ուրեմն, կայ մի կազմակերպութիւն, որը փաստացի ընկել է իշխանական ազդեցութեան տակ։ Իսկ դրա հետեւանքով այնտեղից տշուել են երկու ամենաանհնազանդ անդամները։
Ովքեր մինչեւ վերջ պաշտպանում էին կազմակերպութեան, ոչ թէ օտար ուժերի շահերը։ Դրա համար էլ վճարեցին։
ուզում եմ ասել, որ սովետում նոյնն էր։ պարզապէս բոլոր աշխատանքի տեղերը պետական էին, ու հնարաւոր էր այնպիսի սեւ ցուցակի մէջ ընկնել, որ այլեւս ոչ մի կարգին գործ չգտնել։ իհարկէ, այս մարդիկ նորմալ գործ գտնել կարող են։ բայց արուածը լրիւ սովետական ռեպրեսիա է։
Սա կատարւում էր կազմակերպութեան մնացած անդամների լուռ համաձայնութեամբ, իհարկէ։
Ինչը էլ աւելի մտահոգիչ է, քանի որ մեզ մօտ ոչ պետական գործ լիքը կայ, ու իրենք էլ այնպէս չէ որ անգործ կը մնային, եթէ արտայայտուէին, ոչ թէ լռէին դողալով իրենց երեսուն արծաթի համար։
Բայց միեւնոյն է վախեցան, լռեցին։ Դեռ փորձում էին «սթափեցնել» նրանց, ով իրենց իսկ կազմակերպութեան շահերն էր պաշտպանում, որ չգնան առճակատման։
սա սովետական վերջին տարիների ռեպրեսիաներից էականապէս չի տարբերւում։
իսկ այս խայտառակութիւնը իրագործողներից մէկն ունի բաւական քաղաքակիրթ տեսք, բնաւ ոչ թէ սովետական նոմենկլատուրշիկի, այլ ասենք մոլ֊երում հագնւող, ջինս ջինս հագնող, ոչ քեարթ տղայ է։ Ու հանրապետականի կրծքանշան, կարծես թէ չի կրում։
այս նոր նոմենկլատուրայի դէմքը ճանաչել առաջին հայեացքից սովոր չենք։
ու մենք չենք նկատում ինչ է կատարւում, քանի որ մտածում ենք սա նորմալ է։ Իսկ սա ՆՈՐՄԱԼ ՉԷ։ Հենց սա էլ ռեպրեսիա կոչւում է։
ու չեմ կասկածում որ այսպիսի կազմակերպութիւնները շատ են, բնական է։
#սովետ #ռեպրեսիա #հայաստան #խսհմ #նոմենկլատուրա #ազատութիւն #ուտենց ########