցին, նրանց բողոքը արագ ու հեշտ կասեցվեց վարչակարգի կողմից, որովհետեւ այլ անասունները, չէին աջակցում հավերին, չէին ընդունում իրենց բողոքը որպես սեփական բողոք։ Իրենք չէին հաստանում, որ այսօր՝ հավերը, վաղը՝ իրենք։ Չէին հաստանում, որ այսօր՝ Թեղուտի գյուղացիների տները՝ վաղը՝ Բյուզանդի, վաղը չէ մյուս օրը՝ Աբովյանի։ Այսօր՝ էմոները, վաղը՝ ակնոց կրողները։
Ու ստեղ վարչակարգին շատ կարեւոր է անհանդուրժողականությունը՝ տարբերվողների նկատմամբ, ու առաջին հերթին ամենատարբերվողնեիր՝ ասենք գեյերի, դա անում էր հենց սկզբից Հիթլերը, հիմա անում է Պուտինը։ Անհանդուրժողականությունը շատ լավ մարկեր է՝ որ հասարակության մեջ ես ապրում, բռնատիրական, թե ազատ, քանի որ դա է իրենց միջոցը մեզ կոնտրոլ անելու։
Նաեւ կարեւոր փաստ է, որ Նապոլեոնը վերցնում է շների ձագերին ու դաստիարակում ինքնուրույն։ Հիշո՞ւմ եք, ի՞նչ են ասում ոստիկաններին մարդիկ հավաքների ժամանակ․ «Դուք հայր, մայր, քույր ունե՞ք»։ Որովհետեւ դա չնայած հիմար ու մանիպուլատիվ հարց է, այն բնական է։ Ո՞նց դու կարող ես դուրս գալ ժողովրդի դեմ, եթե դու իրենց պես մոտիկներ ունես։ Դա հասկանալի չէ մարդկանց։ Ու այդ պատճառով է, որ մանկատների երեխաները լավ ԿԳԲ ակտիվիստներ են լինում։ Ու ինչքան շատ մենք իրենց որդեգրենք ու մեծացնենք ընտանիքներում, այնքան լավ հասարակության մեջ կապրենք։
Ի դեպ, ընտանիքների մասին։ Պատահաբար չէ, որ բոլոր հակաուտոպիաներում, եւ Հաքսլիի մոտ, եւ Օրուելի, ընտանիք կամ չկա, կամ այն կազմվում է իշխող կուսակցության կողմից։ Ինչի՞։ Ինձ առաջ դա խանգարում էր, ինձ թվում էր, որ դա ասենք Օրուելի պոպուլիստական քայլն է, որ եթե մարդիկ դեռ համաձայն կլինեն, որ խոսքի ազատություն չլինի, իրենք կսարսափեն, որ սեքսը վերացվում է, ու պարտնյուրի ընտրությունը այլեւս իրենցը չէ։ Հիմա գիտեմ, որ նա պոպուլիստական քայլերից հեռու էր։ Պարզապես նկարագրում էր գրեթե կատարյալ տոտալիտար մեքենա։ Իսկ տոտալիտար մեքենայի խոցելի տեղը՝ ընտանիքն է։ Ո՞րտեղ կար խոսքի ազատություն ԽՍՀՄ֊ում։ Ճիշտ է, խոհանոցներում։ Երեխաները իրենց մոտիկների՝ ծնողների, բարեկամների, նրանց հետ, ում հետ կապ ունեն, իրենց ցավը ընդունում են, որպես սեփական ցավ։ Ու դա շատ է ազդում անձի ձեւավորման վրա։ Անգիտակցաբար։ Այսինքն, կատարյալ տոտալիտար վարչակարգում պետք է այդպիսի պատահականություններ, ինչպես ընտանիքը չլինեն, ու երեխաները դաստիարակվեն պետության կողմից միայն։ Իսկ ոչ սանկցիոնացված սեքսը պետք է արգելվի ու խիստ պատժվի։
Հիմա պատվիրանների մասին։
Ինձ թվում է, որ Պատվիրանները լավ կազմված չէին։ Օրինակ, կարեւոր չէ, մարդու հագուստ օգտագործում ես, թե չէ։ Օրինակ, խոզերից մեկը ուներ գլխարկ, որը պաշտպանում էր նուրբ ականջները արեւից։ Ինչո՞ւ չպաշատպանել։ Ինչո՞ւ չունենալ կոնտակտներ մարդկանց հե՞տ։ Կարծում եմ, որ մարդկանց պետք էր փոխել, փաստի առաջ կանգնեցնելով՝ մենք կանք, մենք ապրում ենք նույն տարածքում, ու այլ կերպ ենք ապրում, մեր ձեւով, ու կա երկու ելք, կամ իրար վերացնել, կամ պայմանավորվել ինչպես ենք ապրում, ու երբեմն համագործակցել։ Օրինակ, պայտերը իրենց պետք էին, չէ՞, իսկ արտադրել ինքնուրույն չէին կարողանում։
Իսկ «երկու ոտք վատ, չորս ոտք լավ» ապտահայտությունը առհասարակ ռասիստական է։
Ես կարծում եմ, որ Պատվիրաններում պետք է գրված լիներ այն մասին, որ անասունները իրենք, ժողովների եւ քվեարկությունների միջոցով են ընտրություն կատարում։ Ես կարծում եմ, որ գուցե պատվիրաններում, ինչպես եւ ԱՄՆ սահմանադրության մեջ, վատ չէր լինի, որ տեղ գտնի ռազմական ապստամբության իրավունքի մասին կետ։ Ու անվճար կրթության եւ բժշկական սպասարկման իրավունք հայտարարվեր։
Գրքում շատ լավ է ցույց տված այն, ինչի մասին եւ ասում է Խոմսկին։ Սովետում նույնպես կապիտալիստական համակարգ էր։ Առանց մրցակցություն, ուր մեկ մեծ եւ աբսոլյուտ կապիտալիստի դերը կատարում էր «պետությունը»։
Ո՞ւմ է հիշեցնում Ձնագնդին։ Բնական է, որ Տրոցկուն։ Հա՞։ Բայց ինձ ակամա հիշեցնում է Տեր֊Պետրոսյանին։ Խելացի լիդեր, ով հաղթել է Գոմի Ճակատամարտը։ Եվ ում մասին հետո կասեն, որ նա ոչ միայն չի հաղթել, այլ եւ ամեն ինչ արեց տապալման համար, իսկ հաղթանակը իրենից անկախ եղավ։ Իսկ Նապոլեոնից անկախ եղավ Հողմաղացի Ճակատամարտի հաղթանակը, եթե այն հաղթանակ անվանել կարելի է։ Ու ես չեմ կասկածում, որ մեր երկրորդ ռազմական ընդհարումը եթե լինի, այլ նույնսիսկ Հողմաղացի ճակատամարտի պես «հաջողակ» լինելու շանսեր չունի։
Ձնագնդուն հեռացրին Հողմաղացի մտքի պատճառով, կարծես։ Տեր֊Պետրոսյանը գնաց այն պատճառով, որ քննարկում էր փուլային ու փաթեթային տարբերակները, որոնք հետո սկսեցին իր հետնորդները, Զռանի՝ Հ1֊ի միջոցով մեզ բացատրելով, ինչու։
Եվ մենք հավատացինք, այսինքն, ես հիմա հանդիպում եմ մարդկանց, ում վրա պրոպագանդան ազդել է, ու ով մտածում է, որ մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, բանակցությունների մասին է խոսքը, քան իննսունականների վերջում։
Այսինքն, իհարկե, ես չեմ ասում, որ Տեր֊Պետրոսյանը անթերի է, ես հիմա այն մասին եմ, որ այն ժամամանակվա վատ կողմերը հետո սկսեցին չափազանցվել, իսկ նվաճումները՝ ոնց որ իր հետ բնավ կապ չունեին։
Նաեւ երկու բառ Անասնաֆերմա անունով մուլտի եւ ֆիլմի մասին։ Ֆիլմը 1999 թվի է։ Այնտեղ վերջում կատարվում է ապստամբություն, բայց ոչ թե տիրում է ժողովրդավարություն, այլ գալիս են նոր տերեր, ով «լավն ել»՝ ուրախ, ռոքնռոլշիկ ամերիկացիների տեսքով։ Այդ ֆիլմի շուկան գուցե պոստ խորհրդային ժողովրդներն են, մեզ ասում են՝ եկեք այն վատ տիրոջ տեղը ունեցեք լավ տեր՝ ամերիկարի։ Ու դրանով մեզ վախեցնում են եւ ՌԴ֊ում եւ ՀՀ֊ում՝ գոսդեպով։ Ու գիտեք, չեն հասկանում, երբ ասում ես՝ չեմ ուզում ոչ ՌԴ ոչ ԱՄՆ դիրքորոշում, ես ԱՄՆ֊իստ չեմ, այ մարդ։
Ու սուտ է որ խոսքի ազատությունը կբերի ՄՆ֊ի ծառա դառնալու, չէ, իրական ազատությունը բոլորից՝ եւ ՄՆ֊ից, եւ ՌԴ֊ից ազատության մասին է։
Իսկ հիսուն չորս թվի մանակական մուլտը շատ վատն է։ Չեմ ասում այն մասին, որ Ձնագնդուն ծաղրում են, իր ճառերը, գուցե դա իմ սուբյակտիվ ընկալումն է։ Բայց երբ անասունները աղավնիների միջոցով տարածում են լուր այլ ֆերմաների բնակիչներին ապստամբության մասին, իրենց չեն ընկալում, ու կենդանիները թռնում են իրենց հոգատար ֆերմերների գիրկը։ Պոզահարում են վատ ֆերմերներին, իսկ լավ ֆերմերներին սիրում են։ Ու դա այն մասին է, երեխաներ ջան, որ ժողովրդավարություն ու ազատություն չկա, կան լավ ու վատ ֆերմերներ միայն։ Այդպես է համոզում այդ մուլտը։
Այսինքն եթե ԽՍՀՄ֊ում Անասնաֆերման արգելված էր, ապա ԱՄՆ֊ում իր իմաստը աղավաղվում է ինտերպետացիաներով։ Իսկ բնօրինակը՝ գիրքը, ինչպես գիտսք, քինդլներից ջնջվել է։
Իսկ ՄՆ֊ում նույնպես աշխատում են այն ուղղությամբ, որ ընտրությունները լինեն ֆորմալ, մարդիկ մտածեն որ ընտրում են, այն հույսով, որ մինչ լափի ամանը հարաբերական լիքն է, անասունները ռազմական ապստամբության իրավունքից չեն օգտվի։ Բայց նրանք գիտեն, որ այն կա, քանի որ կարդալ գիտեն, ու կարդում են։
Ստեղ լրիվ այլ հարց է առաջանում՝ այն մասին, որ հիերարխիկ իշխանությունը միշտ փտում է, փտում է այն չափ, ինչքան մենք թույլ ենք տալիս։ Ու ինչ անել, որ այդպիսի հիերարխիաներ չլինեն, ես չգիտեմ։ Մտածել է պետք։ Որոշ օրինակներ, ինչ կարդացել եմ՝ համոզիչ չեն։
ու տենց
#ասք Անասնաֆերմայի մասին՝
http://norayr.arnet.am/weblog/2013/06/23/ասք-անասնաֆերմայի-մասին/ http://kg.am/g96hw3
#ազատություն, #անասնաֆերմա, #անկախություն, #գրականություն, #ժողովրդավարություն, #Լեւոն֊Տեր֊Պետրոսյան, #խսհմ, #հակաուտոպիա, #Հայաստան, #հասարակություն, #մտքեր, #պատմություն, #Ջորջ֊Օրուել, #սովետ, #քաղաքականություն
Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։
Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…
Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։
Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։
Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։
Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։
Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։
Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։
Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։
կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։
ու տենց
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
Ես միշտ չեմ համաձայնվում, երբ բնությունը հակադրում են քաղաքին։ Ասում են, որ այն հանգստացնող է՝ ի տարբերություն քաղաքին, կամ որ էսթետիկ հաճույք իրենից կարելի է ստանալ, իսկ քաղաքից՝ ոչ։
Հայաստանում ամենասիրուն տեղերը, ես երեկ գիշերը հասկացա, նրանք են, ուր մենք բնությանը առանձնապես չենք խանգարել։
Ու դա իմ համար լավ դիզայնի մասին է, այսինքն մենք չենք աղավաղել դիզայնը։ Այս դեպքում այն դիզայնը, որը չունի մեկ դիզայներ, այլ քոլոբորեթիվլի, այսպես ասած, վիքիփեդիայի պես, նախագծված է։
Եւ դա չի նշանակում որ լավ դիզայն արած քաղաքը ավելի վատն է դիզայնի եւ գեղեցկության առումով։
Քանի որ շունը ավելի լավը չէ քան կատուն(թեեւ հաչալ ավելի լավ է ստացվում իր մոտ), կատուն ավելի լավը չէ քան շունը, իսկ ջազը ավելի լավը չէ քան էլեկտրոնային երաժշտությունը։
Երկուսն էլ դիզայնի օրինակներ են, երկուսն էլ լավն են, երկուսն էլ տալիս են էսթետիկական հաճույք։
Ու ես հասկանում եմ եւ լուսանկարիչներին, ով նկարում է բնություն, ու լուսանկարիչներին, ով նկարում է նատյուրմորտներ, ու օրինակ, Բորիս Սմելովը լավ օրինակ է նրա, որ մեկ մարդ կարող է անել եւ բնության եւ քաղաքն լավ լուսանկարներ։ Քանի որ սիրում է երկուսն էլ, ոչ միայն կատուներին կամ շներին, այլ բոլոր էակներին։ Էակները միշտ էլ լավ նախագծված են, քանի որ էվոլյուցիայի արդյունք են, իսկ մարդու ստեղծածը միշտ չէ որ լավ նախագիծ է։ Տարբերությունը երեւի դա է։
Սակայն չմոռանանք որ մարդու նախագիծը կարող է լինել եւ լավագույն լուծում, իսկ էվոլյուցիոն լուծումը պարտադիր չէ որ լինի լավագույն, այն լինում է գործող։
ու տենց
http://norayr.arnet.am/weblog/2013/05/29/ասք-բնության-մասին/
#ասք #քաղաք #ֆոտո #դիզայն #ճաշակ #բնություն #նախագիծ #մտքեր #ուտենց
իսկ լավագույն լուսանկարիչները, ասենք Հելեն Լեվիտը կարողացել են լինել զբոսաշրջիկ իրենց քաղաքում, չզզվել։
Ու պահպանել այն զգացողությունը, երբ նոր ես ինչ֊որ բան տեսնում։ Դա բարդ է պահել, ժամանակի հետ այն մաշվում է, թվում է թե այդ ամենը ծեծված է։ Կամ նույնիսկ զզվելի։
Դա իմ խնդիրն է Երեւանում, ես չեմ կարողանում լուսանկարել, որովհետեւ պատկերը ինձ այնքան շատ դուր չի գալիս։ Այն էսթետիկ չէ իմ համար։
Կամ չի համապատասխանում իմ երազած Երեւանին։ Ես Երեւանը շատ եմ սրտիս մոտիկ ընդունում որ ունենամ փաստ ֆոտոյի ձեւով ինչ վատ է վիճակը։
Գիտեմ, գիտեմ որ ֆոտոն պարտադիր չէ էսթետիկ լինի, այն ասում է ինչ֊որ բաներ։ Ու ես լավ լուսանկարներ Երեւանում չեմ անի զզվելով։
Իսկ հակառակը անելն շատ հեշտ է, ով ասես լուսանկարում է աղբ ու բոմժեր, կեղտը ցույց տալն բարդ չէ, ու ակտուալ էլ չէ։
Այսպես, պետք է զբոբաշրջիկ լինել, գոնե լավ ֆոտո անելու մոտիվով։
փաստորեն ես մեկ է չեմ կարողանում այդ ինձ խեղդող միզանտրոպիայից ազատվել, ահավոր զզված եմ, ահավոր։
Այդ ցեխի մեջ չփչփում եմ, ու գիտեմ, որ պետք է ընդամենը վերաբերվել ամենին ոնց որ զբոսաշրջիկներն են անում, ով վուլգարությունը տեսնելիս հուզվում է, ասում է ուծիպուծի, էս ինչ պրիմիտիվն եք, էս ինչ մեղք եք, ինչ լավն եք այդ ձեր միամտության մեջ, եկեք ձեզ շոյեմ, էս դուք մտածում եք որ լավ բան եք հագել կամ քսել ձեր մռութներին, կամ լավ շենք եք կառուցել, կամ էս ինչ լավ մետլախով եք փակել ձեր մուտքի աստիճանները, կամ էս ինչ սիրուն ասֆալտով եք փոխել այն սալահատակը, կամ էս ինչ լավ նստարաններ է ձեզ նվիրել կոմկուսը որ նստեք վեհերի արձանների հետ, ում դուք չէիք հանդուրժի, եթե կենդանի լինեին։
Վայ բալիկ ջան։
ուպուծյու։
Հա, գուցե այդ պատճառով են ինձ վերաբերվում որպես զբոսաշրջիկի, որ ես էլ շրջակա միջավայրին այդպես վերաբերվեմ, ինչպես ինձնից սպասում են՝ այդպիսի հասարակական չգիտակցված ձեւ է որ բոլորը իրենց լավ զգան, պարզապես խնդիրը նրա մեջ է, որ ես զբոսաշրջիկ չեմ ու ձգտում եմ իրատես լինել։
ու ապա ուրիշ բան բացի զզվանքը արտահայտելուց գրելս չի գալիս, գրեմ որ ի՞նչ։
ու դա էլ է անիմաստ, կարող եմ նույն հաջողությամբ չգրել։
հիմա ամեն ինչ անիմաստ է։
ու տենց
Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։
Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։
Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։
Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։
Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։
Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։
Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։
Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։
Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։
ու տենց
Ինչի՞ են մարդիկ ուզում աշխատել հայտնի կորպորացիաներում, ասենք՝
գուգլում, կամ մայքրոսոֆթում։
Իհարկե պատճառները տարբեր են, գիտակցված ու չգիտակցված, բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալները՝
ա — երեւալ նա, ով ազդում է շատ մարդկանց վրա։
Ասենք եթե աշխատում ես Մոզիլայում, ապա քո մասին կասեն՝ նա աշխատում է Մոզիլայում։
Քանի որ մարդկանց նկարագրում են իրենց արած գործով։ Ու դա բնական է։
նույն պատճառով շատերը ձգտում են դառնալ ռեժիսոր կամ գրող։ Նա նկարում է մեկ գովազդ, իսկ այդ գովազդը բոլորը տեսնում են։ Ուզած չուզած։ Լավ, եթե նա գրող է, ու լավ բան է գրում, ապա նա այն քչերից է ով գեներացնում է այն, ինչ մյուսները, «բոլորը» կարդում են։
Հայտնի տեղ աշխատելը քեզ ազդեցիկ զգալու էժան, այսինքն հեշտ միջոց է։
Ընդամենը պահանջվում է ընդունվել աշխատանքի, ու քեզ ասոցացնում են աշխարհ փոխողի հետ։
Ո՞րն է այս դեպքում ոչ թե երեւալն, այլ լինելը։
Ստեղծել սեփական նախագիծ, որը կփոխի աշխարհը, կամ գոնե լայն կիրառություն կգտնի։
Սակայն դա արդեն պահանջում է ոչ միայն թեստեր հանձնել իմանալ, այլ լինել զարգացած ու ունենալ լավ մտքեր։ Այն է ինչպիսին իրականում ուզում են լինել, բայց չեն կարողանում։
Ու այստեղ ես չեմ կարող չասել, որ եթե ավելի զարգացած լինեին, կհասնեին նրան, որ էական չէ, քանի հոգի է օգտվում իրենց արածով։
Իհարկե, եթե մարդ չի օգտվում կարող է նշանակել որ անկապ հիմար բան է, բայց նաեւ կարող է նշանակել, որ շատ մարգինալ է։
Այդպես եւ լուսանկարիչները, որ ֆոտո անել չգիտեն, իրենց մխիթարում են որ իրենցը վեհ արվեստ է։ Ես իհարկե այդ մասին չեմ։ Ես, ասենք հասքելի, կամ սխեմի, կամ գույի, կամ այդենծիկայի մասին եմ։
Ու դա այլ պատմություն է։
Ու տարբերելը շատերի համար բարդ է, մասնավորապես եթե դա դու քեզ պետք է տարբերես։ Միշտ լինում է գայթակղություն գրելու անունդ այս բայց ոչ այն ցանկի մեջ։ Հասկացողների ու վեհերի, ոչ թե հիմար անպետք բան անողների, որ ոչ մի կերպ չեն սովորում ու երրորդ տարին է ֆլեշով ճակատիդ են խփում։
Գործը առավել եւս բարդանում է, քանի որ ինչքան էլ անճաշակ բան չանես, ու չլցնես համացանց, միշտ կգտնվեն ավելի անճաշակ մարդիկ ով դա կհավանեն։
Բա ո՞նց իմանալ, նրանք անճաշակ են թե դու լավ բան ես հաջողացրել։
Երկար պատասխանելու հարց է, ու այս փոստի համար չէ։ Ամենահեշտ դեպքը՝ նրանք ամեն ինչն էլ հավանում են։ Ով ինչ հիմարություն անի։
Այնպես որ դուք մեկ է այլ հիմարների շարքում եք։
բ — լինել մոսկա։
Ես ու առյուծը ստեղ անցնում ենք, ճանապարհ տվեք։
Ես աշխատում եմ այսինչ ֆիրմայում, ուրեմն ես իրա մասն եմ, ես ձուլված եմ իրան, ու ապա իր պես կարեւոր եմ, ես այդ հզորության մասնիկն եմ, ուրեմն ես էլ եմ հզոր ու վախենալու ու կարեւոր։
Ու մոռանում են, որ ընդամենը վինտիկ են այդ ֆիրմայում, իրականում։
Մոտավորապես այդ պատճառով վերցնում են ռոտվեյլերների կամ պիտերի, կամ ինչ֊որ վախենալու ու կամ »կարեւոր» ավտոներ։
Այդ պատճառով Երեւանում ամեն բոմժ ունի թանկ հեռախոս, իսկ եթե ոչ թանկ, ապա թանկի չինական կեղծ տարբերակը։
Ու դա կրկին երեւալու, ու չլինելու մասին է։
Կեղծ հեռախոսը ինքնին վատ չէ, վատը մոտիվն է ունենալ այն, ինչ երեւում է այլ բան, որպեսզի տպավորություն թողնել այլ բան ունեցող մարդու ու դրանով թվալ այլ։
Իսկ եթե կեղծ ունես, քանի որ չես ուզում լիքը փող տալ ֆիրմա հեռախոսին, ու գիտես որ կեղծ է, բայց չես ուզում անկապ սպառես, ու մտածում ես որ անիմաստ է անվան համար փող ավելացնել, դա լրիվ այլ է
ու տենց
հանրամատչելի, շիրպոտրեբ արվեստը, ի տարբերություն ոչ պոպուլար գործերի հիանալի արտացոլում է հանրության զարգացումը։
վերջերս սփյուռքում հղում եմ հանդիպել Պոպայ նավաստիի հին, սեւ սպիտակ մուլտի, իսկ նա, պետք է նշել, իմ մանկության հերոսներից է։ Չնայած, տեսել եմ ընդամենը մեկ֊երկու մուլտ, որ հրաշքով հասել են մեզ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում աշխատող բարեկամից, ZDF հեռուստատեսությունից ձայնագրված այլ նյութերի շարքում՝ Թերի Գիլյամի Բրազիլի, Շոն Քոներիի վերջին Բոնդի՝ «երբեք մի ասա երբեքի», ուր Դոմինեթի Վիտալիի դերում Քիմ Բեսինջերն էր, իսկ սաունդթրեքը գրել էր Միշել Լեգրանը, ու Ֆյունեսի ծամոնային հակառասիստական ինտերնացիոնալիստական ֆիլմի՝ ֆրանսիացի, հրեա եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին։
Ու չնայած ինձ հաջողվել էր տեսնել եւ Միքիի, եւ Թոմի մասին մի քանի մուլտ, մեկ է իմ ֆավորիտները մնում էին Պոպայը եւ Փլութո շնիկը։
— Իրենց մոտ կաբելային հեռուստատեսություն է — (մալուխ բառը այն ժամանակ չգիտեին) կարեւոր տոնով շեշտում էր հայրս, ոչ թե մեր պես, ու այդ պատճառով որակը լավն է։ Իսկ ՊԱԼ֊ի գույները, տեսեք, հրաշք են։
(Ի դեպ, ո՞վ կասի, մեր մոտ ՊԱԼ֊ի անցե՞լ են, թե ՍԵԿԱՄ է դեռ։ Ռուսաստանը, կարծես իր ՍԵԿԱՄՆ է քշում)։
Մտքովս անցնում էր, որ Թուրքիան, չնայած եւս կապիտալիստական երկիր է, բայց ունի հեռուստաեթեր (խաբարլար, ռեկլամլար), այսինքն այնտեղ, անծանոթ եւ անհասանելի արտասահմանում եւս կա եթեր։
Իսկ հետո, երբ մեր մոտ էլ ինչ֊որ ժամանակ հայտնվեց «կաբելային հեռուստատեսություն», այն բնավ որակով չէր, քանի որ տշած, զաեզժենի ժապավեններ էին պտտում։ Ծրագիրը գրելու համար օգտագործում էին կարգիչներ, ու գրում ռուսերեն տրանսլիտով՝ ուժս, ժիզնենի։
Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քանի որ Հայաստանում ԹՌԹ֊ն բռնմում էր, ու հայերը բացի Մայքլ Ջեքսոնի թուրքերեն խոսող մեքենայից ծանոթացել էին նաեւ Ռիգլի Սփերմինթ ծամոնի գովազդին, իսկ մեզ մոտ չկար ոչ թուրքերեն խոսող մեքենա, ոչ թուրքերեն խոսող Մայքլ, որը, ինչպես պարզվեց, կին է, ոչ Ռիգլի Սփերմինթ, ու ոչ էլ գովազդ, մեր հեռուստատեսության աշխատողները որոշեցին ուղղել վիճակը, եւ արտադրել հայրենական գովազդ։
Այնպես չէ, որ ԽՍՀՄ֊ում գովազդ առհասարակ չկար։
Չինովնիկները, սակայն ունեին այդ գովազդի արդարացումը՝ աէրոֆլոտի օդանավերով (ավելի ճիշտ, ինչպես այն ժամանակ ռուսերենից թարգմանել էին՝ ինքնաթիռներով) ու ոչ թե, ասենք գնացքով կամ նավով։ Չնայած ի՞նչ իմաստ ուներ պետական մի ընկերությանը մրցակցել պետական այլ ընկերության հետ, միանգամայն պարզ չէր։
Այլ գովազդը, որ ես շատ լավ հիշում եմ, դա «պեյծե նատուրալնիե սոկի» դեվիզն էր, որը բացի նրանից, որ անճաշակ էր՝ ուղիղ եւ տուպը վ լոբ կանչ խմել այդ հյութերը, եւս կորցնում էր իր ակտուալությունը, որովհետեւ հյութ սովետական խանութներում չկար։
Դա հիմա չի հիշվում, իսկ ես հիշում եմ ինչ էր սովետական խանութը՝
կեղտոտ, ահավոր կեղտոտ տարածք, լիքը ճանճերով, ուր կար ընդամենը երկու բան՝ տեղական կաթնամթերք ու տեղական հաց։ Ներողություն, նաեւ ներկրված քացախ, կարծես Հունգարիայից, խնձորով ու գետով ահավոր անճաշակ էտիկետկայով։
Ձմեռը այդ խանութի մուտքի մոտ ցերբերի պես կանգնած էր հսկայական աղմկոտ կալորիֆեր, որ փչում էր դուրս, որպեսզի վախեցնի պոտենցիալ հաճախորդներին՝ այո, սովետական խանութներում հաճախորդները ցանկալի չէին։
Ու դատարկ, կեղտոտ ապակիներով, բայց աշխատող սառնարաններ։ Սակայն լրիվ դատարկ։
Այսպիսով գովազդը սովետում մի տեսակ տեղին չէր նայվում, սակայն գովազդի կարոտից մի քանի օր հայկական հեռուստատեսությամբ պտտում էին գովազդ։ Լրիվ ջեներիկ ու անիմաստ՝ ձեռուս պատամու, շտո ձեռուս, կամ, ինչպես արտահայտվել էր ռուս կլասիկը՝ անիմաստ ու բնավ ոչ ներողամիտ։
Հայկական գովազդը օրինակ այսպիսինն էր՝ սեղան, հիմար չաղ երեխա, մայրիկը սեղան է գցում, ու բոլորը հերթով եւ հիացմունքով ասում են՝ բաստուրմաաաա… բառը ու տնքում են։
Սակայն վերադարնամ Պոպային։
Ի՞նչ էի ես հիշում՝ նիհար աղջիկ, համարձակ նավաստի, եւ անհամեմատ ավելի մեծ եւ ուժեղ, բայց չար ու չաղ մրցակից, ով նույնպես կպցնում է նիհար աղջկան, ու, բնականաբար սպանախը։ (use the spinach, Luke)
— նիհարը արդեն համարվում էր լավ՝ եւ աղջիկը եւ Պոպայը նիհար են եւ բարի։
— Աղջիկը հաճախ սեփական կարծիք չունի՝ իրեն լավ է լինում եւ չաղի, եւ Պոպայի հետ, ու Պոպային էքստրա ջանք է պահանջվում դրա համար։ Միշտ չէ, որ աղջիկը հստակ արտահայտում է իր մոտեցումը, քանի որ չունի կարծիք, կամ իրան ամենը լավ է՝ անտարբեր է։
— Չաղը տուպը ուժեղ է եւ կիրառում է բրութ ֆորս, իսկ հետո բարի բայց համարձակ Պոպայը ստիպված է օգտագործել մոգություն՝ սպանախը։ Այլ ձեւ չար ուժի դեմ պայքարելու չի լինում, բացի ուժից։
— Չաղին հաջողվում է Պոպային այնպիսի վիճակի հասցնել, որ իրա անհաջողությունների վրա ծիծաղեն։ Ու ասենք ում է պետք այդ հիմար ծիտը, եթե նա Պոպայի վրա ծիծաղում է, այլ չի մտածում՝ այ իմ Պոպայ, էս ինչ եղար։ Այսինքն, դա լրիվ նորմալ է։ Այսինքն կա ծիծաղելի լինելու վախ։
— Նաեւ, բնավ արտահայտված չէ որ մեկ ծեծվածին երկու հաղթած են տալիս։
Լավ ուղերձներ էլ կան, իհարկե՝ եղիր ինչպիսին կաս, մի ձեւացրու այն ինչ դու չես, ու նիհար աղջիկը քեզ կսիրի, կամ մի տանջիր կենդանիներին, եւ պաշտպանիր իրենց (բնականաբար ուժի եւ սպանախի օգնությամբ), ու մի եղիր ստոր ինչպես այն չաղ նավաստին։
Այսօր այսպիսի գործ նկարելն նահանգներում անհնար է՝ հասարակությունը զարգացել է, ու նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք արժի ժամանակակից երեխաներին նայել այնպիսի գործեր, ուր լռելյայն ընդունված է որ աղջիկները հիմար են ու կամ չգիտեն ինչ են ուզում, կամ իրենց պետք է նա, ով նավակով ման կտա, կամ սեփական կարծիք չունեն։
Այլ օրինակի մասին էլ հիշեցի, դա մի ֆիլմ է, որը կոչվում էր «վերադարձ Էդեն» ու որը առաջին անգամ տեսել էի «երրորդ ալիքով», իսկ հետո՝ դրա հնդկական ռեմեյքը կաբելով։
Ուրեմն, օրիգինալում վերջում չար հերոսը ընկնում է կոկորդիլոսներով լի գետը, եւ երկար ապրել է հրահանգում։ Հնդկական տարբերակում, սակայն, այդ վրեժ առնող աղջիկը, հրացանը ուղղել է վատ հերոսին, ու կես ժամ պատմել ինչ վատն է նա, իսկ հետո… սպանել։ Ինքնուրույն ու առանց շուրջը լողացող կոկորդիլոսների միջամտության։
Ու մարդիկ նայում էին, ասում էին՝ աղջիկ է։
Իսկ հիմա նույնիսկ Բեթմենը իր անարխիստ հակառակորդներին ի դեմս Խոմսկու, ինքնուրույն չի սպանում։ Իրենք են սայթաքում, ասենք։ Սաղ իրենք իրենց մեղքով։ Նենց չի որ նա դրա համար չէր հետապնդում, բայց հիմա, արդեն, բոլորը կարող են հանգիստ քնել՝ սեփականության նացիոնալիզացիա չի լինի, Բեթմենը չի թողել, կապիտալիստները հաղթել են։
Ես չգիտեմ դա ոնց է նայվում նահանգներում հիմա։ Երեւի դա էլ այսօրվա մասին է, այսօրվա բնութագիրն է։
ու տենց
#ասք հնացած մուլտերի ու գովազդի ծարավի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/04/13/ասք-հնացած-մուլտերի-ու-գովազդի-ծարավի/
#արեւմուտք #Բեթմեն #Բրազիլ #գովազդ #կինո, #հեռուստատեսություն #մտքեր #պատմություն #Պոպայ #նավաստի #սովետ #աէրոֆլոտ #անահիտ #ճաշակ #արվեստ #սպանախ #բաստուրմա #աղջիկներ #աղջիկ #Թերի֊Գիլյամ #բարեկամություն #ինտերնացիոնալիզմ #կապիտալիզմ #հոգեբանություն #անարխիա
ուրեմն, մի անգամ մի տեղ գցած էի, իսկ կողքս խոսում էին մի քանի հոգի, տղա աղջիկ, ու բոլորը ակտիվ ու հավեսով, իրենցից գոհ, լուծում էին խոսքը անգլերեն բառերով։
այդ պատճառով իրենց տեքստը երկարում էր, ու «անել» բայը հաճախ էր կիրառվում, ասենք՝
— ես էլ «անգլերեն բայ» արեցի
կամ
— դու էլ «անգլերեն բայ» արա
Ու բնական է, որ սա ֆունկցիոնալ չէ, այսինքն՝ տգեղ է։ (ես կոնստրուկտիվիստների ու բաուհաուսի նման եմ սահմանում գեղեցիկը)
ինձ վատ իմացողներին կարող է թվալ՝ ես պետք է ուրախանամ, որ երիտասարդները համարում են անգլերեն բառերը ավելի «քուլ» քան ռուսերեն բառերը։
իսկ ինչի են համարում պարզ է՝ քանի որ արեւմտյան մշակույթը, եւ իրենց հանրամատչելի մշակույթի մասը անհամեմատ ավելի հարուստ եւ որակով է, քան ռուսական մշակույթի նույն հատվածը։
իսկ ես կարծում եմ, որ այդպես խոսելու ձեւը նկարագրվում է վուլգար (կամ ռամկաբարո) բառով։ ինչո՞ւ։
ո՞րն է վուլգարը։ սահմանենք՝
երբ մարդը կարծում է որ այն ինչ նա կա՝ ինչպես է հագնվում, խոսում ֊ դա «լավ չէ», կամ որոշակի, իրենց կարծիքով, «ստանդարտներին», չի համապատասխանում։
Հետեւաբար այդ մարդիկ սկսում են լինել ոչ իրենք, ավելի ճիշտ՝ երեւալ։ ու արդյունքում ստացվում է անհասկանալի ու անճաշակ։
Իսկ այն, ինչ կա՝ լավ է, ու փոխելու իմաստ չկա։
ասենք, երբ Գյումրեցին իր բարբառով է խոսում, ո՞ւմ մտքով կանցնի մտածել որ նա գեղցի է, կամ վուլգար։ Մաքսիմում՝ վուլգար/գեղցի մարդու մտքով։
Իսկ ես օրինակ միշտ հիանում եմ, երբ մարդիկ բարբառով են խոսում։
Ու ես կարծում եմ, այն որ Շուշիում, ասենք հյուրանոցի աշխատողները իրար մեջ խոսում են իրենց բարբառով, իսկ իմ հետ՝ պաշտոնական հայերենով — դա այդ հյուրանոցը դարձնում է պակաս հետաքրքիր իմ համար։
Կամ երբ հայերը ով ռուսերեն լավ չգիտեն, ի դեպ հին սերնդի, սովետի հայերը, ասենք ծիրանի ժամանակ ռուս հյուրերի հետ իրենց կոտրտված ռուսերենով են խոսում, երբ թարգմանիչը կողքը անգործ կանգնած է։ Չես կարողանում՝ նորմալ է, մի տանջի քեզ ու բոլորին։
Նույնը ռաբիսի մասնի կարելի է ասել՝ դա ժողովրդասան երաժշտություն չէ, ու ծագել է քաղաքում վուլգար շրջանակներում։
Այնպես, որ «քոմենթ անելը» բնավ «քուլ» չէ, երբ կա մեկնաբանելը։
Ես ինքս հաճախ եմ խառնում լեզուները, բայց ես դա անում եմ ոչ թե քուլ երեւալու համար, այլ քանի որ ես այնպիսին եմ ինչպիսին կամ՝ անգրագետ եմ, ու լիքը բառեր չգիտեմ։ Բայց համաձայնվեք, միտումնավոր անգրագետ ձեւանալը ինչ֊որ անիմաստ է։
Ավելացնեմ, որ վուլգարությունը, ինչպես շատերին թվում է, Հայաստանի առանձնահատկությունը չէ։ Այն, իմ կարծիքով, ահավոր շատ է եւ Ռուսաստանում, եւ Միացյալ Նահանգներում։ Այսինքն այստեղ էլ մենք առանձնապես չենք տարբերվում, հասարակ, նորմալ ազգ ենք, ակնհայտ է։
Իսկ գրում եմ սա որովհետեւ վիրտուալ ընկերներիցս ոմանք փաստարկ են բերում, թե բա կիրառվում է խոսքի մեջ, ուրեմն լավ է։ Չէ, այն որ մարդիկ կան, ահավոր են հագնվում, չի նշանակում, որ եկեք բոլորս այդպես հագնվենք։ Ոնց ուզում են, թող հագնվեն, խոսեն։ Իսկ ես չեմ էլ գնահատում,(դիսքլեյմեր) ես նկարագրում եմ այդ վարքագիծը/մշակույթը, այսպես, իմ արեւին հետազոտողի աչքով։
ու տենց
Իվ Արնոլդի այս լուսանկարն այն մասին է, ինչպես էին քաղաքացիական իրավունքների սեւ ակտիվիստներին պատրասնում, օրինակ, չարձագանքել իրենց վրա փչվող ծուխին։
Այսինքն, այդ մարդիկ իրենց պայքարին լուրջ են վերաբերվել։ Ամեն ինչ մտածված էր։
Ու այն որ մի գեղեցիկ օր այնտեղ, ուր սեւերին չեն սպասարկում, եկան չորս ընկեր՝ դա պատահական չէր։ Այդ մարդիկ վաղուց գիտեին որ դա կանեն, ու երկար պատրաստվում էին։
Ու նկատեք այն, ինչի համար ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ պայքարել էր պետք՝ հիմա ընկալվում է որպես ինքնին հասկանալի, ակնհայտ բան։ Մինչդեռ այն ժամանակ դա թվում էր անիրականացվելի խենթություն։
Այս տեքստը պատմում է սեւերի պայքարի մասին։ (այստեղ՝ ռուսերեն) Ու ինչու ինտերնետը ու ծիվիչը որպես պայքարի միջոց գերագնահատված են։ Եւ ինչպես են իրենք՝ այն ժամանակի պայքարի կազմակերպողները մտածել։
Իսկ մեզ մոտ հա խոսում են այս կամ այն պայքարը չքաղաքականացնելու մասին։ Այդպես միամիտ՝ ոնց որ մանկապարտեզ լինի։
Երբ ես հավաքում էի ամառայինի համար ստորագրություններ՝ ինձ մարդիկ հա դիմում էին, պատմում էին՝ իսկ այնտեղ՝ վիշապների այգում՝ այսպես, իսկ այնտեղ՝ սենց խնդիր է։
Հիմա ո՞րի համար գնաս, ո՞րը պաշտպանես։ Ու մարդիկ էլ են հոգնում՝ ռեսուրսները սահմանափակ են։
Իսկ եղած ռեսուրսները իշխանությունը պետք եկած պահին կարող է վերահղել իրենց իսկ մտածած խնդրի լուծմանը։ Դա լրիվ շախմատի պես է՝ այս նավակդ հարվածի տակ է՝ փրկեցի՞ր՝ իսկ տես, չես նկատել որ սպան էլ էր անպաշտպան։
Ու այսպես հաղթել, վիճակը կոնտրոլ անել՝ իրատեսական չէ։
Առանց քաղաքականացնելու։ Բոլորն էլ գիտակցում են որ բարի թագավորը միայն վերջին պահին է լինում բարի, ու իրականում էլ ամեն ինչ գիտի։ Ժամանակին էլ մտածում էին Ստալինը չգիտի ռեպրեսիաների մասին։ Լավ էլի, անցանք այդ էտապը։
Այսպիսով այստեղ տեքստի տակ կա քաղաքականություն թեգը՝ քանի որ առանց դրա չի լինի։
ու տենց
Այսօր, տարիներ առաջ մեռել է Ստալին անունով դիկտատորը։
Ինչպես Հաուսը ասել է, գրեթե մեռնելը բան չի փոխում, մեռնելը փոխում է ամենը։
Փաստորեն, այդ մահը թույլ տվեց մեզ կանգնեցնել Սեւանի իջեցումը, ազատել որոշ քաղբանտարկյալներին, օրինակ՝ Մահարիին (բայց արդեն շատ ուշ էր փրկել Չարենցին), թույլ տվեց ազատվել Ստալինի հսկա արձանից որ տիրում էր Երեւանին,
թույլ տվեց ունենալ մեր վաթսունականները, բարձրաձայնել ցեղասպանության մասին, կառուցել ծիծեռնակաբերդ, ուր կրաելի է գնալ ծաղիկ դնելու ու ձեռբակվալած չլինել, ունենալ նոր, հետաքրքիր ճարտարապետություն, օրինակ՝ ամառային դահլիճը կամ Սեւանի ճայը, որի համար Խրուսչյովը չռփել է Զարուբյանին, թույլ տվեց շնչել մի քիչ ավելի համարձակ ու ավելի ազատ, նոր օդ, թույլ տվեց մի քիչ փոփոխություն։
Երբ ինչ֊որ մեկի ծնունդն է, ասում են, ինչ լավ է որ ծնվեցիր, իսկ երբ նա մեռել է, ժամանակն էր ասելու՝ ինչ լավ է որ մեռար, դա երեւի ամենալավ բանն էր ինչ կարող էիր անել։
Ու դա անշուշտ շատ լավ էր Հայաստանի համար։
ու տենց
Հետաքրքիր է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։
Առանց մտածելու պնդում են նույնը՝ ասենք որ Րաֆֆին օգտագործում է արեւմտյան սոց․ տեքնոլոգիաներ։
Գրողը տանի, այդ մարդը գաղափար չունի տեքնոլոգիաներից։
Երնեկ չէ՞ր ունենար։
ու էդբես
ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։
ու էդբես
հետաքրքիր է, որ մարդիկ ցույց տվեցին վարչակարգին, ինչքան են իրենից զզված։
այսինքն ամենուր, որտեղ կարող էին քվեարկել՝ այսինքն քաղաքներում, ցույց տվեցին։
նաեւ, ես այդպես եմ հասկանում, որ քչերը ունեն իմ պատճառները Րաֆֆիի համար չքվեարկելու, այսինքն Րաֆֆին կարողացավ լինել նա, ում կտան ձայն ամենազանազան մարդիկ, ով առաջ կարծես քաղաքականությամբ առհասարակ չէր հետաքրքրվում։
դա լավ է։
այսինքն, ճակատին համբուրել երեխաներին լավ է ստացվել իր մոտ։
ու հետաքրքիր հանգամանք է, որ անձը մեզ համար մնում է կարեւոր, մեկ անձը ավելի է մոտիվացնում միջին ընտրողին, քան ասենք կուսակցությունը։
չնայած դա հասկանալի է, կոնկրետ ինքն է, համբուրել է, այն էլ տարիներով ձեռք է սեղմել, գիտես ով է։ լրիվ շանսեր կան որ այդպես էլ կշարունակի։
հիմա ինչն է վատ։ վախենում եմ, որ մարդիկ հիասթափվեն։
փոխարենը մտածեն՝ պետք է սաղս գնայինք քվեարկեինք, մտածեն՝ իզուր գնացինք։
ու վախենում եմ որ կհիասթափվեն, քանի որ ի՞նչ ծրագիր ունի Րաֆֆին։
ու հիմա ես հասկանում եմ, ինչ անկարեւոր է ինչ ծրագիր ունի նա, այսինքն ինչ էր փորձելու անել, եթե ըստ պաշտոնական թվերի անցներ։
կարեւոր է այն, ինչ է նա մտածում անել հիմա, երբ չանցավ։
կարծես նա հիմա պարզապես սպասում է, որ գործող հարգելի նախագահը կբերի եւ կմատուցի իրեն իշխանությունը կապույտ եզրագծով ափսեի վրա։
չի բերի, չի մատուցի։
իզո՞ւր է պատրաստվել, կեղծել, որ հիմա էլ նվիրի՞։ ակնհայտ է որ չի նվիրի։
ապա ի՞նչ է նա անելու։ այդ ծրագրի մասին եմ։
ու ինձ թվում է իր ինիցիատիվան չի հերիքի որեւէ այլ բան նախաձեռնել բացի սպասելուց։ ու նույնիսկ եթե Նիկոլն իրան բզի, նա ոչ մի քայլ չի անելու։
իսկ եթե մենք բոլորս ավելի ակտիվ լինեինք, ու բոլորը բոլորը բոլորը ով կարող է մասնակցեին ընտրություններին, գուցե նա կհաղթեր։
ու եթե հաղթեր, ջանդամը թե չէր գնա հիմարություններ անի, ջանդամը թե չէր ասելու սաղին որ իրենք վատն են, որ ցեղասխանությունը չեն ճանաչել, ու ջանդամը թե ԼՂՀ֊ն չփորձեր ճանաչել։
ինչ էլ աներ, սենց վատ չէր լինի, գոնե բազմազանություն էր լինելու։
այսինքն
ա ֊ կպրծնեինք վարչակարգից
բ ֊ կստեղծվեր բավականին զանազան դաշտ, ուր տարբեր կարծիքներ կլինեին, մարդիկ ակտիվ կքննարկեին թե որն է խելացի քայլ Րաֆֆիի կողմից, իսկ որը չէ, ու նույնիսկ նա գուցե փոխվեր, կամ չկարողանար իր էշը քշել որոշ դեպքերում։
Ընդդիմությունը կդառնար իրական աշխատող ընդդիմություն, որ կարող է աշխատել, ու կյանքը բավական հետաքրքիր կլիներ։
Կդիտեինք Րաֆֆիի ելույթները ինչպես այստեղ, այնպես էլ՝ արտասահմանում, ով՝ ֆեյսփալմ անելով, ով էլ՝ արցունքները աչքերին։
բայց այդ ամենը չի լինի, քանի որ ինչ֊որ բան փոխելու համար ամենաքիչը պետք է պլան, միսթր Ֆիքս, նաեւ պետք է գործել, ու պետք է շախմատիստների պես մտածել։
այնպես որ վախենում եմ որ ստիպված ենք մոտակա հինգ տարին մնալ սերիալների, ու ոչ գրավիչ աստղերի, այսինքն ասԽերի նոր սեքս սկանդալների հույսին։
սա կոչվում է ստաբիլ վիճակ, որը չգիտես ինչի հայերեն թարգմանում են՝ ապահովություն։ պարզապես շփոթում են, այսինքն մոռանում են հարցնել ո՞ւմ համար է ապահով:
նու իհարկե ես կուզենայի փոփոխություն, բայց ո՞րտեղից է երեւում որ այն կլինի։
ու տենց
Ռուսալեզու «Երեւան» ամսագրում, հունվար֊փետրվար 2013, տպագրված է ռուս (լրա)գրող, կամ ավելի ճիշտ, լրա(գրող), Պրոխանովի հարցազրույցը եվրասիական միության մասին։
Նա ասում է, որ Ռուսաստանը չի տեսնում այլ կերպ, քան կայսրություն, քան իմպերիալիստական երկիր։ Այս մարդու ցինիզմը զաշկալ է լինում։
Մեջբերում եմ։
Евразийское пространство с населяющими его народами – это колоссальный ресурс. Само по себе пространство является ресурсом. А соединение этих площадей воедино создает колоссальное богатство.
Իհարկե, տարածքը ռեսուրս է։ Եթե ռեսուրս չլիներ, Ադրբեջանը վաղուց մտքից հանել էր Արցախը։
Նաեւ, ինչպես երբ միացյալ նահանգները տարածում էին ժողովրդավարություն, հարց էր առաջանում՝ ո՞ւմ համար է այդ ժողովրդավարությունը, այնպես էլ այստեղ, հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է այդ հարստությունը։
Այդ հարցի պատասխանը հետեւում է՝
Когда распался Советский Союз Россия лишилась казахстанских урановых месторождений, узбекского хлопка… Совершенно очевидно, что в этом проекте заключен огромный экономический потенциал.
Իմացանք՝ Ռուսաստանը ուզում է ձրի ուրան, եւ այլ ռեսուրսներ։ Ապա՝ Ռուսաստանի համար է։
Առհասարակ, հեղինակը դիտարկում է եւ ԽՍՀՄ֊ը, եւ եվրասիական միությունը որպես Ռուսական կայսրության նոր ձեւ։
История России – это история империй, и трагедии русские всегда связаны с их исчезновением. По крайней мере, четыре великих империи (включая последнюю, Красную) были разрушены, в результате чего Россия потерпела колоссальный урон.
Իսկ գուցե կայսրություններն ըստ սահմանման է պետք փլվե՞ն, հերիք չէ՞ նույն քաքի մեջ մտնեք, պարոնայք ռուս իմպերիալիստներ։ Գուցե հասկանա՞ք որ դա ձեզ ապագա չէ։
Շարունակենք, Պրոխանովը դիտարկում է եվրասիական միությունը այնպես ինչպիսին այն կա։ Մարդկանց խաբում է «մաքսային միություն» արտահայտությունը, իսկ եվրասիական միությունը ըստ էության անկախ պետությունների մաքսային միություն չէ, այլ մեկ ամբողջ պետություն՝
Между Белоруссией и Россией уже есть союзное государство, оно зачаточное, оно переживало и переживает много трудностей, но ген нащупан.
Մինչդեռ նա նաեւ հստակ արտահայտում է ի՛նչ ձեւի պետություն է այն լինելու՝
Цивилизационный продукт – это не только технологии будущего, это еще и идеи будущего. И эти идеи, или идеологии, которые уже сегодня – самое драгоценное достояние, – в евразийском пространстве могут стать альтернативой погибающим моделям, к числу которых я отношу и либеральную западную модель.
Բնական է, որ ես մեկնաբանում եմ իր այդ գաղափարները որպես ոչ թե ապագայի, այլ անցյալի գաղափարներ։ Որովհետեւ նոր գաղափարների մասին ավելի շատ խոսվում է «օքուփայ»֊ում, ու բնավ ոչ Ռուսաստանում։ Ու չնայած հաջորդ հարցին, թե արդյո՞ք սա ԽՍՀՄ֊ի վերականգնում չէ, նա պատասխանում է որ չէ, նա նկատի ունի, որ դա ԽՍՀՄ 2.0 է, ռելոադեդ, այդ պատճառով է որ նոր է։
Քանի որ եթե ԽՍՀՄ֊ը գոնե սոցիալիստական պետություն էր, ու քիչ թե շատ լավ էր փորձում «նայել» որոշ գավառներին, ընթացքում ասիմիլացնելով բնակչությունը, ու փոխելով դեմոգրաֆիկ իրավիճակը (պարզ ասած բնակեցնելով ռուսներով ֊ իմպերիայի հիմնական եւ գլխավոր էթնոսով), ապա հիմա կլինի լրիվ նույնը, բայց կողոպտիչ, դաժան կապիտալիզմի մոդելով։ Մենք տեսնում ենք, ինչքան կողոպուտ կա Ռուսաստանում, բայց իրենց դա հերիք չէ, իրենք շատ ավելին են ուզում։ Իրենք մեծ են ու սոված։
Իսկ մենք նոր ենք «ընտրել» մեր նոր հին նախագահին (նոր նախագահն լավ մոռացված հին նախագահն է), նախագահին, ով չպարզված իրադարձություններից հետո փակ փոքր շրջանում երդում տվեց, եւ նախագահին, ով շնորհակալություն խնդրեց Ռուսաստանի ղեկավարությունից աջակցության համար այդ չպարզված իրադարձություններից հետո։
Նախագահին, ով ներկայացնում է վարչակարգ, որը քոփի փեյսթ է անում ՌԴ֊ի շարժումները, նախագահն, ով արդեն իսկ վերջերս ստորագրել է եվրասիական միությանը վերաբերվող փաստաթուղթ, ու մենք ուրախությամբ եւ անհաբերությամբ լի սպասում ենք, երբ նա կստորագրի եւս մի քանի թուղթ, եւ երբ է ՀՀ֊ն վերջապես ֆորմալ ձեւակերպելու իր տապալումը, եւ ներկվելու կարմիր կամ վարդագույն գույնով, լինելով մեծ, բութ եւ շատակեր պետության մի մաս։
Իսկ ինչի՞ է ռուսալեզու Երեւանը դա տպում, մնում է միայն կռահել։
Գուցե ապա զարմանալի՞ չէ որ նախորդ համարում ֊ վարչապետն է կոմբայինի կողքը, նախագահն է ֊ ցուցահանդեսին, ու այդպես իրար փոխում են։
Շնորհավորանքներս, ջենթլմեններ։ Շնորհավորանքներս։
Ամեն ինչ հիանալի է, դիտենք տոնական տնական հրավառությունը։
վերջին լուսանկարները՝ այստեղից
եւ այդպես։
Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։
Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։
մեր կրթական համակարգերը նույն հիմքերի վրա են, ինչ կապիտալիզմը։
Երկուսի մեջ էլ հիմքերից մեկը մրցակցությունն է։
Կրթության մեջ, մրցակցությունը կազմակերպված է գնահատականներ դնելու միջոցով։
Ու ուրեմն, մարդիկ ձգտում են ունենալ բարձր գնահատականներ։ Իսկ բարձր գնահատականներն էլ չեն արտահայտում գիտելիքը, ինչպես տնտեսության պարագայում մեծածավալ վաճառքը չի արտահայտում որակը։
Այսպես, տնտեսության մեջ մրցակցությունը չի կարողանում չստեղծել մոնոպոլիաներ (ինչին դեմ, որ ուղղված է), իսկ կրթության մեջ մրցակցությունը չի կարողանում ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետներ(ինչի համար որ ստեղծված է)։
ուզում եմ ասել, որ ես լայք հաշվողներին չեմ հասկանում։ թեկուզ եւ ուրիշի։
քանի որ լայքն էլ է գնահատական։
ուզում եմ ասել, ինչով էր ինձ հետաքրքիր այն աղջիկը որ ինձ մեկնաբանում էր՝ ֊ «ժպտում եմ»։ նա գնահատական չէր տալիս։ նա ասում էր ինչ է իր հետ, ինչ է զգում։
ես չեմ սիրում, երբ ինձնից գնահատական են սպասում։ չեմ սիրում, երբ տալիս եմ։ դա սովորության պատճառով է լինում։ բոլորս սովորել ենք գնահատաել։
կամ չգնահատված զգալ։
ես ո՞վ եմ որ գնահատեմ քեզ։
ինչո՞վ է չափվում գնահատականը։ ո՞ր տարադրամով։ շոյանքո՞վ, լայքո՞վ։
կապիտալիզմը այնքան խորն է մեր մեջ, որ այն կա ամենաազատ ու ամենաառաջադեմ սոցիալական կայքերում։ այն մեկ է կա մտածողության մեջ գրեթե բոլորի մոտ։ ու դրանից շատ բարդ է ազատվել։
ես չեմ կարող հենց հիմա հստակ ձեւակերպել ինչպես եմ տեսնում այլընտրանքը։
ուզում եմ ասել, որ այլընտրանքի մասին մտածել է պետք։
մտածել է պետք
ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։
Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։
Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։
Քանի անգամ տարբեր ախպերությունները որոշում էին օնլայն ՏՏ հանդես ստեղծել, ու ոչ մի բան չէր ստացվում։ (ախպերությունը ըստ սահմանման փակ խումբ է։ իսկ մենք այ սենց բան կանենք։ ոչ թե դուք, մենք։ քանի որ ձեզ չգիտենք, ու առհասարակ դուք ո՞վ եք որ իմանանք)
Իսկ հետո հայտնվեց հայ֊այթի․օրգը ու պարզվեց որ լիքը մարդ սկսեց գրել։
Դա այն մասին է, որ մենք (ե՞ս) թերագնահատում ենք համայնքները (մեր համայնքը), ավելի ճիշտ՝ դրա զարգացման պոտենցիալը։
(
Ի դեպ, բնավ փաստ չէ, որ փող ծախսող, այսինքն հեղինակին վճարող հանդեսը, այդպիսի հոդվածներ կունենար։ Մասամբ այն պատճառով, որ փողը քիչ կլիներ, իսկ մասամբ այն, որ փողը լավ մոտիվատոր չէ։
(Փողը բավական չէր լինի ասելով նկատի ունեմ՝ ինչի՞ ես այս փողով պիտի տեքստ գրեմ ու վաճառեմ, որ հետո հեղինակային իրավունքն էլ (քոփիրայթը) իմը չլինի, իսկ ինչ որ կապիտալիստ այն ըննհամենը հրապարակելով փող աշխատի։ Գուցե այս երեւույթին սովոր են լրագրողները, ով, ըստ սահմանման իրենց գրածը ծախող մարդիկ են, ամեն հետեւություններով (ով վճարում է, նա եւ պատվիրում է երաժշտությունը), սակայն ոչ ճարտարագետները կամ մատենագիրները, ում այդ համար ըստ սահմանման դրամ նախատեսված չէ։ (Իհարկե բոլորս էլ գիտենք, այսինքն բանական ենթադրություններ ենք անում թե ով ում հետ է քնել ումից ու ինչի համար է))
)
Այն ժամանակ, երբ կա շոուինգ օֆ քեզ ցույց տալու լավ ձեւ՝ այսինքն ինչ֊որ հետաքրքիր բանի մասին հետաքրքիր գրելու հնարավորություն, ու ժողովրդավարական կարմա վերելակը ֊ համայնքը գործում է։
Իհարկե, կան շատ անկապ տեքտեր, նույնիսկ տնայիններ են տեղադրում։ Այսինքն, այնքան ասելու բան չկա, բայց այնքան ժամանակ կա։ Ու ցանկություն երեւալու։ Ապա պատասխանը չիթինգն է։ Էն օրը ստիպված տնային է գրել։ Կարելի է հրապարակել։ Եւ սպանել երկու նապաստակ։ Իրենց արեւին սպանել, բնականաբար։
Իհարկե, հաբրի կլասի տեքստեր դեռ չունենք։ Առանցքային բառը՝ դեռ։
Բայց հիմքը կա, ու ես համոզված եմ որ մի քանի տարի անց տեքստերի որակը անհամեմատ ավելի բարձր կլինի։ Ու այսորվա ամենալավ հոդվածները կլինեն պարզարես միջին։
Ու համացանցը հաջողված թարգմանութզուն է։ Համացանցը համայնքների մասին է։
եւ այդպես
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
այսօր այնպիսի բան եղավ, որ հավատս մարդկանց մեջ մեծացավ։ այսինքն մեկ է դեռ բացասական արժեք ունի, բայց դրական ուղղությամբ է։
ես սովորաբար խուսափում եմ մարդկանց հետ աշխատել, նախընտրում եմ մեքենաների հետ ֊ քանի որ իրենց սոֆթը ինչքան էլ վատը չլինի, այնքան նյարդերիս չի ազդում, ինչպես մարդկանցը։
բայց այսօր ուրախացա երբ լսեցի մեր ճարտարագետներից մեկի մտքերը մեր մասին։
ու չնայած դա «մենք, հետամնաց ասիացիները, իսկ իրենք, վեհ ու զարգացած արեւմտացիները» ոճով էր, որը բնավ էլ ռացիոնալ չէ, բայց եւ ինքնաքննադատական էր, իսկ դա արդեն օգտակար է առողջության համար։
ասում է՝ այ մենք այլ մարդկանց չենք հարգում, անկախ իրենց ազգից, պարզապես ուրիշներին, այ կարդացեք «Քաոս» կամ «Պատվի համար»֊ը,(դե մարդը ինչ կարդացել է դա է մեջբերում) կոշիկներով գինի ենք խմում, երբ մի բան ունենք, ու մեզ ուրիշներից լավն ենք դրանով զգում, երբ հեչ էլ լավը չենք։
֊ իսկ ֊ շարունակում է ֊ այ ասենք այն մեկը, որ եկել էր, ես երբեք չէի պատկերացնում, որ այդպիսի մարդը այդպես իրան կպահի։ շարվարը մաշված էր, ու հաստատ նա փողից նեղված չէ, որ նոր շալվար իրան չի առնում, պարզապես բանի տեղ չի դնում, դե մաշված է ֊ մաշված է։
կամ․․․ տեսե՞լ եք այսինչի հետ ո՞նց էր աշխատում, իջել էր ծնկները հատակին էր դրել, ու տենց իր կողքը գործ էր անում։ հայը բա տենց կանե՞ր։ չէ, չեմ ասում ոչ ոք, բայց ընդհանուր առմամբ, ախպեր, ստատիստիկայով։
հա, կրկում եմ, ինքնաքննադատությունը ընդհանուր առմամբ, ստատիստիկայով առողջությանը օգտակար է, քանի որ, կամ եթե նրան հետեւում է փոփոխություն, զարգացում։
ու տենց
ոչ խմբային չաթերը այնքան չեն օգտագործվում, ինչպես սովիալական ցանցերը։
առաջ խմբային չաթերն ու խմբային ֆորումներն էին այդ սոց․ ցանցերի դերը կատարում։ բայց ոչ անձնական չաթը։
անձնական չաթում մարդիկ քիչ են շփվում, որովհետեւ ոչ ոք չի տեսնի իրենք ինչ լավն են։ այսինքն, կտեսնի միայն զրուցակիցը։
այդ ժամանակ էլ եւ չաթվում են ֊ երբ կպցնում ես պետք է զրուցակիցը տեսնի ինչ լավն ես։
այլապես ֊ սոց․ ցանց։
որ բոլորը տեսնեն ինչ լավն ես։
այսինքն շոուգին օֆ ֊ տի վերտիշ վսեմ ֊ այստեղ էլ է աշխատում։
մարդկանց սոց․ ցանցերում շփումը չէ որ պետք է, իրենց լավ լինելը ցույց տալն է պետք։
ու ձեւավորվում է եւս մեկ սոցիալ կոնտրակտ ֊ դու ինձ կլայքես, ես քեզ կլայքեմ։
իսկ շփվել մարդիկ չեն սիրում։
որովհետեւ ասելու բան չունեն։
ու գիտեն որ ասելու բան չունեն։
իսկ սոց․ ցանցը ԿՄ֊ից ու բլոգերից տարբերվում է հենց նրանով, որ այնտեղ հենց այն տեղն է, ուր կարելի է ասել այն, ինչ կարող ես ասել, ու ինչ իրականում ոչ մեկին չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է սոցիալ կոնտրակտի շրջանակներում։
դու քո հիմարությունը ասացիր, ես լայքեցի, որ հետո դու իմը լայքես։
դիսլայք պատահաբար չէ որ չկա։
ի՞նչ դիսլայք, դուրդ չի գալիս, ի՞նչ ես ստեղ անում, ինչի՞ ես փարթին փչացնում։
այնպես որ բոլորը սոց․ ցանցում կարող են որոշ չափով զգալ իրենց աստղ, ու ինչպես Վուդի Ալենի մոտ, հայտնել սափրվում են մինչեւ նախաճաշը, թե հետո։
ու տենց
տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։
Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։
Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։
Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։
Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ
Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։
Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։
ու տենց
իրականում Մհերը բնավ չի կողպվել ժայռի մեջ։
Նա պարզապես դուրս է եկել այս տարածքից։
Էդ ժողովուրդը իրան չի հասկացել, քանի որ չի տեսնում ուր է։
Իրենց թվում է պատ է ֊ բայց իրականում դուռ է։ Ու այդպիսի դռներ ու պատուհաններ կան, բայց փակ են։
Իսկ դրանք ոչ ոք չի տեսնում, քանի որ չի էլ ուզում տեսնել, իրենց ստեղ էլ է լավ։
Իսկ Մհերը դուրս եկավ այդ փակ տարածքից, գնաց ազատ տարածք։
Իհարկե, դրսից էլ ներս չի երեւում, քանի որ փոսը, փաբը, կազինոն ֊ փակ է։ Դա արված է մարկետինգից ելնելով, որ մարդիկ չիմանան դուրսը ժամը քանիսն է, ինչ եղանակ է, ու որ առհասարակ այդ դուրսը կա, որ այնտեղ չգնան։
Համ էլ այնքան ծխած է որ չեն տեսնում դռների տեղը։
Բայց մտածում են ֊ եթե այստեղ չկաս ֊ ուրեմն չկաս ընդհանրապես։ Քանի որ դուրս չեն տեսնում, ու մտածում են, որ Մհերը իրեն ճգնավորի կյանին է դատապարտել։
Մհերին տեսնելու համար ընդամենը պետք է, ասենք, օգտագործել ռսս, գլուխը փոսից հանել ու տեսնել, որ այստեղ է, ու հույս էլ չունի որ իր գեո համայնակիցներից մեկը իրեն կնկատի։ Պարզապես հավես չունի փոսի մեջ մտնել։
Այնտեղ պատուհաններ չկան, ու տոթ է։
Իսկ դուրսը օդ է, դուրս տարբեր է։ Այնտեղ զանազան բաներ են, ուրիշ որճեր, ետնախորշեր էլ կան, բայց եւ լայն մայթերով փողոցներ կան, փոքր տներ, երկնաքերեր, անտառներ ու բացատներ, սարեր կան։ Կարելի է սարի վրա, կամ բարձրահարկ շենքի կտուրին բարձրանալ ու տեսնել զանազանությունը։
Իսկ մարդիկ մտածում են, որ սարի վրա են բարձրացել, բայց իրականում խմած են ու սեղանի վրա են բարձրացել, հազիվ են հավասարակշռությունը պահում որ չընկնեն, ու իրենց թվում է որ դա թթվածնի պակասից է։
Մհերը գիտի, որ մարդիկ իրենք են ընտրել մնալ այնտեղ, ուր կան։ Իրենց աչքերը բացել պետք չէ, չէ՞ որ իրենք են ժամանակին եկել այնտեղ, իրենց իրենց կամքով։
Ուրեմն հիշում են, որ դրսից են եկել։ Հիշում են դուրսը կար ու ոնց էր։
Բայց իրենց դուր է գալիս փակ տարածքում, ծխի մեջ։
Այնտեղ կարելի է խմել, ու մոռանալ, մեկ էլ կարելի է զուգարանում կողպվել զույգերով, ու մտածել որ դա ռոմանտիկ է, քանի որ քթերը արդեն հոտ չեն զգում, սովորել են։
Նրանք ընտրում են մոռանալը։ Ու մոռացվելը։
Ճիշտ է հետո կասեն դարդոտված, նեղացած ֊ «ինձ մոռացան» ֊ այդպես էլ ասում են Մհերի մասին ֊ դե գնաց, թողեց մեզ։
Ու սկսում են իրանց խղճալ ֊ կամ Մհերին խղճալ ֊ մեկ չէ՞ ում, կարեւորը հեղուկ կա, թթուն կա, երաժշտություն կա։
եւ այդպես
Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։
այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։
եւ վերջ
այն ժամանակ, երբ մեզ իմացած թեմային անդրադառնում է լրատվամիջոցը, մենք հասկանում ենք, ինչ թեթեւ, ինչ մակերեսային, ին ոչ ճիշտ, ոչ ճշգրիտ, ու ինչ մոտավոր է այն դիտարկված։ ապա կարելի է չմոռանալ, որ երբ լրատվամիջոցը անդրադառնում է այն թեմաներին, որոնցից մենք առանձնապես չենք հասկանում, ապա նրանք դա անում են նույն կերպ բնավ ոչ հիանալի։
ու տենց
Կուստուրիցայի «կատուների» մեջ, որ այսօր կրկին նայեցի, մի քանի կարեւոր բան եմ նկատել։
Երբ Իդան ուղարկում է Զարեին պաղպաղակի, փողը տալիս է նրան։ Իսկ Զարեն չի փորձում այդպիսի էժան ձեւով Իդայի սիրտը շահել, ինչպես պաղպաղակ գնելով կամ ծաղիկ նվիրելով։
Երբ Իդայի տատը համոզում է Դադանին,որ իր թոռնիկի հետ ամուսնանա, պատմում է, այն մասին, ուր է նա նրան տարել, ինչ է մթոմ այդ աղջիկը տեսել, որտեղից շորեր ձեռք բերել։
Այսինքն, ինչ զարգացած է նա, ինչ սոֆթ ունի, ինչ իմպրինտներ։
Ու այդ ֆիլմից երեւում է ինչ զարգացած են նույնիսկ Բալկանների գնչուները։
ու տենց
լավ դիզայնը այն է, երբ ֆորման հետեւում է ֆունկցիային։
ոտքերի ֆունկցիան ֊ քայլելն է, կոշիկների ֆունկցիան ֊ քայլելուն աջակցելը։
իսկ կրունկները բնավ չեն աջակցում նրան, որ հարմար լինի, նույնիսկ հակառակը ֊ կրունկներով ամեն ինչ ավելի բարդ է։
այս տեսակետից նույնպես կրունկները՝ լավ դիզայն չեն, սիրուն չեն կարող լինել, ու տգեղ են։
ու տենց
֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց
#ասք այլ իրականության մասին՝ http://kg.am/1npbz3b #Երեւան #մարդիկ #հասարակություն #շփում #ընկալում #քաղաք #մտքեր
ուրեմն, ընդամենը մի քանի տարի առաջ կապի խափանումները բնավ հազվադեպ չէին լինում, ու մի անգամ, երբ կապ կրկին չկար, մի ընկերության ԱյԹի սենյակ մտնում է աշխատողներից մեկը, վեհերից, բարձր գիտական աստիճան ունեցող, աչքով է անում, ու ԱյԹի ինժեներներին ասում է՝
֊ իմ մեյլը էն ձեր մյուս գծով էլի թող աշխատի, որ երբ կապ չլինի, ձեր պես լինի։
Ես որտեղ աշխատել եմ, միշտ բոլորը համոզված էին, որ ԱյԹի֊ի կապը մի այլ կապ է, ինչ որ այլ տեղից է, ու կամ ավելի արագ է, կամ ինչ որ հրաշքով միշտ կա, ու տենց։
Ու դա այն մասին է, որ մարդկանց մեջից Սովետը դեռ դուրս չի եկել, նույնիսկ սովորական մարդկանց միջից, ու նրանք համոզված են, որ ամենը կոռումպացված է, ու եթե մարդը զբաղվում է ինչ որ ռեսուրսով, ապա անպայման իրենով է արել։
Ու գուցե կաշառք վերցնի կիսվի, կամ եթե իր հետ լավ լինես։
Ոնց անենք Սովետը դուրս գա՞, քա՞նի սերունդ պետք է անցնի որ վիվետրիտսյա լինի, պրծնենք՞։
ու տենց
ինչպես ասում էի, լավ է լինել ռեալիստ ու ընդունել որ դու ունես խնդիր։
Ու ասենք դու բնավ Նապոլեոն չես։ Այլ Գուգոն, կամ Միշիկը, կամ Վիլենը։
Որովհետեւ մինչ դու մտածում ես որ Նապոլեոնն ես, դու քո ուզած գործը չես անում, այլ զբաղված ես աշխարհը հնազանդեցնելով ու ընդհանուր առմամբ շանս չունես, նույնիսկ եթե դու իրոք Նապոլեոն ես։
Երեւանում մաքս 19֊րդ դարի շենք կգտնվի։ Բայց դա էլ շուտով կքանդենք։
Կստացվի որ Երեւանը հազիվ հարյուր տարեկան է, կամ այդքան էլ չկա։
Դա է իրականությունը։
Դա է մեր Երեւանը։
Դա իսկական, ռեալ Երեւանն է։
Այն որ Կարմիր Բլուրում ինչ որ բան են գտել մեր Երեւանի հետ կապ չունի։
Քանի որ Երեւանցին փոքր կենտրոնով զբոսնելիս, կամ իր «հին քաղաքը», որը չկա, մտնելիս չի զբոսնում Էրեբունիի քարերով։
Իսկ Երեւանից հին է ցանկացած քաղաքը՝ Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Լվովը, նույնիսկ Գյումրին, որ հեռու չգնանք։
Որովհետեւ փաստացի այնտեղ կարելի է քաղաքով զբոսնելիս անցնել հին շենքի կողքով, հին փողոցով, որը հեքիաթ չէ, այլ հենց հիմա կա, ապրում է, ու շարունակում է ապրել։
Իսկ Էրեբունին չի ապրում, Էրեբունին մեր կյանքի մասը չէ, այն թանգարան է։
Իսկ տոնակատարությունների մասին։
Մինչ Թբիլիսին ես մտածում էի որ մեր փողոցներում եղած մարդիկ համապատասխանում են մեր քաղաքի մարդկանց քանակին։ Այսօր ինչքան մարդ թափել է փողոցներ, այնքան մարդ ցանկացած օր կա Թբիլիսիի փողոցներում։ (լավ, Աբովյան ֊ Արամի խաչմերուկ չեմ հաշվում։)
Պարզապես մերոնք չգիտեմ ուր են, թաքնվում են, գուցե։ Ինչ որ բերլոգաների մեջ քնած են։ Կամ գուցե հումանիստական մոտիվներով չեն դուրս գալիս, որ այլ մարդկանց չվախեցնեն։ Չգիտեմ։
Քանի որ Թբիլիսիի փողոցներով քայլողների մեջ անհամեմատ ավելի շատ քաղաքացի կա։
Այնպես որ պետք չէ իրար շնորհավորել, ու ինքներդ ձեզ խաբել։
Քաղաքը հին քաղաք չէ, ու եթե տենց գնա, հին քաղաք չի էլ լինի։
Բայց քաղաքի նման քաղաք դառնալու շանս ունի։
Մեկ էլ տոների մասին․
Ես չգիտեմ ինչ է պետք անել որ այդպիսի Սովետի հոտ չգա ամենից։
ու տենց
Վերջերս Զոլյանն էր գրել Թբիլիսիի մասին, որոշեցի ես էլ կիսվել իմ տպավորություններով վերջին այցից, որ այս ուիքէնդին էր։
Առհասարակ Թբիլիսիի մասին վաղուց եմ ուզում գրել, քանի որ սիրում եմ այդ քաղաքը, ու ժամանակ առ ժամանակ գնում եմ։
Գուցե սա մենք օկ չենք ֊ դուք օկ եք վիճակից է, գուցե նրանից է, որ ես շատ եմ սիրահարված Թբիլիսիին։ Իսկ սիրահարված եմ ֊ նշանակում է ավելի շատ իմ մասին է, իմ ցանկությունների, պատկերացումների, իմ Թբիլիսին է, որը, իհարկե չգիտեմ ինչքան կապ ունի իրականության հետ, բայց ես ինձ դա թույլ եմ տալիս։
Ես լավ գիտակցում եմ, որ եթե այնտեղ ապրեի, ինձ լիքը բան դուր չէր գա, նույնսիկ նրանից, ինչ ինձ հիմա դուր գալիս է դրսի աչքերով նայելով։
Ես միշտ ասել եմ, որ Թբիլիսին իմ համար աշխարհում ամենասիրած քաղաքներից մեկն է, ու անհամեմատ ավելի լավն է, քան շատ այլ Եվրոպական քաղաքները։ Ու այո, Թբիլիսին լրիվ Եվրոպական քաղաք է։ Իրականում Եվրոպական քաղաքից ավելի լավն է, հետո կասեմ ինչի։ Երբ ոմանք ասում են, Թբիլիսին նվաստացնելով որ իրենց լավ զգան, որ այն ընդամենը ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաք է, ես իրենց հետ համամիտ չեմ։
Մոսկվան է ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաքը, ու իրենց այլ քաղաքներն են։ Թբիլիսին լրիվ այլ է,միաժամանակ եւ արեւելյան եւ արեւմտյան լինելով, կոլորիտ, համով, վառ գույներով, պայծառ, արտահայտիչ քաղաք է։ ու ոչ մի ռուսական քաղաքին նման չէ բնավ։ Ու չունի համեմատվելու։
Առաջին իսկ, աչքին ընկնող հատկությունը օրինակ այն է, որ բոլորը հիանալի լավ են հագնվում։ Կարող է հին շորեր լինեն, կարող է ոչ մաքուր, բայց մեկ է հիանալի տեսք ունեն։
֊ Ճաշակ
Թբիլիսցիները ունեն ապշելու, ու լրիվ բացառիկ հագնվելու ճաշակ։ Երբ ես առաջին անգամ դա ոգեւորված պատմել եմ ծնողներիս, մայրս ասաց որ դա միշտ այդպես էր, ու որ նույնիսկ Սովետի ժամանակ նրանք ինչ որ ձեւ կարողանում էին հավես հագնվել, եւ մարդիկ Թբիլիսին անվանում էին Սովետական Փարիզ։ Ու դա մարդկանցից էր գալիս, որովհետեւ Եվրոպական ճարտարապետությամբ այլ քաղաքներ էլ կան՝ Լվով, Ռիգա, Վիլնյուս, ետց, բայց Թբիլիսին էր Փարիզը։
֊ Աղջիկներ
Թբիլիսցի աղջիկները ամենավերջն են։ Այսինքն նրանցից այնքան շատերն են վերջը, որ ես ոչ մի այլ քաղաքում չեմ տեսել, ուր եղել եմ, բնականաբար ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ Նահանգներում։ Ու դա այդ իրենց բացառիկ ճաշակից է։ Նույնիսկ գլամուր, ահավոր գլամուր թբիլիսցի աղջիկը լավ է նայվում, որովհետեւ Թբիլիսիյում գլամուրը վուլգար չէ։ Իսկ մեզ մոտ, լինի գլամուր, թե լինի ռոցքեր, մեկ է վուլգար է, ռամկաբարո է նայվում։ Ու իրենց տղաներն էլ են վերջը, պարզապես ես իրենց վրա այդքան չեմ կենտրոնանում։ Ստեղ լիներ իրենց միջին տղան, բոլոր աղջիկները կծռվեին իր վրա։
Եթե վերցնենք այդ վերջ թբիլիսցի աղջկան, ու պատկերացնենք ինչպիսի երեւանցի նա կլիներ ֊ ահավորը կստացվեր ֊ անկապ հագնված, զածյուկաննի, մանկական հայացքով, տենց ինֆանտիլ նայող աչքերով, ոչ ինքնուրույն, լսող, կոմֆորմիստ, լավագույն դեպքում ցույց տվող, որ այդպեսը չէ, քանի որ գիտի, որ հենց այդպիսինն է։
Այսինքն իմ համար թբիլիսցիները նորմալ մարդու կերպար ունեն։
Հա, ինչը վերաբերվում է արտաքինին, հայ աղջիկը նաեւ կունենար մի ահավոր ծեծված ու միատեսակ մազերի ձեւ։ Մասամբ նրանից է, որ մերոնք այդպես են ուզում, լինեն աղջիկ թե տղա, ֊ միատեսակ, չտարբերվող, մասամբ նրանից, որ իրենց վարսավիրները ավելի լավն են, ու դա զարմանալի չէ։
Ու ոչ մեկի համար բնավ նորություն չէ, որ հայ վարսավիրները շատերի մոտ սուիցիդալ մտքեր առաջացնում։ Ինձ, օրինակ, միշտ համոզում էին, որ ինձ երկար մազեր չեն սազում, հետո ես իմացա որ փաստացի բոլորին են այդպես ասում, ով խնդրում է կարճ չկտրել։
Հայաստանում պետք է լինել սենց, ու վերջ ֊ շագ վլեվը շագ վպրավը ֊ ու դու հայ չես։
֊ Ինքն ֊ ուրույն
Թբիլիսիյում ամեն մարդ ուրույն է, լրիվ տարբեր, ու հաճույքով ցույց է տալիս իր անհատականությունը, իր ուրույնությունը։ Այսինքն դա անգիտակցաբար է ստացվում։
֊ Անհատականություն
Ես մի հատ չնկարված լուսանկար ունեմ, ահավոր գլամուր աղջիկ է քայլում մոստովոյով, ու ձեռք է բռնել մի նենց թափթփված տղայի, լրիվ ներյախա վիճակով։ Այդ աղջիկը լրիվ իրան նայում էր, իսկ տղան երեւի երբեք չի սանրվում, ու մեկ է ահավոր ստիլնի տեսք ունի։ Ու այդ աղջիկը այնքան երջանիկ տեսք ունի, այնքան հպարտ, որ նա այդ տղայի հետ է։ Այսինքն իրականում դա նորմալ է, դա իմ մոտ է որ ես սովոր չեմ, երբ մի ձեւի մարդը ընդունում է այլ ձեւի մարդուն։ Ու դա ամենուր է, ուր մնաց հարաբերության մեջ։ Ու այո, այդ չնկարված լուսանկարը հարաբերության մասին է, քանի որ հարաբերությունը ընդունելու մասին է, ոչ թե չընդունելու ու փոխելու։
֊ Դասակարգային ատելություն
Զարմանալի չէ, որ Թբիլիսիյում չկա դասակարգային ատելությունը, այն, ատելությունը որը կա մեր մոտ տարբեր մշակույթի մարդկանց միջեւ ֊ դու ռոցքեռ ես, ես քյարթ եմ, ու մենք պետք է իրար ատենք։
Չէ չկա, ու իրենց քյարթերն էլ են ուրույն, իրենք էլ մեկը մյուսին նման չեն, փորձում են արտահայտել իրենց, ոչ թե լղոզվել ու ընդհանուր զանգվածի մաս դարնալ։ Գուցե մեզ մոտ այդ ատելությունը վախից է։
Առհասարակ ատելությունը հաճախ է վախից առաջանում։ Օրինակ գուցե մեր մոտ գեյերից, էմոներից, ռոցքեռներից վախենում են, որովհետեւ երբ նրանք տեսնում են տարբերվող մարդ, մտածում են որ նա օտար մշակույթի կրող է ու որ իրենց մշակույթին վտանգ է սպառնում ֊ այդպիսի ոչ շատ խելացի պաշտպանական ռեակցիա է։
֊ Ազգային ինքնագիտակցություն
Իսկ Թբիլիսիյում ոչ ոք չի մտածի, որ Վրացական ինքնությանը վտանգ է սպառնում, քանի որ նրանք բոլորը աննկարագրելի ու անկասկած բարձր մակարդակի ազգային ինքնագիտակցություն ունեն, ու լինեն ռոցքեռ, քյարթ, թե ով ուզում է, լրիվ հոգով վրացի են, ու դա արտահայտվում է եւ հագնվելու մեջ, եւ խոսելու, ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չի խոսի, եւ ազգային խոհանոցը սիրելու, եւ ազգային մշակույթի տարած լինելու մեջ, եւ երգելու։
Ի դեպ, երգելու մասին։
Երկու դեպք պատմեմ։ Փողոց։ Նստած է վրացի տղա։ Մոտենում է անծանոթ տղա, նստում է։ Ի դեպ, Թբիլիսիյում լիքը նստարաններ են քաղաքում, շատ ավելի շատ քան մեզ մոտ վերջերս դրեցին, ու մեր նստարանների դիզայնը լրիվ ցրված, քոփի փեյստ է արված Թբիլիսիի հին նստարանների դիզայնից։ Պարզապես մեր նստարանները մեկ է ավելի անճաշակ են ստացվել, ու www.yerevan.am֊ի տառատեսակը լրիվ ահավոր է։ Հա, նստած է, ուրեմն, նստարանին մեկը, հետո մյուսն է նստում, գամարջոբա, բնականաբար, հետո տենց մի քանի րոպե անց էլի մեկն է նստում, ու մեկ էլ մեկը սկսում է, ու երեքով երգում են։ Առանց պայմանավորվելու։
Կամ այլ օրինակ՝ ավտոբուս է, ինչ որ լիքը մարդ։ Ու ինչ որ երեխա սկսում է երգել, ու ամբողջ ավտոբուսը այդ երեխայի հետ սկսում է երգել, բազմաձայն։ Նրանք բոլորը գիտեն լիքը երգ, ու բոլորը երգում են։ Ստեղ ո՞վ է երգում, թեկուզ ազգային երգ չլինի ֊ ոչ ոք (ռաբիսից էն կողմ բան չգիտգեն, ռաբիսը ժողովրդականից չեն տարբերում) ու առհասարակ ով ինչ որ ձեւով փորձում է արտահայտվել, առնվազն թարս են նայում։
֊ ինքնություն
Բոլորը տարբեր են, բոլորը հավեսն են, բոլորը այնպիսին են ինչպիսին կան։ Իրենց չեն ստիպում նմանվել շաբլոնների, իրենց չեն դնում ուրիշի տեղ, թեկուզ շատ լավի։ Ինչ կան դա են։
Ես այնքան եմ սիրում երբ մարդը ինքն իրեն ուրիշի տեղ չի դնում։ Ես այնքան եմ սիրում, երբ իրեն ցույց տալուց հենց իրեն է ցույց տալիս, ոչ թե այլ մեկին, որը նա չէ։ Ու թբիլիսցիները թվում է այդպիսի խնդիր չունեն, իրենք իրենք են մնում, ով էլ լինեն, իրենց են ցույց տալիս, չեն թաքնվում, միատեսակ դառնում, չեն էլ իրենցից վեհեր երեւակայում, ցույց տալիս, ավելի լավը զգում ուրիշներից։
Առհասարակ ցանկացած տարբերության դեպքում շատ հեշտ է այն ընդունել որպես ավելի լավ լինելու նշան, ու մեզ մոտ բոլորը այդպես են ընդունում իրենց տարբեր լինելը ֊ ամեն մեկը մտածում է, որ այն, որ նա այսպեսն է, նշանակում է որ նա ավելի լավն է։
Շորերը, ի դեպ շատ հաճախ վրացական են։ Կոշիկները վրացական նախշերով, շատ հավես, աղջիկները երբեմն գլուխները փաթաթում են ստիլնի ձեւով, ու դա ոչ արաբական է, ոչ հայկական, ոչ թուրքական, ոչ պարսկական, պարզապես լրիվ ազգային է ու շատ լավ է նայվում։
֊ անկախություն, հասունություն
Թբիլիսիյում լիքը մարդ կա փողոցներում։ Ու ցերեկը, ու երեկոյան, ու գիշերը։ Չնայած Թբիլիսին իր տարածքով Երեւանից անհամեմատ մեծ է, բայց բնակչության թվով նույնն է։ Ու ամենահաավեսն այն է, որ Թբիլիսիյում դուրսը լիքը պատանիներ կան, ու այդ տինեյջերների հայացքը մանկամիտ չէ, նրանք մեր տինեյջերներից տարբերվում են, ավելի մեծ են թվում։
Մեծերի հայացք է, ու որ ասում եմ մեծերի ֊ նկատի չունեմ տխուր ու անհույս, այլ անկախ, ազատ ու ինքնուրույն։ Եւ ուրույն։
Ու նրանք նաեւ լիքն են գիշերը, երկուսին, երեքին, ու լիքը մեքենա կա փողոցներում։ Երեւանը այդ ժամանակ դատարկ է։ Քանի որ գեղցի ենք, ու պետք է տասին, կամ մի քիչ ուշ տանը լինել, քանի որ «կարգին» ազգ ենք, հայեցի։
Հա, ու նրանք վերջ կլուբեր ունեն, ու բնականաբար, իրենց սերվիսը վերջն է։ Ու ասենք գիշերվա երկուսին կլուբ ինչ որ երեխաներ, աղջիկներ կգան, կնայեն, տիպա լավ, ստեղ լոքշ է, գնանք այլ տեղ։
Անձնական փաստ ֊ ծխածը իրենց մոտ այնքան չի զգացվում ինչքան մեզ մոտ ֊ վենտիլյացիայի սարքերը չեն ափսոսում միացնել, տարածքներն էլ մեծ են, այնպես որ ես բավական լավ եմ տանում ծուխը այնտեղ։ Ճիշտ է այստեղ Գերմանիան ֆորա է տալիս, որովհետեւ այնտեղ ծխած տեղ չկա։ Նրանք արդեն չեն ծխում, ոչ թե դեռ։
֊ Սպասարկում
Ահագին սովորել են, առաջ այդպես չէր։ Ու ուտելիքը ահավոր համով է։ Մեր մոտ երեւի միայն Աչաջուրն է, ուր կարելի է հավեսով գնալ։ Ու առհասարակ մեր քիչ թե շատ լավ տեղերը սփյուռքի մարդկանց հետ կապ ունեն։ Իսկ իրենց մոտ իրենք են իրենց սփյուռքը, իրենց մեջ սովետը մտած չէ մեր պես։
Թանգարանում էլ ցուցահանդեսներից մեկը այնպես էր շարված, որ այդպես մեզ մոտ չեն անում, խառը, ոչ թե պատերի մոտ, ու շատ հավես։
Սակայն թանգարանների մասին առանձին փոստով։
֊ Խոհանոց։
Այն որ մերոնք չգիտեն անել խաչապուրի դա բոլորին է պարզ։ Բայց ֆրեշի եղածը ի՞նչ է որ ես Երեւանում երբեք տենց լավ ֆրեշ չեմ խմել։ Ասենք մեզ մոտ մեկ նարինջ բլենդերով խփում են տալիս են, իսկ իրենց մոտ քանի հատ պետք է նարինջ կճզմեն, ու մեեեծ բաժակ նարնջի հյութ կտան, որը հենց հյութ է, լրիվ հյութ։ Լավ, ուտելիքից չեմ խորանում, թե չէ երկար կլինի, Վրաստանը մրցակցությունից դուրս է, խոսք չկա։
Վերադառնամ հասարակությանը։
Զարմանալի չէ, որ իրենց մոտ կարող է լինել անկեղծ պրոտեստ, վարդերի հեղափոխություն, ժողովրդավարություն, զարմանալի չէ, որ իրենց մոտ կոռուպցիա գոնե փոքր մակարդակում չկա, որ ոստիկանությունը նորմալն է, որ մեխանիզմները աշխատում են։
֊ Ճանապարհներ
Լուսակիրները մեծ են, իրենց կողքը մեեեեեեեծ լուսադիոդներով թվեր են, որ հաստատ երեւում է ինչքան է մնացել դեռ ասենք կանաչ լույսին։
Մեզ մոտ, ի տարբերություն, չի երեւում, հեռվից խառնվում է իրար, մաքս հնարավոր է հասկանալ երկու թիվ է ցույց տալիս, թե մեկ։
Լուսադիոդային տաբլոները նաեւ կանգառներում են, շատ հավես, ու վազող տողեր ավտոբուսների վրա։
Ահագին տեքնո է, շատ հաճելի է։
Հիանալի ճանապարհներ են, ես Վրաստանում հինգով եմ գնում, ՀՀ մտնելիս էլ վերջ ֊ փոսը փոսի հետեւից։
Շատ կարեւոր է, որ այնտեղ ասենք աջ կողմի եզրում սպիտակ գիծ կա, ու դա շատ է օգնում եզրը միշտ տեսնել ու ճանապարհի ուղղությունը զգալ։
Մեզ մոտ էլ լավ է, երբ այդ փայլող սթիքերներն են կպցրել սյունիկներին, էժան լուծում է, բայց դրանց եղածը ի՞նչ է որ լիքը տեղ կամ չկա, կամ ասենք ամեն տաս երրորդ սյունին է կպցրած։ Տարել ծախե՞լ են։ Ո՞ւմ։
Երբ մտնում ես իրենց սահմանային գոտին ֊ լրիվ օդանավակայան է։ Սահմանում քո հետ նորմալ են խոսում, լուրջ լուրջ էն հիմար ամերիկյան հարցերից են տալիս։
Նորմալ կանայք են աշխատում նույնպես։
Երբ մտնում ես մեզ մոտ ֊ փորերով, հաստավիզ, սոց ռեալիստիկ, խոսել չիմացող մարդիկ են։
Խմած։
Ու ասում է ֊ հլը բագաժնիկը բացի, գնում ինքն է բացում, որ իրավունք չունի դա անելու։
Իսկ Ռուստավելիի վրա խորհրդարանի շենքը պահում է մեկ մարդ։ Մեկ մարդ է կանգնած պոստում, գնում գալիս է։ Մեզ մոտ լիքը «լռված» են, տուսվում են, չափառ է մեծ։ Չկա չափառ իրենց մոտ, շենք է պարզապես ու մուտքի մոտ մի ոստիկան։
Ասում են, թե վրաստանում վատ են քշում։ Առաջ այո, բոլոր մեքենաները խփած էին բայց ես հիմա ոչ առանձնապես խփած մեքենա եմ տեսել ոչ էլ կասեի որ մեզնից վատ են քշում։
Նրանք արագ են քշում, բայց իրենց ճանապարհներն են երկար, ու մեզ մոտ նույնիսկ Իսակովը կամ Բաղրամյանը իրենց ճանապարհների պես երկար չեն։
Ես լավ զգում եմ, որ մենք չենք տարբերում որն է կարգ ու կանոնը, որը չէ։ Օրինակ, ես իրականում համարում եմ, որ լուսակիրին առանձնապես ուշադրություն դարձնելը անկապ է, որ քաղաքի մարդը պետք է ազատ լինի։
Բայց մեզ մոտ դա այդպես չէ, ու ես այստեղ լուսակիրին հետեւում եմ, ու այդ իմ քայլով օրինակ եմ ցույց տալիս։ Որովհետեւ այստեղ դեռ սովոր չեն քաղաքում ապրել, իսկ իրենց մոտ արդեն սովոր են քաղաքում ապրել։ Ու իրենց լրիվ ներելի է, որ նրանք անցնում են, առհասարակ ո՞նց կարելի է Թբիլիսցուն ստիպել որ նա լուսակիրին նայի, նա էլ Թբիլիսցի չի լինի, նա ազատ մարդ է։ Ու նրանք առանց լուսակիր մեկ է մեզ պես չեն անցնում, ահագին քաղաքավարի է իրենց մոտ ստացվում, ինչպես եւ ամենը, սակայն։
֊ Բարիություն
Թբիլիսցիները ահավոր բարի են, եւ իրար հանդեպ, եւ այլերի հանդեպ։ Գուցե նրանից է որ այդ վախը չունեն, այդ ատելությունը չունեն, պատճառ չեն տեսնում ատելությամբ ներշնչվել։
Որ մտնում են խանութ, ասում են ֊ Գամարջոբա, իրար հետ միշտ նուրբ են, միշտ քաղաքավարի, միշտ հարգանքով, ահավոր հավես է։
Ու բացի դրանից, նրանք ասենք մեզ հանդեպ էլ են լավ տրամադրված, ու դա իրենց ընդհանուր բարիությունից է գալիս։
Ասենք ինձ լիքը տեղ, որ իմացել են հայ եմ, նույնիսկ բենզինի կոլոնկայում, ոնց մոտեցել եմ, ասել են Բարեւ Ձեզ, ու ժպտացել։
Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ ինչ որ վրացուն ասեն Գամարջոբա ֊ կմեռնեն ավելի լավ է։ Կասեն ո՞վ է նա որ մի հատ էլ իրեն գամարջոբա ասենք։
Ու մերոնք չարացած են, չարացած են եւ մեր մարդկանց վրա, եւ դրսի մարդկանց վրա։ Բոլորից վատն են սպասում։
֊ արժանապատվություն
Ու այդ լրջությունը ու հիվանդ արժանապատվությունը չկա, ասենք երբ Թբիլիսիյում մի տղա մյուսին խփում է, կատակով, այդ մյուս տղան կծիծաղի, չի պատասխանի։ Մեզ մոտ կպատասխանի, թեկուզ կատակով։
Դա մոտավորապես նույնն է, որ երբ ես ինչ որ մեկի մեքենայի վրա պատահաբար ջուր շփեմ, նրանք ինձ հաստատ հայհոյում են, իսկ երբ իմ մեքենայի վրա են ջուր շփում, ես ծիծաղում եմ։
Ոչ միայն չարացած լինելուց է, լրջությունից է, բարդույթներից։ Մեզ բան ասող չկա։ Այ մարդ, հանգիստ էլի։ Ում ես պետք որ քեզ մի բան ասեն։
֊ Ում ես պետք։
Այնքան հավես է, որ Թբիլիսիում կարող է նստարանի վրա աղջիկ լինի, ու դիմացի նստարանի վրա տղա, ու նրանք իրար չկպցնեն։
Պարզապես իրենց համար նստեն։
Ու ոչ ոք ոչ մեկի պետք չես որ քո վրա նայեն, հայացքով ճամփու դնեն։
֊ Ազատություն
Ես չեմ պատկերացնում, որ Թբիլիսիում ոստիկան մոտենա, ու սկսի մորալ կարդալ, թե ոնց ես նստարանին նստել, կամ ինչի ես արձջանին բարձրացել։
Առհասարակ, ազատությունը ամեն շարժման մեջ է, հայացքի մեջ է, հագնվելու, ու ինքնությունը արտահայտելու մեջ է։
Երեկ ճարտարապետների լեկցիայի էի, ու նրանք խոսում էին այն մասին, որ երկու ֆունկցիա է լինում փաբլիկ սփեյսւոմ մարդկանց մոտ, նրանք նայում են այլ մարդկանց, ու իրենց են ցույց տալիս։ Պատմում էին, որ մեր հրապարակի շատրվանները տեսան, սիրահարվեցին, ու սկսեցին պարել իրար հետ։ Ու բոլորը իրենց վրա թարս էին նայում, բա դե լավ, արտասահմանցիներ են, իրենց կարելի է պարել։ Մեզ չի կարելի մենք լուրջ ենք, մենք հայեցին ենք։
֊ Ինչի եմ ես ինձ լավ զգում Թբիլիսիում։
Ես ինձ ավելի լավ եմ զգում Թբիլիսիյում, քան Երեւանում, որովհետեւ․․․
Որովհետեւ Երեւանում, ու առավել եւս երբ գնում եմ Երեւանից դուրս, ինձ դնում են օտար մարդու տեղ։ Ու դիմում են ֊ հելլո, կամ Պռիվետ։ Ու սկսում են իմ հետ խոսել կամ ռուսերեն, կամ անգլերեն, այսինքն փորձում են, քանի որ չգիտեն լեզուներ։
Դա լավագույն դեպքում։ Միջին դեպքում իմ վրա նայում են որպես այլմոլորակայինի։ Բայց ես այլմոլորակային չեմ։
Ասենք երբ մեքենաս տանում եմ Միթսուբիշի սերվիս, սաղ սերվիսը, բոլորը իրենց գործը թողնում են, ու տենց շարվում են նայեն, թե էդ ինչ այլմոլորակային է եկել։ Վայ, ինքը քշել էլ գիտի։ Բայց էսա կսխալվի, կծիծաղենք։ Սա էլ մեր մոտի մարդկանց մանկապատենական, ես կասեի լակոտական վիճակն է։ Որովհետեւ չեն մեծացել, իրենց ծնողները չեն թողել մեծանան։
Ու մի ասեք, դու Թբիլիսիյում տենց մարդկանց հետ չես շփվել, շփվել եմ, սերվիսներով պտտվել եմ, այնտեղ ավտոպահեստամասերը ավելի հասանելի են, ու լիքը շփվել եմ։
Ավելի վատ դեպքեր էլ կան, ու միայն իմ հանդեպ չէ դա, ասենք լիքը մարդ կա, չէ՞ որ անցորդներին նայում է, ու սպասում, ասենք էս աղջկա մոտ ինչ որ բան բաց լինի, հետեւից մի բան ասեն։
Բայց վերադառնամ ասածիս։
Ամենահավեսն այն է, որ ինձ Թբիլիսիյում դնում են լոկալի տեղ։ Իմ հետ սկսում են խոսել վրացերեն։ Որովհետեւ նրանք չեն մտածում, որ ես կարող է վրացի չեմ։ Ինչի՞ պետք է վրացի չլինեմ։ Ի՞նչ կա իմ մեջ տենց տարբերվող։ Նրանք առանց ինձ իմանալու արդեն ընդունում են ինձ որպես իրենց հասարակության անդամ, ոնց որ իրենցից մեկին։
Իսկ ՀՀ֊ում եթե տեսնում են որ հայալեզու «երեւան» եմ կարդում սրճարանում, ինչ որ կոգնիտիվ դիսոնանս է լինում իրենց մոտ, էս ինչ է կատարվում։
Ու դա ահավոր հավես զգացողություն է, երբ քեզ դնում են լոկալի տեղ, ու երբ քեզ բանի տեղ չեն դնում փողոցում։
Քո վրա չեն նայում հետաքրքրությամբ, թե էս ով է, որտեղից է։ Ախ մեր մոտից է, ուրեմն լավ չէ, որ մեր մոտ սենցերը կան, ազգը, պետությունը կքանդեն։ Գրանտակեր էլ կլինի։
Էլիտա է իրեն զգում։ Երեւի գործ չի անում, լիքը փող ունի։
Էս դու մեզնից լա՞վն ես արա։
Չէ, այ մարդ, ես ուզում եմ իմ վրա ուշադրություն չդարձնեն, ես ուզում եմ ինձ լոկալ զգալ։
ու տենց
Նույնիսկ Դիասպորա*֊ում տուսվող ռուսները տարօրինակ են։
Քանի որ ձեզնից մեծ մասաը չգիտի, պատմեմ, որ Դիասպորայում հավաքված են մարդիկ, ով ունեն հետեւյալ արժեքներ՝ գիտություն, աթեիզմ, ժողովրդավարություն, ազատություն, խոսվում է այն մասին ինչ վատն է կապիտալիզմը, ինչ վատն էր Սովետի սոցիալիզմի մոդելը, ինչքան էական չէ մարդը գեյ է թե ոչ, ու ինչ կարեւոր է սեռական իրավական հավասարությունը, ու տենց բաներ։
Բայց այնտեղի ռուսները լրիվ տարօրինակ են։ Ինչ որ նոստալգիա ունեն Սովետի հանդեպ, երազում են այն վերականգնվի նախկին սահմաններում, ասում են, որ ԳԿՉՊ֊ն փրկում էր երկիրը, բայց չար ուժերը քանդեցին։
Մեկը կա, գրել է որ հավատացյալ է, ուղղափառ, ու միեւնույն ժամանակ քաղաքական հայացքներով Կոմունիստ է, որ ապրում է Լենինգրադ քաղաքում։ Բայց ախր ո՞նց կարելի է ուզել ապրել Լենինի անվան քաղաքում ու լինել կոմունիստ ու միեւնույն ժամանակ լինել հավատացյալ ու ուղղափառ՞։ Չի՞ տեսնո՞ւմ ինչ հակասող է։
Մեկն էլ կա, խառնվել է իմ ու Իմանդեսի զրույցին, ասում է դուք Մոսկվայի մասին եսիմինչերեն եք խոսում, պետք է ռուսերեն խոսեք, ու առհասարակ ես նյարդայնանում եմ երբ ոչ ռուսերեն խոսք եմ լսում փողոցում, ուզում եմ սկսել կրակել։ Կամ այլ տեղ է խառնվել, իրան կոտորում է, ինչ որ գեթոների մասին է խոսում, անգլերեն էլ լավ չգիտի, բան չենք հասկանում ինչ է ասում։
Էս Պուտինի պրոպագանդա՞ն է այդպիսին, թե՞ իրենց մոտ օդի մեջ ինչ որ նյութեր են խառնում։
ու տենց
Գուցե ծեծված բան եմ ասում, բայց որ ասվում է, երեւի կարիք կա։
Երբ ես երիտասարդ էի ու անփորձ, խոստովանում եմ, հավանում էի Սեւակին։ Ու պաշտպանում էի, նույնիսկ իր «սակայն մեզ հայ են ասում» գործը։ Ասում էի, դե, գուցե նա խնդիր ուներ, ասենք ազգային ինքնագիտակցությունը պլինտուսի մակարդակից բարձրացնելու, որ այդ գործը հատուկ է գրել, որ որւեէ խնդիր լուծի։
Հիմա մտածում եմ, որ եթե նույնիսկ խնդիր էր ուզում լուծել, ապա նա այդ խնդրի լուծմանը լրիվ սխալ կողմից է մոտեցել։
Պետք էր ոչ թե հասցնել մարդկանց մենք լավն ենք, այլ պետք էր հասցնել իրականությունը։
Հեչ էլ չենք առանձնանում, հասարակ միջին բնակչություն ենք (որպես ազգ դժվար թե կայացել ենք)։
Մարդկության ամենակարեւոր գյուտերի ու մշակույթի մեծ մասը Հայքում չի ստեղծվել։ Նույնիսկ ոչ միայն վերջին մի քանի դարում։ Ամենակարեւոր գրականությունը գրվել է իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Ու նույնիսկ ոչ ռուսերեն։
Ու կարիք չկա բոլորին համեմատելով վայրի ցեղերի հետ մեզ լավ զգալ։ Եթե վերցնենք ՀՀ֊ում ապրող մարդկանց արժեքները ապա հետամնաց ցեղերից էլ բեթար պատկեր կստացվի։
Ասում եմ, Սեւակը սխալ կողմից է մոտեցել խնդրին, քանի որ այդքան չկար լուծումը լրիվ այլ է։
Առաջին քայլը ընդունել որ դու ունես խնդիր՝ պետք է պարզապես ընդունել որ մենք հասարակ էթնոս ենք, ու մեր մեջ, ինչպես եւ բոլորի մեջ, լինում են տարբեր մարդիկ։ Ի դեպ մեր միջի ամենակարեւոր մարդկանց բնավ միշտ չէ որ թողել ենք աշխատեն, քանի որ չենք հասկացել, ով է լավը, իսկ երբ հասկացել ենք ուշ էր, մենք բավական վայրի ենք, ու մի քանի սերունդ պետք է փոխվի, որ մարդկանց սոֆթվերը մի քիչ առողջանա։ Այո, առողջանա, որովհետեւ մտածել է պետք, ու գոնե իրար չհակասող եզրակացություններ անել, ու իրար չհակասող արժեքներ ձեւավորել։
Ու նրանից հետո, որ մենք կընդունենք, որ մենք բնավ վեհը չենք, այ նոր դրանից հետո կստացվի շարժվել առաջ։ Ու գուցե դառնալ հավես ազգ, որը կգեներացնի հետաքրքիր գրականություն, արվեստ, գյուտ կանի՝ պոտենցիալ կա, դա բացառված չէ։
Ու թողեք էլի հանգիստ էդ ուրարտներին, ու Նարեկացուն։ Էդ ոնց որ ասես բայց ես գիտեմ մեկին, ով գիտի մեկին, ով ստորագրություն է վերցրել եսիմ ումից։ Հայելու մեջ նայեք, գերմանացիները նայում են՝ Շպիգել են կարդում։ ։Ճ
ու տենց
ուրեմն, ամեն մարդ իր ժամանակաշրջանում ունի խաղեր ու կարողանում է խաղալ։
այդ խաղերը արդեն կան, դրանք ստեղծել պետք չէ։ մենք դրանք սովորում ենք մեծանալիս։
օրինակ՝ տետրիս, սթարքրաֆթ, քուեյք։
այլ օրինակներ՝ խաղում են ռեժիսոր։
կազմակերպում են ծնունդ, խնջույք, հարսանիք, թաղում։
այո, շատ հետաքրքիր խաղեր են դրանք։
կան ավելի առօրեական խաղեր՝ հարաբերություն, ծնողություն, մեքենա վարում։
բոլորը ուզում են խաղալ, սակայն ոչ մեկ չգիտի լավ խաղալ։
ու բոլորը բոլորը դրանք շատ վատ են խաղում։ շատ։
եւ հարսանիք/թաղումն են ահավոր պոստանովկա անում, եւ մեքենա քշել չգիտեն, ու հարաբերությունն է բոլորի մոտ անհաջող, ու որպես ծնող բոլորը ֆեյլ են։
ու եթե տետրիս կարելի է շատ խաղալ ու սովորել, ի վերջո քիչ թե շատ լավ խաղալ, ապա կյանքը կարճ է կյանքի խաղերը քիչ թե շատ լավ խաղալ սովորելու համար։
համեմատաբար լավ է ստացվում խաղալ շատ քչերի մոտ։
ու դրա համար պետք է լինել շատ շատ շատ զարգացած։
ու տենց
Մեջբերում եմ Արեգի մեկնաբանությունը այն մասին, ինչի Հայաստանում չկան հաքերներ՝
իմ համար էս ցավոտ մոմենտ ա, նենց որ ծավալվեմ 🙂 կան մի շարք պատճառներ, ըստ իմ օբզերվեյշընների, որոնց հավաքելիս փորձել եմ շատ ուշադիր լինել
- հետաքրքրասիրությունը չի քաջալերվում։ 4 հարց հետո ծնողներն ասում են ֊֊ «**նած պահիր»։ Էրեխեն ջոգում ա որ հետաքրքրասիրությունը քուլ չի
- ծնողները քյալ են, անգրագետ ու անճաշակ։ Միակ պատճառը ինչի չեմ ասում «Բոլորիս ծնողները» որովհետև չեմ ուզում վիրավորել։ Ավելին, էն փաստը որ մեզնից մեծամասնությանը տենց չի թվում կոնկրետ իրանց ծնողների պահով “is a part of the problem”.
- Ավտարիծետները անտանելի շատ են։ Պապայի խոսքից սկսած, վերջացրած Կոմիտասով, Նարեկացիով, Հանրապետականով, յախշիներով, հեչ որ չլինի քրիստոնեությամբ։ Չափազանց շատ անքննելի ճշտերի գոյության պարագայում նոր ճշտեր որոնելու ոչ ժամանակ կա, ոչ հավես, ոչ կարիք, ոչ իմաստ, ոչ էլ ցանկություն։ Տեսնում եք Չարենցի արձանի վրա կայֆավատները ինչ նեգատիվ են դիտարկվում։ Օրինակ իմ կարծիքով Չարենցը ցենտր տղայա էղել, ու քաղաքի մեջ իրա արձանի մատը կոտրելը իրական ուրբան վիճակ ա ստեղծում։ Ես ուզում եմ տեսնել Չարենցի արձան, որի գլխին սև գրաֆիտիով բանդանայա նկարած։ Վստահ եմ, որ եթե ինքը իսկականից տենց թույն տիպ ա էղել, ինքը դեմ չէր լինի։ Բայց չէ, ինքը աֆտարիծետ ա, իրան չկպնեք, հո դուք «անդասծիրակ» չեք։ Շուտ մտեք տուփի մեջ։
4․ «Նու նա շտո էտը բուձիտ պախոժը!» անարգվում ա անծանոթն ու տարբերը, ի տարբերություն նույն Ամերիգաների, որտեղ ասվում ա “celebrate diversity”։ Ես վստահ եմ, որ չզարգացած երեխաներն ու միասեռականների հանդեպ ատելությունը փոխկապակցված են։ Հասարակության կողմից որոշվում ա, որ ինչ֊որ բան ճիշտ ա ու բնական, ինչ֊որ ուրիշ բան վատ ա ու այլասերված։
- Պուճուրների կարծիքը տանը չի հարցվում, կամ եթե հարցվում ա «վուծյու պոնչո ջան, դո՞ւ ինչ կասես» վիճակներով ա հարցվում, ու կեսից չի էլ լսվում։
Էս բոլոր կետերը ի վերջո մի բանի պատճառ են դառնում ֊֊ ուղեղը ստիպված ա ավելի քիչ մտածել։ Ամեն ինչ պարզ ա, կարծիք ունենալու կարիք չկա, աֆտարիծետներն էլ արդեն ամեն ինչ ասել են, դեռ դարեր առաջ։ Օրը 16 ժամ Սթարքրաֆտ պարապող ամերիկացի էրեխեքի պապաները կողմ չեն դրան։ Պռոստը իրանք ասում են, “screw dad” («դնեմ պապային»), որտև պապան Սթարքրաֆտի վրով վափշե աֆտարիծետ չի։ Ու Բենջամին Ֆրանկլինի վրա բեղեր նկարելն էլ Օքեյ ա, դաժը քուլ ա։ Աֆտարիծետներով մեծացած էրեխեն կարող ա Նախագահի Պարգև ստանա մի օր, նու կամ ոսկե մեդալակիր, բայց հաքեր չի դառնա երբեք։
Շատ նման է նրան, ինչպես եմ ես բացատրում։
Ավելացնեմ, որ ես կարծում եմ, որ առհասարակ, Հայաստանում լավ չի լինի, ու ժողովրդավարություն չի գործի մինչեւ երեխաները չսկսեն կասկածի տակ դնել ծնողների ամեն մի խոսքը, մինչեւ չդառնան չլսող, ինքնակամ, ու իրականում անկախ ու ազատ։
Միայն դրանից հետո, երբ կլինի ազատ մարդկանց հասարակություն, կլինի ազատ պետություն։
եւ այդպես
Տասնհինգ տարի է լսում եմ, որ «բոլորը բոլորի հետ քնել են»։
Ու որ արդեն երկրորդ, երրորդ, ն֊երրորդ շրջանով են գնում։
Հա, ու իրոք գնում են ։Պ
Ես կարծում եմ, որ դա մեր հասարակության խիստ դիվերսիֆիկացված լինելուց է։
Ո՞ւմ է պետք երկրորդ շրջանով գնալը ֊ երբ այլ ծանոթ չկա։
Իսկ ինչի՞ չկա։
Որովհետեւ կա մի քանի մեծ ախպերություն, կազմված համալսարանների, յամի, ու Փարպեցու փողոցի շուրջ, ուր բոլորը իրար գիտեն։
Հիմնականում այդ բազմությունները համընկնում են մի քանի այլ բազմությունների հետ՝ իրար հետ գծի վրա ֊ օնլայն համայնքներում ծանոթացած մարդկանց։
Բայց դրանք քիչ են՝ մի քանի հազար հոգի ամենաշատը։
Իսկ ՀՀ֊ում կա մի երկու միլիոն մարդ, որից մի քանի տասնյակ հազար երիտասարդ։
Մնացածը կպցնում են իրար փողոցներում ու մամբաներում։
Ես բնավ կոչ չեմ անում անցնել մամբա կամ փողոց ։Պ
Դրանից բան դուրս չի գա։
Մարդկանց սոֆթն է տարբեր։
Պարզապես նշում եմ հին փաստը՝ մարդիկ նախընտրում են իրենց օղակներից՝ մոտիկ սոֆթ կրած մարդկանց՝ քնելու ու խմելու համար։
Բնական է, փաբի մարդուն հավես չէ չարբախցի Քյարթուլի հետ(բա դու Կոմիտասցի Կյաժին ճանաչո՞ւմ ես), նրան պետք է՝ բա դու այսինչ խումբը լսե՞լ ես տիպի մարդ։
Ի դեպ, տեսնես Կյաժին հասարակության դիվերսիֆիկացման խնդիրները անհանգստացնո՞ւմ են։ Երեւի, եթե նա փողոցներով ընկած ձկնորսությամբ չի զբաղվում։
Իսկ ասենք ինձ պետք է որ մարդը գրի, տեսնեմ ով է, ինչի մասին, ու ոնց, մեկնաբանենք իրար, իսկ չգրող մարդիկ առհասարակ հետաքրքիր չեն։
Չեմ ասում, որ խելացի ենք, պարզապես մենք էլ մեր իմացած ձեւով ենք ուրախանում։
Ու փաստորեն, այն որ օղակներով պտտվում են մարդիկ, ու նոր մարդ չեն գտնում ու դժվար թե գտնեն ասում է այն մասին, որ մեր հասարակության մեջ մարդկանց շերտերը փոքր են, ու հստակ տարբերվում են իրենց կրած սոֆթով։
Երբեմն անկապ մարդիկ ընկնում են այլ օղակ, բայց որպես կանոն պոչերն հավաքում են, ցրվում այնտեղ, ուր իրենց ավելի հավես է։
Այնպես որ, եթե զանգվածի, ներկա տինեյջերների մեծ մասը զարգացման ռիվոկ չանի, որի մեջ ես խիստ կասկածում եմ իրենց հետ շփվելով, ապա այնպես էլ կշարունակվի, ու քսան տարի անց մենք էլի կլսենք, որ բոլորը արդեն բոլորի հետ քնել են, ու ն֊երրորդ շրջանով են պտտվում։
ու տենց
Այ Արմինեն գրել էր «ով ես դու», կամ «ով եմ ես» հին հայկական ավանդական հարցի մասին տեքստ, հարցեր էր տալիս։
Եզոպոսի առակ կա ավանակի մասին, ով գտել էր առյուծի կաշի։
Հագել էր, վազվզում էր անտառով, վախեցնում այլ կենդանիներին, ու հաճույք ստանում նրանից, որ իրենից վախենում են՝ դրել են առյուծի տեղ։
Այսինքն նա այն էր ինչ չկա։
Հետո բնականաբար պարզվում է, որ առյուծ չէ, էշ է, երբ բերանը բացում է։
Նույնը մարդկանց հետ՝ ամենը պարզվում է երբ բերանը բացում են։ Կամ գրում են։
Երբ մարդու հետ շփվում ես, անհնար է չհասկանալ որ նա հիմար է, եթե դու էլ հիմար չես։
Հիմա մտածում եմ՝ առյուծի կաշի հագնելու իմաստը ո՞րն է։
տարբերակները մասնավորապես՝
֊ խելացի մարդկանց ցույց տալ որ դու էլ ես խելացի
֊ հիմար մարդկանց վրա տպավորություն թողնել, որ խելացի ես։
առյուծը ավանակին առյուծից կտարբերի։
աղվեսն էլ կտարբերի։
ոչխարը գուցե չի տարբերի։
այսինքն առաջին տարբերակը չի գործի։
երկրորդ տարբերակը, գուցե, չգիտեմ։
բայց պետք է զգոն լինել, որ իրական ինքնությունդ չարտահայտես։
ու հակասություններ չլինեն։
բարդ է չէ՞։
ավելի հեշտ չէ՞ լինել այնպիսին ինչպես կաս։
հաստատ տենց վատը չես էլի, տենց վատը չես կարող լինել, որ ոնց կաս, մարդ չհավանի։
Չես հավանում նրանց, ով քեզ հավանում է ինչպես դու կա՞ս։
Ապա լուրջ մտածել է պետք ինչու։
Ասածս ինչ է, շոինգ օֆֆ լինելիս, գոնե այն ինչ կա շոու արեք, ոչ թե այն, ինչ չկա։ այն ինչ կա հաստատ վատ չէ, հաստատ արժանի է ուշադրության, ու գուցե նույնիսկ հարգանքի այն համար, որ այն ինչ կա է, ոչ թե այն ինչ չկա։
փաստորեն, հիմա շոուինգ օֆ վիճակներով լուսանկարներ ու տեքստեր տեսնելով, ես ակամա հավանում եմ նրանց, ով ինչ կա այն ցույց է տալիս ու ոչ թե այն ինչ թվում է քուլ։
ի դեպ, քուլության մասին։
ասենք մարդիկ կային, մթոմ պացիֆիստ էին։
բայց տեսնում էի, չէ՞ որ գնում կռիվ են անում։ ֊ արա էդ դու ո՞ւմ ասացիր։
բա դու չէ՞իր պացիֆիստը, էս ի՞նչ եղավ հետդ։
անցան տարիներ, ասում է ֊ երբ երիտասարդ էի, սխալվում էի, հիմա այ արդեն հասկացել եմ, որ հիմարություն էր։
չէ, հիմարություն չէր, քոնը չէր։ երբեք էլ չես եղել պացիֆիստ, պարզապես կարծել ես որ քուլ է, իսկ հիմա մեծացել ես, հասկացել ես՝ դու չես։
ու պետք չէ քեզնից անկապ բան նկարել, երբ եղածն էլ նենց չի որ շատ վատն է։
իսկ այժմ պոպուլար է «ինտելեկտ» ցույց տալ։
մի տանջվեք, մի ցույց տվեք։
այսինքն ես ուրախ եմ, որ «բրեյնի իզ նյու սեքսի», բայց եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։
գտեք ձերը։
կամ գնացեք լսեք Գասպարի պրեզենտացիան այն մասին ինչպես դառնալ պորն աստԽ։ Գասպարը հրաշք բան արեց բարքեմփին ֊ սկսեց բացատրել, որ պետք է ավելի շատ կարդալ, զարգանալ, ու տենց
ու տենց
Պատկերացնենք, մի տղա ինչ որ բան է անում, լցնում է գիթհաբ։
Լավ է չէ՞, մերոնցից քչերն են անում։
Գրում է այդ մասին ֆեյսբուքում։
Ասում է՝ ով հավես ունի լավացնել, ավելացնել, ֆորք արեք, լավացրեք։
Լավ է չէ՞։
Բնականաբար։
Ու գալիս են նրանք, կոմպլեքսավորված, չարացածները։
Մեկնաբանում են, մատով ցույց են տալիս՝ այ այստեղ դու վատ ես գրել, վատ ես իրականացրել, իսկ ես ավելի լավն եմ, ավելի լավ ձեւ գիտեմ (իսկ դու չես ֆահմել), ու տաս տարի առաջ արել եմ, բայց դե չեմ լցրել գիթհաբ(համեստ եմ), ու ես վես իզ սեբյա տակոյ չգնահատված, ու իմ տեղը չգիտեն։
Ինչի՞ չես լցրել, որ չապտակե՞ն քո պեսները, չասե՞ն վատ ես գրել։
Մարդը ասաց ֊ ֆորք արեք, լավացրեք, գիթհաբ է, ու եթե իրոք լավն ես, մի հատ էլ փուլ ռեքվեսթ կանես, որ ափսթրիմ ավելանա։
Չէ, դա նրանց պետք չէ, քանի որ դա բարդ է, իսկ մեկնաբանություններում ապկատելը հեշտ է։
Ու ես կրկին համոզվեցի որ ոչ զարգացած, կոմպլեքսավորված մարդիկ չարացած են լինում, ու նրանցից են չարությունները գալիս, անիրազեկությունն է, չզարգացած լինելն է, որ չարացնում է։
Ասենք ես չեմ վախենում որ ինձ կապտակեն ոչ իմ սորսֆորջի, ոչ իմ գիթհաբի կոդի համար։ Հա, լիքը ավելի լավ անելու տեղ կա։
Հետո՞։
Տղա ես, ֆորք արա, լավացրու, քոմիթ արա ափսթրիմ։
Չէ՞ ֊ ապա դու պարզապես դատարկ հիմար ես, ով ուզում է իրեն ցույց տալ, բայց ցույց տալու բան չունի։
Դա իմ վերաբերմունքն է։
Իսկ բերում է դա նրան, որ մարդիկ չեն կիսվում իրենց գրածով, քանի որ վախենում են, որ կապտակեն, որովհետեւ ոչ մեկի գրածն էլ կատարյալ չէ։
Իսկ դուք գնացեք, ձեր սիրած մայսքյուէլի սորսերը նայեք, կտեսնեք ինչքան է կատարյալ գրված, էլ օգտվելներդ չի գա։
Ուզում եմ ասել, դուխով կիսվեք, ապտակողներին էլ ուղարկեք հեռու։
_ու տենց _
Մի երկու տարի առաջ մենք Տանամասիի հետ խոսում էինք այն մասին, որ ինչքան մարդը ավելի զարգացած է, այնքան շատ են իր պահանջները։
Օրինակ, եթե կարդալ գիտես, ապա քեզ արդեն պետք է գիրք, եթե գրականության ճաշակ ունես, ապա լավ գիրք, հետո մարդ, ում հետ կարող ես կարդացածդ քննարկել, եթե այնքան զարգացած ես, որ ունես արտահայտելու բան, քեզ պետք է ժամանակ ու գործիքներ այն արտահայտելու համար ֊ ներկ, կարգիչ, վրձին, եւ այլն։
Ու Արմինեն առաջարկեց մի նոր բուրգ, Մասլոուի բուրգը վվերխ տորմաշկամի, որն արտահայտում է ինչպես են պահանջները մեծանում զարգացման հետ։
Այսօր էլ սա կարդացի ու հիշեցի ինչպես ընկերս ասաց, որ ոչ թե դեռ, այլ արդեն չունի սքայփ։
Դա տեքնոլոգիաներում էլ է լինում։
Եթե մարդն ինձ հարցնում է, ինչպե՞ս անեմ, որ ասենք սենց լինի, ու ահավոր խուճուճ բան նկարագրում։
Նրան հարցնում եմ, ինչի՞դ է պետք։
Ասում է ֊ որովհետեւ ֊ ու նկարագրում խնդիրը։
Իսկ ես գիտեմ, որ խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի։
Իսկ երբեմն դա նույնիսկ խնդիր էլ չէ բնավ։
Այնպես որ զարգացումը ոչ միայն նոր պահանջներ է ավելացնում, այլ եւ ջնջում լիքը հին պահանջ ֊ մարդը գիտակցում է որ իրականում նրան լիքը բան պետք չէ։
Ամենապարզ հանրամատչելի օրինակները ֊ սքայփն ու ֆլեշն են։ ։Ճ
Ու այսպիսով մեր շուռ տված բուրգը վերածվում է Դավթի աստղի՝
Այնպես որ զգոն եղեք, ձեր պահանջները միաժամանակ կարող են եւ աճել եւ նվազել։
ու տենց
Աշխարհի գերագույն սուտերից մեկը ապահովությունն է։
Ապահովությունը բլեֆ է որ ստեղծվել է ստրուկների համար։
Ստրուկը ապահով է մինչ տիրոջ վրա ստրկություն է անում։
Երբ նա ազատ է, նա արդեն «ապահով չէ»։
Նույնը արտահայտվում է Սովետի նոստալգիա ապրող մարդկանց մոտ։
Ասում են ապահովություն կար։
ՀՀԿ վստահված անձինք էլ են այդ մասին ասում։
Ապահովություն ասում են կար Սովետում, իսկ հիմա ի՞նչ։
Բայց Սովետը չկա, չէ՞։
Այսինքն այնքան էլ ապահով չէր չէ՞ այդ ապահովությունը։
Պատասխանը պատրաստ է ֊ որովհետեւ քանդեցին չար ուժերը։
Լավ, իսկ ի՞նչ ասեն Լայկոսում աշխատողները։
Ապահով էին չէ՞, ձաձայի վրա էին աշխատում։
Փակվեց, չէ՞։
Անգործ մնացին չէ՞, նոր գործ փնտրեցին չէ՞։
Այսինքն ինչո՞վ է տարբերվում «ապահովը» ոչ ապահովից։
Նրանով, որ «ապահովը» այն է, երբ քեզնից քո ապահովությունը կախված չէ։
Իսկ ոչ ապահովը համարվում է այն, երբ քո ապահովությունը հենց քեզնից է կախված։
Բայց կրոնի, սովետի, բարի ձաձաների, կապիտալիստների, եւ այլ ենթահամակարգերի ազդեցությունը տոտալ է։
Մարդիկ դեռ երազում են ապահովության մասին, որը գոյություն չունի, ու նախընտրում են աշխատել «ապահով» տեղ, որը իրականում պակաս ապահով է, քան ազատությունը՝ մասնավորապես սեփական գործը, ֆրիլանսը։
Այո, դուք հիմա կասեք ֊ չեն թողնում աշխատել ֊ չար ուժերը, հարկայինը, օրենքը ֊ այ չեն թողնում, որովհետեւ բոլորդ ապահովության հետեւից ենք ընկել, ու ասում եք ֊ ավելի լավ է ստաբիլությունը, քան փոփոխությունները։
Ո՞վ է որ ստաբիլության ու ավանդույթների մասին խոսացող կուսակցությանը ձայն տվել։
Ե՞ս։
Չէ ֊ դուք, ով անապահովությունից եք բողոքում։
Այնպես որ զգոն եղեք երբ ձեզ ստում են՝ ապահովությունը բլեֆ է ձեզ ստրկացնելու համար մտածված, այլ մեկը բնավ ձեր ապահովության մասին ձեր պես չի մտածի։
Դա միշտ եղել է սուտ ու մանիպուլյացիա, ու կշարունակի լինել սուտ ու մանիպուլյացիա։
_ու տենց _
Հիշո՞ւմ եք, իննսունականներին հեծանիվները ահավոր էժան էին։
Ու ոչ ոք դրանք չէր առնում, մարդու պետք չէին։
Իսկ հիմա բոլորը ձեռք են բերում, քաղաքում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում թուրքական «Սալկանո»֊ները։
Ինչի՞ց կլինի։ Ախր էս ֆբ֊ն էս ի՜նչ ուժեղ ազդելու գործիք է։
Ուրեմն, պատկերացնենք երկու հոգի, ով սիրում է ասենք քշել հեծանիվ, մեկ մեկ քշում են, լցնում են իրենց ֆոտոները ֆբ։
Մարդիկ հասկանում են, որ այ դրանք երեւացին, ու ինչ լավն են։ Հա, լավն են։ Ու նրանք էլ են ուզում երեւալ։ Բայց նրանք չեն քշում հեծանիվ։
Ավելի ճիշտ չէին քշում։
Այնպես է ստացվում որ ավելի ու ավելի շատ մարդ է գնում իրենց հետ քշելու, ու, ամենակարեւորը, լուսանկարվելու։ Ասենք հարյուրից շատ։
Փաստորեն, հեծանիվը պլյուս խցիկը դառնում են ինքդ քեզ ցույց տալու ամենաէֆեկտիվ ձեւերից մեկը։
Էֆեկտիվ ֊ որովհետեւ դրա համար պետք չէ մի տարի գործ անել, որ մի բան ստացվի, կամ չստացվի։ Պետք չէ ինչ որ բանի մեջ խորացած լինել։ Մի երկու ժամում սովորում ես, ու ապշեցնում մարդկանց քո գոյությամբ։
Իսկ հավեսն այն է, որ փաբլիկ ռիլեյշնսը լավացնելու համար մարդիկ փող էլ չեն ափսոսի, կգնան թանկ հեծանիվներ կառնեն, կլինի պահանջարկ, այլ մարդիկ կբերեն, կվաճառեն։ Գուցե նույնիսկ հարկեր կվճարեն։
Հիմա կասեք ի՞նչ ես ասում, լավ չի՞ որ մերոնք, ասենք, ավելի շատ հեծանիվ քշեն։
Նայած մոտիվը որն է։ Եթե քշելու մոտիվը քշելը չէ (յա ձեռուս պատամու շտո ձեռուս), այլ քեզ ցույց տալն է, ապա չգիտեմ ֊ ինձ որ չի ուրախացնում։
Իսկ ի դեպ, եւրոպաներում լավ կյանքից չէ, որ հեծանիվ են քշում։ Բոլորին չէ հավես անձրեւին (իսկ այնտեղ անձրեւենրը հազվադեպ չեն բնավ) դոժդեվիկներով պտտվել։
Պարզապես թանկ է հասարակական տրանսպորտը, եթե մեզ մոտ էլ մեկ տոմսը հինգ վեց դոլարի չափ լիներ, իսկ մեկ օրվա տոմսը, յոթ ութ, իսկ մեկ ամսվա աբոնեմենտը հարյուրից սկսած ֊ բոլորն էլ հեծանիվ էին քշելու, էլ ի՞նչ պիտի անեին։
Այնպես որ մինչեւ հասարակական տրանսպորտի գինը չբարձրանա, հեծանիվը չի դառնա փոխադրման միջոց, այլ կմնա շքեղություն։
Իսկ մինչ այդ ֊ բենզինը ձեզնից, գաղափարը մեզնից։ Քշի, քշի Թուրքիա, ես դրանց։
ու տենց
Լսելով ամառը արտասահմանից եկած հայերին, ու նրանց երեխաներին ես հասկանում եմ, որ հնարավոր չէ նրանք գան ՀՀ, որովհետեւ իրենց ուզած պայմանները ստեղ չկան ու չեն լինի մոտակա տասնամյակներ։
Նրանք կգային Սովետական Հայաստան (հենց Սովետական, ոչ Խորհրդային) ուր նրանց կտային իրենց հասնող հարյուր ռուբլին, որը նրանք կստանային Կոլիմայում էլ, Մոսկվա գնալը բարդ է, իսկ Երեւանում, ոնց էլ լինի Կոլիմայից լավ է։ Այնպես նրանք կզգային իրենց որոշակի առումով լավ տեղում, ՀՍՍՀ֊ի մայրաքաղաքում։
Բայց նրանք չեն գա ՀՀ։
Առհասարակ, ես կարծում եմ որ հրեաները լրիվ ունիկալ են․ աշխարհի որ ազգին էլ տային տեղ, ասեին՝ գնացեք այնտեղ ապրեք, ձեզ համար պետություն կառուցեք՝ չէին գնա։ Միայն հրեաները կգնային։
Իսկ մենք տեղ ունենք, նույնիսկ մեզ համար չափազանց շատ ֊ բնակվող չկա։
Որովհետեւ՝
֊ Գիտե՞ք ես այնտեղ ինչքան փող եմ ստանում։
կամ
֊ Սկոլկովոյի համալսարան պիտի ընդունվեմ։
ու ամենակարեւորը
֊ Ռուսաստանը իմ երկրորդ հայրենիքն է։
Ու այդ ամենը, բնականաբար, ոչ հայերեն ասված։ Ռուսաստանից եկած երիտասարդների մեծ մասը ռուսախոս է, այդպես էլ պետք է լիներ։ Նրանք հասկանում են, որ իրենց Հայաստանցի բարեկամները, ով իրենց հետ կոտրտված ռուսերենով է խոսում՝ անգրագետ են։ Իսկ նրանք, ով հայերեն չգիտի, բայց ապրում է Մոսկվայում ֊ ավելի զարգացած են՝ Մոսկվայի փարթիները տեսած մարդ են։
(ոնց որ Էնի Հոլն էր ասում ֊ քեզ հետ բաժանվելով ես ահագին զարգացել եմ ֊ փարթիներով եմ գնացել, բան ման)։
Նահանգներից եկածներն էլ հայերեն կոմֆորտ չեն արտահայտվում։
Հայերեն բավական լավ գիտեն միայն Իրանից կամ միջին արեւելքից եկածները։
Ու դա զարմանալի չէ, ինչպես պատմում էր իմ ծանոթ պարսկահայը ֊ Իրանում հայկական դպրոցներում թույլ է տրվում հայերեն դասավանդել հայոց լեզուն եւ եթե չեմ շփոթում, պատմությունը ֊ բայց ոչ հայ գրականությունը։ Իսկ աշակերտները իրար մեջ շփվում են հայերեն։
Նահանգներում չեմ հիշում ինչ էր թույլ տրվում հայերեն անցնել, սակայն կարեւորն այն է որ աշակերտները իրար մեջ շփվում են անգելերն։
Ամեն դեպքում՝ ահա, տեղ կա։ ՄԱԿը նվեր չի տվել, մեզ չէին տա, մենք արժանի չենք, պարզապես այնպես է ստացվել որ կա։
Պարզապես հայերը այն ժողովուրդը չեն, ով իրենց պետությունը կկառուցի։ Մոսկվայի փարթիները թողած գան ստեղ չեն զարգանա, կկորեն։
ու տենց
Ես մի տարի սպասում էի դիասպորայի հրավեր, փոխարենը քաշեմ, ինսթալ անեմ, ու շփվեմ։ Գիտեի, որ ֆեդերատիվ է, բայց մտքովս չէր անցնում որ ջոյնիդիա հաշիվ ի՞նչ իմաստ կա սպասելու, պետք է կամ այլ սերվիս պրովայդեր գտնել, կամ ինքնուրույն տեղակայել։
Մասամբ դա այն մասին է, ինչքան ենք սովորել կենտրոնացված սերվիս պրովայդերներին։ Ոչ մեկի մտքով չի անցնի ջմեյլ հրավեր սպասելիս առհասարակ էլ փոստից չօգտվել։ Պարզապես մեյլը ավելի շատ բացառություն է, քան կանոն, ներկա համացանցում։
Ու մասնավորապես այն մասին է, որ ես չունեմ ինձ անհրաժեշտ շփումը՝ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մեկի հետ խոսեի, գուցե բավական կլիներ միտքս արտահայտել, պատասխանը կգտնեի։ Իսկ սա ընդամենը դիա է, ոչ մաեմո է, ոչ Օբերոն։
Նույնիսկ Հաուսին էր պետք լինում ինչ որ ձեւի շփում, որ հասկանա ինչ անել։ Այսօր այդ մասին հիշեցի, երբ փորձում էի ընկերոջ հետ սիսթեմդ քննարկել։
Ասաց․
֊ բայց ես չեմ հասկանում ինչի մասին ես։
֊ ոչինչ, դու լսի ու պատահականորեն մի համաձայնվիր, կամ համաձայնվիր։
ու տենց
Ես մի տարի սպասում էի դիասպորայի հրավեր, փոխարենը քաշեմ, ինսթալ անեմ, ու շփվեմ։ Գիտեի, որ ֆեդերատիվ է, բայց մտքովս չէր անցնում որ ջոյնիդիա հաշիվ ի՞նչ իմաստ կա սպասելու, պետք է կամ այլ սերվիս պրովայդեր գտնել, կամ ինքնուրույն տեղակայել։
Մասամբ դա այն մասին է, ինչքան ենք սովորել կենտրոնացված սերվիս պրովայդերներին։ Ոչ մեկի մտքով չի անցնի ջմեյլ հրավեր սպասելիս առհասարակ էլ փոստից չօգտվել։ Պարզապես մեյլը ավելի շատ բացառություն է, քան կանոն, ներկա համացանցում։
Ու մասնավորապես այն մասին է, որ ես չունեմ ինձ անհրաժեշտ շփումը՝ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մեկի հետ խոսեի, գուցե բավական կլիներ միտքս արտահայտել, պատասխանը կգտնեի։ Իսկ սա ընդամենը դիա է, ոչ մաեմո է, ոչ Օբերոն։
Նույնիսկ Հաուսին էր պետք լինում ինչ որ ձեւի շփում, որ հասկանա ինչ անել։ Այսօր այդ մասին հիշեցի, երբ փորձում էի ընկերոջ հետ սիսթեմդ քննարկել։
Ասաց․
֊ բայց ես չեմ հասկանում ինչի մասին ես։
֊ ոչինչ, դու լսի ու պատահականորեն մի համաձայնվիր, կամ համաձայնվիր։
ու տենց
Մտածեցի բացատրել վերաբերմունքս խմիչքին ու խմած մարդկանց։ Ամենը պարզ է։
Սակայն սկզբից շեղվեմ։
Իսկ դուք գիտե՞ք ինչու որոշ շները իրենց տարածքը նշելուց հետո, հետեւի թաթերով հող են նետում։
Չէ, իրականում նրանք չեն փորձում ծածկել արվածը, այլ լրիվ հակառակը՝ փորձում են այնպես անել, որ հոտը տարածցի հնարավորինս շատ։
Նաեւ, գիտե՞ք ինչի են պոչը իջեցնում կամ բարձրացնում։
Ոչ, վախենալը չափազանց ոչ խորը պատասխան է։
Անուսից ոչ շատ հեռու գտնվում են հատուկ խցուկներ, որոնք գեներացնում են ամեն մի շան ուրույն հոտը։ Այդ պատճառով են շները ծանոթանալիս իրար պոչի տակ հոտոտում։
Ահա, քոնը #ffa3fe֊ն էր։ Հաճելի է ծանոթանալ։
Այդ պատճառով էլ, ցրում են, շեյրում են այդ հոտը մեծ տարածությամբ։
«Օսյան եւ Կիսան եղել են ստեղ»։ չեք ին։
Ու դա անում են քիչ թե շատ ինքնավստահ շները։ Ով իրենց եսը չի թաքցնում։
Ու անում են դա նույնիսկ առանց խմելու։
Ոնց որ ասեն՝ «ես կամ, ու ես այսինչն եմ։ սա իմ հոտն է։ սա իմ տարածքը»
Աղբյուրը։ Նաֆթահորը։ Աղբը։ այֆոնը։ Ավելացնել ձերը։
Իսկ նրանք, ով պոչը իջեցնում է, փաստացի ասում են։
֊ ես չունեմ հոտ, ու ես չկամ։ ինձ հանգիստ թողեք։ չկա՜մ ես։ չէ։
Մենք կենդանիներից այդ առումով շատ չենք տարբերվում։
Նույնիսկ եթե մարդը գիտի նա ով է, գիտակցում է իր քայլերի իսկական մոտիվները, եթե դա առհասարակ հնարավոր է, ու որը գրեթե չի լինում, մեկ է միշտ չէ որ լինում է այնպիսին ինչպիսին կա։
Օրինակ, այս կատակը չի անում, այս խոսքը չի ասում, խորհուրդ է տալիս այն, ինչ խորհուրդ կտար Պողոսը, բայց բնավ ոչ այն ինչ կասեր նա։
Էդ ոնց որ ես ձեզ ասեմ, գնացեք այֆոն առեք։ Հա, գիտեմ, որ այֆոնի եք արժանի, բայց մեկ է չեմ ասում։ Իմ խորհուրդը չէ։
Այլ օրինակ, «իմ կյանքի մասին» ֆիլմի Մյուրյուելը լրիվ նա է, ասում է այն ինչ մտածում է, ապրում է այնպես, ինչպես հավատում է։ Ընդ որում առանց դա գիտակցելու, պարզապես։
֊ մի հատ քեզ նայիր, համ էլ էս ինչքան ես չաղացել, բա ի՞նչ պիտի աներ, պիտի թողներ։
Իսկ ալկոն ֊ թուլացնում է ներքին կապանքները, ու մարդիկ կարողանում են թույլ տալ իրենք իրենց «պոչերը բարձրացնել», ցույց տալ իրենց, իրենց «ես»֊ը վերջապես արտահայտել․
֊ Իմը #a3F1d0֊ն է։ Ես սիրում եմ այսինչ դերասանին ու այսինչ խումբը ու այսինչ ֆուտբոլի թիմը։ Տեսա՞ք ես ինչ տաերբեր եմ ու լավը։ Ու իմը ավելի երկար է։ Պոչը։ Ոչ իզվիլինաները։
Դա այնքան հավես է, լինել այնպիսին ինչպիսին կաս։
Հետո էլ զարմանում ենք, որ մարդիկ խմել են սիրում։
Իսկ «նորմալ մարդիկ», նկատի ունենալով ժամանակակից հասարակությունների մեծամասնության մշակույթը, նախընտրում են խմել, հետո նոր լինել այնպիսին ինչպիսին կան՝ ցույց տալ իրար իրենց մերկ հետույքները ի հեճուկս հաճույք ընկերների, կամ վերջապես ագռեսիան արտահայտել, կամ լացել նրանից, ինչը մինչ այդ ճնշվում էր։
Ու այո, դուք այն եք, ինչ դառնում եք խմած ժամանակ։
Եթե դուք չեք սիրում ձեր սիրածներին, երբ նրանք խմած են, ապա դուք իրենց իրականում չեք սիրում։ Ու դա բնական է, ո՞վ է սիրելու բան։
Պատկերացրեք ծրագիր՝ դատարկ պատուհան։ Կսիրե՞ք այդ ծրագիրը։ Դժվար թե։ Դատարկ է որովհետեւ։ Սիրելու ի՞նչ կա։ Կամ դատարկ գիրք։ Չէ, ի՞նչ գիրք։
Դատարկ դվդ։ Դնում եք, ու նայում սեւ էկրանը։ Հավե՞ս է։
Այո, եթե դա լինի մտքի արտահայտում։
Ինչպես սեւ քառակուսին։ Այն դատարկ է նրանց համար ով չգիտի միտքը։
Իսկ եթե միտք չկա, ապա սիրելու բան էլ չկա։
Ու դա բնավ չի խանգարում ուրախանալ։
Ու դա ամենակարեւորն է։
Ուրախանալը առողջությանը օգտակար է։
Ուրախանալ խանգարում է իմանալը։ Չդատարկությունը։
Էն որ էն Էնի Հոլի մեջ, Վուդի Ալենը ցույց է տալիս ահավոր երջանիկ մի զույգ։ Մոտենում, հարցնում է՝ էդ ո՞նց է լինում, որ դուք այնքան լավ զույգ եք, այնքան երջանիկ եք։ Պատասխանում են՝
֊ Որովհետեւ երկուսս էլ հավասարաչափ հիմար ենք ու դատարկ։
Դա մոտավորապես այն է, երբ ծրագրի մի բագը մյուսը ծածկում է։
Այնպես որ, երջանկություն ձեզ։ Որ բագերը իրար ծածկեն։
Ու պղպջակներով գարեջուր։
Ու կանաչ ճանապարհ։
Չնայած գազով գարեջրից հետո դա էական չէ, կարեւորը գազ սեղմելն է։
ու տենց
Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։
Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։
Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։
Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։
Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։
Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։
Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։
եւ այդպես
ես ձեզ բոլորին ատում եմ։
դասագրքային դասակարգային ատելությամբ։
ոչ մի անձնական բան։
ու տենց
ես դեռ ընտրություներին հասկացա որ Հայաստանում դասակարգային ատելությունը կա, սակայն բնավ ոչ պրոլետարների ու կապիտալիստների միջեւ։
Այսօր, երբ մարդիկ կանգնած էին Աֆրիկյանների տան մոտ, պատկերավոր էր, երբ անցնում էին ջիպեր, ու այդ ջիպերի պատուհաններից նայում էին կլոր դեմքեր ոչ շատ խելացի արտահայտությամբ։
֊ ո՞վ է ձեզ վճարում։ Ինչի՞ն է ձեզ պետք այս փլվող շենքը։ Թող սիրուն «գյոզալ» նոր շենք լինի։ Ասենք ինչպես հյուսիսայինն է։ Լավն է չէ՞։
Նույնիսկ Աֆրիկյանների տան պատշգամբում կախված էին հյուսիսայինի լուսանկարները։ Բնակիչներն իրենք էին կախել, իրենց դուրը գալիս էր։
(Ի դեպ Աֆրիկյանների տան կողքից լավ երեւում է, որ ՌոսԳոսՍտրախի/ՅումՅում֊ի շենքը ծռվել է։ Կամ դա օպտիկական խաբկանք է, բայց բավական համոզիչ է։)
Ու այո, Հայաստանում կա դասակարգային ատելություն։
Այդ ատելությունը բնավ կապ չունի սոցիալական դիրքի, ավտոտրանսպորտային միջոցի, կամ վաստակած փողի չափի հետ։
Տարբերությունը այլ է։
Ինձ թվում է այն կապ ունի զարգացում, ինտելեկտ, քաղաք թագերի հետ։
Բոլորը գրում են այն մաիսն թե ինչ են ներկայացնելու։
Ժողովուրդ, մի եկեք ներկայացնելու ձեր կայքը։
֊ մենք սենց լավ կայք ունենք, որ այստեղ կսեղմես սենց կլինի, իսկ այստեղ՝ սենց։
Դա գովազդ է, ու ձեզ խիստ բան են անելու։
Ու բարքեմփը դրա տեղը չէ։ Դրա համար չեն մարդիկ տառապում, ու դրա համար չեն մարդկային ռեսուրսները ծախսվումում, որ երկու հիմար գան ու իրենց ցույց տան։
Այլ տարիներ տեղ մնում էր այն տասից երկուսին ով բարքեմփային բան կաներ։ Իսկ այս տարի վախենում եմ չմնա։
Որովհետեւ այն որ անհամեմատ ավելի շատ մարդ է գալու, ցավոք չի նշանակում որ անհամեմատ ավելի լավ ներկայացումներ կլինեն։
Այդ պատճառով, երբ սովորաբար ասում են՝ ուզում ես բարքեմփը լավը լինի՝ ներկայացում արա, այս տարի արդեն ասում են՝ ուզում ես լավը լինի՝ մի արա ներկայացում։
Ուզում եմ նշել, մի երկու թեմա որոնց ես սպասում եմ։
Վաչագան Գրատյանի «առասպելներ վիքիփեդիայի մասին» խոսքը
Ահավոր լավն է լինելու Տիգրան Սարգսյանի (ով վարչապետ չէ բնավ (ոչ էլ կույս է)) «պատահական բաների մասին»֊ը։
Տեխնոլոգիաներ, արվեստ, մաթեմ, պատահականություններ, գործիքներ։
Տիգրանը իսկական հաքեր է՝
֊ խորացած է
֊ եւ արվեստի, եւ տեքնոլոգիաների մեջ։
Կրկին։ Եթե այնուամենայնիվ կտեսնեք որ ինչ որ մեկը եկել իր «լուրերի կայքը» կամ «հոստինգի պլատֆորման» կամ աստված չանի «փլանքինգի ֆեդերացիայի» մասին պատմի, դուրս եկեք։ Թող մենակ մնա։ Մեն֊մենակ այն կամավորի հետ ով չի ֆայմել նրան դուրս հանել։ Նրանք գուցե լեզու գտնեն, ընտանիք կազմեն։ Մի խանգարեք մարդկանց երջանկությանը։
եւ այդպես
Ես չէմ միացել համասեռականության մասին գրելու «ֆլեշմոբին» մասնավորապես այն պատճառով որ համարում եմ, որ սեքսը, հարաբերությունն ու ընտանիքը ֊ դա նորմալ մարդու բան չէ, անկախ նրանից ինչ սեռի են այդ հարաբերության մասնակիցները, ու քանիսն են։
իսկ այն, ով ում հետ է քնում, կամ ընտանիք կազմում, հետո մի հատ էլ մտածում է պաշտոնապես գրանցել, ում հետ է քնում, կարող է հետաքրքրել միայն այդ ընտանիք կազմողնեից բեթար աննորմալների։
ու տենց
Անցնում էի տեքնոպարկով, այնտեղ, ինչպես եւ կետնրոնում, նոր նստարաններ են հայտնվել։ Այնքան էլ չի զարմացնում, որովհետեւ տեքնոպարկը այն տեղն է, ուր ազատ գարեջուր էին մարդկանց տալիս ընդդիմության հավաքների օրերին։
Ու դա խորհրդանշական է, որովհետեւ՝ «free beer, not free speech» է նշանակում։
Ուրեմն, անցնում էի տեքնոպարկով, ու մի նստարանի վրա միայն աղջիկներ են, ու զրուցում են «մանիկյուրներից», իսկ մյուս նստարանի մոտ միայն տղաներ են, ու զրուցում են «ավտոներից»։
Ու դա նշանակում է որ նրանք չունեն համամարդկային թեմաներ քննարկելու համար։
Իսկ ազատությունը այն գաղափարը չէ, որը հասկանում են նրանք, ով փոխում է գարեջուրը խոսքի հետ, կամ ով չունի ավելի ընդհանուր, համամարդկային թեմա զրուցելու համար։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: https://joindiaspora.com/posts/1650321#
Ես ինչքա՜ն եմ սիրում, երբ մարդիկ գրում են։
Բոլորին խորհուրդ եմ տալիս գրել։
Որովհետեւ մարդիկ արտահայտվում են։
Ու երեւում է իրենք ով են։
Մի հատ դասախոս կար, ուսանողներին ասում էր՝ «դու թղթի վրա գրի, որ հիմարությունը երեւա»։
Ու ես այնքան գոհ եմ, որ այդ գրածները կմնան, նույնիսկ եթե դուք ձեր բլոգերը ջնջեք։ Որովհետեւ բառը ճնճղուկ չէ բնավ, այն ինդեքսավորվում է, քեշավորվում, ու մնում այնքան, ինչքան կա մարդկությունն ու համացանցը։
Այնպես որ գրեք, խնդրում եմ, մի դադարեք գրել։
Ու այո, ՍԱԲՏ՝
[այստեղից][1]
ահա
_ու տենց_
[1]: http://chvhatvogh.wordpress.com/2012/05/22/605/
Ես սիրում եմ գրքերի պատկերապատումները։ Ու թանգարանային գիշերը ուզում էի տեսնել այդ պատկերապատումների ցուցահանդեսը։
Այդ գրքերը հին, Հայկական ՍՍՀ֊ում տպված գրքեր էին։ Պետ․ պատվեր։
Իսկ այլընտրանք չկար։
Ու իհարկե, այդ ժամանակ կան պլյուսեր՝ օրինակ լինում են նորմալ գրքեր պետ․ պատվերով, լինում են լավ գրքերի թարգմանություններ՝ պետ․ պատվերով։
Լավ նկարիչներ ստանում են փող, որ լավ իլյուստրացիաներ պատրաստեն։
Բայց։ Քանի որ դա պետ․ պատվեր է, դա դեռ չի նշանակում, որ միայն լավ նկարիչներ են ստանում պատվեր։ Նաեւ դա չի նշանակում որ մանկական գրքի միջի պատկերները ճնշող, ու ահավոր վանող գույներով չեն լինի։
Այնպես, ինչպես Հայկական ՍՍՀ֊ի հեռուստատեսությունը, ուր նստած «տռուբկաներով» խցիկները նորմալ գույներ չէին տալիս, իսկ բոլոր հաղորդումների նախադիրը միակն էր՝ ճնշող կապույտ (վատ որակի խցիկների պատճառով), վրան լույսով գրադիենտ։
Իսկ ո՞վ է ասում, որ մեր սերիալները պետ․ պատվեր չեն։ Ոչ միայն Հ մեկով գնացողները։ Այնքան վատը չեն մեր հեղինակները, կարող են ավելի լավ բան գրել, բայց այդ սերիալները, գուցե իշխանություններին ձեռնտու ազդեցություն են ունենում մարդկանց վրա։
ու տենց
Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։
Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։
Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։
Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։
Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։
Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։
Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։
Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։
Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։
Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։
Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝
Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․
Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։
Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։
Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։
Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։
Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։
Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։
Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։
Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։
Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝
Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։
Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։
Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։
Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։
Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։
Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։
ու տենց
Ծոմակի փաբը պայթեցնելու փաստը շատ վատ ազդանշան է։
Ինչո՞ւ։
Նախ, որովհետեւ ավելի կրիմինալ է դառնում քազաքը։ Վանոյի հաստատած կարգ ու կանոնը գնալով թուլանում էր, ու ահա՝ պայթյուն քաղաքի կենտրոնում։
Սա Երեւանյան չէ։ Իմ պատկերացրած Երեւանը չէ։
Հետո, ես DIY֊ում երբեք չեմ եղել, որովհետեւ փաբի մարդ չեմ, բայց ես ուրախ էի որ այն կա, որովհետեւ դա ազատ գործարարության օրինակ է, ինչպես եւ «ունիվերմագը»։ Երբ սովորական մարդ կարող է իր գործը սկսել, ծառայություններ մատուցել, եւ փող աշխատել։ Նաեւ, դա հասարակական վայր է, իսկ հասարակական վայրերը լավ են հասարակության համար։
Եթե ես ճիշտ եմ հասկացել, ըստ Ծոմակի մեկնաբանության, դա ռադիկալ «ազգայնամոլերի» ձեռքի գործ է, քանի որ փաբում հազվադեպ հյուրեր չէին ոչ ավանդական սեռական ուղղվածության հաճախորդները։
Ես այնքան էլ հակված չեմ այդ կարծիքին։ Ոչ միայն որովհետեւ ես կարծում եմ որ «համասեռականների» (ա՜խ ինչ բառ է) հանդեպ անհանդուրժողականության չափսը գերազանցված է։
Այլ այն պատճառով, որ այդպիսի տեղեր, ուր իրենք հազվադեպ հյուրեր չէին միշտ էլ կային՝ Մոնթե Քրիստոն էլ կար, Արամի խաչմերուկի նկուղն էլ կար։ Սակայն դրանք չեն պայթեցվել։
Ավելի հավանական է, որ
֊ պայթյունի հաղորդագրությունն էր՝ Ծոմակ, հիշիր դու ով ես, իմացիր տեղդ, քիչ երեւա մաշտոցի այգում, եւ ընդդիմադիրների մեջ, եւ առհասարակ բոլորդ իմացեք, որ մենք կարող ենք այնպես անել, որ դուք գործ չկարողանաք անել։
֊ համասեռականները միշտ էլ լավ թեմա են իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Բոլորս էլ գիտենք, որ իրենք չեն մեր խնդիրները բնավ։
Իսկ եթե մարդիկ հակված լինեն հավատալ որ պայթյունի մոտիվը այդպիսի հիմար անհանդուրժողականությունն էր, ապա նրանք իշխանություններին օգուտ են տալիս եւ շարունակում են թեման, որը առհասարակ պետք է չլիներ։
Սակայն, եթե Ծոմակն այնուամենայնիվ ճիշտ է, ու այնքան աննորմալ մարդ է գտնվել, որ դա արել է ոչ իր նմանների հանդեպ ատելության պատճառով, ապա դա ավելի վատ է։ Ու ոչ միայն որովհետեւ մեր մոտ «ճնշում են փոքրամասնություններին» այլ որովհետեւ հիմա ոմանք նրանցից, ով փորձում է գտնել իրենց ինքնությունը խաղալով «համասեռական», «գրող», կամ «կիթառ նվագող», կզգան իրենց ոչ ադեկվատ չափ կարեւոր, վեհ, ուրիշներից տարբեր։
Ընդ որում, ինչքան ավելի դատարկ են, այնքան ավելի հատուկ կզգան իրենց։
Նրանք կսկեն «վիպյաչիված» իրենց «այլությունը», որը իրականում բնավ այլություն չէ, ճիշտ այնպես, ինչպես տարբերություն չկա այս ֆուտբոլի թիմի երկրպագու ես, թե այն, ՀՀԿ֊ից ես, թե ԲՀԿ֊ից, ու ծիծակ ես հագնում, թե կեդ։
Իսկ այն որ ավելի շատ դատարկ եւ ձանրձալի մարդիկ կզգան իրենց ավելի հատուկ կբերի ատելության էսկալացիային, որը կրկին այն է, ինչ իշխանություններին պետք է, որովհետեւ իզուր աղմուկ է բարձրանում եւ իրական խնդիրներից ուշադրություն է շեղում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց
այսօրվա հավաքի ամենակարեւոր հաղորդագրությունը ըստ իս՝ մի վհատվեք, ու մի գաղտեք։ Չհամարձակվեք հեռանալ Հայաստանից (sic!)։
Ավելացնեմ, որ այդ լացուկոցն ու հիասթափությունը հոգնեցնում է։
Հասկանում եմ որ մարդիկ կան, ով հաճույք են ստանում լացելուց, «սաղ վատ ա» ասելուց, բայց լավ էլի, հավաքեք ձեզ, ձեր արածը մանկամիտ լակոտություն է ու ոչ դրա ժամանակն է, ոչ էլ օգուտ կա դրանից։
Այնպես որ տոկուն եղեք։
ու տենց
Ես հուզվում էի երբ տեսնում էի ոչ անտարբեր մարդկանց։
Երբ օրինակ, մեկը լրջությամբ, ակնոցների միջով կարդում էր ինչ է գրված քվեաթերթիկի վրա։
Երբ ես զգում էի, որ նրանք եկել են, որովհետեւ հույս ունեն, որ իրենց գալը կարեւոր է, ու կարող է ազդել, ինչ որ բան փոխել։
Ես հուզվում էի, երբ նկատում էի ինչքան շատ են ուզում նրանք արտահայտվել այդ ընտրությունը կատարելիս։
Ես չեմ ուզում, որ նրանք վհատվեն։ Այո, կեղծիքները շատ էին, բայց ձեր ձայներն էլ իզուր չէին։
Գուցե ձեզ մեջ մարդ կա, ով ինձ կարդում է։
Այո իրենցից երեւում էր, որ նրանք կարդում են, կարդացող են։
Այդ իրենց անկեղծ չանտարբերությունը իմ միակ դրական հիշողությունն է այս ծանր երկու օրվա ընթացքում։
եւ այդպես
Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։
Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։
֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։
Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։
Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։
Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։
ու տենց
Ես կարող էի ինչ որ բան փոխել, ու ինչ որ բան փոխել եմ։
Ես երբեմն կարողանում էի խոչընդոտել որ նույն մարդը մի քանի այլ մարդու տանի քվեախցիկ, եւ «օգնի» քվեարկել։
Ես երբեմն կարողանում էի պնդել որ մարդիկ մենակ մտնեն, երբ հնարավոր է։
Ես երբեմն կարողանում էի պահել խառնաշփոթը եւ ամբոխը քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա, մինչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում էր ոստիկանության աջակցությունը, եւ հերթի կառավարումը։
Բայց ես չէի կարող անել ոչ մի բան, երբ ինձ մոտենում էին, նայում էին աչքերիս, ու հարցնում՝
֊ ես չեմ հիշում, ո՞ր համարն էր պետք նշել։
Պարզապես ասում էի՝
֊ Դա ձեր ընտրությունն է։
եւ այդպես
Ընդամենը մի քանի բան կգրեմ երեւի։
Շատ բան կա գրելու, բայց երեւի սահմանափակվեմ ընկերներին պատմելով։
Այդպես ստացվեց, որ ես մասնակցել եմ ընտրությունների պրոցեսին որպես ՀԱԿ֊ի ներկայացուցիչ։
Չնայած ՀԱԿ֊ի անդամ չեմ, ու երբեք չեմ մասնակցել քարոզչական կամ դիտորդական առաքելությանը։
Ես չեմ կարծում որ դա իմ տեղն էր, չեմ կարծում որ կարող էի լավ անել իմ գործը, սակայն այլ մարդիկ չկային։ Այլապես չէի գնա, իմ համար ոչ մի ռոմանտիկա չկա դրա մեջ։
Հուսով եմ, չեմ վնասել։
Այս տեքստում ասեմ, որ նկատել եմ նմանություն՝ բանակի եւ ՀՀԿ֊ի միջեւ։
Բանակում սպաները (երբ) հավես չունեն գործ անել, կամ չեն կարող, ակտիվորեն համագործակցում են տեղական, լոկալ «հեղինակությունների» հետ։ Այնպես եւ ՀՀԿ֊ի ակտիվիստները, իմ ընկալմամբ հենց բակերի, «թաղերի» «հեղինակություններն» են։
Ու բնական է, որ նրանց համար ՀՀԿ֊ն գտած տեղ է, որովհետեւ նրանք այլ ունակություն չունեն, բացի պարտիական (այո, ոչ թե կուսակցական) լինելուց։ Այսինքն, գուցե որակավորված բանվոր ստացվեր իրենցից, բայց ամբիցիաների հետ պարտիական լինելը ավելի համատեղելի է։
Ի դեպ, նման սխալ արել է սովետական իշխանությունը, ամրապնդելով հանցավոր «հեղինակություններին» ոչ ադեկվատ լիազորություններով, եւ անվանելով դրանց գվարդիականներ։ Հետո այդ գվարդիականներից ազատվելը լորւջ նոր խնդիր էր։
ու տենց
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես
Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։
Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։
Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։
Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։
Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։
Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։
Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։
Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։
Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։
Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։
Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։
ու տենց
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում։
փաստորեն, ֆլիքրը չի թողնում իմ իսկ լուսանկարները քաշել, անջատելով նկարի վրայի աջ կտոցը։
լավ, նկարի հղումը կարելի է գտնել հթմլ սորսից, կամ մեծացնելով, ու գտնելով «քաշել միջին չափսով» հղումը։
սակայն, իմ լուսանկարը լրիվ չափսով ֆլիքրից ես չստացա։ նաեւ, պետք է լուսանկարները հատ հատ քաշել, կամ օգտվել երրորդ կույսակցության ծրագրերից։
բնական է, երբ օգտվում ես օտար ամպերից, հանձնում ես տեղեկատվությունը իրենց ձեռքի մեջ, նրանք հետո չեն լինում բարի եւ կամեցող։
ու պատահական չէ, որ գուգլում, ով այնքան չար չէ բնավ, ու թույլատրում է լրիվ որակով նկարները քաշել պիկասայից այդ հնարավորությունը կոչվում է տվյալների ազատագրում։
այնպես որ զգոն եղեք օտար ամպերում։
ու տենց
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ինչպես եւ խոստացել եմ․
Ինտերնետը նախագծված է որպես ապակենտրոնացված համակարգ՝ այնպես, որ նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում աշխատի։ Ու այն կաշխատի ։Ճ
Որովհետեւ այն ապակենտրոնացված է, իսկ այդպիսի համակարգերի դիմադրությունը անհամեմատ ավելի բարձր է կենտրոնացված համակարգերից, ուր բավական է ցանցի մեկ հանգույցը վերացնել։
Այսպես հայտնվեց էլեկտրոնային փոստը։
Ես կարող եմ ունենալ սեփական իմակների սերվիս, կարող եմ գրանցել freenet.am֊ում, gmail.com֊ում, yahoo֊ում, կամ առնել arminco֊ից։
Ու ես կարող եմ ուղարկել իմակ yahoo֊ից gmail, ու հակառակը, ու այն կհասնի։
Հիմա պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստը ստեղծեին կապիտալիստները, այլ ոչ թե գիտնականները։
Ապա ամեն մի սերվիս պրովայդերը, ասենք yahoo֊ն, կամ գուգլը, կփորձեին հավաքել մարդկանց իրենց մոտ։
Ու մարդիկ ծանոթանալիս ոչ թե մեյլ կփոխանակեին, այլ կասեին՝ դու գուգլում կա՞ս թե յահույում։
Ահ, ափսոս, իսկ ես այնտեղ չկամ, չեմ կարող քեզ մեյլ ուղարկել։
Ամենահաջողակ կապիտալիստները կարող էին հորինել հեծանիվ եւ պատրաստել դարպասներ, ասենք յահուից գուգլ, որ իմակները հասնեն։ Ու դա նույնիսկ կարող է լիներ վճարովի ծառայություն, «պրեմիում» անդամների համար։
(Ճիշտ այնպես ինչպես միայն մեծ կորպորացիաները հիմա կարողանում են չվախենալ պատենտներից, պատենտներ ձեռք բերելով ու պատերազմների մեջ մտնելով ֊ որովհետեւ պատենտային օրենսդրությունը թերի է)
Սակայն մեր բախտը բերեց, ու էլեկտրոնային փոստը նախագծվեց պետական փողերով եւ գիտնականների կողմից, ու հասանելի դարձավ ամբողջ մարդկությանը։
Այն ժամանակվա չաթերը՝ talk֊ը օրինակ, նույնպես ապակենտրոնացված էր․ ֆրինեթի noch֊ը կարող էր talk անել cyberspace֊ի կամ hobbiton֊ի յուզերների հետ։
Հետո հայտնվեցին կոմերցիոն սերվիսները․ օրինակ․ icq, msn… եւ եթե ինձ սկզբից թվում էր որ բոլորը icq֊ում են, հետո ես իմացա, որ պարզվում է լիքը մարդ կա msn֊ում, բայց չկա icq֊ում, կամ որ լիքը մարդ կա yahoo մեսենջերում, բայց չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում, ու ամենաառեղծվածայինը, որ կան մարդիկ, ով կան բոլոր երեքում։
Ու այսպես նրանք միացնում էին կարգիչները, ու միացնում մեսենջերները մեկը մյուսի հետեւից, պահելով միաժամանակ երեքից հինգ տարբեր մեսենջերներ՝ yahoo, icq, msn, skype, aol․․․ այդ ցուցակը շարունակելի է եւ փոփոխական։
Խնդիրը փորձեցին լուծել կլիենտներով որ մի պատուհանից կպնում են տարբեր ցանցերի, բայց դա միշտ չէր հաջողվում, որովհետեւ ոչ բոլոր կապի պրոտոկոլներն են հայտնի՝ օրինակ skype֊ի դեպքում դա անհնար է։
Քանի որ ապակենտրոնացված չաթի պահանջ էր ձեւավորվել, բնական է որ ազատ ծրագրային ապահովման աշխարհում հայտնվեց jabber֊ը։ Ջաբեր պրոտոկոլը ապահովում է ապակենտրոնացում, այսինքն noch աթ առնետ․ամ կարող է հանգիստ զրուցել այլ սերվերի յուզերի հետ։ Ու ջաբերը սկսեց տարածվել, որովհետեւ օրինակ, գուգլը որոշեց այն օգտագործել իր gtalk֊ի համար։
Ու երբ ինձ ասում էին՝ աաա, գթալքը վերջն է, ես գիտեի որ դա իրականում գթալք չէ, այլ ջաբեր։
Ու ես խրախուսում էի մարդկանց բացել գուգլի հաշիվ ու չաթվել գթալք֊ով որովհետեւ գիտեի որ ես կկարողանամ չաթվել գթալքի մարդկանց հետ առանց գուգլի հաշիվ ունենալու
Այսինքն մենք ունենք եւ ապակենտրոնացված չաթ։
Հետո սկսեցին տարածվել օնլայն օրագրերը, բլոգերը, ու կարճ հաղորդագրություն գրելը։
Ու մինչեւ տարածվեց օփենայդի֊ն ու ռսս֊ը, ֆեյսբուքը արդեն ուներ օգտվողներ, ընդամենը համատեղելով մի քանի հնարավորություն՝ գրել ստատուս, տեղադել լուսանկար, ու կիսվել ընկալածով։
Բնականաբար, եւ ֆեյսբուքը, եւ գփլասը դա արեցին կենտրոնացված ձեւով՝ ձգելով իրենց մոտ մասնակիցներին։
Ու նրանք սկսեցին անել ամեն ինչ, որ ֆեյսբուքը, օրինակ, դառնա ինտերնետի փոխարինողը։
Այդպես է իրականում նույնիսկ օդնոկլասնիկների հետ՝ մարդիկ կան, որոնց համար օդնոկլասնիկներն ու ինտերնետը նույնն են
Նրանք կարող են ասել՝ «սայթ ունե՞ս» նկատի ունենալով օդնի հաշիվ ունենալը։
Պարզապես, ֆեյսբուքը ինտերնետը իր մոտ կենտրոնացնելը չի անում այնքան խայտառակ ձեւով ինչպես օդնոկլասնիկները, ու այդ պատճառով էլ այն հաջողակ է։
(Առհասարակ, հաջողակ բիզնես պրոեկտը այն է, որ պարզապես խայտառակ վատ չի անում իր գործը)
Ու բնական է, որ «power corrupts», նրանք միշտ չէ, որ հարգում են մասնակիցների privacy֊ն, ունեն խիստ պահանջներ, օրինակ որ անունը լինի իսկական։ Իսկ ո՞ւմ է պետք որ անունը լինի իսկական՝ բնական է որ ծառայություններին։ Բացի դրանից, նրանք սկսեցին հետեւել թե որտեղ ենք շրջում «հավանելու» ստեղները տարածելով, եւ վաճառել այդ եւ այլ տեղեկատվությունը երրորդ անձանց։
Սակայն ազատ ծրագրերի աշխարհում կրկին հայտնվեց այլընտրանք։ Դիասպորայի ամենակարեւոր հատկություններն են՝
֊ ապակենտրոնացում ֊ կարելի է քաշել այն, ասենք վորդփրեսի պես, տեղակայել ձեր սպասարկչի վրա ու ունենալ սեփական դիասպորա։ Բայց այդ սեփական դիասպորայում դուք չեք մնում ինքներդ ձեզ հետ, դուք էլի լինում եք ընդհանուր դիասպորայի անդամ, կարող եք ընկերանալ այլ դիասպորաների մասնակիցների հետ, ու տեսնել իրենց գրառումները ձեր պատի վրա։
֊ քանի որ սոֆթը ձեր մոտ է աշխատում, այն լրիվ դուք եք կառավարում։ Գիտեք կոդը, կարող եք փոխել, թե պետք լինի, այն ձեր կոնտրոլի տակ է ու արդեն saas չէ։
֊ բնականաբար ձեր տվյալները ձեզ մոտ են։ Եթե որոշեք ջնջել, ապա կջնջվեն իրոք, օրինակ։
Իսկ ամենակարեւոր միտքը, ինչ ուզում եմ ասել, դա այն է, որ լինեք դուք սոց․ ցանցերում, թե չլինեք, համացանցը արդեն իսկ սոցիալ ցանց է։
Իսկ ինչի՞ են մարդիկ օգտվում ֆեյսբուքներից, ես կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ես առաջ գրում էի որ չեմ հասկանում ինչ է սոցիալական ցանցը։ Այն մասին, ինչպես էին ինձ փորձում բացատրել դա ինչ է։ Ու ես էլի չէի հասկանում։
Չէի հասկանում, որովհետեւ ԿՄ֊ում էի տուսվում։
Իսկ ԿՄ֊ն ինչո՞վ սոց․ ցանց չէ՞։
Գրում են, մեկնաբանում են, «ընկերանում» են։
Ճիշտ է, հետո ռուսները փչացրին, ու լիքը մարդ լքեց, բայց ինչ արած։
Իրականում բլոգերի ու սոց․ ցանցերի սահմանը բնավ այնքան արտահայտված չէ, ինչքան թվում է։
Իրականում այդ սահմանը գծելը ավելի շատ պետք է սոց․ ցանցերի կապիտալիստներին։ Ու ինքը սոց․ ցանց թերմը «օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման» պես մարկետինգային քայլ է, որը նոր գաղափարներ իրականում չի պարունակում։
Հետո ես հասկացա։
Սոցիալական ցանցը՝ ինտերնետն է։
Երբ ես հիմա այստեղ գրում եմ, ու դուք ձեր ռսս րիդերներում տեսնում եք նորացումները՝ այ դա սոց ցանց է։
Երբ ես մեկնաբանում եմ ու օփենայդի֊ով հաստատում իմ ինքնությունը՝ դա նույնպես սոց․ ցանց է։
Կարելի է նույնիսկ բաժանորդագրվել մատյանների մեկնաբանություններին, ու տեսնել թե ով ում է մեկնաբանել։
Այնպես որ ինտերնետը արդեն իսկ սոցիալական ցանց է։
Հեծանիվ հորինել պետք չէ։ ։Ճ
ու տենց
արդեն սկսում են գրածները ֆեյսբուքներում ժամով «շեյրել»։ որովհետեւ մարդիկ չեն կարդում ոչ կարդացվող ժամերին։
բոլորը սովորել են՝ ուզում ես գրածդ կարդան, այնպիսի ժամի «շեյրիր» որ լսարան լինի։
դա հեռուստատեսության նման է լինում, ուր երեկոյան գովազդի ժամանակը ավելի թանկ է։
իսկ ինտերնետը հեռուստատեսություն չէ բնավ։
երբ ուզում ես՝ կարդում ես։
ինձ դուր չի գալիս այդպես անել։
ես գիտեմ որ որոշ չափով քիչ կարդացողներ կունենամ, բայց դրանք իրոք իմ կարդացողներն են, ոչ թե բան ու գործ չունենալու պատճառով հղումով ֆեյսբուքներից եկած սպառողները։
իսկ այսպես է սովորեցնում ԿՄ֊ի ժապավենը ու ֆեյսբուքի թայմլայնը։
այդպես չի սովորացնում ռսս րիդերը՝ անհնար է բաց թողնել փոստ այն մարդուց, ումից ուզում ես կարդալ, նույնիսկ եթե մեկ շաբաթ չես կարդացել։
Կտեսնես՝ նա գրել է այսքան տեքստ։
Իսկ ժապավենով այնքան հեռու չես գնա, որ նկատես։
Գիտեմ որ պարզ բան է։
Բայց ինտերնետը հեռուստատեսություն չէ։
Կարիք չկա հետամնաց տեքնոլոգիաներով օգտվել այլեւս։
ու տենց
Առաջին անգամ ես լուրջ մտածում եմ մատեանը փակելու մասին։
Որովհետեւ ինձ դուր չի գալիս ինչպես եմ ես գրում։
Մեծ մասամբ ոչ թե ինչի մասին, այլ ինչպես։
Իսկ երբ անում եմ այնպես, որ ինձ դուր չի գալիս, բավական բավականություն չեմ ստանում։
Առահասրակ, երեք ամենակարեւոր գործերը, ինչի հետ ես ինձ իդենտիֆիկացնում եմ՝ ծրագրավորում, ֆոտո, փիլիսոփայել, ես չեմ կարողանում անել այնպես, ինչպես դուրս գալիս է։
Որովհետեւ ես աշխատում եմ, ու բացի դրանից ունեմ որոշակի «մեյնթեյնանս»՝ վառելիք ուտելիք պատրաստել, ընդունել, ույուտնը ապրել, մաքրություն՝ իմ ու շրջակա միջավայրի։
Դրա մեջ մտնում է եւ տտ մեյնթեյնենս, այսինքն՝ ի՞նչ բարդ է Թեոյի համար յուէսբը լոգեր վերցնել, կամ այն պրոյեկտի համար, որ ինձ հետաքրքրում է շատ, ուզում եմ լավ անցնի, մի հատ փոքր բան գրել, կամ տեսնել ինչի ընկերոջ ձեռքերն են ծուռ համակարգը լավ չի աշխատում։ Սա էլ է մեյնթեյնանս։ Կյանքի մեյնթեյնենս։
Ուր մնաց բլոգիս թագերը կարգի բերեմ, հավաքեմ, մի երկու սկրիպտ գրեմ դա անեն։ Դրա ժամանակ էլ է պետք։
Բայց այդ երկու սկրիպտը չեն այն կարեւորը որ ուզում եմ անել, չէ՞։
Սակայն մեծ մասամբ իհարկե աշխատանքն է ռեսուրս տանում։
Լավ է գոնե դա այնքան վատ չեմ անում, այն էլ երեւի այն պատճառով որ այնքան բարդ խնդիրներ չեն, ոնց որ ես եմ իմ առաջ դնում, ու ուզում լուծել։
Բնական է դա։
Հիմա ելքերը՝ կամ կրճատել այն ինչ եմ ուզում անել՝ բավականություն էլի չեմ ստանա, կամ անել վատ՝ բավականություն էլի չեմ ստանա։
Ինչի՞ անել ու գոհ չլինել արածից՞։
Կամ սովորել որ ամենը, ամենը կլինի ահավոր դանդաղ։
Առաջ լինում էր, որ մինչ ինչ որ միտք իրականացնում էի, հիասթափվում էի դրանից։ Հետո, եթե հասցրած լինեի իրականացնել, կնայեի, կժպտայի, կասեի, լավ դե, տենց վատ չէր, հավես բաներ կան։ Իսկ եթե մեկ այլը աներ, նույնիսկ դրանից թույլ բան ֊ կուրախանայի ահագին։
Նույնպես, հիմա ուրախանում եմ, երբ քիչ թե շատ ինձ դուր եկող տեքստեր եմ հանդիպում։ Բոլորն են վատ գրում, բոլորն են վատ իրականացնում, եթե նույնիսկ հետաքրքիր միտք ունեն։
Բայց երբ իրենցը կարդում եմ՝ մտածում եմ ինչ լավ է գոնե սա կա, ու դա է մասնավորապես ինձ պահում մատեանը փակելուց։
Հիմա լավ է չեմ հիասթափվում, այսինքն իրոք լավ բաներ կան մտածած, բայց այն հեշտերն եմ անում, որ գոնե արագ արդյունք տեսնեմ, ուրախանամ որ ինչ որ լավ բան արել եմ, բավականություն ստանամ։
Էլ չեմ ասում, որ այնքան սովորելու բան կա՝ նոր գիրք եմ գտել, մի լեզվի մասին, կարդում, փորձում եմ, հետո մի քանի գրադարան կա, որ ուզում եմ փորձել, ինչպես են աշխատում․․․ պարզապես հետաքրքրության համար, ոչ թե հենց հիմա օգտագործելու եմ, բայց հետաքրքիր է չէ՞։
ու տենց
լինի խցիկ կամ հեռախոս, դա կրկին ընտրություն է։
ունիվերսալ ծրագիրը՝ վատ ծրագիր է։
յունիքս կոնսեփթը՝ ծրագիրը անում է մեկ բան, ու անում է լավ։
այսինքն՝ ls֊ը անում է ls֊ություն, այդ պատճառով կա ls | less ու չկա dir /p բնավ։
այսպես, երբ ընտրում էինք ընկերոջ համար խցիկ․․․ կամ հեռախոս, ես հիշեցի այն ինչ եմ գրել էներգիայի պահպանման մասին ասքում։
Ուզում ես լավ խցի՞կ, հա՞։
Իսկ դու գիտե՞ս, որ այն չունի իր մեջ լիքը հնարովորություններ, օրինակ՝ էֆեկտներ։
Իսկ գիտե՞ս որ չունի «տորտիկ մոմերով», «տորտիկ առանց մոմերի» ու «տորտիկ կրեմով», «տորտիկ առանց կրեմի» (sic!) ռեժիմներ։
Ուզում ես լինել «քուլ» ու օգտագործել openbox կան windowmaker՝ պետք է կոնսոլից վայֆայ կպնես։ Չե՞ս ուզում։ Ապա գնա GNOME. Սա քոնը չէ։
Ուզո՞ւմ ես կոնտրոլ անել կախվածությունները՞։ Ապա պետք է քոմփայլ անես ԾԱ֊ն, այդ կախվածությունների զգալի մասը compile time կախվածություններ են։ Լինք եղած է արդեն քոմփայլ արվածը, չի լինի փոխել, պետք է ռեքոմփայլ անել։
Ուզո՞ւմ ես սպորտային մեքենա քշել՝ չես ունենա ավտոմատ փոխանցման տուփ։
Ուզում ես լավ գործիք, հա՞։
Իսկ դու գիտե՞ս որ այդ գործիքը չունի այս, այս, ու այս հնարավորությունը։
Որովհետեւ այն պրոֆեսիոնալ գործիք է։
Գուցե քեզ պե՞տք չէ այս գործիքը։
Այդ իսկ պատճառով հարաբերություններում չի լինում խորհուրդներ տալ կամ դրանց հետեւել, քանի որ այս մարդուն գուցե հիմա պետք է այսպիսի, օրինակ՝ «մեյնսթրիմ» հատկություններով հարաբերություն, ու գուցե պետք չէ նրան ձգտել այն ճշմարիտին, որովհետեւ նա փոքր ծիծիկներին չի դիմանա։
Իսկ ամենամեծ խնդիրը այն է, որ մարդիկ զարգանում են, ու զարգանում են ոչ հավասար։
Ու եթե մեկը զարգացել է, ու փոխել է dir֊ը ls֊ով, փաուերշոթը՝ ԵՈՍ֊ով, ու նույնիսկ երջանիկ է զգում որ կորցրել է microsoft paint֊ը կամ «կրեմով տորտիկ» նկարելու ռեժիմը, ապա նա արդեն խոչընդոտներ կարող է ունենալ՝ երեխաների տեսքով։
Մասնավորապես դա է բացատրում ինչպես են փորձում ընտրել «ին ադվանս», նրանց, ում ասենք, չեն հավանում, բայց ում երկրպագում են։ Ու դա շատ է պատահում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց
այս գրառման մոտիվներով՝
մի անգամ ինձ պատմում էին, թե ինչպես է աշխատում ինչ որ մի համակարգ։
֊ ու հետո այն ուղարկում է տվյալները սերվերին։
֊ ո՞նց է ուղարկում ֊ հարցնում եմ։
֊ ո՞նց պետք է ուղարկի, ինտերնետով։
֊ հա, բայց ի՞նչ պրոտոկոլ ես օգտագորխում կապի համար։
֊ ասում եմ ինտերնետով է գնում։
֊ չաթ բո՞թ եք աշխատացրել։
֊ չէ այ մարդ ինչ չաթ։
֊ մե՞յլ եք ուղարկում։
֊ էէէէ
֊ լսի պետք է սոքեթ բացես չէ՞ հետո այդ սպասարկչի հետ ինչ որ պրոտոկոլով խոսես, չէ՞։ ասես բարեւ, այդ ես եմ։ ինքն էլ պետք է հասկանա ինչ ես ասում։ ինչպե՞ս ես խոսում։
ասում է՝
֊ ինչ խորացար, սոքեթ, բան, ասում եմ՝ ինտերնետով։
֊ ինտերնետով ինչպե՞՞՞՞ս ես ուղարկում, որ պրոտոկոլով։
պարզվեց, հտտպ հարցումներ է գերերացնում, ուղարկում սպասարկչին։
այսպես ես իմացա, որ ուր պետք է ու պետք չէ, հտտպ են օգտագործում «ինտերնետով» կապ հաստատելու համար։
ու տենց
֊ Ի՞նչ գրենք։
֊ Կայք։
Իմ մոտ տպավորություն է, որ հիմա ով ինչ անում է՝ դա «վեբ սերվիս» է։
Ոմանք, ճիշտ է, կենտրոնանում են այֆոն/անդրոիդ նախագծման վրա, ու ես դա բացատրում եմ նրանով, որ մոբայլ շուկան այն տեղն է, ուր անհատ ծրագրավորողները (դե՞ռ) կարողանում են իրենց գտնել։
Բայց մտահղացումների մեծ մասը վերաբերվում են վեբին։ Օրինակ, սթարթափ ուիքէնդին բոլոր ներկայացված պրոեկտները վեբ էին։ Ես այնտեղ հանդիպեցի ծանոթներիս, ում գիտեմ որպես «նեյթիվ» նախագծողներ, բայց նրանք նույնպես ներկայացրել էին վեբ պրոեկտ։ Բողոքեցին, որ հեշտ չէ սուզվել անծանոթ միջավայր, բայց դա իրենց չխանգարեց հաղթել ։Ճ (գուցե բնութագրող է որ նեյթիվ նախագծմամբ զբաղվող մարդիկ ունեցան ավելի լավ գաղափար)
Հիմա ինչպե՞ս է լինում, որ բոլորը զբաղվում են վեբով՞։ Գուցե դա առաջին հայացքից թվացող թեթեւ տեքնոլոգիանե՞րն են (ասենք պհպ)։
(Ասում եմ թվացյալ թեթեւ, որովհետեւ իմ համար տեքնոլոգիաները, որ փորձում են «թեթեւացնել» գործը, ու թաքցնում են օգտագործողից որոշակի մանրուքներ այդ թեթեւացնող շերտի հետեւը, դրանով իսկ անում են այնպես որ ինձ ավելի բարդ լինի։)
Իսկ օրինակ, ինչպե՞ս է լինում, որ համակարգի մեջ փոփոխություն անելու միտք չեն ունենում, բայց կայքի միտք ունենում են։ Գուցե, որովհետեւ չգիտեն, թե ինչ փոփոխություն է կարելի անել, որ ավելի լավ լինի, որովհետեւ նույնիսկ չգիտեն, որ եղածը լավ չէ։
Գուցե որովհետեւ նրանք ապրում են սեփականատիրական ծրագրերի աշխարհում, ուր, օրինակ կա windows որի հիշողության կառավարչի կոդը չես նայի, որ հասկանաս ինչպես է գրված, ու ինչպես կարելի է լավացնել։
Կարող է այն պատճառով, որ նրանք ապրում են աշխարհում, ուր կան սարքերի արտադրողի կողմից տրամադրված սեփականատիրական դրայվերներ։ Ու հետո այդ ծրագրավորողները ստիպված են լինում փոխել երկաթը, որովհետեւ այս սարքի համար արտադրողը տրամադրել է, ասենք xp֊ի դրայվեր, բայց ոչ 7֊ի, որ նոր (սակայն ոչ ավելի լավ) սարքերը ավելի շատ վաճառվեն։ Իսկ նրանք չգիտեն ինչպես գրել դրայվեր, ու չգիտեն որ կա rolling release համակարգեր, ուր առհասարակ չի լինում release բայց լինում են հաճախակի փոփոխություններ, քանի որ լավացումը եւ հետ համատեղելիությունը անհամատեղելի են։
Վերջերս զրույցի մեջ հնչեց՝ «եթե դու mysql֊ի կոդը նայած լինեիր, այն կյանքում չէիր օգտագործի»։ (Ի դեպ, ես դբ֊ներից չկամ, բայց եթե նրանցով գրեի, ապա firebird կօգտագործեի)
Երբեմն ես ասում եմ՝ դե նա ծրագրավորող է։ Նկատի ունեմ՝ ցանցառ չէ, կամ հաքեր չէ։
Հիմա բացատրեմ։ Մի անգամ ընկերներիս նշանդրեքին (դե էլ որտեղ այդպիսի մարդ կհանդիպես) ես ծանոթացա մի տղայի հետ, ով ասաց որ նկարիչ է։ Ինձ հետաքրքիր էր, ու ես հարցեր էի տալիս իր աշխատանքի վերաբերյալ։ Ու անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ նա գնում է աշխատանքի։
Այսինքն նա ամեն առավոտ, իննից վեցը գնում է «ցեխ» ուր պատրաստում է հայտնի նկարների պատճեներ։ Հետո դրանք ուղարկում են Եւրոպա, ուր վաճառում են որպես ձեռքի գործ, որը ռեպրոդուկցիայից ավելի թանկ է։ Հետո էլ այդ տղան շուտ գնաց, ասաց պետք է շուտ արթնանամ, աշխագանքի եմ։
Նկարիչ, ով աշխատո՞ւմ է։ Իմ համար այդ երկուսը այնքան էլ համատեղելի չէին։ Չէ, ես գիտեի, որ կան, այսպես ասած ոչ ստեղծագորշող նկարիչներ, ով նախընտրում է զբաղվել ռեստավրացիաներով, բայց ոչ իրականացնել իրենց միտքը, որովհետեւ միտք չունեն։
Ու եթե նկարիչների մոտ միտք չունենալը նորմա չի ընկալվում, ապա ծրագրավորողների մոտ միտք չունենալը՝ նորմա է։ Նրանց մեծ մասը գնում են աշխատանքի ու գրում են «ձաձա»֊ների համար սոֆթ։ Եթե աշխատանքից հետո ինչ որ բան են անում, ապա դա սովորաբար փող աշխատելու, այլ ոչ թե միտք, գաղափար իրականացնելու համար է։
Այսինքն փողի, ոչ թե սիրո, հետաքրքրության պատճառով է։
Իսկ օրինակ plc նախագծման սոֆթ գրում են նրանք, ով թեմայի մեջ են։
Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը հետաքրքրվող, ու խորացող չեն։ Այդ մասին ես դեռ կգրեմ։
Բայց այլ պատճառը, որի մասին հիմա գրում եմ՝ չիմացությունն է, ոչ զարգացած լինելն է։
Այսինքն մարդիկ պարզապես չգիտեն, չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու ինչ լավ բան կարելի է անել, եթե դա կայք չէ։
Նրանք չգիտեն ինչպես է աշխատում համակարգը, քանի որ իրենց համակարգը փակ է, ու նրանք չեն զգում որ կարող են այն փոխել, կամ որոշակի ներդրում ունենալ։ Մոտավորապես այնպես, ինչպես Սովետի ժողովուրդը չէր զգում, որ կարող է ազդել օրենքների վրա։
Ու այստեղ ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրավորողները օգտագործում են ազատ ԾԱ ոչ միայն այն պատճառով որ ազատ է, ու հետեւաբար լավը, ոչ միայն այն պատճառով որ այդ գաղափարը իրենց մոտիկ է, այլ եւ այն պատճառով որ դա ավելի է զարգացնում, քան փակ աշխարհը, թույլ է տալիս տեսնել ինչպես է ամենը արված, ու երբեմն պահանջ զգալ դա լավացնելու, տեսնել ինչ կարելի է անել
ու տենց
այստեղ պատմում են այն մասին, ինչպես են աշակերտներին «քշում» իշխանական հավաքի։
ու ակնհայտ է, որ դա պետք է աշակերտներին դուր չգա։
ոչ մի մեր հասարակության նորմալ մարդու դա դուր չի գա։
իսկ եթե մեր հասարակությունը սարքել այնպիսին, որ նորման լինի «ոչխար», ապա այդ հասարակությունը չի գոյատեւի։
այնպես որ, ինչքան ՍՍ֊ի հեռու նայող հայացքով լուսանկարները շատանան, այնքան իրեն ավելի վատ են վերաբերվելու։
ու տենց
հա, իսկ այդ ռեժիսորը ասաց՝ տաս տարի առաջ էլ կար հնարավորություն տանը հոլովակներ սարքելու՝ ի՞նչն էր խանգարում որ անեին։
ու ես մտածում եմ՝ չգիտեմ։
կարգի՞չ չունեին։
մոտ տաս տարի առաջ դրանք դարձան հասանելի։
ես սա հավաքել եմ 200 մեգահերցանոց պենտիում էմէմիքս եւ 32 մեգաբայթ օպերատիվ հիշողություն ունեցող կարգչի վրա։ վինդովս իննսուն հինգի վրա (կայուս)
նկարել եմ ահավոր խցիկով։ ահավոր։
ու եթե ես կարողացա կարգիչ ունենալ, բանակից նոր եկած, ու պետականի պես աշխատավարձով, ու դեռ շանն էի պահում, ապա շատ շատերը կարող էին։
ապա գուցե ինտերնե՞տ չկար։
կա՜ր։
յութո՞ւբ չկար։
կա՜ր, ես մի ռուսական կայքում վիդեոներս լցրել էի, էլ չեմ ասում, որ ահավոր վատ որակով ֆրինեթի կայքումս կար։
բայց այն ժամանակվա ինտերնետը այսօրվա ինտերնետը չէր՝ կասեք
այո, այն ժամանակ չկային սոց․ ցանցերը։
ինձ թվում է, որ հիմա ամենալավ ձեւը մարդկանց գրավելորեւէ ոչ վնասակար միջոցառմանը, դա իրենց լուսանկարելն է։
եկեք գրքերով փոխանակվենք՝ չէ, հետաքրքիր չէ։
եկեք փոխանակվենք, անունը դնենք այսինչի օր, ու լուսանկարվենք։
դա արդեն փոխում է ամենը։
կլուսանկարվենք, մեզ կտեսնեն, որ կանք, որ նենց լավն ենք, նենց լավ բան ենք անում։
հուսով եմ տենց չի մեծ մասի մոտիվը։
հուսով եմ որովհետեւ չեմ ուզում հավատալ որ դա է։
ու տենց
ես էլի քիչ եմ գրում, ու այո, պատճառներից մեկը նույնն է՝
֊ զապոյ փորձում եմ կենտրոնանալ գործ անելու վրա
այդ պատճառով, ես ձեզ չեմ կարդում, ստատուսներին չեմ հետեւում, ու առհասարակ, չեմ հասցնում հետեւել։
երեւի այս վիճակի մարդիկ ահավոր օգտակար են բռնապետություններին, երբ իրենց զբաղմունքից պոկվել չեն կարողանում։
իսկ ես չգիտեմ քանի տարվա գործ եմ ինձ մտածել։ հուսով եմ, այնքան անկապ բաներ չեմ մտածել, որ կեսից հիասթափվեմ։
նաեւ, ես չեմ գրում, որովհետեւ
֊ ես նայում էի իմ հին գրառումները, ու հասկացա, որ դրանք ինձ բնավ դուր չեն գալիս։
բայց ինձ իմ ընթացիկ գրառումներն էլ դուր չեն գալիս։
ու դա նման է նրան, երբ արդեն գիտես, որ լավ լուսանկար չես անում, ու արդեն հավես էլ չի լինում, մեկ է լավ բան չի ստացվի։
ու ես գիտեմ, որ ճիշտը շարունակելն է։
պարզապես, պետք է չմտածել, չխաբնվել, որ լավ ես անում։
այսօր հանդիպեցի մի տաս տարվա ծանոթիս, ռեժիսոր է։
խոսում էինք այն մասին, լավ է թե վատ, որ այսօր բոլորը ունեն խցիկ, բոլորը նկարում են՝ ֆոտո, հոլովակներ, անիմացիա, կիթառ են նվագում։
մի կողմից լավ է։
ես կարծում եմ, որ քսանմեկերորդ դարի գրագետ մարդը պետք է այդ ամենը «կարգին» կարողանա։
ոչ շատ լավ, բայց բավական։
այնպես, ինչպես մենք բոլորս ինչ որ չափով գիտենք մաթեմ, բայց բնավ մաթեմատիկոսներ չենք։
ես կարծում եմ, որ բոլորը պետք է իմանան այնպես լուսանկարներ անել իրենց շանը, որ շունը իրեն լավ զգա (sic!), բոլորը պետք է իմանան ինչպես առանց «տուֆտելու» նվագել, ու բոլորը պետք է իմանան ծրագրավորել։
կարգին ձեւով, ոչ շատ։
ու այդ ռեժիսորը ասում էր՝ բայց նրանք կարծում են, որ պրոֆեսիոնալ են, որ եւ արհեստից են լավ, եւ արվեստից, երբ մեծ մասամբ երկուսին էլ չեն տիրապետում։
ու ես չէի կարող չհամաձայնվել։
ամենավատը այն է, երբ մտածում են, որ եթե կայք են գրում, ապա ծրագրավորող են։
եթե հոլովակ են սարքում, ապա ռեժիսոր են։
եթե շանը գոհացնող լուսանկարներ են ստանում, ապա լուսանկարիչ են։
բայց հուսով եմ կհասկանան, որ չէ, պարզապես նորմալ քսանմեկերորդ դարի մարդ են։ ոչ շատ, ոչ քիչ։
ու տենց
Փաստորեն, Ռիդլի Սքոթը ուզում էր «Օտարից» ավելի լավ ֆիլմի հետ կապ ունենալ։
«Կյանքը՝ մեկ օրում» պետք է ծնվեր հենց այս ժամանակաշրջանում, երբ բոլորը ունեն պորտատիվ թվային ավտոմատներ, կամերաներ, ու ինտերնետ, երբ էական չէ որտեղ ես ապրում հաղորդակցվելու, գիտելիք փոխանակելու համար։
Ու իմ համար ֆիլմը այդ մասին է, կամ ես կարեւորում եմ իր մեջ հենց դա՝ մենք վերջապես ջնջել ենք հաղորդակցվելու սահմանները, հիմա ժամանակն է հասկանալ եւ ընդունել տարբերությունը։ Ու ոչ թե վերացնել այն, քանի որ այդ տարբերությունն է մեզ դարձնում հետաքրքիր միմյանց համար։
Նաեւ, ինձ դուր եկան եւ հիանալի օպերատորական աշխատանք ներկայացնող կադրերը, եւ լավ մոնտաժը, եւ անկապ մարդկանց նկարված կադրերը։
Դա այն մասին է, որ մենք այժմ ունենք երկուսն էլ։ Մենք ունենք թույլ արհեստով, բայց հավես բովանդակությամբ արժեք ներկայացնող մեդիա։ Ու մենք ունենք բարձր արվեստ ու արհեստ կերտելու հնարավորություն՝ Աֆղանստանի լուսանկարիչը միշտ ունի իր հետ երկու խցիկ, կոշիկ մաքրող Ասիացի երեխայի ամենասիրված առարկան իր լափթոփն է։ Դա «մեկ լափթոփ ամեն երեխային» ծրագրի արդյունքն է, շատ էժան լափթոփներ ոչ հարուստ երկրների համար։ Ու այդ երեխան մեկնաբանում է, ինչի համար է այն թանկ՝ որովհետեւ նա կարդում է Վիքիփեդիա, (ինչպես թարգմանեցին մեր գրագետները՝ Ուիքիփեդիա), այնտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն մաթեմի մասին, ու դա փաստացի ամենամեծ գրադարանն է։
Ինձ դուր չէին գալիս «կյանքի» մասին մասերը։ Այն, ինչ մենք կյանք ենք համարում։ Ինձ չէին հուզում ծննդաբերությունները (նույնիսկ ընձուղտների), ինձ հետաքրքիր չէր ինչպես են հիանում փոքր երեխաներով, կամ ճուտերով, ինձ տհաճ էր, երբ եփված բադի ճուտով ձու էին ուտում, ինձ տհաճ էր, երբ կով էին մորթում։
Որովհետեւ դա մարդկային կյանքի մասին չէ։
Դա կենդանական կյանքի մասին է։
Իսկ մենք բանական ենք ապրում։ Ու ինձ հավես չի թվում այն էտապն որ մենք անցել ենք։
Ինձ հավես չի թվում դա բնավ։
Սակայն ինձ ահագին դուր է գալիս, օրինակ այս կադրը՝
Դա մարդկային կյանքի մասին է։
ի՞նչ է նավակը։ Դա մոդելավորում է, դա կոնստրուկցիա է, դա ինժեներական միտք է։
Նաեւ դա երազանք է, դա հետազոտություն է, դա նորը իմանալու ձգտում է՝ հետաքրքրասիրություն։
Ինձ հետաքրքիր չէին ամուսնությունները, նույնիսկ այն տժժոցներով, ու Էլվիսներով, բայց դա արդեն ավելի մարդկային է, քան ծննդաբերությունը։ Որովհետեւ այնտեղ մշակութային էլեմենտներ կան։
Ինձ շատ դուր եկավ երբ այն սեւամորթ աղջիկը ցուցադրելով ինչպես է ընդունված իրենց մոտ չոքել տղամարդկանց առջեւ, երբ նրանք երկուսով ծիծաղեցին բացատրեց՝ «սա մշակույթ է»։
Ու դա ֆիլմի երկրորդ ամենակարեւոր մասն է իմ համար՝ մշակույթը ու տարբերությունը։
Մենք հաղորդագցվում ենք, մենք ունենք բավականին նման հարդ, բայց մեր սոֆթը բավական տարբեր է։ Ու ոչ մեկիս դուր չի գա, որ մեզ ասեն՝ «քո ապրելու կերպը սխալ է, ճիշտը այս մեկն է»։ Ապա մենք պետք է սովորենք «հանդուրժել» ու ընդունել այլ մարդկանց, այլ մշակույթները, ու ուրախանալ որ նրանք կան։
Բայց ես կարծում եմ, որ չի կարելի բացառել որ կա հետամնացություն։ Որ այսօրվա աշխարհում հիմարություն է կետ սպանել «տղամարդ» դարնալու արարողությունը, ծեսը կատարելու համար, ինչպես անում են Իսլանդիայում։
Որովհետեւ ժամանակակից վեհը դա կետ սպանողը չէ, ժամանակակից վեհը կետ պաշտպանողն է։
Ու չի կարելի կետերի սպանությունները արդարացնել ազգային ծեսերով՝ դա արդեն ազգայինից դուրս է, կետերը մեր ընդհանուրն են։
Այսպես, այն ինչ կապ ունի սպանությունների հետ, քիչ քիչ դառնում է ավելի ապազգային, ավելի ընդհանուր։ Ոչ ոք չի հանդուրժի երկիր, ուր մարդ սպանելը ազգային ծես է, ու պետականորեն աջակցվում է։ Շուտով չի լինի երկիր, ուր մարդու իրավունքների խախտումներն են «նորմ» որովհետեւ շփման ընթացքում մարդիկ կզարգանան, ու կհասկանան, որ դա ժամանակակից նորմ չի կարող լինել։ Դա այլեւս նորմ չէ։ Ու «երկիր քանդել», «գրանտ ուտել» ձեւակերպումները իրենց սպառել են։ Զարգացումը կարելի է միայն դանդաղեցնել, բայց չի կարելի ընդհատել։ Այն էլ մեր դեպքում, ուր ոչ զարգացումը ազգի համար տապալում է, մահ։
Այնուամենայնիվ ես չեմ կարծում որ ֆիլմը պատրաստողները առանձնապես լավ գիտակցում էին այն, ինչի մասին ես գրում եմ։ Նախ, դա իմ ընկալումն է, ու նրանք պարզապես ժամանակակից մարդիկ են, ովքեր կրում են ժամանակակից արժեքներ, գուցե չգիտակցված։
Այսպիսի ֆիլմերը հիմա «մոդա» են, արվում են, նոր, հանուն մարդու տեքնոլոգիաների դարաշրջանի առաջին ֆիլմերը պետք է այսպիսինը լինեին։ Այս մեկը պարզապես լիամետրաժ էր։
Ու բնական է, որ այ ֆիլմը կա օնլայն, կարող եք հենց այժմ դիտել։
ու տենց
Ինձ հարցնում են, ասում են, այ դու գրում ես «սա վեհ չէ», բայց ո՞րն է վեհությունը, ո՞վ է վեհը։ Այս ի՞նչ նացիստական հայացքներ են։
Փաստորեն, կարիք կա մանրամասնել։
Ես Մայակովսկի չեմ բնավ, բայց եւ նացի չեմ։ Հակառակը, ես ուզում եմ ցույց տալ, որ հանդուրժողականությունը կապ ունի վեհության հետ, իսկ անհանդուրժողականությունը՝ հետամնաց լինելու, ոչ վեհ լինելու հետ։
Ես գրելու եմ ինչու է սերը վեհ, իսկ ատելությունը եւ խանդը՝ ոչ։
Ու որ վեհությունը բանականության հետեւանք է։
Այո, ես ասում եմ, որ մարդը սոցիալական կենդանի է։ Ես նաեւ սիրում եմ շեշտել, որ մարդը բանական մարդ է։
Ես կարծում եմ, որ վեհը՝ շատ մարդկային է, շատ բանական է։
Կենդանիները գուցե եւ կարող են վեհ քայլեր անել, բայց դա վեհության ամենացածր մակարդակն է, երբ խոսքը գնում է իրենց տեսակի պահպանման մասին։
Բացի դրանից, իրենց քայլերը ավելի թվացյալ են վեհ, որովհետեւ պայմանավորված են բնազդներով, ու ոչ՝ գիտակցված մոտիվներով։
Բանականության պատճառով մեր ու կենդանիների մոտիվները հաճախ տարբերվում են։
Բանականությունն է փոխում մեր մոտիվները, այո, վեհացնում դրանք։
Անշուշտ, վեհությունը կապ ունի մոտիվների հետ։
Այնպես, ինչպես մի սիմպտոմը կարող է պատճառաբանված լինել զանազան հիվանդություններով, այնպես էլ մարդու արարքը, քայլը, կարող է պատճառաբանվել զանազան մոտիվներով։
Ո՞րն է ոչ վեհ, ոչ բանական կենդանու մոտիվը։
Օրինակ, կենդանիները բնության մեջ, ով ումից ինչ կարողանա փախցնում, գողանում են։
Թեկուզ եւ կյանքը, վառելիքի՝ այսինքն սնունդի համար։
Այդ պատճառով Իրաքի զավթումը վառելիքի համար, ոչ ոք վեհ քայլ չի համարում։
Մարդկանց մոտ գողությունը չի համարվում վեհ, քանի որ այն անցնում է այլ մարդկանց սահմանները։
Այո, մենք արդեն ունենք հստակ գծված եւ գրանցված սահմաններ։
Սահմանները երեխաների մոտ սկսում են ձեւավորվել այն ժամանակ, երբ նրանք գիտակցում են որ առանձին էակ են, մոր մաս չեն։
Եւա/Ադամ/Խնձոր պատմությունը ինտերպրետացվում է հենց որպես բանականություն ստանալու պրոցես, բնությունից առանձնանալու, ինքնուրույն դառնալու, սահմաններ ձեռք բերելու պրոցես։
Ու լինելով բանական, մենք համարում ենք, որ գողություն անելը լավ չէ։ Որովհետեւ դա անցնում է այլ մարդկանց սահմանները։
Մենք սահմանում ենք մեր ազատությունը այնտեղ, ուր սկսվում է այլ մարդու ազատությունը։
Շանտաժը ըստ էության գողություն է։ Ու այն բնավ վեհ չի համարվում։
Ժամանակակից քաղաքակիրթ հասարակությունը ձեւավորված է այնպես, որ մի մարդ մյուսին չի կարող «մինուսի» մեջ գցել։ Մենք սովոր ենք, որ կարող ենք տալ, ոչ թե խլել։
Ավելի ճիշտ, խլելու մոնոպոլիա ունի պետությունը, ու ըստ սահմանման կիրառում է բռնություն միայն հասարակությանը վտանգավոր մարդկանց հանդեպ։
Այդ պատճառով հասարակության մեջ նորմա է համարվում աշխատանքի դիմաց վճարելը։
Եթե ինձ պետք է ինչ որ մեկը ինձ համար ինչ որ բան անի, ես վճարում եմ։
Շանտաժը խախտում է այդ նորմը։
Շանտաժ անողը ոչ թե մարդուն կոմպենսացիա է առաջարկում, այսինքն պլյուս, այլ գողանում է ունեցվածքը, լինի դա իր, փող, կամ հոգեւոր արժեքը՝ այլ մարդ, այսինքն մինուսի մեջ է գցում, ու հետո պահանջում ինչ որ բան անել, որ խոստանալով որ կատարողը կվերադառնա զրոյական հավասարակշռության վիճակին
Այդ պատճառով շանտաժը բնավ վեհ չէ։
Ու այդ պատճառով մենք հաճախ չենք բանակցում տեռորիստների հետ։
Տեռորիզմտ վեհ զբաղմունք չի համարվում, եւ մայրիկները չեն սովորեցնում երեխաներին՝ այ կմեծանաս, տեռորիստ կդառնաս։
Այն պատճառով, որ մարդիկ ուզում են ընդունել վեհության հետեւանքները որպես ինքնին, մենք ունենք խնդիրներ գիտակից մարդկանց հետ։ Ոչ բոլորն են վեհ, ու քաղաքական գործիչները բնավ ոչ միշտ են վեհ։ Իսկ մարդիկ ուզում են մի անգամ ընտրել, ու հետո կոնտրոլ չանել, հավատալով, որ ընտրվածները կկատարեն խոստումները։
Ու զարմանում են, երբ նրանք պետք է լինում շարունակել քաղաքացիական կոնտրոլը։
Այսպես, խոստում պահելը համարվում է վեհ։
Դա մարդկային է։
Խոստում չպահելը, ստելը վեհ չէ։
Իսկ խանդը՞։
Ինչո՞ւ խանդը վեհ չէ։ Որովհետեւ բանական չէ։
Բանական մարդու համար խանդը անիմաստ է։
Եթե իմ զուգընկերոջը պետք է «կոնտրոլ» անել, որ նա «չդավաճանի», ու այդ կոնտրոլն է իրեն պահողը, ապա ինչի՞ն է պետք այդպիսի հարաբերություն։ Կամ պետք է խանդը չլինի, ու մարդ օկ լինի «ազատ հարաբերությունների» հետ, կամ պետք է հարաբերությունը չլինի։
Կամ այլ խանդի օրինակ։ Եթե զույգից մեկը հավանում է այլ աղջիկ/տղա, ապա առաջացող վախը, որի պատճառն է կարծելն որ հավանելն ու «դավաճանելը» մեկ է՝ բանական չէ։
Արդյո՞ք այդ մարդը քո հետ է, որովհետեւ դու ամենագեղեցիկն ես։
Հա, քյարթերի ոչ այնքան զարգացած ու ոչ այնքան հանդուրժող մշակույթի մարդկանց մոտ ընդունված է ասել՝ «դու ամենագեղեցիկն ես»։ Բայց հետո նրանց կթվա որ էլի ինչ որ մեկն է ամենագեղեցիկը։ Այդ աղջիկներն էլ խնդիր ունեն, եթե նրանց պետք է լսել, որ նրանք ամենագեղեցիկն են։
Երկուսի վարքագիծն էլ վեհ չէ։
Վեհ չէ նաեւ մտածելը, որ արտաքինն է որ կապում կամ պահում է մարդկանց միասին։
Այսինքն այդպես լինում է հաճախ, բայց դա վեհ չէ, մարդկային չէ։
Մարդիկ շատ ավելի հոգեւոր էակներ են։
Այդ պատճառով ես սիրում եմ, երբ Ֆրոմը ցույց է տալիս ինչպես եւ որտեղ Ֆրոյդը բնավ խորը չէր նայում։
Վերադառնանք խանդին։
Այլ մարդուն որպես սեփականություն վերաբերվելը՝ վեհ չէ։
Այլ մարդուն ստիպել խանդելը, որ նա մնա, չթողնի, բնավ վեհ չէ, ցածր է։
Որովհետեւ դա կենդանական բնազդներ շահարկելն է, ակտիվացնելն է։
Բայց մարդ մարդը, ում բանականությունը զարգացած է, ով զարգացած է, կամ չի կարող խանդ զգալ, կամ, վատ դեպքում, կվերլուծի խանդը, կհասկանա որ դա բանական չէ, ու ոչ մեկին դրանից լավ չէ, կգիտակցի, ու հանգիստ կլինի։
Վերադառնանք գողություններին։
Ո՞վ են գողերը։ Ինչո՞ւ են կենդանիները իրարից գողանում։ Որովհետեւ չեն կարողանում ստեղծել։
Մենք ստեղծագործող ենք, մեզ պետք չէ գողանալ։ Մենք կարող ենք ստեղծել այն, ինչ մեզ պետք է, կիսվել դրանով, ու այսպես տարբերվում ենք կենդանիներից։
Այդպես ավելի զարգացած եւրոպացիները խաբում էին քիչ զարգացած ցեղերի մարդկանց հայելիներ բերելով։
Ավելին, քանի որ մենք այժմ ավելի վեհ ենք, քան մի երկու դար առաջ, մենք հիմա մտահոգված ենք նրանով, որ գողանում ենք կենդանիներից։ Ու մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ վայրի կենդանիներին հնարավորին քիչ վնաս տանք։ Առաջ չէինք մտածում։
Չգողանալը վեհ է։
Ստեղծագործելը վեհ է։
Ու կապիտալիզմը նորմալ, այո, նորմալ երկրներում ավելի քիչ դարվինիստական է։
Մենք ավելի վեհ ենք, մենք սոցիալ կենդանիներ ենք, ու մենք իրար աջակցում ենք։ Մենք գիտենք, որ մեզնից ցանկացածը տարբեր պատճառներով կարող է գործազուրկ մնալ, ու մենք ունենք սոցիալական ծառայություններ։
Պատերազմը վեհ չէ։
Պատերազմները, ինչպես եւ կենցաղային կոնֆլիկտները լինում են այն պատճառով, որ ինչ որ մեկը մյուսի սահմանն անցնում է։
Ինչպես զարգանալով երեխաներն են ձեռք բերում սահման, այնպես էլ բավական զարգացած էթնոսները դառնում են ազգեր, ունենում են սահմաններ, իրենց տարբեր զգալով։
Մարդիկ տարբեր են։
Մարդիկ տարբերվում են։
Գիտակցելը դա ու հանդուրժող լինելը՝ վեհ է։
Չհանդուրժող լինելը՝ վեհ չէ։
Այդ պատճառով ակնհայտ է, որ վեհ չեն այն մշակույթները, որ հանդուրժող չեն, ասենք ռաբիսը։ Վեհ չեն նացիները։ Վեհ չեն կոմունիստները։
Մարդկայինին դեմ է չընդունել տարբերությունը։
Որովհետեւ մարդիկ տարբեր են։
Ու ազգերն են տարբեր։
Երբ մի ազգը ուզում է այլ ազգի հաշվին զարգանալ, կարող է սկսվել պատերազմ։ Ցավոք, մենք դեռ այնքան վեհ չենք, որ ինչպես գիտակցում ենք, որ պետք չէ հարեւանից գողանալ, ու գիտակցում ենք, որ չենք ուզում Վայրի Արեւմուտքի ժամանակների պես բոլորս զինված լինել, այլ ուզում ենք իմանալ, որ փողոց դուրս գալը անվտանգ է, այդպես էլ ավելի վեհ կլինենք երբ պատերազմներ չեն լինի։
Այն ժամանակ միայն սահմանները որոշ չափով կկորցնեն իրենց ակտուալությունը։ Ու դա կատարվում է զարգացած, այո, վեհացած տեղանքներում։ Որովհետեւ այն ազգերը գիտեն՝ հարեւանները չեն «գողանա» իրենց արժեքները՝ մշակույթը, չեն անի այնպես, որ իրենց հաշվին ավելի լավ ապրեն, չեն փորձի ասիմիլացնել։
Հակառակն է կատարվում, երկրները փորձում են նույնիսկ իրենք իրենց ի վնաս, աջակցել այլ երկրների։
Ու դա արդեն շատ ավելի է նման վեհությանը, քան պատերազմը։ Ճիշտ է, այս դեպքում, ինչպես եւ հաճախ, լոնգ թերմ վս շորթ թերմ շահն է, որը հաճախ բնորոշ է ավելի վեհ քայլերին։ Ու այստեղ, նույնիսկ եթե իրական մոտիվները պարզապես լոնգ թերմ ավելի լավ ապրելն է, ապա դա արդեն իսկ ավելի վեհ է, որովհետեւ լոնգ թերմ մտածել կարող են զարգացածները, ուժեղները, խելացիները։
Այդպես է նաեւ ազատության գաղափարի հետ։
Ազատությունը կարող է բերել խնդիրներ, հավելյալ բարդություններ։
Առնվազն պետք է ինքնուրույն որոշումներ կատարել, ու մարդիկ, նույնիսկ ազգերը, ավելի ապահով են իրենց զգում երբ ուրիշն է իրենց տեղը որոշում, բայց չէ՞ որ դա թվացյալ ապահովություն է։
Իրական ազատությունն է բերում ապահովություն։
Ազատությունը վեհ է։
Ու վերջապես, սերը վեհ է։
Ատելությունը վեհ չէ։
Սերը վեհ է, որովհետեւ դրա մոտիվները այլ մարդու, կամ մարդկանց զարգացումն են։
Երեխաներին սիրելով, ծնողները ուզում են, որ նրանք զարգանան, զարգացնում են նրանց։
Այդ պատճառով սերը երեխաների հանդեպ բնավ կմճտելով չէ, այլ զարգացնելով, թանգարաններ տանելով, երբ գրքեր կարդալով է արտահայտվում։
Սեռական սերը՝ նույնպես։
Ուզում եմ կրկին մոտիվների օրինակ բերել․
Օրինակ, մեկը գրում է ֆեյսբուքում վալենտինի օրը՝ «ես կուզենայի որ քո մոտ միշտ այսպիսի վատ օրեր լինեն»։
Ինչի՞ մասին է սա։
Հաստատ սիրո մասին չէ։ Բայց մենք հաճախ շփոթում ենք գաղափարները։ Շփոթում ենք վեհը՝ սերը եւ բնազդները՝ սեքսուալ գրավիչ լինելը, այլ մարդկանց որպես սեփականություն վերաբերվելը։
Կամ այլ օրինակ, պատկերացրեք, տղան անտարբեր չէ աղջկան, աղջիկը ունի հարաբերություն, ու չգիտի, որ իր ընկերը պարբերաբար նրան դավաճանում է։ Եթե իմանար, ապա օկ չէր լինի, կարող է բաժանվեին։
Եթե այդ ոչ անտարբեր տղան հայտնի, հասցնի աղջկան այդ տեղեկատվությունը, դա վեհ չի լինի, որովհետեւ մոտիվը իր պարզ է։
Նա իր մասին է մտածում առաջին հերթին, ոչ այն աղջկա։
Բայց ճշմարտությունը արժեք է, ու վեհ է։
Շատ ավելի լավ կլինի, որ այդ տեղեկատվությունը, այդ աղջկան իրականում պատկանող տեղեկատվությունը հասնի նրան այլ մարդու միջոցով։ Մարդու, ով անմիջականորեն հետաքրքրված չէ, ու ում մոտիվը հաստատ լավն է։
Նաեւ, եթե հարաբերությունը լավը չէ, եթե սիրո մասին չեն ասում քայլերը, այն առանց արտաքին «օգնության» կտապալվի։
Ու այդպես օգտագործել վեհ քայլը, ճշմարտություն հայտնելը իրական այլ մոտիվ ունենալով վեհ չէ։
Օգտագործել իրական արժեքը՝ ժողովրդավարությունը ու ունենալ իրական մոտիվ՝ նաֆթը, դա վեհ չէ։
Այդպես էլ, չզիջելը վեհ չէ։
Լինի դա դրամարկղում մնացած վերջին տոմսը, թե երթուղայինում նստարանը։
Զիջելը վեհ է, եթե դա քո իրական արժեքների ոտնահարում չէ։ Պաշտպանել իրական արժեքները՝ վեհ է։
Օրինակ, ձեզ կանգնեցրել է ոստիկանը, պահանջում է գրպանների եղածը ցույց տալ։
Դուք գիտեք, որ նա իրավունք չունի դա անել, ու կարծում եք, որ աջակցում եք անօրինականությանը, եթե ենթարկվեք։
Գիտեք նաեւ, որ մեզ մոտ մեծ հավանականությամբ կունենաք խնդիրներ, եթե բացատրեք ինչ պատճառով չեք ենթարկվի։
Բայց դա կարող է ավելի վեհ քայլ լինել, քան հանգիստ ցույց տալ գրպանների պարունակությունը, ու գնալ տուն։
Կարող է տանը սոված շուն է սպասում, ում պետք չէ որ դուք հայտնվեք բաժնում։ Կարող է շորթ թերմ դա հարմար է, ենթարկվել, ու անցնել։
Բայց եթե քաղաքացին գիտակցում է, որ այստեղ նա պետք է թույլ չտա իր, ու այլ մարդկանց իրավականորեն սահմանված սահմանը անցնել, դիմադրում է անօրինականությանը ոչ հարմարավետության պատճառով, ապա դա վեհ է։
Այդ պատճառով է որ հաճախ այն մարդիկ, ով զոհաբերություն է անում, թվում են վեհ։
Բայց զոհաբերությունը վեհ չէ։ Որովհետեւ այն ինչին հոգեբանները ասում են զոհաբերություն, դրա մոտիվները ցածր են։
Երբ ծնողը աջակցում է երեխայի զարգացմանը, ու որոշում է ձեռք բերել երեխային գիրք, ոչ թե իրեն նոր ժամացույց, դա վեհ է։
Երբ ծնողը սեփական դոմինանտությունը եւ կոնտրոլը պահելու համար է զրկում երեխային որոշ չափով ինքնուրույն լինելու հնարավորությունից, չնայած դա խոչընդոտում է երեխայի զարգացմանը, դա արդեն վեհ չէ։
Ավելի լավ է մեքենա վարելիս զիջել այլ մեքենային ճանապարհ, թեկուզ եւ ձեր ճանապարհն է։
Ավելի լավ է զիջել մեքենաներին սպասելով քսան վայրկյան լուսակիրի մոտ, եւ անցնել այնժամ, երբ ձեր հերթն է։
Հերթ չպահելը վեհ չէ։
Ես չեմ կարծում որ առանց հերթ մտնող մարդիկ իրենց սիրում են։
Չներելը վեհ չէ։ Այնտեղ սիրո մասին միտք չի լինում։ Ներելը վեհ է։
Այն սիրո մասին է, այն մարդկային է։
Այն հանդուրժող է։ Այն ընդունել է այլ մարդու։
Այսպես, մի քանի օրինակ բերեցի որ բացատրեմ, ինչ եմ հասկանում, երբ օգտագործում եմ վեհ բառը։
եւ այդպես
Այստեղ Նոսիկի հարցազրույցն է Ամերիկայի Ձայնին։
Բնական է, որ դուք, սիրելիներս, չեք ստանա ՄՆ վիզա այնքան հեշտ, ինչպես ստացել է նա։
Բայց եւ բնութագրող է, որ այն մարդուն, ով զահլա չուներ բնավ հերթերի ու նահանգների, նրան են բերում տալիս այդ վիզան։
Որովհետեւ այն մարդը, ով այնքան է երազում նահանգների մասին, նա հաստատ այն մարդը չէ, ում կկանչեն ՄԱԿ դոկլադ անելու։
ու տենց
Ես ահավոր շատ բան եմ ուզում անել։
Ես խնդիր չունեմ մտածելու, թե ինչ անեմ, ու որ պատով ինձ տամ։
Ես խնդիր չունեմ կայանալու, որ մի բան անեմ, ասեմ, տեսեք ես ինչ եմ արել։
Ես ուզում եմ անել, որովհետեւ ինձ պակասում է դա։
Աշխարհը կատարյալ չէ, ու սոֆթը նույնպես։
Ես ուզում եմ, որ լինի այսպիսի բան, ու այսպիսի բան, ու այսպիսի բան։
Ու քանի որ չկա, ուզում եմ անել։
Բայց ես չեմ ձգում բացի փոքր պրոեկտներից ոչ մի բան։ Մի քանի մեծ պրոեկտ ունեմ, որ քիչ քիչ անում եմ, ու ծերը չի երեւում։
Որովհետեւ քիչ քիչ եմ անում, որովհետեւ ժամանակս չի հերիքում, որովհետեւ դրանք հոբի պրոեկտներ են, որովհետեւ հոգնած եմ լինում, որովհետեւ ուզում եմ քնել, որովհետեւ չեմ դիմանում, որ չկարդամ երբեմն, որովհետեւ չեմ դիմանում որ այս փոստի պես մի բան չգրեմ, որովհետեւ․․․ ես ընդամենը մարդ եմ, չեմ ձգում։
ու տենց
Սթիվեն Ֆրայի the Secret Life of the Manic Depressive ֆիլմի մասին։
Տարբեր պատմություններ են ներկայացված։
Ինչ վատ են իրենց զգում այդ մարդիկ։ Այ նրանք չգիտեն որ սենց հիվանդությոն կա։ Այ ինքը Սթիվը, դժվար երեխա էր, ու ընկերների ծնողների կրեդիտկաներն էր գողանում, հետո գնում իրեն թանկ պիջակներ էր առնում, ու թանկ կոկտեյլներ էր խմում, այդ իրենց վաստակած փողով, բայց նա մեղավոր չէ, դա հիվանդություն է։
Այո, նրանց բոլորին միավորում էր էգոիզմը, ու սեփական անձի վրա չափազանց կենտրոնանալը։
Ես կարծում եմ, որ այդ մարդիկ, լավ, կարող է ունենան ոչ հավասարակշռբած տեմպերամենտ, բայց դա բնավ չի արդարացնում իրենց արարքները։
Ֆիլմում Սթիվենը հանդիպում է տարբեր «հիվանդների» ու «բժիշկների» հետ։
Մեկը պատմում է, ինչպես էր սպասել բեռնատար, որ դրա տակ գցվի։
Հետո էլ ասում էր, ինչերով է անցել, ոտքերը ջարդվել էին, ապաքինվում էր։
Ու բնավ չասաց այն մասին, վարորդի հետ ինչ է եղել։
Այլ դեպք։
Աղջիկ է, պատմում են, այ ինչ տաղանդավոր էր, արդեն տասնչորս տարեկանում իր առաջին վեպն է գրել։ Հետո գնաց Օքսֆորդ, ավարտեց, նենց լավ էր իր մոտ ամեն ինչ, իսկ հիմա՝ աշխատանքի չի ուզում գնալ, ասում է իմ մոտ ստրես է սկսվում, երբ շատ եմ աշխատում, ես վախենում եմ որ լավ գրող չեմ դառնա, ու տենց բաներ։
Ինչպե՞ս էր պայքարում դրա հետ, կամ գնում էր իրան սպանում էր, կամ գնում էր իրան տղա էր կպցնում մի գիշեր քնի։
Բայց իրականում նա չգիտի ուր իրան տա, ինչ անի իր հետ, ու իր կյանքի հետ, որովհետեւ նա ահավոր անհետաքրքիրն է։
Ու այդ ամենը արդարացնում է՝ իմ մոտ բիպոլար սինդրոմ է։
Դրանց մեծ մասը ապրում են ծնողների հետ, որովհետեւ ունակ չեն լինել ինքնուրույն։ Նա էլ է ծնողների հետ ապրում։
Բայց այդ ամենին կա ավելի պարզ բացատրություն։
Ի՞նչ պիտի լիներ տասնչորս տարեկանում գրված վեպը։ Հա, համալսարանում, հավաքել էր իրա գլխին իրենով հիացող հիմարների, դա տարածված է, ու կարդում էր իրենց իր գրածները։
Իսկ հիմա, իրական աշխարհում, ուր իրենցից ավել է սպասվում, նա չի կարողանում։
Որովհետեւ հիացող այլեւս չկա, գրքերը իր չեն տպում, որովհետեւ նա չի աճել, ու գուցե այն իր ուրիշների հիացմունքով տարվելը իրեն թույլ չէր տվել աճել, իրոք աշխատել իր վրա։
Իսկ եթե նա իրոք զարգացած անձ լիներ, իր գրածները լավը կլինեին, ու նա լավ կլիներ, ու այդ զարգացած լինելով անհնար է որ այդպիսի վիճակում լիներ։
Իսկ հոգեբանը իր ասում է, նրան պետք է հույս տալ, որ նա գրող կարող է դառնալ իրոք, թե չէ կգնա իրան կսպանի։
Իրան ուղարկեք թող գիրք կարդա, զարգանա, ի՞նչ հույս տալ։
Նա կարծում է որ նա ավելի լավն է, որ գնա բոլորի պես գրասենյակում աշխատի, ու, քանի որ ապրում է Բրիտանիայում, նրան ավելի հեշտ է գտնել գործ ուր շաբաթը մի օր կաշխատի։
Գնում է «բուժվում» է, դեղեր է խմում։ Ապրում է ծնողների հետ, ու ծնողների վզին։
Գոնե մենակ ապրեր, այնքան չէին իմանա իր կյանքից, այնքան չէին անհանգստանա իր համար։
Ես կարծում եմ որ այդ իրանց սպանող, կամ չափազանց ոգեւորվող, կամ դեպրեսիվ մարդկանց «հիվանդության» պատճառն այն է, որ նրանք այնքան դատարկ են, որ իրենք իրենց նույնիսկ հետաքրքիր չեն։
Մեկն ասում էր՝ այս աշխարհը չափազանց ձանձրալի է իմ համար։
Որովհետեւ դու հիմար ես, արի ու մի ասա։
Մյուսն էլ ասում է, ես հա պետք է սպառեմ, առնեմ, ու չօգտագործեմ որ հանգիստ լինեմ։
Որովհետեւ նորմալ, զարգացած մարդ ոչ միայն
սպառելու, այլ եւ ստեղծելու բան կգտնի։ Որովհետեւ կիմանա որ այնքան հետաքրքիր բան կարելի է իմանալ կամ անել, որ կյանքը իրականում չի հերիքի, քիչ է։
Հա, տենց հիմար եք, գնում ձեզ սպանում եք, լավ եք անում, եթե ինքներդ ձեզ պետք չեք, մեզ որ հաստատ պետք չեք։
Ես ոչ մեկին այդ ֆիլմում չեմ կարողացել կարեկցել։
Ֆրայը ինքը ուներ դեպրեսիայի նոպա, օրինակ այն ժամանակ, երբ նրան քննադատում էին որպես դերասան։
Հա, քննադատեցին, դեպրեսվեցի՞ր։
Ահավոր մանկամիտ է դա, ինֆանտիլ, չհասուն։
Ֆրայը պատմում էր այն մասին, ինչպես էր նա ուզում իրան սպանել, հետո պատկերացրեց ծնողներին, մտածեց, լավ, ավելի լավ է գնամ թռնեմ Գերմանիա, այնտեղ մի տեղ իմ համար կապրեմ։ Հետո մի շաբաթ ապրում էր, հետ էր գալիս։ Ու էլի էր ժամանակ առ ժամանակ տենց անում։
Հա, ես էլ կուզենայի մեկ մեկ մի շաբաթով գնալ Գերմանիա, հետ գալ։ Հետո՞։ Ուրեմն ես հիվա՞նդ եմ։
Ֆրային իր, բնավ ոչ հաջող «բժիշկը» ասում էր, որ այն որ նա ունի տասներկու համակարգիչ, դա հիվանդության նշան է։
Իսկ Ֆրայը կարող էր մոտենալ հարցնի այլ կերպ․ կարող է նա կոլեկցիոներ է, այդ պատճառով ունի այնքան շատ կարգիչներ։
Ասենք ես գիտեմ, որ նա սիրում է ինչ որ տեքնո հայտնագործությունների մասին իր բլոգում գրել, ինչպես է Ուբունթու փորձել, ինչ անել մակոսում, ու տենց բաներ։
Ու այո, Ֆրայը ինչ որ բանի հասավ, որովհետեւ նա ապրում է Բրիտանիայում, ուր ունենալով խաղալու տաղանդ կարելի է հիանալի ապրել ու ունենալ տասնմեկ մեքենա, եւ երբ ուզում ես ցրվել Գերմանիաներ, ու առնել լիքը խցիկներ։
Հիմա ես էլ լիքը խցիկ ունեմ, ուրեմն ես հիվա՞նդ եմ։
Իսկ նրանք չհասան, որովհետեւ Ֆրայի չափ չկային։
Ես կարծում եմ, որ ֆիլմը բավական գիտական չէ։
Այն որ նրան մի երկու հարց տվեցին, ու իր պատասխանների հիման վրա «չափեցին» իր վախը հիվանդության աստիճանը, ինձ չի համոզում։
Գուցե ես էլ իմ մասին մի քանի բան պատմեի, ինձ էլ իր չափ «բալլեր» տային։
Տարբերությունը այն է, որ ինձ պետք չէ արդարացնել իմ ինֆանտիլ վարքագիծը հիվանդությամբ, ու ցույց տալ համայն աշխարհին, ինչքան ուրիշն եմ ես։
Այո, այնտեղ այդ մասին էլ էր։ Մեկի մոտ երեխան էր ուրիշը, մյուսի մոտ ինքն էր ընտրյալը։ Հա, լավ։
Բրիտանիայի պես երկրում կարող եք ձեզ այնքան երես առնել, բայց լավ էլի։
Դեղերի մասին է ֆիլմի զգալի մասը։ Բթացնո՞ւմ է լիթիումը թե չի բթացնում։ Ֆրայը կոկային ընդունում է, բայց այ լիթիումից վախենում է։
Ակնհայտ է, որ պսիխոտրոպ դեղերը բթացնում են։ Հետո՞։
Բիպոլար սինդրոմը շատ հարմար ձեւ է քեզ յուրահատուկ զգալ, ու անել ինչ ուզում ես, ու չանել ինչ չես ուզում։
Միայն դա իրականում լավ ձեւ չէ, որովհետեւ ուրիշների հաշվին է։
ու տենց
այսօր ռադիոյով եմ լսել․
Ատլանտիդան այնպիսի երկիր էր, որը գտնվում էր Կրետից այսքան կիլոմետր այնկողմ․․․
Փաստորեն, գիտեն որտեղ էր։
Հետո․
Լոխ, այո, լոխ նեսյան հրեշը դա մի հրեշ է որ ապրում է լոխ նես լճում․․․
ու ոչ մի այլ տեղ չի ապրում։
Հետո, ճաշելիս, գործընկերս էկրանի վրա շարժվող տող տեսավ․
ինչ որ տղամարդը հղի է
Այո, ես սիրում եմ կարդալ հղի տղամարդկանց մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունները տվ֊ով, մասնավորապես հաց ուտելիս՝ օգնում է մարսողականությանը։
Նույնիսկ կարելի է լավ չծամել։
Այս դեղին հոտով լուրերը ինձ ստիպում են մտածել, որ մեզ պետք չեն լրագրողներ։
Որ այդ մասնագիտությունը իրեն սպառում է։
Իսկ ուզում եմ առանձին խոսել ՏՏ լրագրողնների ու նյութերի մասին։
Լավագույն դեպքում դրանք թարգմանված տեքստեր են, ուր, ասենք, ոչ այնքան հազվադեպ բնօրինակի հետ ոչ այնքան կապ ունեցող տեղեկատվություն է գրված։
Որակը ավելի լավն է լինում, եթե պարզապես մեկը մեկին թարգմանված են։ Ինչքան լրագրողը փորձի իրենից մի բան ավելացնել, այնքան կփչացնի։
Իրականում, այնպես չէ, որ գուգլ թրանսլեյթը ավելի վատ է թարգմանում, քան մարդ լրագրողները։
Երկուսն էլ նյութից առանձնապես գաղափար չունեն, մինչդեռ գուգլ թրանսլեյտը մի քիչ ավելի հզոր հաշվողական հնարավորություններ ունի։
Այսպիսով, մեզ պարզապես պետք չեն այդ նյութերի թարգմանությունները։
Իսկ ի՞նչ է պետք։
Պետք են վերլուծություններ։
Ո՞վ է գրելու վերլուծությունը։
Մենք առհասարակ նորմալ լրագրող գրեթե չունենք, ուր մնաց, ՏՏ լրագրող։
Իսկ ցանցառները․․․ ոչ բոլորն են ունակ գրել, ուզում են գրել, ես օրինակ չեմ կարծում որ կարող եմ կամ ուզում ՏՏ լրագրող լինել։
Իմ իմացած ոչ մի ՏՏ֊ից նորմալ հասկացող մարդ, այսինքն ոչ թե ծրագրավորող, այլ իրական ցանցառ դժվար կարողանա եւ ուզի։
Մենք պետք է շատ լինենք, որ մեզնից շատ լինեն ունակ լինողներն ու ուզողները, ու շատ փող ունենանք, որ այդպես լինի։
Միակ տարբերակը ինչ տեսնում եմ, դա հաբրի պես կայքն է, ուր ով ուզի կմտնի ու կգրի, այդպիսի կոլեկտիվ բլոգի պես մի բան, իր թոփով, կարմաներով, եւ այլն։ Բայց փաստացի այնպես կստացվի որ վերլուծություններն ու հոդվածները կհայտնվեն տարին մեկ, ու բոլորն էլ թոփ են լինելու։
Որովհետեւ երեք ու կես հոգի կա, ով գրելու բան ունի, ու զրո հինգն են նրանցից գրագետ։
Առանձին ուզում եմ խոսել ցանցառներին ներկայացնելու մասին։
ա ֊ կյանքի պատմությունը պետք է կենտրոնանա ոչ նրա վրա, ինչպես է նա ճաշիկ կերել եւ ինչ էր սիրել երբ փոքր էր, այլ «դուխ» հաղորդի։ Ինչի՞ են հետաքրքիր Ջոբսի խոսքերը։ Որովհետեւ նա ինչ որ բան հաղթահարելու մասին է խոսում, ինչ որ բան հասկանալու, ընդդիմանալու մասին է խոսում, ու ինչու էր դա կարեւոր իր կյանքում։
բ ֊ անհնար է պատմել ցանցառի մասին, առանց տեխնիկական մանրամասների։
Երբեմն դրանք այնքան անհասկանալի չեն, ինչքան թվում է։
Որովհետեւ լավ մասնագետը նա է, ով կարողանում է այնպես խոսել իր մասնագիտությունից, որ բոլորը հասկանան։
Դա նրանից է, որ նա այնքան լավ պատկերացում ունի, այնքան դասակարգված է իր մոտ ամենը որ խնդիր չի լինում պարզ մատուցելու։
Նաեւ, եթե մենք խուսափում ենք տեխնիկական մանրամասներից, ապա պետք է ասել, ինչ է ցանցառը հագնում ու ինչ երկարության մազեր ունի։ Իսկ դա արդեն մոդայի մասին է, ոչ ցանցառի։ Ապա ուրեմն պետք է նույն ձեւ հագնվել, որ ցանցառ լինել։
Ոչինչ, թող ոչ բոլորը հասկանան։ Ցանցառը նրանով չէ ցանցառ թե ինչ է հագնում, ու ոնց է նիքը, ու ոչ նրանով, թե ինչ հեռախոսով է չեքինվում, այսինքն ինչ է օգտագործում, այլ նրանով, ինչ է ստեղծում, այսինքն ինչ գործ է արել, ինչ է անում, ու ինչի համար։
Ընդ որում ինչն է դրա մեջ դուխով ու գաղափարով, ոչ թե ինչ խնդիր է դա լուծում։
Որովհետեւ դա պարզապես բիզնեսի մասին չէ, դա պարզապես մի նոր կայք Երեւանի մասին սարքել չէ, ու որպես կանոն դա առհասարակ կայքերի հետ կապ չունի։
Մի քիչ էլ պարզության մասին։
Մի քանի տարի առաջ Ժիրայրը գրել էր «ինչ է թորենթը» հոդված։
Դա լավ էր այն ժամանակ, երբ ոչ ոք դա չգիտեր։ Չնայած ես այն ժամանակ էլ չգիտեի, ով դա չգիտի, բայց կլինեին էլի տենց մարդիկ։
Ու դա բնավ ՏՏ ամսագիր չէր, այնպես որ նորմալ էր լրիվ։
Իսկ հիմա պետք է գրել այն մասին, ինչպես է պետք քաշել փակ թրեքերներից, բայց այնպես, օրինակ, որ ձեր ռեյտինգը չընկնի, եթե շատ չտաք։
Այսինքն հոգնել ենք ծանոթանալուց։ Ուզում ենք մի քիչ խորը։ Հաստատ միայն ես չէ որ ուզում եմ։
ու տենց
Այսօր Պասկեւիչյանը հիանալի բան պատմեց։
Ասում է, երբ մի տեղ աշխատում էր, մի աղջիկ լրագրող կար, որ հա գալիս էր իր մոտ, հարցնում՝ բա սենց բան կարելի՞ է գրել։
Ասում է, հա իրան ասում էի որ դու ինքդ մտածիր, ինչի՞ պետք է արգելվի։
Ու այդ աղջիկը մեկ է հա մոտենում էր, հարցնում։
Վերջը, երբ Տիգրանը հերթական անգամ ասաց որ նա ազատ է, ու ինքն է որոշողը, աղջիկը խոստովանեց՝
֊ ազատությունը լավ է, բայց ինձ այսպես ավելի ապահով է։
Այո, ազատությունը բերում է հավելյալ խնդիրներ։
Սակայն իրականում երբ ազատ ես, այդ ժամանակ ես ավելի ապահով։
Գուցե ոչ միշտ շորթ թերմ, բայց միշտ լոնգ թերմ։
Ու դա այն է, որ մակերեսային զննման ժամանակ չի երեւում, պետք է հասկանալ։
եւ այդպես
Երեկ մի տեղ էի մտել։
Մուտքի մոտ գրված էր պատի վրա՝ love, peace, revolution․․․
Ու ինձ դա դուր չեկավ։
Որովհետեւ դա լրիվ ոճի համար է, անմիտ է։
Որովհետեւ այդպես գրելը արժեզրկում է այդ իսկ գաղափարները։
Այնպես, ինչպես արժեզրկված է «ազատություն» բառը։
Օրինակ, կեդ հագնելը բնավ ազատության նշան չէ։
Կամ վանդակավոր վերնաշապիկ հագնելը։
Կամ ծխելը։
Կամ fuck բառն օգտագործելը։
Ազատությունը ավելի վեհ եւ ավելի մտավոր արժեք է։
Ու ոչ ամենագեղեցիկ բառեր օգտագործելը բնավ ազատության նշան չէ։ Գուցե հիմարության նշան է։
Ու այո, այդ ամենը արժեզրկում է «ազատություն» բառը։
Այնպես, ինչպես «սեր» բառն է արժեզրկված։ Այնպես, ինչպես «խաղաղություն» բառն է արժեզրկված։
Ու զարմանալի չէ, որ երբ ֆեյսբուքում հարցում է լինում՝
«ո՞նց եք վերաբերվում ազատամիտ աղջիկներին» բոլորը գալիս են ու պատասխանում՝ «վատ»։ Որովհետեւ ոչ ոք մոտիկ չի ուզում գալ էությանը այդ բառի։ Ոչ այդ աղջիկները, ոչ էլ «վատ» ասողները։ Մեկը մյուսին արժանի են։
Ազատություն բառը այնքան է խաղացվել, որ եթե հայերենում սեռեր լինեին, ապա կասեին որ Ազատության հրապարակն էլ է փչացած։
Մենք այնժամ կլինենք զարգացած, ազատ, երբ հագածը կամ լսածը կլինի նախասիրության, ճաշակի արտահայտում, բայց չի լինի անճաշակ, ու բնականաբար չի համարվի ազատամիտ լինելու ցուցանիշ։
Մեր «ազատամիտները» ու, ցավոք, ընդդիմադիրների մեծ մասը, բնավ չի տարբերվում ոչ «ազատամիտներից»։
Նրանք ընտրում են միայն կողմը, ընդ որում, շատ այլ մոտիվներից ելնելով, քան գաղափարները հասկանալով։
Ու դա լավ երեւում է։ Երեւում է, երբ է մարդ զբաղվում մի բանով, ինչից գաղափար չունի, ու երբ է մարդ խոսում այն բանի մասին ինչից գաղափար չունի։ Այսինքն իրենց նմաններին չի երեւում, նրանք իրար դեմքերին կնայեն կուրախանան։
Իսկ ժամանակը լավ ցույց է տալիս որն է լավը, որն է ճաշակովը, որն է կեղծը, որն է կարտոնից դեկորացիան։
Լինի դա երաժշտություն, շոր, կոշիկ, շենք, մեքենա, արժեք, թե հարաբերություն։
Երբեմն արդեն հինգ տարին է բավական։
Նաեւ ժամանակը ցույց է տալիս ով է ինչպես մտածում իրականում, ում համար է ինչը իրականում արժեք, ով ինչով է իրականում մտահոգված։
Ու Չեգեվարայով շապիկ հագնող երբ տեսնում եմ, ցավոք, արդեն գիտեմ, որ նա չգիտի, ով էր Չեն, ինչ հիմարություններ է արել, ու ինչու է համարվում վեհ։
Մակերեսային ենք դեռ շատ, չխորացող։
Հետո էլ զարմանում ենք․․․ որ չենք զարգանում։
Ո՞ւմ է պետք զարգանալը։ Ո՞ւմ է պետք ազատությունը, սերը, խաղաղությունը՞։
Մի գավաթ գարեջուր, ծխախոտ, անգլերեն/թուրքերեն հայհոյանք, ռաստայական գույներ շորերի վրա, ու կարելի է արդեն քեզ վեհ զգալ, ազատ։
Իսկ այն ինչ է գլխում, ինչ է իրականում կարտոնի հետեւը, ո՞ւմ է պետք։
Մեկ էլ, Շվարցը հիանալի հեքիաթ է գրել։
ու տենց
Մի անգամ, մի աշխատանքի տեղում, մտել է մեր սենյակ մի տղա, ու ասում է՝
– այ ինչ լավ է ձեր մոտ, աղջիկ չկա, կարելի է հանգիստ քրֆել։ էռնեկ մեզ մոտ էլ չընդունեին։
Ու ես հիշեցի որ ես իրականում աշխատել եմ այդպիսի տեղերում, ուր աղջիկներին հենց այդ պատճառով խուսափում էին ընդունել։ Կամ այն պատճառով, որ նրանք աղջիկ են, ու կարող է «դեկրետ» գնան։
Ու դա կոչվում է դիսկրիմինացիա։
– մենք կողմ ենք դիսկրիմինացիային – հնչեց ի պատասխան շուրջս։
Ես հարցրի, իսկ ինչո՞ւ է նա կարծում, որ աղջիկը անպայման վատ կվերաբերվի իր արտահայտություններին։ Գուցե հանգիստ է վերաբերվում, իր պես։
Կամ գուցե նա լավ մասնագետ է, ու տիրապետում է նրան, ինչ պետք է աշխատանքի համար, ու նրան էլ է աշխատանք պետք, ու արդար չէ՞ այդ պատճառով նրան զրկել աշխատելու հնարավորությունից։
Բացի դրանից բառեր են էլի, ես օրինակ լուրջ չեմ տանում ամեն լսածս, հետո հայհոյանքն էլ է արդեն արժեզրկվել։
Ինձ պատասխանեցին մի քանի տեղից միաժամանակ՝ այն աղջիկը, ով լավ, կամ նույնիսկ հանգիստ կվերաբերվի անվայել խոսքին, լավ աղջիկ չէ։
Ահ, այսպես։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ նա լավը չէ, հարցրի։
Ու ստեղ մենք հասանք նրան, որ նրանք համարում են, որ դա տղաների մոնոպոլիան է։
Իսկ էլի մի քանի հարց անց նրան, որ դա իրականում մարդկության ամենագեղեցիկ հայտնագործություններից չէ, ու առհասարակ տհաճ է։
Նույնիսկ տղաների բերանից է տհաճ։
Ահա թե ինչ։
Դե որ այդպես եք մտածում, ապա փոխարենը աշխատանքի չընդունել, մի քիչ զսպեք ձեզ ու լռեք։
Ու ես համաձայն եմ, բնավ վեհ չէ։ Բոլորի համար, առանց տարբերության, նրանք տղա են թե աղջիկ։
Ի դեպ, հիշեցի որ իսկական ֆեմինիստները, նրանք չէ, որ համարում են իրենց ազատամիտ, այլ նրանք, ով իրոք գաղափարներին ծանոթ են ու մտածող են, գիտեն, որ սեռական հայհոյանքը՝ սեռական դիսկրիմինացիա է, ինքը իրանով, էությամբ, իմաստով։
Ու իսկական ֆեմինիստները այն չեն օգտագործում, որովհետեւ դա նույնն է, ինչ եթե հրեաները լինեն նացի։
Օրինակ, շատ լավ է, շատ կարեւոր է, որ նացիներին չեն այրել գազի կամերաներում, այլ դատել են, մեկին մյուսի հետեւից, վկաներով, պաշտպանությամբ, կոնկրետ հանցանքների համար։
Որովհետեւ այլապես դատողները չէին տարբերվի նացիներից։
Նացիներին առանց դատի սպանելով նմանվում ես նացիներին։
Սեռական հայհոյանք արտահայտելով ոչ թե հավասարվում ես, հավասար ես լինում, այլ նմանվում ես նրանց, ով դա անում է։
Ու այո, հայերենում կար «թաղեմ բոյդ» ու «գրողի ծոցը» բայց ոչ «սիկտիրը»։ Սեռական բնույթի անվայել արտահայտություններ չկան նաեւ Չինարենում։ Պարզապես չկան, բացակայում են լեզվի մեջ։ Մենք ժառանգել ենք դրանք՝ ռուսներից ու թուրքերից։
Ու այո, հայհոյանքը մարդու ամենագրավիչ ու ամենագեղեցիկ հատկությունը չէ, ու բնավ վեհության նշան չէ։
ու տենց
Ասում եմ, Շվարցի հեքիաթը իրականում շատ վեհ է։
Ու մեր մասին է։
Որովհետեւ, ես հա լսում եմ՝
– ում էլ ընտրես, հետո ասելու են՝ «նա չէ՞ր ընտրածդ»
կամ
– այ հավատացինք գաղափարներին, ընտրեցինք, ի՞նչ լավ բան եղավ։
կամ
– սաղ նույնն են, նրանք լավը չեն լինում, անիմաստ է լրիվ
Հա, կատարյալը չկա, սաղ վատն են, եկեք նստենք թախտին, սպասենք Քթուլհույին։
Եթե Քթուլհուն գոյություն ունենար, ես գուցե կմտածեի այդ մասին։
Իսկ այ եւրոպաներով անցնելիս նկատում ես որ ստեղ այնտեղ քեզ կպնում են ինչ որ երիտասարդներ, ու սկսում են բացատրել, ինչու է այս կամ այն օրենքը պետք փոխել, ընդունել, կամ վերացնել։
Ու նրանք կծախսեն երեսուն րոպե, կբացատրեն դա ձեզ, ու կխնդրեն ստորագրել։ Ու կլսեն՝ կներեք, քաղաքացի չեմ։
Դա նրանից է, որ նրանք գիտեն։ Ընտրեցիր՝ չի նշանակում վերջ, լավ կլինի, թագավոր կա, նա մեզ լավ կնայի։
Power corrupts, absolute power corrupts absolutely.
Թագավորը լավ չի նայի։
Ինչքան լավ բան կա հիմա մեր մոտ՝ ելքային վիզաները մեկ երկու օրում խփելը, ոստիկանների կաշառք ավելի քիչ վերցնելը, Աբովյան փողոցը ազատելը՝ դա նրանից է, որ կա ուժեղ ընդդիմություն։
Նրանից է որ կա հասարակություն ու հասարակական կարծիք, որից հետեւում է հասարակական ճնշում։
Ու փաստացի,նույնիսկ թագավորները չեն կարող իրենց թույլ տալ շատ հակաազգային քայլեր։ Սակայն, շատ ավելին իրենց թույլ կտան, քան գործող ժողովրդավարության երկրի իշխանությունները։
Իսկ այն, որ դե ընտրեցինք, լավը չէր, էլ չենք ընտրում, բնավ բանական չէ։ Դա նույնն է ինչ ասել, բոլոր տղամարդիկ/կանայք նույնն են, հարաբերություն փորձեցինք՝ չստացվեց, ուրեմն սէր չկա բնավ ու աշխարհը արդար չէ։
Ոչ մեկն էլ լավը չի լինի մինչեւ ժողովրդի վերաբերմունքը չփոխվի։
Ի դեպ, թագավորին ընդունելը նույնն է, ինչ հեղափոխությունը։
Ինչո՞ւ եւ մեր ընդդիմությունը, եւ Ռուսական, հեղափոխությանը դեմ է արտահայտվում։
Որովհետեւ դա ժողովրդավարական իշխանափոխության միջոց չէ։
Բայց մարդիկ դա չեն հասկանում։
Նրանք չեն հասկանում, որ այն որ նրանք գնացել կանգնել են հավաքին, դա կոչվում է քաղաքական պայքար, ցիվիլ, իսկական, քաղաքական պայքար, ու դա է քաղաքական կարծիք արտահայտելու ձեւը։
Նրանք մտածում են, բա ինչի՞ չգնացինք Ձմեռայինի գրոհի։
Այն պատճառով, որ կեղծիքներով ընտրված իշխանությունը ավելի ընտրված է, քան հեղափոխության միջոցով եկածը։
Ու մեր ընդդիմությայն լիդերները դա հասկանում են, ու պետք չէ հեղափոխություն ակնկալել, իսկ հետո, դրանից հետո հրաշքներ։
Չի լինի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Այլ տարբերակ էլ կա – գնանք այնտեղ ուր արդեն իսկ օրենքները, ժողովրդավարությունը գործող է։
Հա, բնական է, գնանք։ Վերջերս հիանալի կոմիկս եմ տեսել գնալու մասին այնտեղ ուր լավ է՝
Որովհետեւ եթե բոլորը մտածեն՝ գնանք այնտեղ ուր օրենք է գործում, ոչ մի տեղ էլ այն չէր գործի։ Նրանք ճանապարհ են անցել, ու չնայած այժմ ահագին հիմար ու դատարկ մարդիկ ունեն, ունեն նաեւ այն մարդկանց, ու այն մշակույթը, այն հեղինակությունները չպաշտելու սովորությունը, այն իրականում ազատամիտ լինելը, այն իշխանություններին չվստահելու սովորությունը, այն դիմադրության մշակույթը, որի պատճառով այդպիսի երկրները ինչպիսին են ՄՆ-ն ու Գերմանիան, իրականում զարգանում են։
Ու ես չեմ զարմանում, որ եւ այնտեղ, եւ այնտեղ ձեւավորված հաքերային մշակույթ կա։
ու տենց
Երբ գրում էի ՍՈՊԱ/ՊԻՊԱ ների մասին շեշտել եմ որ զննիչը արդեն քոփիրայթի խախտում կարող էր անել, տեղեկատվությունը կրկնօրինակելով։
Նպանապես, «կիսվել», կամ «շեյր» սոցիալական ցանցերի հնարավորությունն է։
Իսկ հիմա մտածենք, ինչպես կլիներ կենցաղում։
Ես ասել եմ քեզ ինչ որ բան, բայց խնդրել եմ չտարածել։ Չեմ ուզում այլ մարդիկ իմանան, մեկ էլ, դե իմ քոփիրայթն է ի վերջո։ Իմ խոսքերն են։
Դու գնացիր, ասացիր այլ մարդու։
Կարո՞ղ եմ դատի տալ։
Ու այսպես ամեն օր հազարավոր մարդիկ իրար դատի տան, այն պատճառով որ ինչ որ ասել են թե ով ում հետ է քնել ինչ որ բան, խնդրելով չտարածել, բայց նրանք, այն ստոր այլ մարդիկ, տարածեցին։
Ու այսպես լցնել դատարանները դատարկ, սակայն լրիվ քոփիրայթական գործերով։
ու տենց
լինում է չի լինում, մի ընկերությունում աշխատող մարդիկ ստանում են նամակ, ընկերության բոլոր աշխատողների մասնավոր տվյալներով՝ անձնագրի համար, հասցե, հեռախոս, ու տենց։
չխորանալով, ինչպես կարելի է օգտագործել այդ տվյալները (եթե ուզում եք զրուցել այդ մասին, մեկնաբանեք) առաջինը ինչ մտքիս է գալիս դա այն է, որ սա նաեւ մեկ ապացույց է նրա, որ մեր տվյալները չպետք է լինեն ինչ որ մեկի ձեռքի տակ։
Լինի դա ընկերություն թե պետություն։
Ապահով տեղ չկա։
Իսկ պետությունը չպետք է հավաքած ունենա մեր մասնավոր տվյալները մեկ տեղում։ Ինչպես դա արվում է սոց քարտերի դեպքում, որոնք փաստացի ոչ մի բան մարդկանց չտվեցին, բայց հիմք հանդիսացան որ պետությունը ունենա իրավունք բոլոր տվյալները մի տեղ համախմբել։
Ու այստեղ կարելի է հիշել այն մասին որ մեր իրավապաշտպաններն ու ֆլեշմոբ կազմակերպողները, ասենք, բնավ վեհ չեն։
Որովհետեւ եթե դու չես ներկայացնում սոց քարտ, դու պետք է ներկայացնես փաստաթուղթ, որ դու իրոք ձի ես այն չունես։
Սա լրիվ ֆլեշմոբի բան է։
Ամեն օր թող մի քանի հարյուր հոգի գնա այդպիսի թուղթ ուզելու համապատասխան մարմիններից։
Տեսնենք քանի օր կդիմանային։
Բայց չէ, մենք մոռացել ենք այդ բազայի մասին։
Ու այն մասին որ եթե նույնիսկ լիք չլինի, ապա այդ տվյալները բացի «մարմիններից» կարող են հայտնվել սեւ շուկայում, վաճառվել, ու օգտագործվել ոչ միայն սպիտակ եւ փափուկ նպատակներով։
_եւ այդպես _
իսկ հեռուստահաղորդումները, ասենք՝ «գորոդոկներն» ու «կարգինները», օգտագործում են ժողովրդական՝ այսինքն փաստացի ջիպիէլ, քրիեյթիվ քոմոնսի տակ եղած կատակները՝ տեղեկատվությունը, համարելով որ այն ազատ է, իսկ հետո՝ վաճառում որպես քոփիրայթի առարկա։
նաեւ՝
էպոսներն ու դյուցազնավեպերը լրիվ ազատ նախագծման ձեւն են պահել, այսինքն ազատ նախագծումը վաղուց կար, իր ճղյուղերով ու ռեվիզիաներով, Սասունցի Դավիթը կարելի է գիթհաբ լցնել։
ու տենց
ես մեր բարքեմփի մասին առաջին անգամ չէ որ լավ չեմ գրում։ ոչինչ, մերն է, չեն ասի, նախանձում է։
համ էլ ավելի տեղ կունենամ արցախի այլ բարքեմփի մասին ոչ լավ գրելու։
ես անձամբ սպառված ու դատարկված էի բարքեմփից։
որովհետեւ հետաքրքիր պրեզենտացիաներ չկային։
շատ քիչ էին։ ու այթի֊ին վերաբերվող պրեզենտացիաներ շատ քիչ էին։
դրա տեղը կային մարդկանց ծիծաղեցնելու փորձեր։
ընդամենը ծիծաղեցնելու համար։
գնացինք, ծիծաղեցինք, եկանք։ ի՞նչ եք հիշում։ ծիծաղ։
այո, թեդի ժամանակ էլ են խոսնակները կատակ անում։
դա շատ լավ է, կատակ անելը։ օգնում է խոսքի ժամանակ։
բայց դա օգնում է, դա չէ խոսքի էությունը։
երբ այդ խոսքը դատարկ չէ։
երբ ծիծաղելու մեջ է իմաստը, ապա դա կարգին հաղորդումն է։
դուք ծաղրածու չեք։
մենք էլ կրկես չենք գալիս։
լրացուցիչ հիասթափություն էր այն, որ խոսքերի, ներկայացումների որակը չէր լավացել։
այսինքն եթե առաջին երկու տարին կարելի էր ասել, լավ, նոր են, երիտասարդ են, ապա այդ նույն մարդիկ նույն ձեւ կամ նույնիսկ ավելի վատ ներկայացումներ արեցին։
այսինքն աճ չկար։ անկում կար
ես հուսով եմ բարքեմփ 2012 ավելի լավը կլինի։
որովհետեւ մենք պետք է աճենք։
եթե մենք չենք աճում, ո՞նց ենք ուզում ներկայացողները աճեն։
ու մենք ասելով, ես նկատի ունեմ լսարանը։
կազմակերպիչները միշտ չէ որ կարող են բան անել ներկայացողներին, որովհետեւ վատ պրեզենտացիան կանոններին դեմ չէ։ վատ ներկայացումը ընդամենը վատ ներկայացում է։
լսարանը պետք է ուզի ոչ թե գալ ծիծաղել այլ գալ հետաքրքիր բան իմանալ, ու զրուցել։
որովհետեւ բարքեմփը դա խարույկի շուրջ զրույց է։
ապա պետք է լքի այն սենյակը ուր հետաքրքիր բան չկա։
մարդիկ, մի քիչ հարգեք ձեզ։
այդքան ռեսուրս է ծախսվում բարքեմփի վրա ոչ նրա համար որ դուք գաք անկապ ծիծաղեք կամ ծիծաղեցնեք, գնաք։
ես ուզում եմ բարքեմփից հետո դատարկված չլինել։
ու տենց
ազգս,
խնդրում եմ գրածներս ձեր վրա մի վերցրեք։
ես այնքան օբիժնիկ չեմ ոչ մեկիցդ էլ որ հենց ձեր մասին գրեմ։
(դուք էլ այնքան չկաք որ ես ձեզնից օբիժնիկ լինեմ։)
ես աբստրակցիաներ եմ սիրում։
ես ջեներիկ եմ գրում,
բնական է որ այս կամ այն ոչ շատ գեղեցիկ գիծը տեսել եմ ձեզնից ինչ որ մեկի մոտ։
բայց դուք կարծո՞ւմ եք այնքան ունիկալ եք որ միայն ձեզ մոտ այն կա։
հանգիստ եղեք էլի։
նենց եմ հոգնում անհանգիստ մարդկանցից։
հո դուք Արտակ Կոլյանի բլոգը չեք։
ու տենց
Արեւելյան քաղաքակրթությունները տարբերվում են արեւմտյան քաղաքակրթություններից նրանով, ինչպես են նտանք «տալիս» եւ ում։
Արեւելյանները հաճախ ավելի կլանային են, արեւելյանին բնորոշ է պարոն Ծառուկյաններին երկրպագելը, պաշտելը։
Արեւելելքում հազվադեպ է որ ժողովուրդը պայքարի սոցիալ տնտեսական պայմանների համար։
Օրինակ, մերոնք, դուրս կգան մեկի պես հող պաշտպանելու համար, հետո այդ ազատգրված հողը կթողնեն դատարկ, կգնան օտար ափեր, որ հետո հետ գան, այստեղ թաղվեն։
Արեւմուտքում, ի տարբերություն, ժողովուրդը սոց․ տնտեսի համար դուրս էր գալիս կաթսաներով երթերի, գդալներով աղմկում, ու դեռ հիմա էլ, մեքենա կվառի, կավիրի փողոցները, հեղափոխություն կանի։
Այնպես որ այն որ մեզ մոտ այսպես է, նրանից է որ մենք ահագին արեւելյան ենք։
Մյուս կողմից այն որ մեզ մոտ Կարիմով ու Նազարբայեվ չկա, դա նրանից է, որ մենք ահագին եւրրոպական ենք։
Ու դա ակնհայտ է, մենք իրենց արանքում ենք։
Ասածս այն է, որ արեւելյան ժողովրդները ավելի շատ են տալիս իրենց իշխանությանը։
Տալիս հնարավորություն իրենց կողոպտելու, խաբելու, թալանելու, հիմարացնելու։
Ասում են, լավ, ոչինչ, սրան էլ տամ, կամ էլ ասում են, թող այս մեկը մնա, արդեն կուշտ է։
Բայց դրա կուշտը չի լինում։
Հակառակը, ուզողներն են ավելանում, թե սրան տվեցիր, նրան էլ կտաս։ Թե այս նախարարին տվեցիր, ապա նրան էլ կզիջես, մի հատ էլ քաղաքապետին, մի հատ էլ այն պաշտոնյային։
Իսկ նրանք այնքան վատը չեն, մեկ մեկ իրենց տվողներին սնունդ են տալիս՝ պահածոներ, ձեթ, հինգ հազար դրամ։
Նենց չի որ ես դատապարտում եմ։
Պարզապես լավ է իմանալ իրականությունը, երբ ընտրակաշառք ես վերցնում, իմանաս որ քեզ էն բանից են արել դրանով, հետո վերցնես։ Եթե իմանալով ես վերցնում, գիտակցաբար, ապա դա արդեն լավ է
եւ այդպես
Քոփիռայթը կորցրել է իր արդիականությունը, այնպիսին ինչպսիսն այն կա հիմա։ Հեղինակային իրվունքի մասին օրենքները ստեղծվել են մինչ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ քոփիռայթի այլ առարկաները, այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ, կրկնօրինակման, պարզապես դիտելու, ու տարածելու մեջ։ Հիմա, ամեն ինչ փոխվել է։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ։
Բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիռայթի գաղափարի, ու ժամանակակից թվային աշխարհի մեջ։
Եթե չլինեին հեղինակայնի իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխություններն ու ուղղումները, ապա ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար քոնթենթը՝ տեքստը, լուսանկարները, (ցույց տալու համար այն ստեղծում է կրկնօրինակը համակարգչի հիշողության մեջ), դա կլիներ օրենքի խախտում։
Այսինքն, քոփիռայթը արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա։
(Բրեդբերիի 451 Ֆարենհեյթի գիրք հիշող, այսինքն հիշողության մեջ գիրք կրկնօրինակողներն էլ են ըստ էության քոփիռայթ խախտող)
Ինչպե՞ս ակտի ընդունումը կազդի Հայաստանի վրա։
Այնպես, ինչպես եւ այլ երկների վրա։
Զանազան ինտերնետ աղբյուրներ կփակվեն, ու օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Զարմանալի չէ, որ Վիքիփեդիան, Գուգլը, մի շարք սոց․ ցանցեր, Մոզիլան ու Օպերան դեմ են արտահայտվում այդ օրենքին։
Պետք է նաեւ նշել, որ դեմ են արտահայտվում նաեւ մի շարք իրավապաշտպան պազմակերպություններ, ինչպիսիք են ACLU (American Civil Liberties Union)-ն եւ Human Rights Watch-ը։
Հետո, այլ երկրների համար դա կլինի նախադեպ, նրանք կարող է հետեւեն այդ օրինակին։
Օրինակ, Սարկոզիի վարչակարգից, որն արդեն ընդունել է HADOPI օրենքը, դա սպասելի է։
Այսպես, Եվրամիությունում լուրջ վտանգ կար, որ կընդունվեն ԾԱ պատենտներ, որոնք մինչ այդ գործում էին միայն Միացյալ Նահանգներում եւ եւս մի քանի երկրներում։
Այն ժամանակ էլ կայքերը նախաձեռնել էին բողոքի ակցիաներ։ Բարեբախտաբար ԵՄ կառավարությունը բավական ողջամիտ գտնվեց, ինչպես նաեւ ընտրողների ճնշման տակ, օրինագիծը չընդունվեց։
Այնուամենայնիվ, այն որ ՄՆ-ում դրանք գործում են, արդեն մեզ սահմանափակում է։ Օրինակ, տարածված ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում տուփից դուրս չեն լինում մպերեք կամ դվդ նվագելու կոդեկներ, որովհետեւ այդ դիստրիբուտիվները նախատեսնված են Ամերիկյան շուկայի համար, իսկ այնտեղ ԾԱ պատենտները գործում են։
Մենք, սակայն, օգտվում ենք նույն դիստրիբուտիվներից։
Կարեւոր է նկատել, ինչպես են պայքարում ՄՆ քաղաքացիները՝ նրանք գրում են նամակներ սենատորներին։ Դա ցույց է տալիս, թե որն է գործող ժողովրդավարությունը։ Չնայած կան ակտը ընդունելու մեջ հետաքրքրված մեդիա կորպորացիաներ, կան նաեւ ընտրողների, ժողովրդի ազդեցության լծակները իրենց ներկայացուցիչների վրա։
եւ այդպես
համացանցային սքրինշոթները փողոցային լուսանկարչության պես են։ պետք է նկատել այն հետաքրքիրը ինչ կատարվում է շուրջդ։
Հավանական է, որ Գայ Ռիթչիի Հոլմսը ժառանգել է կերպարի թափթփվածությունը, չսափրված լինելը, Հաուսից, ում նախատիպը ինքը Հոլմսն էր։
Բայց եթե Հաուսին դա սազում է, ապա Հոլմսին՝ ոչ։
Հոլմսը ջենթլմեն է, բրիտանացի ջենթլմեն։
Ու նա սափրված է, ու նա այլ վարքագիծ ունի։
Բրիտանական Հոլմսը իմհկ ամենահաջող Հոլմսն է էվեր։ Ընդհանուր առմամբ։ Այն ես համարում եմ նույնիսկ ավելի կանոնիկալ քան խորհրդայինը։
Իսկ այժմ ուշադրություն, հարց։
Գիտե՞ք ո՞վ է այս ոչ այնքան գրավիչ ծիտը։
Դա նոր ռուսական սերիալի միսս Հադսոնն է։
Այդ Հադսոնը նաեւ սիլիբիվելու է, այո, այլ խոսք չեմ գտնում, ռուս Ջոն Ուաթսոնի հետ։
Բացի նրանից որ դա անճաշակ արված անճաշակություն է լինելու, դա նաեւ ցույց է տալու մեզ որն է իրական ռուսական սպառողը, ու որն է իրական ռուսական հեղինակը։
Այն ժամանակ հնարավոր դարձավ Լիվանովի Հոլմսը պարզապես որովհետեւ գրաքննությունը այլ բան թույլ չէր տա։
Իսկ այժմ մենք տեսնում ենք ինչ կանեին առանց խորհրդային գրաքննության։ Ու դա բնավ չի նշանակում որ գրաքննությունը լավ է, գրաքննությունը վատ է, որովհետեւ մենք չենք տեսնում որն է այդ երկրի իրական, փաստացի վիճակը, որն է այդ երկրի իրական ոչ պարտադրված հերոսը։
Իսկ այժմ մեր մասին։
Մեր իրական ոչ պարտադրված հերոսը Վարդան Մամիկոնյանն է, Սամվելն է։ Նրանք լիքն են Երեւանի փողոցներում։
Մեր մոտ չի կարող լինել ոչ միայն Շերլոքի մասին գիրք, այլ եւ Շերլոքի պես հերոս։
Մենք չունեինք պետություն, մենք չունեինք քաղաքային մշակույթ, մենք չենք կարող ունենալ այդպիսի արվեստ։
Մենք կարող ենք ունենալ «մենք ենք մեր սարերը», որը բնավ վատը չէ, ու ես չեմ համեմատում այն Հոլմսի հետ, ես ասում եմ որ Հոլմս մենք չունենք։
Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում։
Մենք չունենք այդպիսի քաղաքային, քաղաքակիրթ հերոսներ։
ու տենց
Ի՞նչ էինք մենք անում առանց համացանց՞։
Ջիզիս Քրայսթի տեքստերը կամ քսերոքս էին անում, կամ, ես դիսկետկի վրա էի վերցրել։
Նոտաները՝ քսերոքս։ Գրքերը՝ կտա՞ս կարդամ։
Դերասանների լուսանկարները․․․ մարդիկ գնում էին կինո խցիկներով, ու նկարում Բրյուս Լիին կամ Ջիմի Աճային։ Մարդիկ առնում էին հիմար բացիկներ, ու անորակ տպված դերասանների լուսանկարներ։
(կարելի է հաշվել, քանի տպված լուսանկարը համարժեք է քանի լիտր ծախսված բենզինի ըստ մահացած սպիտակ արջերի)
Լավ, դա հեչ։
Իսկ ինչպե՞ս էին մարդիկ տոմս առնում՞։ Հյուրանոց պատվիրո՞ւմ։
Իմանում ինչպես լրացնել այս թուղթը, դիմալ այնտեղ՞։
Ինչ որ բաներ լինում էր իմանալ միայն հանրագիտարան թերթելով։
Հատորներ, հատորներ, հատորներ, ու բնավ ոչ այնքան սպառիչ տեղեկատվություն ինչ բացահայտում է համացանցում պարզ հետազոտությունը։
Մենք ընդհանուր առմամբ, ապրում էինք տեղեկատվական դատարկության մեջ։
Ես դեռ վաղուց ասել եմ, որ «օդնոկլասնիկները» լավ է որ կան։ Նույնիսկ մի քանի տարի առաջվա մեկնաբանություն կարող եմ գտնել ԿՄ-ներում։
Ինքս պատահել է գրանցվել եմ, որպես սթեյթմենթ, որ այնպես չէ որ ես ավելի վեհ եմ դրանից, կամ այնտեղ տուսվող մարդկանցից։
Օդնը լավ է, որովհետեւ մարդիկ շփվում են։ Ու իրենց շփում է պետք։ Որովհետեւ նրանք(մենք) սոցիալ կենդանիներ են։
Ու հա, հիմարություններ են անում, ու հա տուֆտա են, բայց սոցիալ են։ Ու դա լրիվ նորմալ է հոմո սապիենսների համար։
Ու եթե առաջ մարդիկ չգիտեին ով ում հետ է քնել խմել ու չէին կարդում «ես տխուր եմ» ոճի ստատուսներ, ապա հիմա կարդում են։ Դա նշանակում է որ գիտեն, որ տխուր է։ Տեղյակ են ով ոնց է։
Առաջ նրանք չէին իմանում ով ինչ է մտածում, ով ինչով է զբաղված, ինչով է ապրում։
Հիմա գիտեն։ Հիմա այդ «ո՞նց ես»-ը անիմաստ է դարձել՝ տեսել ենք։
Ճիշտ է, տարբեր մարդկանց համար տեսածը տարբեր է մնում։
Ոմանց դեպքում դա նշանակում է ինչի մասին ես հիմա մտածում,
իսկ ոմանց՝ ո՞ւմ ես կպցնում կամ ինչ ես կերել խմել։
Բայց դրանք ռեալիզացիայի մանրուքներ են։ Գաղափարը շփումն է։
Իսկ այ այն մարդիկ ով հարցնում է «ո՞նց ես» արդեն պարզ է, որ չգիտեն ինչպես ես, ու չգիտեն, որովհետեւ չեն շփվում։
Իսկ չեն շփվում որովհետեւ իրենց դու իրականում հետաքրքիր չես։ Այլապես կիմանային, կիմանային ստատուսներից, մեկնաբանություններից, դրանց տրամադրությունից, ոճից։
Շփվողները գիտեն, գիտեն քանի որ շփվում են․ թարմացնում են իրենց պատերի էջերը, հետեւում են թայմլայնին, չաթվում են։
Հա, մարդիկ կան, ասում են՝ իմ իմ տունը բանտում է սոց ցանցը իմ ընտանիքն է։ Ինձ հետաքրքիր չէ այլերի հետ շփվել։
Ես կասեմ, որ իրենց ընտանիքն էլ հետաքրքիր չէ։
Անհնար է սիրել քո շանը ու զզվել փողոցային շներից։
Անհնար է հետաքրքրվել միայն մի քանի ընտրյալ մարդկանցով, եթե մարդը այդպես է ասում, ապա երեւի նրան առհասարակ ոչ մի բան հետաքրքիր չէ։
Կարելի է արդեն ենթադրություն անել իր զարգացվածության մասին։
Ես կարծում եմ «ո՞նց ես»-ը սոց ցանցերի դարաշրջանում արդեն չթաքցված երեսպաշտություն է։
Ես կարծում եմ, մարդիկ ով ասում է որ «վիրտուալ շփումը իրական շփման սուրոգատ է»՝ իրական կյանքում էլ են խուսափում շփումից։
Հա, ինձ չեն դուր գալիս ոչ այն հիմար շփումը, ոչ այն հիմար մարդիկ։ Հա, ես համարում եմ որ մեծ մասը ահավորն են, ու նրանք իմ ընկերը չեն։ Հա, ես տեսնում եմ դա իրենց գրածներից, մեկնաբանածներից, լայքածներից, արտահայտվելու ոճից, օգտագործվող տեխնլոգոգիաներից։
Ու դա հիանալի է, քանի որ դա անհնար է թաքցնել գեղեցիկ հոմ փեյջի հետեւը՝ շփումը բնութագրում է մարդուն։
Ու հա, ես շատ չհանդուրժող եմ նրանց նկատմամբ ով այնքան էլ իմը չեն։
Բայց նրանք, ինչքան էլ հիմար չլինեն, մեկ է ավելի իմն են, քան նրանք, ով շփվող չեն։
Ու ամենակարեւոր փոփոխությունը, ինչ հիմա կա, դա այն է, որ անհնար է քո մարդուն չճանաչել։
Ես գիտեմ տեքնոլոգիաներում ինձ մոտիկ մարդկանց ինտերնետում։
Ես գիտեմ լուսանկարչության մեջ ինձ մոտիկ մարդկանց ինտերնետում։
Եթե այդ մարդը ինձ մոտիկ է իր հայացքներով, բայց ինտերնետում չկա, չի գրում, իր մեջ է պահում, ապա ոչ միայն ես նրան չեմ իմանա այլ իրականում ինձ պետք էլ չէ իմանալ որովհետեւ նա իրականում ինձ այնքան էլ մոտիկ չէ, ու նա իմ մարդը չէ։
Այն մարդը, ով էփլի արտադրանք է օգտագործում, կամ սքայփ՝ կարող է լինել անգրագետ, կարող է լինել չզարգացած։ Այո, իր մասին դա դրական չի խոսում, այո, նա ավելի հեռու է ինձ, քան ավելի զարգացածը, բայց նա շփվող է, ու դրանով նա ինձ անհամեմատ ավելի մոտիկ է քան նրանք, ով հարցնում են «ոնց ես»։
Անհնար է լինի մարդ, ով իմ ընկերը կարող է լինել, ինձ մոտիկ է մտածում, ու ես նրան չճանաչեմ։
Ես գիտեմ բոլոր բոլոր բոլոր մատյան վարող հայերին։
Ու այո, տեղացիների հետ շփումը է իմ համար, որովհետեւ ես կարող եմ Էդգար Մարուքյանին, ում գիտեմ համացանցով, տեսնել համերգին ու զրուցել։
Ես բոլորին կարդացել եմ, բոլորից ընտրել եմ։ Ես շփվում եմ ինձ ավելի մոտիկների հետ, ես հեռու եմ մնում, ու զգուշանում եմ որոշներից, ես չեմ դիմանում որ չկծեմ ոմանց։
Ինձ պետք չէ գնալ «ծնունդ» կամ «փաբ» իմ մարդու հետ ծանոթանալու համար, որովհետեւ բոլոր քիչ թե շատ պոտենցիալ իմ մարդկանց ես գիտեմ համացանցում։
Իսկ եթե նրանք ցանցում չկան, ապա նրանք շփվող չեն, հետաքրքրասեր չեն, ապա նրանք իմ մարդիկ չեն, իմ ընկերները չեն։
Ու եթե նույնիսկ ես ծանոթանամ օֆլայն ահավոր սպանիչ թվացող աղջկա հետ, ես արդեն կիմանամ որ նա իմ մարդը չէ, որովհետեւ եթե նա իմ մարդը լիներ, ես իրեն արդեն կիմանայի։
ու տենց
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։
Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։
Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։
Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։
Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։
Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։
Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։
Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։
Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։
Ու լրիվ եւրոպական։
Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։
Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։
Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։
Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։
Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։
Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։
Մրցելը ու համեմատվելը սխալ է։
Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։
Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։
Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։
Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։
Ինչի՞։
Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։
Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։
Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։
(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 – N900 – N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)
Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։
Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։
Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։
Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։
Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ – եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։
Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեքնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։
Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։
Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։
Միշտ։
Ու գնալով ավելի ես հետ մնալու։
Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։
ու տենց
Ես չեմ հավատում որ խելացին ու չարը համատեղելի են։
Իրականում խելացին։
Արդեն երբ դպրոցական էի, ասում էի, որ Մորիարտիներին չեմ հավատում։
Չէի կարողանում հիմնավորել ինչու, բայց զգում էի։
Զգում էի, որ խելքը ինչ որ ձեւով կապված է բարոյականության, բարու հետ։
( Այնպես, ինչպես ուժը կապված է ինքդ քեզ ծաղրելու, չռփոցներից չվատանալու, իսկ թուլությունը, այլերին ծաղրելու հետ ու ուրիշների վատը շեշտելով իր լավը ցույց տալու հետ։)
Որովհետեւ խելացի մարդը, երբ իրեն թվա, որ իր հանդեպ անարդար են, չի չարանա։ Չի մտածի որ ինքն է այն միակը ում հետ աշխարհը անարդար է եղել, օբիժնիկությունը խելացիների մոտ չի լինում։
Իսկ երբ նրան ցավացնեն, փոխարենը ուրիշին էլ ցավացնի, ու այդպես ստեղծի ցավի շրջանառություն բնության մեջ, նա աբսորբ, ամորտիզացիա կանի իր մեջ, իր վրա այդ ցավը կավարտվի։
Հիմարը անմիջապես կսկի այլերին ցավացնել՝ ինձ ցավո՞ւմ է, ապա ես ձեզ էլ կցավացնեմ։
Չէ, խելացի Մորիարտիներ չեն լինում։
Խելացին կվերլուծի, կհասկանա որ նորմալ է ամեն ինչ։ Որ բնական է, որ եթե թողնում ես հոդվածդ սեղանի վրա, Ֆորմանը կցրի։ Լավ, ցրեց, նորը կգրենք, կանցնենք առաջ։ Ու Ֆորմանի վրա խելացին չի չարանա, որովհետեւ բա էլ ի՞նչ պետք է աներ նա։ Նա գիտի, որ նա նորը կգրի, իսկ Ֆորմանը չգիտի, որ ինքնուրույն կարող է գրել, այդ պատճառով նա գողացող է։
Մարդիկ լինում են բարի ու հիմար, բայց չեն լինում խելացի ու չար։
Խելքը նաեւ կապված է ճաշակի հետ։
Խելացին անկապ բան չի դնի բերանը, որ սովը հանգստացնի։
Համով բան կուտի։ Եթե մեկ է պետք է վառելիք, թող այն լինի հավես, քան անհավես։
Ու դա վերաբերվում է ոչ միայն ուտելիքին, այլ առհասարակ ամենին, ինչ մենք ընդունում ենք՝ եւ ֆիզիկապես, եւ հոգեւոր։
Խելացի մարդը ինքն իրեն չի թույնի, ու իր ուղեղը չի բթացնի թմրանյութով։ Ուղեղից էլ թանկ բան՞։
Ու այո, Հոլմսը գիտեր որ նա ուղեղից թանկ բան չունի, իրական Հոլմսը թմրամոլ չէր լինի, ու միտքը խթանելու համար չէր ընդունի կոկային, որովհետեւ ես հենց իրենից էլ իմացել եմ առաջին անգամ, որ դա մի պահ օգնում է, իսկ հետո ահավոր բթացնում։
Խելացի մարդը լավ գիրք է կարդում, լավ ֆիլմ կամ լուսանկար է նայում, ու այդ պատճառով լավերին գիտի։
(Կան մարդիկ, ով լավերին գիտեն, որովհետեւ այնպես է պետք։ Բոլորին կասեն ինչպես են հիանում այս հեղինակով, բայց իրականում դա չեն զգում։ Նրանց լինում է տարբերել։ Ավելի եմ սիրում այն հիմարներին ով ազնիվ ասում է որ սրան/նրան չի հավանում։ Նրանք ավելի լավն են, աչքերի մեջ փոշի չեն լցնում։)
Որովհետեւ երբ վատ բան ես կադում, երբ վատ կինո ես նայում, երբ վատ լուսանկարներ ես նայում, դա ճաշակիդ ազդում է։
Երբ անհամ բաներ ես ուտում, վերջը սովորում ես։
Օրինակ, ալկոյի համը զզվելին է, բայց մարդիկ դրան սովորում են։
Ու նույնպես մարդկանց մեջ է ճաշակը։ Խելացին անկապ հիմարների հետ չի ծախսում իր ժամանակը, որովհետեւ նրան իրականում հետաքրքիր չէ։
Նա գիտի, ավելի լավ է սոված, քան պլաստիկից կաշա։
Ավելի լավ է մենակ, քան հիմարի կոմպանիան։
Որովհետեւ չի ստացվի անկապ ուրախանալ հիմար հիմար առանց իրոք լավ ուրախանալու բանի։
Ու դա նույնպես ճաշակի մասին է։
(Երբեմն հետաքրքիր է լինում հիմարների հետ, փորձելու հասկանալու, ոնց են նրանք մտածում, ու հասկանալու առհասարակ այդպիսի մարդիկ ոնց են մտածում։ Բայց մեկ է երկար դիմանալը նրանց ահավոր բարդ է ինձ)
Տեսեք, ես բնավ չեմ սիրում ականջողներ ու տենց լամպոչկայոտ արտադրանք, բայց ես չեմ կարող չնկատել, որ Բիայնայի գործերը անհամեմատ ավելի ճաշակաով են, քան բոլոր այլերի, ինչ աչքովս ընկնում են։
Որովհետեւ ճաշակ է։
Ու ես արդեն գիտեմ որ նա բուլվարոտ գրականություն չի կարդում, ու տուֆտա տղաներից չի ուրախանում։ Նույնիսկ երբ վատ է ու մենակ։
Ու ամենակարեւորը, խելացի մարդը ունենում է հետաքրքրություններ, որոնք թույլ չեն տալիս նա վատ լինի։
Որովհետեւ օրինակ ես հիմա ֆբ-ում օրը հինգ րոպեից շատ չեմ ծախսում։ Ժամանակս ափսոսում եմ, հիմար ստատուսներ կարդալուց։ Նույնիսկ գրելուց։ Երեկ մեկը գրել եմ, լրիվ տուֆտա, այն հիմար բառախաղոտ ստատուսներից, որ ոչ ուղեղին, ոչ սրտին։ Հա ասում եմ, արագ մտնում եմ, թե հետաքրքիր հարցում է, պատասխանեմ, ֆրենդվեմ, գնամ։
Որովհետեւ ահավոր կպած գործ եմ անում։
Ազատ եմ հիմա, արձակուրդ է։ Այնքան եմ հաճույք ստանում, որ ոչ մի բան չի խանգարում գրել այն ինչ գրում եմ, ու հետո էլ հնարավոր է լավ քունը առնել։
Միայն ափսոս է, որ մի քանի օր մնաց։
Իսկ ամենաամենակարեւորը, եթե ձեզ ինչ ինչ պատճառով թվում է որ ես չարացած եմ, չգիտեմ ինչի, ասենք չռփել եմ նենարոկոմ, ասում են դա ինձ բնորոշ է, ապա դա իրականությանը մոտիկ չէ։
Ես վերջին անգամ բանակում եմ չարացել, բայց նույնիսկ այնտեղ ինձ ոչ մեկին թշնամի չեմ հռչակել։
Ու եթե դուք սա կարդում եք, ապա հաստատ ձեզ լավ եմ վերաբերվում, որովհետեւ ամեն ինչ փոխադարձ է։
Չե՞ք նկատել որ մարդիկ ում դուք լավ եք վերաբերվում, ձեզ լավ են վերաբերվում։
Ու հակառակը։
Եթե դուք այդքան երկար տեքստերս կարդում եք, ապա երեւի գոնե մի քիչ հավանում եք, իսկ դա նշանակում է որ ես էլ ձեզ գոնե մի քիչ հավանում եմ
Ու հա, աշխարհը արդար չէ։ Իմ հանդեպ էլ արդար չէ։
Եկեք չչափվենք պուպուլներով ում հանդեպ է ավելի անարդար։
Ու չարանալը, հաստատ ամենա ոչ էֆեկտիվ բանն է ինչ կարելի է այդ դեպքում անել։
ու տենց
Այն որ մերոնք հռոմեական կայսրության տառերը յուրացնելու փոխարեն ուրույն այբուբեն ստեղծեծին, ինտերնետի դարաշրջանում պետք եկավ։ Այսպես կոչված False Friends բառերը՝ որ տարբեր լեզուներում տարբեր նշանակություն ունեն, սակայն նույն տեսք կամ հնչողություն, ստեղծում են խառնաշփոթ ինտերնետում, ավելի ճիշտ լատինատառ թագերում։
Իսկ մեր #զգոն-ը չի խառնվում լեհերեն #zgon-ի հետ այնպես ինչպես անգլերեն #actual-ը ֆրանսերեն #actual-ի հետ։
եւ այդպես
դիսքլեյմեր․ ես այս տեքստով ոչ մեկին չեմ «չռփում», հա՞։
ես գուցե այդ մասին գրում եմ որովհետեւ ինքս այդ ճանապարհով անցել եմ, ու ինձ ցավում է երբ այլ լավ մարդիկ նույն ճամփի վրա են։ ու այդ մարդիկ այնքան շատ են, ամեն քայլափոխին նույն բանն եմ տեսնում, ու վշտանում։
Դա նորմալ է որ մարդիկ ուզում են դուր գալ այլ մարդկանց։
Դա լրիվ հասկանալի է։
Երբ նրանք փորձում են դուր գալ այնպիսին ինչպիսին կան։
Երբ նրանք ցույց են տալիս իրենց տեղը այլ մարդ որ դուր գան՝ այ դա, իմհկ, փակուղի տանող ճանապարհ է։
Ու դա հաճախ երեւում է նրանով, որ նրանք աչքդ են խցկում, որ հաստատ տեսնես, ինչ «գիտեն», օրինակ։
Բայց դա իրենցը չէ, միեւնույն է։
Իրենցը չի դարձել, ասիմիլյացիա չի եղել։
Որ ասիմիլյացիա լինի, ինքնուրույն է պետք որոշակի ճանապարհ անցնել։ Ու ցանկություն է պետք։ Ու իրական հետաքրքրություն։
Ո՞նց է ստացվում որ այնքան շատ են այդպես անում։
**Շատ պարզ մեխանիզմի օգնությամբ՝ положительное подкрепление.
Մի անգամ ցույց տվեց ինչպիսինն է (ինչպիսինը չէ), նրանով հիացան, շոյանքը ստացավ։ Վերջ։ Նա արդեն գիտի, պետք է այսպես անել որ մյուս անգամ էլ երեսին ժպտան։**
Դա հեշտ է։
Այլընտրանքը՝ բարդ է։
Պետք է սիրել ինքդ քեզ, նախ եւ առաջ։ Ինչպիսին կաս։
Գիտեմ որ ծեծված է, դա է։
Պետք է իրոք լինել, ոչ թե ցույց տալ որ կաս։
**Ու այս դեպքում շատերին դուր չես գա։
Բայց ում դուր կգաս՝ դա իրոք քո մարդն է։**
Ու այդ մարդիկ չգիտես ինչու չեն ցույց տալիս ինչ լավն են նրանով, ոնց իրականում կան։
Որովհետեւ չեն գիտակցում որ կան, չեն գնահատում իրենց հատկանիշները։
Օրինակ, լինում է որ վերջ գրում են։ Բայց ոնց որ մոռանան դա, մտքով էլ չի անցնի դա ցույց տալ, դրանով դուր գալ։
Բայց այն որ այսինչ մաթեմի թեորեմի մասին լսել են, ցույց կտան։ Կամ քվանթային ֆիզիկայից։ Լավ էլի, մեկը հասկացող լինի, երկու հարց տա, տակից դուրս չեք գա։
(Բացի քվանթային ֆիզիկայից՝ դրա մեջ ֆիզիկոսները բան չեն հասկանում, այնպես որ կարելի է հանգիստ իրանից խոսել։(ու սա կատակ է))
Իսկ երբ ասենք երկու հոգի իրար հետ խոսում են, ու իրար շոյում են նրանով ինչից երկուսն էլ չեն հասկանում, դա կեղծավորության ամենաուժեղ դրսեւորումն է։ Ու դա ինքդ քո ժամանակը անկապ սպառել է, քո ժամանակը չգնահատել է։
Իսկ որ չմանրանային, մի քիչ աշխատեին իրենց վրա, անեին այն ինչ իրենցն է, օրինակ վերջ բաներ կգրեին։
Չէ, նրանք իրենցը, իրոք իրենցը չեն գնահատում, որովհետեւ նրանց թվում է, որ իրենցը լավը չէ։
Նույն սինդրոմն է, երբ այլ մշակույթը գնահատում են, իսկ սեփականը՝ չէ, երբ հարեւանի կինը ավելի գեղեցիկ է, երեխան ավելի խելացի, իսկ շունը ավելի կիրթ։
Բայց երբ գնում ես օտար ափեր, տեսնում ես, որ մեր քյարթեը շատ ավելի լավն են, որ մեր վեհերը ահագին վեհ են, որ մեր «նորմալները» համեմատաբար խորն են։
Դա պարզապես շատ տարածված է։
Ու պարզ է ինչու է տարածված։
**Ես իմ մաշկի վրա զգացել եմ ինչ է նշանակում մտածել մի ձեւ, ու երբ բոլորը քո հետ համաձայն չեն։
**Նույնիսկ քո մասնագիտության մեջ։ Երբ բոլորը մտածում են, որ դու սխալ ես մտածում։ Ու հենց այդ փաստարկն են բերում, եթե դու ճիշտ ես, ապա ինչո՞ւ են բոլորը այլ կերպ անում։
Դա շատ շատ շատ բարդ է բոլորի պես չլինելը։
Հեշտ չէ ասել ինքդ քեզ, բայց չէ՞ որ ես այսպես եմ մտածում։ Ուրեմն վերջ, այսպես եմ մտածում։
Աղջիկների մեծամասնությունն է, ի վերջո բոլորի պեսերին սիրում։ Ու ոչ իրականում խելացի մարդիկ կոտրվում են, սկսում են խաղալ իրենց օտար դերեր, որ դուր գան։
Իսկ ես չեմ սիրում oaksanham որովհետեւ նրանք փորձում են լինել gentle giant.
Ու ես սիրում եմ Հաուս որովհետեւ նա ցույց է տալիս որ մարդը լավն է իր անհատականության մեջ։
Ու որովհետեւ իր թիմը չի վախենում զարգանալուց, նրանք հանգիստ իրար կծում են, ընդունում են, երբ այդպես է, ու զարգանում են, կամ չեն ընդունում, դիմադրում են, ցույց են տալիս, որ այդպես չէ։
Ու իհարկե որովհետեւ այն մասին է, որ ցավը, բարդությունները ստիպում են մեզ անել սխալ որոշումներ, կամ խուսափել որոշում կայացնելուց։
Ու ապա մարդը կարող է չկայանալ, տենց էլ իզուր ապրել ուրիշի կերպարներով, ուրիշի կյանքով, ու այնպես է ստացվում որ կամենալով ցույց տալ որ նա ինչ որ մեկի պես է, կորցնում է ինքն իրեն, դառնում ոչ մեկ։
Հասարակությունն էլ իր դերը ունի, հասարակությունը հաճախ չի հանդուրժում տարբերվողներին, բայց հոգով զորավորները, հավասարակշռվածները, այսինքն կայուն նյարդային համակարգ ունցեողները, մեկ է կլինեն դրանից վեր։
Միջնակներն էլ, էհ, ասում եմ՝ դուխո՜վ, մի սպառեք ձեր կյանքը ուրիշը լինելու համար։
Զարգանալն ու օտարին նմանվելը տարբեր են։ Լավ հայ կոմպոզիտորը իռլանդալան երաժշտություն գրելով չի լավը լինում։
Այլ իրեն հարազատը արտահայտելով։
Իսկ այն մարդը ով կերպար է ցույց տալիս, որ դուր գա, իրականում երբեք բավականացված չի լինի, որովհետեւ նա բոլորից լավ գիտի, որ այն ինչ դուր է գալիս, իրենը չէ։ Այդ նա չէ որ դուր է գալիս։
Ինքդ քեզ խաբելը իրականում չի ստացվում։
ու տենց
ահա այս տեքստի իմ մեկնաբանությունը
միացյալ նահանգներում ժողովուրդը ահագին անճաշակ է, բայց նրանք շատ ավելի լավ են հագնվում քան մենք, որովհետեւ տարբերակ չունեն այնպիսի անճաշակ բաներ գտնելու, ինչպես մենք։
այսինքն մերոնք էլ լավ կհագնվեին, բայց միեւնույն է առանց հասկանալու որ դա ճաշակով է, պարզապես գնելով այն ինչ կա։
այո, նրանց տղաներ/աղջիկները անհամեմատ ավելի ճաշակով են, ու հաճախ անհամեմատ ավելի դատարկ։
մեր «հիփիները» խորհրդային ժամանակներում ավելի քիչ պլեբեյ էին, քան իրենց մոտ, որովհետեւ այստեղ դրանք զարգացած ընտանիքներից ու տարբերվել չվախեցող մարդիկ էին, իսկ իրենց մոտ կոնտինգենտը շատ ավելի զանազան էր։
այժմ մենք ավելի մոտենում ենք նրանց, երբ «տարբերվողները» իրականում նույն չափ դատարկ են, ինչպես «կարգինները» ու իրարից չեն տարբերվում։
ես կարծում եմ որ վեհ մարդը, նույնիսկ եթե փող չունի, ու նորմալ հագուստ չունի, այնպես է հագնված լինելու ու այնպես է իրեն պահելու որ իրենից երեւալու է որ նա վեհ է։
(պոդնյատ վորոտ պուստ կարման)
տեսնողը կտեսնի։
վեհությունը զարգացած լինել է գումարած խելք, բանականություն։
ցանկացած արտաքինի մարդ կարող է լինել վեհ։
ու ես տեսնում եմ լիքը երիտասարդներ, ով փորձում է սթայլիշ հագնվել, ու նրանք բնավ վեհ չեն, այլ դատարկ։ ու եթե առաջին հայացքից դա չի երեւում, ապա դա երեւում է այն ժամանակ, երբ բերանը բացում են։
կամ երբ ստատուս են գրում։ կամ ինչ որ բան գրում են։
մարդկանց միմիկայի մեջ արտացոլվում է զգայականը, իսկ հայացքի մեջ՝ կարելի է տեսնել խելքը։
այսինքն ես միմիկային չեմ վստահում։
միմիկան կարող է ձգել, ու կբերի այն մարդուն, ով ինձ վտանգավոր է, ումից պետք է հեռու մնալ։ օրինակ, Միշելի միմիկան Գոդարի «breathless»-ում։
Միշելը բնավ վեհ չէ, նա պարզապես հիմար է, ի տարբերություն Օստապին, ով իրոք վեհ է։
Իսկ Օստապը վեհ է, որովհետեւ նա զարգացած է, Օստապին աղջիկները սիրում էին, նույնիսկ ատամնաբույժերը, իսկ Միշելով նորմալ աղջիկ չէր հետաքրքրվի, իր հետ ձանձրալի է։
Այլ հարց է, որ Օստապներ իրական կյանքում չեն լինում։
Իսկ հայացքը՝ դա կրկին միմիկա է, որովհետեւ աչքերը իրենք իրենցով ոչ մի բան չեն արտահայտում, արտահայտում են մկանները աչքերի շուրջ, ու դա գիտական փաստ է։
Ու հայացքը արտահայտում է զարգացած լինելը, խելքը։
ու ճաշակը կախված է զարգացած լինելուց։
իսկ այն որ քիչ թե շատ լավ հագնվածները դուր են գալիս, դա մեր ընդհանուր չտեսությունից է, որովհետեւ աչքը կարոտ է, իսկ այ գնա եւրոպաներ, Սատրապիի պես, ու տես ինչ լավ են իրենք հագնվում, ու ինչքան ավելի քիչ պատկերացում ունեն ազատության կամ պրոտեստի մասին, այլ միայն հիմար հիմար ծխում են ու Չե-ի դեմքով շապիկներ հագնում, առանց հասկանալու։
ու տենց
լինում է ասում են՝ էն ինչ ուռոդ հիմար ընկեր/ընկերուհի ունի։
դա, եթե միայն բամբասանք չէ, ապա արտահայտում է կարծիք, որ նա ավեիլ լավն է, ավելիին է արժանի, քան այն ինչ ունիԼ
ահավոր չեմ սիրում այդ արտահայտությունը՝ «ախր նա ավելիին էր արժանի»։ դրանից վատ արտահայտություն բարդ է մտածել։
որովհետեւ բոլորը արժանի են նրան, ինչ ունեն։
մարդը արժանի է նրան ինչ ունի, որովհետեւ նրա ընթացիկ զարգացման փուլում այն մյուս մարդը իրան սազում է։
Հենց սազում է, որովհետեւ ոչ հավասար հարաբերություններ այդ առումով չեն ստացվում։
Ոչ հավասար հարաբերություններում մարդիկ բաժանվում են, ու եթե ոչ նրա ինիցիատիվայով ում թվում է որ իրան «չի հերիքում» ապա նրա, ով «չի հերիքում»։ Թվում է, որովհետեւ իրականում դա փոխադարձ է, ու առաջինն էլ չի հերիքում իր պարտնյորին, ում այլ բաներ են պետք։
Ու դա լրիվ փոխադարձ է, ամեն ինչն էլ փոխադարձ է միշտ լինում, եւ սերը, եւ ատելությունը, եւ բավականությունը։
ու տենց
– ապա #ինտերնետ ը կարվեր ոչ թե #DoD -ի փողերով այլ համայնքի ուժերով, ու կարող է այնքան լավը չլիներ, չնայած հիմա էլ անթերի չէ։
– Ինտերնետը՝ Դոդի փողերո՞վ։
#վարագույր
ու տենց
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի
Երբ ես նայեցի Բլեֆ ֆիլմը, ուր խաղում էր Չելենտանոն, հասկացա որ «Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմի «երեսուն երեք կովը» երգը Դունաեւսկին աննամուս կերպ թխել է։
Your browser does not support the video
element.
(այստեղից)
Your browser does not support the video
element.
(այստեղից)
Մեկ էլ, համեմատեք սա՝
Your browser does not support the audio
element.
Բրեմենյան երաժիշտները եւ Հիսուս Քրիստոս Գերաստղ։
եւ այդպես
ու նա, ինչպես Կաֆկայի մոտ, հասնում է պահապանին ու դարպասին։
պահապանը, ինչպես եւ պետք է, ասում է որ նա իրավունք չունի մտնել, ու անհրաժեշտ է սպասի մինչեւ թույլ տան։
իսկ նա, փոխարենը սպասի, ճանաչի պահապանի ամեն մի ոջիլին, պառկում է ու քնում։
այսպես, ամբողջ կյանքը քնում է, ու նույնիսկ չի էլ արթնանում որ հարցնի, ինչպես այնպես ստացվեց, որ այլ մարդ այդ դարպասով չմտավ։ այդ հարցը նա երազում էր տվել, պատասխանը ստացել։
ու այդպես էլ քնի մեջ մահացավ։
իսկ պահապանը նույնիսկ տխրեց, որ չկարողացավ պատասխանել որ դա այդ մարդու անձնական դուռն էր ու միակ շանսը։
ու տենց
Մի ռուսական ֆորումում այսպիսի հաղորդագրություն կա, ուր ասվում է «ձեզ հետեւեք, զգույշ եղեք» քանի որ ՖՍԲ-ից այսպիսի հարցում է եկել մի օգտագործողի մասին։
ի՞նչ եմ ես մտածում այդ մասին;
հա, մենք բոլորս էլ գիտենք, որ բյուջեից փող է ծախսվում մեզ հետեւելու համար։
այո, մենք գիտենք, որ կան մարդիկ ով դրանով է փող աշխատում։
ա – ավելի լավ է «ինֆորմացիոն պատերազմը» ավելի լավ վարեիք մեր հարեւանների հետ։
բ – փոխարենը ռեսուրս ծախսել կոռուպցիայի հետ պայքարելու համար, դուք ծախսում եք ռեսուրս լռեցնելու նրանց, ով բարձրաձայնում է խնդիրը։
դա հիմարություն է։ ու ո՞վ եք դուք դրանից հետո։
ու տենց
այսօր մի տղայի հետ էի զրուցում։ նա ասում էր ինչու է ուզում գնալ Հայաստանից։
ու ես զգացի որ դա լրիվ էական չէ, այդ փաստարկները էական չեն։
Որովհետեւ իմ վրա չեն ազդում։
Դա հարաբերության պես է։
Եթե մարդ չի ուզում, նա կգտնի փաստարկ ինչու պետք չէ, իսկ եթե ուզում է կգտնի պատճառ ինչու է պետք։
Ես սիրում եմ Երեւանը ու դա իմ համար բավական պատճառ է։
Ու այո, Անահիտ, ճիշտ ես, Երեւանն էլ ինձ է սիրում։
Քանի որ միակողմանի սեր չի լինում։
ու տենց
ես շփվող եմ շատ։
սոցիալ եմ։
դարդոտվում էի, որ մարդիկ կան ով իրականում սոցիալ չեն, ու օնլայն համայնքներից կորում են, երբ, զույգ են գտնում։
մյուս կողմից ես ինքս հասկացա որ շատ փոքրաթիվ սոցիալ օղակների անդամ եմ։
օղակ – ջենթու (Հայաստանում երեք հոգի)
օղակ – մոբայլ գնու/լինուքս (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ – կոմպիլյատորներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ – ինձ հետաքրքիր ծրագրավորման լեզուներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ – Օրիկ, կամ ռետրո կարգիչներ (հայաստանում տենց ծանոթ չունեմ)
օղակ – դվորակ ստեղնաշար օգտագործողներ (երկու հոգի)
օղակ – անկեղծությունը գնահատող, ու այդպես փորձող ապրել մարդիկ (մի քանի հոգի)
օղակ – դիասպորա/այդտենծիկա սիրողներ (մի քանի հոգի)
օղակ – ռսս-ով կարդացողներ (ոչ շատ մարդ)
ու դրանք նեղ օղակներ են։
դա հասարակական կյանք չէ։
իսկ ես հասարակական կերպ եմ շփվող։
ինձ հասարակությունը հետաքրքրում է։
ամառային դահլիճի ու այլ կարեւոր համայնքներ, օրինակ, ֆեյսբուքում են։
ֆեյսբուք ահավոր չեմ սիրում, բայց այնտեղ պետք է լինեմ, որ հետեւեմ։
ես ինքս ռսս-ով եմ կարդում։ այնքան ակնհայտ է, պետք չէ լոգին լինել ստեղ այնտեղ, կարեւոր չէ որտեղ ես գրում, մեկա ռսսով կլինի կարդալ։
ֆբ-ում գոնե նոթերին ռսս-ով եմ հետեւում։
փլասում ռսս չկա առհասարակ ու ես շատ նեղվում եմ դրանից։
ու այնտեղ չեմ լինում այդ պատճառով։
ու ամենակարեւորը որ ես չեմ ուզում հոգեւոր առաջնորդ լինել, կամ ուսուցիչ։ դա հաստատ իմ գործը չէ, ես լավ հասկացել եմ։
չեմ ուզում ասել, ժողովուրդ, ռսսը սենց բան է, որ ․․․ ու մեկա իմ ասելով բան չի փոխվի։
ու այդպես ստացվում է որ ես շփվող եմ, բայց տարբերակ չունեմ իմ ուզած ձեւերով շփվելու։
ես հեռախոս չունեմ, բայց ունեմ ինտերնետ։
երկու անգամ ուշացել եմ Պարոն Սուրենի մոտ, նրանք արդեն դուրս են եկել, ու ես մեյլ էի գրում սաղին, բա ո՞րտեղ եք։ Ու չէի կարող զանգել։
Իսկ նրանք մեյլ չեն ստանում, չաթերում չեն լինում։
Ու Նոսիկի հետ էլ զրուցեցի, նա հենց այդ մասին էր խոսում, որ կա Օգոնյոկ, ով ունի փոքրաքանակ, բայց իր կարդացողին, ու կա «ֆիլիպ կիրկորով օկազալսյա ժենշինոյ» որակի մամուլ, ու կա մամուլ որ իր կարդացողին չունի, ու ստիպված է գովազդներ տեղադրել որ մարդ բերի։
Ու ես մտածում էի, գուցե դրանք ով հղումներով են գալիս, իմ կարդացողները չե՞ն։
Նա էլ ասաց որ հանգիստ տարածում է լենտա․ռու-ի տեղեկատվությունը սոց․ ցանցերով, որովհետեւ համարում է, դե հիմա այդ մարդիկ էլ այդպես են սովոր/ուզում քեզ կարդալ։
Ու ես հասկացա, որ ես թվիթերում ամեկփլասից անսաբսքրայբ եմ եղել, որովհետեւ ինձ ավելի է դուր գալիս ռսս-ով կարդալ, ոչ թե հատուկ ամեկի համար գնալ թվիթեր։ Բայց մարդիկ հաստատ գնում են իրենց մոտ թվիթերից։
Կամ նույնը, ես տեսնում եմ, որ ռսս-ով ինձ կարդում է իմ այցելուների չնչին տոկոսը։ Մեծ մասը գալիս են ֆեյսբուքից։
Զգալի մաս թվիթերից։
Ու ես ստիպված եմ իմ շփվելը չսահմանափակելու համար, տարածել հղումներ այնտեղ։
Որովհետեւ ես շփվող եմ, նենց չի որ ես հեռախոսի համար չունեմ, էդ դուք ինտերնետ չունեք ու ուզում եմ զրուցել այդ մասին։
ու տենց
(20:23:52) ***: համամիտ չեմ
(20:23:59) ***: երբ ես ֆիզիկապես շատ թույլ էի
(20:24:07) ***: եղբորս հետ կռիվ անելուց շատ էր ցավում
(20:24:17) norayr: ինչի մասի՞ն ես
(20:24:18) ***: պարապելուց հետո երբ ահագին մկաններ գցեցի
(20:24:27) ***: հիմա ոնց խփում են քիչ է ցավում
(20:24:36) ***: ինձ շատ ավելի հեշտ է
(20:24:39) ***: ու ցավը շատ ավելի քիչ է
(20:24:41) ***: նույնը հոգեպես
(20:24:45) ***: երբ ես հոգեպես թույլ էի
(20:24:49) **\*: ու ***** ինձ թողել էր
(20:24:51) ***: ինձ ոռի ցավում էր
(20:24:57) ***: հետո երբ կոփվեցի
(20:25:00) ***: հասկացա ինչ որ բաներ
(20:25:06) ***: հիմա ոչ մի աղջիկ ինձ չի կարա ցավացնել
(20:25:19) ***: ոչ թե նույն ցավին ես դիմանում եմ
(20:25:24) ***: այլ պարզապես նույն աստիճան ցավ չեմ զգում
(20:25:29) ***: զգում եմ շատ ավելի մեղմ ցավ
(20:25:46) norayr: որովհետեւ դու այդքան մոտիկ չես թողնում ոնց որ **-ին թողել ես
(20:26:02) ***: չէ թողնում եմ
(20:26:11) ***: իրականում էդ աղջքեքի պատճառած ցավը
(20:26:13) ***: շատ եմ մտածել
(20:26:17) ***: իրականում վախ ա
(20:26:20) ***: եթե վախ չկա չի ցավում
(20:26:26) norayr: եթե պարապած ես բայց մկաններդ չձգես երբ հարվածում են
(20:26:27) norayr: մեկա կցավա
(20:26:56) ***: եթե պարապած ես, մկաններդ սենց թե նենց ձիգ են ինչ որ աստիճանի
(20:27:04) ***: օրինակ փորձի մի հիսուն հատ փորի պրես անել հետո վեր կաց
(20:27:09) ***: տես որ մկաններդ փորի ձգված են
(20:27:11) ***: չնայած դու չես ձգել
(20:27:14) ***: ու չես կարող թուլացնել
(20:27:25) ***: ու դա ինչ խոսք առողջ վիճակ ա
(20:27:52) ***: ես կրածում եմ որ ուժեղ/թույլ կապ չունի ցավին ռեակցիա տալու հետ
(20:27:59) ***: այլ կապ ունի ցավը զգալու հետ
(20:28:05) ***: եթե վերցնես ամենաուժեղ բոքսյորին ու իրան ասեղով ծակես
(20:28:11) ***: նույն ձեւ կգոռա ինչպես ամենաթույլ բալերինան
(20:28:28) ***: բայց երբ բերնին տաս տենց չի գոռա
(20:28:40) ***: որտեւ իրա բերանը բոքսի արդյունքում եկել է նենց վիճակի որ էլ ցավ չի զգում
(20:28:43) ***: ոչ թե զգում ա ու դիմանում ա
(20:29:04) ***: այլ օրինակ
(20:29:06) ***: կիթառ ես նվագում
(20:29:11) ***: ու մատներդ ցավում են շատ
(20:29:16) ***: հետո իրանք մազոլոտվում են
(20:29:19) ***: հետո պնդանում են
(20:29:24) ***: ու դու էլ ցավ չես զգում երբ նվագում ես
(20:29:28) ***: ոչ թե զգում ես ու դիմանում ես
(20:30:43) ***: ես աղջկա կորստի ժամանակ ցավ եմ զգում որովհետեւ՝
(20:30:57) ***: 1. (ամենակարեւորը) սենց լավ աղջիկ իմ համար էլ չեմ գտնելու
(20:31:02) ***: ^ հիմարություն
(20:31:23) ***: 2. վիրավորված առժանապատվություն՝ ոնց կարար ինքը ինձ թողներ
(20:31:27) ***: ^ հիմարություն
(20:31:51) ***: 3. իզուր ներդրում — անկապ ծախսել ես լիքը փող ու ժամանակ
(20:31:52) norayr: առաջինի հակառակն էլ է բուլշիթ
(20:32:12) ***: դե որ շատ խորանաս հա
(20:32:18) ***: բայց որ քիչ խորանաս չէ
(20:32:22) ***: ու երկու դեպքում էլ չարժի դրա վրով վախենալ
**(20:32:36) norayr: ես լրիվ այլ պատճառով եմ ցավ զգում
(20:32:45) ***: ի՞նչ պատճառով
(20:33:41) norayr: կորուստ
(20:33:48) norayr: կապ չունի դու ավելի լավին կգտնես
(20:33:51) norayr: թե ավելի վատին
(20:33:53) ***: ունի
(20:34:02) norayr: հենց էս մեկը էլ չկա
(20:34:04) norayr: հենց նա**
(20:34:07) ***: եթե կորցնեմ նիվաս, բայց վաղը ունենամ Ֆերարի, ուրեմն ես թքած ունեմ թե Նիվա եմ կորցրել
(20:34:08) norayr: ու իրա նմանը չկա
(20:34:13) ***: քանզի Նիվան կոմպրոմիս էր
(20:34:23) ***: ամեն ինչ ինչ ունեմ կոմպրոմիս է
(20:34:27) norayr: դրա համար նիվան մարդ չի
(20:34:33) ***: նույնն ա
(20:34:40) ***: քեթ ինչի ա թվում որ ուղեղդ տարբերում ա իրանց՞
(20:34:54) ***: երկուսն էլ մի բան են որ քեզ ուրախացնում են
(20:35:02) norayr: էդ քեզ ա թվում որ չի տարբերում
(20:35:06) norayr: ։Պ
(20:35:10) ***: իմը չի տարբերում :))
(20:36:04) norayr: նիվայի հետ շփվելիս դու կարաս իրան հաշվի չառնես, ու հաշվի չառնես նրան ցավում է թե չէ։
(20:36:16) ***: չես կարա
(20:36:18) norayr: դու կարաաս ունենաս նաեւ ֆերարի ու նիվադ չի նեղանա քեզնից
(20:36:29) ***: նիվայի հետ շփվելիս դու պիտի նենց անես որ իրան չցավա թե չէ ինքը էլ չի լինի ու քեզ չի ուրախացնի
(20:36:34) ***: պիտի յուղը փոխես
(20:37:11) ***: էդ քո ասածը նիվայի մանր առանձնահատկությունն ա․․․ ավելին, դու կարաս ունենալ սիրած աղջիկ որը էլի ազնվորեն իրան վատ չի զգա եթե դու ուրիշին էլ ունենաս
(20:37:14) ***: հետո՞ ինչ
(20:37:24) ***: մեկա դու իրանց սիրում ես որտեւ իրանք քեզ լավ են անում
(20:37:28) ***: ու եթե ինչ որ մեկը ավելի լավ անի
(20:37:34) ***: դու էդ ինչ որ մեկին կսիրես
(20:37:36) norayr: դու կարա՞ս աղջկադ ասես որ դու իրան վերաբերվում ես ոնց որ նիվային՞
(20:37:41) ***: սերը չափազանց ռացիոնալ ա
(20:37:45) norayr: իսկ նիվային կարաս ասես որ իրան վերաբերվում ես ոնց որ աղջկան։
(20:37:49) ***: ահա
(20:38:03) ***: պռոստը ես իրան ասում եմ որ վերաբերվում եմ որպես Ֆերարիի
(20:38:08) ***: էդ յուղ փոխելու պես բան ա
(20:38:10) ***: թե չէ կգնա
(20:38:27) ***: ստեղ կայֆը էն ա
(20:38:35) ***: որ ինքը կարա իսկականից ֆեռարի լինի
(20:38:36) ***: ու դու երջանիկ լինես
(20:38:46) ***: որտեւ ֆեռարին, բոզը, գժական ա
(20:38:52) ***: բայց միշտ իմանաս
(20:38:57) ***: որ երբ ֆեռարին որոշի գնալ
(20:39:01) ***: միշտ կա բուգածի վեյրոն
(20:39:20) norayr: որ ուրիշին կսիրեմ՝ տես իմ ասք հարաբերության մասինը
(20:39:21) ***: ու աղջիկների պարագայում, կես միլիոն դոլար չի 🙂
(20:40:07) norayr: քո ընթացիկ հարաբերությունը ինչքա՞ն է տեւում։ ոչ քիչ քան կես տարի չէ՞։ այդ ընթացքում քեզ ավելի լավ անողը չի՞ գտնվել։
(20:40:18) ***: ես չեմ փնտրել
(20:40:22) ***: էլի, երբ ես ունեմ ֆերարի ես չեմ փնտրում վեյրոն
(20:40:26) norayr: իսկ ինչի՞
(20:40:33) ***: որտեւ ֆերարին, բոզը, գժական ավտո ա
(20:40:44) ***: ու ինձ լրիվ դզում ա
(20:40:52) ***: ու ես ժամանակս փոխարեն ծախսում եմ
(20:40:58) ***: իմ կյանքում ավելի վատ որակի բաները փոխելու վրա
(20:41:04) ***: բայց երբ ինքը գնա
(20:41:14) ***: ստիպված կլինեմ այդ ուղղությամբ մտածել
(20:41:40) norayr: ուրիշ բաները երբ փոխես պրծնես լավացնես գնալու ես երկրորդ կռուգ՞
(20:41:46) ***: հա
(20:41:58) norayr: լավ
(20:42:01) ***: բայց երեւի չեմ հասցնի
(20:42:16) ***: նենց որ կարամ հանգիստ ամուսնանամ
(20:42:22) ***: շատ կուզեի անվերջ ապրել՜
(20:42:56) ***: ես չգիտեմ ինչքանով ա էս փիլիսոփայությունը ճիշտ, բայց չի ցավում
(20:42:59) norayr: քո ասածը կոչվում է կատեկսիս, ոչ թե սեր՝ http://psylib.org.ua/books/pekms01/txt20.htm
(20:43:37) ***: նոր ես կարծում եմ սեր չկա
(20:43:47) ***: կան բաներ որ մեզ ուրախացնում են
(20:44:07) ***: ու պրոստը որտեւ ինչ որ .ua կայքում գրած ա որ իմ զգացածը սեր չի
(20:44:19) ***: դա իմ համար որեւէ արժեք չի ներկայացնում
(20:44:44) ***: ոչ մեկ չի սիրում էն ինչ իրան դժբախտացնում ա
(20:44:50) ***: հետեւաբար բանական է սերը
(20:45:08) ***: հետեւաբար եթե նույնիսկ դա անվանենք կատեկսիս, մեկ ա դա միակ բանն ա որ ցանկացած էակ կարող ա զգալ
(20:45:22) ***: շունը չի սիրում մարդւոն ով իրան դժբախտացնում ա
(20:45:23) ***: ոչ էլ ձուկը
(20:45:26) ***: ոչ էլ մարդը
(20:47:44) ***: ես կարծում եմ երբեւէ գոյություն չի ունեցել մի տղա, որ սիրել ա մի աղջկա որովհետեւ էդ աղջիկը իրա կարծիքով «գեշ անասուն» ա ու ինքն էլ տանել չի կարողացել «գեշ անասուն» աղջիկներին
(20:47:55) ***: պարադոքս
(20:48:16) ***: ու հա, մենք բոլորս սիրւոմ ենք «որտեւ․․․»
(20:48:39) ***: թե չէ եթե էդ սերը գոնե մի քիչ իռացիոնալ լիներ, գոնե մի անգամ մի հոգի ջահել տղեքից կսիրահարվեր տատիկիս
(20:48:44) norayr: էդ մեկը ճիշտ ես ասում, որտեւը կա, ու ո՞վ է ասում որ սիրում ես գեշը։
(20:49:00) ***: դե եթե որտեւը կա
(20:49:05) ***: ուրեմն այն կարա լինի ավելի լավ
(20:49:32) ***: որտեւ [parameter] >= [requirement]
(20:50:03) ***: ու րեքուայրենմենթները կարան փոխվեն, բնականաբար
(20:51:57) norayr: ես մի տարի առաջ նման բաներ էի գրում։ հիմա ես տենց չեմ կարծում։ որովհետեւ մարդկանց համեմատել հնարավոր չէ։
(20:52:04) norayr: ամեն մեկը ունիկալ է։
(20:52:10) ***: հնարավոր ա
(20:52:10) norayr: դա չի նշանակում որ
(20:52:12) ***: ինչու չէ?
(20:52:18) norayr: պետք է լինել միասին երբ շատ վատ է
(20:53:11) ***: անկապություն
(20:53:13) ***: ինչու հնարավոր չի?
(20:53:38) norayr: որովհետեւ ամեն ինչ ինչ մարդը անում է ունի պատճառները։ ու դու միշտ չէ որ գիտես պատճառները։
(20:53:41) norayr: լավ ես չեմ հասկանում
(20:53:52) ***: հա բայց պատճառները քեզ ինչ?
(20:53:58) *****: ասենք ես ունեմ երեք պարամետր որ ինձ հետաքրքրում է
(20:54:07) ***: – գեղեցկություն
– սեքս
– ուղեղ
(20:54:08) norayr: եթե ընդամենը երեք**
(20:54:09) ***: չեմ կարա համեմատեմ?
(20:54:10) norayr: ապա օկ
(20:54:19) ***: թեկուզ 30
(20:55:11) norayr: ստեղ գիտես որն է
(20:55:54) norayr: երբ ասենք դու շուն ունես։ կամ երեխա։ բայց հարեւանի շունը ավելի լավն է էքստերյերով, կամ հարեւանի տղան ավելի լավ է սովորում, դու իրան մեկա չես սիրի նենց ոնց որ քո շանը/երեխուն։
(20:56:04) norayr: նույնը կնոջ հետ։
(20:56:15) ***: եսիմ իմ մոտ տենց չի
(20:56:18) ***: գուցե չգիտեմ ինչպես սիրել
(20:56:25) ***: բայց ես շանս կբրախեի
(20:56:34) ***: ինչիս է պետք շուն որ ինձ դուր չի գալիս
(20:57:05) norayr: ուրեմն կարաս երկու տարի շուն պահես ու հանես իրան դուրս գցես որովհետեւ րեքուայրեմենթներդ փոխվե՞լ են։
(20:57:11) ***: ահա
(20:57:12) ***: հանգիստ
(20:57:14) norayr: լավ
(20:57:17) norayr: ։Պ
(20:58:00) ***: դա կլիներ ասենք էն “սիրելիս, մենք արդեն իրարից մեծացել ենք, ավելի լավ կլիներ մեզ երկուսիս եթե որոշ ժամանակ իրար չտեսնենք” վիճակներով
(20:58:15) ***: դե բայց շան հետ հեշտ ա բան չի պատասխանի
(21:00:02) norayr: կարա՞մ առանց անունդ հանելու լցնեմ սա մատյան։
(21:00:04) norayr: շատ լավն է
(21:00:06) norayr: դեմ չե՞ս
(21:00:16) ***: դեմ եմ
(21:00:19) ***: ընկերուհիս կնեղանա
(21:01:02) norayr: ահ, էն որ կնեղանա, ու քեզ մեկ չէ, ուրեմն դու տուֆտել ես լրիվ։
(21:01:12) ***: ոնց?
(21:01:18) ***: ես չեմ ուզում կորցնել ֆերարիս
․․․
ու տենց
Մարդիկ առարկաների պես են։
Կան նրանք, ում կոտրվելուց, փշրվելուց աղմուկ է գալիս։
Իսկ կան նրանք, ում փշրվելուց չի լսվում։
Բայց դա չի նշանակում որ երկրորդները չեն կոտրվել, ու նրանց չի ցավացել։
Ուժեղ մարդկանց ավելի բարդ է։ (ես բնավ ուժեղ մարդ չեմ)
Նրանց ասում են այն, ինչ չեն ասում թույլերին։
Բոլոր մարդիկ նույն ձեւ են զգում ցավը, պարզապես տարբեր կերպ են արտահայտում այն։
«Աղմկողների», օրինակ նրանց, ով արցունքներով է արտահայտում ցավը, հանդեպ աշխարհը ավելի մեղմ է։
Մյուս կողմից նրանց չեն ասում ամբողջ ճշմարտությունը, ու հաճախ խաբում են։ Այսինքն նրանց հանդեպ աշխարհը բավական անկեղծ չէ։
Իսկ երկրորդները, գուցե կոփված են արդեն, ու ավելի սովոր են տանել ճշմարտությունը։ Ու նրանք ավելի մոտիկ են սիրել իմանալու, ցավը տանելու, ու այլ մարդկանց ընդունելու, ոնց նրանք կան։
ու տենց
ՀԳ․ ուզում եմ ինձ ուժեղ մարդու տեղ դնեն, չնայած ես չեմ։
ուզում եմ ճշմարտությունը իմանալ։ միշտ աշխատում եմ չաղմկել, կամ աղմկել մենակով։ միշտ չի ստացվում, բայց ստացվում է։
Լուսանկարչության մեջ ամենաբարդ իրականացվող խնդիրներից ես համարում եմ համբույրը։
Գրկվել լուսանկարելը ավելի հեշտ է, համբույրներ՝ անհամեմատ բարդ։
Համբույրը պետք է շատ անկեղծ լինի։ Այն շատ ավելի բարդ է կեղծել։ Կեղծը շատ ավելի հեշտ է նկատվում, ոնց որ մեր ուղեղը պրոշիվկա արված է համբույր ինտերպրետացնելու։
Հիշեցի, որ մարմնավաճառները չեն համբուրվում շրթունքներով։ (կլիենտների հետ, բնականաբար)
Մեկ էլ ասեմ, որ ինքս շատ ավելի շատ եմ սիրում իսկական լուսանկարներ։
Բռնացրած։ Կյանքից։ Որովհետեւ գիտեմ, որ այդպես եղել է ուրեմն։ Փաստ է։
Չէ, երբ լուսանկարիչը մտածել ու իրականացրել է՝ ես դա հասկանում եմ։
Դա լավ է։ Բայց անհամեմատ շատ եմ հավանում բռնացրած լուսանկարները, որովհետեւ ավելի եմ գնահատում իրականը, չհորիվնածը։
Ուզում եմ ցույց տալ երկու համբույրով լուսանկար։
Սա Ռոբեր Դուանոյի համբույրն է։
Անգլերեն վիքիյում այդ լուսանկարի մասին նույնիսկ առանձին բաժին կա։
Դա Դուանոյի ամենաճանաչվող լուսանկարն է։ Դարձել է դասական նկար, ֆոտոիկոնա։ Համարվում է երիտասարդ սիրո խորհրդանիշ։
Ինձ միշտ դուր չէր գալիս։ Չէի կարող բացատրել ինչու։
Իմ պատին կախված չէր եղել։ ։Պ
Հետո իմացա որ լիքը զույգ իրան դիմում էին, հայտնում որ ճանաչել են իրանք իրանց այդ լուսանկարի մեջ ու պահանջում փող։
Այդ ժամանակ նա խոստովանեց, ու ապացուցեց դատարանում, որ լուսանկարը բռնացրած չէ, այլ մաքուր պոստանովկա է։ Նա նույնիսկ վճարել է մոդելներին։
Մոդելները իրոք զույգ էին, իրենց ասելով այն ժամանակ անընդմեջ համբուրվում էին, սակայն չձգեցին հարաբերությունը ինը ամսուց երկար։
Ուրեմն պատահական չէ որ չեմ հավանել՝ զգու՛մ էի որ պոստանովկա է, չնայած փնթի կադրին, կիսված մարդկանց։
Լուսանկարը դարձավ հայտնի ստեղծումից մոտ երեսուն տարի անց, ութսունականներին, սկսվեց տպվել ինչի վրա ասես՝ օրացույցների, մարկաների, մայկա-տռուսիկների, վարագույրերի ու սպիտակեղենի վրա։
Ու ինքը Դուանոն դիպուկ ասել է իր իսկ նկարի մասին՝ «սա մակերեսայիին լուսանկար է, ադպիսի լուսանկարները վաճառվում են թեթեւ, ինչպես էժան մարմնավաճառները»։
Մյուս նկարը, որ ուզում եմ ցույց տալ, դա իհարկէ առասպելական համբույրն է հաղթանակի օրը։ Ու կրկին չեմ հավանում։
Այսինքն ես նկատել եմ որ համբույրը կեղծ է։
Ահա թե ինչ է գրում այդ լուսանկարի մասին հեղինակը՝
«Թայմս Սքվերում Հաղթանակի օրը ես տեսա նավաստի, ով վազում էր փողոցով, ու բռնում եւ գրկում յուրաքանչյուր պատահած կին։ Կապ չուներ ով է՝ տատիկ, մարմնեղ, նիհար, թե պառավ։ Ես վազում էի իր առջեւից իմ Լեյկայով ու շրջվում էի, ուսի վրայից նայելով, բայց ոչ մի պատկեր չտեսա, որ կհավանեի։ Հետո հանկարծակի, մի ակնթարթում ես նկատեցի ինչ որ սպիտակ բան է բռնվել։ Պտտվեցի ու կտացրեցի այն պահին երբ նավաստին համբուրեց դայակին։ Վերցրի ուղիղ չորս լուսանկար։ Դրանք արված էին մի քանի վայրկյանի ընթացքում։ Միայն մեկն է ստացվել բալանսի առումով։ Մնացածների վրա շեշտը սխալ է՝ նավաստին կամ շատ փոքր է կամ շատ բոյով»
Ու ես հիմա գիտեմ ինչի այդ լուսանկարը ինձ դուր չի գալիս։ Ճիշտ է, այս մեկը պոստանովկա չէ, բայց եւ իրական համբույր էլ չէ։
Ու իհարկե սիրո մասին չէ։
Ահա
ու տենց
ահա դիսքլեյմեր․ բոլոր զուգադիպությունները կամ պատահական են, կամ այն պատճառով են, որ ստեղից այնտեղից հավաքած կերպարների ու պատմությունների մասեր կան։ պատմությունը հորինված է։
Մի Քաղաքում իրա համար ապրում էր մի Տղա։
Ապրում էր, հանդիպում էր Ընկերների հետ, խաղում էր, խմում էր, աղջիկ մաղջիկ էր կպցնում, ֆլիրտում, սովորում էր, ինտերնետվում էր, մի խոսքով՝ ինչպես Բոլորը։
Ու բնականաբար, ինչպես եւ Բոլորը նա երազում էր Հարաբերության մասին։ Ոչ թե ինչ որ անկապ հարաբերության, այլ Իսկական Ճշմարիտ Հարաբերության մասին։ Մնում էր միայն գտնել Աղջիկ։
Ու մի օր, երբ Քաղաքի տոն էր, ու Բոլորը հավաքվել էին Քաղաքի կենտրոնում, որ մասնակցեն տոնական միջոցառումներին, նա տեսավ Աղջկան։ Տղան ու Աղջիկը ծանոթացան, ու Տղան սիրահարվեց։
Սկզբից նա սիրահարված էր հեռվից հեռու։ Պատմում էր Ընկերներին, ում հետ խաղում ու խմում էր, ինչ Աղջիկ է տեսել, ինչքան է սիրահարված, բարձրաձայն երեւակայում էր։
Իսկ մի Գեղեցիկ Օր Աղջիկը գտավ նրան, քանի որ ինքն էլ էր ուզում սիրահարվել, ու ինքն էլ էր ուզում Հարաբերություն։
Նրանք շատ երջանիկ էին որոշ ժամանակ։ Բռնում էին ձեռքերը, համբուրվում էին։ Մի խոսքով, սիրում միրում էին իրար։
Ու այդ Հարաբերությունը թվում էր նրանց շատ հավես։
Տղայի Ընկերները կանչում էին նրան խմելու ու խաղալու, նեղանում էին երբ չէր գալիս, ու Տղան էլ էր կարոտում Ընկերներին, միասին խմելուն, ու նույնիսկ աղջիկ մաղջիկ կպցնելուն։
Երբ նա հերթական անգամ ժամանակ անց կացրեց իր ընկերների, ու ոչ Աղջկա հետ, Աղջիկը ասաց։
– Երբ դու անում ես Սենց, ինձ Ցավում է Նենց։
– Հմ – ասաց Տղան։
Նա մտածում էր, որ Հարաբերությունը Ուրախ ու Հավես Բան է, առանց Ցավի, Վեճերի ու Սահմանափակումների։
Իսկ հիմա պարզվեց որ նա պետք է որոշ բաներ չանի, որովհետեւ Աղջկան ցավում է։
– Դա քո զգացմունքն է – ասաց Տղան։ Ես ի՞նչ կապ ունեմ զգացմունքներիդ հետ։
Մինչդեռ Աղջկա վրա նեղանում էին ընկերուհիները։ Բացի դրանից, Աղջիկը կարոտում էր այն ժամանակը, երբ տղա մղաները նրան կապում էին։
Այժմ մի մասը գիտեին, որ նա Տղայի հետ է, ու այլեւս չէին կապում։ Իսկ մի մասը չէր կապում, որովհետեւ Աղջիկը ազատ ժամանակը Տղայի հետ էր անց կացնում։
– Ես հավատարիմ Աղջիկ եմ – ասաց Աղջիկը ինքն իրեն։ Ես ընդամենը ուզում եմ մի փոքր ուշադրություն – բացատրեց նա հայելապատկերմանը։ Ու ծանոթացավ մի տղայի հետ, հետո այլ տղայի, ու էլի այլ տղայի հետ։ Նրան հավես էր, ու նա մտածում էր, որ դա Կասկածի տակ չի դնում իրենց Հարաբերությունը, նույնիսկ պատմում էր Տղային ինչ Լավ Նոր Ընկեր ունի։
Մինչեւ մի Սառը Օր Տղան չասաց․
– Երբ դու անում ես Սենց, ինձ Ցացում է Նենց։
– Իսկ երբ դու էիր անում Սենց, գիտես ինձ չի՞ ցավացել Նենց։ – պատասխանեց Աղջիկը։
Այնպես նրանք ժամանակ առ ժամանակ վիճաբանում էին, նույնիսկ որոշ ժամանակ չէին հանդիպում, հետո տեսնում էին իրար, հալվում, գրկվում, ու մոռանում։
Զուգահեռաբար, երկուսն էլ ավելի ակտիվ էին տղա մղա, կամ աղջիկ մաղջիկ կպցնում։ Վերջինն էրն էլ ակտիվացել էին, նրանք միշտ զգում են, երբ Հարաբերությունը թուլանում է, ու հավաքվում են անգղների պես, պտտվում Հարաբերության շուրջ, այն հույսով, որ նա կսպառվի, ու նրանք կհամտեսեն փտած Հարաբերության կտորները։
Ու վերջապես, մի Անձրեւոտ Օր, Տղան ու Աղջիկը այնքան են հոգնել այդ Վեճերից, որ բաժանվեցին։
Նրանք պարզեցին, որ Հարաբերությունը այնքան էլ Անհոգ ու Ուրախ չէ, բերում է Սահմանափակումներ, ու Ցավ։
– Ոչինչ – մտածեց Տղան։ – Դա նրանից է, որ ես սկզբից չհասկացա, որ Աղջիկը իրականում Սխալ Աղջիկ է։ Ու ի վերջո, նա այնքան էլ գեղեցիկ ու խելացի չէ – ասաց ինքն իրեն Տղան։
Ու քանի որ Ցավը չէր անցել, նա գնաց Թերափեւթի մոտ։
– Ի՞նչ ես դու զգում – հարցրեց Թերափեւթը։
– Ես չեմ զգում – ասաց Տղան։ – Ես տրամաբանում եմ։
– Բայց Ցավ զգու՞մ ես – հարցրեց Թերափեւթը։
– Ահա, զգում եմ – դարդոտվեց Տղան։ – Ոնց որ Դատարկ Տեղ լինի, ու այդ դատարկության մեջ Սառը Օդ է փչում։
– Իսկ ի՞նչ պետք է անել, որ չփչի։ – հետաքրքրվեց Թերափեւթը։
– Այո, գտա՛ – ասաց Տղան ուրախացած։ Ես կփակեմ դատարկությունը կպցնեով այլ, Իսկական Աղջիկ։
– Իսկ ո՞րն է Իսկական Աղջիկը – ուզում էր հարցնել թերափեւթը, բայց Տղան արդեն գնացել էր։
– Դրսից անցք փակելը չի օգնի, եթե ներսն է փչում – ցածր շշնջաց իր քթի տակ Թերափեւթը, չնայած գիտեր, որ Տղան նրան արդեն չի լսի։ Թերափեւթը իրավունք չուներ Խելացի Խորհուրդներ տալ, կարող էր միայն Կարեւոր Հարցեր հնչեցնել։ Իր Գործի Բնույնթ էր այդպիսին։
Իսկ Տղան իրականում Հիմար Տղա չէր։ Նա սովոր էր Գիտական Մոտեցումներին, ու կազմեց Հեռանկարային Աղջիկների ցանկ։ Ցանկի միջի Հեռանկարային Աղջիկներին նա սկսեց գնահատել ըստ Գեղեցկության, Խելքի, Սրամտության, եւ այլ Կարեւոր Հատկանիշների։ Հետաքրքրության համար, նա համեմատեց նաեւ իր խափանված Հարաբերության Աղջկան։ Աղջիկը զիջեց Հեռանկարային Աղջիկներին բոլոր կետերով։
– Ուրեմն, ես ճիշտ եմ անում – մտածեց Տղան ու անցավ գործի։
Տղան տգեղ չէր, նա հավաքեց իր ամբողջ Կամքը, միացրեց Հմայքը, ցույց տվեց իր Ժպիտը, ու նրան բարդ չեղավ կապել Քաղաքի Ամենագեղեցիկ Աղջկան։
Որոշ ժամանակ անց, նա զգաց, որ չնայած Ամենագեղեցիկ Աղջիկը իրոք Քաղաքի ամենա գեղեցիկ աղջիկն է, նրան միեւնույն է ավելի շատ է դուր գալիս իր Աղջիկը։ Ու Տղան կարոտեց Աղջկան, ու տխրեց։
Բացի այդ, Ամենա Գեղեցիկ Աղջիկը մի տեսակ խելացի չէր, ու Տղան որոշեց որ հիմա նա կկապի Քաղաքի Ամենախելացի Աղջկան։
Դա շատ ավելի բարդ էր, քան նախորդ դեպքում, բայց Տղան կրկին հավաքեց իր ամբողջ Կամքը, ցուցադրեց Խելքը, Հետաքրքրվածությունը, Ուշադրությունը, ու ամիսներ անց, երբ Տղան արդեն հուսահատվելու եզրին էր, եւ կորցրեց գրեթե ամբողջ Կամքը, նրան վերջապես հաջողվեց կպցնել Ամենախելացի Աղջկան։
Որոշ ժամանակ անց Տղան հասկացավ, որ չնայած Ամենախելացի Աղջիկը իրոք ամենա խելացին է, սակայն նրան ավելի հետաքրքիր էր իր Աղջկա հետ։
Ու Տղան շատ տխրեց։ Նա մտածեց, որ գուցե նրան պետք է Քաղաքի Ամենաուրախ Աղջիկը, որ նրան պաշտպանի Տխրությունից։
Տղայի մոտ գրեթե չէր մնացել աղջիկ կպցնելու Կամք, բայց Ամենաուրախ Աղջիկը նկատեց, որ Տղան իրականում Տխուր է, ու քանի որ նա բնավ ամենա խելացի աղջիկը չէր, տրվեց Տղային։
Այս անգամ Տղան հասկացավ, որ չնայած դա իսկապես Քաղաքի Ամենաուրախ Աղջիկն էր, նրան ավելի հավես էր իր Աղջկա հետ։
Նա որոշեց վերադառնալ, ու տեսնել, ինչպես են իր Աղջկա գործերը։
Այդ ժամանակ իր Աղջիկը արդեն Այլ Տղա էր գտել, իր Նոր Ընկերների շարքից, քանի որ ում հետ շատ ես շփվում, նա էլ սկսում է դուրդ գալ։
Տղան շատ ավելի տխրեց, ու սկսեց մտածել։
Նա հասկացավ, որ չնայած Հարաբերությունը բերել էր Սահմանափակումներ ու Ցավ, նա միեւնույն է ավելի լավ էր իրեն զգում այդ Հարաբերության ժամանակ։
Իսկ հիմա նա զգում էր Դատարկություն, որը չհաջողվեց լցնել նույնիսկ Ամենախելացի, Ամենագեղեցիկ ու Ամենաուրախ Աղջկա միջոցով։
Ապա տղան փորձեց լցնել դատարկությունը Ընկերների հետ։ Նա խմում էր, հեղուկը կարճ ժամանակով լցնում էր դատարկությունը, ու քիչ անց հոսում, ու թողնում դատարկ տարածք, ուր կրկին փչում էր։
Այդ ժամանակ Տղան հիշեց, որ սիրում է գրել։ Նա միշտ էլ գրում էր այն մասին, ինչ իմանում էր՝ Զգացմունքների մասին, Մտքերի մասին, Սիրահարվածության մասին, Սահմանափակումների ու Ցավի մասին, Ջերմության մասին, Սեքսի մասին, Տղաների մասին, Աղջիկների մասին։
Ու նա հասկացավ, որ նրան ամենաշատը դուր է գալիս գրելն ու կարդալը, սկսեց Շատ Շատ Շատ Գրել, ու Շատ Շատ Շատ Կարդալ։
Հետո նա նկատեց, որ Զգացմունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին իր գրածը նրան արդեն այնքան էլ դուր չի գալիս։
Ու ինչքան շատ էր նա կարդում, այնքան քիչ էր հավանում իր իսկ տեքստերը։
Տղան սկսեց ավելի շատ աշխատել, գրում, ջնջում էր, կարդում Ընկերներին, ովքեր միշտ հավանում էին իր գրածները, հետո պատռում թղթերը, նորից գրում, ու միեւնույն է չէր հավանում։
Իսկ մի օր նա գիտակցեց, որ նրան շատ ավելի հեշտ կլիներ գրել, եթե նա լիներ Աղջկա հետ Հարաբերության մեջ, թեկուզ Սահմանափակումներով ու Ցավով։
Ու նա հասկացավ ինչն էր պակասում, երբ նա գրում էր Զգացնունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին։ Ու նա գրեց այն մասին, ինչը պակասում էր եւ նրան, եւ տեքստերին՝ Հարաբերության մասին։
Նա չէր էլ նկատել, որ իր մոտ այլեւս չի փչում, որովհետեւ նա լցրել էր Դատարկությունը նրան իրոք Շատ Հետաքրքիր Զբաղմունքով։
Իսկ հետո մի Հասարակ Օր նա հանդիպեց իր Աղջկան։ Աղջիկը հոգնել էր Այլ Տղայից, ու մենակ էր։
Իսկ Տղան զգաց, որ չնայած Աղջիկը բնավ ամենագեղեցիկը չէ, նա միեւնույնն է նրան բոլորից շատ է դուր գալիս, չնայած ամենախելացին չէ, նրա հետ միեւնույնն է ավելի հետաքրքիր է, ու չնայած ամենաուրախը չէ, նրա հետ ավելի հավես է, որովհետեւ նա Իր Աղջիկն է։ Տղան ուզում էր կրկին կապել աղջկան, բայց զգաց որ սպառված է, էլ չունի ոչ մեկին կպցնելու ոչ Ուժ ոչ Կամք։
Բայց Աղջկան պետք չէր որ նրան կապեն, նա շատ էր կարոտել Իր Տղային։
Նա լրիվ փոխվել էր, չնայած նույն Աղջիկն էր։
Տղան էլ էր փոխվել, չնայած նա նույն Տղան էր։
Նրանք հուզվեցին, բռնեցին ձեռքերը, համբուրվեցին, գրկվեցին, ու ամեն ինչ լրիվ այլ կերպ էր, քան առաջ, դա լրիվ այլ, բայց նույն Հարաբերությունն էր։
Տղան ու Աղջիկը արդեն գիտեին, որ նրանց բարդ է լինելու, ու որ գալու են Ցավը, Վեճերը, ու Սահմանափակումները։
Նրանք արդեն գիտեին, որ Հարաբերությունը հեշտ չէ, միայն Ուրախություն չէ, ու որ այն պահպանելը պահանջում է Համբերություն։
Այնպես չէ, որ նրանք էլ չէին հանդիպում Ընկերների հետ, բայց հանգիստ էին, քանի որ լավ գիտակցում էին որ ոչ Վեճերը, ոչ Սահմանափակումները, ու ոչ էլ Ցավը, այլեւս չեն դնի Կասկածի տակ իրենց Հարաբերությունը։
ու տենց
խորհուրդ հարցնելը այն պատճառով է անիմաստ, որ եթե նույնիսկ խորհրդին հետեւես, դա մեկ է քո որոշումը չէ
կարելի է զրուցել ինքդ քո կարծիքը գտնելու համար։ բայց դա պարզապես ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ զրուցելիս սովորաբար չի ստացվում։
դեռ ուզո՞ւմ եք զրուցել այդ մասին։
ու տենց
խորհուրդ հարցնելը այն պատճառով է անիմաստ, որ եթե նույնիսկ խորհրդին հետեւես, դա մեկ է քո որոշումը չէ
կարելի է զրուցել ինքդ քո կարծիքը գտնելու համար։ բայց դա պարզապես ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ զրուցելիս սովորաբար չի ստացվում։
դեռ ուզո՞ւմ եք զրուցել այդ մասին։
ու տենց
դոկտոր Նոբոդին այն պատճառով էր դարձել ոչ մեկ, որովհետեւ այն ժամանակ, երբ պետք էր որոշել – չէր որոշել, չէր ընտրել։
Ու հեքիաթներում է տենց, պետք է ընտրել, ձիուն կորցնել թե չկորցնել, անվերջ կանգնել չի լինի։
Կամ լինել թե չլինել։
Համակարգչային խաղերում դա նույնիսկ ավելի լավ է արտահայտված։ Թե չընտրես այս պահին, այս մի քանի վայրկյանում, ուրեմն վերջ, կերան/սպանեցին/ընկար։
Ու եթե նույնիսկ պաուզան չի օգնում քեզ, ապա դու չկաս էլ խաղում/կյանքում։
Նույնիսկ եթե չորոոշես ու կենդանի մնաս, հետո արդեն դա էլ քո խաղը չէ։ Դա անկապ խաղ է։ Դու չկաս մեջը։
Երբ որոշում չես կարողանում ընդունել, դրանից հետո ինչ լինում է, էլ քո կյանքը չէ, դու կորցրել ես անձդ, ինքդ քեզ, ու էլ չկաս։
ու տենց
Այնքան եմ խփել այս ուղղությամբ, թող մի հատ էլ լինի։
Սիրահարվածրությունից սուրոգատ ու վիրտուալ բան բարդ է պատկերացնել։
Այն լրիվ կապ չունի իր օբյեկտի հետ։
Դա լրիվ չիմանալ է, ու երեւակայել է։
Ու սիրո հետ կապ չունի։
Ու իրականության հետ ոչ մի կապ չունի։ Կապ ունի միայն քո հետ։
Այսինքն, սիրահարվելը, դա affair է(ռոման, արարք) ինքդ քեզ հետ։
Հոգեւոր, այս դեպքում։ Հոգեւոր ինքնաբավարման սրընթաց գործընթաց։
ու տենց
մոտ կես ժամ առաջ «Վոլգա Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին և փորձել է ներս մտնել: Ինչպես ավտոմեքենան, այնպես էլ նստավայրի դարպասը վնասված են:
Ավտոմեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է:
Այժմ նախագահի նստավայրը շրջապատված է ոստիկաններով, ովքեր թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել:
Իսկ այդ ամենը ինչի՞ց է։
Ինչի՞ց է որ Նեո Նայիրի Հունանյանները, կամ անկապ մարդիկ դարպասներին հարվածո՞ւմ։ Որովհետեւ հարմար տեղ է։ Լավ է իր մոտ «Վոլգա» էր, բա որ մեկը «Բելառուս» տրակտորով գա՞։
Ապա ի՞նչ ենք անելու մենք առանց նախագահ, ո՞ւմ ենք ընտրելու հաջորդ անգամ։
Այնպես որ ես միշտ ասում էի, որ նստավայրը լավ տեղ չէ։
Այսինքն լավ տեղ է, մետրոյի, այգու մոտ։
Բայց ո՞վ նախագահին կթողնի նա մետրո գնա նստի։
Ու դա անկապ է, մի կողմից մետրոն տանդ կողքն է, մյուս կողմից չես օգտվում։ Դո՞ւք ի՞նչ կլինեիք։
Այնպես որ, նախագահականը պետք է տեղափոխել ավելի ապահով տեղ, աչքից, շառից, փորձանքից հեռու։
Իսկ այս շենքը քանդել, կառուցել էլիտար բարձրահարկ, մետրոն ու այգին որ կողքն են, գինը ավելի բարձր կլինի։ Նաեւ կարելի է գրել՝ այստեղ ապրում եւ գործում էին․․ ու վեհերի ցանկը։
Եթե ոչ շենք ապա աշտարակ։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի նման։ Ու վերեւի հարկում լինեն փողով երկդիտակներ, որ ուղղված են այգու կողմ։ Հետո մարդիկ որ այգում համբորւվել են, հետո կռվել են, սիրահարվածության երրորդ ստադիայի ժամանակ կգնան այն շենքի կտրուին կհանդիպեն։ Իսկ եթե չհանդիպեն, շենքը բարձր է, էլի կիրառելի է։
ու տենց
քանի որ այս խոսակցությունը դեռ շարունակվում է, մի հատ էլ ավելացնեմ։
Կարծում եմ, որ գլոբալացումը անհնար է։ Դատապարտված է։
Նույնիսկ եթե լինի մեկ լեզու, ապա միեւնույն է կլինեն տարբեր դիալեկտներ։
Միեւնույն է տարբեր տեղանքներում ապրող մարդիկ տարբեր են լինելու իրենց մշակութային շերտով․ ծովի մոտ ապրողները սարերում ապրողների պես չեն լինի, հյուսիսում ապրողները հարավում ապրողներից կտարբերվեն։
Ինտերնետը թույլ կտա տարբեր մարդկանց ազատ շփվել ու զարգացնել ընդհանուր գիտելիքները, գիտությունը, իմանալով ու ընդունելով այդ տարբերությունները։
Նույնիսկ CS ոլորտում, մարդիկ տարբեր են, տարբեր են մտածում, ու տարբեր գաղափարներով լեզուներ ու տեքնոլոգիաներ ստեղծում։
Ու ֆունկցիոնալշիկները իմպերատիվշիկներին չեն հասկանում, ու հակառակը։ Բայց երկուսն էլ իրար տվել են հետաքրքիր քոնսեփթներ, ռեկուրսիա, իմմութաբիլիթի, աղբի հավաքում մի կողմից, ակտիվ օբյեկտներ, մոդուլներ, պայմաններ, ցիկլեր, սթեյթմենթս՝ մյուս։
Ու այդ տարբերությունները լավ են, պարզ օրինակ՝ սեւերը չլինեին, ջազ չէր լինի։ Տարբերություններն են հետաքրքիր, ոչ թե մի տեսակ լինելը։
Ու նույնիսկ անձնական հարաբերություններում։ Մի անգամ ինձ ասել է մի տղա՝ «ինձ բարդ է իր հետ, նա լրիվ տարբեր է» ու ես զարմացա, ասացի՝ «բայց դա հիանալի է, լիքը նոր բան ես իմանում, սովորում, հետաքրքիր է»։ Ու այդ հարաբերությունները իհարկե անհնար են խիստ տարբեր արժեքների դեպքում, բայց մարդկությունը ձեւավորել է եւ բոլորի համար ընդունելի արժեքների բազմություն, եւ բազմություններ, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Առաջինների շնորհիվ մենք կարող ենք իրար հետ նորմալ գոյատեւել մեկ մոլորակի վրա, երկրորդների շնորհիվ՝ պաշտպանել, պահպանել ու զարգացնել ինքնությունը ու ուրույն մշակույթը, ու տարբերվելով հարստացնել ընդհանուրը։
Մեկ էլ մեջբերեմ Հրանտ Մաթեւոսյանին՝
– Բայց ժողովուրդների ինքնուրույնության մշտական ձգտումը և աշխարհի գլոբալացման այսօրվա ձգտումը հակասում են միմյանց: Սպասվո՞ւմ է բախում:
– Անիմաստ ու կործանարար բախում: Գլոբալացումը դատապարտված է պարտության, ինչպես քրիստոնեությունը կամ մուսուլմանականությունը: Իշխում էին ամբողջ աշխարհում, տանում էին դեպի միասնական Աստված ու միասնական գաղափար, բայց ամեն ազգ ստեղծեց իր կրոնը ու իր Քրիստոսին: Միշտ էլ եղել են գլոբալացման այս ու այն տեսակները, և միշտ էլ ժողովուրդները կարողացել են համաշխարհային գաղափարները վերածել սեփականի:
– Քրիստոնեական գլոբալացումը տվեց ոչ ավել, ոչ պակաս Քրիստոս՝ ինչ-որ ազգային հատկանիշներ խլելով: Իսկ այսօրվա գլոբալացումը պարզապես խլում է ազգայինը և ի՞նչ է տալիս փոխարենը: Քաղաքակրթությո՞ւն:
– Այսինքն տվեց Քրիստոս ու խլեց Աստղիկին ու մյուս հին աստվածներին: Հիմա, միավորելով քաղաքական ու տնտեսական գործընթացները, ունեն մեծ ու լուսավոր ձգտում՝ բացառել պատե-րազմները, ազգամիջյան բախումները, սահմանները: Մյուս կողմից՝ պահպանվում են մեկ միասնական գմբեթի տակ ինքնարտահայտվելու ժողովուրդների հավիտենական ձգտումները, սեփական մշակույթ, սեփական լեզու ունենալու ձգտումները: Այնպես որ՝ կարողացանք, փառք Աստծո: Չկարողացանք՝ չկարողացանք: Բայց մենք պիտի կասկածենք, որ գլոբալացումն ամեն ինչ է ու հայի, չուկչիի, էլի ինչ-որ մեկի հարցերին կարող է պատասխաններ տալ: …Պարզվում է, օրինակ, Իսպանիայում հինգ լեզվով գրականություն է ստեղծվում՝ մենք գիտեինք մեկ-միասնական Իսպանիա, իսկ այնտեղ հինգ լեզուներ կան: Նրանք չեն կորցրել իրենց ինքնատիպությունը:
ու տենց
չեմ հասկանում երբ
֊ այնպիսի որակով բան ոնց որ ֆոտո ժապավեն, տեղադրում են այնպիսի անվորակ բանի մեջ ոնց որ հոլգան, ու նկարում են պլաստիկ լինզայի միջով։
֊ ասում են ժապավենով նկարելը այնքան բարդ է, պետք է լիքը բան սովորել, ու փոխարենը սովորել երեք հիմնական քոնսեփթ լուսավորության մասին, անցնում են իրենց խցիկների բարդ մենյուները սովորելուն։
ու տենց
ա – կորուստ զգալուն խանգարելը անիմաստ է։ հնարավոր չէ։
դիմադրությունը անիմաստ է
բ – ցավը ստիպում է ընդունել սխալ որոշումներ։ ցավի վախը նույնպես։
– ինչի՞ – որովհետեւ ցավում է – փաստարկ չէ։
Այլ փաստարկ է պետք, ավելի համոզիչ։ Իրական։ Եթե կա։
ու տենց
այս խոսակցության մասին ուզում էի ասել, որ եթե մենք նայեինք պարզապես կապիտալի տեսանկյունից, ապա կստացվի որ
կան մարդիկ որ ունեն պահանջարկ սարքերի որ ապահովում են հայերենը։
Ես անձամբ շատ մարդ գիտեմ ով ձեռք է բերել հտց անդրոիդներ ու նրանց մտքով էլ չի անցել ձեռք բերելու պահին որ հետո դրանցով չեն կարողանա հայերեն կարդալ։ Ու շատ մանթո էին։
Այսինքն նրանց համար այդպիսի առեւտուրը որի արդյունքում նրանք բավականին շատ փող են տվել մի ինտերնետ սարքին, որը չի ծածկում իրենց պահանջները նման է խարդախության։
Կարելի է ասել որ իրենք են մեղավոր, որ նախօրոք չեն հետաքրքրվել։
Կարելի է այդ պատասխանատվությունը գցել պետության վրա, ինչպես փորձում էր Ալիկը։
Եթե ելնենք այն մտքից որ մարդկանց մեծ մասը առանձնապես տեխնիկայից ու տեխնիկայի հնարավորություններից չի հասկանում, ու չի հասկանում ինչ է ձեռք բերում, ապա գուցե պետությունը կամ սպառողների պաշտպանության միությունը պետք է խառնվեր։
Պետությունը պետք է խառնվեր որովհետեւ ՀՀ-ն ազգային պետություն է, եւ որովհետեւ սպառողների մեծ մասի համար դա կարեւոր է։
Ու այստեղ ծագում է այլ հարց։
Եթե սպառողների մեծ մասին իրոք դա շատ կարեւոր լիներ ինչպես Ալիկին, օրինակ, ապա նրանք կբոյկոտեին, չեին ձեռք բերի այսպիսի սարքեր, որ հայերեն չեն ապահովում։
Իսկ քանի որ այդ սպառողները միայն ձեւական են կոչվում ազգային պետության քաղաքացիներ, իսկ իրականում պարզապես նախկին իմպերիայի գավառի բնակիչներ են իրենց զգում, ապա զարմանալի չէ որ լոկալիզացված նոկիա ձեռք բերելիս ասում են «հանկարծ հայերեն ինտերֆեյս չդնես ապե, թող ռուսերեն»։ Այդպես էլ պետք է լինի։
Այսինքն էթնոսը իրեն ազգ չի զգում։
Հետո էլ զարմանում ենք որ այնքան էլ անկախ չենք ընդհանորւ առմամբ։
ու տենց
Այնպես է լինում, որ մարդիկ իմ տեքստերը կարդալիս, ոնց որ խմբային լուսանկար զննեն։
Ու իրենց են փնտրում։
Ու մեկ էլ կգտնեն, կասեն՝
– աաաաա, էս իմ քիթն է։
– իսկ սա իմ շորի կտորը։
Ու սկսում իրենց թագել, ընթացքում վրդոհվելով, թե բա էս ինչի՞ մենք լավ չենք դուրս եկել։
Որովհետեւ ձեզ չեմ նկարագրել, պարզ չէ՞։
Էդ լուսանկարը ձեր մասին չէր։
Իսկ այն ձեր քթերն ու կտորներն որ կադրի մեջ երեւում են, հա, իմ կողմից այդպես են երեւում։ Դե սպանեք ինձ։ Ես տենց եմ ընկալում։ Ու իմ ընկալման իրավունքն ունեմ։
Ընդ որում տենց ընկալելով ձեզ վատ չեմ վերաբերվում։ ։Պ Փոխել չեմ ուզում։ Իսկ ձեր «նեղանալը» լրացուցիր մեղքի զգացում է պահանջում, ու իմ փոխվելը։
Իսկ եթե մտքովս անցներ հենց ձեզ լոսանկարագրել, կամ ձեր «մարմնի» հատվածները իմ հայացքով, ձեռքեր, մատներ, շուրթեր, իսկ հետո օնլայն թագ անել – այ այդ ժամանակ երբ ասեիք՝ պրիշիկս երեւում է, էդ ֆոտոն ինչի՞ ես օնլայն գցել, դոդոոշոփեիր, թաքցնե՛իր – ես դեռ պարզապես կհասկսանայի ինչի մասին է խոսքը։ Իսկ սենց պարզապես չեմ հասկանում։
Ես ձեր պրիշիկը իմ լուսանկարի վրա չեմ տեսնում։ Դուք եք գտել։ Գուցե դուք ավելի լա՞վ գիտեք, այն կա թե չէ։
ու տենց
Ես գրում էի որ չեմ կարողանում կարեկցել ֆիլմերի հերոսներին, երբ համարում եմ որ սաղ իրենց խելքից է։
Մի քիչ փոխվել է ընկալումս։ Չեմ կարողանում կարեկցել, երբ տեսնում եմ, որ այն «մարդկայինը» որ ցույց են տալիս, ինչ որ տարբեր անկապ բաների մասին է, որով հեշտ փոխարինելի է․․․
Ու ես ենթադրում եմ, որ մենք բոլորս էլ նենց քաքի մեջ ենք, որովհետեւ գրքերում, ֆիլմերում, այո, խաչմերուկներում ու պատվանդամներից, ամենուր տեսնում ենք պատմություններ․․․ որ սիրո մասին չեն։
այնտեղ կա՝ սեփականատիրության մասին, խանդի մասին, գրավելու մասին, ստի մասին, խաղի մասին, ռոմանտիկանալու մասին, տարվելու, թախիծի, չներելու, պահանջելու, ամբիցիաների մասին։
ու էդ սիրո մասին չէ։
սուտը արդեն խաղ է, ու այն սիրո մասին չէ։
խաղը – մանիպուլյացիա է – սիրո մասին չէ։
չներելը, (չմոռանալը չէ, չներելն ու չմոռանալը տարբեր են) – ու կրկին սիրո մասին չէ։
այ
ներելը – սիրո մասին է։
լիքը կա «անփոխադարձ սիրո» մասին։
անփոխադարձ սեր չի լինում, չեմ հավատում։
հետո էլ զարմանում ենք, ինչի է «միշտ վատ» հարաբերություններում։ վատ չի, պարզապես սիրո մասին չի։
ու նենց չի որ կյանքում կամ գրքերում երբեք չի լինում սիրո մասին։ իրականում լինում է, բայց անտեսվում, քանի որ լիքը այլ կեղծ բան կա, որ թվում է որ պետք է գնահատվի, ու ոչ ոք դրանից ազատ չի կարողանում լինել ու սկսվում է՝ պահանջել, չընդունել,
**ստել, որովհետեւ ո՞վ կընդունի քեզ ոնց որ կաս։
էնա լիքը ստող կա, նրանք ավելի հարմար են։**
ու շատ ավելի հեշտ է գրել չսիրո մասին, քան սիրո։ ու նկարել։ դա նայվում է, դա կարդացվում է, էֆեկտիվ է։ մի խոսքով դա ցույց տալը դժվար չէ։ նույնիսկ տժժալով։
ու տենց ես երբ կարդում եմ, կամ նայում, կամ լսում փողոցում կողքից, ես իմ մեջ հա նշում եմ՝
սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։
սա սիրո մասին է։
ու տենց
– դե ներողություն խնդրի
– չէ
– ինչի՞
– ես կխնդրեի, բայց այն այնպիսին է լինելու որ դու ինձ կխփես։
վարագույր։
ու տենց
Մահացած մարդու տունը այն հավես տեղերից է ուր լիքը մարդ է հավաքվում տուսվելու։ Վերջապես պատճառ կա գործերը թողնել, ինքդ քեզ կարեւոր զգալ, ու սոցիալիզացվել։ Ով ցուցադրաբար թաց թաշկինակով կնստի դագաղի մոտ, ով կզրուցի խոհանոցում, ով այնտեղ լուրջ գործարարի արտահայտությամբ բաստուրմա կկտրտի, ով դուրս կգա բաց պատշգամբ ծխելու ու հայացքը գցելու շրջակա գարաժների կազմած լանդշաֆտին։ Կարճ ասած, բոլորը «պրի դելե», բոլորը այդ պահին զգում են իրենց միասնականությունը։ Ոմանք, ճիշտ է, զրուցելու այլ թեմա չունենալով, պատրաստվում են թաղմանը։ Այստեղ ծնվում են իսկական ռեժիսորական մտահղացումներ։ «Եկեք պանիխիդային բերենք կենդանի ջութակահար» – առաջարկում է մեկը։ «Ջութակահարը պետք չէ» – մտածում եմ։ «Իսկ դագաղը իջեցնելիս եկեք թող ԽՍՀՄ օրհներգը հնչի» – առաջարկում մյուսը։ «Հիանալի միտք է» – համաձայնվում են մնացածը՝ «Նրան դուր կգար»։ Այն, որ նրան դուր կգար թաղված լինել իր եղբոր կողքը, ինչպես եւ խնդրել է, ու բնավ ոչ կնոջ, բոլորը ուրախ մոռացան երբ պարզվեց որ դա մի քիչ ավելի թանկ «կնստի»։ Դրանից շոու չես անի։ Իսկ ջութակահարի մասին կպատմեն։ Կպատմեն նաեւ այն մասին, ինչպես «այդ ամենից առաջ հավաքարարների մի ամբողջ բրիգադ տունը մաքրեց»։ Իսկ այն, որ անհրաժեշտություն կար մի ամբողջ բրիգադի, այսինքն հանգուցյալը ապրել է, երբ ապրում էր, բնավ ոչ մաքուր բնակարանում, դա ոչ ոք չի ընկալում։ Ոչ, հարցն այն չէ որ հոգալը մահվանից հետո է լինում։ Հարցն այն է որ հոգալը երեւացող պետք է լինի, իսկ այն հոգալը որ չի երեւում անիմաստ է։
Լայք է պետք, մի խոսքով։ Իսկ երբ ինքդ քեզ համար գրում ես, լայք չկա։
Բնականաբար, հանգուցյալի բարեկամներն ու ընկերները զանազան սոցիալ շերտերի եւ տարիքների ներկայացուցիչներ են։ Խմբավորվում են ըստ հետաքրքրությունների, տարիքի, ունեւորության, կարողությունների, սեռի։
Ու մի խումբ է, ուր հավաքվել են երիտասարդները։ Նրանցից մեկը՝ արդեն մի քանի տարի է ազգային անվտանգությունում է աշխատում։ Մնացածը, ինչպես եւ հարկ է կարգին երիտասարդներին, ձգտում են լինել «ավելի լավը», «կռուտոյ», այսինքն՝ գողական։ Ու նրանք այդ չիկիստի մեջ տեսնում են նույն բնագավառով հետաքրքրվող մարդու, իմացող, ասենք «բիթի» մարդու։
Ու նրանց զրույցը այնքան լավն է, այնքան հետաքրքիր։ Պատմում են իրար դեպքեր՝ «ու ես դանակը հանեցի․․․», խոսում հասկացությունների, ասենք «գաղափարների» մասին, քննարկում որն է «ճիշտը», իմանում նոր բառեր․․․
Այսպես երեւում է որ ընդհանուր հետաքրքրությունները միավորում են տարբեր մարդկանց։
Ու այսպես գողական աշխարհն ու ուժային կառույցները միավորվում են, ձուլվում, ընկերանում։ Ներեցեք, ախպերանում, ճիշտ արտահայտվելու համար։
_ու տենց_
վաղուց էի ուզում դվորակի անցնել։
ու մտածում էի հաջորդ անգամ պատվիրելուց տառեր կպատվիրեմ որ կպցնեմ ստեղնաշարիս, ու սովորեմ։
ինչի՞ էի ուզում անցնել։
ես գիտակցում եմ, որ ես մեքենագրող չեմ։
ինձ արագ գրել պետք չէ։
ես շատ արագ եմ գրում չաթվելիս, կամ հենց հիմա, գուցե ավելի արագ, քան կասեի ձայնով։
բայց ես լատիներեն տառերով այնքան էլ շատ չեմ չաթվում, հիմնականում հայերեն։
իսկ ծրագիր գրելիս ձեռք բերված հավաքելու արագացումը հաստատ այնքան կարեւոր չէ որ դրա համար սովորեմ նոր շարվածք։
ես լավ գիտակցում եմ, որ ուզում եմ սովորել դվորակ որովհետեւ
գիտեմ որ քվերթին հիմար չմտածված վատ դիզայնով շարվածք է։
ռուսների յցուկենը լավն է, հայկական գրամեքենան մտածված է։
քվերթին մտածված է այն առումով որ իրանով թայփրայթեր բառը արագ գրել լինի, ու նախկինում գրամեքենաները վաճառելիս արագ արագ այդ բառը հավաքում էին, ու վաճառում։ տեսեք, այդ բառի բոլոր տառերը վերեւի շարքում են։
իսկ Դվորակը նախագծել է ստեղնաշար այնպես որ նրանով հարմար լինի գրել։ Կա նաեւ ծրագրավորողների համար փոփոխված դվորակ։
Հա ուզում էի անցնել բայց հա չէի անցնում։
Ու այնքան լավ է երբ կա տենց ընկեր ով անցել է։
Ու որ նա անցավ ես մի օր հասկացա որ ես էլ կանցնեմ։ Առանց տառեր կպցնելու, պարզապես կսովորեմ։
Ու դա ցավոտ է։ Դա բարդ է։
Նաեւ դա հավես է։ Որովհետեւ ես ինձ լավ եմ զգում դա անելիս։
Ու ես ինձ ավելի լավն եմ զգում որովհետեւ ես դրանով ավելի ես եմ լինում։ Ես անում եմ այն ինչը որ հավատում եմ լավ է, չնայած դա բարդ է։
Նույնպես ինձ բարդ էր Օբերոնի անցնելը, օրինակ։ Բայց ես գիտեի որ այն իմ համար սիրուն է, լավ դիզայն է, ճաշակով է։ Վերցրեք նույնիսկ պասկալիստ կամ ադայիստ ու փորձեք անցկացնել Օբերոնի։ Հեշտ չի լինի, չի անցնի։ Հազար ու մի խնդիր է լինելու որ կստիպի նրան հետ կանգնել։
Ես շարունակել եմ միայն որովհետեւ համոզված էի որ գուցե կարճաժամկետ դա հիմար քայլ է բայց երկարաժամկետ՝ խելացի, լավ։
Ու այսօր ես նկատելով որ կրկին ինձ ցավի միջով եմ անցկացնում, հասկացա որ ստեղնաշարը բնավ մի դեպքը չէ, երբ ես այդպես անում եմ։
Ես ինձ ցավ եմ պատճառում երբ համարում եմ որ այդպես ճիշտ է։ Իմ համար, հա՞ երեւի, անկապ ճիշտ, չհարաբերական, չգիտեմ կա թե չէ։
Ու հետո կարող է եւ հասկանամ, որ սխալ եմ արել։ Կարող է հասկանամ որ ճիշտ եմ արել։ Կարող է էլի ժամանակ անցնի ու էլի վերագնահատեմ։
Օրինակ, հենց հիմա լիքը բան չեմ կարող գնահատել իմ անցյալից։ Գիտեմ, որ ժամանակ կանցնի, կգնահատեմ։
Ու կարծում եմ որ օբյեկտիվությանս ձգտումը այնքան մեծ է որ կկարողանամ առանց ինձ ձեռնտու արդարացումների կամ ինձ համոզելու օբյեկտիվ գնահատել։
Ամեն դեպքում, սխալվել եմ թե չեմ սխալվել, դա էլի զարգացում է։ Ու դա արդեն գոնե լավ է։
Իսկ դվորակի անցնելը դա պարզապես իմ պրոցեսների մաս է։
Ու ամենաբարդը գաղտնագրեր հավաքելն է ։Պ
ու տենց
Տարբեր մարդիկ մտածում են, որ իրենց գրավում են տարբեր բաներ։ Օրինակ, էմոցիոնալ լինելը, արտաքին գեղեցկությունը, մկանները, մաթեմի խնդիրներ լուծելու ունակությունը, սեքսուալությունը, փողը․․․
«ես կունենամ մեքենա/մկան/ցույց կտամ ծիծիկ/փող/ատրճանակ» ու դրանով ավելի «լավը», ավելի գրավիչը կդառնամ։»
Ու այդ ամենը զուր է։ Ու փուչ, այն դատարկ կոնֆետների թղթերի պես, որ փաթաթված են իբր մեջը կոնֆետ է, բայց իրականում օդ է միայն։
Այդպես անհնար է լինել գրավիչ։ (զարգացած մարդու համար)
Ես կարծում եմ, որշ
**Իրականում գրավում է արտահայտությունը։ **
Արտահայտիչ լինելը։
Շոումենները, հեռուստատեսային հաղորդումների պրո վարողները, լավ քաղաքական գործիչները լինում են էմոցիոնալ։ Այդ էմոցիոնալությունը ընդամենը արտահայտիչ լինելու ձեւերից մեկն է։ Այդ պատճառով էմոցիոնալ վարքագիծը գրավում է։
Իսկ արտահայտիչ լինելու համար պետք է արտահայտելու բան ունենալ։
Ամենալավ տեխնիկապես նկարահանված լուսանկարը եթե բան չի արտահայտում, բանի պետք չէ։
Նույնը ֆիլմը/պոեզիան/ներմուծեք ձերը։
Ու նույնը՝ մարդը։
Եթե մարդը արտահայտելու բան ունի, ապա նա արտահայտիչ է։
Ու արդեն պետք չեն լինում մկանները, սեքսուալությունը, ու մաթեմի խնդիրներ լուծելու ունակությունը (ներմուծեք ձերը)։
Ու այդ մարդը պետք չէ իրականում ինչ որ բան անի գրավելու համար, նա արդեն ինքն իրենով գրավիչ է։
Երբեմն, ճիշտ է, չի գիտակցում որ արտահայտիչ է, ու ընկնում է, Արեգի ասած «դյոշ» վարքագծով «դյոշ լայքերի» հետեւից։ Բայց «լայք»-ողներին պետք է հենց փող/մկան/ծիծիկ/սեքսուալություն/մաթեմի խնդիրներ լուծել։
Կոնկրետացեք, ո՞րն է ձեր շուկան։
Ի՞նչ եք իրականում ուզում ու ո՞ւմ համար եք ուզում գրավիչ լինել։
ու տենց
ազնիվ լինելը ձեռնտու չէ։ բայց այլ ընտրանք ես չեմ տեսնում։
Ձեռնտու չէ, որովհետեւ մարդկանց մեծ մասը ազնիվ չէ, ու խաղում է։
Ու եթե բոլորը բոլորը լինեին ազնիվ, ու չթաքցնեին իրենց քայլերի իսկական մոտիվները, ինչպես եւ հենց այդ քայլերը, ապա կստացվեր որ
ա – բոլոր մարդիկ բնավ կատարյալ չեն, ու բավականին վատն են
բ – լինում է ընտրել իսկական մարդկանց, առանց պատրանքների որ նրանք շատ լավն են, կատարյալ։
Այլապես, անխուսափելի է հետագա հիասթափությունը։
Վաղ թե ուշ։
Ու կախված երբ է եղել եւ ինչքան ուժեղ է այդ հիասթափությունը մարդիկ կամ ընդունում են իրականությունը (դե լավ, քսան տարի է միասին ենք, երեխա բան ման) կամ չեն կարողանում այդպիսի իրականություն ընդունել։
Բացի դրանից, եթե մարդիկ լինեին ազնիվ, ու իմանային որ նրանք անխուսափելիորեն հայտնելու են ինչ ոչ գրավիչ քայլեր են արել, ապա ավելի շատ կմտածեին հաջորդ անգամ անելուց առաջ։
Որովհետեւ երբ չկա խաբելու հնարավորություն, երբ սուտը չի դիտարկվում որպես տարբերակ, ապա «ես հիմա կանեմ, իսկ հետո չեմ ասի, կստեմ» մտածողությունը արդեն չի լինի։
Բայց եթե ենթադրենք, որ մարդը սկզբից էլ ազնիվ է, ապա կստացվի որ նա ուրիշներից ավելի «վատն» է, քանի որ ուրիշների մասին վատ բաները հայտնի չեն, ու ենթադրվում է, որ նրանք այդպիսի վատը չեն։
այնպես նրանք ով փորձում են լինել ազնիվ, կամ անկեղծ, անմիջապես դնում են իրենք իրենց վատ, անհավասար դրության մեջ։
Եթե իրենց ազնիվ լինելու համոզմունքը ուժեղ է, ապա նրանք ունեն միայն մի ընտրություն, գտնել այնպիսի մարդկանց, ով հասկանում է, գիտակցում է, որ այո, դու վատն ես, բայց անկեղծ, ազնիվ, իսկ մնացածը քեզանից լավը չեն երեւի(անհայտ է), բայց այդ մասին հայտնելու համարձակություն չունեն։
ու տենց
Մի քանի օր առաջ Սաթենիկը Հրանտ Մաթեւոսյանի հարցազրույցներից մեկն է մեջբերել
Առհասարակ հետաքրքիրն է, խորհուրդ եմ տալիս կարդալ։ Իսկ լրագրողը իր հարցերը «բայց»-երով է սկսում։ Ու հարցերից մեկը՝ ազգային գաղափարախոսությունից, բնականաբար։
Ու ես ուզում եմ ասել ինչ եմ մտածում «ազգային գաղափարախոսության» մասին։
Այն սահմանված չէ ու փոփոխվում է։
Շատ ընդհանրացված կարելի է ասել այսպես՝ որ մեզ լավ լինի ապրել ու լինի զարգանալ։
Դա նշանակում է՝ որ զարգանա ՀՀ տնտեսությունը, որ զարգանա ՀՀ մշակույթը, որ զարգանա ՀՀ գիտությունը․․․
Իսկ ռեալիզացիաները կարող են եւ տարբեր լինել։
Պարզապես ամեն քայլ անելիս լավ է մտածել – արդյո՞ք դա ռեալիստիկ է, ու արդյո՞ք դա զարգացում է։
ու տենց
Երբ ինչ որ մեկը ահավոր վատ քշելու պատճառով զոհվում է, ես դա մեկնաբանում եմ որպես բնական ընտրություն։
Բայց իր քշելու «ոճը» պարտադիր չէ որ գեներով պայմանավորված լիներ։ Ու լրիվ կարող է մշակութային լինել։
Այնպես որ մարդը, ով ոչ միայն գենետիկ, այլ եւ մշակութային էակ է, կրում է ոչ միայն գեներ, այլ եւ մշակույթ, ու թողնում է իրենից հետո ոչ միայն գեներ այլ եւ մշակույթ։ Վերջինը սոֆթ լինելով շատ ավելի հեշտ է փոփոխվում, ժառանգվում է ոչ միայն երկու բիոլոգիական ծնողներից, այլ եւ ումից ասես։
Ու ոչ միայն հարդը, ու հարդի մտածելու ունակությունն է այժմ կարեւոր այլ եւ սոֆթը, մշակույթը։
Այնպես որ մարդիկ ով ոչնչանում են որովհետեւ զգույշ չեն փողոց անցնում, կամ որովհետեւ սիրում են «արագ» քշել, դա հոգեւոր բնական ընտրության արդյունք է։
Ու վաղուց նորություն չէ որ մարդիկ պարտնյորներին ընտրելիս բնավ առաջին տեղը չեն տալիս հարդին՝ արտաքինին ու սեքսուալությանը։
Իսկ հետնորդներին փոխանցում են գեներից բացի մշակույթ։
ու տենց
Ինձ թվում ա, ես սպառվել եմ։ Կամ սպառել եմ իմ որոշ ձեւերով սեր արտահայտելու ունակությունը։ Երեւի ձեւերն են պատճառը՞։
Երեկ Թերմինան հին չաթեր էր ուղարկել։ Ես չեմ կարդում հին չաթեր։ Տեսնես ի՞նչ էր փնտրում։ Ու հիշեցրեց ինչպես երբ իմացա որ նրանք Անիի հետ կատվի մոտ նստարանին ձմեռը պարապում են, յամի կողքով անցնելիս չդիմացա, երկու բաժակ տաք թեյ վերցրի ու նոր գնացի իրենց տեսնելու։
Ու նրանք բնականաբար ուրախացել էին, ու ոչ թե թեյից, այլ մոտեցումից, ու տարբեր մարդկանց լիքը պատմել են, թե Նորայրը ինչ «լավն է», ու տենց բաներ։ Իսկ ես ահավոր չեմ գնահատում դա, ու հիմա ավելի քան առաջ։ Հիմա լրիվ արժեքազրկվել է դա իմ աչքերում, ու ես նույնիսկ կարող եմ դա անվանել «էժան» ու անկապ քայլ։
Նրանք չէ՞ին կարող իրենց թեյ վերցնել եթե ուզենային։ Ինչի՞ եմ այդքան մեծամիտ։ Ես չպետք է թեյ բերեի, նրանք չպետք է ասեին որ «լավն եմ»։
Ու ես չեմ էլ ուզում որ իմ մասին մտածեն ես «լավն եմ»։
Նույնպես չեմ ուզում լինել ուրախ, ուժեղ, հավես, սենց, նենց, որ իմ մասին մտածեն որ քանի որ ուրախ եմ, կամ սենցն եմ, ապա լավն եմ ու իմ կողքը լավ է։
Որովհետեւ ո՞վ է լավ մարդ։ Լավ մարդ չկա իրականում։
Երեւի բացի Արամազդից։ Իսկ նա ինձ թվում է, մի տեսակ ուրախ մարդ չի։
Իսկ ես առաջ այնքան էի սիրում մարդկանց ուրախացնել։ Բայց ես էլ չեմ պատկերացնում, որ ասենք այսօր իմանամ ընկերներիցս մեկը ազատության հրապարակում են, ու ճանապարհին մտնեմ յամ թեյ վերցնեմ։ Ես էլ չեմ պատկերացնում, որ ուզենամ ինչ որ մեկի համար չճարվող գիրք տպել, կիսվել։ Ես չեմ պատկերացնում որ մի բան տեսնեմ, ու շատ ուզենամ դա նվեր անել։ Ես էլ չեմ պատկերացնում որ ինչ որ մեկի համար կրիպտավորված գրառում կթողնեմ, կամ հատակին գցած կարտոն կտրտեմ, որ հետո ստեղծեմ ամենակարեւոր նվերը ինչ ես կարող եմ տալ։
Ես էլ չեմ պատկերացնում ինձ տենց․․․
Գուցե ուզում եմ ուրախացնել պարզապես ոչ մի բան չանելով, ապրելով ոնց ապրում եմ, ու ոչ այնպես ինչպես չեմ կարող ապրել։
Գուցե վախենում եմ, որ ուրախացնելը դա այլ մարդկանց կոնտրոլի միջոց է, իսկ ահավոր չեմ ուզում կոնտրոլ անել ոչ մեկին՞։
Ասում են, կան մարդիկ ով հավատում է հրաշքներին, ով էլ չի հավատում հրաշքներին, ու ով հրաշքներ է ստեղծում։
Ես էլ չեմ հավատում իմ ստեղծած հրաշքներին։
բայց էդ չի նշանակում որ ես լավ չեմ կամ վատ տրամադրություն ունեմ։
չէ, բնավ վատ չեմ, ինչպես կասեին ջենթլմենները։ Ընկեր Ջի՞վս։ Ինձ մի բաժակ դառը կոֆե, ու այսօր մենք․․․ (էկրանը մթանում է, ձայնը իջնում)
ու տենց
– տեսնո՞ւմ ես նրան – հարցրին ինձ մի փարթիին։
– հմ՞
– նա այսինչի մայրն է։
– լո՞ւրջ։
– ահա, իր ամուսինը այդպես էլ չկարողացավ ներել դավաճանությունը ու երկուսն էլ հետո մենակ էին ու տենց էլ քսան տարի է մենակ ապրեցին։
ու ես նայում էի այդ կնոջը, որը երեւի բավականին գրավիչ էր թվում մի երեսուն տարի առաջ, ու մտածում տեսնես նա գիտե՞ր ինչ է իրականում ուզում։
իսկ այսօր ես նայում էի կապուտաչյա ծերուկին մետրոյի վագոնում,
ու մտածում՝ նա է՞լ է քաքեր կերել երբ երիտասարդ էր։ իսկ հետո երբ սպիտակ մազեր ունենամ, տեսնես ի՞նձ են նայելու մետրոյում ու նույնը մտածեն․ տեսնես նա է՞լ է քաքեր կերել երբ երիտասարդ էր։
ու տենց
RIP Steve Jobs.
Ես չեմ սիրում Էփլ, որովհետեւ այն աշխարհի ամենաչար ընկերություններից է։ Բացի չար, ամենա ոչ ազնվականներից։ Երբ մարդու զարգացումը զոհաբերվում է փողի համար։ Երբ մարդիկ սովորում են չնայել խորը, վաճառել ազատությունը գեղեցիկ իկոնկաների համար։ Ես ունեմ հատուկ թեգ՝ «ֆաշիստներ» էփլին նվիրված։
Բայց Ջոբսը ոչ միայն Էփլի հիմնադիրն է։ Պիքսարի հիմնադիրնել է։
Ու Next Computers-ի։ ։Ճ Պիքսար սիրում եմ։ NEXT Step-ի Ջոբսի հիանալի ներկայացումը ես միշտ հակադրել եմ Սթիվ Բալմերի «դեվելոփերսին»։
Ես համարում եմ որ Ջոբսը շատ խելացի մարդ էր։ Ու բնական է, որ իր «վիժնը» բերեց հաջողություն իր ընկերություններին։
Ջոբսը այն մարդկանցից էր, ումից ես սովորել եմ։
Իր ամենահիշվող խոսքերից մեկն է իմ համար՝ «արա այն ինչ ուզում ես, իսկ փողը ինքը կգա»։
Ու Ջոբսը բունտար է։
Նա ասել է «ավելի լավ է լինել պիրատ, քան ծառայել նավատորմում»։
Նա տեխնար է ով ասել է՝ «ես համար զրո աշխատողն եմ։ Վոզնյակը՝ համար մեկ»։
Նա ունի հիանալի խոսք հեռուստատեսության մասին՝
When you’re young, you look at television and think, There’s a conspiracy. The networks have conspired to dumb us down. But when you get a little older, you realize that’s not true. The networks are in business to give people exactly what they want. That’s a far more depressing thought. Conspiracy is optimistic! You can shoot the bastards! We can have a revolution! But the networks are really in business to give people what they want. It’s the truth.
Ճիշտ է, նա սկսեց անել նույնը, ինչ հեռուստաալիքները, որովհետեւ դա է աշխարհը։
Ու նա գիտեր ինչ է ճաշակը։
The only problem with Microsoft is they just have no taste. They have absolutely no taste. And I don’t mean that in a small way, I mean that in a big way, in the sense that they don’t think of original ideas, and they don’t bring much culture into their products.
Ու չնայած «Սիլիկոնյան դաշտավայրի պիրատներում» նրան լավ չեն ներկայացնում, ես չեմ կարող նրան չհարգել, ու միշտ կարեկցում էի երբ իմացա որ հիվանդ է։ Երբեք չէի ուզում մահանա։
Ու խորհուրդ էի տալիս դիտել այս տեսանյութը ով չի դիտել՝
Իսկ այստեղ իր ելույթի խոսքերի տեքստտ կա։
Սթեյ հանգրի, սթեյ ֆուլիշ։ Դու ինձ իրականում մոտիկ մարդ էիր, պարզապես ես ավելի սկզբունքային եմ՞, կամ ավելի քիչ գործարար, առայժմ, Սթիվ։
ու տենց
ինձ բարդ է հանդուրժող լինել այլ մարդկանց նկատմամբ քանի որ ես ինքս ինձ անհանդուրժող եմ։
ես պետք է սովորեմ լինել հանդուրժող իմ նկատմամբ ու այդ դեպքում ինձ ավելի հեշտ կլինի հանդուրժել այլ մարդկանց։
ու տենց
ասենք վերջերին ժամանակներում սովորել եմ ինքս եւ ուրիշներից
– ինքս իմ մազերը կտրել
– կապել շարֆ շերլոքի պես
– կապել աղբի տոպրակները գցելուց առաջ
– չզգալ ինձ վատ ամեն չունեցած բանի համար
– որ կատարյալ բան չի լինում, լավը արդեն լավ է
– որ ես բնավ կատարյալ չեմ
– որ ֆլոյդը «seamus»-ի պես երգեր ունի
– որ denial-ից acceptance ստադիաները կարելի է եւ արագ անցնել
– որ ես մեղավոր չեմ լիքը բաների մեջ
– որ ես մեղավոր եմ որոշ կարեւոր բաների մեջ
– որ ես լավ է այնքան մեծամիտ չլինեմ
– ճանաչել ուրիշների ու իմ սահմանները ավելի լավ
– տարբերել երբ եմ խաղում ու երբ եմ սիրում
– չմտածել օպտիմալության մասին
– կասկածել իմ ընկալման մեջ
– լավ զննել, սպասել, չշտապել
– չուզենալ ազդել այլ մարդկանց վրա
– սովորել ուրիշներից այն ինչ նրանք կարող են տալ
ու տենց
շատ լավ ընկեր ունեի քանի տարի առաջ։ ինձ թվում էր շատ լավ։ միշտ հասնում էր, լավն էր ցանկանում, ջերմություն էր տալիս։ հետո հասկացա որ նրան պետք չէ այն բաների բազմությունը ինչ կարող եմ տալ։ նրան այդ բազմությունից շատ ավելի փոքր ենթաբազմություն էր պետք։ իսկ այն ավելորդը չգիտեր ինչ անել, ոնց որ ասենք միրգ ունես ու չես ուզում ուտել։ դասավորում էր սեղանի վրա, լուսանկարում, ցույց տալիս ընկերներին։ ցույց տալուց, կամ պատմելուց նույնիսկ հպարտանում էր։ հետո էլ մի տեղ դնում էր, դիվանի վրա, կամ կամ պատուհանի մոտ, իսկ երբ հոգնում էր փոշին մաքրել, ապա՝ սերվանտի մեջ։ ու այդպես տվածներս մահանում էին անպետք լինելով։
ու ինձ կարեւոր էր տալ։ հետո հասկացա որ այնքան էլ էական չէ ինչ եմ տալիս։ ավելի էական է երբ կողքինս այն մարդն է ով ունակ է ընդունել, ում պետք է դա, ոչ թե անկապ հասած էքստրա բոնուս է։
այլապես օտար եմ զգում ինձ, երբ այն ինչ կարող եմ տալ պետք չէ, մի տեսակ չօգտագործված։ ոնց որ հիշողություն լինեի, որ դատարկ է, փոխարենը քոմփայլ անելուց զբաղեցվի, ու այդ դատարկության մեջ փչում է ու ցուրտ է, ու սկսում էի մրսել։ ու հասկանում էի որ ինձ չի տաքացնում այդ ջերմությունը։
իսկ ավելի հետո ես հասկացա որ ես էլ պետք է կարողանամ ընդունել տվածը ու սովորել, թեկուզ թվա որ սովորելու բան չկա։ որովհետեւ միշտ էլ կա։
ու տենց
Երբ փոքր էի, «երեք հրացանակիրներ» խորհրդային ֆիլմի ամենաչսիրվածս հատվածը այն էր, երբ դ՛Արտանյանը բերում է Աննա թագուհուն պոդվեսկաները։
Աննան հետաքրքրվում է՝
– Իսկ ո՞նց էր Բեքինգեմը
– Լավ էր – պատասխանում է դ՛Արտանյանը միամիտ
– ո՞նց թե լավ էր – զայրանում ու զարմանում է Աննան։ – չէ՞ր տանջվում։
– իհարկե տանջվում էր, այն էլ ոնց – ուղղում է իրեն դ՛Արտանյանը
Ու Աննայի դեմքին մեծ բավականություն է նկարվում
Ու գուցե մարդիկ մտածում էին որ դա լրիվ նորմալ է, կամ կանացի է, բայց ես միշտ տխրում էի դա նայելիս։
Ու հետո որ մեծացա հասկացա որ դա սեր չէր, դա խաղ էր։
Ու այդ պատճառով էր զզվելի։
Ես ուզում եմ չխաղալ։
ու տենց
առաջ ես մտածում էի
ինչ լավ կլիներ եթե ես ձեռնարկ ունենայի
կյանքի ձեռնարկ
որ սխալներ չանեմ, որ չարություն չանեմ, ոչ ինձ ոչ ուրիշներին։
հետո հիշեցի ինչպես էի փոքր ժամանակ հեքսեդիթորով խաղեր ջարդել, ու ինչքան անհետաքրքիր էր դրանից հետո շարունակելը։
այս դեպքում հետաքրքիրը ջարդելն էր, ոչ թե խաղի ընթացքը։
ու եթե տային ձեռնարկ ու ասեին
այս ժամանակ սենց կլինի
սենց է պետք անել
մեկա կկասկածեի
իսկ նույնիսկ եթե հավատայի
մեկա հավես չէր լինի
ապահով կլիներ
բայց բնավ ոչ հետաքրքիր
ավելի լավ է մի անգամից գնալ գցվել
ու տենց
ես նկատել եմ որ ինձ ավելի շատ եմ սիրում, երբ ինչ որ բան անում եմ ոչ թե իմ անձնական շահի համար, այլ նույնիսկ դրան դեմ, բայց երբ իրոք հավատում եմ որ դա ազնիվ է, արդար, չգիտեմ․․․ լավ։ ։Ճ
որովհետեւ այդ ուղին դա էլի իմ անձնականն է, պարզապես ոչ այնքան ուղիղ շահ բերող։ այսինքն ես էլի շահում եմ, բայց այլ կերպ։
ու տենց
վերջերս ֆբ-ում ինչ որ մեկը փոստ էր անում
«կանոններ իսկական տղամարդկանց համար»
ու
«կանոններ իսկական աղջիկների համար»
ու տենց մանրամասն գրում է իսկական տղամարդը կամ աղջիկը որն է։
սահմանեք իսկական տղամարդուն/աղջկան։
չի սահմանվու՛մ։
դուրներդ գալի՞ս է երբ գրում են՝ հայերը ժողովուրդ են, որ ապրում են սարերում ու աշխատում ռուսական շինարարություններում։
կամ հայերը ինժեներներ են։
իրականում տարբերություն չկա, քանի որ ընդհանրացում է։
չի լինի ընդհանրացնել ազգերը ու սեռերը ու
այլ հասկացությունները։
վերջ տվեք էլի, զզվացրիք, հոգնել եմ։
այդ մարդը ճիշտ կաներ սենց գրեր՝
«իմ համար իսկական աղջիկը այն է ով․․․»
ու ինչ ուզում էր թող գրե՜ր։
ինչպես Արփիկն է գրել ինչպես իրան կապել ծանոթանալ «գիք աղջիկների» հետ։ (ի դեպ այս «գիք աղջիկ» սահմանումը որպես ժամանակակից տեքնոլոգիաներից օգտվել իմացող մարդու արդեն իմ համար կասկածելի է։ բնական է, որ կիմանա երեւի թե։ բայց դա կարող է լինել հատկանիշներից միայն մեկը։ երեւի իմ համար Տրիլիանն է գիք։)
ու տենց
հա, ես երեւի սովորել եմ կասկածել ու չկասկածել։
ավելի ճիշտ նկատել եմ երբ եմ կասկածում ու երբ չեմ կասկածում։ ու դա այնքան բնական է։
կասկածել այն բաների վրա որոնք հեշտ են եկել, որ ապրած չեն լավ։
չկասկածելը գալիս է այն ժամանակ երբ լավ ապրել ես ու ինքնուրույն ես հասել։ տեսական սովորածը էական չէ, խնդիրներ է պետք լուծել ու լուծել։
ու այնքան զարմանալի է երբ չեն կասկածում ուրիշներից լսածի մեջ։ տղեն սենց պետք է լինի, աղջիկը՝ նենց։ հայրենասերը – նենց, հայը, սենց, սերը – նենց։
այ հիմա առանձին կգրեմ այս մասին։
ու տենց
ես հասկացա ինչ լավ է նամակներ չուղարկել, բայց այնուամենայնիվ գրել։
շատ լավ է գրել։
ու լավ է չուղարկել։
ու գրելը շատ լավ է։
ու տենց
ես նոր այսօր հասկացա Ենգիբարյանի տասնիննամյան նովելը։
ինչի՞ պիտի Ն-ը, մեծ բոկսյոր, այնքան ոչ անտարբեր լինի անկապ տասնինամյա աղջկա հանդեպ։ Նա այդպիսի աղջիկներ արդեն բավական շատ տեսել է, պարզապես լավիկ ուրախ երիտասարդ աղջիկը նրան հավասարակշռվածությունից չէր հանի։
Ես հասկացա, որ նրանք, Ն-ը ու տասնիննամյան, առաջ միասին էին։ Ու գուցե բաժանվել են հենց այն մշակութային տարբերության պատճառով, որ գծել է իրենց տարիքը։
Ու հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում Ենգիբարյանին ու այդ նովելի ողջ դրաման։
}}
ու տենց
Իմ սիրված գրողների շարքը համալրեց։
Մի երկու բան ասեմ, իր քվանթային հոգեբանության մեջ նա զուգահեռներ է տանում քվանթային էֆեկտների ու մարդկային մտածելակերպի մեջ։ Օրինակ, ուզում ես գրանցել մասնիկ՝ գտնում ես մասնիկ։ Ուզում ես գրանցել ալիք՝ խնդրեմ, ստացիր։ ։Ճ Նույնը ոչ միայն մարդկանց հետ է գործում, այլ նույնիսկ ժողովրդների, համայնքների։
Մեջբերեմ Ուիլսոնին՝
Если вы относитесь к молодому человеку как к вору, он начнет чувствовать себя рядом с вами неуютно. Неопытному глазу это будет казаться «виноватым» поведением. Если врач ожидает от пациента, что тот выздоровеет, это оказывает определенное воздействие на пациента; если врач ожидает, что пациент умрет, это тоже окажет свой эффект. Приверженцы Христианской Науки и другие «исцелители верой» не могли бы заниматься своим делом, если бы самоосуществление ожиданий не срабатывало статистически достаточно часто при самых разных заболеваниях — иногда даже очень серьезных.
Каждая страна, создающая империю, объявляет завоеванные народы ленивыми, грязными, невежественными, неразумными и вообще «низшими». И что же? Большинство подчиненных народов очень скоро начинает демонстрировать поведение, вполне соответствующее этим ярлыкам. Этот процесс можно было наблюдать у ирландцев за 800 лет британского владычества, у американских индейцев под властью белых, у африканцев, угнанных в рабство, у женщин за последние 3000 лет патриархата и т.д.
Такое же самоосуществление ожиданий часто случается и с иммигрантами. В Америке ирландцы статистически стали очень «ленивыми», когда им назначили эту роль; но когда достаточно много ирландцев смогло достаточно сильно воспротивиться этому ярлыку и стать мощной (и воинственной) силой в политике и бизнесе, «леность» ирландцев как группы «чудесным образом» начала сходить на нет. (И тогда настал черед пуэрториканцев играть роль Низшего Щенка…)
Я был знаком с одной женщиной в Чикаго, у которой была дочь, дважды за время обучения в школе познавшая на себе силу ярлыков. Поступив в школу начального уровня, девочка вроде бы показала плохие результаты при тестировании уровня интеллекта и была определена в класс «для медленно обучающихся». Там она и оставалась все восемь лет начальной школы.
Затем, при поступлении в среднюю школу, она прошла еще одно тестирование и попала в высший один процент. Девочку отправили в «ускоренный» класс, где она начала демонстрировать высокий интеллект, который не проявился за все годы начальной школы.
Может быть, это новый ярлык создал новый интеллект? Или мы должны предположить, что результаты тестирования в начальной школе перепутались и девочка по ошибке получила чужой балл? Мне лично больше нравится вторая теория, хотя… с другой стороны…
«Փրոմեթեւս ամբստամբածը»-ի մեջ Ուիլսոնը գրում է որ կան մարդիկ «մտածող» ու «ապացուցող»։
Եթե մտածողը մտածի որ արեւը պտտվում է երկրի շուրջ ապա ապացուցողը դա անպայման կապացուցի։ Իսկ եթե մտածողը մտացում է որ այս սուրբ ջուրը բուժում է, ապա ապացուցողի օրգանիզմը ամեն ինչ կանի, որ իրա մեջ նենց փոփոխություններ լինեն որ այն բուժվի։ Ապացուցելու համար, ոչ մի պոեզիա։
Երեկ կարդացել եմ մի գրքում էպիգրաֆ այն մասին որ ամերիկացի գիտնական Նյուքոմը (1835-1909) մաթեմատիկորեն ապացուցել է որ անհնար է ստեղծել թռչող սարքեր որոնք օդից ծանր են։
Փաստորեն, լրիվ գիտականորեն կարելի է ասել, որ ինչպիսին ես ակնկալում մարդկանց, աշխարհի վերաբերմունքը քո հանդեպ, այն կձգտի համապատասխանել քո սպասումներին։ Կսպասես, որ քեզ ոչ ոք չի սիրի՝ չեն սիրի, կսպասես, որ կդավաճանեն՝ կդավաճանեն, կսպասես որ կուրախացնեն՝ կուրախացնեն։
Ընդհանուր առմամբ, իհարկե։
Իսկ իմ բազմաթիվ ֆբ-յան ծանոթների մեջ ընդամենը մի քանի հոգի կա որ պոզիտիվ բաներ են ակնկալում դատելով ստատուսներից։ Հիմնական մասը գրում են ինչ վատ ա ամենը, ու ընդամենը մի քանի հոգի ով կյանքին սեր ա խոստովանում, սիրում ա ապրել, լավ սպասելիքներ ունի։
Ասենք մեկը այդպես էլ գրել է՝ «ոնց եմ սիրում կյանքը (կյանքիս չէ)»։ ։Ճ
Ու դրանք սովորաբար հետաքրքրասեր են, լիքը տարբեր բաներ են սիրում(կամ մարդկա՞նց), զարգացած են ավելի։
Այսպես, մի այլ կերպ զարգացումը օգնում է լավ ապրել։ Ես հիմա ավելի համոզված եմ, որ զարգացած մարդն է կրակ հայթհայթելուն հասել, ու անիվ հորինել։
ու եթե դու լավ չես, ապա բավանին զարգացած չես դեռ։ կարճ լուծումներ չկան, կա հավես բայց ցավոտ զարգանալու ուղին։
ու տենց
Ես առաջ մտածում էի որ շուն պահելու թերություններից այն է, որ երբ հիվանդանում է, պարալիզացվում ես։ էլ ոչ մի բան չես կարող անել, ոչ դասի ոչ աշխատանքի գնալ, իրոք գնալ, մտքով, ոչ մի բան անել չի լինում։
բայց արի ու տես շուն ունենալը պարտադիր չէ։
ինչ որ կոդ եմ քիչ քիչ բզբզում, լավացնում։
ու մտածում եմ՝ ինչի՞ համար եմ անում։
ասենք էն ծրագիրը գոնե Ավթանդիլյանին պետք էր։
ես ահավոր խիստ եմ լինում այն մարդկանց հանդեպ, ում անտարբեր չեմ։ էդ պատճառով տենց մարդիկ չեն լինում ։Ճ ասում եմ՝ քո մոտ ախր տենց լավ ստացվում է, մի քիչ եթե աշխատես, կազմակերպված, նենց լավ գործ կանես, ինձ պետք ա որ անես։ երեւի զարգացում եմ ուզում տեսնել, չգիտեմ։
իսկ ո՞ւմ ա պետք ես ասենք արնետազավրին ավարտեմ։
ՀԳ․ ինչ լավ ջազ միդիներ եմ գտել, օգնում է աշխատել։
ու տենց
ես ահավոր վատ էի վերաբերվում այս բառին։
հետո մի օր ես հասկացա որ նրանից խուսափելը անհնար է։
դա պարզապես այսպես է՝ ապրում ես ապրում քո համար, ու գիտակցում ես որ լիքը պատասխանատու ես։ պատասխանատու ես, որովհետեւ չես կարող անտարբեր լինել լիքը բանի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել նույնիսկ շենքերի, քաղաքի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել այս կամ այն շան հանդեպ։ երբեմն ասում են որ «տեր» ես զգում։ սկսում են գրել՝ «մենք ենք այս քաղաքի տերը»։ ես ուրախացել եմ ահագին երբ լսել եմ այն պսակադրության մասին, երբ աղջիկը նույնպես ասել է՝ «տեր եմ»։ որովհետեւ նա էլ է տեր կանգնում, ճիշտ է ասում։
ու րմս-ը ասում էր՝ ցանցառները ինչքան ուզում են կարող են մտածել որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, միեւնույն է քաղաքականությունը կհետաքրքրվի նրանցով։ մտածել, որ դու ոչ մի բանի համար պատասխանատու չես իրականում շատ հարմար է, պարզապես սուտ է։
որովհետեւ պատասխանատվություն չունենալու համար պետք է գնալ սարեր ու սնվել միջատներով։
ու այո, դա շատ ավելի հեշտ է, քան ապրել։
ու ես ուզում եմ ասել որ պատասխանատվության զգացումը իրականում լավ զգացում է, չարժի դրանից խուսափել։ ու հա, թվում է թե որ բարդ է տենց, բայց ոչ ոք չի խոստացել որ հեշտ կլինի։
ու դրանից մասնավորապես հետեւում է, որ ես դեռ շուն պահելու եմ։
ու տենց
ձեզ քա՞նի անգամ են չռփել։
եւ ո՞նց դրանից փոխվե՞լ եք։
ես լիքը չռփել եմ, ինձ լիքը չռփել են։
ու դա լրիվ անիմաստ էր։
ես ուզել եմ ասել՝ դու սխալ ես, ես ճիշտ եմ։
ինձ ուզել են ասել՝ դու սխալ ես, ես ճիշտ․․։
եւ՞
ո՞վ է ում համոզել։
ասում ենք՝ դու սենցն ես, որ սենց ես մտածում։
հա իսկ դու սենցն ես։
չռփելով չեն փոխում։ անիմաստ է։
ու առհասարակ փոխելը անիմաստ է։
ու անհնար։
այնքան բանալ ակնհայտ բաներ եմ ասում,
բայց նրանից է որ ես իրականում այնքան բանալ տղա եմ
ո՞ւմ եմ ասում։
ի՞նձ։ մեկա լիքը սխալվել եմ։ ու էլի լինելու է որ չեմ դիմանալու․․․
ձե՞զ։ ես որ այնքան գիրք եմ կարդացել, ու իմանալով, մեկա արել եմ, հաստատ այդ գրքերից ավելի համոզիչ չեմ լինի։
երեւի մինչեւ իր փորձի վրա չզգա մարդ, ինչ սխալներ է անում,
վատ չզգա, չզղջա, չապրի, այդ սխալների համար,
չի սովորի
չանել
սովորելը ցավոտ է, ցավը սովորեցնում է
դե ինչ ասեմ․․ խեր լիներ․․․
ու տենց
Սաթենիկը նոր տեքստ է գրել որը իմ համար կարեւոր էր, ես հարցեր ունեմ, բայց չունեմ պատասխաններ։
ու սա այն դեպքն է երբ եթե ես չճանաչեի հեղինակին, անպայման կուզենայի ծանոթանալ ու հարցեր տալ։ Օրինակ, նա պարզապես բարձրաձայնո՞ւմ է հարց, թե ունի ինչ որ պատասխան, կարծիք։
սկսեմ նրանից, որ այն մարդը, ով ծնվել է այն մոլորակի վրա, իրականում այնքան էլ երկրի մարդ չէ։ որովհետեւ նա արդեն իսկ ձեռք բերեց իմպրինտներ ու ձեւավորեց համոզմունքներ, կապեր ստեղծեծ ուղեղի մեջ, ու այդ ամենը՝ այնտեղ, ոչ թե երկրի վրա։
մարդը՝ մշակութային էակ է, իսկ նա չէր կարող լինել երկրի մշակույթին մոտիկ։
Այսինքն կարելի է հասկանալ որ դու հենց դա ես շեշտում, որ մարդը՝ գեները չեն, այլ մշակույթը։ Ու ես չեմ կարող չհիշել հիանալի պատմվածք հրեաների տիեզերական կոնգրեսի մասին։
Բայց ինձ հուզեց այլ հարց
Մենք բոլորս տարբեր ենք։ Չկա մեր պեսը։
Մի կողմից՝ մենք կարողանում ենք ընկերություն անել այն կենդանիների հետ, ում ընկալման, իրականության թունելը մեզ մոտիկ է՝ օրինակ շների, կապիկներ, կատուների հետ, իսկ օձերի հետ մեզ շփվելը շատ ավելի հազվադեպ է հաջողվում, որովհետեւ նրանք շատ տարբեր են ընկալում իրականությունը, իրենց umwelt-ը բավականին տարբերվում է։
Մի կողմից իմանալը որ բոլոր մարդիկ տարբեր են, ու ունեն տարբեր ընկալում, որ իրականությունը անճանաչելի է, օգնում է լուծել շատ խնդիրներ ու թյուրիմացություններ։ Դրանում է հանդուրժողականության տեսական հիմքը ու խաղաղ ընդհանուր ապագայի նախապայմանը։
Ու մեծ հարց է, իմ համար, եթե մենք բոլորս տարբեր ենք։
Արդյո՞ք պետք է ձգտել նույն, նման մարդկանց, ում հետ շփում հաստատելը ավելի հեշտ է, բայց մյուս կողմից դա մի տեսակ կողպում է մարդուն իր իսկ ընկալման մեջ, նա չի տեսնում ու լսում այլ բաներ։
Թե՞ լավ է խիզախություն ունենալ ու կարողանալ ընկերանալ ու ապրել այլ ձեւի մարդկանց հետ։ Եթե առհասարակ դա հնարավոր է։ Ու ինչու՞ հնարավոր չէ։ Ասում են, լավ հարաբերությունների հիմքը՝ ընդհանուր, համընկնող արժեքներն են։ Նաեւ ասում են՝ մի փոխեք մարդկանց, կամ ընդունեք ինչպիսին կան, կամ մի ընդունեք։ Ընդհանուր առմամբ, չընդւնելը ո՞րն է, նա մեկա կլինի, եթե չսպանես։ Պարզապես չի լինի քո կյանքում։ Ու արդյո՞ք դա ուժեղ քայլ է թե թույլ, այդ մարդկանց կյանքից հանելը։
Ես չունեմ այդ պատասխանները։
ու տենց
Ակնհայտ դարձավ որ Երեւանում կայանալիք զորահանդեսը իր բոլոր չափանիշներով առնվազն չպետք է զիջի ադրբեջանականին: Այսինքն, սեպտեմբերի 21-ի զորահանդեսի գլխավոր իմաստը լինելու է Ադրբեջանին համարժեք մկաններ ցույց տալը: Դժվար է ասել, տեխնիկայի քանակությամբ ու տեսականիով մեր զինուժը որքան է զիջում ադրբեջանականին, բայց դա նշանակություն չունի` մեր զորահանդեսը պետք է ավելի հզոր ու տպավորիչ լինի, եւ սա քննարկման առարկա չէ:
Ակնհայ՞տ։ Ինձ ակնհայտ չդարձավ։
Պե՞տք է ավելի հզոր լինի՞։ Ինչի՞։
Ես այնքան գոհ էի, որ մի քանի տարի է զորահանդեսներ չէին անց կացվում։ Զարմանում էի, մտածում, մեր իշխանությունները պետք է որ ուզենան «զրելիշա» մարդկանց ներկայացնել, այն էլ երբ դա ուժի ցուցադրում է։
(Համ էլ մեր մոտ բանակը ներքին գործերում էլ է խառնվում։) ։Պ
Հետո ենթադրություններ էի կազմում, ինչու զորահանդեսներ չեն անում։ Մտածում էի, գուցե փորձում են անգրագետ քաղաքականության պատճառով մեզ «ագրեսոր» անվանվելը մի թեթեւ հարթել, զինված ուժերի վրա չափից շատ ուշադրություն չդարձնելով։
Ինչեւէ, համոզված եմ, որ զորահանդեսը ինքներդ գիտեք ում հետ համեմատվելու համար անիմաստ է։ Ու ես կարող եմ դա զինված ուժերում ծառայելիս սովորած արտահայտությամբ ձեւակերպել՝
– չկա համեմատվելու
Այնպես որ, ոչ թե «չունենք» այլ հենց «չկա» համեմատվելու իրենց հետ։
Իսկ չունենալու մասին էլ ասեմ՝
ով չունի, կամ ումը կարճ է, սովորաբար ահագին անհանգստանում է ու ամեն ձեւ ցույց է տալիս ուրիշներին, որ ունի, կամ երկար է։ Թեկուզ եւ ինքն իրեն համոզելու համար։ Չունի խելք, ի նկատի ունեմ։ (Իսկ դուք ի՞նչ մտածեցիք) Կամ ուժ։ Որը, ընդհանուր առմամբ նույնն է։
ու տենց
անփութությունը, խալատնոսծը, գործին ոչ ուշադիր վերաբերմունքը միշտ ինչ որ մեկի գլխին ջարդվում է։
հարցը այն է, ով է դա անում, ու ում ուսերին է դա հետո ընկնում։
գործ անելիս կա մի քանի տարբերակ
ա – աշխատել խորանալով, մտածելով ինչ հետեւանքներ կարող է ունենալ ամեն քայլը, ուշադիր։ այս դեպքում, քիչ է անում ես բավականին շատ գործ, հետո էլ դրան կգումարվի այլ մարդկանց անփութության պատճառով առաջացած գործը։ դա անխուսափելի է, միշտ տենց մարդիկ լինում են։
բ – աշխատել անփույթ, ոչ հոգատար, փաստացի թողնելով ուրիշներին ուղղել թերի գործդ, ու չնախատեսնված հետեւանքները։ հա, ու ժառանգած այլ անփույթ մարդկանց սխալները կփոխանցվեն նույնպես։
երկրորդ դեպքում աշխատանքը ավելի քիչ է լինում, իսկ աշխարհում անփութության քանակը՝ մեծանում։
առաջին դեպքում աշխատանքը շատ է, իսկ աշխարհում անփութությունը՝ քիչ։
Հիմա ո՞րն է տրամաբանականը։
Նայած՝
Եթե արժեքը քիչ աշխատելն է, ապա բ ուղին։
Եթե արժեքը լավ արդյունք է՝ ա ուղին։
Երկու ընտրությունն էլ տրամաբանական են, բայց հետեւում են տարբեր արժեքներից։
Ես առհասարակ աշխատել չեմ սիրում։ Այսինքն սիրում եմ աշխատել, բայց այն խնդիրների վրա որ ինձ է պետք լուծել, որ ինձ է հետաքրքիր։ Ու դա արդեն սովորաբար աշխատանք չեն անվանում, անվանում են զվարճանք։ ։Ճ
Ոչ մի ընկերության հետ ինձ չեմ իդենտիֆիկացրել, բայց իմ հետաքրքրությունների, արածների, ու ինչու չէ՝ ձախողումների հետ՝ անշուշտ։ Այնպես որ չեմ սիրում երբ ասում են՝ սա Նորայրն է, նա աշխատում է այնտեղ։
Սակայն․․․ ընկերությունում աշխատելիս հավես է լինում, երբ պետք է
– մտածել։ մտածելը, ինձ նույնիսկ թվում է, օգտակար է առողջությանը։ ։Ճ իմ տրամադրության վրա միշտ լավ է անդրադառնում։
մյուս կողմից, միշտ էլ լինում են ձանձրալի, ռուտին գործեր։ երբ կարողանում եմ՝ դրանք չեմ անում։ գրում եմ ռոբոտ, սկրիպտ, ծրագիր, որ դա կանի։ արդյունքը նույնն է, բայց ես ծախսում եմ ժամանակ ոչ թե կատարելով հիմար աշխատանք, ու զգալով ինձ ինչպես Մարվինը, այլ մտածելով, որը շատ ավելի հաճելի է։
– հոգատար կատարված աշխատանքը տալիս է կոնտրոլի զգացում։ երբ ես գիտեմ, որ ես ամեն հնարավոր իրավիճակը կանխատեսել եմ, եւ խափանումները քիչ հավանական են, զգում եմ «կոնտրոլ»։
Դրա հակառակը, երբ գիտես, որ ծրագրիդ/կոնֆիգիդ մեջ բզեզ կա, մինչեւ չբռնես, հանգիստ չես քնի։
– շոյանք։ ես կարող էի գրել, երբ լավ ես գործը անում, բավարարում ես անձի պահանջներից մեկը՝ խմբում ճանաչված եւ ընդունված լինելը։
բայց ես դա չեմ գրի։
մասնավորապես որովհետեւ գիտեմ, որ փառքը անցողիկ է։
բացի դրանից, ինչքան էլ լավ անես, մեկա կարող են ասել՝ սա չէ՞ր իր արած գործը։ էլի նայած մարդ, նայած ընկալում։ այնպես որ չէ, շոյանք չեմ ակնկալում առանձնապես։ ու առհասարակ ամեն ինչ ինձանից կախված չի լինում։
համ էլ ես բարեհամբույր ամերիկյան տղա չեմ, այնպես որ միեւնույն է ինձ ավելի շատ չեն սիրում, քան սիրում են։
այսինքն երբ ստացվում է հոգալով աշխատել ես լավ գիտակցում եմ, որ դա անում եմ ոչ ընկերության/շեֆի/գործընկերների համար։
Ընդամենը իմ համար եմ անում։
ու տենց
Ենթադրում եմ, որ եթե ԼՏՊ-ն ժողովրդի մոտ ասոցացվում է նեոլիբերալ չար կապիտալիզմի հետ, ապա ՍՍ-ն լրիվ հակառակը՝ այն ուրախ փուչիկավոր դեկորատիվ սոցիալիզմի։
Իսկ այդ խորհրդային սոցիալիզմի ռեալիզացիան գոնե ենթագիտակցաբար, բայց շատերը հավանում են։
Ու այստեղ կա մի բան, որ երկու խումբն էլ բաց են թողնում։
Կապիտալիզմ, սոցիալիզմ, ինչ ուզում է լինի։
Իշխանությունը, ուժը փտում է, այլասերվում է։
Ու լավ, կամ ավելի լավ սոցիալ տնտեսական պայմաններ ժողովրդի մեծամասնության համար չեն լինի, մինչեւ նրանք շարունակեն լինել բնակիչներ։
Այլապես ամենաշատը ինչ կհասնի այդ բնակիչներին՝ եւրոտժվժիկ, ֆուտբոլ, ու «մեղեդի» սրճարանը ամիսը ն անգամ։
Ուժեղ ընդդիմության ազդեցության տակ կարող են լինել ձեւական լավացումներ, օրինակ այն, որ հիմա կարելի է ստանալ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ կնիքը հինգ րոպեյում։ Իսկ առաջ պահանջվում էր մի շաբաթ, իսկ երեք օրվա համար վերցնում էին կաշառքներ։
Բայց ցանկացած ուժը փտում է։ Ու փտելու է, եթե բնակիչների տեղը չլինի ժողովուրդ, իսկ համակարգը չլինի ժողովրդավարական։
Իսկ կապիտալիզմ թե ինչ, դա արդեն էական չէ։ Օրենքները կլինեն այնպիսի, որ ժողովրդին, այսինքն մեծամասնությանը, ոչ թե ընտրյալներին, լինի ավելի լավ։
Հա, վերջերս Օբաման դիմել էր ամերիկացիներին։ Խոսում էր լրիվ ոնց որ մեծ մարդկանց հետ։ Չէր ասում, սաղ լավ ա, չէր խաբում։ Ասում էր՝ վատ ա, ու երկու ձեւ ունենք, կամ բոլորիդ վատ կլինի, կամ կարող ենք այնպես անել, որ մեծահարուստները ավելի շատ տուժեն, իսկ մեծ մասի վրա առանձնապես չզգացվի։ Ասաց՝ ես դա անել չեմ կարող, թույլ չեն տալիս։ Եւ առաջարկեց՝ գրեք ձեր կոնգրեսմենին։ Բնականաբար, եթե կոնգրեսմենը ստանա լիքը նամակ, նա ավելի մեծ շանսեր ունի հրաժարվել կաշառքից, եւ մտածել իր ընտրողների մասին, քանի որ համակարգը գործում է, ու նա ընդամենը այդ մարդկանց վստահությունն է ստանձնել, ու կարող է այլեւս չունենալ։
Հա, իրենց մոտ էլ սաղ լավ չի, իսկ ժողովրդավարությունը որ խոսում են, ամենալավ դեպքում իրենց իսկ համար է, այն էլ որոշ չափով։ Բայց այդ որոշ չափը որոշակիորեն տարբերվում է մեր ունեցած որոշ չափից։
Իսկ գիտեք, ես բնավ չեմ ուրախանում ֆուտբոլի հաջողությունների համար։ Հա, օլիգարխները ծախսում է փող, որ մենք ուրախանանք։ Ի՞նչ փող։ Մեզանից գողացած փող։ Այն փողը որ ասենք որպես հարկ չի ձեւակերպվել։ Շնորհակալություն, պետք չէ։ Եկեք չունենանք լավ ֆուտբոլ, բայց ունենանք աշխատող համակարգ։ Ուզո՞ւմ եք լավ ապրել՝ ապրեք։ Բայց ցավոք դեռ այլ հրաշալի ձեւ իշխանությունների վրա ազդելու ոչ ոք չի մտածել բացի «քաղաքական պայքարից», չկեղծ ընտրություններից, ու ազատ խոսքից։
ու տենց
Անահիտը երկու տեքստ է գրել, ուզում եմ կիսվել՝
մի քիչ լռությամբ համաձայնելու, լեզվի ու նման բաների մասին
կրոնի, հավատքի, աղանդների եւ սիրո մասին
Արցախյան բարքեմփին մենք «խարույկի» շուրջ նստած ինչի մասին ասես զրուցել ենք։
Փաստորեն կրոնի թեման շոշափվեց։ Ու այնքան հետաքրքիր էր կրոնապաշտերի փաստարկներին հետեւել։ «բա ո՞նց կբացատրես որ մարդ մահանում ա ու հետո չի մահանում ու բոլոր նրանք նույն բաներն են տեսնում»։ «ո՞վ է տեսել»։ «հայրս»։ Ի դեպ շատ լավ ձեւ է փաստարկ բերելու։ Ասում ես ասենք այ ես մի ծանոթ ունեմ․․․ ու արի ու հերքի։ Դե պարզ է, որ բանական բացատրություններ կան։ Պատմեցի։ Բայց դա չէ հարցը։
Նեվրոզները առաջանում են որպես իրականությունից, ցավից խուսափելու արդյունք։ Մենք բոլորս մահանալու ենք։ Դա շատ բարդ է ընդունել։ Ու դա այդպես է։ Ու բնական է, որ կյանքը մարդու համար այլ ամեն ինչի անհրաժեշտ պայմանն է։ Ու շատ հեշտ է օգտագործելով «կյանք մահվանից հետո» գաղափարը մարդկանց տիրել։ Մարդիկ այդ կյանքի համար կանեն այն ինչ չեն անի փողի համար։ Դա նույնպես բնական է։ Նորմալ մարդիկ բուլկաներ ուտելիս համով մասերը թողնում են վերջում ուտելուն։ Նորմալ երեխաները նույնիսկ։ Բարդությունները լինում են այն երեխաների հետ, ով այնքան էլ ֆյուչա օրիենթեդ չի։ Ու օգտագործել մարդու այդ գիծը, օգտագործել մահվան վախը որպես տիրելու եւ խաբելու միջոց, ես կասեի, նման է խարդախության, դրամաշորթության։
Մենք բոլորս մահանալու ենք։
Դա շատ բարդ է ընդունել, բայց դա ճշմարտություն է։
Ու նույնիսկ ապրելիս․ կյանքը այնպիսին է, որ ստեղից այնտեղից գլխիդ խնդիրներ են ընկնում։
Ինչքան էլ ասես՝ ես իմ համար կողքից ապրում եմ, չեմ խառնվում – մեկա խնդիրներ կլինեն։ Ու այո, ցանցառները կարող են ինչքան ուզում են մտածել, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, միեւնույն է քաղաքականությունը կզբաղվի իրենցով։
Խնդիրները անխուսափելի են։
Դրանք կարելի է լուծել, բայց կարելի է բացասել, կարելի է բարկանալ, կարելի է ինքնախաբեբաությամբ զբաղվել, կարելի է մեղադրել այլ մարդկանց, մասոներին, արեւմուտքը, ծնողներին, բյուզանդացիներին, ներմուծեք ձերը։
Բայց միմիայն խնդիրներ լուծելը ինչ որ բան կարող է փոխել ու լավացնել։
Ու դա միակ ձեւն է սովորելու ու կատարելագործվելու, ավելի պաշտպանված լինելու ապագայում։ Երեխաներին էլ է դպրոցում բարդ լինում, սովորելը հեշտ չէ։ Իսկ առանց սովորելու կյանքը ավելի բարդ է։
Նույնիսկ ինչպես գրված է ընկերոջս ստատուսում, «նենց չի, որ կյանքը բարդ է. ուղղակի մենք ենք այն ավելի պարզ սպասում»
Լինել օպտիմիստ անկապ է։ Լինել պեսիմիստ նույնպես։
Լինել ռեալիստ լավ է։
ու տենց
Հայերենում պաշտոն բառը սխալ արմատ ունի։
Պաշտոնյաները իրականում պաշտելու համար չեն ստեղծված, այլ ծառայելու։
Ժողովրդին։
Ու ոչ անմահ են ոչ էլ պաշտամունքի (կուլտի) առարկա։
Ու եթե առաջ պաշտամունքի ակնհայտ դեպքեր հանդիպում էին գյուղերում
ապա հիմա ստրկամտությունը հասավ ԲՈՒՀ-եր։
հիանալի է
ու տենց
ու տենց
ասում եմ,
սոցիալիզմը, երեւի լավ է միտք է
բայց մեր օրոք լավ իրականացում չի ունենա։
որովհետեւ մենք դրան պատրաստ չենք։
ստրկատիրությունը ավարտվեց այնժամ, երբ տերերը հասկացան, որ նրանց ստրուկներ պետք չեն բնավ։
գանդին բրիտանացիներին հասկացրեց, որ գաղութ ունենալը իրենց իսկ իդեալներին հակասում է։
հիմա գործող սոցիալիստական համակարգ անհնար է իրականացնել առանց բռնության։ առանց էքսպոպրիացիայի, ու ընկեր փանջունու։
նույնպես, հիմա անհնար է արգելել սեփաքանատիրական (proprietary) ծա գրելը։ իրենք նախագծողները պետք է զգան, որ չազատ ծրագրեր գրելը «զապադլո» է։ այլ կերպ, դա կլինի բռնություն։ բռնությունից ռեպրեսիաներ մի քայլ։
այսպիսով, մենք պատրաստ չենք։
երբ այնքան հասունանանք, որ գործարարները դա առաջարկեն, կամ երբ նոր, ավելի լավ միտք ծագի, գուցե մի բան փոխվի։
իսկ այժմ, առավելագույնը, երկրները կամաց կամաց Շվեդիայի ուղղով փորձեն շարժվել։
ու տենց
ուզում եմ ասել, որ Երեւանյան բարքեմփը մարդիկ սխալ են հասկանում։
տեսեք, Արցախում անում են բարքեմփ։ Վանաձորում ու Գյումրիյում չեն անում։
Արդյո՞ք Վանաձորում ու Գյումրիյում ավելի քիչ հետաքրքրված մարդ կա, քան Արցախում։ Բնավ ոչ։ Պարզապես Արցախցիները ունեն պետության աջակցություն, ու կարող են քիչ թե շատ «կարգին» անցկացնել։ Կարգին ասելով, ի նկատի ունեմ, մայկա տռուսիկ, ինտերնետ, դահլիճ։
Դրանք իհարկե լավ բան են, բայց բարքեմփին սպեցիֆիկ չեն։ Գրատախտակը բարքեմփին շատ ավելի սպեցիֆիկ է։
Ու ինչ է իրականում պետք դա վայր, ու գրատախտակ։
Ու ես կարծում եմ, մարդիկ մտածում են, որ բարքեմփը շատ վեհ է։ Որ պետք է լավ տեղ, որ պետք է լավ կապ, կամ կապ, որ պետք են պրոեկտոտներ, ու տենց լիքը բաներ, ու որ դա շատ բարդ է ու թանկ։
Այո, դա թանկ է, ու Երեւանում լինում է։ Որովհետեւ կա լիքը մարդ ու ընկերություն որ ուզում է Երեւանի բարքեմփի աջակից լինել։ Որովհետեւ դա Երեւան է։ Ու միշտ չէր այսպես, իհարկե։ Բայց իրականում դա բարքեմփի հետ կապ չունի։ Ասենք, եթե կազմակերպիչներից մի քանիսը պինդ չլինեին, Երեւանյան բարքեմփի աջակիցը կարող է աղջիկների օծանելիոի պես մի ֆիրմա լիներ։ ։Ճ Այսինքն ինչ էլ լինի, որ մարդկանց գրավում է, կստանա այդպիսի ֆորմատ՝ շապիկներ, դահլիճներ, եւ այլն։ Ճիշտ է, ոչ գլամուր դահլիճներ, այլ, ցանկալի է ուսումնական հաստատության դահլիճներ, ասենք Ամերիկյանի։
Ու Ամերիկյանը լավ է, ու վերնաշապիկները լավ են, ու արտասահմանյան հյուրերը ավելի լավ են, լրիվ վերջն են։
Բայց բարքեմփը չի կորցնի իր բարքեմփությունը եթե տաս կամ քսան հոգի հավաքվեն հրապարակում, այգում, ցանկացած հասարակական վայրում, բերեն գրատախտակ, գրեն, ու զրուցեն։ Ավելին, դա կլինի ավելի բարքեմփային բարքեմփ, քան Երեւանյանը։ Ու այնտեղ կլինի հաստատ ավելի քիչ անկապ դեմք, որ եկել է աֆթա փաթիի խաթեր։
Չէ, աֆթա փաթին լավ բան է։ ։Ճ Բայց այն ինչից հետո ուզես կարող է լինել, բարքեմփ սպեֆիցիկ չէ։
Ու պարզապես բարքեմփին բնավ չի լինի հեռուստատեսություն, եւ ազգը չի իմանա իր «հերոսներին»։ Ու այն մարդիկ ով երեւալու համար են գալու, կարող է չգան։ Բայց դա չէ էականը, չէ՞։ Դա նույնիսկ լավ է։ ։Ճ
Այնպես որ, թե ձեզ պետք է բարքեմփ, արեք բարքեմփ։
Ես սպասում եմ բարքեմփ Վանաձորում ու Գյումրիյում։
Ու ես կգամ, որովհետեւ ես կարծում եմ որ դա հետաքրքիր պետք է լինի։
ու տենց
գրում էի որ մեզ արդեն այնքան էլ պետք չէ էվոլյուցիա, որովհետեւ մենք մեզ ստեղծում ենք եւ անիվներ, եւ թեւեր։
Ավելացնեմ, որ լիքը «խնդիրներ» լինում են նրանից, որ մենք պարզապես մեր հարդից շատ առաջ ենք գնացել։ Այնքան ենք առաջ գնացել, որ իրականում մեր ստեղծած մեքենաները մեր մասն են։ Կիբորգների էպոխան եկել է։ Ասում են, որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է։ Բայց նույնպես, ցանկացած ցիվիլ մարդու շարունակությունն է լվացքի մեքենան, ավտոմեքենան, հեռուստացույցը, միքսերը։ Ավելին, մենք այնքան ենք աճել, այնքան, որ մեր մասն են քաղաքները, շենքերը, ամառայինները։ Ու այդ պատճառով է որ շատերին ցավում է, երբ լավ բան են քանդում, որովհետեւ դա իրանց անձի մաս ավիրելն է, կտրելն է, ոնց որ մարդու ձեռքը կտրեն։
Մյուս կողմից, կա դրա հակապատկերը։ Կա հարդ, որ հենց ինքը իրա հնարավորությունները չի օգտագործում։ Օրինակ, որովհետեւ համոզված է որ սաղ վատ է, ու իմաստ չկա։ Կամ երբ շանը կապուն են շղթայի վրա ու նա միայն հաչալ է սովորում։ Կամ երբ հզոր կոմպի վրա հիմար սոֆթ է քշվում։ Կամ երբ Մարվինը ստիպված է պարկովշիկ աշխատել։ Իրականում, բոլորս էլ պարկովշիկ ենք աշխատում որոշ չափով։
Երեւի այդ պատճառով է, որ սիրում եմ, երբ լավ օրինակ հիմա ավելի լավ սոֆթ են գրում ութսունականների կոմպերի համար, քան առաջ։
Որովհետեւ հույս կա որ նույն հարդի վրա, օրինակ իմ, հնարավոր է ավելի լավ սոֆթ օգտագործել, կատարելագործել սոֆթը։
ու տենց
համացանցում մարդիկ հայտնվում են ու կորում։
նրանք հայտնվում են ֆորումներում, չաթերում, սոց ցանցերում, մատյաններում։ հետո կորում են։
հայտնվում են, որովհետեւ նրանց պետք է իմանալ որ «կան», պետք է կայանալ ու ճանաչվել խմբի մեջ։ պետք է, ի վերջո, պարտյոր գտնել։ չէ՞ որ ֆեյսբուքը սեռական բորսա է։
ոմանք մնում են։ մնում ու գրում են չնայած ընտանիք ունեն, չնայած աշխատանքը լիքն է, գրում են քնի հաշվին կորզած ժամանակում, երբեմն։
ինչի՞ են հեռանում նրանք, ով կորել են։ կորել են, որովհետեւ իրականում իրենց հետաքրքիր էր սեռական բորսայում գնում կատարել։ նրանք ցուցադրեցին հատկանիշների իրենց փաթեթը, գտան, ձեռք բերեցին, ու կորան։ այլեւս բան պետք չէ։
մնում են նրանք, ում հետաքրքրությունները ավելի լայն են։
ով գիտի, որ հասարակությունը իրենց պետք է, ում անհանգստացնում են այդ հասարակությունում իրադարձությունները, իրենց իսկ համար, իրենց շահերի պատճառով։ պարզապես մի քիչ ավելի խորն են նայում, գիտակցում են, որ իրենց կյանքը իրենց իսկ ընտանիքով չի սահմանափակվում ու ավելի բազմաշերտ է։
չեն լքում նաեւ այն մարդիկ ում էգոն միշտ շոյել է պետք։ եթե չհոգնեն սոցիալ շոյանքներից մի օր։ հոգնելը բարդ է, որովհետեւ փառքը անցողիկ է։ պետք է նոր միշտ բան անել/ասել, որ քեզ հասանելի շոյանքի փայը ստանալ։
էլի տարբեր ձեւի մարդիկ կան, բնականաբար։ կան կգբշնիկներ, կան լրագրողներ, կան մարկետոլոգներ, ում մասնագիտությունն է նետում օնլայն։
բայց երբ ես նայում եմ այն ամբողջ տեղեկատվության հոսքին, որ թափվում է համացանցում, ես ակամա մտածում եմ՝ գնայիք քոնթրիբյութ անեիք wikisource-ում։ Այնտեղով կայանայիք։ Երբ վիքիի «հաքաթոնը» եղավ, հատուկ լուսանկարում էի, որոգհետեւ համոզված էի, շատերը եկել են, որ իրենց լուսանկարները ցանցում հայտնվեն, որ նրանք ինչ որ բան են արել։ Իսկ իրականում վիքիների աշխատանքը աննկատ է հասարակության համար։ Ոչ ոք դրա համար չի շոյի։
Բայց կարելի է անել, կարելի է անել, ու շեյր անել ֆեյսբուքում։ Տեսեք, նոր գիրք եմ ավելացրել, կամ նոր հոդված։ Պարզապես բարդ է դա, ժամանակ է խլում շատ։
Ու չի գնահատվում։ Մի խոսքով էֆեկտիվ չէ որովհետեւ մենք տենցն ենք։
Մենք տենցն ենք։
Ես այսօրվանից wikisource-ին կփորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել։
Այսքանը
ու տենց
տենց մի անգամ գործընկերոջ հետ խոսում էինք, ու նա ասում էր, այ ինչ հերոսներ էին ԳԿՉՊիստները, «երկիրը փրկել էին ուզում», բայց չթողեցին իրանց։
Այո, էս ուր եմ ընկել Հայաստանում տենց մարդիկ էլ կան։
Ու ես ասացի, բնական է, որ լավ է, որ այսպես է, ո՞վ են նրանք։ նա ասաց ո՞նց թե բայց նրանք հոգում էին «երկրի» համար։
Այն որ, իմ կարծիքով մենք լիքը շահել ենք, որ այդ «երկիրը» այլեւս չկա, արդեն նրան ասել եմ։ Նույնիսկ համաձայնվել է, որ մենք շահել ենք։
Իսկ պուտչիստների մասին ասացի, որ կարծում եմ, որ եթե ասենք Հայաստանում հիմա հեղափոխություն լինի, ես գոհ չեմ լինի։
Ես բնական է գոհ չեմ Կադաֆիի «հանցավոր վարչակարգի» գործունեությամբ, բայց եւ ասենք մարդիկ գոնե ինչ որ ձեւ ընտրություններ են անցկացրել, գոնե ընտրություններ են կեղծել, իսկ ասենք եթե հեղափոխություն լինի առանց ընտրությունների, կամ դրանք կեղծելու գոնե, դա արդեն չափն անցնում է։ Այնպես որ, չէ էլի, չեք համոզի որ ԳԿՉՊն ափսոս է որ չկայացավ։ Տենց էլ պետք է լիներ։
ու տենց
վերջերս Ռոքսին ասում էր, որ Արցախից Հայաստան զանգելը թանկ է` 90 դրամ րոպեն։ Զարմացա, երբ իմացա, որ ավելի թանկ է, քան Հայաստանի մի շրջանից Հայաստանի այլ շրջան։
Ինչպե՞ս թե։ Սա՞ է «Միացումը»։
Ասացի ընկերոջս։ Նա էլ նոր էր վերադարձել Սեը Ծովից եւ պատմեց, որ Վրաստանից Հայաստան զանգելը արժի 65 դրամ րոպեն, «call to Armenia» ռոամինգ ծառայությունը ակտիվացնելուց հետո, վրացական ռոամինգ պրովայդերի միջոցով, բնականաբար։ Իսկ Արցախից Հայաստան զանգելը, Ղարաբաղ Տելեկոմի, Վիվայի մայր աթոռ պրովայդերի միջոցով, արժի 90 դրամ րոպեն։
Ու լեզուս չի պտտվում ասել Արցախից Հայաստան, բայց ստիպու՜մ են։ Որովհետեւ անկախ, ինքն իրեն ազատագրած Արցախի գաղափարը հիմա նույնիսկ օտար երկրների հետ չի անցնում, մենք էլ չենք կարող ապացուցել որ չենք «օկուպացրել», մեզ «ագրեսոր» են անվանում։ Հիանալի է, եթե այդպես է, ինչի՞ Հայաստանի մի «ռայոնից», օրինակ Սյունիքից Լոռի զանգելը ավելի էժան է, քան Հայաստանի Արցախից Հայաստանի Լոռի։
Ինչու՞ է Վրաստանից Հայաստան ավելի էժան զանգելը, քան Հայաստանից (Արցախ) Հայաստան։
այդ եւ այլ հարցերի պատասխանները կիմանաք գովազդ դիտելուց, եւ անպետք ապրանքներ սպառելուց հետո։
Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ։
Մնացեք մեզ հետ։
ու տենց
երբեք չեմ ունեցել այնպիսի ընկեր որ հարցերիս պատասխանները ունենա։ նույնիսկ մեծ, ինձանից քսան տարի մեծ ընկերները։
ես մտածել եմ, հարցրել եմ, իսկ դու ի՞նչ ես կարծում։
կամ ասում էին՝ «էլի խորացար», կամ «թեւթեւ վերաբերվիր», կամ ինչ-որ պատասխան էին տալիս առանց բացատրելու ինչի է դա լավ։ պարզապես, որովհետեւ։ ու դա, ինչպես ես հետո համոզվում էի լավ տարբերակ չէր։ լրիվ օտար ուղիներով էի գնում, հաճախ ուժասպառ էի լինում, պարտվում։
չէ, դրանք հասարակ հարցեր էին, ոչ սպեցիֆիկ։ օրինակ, եթե ես չեմ ուզում անել այսպես, իսկ ինձանից պահանջում են/ակընկալում են/ստիպում են դա անել։ լինի դա գործատու, աղջիկ, ծնող, ընկեր, սպա, դեկան։
ո՞վ էր ինձ ասել՝ ապա հանգիստ մի արա։ ոչ ոք իրավունք չունի քեզանից դա պահանջել։ ո՞վ էր ասել որ տեխնիկապես մարդիկ չեն փոխվում։ որ այլ մարդու փոխել անհնար է, կարելի է այնպես անել որ այլ կերպ իրան ցույց տա, բայց ներսից մեկա նույնն է մնալու։ ո՞վ էր բացատրել որ օրինակ ցույց տալուց լավ ազդեցության ձեւ չկա։ ո՞վ էր ասել որ սիրահարվելը չիմանալ է, եւ այդ չիմացածի մասին ենթադրություններ անել է։
ինձ ասում էին ակնհայտ սուտ՝ ամենուր, այո «Խաչմերուկներո՛ւմ
ՈՒ խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:»
ու հեռուստատեսությամբ, ու ֆիլմերի մեջ։
ու ես հասկացա ոնց պետք է ֆիլտրել։ որն է լավ գիրքը, որն է լավ խոսքը։
ու ինձ ոչ ոք չէր ասել այն ինչ ես սովորեցի։ ինձ ասել են «դու պիտի», ինձ ասել են «կնեղանա(մ)», հետո նեղանում էին, ինձ վախեցրել են «կտեսնե՜ս»։
բայց ես հիմա ասում եմ։
ես հիմա ասում եմ, երբ ինձ հարցնում են։
ու ինձ չեն հավատում։ ։Ճ
– լավ եմ չէ արել որ ջնջել եմ։
-ինչի՞ ես ջնջել այն տեքստը։ ինչ լավն էր – ասում եմ
– բա ո՞նց չջնջեի, ինձ ատելու են դրա համար։ բայց ինչ կար գրել եմ, դա ճշմարտություն է
– ուրեմն գրի՛։
– ինձ կասեն սա։ ինչպե՞ս պատասխանեմ։
– որ իմանալը ավելի լավ է քան չիմանալը։ (դա էլ ինձ ասող չկար)
– իսկ եթե կասեն սա՞։
– կասես որ դու հավատում ես որ այսպես ավելի լավ է։
– իսկ սա՞
– ապա այսպես
Գանդի։ Չեմ կարող չհիշել նրան։ Ես չէի գիտակցում բայց նա ինձ մի քանի պարզ բան է սովորեցրել որ այնքան օգուտ բերեցին։
երբ ես երիտասարդ էի, իննսունականների սկզբին նրա մասին լիքը ֆիլմ եմ տեսել։ Հ1-ով։
Ու ես այնքան լավ բան եմ սովորել այդ ֆիլմերից։
Չէի գիտակցում։ Հիմա եմ գիտակցում, որ ես այն ժամանակ դպրոցում, ու այն ժամանակ պոլիտեխնիկում, ու այն ժամանակ բանակում, ու այն ժամանակ այն ոստիկանի հետ, այնքան ճիշտ եմ ինձ պահել։ ու ինչքան է ինձ դա փրկել։
Ֆրոմ, Բերն, Յունգ։ ես ձեր պատճառով եմ սովորել կողքից նայել, ես ձեր պատճառով եմ սովորել շաբլոններ տեսնել, ես ձեր պատճառով եմ սկսել խաղերը իդենտիֆիկացնել, ես ձեր պատճառով եմ հասկացել այն ինչ հասկացել եմ, ես ձեր պատճառով եմ երբեմն իմ մեջ բագեր գտնում։
բայց ես այնպիսի ընկեր չեմ ունեցել։
որ ինձ մի խելամիտ բան ասի ու ես ինձ չվնասեմ։
հենց այն պահին երբ պետք էր։
իմ պես ընկեր չեմ ունեցել, այնպիսին, ինչպիսին ես եմ երբեմն այլ մարդկանց համար։
ու արդեն հույս էլ չունեմ որ կունենամ։
ամենավատը երբ Մարիո խաղալու պես ես ապրում։ Հա, փորձ ես ձեռք բերում։ այստեղ չմտնես, կուտեն։ երկրորդ անգամ չես մտնի։ նման տեղեր առհասարակ։ բայց դա․ it’s not science, it’s trying. գիտություն չէ, փորձել է։ քարտեզ ունենալը ավելի լավ է։ լավ է մոդելավորելը։ իսկ ավելի լավ է իմանալը։ իմանալուց լավ բան չկա։ պարզապես պետք է սովորել ֆիլտրել տեղեկատվությունը։ ու փնտրել այն։ ու մշակել։
այո
ես ունեմ ինտերնետ ու գիտեմ ինչպես այն օգտագործել։
ու տենց
ես սիրում եմ նայել մարդկանց։ մարդկանց խմբերին, զույգերին, ընկերներին։ ինչպես են իրար հետ խոսում, նայում։ հիմնական մասը, իհարկե չի ուրախացնում ինձ։
բայց ավելի շատ ես սիրում եմ զննել շներին ու իրենց տերերին։
իհարկե, կրկին մեծ մասը տխրեցնում են։ նա չի նկատում իր շանը, իսկ նա րոպեն մեկ նյարդայնացված քաշում է թոկը։ նա քաշում է իր հետեւից շանը, իսկ նա ու շունը լրիվ անկապ են, չնայած որ կապ կա նրանց մեջ։
բայց երբեմն, երբ ես տեսնում եմ շուն, որ տիրոջ դեմքին նայելով է քայլում, ես ուրախանում եմ։ նույնիսկ եթե տերը տխուր է, ու գլուխը իջեցրած անցնում է անձրեւի տակ։ Իսկ երբ շունը հոտ է քաշում սյունից, նա հանգիստ սպասում է այնքան ինչքան անհրաժեշտ է։ Նա գիտի, որ շանը հետաքրքիր է հոտոտել սյունը, ու որ նա դուրս է եկել շան համար, ու որ իրական իմաստը այդ զբոսանքի այն է, որ շունը բացի իր ֆիզիոլոգիական, նաեւ հոգեւոր պահանջները բավականացնի ու ինչքան հավեսը տալիս է սյունը հոտոտի։ Այսինքն նա դա չի գիտակցում, պարզապես հանգիստ կանգնած է, ու երբ ես տեսնում եմ այդպիսի պատկեր, ապա ուրախանում եմ։
ու տենց
Ռուսաստանում հաճախ փոխում էին ազգանունները «լատենտանալու», չտարբերվելու համար։ «Պոգրոմ» բառը այն բառերից է որ դարձավ միջազգային։ Ու Այվազովսկին, ու Թամանովը, ու Ենգիբարովը ստեղծագործում եւ ապրում էին հայրենիքից դուրս ձեւվափոխված ազգանունով։
– ա – ես երբեք չեմ լսել որ Եվրոպաներում այդ պատճառով ազգանուն փոխեն։ Օտար ազգանունը, ինձ թվում է, դիտվում է այնտեղ որպես էկզոտիկա, եւ հետաքրքրություն է առաջացնում։ Օրինակ, լավ հնչող ազգանունը օգնում է բիզնեսին։
Գիտենք նաեւ, որ Ադրբեջանում այնպես էր արվում, որ թալիշների ու լեզգինների քանակը չերեւա պաշտոնական ստատիստիկայում։
Իսկ Վրաստանում, ու նույնիսկ, գիտեք, մեզ մոտ, երբեմն խորհուրդ էր տրվում ազգանուններ փոխել։ Մեր մոտ գիտեմ միայն մի դեպք։ Վրաստանում դա, կարծես շատ տարածված էր։
Ինչքան հասկանում եմ, արվում էր որ ազգի «լավագույն» ներկայացուցիչները, կամ բարձր պաշտոններ զբաղեցնողները լինեն, կամ թվան վրացի։
Ոչ մենք ոչ վրացիները պետություն չունեինք։ Ու բոլոր ԽՍՀՄ-ի բնակիչներին դրսում ասում էին կուկուռուս«ռուս»։ Ու ԽՍՀՄ-ը ըստ էության Ռուսական Կայսրություն էր։
Ու ես ուրախանում եմ, որ ազգանուն փոխելու օրերը անցել են։ Որովհետեւ եթե մարդը ներկայացնում է Հայաստանը, ու ՀՀ քաղաքացի է, ուրեմն նա հայ է։ Ազգի ներկայացուցիչ է։ Լինի իր ազգանունը Յանգ, Արոնով, թե ինչ ուզում է լինի։ Որովհետեւ նա այստեղ է մեծացել, այս միջավայրում ու այս միջավայրի պատճառով է ինչ որ բաների հասել։ Ու դա իրոք, հպարտանալու բան է։ Որ մենք լավ միջավայր ունենք։ Ու ազգանուն փոխել պետք չէ, դա արդեն էական չէ, երբ անկախ պետություն կա։
ու տենց
Մի քաղաքակրթություն կա, ուր երբ հերթական գնացքը հասել է մետրոյի կայան, եւ նոր ժամանաց ուղեւորները զբաղեցնում են իրենց տեղերը սահող ժապավենների եւ աստիճանների վրա, օդում կախվում է բարձրախոսներից հոսող հայտարարության տեքստը։ Բարձրախոսի ձայնը լսող չի լինում, որովհետեւ բոլոր ուղեւորները ականջակալներով են։ Սակայն տեքստերը միեւնույն է կարդում են այդ կայաններում աշխատող հատուկ մարդիկ՝ վերջին կենդանի էակները, ով հետեւում են կայանի ավտոմատ աշխատանքին։ Եթե ավտոմատիկան խափանվի, այդ մարդիկ չեն կարող միջամտել, որովհետեւ ավտոմատիկան կառավարելը գիտություն է, որին տիրապետողները մետրոներում չեն աշխատում։ Բայց ավտոմատիկան անխափան է, իսկ խափանումները պայմանավորված են միայն ներքին եւ արտաքին թշնամիների սադրիչ գործողություններով։ Մետրոներում աշխատող մարդիկ քիչ են տարբերվում ավտոմատներից, սակայն։
Իսկ ականջակալներով զինված ուղեւորները միեւնույն է լսում են օդում հնչող հայտարարությունները ականջակալներով, որովհետեւ այդ հայտարարությունները հեռարձակվում են նաեւ ցանցով, իսկ ուղեւորների անձնական նվագարկիչները ծրագրավորված են ձայնավորել հայտարարությունները այդպիսի կարեւոր տեղերում ինչպիսին մետրոն է։ Ժամանակակից անձնական նվագարկիչները չունեն ներքին հիշողություն, ինչպես դա նախկինում էր։ ներքին հիշողությունը ցանցերի տարածման եւ դրանց արագությունների կտրուկ աճի պատճառով սկսել է համարվել դիզայնի սխալ, անպետք հենարան։ Նվագարկիչները ունիվերսալ են՝ դրանցով կարելի է լսել ինչպես արդեն իսկ մասնագետների պատրաստված աուդիո փլեյլիստեր, որը նախկին ռադիո հաղորդումների ժամանակակից զարգացումն է, եւ այդ ծառայությանը բաժանորդագրվելը էժան է, այնպես էլ պատվիրել նախընտրած ձայնագրություններ, որը, բնականաբար ավելի թանկ է։ Թանկ եւ որւույն պատվերների համար վճարողներն են` մարդկանց փոքր խավը, ով առանձնանում է մեծամտությամբ, օգտագործում է հնացած եւ քաղքենի «ճաշակ» բառը, եւ ըստ ընդունված կարծիքի, ուզում է տարբերվել այլերից, գնում է հոսքի դեմ, դրանով ըստ էության խոչընդոտում է հասարակության զարգացմանը։ Բայց նույնիսկ պատվիրված երաժշտությունը չի լինում լսել մտնելիս մետրոյի կայան՝ այնտեղ նվագարկիչները ավտոմատ սկսում են ընդունել մետրոյում հերարձակվող նյութերը, որովհետեւ դրանք շատ ավելի կարեւոր են եւ հայտնում են, ինչպես է պետք ճիշտ կանգնել ժապավենների վրա, ինչ անել երեխաների հետ, ու որտեղ տեղավորել կենդանիներին։ Ճիշտ է, կենդանիներին արդեն վաղուց արգելված է տանել մետրոյում, եւ դրանց պահելը ժամանակակից քաղաքում նույնպես անհնար է եւ վաղուց արդեն արգելված, պարզապես տեքստը հայտնում է այդ մասին որովհետեւ այն մորացել են փոխել, կամ թողել են հետադարձ համատեղելիության համար։ Ասում են նաեւ թե կան ոմն «հաքերներ» ով քանդում եւ ձեւափոխում են նվագարկիչները այնպես, որ դրանք ունենան սեփական հիշողություն ու չենթարկվեն դրսի ազդանշաններին։ Նրանք մետրոյի կայաններում լսում են այն ինչ ուզում են, բայց լկտիաբար լռում են եւ ձեւանում լավ քաղաքացիներ։ Բայց դա, ինչպես ես ասացի, ընդամենը ասեկոցներ են։ Պաշտոնական տվյալներով այդպիսի հանցագործներ այլեւս չկան։ Այդ մարդկանց խավը շատ ցինիկ էր, ու իրենց գաղափարախոսությունը չէր դիմանում պարզ քննադատության եւ չէր կարող ընդունվել հասարակության կողմից։ Նրանք լինելով տեքնո մարդիկ խոսում էին այլ մարդկանց ավտոմատացման մասին, ու նրանցից ոմանք նույնիսկ փորձում էին քաղաքում պահել կենդանիներ, բոլոր հիգիենայի կանոնները խախտելով։ Նրանցից շատերը լինելով ծրագրավորող երեսպաշտ էին, քանի որ ծրագրավորողները աշխատում են փող, օրինակ, նվագարկիչների ծրագրեր գրելով, իսկ այնպես էր ստացվում, որ հետո նույն ծրագրավորողները այդ նվագարկիչների ծրագրերը փոխում էին, ու դրանով չեզոքացնում իրենց իսկ խմբի այլ անդամների ծանր աշխատանքը։ Չի կարող չուրախացնել, որ դրանց մեծ մասը արդեն վերացել է, իսկ մնացածները, եթե եւ կան, չեն կարողանում կազմակերպվել, եւ կընկնեն օրենքի ձեռքերը այն ժամանակ, երբ նոր ոճրագործություն կատարեն։
Հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Մետրոներում աշխատող մարդիկ կարդում են իրենց տեքստերը բարձրախոսներով հետադարձ համատեղելիություն ապահովելու համար։
ու տենց
Ուզում եմ ասել, ես ինչ եմ մտածում այդ մասին։ Ո՞րն է ընտանիք ստեղծելու առողջ գործընթացը։
Մենք սովոր ենք, որ դա լինում է կտրուկ, հստակ տրանզակցիայի ժամանակ։ Մեկ դրությունից՝ մյուսը։ Ու այդ պատճառով է որ մարդիկ այնքան սպասում են այդ տրանզակցիային, ու կարեւորում իրենց «հարսանիքի օրը»։
Սակայն սահմանված ռիտուալները չեն փոխում իրական կյանքը։ Իսկ իրական կյանքը այնպիսին է, որ մարդկանց հարաբերությունները չեն ձեւավորվում կտրուկ, այլ զարգամում կամ փոխվում են աստիճանաբար։
Երբեւե մտածե՞լ եք ինչու է օրենքով արգելված «ամուսնանալ» մինչեւ որոշալի տարիքը։ Որովհետեւ սեռական հասունությունը շատ ավելի շուտ է տեղի ունենում, քան հոգեւոր եւ մտավոր հասունությունը։ Ու այդ տարիքի մարդիկ ունակ չեն պատասխանատվություն կրել իրենց քայլերի համար(մեծերն էլ հաճախ ունակ չեն, որովհետեւ իրականում մեծ չեն)։ Այդ իսկ պատճառով, ամուսնությունը երկու հասուն մարդկանց միություն պետք է որ լիներ։
Հասուն՝ նշանակում է որ նրանք երկուսն էլ կարող են իրենք իրենց գլուխը պահել, այսինքն ունեն աշխատանք ու այնպիսի աշխատավարձ, որը թույլ կտա անկախ գոյատեւել։ Նրանք անկախ են, այսինքն, օրինակ, իրենք են որոշում որ ժամին են գնում տուն, որ տուն, ու առհասարակ, արդյոք գնում են։
Կարեւոր է, որ կան մարդիկ ով իրենք են որոշում երբ են տուն գալու, բայց անկախ չեն իրականում։ Նրանք անկախ մտածել չգիտեն, ու իրենց համոզմունքները իրական, սպոնտան, ներքինից եկող չեն, իրենց բանականության արդյունքը չեն, այլ օրինակ ծնողների, ընկերների, խմբի։
Այսպես հասուն մարդը այն մարդն է ով ոչ թե ունի համակրանք այս կամ այն ֆուտբոլի թիմի հանդեպ, այլ ունի իր, իրականում իր, կարծիքը այս կամ այն քաղաքական գործչի, գրողի, տեքնոլոգիայի մասին։
Եթե զույգից նույնիսկ մեկը հասուն չէ, ապա այդ զույգի ընդհանուր վարքագիծը փոխվում է, դառնում է անառողջ։ Այսինքն բանական չէ, օրինակ․ «գնամ խոսեմ հայրիկիդ հետ որ թողնի», «դե ուրեմն պետք է ամուսնանանք, որ հանգիստ երեկոյան կինո գնալ լինի»: Համաձայնվեք, դա հաստատ ամուսնանալու լավ պատճառ չէ։ Իսկ այսպիսի հարաբերությունները նման են սադո-մազոյի․ ես քեզ կտամ/չեմ տա․․․ իմ հետ կինո գնալ, ուրիշ բան չմտածեք։
Այսպես, երբ երկու հասուն, այսինքն անկախ եւ ինքնուրույն մարդ բավականին երկար ժամանակ իրար հետ իրենց լավ են զգում, ապա այնպես է ստացվում, որ, օրինակ մեկ մեկ գիշերվա կեսին, երկար թեյի մոտ փիլիսոփայելուց հետո (իսկ դու՞ք ինչ մտածեցիք) էլ տուն չեն գնում, որովհետեւ ի՞նչ իմաստ կա, ու մնում են միմյանց մոտ։ Հետո, երբ այդ մեկ-մեկը դառնում է հաճախակի, կամ միշտ, ու նրանք դեռ իրար նյարդերին չեն ազդում, ու այդ ոճով էլի ինչ որ ժամանակ է անցնում, ապա կարող է նրանց մոտ միտք լինի, արդյո՞ք արժի երկու բնակարան վարձելու փող ծախսել, թե քանի որ մեկա միասին են ապրում, գցվել, եւ այդնես էլ շարունակել։ Դրանից որոշ ժամանակ անց, ասենք երեք-հինգ տարի հետո, եթե նրանք զգում են որ իրենց հարաբերությունը ժամանակով ստուգված է, ու նյութապես պատրաստ են, կարող են որոշել ընդհանուր երեխաներ մեծացնել։
Ուշադրություն, այն ինչ ես նկարագրել եմ կատարվում է կամաց կամաց, դա գործընթաց է։ Դա չի կարող լինել մեկ օրում։ Ու դա բնական գործընթաց է, առանց արտաքին ուժերի ազդեցության։ Եթե այն որոշ քայլին ձախողվում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, ու երկուսի համար էլ դա ավելի լավ է։
Ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Լրիվ հակառակը։ Ոչ հասուն մարդիկ, ով ոչ իրենք իրենց կարող են պահել, ոչ էլ անկախ են, ուր մնաց երեխաներին պահելու են պատրաստ, ամուսնանում են, ռիտուալներ անում, կարեւորելու համար դա, որովհետեւ պետք է չէ՞ կարեւորել ոչ կարեւոր բաները, որ կտրուկ են կատարվում, ու որոնք իրականում կտրուկ անհնար է որ կատարվեն։
Իսկ երեխաներ ընդունված է ունենալ անմիջապես, որովհետեւ դա այն միջոցն է, որ կօգնի ծնողներին զույգը մանիպուլյացիա անել, որ ամուսինները չբաժանվեն։
«զրի վ կորեն» – ասում էր Կողմա Պրուտկովը։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ ծնողները չեն մեծացնում երեխաներ, այլ կարծում են, որ իրենց երեխաները այնքան հիմար են, որ անպայման սխալներ կանեն։ Որ նրանք միշտ երեխաներ են մնալու, երբեք չեն մեծանալու, ու իրենց պետք է մանիպուլյացիա անել, իրենց իսկ լավի համար։
Երբ շներին են սովորեցնում քաղաքում լսող լինել, որ կատուների հետեւից չընկնեն, ու որսի ընթացքում փողոց չանցնեն ու ավտոյի տակ ընկնեն, դա հասկանալի է։ Որովհետեւ նրանք շուն են, ու քաղաքում ապրել չգիտեն։
Երբ մարդկանց են դնում շան տեղ, դա շատ տխուր է, որովհետեւ նրանց մեծացնում են այնպես որ նրանք լինեն ոչ ինքնուրույն, երեխա էակներ։
Իսկ հետո, ինչպես ես ցույց եմ տվել նախորդ տեքստում, դա բերում է անօրինական, փթաց պետության ձեւավորմանը։
ու տենց
Հաճախ օգտագործում եմ էթնոս եւ ազգ բառերը։ Ու մարդիկ միշտ չէ որ հասկանում են ինչի մասին եմ խոսում, ու որն է տարբերությունը։
Տարբերությունը մոտավորապես այն է, ինչ երեխայի ու հասուն մարդու միջեւ։
Ո՞րն է երեխան։ Աչքի ընկնող առանձնահատկությունները՝ ձեւավորված անձ չէ, ինքն իրեն պահել չի կարող, կախված է այլ մարդկանցից, ծնողներից, առանց ում գոյատեւել ունակ չէ։ Երեխան ունակ է սպառել, սակայն։ Հիշեք թռչունների ձագերին, որ կտուցը բաց սպասում են երբ ծնողները ճիճու կդնեն դրա մեջ։
Կարեւոր է, որ սկզբից երեխաները նույնիսկ ունակ չեն տարբերել իրենց արտաքին աշխարհից։ Հետո քիչ քիչ հասկանում են, որ նա եւ մայրը մեկ չեն, որ կան խաղալիքներ, որոնց նա ձգտում է, ու դրանք նույնպես իր մասը չեն, առանձին են։ Այսպես ձեւավորվում են իր ու աշխարհի միջեւ սահմանները, ու ստեղծվում անձը։ Անձը ունի սահմաններ, ու հասուն անձի սահմանները լղոզված չեն, այլ հստակ գծված։
Բնական է, որ երբ այդ սահմանները հատում են այլ մարդիկ, դա հաճելի չէ։ Այդ պատճառով հասուն մարդն ունենում է ազատության, անկախության պահանջ։ Անկախ լինելու համար անշուշտ պետք է անկախ լինելու պահանջը, ու դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։ Հասուն մարդը նաեւ պետք է ունակ լինել ինքն իրեն պահել։ Օրինակ՝ կարողանա այնքան փող աշխատել, որ ունենա տուն, սնունդ, հագուստ։ Այնպես, ինչպես պետությունը չի կարող գոյատեւել առանց նորմալ տնտեսության ու հաճախ, բանակի։ Այլ օրինակ, երբեմն այնպես է լինում, որ արդեն իսկ մեծացած, ուսում ստացած երեխաներին ծնողները լավ աշխատանքի են տեղավորում, ու այդ երեխաները սկսում են աշխատել բավականին շատ փող։ Բայց դա նրանց չի դարձնում հասուն մարդ, նրանք մնում են երեխա, ով փող է կարող աշխատել, որովհետեւ չունեն ազատ լինելու պահանջ։ Եւ վերջապես, հասուն մարդը ստեղծագործող է։ Ամենաքիչը, ինչ կարող է անել հասուն մարդ, դա ստեղծել երեխային եւ ապահովել նրա կյանքն ու անվտանգությունը։ Իսկ ինքնառեալիզացիան, ինքնաակտւոալիզացիան հասուն անձի հասնելու նպատակն է։
Այսպես եւ էթնոսը՝ չունի ոչ լավ ձեւավորված արժեքներ, ոչ դրանք պաշտպանելու համար անհրաժեշտ սահմաններ, հետեւաբար ոչ էլ անկախ լինելու պահանջ։
Ինչպե՞ս է ստացվում, որ էթնոսը դառնում է ազգ։ Հիշենք, որ Ազգը – հասուն է, էթնոսը – երեխա։ Ու ինչքան շատ կան այդ էթնոսում հասուն մարդիկ, այնքան շատ է այն մոտենում ազգ լինելուն։ Մենք գիտենք, որ այն մարդիկ ով իրենց չեն սիրում, չեն կարող սիրել այլ մարդկանց։ Իհարկե բնական է որ այպես եւ այն մարդիկ, ով չունեն անկախ լինելու պահանջ, չեն հասկանում այլ մարդկանց ազատ լինելու ցանկությունը, ու բնական է, չեն հասկանում, ինչին է պետք իրենց ազգին անկախ լինել։
Օրինակ, ես կարծում եմ, որ «գնալովի» մարդկանց զգալի մասը երեխաներ են։ Նրանք, երբ ինձ հետ զրուցում են, եւ փորձում են «արդարեցնել» իրենք իրենց իմ աչքերի մեջ, հաճախ ասում են՝ «այո, դու ճիշտ ես, բայց մինչեւ ստեղ լավանա, մեր կյանքը կանցնի, իսկ մենք ուզում ենք վայլել, համտեսել այն ինչ կարող ենք»։ Հասուն մարդը գիտի, որ ամենը չես համտեսի, ու գնահատում է ստեղծագործելը, ոչ թե սպառելը։ Նա նաեւ գիտի, որ առաջացած խնդիրները պետք է լուծել, ոչ թե փախչել դրանցից։ Եթե նա ունի հարեւան, ով բարձր երաժշտություն է միացնում, կամ պարբերաբար ջրում է, նա որպես կանոն հակված է այդ խնդիրը լուծել, ոչ թե վաճառել տունը եւ գնալ այլ տեղ ապրելու։ Որովհետեւ այլ տեղ կարող են լինել նույն խնդիրները, եւ դրանք պարզապես պետք է լուծել։
Այսպես ինչքան շատ կան հասարակության մեջ ոչ հասուն մարդիկ, այնքան քիչ զարգացած է այն ընդհանուր առմամբ, ու այնքան քիչ ազգ դառնալու շանս ունի այսպիսի էթնոսը։
Սա էր տարբերությունը։ Այսինքն մեզ պետք են հասուն մարդիկ։
Ինչն է ինձ անհանգստացնում, որ «հայեցի» վարքագիծը հաճախ չի խրախուսում, ու նույնիսկ արգելում է երեխաների աճը, դրանց հասուն դառնալու պոռթքկումը։
Նրանք նույնիսկ ամուսնանալուց հետո ապրում են այլ ընտանիքներում, հաճախ դիմում նոր «բարեկամներին» ասելով «մամա» եւ «պապա», եւ մնալով ընդմիշտ երեխաներ։
Այս մասին կփորձեմ գրել հաջորդ տեքստում։
ու տենց
ա – թվային ավտոմատները եւ չինական սարքերը փոխել են կյանքը։ հիմա այն տեղեկատվությունը որ առժանի է հրապարակային լինել, լինելու է հրապարակային։ ու դա կանխելու մի միջոց կա միայն՝ տոտալ կոնտրոլ, որը ներկայումս նույնիսկ շատ այլ, ՀՀ-ից ավտորիտար երկրներում անհնար է։
բ -հիմա ոչ միայն բոլորը կարող են տեսնել ինչպես ես դու քեզ պահում, այլ ամենակարեւորը դու ինքդ կարող ես տեսնել, ու կատարելագործվել։
տվյալ դեպքում կատարելագործել վաճառողների տեղահանումը, այլ աչքով տեսնել քո սխալները, վրիպումները, ոչ էֆեկտիվ վարքագիծը։
գ – իմ փորձից գիտեմ, որ եթե մարդն ունի այլընտրանք, նրան շատ ավելի հեշտ է համոզել խաղաղ եղանակով, բանակցելով, առանց բռնության։ պարզապես այլընտրանք։
իսկ ինչի՞ չկա այլընտրանք։ երեւի թե որովհետեւ առեւտուր պետք է անել սասում, սթարում ու մոսկվիչկայում։ այլընտրանքը կապիտալին ձեռնտու չէ։
առհասարակ այնպես չի լինում, որ չընտրված մարդիկ հոգան ընտրողների մասին։ լինում է, որ ընտրված մարդիկ չեն հոգում ընտրողների մասին։ բայց չընտրված մարդն հոգում է այլ մարդկանց մասին, այն մարդկանց շահերի, ով իրենց ընտրել է։
այնպես որ եթե այն մարդն ում մենք չենք ընտրել մեզ համար լավ բան է անում, դա նշանակում է, կամ որ մենք ուժեղ ընդդիմություն ենք, որ համայնքը ուժեղ ազդեցություն ունի, կամ էլ որ այդ պահին այդ լավ բանը ձեռնտու է նաեւ այն մարդկանց ով նրան նշանակել ընտրել է։
ու տենց
Կորնելին հոդված է գրել այն մասին ինչպես սիրեց ռաբիսը եւ որտեղ մասնավորապես ասվում է՝
Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույն վերաբերմունքը ունեի ռաբիզի նկատմամբ: Մինչեւ որ Հայաստանը չհեղեղեց ռուսական շանսոնը (թե ասա, ով է էդպես անվանել “բլատնյակը” եւ հիմա մեկ “շանսոն“ բառով նկարագրում է Ազնավուրին, Պիաֆին եւ Беломорканал քրեածին խումբը): Եվ եւս մի երաժշտական ուղղություն, որի անվանումը նույնիսկ չգիտեմ, բայց հեշտ նկարագրելի է եւ ծանոթ. սարսափելի կովկասյան ակցենտով ռուսերեն երգում են “Кайфуем” եւ այլ նմանատիպ բաներ: Անվանենք սա էլ կովկասյան շանսոն:
Այս շանսոնները վերապրելուց հետո, երբ որ անցավ հոգեբանական տրավման, ես հասկացա, որ ռաբիզը իրականում շատ հումանիստական շարժում է, առավել եւս՝ համեմատած երկու տիպի շանսոնների հետ:
Տեսեք, ռուսական շանսոնը գովերգում է եւ հերոսացնում
● բանտախցերում տեղի ունեցող անցուդարձը,
● գողական բարոյատրամաբանությունը
● օրինախախտումները,
● եւ այլ հանցանքները:
Կովկասյան շանսոնը փառաբանում է
● ուտուշ-խմուշը,
● չալաղաջը,
● թեթեւ թմրադեղերը,
● թեթեւաբարո կանանց,
● եւ այլ էպիկուրական խրախճանքները:
Իսկ մեր, հարազատ ռաբիզը երգում է
● եղբայրության,
● ընտանեկան արժեքների,
● ընկերների,
● բարության,
● եւ այլ վեհ եւ բարոյական հանգամանքների մասին:
Բա սրանից հետո ո՞նց չուզենաս, որ ռաբիզի բարոյական պաթոսը հաղթի շանսոնին:
Ես կարծում եմ, որ կայացած արժեքներից հասարակությունը հրաժարվում է միմիայն էվոլյուցիոն ձեւով, երբ նոր արժեքները համայնքի գոյատեւման համար էֆեկտիվ են լինում։ Ռուսական եւ կովկասյան «շանսոնը» չի կարող փոխարինել հայ հասարակության արժեքները, ինչպես եւ չեն կարող դա անել արեւմտյան ֆիլմերը։ Ավելին, մենք խնդիր չունենք արժեքներ փոխելու, մեր արժեքները բավականին լավն են, պարզապես այդ արժեքների ռեալիզացիան է պետք դարձնել ավելի ցիվիլ, եւ ականջը ոգոնների պոեզիայի պես չտանջող։
Իսկ ռաբիսի վտանգը իմ համեստ կարծիքով հենց այն է, որ ռաբիսից շանսոն ավելի հեշտ է անցնել, քան ռաբիսից լավ հայկական երաժշտություն։ Լավ հայկական երաժշտությունը օրդինար հայի ականջին օտար է հնչում, դա է խնդիրը։
Ու ինչպես եւ բրենդերը, ամեն ազգը ունի differentiation, եւ ունակ չէ գոյատեւել առանց դրա։ Եթե մենք բոլորս խոսենք եւ երգենք թուրքերեն/ռուսերեն/անգելերեն/ներմուծել ձերը, ապա ինչների՞ս է պետք առանձին պետություն, եթե չկան սեփական արժեքներ որ արժանի են պահպանելու։
Այդպիսի differentiation որոշ ժամանակ ապահովվել է եկեղեցին, ու բարեհաջող, քանի որ կրոնը ամբողջ աշխարհում էթնոսի ձեւավորման բաղադրիչ պայմաններից էր (տես Գումիլյովի էթնոգենեզի տեսությունը)։
Սեփական արժեքների չարտահայտված լինելն է որ ես համարում եմ արտագաղթի ամենամեծ պատճառներից մեկը։
Այդ պատճառով է որ զարգացած մարդկիկ լքում են Հայաստանը, նրանք զգում են իրենց բարբարոսների երկրում։ Ի՞նչ կարող է առաջարկել հայկական ժամանակակից մշակույթը այդ մարդկանց, եթե պոպ երաժշտության լավագույն ներկայացուցիչները համարվում են Թաթան ու Նունեն։
Իսկ ռաբիսի հետ «պայքարելն» անիմաստ է, դրան պետք է լինի լավ այլընտրանք, ու այդ այլընտրանքը պետք է ստեղծել։ Ինչու չի ստեղծվում հիմա՝ այլ հարց է ու ես կարծում եմ որ դա չկազմակերպվող կապիտալի խնդիր է, երբ ՀՀ-ի սահմաններից ներս անհնար է փող աշխատել, իսկ Կալիֆորնիայի շուկայում, որտեղ հայերը եւ թուրքերը իրար չէին տարբերի եթե ոչ կրոնը(եւս մի differentiation), վաճառվում է հենց ռաբիսը։
Ու այդ պատճառով է որ պարսիկները մաքրում են իրենց լեզուն արաբերեն բառերից, ու այդ պատճառով է որ Կոմիտասը զտել է հայկականը երաժշտության մեջ։ Որոշակի աշխատանք կատարվում էր խորհրդային Հայաստանում հայկականը վերգտնելու (որովհետեւ կորցրած եւ մորացված էր) ու զարգացնելու։
Այդ պատճառով է որ ՀՀ ամենակարեւոր խնդիրներից է հայ մշակույթը զարգացնել, օտարալեզու դպրոցներ բացելու տեղը։
Իսկ differentiaion-ը վատ բան չէ։ Այն աշխարհը դարձնում է զանազան ի տարբերություն գլոբալիզմի։
ու տենց
Ես գրել եմ ինչ ափսոս է որ խոտի վրա փռվել մի տեսակ չի լինում սիրահարներում։
Հիմա արդեն գիտեմ, որ խոտին ժամանակ է պետք պնդանալու համար։
Ու լուսանկարին երեւում է տարբերությունը այն հատվածի, որտեղ քայլել չի կարելի, ու որտեղ դա թույլատրվում է։
ու տենց
Ֆարա Գոդրեյն էր պատմում։ Նա լրիվ դասախոս էր, կրկնում էր բառերը, կրկնում էր նույնը հինգ րոպե տարբեր բառերով։ Զզվցրեց թողեց։ Հնդկուհու համար լավ էր խոսում անգլերեն, չնայած ասաց «այմ ֆրոմ ինդիա»։
Սկսեց ահիմսա գաղափարից։
Հիմսա սանսկրիտում նշանակում է բռնություն, ահիմսա՝ չբռնություն։ Սակայն դա մինիմալ, նեղ ձեւն է հասկանալու ահիմսա գաղափարը։ Գանդին ասում էր, որ ահիմսան ոչ միայն նշանակում է հրաժարվել ճնշել, պահանջել, վնասել, դա նույնպես “մեծագույն սերն է ու մեծագույն ողորմածություն, կարեկցություն է»։ Դա չար կամքի կամ մտքերի լրիվ բացակայությունն է։ Այսպիսով, նա համարում էր, որ ահիմսան դա բոլորին ուղղված բացարձակ սիրո ձգտումն է։ Այդ պատճառով նա ասում էր «ահիմսան միջոց է, ճշմարտությունը՝ նպատակը»։ Նա համարում էր որ բոլոր մարդիկ ունեն հիմնավոր պարտք․ հետեւողական փնտրել ճշմարտությունը։
Եւ հասնել կատարյալ առաքինությանը։ Հետո մանրամասնում էր, որ շատ աբստրակտ հասկացություններ չթվան դրանք, ճշմարտությունն ու առաքինությունը։ Ասում էր, որ ահիմսան ապրելակերպ է։ Որ պետք է փնտրել ճշմարտությունը ամենօրյա, փոքր կյանքի հատվածների մեջ։ Անկախ նրանից, թեյ եք պատրաստում թե զրուցում եք խանութում, այդ բոլոր պահերը առիթ են տալիս պահել ու հասնել ահիմսային։ Գանդին ասում էր, որ ահիմսա-ին հետեւողտ պետք է ամեն օր հարցնի իրեն, օրինակ․ «արդյո՞ք ես անդուր խոսեցի գործընկերոջս հետ, արդյո՞ք ես տվեցի մրգի ավելի վատ կտորը կողքինիս, պահելով լավը ինձ, արդյո՞ք ես անտեսեցի ու չօգնեցի հիվանդ հարեւանիս, արդյո՞ք ես հրաժարվեցի տալ ջուր ծարավ անցորդին, ով խնդրեց խմել, արդյո՞ք ես ջղայնացա խոհանոցում որովհետեւ բրինձը կիսաեփված էր։» Այդ ամենը ըստ Գանդիի բռնության ձեւեր են։ Նա շարունակում էր «եթե մենք չփնտրենք ահիմսան ամեն օր մանրուքներում, մենք երբեք նրան չենք հասնի»։ Նա նաեւ շեշտում էր, որ ահիմսան պետք է արտահայտվի ոչ միայն չար քայլերի, այլ եւ մտքերի բացակայությամբ։
Ահիմսան տիրապետելը օգտագործվում է սաթյագրահայի ժամանակ։ Սաթյա նշանակում է ճշմարտություն, գրահա – կարծրություն։ Սաթյագրահան նշանակում է ճշմարտության համար պինդ լինել։ Սա, փաստորեն անհնազանդություն արտահայտելու Գանդիի ձեւն էր։ Սաթյագրահան անճշմարտության, անարդարության հետ պայքարի ձեւն է։ Գանդին նաեւ օգտագործում էր «ոգու ուժ» կամ «ճշմարտության ուժ» բառակապակցությունը սաթյագրահան նկարագրելու համար։ Նաեւ ասում էր «սիրո ուժն է»։ Ասում էր, որ բոլոր գործողությունների մեջ պետք է լինի «սեր», նույնիսկ եթե դա վերաբերվում է քաղաքականությանը։ Համոզված էր, որ «սիրո, կամ ոգու ուժը» ավելի ուժեղ է, քան զենքի ուժը։ Նա շեշտում էր, որ անհնազանդ պայքարի ժամանակ մարդ չպետք է ատի իր հակառակորդներին, ու առհասարակ ջղայնության զգացողությունը չպետք է լինի։
Բնականաբար, նույնիսկ եթե համոզված ես, որ հակառակորդը չար է, կամ անում է չարություն, բերելով «սիրո ուժը» դու փոխում ես նրան «չարության» վիճակից «սիրո» վիճակ։ Անվանում էր դա «չարը նվաճել սիրով»։ Ասում էր, որ պետք է դիմադրել չարությանը ներքին ուժով, ոգու ուժով, ոչ թե արտաքին, ֆիզիկական ուժով։ Նույնիսկ ինստրուկցիաներ էր գրում սաթյագրահիների, այսինքն սաթյագրահա կիրառողների համար։ Ասում էր, երբ ձեզ ձերբակալում են, ոչ միայն մի դիմադրեք ֆիզիկապես, ոչ մի անեծք կամ հայհոյանք չպետք է հնչեցվի։ Բնականաբար, ձերբակալում են օրենք խախտելու համար։ Իսկ նա ասում էր որ օրենքը պետք է խախտել, եթե այն արդար օրենք չէ։ Ու պատրաստ լինել ձերբակալությանը։ Այսպես էր օրինակ աղի երթի ժամանակ։ Աղ պատրաստելը լեգալ չէր Հնդկաստանում, որովհետեւ Բրիտանացիները պետք է վաճառեին իրենց աղը հնդիկներին։ Գանդին ասաց՝ դա անարդար օրենք է, սա մեր երկիրն է ու մենք կարող ենք պատրաստել աղ, եթե ուզում ենք։ Ի՞նչ ենք անելու – օրենքը խախտելու ենք։ Եթե օրենքը արդար չէ, այն պետք է խախտել։ Այսպես, ըստ Գանդիի, պետք է պատրաստ լինել կրել օրենք խախտելու հետեւանքները։ Երբ պայքարում եք այն համար, ինչ հավատում եք, որ ճշմարիտ է, արդար է, օգտագործում եք ոգու ուժը, հետեւաբար պետք է լինել քաղաքավարի ու հանգիստ ցանկացած պրոտեստ արտահայտելիս։ Որովհետեւ փնտրում եք ճշմարտությունը ու այլ կերպ չեք կարող դա անել։ Դա ահիմսայի սկզբունքն է։ Չէ՞ որ ձերբակալողը, հակարակորդը նույնպես մարդ է, ձեր պես, ու միշտ պետք է պահպանել բարեկրթությունը, հարգանքը, սերը իր նկատմամբ։
Կարեւոր է, որ անհնազանդության միջոցով դիմադրողականության իմաստը բնավ հաղթանակը չէ։ Կրկին, ճշմարտությունը։ Իմաստը հակարակորդին համոզելն է որ ձեր դիրքը ճիշտ է։ Ու այսպես փոխել նրան։ Օրինակ, Հնդկաստանը Բրիտանիայի կոլոնիան էր, ու հնդիկները հասկացան, որ նրանք չպետք է կառավարվեն օտար պետության կողմից։ Բրիտանացիները այսպես չէին կարծում։ ։Ճ Ու Գանդին, որպես ազգային ազատագրական պայքարի առաջնորդ ասում էր, որ նրա նպատակը Բրիտանացիների հեռացումը չէ միայն, այլ նրանց համոզելը որ այդպես ճիշտ է։ Որ նրանք գիտակցեն որ դա է ճիշտը, ճշմարտությունը։ Ասում էր, որ բրիտանացիները պետք է գիտակցեն իրենց իսկ հնարավորությունը ճշմարտություն տեսնելու։
Ի՞նչ պետք է անեք, երբ դուք փորձում եք բացատրել ձեր ճշմարտությունը, իսկ ձեզ չեն լսու՞մ։ Ապա հաջորդ քայլը ձեր դիրքը ուժեղացնելն է տառապանքնով։ Հակարակորդին ցուցադրելն է ձեր հավատարմությունը ձեր ճշմարտությանը։ Այսպես էր երբ ոստիկանները ծեծում էին մարդկանց։ Նրանք ցուցադրում էին իրենց տառապելու պատրաստակամությամբ իրնեց հավատքի ուժը գաղափարին։ Գանդին նիհար եւ տկար մարդ էր։ Նա հաճախ սով էր պահում։
Բացի դրանից, նա ասում էր որ մարդը պետք է գիտակցի որ նա կարող է եւ սխալվել։ Որովհետեւ նա մարդ է իսկ մարդիկ սխալվում են։ Սակայն դա միեւնույն է նշանակում է որ նա պետք է հավատարիմ մնա ինքն իրեն, չանի այն ինչ մտածում է որ սխալ է, ու պատրաստ լինի տառապել իր դիրքորոշմանը հավատարիմ մնալու համար։
Գանդին ճշմարտության բարդ հասկացություն ուներ։ Ասում էր, որ յուրաքանչյուր մարդու համար շատ բարդ է, ու անհնար տեսնել ճշարտությունը ամբողջովին։ Որ մեր ճշմարտություն տեսնելու, ընկալելու ունկաությունը սահմանափակ է։ Այսպիսով ոչ ոք չի կարող ասել որ նա բացարձակ ճիշտ է։ Հետեւվանքներ կրելը պետք է լինի գիտակցված, հստակ եւ հանրային։ Երբ Գանդին սով էր պահում նա հստակ գիտեր ինչ է իրեն թույլ տալիս, օրինակ լիմոնի հյութ եւ ջուր, եւ ինչ է պահանջում իշխանությունից, եւ երբ է դադարեցնելու սովը։ Այսինքն նա կազմակերպված էր։ Իրական սաթյագրահան պետք է լավ կազմակերպված եւ մտածված, պլանավորված լինի – համոզված էր նա։ Սաթյագրահին, ասում էր նա ձգտում է հասցնել բանականը, ճշմարտությունը սրտին։ Սրտին հասնելու ձեւը հասարակական կարծիք ձեւավորելն է։ Լինում է, որ բանականությունը համոզելը բավական չէ, ու պետք է համոզել եւ սիրտը։ Դա արվում էր տառապելով։ Այսպես ձեր սերը արթնանցնում է սեր ձեր հակարակորդի սրտում։
Գանդին չէր տարանջատում հոգեւորը եւ քաղաքականությունը։ Այսքան ճշմարտության խոսելով։ Ամենը պետք է անել ճշմարտություն փնտրելով, նույնիսկ քաղաքականության մեջ։ Կյանքի բոլորոլորտներում, իսկ քաղաքականությունը նույնպես կյանքի ոլորտներից մեկն է։
Լավ սաթյագրահին պետք է լինի գրեթե բացարձակ կատարյալ մարդ – ասում էր նա։ Մարմինը միակ գործիքն է, ասում էր Գանդին, որը կարող ենք օգտագործել պայքարում։ Քանի որ նա դեմ էր զենքին, նշում էր, որ միայն մարմինը, որը ոգին պատրաստ է տառապանքների ենթարկել։
Ամենակարեւոր կետերից մեկը, Գանդին ասում էր, որ սաթյագրահան դա թույլերի զենք չէ։ Այսինքն չբռնությունը չի նշանակում պասիվություն։ Ու նա նշում էր որ սաթյագրահան պահանջում է խիզախություն, կազմակերպվածություն ու նվիրվածություն։ Վախը պետք է անհնար լինի։ Նա պետք է պատրաստ լինի կորցնել ամենը։ Ու նաեւ նշում էր, որ դա կարող է լինել ի վնաս ընտանիքի։
Ո՞վ է ավելի խիզախը – հարցնում էր Գանդին – նա ով կանգնած է զենքի առջեւ անզեն, թե նա, ով կանգնած է զենքի հետեւ։
Իմ մեկնաբանությունները, եթե կարճ։ Կարեւորը․
Սաթյագրահան գործում է մանիպուլյացիան չեզոքացնելու ժամանակ։ Եթե քեզանից բան են պահանջում, որը դու համարում ես անարդար, դու կարող ես գնալ սաթյագրահայի։ Բայց եթե քեզանից բան չեն պահանջում, այլ պարզապես ուզում են սպանել (կամ գուցե տեղահանել) ապա այն չի գործի։ Պատրա՞ստ ես մահանալ, շատ լավ, մեզ հենց դա պետք է։ Այսինքն այստեղ արդեն մարդը մանիպուլյացիային ենթարկվում է ոչ թե դիմադրում։ Իսկ իմաստը դիմադրելն է։
Եւս մի նշում – նա ասում էր սրտին հասցնելու մասին, բայց ասում էր որ դա պետք է արվի հանրային ձեւով, հանրությանը հասանելի ու տեսնում էր հասարակական կարծիքը որպես ազդեցության ձեւ։ Այսինքն, կարող է մարդը չհասկանա, չհամաձայնվի, բայց հասարակական կարծիքի ճնշման ազդեցության տակ ստիպված լինի համաձայնվել։ Իսկ դա արդեն իրեն իսկ հակասում է։ Սակայն գուցե ես պարզապես իր տեսությանը լավ ծանոթ չեմ։
Հետաքրքիր էր նաեւ իմանալ, որ նա բնավ օրինակելի հայր եւ ընտանիքի անդամ չէր։ Նաեւ հայտնաբերվել էր որ նա քնում է մերկ աղջիկների հետ։ Նա ասաց, որ դա անում է ոգին կոփելու եւ գայթակղությանը դիմադրելու համար։ Չգիտեմ, ճիշտ է դա, թե պարզապես արդարացում էր։ ։Ճ
ու տենց
Ես ունեմ մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Իրականում եթե մտածենք, անսպասելիորեն կիմանանք, որ մեզանից շատերը ունեն մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Կռահեք ինչու՞։
Որովհետեւ ՀՀ-ում տեղերը սահմանափակ են, չընդունվելու հավանականությունը մեծ, այսինքն մեծ է նաեւ բանակ գնալու հավանականությունը։
Սակայն, մեր ուսանողները լրիվ հանգիստ կարող են ուսումը շարունակել ՌՖ-ում տարկետում ստանալով։ Իսկ ՌՖ-ում տեղերը շատ են, եւ բոլորին արեւի տակ տեղ կա։
Ես առաջ միամտորեն մտածում էի որ դա պարզապես մեր մոտ տիրող բարդակի հետեւանք է։
Հետո կարդացի վարչապետի այս պերլը՝
– Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:
Այս առաջին նախադասությունը լրիվ Ֆրոյդական վրիպում (оговорка, Versprecher) էր։ ։Ճ
Այդպես ստացվում է երբ մարդը մի բանի մասին խոսելիս «պատահականորեն» արտահայտում է այն, ինչը իրեն իրականում անհանգստացնում է։
Օրինակ, մի անգամ Զյուգանովը ասելով «нас поддерживают несколько миллионов людей»
շփոթվեց եւ «людей»-ի տեղը ասաց՝ «рублей»։ Պարզ էր ինչն էր իր խելքին իրականում։
Հիշեցի, որ նույնը անում էր Իրանում Շահը․ նա գիտեր որ իրեն շատ մասնագետներ են պետք, ու ուներ երկու տարբերակ։ Կամ պատրաստել մասնագետներին երկրի ներսում, կամ ուղարկել ուսման արտասահման։ Իմանալով, որ դրսում մասնագետներ պատրաստելը ավելի թանկ է, եւ գնացողների զգալի մասը չի վերադառնա, (այսինքն ՕԳԳ-ն ցածր է) նա այնուամենայնիվ գերադասում էր ուսանողներին Իրանից հեռու պահել։ Գիտակցում էր, որ անհանգստություն պատճառողներից շատերը հենց ուսանողներ են։ Նրանք են սմուտյաններ, թրաբլմեյքերներ, ու իրենք են վտանգում Շահի դիրքը։ Այնպես որ իրենց պահելը հեռու նպատակահարմար է։
Իսկ ի՞նչ կմտածի երկու տարի ՌՖ-ում սովորած ուսանողը։ Ակնհայտ է, որ նա ունի ՀՀ չվերադարնալու հետեւյալ պատճառները։
ա – Մոսկվայում ինչպես ռուսները ասում են, «բիդլոկոդերի», այսինքն միջնակ ծրագրավորողի աշխատավարձը կազմում է 50_000 ռուբլի, որը կազմում է մոտ 600_000 դրամ։
Ի նկատի ունենալով որ Դա թույլ է տալիս ավելի լավ ապրել, ավելի հանգիստ ձեռք բերել դիվայսներ, ու շատ ավելի ազատ զգալ քան Հայաստանում։ Իսկ ցանկության դեպոքւմ գործ չգտնելը խելքը գլխին մարդու համար բարդ է։
բ – ՀՀ վերադառնալ նշանակում է գնալ բանակ։ Բանակ կամենային գնալ, շուտ կգնային, ՌՖ ո՞վ էր գնալու։ Բայց եւս մի քանի տարի գլորել, երբ 27-ը լրանա, տուգանքը վճարելուց հետո հնարավոր կլինի լեգալ մտնել ՀՀ եւ դուրս գալ։ Իսկ տուգանքի չափսը, եթե ես չեմ սխալվում իրենց միջնակ ծրագրավորողի ամսեկան աշխատավարձի կեսի չափ է։
գ – «առողջ» հայ տղամարդը իր պարտքն է համարելու ռուս «ծիտ» կպցնել։ Իսկ ռուս ծիտը Մոսկվաները թողած չի գա ՀՀ, հայ երեխաներ մեծացնի, ու ռուսերենից բացի որեւէ այլ լեզու սովորի։
Այնպես որ մեզ ոչ միայն հեղափոխություն չի սպառնում, այլ եւ աշխատատեղերի համար լավ մրցակցություն։ Աշխատատեղեր ստեղծելու խնդիրն էլ է վերանում։
Ու դժվար չէ գալ այն մտքին, որ իշխանություններին ձեռնտու է, որ ՀՀ-ում մնան միայն լուզերներ, նեուդաչնիկներ, ով չի կարողացել արտագաղթել, կոմֆորմիստներ ոչ խելացի մարդիկ, ոչխարներ, ում հեշտ է արածեցնել կառավարել, եւ վերջապես մոնոպոլիստներ, ով իրենց վրա փող կաշխատի։ ՀՀ-ն նմանվում է զոնայի, որտեղից, սակայն հեշտ է փախչել, եթե մի քիչ խելք ունես։ Նույնիսկ խրախուսվում է։ Բանտի կանոնակարգին չխանգառելու համար։
Իսկ ՌՖ-ում աշխատող պարկետչիկներին եւ շինարարներին, ինչ խոսք լավ կլինի պատրաստել հետագա աշխատանքային ուղղուն ռուսալեզու դպրոցներում։ Որ երբ իրենք այնտեղ խանութից երշիկ ու օղի առնեն, կամ/եւ «ծիտ» կապեն, դա իրենց մոտ ավելի հեշտ ստացվի, մենք էլ չամաչենք իրենց համար։ Աշխատածի մասն էլ կգա ՀՀ, աղքաթ բարեկամներին, ով այդ գումարը կծախսի օլիգարխների ներմուծած շաքարը ձեռք բերելու վրա։
Այնպես որ ինչպես ասում էր Դուրյան փոքրի մսյո Ժակը՝ «հայը մի ճակատագիր ունի՝ գաղթ»։
ահա։
ու տենց
Անկախ․ամ-ի հոդվածից՝
«Նախ` գործարարը պետք է հայ լինի, իր ազգային արժանապատվությունն ու ինքնությունը հարգի:
Համամիտ չեմ բնավ։ ։Ճ
Փաստացի այնպես է ստացվում որ արտասահմանցիները ավելի շատ են գնահատում ազգային կոլորիտը, քան մեր գործարարները։
էդ ի՞նչ քաղքենիական սնափառություն է դրդում, որ խանութն անվանես «ՍԱՍ», «Ֆրեշ» «Բեստ», «Սիթի», «Սթար», «Մոսկվիչկա» կամ «Կառոլինա»: Ես չեմ կարող հասկանալ այդ հային. դա պարզ գավառականություն է»,-ասում է նա` ընգծելով, որ մեզանում հանրային ու ազգային շահը միշտ ստորադասվում է մի քանի հոգու գրպանին ու ճաշակին:
Այստեղ արդեն համամիտ եմ։
Որովհետեւ մեր գործարարների մեծ մասը, այո, անգրագետ են եւ զարգացած չեն։
Բայց տեսեք օրինակ Վիլլա Դելենդա հյուրանոցը։
Մի իտալացի գործարար ձեռք է բերել Կողբացի փողոցի հին շենքերից մեկը, վերանորոգել, ձեռք է բերել եւ վերանորոգել հին կահույք, ու արդյունքում ստացվել է հրաշալի մի տեղ։ Ես այն վերջերս բացահայտեցի երբ աջակցում էի պարոն Սուրենի այս նկարահանմանը։
Ընդ որում մեկ մեկ մերոնք քանդում են այն պատճառով որ միամիտ են ու չեն պատկերացնում ինչքան փող կարող են աշխատել պահպանելով, իսկ երբեմն պարզապես որովհետեւ բարձրահարկ եւ անհամը պետք է ավելի շատ փող բերել։ Ու այստեղ կապիտալի ախորժակը իրականացնելն պետք է խոչընդոտեր քաղաքապետարանը, օրենքը։ Բայց քանի որ մենք ապրում ենք կորումպացված երկրում, իսկ դա այնպես է որովհետեւ մեր մոտ ժողովրդավարական պետություն չէ, եւ ընտրությունները չեն գործում, չեն գործում եւ օրենքը եւ քաղաքապետարանը։ Իսկ ինչքան գործում են, դա ոիչ թե շատ քաղաքացիական ընդդիմության շնորհիվ է։
Գիտեմ, որ էլի սրան հասա, բայց սիմպտոմներ բուժելով հեռու չես գնա։ Պետք է վերացնել հիվանդության պատճառը։
ու տենց
Մտածում եմ, ի՞նչ պատճառով են մարդիկ «հարաբերության» կարիք զգում։ Շատ հեշտ է ասել՝ «դա կարիք է» եւ դասել այն բուրգի աստիճանների վրա իսկ հետո համարվել վեհ գիտնական։
Երբ ինձ տեխնիկական հարց են տալիս, ես մինչ հարցին պատասխանելը, հարցնում եմ, ինչն է ի սկզբանե խնդիրը։ Ինչի՞ համար է սա պետք լուծել։ Ու հետո որպես կանոն պարզվում է որ իր առաջին տրված հարցին պատասխանել անիմաստ է, որովհետեւ իր իրական խնդիրը այլ ավելի լավ լուծումներ ունի։
Իսկ ո՞րն է հարաբերությունների «կարիք»-ի իրական պատճառը։
Մնացեք մեզ հետ։
Մի քիչ հեռվից սկսենք։ Ո՞րն է տարբերությունը աղջիկների եւ տղաների միջեւ։
Օրինակ, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելիս ես լավ զգացել եմ, որ բոլորի մեջ էլ կան հիմարներ, բոլորի մեջ էլ կան խելամիտներ։
Բոլորի մեջ կան մարդիկ ում ես սիմպատիայով եմ վերաբերվում, ու նրանք ով ինձ դուր չի գալիս։
Որովհետեւ բոլոր մշակույթներում սիրված երեխաները շատ չեն։ Ու սիրված երեխան այն մեկը չէ ում կողքով անցնելիս իրեն կմճտում են կամ ասում «ուծի-պուծի»։ Սիրված երեխան այն է ում զարգացման մասին հոգում են, ում հետ գիրք են կարդում, ու ում թանգարան տանում։
Ու չնայած ես միշտ չեմ համամիտ Ֆրոմմի հետ, բայց իր սիրո ձեւակերպումը որպես «այլ օրգանիզմի զարգացման մեջ հետաքրքրվածություն» չեմ կարող հերքել։ Լավ է ձեւակեպված։
Ինչպես եւ ազգերի, տարբեր սեռերի ներկայացուցիչները այնուեմանայնիվ մնում են մարդ։ Եթե նրանք դաստիարակվեին հակառակ կերպ, ապա տղաները կխաղային բարբիների հետ, իսկ աղջիկները կզբաղվեին կոնստրուկտորներով։
Բայց ինչ որ տարբերություն կա չէ՞։ Կա՝ սեռական ֆունկցիան։ Ընդհամենը։
Ընդհամենը տեսակը շարունակելու բարելավված մեխանիզմ։ Տեսակը պահպանելու համար, այն կիսվելուց ավելի էֆեկտիվ է։ Որովհետեւ բերում է գենետիկ բազմազանություն, իսկ բազմազան պոպուլյացիան ավելի կայուն է։
Սակայն այդ սեռական տարբերություններին այնքան մեծ ուշադրություն է դարձվում։ Ինչու՞։
Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը այն է, որ մենք ամեն մեկս մեր չափով փորձում ենք ինքներս մեզ գտնել, ճանաչել ու կիրառություն գտնել։ Որովհետեւ չգիտենք ինչ անել։ Անկապ տարածք եւ ժամանակ ենք գցված, ու պարզ չէ ինչու, ու ինձ այդ ամենի հետ անել։
Ու սեքսը մարդ տեսակի էակի կիրառություններից մեկն է, բայ դեֆոլթ իր մեջ կա։
Զարգացած մարդիկ տեսնում են իրենց համար շատ այլ կիրառության դաշտեր, այդ պատճառով մենք ասում ենք որ իրենք «վեհ» են, վերեւից են տեսնում, ավելի շատ են տեսնում։ Ու բնավ զարմանալի չէ, որ այդ մարդիկ այնքան էլ հետաքրքրված չեն իրենց բայ դեֆոլթ եղած ֆունկցիան կատարել։ Շատ այլ հետաքրքրություններ կան։
Այլ պատճառ, ինչու է սեռը, եւ այն ինչին «ռոմանտիկ սեր» են ասում գերագնահատվում, ես կարծում եմ, հիմնված է սեռական ինստինկտները մի քիչ ավելի վեհ գաղափարներով հիմնավորելու ձգտումով։
Այսինքն մենք մտածել ենք ձեւ պարզ սեռական ձգտումները եւ մղումները վեհացնելու, արդարացնելու։ Ու դրա անունը դրել ենք «սեր»։
Ու այնքան հաջողություն ունենք այդ գործի մեջ, որ մարդկության մեծ մասը կարծում է, որ դա հոգեւոր կյանքի ամենակարեւոր մասնիկներից մեկն է, ու իրենց պարտքն են համարում որեւե մեկին «կապել»։
Զարմանալի չէ, եթե հիշենք ինչքան ենք ռմբակոծվում մանկուց «հարաբերությունների» մասին հեքիաթներով, ֆիլմերով, պատմություններով։
Ի՞նչ է հարաբերությունը։
Ինչ որ բան բնութագրելու համար կա ձեւ, գտնել այդ բանի հատկանիշները։
Տաք, սառը, կարմիր, սպիտակ, փխրուն, պինդ․․․
Ու զարմանալի չէ որ հետազոտությունների զգալի մասը գտնում է «հարաբերություններին» բնորոշ հատկանիշներ, բայց չեն փորձում, կամ կարողանում բացատրել դրանք։
Ինչպե՞ս ենք բնութագրում հարաբերությունները։ Գիտենք, որ լինում է commitment, attachment, infanuation…
Փորձենք թարգմանել․
Քոմիթմենթ բառը իմ բառարանը թարգմանում է որպես «ձեռբակալում, դատի տալը»։ Հմ։ Ձեռբակալու՞մ։ Լավ, տեսնենք ինչ է ասում ռուսերեն բառարանը՝ «принадлежность»: Այսինքն մարդ ով ուզում է պատկանել այլ մարդու՞։
Չեմ կարծում որ լավ հարաբերությունների հիմք է։
Տեսնենք գուցե այլ կերպ թարգմանել։
Ապա «приверженность»՞։ Բայց այդ բառն էլ ասոցացվում է ասենք, приверженность идеалам ком. партии հետ։
Ի նկատի ունեմ, եթե նվիրվածության մասին է խոսքը գնում, անձնվիրության, ապա կրկին ինչ որ անառողջ բան կա, չէ՞։
Ես կարծում եմ սա լավ միտք է, ես նրան նվիրված եմ այնքան ժամանակ, մինչեւ կարծում եմ որ լավ միտք է։ Գալիլեյը նվիրվածություն էր ցուցաբերել որովհետեւ հասկացել էր այն ինչ այլ մարդիկ չէին հասկանում կամ չէին ուզում ընդունել։ Բայց դա կույր նվիրվածություն չէր, դա իմացության հետեւանք էր։
Այսինքն, եթե նվիրվածությունը իմացության հիմք ունի, ապա ես այն կարող եմ հասկանալ։ Բայց արդյո՞ք մարդիկ ով սկսում են հարաբերություններ գիտեն իրար։ Սովորաբար հակառակն է լինում։ Իրենք սկզբից սկսում են, իսկ հետո անցնում են ծանոթանալու, պատմում եմ միմյանց իրենց մասին, օրինակ։
Անցնենք առաջ։
Attachment – իմ բառարանը ասում է «կապվածություն, նվիրվածություն,ամրացում,ձերբակալում,հարմարանք»։ Ահա, կրկին ձեռբակալում։ Լավ, կապվածություն։ Կապեր։ Հիշվում է «կապելը», «կպցնելը»։
Հիշվում է «бегство от свободы»-ն։ Այսինքն մարդիկ ձգտում են կապված լինել, բայց չէ՞ որ կապվածը ազատի հակառակն է։ Գուցե կապված ասելով, ի նկատի ունեն՝ «մենակ չլինել՞»։ Բայց չէ՞ որ մենակ չլինելու համար հարաբերություններ հաստատելը հաստատ լավ միտք չէ։
Infanuation` հրապուրվելը,հափշտակվելը,սիրահարվածություն,կույր սեր:
Հափշտակել, այո։ Սիրահարվելիս փախցնում են։
Լավ, հիացմունքը դիտարկենք։
Իրոք, արքայազները հիանում էին մոխրոտիկների արտաքինով։ Արտաքին գեղեցկությունը գնահատվում է։ Հետազոտողները ենթադրում են, որ բարեհաճ արտաքինը նշանակում է լավ առողջություն եւ առողջ սերունդ ստանալու պոտենցիալ։ Բայց ոչ մի վեհ, մարդկային, ոչ կենդանական բան չգտանք։
Բացի դրանից արտաքինի հանդեպ ստանդարտները միշտ փոխվում են։
Արտաքինը նաեւ նշանակում է վարքագիծ։ Վառվռուն, աշխույժ վարքագիծը լինում է երիտասարդ կենդանիների մոտ, իսկ երիտասարդությունը գրավում է առողջությամբ եւ լավ սերունդի հնարավորությամբ։
Լավ, իսկ ի՞նչ կարող ենք առանձնացնել արտաքինի մեջ, որ մեզ տարբերի կենդանիներից։
Ինտելեկտը մեզ տարբերում է, ու ես կասեի, որ ինչպես գրքի կազմով կարելի է դատել գրքի մասին, այնպես էլ մարդու դեմքով կարելի է դատել իր անձի մասին։
Սակայն, ի՞նչ է գնահատվում արտաքինի մեջ։ Եթե կրծքի չափը, եը ոտքերի երկարությունը թողնենք, ի՞նչ են անում աղջիկները տղաներին գրավելու համար։ Փորձում են լինել այլ – խաղում են գույների հետ՝ շրթներկ, մակիաժ, ստանալ մազերի վայրի տեսակներ, ընդգծում են մարմնի որոշակի մասեր՝ կամ ձգում են տալիան, կամ բարձրացնում են փեշը։
Օպտիկական ակնող կրող աղջիկներին ասում են «օչկարիցա» ու համարվում է որ իրենց մեջ հետաքրքիր բան չկա, անտեսելով որ ակնողները գոնե երբեմն կարող է նշանակեն որ մարդը կարդացած է, այսինքն մի քիչ վեհ է։
Ու նույնիսկ խելացի մարդիկ, ով սովոր է մտածել օրինակ քվանթային էֆեկտների մասին, կորցնում են իրենց խելքը երբ տեսնում են գրավիչ աղջիկներին; Այսինքն աղջիկներին, ով տվյալ ժամանակահատվածում համարվում են գրավիչ։
Այսպես մենք եկանք հարաբերություններ հաստատելու եւս մեկ պատճառին՝ սեքսը։ Ինչ խոսք, եթե համեմատենք այն ձեռբակալման, կապելու, պատկանելիության, եւ անձնանվիրվածության հետ, ապա հարաբերություն հաստատելը սեքսի համար այդքան էլ անառողջ չէ։ Ես դժվարանում եմ սեքսը անառողջ անվանել։
Սակայն սեքսը միայն մարդկանց չէ բնորոշ։
Իսկ ո՞րտեղ է վեհությունը։ Ո՞րտեղ է մարդկայինը։
Իսկ ինչու՞ է ամենը այդքան բարդ։ Ինչու՞ է այդքան մարդ ինտերնետներում գրում ինչպես անել որ լավ լինի։ Ու միշտ բոլորը մտահոգված են որ լավ չէ։
Որովհետեւ, ինչպես մենք պարզեցինք, մարդիկ սկզբից հաստատում են ռոմանտիկ հարաբերություններ, իսկ հետո փորձում միմյանց հետ լեզու գտնել։
Մարդիկ շտապում են առանց իրար իմանալու միանալ, բայց չեն շտապում բաժանվել, նույնիսկ երբ լուրջ խնդիրներ ունեն։ Որովհետեւ սովոր են արժեք համարել հարաբերությունը։ Բայց ի՞նչ արժեք կա դրա մեջ։
Շատ ավելի նպատակահարմար կլիներ, չշտապել հարաբերություններ հաստատել, եւ դրանով նվազեցնել հետագա բաժանման, հիասթափության եւ կորստի ցավի հավանականությունը։
Այնուամենայնիվ եկեք վերադառնանք հարաբերություններ հաստատելու պատճառներին։ Եթե մենք ձգտում ենք վեհությանը, մարդկայինին, ապա մենք հասկանում ենք, որ սեքսը հանած, մենք չունենք հարաբերություն հաստատելու առողջ պատճառ։ Իսկ սեքսը, ներեցեք, ես հարաբերություն հաստատելու առողջ պատճառ չեմ համարում։ Այստեղ չկա հետաքրքրվածություն այլ անձի զարգացման մեջ։
Այստեղ կա փոխշահավետ գործունեություն։
Այդ մարդկայինին ձգտելը բերում է օրինակ կարծիքի, որ լավ մեքենայով պետք չէ դատել տղայի կամ աղջկա լավ լինելու հետ։ Բայց լրիվ մոռացվում է, որ ապա գրավիչ արտաքինը նույնպես հարաբերություններ հաստատելու հիմք չէ։
Բա ո՞րն է հիմքը։ Եթե մենք հանում ենք վերընշված հատկությունները, ապա մենք հասկանում ենք, որ առհասարակ մարդիկ կարող են միմյանց դուր գալ ու ընկերներ լինել։ Անկախ սեռից։ Նույնիսկ սեռը անտեսելով։
Իսկ տղաները ընկերություն են անում որպես կանոն տղաների հետ, որովհետեւ նրանք մշակութային մոտիկություն են զգում։ Աղջիկների հետ մեքենաներից կամ կոնստրուկտորներից չես զրուցի։ Բայց մենք գիտենք, որ դա մշակութային տարբերություն է։
Այնպես որ, առողջ աղջիկները, ովքեր շատ փոքր մաս են կազմում մեր հասարակության, ով իրենց մարդ է դասում ոչ թե սեռական էակ սերունդ ստանալու համար, ով իրենց սիրում է, բնականաբար, կարող են դառնալ տղաների համար լավ ընկերներ։ Ու եթե մենք պատկերացնենք բավականին զարգացած հասարակություն, մենք կտեսնենք, որ տղաներն ու աղջիկները այնքան էլ տարբեր չեն։ Բայց մենք նաեւ կտեսնենք, որ «ռոմանտիկ» հարաբերություններ գոյություն չունեն։ Որովհետեւ առողջ մարդիկ չեն ձգտում հարաբերություններին։
Կարելի է ունենալ մի երկու կամ երեք մտերիմ ընկեր։
Բայց չի կարելի ունենալ երկու կամ երեք սեքսուալ պարտնյոր։ Այսինքն մեր հասարակությունում դա ընդունված չէ։
Ու այստեղ պարզ է դառնում որ լրիվ առողջ է այն հասարակությունը որտեղ օրինակ չկա մոնոգամիա։ Եւ շատ ավելի առողջ է այն հասարակությունը, որտեղ առհասարակ սեքսուալությունը բանի տեղ չի դրվում։
Իսկ տեսակի շարունակությունը լուծվում է որեւե այլ կերպ։ Դա առանձին հարց է։
Ու կան մարդիկ, ով միմյանց հետ մտերիմ են, ու լավ ընկերներ են։ Ու պարտադիր չէ որ իրենք լինեն զույգ։ Իսկ սեռը առհասարակ նշանակություն չունի։
Ի դեպ, մեր մոտ ոչ միայն հարաբերությունն է հաստատվում որպես կանոն ոչ առողջ պատճառներով, այլ եւ երեխաներն են ծնվում ոչ առողջ պատճառներով
Որ ազգանունը շարունակվի, որովհետեւ տատիկներն են պահանջում, որովհետեւ ինչ որ մեկին պետք է ունեցվածքը թողնել, ու վերջապես որ երեխաները ծերության ժամանակ հոգ տանեն ինը որպես կանոն բնականաբար չի պատահում, ու որի հույս դնելը լրիվ հիմարություն է։
Այնպես որ, հանգստացեք, մարդիկ։
Զույգ, միակը, ամենամտերիմը, դրանք սուտ գաղափարներ են։
Ինչքան շուտ ազատվեք այդ պատրանքներից, ներեցեք այս վեհ բառի համար, այնքան ավելի լավ ու հանգիստ կապրեք։
ու տենց
Ուզում եմ ասել ինչ եմ մտածում համացանցերում հանդիպող լուսանկարների մասնավորապես այս գծի մասին՝
watermark (ո՞նց է հայերեն)
Հենց երեկ հանդիպեցի մի լուսանկարչի, ով այդպիսի մեծ դրոշմեր է դնում իր ֆոտոների վրա։ Երբ ես հավաստիացրի նրան, որ կնեղանայի, եթե այնքան մեծ ստորագրություններ չտեղավորեր, նա պատմեց որ թե բա գողանում են, տպում, հատվածներ են կտրում, փոքր ստորագրությունները չեն օգնում, ու նա այսպես ջղայնացել է եւ ամբողջ պատկերը ծացկում է
Մի քիչ հեռվից սկսեմ որովհետեւ այս պատմությունը սիրում եմ։
Ճապոնիայում հայտնի են երկու վեհ զենք պատրաստողները․ վարպետ Մասամունեն եւ իր աշակերտը՝ Մուրամասան։
Ըստ լեգենդի, Մուրոսաման կոչ արեց վարպետին ստուգել, իրենցից ով է ավելի լավ սուր պատրաստում։ Երկար եւ քրթնաջան աշխատանքից հետո նրանք հանդիպեցին արդյունքները համեմատելու համար։ Մրցումը ենթադրում էր իջեցնել սայրերը փոքր վտակի մեջ, ուղղելով կտրող եզրը հոսքին հակառակ։ Մուրամասայի սուրը, Ջուուչի Յոսամու-ն (10.000 Սառը Գիշեր) կտրում էր այն ամենը, ինչ սոսանքով գնալիս կպնում էր սայրին՝ ձկներին, գետում լողացող տերեւները, նույնիսկ օդը որ փչում էր գետի վրայով։ Աշակերտի աշխատանքից տպավորված Մասամուն են իջեցրեց իր սուրը, Յավարակայի-Թե (Նուրբ ձեռքեր) հոսքի մեջ եւ համբերատար սպասում էր։ Ոչ մի տերեւ չի կտրվել, ու ոչ մի ձուկ չի վնասվել քանի որ դրանք շրջանցում էին սուրը, նույնիսկ օդը մեղմորեն փչում էր սուրը շրջանցելով։ Որոշ ժամանակ անց, Մուրամասան սկսեց ծաղրել վարպետին պնդելով որ նա հմուտ սուր սարքող չէ։ Ժպտալով, Մասամունեն հանեց սուրը ջրից, չորացրեց այն, ու պատյանի մեջ տեղավորեց։ Այդ ընթացքում Մուրամասան չէր ընդհատում իր դիտողություններն ու ծաղրանքը։ Սակայն վանականը, ով դիտել էր մրցումը մոտեցավ եւ խոնարհվեց վարպետներին։ Այնուհետեւ նա բացատրեց ինչ է տեսել․
«Առաջին սուրը անկասկած լավ սուր է, սակայն այն այրունարբու է, չար, քանզի չի տարբերում թե ում կամ ինչն է կտում։ Այն կարող է նույն հաջողությամբ սպանել թիթեռներին, եւ կտրել գլուխներ։ Երկրորդը, սակայն երկուսից որակով է, քանզի այն չի կտրում անպատճառ այն, ինչը անմեղ է եւ արժանի չէ սպանվելու։»
Ինչի համար սա պատմեցի՞։
Որովհետեւ Մասամունեն, իսկապես վեհ վարպետ լինելով, երբեք չէր դրոշմում իր սուրերը։ Նա գիտեր, որ դրոշմը կարելի է կեղծել։
Ակնհայտ է որ տարբեր ձեւեր կան լուսանկարները ստորագրելու։ Կարելի է համեստ դնել ստորագրությունը անկյունում, իսկ կարելի է հանել այն նկարից դուրս, շրջանակի մեջ։ Բայց դա բնավ լիակատար պաշտպանություն չէ, որովհետեւ կարելի է կտրել լուսանկարի հատված եւ օգտագործել։ Բացի դրանից, կան տեքնոլոգիաներ որ թույլ են տալիս նույնիսկ watermark-ից ազատվել։ Ու ի վերջո, եթե այդ հրատարակությունը, օրինակ թերթը, տրամադրված չէ գնտել լուսանկարչին ու վճարել իրեն, ապա նա միեւնույն է դա չի անի։ Եթե նույնիսկ ստորագրությունը անպիտան դարձնի ֆոտոն, ապա պարզապես կօգտագործի այլ լուսանկար, կամ դրոշմը կանտեսի։
Այսինքն վճարողը՝ վճարում է, չվճարողը՝ չէ։ Ու եթե մինչեւ դատ չեք ուզում հասցնել ամեն մի թերթին, իմաստ չկա բողոքելու։
Իսկ եթե անհանգստացնում է «հեղինակային իրավունք» ասածը, կամ ով է իրականում այս լուսանկարի հեղինակը, ապա, եկեք անկեղծ լինենք։ Յուրաքանչյուր վարպետ ձեռք է բերում իր ուրույն ոճը։ Անհնար է նույնիսկ իմ նկարը կեղծել, չնայած ես բնավ էլ վարպետ չեմ։ Երեւում է, որ իմն է։ Ու ես ունեմ դրա raw-ն։ Կամ դրա նեգատիվը։ Ապացուցելու բան չկա։
Ավելին, լուսանկարչությունը ժամանակի ընթացքում զարգանում է։ Պլագիատը անպետք է։ Եթե մեկն վաթսունականներին արել է այսպիսի նկար, ապա այն գնահատվում է, իսկ դրա նմանները այլեւս բանի պետք չեն։ Այսպիսի լուսանկար եղել է ու պետք է գտնել նոր բան, նոր ռակուրս, նոր միտք, նոր․․․
Ու եթե ձեր լուսանկարը իրոք այնքան լավն է, որ կօգտագործվի ոչ միայն մի աղքաթ թերթի կողմից, այլ տեղ կգտնի լավ որակի հանդեսի կամ ալբոմի մեջ, ապա ձեզ առաջարկելու են հոնորար։ Ու ձեր անունը գրվելու է։ Ու պետք չէ մտածել որ այնքան վեհ լուսանկարներ եք անում, որ ով ասես մտածում է ինչպես դրանք գողանալ։ Ես հասկանում եմ, որ դա թույլ է տալիս վեհ զգալ, թե տեսեք իմ լուսանկարները այնքան լավն են, ու դրանք հա գողանում են, բայց քոմոն։ Եթե իրոք լուրջ պետք լինեն, գողության հարց չի լինի։
Էլ չեմ ասում, կրկնում եմ, չեմ ասում, այսինքն չեմ տարածվում, որ քոփիրայթ ասվածը մեր ժամանակներում լուրջ վերանայվելու կարիք ունի, իսկ օրինակ լուրերի կամ ռեպորտաժային լուսանկարչությունը գրեթե մահացած է․ կես ժամ անց ժամանաց լուսանկարչի որակյալ նկարը չի կարող համեմատվել պահին անվորակ հեռախոսով արված լուսանկարի հետ։
ու տենց
Այսօր հղում եմ ստացել մի փասթաթղթի, որը կոչվում է «զբաղմունքների դասակարգիչ»
Դրա մեջ նկարագրված են «զբաղմունքները», եւ այդ զբաղմունքների ներկայացուցիչները կարող են վճարել հարկեր, եւ ստանալ թոշակ։
Դիմավորեք, հեքիմները՝
աստղագուշակները՝
ու այստեղ շեշտված է ռուսերեն, որ սխալ չհասկանանք՝
բացի դրանից թվարկված են «ապակի գցողներ», ծովային ձկնորսներ, ու լիքը այլ հետաքրքիր մասնագիտություններ։
Տիեզերագնացներ սակայն չկան։ Ինչպես վճարել թոշակ հայրենադարձ տիեզերագնացներին պարզ չէ։ Ոչ, ես անգրագետ տղայի մասին չեմ, պարզապես չեմ բացառում որ ԱՄՆ քաղաքացի հայ տիեզերագնացը կարող է հայրենադարձ լինել։
Ամեն դեպքում ընդհանուր առմամբ ավելացումներ չկան։ Պարզ չէ սակայն, եթե գուշակներն ու հեքիմները կարող են լեգալ հենց այդ անուններով փող աշխատել, ապա ինչու՞ չեն կարող լեգալ աշխատել գողերը, կողոպտիչները եւ մարդասպանները։
Մինչդեռ վիշապների որսորդների իրավունքները ոտնահարված են, այնպես որ բեկարները պետք է զգոն լինեն, ու ամենայն հավանականությամբ կմնան առանց թոշակի։
Եկեք պայքարենք արդարության համար որ վիշապների որսորդներին տեղ հատկացվի այս ցանկի մեջ։ Որովհետեւ նրանք հանրությանը աստղագուշակներից ավելի քիչ օգուտ չեն տալիս բնավ։ Նույնիսկ օգտակար են, նվազեցնում են վիշապների քանակը մեկ մարդուն։ Զրոյից՝ զրո։
0-0=0
ու տենց
այ երբ այստեղ խուսափեցի «զգացմունք» բառը օգտագործել մի այսպիսի բան ի նկատի ունեի՝
Например, в отношениях между людьми в обывательском языке этот самый “чувственный фон”называется странным, бессмысленным словом “чувства”. Очень люблю это слово. Причем, оно всегда произносится со значением, заглядыванием в глаза, мол, ты же понимаешь, что такое “чувства”, верно? И стоит спросить – а можно ли узнать, какие такие “чувства”, сколько их и чем одно отличается от другого? Тут же выясняется, что конкретных ответов нет, есть только жгучее желание эти самые “чувства” испытывать, и этим все и определяется.
Ан нет, у них тоже есть “чувства” и еще какие. Вам когда-нибудь звонили в три часа ночи после хорошей порции пива с воплями: “Я тебя так люблю, я должен тебе сказать это немедленно”? И мне пофигу, что ты спишь и тебе рано вставать. Главное – у меня сейчас “чувства” и мне надо, чтобы ты подбросила в мою топку пару лопат угля.
Я часто слышу про “чувства”, возникающие, даже как следствие переписки по интернету. Что-нибудь вроде “Мы так похожи, думаем одинаково, совпадение на сто процентов и т.д.” Что происходит в этот момент? Вы будете смеяться – ага, появляются эти самые “чувства”. Казалось бы, человека не видел, не трогал, не чувствовал – только переписывался. Но что ты будешь делать – “чувства” к нему уже есть, и с каждым днем – все больше.
Умственный анализ – это аналитика, вычислительная работа ума, основанная на имеющейся в распоряжении человека информации. Сюда можно отнести все то, что он знает с детства, чему его научили, его субъективный опыт в личной жизни (позитивный или негативный), все, что он знает об особях противоположного пола, его навыки, привычки, шаблоны мышления и т.п. Если в результате этого анализа мы получаем позитивный вывод – что возникает в результате? “Чувства”, ага. Радостное возбуждение, продиктованное умственным, логическим, т.е. причинно-следственным выводом.
Ассоциативные связи: комплекс ассоциаций, свазанных с противоположным полом, отношениями, прошлым опытом, опытом родителей, который наблюдался в детстве (как истинный или наоборот, негативно-оппозиционный), с собственными переживаниями или состояниями. Что мы получаем в результате? Ага, их, родимых. Радостное возбуждение, ощущение “близости”, “похожести”, “родственности”.
Этические программы: то, как нас научили: что хорошо и что плохо, что правильно и что не правильно, кто достойный и кто недостойный, что нравственно и что безнравственно, как надо себя вести и как не надо, соответственно, кто хороший и кто плохой. Что получаем в результате? “Чувства”, конечно. Голос бабушки говорит: “Ах какой достойный молодой человек, воистину – высоких нравственных установок или чувства долга”. За ним мы “чувствуем” себя, как за бабушкиной спиной – в реестре ценностей наш избранник характеризуется по всем пунктам положительно, значит мы – умница, сделали “правильный” выбор. Детишки будут воспитаны папой правильно. Радостное возбуждение с оттенком гордости за достойное продолжение родовой кармы.
Ну и наконец, внутренний диалог, который только сегодня повторяет все по 180-му разу, что нам сказочно повезло. Что возникает в результате? “Чу-увства”!!! У нас все круто!!!
Другими словами, мы имеем эйфорическое возбуждение, приподнятое настроение, головокружение и предвкушение фантастической удачи, успеха в жизни, и бесконечного наслаждения завистью социума и удачно сложившейся жизнью. Или влюбленность, как это принято называть в обиходе.
Այս տեքստը նոր աչքովս ընկավ, չէի կարդացել երբ գրում էի։
ու տենց
վաղուց մտածում էի, որ «սեր» բառը, առավել եւս «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը վատ մշակութային պոչ ունի, ինչպես «նեգր» բառը, կամ «սվաստիկան»։
Ոչ ոք չի կասկածում որ սվաստիկան հին նշան է, բայց առաջին ասոցիացիաները դրա օգտագործումը մի տեսակ անկապ են դարձնում։
Մյուս թերություններն են այդ բառի ու արտահայտության՝
բոլորը իրենց ձեւով են հասկանում, ու արի պարզի ով ինչ ի նկատի ուներ (define love)
պարտադրող է մի տեսակ
մանիպուլատիվ է լինում
ընդհանուր առմամբ ես ահագին քաշվում եմ այդ բառը լսելիս։
Ու մտածում եմ, որ մեզ երեւի քիչ թե շատ կարող է հասկանալի լինել որ անկեղծ արտահայտելը դրական ապրումը, (խուսափում եմ զգացմունք բառից վստահ չեմ ինչու) օրինակ ուրախություն կամ հիացմունք, երեւի թե ինչ որ իրական ու էական բան արտահայտում է։
Ու երեւի ոչ դրական ապրում անկեղծ արտահայտելը, օրինակ՝ «ինձ վշտացնում է քո այս արարքը, վարքագիծը․․․» նույնպես կարեւոր բան կարող է նշանակել, ու ինչու չէ, դիտարկվել որպես «սիրո» (փու, նե պրի դեծյախ բուձ սկազանո) արտահայտում։
Այսինքն նշանը այնքան էլ կարեւոր չէ, պլյուս թե մինուս։
ու տենց
Apple doesn’t want to annoy Hollywood majors and record labels who provide iTunes with valuable content. No wonder the company is happily bowing to content owners’ every whim, actively seeking ways of preventing us from capturing stills and recording video in certain situations. That’s right, future iPhones could refuse to capture cams of the latest blockbuster flick and might keep you from snapping images of your favorite band’s live performance. Come on, you’re aware this files as copyright infringement after all…
The system proposed calls for an image processing circuitry electrically coupled to the phone’s camera, designed to “determine whether each image detected by the camera includes an infrared signal with encoded data”, per Apple’s patent application
ահա, հետո էլ ասում են, ինչու՞ եք այօսիստներին անալ ստրուկեր անվանում։
սակայն, այս տեքնոլոգիայի մեջ մի լավ բան կա։ կարելի է այն օգտագործել այնպես, որ քեզ այֆոնով չկարողանան նկարել։ այսինքն հաքերները փոխարենը այֆոնը ջարդեն այնպես որ չենթարկվի չնկարելու սիգնալներին, պատրաստեն սարք, որը կարելի է ման տալ քո հետ, ու որը կխոչընդոտի որ քեզ այֆոնով նկարեն։
_ու տենց _
երբ չեն հարցնում, վախենում եմ մարդկանց խորհուրդ տալ։
չեմ ուզում ասել՝ այ ինչ հավես կլիներ եթե սենց անեիր։ որովհետեւ կարող է ինձ լսել, անել։ իսկ որ անի, ուրիշ մարդիկ կմտածեն այո, ինչ հավես մարդ ա, որ տենց բան ա արել։ ու կսխալվեն ու կլոմկվեն հետո։
ու կստացվի որ ես աջակցում եմ մարդկանց լոմկվելուն։
այնպես որ խուսափում եմ անկապ տեղը խորհուրդներ տալուց։
ու տենց
այսօր մտածեցի, ինչ-որ չի եղել մեր իշխանությունները այդ իշխանության համար պայքարած լինեն այնպես ինչպես անում է ընդդիմությունը։
չէ, հիշում եմ մի հանրապետականների հավաք, որտեղ սաղին գործի տեղերից ստիպել էին գալ, ու հետեւում էին որ չթռնեն։ ու մեկա թռնում էին իրանից։
շատ սովետական էր նայվում ու կեղծ։
չէ, ես ասում եմ իսկական կինոյի պես, լավ կազմակերպել իրական իլյուզիա, ու ասենք պետք է իրենց ապագա պատգամավորներին ու նախագահ/վարչապետներին սկզբից ձեւի համար քաղբանտարկյալ դարձնել։
մի քիչ էլ ճնշել այդ բանտերում, ծեծել, էլի ձեւական, տպել թերթերում իրենց կապտուկներով լուսանկարներ, ու թող իրենք նամակներ ուղարկեն այդ բանտերից այն մասին, ինչպես իրենց չեն թողնում նամակ ուղարկել։ որովհետեւ միեւնույն է խելքները չի հասնի հավես ու գրագետ բան գրել։
ու հետո որ իրանք ձեւական ընտրվեն, իհարկե կեղծ ընտրություններով, բայց մենք արդեն կիմանանք, որ այդ մարդիկ իրենց հասանելիք բոլոր զրկանքները տարել են, գոնե ձեւական կերպ, բայց տարել են, հարգում են մեր հասարակության արժեքները, ու այսպիսով մի տեսակ պայքարել են իրենց լիազորությունների համար։
ու տենց
Ակնհայտ բաներ եմ գրելու, բայց ակնհայտ ա որ պետք ա գրել։
Ինչու՞ օպտիմալ չէ արդեն հարաբերությունների մեջ եղած տղա/աղջիկ կապելը՞։
Ակնհայտ է, որ նա արդեն հարաբերությունների մեջ է,ու նրան պետք չեն այլ հարաբերություններ։ (խոսքը գնում է 21րդ դարի սկզբի մշակույթի մարդկանց մասին, երբ ասելով հարաբերություն ի նկատի ունենք մոնոգամ հարաբերություն)
Իսկ եթե պետք է՞։ Պատահում է լսում եմ «նա իր հետ երջանիկ չէ» կամ «նա իմ հետ ավելի երջանիկ կլիներ» արտահայտությունները։
Թողեք նա ինքը իր մասին մտածի։ Թե վատ լիներ, չէր անի այն ինչից իրեն վատ է։ Իսկ թե անում է այն ինչից իրեն վատ է լինում, ապա կամ ինքն իրեն չի հարգում, կամ սադո-մազո է խաղում, կամ էլի լիքը պատճառներ կարող է լինեն։
Ամեն դեպքում նրան կապելը օպտիմալ չէ, նույնիսկ եթե ստացվի։
ու տենց
Այսօր գրառում աչքովս ընկավ այն մասին, ինչպես են մարդիկ ուրիշի հաջողություններով պայմանավորում, բացատրում, արդարացնում սեփական անկարողությունը։
Պարզ է, որ անբանական «պաշտպանվելու» ձեւ է։
Սակայն հիշեցի մի արտահայտության մասին, որը մոտավորապես այսպես է հնչում՝ «արեւի տակ բոլորին տեղ կա»։
Վերջերս մի տղայի հետ էինք վիճաբանում, ասաց բարիքը թխվածքի պես է, եթե մեկի մոտ շատ է, ապա մյուսի մոտ՝ ավելի քիչ։ Ասում եմ չէ էլի, էն մեքենայի պատմությունը պատմեցի – ես ունեմ անսարք մեքենա, եթե սարքեմ, ապա ես կունենամ մեկ աշխատող մեքենա շատ, եւ աշխարհում կլինի մեկ աշխատող մեքենա շատ։
Այնպես որ կոնստանտ չէ այլ փոփոխական բարիքը։
Ու բարիք վաստակելու միջողը պարզ է՝ անել այն ինչ այլ մարդկանց պետք է։
Առարկեց, ասելով – բայց քեզ էներգիա է պետք մեքենան սարքելու համար, կամ որեւէ գործ անելու համար։ Իսկ դրա համար պետք է հաց, ձու, միս ուտել։ Իսկ դա վերջացող ռեսուրս է։
Ու այստեղ մենք հասանք արեւին։ Սնունդը․ հացը, ձուն ու միսը, այն ամենը ինչ մենք ուտում ենք ու վառում վերականգնվող ռեսուրս է։ Ինչպես ասենք սպիրտը, որը Բրազիլիայում ստանում են բույսեր մեծացնելով, ի տարբերություն նաֆթի։
Հավերին եւ կովերին կերակրում ենք ֆոթոսինթեզով սնվող բույսերով։
Այնպես որ ի վերջո մենք բոլորս այս կամ այլ ձեւով ստանում ենք էներգիան արեւից, որը իհարկէ վերջացող ռեսուրս է բայց մեզ հաստատ հերիք է անելու։
ու տենց
Սովորաբար ես անջատում եմ շրջակա միջավայրում հնչող երաժշտությունը։
Սակայն այսօր փողոցներով զբոսնելիս չէր հաջողվում անջատել կրունկների կտկտոցը։ Ձախից, աջից, ամենուր։
Տեսնես տենց հասարակություն կա՞ մի քաղաքում այս կլորակի վրա, որտեղ կարելի է հանգիստ զբոսնել, առանց կրունկների կտկտոցի։
Ես երբ երիտասարդ էի եւ անպատկառ արդեն գրել եմ որ չեմ տեսնում կրունկների վրա հենված աղջիկներին, չեմ ընկալում։ Հիմա արդեն հասկանում եմ ինչու։
Որովհետեւ թե աչքերը բարձրացնենք կրունկներից, ապա բնութագրող կլինի տեսնել որեւէ անհարմար, սակայն «գայթակղել» նպատակ ունեցող զգեստ։
Կարծես այդպիսի բառ նույնիսկ կա, գրգռաճեղք։
Այդ ամբողջ հագուկապը նպատակ ունի գայթակղել, գրգռել, ու գրավել։
Բայց ես չեմ ուզում ինձ գրավեն։
Ես, այսպես ասած, ազատագրված մարդ եմ։
Ու առաջին պատճառն ինչու ես չեմ «գայթակղվում» այն է, որ ես հասկանում եմ որ դա անկեղծ չէ արված․ կրունկների վրա քայլելը հարմար չէ, գրավիչ հագուստն ու մեյքափը անտեղի ժամանակի ծախս են պահանջում ու ընդհանուր առմամբ դիզայնի սխալ են։ Ամենը գրավելու համար է արված։
Կամ աչքերի մեջ փոշի լցնելու։
Այսինքն այդ մարդն ոնց որ ասի, ես այդպիսին չեմ ինչպիսին կամ, ես «ավելի լավն եմ», ու ուզում եմ քեզ խաբել, ուզում եմ քեզ դուր գալ։ Դուր գալ ոչ այնպիսին ինչպիսին կամ։ Այդքան ակնհայտ ասի, որ չես ուզում դրանից հետո «մանիպուլյացիայի ենթարկվել» ու գայթակղվել բնավ։
Երկրորդ պատճառն այն է որ ես նույնիսկ խղճում այդպիսի աղջիկներին։ Մտածում եմ, ինչ բնական գեղեցկություն ունի, ու թաքնվել ա այդ շրթներկի, ականջներից կախված զինամթերքի ու դիմափոշու հետեւը։
Արդյո՞ք այդ չափ ինքն իրեն չի սիրում, ինքն իրեն չի գնահատում որ փոխում է գեղեցիկը «գայթակղիչի» հետ, փոխում է անկեղծությունը ստելու հետ։
Արդեն մի անգամ գրել եմ, գեղեցիկ լինում են, գլամուր դառնում են։
Դա երեւում է։
Այնպես որ այո, ես երբ տեսնում եմ կրունկներով աղջիկ, դա ինձ շատ բան է ասում։
Գրքի կազմով լինում է դատել պարունակության մասին։
Ու այնքան նման չէ իմ աշխարհի աղջկան այդ աղջիկը, որ ես իրեն ոչ միայն որպես աղջիկ, այլ որպես իմ տեսակի էակ, որպես մարդ դժվարությամբ եմ ընկալում։
Չէ, ես չեմ մտածում որ իրենից լավն եմ։ Ես չեմ մտածում որ իմ բակի շնից լավն եմ, ուր մնաց այլ մարդանման էակից։ Պարզապես դա զարմանալի չէ, որ «գրավելը» չի «գրավում»։ Բայց շանը ավելի շատ եմ հարգում, որովհետեւ նա կարողանում է ինքը իր խելքով գոյատեւել այս դաժան քաղաքում։ Չէ, չեմ խղճում որ տուն տանեմ։ Թե մի օր որեւէ շուն իմ տուն հրավիրեմ, ապա ոչ այն պատճառով որ նա առանց ինձ չի գոյատեւի եւ ես փրկիչ եմ, այլ այն պատճառով, որ ինձ հավասար էակ եմ տեսնում, ում հարգում եմ։
Մարդիկ ով իրենք իրենց սիրում են, սիրված են լինում։
Մարդիկ ով իրենք իրենց չեն սիրում, սիրված չեն լինում։
Գլամուրը դիզայնի սխալ է, հենարան է կառույցի որը ինքն իրենով չի կարող կանգնել։ Իսկ թե կանգնում է, ապա ավելի տխուր է տեսնել գեղեցիկ, սակայն այդ գեղեցկությունը փչացնող, անինքնավստահ, քսմսված «ծտերին»։
Ես էլ հոգեւոր գեղեցկության մասին չգրեմ։ Որը մարդուն, կամ նույնիսկ շանը այնքան է պայծառ դարձնում ու առանձնացնող շրջակա միջավայրից, ոնց որ բաց դիաֆրագմայով նկարված լինեն։
այնպես որ աղջիկները չունեն (խելք) ինչպես ասում էր փիլիսոփա Մհերը։
Your browser does not support the audio element.
ու տենց
դաշնակներին ղեկից հնարավորին չափ հեռու է պետք պահել։
չեմ ասում կոռումպացված են, չեմ ասում կեղծ են, բան չեմ ասում։
պարզապես այսօրվա համերգը «երկիր մեդիայի» կասկադում լրիվ բնութագրող էր։
ասում էին «ավանդական» երաժշտություն էր։
բնավ ոչ «ժողովրդական»։
այդպես էլ իրենք, հոգում են ավանդույթների, ոչ թե ժողովրդի մասին։
այդպես էլ իրենք, «ավանդական» կուսակցություն են, ոչ «ժողովրդական»։
Ու հնչում էր ոչ որպես ժողովրդական, այլ մի մասը հիշեցնում էր քրդական ազգային-ազատագրական հեռուստաալիքները, իսկ մյուսը՝ հարսանիքների երաժշտություն։
եթե դաշնակները այսպես են ընկալում հայ ինքնությունը, ապա թող գնան գցվեն ավանդական ձեւով Անուշի ու Կ-ի օրինակին հետեւլով։
ու տենց
For a moment let’s agree with Kevorkian’s logic—that a national cause of such nature needs internationally recognized names to propel political gains. Fine. The extension of this, then, is that Armenia should commission Orhan Pamuk to write “The Armenian Novel,” sponsor Arvo Part to compose “The Armenian Symphony,” appoint Nanni Moretti as head of the Armenian National Cinema Center, or have Mohammad Khatemi as Armenia’s minister of culture. We are not talking about an industrial, scientific, or financial venture, or a professional football team. Film is art, culture, national identity, history. One would think that the head of a national cinema would understand this. On top of it all, imagine the “national embarrassment” if and when Spielberg declines the project.
ես միշտ մտածել եմ որ մարզիկներին առնելը չիթինգ ա։
քոնը չեն, քո դպրոցի արտահայտումը չէ։
այն, որ Ահարոնյանը ապրելով Գերմանիայում խաղում է Հայաստանի թիմում, բավականին բնական է հնչում, որովհետեւ նա ստեղի դպրոց է անցել։
Լավ մարդիկ անկապ չեն ստացվում, իրանց ստացվելու համար պետք է հարմար միջավայր։ Լրիվ մանրեների պես։ Այո։
Ու սուղ ռեսուրսները պետք է օգտագործել լավ մարդիկ ստանալու միջավայրի վրա, որովհետեւ արտագաղթը միշտ էլ լինելու է, իսկ երբ լավ մարդիկ քիչ են, այն շատ ավելի վտանգավոր է, քան երբ մենք նրանց կարողանում ենք «արտադրել» արդյունաբերական մասշտաբներում։
Արդյունաբերական – այսինքն պետք է նվազեցնել հում նյութերի մուտքի հարկերը(բերել լիքը լավ դասախոս, ու ձեռք բերել ուսումնական տեխնիկա), ու փոխարենը ուղեղներ, ֆութբոլիստներ ներկրելու, արտադրել նրանց մեր մոտ։ Ու այդ արտադրանքը աութսորս չանել «Լույս»-ի պես, աութսորսը նշանակում է ստորագրվել որ մենք դա անել չենք կարող։
ու տենց
մտածում եմ, լավ կլիներ նենց սոֆթ լիներ, որը կվերցներ ֆբ-ի խմբերի պարունակությունը, ու կհայլապատկերեր ինտերնետում։
Ընդ որում դրանից հետո կարելի լինի ֆբ-ի էջը փակել, եւ շարունակել միմիայն համացանցում, կամ պահել երկու տարբերակն էլ, ու ապա նոր մեկնաբանությունները, որոնք կարվեն համացանցում՝ կպատճենվեն ֆեյսբուքում։
Կարելի է եւ ֆբ-ի քրեդենշլներով մեկնաբանել։
Երեւի, դրա համար պետք է խմբի բոլոր անդամներից ուղարկել հարցում, որ թույլ տան իրենց մեկնաբանությունները տանել փակ ֆբ ակումբից – բաց տեղ՝ համացանց։
ու տենց
Եվ վերջում Բարբոսսան ստացավ նավի սուպեր-յուզերի լիազորությունները։
ու տենց
Այսօր գերբնական ուժերի գոյության մասին ամենահաճախ օգտագործվող փաստարկներից աչքովս ընկավ՝
«ապա ինչպե՞ս բացատրել որ կատարվում են մարդկանց ցանկությունները, երազանքները․․․»
Շատ հեշտ։ Մարդիկ չեն կարող առանձնապես չլինող բաներ ցանկանալ։ Ցույց տվեք մեկին, ով երազել է Սաթուրնի օղակների վրա պարել, ու ում երազանքը կատարվել է։
ու տենց
այնպիսի քաղաքակրթություն կա, որտեղ էակները սնվում են տեղեկատվությամբ, այդ պատճառով էլ աճեցնում ու նպաստում են տեղեկատվություն ստեղծող էակներին։
իսկ այլ, շատ ավելի զարգացած էակներ տեղեկատվությամբ չեն սնվում, այլ պարզապես էսթետիկ հաճույք են ստանում, որովհետեւ նրանց համար գեղեցիկ անտառի կամ այգու պես է։
ու տենց
երբ ասում են՝ քեզ ասեմ, բայց մարդու մի ասա, դա արմատորեն սխալ ա։
քանի որ, երբ ասացիր, արդեն վստահ չես կարող լինել որ չի ասի։
քանի որ տեղեկատվությունը, թեքուզ եւ թվային տեսքով չլինի, կրնօրինակվելու հակում ունի։
այսինքն, չկա բարոյական մարդ ով կպահի տեղեկատվությունը։
ավելին, գուցե այն մարդուն պետք է իմանալ, ու թաքցնելն է անբարոյական։
այսպիսով, արդյո՞ք օպտիմալ է նմանվել կինո կորպորացիաներին եւ երաժշտության հրատարակիչներին, հետապնդելով տեղեկատվություն տարածողներին։
տեղեկատվությունը տարածվող է։
ինչքան էլ այն չպաշտպանեն, կհոսի, կգնա։
քանի անգամ է եղել, երբ ԿՄ-ի փակ գրառումները հայտնաբերվել են յանդեքսում փնտրելիս։ կամ, նույնիսկ պաշտպամված տեղեկատվությունը որ հայտնաբերվել է վիքիլիքսում դրա օրինակն է։ մեմերը՝ նույնպես։
տեղեկատվությունը տարածվում է։
դրա դեմ պայքարելը նույնիսկ անիմաստ է։
իսկ քո կամքով այն հանձնելը հույս ունենալով որ չի տարածվի՝ պարզապես անհեթեթ է։
դա նման է տիեզերական կանոնի, տեղեկատվությունը տարածվում է, փոփոխվում է (էվոլյուցիանիռուետ), ու նույնիսկ կատարելագործվում։
այնպես որ զգոն եղեք, գաղտնիքներ տարածելիս, առավել եւս դավեր նյութելիս։
ու տենց
երեւակայական գործընկերս՝ «որոշակի» երեւակայական աղջկա մասին՝
– բայց պատկերացնում ես ինչ լավ կլինի նա մեր մոտ աշխատի։
– չէ, չեմ պատկերացնում։ ու՞մ լավ կլինի։
– իրան, բա մեզ մոտ վեհ ընկերություն ա, կորպորացիա ա։
– հետո՞
– դե չգիտեմ էլի, ասենք լավ չի լինի՞ կողքիս սեղանի մոտ նստի, լավ չի՞։
– քեզ, այսինքն՞։
– դե ինձ էլ։
– ինձ չես համոզի որ այլ մարդու մասին մտածում ես։ ոչ մի անձնական բան, ոչ ոք չի մտածում։ նորմալ ա։
– փոխշահավետ կարա լինի։
– ես մտածում եմ որ ես նրան այդպիսի դժբախտություն, ինչպես աշխատել մեր ընկերությունում չեմ կամենա։
– ո՞նց։ ինչու՞։ ո՞նց կարող ա ծրագրավորող մարդը չուեզնա մեզ մոտ աշխատել։
– առաջինը մեզ մոտ չէ, մեր աշխատավայրում։ իմ մոտ իմ տանն է։ երկրորդը՝ շատ հանգիստ։
նա այս, այս ու այս պրոեկտով զբաղվում ա՞ – զբաղվում ա, շատ ավելի ազատ ա, իսկ փող բնավ քիչ չի աշխատում։ Ու դա իր համար շատ կարեւոր ա, լինել ազատ, զբաղվել տենց բաներով, քան ստրուկի պես նստել մի գրասենյակում ու կոդ գրել։ Թեքուզ քո հետ կողքի սեղանի մոտ։
– հմմմ․․․ բա ո՞նց ես կարծում, ես իր հետ ծանոթանամ, կստացվի՞։
– Չգիտեմ։
– Թե բաժնի վարիչ դառնամ նոր՞։
– Ես չեմ կարծում որ բաժնի վարիչ լինելը քո մեջ ինչ-որ բան կփոխի։ Բացի գուցե ինքնավստահությունից։ Որը փաստացի կլինի անհիմն որովհետեւ դու միեւնույնն է նույն մարդն ես։ Ինչիդ է պետք պաշտոն վստահ լինելու համար։ Բացի դրանից, քեզ տենց աղջիկ պե՞տք ա ում համար պետք ա սկզբից բաժնի ղեկավար դառնաս։ Բացի դրանից, ես կարծում եմ նա իմանար, կնեղնեղվեր որ իր մասին այդպես են մտածում։
– մարդու համար կարեւոր ա լավ տեղ չաշխատել՞։
– Քեզ համար կարեւոր չէ, որովհետեւ այլ կյանք առանձնապես չես ունեցել, այլ կյանքով ես ապրել։ Ու քո համար լավ տեղ ա։ Իր համար՝ սարսափելի։
– Իսկ քեզ՞
– Ես իր հետ չեմ համեմատվում։ Նա իր կյանքը ունի, ես իմը։ Ես իր հնարավորությունները չունեմ, նա իմը
Կամ ես իմ հնարավորությունները ունեմ, նա՝ իրենը։
Ես գիտակցաբար եմ ընտրել այս աշխատանքը։ Ու այո, տես, բենք բոլորս հենց այս պահին մեզ համար օպտիմալ ձեւով ենք ապրում։ Մեր խելքի եւ հնարավորությունների չափով։ Ջիվսը չէր բողոքում որ նա է Վուսթերի ծառան։
ու տենց
Այդ x+y սերիան օբրեչենա նա ուսպեխ հիմա ասեմ ինչու։
Առհասարակ ցանկացած զույգի սիրատուտուզ նկարի տակ միշտ լիքը հիացած ուրախ մեկնաբանություններ են լինում՝ «ինչ լավն եք», «հավեսա », ու « մի բարձի»։
Մտածե՞լ եք ինչու՞։
Ես մտածել եմ։
«ԻՆչ լավն եք»-ը թարգմանում եմ՝ «ուրախացա»։
Ասենք՝ ուրախացա որ ձեզ տեսա որ տենց «երջանիկ» վիճակում եք։
Ինչու՞ ուրախացա։
Երեք տարբերակ ունեմ
ա – Որովհետեւ մարդիկ սիրում են երբ այլ մարդիկ բավականացված են, եւ դրա արտահայտումը՝ ուրախ են։ ինչու բայց՞։ երեւի որովհետեւ․
բ – մարդիկ իդենտիֆիկացնում են իրենց այլ մարդկանց հետ, այդ պատճառով երբ տեսնում են որ ինչ-որ մեկի մոտ «լավ» ա, մտածում են, գուցե իմ մոտ էլ ձեւ ա լավ լինի։ Կամ գոնե եթե ձեւ չի, գոնե որ իրենց մոտ լավ ա, նույնացնելով մտածում են, ինձ էլ ա մի քիչ լավ։
գ – մեզ մեջ պրոշվիկա արած ա ուրախանալ երբ այլմարդիկ բավականացված են։
Այդ իսկ պատճառով կարեւոր է արտահայտել ցանկությունները, որ այլ մարդիկ իմանան, ու հաճախ օգտակար լինեն, որ իրենք իրենց լավ զգան ինչ որ մեկի բավականացմանը աջակցելով։
Երեքն էլ մի քիչ նման են իրար։
Ո՞րն է իմ հատույցը, ֆիդբեքը, ռեակցիան՞։
Օրինակ տեսնելով սրա ու նրա ուրախ նկարը՞։
Չե, իմ ուրախ մեկնաբանությունը այդ նկարի տակ բացակայում է։
ա – որովհետեւ մեկա գիտեմ երկուսին էլ, ու գիտեմ որ իրենց մոտ ոչ մի բան չի ստացվի, ու իրենց համար ուրախանալու բան չկա, մի երկու շաբաթ անց իրենց համար ցավալի գործընթացի արդյունքում կբաժանվեն։
բ – չեմ իդենտիֆիկացնում ինձ իրենց հետ բնավ։
Երեւի ա-ն ավելի մոտիկ է ճշմարտությանը։
Բայց ասածս այն է, որ x+y տիպի ֆոտո սերիաներ չեն կարող հաջողություն չունենալ որովհետեւ մարդկանց մեծ մասը նա նիխ կլյույուտ։
Չէ, չեմ ասում վատ միտք ա։
Հակառակը, լավ միտք ա գտնելը այն ինչ մարդիկ սիրում են։
Մտածում եմ, ես անձամբ նման բան կանեի միմիայն փողի համար ու լրիվ սարնասրտորեն։
ու տենց
Сам Рубен присутствовал на презентации, раздавал автографы на приобретаемых на месте экземплярах книги. Судя по выражению лица при пролистывании книги, он был удивлён и даже недоволен некоторыми из материалов. О книге говорить не хотел, так как сам её не читал.
«Шушаник писала книгу на протяжении двух лет, а я узнал об этом всего лишь полгода назад. Книгу я не читал и вряд ли стану. Я вообще книг почти не читаю. Фотографии Шушаник дала моя жена и на вопросы, связанные со мной, отвечала тоже она, меня вообще не беспокоили и я вообще не в курсе, что там про меня написали, какие характеристики мне дали мои друзья, знакомые, незнакомые. И нет у меня никакого мнения по этому поводу, никак я к этому не отношусь»
այ սա կոչվում է անկեղծություն։
ոչ թե քո մասին լավ/վատ խոսելը, այլ չվախենալ ասել այն ինչ կա, օրինակ, որ գիրք չես կարդում, ու դժվար թե կարդաս։ որովհետեւ չկա վախ անլուրջ, հիմար, մի խոսքով՝ «վատը» երեւալու։
գիրքը ուզում եմ, ի դեպ։
ու եւս մեկ անգամ, հարգանքներս Հախվերդյանին։
ու տենց
Ինչպես գիտենք, էվոլյուցիան ենթադրում է
– փոփոխականություն
– ժառանգականություն
– ընտրություն
Այնպես է ստացվում որ էվոլյուցիայի տեսակետից կարեւորը կոդն է, որը ստուգվում եւ փոփոխվում է, սխալներից ազատվում է, եւ նկարագրում է ավելի ունակ մոդելներ։
Այլ պես ասած՝ դեբագ է լինում եւ կատարելագործվում է։
Հետաքրքիրն այն է, որ մեր կոդը այժմ այն մակարդակի վրա է, որ մեզ արդեն պետք չէ որոշակի ունակությունների զարգացում։ Օրինակ, մեզ արդեն պետք չէ հարյուր հազար տարի էվոլյուցիա որպիսի սովորենք թռչել, կամ խորը լողալ, կամ արագ հաշվել՝ մենք ստեղծել ենք մեքենաներ որոնք մեր տեղը կարողանում են արագ մտածել։
Այնպես որ կարելի է ասել, որ մեքենաները հզորացնելով մեր ունակությունները եւ թույլ տալով թռիչք դարձել են մեր իսկ մասը։
Ես միշտ էժան էի համարում կիբորգների՝ այսինքն մարդկանց եւ մեքենաների ֆիզիոլոգիական խառնվածքի մասին գրքերը։
Սակայն մենք արդեն իսկ հոգեւոր կիբորգներ ենք․ մասամբ այն պատճառով որ ինդուստրիալիզացիան մարդկանց մեծ մասը վինտիկացնում դարձնում է շեստերյոնկաներ, իսկ մասամբ այն պատճառով որ ամեն մեկիս հաշվողական հզորությունները անհամեմատ հզորացել են։ Այդ առումով արտահայտությունը որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է վերաիմաստավորվում է։ Ու ոչ միայն կոդագործի՝ ճարտարապետի, ինժեների, գիտնականի, կոմպոզիտորի, նկարչի։
Ու նույնիսկ այն մարդիկ ով չի օգտագործում դրանք, միեւնույն է շահում են։
Փաստորեն դա նշանակում է որ էվոլյուցիայի միջոցով կոդի լավացումը մեզ որպես տեսակի այլեւս պետք չէ։
Մենք ապրել ենք ռեվոլյուցիա։
Մնում է վրձինով երկու դիպչում՝ փոխել կոդի այն մասը որտեղ ծրագրավորված է ծերացումը, ու հասկանալ ինչպես գտնել պիտանի մոլորակներ կամ ստեղծել դրանք։
ու տենց
այս փոսթի մոծիվներով։
Քոմփայլերը, ընկերներ, դա մտքերի եւ ցանկությունների իրականացման գործիք է։
Սովորաբար միտքը, որը տալիս են քոմփայլերին, որոշակի ստանդարտ ձեւով արտահայտված է՝ գրավոր, այս կամ այն լեզվով։
Այդ լեզուները երբեմն անվանում են համակարգչային լեզուներ, որը սխալ է։ Որովհետեւ համակարգիչները այդ լեզուներով չեն մտածում։
Երբեմն անվանում են ծրագրավորման լեզուներ, որը այդքան էլ արտահայտիչ չէ։
Իրականում դրանք միտք արտահայտելու լեզուներ են։
Այսպիսով, քոմփայլերը վերցնում է գրավոր արտահայտված միտքը, եւ այն հասկանալով ստեղծում է, քոմփիլիացիա է անում ելաքյին արտադրանք՝ օրինակ կիրառելի ծրագիր։
ՏՏ ոլորտի մասնագետների գործը դեռ հեշտ է։
Որովհետեւ սխալները միշտ կարելի է ուղղել եւ ռեքոմփայլ անել միտքը։ Դա բերում է անպատասխան կոդագործների առաջացմանը, ովքեր գրելիս չեն մտածում, իսկ հետո, երբ սխալները հայտնաբերվում են, փորձում են ուղղումներ ավելացնել։ Դրանք, ինչ խոսք, լավ ծրագրամիստներ չեն բնավ։
Պատկերացնու՞մ եք եթե ճարտարապետները նախագիծ պատրաստելիս չմտածեին, իսկ հետո տարբեր ձեւի հենարաններ ավելացնեին, որ կառույցը չփլվի։ Ոչ, ճարտարապետները ստիպված են ուշադիր լինել մտքերը մտածելիս եւ արտահայտելիս, որովհետեւ քոմփայլ անելու պրոցեսը շատ ավելի բարդ է իրենց դեպքում։
Օրինակ, ՕփենՕֆիսը իմ կոմպի վրա կոմպիլիացիա է լինում վեցը ժամում։ Շենք կառուցում են անհամեմատ ավելի երկար։
Իսկ հոմո սափիենս տեսակի կենդանիները գենետիկ կոդից քոմփայլ են լինում գրեթե մեկ տարի։ Ի դեպ, հոմո սափիենս նշանակում է «բանական մարդ»։ Ի նկատի ունենալով որ օրինակ շիմպանզեները այդքան էլ բանական մարդ չեն, սակայն մարդ են։
Կան նաեւ ֆունկցիոնալ լեզուներ, որոնք մի կողմից մաթեմին շատ մոտ են, սակայն մյուս կողմից դրանք օգտագործելիս անհնար կամ շատ դժվար է լինում նախագծի սխալները գտնել դեռ գրելու ընթացքում։ Այդ լեզուների երկրպագուները սովոր են արդեն իսկ կառուցված շենքեր փոփոխել։
Ես այդ ոճին սովոր չեմ, սակայն։ Ինձ թվում է որ մաթեմից ավելի հեռու, իմպերատիվ լեզուները իմ իմացած մակրո աշխարհի մոդելները նկարագրելու համար ավելի պիտանի են։
Այնպես որ, ինչպես ուսուցանում է հին չինական իմաստությունը՝ զգոն եղեք մտքերը ձեւավորելիս, նրանք կարող են քոմփայլ լինել իրագործվել։
ու տենց
Այս պատմությունը մի քանի օր առաջ է եղել․
Աղջիկը հայացքով չափեց դահլիճը։ Ռեգիստրացիայի հերթում կանգնած էին ծիծակներով մի քանի տղա, ու շիկահեր գերմանուհի։
Գերմանուհին աղջկան թված ավելի ցիվիլ, եւ ավելի վստահելի։
Առաջին հերթին որովհետեւ նա գերմանուհի էր, երկրորդ հերթին որովհետեւ բնիկ լինելով նա ավելի մեծ հավանականությամբ կիմանար փոստի գրասենյակների տեղերն եւ ուղարկելու ձեւերը։
Նրան մոտենալով աղջիկը ներողություն խնդրեց ու շարադրեց խնդրանքը․
– գիտեք, ես ընդունվում եմ Ստրասբուրգի համալսարանը, պետք է որոշակի թղթեր ուղարկել նրանց, սակայն փոստով չեմ հասցնի։ Ահա, դա արժե մեկ – երկու եւրո, իմ մոտ հինգ եւրո կա․․․
– ինչու մինչ այդ չե՞ք ուղարկել։
– ուղարկել եմ, նրանք պահանջեցին որ նոտարով հաստատված թղթեր լինեն․․․
– գիտեք, ես այնպիսի ծրագրով եմ եկել Հայաստան, ու այնպիսի պայմաններով, որ իրավունք չունեմ ձեզ օգնել։ Պարզապես չեմ կարող։
– հա, ներեցեք – ասաց աղջիկը ու մտածմունքների մեջ ընկավ․
«մոտենա՞լ թե չմոտենալ» – դա էր հարցը։
Հայացքով կրկին դահլիճը շրջելուց հետո նա վճռեց փորձել, շունչ պահեց եւ մոտեցավ ծիծակավորներին։
– Դուք Գերմանիա եք չէ՞ գնում։
– Հա, ջան, ինչո՞վ կարող ենք օգնել։
– Գիտեք, ես չեմ հասցնում նամակ ուղարկել․․․
– Դու պրոբլեմ չունես, քուր ջան, տեսնենք ո՞րտեղ ենք ուղարկում․․․ հա, ես հենց Ստրասբուրգում էլ ապրում եմ․․․ չէ ի՞նչ փող այ մարդ, ու՞մ տեղն ես դրել, իահ․․․ կնեղանամ․․․ ի․․․ բա ո՞նց գիտեմ փոստը որտեղ ա․․․ չվախես, լավ կլինի։
ու տենց
There is no such thing as the guilt or innocence of an entire nation. Guilt is, like innocence, not collective, but personal. There is discovered or concealed individual guilt. There is guilt which people acknowledge or deny. Everyone who directly experienced that era should today quietly ask himself about his involvement then.
The vast majority of today’s population were either children then or had not been born. They cannot profess a guilt of their own for crimes that they did not commit. No discerning person can expect them to wear a penitential robe simply because they are Germans. But their forefathers have left them a grave legacy. All of us, whether guilty or not, whether old or young, must accept the past. We are all affected by its consequences and liable for it. The young and old generations must and can help each other to understand why it is vital to keep alive the memories. It is not a case of coming to terms with the past. That is not possible. It cannot be subsequently modified or made not to have happened. However, anyone who closes his eyes to the past is blind to the present. Whoever refuses to remember the inhumanity is prone to new risks of infection.
from the speech by Richard von Weizsacker, President of the Federal Republic of Germany
May 8, 1985
Could it happen that today’s Turkey leader have a similar speech referring to the #armeniangenocide ?
That’s just impossible very unlikely.
ինչու՞ են մարդիկ ասենք ֆբ-ում օդնի լոգոն դրոշմած նկարներ դնում։
ա – նրանք չունեն համակարգիչ, որի մեջ պահեն իրենց նկարների օրիգինալները։
բ – նրանք ունեն կոմպ ու այնքան շատ լուսանկարներ որ չգիտեն որտեղ փնտրել ու նախընտրում են օդնից քաշել։
գ – նրանք դա անում են ս[ծ]իլի համար
դ – նրանք ուզում են գնահատված լինել։ մեկից հինգը։
ե – նրանք ուզում են բոլորը իմանան որ օդնում էլ կան։
մեկ էլ մտքիս գալիս է Աթոսի այս երգը՝
Եսծ վ գռաֆսկըմ պառկե ծյոմնի պռու՜ուդ։
Տամ լիլիի ցվետու՜ուտ։
ու հանկարծակի կոմսը հայտնաբերում է իր կնոջ ուսին «օդնի» լոգոն ու սպանում նրան։
ու տենց
Չինացիները վաթսուն դոլարով նոութբուքներ են արտադրում։
Իրա մեջ դնում են ARM պրոցեսոր, ~500մհց, 128 մբ օպերատիվ հիշողություն, ու 2գբ-նոց ֆլեշկա, որպես վինչ։
Տուփից հանելուց այն սպառազինված է windows ce համակարգով։
Որը բնավ win32/64 համատեղելի չէ, աշխատում է arm-երի վրա, ու կարելի է ասել, հեռախոսային օպերացիոն համակարգ է։
Սակայն, այս նոութը փաստորեն ամենահասանելի համակարգիչներից է։ Իրա վրա կարելի է սովորել, գրել, կարդալ գիրք, ինետվել (ոչ բարդ էջեր, կամ էջերի մոբայլ տարբերակներ), լսել երաժշտություն/աուդիոգրքեր, հավաքել տեքստեր, ու ինչու՞ չէ՝ սովորել ծրագրավորել։
Հիշու՞մ եք «մեկ լափթոփ ամեն երեխային» պրոեկտը։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հարյուր դոլարի մեջ տեղավորվել, իսկ երբ տեղավորվում էին, միեւնույն է պատվերներ չէին ունենում։
Եթե ենթադրենք որ այս նոութերի որակը տանելի է, այսինքն չեն փլվում կպնելուց, ապա ես դրանցից կուզենայի։
Ավելին, եթե լինեի վարչապետ, նմանատիպ նոութներ կպատվիրեի առանց ՕՀ-ի, մի քառասւոն-հիսուն դոլարով, ու կբաժանեի երեխաներին։ Ուսումնական գրքերը կարելի է նույնպես պահել նոութի մեջ։
Իսկ ՕՀ-ը, մենք տեղում քասթըմ ազատ ԾԱ-ի հիման վրա մի լավ բան կսղոցեինք, որ թեթեւ լինի։
Իհարկե, պետք կլինի մի քիչ գրագետ լինել, այդ ամենից օգտվելու համար, բայց ինչ լավ կլինի եթե մերոնք մի քիչ գրագետ լինեն ու ասենք հնդիկների պես կարողանան դրսից փող բերել։
Խելացի, ազատ մարդիկ անկապ տեղը չեն բուսնում։ Միջավայր է պետք իրենց հայտնվելու համար։
Միջավայրի վիճակը մեր մոտ վատ է։ Ու դա նույնպես կարող էր միջավայրի մի մասնիկ դառնալ։
Իսկ երբ պլանշետկաները նոր նոր սկեցին հայտնվել, ես ենթադրելով որ նոութները ավելի թանկ են մեկա, ասում էի՝ այ վարչապետ լինեի, բոլոր աշակերտներին մի մի պլանշետկա կտայի։ Որ իրա վրա գրեն, իրանից կարդան։ Ու այլեւս գրքեր – տետրեր քաշ չտան իրենց հետ։ Մեկ պլանշետկան ամենը ծածկում է։ Իսկ մենք մերոնքով կկպնեինք ասենք Արաքս կամ Նուռ թաբլեթ էդիշն կպատրաստեինք։ Ու մի կես տարի անց տեսա՝ Հնդկաստանում արեցին $35 արժողությամբ աշակերտների համար պլանշետկաներ
Ահա տեսանյութը
Այս մեկը ունի երկու գբ օպերատիվ հիշողություն, յուէսբի պորտեր(որոնց կարելի է միացնել ստեղնաշար), վայֆայ, ու արեւային էլեմենտներ՝ այն լիցքավորելու համար։
Իսկ ամերիկյան ուան լափթոփ պեր չայլդը բռնակ էր արել որ պտտեն լիցքավորեն։ Լավ էլի։ Ո՞ր դարն է։
Ասում են այս պլանշետկաների գինը կարող են իջեցնել մինչեւ քսան դոլար։
Բելոռուսներն էլ փորձեցին, բայց իրենց մոտ երկու հարյուր դոլար ստացվեց մի պլանշետի գինը։
Ու համ էլ մարդիկ որ տեսնեն աճելու միջավայր ունեն չեն թողնի գնան տենց հեշտ։
ու տենց
Եթե հավատալ այ այս գրառմանը, ապա սովետական ջրասուզակի ժամացույցը ճառագայթում էր 48 միկրոզիվերթ ժամը։
Ահա թե որտեղից են առաջանում ծովային հրեշները՝ կորցված ժամացույցներից։
ու տենց
֊ հասկացա ինչն էր ինձ «սոցիալական ցանց» անունի մեջ bother-ում՝ ցանց չի, սերվիս ա։
֊ Կրոնապաշտ մարդկանց հետ շփվելիս տագնամ եմ զգում։ ի դեպ ինչու՞ են ոմանք իրենց գիտակցաբար սպիտակուցներից զրկու՞մ։
Զգուշացեք կրոնապաշտ մարդկանցից։ նրանք ուղեղը անջատված են պահում։
Իրանցից ինչ ասես սպասելի ա։
֊ Սիրո պատմություն․
Բուսաբանական այգի, ձեռքերը բռնած զույգ։
Պատմում են միմյանց իրենց մասին։ Տղան՝
֊ Իսկ ես Լաս Վեգասն եմ սիրում։
Վարագույր
ՀԳ․ ոչ մի դատապարտում, պարզապես շատ զվարճալի էր հնչում։
Այսօր մտածեցի՝ բայց մեր մոտ հիմա պլյուս հինգ ա չէ ստացվել։ Ժամը։
Ու դրա վրա էլ կանգնելու ենք։ Իսկ իրականը (աստրոնոմիկը) ո՞րն է։ Պլյուս չորսը չէ՞ր։
Նայենք քարտեզը ՝
Փաստորեն, 45 աստիճանի մերիդիանը հատում է Հայաստնանը։ 360/24 = 15, այսինքն 15 աստիճանը համապատասխանում է մեկ ժամի։
Ստացվում է, որ մեր մոտ ճշմարիտ ժամանակը առհասարակ +3 է, իսկ Արցախում ու Ադրբեջանում՝ +4։
Իսկ մենք կանգնել ենք +5-ի վրա։ Ինչու՞։
Հետո մտածեցի որ այդ ձեւով ավելի ուշ է մթնելու, իսկ ես սիրում եմ երբ ուշ է մթնում, ու տենց ես բնավ չեմ բողոքում։
Իսկ առհասարակ ավելի լավ է չփոխվի կամ փոխվի։ Չեմ հասկանում ինչ է լինում խնայել սակայն լիքը խառնաշփոթ ա առաջանում դրանից։ ի դեպ, տարբեր երկրներ տարբեր ժամանակ են փոխում ժամը, օրինակ Թուրքիան մեզանից մի շաբաթ ուշ էր փոխել։
Իսկ եթե խորանանք, կիմանանք որ էդ սաղ նենգ ամերիկացիների դավադրությունն է ի դեմս Բենջամի Ֆրանկլինի։
Ֆրանկլինը լինելով Ֆրանսիայում աներեսաբար անոնիմ նամակ է գրում որտեղ բացատրում է քանի մոմ կարող են խնայել Ֆրանսիացիները եթե սլաքները մեկ ժամ փոխեն։ Չգիտեմ, Ֆրանսիացիները մտածե՞լ են որ նույնքան շատ մոմ կվառեն երեկոյան առավոտվա փոխարեն։
Նաեւ հետաքրքիր է որ ճապոնացիները ստիպված են եղել անցնել ամառային ժամանակի միմիայն երբ ՄՆ-ն էր այնտեղ ղեկավարում, մի քանի տարի պատերազմից հետո, իսկ արդեն 1952 թվից հրաժարվել են։
Մնացեք մեզ հետ։
ու տենց
Ուրեմն կանգնած եմ ես մետրոյում, սյունին մեջքով հենված, բան եմ կարդում։ Ականջակալներիս լարը իջնում է կասծյումշլվարի պիջակիս գրպանի մեջ։
Աչքի ծայրով նկատում եմ, որ ձախից նույն սյունին է հենվում ինչ որ սեւազգեստ։
Քանի որ իմ սարքեը ինձ շատ թանկ են, ինչպես, ասենք հիշողությունը, զգոն եմ։
Երբ շարժում եմ նկատում այդ կողմից, գլուխս թեքում եմ, տեսնեմ հարեւանիս ձեռքը ուղղված է գրպանիս մոտ։ Հայացքս նկատեց, ձեռքը իջեցրեց դրեց գրպանի մեջ։
Այնպես որ զգոն եղեք հասարակական տրանսպորտում։ Այնտեղ ձեզ կարող են կողոպտել։
Իսկ այսօր վագոնում վարդագույն շորիկով երեխա էր հայրիկի ծնկներին նստած։ Դիմացի տղան էլ գրպանից կոնֆետ հանեց, առաջարկեց երեխային։
Այդ աղջնակը կարծես բնավ չէր ուզում ոչ մի կոնֆետկա։
Հայրը պնդեց մի քանի անգամ՝ «վերցրու, վերցրու», երեւի անծանոթին չնեղացնելու համար։
Երեխան վերցրեց ու չգիտեր ինչ անի էդ անտեր կոնֆետկի հետ։
Ես էլ մտածեցի, մարդիկ հատուկ ե՞ն գրպաններում կոնֆետներ պահում որ հանդիպած երեխաներին տան՞։ Թե ո՞նց։
ու տենց
Բանաձեւը անդրադարձել է մի մեկնաբանության՝ «ինպե՞ս ենք առաջ ապրել առանց ինտերնետ»։
Չե՞ք հիշու՞մ ինչպես, ժողովուրդ։
Այնպես էլ ապրում էինք՝ տեղեկատվական վակոււմի մեջ։
Ուզում ես մի գիրք ճարել՞՝ դե ճարի։ Ո՞րտեղից։
Երգի բառեր՞։ Ո՞րտեղից։
Իսկ ինչպե՞ս գտնել վաթսունականների մոռացված մի սերիալի կոնկրետ հատված՞։ Կամ Բիթլզի ելույթը Բուդոկանում՞։
Լավ, դա չի հետաքրքրում,
բա ինչպե՞ս էիք իմանում դոլարի կուրսը։ Ինչպե՞ս էիք հյուրանոց գտնում ու բրոնյա անում։ Դա է՞լ չի հետաքրքրում։
Լավ, ո՞նց էիք էժան տոմսեր առնում։ Չեք էլ առնու՞մ։
Իսկ այժմ հնարավոր է իմանալ ինչպես լուծել ցանկացած հայտնի խնդիր ցանկացած բնագավառում։ Այսպես ասած «ժողովրդական իմասնությանը» դիմելով։
Ինչպե՞ս էին ապրում մարդիկ առանց ինտերնետ։
Նամակներ էին միմյանց գրում էպիստոլար, ահա թե ինչ էին անում։
Բայց չէ, անպայման կհայտնվի մեկը կասի՝ այնտեղ պորնո կա, կամ էլ, կախվածություն ա մեզ մոտ։
Ձեզ մոտ կախվածություն է՝ բուժվեք, երեւի դա միակ կախվածությունը չէ։ բնավ։
Այո, նենց չի որ մեկ օր չեմ դիմանա, բայց ընդհանուր առմամբ առանց համացանցի ապրելն մի տեսակ անհամ է թվում արդեն։
ու տենց
Այսօր ֆրիսբի խաղալուց Սմբատը ասաց՝ «չար բան ցույց տամ» ու Անդրոիդ պլանշետկա հանեց։
Գուցե այդ պատճառով, կամ այն պատճառով որ երեկոյան ես իմ համար մտածելու ժամանակ ունեի, ծնվեց այս փոստը․
Մենք ամեն ինչ անում ենք ինքներս մեզ համարգ։
Երբեմն մի խումբ մարդկանց շահերը համընկնում են։ Նրանց ասում են ընկերներ։
Նաեւ այնպես կարող է ստացվել որ շատ, իրար հետ անծանոթ մարդկանց շահերը համընկնեն։
Երբ այդ մարդկանց մեջ որոշակի կապ հաստատվի, թեկուզ Չեգեվարայի տեսքով, նրանց անվանում են հասարակություն։
Վստահ եմ, մեզ որոշ չափով պետք է կապիտալը։ Ու կապիտալիստը։ Բայց որոշ չափով։
Երբ չի առիթավորվել ու չափը չի անցել։
Ընդ որում այդ չափը միշտ փոփոխվում է, ու այն դժվար է սահմանել։
Օրինակ, ես որոշակիորեն կողմ եմ մասնավոր խանութներին։ Մասնավոր սրճարաններին, մասնավոր ծրագրային ապահովման արտադրողներին, ու մասնավոր կինոթատրոններին։
Ծրագրային ապահովման հետ փոքր ինչ բարդություն կա, որովհետեւ գիտա-հետազոտական լաբորատորիաներում նախագծվող սոֆթը շատ ավելի առաջադեմ եւ ճկուն է քան այն ինչ մենք ունենք շուկայում։ Հաջող նախագիծը մեզ հաճախ չի հասնում (Plan9, Inferno, Oberon), սակայն ես լավ գիտակցում եմ, որ եթե չլիներ կապիտալը մեզանից շատ քչերը հաշվողական սարք կունենային, որ գոնե GNU/Linŭ/Windows/MacOS/Android օգտագործեն։ Այնպես որ ես ընդհանուր առմամբ օկ եմ ՏՏ-ում իրավիճակի հետ։
Ու կապիտալիզմին բնորոշ ազատ մրցակցության պայմաններում ես կընտրեմ «Կինո Մոսկվան» ու ոչ «Կինո Նայիրին»։
Ինչ որ մեկը կընտրի Խրոմիում Ֆայրֆոքսին, ու Մոզիլլան ստիպված կլինի լավանալ, ու Խրոմիումի նորամուծությունները իրականացնել, ու նոր բաներ մտածել որ հետ չմնա։
Մրցակցությունը ապահովում է լավացվող արտադրանքը, տեքնոլոգիաներ, սարքեր, սպասարկում, եւ այլն։
Այսինքն ինձ պետք է որ գոնե մեկը այդ կինո Մոսկվան աշխատացնի հնարավորին օպտիմալ ձեւով, որ ես այնտեղ կարողանամ գնալ։ Ու ոչ միայն ինձ է պետք, շատերին է պետք։ Մեզ պետք է Ինթելը որ մեզ համար չիպեր արտադրի։ Մեզ պետք է Նոկիան որ մեզ համար հեռախոսներ սարքի։
Ինձ պետք է լավ խանութ, որ ես այնտեղ գնումներ անեմ։ Ինձ պետք է լավ նեյտրալ տարածք, ուր ես ընդհանուր շահեր ունեցող մարդկանց հետ հանդիպեմ, ուր կլինի կոմֆորտ, համով թեյ, ու չեն ծխի, որ ես ինձ լավ զգամ։
Փորձը ցույց է տալիս որ այդ ֆունկցիաները պետությունը կատարում է շատ ավելի վատ քան շահագրգռված մարդիկ։
Ու բնականաբար ես դեմ չեմ վճարել կինոթատրոնում, սրճարանում, հեռախոսի, կամ ծրագրային ապահովման համար։
Որովհետեւ այդ կինոթատրոնը, սրճարանը, հեռախոսը, եւ որոշ դեպքերում ծրագիրը, իմն էլ է։
Երբ ուզենամ, եթե ազատ տեղ լինի, կգնամ։ Ես ունեմ ազատություն գնալ կինո, օգտագործել հեռախոս/կոմպ, ու թեյ խմել սրճարանում որովհետեւ կան մարդիկ որոնք անմիջապես եկամուտ են ստանում իմ ուզածը ապահովելով։
Կարելի է ասել, որ այդ կինոթատրոնը, սրճարանը, գործարանը այդքան էլ չի պատկանում կապիտալիստին։
Կինո Մոսկվան իմ կինոթատրոնն է, ես այնտեղ փառատոնների ժամանակ գնում եմ։
Իհարկե ես պետք է վճարեմ, հակառակ դեպքում այն չի գոյատեւի ու ես այնտեղ չեմ կարողանա գնալ։
Այլապես ինչի՞ համար են մտածել փողը։ Որ ես կարտոֆիլ վաճառողին չառաջարկեմ կոմպիլյատոր գրել կարտոֆիլի դիմաց։
Ե՞րբ է կապիտալը «առիթավորվում»։ Երբ Ջեներալ մոթորսը ձեռք է բերում տրամվայներով զբաղվող կազմակերպությունները ու փակում, որ իրենց մեքենաները ավելի լավ վաճառվեն։ Այսինքն երբ մեզ պետք եկած բանը հասանելի չէ որովհետեւ կապիտալի շահերին դեմ է։
Երբ չի օգտագործում ամառահւն դահլիճը, կամ եթե նույն Կինո Մոսկվան չօգտագործվի, որովհետեւ իրա տեղը ինչ որ կապիտալ ուզում է անցկացնել երկաթուղի, կառուցել եկեղեցի, կամ սեփական տուն։
Ու եթե մենք տեսականորեն ազդեցություն ունենք իշխանությունների վրա, ապա կապիտալին ազդելու նույնիսկ տեսականորեն գրեթե ոչ մի լծակ չունենք։ Այսինքն տեսականորեն այդ լծակը պետք է լիներ ինքը կառավարությունը, սակայն իրականում կատարվում է հակառակը, որովհետւ փաստացի կապիտալը ավելի էֆեկտիվ է ազդում քան մենք։
Ի՞նչ ենք կարող անել։
Մեկ – չմոռանալ որ կապիտալը իրականում մերն է։ Մեզ համար է գործում, ու առանց մեզ որոշ դեպքերում չի գործի։ Մենք գիտակցում ենք, որ կապիտալիստը հարուստ է, բայց մենք համաձայն ենք դրա հետ մինչեւ նա մեզ օգտակար գործ է անում։ Իսկ այն դեպքում երբ մեծամասնության շահերը անտեսվում են, ու հասարակական վայրում կառուցվում է օրինակ բնակելի շենք փոքրամասնության համար, ապա այստեղ կապիտալը անցավ հասարակությանը ի վնաս գործելու։
Երկու – արտահայտել ցանկությունները։ Ինչպես կարող ենք՝ ստորագրահավաք, ցույց, տեքստեր, «հասարակական կարծիքի» կայացւմն եւ այլն։
Եթե մենք խաղում ենք ցանկացած խաղ, օրինակ ֆութբոլ, կարեւոր է որ
ա – գնդակը լինի մերոնց մոտ
բ – եթե գնդաը մերոնց մոտ չէ, ապա խոչընդոտել չմերոնց, որ իրենք իրենց ուզածին հասնեն, ցանկալի է գնդակը ոտքից ձեռքից առնելով։
Եթե դու վատ ես խաղում, դա քեզ համար չարիք է, ինձ համար՝ բարիք։
Եթե ես եմ սխալ անում, դա քեզ է ուրախացնում։
Այսպիսով, պետք է գրագետ լինել։
Ու այստեղ մենք հասնում ենք նրան, որ իրականում մեզ մոտ ամեն ինչ լավ կլիներ, եթե մարդիկ մի քիչ ավելի զարգացած լինեին։
Օրինակ, նույն Կինո Մոսկվան նորմալ ֆիլմեր ցույց կտար ոչ միայն փառատոնների ժամանակ։
Իսկ ոչ ոք չէր ձեռք բերի այֆոններ որպիսի իրենց հեռախոսներ իրենց իսկ կոնտրոլ չանեն։
Բայց այնպես է ստացվում որ ես այժմ էսթեթ եմ, որովհետեւ քչերին է դա հետաքրքրում, ու փաստորեն, դա ձեռք է տալիս կապիտալիստին, ձեռք է տալիս մարդկանց, որովհետեւ իրենց պահանջները բավարարված են։
Փաստորեն, էփլը իմ համար է չար, իսկ իմ միջին ստատիստիկ հարեւանի համար չար չէ։
Որովհետեւ պահանջները շատանում են զարգաանզլու հետ զուգընթաց։
Լավ նորություն․ ծրագրային ապահովման ասպարեզում մրցակցությունը նույնպես անցնում է նոր փուլ, ավելի կարեւոր է դառնում այն ով է ավելի ազատ արտադրանք ստեղծում։ Ձեզ մոտ զարմանք չի առաջացնում որ դուք իրավունք ունեք ձեռք բերված հեռախոսը ցանկացած եղանակով օգտագործել, ներառյալ պոպոկ ջարդելու նպատակով։ Իսկ ինչու՞ նույնը չի գործում սոֆթի դեպքում՞։ Իմն է, փողը տվել եմ։ Այսպիսով մարդիկ ավելի շատ են սկսում գնահատել ազատությունը, որովհետեւ ավելի շատ զարգացած են լինում։ Ու ակնհայտ է դառնում որ Նոկիայի Միգոյի նախագծման սխեման արմատականորեն տարբերվում է Ինթելի միոգոյի նախագծման սխեմայից։
Եթե ինթելի աշխատանքը թափանցիկ է, ու կամեցողը կարող է որոշ չափով ազդել, օգնել, մասնակցել նախագծմանը ու լավացնել արդյունքը, ապա Նոկիայի/Անդրոիդի դեպքում մենք այժմ ունենք գաղտնիքներ, երկաթե վարագույր որի հետեւը նրանք աշխատում են, ու մենք նույնիսկ մասնակցության, ուր մնաց կոնտրոլի պատրանք չենք կարող զգալ։
Այս տեսակետից ինթելը ավելի լավ կապիտալիստ է, ավելի բարի։
Ի դեպ, գերմանացիները երբ օրինակ սրճարան են վարձում, տոնակատարություն անելու համար, հետո բոլորը միասին աղբը հավաքում են, մաքրում են, ու աթոռները ու սեղանները դասավորում։ Այդպես ավելի էժան է։
Մենք գիտենք որ Բարքեմփը ազատ միջոցառում է, սակայն ես չէի հասկանում որ «փակ» Թեդեքսն էլ է իրականում ազատ միջոցառում։ Որովհետեւ եթե դու իրոք ուզում ես այնտեղ լինել, կարող ես գրվել կամավոր, օգնել կազմակերպիչներին, ու հնարավորություն ստանալ լսել ելույթները։ Այնպես որ դու հնարավորություն ունես վճարել ու ստանալ։
Սակայն ծրագրային ապահովում դեպքում արտադրողին հաջողվում է այնպես անել, որ մարդիկ վճարեն իրենց կոնտրոլ անող ծրագրերի համար։ Մասամբ որովհետեւ նրանք պաշտպանված են օրենքով, մասամբ այն պատճառով որ մենք անճաշակ անգրագետ ենք։
Գուցե զարմանալի չէ, եթե մեզ պատմած հեքիաթներում, ուր փոքրիկ երեխային թեթեւամիտ մայրիկը ուղարկում է վտանգավոր անտառ, սոված գայլերի մոտ, ու գայլն է համարվում չարը, իսկ մայրիկը՝ ոչ։
Իհարկե, այն ինչ մեզ համար չարիք է, Մայքրոսոֆթի համար՝ բարիք։ Այսինքն ես բնավ միտք չունեմ հարաբերականությանը կասկածանքով մոտենալու։
Ակնհայտ է, որ գայլի համար Կարմիր գլխարկի միամիտ մայրիկը բարի է, իսկ Կարմիր գլխարկը ինքը, լավ աղջիկ է, նա սիրում է աղջկան, առավել եւս եթե աղջիկը մատուցվում է սնկային սոուսի մեջ։
Ու չարիքների զգալի մասը կատարվում է անգրագիտությունից։ Իմ համար չար է իմ անգրագետ քայլը, քեզ համար՝ քո անգրագետ քայլը։
Սակայն ես ոչ մի դեպքում չեմ համաձայնվի տեղերով փոխվել միջին ստատիստիկ հարեւանիս հետ, որ ավելի քիչ պահանջ ունենամ, ու դրանք հեշտությամբ բավականացնեմ։
Հեշտ կյանք ոչ ոք խոսք չի տվել։ Ես օկ եմ խաղալու հետ։ Ու գնահատում եմ այն իմ/մեր փոքր հաջողությունները որոնք ինձ ուրախացնում են։
Ու այդ պատճառով ես լրիվ հասկանում եմ այս դեվին ով գրել է if I had to choose between developing open-source software on top of a closed platform and developing closed-source software on top of an open-source platform, I’d much rather go for the second option ու չեմ ուզում iOS-ի համար գրել։ Ես էլ նախընտրում եմ ուժերս ծախսել օպտիմալ՝ աջակցելով ազատ, այսինքն ավելի իմ, ինձ պատկանող պլատֆորմայի տարածմանը։ Չէ՞ որ ես իմ մասին եմ մտածում առաջին հերթին։
ու տենց
Անցյալ փոսթը մեկնաբանելուց որոշեցի այստեղ հանել մի պատմություն։
Գասպարը պատմում էր, իր ծանոթների մասին։
Նրանցից մեկը փորձում էր սովորել արաբական այբուբենը։ Նա բողոքում էր՝
– այնքան բարդ է, մի կոր – մի տառ, երկու կոր – այլ տառ, իսկ եթե դրանց վրայից կետ կա – ապա այլ տառ։
Ինչ որ ժամանակ անց Գասպարը հանդիպեց արաբի, որը բողոքում էր Լատիներեն այբուբենի բարդությունից․
– ինչ որ շրջանակներ են, ու դրանց շուրջը՝ գծիկներ։ Կախված որ կողմից է քաշած գիծը որոշվում է հնչյունը։
ու տենց
On Fri, Mar 25, 2011 at 12:50 PM *** wrote:
Privet axper jan!
Vonct es?
Nor qo hamarnery poxvel en?
Axper mi hat hartc unem khorkhdagtcelu, es uzum em apache useritc php
kanchem vory katari gortcoxutyun root-i permissinerov. Da vonct es
yndhanrapes irakanatcvum.
Orinak mantis-y tcragira Bug Trackery nqy talisa hnaravorutyun download anel ira patety heto batcel rar-y ev web
browserov install anel ham mysql bazannery ham php. Es dra nman ban em
uzum anel
Inch horhurd ktas aper menak khndranq hayeren mi patasjani angleren
trerov gri:))
Lav mna
Hey, ***
Unfortunately (for you) I cannot write Armenian with Latin letters.
And it’s really really hard for me to read your letter, my eyes refuse to read and my brain refuse to understand it. Because those letters are defenitely not designed and not convenient to use neither with Russian nor with Armenian.
What’s your problem?
Do you use a terminal web browser like links, or don’t you have Unicode fonts?
(may be you write this letter from the past, when unicode was not invented, via time-space tunnel?)
Unfortunately I have no idea how to do what you want.
When I see web interfaces I feel panic, and become confused, go into deep մանթո state.
I feel I have no control over things in that case.
When I work in console, I feel the power, I feel the control.
So, as master Yoda said, let the power be with you.
Sincerely,
Norayr
Ի դեպ, ռուսերեն թարգմանությունը ` пусть сила… սխալ է։
Թող, թույլ տուր, ես այսպես եմ հասկանում։
Մի հրաժարվիր ուժ ունենալուց, թող ուժը լինի քեզ հետ։
Իհարկե, մարտիկի ուղին հեշտ չէ բնավ, սակայն ո՞վ էր ասում որ հեշտ կլինի։
ու տենց
էս քանի օրը այն մասին էինք խոսում արդյոք կա կենդանի որը ֆոտոսինթեզի միջոցով արեւից էներգիա է ստանում։
եկանք այն եզրակացության որ չկա, որովհետեւ արեւի էներգիան ցրված է ու բավական չէ շարժվող էակին։ փաստորեն, արեւի էներգիան կարող են օգտագործել միայն բույսերը, իսկ մնացածը կամ բույս են ուտում, կամ էլ իրար «վառելիք» ստանալու նպատակով։
Սակայն, արի ու տես որ կա։
Съев определенное количество Vaucheria litorea за один присест, морские слизни больше не возвращаются к этой пище до тех пор, пока у них есть регулярный доступ к солнечному свету. Поддерживая процесс фотосинтеза внутри своих тел, они переключаются на другие виды добычи. Кроме того, Elysia chlorotica может месяцами обходиться вообще без пищи: в ходе длительного эксперимента несколько особей, имеющих постоянный доступ к солнечному свету, провели без еды пять месяцев без каких-либо последствий для организма.
պատկերացնու՞մ եք կարողանայինք արեւի էներգիան աբսորբել։ ու մեզ հերիքեր։ երեւի չեինք զարգանա, էլ ոչ ոք չէր մտածի, կպարկեր արեւի տակ, կկշտանար, ու զարգանալու իմաստ չէր լինի։
դե բույսերը այդ ուղիով էլ գնացել են, ուրեմն մենք խելացի ենք այն պատճառով որ ժամանակին չէր հաջողվել բույս դառնալ։
ու տենց
Я ненавижу фотографировать. Я ненавижу, когда при мне фотографируют. И к тем, кто любит фотографировать, у меня тоже отношение сложное. Откуда в стране столько фотографов? Вот раньше, когда фотоаппараты были полумеханические, овладеть наукой подбора выдержки и диафрагмы мог только человек с высшим техническим образованием, а пленку надо было вынимать в ванной, заткнув щель под дверью полотенцем и спотыкаясь в темноте о тазы, — где они были тогда, эти фотографы-любители? Когда пленки были в 36 кадров и стоили как обед в Макдональдсе — где были эти бесконечные пошлые макро-цветочки, гусенички на листиках и художественно-скучные закаты? Не было их! Золотые были времена.
А потом появились цифровые фотоаппараты — и как-то вдруг, знаете, все почему-то стали увлекаться фотографией. Кого ни спроси, в чей профиль ни загляни — “хобби: фотография”. Популярнее, наверное, теперь только горные лыжи. И то не факт, лыжи — все-таки тренд подороже и поэлитнее. А до камер дорвались массы: у каждого нынче зеркалка весом как кирпич (всегда удивляюсь, как не лень с собой в поездки такую тяжесть таскать?). Размер объектива — это уже почти как размер члена: вынимает кто-нибудь из сумки эдакий телескоп, и все с уважением: о-о-о! “Позвольте поинтересоваться, у вас Кэнон или Никон?” Память бесплатная: снимай — не хочу. И грузят, и грузят на удаленные сервера эти гигабайты, которые даже разобрать лень. И главное, мучают ими потом своих родных и близких! Это особая разновидность пытки: просмотр фотографий из чьей-либо поездки. Хуже может быть только просмотр видео оттуда же.
– իմ օբյեկտիվը ավելի երկար է քո օբյեկտիվից։
ու տենց
My reluctance to work with so called ‘professionals’ goes so far that whenever someone says “Lets do this the professional way” or “But that doesn’t seems professional” I can’t help but instinctively move in the other direction. If it seems professional to me it sounds boring and unoriginal.
ավելացնեմ, որ պրոֆեսիոնալը պարտադիր չէ գրագետ աշխատի ու շատ հաճախ իրենից պահանջվում է անգրագետ աշխատանք։ Սիրողը ունի ցանկություն լավ գործ անելու, ու եթե սկզբից լավ չի ստացվում, ապա աշխատում է, լավացնում։ Նա ընտրություն չունի քան կատարելագործել իր աշխատանքը, քանի որ նրան այդքան էլ չի հետաքրքրում շուկան, շուտ հանելը, եւ լավ վաճառվելը։
եթե այսպես լիներ, ասենք նկարիչների շուկայում, կարելի էր լիքը անկապ գյադեքի անվանել պրոֆեսիոնալ, իսկ Վան Գոգին՝ ոչ, քանզի նա իր կյանքում մի նկար է վաճառել։
ու տենց
արդեն մարդիկ վախ են արտահայտում մեկնաբանություններում հոլիվարների, խուսափում են քաղաքականությունից զրուցել հարաբերությունները չփչացնելու համար։
մի վախեցեք, զրուցեք։
եթե ունակ չեք ընդունել այլ մարդուն ամբողջությամբ, իր հավատքով, բանական կամ ոչ բանական համոզմունքներով ու իր արժեքներով, ուրեմն՝ մի ընդունեք։ Ինքը այդպիսինն ա, այսպես ա մտածում, ռեալիստ եղեք։ Չի լինում հանդուրժել, ուրեմն պետք չէ։ Շատ լավ է որ պարզեցիք ով ով է։
աչք փակել ու չտեսնել իր որոշակի մասերը կամ շերտերը ինքնախաբեություն է, այսինքն ինքներդ ձեզ անհարգանք։
իսկ թե ունակ եք մարդուն ընդունել ամբողջովին, ապա ընդունեք, այս դեպքում բնականաբար վախենալու բան էլ չկա։
ու տենց
Արփիկի այս գրառման մեկնաբանությունից։
Նա անգլերեն էր գրել, ես էլ անգլերեն պատասխանեցի։ Մեծ ստացվեց տեքստը, տեղ չարեց։ Այնպես որ զգոն եղեք, ստեղ եմ փեյսթ անում, ու իհարկե սորի ֆոր մայ ինգլիշ։
Հիշեցի մի գիրք, որտեղ ասվում էր․ երբեք մի խաղա պոկեր «Դոք» անունով մարդու հետ, երբեք մի սնվիր «մայրիկի մոտ» կոչվող պանդոկում, եւ երբեք մի կիսի տեղաշորը այն մարդու հետ ով քեզանից շատ խնդիր ունի․
So, under the cut is my comment with a list of rules,
they may be useful to you.
Hey.
I like this. The post, not the situation. It’s sincere. And I understand you very well.
I have been written about it. The only difference is I don’t really need people who cares about me, I just need time and mood to work, tinker with some tasks, do what I really enjoy. But there were always some people who wanted me to “help” them. I compare them with parasites. And often they don’t even think, what may actually lead them to the solution, they just rely on someone else. Okay, sometimes you may help by teaching them to help themselves. Otherwise by helping them, we are saying: you are helpless. You cannot help yourself. You are miserable.
What is important to me, is that people I really care about usually don’t ask me anything. May be I care about them for that reason. 🙂 So, when I want to do something good to them, or, they really need me, I find myself busy with drying parasites’ snivels.
And I also found out that I am busy with complaining: I don’t have time to read blogs, I don’t have time to write my software projects. I am busy at work, that’s ok, I need work in order to live, but after work I also do not have time for myself.
Then I asked myself.
Who am I?
Am I the person who enjoys thinking? Yes! Am I the person who like to have an idea and implement it? Yes! Am I the person who like to read? Yes! Am I the person who like tinkering? Yes! Am I the person who are bored with himself so he needs to help someone?
No!
So I decided to cut it.
This is the only way to implement what you want.
– Sorry mate, I have no time.
– No, I won’t meet you.
– Hey, you are a very nice person, I like you a lot, but I need to do something important for me. Get the fuck out.
It was hard.
And most of them were just unable to understand. So I decided to get rid of the phone. My work needs concentration. My tinkering needs concentration. If I answer calls I need time to remember what I was doing before, and dive into it again. That’s a lot of time. I have just a couple of hours after work and dinner to do something I want. So, I just ignore calls. Or keep the phone off. I started to ask people to write me letters. Letter does not demand to answer immediately. It turned out they are unable to write letters. Because in order to write one need ability to express thoughts. And for that he needs to have thoughts. Okay, most of them tend to have thoughts, but don’t know how to express what they keep in mind: I noticed that they rely on me, they want me to understand what do they mean by just saying random words.
Surprise, I am so cool, I know how to understand people? No! Opposite, that’s how I have noticed I need to spend a lot of power to understand people who do not express themselves explicitly. I need to ask – did you mean that? No? May be that? No?
Okay, I see, you mean this. Yes? Exactly. Sigh. Okay. I see. I am already tired though.
I do not have enough power for that. I am just a decent human being. So the first rule.
0. Don’t be arrogant.
You are not magician. Just a human. You don’t have enough resources even for yourself. Don’t spend a lot of power for others.
I’ts not the only rule, it’s the first rule. Others following. If you stick with them, you’ll be ok.
You said you don’t want other’s to take advantage of you? They won’t understand it unless you realize that you also won’t take advantage of others.
1. Don’t ask anyone to do anything for you. without paying for that.
And never do anything for anyone. If you don’t want to really madly. You do not owe anything to anyone.
I don’t need anything from anybody. I know who am I, I am human, I know they are also humans. But how do we become society then? How do we achieve something together? Whether by making teamwork, or by the modular design. I do this, you – that. If I need something, and you don’t need me to have it, then I need to pay for it. We developed money as an universal exchange unit.
What if you want something but cannot afford it? Like don’t have enough money or resources?
Then just accept you cannot have it. It’s fare. Accept that you won’t have it unless you cannot afford it.
You want a car? Have you money for that? No?
Then you probably don’t need a car. If you cannot afford it, you cannot keep it. Cannot repair it, cannot feed it with oil, etc.
You want this gui/girl, but she ignores you? Then accept you cannot get it. You can’t always get what you want. As the famous philosopher said.
What people do if they want something but cannot afford it? They become thieves. Do you want other’s to steal from you? No? Don’t steal from others.
2. Don’t steal.
Of course, I believe you won’t steal money. But you may steal time, power, resources. Don’t steal if you do not want others to steal from you.
That’s why I say – if you cannot have this guy – you don’t need him. If you cannot achieve this result in this time – then accept you cannot. You can work very hard (as I do) and steal time from yourself. You work at a full stretch and it leads to deterioration.
It mean you again steal, just from yourself 🙂 That’s even worser than stealing from others 🙂
So, you need something, you pay for it, your friend needs, he pays.
If it’s a closest friend, he may understand you. Also, he may not need money, so when I ask to do something for me, I explicitly ask what he wants me to do for that. And after the deal no one has debts. Once one of you have debts you have a foundation of future problems.
For example, because you may have done something you didn’t want to do, he or she may feel obliged to do something they don’t want to. It creates a vicious circle.
That’s how we come to the fourth rule:
3. Never do anything you don’t wanna do.
It will come to you back as a pain, as a dream, as a feeling of loss.
You loose twice when you do something you do not want to do. That’s why you need to be paid much more for that.
And from here we come to the fourth rule:
3. Never ask people to do what they don’t want to do.
At least without paying them. You need to pay a lot of money to me if you want me to deal with repairing your computer. I do not like stupid work, and don’t like to be around microsoft technologies. So, you need to pay me ten times more for that than you could pay to other person. That’s the only fair way you can ask other person to do something – pay to him, so he can decide whether he wants to do this for that. And when you know you need to pay, you start counting. You notice that it’s better to ask this person than that person – that person doesn’t want to do this, so you need to pay him/her more.
4. Choose right persons to socialize with.
Persons who don’t demand a lot of energy from you, who don’t need you to tell you about their problems. Who wants you to be yourself, rather than manipulate you in order to change you to conform her/his needs. How can he manipulate you?
Very simple: you afraid to offend him? Then don’t be around him. You don’t need him. Because he doesn’t need you, he needs someone who’s not you. He needs you to not be yourself. So, he lies to himself, and behave not realistic. He cannot respect you because he does not respect himself by lying to himself. So don’t be like him, be realistic, know who are you, and don’t be afraid to offend someone, because if it’s a friend, he won’t be offended. If it’s a friend, he does not need you to be not yourself. Or if you are an ass, then no sane person will be friends with you. But there’s a lot of insane people who likes to get pain, so, they will be around you.
If you notice that you enjoy being hurt, or they are around after being hurt then something is obviously suspicious.
Real friend is not a person who helps you, as say russian proverb. Real friend respects you, and want you to just be yourself.
**5. Be free ** from manipulations.
You see, the behavior of a person who tries to make you feel shame, or tries to influence you because he/she is “offended” is not different from the behavior of the beggar on the street who tries to manipulate you by telling stories about her sick family.
Okay no difference in the behavior, difference is in the person. You like this person, probably. So how to deal with them and not let them to take advantage of you? How to explain people all that?
Don’t explain it, they won’t understand. Just behave like that, show it with your behavior. Example is the best non-manipulative influence I know. It’s sincere, because you behave like you believe other’s should behave to you. Respect yourself, and they may start to respect themselves.
Like that.
PS. When I say never, that means “almost never”. There will be some situations you won’t be able to deal with. Then ask for help. And then, say “thank you” to the people, because you cannot pay them for that.
ու տենց
Մտածե՞լ եք ինչու «իրենց» մոտ լիքը բան արվում ա, ու տեղի ա ունենում, իսկ մեր մոտ, ինչ որ մի տեսակ չի արվում։
Ասենք Արթինը պետք է գար Իրանից որ ռոբոտիքսը սկսվեր։
Հաքաթոնը [hackathon] տոնին հակասող միջոցառում ա երբ հանգստյան, տոնական օրը լիքը ցանցառներ հանգստանալու եւ տոնելու փոխարեն հավաքվում են ու ինչ որ լավ բան անում/գրում։
Ասենք այս անգամ Ինս[ծ]իգեյթում հավաքվել էին ու գրում էին զուգահեռ ծրագրավորման համար ազատ գրադարան․
– So, what can cause Hackaton, Pair programming, and other symptoms? Differential!
– Need in a simple abstraction layer for different concurrent programming paradigms?
– Could be. Check the patient’s home, find what he used to consume, test the blood brain thread synchronization barrier, and ask whether he had an affair rendezvous. Also do a full body CSP
– MRI shows nothing. We’ve put patient in coma, in order to test readers and writers throughout his memory.
– Comon we better take a break and go eat pasta
– Bring some for a patient, otherwise he will die from starvation.
[Pager beeps]
The patient enters a critical section, bring the paddles… charging, clean!
– Can you hear us? Almost mutex changes nothing. Deadlock changes everything. You’re healed. Just never smoke in the future and you’ll be ok.
ու տենց
I think the certain way for Intel to win in mobile wars is to do the same as IBM did 30 years ago – promote open phone architecture.
Could you please, give me this case, put there that board, and, that screen. Yes, thank you. No, I will install operating system myself.
und so weiter
ես զարմանում էի ոնց ա որ մարդը ասենք սենց բան ինքը իրանով սովորել ա բայց ասենք նենց հիմար եզրակացություններ ա անում ու ասենք դոմովոյներին ա հավատում․ «բա էլ ո՞նց կբացատրես եթե ոչ դոմովոյի գոյությամբ» – ասում է։
հիմա հասկացա․ նենց չի որ լրիվ հիմար են, նենց ա որ ուղեղը ունի անջատվելու հակում, ու իրան կրկին միացնելը մոռանում են։
կամ միացման կոճակի տեղն են կորցնում։
դե բարեւներ ձեր գլխի միջի երեւակայական դոմովոյներին։
ու տենց
մտածեցի որ փոխարենը ասել
– ապրես, որ սենց արեցիր
ավելի լավ ա ասել
– ուրախացա որ սենց արեցիր։
որովհետեւ առաջինը մանիպուլյացիա ա (положительное подкрепление), իսկ երկրորդը՝ զգացմունքի արտահայտում։
ու տենց
Ես միշտ հիանում էի Հաուսի հեղինակների գրագետ լինելով։ Սերիալի մասին պատմելով հաճախ նշում եմ, որ գրողները լավ տեղյակ են հոգեբանությունից։ Սակայն այստեղ նրանք պռոկոլ արեցին․
Այստեղ արծաթե քամին գրում է որ Հաուսը հարգեց Քադդիի դստերը, երբ ականատես եղավ ինչ տաղանդավոր թեթեւությամբ նա ստեց։
Սակայն սովորաբար Հաուսը սուտը չի հարգում, կանխատեսում է։ Նույնիսկ հեգնանքով է արտահայտվում, ասենք՝ «ապա խաբեք նրան, բոլոր հաջող ամուսնությունները սկսվում են ստից»։
Կարծում եմ, նա հարգեց աղջկան ոչ ստելու փաստի համար, այլ որովհետեւ նա ֆայմեց տեղում ստել։
Իսկ ի՞նչն էր ստիպել նրան ֆայմել ու խաբել։ Կարծում եմ որ այս դեպքում բանալ ռասսուդոկը։ Հայերեն բառարանում տարբերություն չգտա, ենթադրում եմ, որ անգլերեն ռազումը – mind, reason ա, իսկ ռասսուդոկը՝ sense-ն ա։
Էրիխ Ֆրոմմը իր «առողջ հասարակություն» գրքում գրում էր՝
Разум — инструмент человека для достижения истины, рассудок — инструмент для более успешного обращения с миром; первый — человечен по своей сути, второй принадлежит к животному в человеке.
Սակայն Հաուսը բնական կլիներ եթե ռազումը գնահատեր, ու կարողանար այն ռասսուդոկից տարբերել։
Սցենարիստները լոխանուծսյա եղան։ Որովհետեւ երեւի ուզում էին մի բան մտածել, ինչպես անել
որ երեխաներից զզվող Հաուսը այդ երեխային կապվի։ Ուրեմն պիտի գնահատի։ Ինչի՞ համար։ Մտքի։
ու տենց
Անահիտը [գրում է][1] չորով սեքսի մասին, ավելի ճիշտ բերում է հայկական մի չաթի ստատիստիկա․
Ցավոք, հաջողությունների ստատիստիկան մեզ հայտնի չէ։ ։Ճ
Ու հիրավի [Սիզիփոսյան][2] գործ է։
Ի՞նչ է դա նշանակում։ Երեւի թե այն, որ
– մի վախտ անբավարարված երիտասարդներ։ Անբավարարված առհասարակ, Պեչկինի պես <s>նիվա</s> հեծանիվ չունեն։ Հետո էլ ասում են, վատ են քշում, կոպիտ են զրուցում, բարեհամբույր չեն բնավ։
– ոչ միայն անբավարարված այլ եւ անկիրթ, որովհետեւ այլ հետաքրքրություններ երբ չկան, սեքսը կա ու կա բայ դեֆոլթ, կամ բայ դիզայն։
– Ու ամենակարեւորը այն է, որ չորով դմփցնում են։ Վեհություն չկա, հասկանում ես։ Ասենք, սիրո մասին գրելուց հավեսն այն է, որ «սեր» բառը չես օգտագործում, բայց հասկանալի է լինում։ Մի քիչ ուղեղը կարդացողի աշխատում ա, մշակում ա տեղեկատվությունը։ Այսինքն չես դնում չռփում՝ «սեր, սեր։» Նույնը ստեղ։ Սեքսի մասին կարելի է առանց այդ բառը օգտագործելու զրուցել, ու շատ ավելի հետաքրքիր, ես կասեի, պոե[ծ]իկ կստացվի։
– Իսկ այն, որ «սեքսի» կարելի է համարել, ասենք տետրիսի փափուկ սլացող ֆիգուրան, այդ կոնտեքստում, ցավոք, այս բառը չաթերում չի օգտագործվել։
Ի՞նչ ասեմ։ Իսկ #linux-armenia-ում ես ու Մուշեղն էինք հիմնականում թթված։ Ասում էինք մի հատ էլ #frisbee-armenia բացենք ու այնտեղ էլ երկուսով նստենք։
Ես էլ հիմա #maemo, #meego-arm, #ada, #fpc, #modula-2, #debian-offtopic ներում եմ լինում։ մի տեսակ առանց պորնոգրաֆիայի եւ ազգային-ազատագրականի նենց հավես ա։
_ու տենց_
[1]: http://anahit.arnet.am/archives/1582
[2]: http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%BD%D5%AB%D6%83%D5%B8%D5%BD
մի քաղաքակրթություն կա, Կիկիպարի համակարգում, ուր սիրում են այլ քաղաքակրթությունների հետ կոնտակտներ։ Կիկիպարիի բնակիչները գոյատեւելու էֆեկտիվ միջոց են գտել՝ հետաքրքրասեր լինելը։ Այդ հետաքրքրասիրության գենը օգնեց Կիկիպարիցիներին ստեղծել տիեզերքում ամենազարգացած եւ հետեւաբար ամենաապահով քաղաքակրթություններից մեկը։ Նույն գենի առկայության պատճառով Կիկիպարիցիները հավեսով վճարում են այլ քաղաքակրթությունների մասին վավերագրական ֆիլմերի, գրքերի, ցանկացած տեղեկատվության համար, իսկ պանդուխտ հետազոտողը իրենց մոտ ամենահարգված մասնագիտություններից է։
Լինելով բավականին առաջընթաց եւ միարժամանակ կամեցող քաղաքակրթություն, Կիկիպարին որոշ ժամանակ օգնում էր այլ, ոչ այնքան զարգացած մոլորակներին․ կիսվում էր տեքնոլոգիաներով, հայտնագործություններով։ Ընդունված էր համարել որ քանի որ Կիկիպարիցիներին կրթությունը օգնել է գոյատեւել, ապա այն կարող է օգնել եւ այլ, հետամնաց մոլորակների էակներին։ Կիկիպարիցիների պատմությունը եւ էվոլյուցիան դարձրել է նրանց անկեղծորեն կամեցող եւ բարի էակներ։ Սակայն ոմանք պնդում էին որ այլ քաղաքակրթություններ կրթելու իրական պատճառն այն է, որ դա դարձնում է դրանք ավելի անվտանգ։
Ինչեւե, Կիկիպարիցիների պանդուխտ հետազոտողների եկամուտները ժամանակի ընթացքում վատացան, քանի որ Կիկիպարիցիների կողմից կրթված էակները ավելի եւ ավելի էին նմանվում Կիկիպարիցիներին, եւ դրանով դառնում ավելի անհետաքրքիր։ Իրենց ճարտարապետությունը ուներ զգալի Կիկիպարական ազդեցություն, իրենց հաշվողական մեքենաները կրկնորինակում էին Կիկիպարական հաշվողական մեքենաները։ Դա դարձնում էր այդ աշխարհները անհետաքրքիր զբասաշրջիկության համար, այդ տեղեցի մասին ֆիլմերն ու գրքերը լավ չեին վաճառվում։ Մի խումբ Կիկիպարի գիտնականներ սկսեցին երկարատեւ հետազոտություններ, որոնք տեւեցին 750 միլիոն տարի։ Պարզվեց, որ եթե այլ քաղաքակրթությունների հետ բարեկամություն անելուց, չկիսվել գիտելիքներով եւ տեքնոլոգիաներով, ապա այդ քաղաքակրթությունների զգալի մասը նախագծում են այնպիսի հետաքրքիր տեքնոլոգիաներ, որ Կիկիպարին ինքը հետաքրքրված է դրանք ձեռք բերելու մեջ։ Հետաքրքրասեր Կիկիպարիի ժողովուրդը կրկին ունեցավ հոգեւոր սնունդ, կարողացավ այցելել եւ/կամ իմանալ զանազան ու աննման աշխարհների մասին։
Սակայն դա նաեւ բերեց անկանխատեսելի հետեւություններին․ Կիկիպարիցիները իրենց գիտելիքները թաքուն պահելով, եւ փորձելով մշակութային ազդեցություն չթողնել այլ ժողովուրդների վրա, այդ ձեւով միեւնույն է ազդեցություն թողեցին՝ օրինակ ցույց տվեցին, որ գիտելիքները պետք է պահել գաղտնի։ Եվ արդյունքում Կիկիպարիի հետ բարեկամական կոնտակտներ ունեցող ազգերը Կիկիպարիցիներից սովորեցին թաքուն պահել գիտելիքները։
Այսպես Կիկիպարի-ում նախկին պանդուխտների եւ էթնոգրաֆ-հետազոգողների շերտից ձեւավորվեց մի նոր շերտ՝ գիտելիքներ որսացողներ, լրտեսներ, եւ այժմ Կիկիպարին հռչակավոր է իր գիտելիքների լրտեսներով եւ տեքնոլոգիաների գողերով։
ու տենց
Ես հարցին կրկին ուզում եմ մոտենալ տեղեկատվական մո[ծ]իվներով։
Կան մարդիկ, ով տեղեկատվությունը իրենց միջով անցկացնում են, տրանզիտ են անում, իսկ կան մարդիկ, ով այն վերլուծում է, մտածում է դրա մասին։
Ի՞նչն է ստիպում ոմանց գիրքը դնել մի տեղ առանց կարդալու, կամ կարդալ ու ասենք գրել մատյանում՝ լավ գիրք էր, իսկ մյուսներին այդ գրքի մասին եւ պատճառով առաջացած մտքերը գրի առնելու։ Իհարկե, մտքերի առկայությունը կամ բացակայությունը։ Որը եւ պայմանավորված է մարդու տեսակով, ես կասեի, ավելի սպառոական, կամ ավելի մտածող։
Ո՞վ է մտածում։ Մտածում են նրանք, ով գնահատում է իրենք իրենց, իրենց ժամանակը, փորձում է իմաստավորել կյանքը։
Ու այսպես մենք մոտենում ենք նրան, որ կյանքի իմաստավորման տարբեր եղանակներ կան։ Նույն ծեծված երեխա ունենալ, ամուսնանալ, (ամենահեշտ գտնվողները), ստանալ կյանքից ինչ հնարավոր է, (ծխել, խմել, շռայլ կյանք, լավ մեքենա, մեծ կուրծքով աղջիկ, խոզի բուդ), իսկ չկարողանալու դեպքում կորուստ զգալ։ Դա իմաստավորելու ձեւ է նույնպես, բայց մի տեսակ խղճուկ, ինձ թվում է։ Ու այդ ձեւն է որ ծնում է դոգմաներ․ մեքենան սենց, աղջիկա կուրծքը սենց, քիթը սենց, կուսույթյունը թրու, օլիվյեն էլ սենց։ Դա «կարգին է» համարվում։ Ուրեմն, մնացածը՝ անկարգ։ Այդ դոգմաները դարնում են արժեքներ։ Եթե շատ են տարածված լինում, դրանց ասում են՝ ազգային արժեք։ Սխալմամբ են ասում։
Ազգային արժեքն է, օրինակ, երեխաներին կրթելը։ Եվ հրեաների մոտ, եւ հայերի։ Բայց ոչ սպիտակ նիվա քշելը։
Ասել որ սա այսպես պիտի լինի շատ հեշտ է, երբ առանց մտածելու ես փնտրում ճիշտը եւ բավարարվում դրանով։ Այստեղից է ռաբիսին եւ քյարթերին բնորոշ ոչ հանդուրժող լինելը այլերի նկատմամբ։
Ու այդ «ստանալ կյանքից»-ը իրականում չի մշակվում, չի ծամվում, չի մարսվում, մտնում դուրս է գալիս։
Մտածող մարդիկ այդպես չեն կարող որովհետեւ կամ բնական խելք ունեն որը անգործ չի կարող լինել, կամ սիրված են եղել երբ փոքր էին, սիրում են իրանք իրանց, գնահատում են, ու չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի դատարկ կյանք ունենալ։ Որը միշտ պահանջում է մուտք – ելք – մուտք – ելք, առանց մշակման։
ստդին-ստդաութ, ասպես ասած։ Բայց ինփութ-աութփուփի իմաստը տեխնիկայում այն է, որ մի տեղ մտնելուց, մշակվում է, ու ելքը վերամշակված է, ուրույն ձեւի, երանգ ունի, այլ է, հետաքրքիր է։ cat lav.yuv | denoise -n | resize axb | mpeg2enc -o a.m2v
«|» նշանը խողովակի, կապի մետաֆոր է։ Սա օրինակ է ինչպես մի ծրագիրը վերցնում է հում նյութ, մշակում է, ու այդ կապով տալիս է այլ ծրագրին։ Օրինակ այստեղ տեսանյութի հոսքը մաքրվում է denoise ծրագրով, հետո չափսը փոխում է resize ծրագրով, ու վերջում կոդավորվում է dvd ֆորմատ mpeg2enc ծրագրով։
Ի՞նչ իմաստ ունի ծրագիրը որը ոչ մի բան չի անում՞։ Դանդաղեցնում է գործը։ Իմաստ չի ունենում։
Այդպես էլ հասարակությանը ռաբիս պետք չէ։ Սահմանելով ռաբիս որպես չմտածող սպառողական մարդիկ։ Նույնիսկ վնաս է։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան շատ ուշադրություն կդարձնի դետալներին եւ նախագծերին, կգտնի թերություններ, դեբագ կանի համակարգը, կլավացնի այն։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան քիչ կլինի ոչ հանդուրժողականությունը, այնքան ավելի սոլիդար, միասնական կլինեն մարդիկ, ազգը, այնքան ավելի ուժեղ կլինեն ղեկավարության վրա ազդելու լծակները։ Դոգմածիկ ոչխարները խորանալ չեն ուզում, փոխել չեն ուզում, իսկ այն ինչի ուզում են՝ ստանում են։ հաց եւ զվաճանք։
Մտածող մարդիկ ազատությունը գնահատում են։ Օգտագործում են։ Արտահայտվում են։ Ով ինչպես կարող է։ Այդ իսկ պատճառով պոետների, գրողների, նկարիչների եւ գիտնականների հանդեպ են լինում ռեպրեսիաները առաջին հերթին։ Այսպիսով, չմտածող դոգմատիկ ռաբիզ լինելը ավելի ձեռնտու է, ապահով է։
Այդ պատճառով եմ ես համամիտ Զլոյանի հետ, որ ռաբիսը ապազգային է։
Ե՞լք։ Սա արատի օղակ է։ Ելք չեմ տեսնում։ Ոմանք ասում են, եթե ազգային ղեկավարություն ունենանք, լավ կլինի։ Ո՞րտեղից ոչխարներին ազգային ղեկավարություն։ Չի լինի դա, մինչեւ հասարակությունը չառողջանա, մտածել չսովորի, ու մասնավորապես․ ռաբիսից չազատվի։
Որովհետեւ ես քիչ առաջ ցույց տվեցի որ ռաբիսը՝ դոգմատիկ եւ չմտածող մարդն է։
Ռաբիսները իմաստավորում են կյանքը երեխա ունենալով, եւ փոխանցելով նրանց դոգմաներ, եւ մտածելը չսիրել։
Այդ է ի դեպ պատճառը, որ գյուղերից եկողները հաճախ զգում են իրենց սպիտակ ագռավ։ Ասենք, Օձունից եկած տղան հասկանում է, որ Երեւանում ռաբիսը գերակշռում է, որ իր նվագած երգերի, կամ իր երկար մազերի, կամ իր հավատքին վերաբերմունքի հանդեպ հանդուրժող չեն, ու զարմանում է։ Իր գյուղում նա իրեն շատ ավելի ազատ էր զգում։
Մտածողները լքում են երկիրը որովհետեւ իրենց նկատմամբ հանդուրժող չեն, քիչ երեխա են ունենում ու դաստիարակում, որովհետեւ այլ հետաքրքրություններ եւ իմաստներ են գտնում, ոչխարների մասսան գնալով շատանում է։ Դրանցից էլ գնացողներ կան, «կարգին» կյանքը օտար ափերում ավելի հասանելի է։ Իսկ բարեկամներ այնտեղ շատերը ունեն։
Իսկ այս աղետից ելք չեմ տեսնում։ Կրթություն։ Դպրոցներում նորմալ դասատուներ։ Ես մի քանի տենց մարդ ունեցել եմ։ Համալսարանիս հայերենի լրագրող դասատուն, նաեւ։ Որը սխալ հոդված է գրել, ու իր գլուխը ջարդել են։ Ու նա էլ մեզ դաս չէր տալիս։ Դրսից լիքը կիրթ մարդ բերելը։ Ո՞վ է բերելու։ Պետությունը չի բերելու։ Նրանք թե գան՝ գան։ Ու հիմա մենք կտեսնենք ինչքանով ենք մենք ազգ, ու ինչքանով գոյատեւելու ձգտում եւնենք որպես ազգ։ Կարծես առանձնապես չունենք։ Գլորում ենք։
Փակուղի է։
ու տենց
Ի՞նչ է նշամակում արտահայտել ինքդ քեզ։ Ո՞նց են արտահայտում։
Արդյոք պե՞տք է դրա համար նկարիչ լինել, եւ զինվել վրձինով եվ կորաձեւ ներկապնակով։
Թե՞ պետք է կիթառ նվագել կրակի մոտ շուրջը։
Կարելի է, իհարկե։
Բայց անականկա՜լ, դա կարող է բնավ ինքնաարտահայտման ձեւ չստացվել։
Ինչու՞։
Որովհետեւ, բոլորն են կրակի մոտ նստած կիթառ նվագում։ Նույնիսկ Գոռը Մխիթարյան։ (մեմ է սա, ոչ մի պոեզիա, երախտիքը՝ Մուշեղին)
Ես սենց եմ հասկանում՝ արտահայտվել այնպես, ոնց որ դու կարտահայտվեիր։
Ոչ այնպես, ինչպես «քուլ» է արտահայտվել, ոչ ել այնպես, ինչպես «քյութ» է։ Ոչ այնպես, ինչպես կարգին է, որովհետեւ դա այնքան տաղտկալի է․․․ էլ դու սուս։
Ու ես սա գրում եմ, ինչպես եւ ամենը, ինչ գրում եմ, որովհետեւ անձնական շահ ունեմ։ Այս դեպքում իմ շահերից մեկը՝ մի քիչ ավելի գույնզգույն աշխարհում ապրելն է, որը մի քիչ ավելի քիչ ձանձրալի է, ու մի քիչ ավելի շատ հավես։
Եթե դու Բենքսիի գրաֆիծիի կոպիան ես արել պատին, այն կմնա Բենքսիի գրաֆիծիի կոպիան։
Բենքսիի արտահայտումը, Բենքսիի ինքնաարտահայտումը։
Եթե դու ձեւափոխես այն, օգտագործես դրա մի մասը, կպցնես մի այլ բան, որովհետեւ քեզ թվում ա որ էդպես կարեւոր ա, կամ հավես՝ ապա դու մեջբերել ես Բենքսիին, ու արտահայտել ես․․․ հոպ։ Եթե իրոք ինչ որ բան արտահայտել ես։ Ու ես, գուցե դա իմ անձնական մոլորվածությունն է, բայց կարծում եմ, արտահայտիչն այն է, որը արտահայտում է։ Ու «արտահայտիչ»ն է հետաքրքիր։ Արտահայտիչն է ձգող։ Արտահայտիչն է ուրախացնող։ Արտահայտիչն է գործող։
Արվեստի լավ գործերը միշտ էլ արտահայտիչ են։
Ու գիտեք, նույնիսկ եթե դրանց իմաստը չեք հասկանում, միեւնույն է հասկացվում է այն, որ դրանք արտահայտիչ են։ Մալեւիչի քառակուսու իմաստը շատերը չգիտեն, բայց այն, որ քառակուսին արտահայտիչ է, զգում են։ Ու մամուլում պատահող հոդվածները, ասենք «այսինքչը Մալեվիչից քսան տարի առաջ է նույնը արել» մակերեսային են, որովհետեւ ուզում է հարյուր տարի առաջ արած լիներ, այն իմաստը, որը Մալեւիչն է հայտնել, արտահայտել, մինչ այդ, նույնիսկ նույն քառակուսին նկարելով, արտահայտված չէր։ Ու ակնհայտ է, որ Մալեւիչի քառակուսին գնահատվում է, իսկ քսան տարի առաջվանը՝ ոչ։ Իսկ երբ լսում եմ այն մասին, որ դա այն պատճառով է, որ Մալեւիչը ըստ երեւույթին, հրեա էր, այո, այսպիսի մարդկանց հետ հազվադեպ չէ, որ հաջողվում է հանդիպել, դա, ես արդեն գիտեմ, որ արդեն դիագնոզ է։
Սակայն, վերադառնանք թեմային։ Այս օդանավը արտահայտիչ է։
Զարմանալի չէ, որ այն լավ է թռչում։ ։Ճ
Այս մեքենան՝ արտահայտիչ է՝
Զարմանալի չէ, որ այն լավ է վազում։
Ու զարմանալի չէ, նաեւ այն պատճառով, որ գեղեցիկ նախագիծ պատրաստող մարդը, հավանաբար բավական զարգացած է, որ գեղեցկությունը ամեն տեղ նկատի, նույնիսկ առանց դա գիտակցելու։
Փաստորեն, արտահայտվել լինում է ոչ միայն արվեստի մեջ՞, կասեք։
Հիմա կհարցնեք, ասենք՝ «ես ախր ձանձրալի անկապ գործ եմ անում, փհփ/մայսքլ սայթեր գրում, ինձ ո՞րտեղից արտահայտվելու տեղ»
Արտահայտվելու տեղ միշտ ել կա։ ։Ճ
Քաթի տակ խարդավանքներ, բամբասանքներ, ու հետազոտություններ։ Ինչպես միշտ, սակայն
Ու բացառիկ, էքսկլյուզից լուսանկար։
Մնացեք մեզ հետ․
Օրինակ, առաջին հարցս, նաֆսկիդկու, կարող է լինել․ Ինչու՞ մայսքլ։ Ի՞նչի քի՞չ ա՞յլ տվյալների բազաներ կան։ «Բայց, ախր, ես ժամանակ չունեմ հետազոտելու, ձեւ ա, տեքնոլոգիա ա, սովորել եմ, անում եմ, փող եմ աշխատում․․․» – կասի
Ներեցեք, իսկ դուք ապրու՞մ եք, որ ուտե՞ք։ Թե՞ երբեմն ուտու՞մ եք, որ ապրեք, ու չմահանաք։
Իմաստը ապրելու՞ թե ուտելու՞ մեջ է։ Փող աշխատելու իմաստը ո՞րն է, եթե դա ձանձրալի է։
Ֆայրբըրդ, այո, մեկ։ Ու առհասարակ, նայեք ինչքա՜ն հետաքրքիր ալտերնատիվ տեքնոլոգիաներ կան
էդ կտրվածքով ոմանց կրթությունը կարող է խանգառել, եթե նրանք սովորեն մտածել միմիայն այնպես, ինչպես իրենց սովորեցնում են, ու չտեսնեն այլ ձեւերը։ Սակայն, կարծում եմ, որ մեծամասամբ այս մտավախությունը գերագնահատված է։
Ես ինքս առաջ շատ էի անում այնպես, ինչպես ես չեի անի։ Այսինքն, գործը անում էի, կանոնիկալ, քոնվենշնլ ձեւով։ Ինչպես ընդունված է։ Չնայած, կարծում էի որ այլ կերպ ավելի լավ է։
Ու ինձ չէր թողնում այն միտքը որ ինչ որ բան այն չէ։ Գիտեմ, սա լրիվ նորմալ պարանոյա է, ու տիեզերքում բոլորը ունեն այն։
Ու օրինակ, մի օր, երբ ինձ հերթական անգամ խնդրեցին GNU/Linux ինսթալ անել, ես, մտածեցի՝ «դե հա, ուբունթու էլի, ինչպես բոլոր կարգին մարդկանց մոտ էլի»։
Ու հետո մտածեցի։ Բայց ե՞ս։ Ուբու՞նթու՞։ Ուբունթու, ասենք հարեւան Թութուշն ել կդնի։ Ես ո՞նց չտեղադրեմ Արաքսը։ Առավել եւս եթե հավատում եմ, որ Արաքսը ավելի լավն է։ (ավելի ճկուն է, ավելի շատ ազատություն է տալիս, ավելի արագ է, ավելի հեշտ է կարգավորվում։) Կամ եթե ինչ որ բան եմ գրում։ Ինչու՞ գրեմ այնպես, ինչպես «բոլորը», եթե ես սիրում եմ գրել այնպես, ինչպես ես սիրում եմ գրել։ Դրանից է, ի դեպ իմ տարվածությունը քոմփայլերներով։ Իմ նախընտրած, սիրված տեքնոլոգիաները պորտ անելու
ունակություն ու ազատություն է տալիս։ Այդ պատճառով է որ էս քանի օրը Լազարուսն ու Մաեմոն էի բարեկամացնում։ Թե չէ ասենք Փիթոնը միշտ կար, հա, լավն ա, բայց իմը չէ։ Ես ավելի շատ հավանած գործիքներ ունեմ։ Այո, ժամանակ է տանում։ Ժամանակ է պահանջում ասենք GTK-ի բայնդինգ պատրաստելը Օբերոնի համար, որը այո, ուռա-ուռա, վերջերս արեցի։
Բայց ազատություն է տալիս իմ իսկ ընտրված, ուրույն գործիքները օգտագործել։
Անել այնպես, ինչպես կանեի ես։ Ոչ այնպես, ինչպես ընդունված է անել։
Ու ինձ այնքան հաճելի է, որ երբ Գասպարը զբաղվում էր մի մեծ պրոեկտով, որը ձեզանից մեծ մասը, ըստ երեւույթին օգտագործում է, նա այն նախագծեց ու իրականացրեց այնպես, ինչպես կաներ Գասպարը։ Ու այդ պատճառով, օրինակ, այդ պրոեկտը իրականացված է Էրլանգով։
Ու միշտ կլինեն մարդիկ, ով կասեն՝ «ո՞վ է այդպես գրում»։ Ու գործընկեր ունեմ, ով ինձ խոստովանել է, ինչ տեքնոլոգիա է սիրում, բայց ասում է, ախր, որ իմանան, կասեն, «ո՞վ է դրանով գրում, որ դու գրում ես»։ Ու կոմպլեքսավորվում է։
Բայց չէ՞ որ եթե դու դրանով չգրե՞ս, «ո՞վ է դրանով գրում» հարցին ավելի քիչ պատասխան կլինի։ Ֆիլեաս Ֆոգի մասին ֆիլմը հիշեցի։ Երբ Ֆիլեասը նստած է մեծ կաթսայի մեջ, ու խուճապի մեջ է, ասում է՝ «ութսուն օր – անհնար է, մենք մասերի բաժանված կլինենք, նույնիսկ չհասած Ինդիա»։ Ու Պասպարթուն պատասխանում է՝ «for something you believe in, nothing has more sense than that sir»։ Ու թեեւ նա իր մոծիվները ուներ դա ասելու, այնուամենայնիվ այդ խոսքերին հավատում էր։ Իր խոսքերն էին։ Իհարկե, պետք չէ մասերի բաժանված լինել Ինդիա չհասած, բայց մի քիչ համարձակություն պետք է։ Եթե ոչ Բրունոյական վս Գալիլեյական, բայց գոնե մի թիքա, պարզապես արտահայտվելու քո պես։
Պարզապես անելու այնպես, ինչպես կանեիր դու։
Այստեղ շատ շատ շատ հարցեր կարող են լինել՝ գիտելիքների, համոզմունքների, այդ ճանապարհին, գուցե հիմար քայլեր կլինեն, բայց դրանք ձեր հիմար քայլերն են, դրանք ինքնաարտահայտիչ են, ուրույն են, ու դրանով՝ անգնահատելի։ Իսկ փորձը փորձանք չէ, ինչ որ բան լավ անելու համար, պետք է դա անել ու անել։ Ինքնակատարելագործումն ու ձանձրանալը, համաձայնվեք, անհամատեղելի են։ Թե՞ դու պատրաստվում ես սաղ կյանքդ փհփ/մայսքլ անել, մինչեւ բոլորը ամբոխով չգնան այլ ճամբար, որ դու էլ ամբոխի հետեւից՞։ Ասեմ, որ այո, փհփ-ով ել է կարելի ուրույն կերպ գրել։ Սի-ով ել այնպես, որ փհփ-ից դանդաղ աշխատի։ Դա արդեն այլ հարց է։ Այ փոսթի թեման արտահայտումն է։ Եվ դրա հետ համատեղ ինքնակատարելագործումը։ Ու այստեղ կգա Մուշեղը, կհանի հեռուն նայող ակնոցները, ու կասի, որ այդ ամենը պոնտեր են, ու ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում։ Բոլորս ել։ Բացի Գոռից Մխիթարյան։ Բայց ցավոք ոչ բոլորս, ու ինքն ել լավ գիտակցում է, որ անպատճառ չէր, որ նա որպես հտտպ սերվեր բնավ ծեծված ապաչը չէր օգտագործում։ ։Ճ Գուցե չէր գիտակցում ինչու, բայց դա լավին ձգտելու, (լավ դիզայինի, լավ նախագծին, լավ սեթափին) իր ուղին է։ Նա անում է այնպես, ինչպես կաներ նա։ Ես անում եմ այնպես, ինչպես կանեի ես։
Երեւի դա է պատճառը, որ մենք ընկերներ ենք,
չնայած իրար անվերջ ձեռ ենք առնում։
Իսկ ես կժպտամ, ու կասեմ՝ դե հա, պոնտեր։
Ինքդ ել գիտես, իհարկե։ Սծիլի համար՝ ամենը։
հայտնաբերված է այլ հարկում աշխատողգործընկերոջ սեղանի մոտ
ՀԳ․ նկատե՞լ ե՞ք, հայերենում «ինքնուրույն» բառը պարունակում է «ուրույն»-ը
ու տենց
Տիրարի «Իմ կյանքի մասին» ֆիլմում Ռաֆայելը առաջարկում է սուպերմարկետի տեստը։
Այսինքն, սուպերմարկետում գնումների ցանկը լավ նկարագրում է գնորդին։
Համաձայն եմ։
Բայց ես ունեմ նույնիսկ ավելի էֆեկտիվ տեստ։
Այն, ինչ սպառում են, կարող է և խափուսիկ լինել։
Ասենք մի երկու խելացի լավ տղա գիտեմ որ ժամանակին լոխանուծսյա են եղել, այֆոն են առել, հիմա իրան ձեռը տառապում են։
Շատ պարզ տեստ է՝ ինչ է մարդը արտադրում, գեներացնում, ստեղծում։
Կարդաս այ այս Կոնար մկԼաուդի մատյանը ու արդեն պարզ ա ով է նա։
Կամ տեսնես ինչ լուսանկարներ ա անում։ Կամ ինչ ծրագիր ա գրում։
Կամ ինչպես է այս աղջիկը ժամացույց սարքում։
Ու այս ֆաբրիկյան տեստը իմ համար ամենաէֆեկտիվ լակմուս ա դարձել։
Իսկ ինչպե՞ս լինել նրանց հետ, ով ոչ մի բան ել չի արտադրու՞մ։
Ինձ թվում է, որ արտադրողական հզորությունը խելքը եթե կա, ապա օգտագործվում է։ Չի լինում անգործ վիճակում։ Ու եթե չի օգտագործվում, ապա հավանական է, որ պարզապես тупо բացակայում է։
Ուրեմն, եթե կա ու չի օգտագործվում, կամ թվում է թե չի օգտագործվում, դա շատ տարօրինակ է։
Սակայն երկու դեպքում ել՝ զգոն եղեք։
ու տենց
Նենց ա որ հնարավոր չի որևէ բան ձեք բերել, առանց որևէ բան կորցնելու։
Ասենք․
Ուզում ես հարաբերություն, կորցնում ես աղջիկ-մախչիկ(կամ տղա-մղա, կամու կակ) կապելը։
Ուզում ես լինել ծրագրավորող, չես լինում անասնաբույժ կամ բժիշկ։
Ընտրում ես ունենալ շուն՝ ընդունում ես իրա մոտիկ մահը, արձակուրդների, արշավների բացակայությունը։
Ուզում ես երեխա, կորցնում ես հանգիստ գիշերները, ու առհասարակ հանգիստ կյանքը։
Ուզում ես գնալ փաթիի, կորցնում ես գրքի հետ դիվանին պարկելը, ընտրում ես գիրքն ու դիվանը՝ կորցնում ես փաթին։
Որովհետև ռեսուրսներդ սահմանափակ են։
Նելզյա աբնյած նեապրյատնովո աբյած նեոբյատնոե։
Երկու աղջկա/տղայի մեջ կիսվել չի լինի, եթե երկուսն ել քեզ հետ երեկո են ակնկալում, ու «երրորդն ավելորդ չէ բնավ» ակումբ չեք խաղում։
Եթե մտածում ես ալգորիթմի մասին, ապա չես մտածում կինո սցենարի մասին։ Այո, մի քիչ չափազանցնում եմ։
Ու այդ պատճառով է կարևորվում ընտրությունը։
Լավ ընտրությունը այն է երբ օպտիմալ բալանս կա։
Մենք ունենք մեծ ֆորա։ Մեր առավելությունը մեր ուրույնությունն է։ Եվ մարդկանց զանազանությունը։
Պարզ հավասարումներ են՝
Ես օկ եմ զիճել այս հնարավորությունը, սակայն ձեռք բերել այս։
Ես օկ չեմ ունենալ սա, եթե պիտի մերվեմ սրա հետ։
Ու քանի որ մարդիկ շատ են ու տարբեր, ու եթե հասկանում են, ու գիտեն ինչի հետ են օկ, իհարկե, ապա սաղին լավ ա լինում։ ։Ճ
Մտածեք, և կատարեք ձեր ընտրությունը, ջենթլմեններ։ Ջենթլմեններ ասելով, լեդիներին ել եմ ենթադրում։
ու տենց
apple-ի նշանաբանը՝ think different – խափուսիկ ա։
Կախված նրանից, ինչպես հասկանալ/թարգմանել։
Մտածիր տարբեր, թե մտածիր այլ կերպ։
«Այլ կերպ» մտածելը – Ջոբսի հասկանալով նշանակում ա՝ «ես չեմ ընտրում մայքրոսոֆթ, ես ընտրում եմ էփլ, դա այլ ընտրություն ա»։ Ստիվը շարունակում է՝ «ես ընտրում եմ էփլի թույլ տված նախագծման գործիքները, դրանք այլ են, ուրիշ են»։ Ուրիշ են այլ ամենից, բայց տարբեր չեն։
Երբ մարդիկ մտածում են տարբեր, իսկ իրենք տարբեր են, պարզապես միշտ չէ որ գիտակցում են, ահա, երբ մարդիկ տարբեր են և տարբեր ձև են մտածում ստացվում ա, օրինակ նախագծման տեքնոլոգիաների զանազան լայն ընտրություն՝ փիթոն, ադա, պասկալ, սի, սխեմա, լիսպ, այո, մուուու, զոննոն, և այլն և այլն։
Տարբերը բերում է զանազանության։
Այլը՝ այլընտրանքային, սակայն նույն տխուր և թախծկալի-ին։
Այսօր Անահիտը [գրել][1] եր՝
Էդ նույն թեմայով ա փաստորեն։
_ու տենց_
[1]: http://anahit.arnet.am/?p=692
Այ մարդիկ խոսում են ղարաբաղցի/հայաստանցի/պարսկահայ ֆրագմենտացիայի մասին ու մտածում են, ինչպե՞ս անել, որ հայերը կարողանան միախմբվել։ Ու իրոք, հաճախ այստեղ ժամանող սփյուռքահայերը մի տեսակ իրենց գտնում են կողպված փոքր տարածքում արտասահմաններից ժամանած այլ մարդկանց մեջ։ Սակայն չէ՞ որ նրանք եկել են Հայաստան որպես «հայրենա-դարձ», եկել են այնտեղ, որտեղ ապրում են իրենց հայրենակիցները, որտեղ կարող են ապրել իրենց ազգի հետ և միասին կերտել ընդհանուր պետության ապագան։
Ասվում է նաև «կեղծ հանդուրժողականության» մասին, որը մեզ «սովորեցնում» են արտասահմանցիները, ու որը «վտանգավոր է»։
Ես գիտակցում եմ այն «հանդուրժողականության» վտանգները, որը քայլում է ինքնության ու ինքնասիրության վրայով, որոշակի սահմաններ անցնելով, օրինակ՝ օտարալեզու դպրոցների տեսքով։
Այդ սահմանները անշուշտ պետք է պահել։ Յուրաքանչյուր մարդ պահում է իր անձնական սահմանները, ազգ՝ իրենը։ Այլ դեպքում դա ազգ չէ, այլ էթնոս ու պետություն իրան բնավ պետք չէ։ Ընդ որում ազգը էթնոս է թե էթնոսների միքս – արդեն էական չէ։
Ու ես զարմանում եմ։ Եվրոպաներում կան իսկապես հանդուրժող մարդիկ, որոնք վերաբերվում են մարդկանց որպես մարդ, այլ ոչ որպես «պանայեխած» արած ստոր արարած, իսկ մեր մոտ նույնիսկ հայրենակիցների հանդեպ դա չի արտահայտվում։
Սակայն այդ տարբերվող մարդկանց հանդեպ եվրոպական հանդուրժող լինելը ես բնավ չեմ կապում պետության պրոպագանդայի հետ, այլ համարում եմ այն սպոնտան, ներսից եկող մի բան։ Այդ հանդուրժողականության արմատները ես տեսնում եմ հիփփիների շարժման մեջ, ֆրանսիական լիբերտե և սոլիդարիտե՛ի մեջ։
Իսկ այդ երևույթները քաղաքներում են ծնվել։ Դրանց ծնունդի համար անհրաժեշտ է մարդկանց համախմբություն, ու զանազանություն, որը գյուղական միջավայրը չեր կարողանում ապահովել։ Ոչ մի պոեզիա։
Ախտունգ։ Ես չեմ ասում, գյուղացիները չար են, կոպիտ, բռի և անգրագետ։
Ես ասում եմ, որ կա քաղաքային մշակույթ, ու կա գյուղական։
Ընդ որում լինում է երբ քաղաքացի մշակույթ կրողը ապրում է գյուղում, իսկ գյուղական մշակույթ կրողը՝ քաղաքում։
Դա շատ պարզ երևում է, օրինակ կենդանիների օրինակի վրա։ Կենդանիներին քաղաքում այլ կերպ են վերաբերվում, որովհետև նրանք այլ ֆունկցիա են կատարում։
Շան դերը քաղաքում՝ կոմպանիոն լինելն է։
Շան ֆունկցիան գյուղում՝ գործ անելը․ հաչալ, ոչխարներին նայել, և այլն։
Ակնհայտ է որ վերաբերմունքը տարբերվում է։
Գյուղին բնորոշ է չտարբերություն, իսկ տարբերվողներին զգույշությամբ վերաբերմունք։
Քաղաքին բնորոշ է շատ մարդկանց համախմբություն ու հետևաբար՝ զանազանություն։
Ինչու՞ է Լեոնարդոն եկել Ֆլորենցիա, այլ ոչ թե ստեղծագործել Վինչի գյուղու՞մ։
Վինչիում դա պարզապես անհնար էր այն ժամանակ։
Գյուղականին բնորոշ է խիստ սահման բարոյականության և անբարոյականության միջև։
Քաղաքացիականում ոչ միայն այդ սահմանն է լղոզված, այլ անձնականի և փրայվասիի կուլտ կա։
Գյուղականները քաղաքականությանը և գործիչներին, կամ նույնիսկ անտառների պաշտպանության շարժումներին մի տեսակ իրոնիայով են մոտենում, իսկ քաղաքացիները՝ պատասխանատու, իմանալով, որ եթե նրանք չզբաղվեն քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի նրանցով։
Կարևոր առանձնահատկությունն այն է, որ քաղաքային մշակույթը հանդուրժող է, ի տարբերություն գյուղական մշակույթի։ Իրական քաղաքացին դեստրուկտիվ չէ, ու չի փորձում շրջակա մարդկանց իրեն նմանեցնել։
Կամ եթե փորձում է, ապա կոնստրուկտիվ ձևերով, ասենք՝ օրինակ ցույց տալով։ Ու բնավ ոչ չռփելով։
Ի դեպ, տեխնիկայի և պրոգրեսի զարգացումը այժմ բերում է նրան, որ արտասահմաններում գավառի ու քաղաքի սահմանների գծերը քիչ քիչ նոսրանում են և ընդհատվում։
Բիելեֆիլդից երկու ժամում կարելի է հասնել Բեռլին։
Բիելեֆիլդի բնակիչը ավելի գավառական չէ քան Բեռլինի։ Իրականում, մեծ տարբերություն չես զգում, շփվում ես Բեռլինցու, թե Գյուտերսլոցու հետ։ Քաղաքացի լինելու առումով, կիրթ լինելու առումով։ Ու Բիելեֆելդցին կարիք չունի Բեռլին գնալու, որովհետև իր քաղաքում կարողանում է բավականացնել իր պահանջները։
Մեր մոտ էլ կար նման մի բան, այն ժամանակ, երբ Կապանից մարդիկ օդանավով գալիս էին Երևան ֆուտբոլ նայելու, ու կարողանում էին նույն օրը հետ վերադառնալ։ Այժմ ես հույս չունեմ որ Հայաստանում տրանսպորտի զարգացումը արագ կընթանա։ Նույնիսկ Երևանում է բարդ մի մասից մյուսը հասնել օրը ցերեկով, ուր մնաց մի քիչ ուշ, կամ որևէ այլ քաղաք։
Մեկ այլ ի դեպ՝ բազմաթիվ նորակառուցումները Երևանի կենտրոնում պայմանավորված են հենց ինֆրաստրուկտուրայի չզարգացած լինելով։ Եթե այլ տեղերում լիներ հետաքրքիր ապրել, լինեին հաճելի տեղեր, գեղեցիկ շենքեր, ապա այդ մարդիկ իրենց նեղված ու օբձելենի չէին զգա։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա մեզ մոտ։
Երևանի հասարակությունը իմ կարծիքով ահավոր ֆրագմենտացված է։ Ավելի, քան արտասահմաններում։
Ֆրագմենտացված է քաղաքային և գյուղա-համայնքա-ֆեոդոլական մշակույթի կրողների շերտերով։
Երևանում է ծնվել «շրջապատը», «ախպերությունները», որոնք նենց զարմանալի հաջողությամբ քոչել են ինտերնետներ, որ ֆորումների ադմինները մտածում էին ինչպես անել, որ ֆորումը մնա ֆորում, այլ չդառնա նորակազմակերպված «ախպերության» և «վիրտուալ բակի» պես մի շրջանակ, որը հետապնդում ու վիրավորում է նորեկներին, որովհետև «ինքնաբավ» է։ Այդպես են մարդիկ սկսում եփվել իրենք իրենց հյութի մեջ։
Սակայն ինչպես հայտնի է, միջբարեկամական ամուսնությունները լավ բանի չեն բերում, գեների նմանության պատճառով։
Մարդկությունը կիսվելուց անցել է սեռական բազմանալու ձևին որովհետև դա ապահովում է գենետիկ զանազանություն ու այսպիսով՝ պոպուլյացիայի դիմադրողականություն։
Ու բանգլադեշը, 3րդ մասը, չարբախը, դավիթաշենը, և այլ գետտո-ները, խմբավորում են ինչ որ տեսակի մարդկանց, ասենք բանվորական կլասի, որոնք եկել են գյուղերից, ու բերել իրենց հետ իրենց սովորույթները: Զարմանալի չէ, թուրքերը իրենց գյուղերից «նամուս» պատվի սպանություններն են հասցրել Եվրոպայի սիրտ: Ու այդ գետտո-յական խմբավորումը, երբ եթե շուրջդ նայես բոլորը նույն ձևի են մտածում բնավ քաղաքային չէ: Կրկնում եմ, քաղաքին զանազանություն է բնորոշ:
Այդ ‘կարգին’ ասվածը քաղաքային չէ, քաղաքում մարդիկ ձգտում են ‘արտակարգի’: Ընդ որում, շատ հաճախ մեր երիտասարդության «cool» ասենք հիփհոփավարի հագնվելը իրենց իսկ անկեղծ կարծիքով «կարգին» ա, այսինքն նրանք դա անելով «կարգինի» են ձգտում, ու սկզբունքորեն չեն տարբերվում «քյարթերից» որոնց վերևից ներքև են նայում: Հիշում եմ իննսունականներին ինչ տհաճություն զգացի, երբ նկարում էի մի «երաժիշտների» խումբ ու իրենց կյանքը կուլիսների հետևը, ու ինչպես էին նրանք ստորացնում հավաքարարին, իրենք իրենց համոզելով որ նրանք ավելի լավն են, որովհետև․․․ ու գտնում պատճառներ, որովհետև երաժիշտ են, վեհ են, ու ասենք, «փախած» են հագնվում։
Ու գետտո-ները օգնում են մարդկանց ապրել իրենց աշխարհում, իրենց երեք շենքի շուրջը սեմուշկա չրթելով գրկված պտտվել (սեռից անկախ, սակայն սա մետափորա է) ու չզարգանալ/չփոխվել: տվ-ով տեսածը հեռու հեքիաթ է թվում, որը եթե և իրական է, սակայն միշտ օտար է ու միշտ օտար մշակույթ է ներկայացնում: Դա պրոպագանդա չէ այլ հակապրոպագանդա։ Զարգացումը դառնում ե վախենալու, որովհետև մեծ պատնեշ է ի հայտ գալիս, երբ այն կապված է լինում փոխվելու, ու առավել ևս երբ կապնվում է օտար ինքնության հետ, ու բնականաբար սեփականը կորցնելու վախի հետ:
Պրոբլեմը նաև նրանում է, որ «սեփականը», ներեցեք, կոպիտ ասեմ, այդ շերտերում հիմնվում է թուրքական երաժշտության, աղջիկներին պարերով ամուսնացնելու, գառաժի հետևը բամբուկ ծխելու, «շրջանային» մարշրուտկով իջնելու (կամ բարձրանալու, կախված է տեղանքից) ու «նաբերեժնի»-ում քյաբաբ ուտելու հետ։
Նրանք անվանում են Երևանի կենտրոնը «քաղաք» ոնց որ Բանգլադեշը իրենց համար քաղաք չլինի։
Քաղաքացիները, ի դեպ, իմ նկատելով բնավ չեն քաշվում գետտոներ գնալուց, եթե պետք է լինում։ Աղջիկները գնում են Բանգլադեշներ տղաների հետ սվիդանիաների, իսկ տղաները, ասենք, քանաքեռ, աղջիկների մոտ, ճանաչում են քաղաքը, իմանում, տիրապետում են իրան, իրան ամբողջովին, զգում են որ իրենք են տերը ոչ միայն իրենց բակի, այլ ամբողջ քաղաքի։
Այդ չքաղաքացու վառ օրինակն էր այն տաքսու վարորդը, որին երբ հարցրեցինք ինչպե՞ս է վերաբերվում նա ամառային դահլիճի խնդրին պատասխանեց, որ ոչ եկեղեցի ա գնում, ոչ էլ կինո։ Մոյկա էլ չի գնում, ինչպես պարզվեց։
Սեփականը քաղաքի մարդու մոտ ուրույն է։ Օրինակ ջազը։ Տաթևիկ Հովվանիսյանը, Թայմ Րիփորթը։ Արդյո՞ք որևէ մեկի լեզուն կպտտվի նրանք արևմտյան մշակույթի պատճեն անվանել։
Դրանք ուրույն են, ու բնավ քյաբաբային չեն։
Ու այն պատճառով է, որ քաղաքային են։
Այլ օրինակ, ներեցեք՝ օտարալեզու դպրոցները։ Նրանք, ով կարծում են որ օտարալեզու դպրոցը քուլ է, գավառական են մտածում։ Նրանք չեն գիտակցում որ օտարը միշտ չէ որ քուլ է։
Իսկ քաղաքացիները չեն վախենում օտար մշակույթից որովհետև վերաբերվում են դրան որպես անսպառ աղբյուր ուրույնը ստեղծելու համար։
Ի դեպ շատ ճիշտ ասացի՝ քաղաքացիները։
Երեկ անցնում էի Սայաթ-Նովայով, ու մի տղա անցավ կողքովս։ Չեմ էլ ուշադրություն դարձրել, իսկ մեջքիս հետևը լսեցի՝ թքեց։ Շրջվեցի՝ մոստովոյի վրա, իհարկե։
Այ նա քաղաքացի չէր սակայն։ Որովհետև քաղաքի տղայի սիրտը ցավում է իր քաղաքի համար։
Ու նա փողոցում չի թքի։ Բնավ ոչ «կարգապահության» կամ «կարգին» լինելու պատճառով։
Կարգինի հարցը չէ այլ գիտակցելու հարց է, զարգացած լինելու հարց է։
Այդպես մտածող մարդիկ շատ «օգտակար են», որովհետև իրենց կառավարելը հեշտ է։
ԱԼՄ-ն և Կարապետիչը մեզ մոտ կատարում են մի տեսակ ՄԹիՎի-ի դերը։ Բթացնելը ինքնաբերաբար է ստացվում, սակայն ես կարծում եմ։ Որովհետև մտածելու տեղիք տվող արվեստի, կինոյի, հաղորդումների պահանջարկը սաստիկ փոքր է։
Արդյո՞ք հնարավոր էր դեմոկրատիայի ստեղծումը եթե չլիներին քաղաքներ։
Կրոմվելը չէր կարող հեղափոխություն կազմակերպել ինչ որ մի գյուղում։ Տարբեր պատճառներով իհարկե, ու բնականաբար, տեխնիկական․ գյուղում մարդիկ քիչ են հասարակություն կազմելու համար, նրանք իրականում միախմբված չեն կարող լինել, որովհետև նման են իրար, նրանք չեն կարող բավական չստրկական մտածողություն ունենալ, եթե իրենց կյանքը ֆեոդալի թևի տակ է անցնում։
Քաղաքում է որ հասարակությունը դառնում է զանազանությունների միախմբվածություն, որը ընդունում է մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ավելի հանդուրժող է տարբերություններին, ու դրանով ավելի հզոր է ու ։Ճ ավելի հասարակությունոտ։
Այ այդպիսի հասարակությունը մեր մոտ տարերքային, ռուդիմենտար վիճակում է։
Ու մինչև այն չձևավորվի, չի ձևվավորվի իսկական ժողովրդավարությունը։
Այդ խնդիրը նույնիսկ նահանգներում կա։ Չէ՞ որ իզուր չէր Թանկյանը բեմից բղավում, երբ հասարակությունը չի մտածում, ժողովրդավարությունը չի գործում։ Փաստացի չի գործում։ Ավելի վատ, կամ ավելի լավ, ու դա է որոշ մարդկանց առհասարակ զրկում ժողովրդավարության հավատքից։
Արդյո՞ք շատ վատ է վիճակը։ Ես տեսնում եմ փրկությունը տեքնոլոգիաներում և ինտերնետներում։
Ֆայլափոխանակման ցանցերում, ազատ տեղեկատվության փոխանակման մեջ։
Հասարակությունը վաղ թե ուշ կկազմավորվի համացանցում, վիրտուալում։
Կփոխվեն սերունդներ, որոնք կապրեն ավելի շատ վիրտուալում, այլ ոչ թե Բանգլադեշում կամ Դավիթաշենում։
Օնլայն նրանք կկարողանան լինել անկեղծ, որովհետև նրանց չի սպառնում «իրական» իզգոյ դառնալու վտանգ, որովհետև նրանք միշտ կգտնեն շփման հնարավորություն այն մարդկանց հետ, ով ավելի հանդուրժող ա, ու չի պահանջում որ կողքինը լինի ճիշտ իրա պատճենը։
ու տենց
Ժամանակ չկա խմբագրելու, ինչ ստացվել՝ ստացվել ա։ ֆսյո։
Համայնքներում մարդիկ երբեմն անվանում են Հաուսին էքզիստենցիալ։
Ես կասկածեցի, ու ինձ հարց տվեցի, արյդո՞ք Հաուսը էքզիստենցիալ է։ Այդ հարցը ինձ բերեց այլ հարցի․
Արդյո՞ք էքզիստենցիալիզմը գիտական է։
Հաուսը ասում է՝ «մարդիկ չեն փոխվում» ու դա ընդունելով որպես հիմք կարողանում է հաշվարկել ու կանխատեսել/կանխարգելել մարդկանց քայլերը։
Օրինակ այսպես․
Dr. House: Yeah, you remember. That’s the stuff you take for the diabetes that you forgot to tell the nurse about. Your hands. No hair, which means nerve damage. And your shoes look about two sizes too small, which means you’ve lost sensation in your feet. And then there’s your pants.
Willie: My pants tell you I have diabetes?
Dr. House: No, they tell me you’re an idiot. Powdered sugar on the right pant leg. Based on the two napkins in your right pocket, I’m willing to bet it’s not your first donut of the day.
Երբեմն էլ այսպես․ “It’s good news. The great news is she insists there’s no way she’s gonna change her mind, which means she’s actually thought about changing her mind, which means she’s not sure she’s ready to be a mom, which means she shouldn’t be a mom, which means she’s gonna change her mind, the only question is when.”
Կրճատենք ասածը․ Հանենք սկիզբն ու վերջը, ու կտսենենք․ «Սա լավ նորություն է։ Նա փոխվելու է։» Ճ
Նա տարբերակ չունի չփոխվելու արդեն, որովհետև այն աստիճանի վրա է, որից հետևում է որ նա կփոխվի։
Էություն․
– Yeah. He’s also a human being. Which means you shouldn’t be trusting him to begin with. Stop relying on his answers and find some on your own.
Այստեղ Գրեգորին հավատում է որ մարդը ունի էություն և բնորոշ հատկանիշներ ու իրան վստահել իմաստ չկա։
Իսկ էքզիստենցիալիստները ասում են․ «կեցությունը նախորդում է էությանը»։
Իսկ ո՞րն է այդ essentia ասածը։ Որ Եթե էությունը այն է ինչ չի փոխվում, ապա ի՞նչն է նրանից ինչ հայտնի է գիտությանը։
Ու ո՞րն է կեցությունը։
Սկսենք էությունից․
Մարդիկ, ինչպես և այլ շատ կենդանիները ունեն նյադային համակարգ։ Այն նկարագրվում է նրանով, թե ինչպիսի պրոցեսներ ունեն պրիորիտետ(niceness) իսկ հավասարակշռված ենք անվանում այն մարդկանց, որոնց գրգռում/արգելափակում հարաբերությունը մոտ է մեկի։
Թեև այդ տվյալները կոնստանտ չեն, նրանք դժվար թե շատ փոխվեն, ու ժառանգվում են ծնողներից, գենետիկ են։
(
Ի դեպ, լսել եմ, որ կենսաբանության դպրոցական գրքի մեջ սանգվինիկ/խոլերիկ/մելանխոլիկ տիպերը նկարագրված են կոմիկսով, որտեղ մի մարդ մոռանում է իր գլխարկը նստարանին, իսկ այլ մեկը այդ գլխարկի վրա նստում է։ Ու կախված թե ինչպիսինն է գլխարկի տիրոջ ռեակցիան, որոշվում է ինչպիսի բնավորություն (temperament) նա ունի։ Ասենք, սանգվինիկը հումորով էր վերաբերվում ու ծիծաղում էր։ Ու դա ահավոր սխալ է քանզի միայն տեմպերամենտը չի որոշում նա կծիծաղի, թե կհիստերիկի, այլ խարակտերը (իմ բառարանում երկուսն էլ բնավորություն են թարգմանվում)
)
Հա, ուրեմն նյարդային համակարգի պարամետրերը կարող ենք ընդունել չփոխվող, իսկ խարակտերը՝ փոխվող։
Կարելի՞ է միմիայն տեմպերամենտը իմանալով կանխատեսել մարդու վարքագիծը։ Որոշ դեպքերում այո, սակայն առհասարակ՝ ոչ։ Պետք է իմանալ ինչ խարակտեր, ու ինչ համոզմունքներ նա ունի։
Այ համոզմունքների փոփոխությունն ել է հազվադեպ տեղի ունենում։ Նրանք կարող են փոխվել կամ այն ժամանակ, երբ ասենք մարդուն ձեռ է տալիս դրանք փոխել, կամ այն դեպքում երբ նա մտածում է ու սիրում է մտածել։
(
Ի դեպ, ըստ Բերնի, ավելի շատ են սիրում են մտածել նիհար մարդիկ։ Ասենք չաղ մարդիկ կարող է շաաաատ խելացի լինեն, սակայն ավելի շատ սիրում են քեֆ անել, քան մտածել։ ։Ճ Իսկ նիհար մարդիկ կարող ա և բութ լինեն, սակայն մտածել սիրում են ։Ճ
Այստեղից հետևում է, որ նիհար մարդիկ ավելի հեշտ և շատ են փոխվում։
)
Հաուսը գիտի որ մարդկանց գերակշռող մեծամասնությունը մտածել չի սիրում։ Այդ իսկ պատճառով նրանք չեն փոխվում։
Ո՞նց են ձևավորվում խարակտեռը ու համոզմունքները։ Ակնեերես է, որ միջավայրի (ծնողներ, քուչա, դպրոց, պետություն) ակտիվ ազդեցության տակ։
Այդ է՞ «կեցությունը» որ նախրոդում է մարդու «էությանը»։
Եթե այո, ապա, հոգեբանները պնդում են, որ այն բավականին դժվար է փոփոխվում, իսկ մարդկանց մեծամասնության մոտ մնում է անփոփոխ։
Նրանք խորանում են, թե արդյո՞ք ավազի հետ խաղալու ընթացքում որևէ մի չաղ և տգեղ տղա չի խլել պացիենտից դույլիկը։
Ու այդ էությունը կարող է փոխվել, իհարկե, սակայն երբ մարդը մտածում է։
Իսկ մարդիկ չեն մտածում։ Ուրեմն չեն փոխվում։
Ինձ թվում է, Հաուսը լավ գիտակցում է, որ երբեմն փոխվում են, սակայն ասելով «մարդիկ չեն փոխվում» արտահայտում է իր չբավարարվածությունը այն աշխարհով որի մեջ ապրում է։
Ու ինքը Սթեյսիի հարցին, «բա դու ափսե լվանալ չեիր սիրում» պատասխանում է՝ «մարդիկ փոխվում են»։ Ու էդ մի կողմից իրա բերանից շատ իրոնիկ է հնչում, սակայն ես վստահ եմ որ նա ինքը գիտի, որ նա փոխվում է քանզի նա մտածում է։
Ավելին, նա գիտակցաբար փորձանքների է ենթարկում իր համոզմունքները, ասենք պացիենտի պատմությունը իմանալուց հետո, կրկնելով իր քայլը, դանակահարելով էլեկտրական ռոզետկան, որ տեսնի, ու համոզվի․ «կյանք մահից հետո գոյություն չունի» կամ «ունի»։ Հավանաբար առաջինը։
Այսինքն չի վախենում փոխվել, նույնիսկ կամենում է, սակայն իր ֆորմատով, բանական մնալով։
It’s one of the great tragedies of life — something always changes.
(
Ստեղից նաև հետևում է․
Ես մտածում եմ, ուրեմն կամ, ապրում եմ։
Ես մտածում եմ, ուրեմն փոխվում եմ, ուրեմն կամ։ ։Ճ
Ի՜նչ հավե՜ս է։ Չէ՞ որ չմտածող մարդկանց մեծ մասը չի փոխվում, իսկ իրանց կյանքը առանձնապես ապրել չես անվանի, գոյատևել կանվանես։
)
Այսպիսի մտորումներից հետո (ես նիհար եմ ի դեպ ։Ճ) ես ավելի շատ եմ համոզվում, որ Հաուսը էքզիստենցիալիզմի հետևորդ չէ։
Որովհետև էքզիստենցիալիզմը չնայած որ հրաշալի ու ինչ որ չափով ինձ մոտիկ գաղափարախոսություն է, սակայն քիչ կիրառելի է պրակտիկ։
Իհարկե, շատ հավես է երբ քեզ դնում են մտածողի տեղ, սակայն պրակտիկ իմաստով ելնել նրանից որ բոլոր մարդիկ մտածող են ու հետևաբար մի տեսակ անկանխատեսելի՝ բնավ չի օգնում կանխատեսել, կանխարգելել, ու հաշվարկել, քանի որ նրանք կանխատեսելի են և չմտածող մեծ մասամբ։
– So either you think that smart women look out for each other, which means you’re an idiot, or you think Cuddy’s not smart, which means … well, I guess it’s the same both ways.
Էքզիստենցիալիստները նաև երբեմն զրկում են մարդուն որևէ էությունից, ասելով․ «մարդը զուրկ է էությունից, կամ էլ չի կարող նրանով սահմանվել»։ Ասենք պետք չէ ասել, որ Սուսոն բոզ ա, իսկ Դավոն գոմիկ ա, մինչև չմահանան, որովհետև նրանք կարող են փոխվել։
Ու Հաուսի “You’re actions here are all that matters.” արտահայտությունը գործողության մասին է, հասուն լինելու մասին է։
Սակայն նա գիտի որ կա ճիշտ ընտրություն, ու ոչ թե ընտրությունը ինչ էլ լինի թող լինի։
Այսպես․
– There’s no wrong answer because there’s no right answer.
– Wrong. We just don’t know what the right answer is.
կամ
“Right and wrong do exist. Just because you don’t know what the right answer is — maybe there’s even no way you could know what the right answer is — doesn’t make your answer right or even okay. It’s much simpler than that. It’s just plain wrong.”
Այսպիսի մոտեցումը շատ բանական է, ունի իր փիլիսոփայությունը, գիտական է, ու գործող։
Ի տարբերություն էքզիստենցիալիզմին, որը մի տեսակ նաիվ է ու իդեալիստական։
Հաուսը գիտի որ ապրում է իրական աշխարհում, ու էքզիստենցիալիզմը նրա համար հավասարումներ են, որ նկարագրում են սֆերիկական ձի է ակուումի մեջ։
Նա պրակտիկ է, նա չի աշխատում րսրչում, նա բուժում է իրական մարդկանց։
Ու գուցե իրան շատ ավելի հեշտ կլիներ լիներ րսրչր, սակայն նա ընտրում է այն ինչ գուցե ավելի բարդ է բայց իրանը։
Նա չի խաբում ինքն իրեն, ու անկեղծ է։
Նա ինքը իրեն լավ ճանաչում է։
Նա ճանաչում է մարդկանց, ու սովորում է իրենց ավելի լավ ճանաչել։
Հիվանդությունը բացահայտել իրան հաճախ օգնում է մարդուն ճանաչելը։ Տեխնիկապես և հոգեպես, դա այդպես է գործում։
ու տենց
Շախմատի պես կոմբինացիաները հաշվարկելը իմաստ չունի այն դեպքում, երբ դու տեղեկություն չունես դաշտից։
Այդ պատճառով է որ իմանալը միշտ ավելի լավ է քան չիմանալը։
Իսկ հաշվարկելը ոնց էլ լինի ավելի օգտակար է քան չհաշվարկելը։
ու տենց
Գիտեք, կան նենց նկարիչներ, որոնք մասնագիտացած են ռեստավրացիայի վրա։
Նրանցից լավագույնները գժանոց տեխնիկա ունեն։
Կան նաև նկարիչներ, որոնք փող են վաստակում ասենք դասական դարձած նկարիչների հայտնի գործերը արտանկարելով։ Այդ նկարները վաճառվում են որպես «ձեռքի գործ» ռեպրոդուկցիայի տեղ։ Այդպիսի նկարիչները հաճախ գնում են աշխատանքի մի տեսակ գործարաններ, այնտեղ նկարում, իննից վեցը, ու գնում տուն։
Բնականաբար նրանք նույնպես լինում են բարձր կլասի մասնագետներ, վարպետորեն տիրապետում են իրենց․․․ արհեստին։
Ու բնավ ոչ արվեստին։
Հետաքրքիր փաստ․ արհետ և արվեստ բառերը նման են ոչ միայն հայերենում․ art and craft մի տեսակ ակնկարկում են դա։
Արվեստ գործող նկարիչները լինում են ճանաչված կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանք հազվադեպ են պատվերով աշխատում։ Ու նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Գիտե՞ք, կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են ԾԱ գրող ընկերություններում։ Նրանք նույնպես հաճախ վարպետորեն տիրապետում են գործիքներին և առհասարակ արհեստին։
Կան ծրագրավորողներ, որոնք արվեստագետներ են։ Կոդագործ նրանց անվանենք, թե կոդագետ։
Նրանք քիչ են։
Իսկ «ծրագրավորման արվեստ» Կնուտի գիրքը գրվել է շատ վաղուց։ Այժմ այն հաջողությամբ փոխարինվել է «սովորիր սիփլասփլաս տաս օրվա մեջ» որ հետո ծյապլյապ-շրմփդրմփ կոդ գրես ու գրդոն անես տեսակի գրքերով։ Կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են վեհ կորպորացիաներում և վարպետորեն տիրապետում են իրենց նախագծման գործիքներին․ գիտեն լեզուների ծակուծուկերը և միջավայրերը։
Նրանց արված գործի արդյունքը երբեմն լինում է ջավայով գրված կորպորածից ծրագրի պես ծեծված և տխուր։ ու ոչ մի պոեզիա։
Իսկ կան ծրագրավորողներ,
որոնք ճանաչված են, կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Երբեմն նույնիսկ ազատ են, որովհետև արվել են ոչ աշխատանքի վայրում, ազատ ժամանակ, հավեսի համար։
Այսպիսի մարգարիտները ճանաչելու համար ճաշակ է հարկավոր։ Ճաշակից զուրկ են լինում նույնիսկ նկարիչները, ուր մնաց ծրագրավորողները կամ օգտագործողները ճաշակով լինեն։ Ավելին, արվեստի գործերի պատճենները չեն գովազդվում այնպես ինչպես ծրագրային ապահովման ամենատգեղ օրինակները։
Այսպես մարգարիտները նետվում են խոզերի առաջ արագ և մատչելի ինտերնետի միջոցով։ Ինտերնետվում են խոզերի առաջ։
Այդպիսի ժամանակակից [նետ]ման ձևը շատ ավելի արդյունավետ է։
Հավանականություն կա, որ որևէ ճաշակով ցանցառի աչքերի մեջ կփայլի մարգարիտի պատկերի թվային պատճեն։
ու տենց
Այն մարդիկ, որոնք ձգտում են կարգին-ին, չեն հասնի արտակարգ-ին։
ու տենց
որոշ մարդիկ բջիջներից չեն կազմված այլ վանդակներից, որովհետև քառակուսին են։
ու տենց
Չարենցի 10 շենքի երկու կողմից էլշլագբաումներ կան։
Մեկը՝ համալսարանինն ա, երկրորդը՝ նորակառույց բարձրահարկի բակն ա տանում։
Առաջինի կողքին «բուդկա» կա, ուայնտեղ երկու բիձուկ ա աշխատում – անցագիր ստուգում ու կոճակ սեղմում, որ բացվի ու փակվի։
Երկրորդը ինովացիոն տեքնոլոգիաներով ա աշխատում՝ այսինքն առանց բիձուկների հատուկ մարդու միջամտության։
Հարն է առաջանում, արդյոք ԵՊՀ-ում չեն գիտակցում որ դարն է թե պարզապես մարդ չկա ով ունակ ա տեքնոլոգիան գոնե կիրառի, եթե ոչ նախագծի ու պատրաստի։
Երկու դեպքում էլ ու՞մ է պետք այդ համալսարանը և իրա գոյության իմաստը ո՞րն է։
Հ․ Գ․ մենակմի ասեք որ նախագծում են ինժեներները, իսկ համալսարանը վեհ ա և գիտություններով ա զբաղված։
ու տենց
Post from mobile portal m.livejournal.com
Ֆրոմմը գրում էր չպայմանական սիրո մասին։
ես ել միշտ կարծում էի որ տենց բան չկա։
ու լիքը մտածելուց հետո կրկին հանգել եմ նրան որ այն կեղծ ա։
ինձ կոմֆորտ ա լինում կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ պատճառներով։ իսկ այլ մարդկանց հետ կոմֆորտ չի կրկին պարզ պատճառներով։
ի՞նչ է դա եթե ոչ պայման։
այսինքն այն կարող ա արտահայտվել նրանց մոտ ում առանձնապես բան պետք չի։
էդ մարդկանց մասին էսօր լիքը կինո եմ տեսել։ սաղ տառապում էին իրենց կեցությունից։
ու չգիտեին իրանց որ պատով տան։ տենց արտահայտություն կա, չէ՞։
մի հատ լավ ընկերուհի ունեի երբ երիտասարդ էի և անփորձ։ շուն ուներ։ ասացի՝ ինչի՞դ ա պետք հարաբերություն։ ասեց ուզում եմ ամուսին լինի ու որ հոբի լինի։ ասենք դու շանդ ես նայում իսկ ես իրա գուլպաները կլվանայի։ ու իրան սուրճ կմատուցեի։ այդ աղջկան տենց հարցեր էլ չէի տալիս։
իսկ հոգեբանները սահմանում են այն ինչին «սեր» են ասում որպես պահանջ։ իսկ Ֆրոմմի գրածը աշխարհը կարող է ավելի լավ տեղ դարձնել եթե իրան լսեին։ սակայն իրան էդքան էլ շատ չեն կարդում որ իրա փիլիսոփայությունը իմանան։ իսկ ով կարդում ա, ասենք ես, կարող ա հասկանա որ այն ինչ գրած ա միշտ չէ որ լուկավիծ չի արել։
ու ասենք նա թվում էր տարբեր ձևէր էն մենակությունից խուսափելու․ ալկոհոլ, օրգիաներ, տամ-տամի տակ պարեր, թմրանյութ, և․․․ վայ քու արա ․․․սերը։
փաստորեն, սերը նույնիսկ Ֆրոմմի մոտ հայտնվեց այդպիսի ոչ առանձնապես վեհ ցուցակում։
ու եթե մենք դիտարկում ենք սերը որպես գոնե ոչ այդքան ահավոր փախուստ միայնակ/մենակ լինելուց, միմյանց հետ ձուլվելու միջոցով, ապա այդ լուծումը ի սկզբանե կեղծ ա։
որովհետև մարդը որպես էակ մենակ ա մնալու։ ու իրան մենակությունից չի փրկի ընտանիքը, ընկերները, տնային կենդանիները։ Ու նրանք՝ ընանիքը, ընկերները, կենդանիները նույնպես մենակ են։ Ու ամենաշատը կարող են լիքը պրոբլեմ ստեղծել որ ժամանակ չլինի մտածելու կեցության մասին։
Երբ տգեղ և չար կինդ քեզանից ինչ որ բան ա պահանջում սկալկայի միջոցով, իսկ փսլնքոթ և քաքոտ երեխաներդ զռռում են – այ ոչ մի ժամանակ չես ունենա կեցությունից խոհելու։
Մաքսիմում ձուլվես շշի հետ։
Ու երբ ապրում ես՝ մենակ ես ընդունում որոշում։ Ու շատ լավ ա երբ ամենապատասխանատու պահերին մենակ ես լինում։ Որովհետև դա լրիվ ցույց ա տալիս որ ուրիշին հույս դնելը կեղծ ա։
Ու մենակ ես հիվանդանում։ Եթե կողքինիդ վարաքես, ու ինքն էլ հիվանդանա՝ բան չի փոխվի։
Ու մենակ ես մահանում։ Եթե ընտանիքդ քո հետ վառեն՝ քեզ դրանից ոչ լավ ոչ վատ։
Ու երբ մարդը մահանում ա, գլխին տաս հոգի լինի, թե զրո – նրանք չեն կարողանալ կիսել վիճակը։ Ամեն մեկը իրա մահը մենակ ա տանում։ Ու Հաուսը ճիշտ էր՝ ինքնավայել մահանալը անհնար ա։ Իքնանվայել ապրելն ա հնարավոր։
Ու իմ հետ շփվելուց լիքը մարդ հրաժարվել ա տնային կենդանի պահելու մտքից։
Ես լավ գույնզգույն պատմում եմ ինչ ա իրանց սպասում էդ ուղղու վրա։ Ու երբ մարդիկ իմանում են, իսկ իմանալը միշտ ավելի լավ ա քան չիմանալը, նրանք արդեն այլ ընտրությույն են անում։
Իսկ եթե նրանք իմանային ինչ ա իրանց սպասում, նրանք կհրաժարվեին և ընտանիք ունենալուց, և աղջիկ/տղա կապելուց։
Ինչն ա էդ իմացության մեջ վատ, որ կմնային/կբազմանային մենակ հիմար մարդիկ, խելացիների տոկոսը կիջներ կտրուկ, ու շարունակվող դեգրադացիայի պայմաններում կամ իրար կվերացնեին կամ կվերադարնային ծառեր/օվկիանոսներ։ ու կլիներ ասենք Յուպիծեր։
ու ինքը գիտեք շատ հավես գեղեցկություն ունի իրա մեջ։ Իրա վրա ոչ ոք ոչ ծնվում ա ոչ մահանում։ Ինչքան մեզ հայտնի ա։
_ու տենց _
հետաքրքիր ժամանակ ա հիմա իմ մոտ։
հավես ա որ կարողանում եմ կողքից նայել ու քաղել օգտակար մտքեր, ու խաղացող կողմ եմ, և ոչ պասիվ թախտին նստած մարդ։
սակայն խաղի կանոններն են նենց որ առանձնապես բան էլ փոխել չեմ կարողանում։
օրինակ տարիների ընթացքում տեսնում եմ ինչպես է կամաց սակայն վստահ մոտենում իր կյանքի ավարտին շունս։
ու երբ նա կանգ է առնում աստիճանի մոտ շունչ հավաքելու համար, որովհետև սիրտը չի ձգում, իսկ նա ընդամենը 13.5 տարեկան է ես ակնհայտ տեսնում եմ․ նա ծերացել է։ մեր օրգանիզմները բավականին նման են։ մեզ բուժում են նույն դեղերով ու սկզբունքներով։ սակայն շունը ծերանում է մի տաս տարում, իսկ մարդը մի յոթանասուն։ պարզ ա որ հետազոտությունները, որոնք պնդում են, որ գենետիկ կոդի մեջ մի արժեք ա գրված, որի պատճառով էլ այդպես ա լինում, իրավացի են։
ավելին, պարզ ա, որ այդ արժեքը զապասով ա գրված։ որովհետև մարդիկ առաջ ապրում էին մի երեսուն-քառասուն տարի, ու չեին էլ հասցնում լավ ծերանալ։ կամ կատուները․ նրանց կյանքը այդքան է լավացել, պատվստվում են, լավ սնվում են, որ ահագին ավելի երկար են ապրում քան առաջ։
ու տենց
извини что я вмешиваюсь. все что я пишу – на самом деле о себе. и я проецирую.
итак, каждый шаг – голосование. то, что ты мыла голову под дождем – голосование. ты это делала, и ты это делала в ереване. голосование за то, что вовсе не все то, что “не следует” делать на улице – так страшно. но это самое неважное. то, что ты любишь свою собаку, и водишь ее на фрисби, и катаешься с ней в общественном транспорте – это тоже голосование. на самом деле ты это не сознаешь, и просто не можешь поступать иначе, однако то, что ты есть, и то, что ты это делаешь – важно. и тот факт, что ты есть здесь он ведь не случаен. это не просто стечение обстоятельств – твой этнос и то что ты живешь в ереване. к чему это я? я о себе. о своей потенциальной потере. я люблю когда на улицах моего города люди моют себе голову под дожем можно встретить хорших, умных, развитых людей с прекрасными собаками. кроме того, никто на вас не наезжал, не так ли? из за мытья голов, а не из-за собаки. Кстати, в том же Нью Йорке скорее всего тебе бы повезло, если бы полицейский тебя просто послал насчет мытья головы, а не оштрафовал, или прижал к асфальту и не выматерил. Друг из Нью Йорка рассказывает страшилки про тамошних полицейских.
почему я это пишу? потому, что я знаю о тебе кое-что: то, что ты русскоязычная указывает на вероятный бордер айдентити, то, что ты умная и развитая – указывает на то, что ты наблюдая вокруг невежество, будешь не рада, и эти два заключения вместе указывают на то, что ты можешь связать Армению и невежество. Следовательно, предпочтешь уехать, и начать жизнь где-то еще. Тогда может получится, что когда ты сообразишь, что оказывается, невежд много даже в Нью-Йорке и заметишь, что даже невежды в твоем городе имеют интересные и добрые культурные особенности, скорее всего возвращаться будет поздно – по ряду причин: сложно, уже налажена жизнь, есть работа неплохая, и тому подобное. Менять что-либо всегда сложно и требует ресурсов – как материальных так психологических. Я к чему – я о себе. Мне приятно когда в моем городе много развитых, добрых, и приятных мне людей. Вовсе не обязательно с ними близко дружить, однако приятно их встретить на улице, баркампе, фрисби, и т, д. И очевидно, что у меня возникает чувство потери, когда я их теряю. 🙂
Ты программист вроде – событие потеря – вызывает сеттер метод SetMood(loose, timeinterval, deepness).
в имплементации которого выставляется флаг эмоции sadness в true.
Время и глубина меняются, однако type emotion = {sadness, joy, fear, fury}. – очень просто описывается.
Понятно, что метод SatisfactionOfNeed выставляет флаг joy в true.
к слову, type feeling описывается сложнее, там есть поля про убеждения (persuation) и он может принимать значения типа guilt, shame, и т. д. Однако это я отклонился.
Скажу еще про концентрацию умных, развитых людей в одном месте. Такая концентрация была когда-то во Флоренции. Не сейчас. И тогда там было создано много хорошего. Такая концентрация была в Bell Labs – где создано много полезного, от транзистора до C, Unix. Такая концентрация была в Ереване в середине двадцатого века. Вкупе с оттепелью шестидесятых, это позволило создать много хорошего. К примеру тот самый летний кинотеатр. Многое, из того, что нам осталось было сделано тогда. Сейчас я очень радуюсь в ребятам из диаспоры. Они часто развитые, и делают много хорошего. Я уже писал, что невежество – причина того, что мир становится хуже и соответственно развитость делает мир и конкретно Армению лучшим местом.
Знаешь, новостройки и концентрация умов в одном месте – имеют нечто общее.
Мне не нравится, когда в городе есть только центр и есть неинтересные спальные районы. К сожалению, таков Ереван. Таков и Цюрих. Однако Тбилиси кажется не такой. Там есть университетская часть, есть авлабари, есть лесселидзе, сололаки, озеро ку – разные районы и везде что-то свое интересное. житель сололаки врядли чувствует себя обделенным потому что не живет на лесселидзе потому что таким же обделенным может чувствовать себя житель лесселидзе потому что он не живет на сололаки. У нас развит центр, и новостройки в основном появляются в центре. В центре также открываются кафе, и всякие общественные заведения. Почему? Мне кажется потому, что на самом деле отстроить северный проспект – маленький участок города – не так дорого. Гораздо дороже построить его в новом месте, к примеру рядом с Ваагни. Потому, что тогда там нужен свой кинотеатр, опера, инфраструктура, транспорт, парки – а это уже несопоставимо много денег. Однако мне больше нравится, когда есть много разного и интересного, чем когда есть один центр – и дальше неинтересные окрестности. Точно также мне не хочется, чтобы в Армении был один Ереван и пустота. У нас на работе есть прекрасные ребята из Гюмри. Почему они были вынуждены приехать в Ереван учиться, и работать, а вовсе не я поехал работать в Гюмри? Потому, что мы развиваем только Ереван. Это осознанно, возможно как-нить расскажу пару историй. Однако по культурному вкладу Ванадзор и Гюмри непропорционально важны относительно количества населения. Так же, армяне, или евреи, в силу определенных культурных особенностей и наследия оказали непропорционально их количеству большой вклад в развитие мировой культуры и науки. Если бы я был очень состоятельный человек, ну как Гафесчян, или Киркорян, я бы профинансировал открытие превосходных университетов в Гюмри и Ванадзоре. Таких, чтобы из Еревана туда посылали детей учиться, зная, что качество образования сопоставимо с зарубежными ВУЗ-ами. И тогда аутсорс компании открывались бы и там, и там тоже стало бы лучше жить.
Мне не нравится, когда лучшие умы концентрируются только по Нью-Йоркам и Москвам. Потому, что в других местах тоже живут люди, и они не хуже, чем американцы или москвичи. И если бы не спюрк – не было бы у нас прекрасного парка влюбленных. Не было бы конкурса роботов, и многого другого. На самом деле, не было бы и того Еревана, который у нас есть. Во второй половине двадцатого века Ереван стал местом стечения армян со всего света, центром армянства, миксом культур. Правда, репатриация рано была приостановлена Сталином, который почувствовал сильную опасность, и самому Кочару пришлось лично его просить его пустить обратно. К чему это я? Все о том же. Я не хочу, чтобы ты уезжала. Что бывает на чужих берегах? Там больше денег. Легче/доступнее приобрести машину в кредит. Не всегда дом, и не всегда каменный. Кружить по Калифорнии на Харлей-Дэвидсоне для меня не проблема. Просто не в мотоциклах счастье. Ну для нас, для развитых людей. Счастьем психологи считают удовлетворение потребностей.
Потребности у людей разные. H = {n1, n2, n3… nn}, где H – Happiness, n- needs. Это ряд удовлетворенных потребностей. Безусловно, когда самые важные потребности – это кататься на харлей по калифорнии – то лучше эмигрировать
Однако, когда самые важные потребности несколько выше, возвышенней, то становится вовсе не так очевидно, что на чужих берегах лучше, даже наоборот.
Кажется, так. И это не только тебе адресовано. Это многим.
И напоследок. Сегодня ко мне подошел человек и спросил, не из спюрка ли я. И так как мне все равно не поверят, я ответил, что да. Он меня спросил – а как я думаю, хорошо ли – репатриация. Я сказал, что думаю, что да. А он сказал – мне кажется нет. Почему? Потому, что для вас у нас слишком плохи дела с гражданскими свободами. Чтож, ответил я, тот факт, что я здесь, возможно, несколько влияет на наши гражданские свободы. Не могу не согласиться – ответил он и отошел.
ու տենց
Գլամուրը այդքան սիրված է որովհետև բոլորը, լավ, գրեթե բոլորը, կարող են լինել/դառնալ գլամուր։
Դա հեշտ հասանելի է։ Հագեք երկար վերարկու, ու սև ակնոց՝ և դուք արդեն գլամուր եք։
Ակնոցը կարելի է փոխարինել հեռուն նայող հայացքով։
Գլամուրը ֆորմա է որը չի հետևում ֆունկցիային։
Գեղեցկությունը ֆորմա է որը հետևում է ֆունկցիային։ Դա է հենց գեղեցիկի էությունը։
Օրինակ․ լավ նախագիծ, գեղեցիկ վազող լեոպարդ։
Նա գեղեցիկ է քանի որ գրագետ նախագիծ է իրականացվել։ Իսկ այլ նախագծի տարբերակ չկար․ չեր ապրի։(Այն որ բավականին խելացի գործողություններ հնարավոր է անել բնավ չունենալով ինտելեկտ վաղուց ապացուցված է։ Այո, պետք չէ լինել աբսոլյուտ և իմաստուն՝ գեղեցիկ նախագիծ ստեղծելու համար։ Այն կարող է ինքը իրանով ստեղծվել, օրինակ էվոլյուցիայի հետևանքով։)
Կարելի է լինել գեղեցիկ, բայց ոչ գլամուր։
Կարելի է լինել գլամուր, ու բնավ ոչ գեղեցիկ։
Այսպիսով, գլամուրի իմաստը միայն իր կեղծ կախարդանքով գերելն է։ Գերագնահատվելն է։ Գերագնահատելը այն է, ինչ մենք, մարդիկ շատ լավ անում ենք։ Իհարկե, եթե դա չլիներ, չեինք տարվի հետազոտություններով, ու գիտություն/արվեստ չեր լինի։ Որը սկզբունքորեն նույնն է։ Իսկ գլամուրը այդ մեր ֆիչայի դրաուբեքն է։ Որոշ զարգացած կենդանիներնել են գերագնահատում երբեմն։ Սակայն ոչ մեր չափ։
Ընդ որում նա ով ցանկանում է գերագնահատված լինել, բայ դիզայն արդեն անկեղծ չէ։
Նա փորձում է երևալ «ավելի լավը» քան կա։ Որը անհեթեթ է։
Եվ իհարկե հիմարներն են որ այդ կուտը ուտում են։ Կամ անկիրթ հիմարները։
Ի դեպ․ Մարդը կարող է դառնալ գլամուր։ Մարդը չի կարող դառնալ գեղեցիկ։
Գեղեցիկ չեն դառնում։ Գեղեցիկ լինում են։
Ու ինչ էլ նրանք անեն՝ միևնույն է գեղեցիկ են։ Եթե բավական խելացի կամ կիրթ չեն, և հետևաբար անճաշակ են, ապա չեն հասկանում որ գեղեցիկ են։ Այդ իսկ պատճառով ձգտելով գլամուր լինել։
Նույնը՝ խելացի չեն դառնում։ Խելացի լինում են կամ չեն լինում։
Սակայն կիրթ դառնում են։
Էն որ ասում են՝ ռեժիսոր ծնվում են – այ դրա մասին ա։
Ռեժիսորի տեխնիկական ֆունկցիան՝ կոորդինացնել տարբեր մասնագետների աշխատանքը մտահղացումը իրականացնելու համար։ Այ սրանք են կեյ բառերը։ Մտահղացում։ Իրականացում։
Երկուսը լինում են երբ բավականին զարգացած են ինտուիտիվ և բանական մտածելակերպերը։
Ընդ որում ինտուիտիվը առանց բանականի՝ երբեմն բռնկվող մտահղացում է ընդհամենը։ Խափուսիկ է։ Մտահղացման լավ զարգացումը և իրագործումը արդեն պահանջում է բանականություն։
Սա է այն պահը երբ անխելք սակայն կիրթ մասնագետը «էշը ցեխից կհանի»։ Իսկ խելացի, սակայն անկիրթը, գուցե երկար ժամանակ փորձեր անելով, սակայն կարող է ավելի լավ, ավելի գեղեցիկ, ռեալիզացիա անել։ Ինչպես ասում են կրեատիվ։
Դա է պատճառը վեճերի․ պե՞տք է արդյոք իմանալ տեսություն՝ կինոի պատմություն կամ սոլֆեջիո – գեղեցիկ բաներ ստեղծելու համար։
Եվ պատասխանը․ անհրաժեշտ է, եթե մարդը խելացի չէ։ Խիստ ցանկալի է, եթե խելացի է։ Բայց ոչ միշտ անհրաժեշտ։
Իմանալը կխնայի ժամանակ։ Երբեմն կխոչընդոտի թարմ ուրույն մտքի ծնվելուն, սակայն քիչ դեպքերում։
Անցնենք առաջ։ Կիրթ սակայն ոչ խելացի մարդը կմնա ոչ խելացի սակայն կդառնա գրագետ։
Անշուշտ, դա շատ ավելի լավ է, երբ հասարակության մեջ անխելք մարդկանց բավականին մեծ մասը գոնե կիրթ է։
Քանի որ, իմ համեստ կարծիքով, չարությունները մեծ մասամբ արվում են անիրազեկության (անգրագիտության) պատճառով։ Այսպիսով, երբ հանրության անխելք մարդկանց միջի կիրթ մարդկանց տոկոսը մեծանում է, այդ հանրության արած չարությունների թիվը և որակը սակավանում է։ Ստացվում է, չարությունը և կրթությունը հակառակ համեմատական են։
Իհարկե, մարդիկ ունեն և այլ հատկություններ։ Այդ այլ հատկությունները հիմնականում բխում են համոզմունքներից։
Մարդիկ լինում են ավելի չար կամ ավելի բարի, ավելի նախանձ կամ ավելի կամեցող։
Համոզմունքը, սակայն, կապված է եղած տեղեկատվությունը մշակելու ունակության և ցանկության հետ։
Խելացի մարդիկ փորձում են եղած հում նյութը մշակել։ Քանի որ ունեն ազատ ռեսուրսներ։
Ոչ խելացի մարդիկ սակայն, փոխարենը կարող են չարանալ։ Օրինակ, անխելք, չմտածող մարդը չի մտածի, որ ուրիշի հաջողությունը բնավ չի նշանակում նրա անհաջողությունը։ Ու այդ մարդը չի նախանձի։
Կամ այլ օրինակ․ մտածող մարդը չի նախնտրի գողություն անել։ Նա չի ունենա համոզմունք որ այլ կերպ չի կարող հասնել այդ փողին։ Կամ չի գերագնահատի դրամի իրական արժեքը։ Նա չի ունենա դրամի նկատմամբ կախվածություն քանի որ մտածելով հասկանում է որ դրամը ընդհամենը դրամ է։ Կարծիքը, որ գողանալը՝ հեշտ ուղի է – ոչ հեռատես, էժան ու հիմար է։
Կիրթ սակայն անխելք մարդը պարզապես գողություն չի անի որովհետև նա «դաստիարակված» է։ Նրան բացատրել են։
Իսկ անխելք և անկիրթ մարդը կարող է գնալ և մութ անկյունում մի երկու կոպեկի համար մարդ սպանել։
Որովհետև չի հասկանում ինչքան հիմար է դա։
Չէ, ես բնավ չեմ պնդում որ բոլոր գողերը մտածող չեն, ու որ եթե մտածող լինեին՝ կվերանեյին իրենց համոզմունքները։
Կարծում եմ, որ կան սակավաթիվ հանճարեղ մարդիկ որոնք ինչ-ինչ պատճառներով գողություն արել են։ Սակայն դա ոչ ոք չգիտի, և դրանից ոչ ոքի առանձնապես վատ չի եղել։ Եվ հաստատ ոչ մութ անկյունում։ Այսպիսին էր անբիծ առնետը։
Բայց նույնիսկ նա իր գողությունները բավականին շուտ թարգեց և այսպես ասած փոխեծ պրոֆիլը՝ անցնելով որոշ հայտնի ծառայություններ։ Ասածս այն է որ Մորիարտին եթե իրոք մտածող մարդ էր, նա կմտածեր որ արժանի է ինքնավայել լինել։
Իսկ երբ մտածեր այդ մասին, կմտածեր որ շատ ավելի լավ ձևեր կան փող աշխատելու, առանց աշխարհը ավելի չար դարձնելու, կամ ժամանակ առ ժամանակ վտանգավոր գործունեություն վարելուց։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Նրան մտածող և ամեն ինչ նախատեսնող Հոլմսը ոչ միայն թույլ չտվեց իրեն նետել շվեյցարական ջրհոսի ժայռից այլ և ինքը, Մորիարտին վատ ավարտեց։ Այդպես էլ պիտի լիներ։
Դա նույնպիսի պարզ կապ է ինչպիսին է ասենք չպատվաստված ցեղական կենդանու/ձագի վաղաժամ մահը։ Այդպես էլ պիտի լիներ։ Կամ «եթե կում անես «թույն» վերնագրով շշիվ, վաղ թե ուշ կզգաս որոշակի տկարություն»։ Ակնհայտ է չէ՞։
Այսպիսով, խելացի մարդիկ՝ կանխատեսում են։
Նրանք ավելի հաճախ «future oriented» են։ Քիչ են ունենում նոստալգիա։ Քիչ են մտածում թմրադեղեր օգտագործելու մասին։ Երբեմն չափազանց շատ են մտածում ապագայի մասին։ Դա բնավ չի նշանակում որ նրանք մտածում են կարիերայի մասին։ Դա նշանակում է որ նրանք շախմատ խաղալու պես հաշվարկում են քայլերը։ Նույնիսկ կենցաղային իրավիճակներում։
Կանխատեսող մարդիկ պարզապես ստիպված են լինում կոնտրոլ անել։ Կոնտրոլ անել իրավիճակը։ Հնարավորին չափ։
Այդ է նաև պատճառը որ նրանք հաճախ սիրում են հնարավորին չափ անսահման կոնտրոլ տվող գործիքներ։ Ինչիպիսին է ասենք vim-ը։ Ինչպիսին է ֆոտոխցիկի «manual» ռեժիմը։ Ինչպիսին է կոնսոլը։
Պարզապես, մտածող և խելացի մարդիկ՝ մտածում են։
Նրանք նաև ինքնուրույն սովորում են։ Որովհետև հետաքրքրված են։
Չէ, ոչ խելացի մարդիկ նույնպես հետաքրքրվում են։
Բայց նրանք չունեն այդ պահանջը՝ տեղեկատվություն մշակելու, պրոցեսս անելու, և մտածելու։
Ոչ խելացի մարդկանց անհրաժեշտ է սովորեցնել։ Նրաք լինում է ցանկանում են սովորել, հասկանում են, որ իմացությունը անհրաժեշտ է նրանց և/կամ օգտակար է։
Դա հասկանալու համար շատ խելք պետք չէ։ Նույնիսկ համոզմունքը, որ գողությունը լավ բան չէ արդեն կարող է առաջացնել սովորելու ձգտում։
Մարդկությունը կիսվում է գիտելիքներով։ Մարդկությունը վաղուց հասկացել է որ կիրթ մարդկանց հետ ավելի հեշտ է քան անկիրթ։ Այդ պատճառով կան բազմաթիվ ծրագրեր, ու եթե կա ցանկություն, կրթությունը պրոբլեմ չէ։
Խելքն էլ պրոբլեմ չէ։ Արդյո՞ք նա անհրաժեշտ է մարդկանց մեծամասնությանը։
Կան գիգանտներ։ Նրանք անում են մեծ քայլեր։ Այդ քայլերի շնորհիվ մենք բոլորս ավելի շատ ենք իմանում աշխարհի մասին։ Տիեզերքի մասին։ Դա օգնում է բոլորին։ Բոլորն են օգտվում գրիչներից։ Էլեկտրականությունից։ Քիչ թե շատ զարգացած երկրներում։ Իհարկե, ոչ մի բան անվճար չի լինում։ Որովհետև այլ մարդիկ նույնպես փողի կարիք ունեն։ Շատ պարզ նախագիծ է։ Ու փողին մունաթ՝ ուզում ես տիեզերական զբոսաշրջիկ դառնալ պիտի շատ վճարես։ Ուզում ես Հավայի գնալ – ավելի քիչ։ Ակնհայտ է որ տիեզերք գնալը թանկ հաճույք է։ Իսկ Հավայի գնալը որոշ չափով էժան է։ Իսկ չգնալը ավելի էժան է։ Այսինքն այն որ ամենը հասանելի չէ բոլորին չի նշանակում որ մենք չենք կիսվում։
Մենք կիսվում ենք ամենակարևոր բանով՝ գիտելիքներով։ Ոչ ատոմային ռումբի տեքնոլոգիայով – դա համայնքի օգտին է թակցնել այդ տեսակի տեղեկատվություն։ Մնացածը՝ վաղ թե ուշ բոլորին հասանելի է լինում։
Ու դա կոչվում է հանդուրժողականություն։ Մեզ ձեռնտու է որ մարդիկ կիրթ լինեն։
Իսկ խելացի, շատ խելացի, քիչ խելացի՝ արդեն բնությունն է որոշում։
Այդ տեքնոլոգիան բարդ է և դեռ բավական հետազոտված չէ։ Ու չի էլ լինի, հավանաբար։ Որովհետև մեզ որպես հանրություն դա պետք չէ։
Ու մենք որպես հանրություն, տեսակ, հիմա ունենք լիքը լուծում պահանջող հարցեր։
Ձեռքի ուժը գնալով ավելի և ավելի քիչ է պետք լինում։
Հեռու չէ այն ժամանակը երբ գործարաններում դատարկութոյւն է տիրելու։ Միայն ավտոմատներ են աշխատելու։ Եվ անհամեմատ փոքր նրանց հետևող անձնակազմ։
Ի դեպ, արհեստական բանականության մասին։ Թեմայից հեռու մարդիկ երբ ինձ հարցնում են, «ե՞րբ է մարդը արհեստական բանականություն ստեղծելու» ես․․․ տխրում եմ։ Որովհետև չափազանց անտեղյակ են։ Առաջին հերթին հարցին հարցով եմ պատասխանում՝ սահմանիր «արհեստական բանականություն» ասելով ինչ ի նկատի ունես։ Պարզվում է, որ ի նկատի ունեն – մարդկանց պես մտածող էակներ։ Ժողովուրդ, չի լինի այդպիսի բան, մինչ պետք չլինի։ որովհետև մենք չենք ձգտում այսպիսի բանականություն ստեղծել։ Մեզ պետք չէ մեր պես մտածող, և զգացող մեխանիկական էակ։ Ինչի՞ համար։ Որ մեր տեղը մտածի և զգա՞։
Բա մե՞նք ի՞նչ ենք անելու։ Վերադարնանք ծառերի վրա՞։ Դա՞ է ուզածներդ։
Հիմիկվա մասս մշակույթում կա ևս այլ ձգտում։ Կիբորգներ դառնալը։ Միանալ մեքենայի հետ։ Դառնալ մեքենայի մասնիկ։
Փաստորեն՝ կամ բնության մասնիկ, կամ մեքենայի՞։
Մենք ստեղծում ենք այն ինչ մեզ անհրաժեշտ է։ Մեզ անհրաժեշտ են ինվալիդներին օգնող ռոբոտներ – կունենանք։ Մեզ անհրաժեշտ են ռուտին աշխատանքը իրանց վրա վերցնողներ, և մեզ մտածելու ժամանակ տվողներ։ Մենք բայ դիզայն սահմանափակ ժամանակ ունենք։ Երկիր մոլորակը արդեն քիչ է, ու պետք է կամ կոլոնիաներ ստեղծել, կամ լիքը մարդ վարի տալ։ Քանի որ մենք «մարդասեր» ենք, իսկ իրականում՝ բանական ենք – ընտրում ենք առաջինը։
Ու ֆորման հետևում է ֆունկցիային։ Կիբորգների մասին ֆանտասծիկան ինչ դուր չի գալիս։ Այն գլամուր է։ Էժան է։ Հեռատես չէ։ Անհրաժեշտ չէ։ Մենք առանց այդ էլ մեր իսկ ստեղծած քաղաքակրթության պատանդ ենք դառնում, երբ այն մեզ սկսում է դիտարկել որպես մասնիկ, անիվ, շեստերյոնկա, և պահանջում է անխափան և հուսալի աշխատանք։ Մարդիկ լինում են մեխանիկական։ Մեզ պետք չեն մեխանիկական կանոնապաշտ շաբլոն մարդիկ։ Ինչպիսի զարմանալի չհնչի, սակայն բանականության հիմքում էմոցիաներն են ։ Մեր տեսակը՝ ռոբոտ չէ։ Մենք չենք ձգտում ռոբոտ լինել։ Մենք ձգտում ենք լինել մտածող, կրեատիվ, ուրախ, գեղեցիկ։ Բոլորն են ձգտում։ Պարզապես այլ կենդանիների մոտ այդքան հաջող չի ստացվում։
Իսկ այդ տխրահրչակ «գլամուրը» մեզ խաբում է։
Մեր տիեզերանավերի նախագծերը հետևում են նրանց ֆունկցիոնալությանը։
«Գլամուր» տիեզերանավը չի թռչի։ Գեղեցիկը՝ կթռչի։
Ուզում եմ պարզապես մի հատ էլ ուշադրությունը դարձնել, ու կրկնել, որ գլամուրը գեղեցիկ չէ։ Տպավորիչ է և անպետք։ Տպավորում է էժան ձևերով։ Կեղծավորությամբ։ Կիրթ մարդը գիտի որ «դոմովոյներ» գոյություն չունեն։ Կիրթը նաև ճաշակ ունեցողն է։ Նա տարբերում է արվեստը, այսինքն գեղեցիկը՝ գլամուրից։
Արվեստը՝ գեղեցիկ է։
Գլամուրը փաստորեն չար է։ Մեր համար։ Որպես տեսակ։
Մեզ պետք է գեղեցկություն։ Մեզ պետք է ճաշակ, գեղեցիկը հասկանալու և տարբերելու համար։ Մեզ պետք է կրթություն։ Մեզ պետք է խելք։ Մեզ պետք են էմոցիաներ որպես խելքի աղբյուր։
Այսինքն՝ մեզ պետք է մարդկություն։ Մարդ լինել։
ու տենց
վեհ և ինտելեկտուալ չէ բնավ։
նույնիսկ պրիմի[ծ]իվոտ էր։
դե իհարկե նենց չէ որ բոլորը կհասկանան բայց բավականին հանրամատչելի էր։
ու նույնիսկ հնդկականոտ էր։
դե ծեծված ա էլի հակադրել «ռոման[ծ]իկան» և «մաքուրով սեքսը»
առաջինը պատկերելով երեսպաշտ ու շաբլոն
իսկ երկրորդը
յանիմ անկեղծ։
գլամուր ստացվեցին երկու պատկերն էլ։
էդ քիչ էր, մի հատ էլ թախիծ ավելացրեց։
ու լացակումած երեսներ։
երբ կուլմինացիան դժվար ա անել՝ ամենաէժան ու հեշտ տարբերակներից ա՝
լացել, բղավել։
հետո դասական րեփրայս։
հետո էդ տղեն ինքը դարձավ շաբլոնային։
ու վոոբշե չէ սկզբից էլ նենց գլամուր շաբլոնային էր։
իրան մենակ ակնոցներն էին պակասում տիպիկ գլամուր հերոս լինելու համար։
երկար պլաշ ունի, գումարելով ակնոցներ կստանանք նեո
համ էլ սաղ հիմար էին։
ու հնդկական կինոյի լավագույն մոծիվներով՝ մահ։
որովհետև բարդ ա տենց դրամա սարքել առանց մահ։
որովհետև թույլ ա բերտոլուչին, աթ լիսթ էս ֆիլմում։
ընդհանրապես, եթե կինոյում բոլորը հիմար են,
ընդ որում դա է սյուժեի ծավալման պայմանը,
ու առավել ևս եթե էդ կինոն «էլիտար»-ոտ ա մատուցվում
ապա իրան նայել չի լինում։
ու գիտե՞ք, այ տենց կինոներ նայելուց հետո
գնահատում ես վավերագրականը
ու երբ փողոցով քայլում ես
ու նայում ես մարդկանց
էն որ հիմա լուսաֆորի մոտ սպասում են
նենց կինո ա հանդիպում
իհարկե քանզի մարդ եմ ու էքսփերիենս սիմուլատոր ունեմ
ու այն աշխատում աաա
իմ համեստ կարծիքով
իսկ գեղարվեստական
ասենք տանը ջիվսն ու վուսթերը ինձ դիմավորեցին
առանց պրետենզիա
սակայն գիտե՞ք, այնտեղ պոեզիա կա
ու ոչ մի վեհության փորձ
որը երբ խափանվում ա
գլամուր ա դառնում
և ներողամիտ եղեք անգլերենիս նկատմամբ
ու տենց
Կառավարությունը վերջապես որոշեց յունիկոդի անցնել։
Հավանաբար վերջին կաթիլը հանդիսացավ Բարքեմփի ժամանակ վարչապետին հաղորդաց դիմումը։
Հրաշալի է։
Թե չէ պայթում էի կատաղությունից որ դիպլոմնիկներս «arial armenian»-ով էին գրում, քանզի դա պոլիտեխի պահանջն է։ Իսկ այդ տառատեսակը նույնիսկ armscii-8 քոմփլիանթ չէ։ Եսիմինչ է։ Տենց կոդավորում չկա։
Սակայն,
ուրախանալը դեռ շուտ է։
Մեզ պետք են երեք, ազատ, գրագետ նախագծված, կարդացվող յունիկոդ ֆոնտ, որոնք լինեն ստադարտ ու ամենուր օգտագործելի։
Ազատ – որ բոլորը կարողանան օգտագործել։
Շատ հեշտ խնդիր է եթե ասենք նույն կառավարությունը ասենք նույն Թարումյանին ասենք պատվիրի։
Երեք տառատեսակ․ սերիֆ, սան-սերիֆ, մոնոսպեյս։ Ս զասեչկամի, բեզ զասեչեկ, մոնոշիրիննի։
Մի քիչ էլ կոդավորումներից․ unicode ստանդարտի մեջ․․․ բագ կա։ Դեռ armscii-ից է գալիս։
Ու տառը հայերեն այբուբենի երեսունչորս երրորդ տառն է։
Յունիկոդում չկա մեկ տառով գրվող Ու։
Ինչ ասես լիգատուրաներ կան՝ մն, մե, մի, վն, մխ յունիկոդում։
Իսկ «ու»-ն լիարժեք տառ է և պարզապես բացակայում է։ Ո՞վ է էդ յունիկոդ ստանդարտը նախագծել։
Այդ իսկ պատճառով սաղ ծրագրավորողները տառապում են սորտինգի ալգորիթմերը կազմելուց։
Դժվարություն կա նաև այլ ծրագրերի, ասենք տվյալների բազաների արդեն իմպլեմենտ արած սորտինգի հետ, որը որպես կանոն կիրառելի չէ և այդ հարցը տարբեր տգեղ ձևերով է լուծվում։
Ի դեպ, «ու»-ն որպես երկու նիշ պետք է հաշվի առնվի տողի երկարությունը հաշվելուց։
Բացի դրանից, քանի որ «ու»-ն տառ է, ստանդարտ արևելահայերենի (պետական լեզվի) լեյաութ է պետք, որի մեջ մեկ ստեղն սեղմելով «ու» տառը տպել լինի։
ու տենց
Գիտեք որ արհամարհանքով եմ վերաբերվում ջավա/դոթնեթ/մոնո/քորփորեյթ/էնթերփրայս և այլ իմպերիալիստական չաղ և քաղքենիքաղցած գործիքներին։
Տեխնոլոգիապես։
Ընդհանրապես փորթաբլ լեզու ունենալու գաղափարը լավն է։
Այսինքն մի լեզու որով ոնց էլ գրես, ամեն ինչի վրա քմփայլ կլինի։
Ու ոչ թե նենց ոնց որ ասենք սի-ն որ ասենք եթե ԳՆՈՒ սի քմփայլեր ամեն տեղ կա, ուրեմն ֆսյո։
Չեմ ֆսյո չի բնավ, քանզի ասենք դուք շիֆտ-միֆտ անու՞մ եք։ Վաաաայ, բա էնդիաննեսսը մոռացա՞ք։
Բա տիպերը ձեր մոտ ի՞նչ չափսերի են։
Էթեսեթտրա։
Ու էդ տեսանկյունից իհարկե վատ չի որ ինչ որ տենց բան փորձել են մտածել։
Բայց սպասե՛ք։ Բանն այն է որ լիքը այլ լեզուներ ստեղծվել են հենց փորթաբիլիթին մտքին ունենալով։
Քանզի Լիսպը նա լյուբիծելյա ա, ապա հեռու չգնալու համար հիշեմ Ադան, որտեղ տիպերը առհասարակ ռանջերով են նկարագրվում, ասենք
type Range_Type is range -5 .. 10;
type Angle is delta Pi/2.0**31 range -Pi .. Pi;
Կարող եմ նաև նշել Լիմբո-ն, որը Ինֆերնո համակարգի հիմնական ծրագրավորման լեզուն է։
Ու եթե Լիմբոն համեմատաբար նոր է (իննսունականներ)
ապա Ադան վաղուց կար ու ջեներալփուրփոս է։
Սակայն մարկետինգը ասում է որ սիրուն չէ անել Սան Ադա Մաշին։ Ավելի լավ է մի նոր բան մտածել։
Ջավան ռադիկալ ա, սակայն բնավ ազատ չէ։ Այսինքն, գրել միմիայն օբջեքթ օրիենթեդ պետք չէ։
Լիքը խնդիր կա երբ օբյեկտները լրիվ ավելորդ են։
Մի ծրագրավորող ասում էր որ երբ ջավայով ա գրում, հա պատերի ա իրան խփում։ Քայլ ձախ, քայլ աջ՝ պատ։
Ու դրանք ոչ թե ասենք թայփ տեստեր են որոնք օբյեքտ լեզվին շատ անհրաժետ են, այլ ասենք վիրտուալ մեքենան։
Սինտաքս։
Կրկին մարկետինգ։ Սի-ի սինտակսի թերությունները մնացել են։
x=x+1 – ներեցեք, ո՞նց եք բացատրելու մարդուն էդ ո՞նց ա x-ը «հավասար»։ Չէ՞ հավասար չէ բնավ։ Վերագրվու՞մ ա։
Ապա վերագրման նշան կիրառեք, որը ընգծում ա անհավասարակշռությունը։
Այդ նշանը Ալգոլի ժամանակներից կա՝ :=
Չի դզում՝ նորը մտածեք։
Ու ասեմ որ Յունիքսի ստեղծողները իրանք ով նախագծել են Լիմբոն, արդեն այնտեղ կիրառում են հենց այդ նշանը։
Լիմբոն և Օբերոնը ինսփայր են արել Գոու, որին խորհուրդ եմ անում ուշադրություն դարձնել։ Չնայած, իրա մեջ դեռ ռեալիզացիա արած չեն շատ հնարավարություններ, որոնք կան պարզ Օբերոնում, բայց դա հիմա էական չէ։
Էդ նաև ազատում ա == որպես էքվալիթիի նշան օգտագործելուց։
Առհասարակ, ==, <> սխալի բուն են։ Նիշերից մեկը չտպվեց՝ հետո լիքը մարդ տառապում ա խնդիրը գտնելով։
Ու մի ասեք, փորձառու ծրագրավորողը տենց սխալ չի անի։ Ինչի՞ փորձառուն տենց հիմար բաներով պիտի տարբերվի անփորձից։ Փորձառուն մի քիչ այլ գաղափար ա։ Տենց հիմար փորձ պետք չէ բնավ։
Ռեալիզացիա։
Դիտարկենք ՋՎՄ/ՋԴԿ և գցջ։
ՋՎՄ-ի շերտը շատ ծանր է և չաղ։
Մասշտաբիրուեմոսծը բացակայում է։
ՄԵ-ն միկրո էդիշն ա, այլ ոչ թե ստանդարտ մեքենայի քոր, որը էքստենսիբլ ա լինում, ու դառնում ստանդարտ փլագիններ ավելացնելով։
Էքսթենսիբլիությունը – սիրուն լուծում ա։ Տարբեր էդիշններ՝ տգեղ և հիշեցնում է հենակներ, որոնք, անկասկած շատ են կիրառվել ռեալիզացիայի ժամանակ։
Վիրտուալ մեքենան ուտում է հիշողություն և մինչև վերջերս բաց չեր։
Ու որպես կանոն ջավա կոդը անհամեմատ դանդաղ ա կատարվում։
Իմ խորհին համոզմունքն է որ մենք ժամանակից թանկ բան չունենք։
Այսպիսով ծրագրի վրա թող նախագծողները ավելի երկար աշխատեն, բայց մենք քիչ ժամանակ սպասենք ամեն անգամ։ Սակայն, իրականությունն այն է որ դա հակասում է մարկետինգի և բիզնեսի շահերին։
Ինչքան արագ գրվի սոֆտը, այդքան արագ շուկա կհանվի, այդքան քիչ փող կծախսվի նախագծման ընթացքում։
Ջավայի տորմոզնուտոսծի շատ հավես իլլյուստրացիա կա։
Ռուսները Տոմմի անունով ռոբոտ ունեին։ Ինքը մասնակցում էր ԴԱՐՊԱ-ի կազմակերպած րեյսինգի մրցույթին։ Եվ սպանվեց իրան ապստենու գլուխը պատով տվեց։ Երևի ԳՑ-ն էր միացել։ Այդ դեպքից հետո ծրագրավորողների մի մաս սկսեց համաձայնվել ջավիստների հետ այն մասին որ «ջավա նե տարմազիտ»։
Իմ իմացած յուզերների մեծ մասը զզվում ա ջավա ափլիքեյշններից․ «նրանք ծանր են, դանդաղ և այլն» պատճառաբանություններով։
Այդ իսկ պատճառով հիմա ջավան հարկադրվել է հեռանալ քորփորեյթ լուծումների ասպարեզ։ Դեսքթոփ ափլիքեյշններ անտեսելի քիչ են։
գցջ-ն՝ քմփայլ է լինում նեյթիվ կոդ, լինկ էր լինում սի և այլ գրադարաններին, նույնիսկ աղբ թափելը իրականացվախ է Հանս Բոեհմի Սի/ՍիՓլասՓլասՔոլեկտորով ։ Ահագին գործ իրան լավացնելու մաջ արել է ՐեդՀատը, որը ասենք, ժամանակին պատչեր արել որ Թոմքատ իրանով քմփայլի։
Այս իրականացումը վատը չէ, նույնիսկ լավն է, սակայն իրանով լիքը բան անել չի լինի։ ՋԴԿ-ի օփենսոուրսացումը կարող է խոչընդոտել այս լուծման հետագա զարգացմանը։
Արտաքին տեսք։
Ջավայի Սվինգ ուիդջետներից տգեղ բան չկա։ Մոտիֆը նույնիսկ սիրուն ա դրա հետ համեմատ։ Այսպիսի բաներից հետ տալս գալիս ա։ Լուրջ։ Սիրտս խարնում ա։
Ընդ որում ուինդոուսում էդ ուիդջետներով հաճախ հասարակ մաուսի սքրոլ չի աշխատում։ Լինուքսում ի դեպ՝ աշխատում ա։
Եթե ԱյԲիԷմի ՍՎՏ թուլքիթը չլիներ (էկլիպսի ուիդջետները դրանով են արած) ի՞նչ էիք անելու այ դեվելոպերներ։
Իդեոլոգիապես։
Իմ կարծիքով,
Ջավան ինքը իրա դիզայնով օփեն սորսին խփում էր՝ տիպա մեզ պետք չեն իսխոդնիկներ պորտ անելու համար, այլ պլատֆորմային, քանզի ամեն պլատֆորմայի վրա մի վիրտուալ շերտ կա։
Ու ջահնդամը որ լիքը հիշուղություն ա ուտում այդ շերտը, և հիմնականում դանդաղ են աշխատում ծրագրերը։
Սաղ հեչ։ Փաստորեն հիմա ստացվում ա որ նույնիսկ նենց տգեղ լուծումը «լավն» ա դարնում երբ այֆոնը կապվում ա օբջեքթիվ-սի-կակաո վիճակներին փորթաբիլիությունը խոչընդոտելու նպատակով։ Ի դեպ, էփլին լավ կհարվածի ՔյուՏի պորտը։ Թե սիպլասնել են բան անելու։ Ո՞ր պատճառաբանությամբ։
Հա, ու ասենք ծանոթ եմ տեսնում Սոնի Էրիկսոնով, ասում եմ՝ լավ ա չի բողոքի որ բան չի կարողանում տեղակայել, քանզի իրա մոտ, ջավա կա՝ աշխատում ա լիքը բան։
Չնայած ՄԵ-ի ռեալիզացիան նենց աղքատիկ էր վախտին, ասենք թափանցիկ սպրայտեր չկային։ Չգիտեմ հիմա ավելացրել են թե ոչ։
Իսկ նապասլեդըկ խորհուրդ եմ տալիս նայել սա ու համոզվել թե ով է ջավամանը իրականում ։
_ու տենց _
Էս ճառագայթելու մասին թեմայի կապակցությամբ ուզում եմ արտահայտվել։
Առաջինը՝ ինչ գիտեք որ փողոցում մեքենաների գազերը քիչ վնասակար են քան վայֆայը։
Երկրորդը՝ արևի տակ քայլու՞մ եք։
Համ էլ չափից դուրս ամեն ինչն էլ վտանգավոր ա։
Ծխելն էլ, հեռախոսով խոսելն էլ, ուտելն էլ, ջուր խմելն էլ։
Ու լիքը բան կա որ գենետիկ ա։
Ասենք մարդ կա օր ու գիշեր կարդում ա ու հայացքը հեռուն է նայում, իսկ մարդ կա մի քիչ աչքերը լարի՝ ֆսյո։ Էսօր չէ՝ վաղը։ Ոնց որ սպասում են որ փչանան։
Մարդ կա սաղ կյանք ծխում ա ու հեչ, մարդ էլ կա մի քիչ ծխեց՝ ու քաղցքեղ։
Ու բոլոր նոր հիվանդություններով հանդերձ կյանքի տևողությունը պրոգրեսի և պատմության ընթացքում երկարել ա։
Այսինքն մենք հիմա ավելի երկար ենք ապրում քան մի դար, երկու դար, հազար տարի առաջ։
Ավելի երկար, քանի որ ավելի որակով։
Ավելի որակով, քանի որ ոչ միայն տեղաշոր ունենք ու քարերի վրա չենք քնում, այլ նաև որ կա հեռախոս, միկրոալիքային, ռադիո, համացանց, վայֆայ։
Իսկ թե մի քիչ ստեղից ա վառում, մի քիչ էլ էնդեղից ա ճառագայթում, օվերալլ կարելի է անտեսել՝ կջրվի, կգնա։
Հա, ով ուզում ա թող գնա մի անկապ կղզի, այնտեղ ապրի։ Տեսնենք ինչից ա ավելի շուտ մահանալու։
Սովից, թե իրան ուտող կենդանու սովից, թե թոքաբորբից ու անտիբիոտիկների պակասից։ Այլընտրանքը դա է։
_ու տենց _
Սեզոնի ընթացկում լուռ ու աննկատ անցնում էր «մարդիկ չեն փոխվում» առանցքը։ Կարծում եմ այն մասին էր, թե ինչպես ստացվեց, որ Հաուսը ինքը փորձեր է անում փոխվել, ու ճանապարհին կորցնում ինքն իրեն։
Ինչու՞ է փորձում փոխվել։ Չէ՞ որ մինչ այդ էլ սաղ աշխարհը գործերը թողած Գրեգին էր փոխում․ նեղում էին, հպում տարբեր կողմերից, որ ընդունի իրենց ուզած ձևը։ Սակայն ապարդյուն։
Հիշու՞մ եք Ուիլսոնը առիթ բաց չէր թողնում որ կրկնի՝ «you’re miserable», նույնիսկ Քադիին ավելի կարևոր էր Հաուսին փոխել ու դարձնել բոլորի պես, քան խոստովանել որ դիագնոզը ճիշտ էր, ու պարալիտիկը արդեն քայլում է, ինչով և ուժեղացնել Գրեգին ինչպիսին որ նա կա։ Վոգլերին կամ Թրիթերին հիշելը ավելորդ է չէ՞։
Իսկ ի՞նչ է փոխվել։
Պատճառն այն է որ Դարրիլ Նոլանը, որը բնավ չի տարբերվում Հաուսի գործ«ընկեր» կամպաշկայից, նենգորեն սակայն վարպետորեն, կարճ ասած՝ կրիսական, կարողանում է օգտվել իրավիճակից, և համոզիչ լինել։
Իսկ ի՞նչ վիճակում էր Հաուսը սեզոնի սկզբում։ Փորձենք հասկանալ։
Նա պարզապես սեղմված էր փաստերով։ Այսպես ստացվեց, որ իր կյանքի ձևն և բնական զարգացումը ուղղորդեցին նրան այնտեղ, որտեղ գտնվելն իր համար ամենից վախենալու էր։
Այնտեղ, որտեղ նա, ով ունի բանականություն ու գիտի ինչպես այն օգտագործել, ձգտում է իրականությունը ճանաչել, բնագրին մոտիկ աշխարհի քարտեզ ունենալ՝ բացահայտ կորցնում է իրատես լինելու ունակությունը․ Ավելին․ լսում է ձայներ, տեսնում Ամբերին, քնում Քադիի հետ։
Ուզում եմ շեշտել, որ հարվածը ոչ թե հենց տեսիլներն են, այլ կոնտրոլի բացարձակ կորուստը։ Ու ինչպես հասուն և կայացած մարդ, Հաուսը ձեռնարկում է կոնտրոլը վերադարձնելու, կրկին իրատես լինելու քայլեր․ գնում է Մեյֆիլդ։ Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ինչպես է Գրեգորին հայտնվում Նոլանի ճանկերում։
Ասեմ, որ Նոլանին չեմ համարում Հաուսի հետ բանականությամբ համեմատելի անձ։
Սակայն, Նոլանը տիրապետում է մարդկանց վրա ազդելու բազմիցս ճշտված մեթոդներին և փորձին։ Մինչ դեռ Հաուսը Մեյֆիլդում աշխատացնում էր երևակայությունը, ցուցադրում էր ստեղծագործական ունակությունները, սուր խելքը և իրականացնում հնարքները։
Այսպիսով, չնայած Դարրիլը իմ կարծիքով շարքային, նույնիսկ միջնակ հոգեբան է, նրան հաջողվում է տպավորել Գրեգորիին իր թվացյալ խորաթափանցությամբ, և նա շարունակում է աշխատել երկու ուղղությամբ․
ա) համոզում Հաուսին որ ամեն ինչ վատ է․ իր կյանքի ձևը լավ բանի բերել չէր կարող
բ) հավաստիացնում որ Հաուսն երջանիկ չէ բնավ, ու առաջարկում գտնել երջանկության ճանապարհը (we have to take you from here to happy)
Գրիքորը աչքից բաց է թողնում այն, որ յուրաքանչյուր մարդն էլ կարող էր հայտնվել նմանատիպ իրավիճակում, առավել ևս եթե նրա լավագույն ընկերը Ջեյմս Ուիլսոնն է։
Նա նաև մոռանում է որ իր կյանքին արդեն հարմարվել էր, ու նրան լավ էլ հաջողվում էր թու «մուվ օն» առանց որևէ օգնության։ Նույնիսկ չնայած հաստատակամ խանգառելուն։
Նաև հարմարվել էր «պրիսպոսոբիծսյա» իմաստով, ինչպես կենդանիներն են հարմարվում ու գոյատևումը ապահովվում բարդ բնական պայմաններում։
Այսինքն Հաուսը գիտեր, ինչպես պաշտպանվել այդ իրան փոխելու նպատակով ստեղծված հասարակական ճնշումից։ Իսկ Մեյֆիլդից հետո նա կարծում է որ պաշտպանվել անիմաստ է։
Հենց այստեղ է որ Հաուսը դարնում է խոցելի, ու գտնում է իրեն ոչ պակաս շփոթված և խառնված։
Նոլանի «թերապիայի» շնորհիվ նա համաձայնվում է, որ եթե շարունակի լինել ինչպիսին կա, ապա դա նրան անխուսափելիորեն կբերի երևակայական Էմբերի կամ Քադիի մոտ։
Մինչ այդ Հաուսը կարողանում էր պաշտպանվել, քանի որ գիտակցում էր․ այն ինչպես է նա ապրում՝ լավագույն տարբերակներից է իր իսկ համար, որովհետև ուրույն է, իրանն է, իրա էության արդյունքն է։ Նա ուներ պինդ համոզմունքներ որոնք բխում էին նրանից թե ով էր նա։
Իսկ այժմ նա փորձեր է անում փոխվել։
Եվ Գրեգը սկսում է ակտիվ փնտրել իրան։ Փորձում է կերտել մի նոր Հաուս։
Այդ պատճառով է նա վերցնում խոհարարության դասեր, և փորձում իրան տարբեր հոբիների մեջ։
Այսպիսով, Նոլանը և Կան, հանձինս Քադիի ու թիմի, հույս ունեն, որ Գրեգը կփոխի իր վարքագիծը, ուրույն հատկանիշները, այսինքն՝ առհասարակ իր էությունը։ Նրանք չեն հասկանում որ խնդիրը իրականացնել անհնար է։ Փոխվելը չի կարող լինել մարդու էությանը հակառակ, էությանը դեմ։
Ի դեպ «մարդիկ չեն փոխվում» արտահայտությունը կարելի է հասկանալ տարբեր կերպ․ օրինակ որ սովորաբար մարդիկ չեն փոխվում քանի որ վախենում են փոփոխություններից, իսկ փոխվում են հազվադեպ մարդիկ, ասենք ուժեղ կամքի տեր մարդիկ։ Չեմ վիճում։ Սակայն կարելի է այլ անկյան տակ նայել․ որ Հաուսը ի նկատի ուներ՝ եթե փոխվեն էլ, այդպես չեն փոխվում որ էությունը փոխվի։
Նույնիսկ այն հատվածում երբ Գրեգը ափսեներ է լվանում նախկին կնոջ տանը, իսկ կինը զարմանում է՝, մթոմ դու չէիր սիրում ափսե լվանալ, Հաուսը պատասխանում է՝ «people change»։ Ու էդ անում է նենց տոնով որ դա կարող էր նշանակել հակառակը․ մարդիկ չեն փոխվում ախջիկ ջան, չե՞ս հասկանում, որ ես նույն տղան եմ։ Իհարկե, Հաուսի շուրթերից այդ արտահայտությունը լսել զվարճալի է, սակայն այն հաստատում է իր իսկ իմաստի հակառակը։
Ու հենց այն համոզմունքը, որ մարդիկ չեն փոխվում, հաճախ թույլ էր տալիս Գրիքորին կանխատեսել նրանց որոշումները ապագայում, և ենթադրել ինչ քայլ են արել, կամ կանեին որոշակի իրավիճակում, մասնավորապես՝ անցյալում։
Ի տարբերություն շրջապատին, Հաուսը մարդկանց փոխելու փորձեր չեր անում բնավ։ Նա գիտեր որ մարդիկ չեն փոխվում, ու փոխելն անիմաստ է։ Նա կարող է օգնել նրանց զարգանալ ինչպիսին նրանք կան, բայց ոչ՝ փոխվել։ Օրինակ, հիվանդին բուժելով նրան չէր փոխում, այլ ամրապնդում, պաշտպանում այնպիսին ինչպես նա կա։ Բարդ օրինակը՝ քաշում էր մարդկանց պարաններից, խթանելով սպասված իվենթներ․ Սակայն նա միայն խթանում էր, իսկ մարդիկ իրանք էին արդեն որ անում էին այն ինչ նա ակնկալում էր։ Օրինակ այն որ Տաուբը գնաց կնոջը խոստովանեց։
Բացի դրանից, Հաուսը ազնիվ էր իր ցինիզմի, և նույնիսկ վիրավորանքների մեջ։ Նա խոցում էր, բայց հնարավորություն էր տալիս ի պատասխան խոցել։ Հաուսը չէր ակնկալում որ ուրիշները կնեղանան, քանի որ ինքը չէր նեղանում։
Ու պարզ ա, որ Հաուսը, ինչպես և բոլոր մարդիկ, չի կարող լինել ոչ ինքը։ Եթե մարդը ձև է անում որ նա այլ է, փորձում է կրնկօրինակել, կամ նմանվել – այդ իսկ պատճառով դիտվում է կամ որպես ծաղրանկար, կամ ոպրես երեսպաշտ։ Դիցուք «ես Նապոլեոն եմ», կամ «ուզում եմ լինել Ջոնի Դեփը/Մադոննան/ներմուծել ձերը» վարքագիծը մի տեսակ զավեշտական է։ Համ էլ նկատեք՝ «Ես ուզում եմ լինել համառ ինչպես Շվարցենեգերը» կամ «խելացի ինչպես Հոլմսը» արտահայտություններում արդեն արմատական տարբերություն կա։ Որովհետև լինել սրամիտ ինչպես Մուշեղը, չի նշանակում կրկնել իր կատակները։ Նշանակում է գնտել քոնը։
Հենց այդ մասին է խոսում Հաուսը քսանի ընթացքում Նոլանի հետ։
– Ես ինձ կորցրել եմ – ասում է
Փորձում է վերագտնել իր տանը, գտնում է հին իրերը, վճարում գումարի մի քանի պատիկը հին սեղանի կամ գրքի համար։
Հուզվում է, ասում Նոլանին, որ հեչ էլ ավելի երջանիկ չի դարձել։ Գլորում է էլի։ Հասկանում է, որ չի կարողանում այլ մարդ լինել։
Ինձ այդ էպիզոդի վերջը դուր եկավ։ Երբ Նոլանին չռփում է հոգևոր։
Ու վերջապես՝ վեցի քսանմեկը։
Հաուսը կարծես իսկական Հաուսն է։ Նա փորձում է փրկել աղջկա ոտքը։ Գուցե գիտակցում է որ նույնացնում է իր հետ, սակայն այնուամենայնիվ փորձում է պահպանել այն, ռիսկի է դիմում, ինչպես առաջ (I take risks, sometimes patients die. But not taking risks causes more patients to die, so I guess my biggest problem is I’ve been cursed with the ability to do the math.)։
Բայց նա դեռ շփոթված է։ Ու այնքան վստահ չէ ինչպես առաջ էր։
Այս ամենին գումարած Քադիի խայտառակ ոչ անկեղծ վրաերթները։
Ու նա հանձնվում է։ Ինքը իրա ձեռքով կտրում աղջկա ոտքը։ Չլինելով համաձայն ինքը իր հետ։
Զարմանալի չէ, որ մոռանում է ձեռնափայտը։
Ձեռնափայտը՝ Հաուսի մասնիկն է։
Ու նա աղջկան էլ էր ասել, որ չի ուզում ձեռնափայտ, որ ուզում է այլ ձևի լինել։
Լրիվ շփոթված է ու չի գիտակցում որ այլ ձևի լինել չի կարող։ Այդպիսինն է։
Իսկ Քադին և թիմը ավելի լավ է փորձեին պահպանել իրան ինչպիսին կա քան ճնշել որ փոխվի։
Ամպուտացիայից հետո աղջիկը մահանում է վիրահատման հատեևանքով առաջացած կողմնակի ազդեցության պատճառով։
Ու երբ Ֆորմանը ասում է՝ դու ամեն ինչ ճիշտ էիր արել, նա պատասխանում է,
– Այդ է պատճառը, սաղ «ճիշտ» էի արել, ու նա միևնույն է մահացել է։
Ու երբ ես լսեցի այդ «ճիշտը», մտածեցի, արդյո՞ք այնտեղ կան չակերտներ թե ոչ։ Ինձ թվում է՝ կան
Այդ ամենից հետո՝ Քադդին։ Արի ու մի ասա, Հաուսի սև սիրտը, իրա վարդագույն, կամ կարմիր ներքնազգեստը։ Քադին բավականություն է ստացել։ Հաուսին կոտրել է։ Հաուսը ոչ Հաուսական էր այսօր։ Քադիական էր։ Այս անգամ նա ոչ միայն չկարողացավ բուժել Քադիի միջամտության պատճառով, այլ ինքը արեց այնպես ինչպես իրանից պահանջվում էր։ Եվ այն որ դա արդարացված է չի փոխում այն որ դա իր էությանը հակասում էր։ Հիմա Քադին ասում է՝ «ես քեզ սիրում եմ»։ Հաուսը ստանում է դրական հաստատում՞։
Նա փոխվել է, կորցրել իրան, ու ձեռք բերել Քադիին։
Մենք ծնվելով գցած ենք ոչ միայն պատահական ժամանակ ու տարածություն, մշակութային և սոցիալ միջավայր, որի հետ պետք ա դիլ անենք։ Մենք նաև հայտնաբերում ենք մեր իսկ ուրույն պահանջները․ Մասլոուի ամբողջ բուրգը։ Ու այդ պահանջների հետ էլ ենք դիլ անում։
Ու այդպես է ստացվում երբեմն, որ պահանջների վեկտորները տանում են տարբեր ուղղություններով։
Օրինակ, կամ Քադի, կամ Հաուս որը Հաուս է։
Նա ճիշտ էր ասում՝ she’s an administrator, she will eat your brain.
Արդյո՞ք Հաուսը ավելի երջանիկ է լինելու ու կարողանալու է դիլ անել այդ կյանքի հետ։
Իսկ ինչպե՞ս եմ ես ինքս դիլ անելու, որ շաբաթը մի սերիա դոզայից զրկված եմ մի քանի ամիս, ու լոմկայի հետ պիտի մուվ օն լինեմ։
Երևի պետք է ակնառու մի բան անել, պակասը լցնելու համար։
ու տենց
Ինդիանա Ջոհնսը և կորած մանուալը
_ու տենց _
[այստեղից][1]
Ես հասկանում եմ որ ինքնանպատակ չէ սա արվում։
Գոնե տեսականորեն ինչ որ իմաստ կա, ասենք ցուցադրվող նյութերի մակարդակի ներքևի պլանկան սահմանելու։
Պրոբլեմը նրանում է, որ սեռական/չսեռական, հեռվից/մոտիկից, ցուցադրել/չցուցադրելով չէ որ արվեստը չարվեստից տարբերվում է։
Տարբերելու համար [ճաշակ][2] է պետք, իսկ ճաշակը ֆորմալիզացնելու խնդիրը այնքան բարդ է, որ չեն ձգի։ Այդ պատճառով ինչ էլ գրեին՝ մառազմ կլիներ։
Ու ամենակարևորը, որ ցավոք, սա եթերը չի լավացնի մինչ դիտողների ընդհանուր մակարդակը միջինում այդ երևակայական պլանկային չհամապատասխանի։
<!--more խորացանք-->
Սա Հայաստանի ցավն է։ Մեր ցավն է։ Այդ պատճառով է Սևակը գրել շալակող մարդկանց մասին։ Սևակի այդ գործը Հայաստանին սպեցիֆիկ է։
Քանի որ ընդհանուր մակարդակը շատ ցածր է, ինչքան էլ դինայ անենք։ Ու ստացվում է, որ անձերն են շալակած տանում, ներեցեք, արտահայտությանս համար, ազգս։ Այո, նեշյնս։ Ստեղ ապրողներին։ Ոչ մի րասիզմ, պյուր բիզնես։
Այդ անձերից էր Թաման<s>ովը</s>յանը, Ենգիբար<s>ովը</s>յանը, որին Երևանի կրկեսում շնչել չէին տալիս, ու նա փախավ մեր մոտից «ս գլազամի պոլնիմի օսեննիխ դոժդեյ», այս անձերից էր Կոմիտասը, Աբովյանը, Քոչարը, կամ նույն, ներեցեք, արդեն ծեծված Նժդեհն, որը, չերտ, կրկին արտասահմանում ա սովորել։
Անկախ Հայաստանի դարավոր բացակայությունը կամաց վերացնում էր եղած ժառանգությունը։ Ու փաստն այն է, որ մենք կիրթ մարդիկ գրեթե չունենք։ Ու դա արտահայտվում է նրանում, որ երբ [փիղը զոոպարկից դուրս ա գալիս, չգիտենք ո՞նց հետ բերել][3], նրանում, որ չունենք սիրուն տներ դիզայն անող ճարտարապետներ, չունենք իսկսկան ծրագրավորողներ, չունենք իսկսկան գիտնականներ։
Չէ ունենք, կմատնանշեն ինձ մի երկու անուն։ Բայց հենց դա եմ ասում։ Ունենք գժանոց գիտնականներ, ու լիքը խլամ։ Միջին, պարզապես լավ գիտնականներ, պարզապես լավ լրագրողներ, պարզապես լավ ճարտարապետներ՝ չունենք։ Եղածն ել շաաատ քիչ են։
Ու ստատիստիկլի, նենց ա ստացվում, որ իրանց քիչ ա գործ հասնում։ Որովհետև մեեեենք, պատվիրատուները անճաշակ ենք։ Զարգացած չենք։ Չտես ենք։
Ու վերադարնանք մեր <s>ոչխարներին</s> երոծիկային, ծ-ով։
Երբ դպրոցական էի, համադասարանցիներիս մոտ նեպրիլիչնի էր համարվում մի ծիծիկներով գլամուր աղջկա նկարով օրացույցիկ չունենալը։
Ու նենց զարմանում էի, որ ի՞նչ։
Հիմա հասկանում եմ, որ չտեսությունը հենց դա է։
Մեր տանը «վ սվոբոդնոմ դոստուպե» նկարիչների ալբոմներ կային։ Նկարիչները սովորություն ունեն մերկ կանանց նկարել։ Միֆոլոգիայի հանրագիտարան կար։ Այնտեղ էլ լիքը նատուրա։
Ինձ համար պարզապես ոչ նորություն, ոչ էլ պրոծեստ, ծ-ով, չկար ծիծիկներով օրացույց թաքուն պահելու մեջ։
«Ուֆ, չգիտեմ է»(c)
Սիրտս ցավում է, որ տեսնում եմ կիրթ ու խելացի մարդկանց, որոնք իրենց բունն են մտել, ու դուրս չեն գալիս։
Թեև կարող էին մի լավ բան անել։ Թեկուզ դասավանդելով, մենք շատ քիչ լավ դասատուներ ունենք։
Մանանայի ֆոտո կուրսերը հիշեցի։ Գիտե՞ք, մի աղջկա եմ հանդիպել, իրա նկարները, թեկուզ միլնիցայով էին արած, բայց նենց լավն էին։
Ասում եմ, էս ի՞նչ խաբար ա։ Էս ո՞նց ա, նեուժելի սամորոդոկ ա։ Պարզվում ա, երբ դպրոցական էր՝ Մանանա էր գնում, ու իրան Աբոն ու Վահրամն էին դասավանդում։ Ահա թե ինչ։
Մենք հիմա հասարակ ազգ ենք։ Մեր ժառանգությունը գոյություն չունի։ Մենք երեխաներին դիպլոմի/բանակի/օժիտի համար ենք սովորելու ուղարկում, սովորելն էլ ձև է դարձել։ Սովորացնելն էլ։ Մեր ժառանգությունը մակսիմում կարտահատվի մի սփյուրքահայի միջամտությամբ, ասենք, Հրայրի, որ ստեղ ժամանակակից հիվանդանոց կբացի, բժիշկներին կսովորացնի, կգնա։ Պարզապես անկապ, իմանալով որ նա հայ է, չռացիոնալ։
Հիմա նենց խելացի ու կիրթ մարդ ավելի ու ավելի քիչ ենք ունենալու։ Քանի որ կգնա՜ն։ Ու կգնան ոչ այն պատճառով, որ այնտեղ, չգիտեմ որտեղ լավ է, այլ այն պատճառով, որ ստեղ իրենց գործ անել չեն տա, կլոմկեն։ Այդ պատճառով եմ ես ուրախանում, երբ րեպատրիանտների հետ եմ շփվում։
Նենց են մեզ անհրաժեշտ, նենց կարևոր դեր են կատարում, նենց մեր փթաց օդը թարմացնում են։ Ու նենց հետաքրքիր մարդիկ են պատահում։
Իսկ ինձ այնքան էլ չի հուզում «որտեղ» ապրել խնդիրը։ Մեկ՝ ես աշխարհի «լավագույն» քաղաքում ապրել եմ, ու առանձնապես տպավորված չեմ, երկու՝ որովհետև ես ինձ նույն հայաստանում չեմ զգում ինչ իմ կողքի հարևանը։ Ես իմ հայաստանում եմ ապրում։ Ու իմ աշխարհում։
Ու տենց էլ կշարունակենք, ես իմ աշխարհում, դուք՝ ձեր, ու մեկ մեկ մեր աշխարհները կհատվեն, մեկ մեկ էլ մեկի «քյարթաստերոնը» ((c) Արեգ <s>Հակոբյան</s> Ազատունի) կխփի, իրա աշխարհի հետ էլ կհատվի աշխարհս։
Ու մինչ մարդիկ շատ են, որ «որոգայթ» են նայում, մինչ մարդիկ շատ են, որ ձայն են վաճառում, մինչ մարդիկ շատ են, որ թքաց ունեն, մինչ մարդիկ շատ են, որ ծիծիկներ չեն տեսել բնավ, տենց էլ կշարունակվի, էլի մարդիկ կլինեն որ ծիծիկները դեֆայն և ֆորմալիզացիա անելով կզբաղվեն։
Իսկ նենց, ինձ էդ հեռուստատեսության տուսովկեքը չեն հետաքրքրում։ Հեռուստացույցս վերջին անգամ սեպտեմբերի կողմերն եմ միացրել։
Հա, մենք ենք փող տալիս, բայց ՏՎ-ն չի փոխվի, այ մարդ, յան տվեք տվ-ից, էս դարում յութուբ կա, բան կա, լիքը կայֆ ուսանողական ֆիլմեր կան, «նա կոլենկախ» նկարահանված, տվ-ի հետևից եք ընկել, ոնց որ ի՞նչ։
_ու տենց _
[1]: http://www.tvradio.am/?page_id=2331
[2]: http://paulgraham.com/taste.html
[3]: http://norayr.livejournal.com/41349.html
Հաճախ եմ «սպառող» բառը օգտագործում։
Ու հաճախ մտածում եմ՝ հիմա սա սպառողականությու՞ն է թե ոչ։
Իսկ մարդիկ կան որ կպած չեն հասկանում ինչ ի նկատի ունեմ։
Դեռ մի քանի տարի առաջ նկատել եմ, որ
ա – Սիրում եմ գործիքներ։
Ինչու՞։
Որովհետև գործիքներով կարելի է ինչ որ բան ստեղծել։ Ստեղծելն – սպառելու հակառակն է։
Հետո հարցնում եմ ինձ՝ իսկ արդյո՞ք չեմ կարող առանց այս գործիքի նույնը անել։
Կամ արդյո՞ք չեմ կարող ինքս այդ գործիքը ստեղծել կամ որևէ այլ բանով փոխարինել։
Ու երբ հասկանում եմ որ կամ չէ, կամ ես ինձ այդքան սիրում եմ, որ կամենում եմ ինքս ինձ համար այսպիսի հարմարավետ գործիք, ապա ձեռք եմ բերում։
բ – Շփում, կամ շփման համար գործիք։
Ես, գիտեք, լավ հասկացա, որ առանց շփվելու ստեղծելն անհնար է կամ շաաատ ավելի դժվար։
Առանց իմանալու ճաշակը չի զարգանում։ Իսկ շփվելը տարբեր է։
Շփվելը՝ դա ՍՔմեկ-ում մենակ-մենակ գիրք կարդալն է, երբ շուրջդ անծանոթ մարդիկ են ֆռֆռում։ Կամ երբ բարեկամս (ոչ րոդստվեննիկ, այլ հենց բարի կամեցող մարդը) մտնում է, ինձ տեսնելով նստում է կողքս, ու մենք զրուցում ենք։
Զրույցը կարող է լինել ստեղծագործություն, իսկ կարող է լինել անկապություն։ Չաթը՝ նույնպես։
Ես սիրում եմ չաթվել, ու դա նշանակում է՝ ես սիրում եմ ստեղծագործել չաթի ընթացքում։ Չնայած դա մի «լուրջ» մարդուն տուֆտել կթվա։ Իսկ այդ լուրջ մարդիկ գնահատում են թանկ-թանկ բաներ, որոնք, ախր, իրենց չեն հագեցնում։
Կարծում եմ, որ հագենալու ձևը ստեղծել, և ստեղծածով կիսվելն է։
Ու դա հենց այն է ինչ ես խաղ եմ համարում։
Ահա թե ինչու այդքան սիրում եմ կարդալ, լինի դա մեկի փիէյջդին, պատմվածք, կամ նույնիսկ պարզապես ԿՄ գրառում։
Այսպիսով, երբ գիտեմ որ ինձ կամենում եմ շփման հարմարավետ դիվայս, կամ ՍՔ-ում թեյ՝ ձեռք եմ բերում։
Համ էլ, ոնց ես աքսեփթ անեմ որ փղերը սոցիալ են, քանի որ փիղ են, ու իրանց կարելի է, իսկ ինձ չէ՞։
Ես իրանցից ինչո՞վ եմ լավ տղա։
գ – Եթե թիթիզ պիժոնավարի շոր եմ հագնում՝ – ուրախանում եմ։ ինչու՞։ ես իրա մեջ կարող եմ խաղալ։ Ինչպես դերասանները բեմում։ Ու ինքս իմ ռեժիսորն եմ։ Իսկ պրիկիդը կարող է լիքը բան արտահայտել։ Չէ՞ որ նույնիսկ մի կադր – ֆոտոն կարող է։ Ուրեմն շարժվող պատկերն էլ կարող է։ Ու նույն պրիկիդով կարելի է տարբեր ձև խաղալ։
(
նենց եմ խղճում այն մարդկանց, որոնք սպասում են իվենթների, ասենք հարսանիք կամ թաղում, որ խաղան կամ իրենց ռեժիսոր զգան։ ախր չէն հասկանում, որ ամեն վայրկյան կարելի է խաղալ, ու պարտադիր չէ որ մեկը մահանա կամ ամուսնանա ու այդ պահին սազող զգեստ հագնի՝ դագաղ կամ սպիտակ հարսի շոր։
ախր բացի այդ լիքը հետաքրքիր ձև կա։
)
Իսկ որո՞նք են իմ սիրած շորերը։ Ասենք, Մանեի գործած շարֆիկն է, Թերմինայի նվիրած իրա գերմանական սորոչկան է, ռետինե կոճակներով։
Որովհետև անկեղծ են։ Գործած ա, ժամանակ ա ծախսած, առած չի, պրծնելու համար այլ կամեցած ա անկեղծ։
Այսպիսով մեկ այլ նշան – անկեղծություն, որը սպառողության հակադիրն ա։
Ու պրիկիդը կարող է լինել անկեղծ, կամ սպառողական, այսինքն՝ փուչ։ Փուչ է այն իրան պանկի տեղ դնող աղջիկը, որը լավ էլ նենց ապահով ա ապրում, ու չի կարող նա բնավ զգալ այն ինչ իրական պանկ աղջիկն է զգում։
Ու դա լրիվ կարելի է տարբերել։
դ – Նույն բանը կարելի է անել նենց, որ լինի սպառողականություն, կամ ստեղծագործություն։
Ինչպես ասացի, լինի դա չաթ, թե զրույց։
Ավելացնեմ՝ լինի դա հեծանիվ քշելը թե շան հետ զբոսնելը։
Լինի դա սեքս թե ատամներ մաքրելը։
Իսկ ո՞րն է սպառողությունը։ Իրան ո՞նց դեթեքթ անել։
Մի քանի նշան կա՝
մեկ – դա երբ չգիտես ինչի՝ ուզում ես ունենալ, իսկ հետո ունեցածդ չես գնահատում, չես էլ օգտագործում, ու այլ բան ես ուզում։ Դրանով արժեքազրկելով այն, ինչ ունես։
Արժեքազրկելով ցանկություններդ։
Ինետից գիրք քաշելն ու չկարդալն էլ է սպառողականություն։ Ի՞նչ անենք որ գիրք է։ Պե՞տք էր քեզ քաշել։ Հետո՞ ինչ որ վեհ է հնչում։
Ու գիրք քաշելով ու չկարդալով, ընդհակառակը դու հաստատում ես, որ քեզ չես սիրում։ Որովհետև սահմանափակ ժամանակդ ծախսել ես անիմաստ մի բանի։ ժամանակդ չես գնահատում։ իսկ ժամանակից թանկ բան ունե՞ս։
Եվս մեկ նշան՝ սպառողությունը արագ արագ է, հապ-շտապ է։ Առանց ծամելու ուտելն է։ Քո տեղը ծամած բանը մարսելն է։
Երբ փոխարենը մանուալ կարդաս, ու մտածես՝ ուրիշին ես հարցնում։ Որ ամեն ինչ պատրաստի ես ուզում։
Որ հավես չունես ինքդ անելու։ Բա ինչի՞ հավես ունես։
Սպառողը գիտի, որ ժամանակը սահմանափակ է, ու անընդհատ նոր ու նոր բաներ ձեռք բերելով ու չոգտագործելով այդ նույն ժամանակը սպառնում է անիմաստ։
Բերնը պատմություն ուներ երթևեկող չինացու ու եվրոպացու մասին։ Նրանք քսան րոպե խնայեցին, ու չինացին նստեց, սկսեց նայել մոտակայքում աճող ծառերին։
– Գնանք, մենք ախր քսան րոպե ենք խնայել մինչ հաջորդ գնացքը – շտապեցնում էր նրան եվրոպացին։
– Ահա, մենք խնայել ենք քսան րոպե, ու ես ուզում եմ նայել այս ծառերին – պատասխանեց չինացին։
Նա լավ գիտեր, որ ծառերը կային, կան, և կլինեն, իսկ այս պահը գուցե իր միակ շանսն է այդ ծառերով հիանալ։
Նա չեր շտապում, ու գնահատում էր այն ինչ կա, խուճապում կայրանի խանութներով վազվզելու փոխարեն։
Տենց ես ու ընկերս գնում էինք նաբերեժնիով թութ ուտելու։ Նա ասում էր՝ արագ արագ, գնանք, հասնենք։ Ես էլ՝ կաց, նայի ինչ հավես ա, ինչ կայֆ հոտ ա, ինչ հավես ա զբոսնելը։
Ու էդ ժամանակ Բերն կարդացած չկայի։ 🙂
Ահա ևս մի նշան՝
Պրոցեսից հաճույք ստանալու ունակությունը։
Նույնիսկ փորձառու չոփեր քշող բայքերներին է կարելի համեմատել վերոհիշյալ չինացու հետ։ Հիշու՞մ եք անեկդոտը, երբ հին բայքերը երիտասարդ ու մարզական բայք քշողին ասում է՝ «ա չեգո ս վամի զնակոմիծսյա, վի կաժդի գոդ մենյաեծես»։ Քանզի արագ-արագ քշելով իրանց գլուխը ուտում են։ Իսկ բիձեքը չոփերների վրա դանդա՜ղ քշում են ու հիանում են լանդշաֆտին շրջակա բնապատկերին նայելով։
Էդ ինչի՞ գրեցի։ Որովհետև մտածեցի, որ մարդիկ կան, որոնք վ ուպոր չեն հասկանում այդ բառը։
Ասում են՝ բա էլ ինչի՞ համար ես ծնվել։ Որ սպառես։ Ասում են՝ մարդու բնույթը սպառելն է։
Ու մտածեցի, ի՞նչ ընդհանուր բան կա այն մարդկանց մեջ, ով տենց է ասում։
Ու գտա՝ ընդհանուրը այն է, որ իրանք ընդհանրապես բան չեն ստեղծում, նույնիսկ դպրոցական հիմար տեքստ մատյանում չեն գրում։
Հիշեցի երկու բան․ Մեկ – ԳԻմլերի հայրը իրան ստիպում էր նա օրագիր վարի։ Գիմլերը գրում էր՝
երկուշաբթի – գնացինք գետում լողալու։ երեքշաբթի – գնացինք լողալու։ չորեքշաբթի – գնացինք լողալու։ Նույնը։ Ու տենց մի շաբաթ չձգեց։
Մի հատ էլ դրվագ։ Մաթեմի դասախոսը հարցնում է իրա պոտենցիալ սանի ծնողներին․
– Իսկ ձեր աղջիկը գրու՞մ է։
– Գրու՞մ ։ Ի՞նչ կապ ունի գրելը մաթեմի հետ։ Մենք ուզում ենք մաթեմ պարապի։
– Մեծ կապ ունի։ Եթե գրում է, ու կարողանում է արտահայտել միտքը, ապա մտքեր ունի հաստատ։ Իսկ եթե միտք ունի, մաթեմից էլ լավ կլինի։
Հա, այդ մարդու մոտ ես ել եմ մաթեմ պարապել։
Ու Էրիխ Ֆրոմմը գիրք է գրել ««լինել թե ունենալ» վերնագրով։
Ունենալ խցիկ թե լինել լուսանկարի՞չ։ Սա է տարբերությունը
_ու տենց _
Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։
Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝
Սկսվում է այսպես՝
Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։
Դիտենք մեսսեջը՝
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
Արդեն 21րդ դարն է բակում, իսկ «կարմիր խնձոր» անունով ավանդույթը դեռ գործում է, որը նշանակում է, որ աղջիկը պետք է կույս լինի ամուսնությունից առաջ (կամ պահին՞ – թարգմանչի նոթ) և դա ՀՆԱՑԱԾ է (ոճը պահպանվում է, բնորինակում մեծատառեր են) և պետք է դիսրեգարդեդ լինի։<br /> ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ մեր օրերում վախենում են սեկս անել այլ մարդկանց կարծիքի պատճառով։<br /> Միացե՛ք <s>զվարճանքին</s> (կներե՛ք, չդիմացա) այս խմբին և միասին ասե՛նք՝ մինչ ամուսնական սեքսը ՕԿ է
</p>
Սպանի՛ք։
Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։
Վայ, սպասե՛ք։
Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։
Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։
Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։
Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։
Տիպա ի՞նչ։
Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։
Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։
Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։
Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։
Իսկ այս ակցիայի իմաստը՞։
Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։
Չէ, չի արգելվում։
Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։
Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։
Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։
Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։
Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։
Փնտրում ենք ակցիայի իմաստը։
Ուզու՛մ եք ասե՛լ, տիպա մենք այսպես ենք մտածու՞մ։
Հա, ձեր ջանը սաղ լինի։ Ես ե՛լ եմ այսպես մտածում։ (Քի՛չ է մնում ասեմ՝ բոլո՛րն են այսպես մտածում, նույնիսկ Ծերունը Թորգոմյան)
Հա, յանիմ շա՞տ եք։ Դե ասենք հա՝ շա՛տ եք։
Որ ի՞նչ։ Որ այլ մարդիկ իրենց սկզբունքները փոխեն, որովհետև շա՞տ եք։
– Մայրիկ, նայիր, ֆեյսբուկում արդեն հազար հոգի ազատ սեքսի խումբն են գրանցվել։ Թույլ կտա՞ս ես էլ գրանցվեմ։
Համոզիչ չէ։
Համ էլ շատ էլ չեք, հազիվ մի երկու հազար հավաքեք, այս պահին 705 անդամ է, որից մեկը ես եմ, ու էսա դուրս եմ գալու։ Ջոյն եղա որ կարդամ ի՛նչն ինչո՛ց է։
Լավ, վերցնենք այդ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ մի ԱՂՋԿԱ, ու զննենք մանրադիտոկով։
– Աղջիկ ջան, ի՞նչ է պրոբլեմդ։
– Ընկերոջս/այլ մարդու/տղայի/աղջկա հետ ուզում եմ սեքս անել, բայց չեմ անում։
– Վայ քոռանամ ես, ինչու՞ չես անում։
– Որովհետև մարդիկ իմ մասին վատ կմտածեն
Ազնիվ խոսք էսա բոտ եմ գրելու «ԱՂՋԻԿ» անունով։ Հենց մեծատառերով։ Իսկը բոտի ալգորիթմ է։ Լավ, շարունակենք։
– Ասենք ո՞վ կարա վատ մտածի։
– Ինքն՝ ընկերս/տղան/աղջիկը
Լավ էլի․․․ մինչ սեքս անելը ինչ որ բաներ մարդիկ ենթադրում են։ Ասենք, կարող են ենթադրել, որ մեկը մյուսին դատարան չի կանչի բռնավարության գործով։ Քանի որ սեքս է, բռնավարություն չէ։
Ասենք, ենթադրում են, որ մյուս օրը նրանցից ոչ մեկը չի հայտարարի հանրությանը, թե գիտե՛ք, քնել եմ այս ինչի հետ։
(Ի դեպ՝ ասելու ձև կա, ուրեմն, ձեռնափայտով երեք անգամ խփում եք բազրիքին և բարձրաձայն ասում՝ «Ես քնե՛լ եմ Լիզա Քադդիի հետ», բայց այդ դեպքում էլ սուտ է ստացվում)
Լավ, էլ ո՞վ կարա վատ մտածի։
– Չե, իհարկե ընկերը չէ, այլ շրջակա միջավայրը
– Շրջակա միջավայրը էսա կտրում են պրծնենք
– Դե ի նկատի ունեմ մարդիկ
– Հմ, ո՞րտեղից են իմանալու որ ասեն։
– Բայց եթե իմանային՝ կասեին։
– Քույրիկ ջան, ոնց որ կիկոսի մահն է հիշեցնում տենց մի քիչ։
– Դե հիմա։
Գուցե ուզու՛մ եք փրոմո՞ութ անել ազատ սեքսը։ Դե տիպա լուսավորչական աշխատանք տանե՛լ մեր մութ ջունգլիներում։
Այս դեպքում ինչ որ բան աղոտ սկսում է երևալ։
Ախր այդ փրոմոուշենը միայն հակառակ ազդեցություն կունենա։ Քանի որ նման է ցուցադրական մի բանի՝ տիպա նայե՛ք, ես ինչ տղա/աղջիկ եմ։ Ես նենց ազատասերամիտ եմ, որ էլ դու սու՛ս։
Ախր եթե տենց ազատամի՛տ ես, էլ ինչի՞ պիտի դա աչքը խցկես։ Լրիվ նորմալ է սկսել կասկածել, որ հեչ էլ ազատամիտ չես, ու նենց տպավորություն է որ ինքդ քեզ համոզում ես։
Համ էլ ո՞վ էր մինչ այդ խանգառում նենց ազատասերամիտ լինել պարզ չէ։ Բացի ինքներդ ձեզնից, իհարկե։
Ու այստեղ մենք հասնում ենք քանակի ու դրա իրական դերին և ազդեցությանը հասարակության վրա։
Ֆեյսբուկում քոզ պետք չէ հայտարարել։
Պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես ճի՛շտ ես համարում։
Մի ասա, արա՛։
Հիմա բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ՝
Ստեղ այլ հարց կա լրիվ։ Ներքին ազատության։ Ու անհամեմա՛տ ավելի խորը հարց է։
Եթե ազատ ես, դու անում ես այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է։ Այնպես, ինչպես գիտակցաբար որոշում ես։
Ու դա ՔՈ որոշումն է, ոչ քո ուսուցչի, ֆյուրերի, ծնողի, կամ ընկերոջ։ Դա ՔՈ բանականության արդյունքն է։
Իսկ գիտե՞ք ինչի է կարևոր անել այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է, և ոչ այնպես, ինչպես այլոք են մտածում, որ լավ է։
Որովհետև՝
ամեն քո քայլը՝ ակամա ձայն է դառնում։
Ձայն է մեծ հասարակական լուռ ու աննկատ քվեարկության մեջ։
Դու ամեն օր քվեարկում ես՝ ու շա՛տ։
Երբ ջինս ես հագնու՛մ՝ ձայն ես տալիս հարմար հագուստի օգտին, երբ քսմսվում ես, ձայն ես տալիս թիթիզության օգտին, ու դա վատ չէ, ոչ էլ լավ է։ Դա բազմազանություն է։
Երբ ասում ես, որ աղջիկ ես, ու այդ իսկ պատճառով չես հասկանում, որ մի ստեղն է պետք սեղմել՝ քվեարկում ես բլոնդինկեքի մասին համոզմունքը ամրապնդելու օգտին։ Ակամա։
Երբ էրլանգով, լիսպով, օբերոնով, կամ թեկուզ պերլով ես գրում, չնայած շուրջդ բոլորը քեզ խենթ են համարում, ապա քվեարկում ես այդ լեզուների օգտին։
Եթե ջավայով ես գրում կամ դոթնետով՝ ապա քվեարկում ես քեզ այդ կորպորացիաների կողմից վզին կապած տեքնոլոգիաների օգտին։
Ինձ մի աղջիկ բողոքել էր, ասում է տիպա՝ մենք հատուկ ենք քսմսվում, ու կաբլուկներ հագնում, որ տղաներին դուր գանք։
Այն հարցին թե ինչու՞ տղաները չեն քսմսվում, որ իրենց դուրը գան՝ մի քիչ մտածեց, ու պատասխանեց՝ քանի որ մեզ չի սազում ակտիվ լինել․
– Աղջիկները սպասում են, մինչ իրանց կապեն։ Իրանք չեն կապում։ Կամ պասիվ ձևերով են կապում, չկապող ձևանալով։
– Հա՞։ Ու եթե այսպեդ են անում, ապա ինչու՞։
– Որեվհետև․․․ որովհետև տենց է․․․ Որովհետև այլ ձև քո մասին վատ կմտածեն։
– Իսկ դու՞ ոնց ես կարծում, արդարացվա՞ծ է որ վատ կմտածեն։
– Ոչ։ Բայց չէ՞ որ ես եմ տուժելու եթե չլինեմ այնպիսին ինչպիսին ակնկալում են։
– Ինչու՞։ Կարծու՞մ ես բոլո՞րն են այդպես։ Մարդիկ տարբեր են։
– Բայց մեծամասնությունը այդպես չէ։
– Իսկ քեզ պե՞տք է մեծամասնությունը։ Քեզ մի տղա է պետք, թե բոլորը միասին։
– Մի, կամ մի քանի։ Բոլորը չէ։
– Ու կարծու՞մ ես մի հատ տենց քո ուզածը չկա՞
– Հմ։ դե կլինի։
– Իսկ պատկերացնու՞մ ես հանդիպես, ու նա մտածի՝ ֆի այս ինչ պատրիարխալ աղջիկ է։
– Կմտածի, բա ինչ կանի։
Սա նենց պարզ իլյուստրացիա է թե ինչու եթե բոլորը ինքնուրույն որոշումներ ընդունեն, աշխարհը փոխվում է։
Ու այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է անկեղծ լինել, ու անել այն, ինչ իրոք համոզմունքդ է, այլ ոչ ընկերոջ/ֆյուրերի/ծնողինը։
Ի՞նչպես տարբերել, այն քո՞նն է, թե ոչ։
Հարցրու քեզ, ինչու՞ ես այսպես մտածում։ Խորացիր։ Որովհետև այսպես։ Իսկ սա ինչու՞։ Որովհետև սենց։ Իսկա սա՞։
Երբեմն փակուղի է լինելու, ու դու վերադարնալու ես՝ շարունակես այլ ճանապարհով։
Երբեմն գտնում ես՝ սա այսպես է որովհետև ծնողս/ֆյուրերս այսպես է համարում։
Կամ՝ այսքան մարդ չեն կարող լինել հիմար։ Ի դեպ, կարող են, չմտածես։
Երբեմն րեկուրսիվ բացատրություն ես գտնում՝ սա այսպես է որովհեև այսպես է։ Ինչպես վերոհիշյալ զրույցում ստացվեց։
Այո, հենց Պորտոսի ոճով։ Հաստատ մի բան այն չէ այդ համոզման հետ, չէ՞։
Այստեղ երիտասարդ մարդիկ մի փոքր առավելություն ունեն։ Որովհետև դեռ քիչ են ապրել։ Ու դեռ ունեն ժամանակ նոր համոզմունք կամ սկզբունք գտնել, ու ըստ այդ սկզբունքի ապրել։ Իսկ մեծ մարդուն երբեմն բարդ է ընդունել այն, որ նա ամբողջ կյանքը սխալ էր ապրել։ Ու այդ իսկ պաճառով, որ այդպիսի վախենալու մտքեր չգան, թեև ինքն էլ կարող է կասկածի իր սկզբուների մեջ, բայց սպանիչ ուժգնությամբ կպաշտպանի դրանք։
Գնա՞մ մի հատ այլընտրանքային քոզ բացեմ ֆեյսբուկում, անունը՝ Խորացի՛ր։
Կամ գնամ բոթ գրեմ ԱՂՋԻԿ անունով։ Օբերոնո՛վ։ Դա կպահանջի բինդինգ անել ինչ որ սի գրադարանին։ Ասենք սի-ով ավելի հեշտ կլիներ, քանի որ բինդինգ անել պետք չէր լինի։ Բայց եթե ես օբերոնով գրեմ ու բինդինգ սարքե՛մ, իսկ այդ բինդինգը փաբլիշ անե՛մ, ապա այլ մարդիկ ում դուր է գալիս օբերոնը կոգտվեն ու իրենց սիրած տեքնոլոգիայով ավելի հեշտ կլինի բոթ գրել։
Ու ես ձայն կտամ իմ սիրած տեքնոլոգիայի օգտին։
_ու տենց _
Ի՞նչ։ նեղացրե՞լ ես։ ու՞։ Ձեռքդ ձգվում ա դեպի հեռախո՞ս։ Մի զանգի իրան, ընկեր։ Մի էլ գրի։ Մեղավո՞ր ես։ Անկապ բլթցրե՞լ ես։ Ե՞վ։ Չէ, մի էլ սմսիր։
Ի՞նչ ես կորցնելու։ Նա քեզ պետք չէ։ Դու իրան պետք չես։ Չե, նա քեզ չի սիրում։ Դու էլ չես սիրում։ Մարդիկ չեն սիրում։ Կամ իրանց թվում ա մեկ մեկ։ Ձկներիդ առանց պատճա՞ռ ես սիրում։
Օհհ, քոմոն, անպայմանական սեր գոյություն չունի։ Համ էլ դու իրանց չես սիրում։ Ե՞րբ ես վերջին անգամ ջուրը փոխե՞լ։ Երե՞կ։ Եվ ի՞նչն էր ստիպել, «սերը» թե մեղքի/պարտքի զգացումը։ Տեսնու՞մ ես։ Պրծի, էլ մի արդարացի։ Տղամարդ եղիր։
Դու չես սիրում, չես սիրել, չես էլ սիրելու։ Դու մեղավոր չես։ Չե, նա չի սիրում։ Համ էլ քեզ պե՞տք ա։ Հա, մարդիկ հիմար են։ Դու տարբերակ չունես, սաղի պես մարդ ես։
Չե, դու ուրիշը չես։ Բոլորն են տենց ասում։ Նույնիսկ ․․․։ Բոլորին ա թվում որ իրանց մոտ լավ ա լինելու։
Մաքուր հիմարություն ա։ Չե, ինչ որ ժամանակ լավ կլինի։ Դե, մինչև ձեզանից մեկը չփչացնի։
Արդեն փչացրեցի՞ր։ Դե ինչ կապ ունի, դու չփչացնեյիր, նա էր․․․ Ինքն է՞ր առաջինը։ «Մայրիկ, մայրիկ, նա է առաջինը սկսել»։ Այ-այ-այ։ Մեծ տղա ես, արա։ Ինքը չլիներ, դու էիր փչացնելու։
Պատկերացրու քեզ մի տաս տարի անց։ Այո, նրա հետ։ Այո, դուք երեխաներ ունեք։ Զզվել եք իրարից էլ, երեխաներից էլ, սաղից էլ։ Պոպսովի «նաստրոենիե ուլուչշիլոս դվա»-ով չպաշտպանվես։ Մարդը երիտասարդ հիմարների վրա փող ա աշխատում։ Իրանց լսացնելով այն ինչ ուզում են լսել։
Քա՞նի հաջող ընտանիք ես տեսել։ Սաղ սաքս են չէ՞։ Լրիվ։
Եվ՞։ Այո, դա շատ րոմանտիկ է։ Դուք իրարից զզված միմյանց կդավաճանեք, ինչպես Ա-ն, Գ-ն, Մ-ն, ու Տ-ն։ Ու բոլոր մնացածը։ Եվ իհարկե կապրեք միասին՝ «երեխաների համար»։ Նենց աննկատ դերասանություն կանեք։ Չե՞ք անի։ Ավելի լավ։ Մի էլ արեք։
Հաաա, մենակ երեխաների մոտ․․․
Դե դե․․․
Կբաժանվե՞ս։ Տղա ես դու։ Հերի՞ք չեղա՞վ արա, բաժանվես։ Էդ ես էլի։ Մի զանգի։ Լավ կլինի։
Մեկա սաքս ա։ Հանգիստ ապրի քո համար։ Չե, մի զանգի։ Չհամարձակվես։
Էս ով ա։ Արա դու հիմար ե՞ս։ Ասում են քեզ մի զանգի փոշմանելու ես։ Չէ, դու չլինես մեկ ուրիշի հետ ա իրա կյանքը փչացնելու։ Գոնե դու էդ խաղերից դուրս կմնաս։ Տենց են էլի թմրանյութին սովորում։
Այո, այսպես։ Ապրես։
Դե ես գնացի։ Կարծես կարիքս էլ չկա։
Լավ եմ չէ՞ արել։ Երևի լավ։ Չէ որ իմ հետ համաձայնվել ա՞։ Հո՞ չեմ ստիպել։ Զենք չունեմ։ Ինքն էլ հիմար տղա չի երևում։ Հա, դե հիմար ա, բայց հո էդ չափ չէ։
Բոլորն են հիմար։ Նույնիսկ ․․․
Համաձայնվել ա, հո չեմ ստիպել։ Նրա ընտրությունն եր։ Հետո շնորհակալություն ա ինձ ասելու։ Երևի։ Չե, չի ասի։ Մարդիկ ինչ էլ անեն, հետո կափսոսան որ այլ կերպ չվարվեցին։ Ինչ ասես իրանց մասին։ Մեկա էդ են։ Դե լավ շատ լռվեցի ստեղ։ Գնամ ջրհորս։
Ջրմորս։ Ջրտունս։ Ջրխողավակս։ Այնտեղից աստղեր են երևում։ Դե ջիջիլ։ Կայֆ էր։ Լավ էր։ Թույն էր։
ու տենց
Debian GNU/Linux life comes with ABSOLUTELY NO WARRANTY
_ու տենց_
Итак, в армянском сленге “крысакан” – это синоним коварства и “исподтишка”. “Крыс” – нехороший человек. Используется именно русский корень – кажется, слово “арнет” у армян не ассоциируется с чем-то плохим 🙂
Предупреждаю – метод крысакан – не для нетерпеливых.
Мы не ищем легких путей.(ц)
Лесли, к примеру утверждает, что нужно действовать быстро. Да, быстро – действительно эффективно.
Поэтому метод крысакан не подходит для пикаперства
Кому все еще интересно –
Ты уверен, что тебе нужна эта девушка? Почему эта? Их много ведь. Почему именно эта? Что тебя в ней цепляет?
Попробуй понять что именно. И затем выяснить так ли ты прав, и есть ли в ней это, или тебе лишь показалось. 🙂
Знай, потом может оказаться, что эта девушка не нужна вовсе. Почем зря и ее обломаешь, и не исключено, что сам обломаешься, раз ее обломал. А самое важное, потеряешь потенциального приятеля в ее лице.
Не будь так уверен, что нужна. Откуда ты знаешь? Это иллюзии твоего больного, опьяненного химией мозга, стандартная модель поведения, так свойственная людям – выдавать желаемое за действительное. И не быть реалистом, рисуя свой образ, который может оказаться очень далек от действительности. А это в свою очередь неминуемо проявится в будущем. Разные глупые сказки типа о “любви с первого взгляда”, глубоко осевшие в подсознании, тоже делают свое черное дело.
Вообщем, все просто, либо сначала ее узнаёшь, затем клеешь, либо клеешь – затем узнаёшь. И думаешь – чего я натворил?
Нафиг мне это надо было?
На самом деле узнать ее никогда не сможешь, лишь to some extent. Даже проживи с ней пол жизни. Хотя некоторым людям иногда удается вполне хорошо уживаться с вымышленным до некоторой степени персонажем. То есть да, я говорю про to some extent u have to know her.
Еще во первых.
Хорошо ли тебе наедине самим с собой? Если ты цепляешься за кого-то лишь бы не быть одному, то просто не начинай.
“Если тебе скучно наедине с собой, значит ты в плохой компании”(ц)
А зачем ей плохая компания?
Во первых – искренность, искренность до конца. անկեղծ, անկեղծ մինչև վերջ։ Почти. Тока не о личном. Вы пока далеко не близки.
О личном не говорить.
Поэтому – что ты делаешь? – Ничего!
Ровным счетом ничего.
Никаких признаний, влюбленных взглядов, и боже упаси – цветочков!
Для особо тупых объясняю на пальцах – это также означает, что ты не интересуешься ее личной жизнью. Искренне не интересуешься. Потому, что это не твое дело. Личная жизнь она на то и личной называется, а не общественной.
То есть задавать вопрос – “есть ли у тебя парень?” – категорически воспрещается. Если ты это сказал – все, твое дело труба.
Потому, что да, ответ будет положительным, и да, ты идиот.
И вообще это не твое дело.
Мы подходим к самому значению слова “крысакан”. Ты просто можешь попробовать подружиться.
И посмотреть, насколько это реально – дружить с ней.
И посмотреть, насколько это реально для тебя – быть внимательным, узнавать ее интересы, и делать сюрпризы к месту. Но по дружески, не переходя грань. Ни намека на флирт!
Легко сказать – а как?
Тем более, когда кто-то тебе нравится, или ты влюблен – с ней трудно. Пока не влюблен – все окей, можно спокойно общаться, как тока стукнуло – все, становишься жалким занудой. Это просто парализуеет иногда парней. Не зацкикливайся! Иногда поможет вспоминать факты – еще ничего, ровным счетом ничего не известно и непонятно.
И это здорово, иначе ведь не интересно! Подумай – “я тебя люблю! да да, я тоже тебя люблю” – разве интересно?
Куда торопиться?
Кстати, еще наезд на Лесли. Он утверждает, что отношения начинаются с секса. Врет нагло. Часто отношения заканчиваются сексом. sex is overrated.
Как начать?
Первое – без паники (Don’t panic(c))
🙂
Второе – убедись что захватил полотенце с собой… ой нет, я сбился… второй пункт требует изобретательности и даже работы над собой.
Если изобретательности ноль, то во первых – не нужна тебе девушка. Но ладно, вот пару примеров, чтобы понял, в какую сторону копать:
Скажи ей, что ты что-то намерен сделать.
То, что ты на самом деле намерен сделать. – Пойти кататься на лыжах в воскресение. Посетить выставку. Пойти в поход.
При этом, не загибай палку. Если поход – то легонький, на один день, чтобы вечером в городе быть.
Важно: ты не приглашаешь ее на выставку/концерт/поход/вставить свое. Ты говоришь, что так или иначе туда пойдешь – и это должна быть чистая правда. Приглашать потом будешь, когда вместе будете. А сейчас просто предлагаешь присоединиться к тебе, составить компанию. “Хочешь со мной/ с нами?” – такой вопрос.
Легко так предлагаешь, не особо заинтересованно. Просто, почему бы не предложить хорошему человеку?
Если идешь с компанией – то с компанией. Если один – то так и скажи, да, один иду. Незасисимо ни от кого/чего.
Это здорово, что у тебя есть чем заняться и без нее и она скорее всего это оценит.
Если ты совсем дурной и тебе совсем нечего делать… ну тогда зачем тебе девушка? От нечего делать?
“я тут собрался пойти девушку клеить, присоединишься?” – нет, не подходит. Глупо.
Постарайся придумать чего-нить, поработай над собой.
Иногда также неплохо работает другой вариант. У многих людей, в том числе и у девушек (они ведь тоже люди!) есть синдром “чип и дейла”.
Повторяюсь, и здесь нужно быть искренним. Подумай, что тебя интересует, в чем она может помочь. Лучше не нужно топорными методами которые ее обяжут – откажется. Что нить типа, ой, я так плохо понял это, или совсем не смыслю в этом – можешь вкратце объяснить? Или – поможешь с курсовой? Ну что нить. Главное наладить контакт, потом разумеется разговоритесь не о теме, можно тему даже не затрагивать, и отложить на потом, на следующую встречу. Не суть важно.
Разумеется, этими двумя способами знакомство не ограничивается. Способов масса, и нужно импровизировать, догадываться.
Главное – относиться легко и чтобы она не поняла, что тебе нравится. 🙂 Поэтому – не бойся просить номер телефона, мейл. Ты ведь не показываешь, что она тебе нравится, да и сам знаешь, что нравится или нет – вовсе никакого значения не имеет. А будете вы когда ни-будь вместе или нет – зависит лишь от того насколько вы друг другу подходите и насколько вам вместе здорово. Если здорово – отлично, если нет – то и не надо.
Ну и конечно не бойся звонить или писать. Я люблю писать. Но это уже личное. Я текст люблю.
Еще раз искренность. И не открывать карты. Да, эти два принципа отлично сосуществуют, потому, что твои чувства – это личное, и не имеет значения. Не забывай – никакого значения твои чувства, твоя влюбленность не имеют.
falling in love is overrated.
На этом этапе ищем общие точки соприкосновения. Это может быть как общий интерес, так и наоборот, то, чем вы друг друга дополняете.
К примеру, она знает что-то, что интересно тебе и наоборот.
Идеально если в процессе выяснится, что вы сможете делать что-то вместе. Что-то, что обоим интересно. И сможете при этом не разругаться. 🙂
По мелочам – бывайте в тех местах, где тебе комфортно. Там где тебе комфортно ты сможешь больше быть самим собой. И там тебя любят 🙂
А очень важно быть самим собой. И не прикидываться. Вновь повторяюсь – будь искренним. У вас не испортятся отношения только из-за того, что ты не любишь ту же книжку, что и она. А если испортятся – так тому и быть. Лучше раньше, чем поздно.
Соблюдай элементарные правила общения. Выслушивай, а после того, как выслушал – скажи что ты об этом думаешь. Это вообще, не только с девочками.
Если ты упомянул что-то, например, какую-то группу например – не оставляй висеть в воздухе, при следующей встрече передай на флешке или на диске. Не покупай в подарок диск! Просто запиши на болванку, или передай на флешке – легко и непосредственно. И не дави, типа – нет, ты должна меня увидеть чтобы я передал тебе диск/флешку. Ничего она тебе не должна.
Что нельзя делать – рассказывать, например о своих проблемах. Это вообще дурная привычка. И вообще тебе ведь не для этого нужна подружка, чтобы ее грузить проблемами? Открой себе книжку, напиши на ней “книга жалоб” и пиши себе. Если так надо.
Вместо этого лучше рассказать о планах, мечтах 🙂 Мечтать не вредно. Иногда даже приятно.
Посоветоваться, конечно, можно. Даже полезно 🙂 Но тока не жаловаться. Это две большие разницы.
Самое главное на этом этапе – не спешить и суметь подружиться.
Не спешить – это никакого флирта. Помните взгляд влюбленного Арама из фильма “мужчины”? Вот не надо такого. Никаких таких взглядов. Ничего томного. Не говоря уже о попытках взять за руку, или поцеловать. Куда спешишь?
Так хочется целоваться – иди на кошках тренируйся(ц). Behind the white line! (c) Очень важно не перейти границу
Подружиться, если это возможно. Все будет так, как и должно быть. И никаких обломов ни у кого. Все будет протекать естественно и непосредственно. Или подружитесь, или нет. Makes sense, right?
Дружба – это тоже любовь. Отношения, основанные на дружбе и симпатии – это здорово, и именно они имеют все шансы быть удачными и “счастливыми”. Дружба, построенная и притянутая поверх “влюбленности” – слишком не прочна, как и ее фундамент.
Не спешите переходить границу от дружбы к сексу. Взяться за ручки – это уже секс. Даже просто обмен взглядами.
Спешить некуда.
Чем позже это произойдет, тем лучше. Тем более уверенны будете, тем меньше шансов потом сделать друг другу больно.
Секс все меняет. Флирт тоже. После того, как граница нарушена, дороги назад нет. Просто дружба теперь уже маловероятна.
Важно: не быть серьезным. Вновь, ничего томного, серьезного. Напротив – веди себя весело, легко и непринужденно.
Это ведь весело. Выбрось из головы всю муть из индийских фильмов и мелодрам. 🙂
Все равно ничего хорошего не выйдет. Рано или поздно. Люди такие. Люди амбициозны. У соседа жена/подружка всегда красивее, умнее, и лучше. Милая мордашка надоест. Ножки не будут настолько привлекательны. Глаза будут сами бегать за малолетками.
Еще нужно провести дополнительные исследования что дальше бывает с теми, кого крысакан привязали к себе. Может, у нее свой “идеал”. Тоже сказки, белые кони, и всякое такое. А когда что-то пойдет не так, она про него вспомнит.
А “хроническая неудовлетворенность” является одной из неотъемлимых свойств человека.
Ну может быть в третий, пятый, десятый раз научишься. Отношения – как версии софта. Иногда настает момент, когда количество найденных ошибок из-за неправильного дизайна уже невозможно патчить. Строить новые отношения с тем же дизайном – выйдет то же самое. Лучше – версия два ноль. Новые отношения – и хорошо, если дизайн продуман с нуля, все переписано. Может лучше получится.
А вообще – название “крысакан” – это самоирония. На самом деле мне кажется, что это хороший путь, пусть долгий, сложный, зато забавный.
Мы не ищем легких путей.
Երևան, սիրահարների այգու հարևանությամբ
_ու տենց _
Computer Language – это неправильный термин.
Языки программирования – самые что ни на есть Human языки. Они созданы людьми для людей, чтобы с их помощью выражать (описывать) и читать мысли (читать – если это не перл :))
Наличие компилятора только подтверждает мою мысль, ведь он транслирует человеческое описание алгоритма в машинные коды – нативный компьютерный язык.
Человек, который умеет писать, скажем в шестнадцатиричном коде, – он знает компьютерный язык. Тот, кто знает ассемблер – умеет общаться с компьютером со словарем. А тот кто знает Си или Паскаль – он не умеет общаться с компьютером без переводчика 🙂
Люди думают по разному, и именно поэтому есть такое количество языков программирования
Ես սիրում եմ Կենդանի Մատեանը որովհետեւ այն մարդկային է։
Ես սիրում եմ մարդկայինը։ Նույնիսկ համակարգչային լեզուները իրականում բնավ համակարգչային չեն, այլ մարդկային։ Նրանցով մարդիկ արտահայտում են մտքեր, եւ կարդում են այդ մտքերը։
Հիշենք [ռենեսանսի հումանիստներին][1]:
Այնպես որ ԿՄ֊ն հումանիստական է։
[1]: http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%BD%D0%B5%D1%81%D1%81%D0%B0%D0%BD%D1%81%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B3%D1%83%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B7%D0%BC#.D0.AD.D0.BF.D0.B8.D1.81.D1.82.D0.BE.D0.BB.D1.8B
У меня дома стоит телик.
Я телик очень давно не смотрел, в последний раз в гостях фильм Спилберга про марсиан
🙂
Вот включил я его, вижу по ОРТ передача вроде научно популярная
И ушел в свою комнату, инетался. А краем уха слушал. Оказалось, передача про реинкарнацию. Ну и ладно. Ученые какие-то говорили, но все почему-то только за. А потом диктор сказал серьезным таким и страшным, как это принято в росийских документалках, голосом: “научных данных опдтверждающих реинкарнацию пока нет”.
Значит пока!
– Что за чушь? – подумал я поморщившись.
– Это чушь – услышал я по телику – пошел посмотреть, кто же со мной согласился. Оказывается – православный священник. Единственный, кто сказал, что это чушь в научно-популярной программе по ОРТ – православный священник! Ну ладно. В тот день я заснул читая и не вырубил телик в соседней комнате. Утром просыпаюсь и слышу:
– Это платье как нильзя подходит для начала личных отношений.
Ну думаю, какая-то “блондинистая” передача. А там другой голос продолжает анкап:
– И дорогие мужчины, когда женщина говорит “нет”, это вовсе не обязательно означает “нет”, это она просто женщина, поэтому так говорит!
Ну и брейнуош – думаю безжалостно вырубая тв. А это по первому каналу росийскому! С ума сойти!
С тех пор прошло недели две пока я решился включить телик еще раз. Попал на передачу Гордона. Ну хоть что-то рациональное. И на том спасибо.[}}
Меня тяготит мое тело.
Сознаю, что не я такой единственный. Не первый, и далеко не последний.
Иногда я рад, что оно есть, и следовательно, я живу. Каждый раз, видя калеку, Я вспоминаю, что нужно благодарить бога. Ведь и я вполне мог стать калекой. Лишь случай, (его величество), сохранил мне жизнь, конечности, да и оба мозга. А все могло сложиться иначе.
А иногда я задаю себе вопрос: так ли оно мне необходимо, это тело? Оно, как будто не из мира сего. А точнее я, как будто не из мира его. Оно напомнит о себе в самый неподходящий момент. Самое ужасное это сознавать, что оно – это ты, а ты – это оно. Такое чужое, и такое родное. Такое милое, и такое уродливое. Такое честное, и такое подлое. Оно – это ты, а ты – это оно. Ни больше, не меньше. То, что я – это оно – ясно становится если оставить его немножко поголодать
Я не могу сосредоточиться, когда голоден. Очевидно, мой мозг – часть тела. И он отказывается работать, так же, как может откатзаться работать уставшая рука. Так же, как устают ноги в сандалиях. Также, как мерзнет незащищенная шея зимой. В мозгу тоже может возникнуть судорога от холода, в котором рекомендуется держать голову, в отличие от ног.
Я хорошо запомнил одну минуту на улице Чаренца. Я шел домой зимним вечером по грязной улице, не слыша/отключив канал со звуками проносящихся мимо грузовиков, и будучи поглощен мыслями о “высоком” и “неземном”. Дыхание происходит само собой, и так случилось, что я вдохнул неожиданно много холодного воздуха. Легкие пожаловались, что им плохо, возвав к справедливости серией кашля. И в ту же минуту ноги подскользнулись на льду, и я упал. Ход мыслей о “высоком” был нарушен грубым вмешательством законов всемирного тяготения тел. Я уже и не помнил, о чем думал.
Ах, хотя о чем же я мог думать, как не о своем бренном теле и навязанных им проблемах?
У младенца почти нет проблем. Но они собираются, как снежный ком по мере его взросления, требуя сделать выбор, терпеть или бунтовать, ингорировать либо потакать. Своему телу, и его потребностям. Своим мозгам, как его части.
Впрочем, я уже не помню, о чем я… О чем, как не о девочке я мог думать? Нам с моим телом нужна девушка. Ему – для продолжения рода, мне – потому, что ему нужно.
Тело навязывает многие мысли: когда же я сниму носки, и вытяну ноги; как я ненавижу резинку на трусах, которая, сколько не ослабляй – давит.
Я пишу, а у меня слипаются глаза. Потому, что тело. Потому, что бунтует. За ним, понимаешь, нехорошо ухаживают. Мало ему, что его регулярно кормят, чистят, водят в туалет, ему и сон подавай. А не дашь, силой возьмет.
Вот так и живем. Мы с моим телом. Или вернее сказать оно, мое тело. Меня в нем мало, и я подавлен агрессивным большинством. Я его раб и узник. Глаза – его окна. Через них он/я/мы наблюдаем за окружающим миром, а точнее мирами душ/тел/мозгов, что вообщем одно и тоже, противоречивое, и согласное, нежное и грубое, тонкое и ранимое, злое и шустрое, непорядочное и хорошее тело-диктатор, тело-создатель, тело-темница, тело-причина жизни, тело-диссидент, тело слушатель, тело-потребитель, тело креатор… капсула куска жизни со своими методами, сообщениями, и свойствами. NEW(); DISPOSE()… NEW DISPOSE()
Забытый обьект на который нет ссылок подлежит сборке мусорщиком. Такова селяви, как говорится…
С мусорщиком лишь одна проблема. Никто никогда не знает, когда часы уборки
Alternate security ways or keeping in mind human factor!
When I have been administering for the first time (it was the work at internet service provider) I noticed that people intent to use mainstream software on their servers. I did not understand the reasons first.
It seemd that programs used by masses have more chances to become relatively bug free, therefore secure. Needless to say, that source availability is a major condition which makes possible early fixes and updates.
This is a quote from Linus’s law dedicated article at wikipedia:
“Linus’ Law according to Eric S. Raymond states that “given enough eyeballs, all bugs are shallow”. More formally: “Given a large enough beta-tester and co-developer base, almost every problem will be characterized quickly and the fix obvious to someone.” The rule was formulated and named by Eric S. Raymond in his essay “The Cathedral and the Bazaar”.”
In case of proprietary software, people often believe that if it is widely used then it is good software. “Why all the people use it if it isn’t good?” – often ask them. They also think that in trite software vulnerabilities will be most probably found, therefore vendor will probably supply patches.
But let’s try to think and face reality.
If you rely upon software vendor then you should use branded tools for software maintanance. Those tools come with operating system and provide simplified ways to install and update tested, and therefore probably stable and bug-free software. Then you suppose that apt-get, yum or Windows Update is all what you need to be sure your software is up to date and contains no wellknown vulnerabilities
It is of course pleasure to use automated updates and be sure that software will still work after applying them.
Large community of free software users, contains people who are not only able to discover software mistakes but also able to fix them. Indeed, fixes often became available in a very short time as source patches.
But this doesn’t always mean that new release will follow immediatelly after vulnerability have been discovered, and patch have been prepared. Often new release contains several bug fixes and issued after testing period. As a rule only after that vendor company come to scene and prepare a package which will be used during automated update. It may contain pre and postinstall scripts, and distribution specific patches. Therefore it again needs testing.
What I want to say is that there is a gap between the time when exploit have been published and software have been updated in vendor repositories. During that time many servers in the net are defenceless.
Matter of course that in case of proprietary software, even when you know the bug, have the exploit, know how it works, you can do nothing but only use that flow. You also free to write a mail messages to your vendor every hour asking him for patch or an updated version. The fact is that proprietary software often remains vulnerable for much longer time than open source.
But not all the people tend to use precompiled software from distribution vendors. Another approach is used in many companies: compile server software without using distribution package management. This case software is harder to maintain, installation needs more time, and there will be no distribution specific patches. For instance many companies use not only compiled themself server applications such as mail or web, but even their own custom compiled kernels (In case of GNU/Linux as a server platform).
In other words, there is almost no benefit and therefore no sence in using this or that particular operating system distribution in this case, perhaps early manual updates. Updates which could be done earlier than ones made by vendor.
Of course even relatively big group of administrators cannot ensure that software they have been patched, configured and compiled is stable enough because they have no such resources as distribution maker. The latter not only have a QA department but also a wide community of enthusiastic testers and maintainers.
It is indeed far away from being the fact that server software compiled by administrator is more stable, or bug free, than the one supplied by software vendor.
That is why in companies, where non automatic software management are accepted as a rule, technical supervisors and administrators are trying to avoid updates. If you hear a phrase like: “do not necessary to touch if it works well enough” then you may be pretty sure that pronouncer forced to compile and upgrade software by himself. Manual updates are of course doable but require greater overhead charge and could be followed by hardly foreseen consequences.
That is the another reason of old, buggy software presence on many servers.
It is very important to mention that commonly used software also usually feature rich. That is because software vendors decide to supply and support feature rich software. It is of course easier to support one web server rather than three different ones. Vendors choose applications which cover possible demands of all clients, who in their turn, usually choose that software because it is proposed by vendor. You may remember story with Internet Explorer and Media Player from Microsoft. “Apache” http server presence on most of the Unix web servers which serve just static html pages and nothing else, clearly shows described above tendency.
In the same time, many of us believe that complicated software has less chances to be bug free. Minimalist, simple software is as a rule more stable and sometimes works faster. Many computer cience teachers persuade their pupils that instead of crawl out with debugging it is better to use simple and obvious algorithm.
Indeed, most of the people who use particular server product don’t even know all the special features provided by that. Very often they just need simple and limited functionality. Functionality which could be offered by other simpler and probably, unknown application.
Moreover, if you follow the security related sites you have been apparently noticed countless/infinite number of published mainstream software exploits. Those exploits waiting to be used while many servers are waiting to be hacked.
There are no, or, sometimes, almost no exploits for rarely used software.
Such reflections lead me to the conclusion that wide spreaded software cannot be supposed as very reliable and secure though it still remains feature rich. In case your company doesn’t really need all that set of supported opportunities it is sometimes better to use non-mainstream software.
When piece of software is not in the common use then probability that someone could work on hacking it dramatically decreases. The less it is known, the more it is secure despite of all security flows it may possibly have. Such a software could be found on sourceforge, and similar sites. You could find a lot of links to a simple server solutions by searching through the developers’forums and newsgroups.
Unknown flow of unknown software could be used by experienced and advanced hacker only if he under some circumstances wants to attack your particular server, moreother, have necessary qualifications and time to make researches to find your particular software vulnerabilities. That work is much harder than usage of published and tested exploit. Experienced hacker won’t spend time to hack non-mainstream software of non famous site. It won’t give him fame or money. And even if he try to hack, then his chances to succeed are very low because simple applications contain less bugs, thus less vulnerabilities. He will hack without any prompt and idea of how it works. And, if it’s unique, i. e. have been written by yourself, or by your order, then his chances are incredibly low.
Therefore, it is wise to write your own software. In this case it will be unique, and therefore impenetrable and impregnable. That means there is almost no chance your software could be hacked ever. Sometimes even dos attacks could be blow out with unpredictable simplicity. Of course this way you had better neither share your software with anyone, nor release it’s source. If noone but you uses it then noone will need to modify or fix it instead of you. And of course most probably your unique application will be simple, and cover only your needs. If someone needs software with the similar minimalist functionality he could write it by himself.
That explains why there were almost no demand from society even if you share it. I am sure that most of the people who read this article will continue to use mainstream software.
It is worth to mention that it is always better to masque your server application so it will be harder or even impossible to guess what particular application or version used. In most cases that means removing welcome strings from web, ftp, ssh, telnet server messages. For instance, if you see default web server welcome or error message then most probably you can know its version and sometimes operating system distribution installed on the server. You can easily confuse the hacker by using wrong welcome screens from other software. You may also jokingly try to use completely nonsense or funny messages.
The only danger is that your product may happen to have the same flow as software you simulate. This may be even pure buffer overflow. Evidently you should write your software in a way it contain no flows. Read Secure programming howto before starting. If your software unique that doesn’t mean you could afford awful mistakes when designing and implementing it.
Unless you really need it, try to not use hackneyed software. It could be easily hacked. May be there is a sence to find something which better suits your needs and has no superflous features. In case you are a software developer, or computer science student, which is probably, if you are reading this article, may be it is worth to write server software by yourself rather than using trites and templates.
It is exactly the case when inventing a simple wheel doesn’t cost too much time but quite the reverse is very useful and advantageous.