մեր այս «ընդդիմութեան» պահանջները ապշելու են, մշակութային շոկ են։
մենք ինչի՞ ենք սովոր՝ ընդդիմութեան պրոտեստների պահանջը՝ կամ ձայների վերահաշուարկն ա, կամ նոր ընտրութիւնները։
իսկ սրանք լրիւ հակաժողովրդավարական են՝ իրենց ընտրութիւններ, դեբատներ, պէտք չեն՝ իրենք ուղիղ, բացայայտ ասում են որ լոկ իշխանութիւն ա պէտք։
#ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն #պրոտեստ #ընտրութիւններ
այստեղ մի պահ կայ, անկապ կանգնած զոյգին ա մօտենում օմոնականը, փորձում ա տանել, աղջիկը սարսափում լացում ա, նա պնդում ա որ տանի, մարդիկ են կողքից խօսում, անկապ մարդ ա սկսում աւելի ակտիւ խօսել, թէ՝ քեզ ի՞նչ ա պէտք, արի ինձ տար իրենց փոխարէն, տէնց օմոնականը վերջում համաձայնում ա, թողնում ա զոյգին, էդ մարդուն տանում ա։
#մոսկուա #պրոտեստ #օմոն #ցոյց #ազատութիւն
մէկի հետ խօսում էի, հարցնում էի՝ դու 2008֊ին քանի՞ տարեկան էիր, ասում ա՝ ութ, ասում եմ, տես, տաս տարուայ մէջ հանրութիւնն ինչքան ա փոխուել, բռնութիւնն այլեւս մոդա չի, չարացած չեն, ասում եմ, 2008֊ի կադրերը նայես՝ մարդիկ չարացած էին, նոյնիսկ ոստիկանական վիլիսն էին վառել, որը ճիշտ ա, ինչ֊որ պատճառով մտաւ մարդկանց մէջ, բայց վառել են։
ասում ա՝ հա, հայրս էր վառողներից մէկը, գոնէ ասում ա իբր ես էի որ ասի՝ բենզինը լցրէ՜ք, լցրէք վառենք։
այլ անգամ սփիւռքահայի հետ էի խօսում, նոյնն բանն էի ասում բռնութեան նուազեցման մասին, ասում եմ՝ չարացած էին, պատկերացնո՞ւմ ես, ոստիկանական ջիպն են վառել, ասում ա՝ ես ամերիկայից եմ եկել, ես պատկերացնում եմ։ (:
#բռնութիւն #ոստիկանութիւն #քաղաքականութիւն #պրոտեստ #թաւիշ
հոնգկոնգցիները շարունակում են պրոտեստները՝ վիրտուալ տարածքում՝ խաղի մէջ։
#հոնգկոնգ #հոնգ_կոնգ #չինաստան #խաղ #պրոտեստ #հաւաք #գրաքննութիւն #էկրանահան #ազատութիւն
էս տղայի մօտ հոնգ կոնգից լուսանկարներ են՝ https://www.flickr.com/photos/n_ipper/ #ֆոտո #հոնգ_կոնգ #հոնգկոնգ #յեղափոխութիւն #պրոտեստ #2019 #ջրի_շարժ #քաղաք #ազատութիւն #հիմա
հոնգ կոնգի ակտիւիստների տակտիկան փաստօրէն նոյնն ա՝ փողոց են փակում։ ու հետաքրքիր պահ էր, ոնց եղած մեքենաները թողեցին, ու նոր փակեցին։ հաւէս ա, պրոտեստների ժամանակ լազերներ են օգտագործում, շատ ծիծաղելի ա ու սիրուն։
https://invidio.us/watch?v=89UR3uYEKwc #ռուսերէն #վարլամով #հոնգկոնգ #հոնգ-կոնգ #հոնգ_կոնգ #պրոտեստ #քաղաք #չինաստան #ազատութիւն #ճարտարապետութիւն #դիզայն
պրոտեստն ու անհնազանդութիւնը տարբեր են։
ու ինձ երկրորդն աւելի մօտ ա։ #պրոտեստ #անհնազանդութիւն
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
իսկ Էրդողանը ստիպուած եղաւ այս մի սրիկային գործից հանել։
#թուրքիա #էրդոգան #պրոտեստ
Տ․ Ֆելգենգաուեր․ Մարդիկ չեն տեսնում փողոց դուրս գալու իմաստ։ Հոգնեցի՞ն։ Չե՞ն հասկանում։
Ա․ Մակարեւիչ․ Արդիւնք չկայ։ Որովհետեւ սեղմում ես կոճակը — ստանում ես արդիւնք։ Այսպէս են սովորեցրել։ Կոճակը սեղմեցին, իսկ արդիւնք չկայ։ Ուրեմն, կոճակը չի աշխատում։
Տ․ Ֆելգենգաուեր․ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Մուրճո՞վ է, ինչ է, պէտք կոճակին հարուածել։
Ա․ Մակարեւիչ․ Զանգվածների գիտակցութեան մանկամտութիւն։
Տ․ Ֆելգենգաուեր․ Մանկամտութի՞ւն։
Ա․ Մակարեւիչ․ Իհարկէ։ Իհարկէ։ Եթէ ինչ֊որ բանի ես ուզում հասնել, պէտք է անընդհատ զարկել։ Իսկ առաջին փորձից միայն կատուներն են ծնում, աւելին չի ստացւում։
աղբիւր
#զրոզց #պայքար #մակարեւիչ #անդրեյ֊մակարեւիչ #էխո #հարցազրոյց #պուտին #պրոտեստ #ժողովուրդ #ընդդիմութիւն #կարծիք #հատուկ֊կարծիք #տատյանա֊ֆելգենգաուեր #ղրիմ #ռուսաստան #ուկրայինա #ազատութիւն
This is history of protest, how it was supressed, and some information about following investigation, which was interrupted soon.
first part of Armenia’s lost spring in English: http://www.youtube.com/watch?v=J9kOr7KdKbY second part: http://www.youtube.com/watch?v=FzxyqXrK-7A third part: http://www.youtube.com/watch?v=UBiAzYAEwgY
#march1 #Armenia #spring #protest #history #մարտի1 #Հայաստան #գարուն #պրոտեստ #պատմութիւն
այսօր սքան անելիս էի լսում, շատ հավես հարցազրույց է, չնայած շատ թարմ չէ, բայց շատ բաներ ժամանակից դուրս են։ ինչպես միշտ էխո֊յում, կարելի է կարդալ ու լսել ու դիտել։ ահա։
http://www.echo.msk.ru/programs/albac/1096510-echo/
#echo #interview #turkey #police #protest #law #турция #полиция #протест #закон #էխո #հարցազրույց #թուռքիա #օրենք #պրոտեստ #ոստիկանություն #բռնություն #ազատություն
http://www.youtube.com/watch?v=Q7wjVkF8WMc #musik #երաժշտություն #protest #պրոտեստ
Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։
Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։
Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։
Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։
Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։
Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։
Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։
Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։
Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։
Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։
Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։
ու տենց
Գիտե՞ք ես օտարալեզու ուսուցման օրենքի ընդունման կապակցությամբ ինչ հարց ունեմ։ Իրականում էական չէ քանի ձայն կողմ էր, ու քանի ձայն դեմ խորհրդարանում, որովհետեւ բոլորիս ել հայտնի է, որ այնտեղ բոլորովին ել ազգի ներկայացուցիչները չեն։
Խնդիրը նրանում է որ ամենակարեւոր ազգային խնդիրների քննարկման կամ ընդունման ժամանակ, խոհրդարանի մոտ մի տաս հոգի մարդ է լինում։
Այդպես էր Սեւանը իջեցնելու ժամանակ, իսկ Սեւանը ազգային արժեք է, այնպես էր նաեւ օտարալեզու ուսուցման մասին օրենքի քննարկումների եւ ընդունման ժամանակ։
Փաստորեն, մենք ցույց չտվեցինք ակնհայտ եւ հստակ, որ ազգը դեմ է այդ օրենքին։
Ու այստեղ ես չեմ կարող չմատնանշել պսեվդո եւ ոչ պսեվդո ընդդիմադիրներին, որոնք կարծես ազգայնական են։ Ու՞ր էիք։ Ո՞րտեղ էր ձեր հազարավոր մարդիկ հավաքելու տաղանդը։
Եվ առհասարակ, ժողովուրդ, ու՞ր էիք։
Օրգամիզնը որը դիմադրողականություն չունի, չի ապրում։ Գրիպից կմահանա։
Ու՞ր է հայ ազգի դիմադրողականությունը, գրողը տանի։
ու տենց