պատմություն համատեղելիության մասին

Մի քաղաքակրթություն կա, ուր երբ հերթական գնացքը հասել է մետրոյի կայան, եւ նոր ժամանաց ուղեւորները զբաղեցնում են իրենց տեղերը սահող ժապավենների եւ աստիճանների վրա, օդում կախվում է բարձրախոսներից հոսող հայտարարության տեքստը։ Բարձրախոսի ձայնը լսող չի լինում, որովհետեւ բոլոր ուղեւորները ականջակալներով են։ Սակայն տեքստերը միեւնույն է կարդում են այդ կայաններում աշխատող հատուկ մարդիկ՝ վերջին կենդանի էակները, ով հետեւում են կայանի ավտոմատ աշխատանքին։ Եթե ավտոմատիկան խափանվի, այդ մարդիկ չեն կարող միջամտել, որովհետեւ ավտոմատիկան կառավարելը գիտություն է, որին տիրապետողները մետրոներում չեն աշխատում։ Բայց ավտոմատիկան անխափան է, իսկ խափանումները պայմանավորված են միայն ներքին եւ արտաքին թշնամիների սադրիչ գործողություններով։ Մետրոներում աշխատող մարդիկ քիչ են տարբերվում ավտոմատներից, սակայն։

Իսկ ականջակալներով զինված ուղեւորները միեւնույն է լսում են օդում հնչող հայտարարությունները ականջակալներով, որովհետեւ այդ հայտարարությունները հեռարձակվում են նաեւ ցանցով, իսկ ուղեւորների անձնական նվագարկիչները ծրագրավորված են ձայնավորել հայտարարությունները այդպիսի կարեւոր տեղերում ինչպիսին մետրոն է։ Ժամանակակից անձնական նվագարկիչները չունեն ներքին հիշողություն, ինչպես դա նախկինում էր։ ներքին հիշողությունը ցանցերի տարածման եւ դրանց արագությունների կտրուկ աճի պատճառով սկսել է համարվել դիզայնի սխալ, անպետք հենարան։ Նվագարկիչները ունիվերսալ են՝ դրանցով կարելի է լսել ինչպես արդեն իսկ մասնագետների պատրաստված աուդիո փլեյլիստեր, որը նախկին ռադիո հաղորդումների ժամանակակից զարգացումն է, եւ այդ ծառայությանը բաժանորդագրվելը էժան է, այնպես էլ պատվիրել նախընտրած ձայնագրություններ, որը, բնականաբար ավելի թանկ է։ Թանկ եւ որւույն պատվերների համար վճարողներն են` մարդկանց փոքր խավը, ով առանձնանում է մեծամտությամբ, օգտագործում է հնացած եւ քաղքենի «ճաշակ» բառը, եւ ըստ ընդունված կարծիքի, ուզում է տարբերվել այլերից, գնում է հոսքի դեմ, դրանով ըստ էության խոչընդոտում է հասարակության զարգացմանը։ Բայց նույնիսկ պատվիրված երաժշտությունը չի լինում լսել մտնելիս մետրոյի կայան՝ այնտեղ նվագարկիչները ավտոմատ սկսում են ընդունել մետրոյում հերարձակվող նյութերը, որովհետեւ դրանք շատ ավելի կարեւոր են եւ հայտնում են, ինչպես է պետք ճիշտ կանգնել ժապավենների վրա, ինչ անել երեխաների հետ, ու որտեղ տեղավորել կենդանիներին։ Ճիշտ է, կենդանիներին արդեն վաղուց արգելված է տանել մետրոյում, եւ դրանց պահելը ժամանակակից քաղաքում նույնպես անհնար է եւ վաղուց արդեն արգելված, պարզապես տեքստը հայտնում է այդ մասին որովհետեւ այն մորացել են փոխել, կամ թողել են հետադարձ համատեղելիության համար։ Ասում են նաեւ թե կան ոմն «հաքերներ» ով քանդում եւ ձեւափոխում են նվագարկիչները այնպես, որ դրանք ունենան սեփական հիշողություն ու չենթարկվեն դրսի ազդանշաններին։ Նրանք մետրոյի կայաններում լսում են այն ինչ ուզում են, բայց լկտիաբար լռում են եւ ձեւանում լավ քաղաքացիներ։ Բայց դա, ինչպես ես ասացի, ընդամենը ասեկոցներ են։ Պաշտոնական տվյալներով այդպիսի հանցագործներ այլեւս չկան։ Այդ մարդկանց խավը շատ ցինիկ էր, ու իրենց գաղափարախոսությունը չէր դիմանում պարզ քննադատության եւ չէր կարող ընդունվել հասարակության կողմից։ Նրանք լինելով տեքնո մարդիկ խոսում էին այլ մարդկանց ավտոմատացման մասին, ու նրանցից ոմանք նույնիսկ փորձում էին քաղաքում պահել կենդանիներ, բոլոր հիգիենայի կանոնները խախտելով։ Նրանցից շատերը լինելով ծրագրավորող երեսպաշտ էին, քանի որ ծրագրավորողները աշխատում են փող, օրինակ, նվագարկիչների ծրագրեր գրելով, իսկ այնպես էր ստացվում, որ հետո նույն ծրագրավորողները այդ նվագարկիչների ծրագրերը փոխում էին, ու դրանով չեզոքացնում իրենց իսկ խմբի այլ անդամների ծանր աշխատանքը։ Չի կարող չուրախացնել, որ դրանց մեծ մասը արդեն վերացել է, իսկ մնացածները, եթե եւ կան, չեն կարողանում կազմակերպվել, եւ կընկնեն օրենքի ձեռքերը այն ժամանակ, երբ նոր ոճրագործություն կատարեն։

Հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Մետրոներում աշխատող մարդիկ կարդում են իրենց տեքստերը բարձրախոսներով հետադարձ համատեղելիություն ապահովելու համար։

ու տենց

պիտակներ՝ մտքեր  պատմութիւն  տեքնոլոգիաներ  քաղաքակրթութիւն