ես որ ասում էի՝ իրենց կանոններով չխաղալ, իրենց պէս չխօսել, ահա իմացող մարդիկ էլ են ասում․ http://www.tyurem.net/mytext/look/047.htm
#ռազբորկա #քյարթեր #բանավէճ #փողոց #գոպնիկներ #քաղաք #վարքագիծ
Այդպիսի հետաքրքիր մարդու եմ հետեւում ծիվիչում։ Այլ փիլիսոփայական մտքերից բացի, ուշադրութիւն է գրաւում սա՝ «Քյարթուն նիվա չի, ծիծակ չի, գաղափար է»։
Ստացւում է, կարելի է յոյս չունենալ, հա՞, ինչքան էլ ծիծակ չհագնես, դա դեռ բաւական չէ «քեարթ» ըլլալու լինելու համար։
Հմմմ, ապա պէտք է, հասունացել է «Քյարթի մանիֆեստ»֊ը, որ մարդ կարդայ ու հասկանայ, ոչ միայն ով չէ նա, այլ ի վերջոյ ով է նա, եւ ինչով են ուտում նրան։
ու տենց
Ես հարցին կրկին ուզում եմ մոտենալ տեղեկատվական մո[ծ]իվներով։
Կան մարդիկ, ով տեղեկատվությունը իրենց միջով անցկացնում են, տրանզիտ են անում, իսկ կան մարդիկ, ով այն վերլուծում է, մտածում է դրա մասին։
Ի՞նչն է ստիպում ոմանց գիրքը դնել մի տեղ առանց կարդալու, կամ կարդալ ու ասենք գրել մատյանում՝ լավ գիրք էր, իսկ մյուսներին այդ գրքի մասին եւ պատճառով առաջացած մտքերը գրի առնելու։ Իհարկե, մտքերի առկայությունը կամ բացակայությունը։ Որը եւ պայմանավորված է մարդու տեսակով, ես կասեի, ավելի սպառոական, կամ ավելի մտածող։
Ո՞վ է մտածում։ Մտածում են նրանք, ով գնահատում է իրենք իրենց, իրենց ժամանակը, փորձում է իմաստավորել կյանքը։
Ու այսպես մենք մոտենում ենք նրան, որ կյանքի իմաստավորման տարբեր եղանակներ կան։ Նույն ծեծված երեխա ունենալ, ամուսնանալ, (ամենահեշտ գտնվողները), ստանալ կյանքից ինչ հնարավոր է, (ծխել, խմել, շռայլ կյանք, լավ մեքենա, մեծ կուրծքով աղջիկ, խոզի բուդ), իսկ չկարողանալու դեպքում կորուստ զգալ։ Դա իմաստավորելու ձեւ է նույնպես, բայց մի տեսակ խղճուկ, ինձ թվում է։ Ու այդ ձեւն է որ ծնում է դոգմաներ․ մեքենան սենց, աղջիկա կուրծքը սենց, քիթը սենց, կուսույթյունը թրու, օլիվյեն էլ սենց։ Դա «կարգին է» համարվում։ Ուրեմն, մնացածը՝ անկարգ։ Այդ դոգմաները դարնում են արժեքներ։ Եթե շատ են տարածված լինում, դրանց ասում են՝ ազգային արժեք։ Սխալմամբ են ասում։
Ազգային արժեքն է, օրինակ, երեխաներին կրթելը։ Եվ հրեաների մոտ, եւ հայերի։ Բայց ոչ սպիտակ նիվա քշելը։
Ասել որ սա այսպես պիտի լինի շատ հեշտ է, երբ առանց մտածելու ես փնտրում ճիշտը եւ բավարարվում դրանով։ Այստեղից է ռաբիսին եւ քյարթերին բնորոշ ոչ հանդուրժող լինելը այլերի նկատմամբ։
Ու այդ «ստանալ կյանքից»-ը իրականում չի մշակվում, չի ծամվում, չի մարսվում, մտնում դուրս է գալիս։
Մտածող մարդիկ այդպես չեն կարող որովհետեւ կամ բնական խելք ունեն որը անգործ չի կարող լինել, կամ սիրված են եղել երբ փոքր էին, սիրում են իրանք իրանց, գնահատում են, ու չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի դատարկ կյանք ունենալ։ Որը միշտ պահանջում է մուտք – ելք – մուտք – ելք, առանց մշակման։
ստդին-ստդաութ, ասպես ասած։ Բայց ինփութ-աութփուփի իմաստը տեխնիկայում այն է, որ մի տեղ մտնելուց, մշակվում է, ու ելքը վերամշակված է, ուրույն ձեւի, երանգ ունի, այլ է, հետաքրքիր է։ cat lav.yuv | denoise -n | resize axb | mpeg2enc -o a.m2v
«|» նշանը խողովակի, կապի մետաֆոր է։ Սա օրինակ է ինչպես մի ծրագիրը վերցնում է հում նյութ, մշակում է, ու այդ կապով տալիս է այլ ծրագրին։ Օրինակ այստեղ տեսանյութի հոսքը մաքրվում է denoise ծրագրով, հետո չափսը փոխում է resize ծրագրով, ու վերջում կոդավորվում է dvd ֆորմատ mpeg2enc ծրագրով։
Ի՞նչ իմաստ ունի ծրագիրը որը ոչ մի բան չի անում՞։ Դանդաղեցնում է գործը։ Իմաստ չի ունենում։
Այդպես էլ հասարակությանը ռաբիս պետք չէ։ Սահմանելով ռաբիս որպես չմտածող սպառողական մարդիկ։ Նույնիսկ վնաս է։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան շատ ուշադրություն կդարձնի դետալներին եւ նախագծերին, կգտնի թերություններ, դեբագ կանի համակարգը, կլավացնի այն։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան քիչ կլինի ոչ հանդուրժողականությունը, այնքան ավելի սոլիդար, միասնական կլինեն մարդիկ, ազգը, այնքան ավելի ուժեղ կլինեն ղեկավարության վրա ազդելու լծակները։ Դոգմածիկ ոչխարները խորանալ չեն ուզում, փոխել չեն ուզում, իսկ այն ինչի ուզում են՝ ստանում են։ հաց եւ զվաճանք։
Մտածող մարդիկ ազատությունը գնահատում են։ Օգտագործում են։ Արտահայտվում են։ Ով ինչպես կարող է։ Այդ իսկ պատճառով պոետների, գրողների, նկարիչների եւ գիտնականների հանդեպ են լինում ռեպրեսիաները առաջին հերթին։ Այսպիսով, չմտածող դոգմատիկ ռաբիզ լինելը ավելի ձեռնտու է, ապահով է։
Այդ պատճառով եմ ես համամիտ Զլոյանի հետ, որ ռաբիսը ապազգային է։
Ե՞լք։ Սա արատի օղակ է։ Ելք չեմ տեսնում։ Ոմանք ասում են, եթե ազգային ղեկավարություն ունենանք, լավ կլինի։ Ո՞րտեղից ոչխարներին ազգային ղեկավարություն։ Չի լինի դա, մինչեւ հասարակությունը չառողջանա, մտածել չսովորի, ու մասնավորապես․ ռաբիսից չազատվի։
Որովհետեւ ես քիչ առաջ ցույց տվեցի որ ռաբիսը՝ դոգմատիկ եւ չմտածող մարդն է։
Ռաբիսները իմաստավորում են կյանքը երեխա ունենալով, եւ փոխանցելով նրանց դոգմաներ, եւ մտածելը չսիրել։
Այդ է ի դեպ պատճառը, որ գյուղերից եկողները հաճախ զգում են իրենց սպիտակ ագռավ։ Ասենք, Օձունից եկած տղան հասկանում է, որ Երեւանում ռաբիսը գերակշռում է, որ իր նվագած երգերի, կամ իր երկար մազերի, կամ իր հավատքին վերաբերմունքի հանդեպ հանդուրժող չեն, ու զարմանում է։ Իր գյուղում նա իրեն շատ ավելի ազատ էր զգում։
Մտածողները լքում են երկիրը որովհետեւ իրենց նկատմամբ հանդուրժող չեն, քիչ երեխա են ունենում ու դաստիարակում, որովհետեւ այլ հետաքրքրություններ եւ իմաստներ են գտնում, ոչխարների մասսան գնալով շատանում է։ Դրանցից էլ գնացողներ կան, «կարգին» կյանքը օտար ափերում ավելի հասանելի է։ Իսկ բարեկամներ այնտեղ շատերը ունեն։
Իսկ այս աղետից ելք չեմ տեսնում։ Կրթություն։ Դպրոցներում նորմալ դասատուներ։ Ես մի քանի տենց մարդ ունեցել եմ։ Համալսարանիս հայերենի լրագրող դասատուն, նաեւ։ Որը սխալ հոդված է գրել, ու իր գլուխը ջարդել են։ Ու նա էլ մեզ դաս չէր տալիս։ Դրսից լիքը կիրթ մարդ բերելը։ Ո՞վ է բերելու։ Պետությունը չի բերելու։ Նրանք թե գան՝ գան։ Ու հիմա մենք կտեսնենք ինչքանով ենք մենք ազգ, ու ինչքանով գոյատեւելու ձգտում եւնենք որպես ազգ։ Կարծես առանձնապես չունենք։ Գլորում ենք։
Փակուղի է։
ու տենց