Այդպիսի հետաքրքիր մարդու եմ հետեւում ծիվիչում։ Այլ փիլիսոփայական մտքերից բացի, ուշադրութիւն է գրաւում սա՝ «Քյարթուն նիվա չի, ծիծակ չի, գաղափար է»։
Ստացւում է, կարելի է յոյս չունենալ, հա՞, ինչքան էլ ծիծակ չհագնես, դա դեռ բաւական չէ «քեարթ» ըլլալու լինելու համար։
Հմմմ, ապա պէտք է, հասունացել է «Քյարթի մանիֆեստ»֊ը, որ մարդ կարդայ ու հասկանայ, ոչ միայն ով չէ նա, այլ ի վերջոյ ով է նա, եւ ինչով են ուտում նրան։
ու տենց
Անցնում էի տեքնոպարկով, այնտեղ, ինչպես եւ կետնրոնում, նոր նստարաններ են հայտնվել։ Այնքան էլ չի զարմացնում, որովհետեւ տեքնոպարկը այն տեղն է, ուր ազատ գարեջուր էին մարդկանց տալիս ընդդիմության հավաքների օրերին։
Ու դա խորհրդանշական է, որովհետեւ՝ «free beer, not free speech» է նշանակում։
Ուրեմն, անցնում էի տեքնոպարկով, ու մի նստարանի վրա միայն աղջիկներ են, ու զրուցում են «մանիկյուրներից», իսկ մյուս նստարանի մոտ միայն տղաներ են, ու զրուցում են «ավտոներից»։
Ու դա նշանակում է որ նրանք չունեն համամարդկային թեմաներ քննարկելու համար։
Իսկ ազատությունը այն գաղափարը չէ, որը հասկանում են նրանք, ով փոխում է գարեջուրը խոսքի հետ, կամ ով չունի ավելի ընդհանուր, համամարդկային թեմա զրուցելու համար։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: https://joindiaspora.com/posts/1650321#
Ես ինչքա՜ն եմ սիրում, երբ մարդիկ գրում են։
Բոլորին խորհուրդ եմ տալիս գրել։
Որովհետեւ մարդիկ արտահայտվում են։
Ու երեւում է իրենք ով են։
Մի հատ դասախոս կար, ուսանողներին ասում էր՝ «դու թղթի վրա գրի, որ հիմարությունը երեւա»։
Ու ես այնքան գոհ եմ, որ այդ գրածները կմնան, նույնիսկ եթե դուք ձեր բլոգերը ջնջեք։ Որովհետեւ բառը ճնճղուկ չէ բնավ, այն ինդեքսավորվում է, քեշավորվում, ու մնում այնքան, ինչքան կա մարդկությունն ու համացանցը։
Այնպես որ գրեք, խնդրում եմ, մի դադարեք գրել։
Ու այո, ՍԱԲՏ՝
[այստեղից][1]
ահա
_ու տենց_
[1]: http://chvhatvogh.wordpress.com/2012/05/22/605/
Այսօր ժամանակ եմ գտել ու հրապարակել եմ Նաիրի, Հրազդան եւ Մասիս համակարգիչների ձեռնարկները։
}}
}}
}}
Ի դեպ, սքան արած տիֆ ֆայլերից սարքել եմ պդֆ այսպես՝
ու տենց
Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։
Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։
Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։
Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։
Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։
Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։
Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։
Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։
Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։
Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։
Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։
ու տենց
փաստորեն Զուրաբյանը միակ քաղաքական գործիչն է է ով այս հարցի մասին մտածել է, լուրջ է վերաբերվում ու բարձրաձայնել է։
եւ այդպես
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում։
փաստորեն, ֆլիքրը չի թողնում իմ իսկ լուսանկարները քաշել, անջատելով նկարի վրայի աջ կտոցը։
լավ, նկարի հղումը կարելի է գտնել հթմլ սորսից, կամ մեծացնելով, ու գտնելով «քաշել միջին չափսով» հղումը։
սակայն, իմ լուսանկարը լրիվ չափսով ֆլիքրից ես չստացա։ նաեւ, պետք է լուսանկարները հատ հատ քաշել, կամ օգտվել երրորդ կույսակցության ծրագրերից։
բնական է, երբ օգտվում ես օտար ամպերից, հանձնում ես տեղեկատվությունը իրենց ձեռքի մեջ, նրանք հետո չեն լինում բարի եւ կամեցող։
ու պատահական չէ, որ գուգլում, ով այնքան չար չէ բնավ, ու թույլատրում է լրիվ որակով նկարները քաշել պիկասայից այդ հնարավորությունը կոչվում է տվյալների ազատագրում։
այնպես որ զգոն եղեք օտար ամպերում։
ու տենց
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ինչպես եւ խոստացել եմ․
Ինտերնետը նախագծված է որպես ապակենտրոնացված համակարգ՝ այնպես, որ նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում աշխատի։ Ու այն կաշխատի ։Ճ
Որովհետեւ այն ապակենտրոնացված է, իսկ այդպիսի համակարգերի դիմադրությունը անհամեմատ ավելի բարձր է կենտրոնացված համակարգերից, ուր բավական է ցանցի մեկ հանգույցը վերացնել։
Այսպես հայտնվեց էլեկտրոնային փոստը։
Ես կարող եմ ունենալ սեփական իմակների սերվիս, կարող եմ գրանցել freenet.am֊ում, gmail.com֊ում, yahoo֊ում, կամ առնել arminco֊ից։
Ու ես կարող եմ ուղարկել իմակ yahoo֊ից gmail, ու հակառակը, ու այն կհասնի։
Հիմա պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստը ստեղծեին կապիտալիստները, այլ ոչ թե գիտնականները։
Ապա ամեն մի սերվիս պրովայդերը, ասենք yahoo֊ն, կամ գուգլը, կփորձեին հավաքել մարդկանց իրենց մոտ։
Ու մարդիկ ծանոթանալիս ոչ թե մեյլ կփոխանակեին, այլ կասեին՝ դու գուգլում կա՞ս թե յահույում։
Ահ, ափսոս, իսկ ես այնտեղ չկամ, չեմ կարող քեզ մեյլ ուղարկել։
Ամենահաջողակ կապիտալիստները կարող էին հորինել հեծանիվ եւ պատրաստել դարպասներ, ասենք յահուից գուգլ, որ իմակները հասնեն։ Ու դա նույնիսկ կարող է լիներ վճարովի ծառայություն, «պրեմիում» անդամների համար։
(Ճիշտ այնպես ինչպես միայն մեծ կորպորացիաները հիմա կարողանում են չվախենալ պատենտներից, պատենտներ ձեռք բերելով ու պատերազմների մեջ մտնելով ֊ որովհետեւ պատենտային օրենսդրությունը թերի է)
Սակայն մեր բախտը բերեց, ու էլեկտրոնային փոստը նախագծվեց պետական փողերով եւ գիտնականների կողմից, ու հասանելի դարձավ ամբողջ մարդկությանը։
Այն ժամանակվա չաթերը՝ talk֊ը օրինակ, նույնպես ապակենտրոնացված էր․ ֆրինեթի noch֊ը կարող էր talk անել cyberspace֊ի կամ hobbiton֊ի յուզերների հետ։
Հետո հայտնվեցին կոմերցիոն սերվիսները․ օրինակ․ icq, msn… եւ եթե ինձ սկզբից թվում էր որ բոլորը icq֊ում են, հետո ես իմացա, որ պարզվում է լիքը մարդ կա msn֊ում, բայց չկա icq֊ում, կամ որ լիքը մարդ կա yahoo մեսենջերում, բայց չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում, ու ամենաառեղծվածայինը, որ կան մարդիկ, ով կան բոլոր երեքում։
Ու այսպես նրանք միացնում էին կարգիչները, ու միացնում մեսենջերները մեկը մյուսի հետեւից, պահելով միաժամանակ երեքից հինգ տարբեր մեսենջերներ՝ yahoo, icq, msn, skype, aol․․․ այդ ցուցակը շարունակելի է եւ փոփոխական։
Խնդիրը փորձեցին լուծել կլիենտներով որ մի պատուհանից կպնում են տարբեր ցանցերի, բայց դա միշտ չէր հաջողվում, որովհետեւ ոչ բոլոր կապի պրոտոկոլներն են հայտնի՝ օրինակ skype֊ի դեպքում դա անհնար է։
Քանի որ ապակենտրոնացված չաթի պահանջ էր ձեւավորվել, բնական է որ ազատ ծրագրային ապահովման աշխարհում հայտնվեց jabber֊ը։ Ջաբեր պրոտոկոլը ապահովում է ապակենտրոնացում, այսինքն noch աթ առնետ․ամ կարող է հանգիստ զրուցել այլ սերվերի յուզերի հետ։ Ու ջաբերը սկսեց տարածվել, որովհետեւ օրինակ, գուգլը որոշեց այն օգտագործել իր gtalk֊ի համար։
Ու երբ ինձ ասում էին՝ աաա, գթալքը վերջն է, ես գիտեի որ դա իրականում գթալք չէ, այլ ջաբեր։
Ու ես խրախուսում էի մարդկանց բացել գուգլի հաշիվ ու չաթվել գթալք֊ով որովհետեւ գիտեի որ ես կկարողանամ չաթվել գթալքի մարդկանց հետ առանց գուգլի հաշիվ ունենալու
Այսինքն մենք ունենք եւ ապակենտրոնացված չաթ։
Հետո սկսեցին տարածվել օնլայն օրագրերը, բլոգերը, ու կարճ հաղորդագրություն գրելը։
Ու մինչեւ տարածվեց օփենայդի֊ն ու ռսս֊ը, ֆեյսբուքը արդեն ուներ օգտվողներ, ընդամենը համատեղելով մի քանի հնարավորություն՝ գրել ստատուս, տեղադել լուսանկար, ու կիսվել ընկալածով։
Բնականաբար, եւ ֆեյսբուքը, եւ գփլասը դա արեցին կենտրոնացված ձեւով՝ ձգելով իրենց մոտ մասնակիցներին։
Ու նրանք սկսեցին անել ամեն ինչ, որ ֆեյսբուքը, օրինակ, դառնա ինտերնետի փոխարինողը։
Այդպես է իրականում նույնիսկ օդնոկլասնիկների հետ՝ մարդիկ կան, որոնց համար օդնոկլասնիկներն ու ինտերնետը նույնն են
Նրանք կարող են ասել՝ «սայթ ունե՞ս» նկատի ունենալով օդնի հաշիվ ունենալը։
Պարզապես, ֆեյսբուքը ինտերնետը իր մոտ կենտրոնացնելը չի անում այնքան խայտառակ ձեւով ինչպես օդնոկլասնիկները, ու այդ պատճառով էլ այն հաջողակ է։
(Առհասարակ, հաջողակ բիզնես պրոեկտը այն է, որ պարզապես խայտառակ վատ չի անում իր գործը)
Ու բնական է, որ «power corrupts», նրանք միշտ չէ, որ հարգում են մասնակիցների privacy֊ն, ունեն խիստ պահանջներ, օրինակ որ անունը լինի իսկական։ Իսկ ո՞ւմ է պետք որ անունը լինի իսկական՝ բնական է որ ծառայություններին։ Բացի դրանից, նրանք սկսեցին հետեւել թե որտեղ ենք շրջում «հավանելու» ստեղները տարածելով, եւ վաճառել այդ եւ այլ տեղեկատվությունը երրորդ անձանց։
Սակայն ազատ ծրագրերի աշխարհում կրկին հայտնվեց այլընտրանք։ Դիասպորայի ամենակարեւոր հատկություններն են՝
֊ ապակենտրոնացում ֊ կարելի է քաշել այն, ասենք վորդփրեսի պես, տեղակայել ձեր սպասարկչի վրա ու ունենալ սեփական դիասպորա։ Բայց այդ սեփական դիասպորայում դուք չեք մնում ինքներդ ձեզ հետ, դուք էլի լինում եք ընդհանուր դիասպորայի անդամ, կարող եք ընկերանալ այլ դիասպորաների մասնակիցների հետ, ու տեսնել իրենց գրառումները ձեր պատի վրա։
֊ քանի որ սոֆթը ձեր մոտ է աշխատում, այն լրիվ դուք եք կառավարում։ Գիտեք կոդը, կարող եք փոխել, թե պետք լինի, այն ձեր կոնտրոլի տակ է ու արդեն saas չէ։
֊ բնականաբար ձեր տվյալները ձեզ մոտ են։ Եթե որոշեք ջնջել, ապա կջնջվեն իրոք, օրինակ։
Իսկ ամենակարեւոր միտքը, ինչ ուզում եմ ասել, դա այն է, որ լինեք դուք սոց․ ցանցերում, թե չլինեք, համացանցը արդեն իսկ սոցիալ ցանց է։
Իսկ ինչի՞ են մարդիկ օգտվում ֆեյսբուքներից, ես կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ես առաջ գրում էի որ չեմ հասկանում ինչ է սոցիալական ցանցը։ Այն մասին, ինչպես էին ինձ փորձում բացատրել դա ինչ է։ Ու ես էլի չէի հասկանում։
Չէի հասկանում, որովհետեւ ԿՄ֊ում էի տուսվում։
Իսկ ԿՄ֊ն ինչո՞վ սոց․ ցանց չէ՞։
Գրում են, մեկնաբանում են, «ընկերանում» են։
Ճիշտ է, հետո ռուսները փչացրին, ու լիքը մարդ լքեց, բայց ինչ արած։
Իրականում բլոգերի ու սոց․ ցանցերի սահմանը բնավ այնքան արտահայտված չէ, ինչքան թվում է։
Իրականում այդ սահմանը գծելը ավելի շատ պետք է սոց․ ցանցերի կապիտալիստներին։ Ու ինքը սոց․ ցանց թերմը «օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման» պես մարկետինգային քայլ է, որը նոր գաղափարներ իրականում չի պարունակում։
Հետո ես հասկացա։
Սոցիալական ցանցը՝ ինտերնետն է։
Երբ ես հիմա այստեղ գրում եմ, ու դուք ձեր ռսս րիդերներում տեսնում եք նորացումները՝ այ դա սոց ցանց է։
Երբ ես մեկնաբանում եմ ու օփենայդի֊ով հաստատում իմ ինքնությունը՝ դա նույնպես սոց․ ցանց է։
Կարելի է նույնիսկ բաժանորդագրվել մատյանների մեկնաբանություններին, ու տեսնել թե ով ում է մեկնաբանել։
Այնպես որ ինտերնետը արդեն իսկ սոցիալական ցանց է։
Հեծանիվ հորինել պետք չէ։ ։Ճ
ու տենց
արդեն սկսում են գրածները ֆեյսբուքներում ժամով «շեյրել»։ որովհետեւ մարդիկ չեն կարդում ոչ կարդացվող ժամերին։
բոլորը սովորել են՝ ուզում ես գրածդ կարդան, այնպիսի ժամի «շեյրիր» որ լսարան լինի։
դա հեռուստատեսության նման է լինում, ուր երեկոյան գովազդի ժամանակը ավելի թանկ է։
իսկ ինտերնետը հեռուստատեսություն չէ բնավ։
երբ ուզում ես՝ կարդում ես։
ինձ դուր չի գալիս այդպես անել։
ես գիտեմ որ որոշ չափով քիչ կարդացողներ կունենամ, բայց դրանք իրոք իմ կարդացողներն են, ոչ թե բան ու գործ չունենալու պատճառով հղումով ֆեյսբուքներից եկած սպառողները։
իսկ այսպես է սովորեցնում ԿՄ֊ի ժապավենը ու ֆեյսբուքի թայմլայնը։
այդպես չի սովորացնում ռսս րիդերը՝ անհնար է բաց թողնել փոստ այն մարդուց, ումից ուզում ես կարդալ, նույնիսկ եթե մեկ շաբաթ չես կարդացել։
Կտեսնես՝ նա գրել է այսքան տեքստ։
Իսկ ժապավենով այնքան հեռու չես գնա, որ նկատես։
Գիտեմ որ պարզ բան է։
Բայց ինտերնետը հեռուստատեսություն չէ։
Կարիք չկա հետամնաց տեքնոլոգիաներով օգտվել այլեւս։
ու տենց
Վերջերս այցելուների վիճակագրությունը նայելիս մտա ԿՄ֊ի ժապավեն, որտեղից իմ մոտ եկել են։ Պարզվում է, ԿՄ֊ում դեռ լիքը շեյրում կիսվում են։
Ես մտածում էի, որ reader֊ն ու սոց ցանցերը այդ «որմնախորշը» զբաղեցրել են։ Իսկ բլոգերում մնացել են նրանք, ով գոնե մեկնաբանում է մեջբերածը։
Բայց դա նրանից էր, որ ես ԿՄ֊ն ընդունում էի որպես վեբ լոգ հարթակ։
Իսկ փաստացօ ԿՄ֊ին վերաբերվում են որպես սոց․ ցանցի։ Իզուր չեն բաժանորդագրությունները «ընկերներ» անվանում։
ու տենց
Տիրարի «Իմ կյանքի մասին» ֆիլմում Ռաֆայելը առաջարկում է սուպերմարկետի տեստը։
Այսինքն, սուպերմարկետում գնումների ցանկը լավ նկարագրում է գնորդին։
Համաձայն եմ։
Բայց ես ունեմ նույնիսկ ավելի էֆեկտիվ տեստ։
Այն, ինչ սպառում են, կարող է և խափուսիկ լինել։
Ասենք մի երկու խելացի լավ տղա գիտեմ որ ժամանակին լոխանուծսյա են եղել, այֆոն են առել, հիմա իրան ձեռը տառապում են։
Շատ պարզ տեստ է՝ ինչ է մարդը արտադրում, գեներացնում, ստեղծում։
Կարդաս այ այս Կոնար մկԼաուդի մատյանը ու արդեն պարզ ա ով է նա։
Կամ տեսնես ինչ լուսանկարներ ա անում։ Կամ ինչ ծրագիր ա գրում։
Կամ ինչպես է այս աղջիկը ժամացույց սարքում։
Ու այս ֆաբրիկյան տեստը իմ համար ամենաէֆեկտիվ լակմուս ա դարձել։
Իսկ ինչպե՞ս լինել նրանց հետ, ով ոչ մի բան ել չի արտադրու՞մ։
Ինձ թվում է, որ արտադրողական հզորությունը խելքը եթե կա, ապա օգտագործվում է։ Չի լինում անգործ վիճակում։ Ու եթե չի օգտագործվում, ապա հավանական է, որ պարզապես тупо բացակայում է։
Ուրեմն, եթե կա ու չի օգտագործվում, կամ թվում է թե չի օգտագործվում, դա շատ տարօրինակ է։
Սակայն երկու դեպքում ել՝ զգոն եղեք։
ու տենց
Ես սիրում եմ Կենդանի Մատեանը որովհետեւ այն մարդկային է։
Ես սիրում եմ մարդկայինը։ Նույնիսկ համակարգչային լեզուները իրականում բնավ համակարգչային չեն, այլ մարդկային։ Նրանցով մարդիկ արտահայտում են մտքեր, եւ կարդում են այդ մտքերը։
Հիշենք [ռենեսանսի հումանիստներին][1]:
Այնպես որ ԿՄ֊ն հումանիստական է։
[1]: http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%BD%D0%B5%D1%81%D1%81%D0%B0%D0%BD%D1%81%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B3%D1%83%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B7%D0%BC#.D0.AD.D0.BF.D0.B8.D1.81.D1.82.D0.BE.D0.BB.D1.8B