https://www.youtube.com/watch?v=HuKvPfispvY
88 թուի հայկական գեղարուեստական ֆիլմ՝ ժամանակաշրջանը զգացւում ա առաջին իսկ կադրերից՝ ցոյց են տալիս նոմենկլատուրան, ու ոչ առանց ծաղրի, «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» ժամանակը արդէն զգում էին, թաթերական հրապարակի հաւաքներն են ակնարկում։
հետաքրքիր են կերպարները՝ ինչպիսին են հին նոմենկլատուրշիկները, ինչպիսին ա նոր հայը՝ լրագրողը։
այդ լրագրողի հետ էլ պիտի սիրային գիծ աւելացնէին, ու այդպիսի պահ ա, երբ նա այդ կնոջն ասում ա՝ «բայց ոնց եղաւ որ մեր մէջ սեւ կատու անցաւ եւ մենք չամուսնացանք»։ դա էլ ա այն մասին, որ ֆիլմը պէտք ա մատուցուէր հանրութեանը, որը գուցէ էդ տղայի կերպարն էլ շատ չի հաւանում, նա «հիպպի» ա, ու պէտք ա ցոյց տալ, որ «ճիշտ» տղայ ա, աւանդական արժէքներով, նա հո անլուրջ չէ՞ր ֆռֆռում, այլ ամուսնանալո՛ւ նպատակո՛վ։
էհ։
բայց փաստօրէն, ահաւոր քանակի ֆիլմեր կան, որ հասանելի չէին, ու ինտերնետն այսօր իր դերը մեզ համար՝ արքիւի դերը, մշակութային ժառանգութեան պահպանողի դերը, նոր սկսել ա ունենալ։ ո՞վ կիմանար առանց համացանցի այս բոլոր եւ զանազան ֆիլմերի մասին։ որ նաեւ հետազօտողների համար են անսպառ աղբիւր։ եւ որոնց գոյութեան մասին ոչ մէկ չգիտէր։
իսկ հիմա գտնւում են մի կտոցի հեռաւորութեան վրայ։
դեռ (դե՞ռ) չեմ դիտել ամբողջութեամբ։
հա, իսկ տիտրերում դէ երեւում են տարբեր ծանօթ մարդիկ։ օրինակ վաթինեանը՝ օպերատոր, ում ֆոտոցուցահանդէսը վերջերս միրզոյեանում էր։
#համացանց #արքիւ #ֆիլմ #1988 #վերակառուցում #գլասնոստ #պերեստրոյկա #ձնհալ #նոմենկլատուրա #բնապահպանութիւն #սէր #հանրութիւն #կինօ
ուրեմն, կայ մի կազմակերպութիւն, որը փաստացի ընկել է իշխանական ազդեցութեան տակ։ Իսկ դրա հետեւանքով այնտեղից տշուել են երկու ամենաանհնազանդ անդամները։
Ովքեր մինչեւ վերջ պաշտպանում էին կազմակերպութեան, ոչ թէ օտար ուժերի շահերը։ Դրա համար էլ վճարեցին։
ուզում եմ ասել, որ սովետում նոյնն էր։ պարզապէս բոլոր աշխատանքի տեղերը պետական էին, ու հնարաւոր էր այնպիսի սեւ ցուցակի մէջ ընկնել, որ այլեւս ոչ մի կարգին գործ չգտնել։ իհարկէ, այս մարդիկ նորմալ գործ գտնել կարող են։ բայց արուածը լրիւ սովետական ռեպրեսիա է։
Սա կատարւում էր կազմակերպութեան մնացած անդամների լուռ համաձայնութեամբ, իհարկէ։
Ինչը էլ աւելի մտահոգիչ է, քանի որ մեզ մօտ ոչ պետական գործ լիքը կայ, ու իրենք էլ այնպէս չէ որ անգործ կը մնային, եթէ արտայայտուէին, ոչ թէ լռէին դողալով իրենց երեսուն արծաթի համար։
Բայց միեւնոյն է վախեցան, լռեցին։ Դեռ փորձում էին «սթափեցնել» նրանց, ով իրենց իսկ կազմակերպութեան շահերն էր պաշտպանում, որ չգնան առճակատման։
սա սովետական վերջին տարիների ռեպրեսիաներից էականապէս չի տարբերւում։
իսկ այս խայտառակութիւնը իրագործողներից մէկն ունի բաւական քաղաքակիրթ տեսք, բնաւ ոչ թէ սովետական նոմենկլատուրշիկի, այլ ասենք մոլ֊երում հագնւող, ջինս ջինս հագնող, ոչ քեարթ տղայ է։ Ու հանրապետականի կրծքանշան, կարծես թէ չի կրում։
այս նոր նոմենկլատուրայի դէմքը ճանաչել առաջին հայեացքից սովոր չենք։
ու մենք չենք նկատում ինչ է կատարւում, քանի որ մտածում ենք սա նորմալ է։ Իսկ սա ՆՈՐՄԱԼ ՉԷ։ Հենց սա էլ ռեպրեսիա կոչւում է։
ու չեմ կասկածում որ այսպիսի կազմակերպութիւնները շատ են, բնական է։
#սովետ #ռեպրեսիա #հայաստան #խսհմ #նոմենկլատուրա #ազատութիւն #ուտենց ########
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
Լաւ հոդւած է, լրիւ մէջբերումներ են՝
Այսօրվա աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դեմ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/95789
#Գևորգ֊Տեր֊Գաբրիելյան #ապակենտրոնացում #սովետ #ռեալպոլիտիկ #իդեալպոլիտիկ #վարչակարգ #պուտին #ռուսաստան #հայաստան #ուկրայինա #ղրիմ #մայդան #մարտի1 #իվանիշվիլի #րաֆֆի #լիպարիտյան #կոռուպցիա #նոմենկլատուրա #կրթություն #արժեքներ #ազատություն