այսօրուայ ամպերը ոնց որ վատ «ֆոտոշոփ» լինէին։
#ամպ #ամպեր #դոդոշոփ #ֆոտոշոփ #խմբագրում #երկինք #անկապ #նկար
պատմել էի որ կենդանի պաստառների յաւելուածը վերակենդանացրի, աշխատեցրի նոր մաեմօյի տակ։
հետաքրքիր ա որ մոտորոլա դրոիդ4֊ի էկրանը, որ աւելի մեծ ա, քան նոկիա ն900֊ի էկրանը, ամբողջութեամբ չի ծածկում նկարը, ու երեւում ա, ինչպէս են ամպերը գալիս աջից, եւ ինչպէս ա տրամը դուրս գալիս նկարի սահմաններից։
երբեմն էլ արեւը կամ լուսինն ա նկարից դուրս, յետոյ կամաց կամաց գալիս ա նկարի մէջ։
#էկրանահան #պատմութիւն #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #քաղաք #տրամուայ #ամպ #ամպեր #շէնք #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
յունիս 2014։
յունիս 2014։
ամպ լերմոնովո գիւղի վրայ։
կոտէ ապխազու փողոց, յունուար 2015
յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։
այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։
իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։
պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։
#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն
#պետերբուրգ #ֆոնտանկա #գետ #ամպեր #նաւ #երկինք #լուսանկարներ #քաղաք
եւ այդպէս
ինչ է ստացվում եթե նկարել նոկիա ն900֊ով պոլարիզացիոն ակնոցների միջով։
ու տէնց
ու տենց
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում։
փաստորեն, ֆլիքրը չի թողնում իմ իսկ լուսանկարները քաշել, անջատելով նկարի վրայի աջ կտոցը։
լավ, նկարի հղումը կարելի է գտնել հթմլ սորսից, կամ մեծացնելով, ու գտնելով «քաշել միջին չափսով» հղումը։
սակայն, իմ լուսանկարը լրիվ չափսով ֆլիքրից ես չստացա։ նաեւ, պետք է լուսանկարները հատ հատ քաշել, կամ օգտվել երրորդ կույսակցության ծրագրերից։
բնական է, երբ օգտվում ես օտար ամպերից, հանձնում ես տեղեկատվությունը իրենց ձեռքի մեջ, նրանք հետո չեն լինում բարի եւ կամեցող։
ու պատահական չէ, որ գուգլում, ով այնքան չար չէ բնավ, ու թույլատրում է լրիվ որակով նկարները քաշել պիկասայից այդ հնարավորությունը կոչվում է տվյալների ազատագրում։
այնպես որ զգոն եղեք օտար ամպերում։
ու տենց
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
Ես հասկանում եմ որ մի տեսակ շատ եմ երկինքն ու ամպերը նկարել, բայց օդը մաքուր էր, ու ամպերը ցնցող՝
այստեղ մի քիչ Բրուկլինի կամուրջն է երեւում՝
Այս շենքը շատ տարորինակն էր։ Ու այն դեռ գուգլ սթրիթ վյուի մեջ չկա, նոր են կառուցում։
քաթի տակ ամպեր, շենքեր, ու նախկին շենքերի տեղը վառվող լապտերներ։
+++++++++++++++++++++++++++++++++++++
– you know why they are called skyscrapers? because they so high, that scrape the sky
– գիտե՞ք ինչու են դրանք կոչվում երկնաքերեր՞․ այնքան բարձր են, որ երկինքը քերում են։
մոտենում ենք 911-ի վայրին
Մնացեք մեզ հետ, հաջորդը՝ MoMA, Ամերիկայի ժամանակակից արվեստի թանգարանը
ու տենց
բոլոր լուսանկարները դիտել այստեղ
Բրայթոն Բիչ
Բրայթոնի նավեզր մայթը(boardwalk)՝
կարմիր դրոշակներ, եւ մաքուր երկինք
Նյու Յորքի Ակվարիումը, որտեղ կան
ծովափղի «օ՜հ ոչ» (facepalm) եր։
Ի դեպ, նա շան պես լսում էր, թաթն էր տալիս, ձայնը ու պատիվ տալիս։
+++++++++++++++++
ջրի մեջ թեւերը շարժելով թռչող պինգվիններ
մարդանման էակներ, որոնք երեւի նման են մեր ափ դուրս եկած նախնիներին
ստեղ այնտեղ լողացող ծովափղեր
ծույլ սկատը(numb-fish), որը պառկած էր հատակի ավազին, եւ ժամանակ առ ժամանակ բարձրանում, մի շրջան անում, ու վերադառնում իր տեղը։
կովաձուկ,
ծովային ձիեր,
եւ ինչով են նրանց կերակրում,
իրար հետ քնած շնաձկներ
եւ լողացող անքուն շնաձկներ
ու տենց
me: wordle.net
🙂
26 minutes
12:35 PM b: ։Դ
ամպեր համատարած
12:36 PM me: ամպային համակարգչություն
12:37 PM b: ամպել ես՞
թե արևոտ՞
me: (cloud computing)
ամպերը խելագարված
12:39 PM Խոսոիմ է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Մեր մոտ եղանակը ամխամած է, իսկ օդի ջերմությունը
տասնութ աստիճան է
12:40 PM ձեր հետ Նորայր Թանաքյանն է
արևելյան եմ
12:45 PM b: հասարակածային Գվինեայի ու ծովային հեղձուցիչ քամիների ու օդում ծվենների պես ծանրացած ամպերի անհամատեղ զուգահեռով մեր նավը օվկիանոսը ջարդ ու փշուր արեց արեց էսօր ու լուսադեմին կայանեցինք քարտեզներից անդին վայրի տկլոր կղզրայկում…
օրը արևոտ էր…
12:46 PM 12.09.2009.
օրագրային գրառումներ
գրիչս ամպոտ է
me: մատիտս կոմպոտ է
12:47 PM կոմպե՜ր կոմպե՜ր
զո՜վ արեք
մի քիչ
12:49 PM b: Դու կոմպեր ես շնչում,
Դա ամպային մուղամ է…
Ինչու b-ին չես լսում…
Եթերում ամերիկայի ձայնն է…
12:50 PM me: մուղամը սա է՝
բայց արդյոք կգտնեմ
լիարթիդ գաղտնագիրը
12:51 PM b: մուղամը զենք է
me: խոսում է Երևակայականը
b: մուղամը դեղ է
մուղամը հուր է
մուղամը վերջն է
me: մուղամը և նրա դերը ռուսական հեղափոխության մեջ
b: մուղամը էն է, որ զանգում ես տեղեկատու ու մուղամում են
մուղամը և ազգային–ազատագրականը սեքսի մեջ
12:52 PM me: մուղամություն մուղամության
b: մուղամի վերջը
վերջը մուղամն ա
մուղամը որպես ուղիղ ճանապարհ
ալ–յա Միքայել Նալբանդյան
12:53 PM me: ափսոս, խեղճ մուղամը
(alas, poor mugham)
12:55 PM b: մուղամը էն ա, որ տոմատի հյութ ես առնում սանդորայից ու թթված ա լինում
me: հայկական մուղամագործությունը և խորհուրդը
12:56 PM թթվածասեր
b: մուղամը էն ա, որ ամեն առավոտ մեր տակի հարևան Ջուլիկ տյոտյան ա անում
12:57 PM մուղամը էն ա, որ ամեն օր ազագս շնչում ա երԳրի վերին օղակներում
մուղամը էն ա, որ իրեն հարգող ամեն մի քյաբաբ ուտող ԶԳՈՒՄ ա Մաշնի մեջ
me: Ջուլիկ տյոոյան և Լենին Պապին
12:58 PM b: մուղամը էն ա, որ հարսանիքներին մի հատ կարմիր շորերով չաղ տյոտյա լվացք ա անում նորապսակների դեմքին
me: մուղամով գնում էին զագս
b: էդ մեկը ուսուլով էր
հոպ
։Ճ
me: հոպստոպ
12:59 PM ստոպահոպ
b: իսկ մուղամը էն ա, որ աշխատանքային շաբաթվա վերջին տրաքած օրը օֆիսում գմեյլը բացած մուղամ են անում ու քննում մուղամաԱՄՊԱԾության ֆենոմենը
1:00 PM me: մուղմություն և հանդուրժողականությունը
b: մուղամություն և հայրենասիրություն
մուղամությունը որպես հակագլոբալիստական կայֆ
me: որպես հասարակության
կրեդո
1:01 PM եան*
հակագլոբալիստւթյունը մուղամի կտրվածքով
1:02 PM «մղմղ և Կ» խումբ ֆեյսբուկյան
վեբ երկու կետ զրո և մուղամի ինտերգացիան
1:03 PM ժամանակակից ժամանակահատվածի ժամադրության ժամալպրծուն թթվասերության դեպքում
1:04 PM թթվածասերությունը որպես թթվածասերնդի կրեդո
թշվառ և անոնիմ թթվածասերների միություն
1:05 PM թթվածասերություն՝ մուղամի հետևա՞նք թե բքաղադրիչ
բաղադրիչ*
1:07 PM բացառիկ մուղամի ինիցիատիվա՝ դիտե՛ք ինչպես Կարոն թթվածասիրում է մեր համարում
մուղամը կար, կա և կլինի
1:08 PM մուղամի պատգամը տատույի թաթուլոտ ձևով
իսկ դու՛ արդեն մուղամվու՞մ ես։
1:09 PM մուղամը և ճշտությունը
1:10 PM մուղ-մուղ մկնիկը
5 minutes
1:16 PM me: ինչպես Պանիկովսկին խախտեց (մուղամագործների ) կոնվենցիյան
b: ու վերջում երկնքում կերևա մուղամի նշանը
me: աաաաաաաաա
աաաաաաաաաաաաաա
1:17 PM b: դե դուք մուաղմեք
ես գնացի
։Ճ
me: ոչ, սա Ռիո Դե-Ժանեյրոյի մուղամները չեն
b-ն շարժվե՛ց
1:18 PM պարոնայք երդվյալ ատենակալներ
զորահանդեսի հրամանատարը ես եմ լինելու
ու տենց
դե հաջող
b: ու թող մուղամը ների քեզ
me: քեզ հաճելի b-ություն
b: քեզ էլ տենցություն անտիսանիտարական
։Ճ
ու տենց