հաւէս ճապոնացի ռեժիսոր եմ գտել՝ նաոկօ օգիգամի։
շատ ճաշակով, շատ համով ու հումորով ու սիրով, ու շատ հանգիստ հոսող ֆիլմեր են։
դեռ երկուսը դիտեցի՝ «կատուների վարձոյթ» (rentaneko) ու «կամէմօ սրճարանը» (kamemo diner)։
ուզում եմ նաեւ իր «պետքարանը» դիտել, ու բոլոր֊բոլոր ֆիլմերը։
#ֆիլմ #կինօ #ճապոնիա #կատուների_վարձոյթ #կատու #նաոկօ_օգիգամի
ուզում եմ գրել «leave the world behind» ֆիլմի մասին։ ի դէպ, դիտէք, եթէ չէք դիտել, կարելի ա, կամ նոյնիսկ պէտք ա։ չնայած ես հիմա կը պատմեմ որ մեսիջներն ինձ կասկածելի են թւում։
ընդհանուր առմամբ երկու գիծ ունէր՝
սկսեմ երկրորդից՝ ես կը ճշտէի՝ ոչ թէ թուայնացումն ա դարձնում խոցելի, այլ ամպերը։ դրա հետ լրիւ համամիտ եմ։
շատ ուժեղ պահ կայ ինքնավար տեսլաներով, երբ դրանց հրաման ա տրուած բլոկ անել ճանապարհները՝ տպաւորիչ ա շատ։ բայց նրանից չի որ տեսլա ա, նրանից ա որ տեսլան հնարաւոր ա էդպէս մի կենտրոնից կառավարել։
spof֊ի մասին պատմող շատ լաւ էպիզոդ ա՝ «սեւ հայելու» մեղուայինը։
սկսւում ա ֆիլմը մի շարք վթարներից, օրինակ նաւը գալիս հագնում ա լողափին, որովհետեւ gps֊ը չի աշխատում։ ու գուցէ որովհետեւ աւտոպիլոտը գժուել ա։
կարո՞ղ ա էդպէս լինել որ անձնակազմը չիմանայ նաւը վարել առանց աւտոպիլոտի։ չգիտեմ, գուցէ էդ ժամանակը եւ գայ, զի էժան ու ոչ շատ կիրթ անձնակազմ ա պէտք լինում հիմնականում։ կամ կարեւորութիւն չի տրւում կրթելուն էն դէպքերի համար որ համարւում են քիչ հաւանական։
բայց երեւի նաւը այնուամենայնիւ, օդանաւ չի, շատ ժամանակ ունէին մարդիկ իրան կանգնեցնելու, գոնէ, համար։
ինչեւէ, տէքից էսքանն ասեմ՝ spof֊ի հարց ա, մեր գրագիտութեան հարց ա։
ու գրագիտութեան հարցը նշուել ա՝ թէ էս մարդը մեդիա ոլորտի պրոֆեսոր ա, բան չի հասկանում տէքից։ բայց ինչի՞ պիտի չհասկանար։ արդէն հիսունականներից կարգիչներով ենք, ութսունականների սկզբից՝ ամն֊ում ամէն օֆիս ա կարգիչներով աշխատել։
դէ մէկը՝ ֆէյլ ենք արել կրթութիւնը, սխալ բաներ ենք սովորեցնում։ միւսը՝ գուցէ չենք էլ հասկանում որը սովորեցնել։
ու էդ հարցը, մօտաւորապէս, նաեւ դագլաս ադամսն ա շօշափել, ցոյց տալով որ արթուր դէնթը՝ մարդկային քանի հազար տարիների քաղաքակրթութեան արդիւնքը, կամ դէ 20֊րդ դարի հպարտ «բնակիչ», համբուրգեր սարքելուց բացի օգտակար բան չգիտէր։
եթէ իր քաղաքակրթութեան կոնտեքստից դուրս ա ապրում։
հիմա մարդկութեան կամ մարդկայինի մասին։
ցոյց ա տալիս մէկին, որ իբր շուտ էր ջոկել, շատ բան էր առել, եւ այլն։ ու բժիշկ էր։
գալիս են իր մօտ, հիւանդ էրեխուն բերում են՝ ասում ա՝ իմ խնդիրը չի։ ոնց որ քեզ ի՞նչ կը լինի, ի՞նչդ ա պակասում, նոյնիսկ փող են տալիս։ էդ լաւ պարզ չի, լաւ արդարացուած չի, ինչի ա էդպէս։
ու վերջում էլ, ոնց հասկանում եմ, մի մարդը, որ իրա դստերը խոստացել էր որ կը գայ մի ժամից (մի ժամը էդ գործի համար շատ քիչ էր, կարող էր մի երեք֊հինգ ժամ նախատեսել), ասում ա՝ չվերադառնանք՝ ես իմ դստեր մօտ, դու՝ քո կնոջ, վտանգաւոր ա, աւելի լաւ ա անմիջապէս գնանք բունկեր։
ու ո՞նց, դու էդ դստերդ մեծացրել ես, որ որոշակի ռիսկ չվերցնելու համար (որը տէնց արդարացուած չէր ինչ ռիսկ ա, նոյնիսկ չկար ռիսկ) նախընտրում ես գնալ խալխի տղու հետ լռուել բունկերո՞ւմ։ իսկ ի՞նքն ինչի քեզ հետ լռուի, իրա կնոջը թողնի։
կարճ ասած ես կարծում եմ որ նման դէպքերում մարդիկ հակառակը՝ շատ հասնող են իրար։ նոյնիսկ կապիկների օրինակով գիտեն՝ եթէ օտար ներխուժում ա՝ առանձնապէս լաւ են իրար հետ, հոգատար, ու շատ են ոջիլներ փնտրում իրար վրայից, հանում։
էսքանը երեւի։
ու տէնց։
#ֆիլմ #ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #հակաուտոպիա #տեքնոլոգիաներ #ապագայ
էլենէ նաւերիանիի նոր ֆիլմը։
#ֆիլմ #կինօ
օպենհայմերը դիտեցինք։
դիտեցինք կինօպարկի… ո՞նց էր կոչւում, «պրեմիո՞ւմ», դահլիճո՞ւմ, որն, իմ կարծիքով լրիւ անիմաստ էր։
ուրեմն, էնտեղ գրեթէ պառկելու բազկաթոռներ էին։ կառավարման վահանակ կար, որով կարելի էր դզել մէջքը։ ու կարելի էր բազկաթոռը լրիւ վերածել պառկելու տեղի։ ինչը շատերն արել էին։
շատ ցուրտ էր։ մի տղայ գնաց ինչ֊որ տեղից խնդրեց ծածկոց, բերեց կողքի աղջկան։ ի դէպ, ամէն տեղ ա ցուրտ։ քրտինքս ճակատին մտնում եմ, սառը օդը խփում ա ճակատիս, վատանում եմ։
էս բազկաթոռների արանքում բաւական մեծ հարթութիւն էր՝ սեղան։ ինչն ինձ անյարմար էր։
ես ակնկայլում էի աւելի մտերմիկ կինօդիտում, իսկ էսպէս իրար ականջի շշնջալը ահաւոր բարդ էր, պէտք ա ջանք անէիր, ձգուէիր, իսկ ձեռք բռնելն անհնար էր։ գուցէ դա էդպէս ա մտածուած, որովհետեւ եթէ երկուսը պառկած են, ու իրար մօտ, բաւական շուտ իրավիճակը կարող ա վերահսկողութիւնից դուրս գալ։
պրեմիումի մի մասը երեւի էդ անյարմար բազկաթոռներն էին։ միւսը՝ «դոլբի» ձայնը։ ես էսօր, ամաչում եմ ասել, ժամանակ չեմ ունեցել հետազօտել արդի թուանշային «դոլբին» ինչ ա։ ժամանակին դա անալոգային, մագնիսական ժապաւէնից աւդիօ երիզ լսելիս աղմուկ մաքրելու տեքնոլոգիա էր, եթէ չեմ սխալւում։
մի բան էլ։ ֆիլմի զրոյցների կէսը չեմ հասկացել։ որն ինձ համար անակնկալ էր։ ես ամէն օր լսում եմ անգլերէն, եթէ ֆիլմ եմ դիտում՝ անգլերէն ա։ մտքովս չէր անցել որ ինչ֊որ բաներ չեմ հասկանայ։ ու նէնց չի որ բառեր կային որ չգիտէի՝ ինձ թւում ա պարզապէս վատ, խուլ էր լսւում էդ իրենց «պրեմիում» «դոլբի» վիճակներով։ ու գուցէ սովորական դահլիճում նորմալ կարողանայինք լսել։
հիմա ֆիլմի մասին շատ բան չեմ կարող գրել։ ինձ թւում ա, սցենարը կարող էր աւելի ուժեղ լինել։ նաեւ, ֆիլմի առանցքում պատմութիւն ա այն մասին, ոնց օպենհայմերին լռեցնելու համար ադմինիստրատիւ լծակներ են կիրառուել։ ամերիկացին կը նայի, ու կը սարսափի՝ ինչ ահաւոր ա, մարդուն լռեցնում են։
միւս կողմից, մարդուն ինչի՞ էին լռեցնում՝ կարծում էին որ ազգային անվտանգութեան հարց ա։ դա լրիւ այլ «լեւելի» վիճակ ա։ մեզ մօտ լռեցնում են որովհետեւ մարդը պատմում ա որ էն միւսը «դաչան» գողացած փողերով ա կառուցել։
ու չնայած ոնց որ ուզում էին շեշտել, թէ «բարադի» վիճակ ա եղել, բայց էդ իրենց «բարադին» մեզ համար նախանձելի կազմակերպուած ա ինձ թւում։ ես պարզապէս հիանում եմ դրանով, ու նոյնիսկ չեմ հասկանում, ոնց ա հնարաւոր էդքան կարճ ժամանակահատուածում նպատակին հասնել։ կան տարբեր թիմեր, ամէն թիմն ունի բաւական բարդ խնդիրներ լուծելու։ ու բոլորը պէտք ա սինկ լինեն։ ու յետոյ թեստեր անեն, ու աշխատող պրոդուկտ տան։ ու նախ պէտք ա քաղաք կառուցեն իրանց համար։ եթէ ես էդ բարդութեան խնդիրը փորձեմ պատկերացնել որպէս տտ պրոդուկտ, ես չեմ հասկանում ոնց էդ ռեսուրսներով էդ ժամանակում էդ բարդութեան խնդիր կարելի ա լուծել։ պարզապէս հիանալի ա։
ի դէպ, օպենհայմերի մասին ես կարող ա առհասարակ չիմանայի։ իմացել եմ, զի ռուսախօս ընկեր եմ ունեցել, որը միայն ռուսական տեղեկատւութիւն էր սպառում։ ու ինքն էր պատմել, որ «օպենգէյմեր, զնաեշ, օն…»։ մի հատ էլ ռուս ազգանունով տղայի հետ եմ աշխատել, որ երբ գնացել էինք գերմանիա գործուղում, խմել էր, ասում էր՝ «մենք ձեզ քառասունհինգին արել ենք, էլի կանենք»։ ու ես չէի հասկանում ի՞նչ ա խօսում։
ես զգում էի որ էդ մարդկանց հետ զուգահեռ իրականութեան մէջ եմ ապրում։ ինձ համար չկար ոչ քառասունհինգը, ոչ էլ օպենհայմերը։
կար մի քիչ՝ զի կարդացել եմ ֆէյնմանի գրքերը։ իսկ ֆէյնմանին ֆիլմում չտեսայ, երեւի շատ մանր դեր ունէր մանհեթէն նախագծում, կամ տեսայ չհասկացայ ինքն ա։
էստեղ ես նաեւ կը գրէի շատ այլ բաներ էն ժամանակուայ բեքգրաունդի մասին, վհուկների որսի, կոմունիստների ու օրէնքի, որ ոստիկանութիւնը չի կարող գրադարաններից իմանալ ով ինչ գիրք ա վերցրել, որը նաեւ թուանշային ազատութիւններին ա վերաբերում։
նաեւ կը գրէի «սպուտնիկի», այզէնհաուերի, «նասա»֊ի ստեղծման, «էյթթի ընդ թի»֊ի, իւնիքսի, համալսարանական բումի, կրթաթոշակների, սովէտի աղքատութեան, եւ շատ բաների մասին։
բայց չեմ ձգի։
#օպենհայմեր #ֆիլմ #անկապ
դենիս հորուատի decent player
գործում, օրինակ այստեղ կայ, այս տեքստն ա հնչում։
#տեքստ #ֆիլմ #խաղ #լսելիք #գործ #էլեկտրոնային
շիմոն պերեսին նուիրուած «never stop dreaming» ֆիլմն ապշեցրեց նաեւ ինձ՝ որ իսրայէլի պատմութեամբ եւ քաղաքականութեամբ էնպէս չի որ երբեք չեմ հետաքրքրուել։
կրկին, շատ եմ խորհուրդ տալիս դիտել։
ամենասկիզբն է բաւական դախ, ու կորպորատիւ ֆիլմի տպաւորութիւն թողնում, բայց մի տասնհինգ րոպէ անց, երբ ֆիլմն իսկապէս սկսւում ա՝ դառնում ա բաւական հետաքրքիր։
ինչն ա շաաաատ հետաքրքիր, դա այն ա, ոնց ա համակարգը աշխատում։ որ ընտրութիւնները կանխատեսելի չեն լինում։ որ լինում են կոռուպցիոն սկանդալներ, եւ մարդիկ լքում են իրենց պաշտօնը, հրաժարական տալիս։ որ խօսքի ազատութիւն կայ, գործում ա։
որ կուսակցութեան մէջ պայքար ա լինում, յետոյ նոր խորհրդարանում։ եւ կուսակցութիւնը՝ մի առաջնորդի շուրջ խմբաւորում չի, կուսակցութիւնը կարող ա պահանջել հրաժարական այդ առաջնորդից, որ ստուեր չընկնի կուսակցութեան վրայ, որ կուսակցութիւնը չմեռնի, հետագայ քաղաքական պայքարում դեր ունենայ։
որ գնահատւում են ոչ թէ քծնողներն, այլ անձնական յատկութիւնները մարդկանց։ որ սոցիալական վերելակներն են աշխատում։ որ համակարգը արեւմտեան ա՝ սկսած սկաուտական շարժումից, վերջացրած պարլամենտարիզմով։
ու էդ ֆիլմը դիտելով հասկանում ես ոնց ա իսրայէլը դարձել այդքան կայացած պետութիւն՝ նաեւ ժողովրդավարութեան պատճառով, ու էլ չես զարմանում, որ երբ կառավարութիւն ընտրել չեն կարողանում, միաժամանակ օդում երեսուն կործանիչ ա լինում մարտական առաջադրանք կատարելով։
հետաքրքիր ա, ոնց էին մարդիկ աշխատում՝ առանց հիասթափուելու։ օրինակ, երբ բոլորը՝ եւ ներսում եւ դրսում դէմ էին ռեակտորին եւ այդչափ փող ծախսելուն, ոնց մարդիկ այն վիզ դրեցին։
ու վիզ դրեցին դա եւ այլ բաներ, որովհետեւ շատ են ուզել ու շատ աշխատել։ իհարկէ ամէնը չի ստացուել վիզ դնել։ բայց աշխատել են, ու աշխատել են նոյնիսկ կրթութիւն չունենալով։ նոյն պերեսը, կեանքի վերջին տարիներին, զգացւում ա, որ անգլերէն նորմալ չի խօսում։ եւ զգացւում ա ինչ խելացի ա։
հետաքրքիրը նաեւ այն ա, որ ֆիլմում զգացւում ա գիտակցումը՝ յաղթողը, կամ իրականում ժամանակաւոր յաղթանակ տարածը պիտի զիջի, որ հարեւանների հետ խաղաղ ապրի։ ու էդ զիջելը բացի նրանից որ ցաւոտ ա, նաեւ շատ բարդ ա կազմակերպել, զի միւս կողմը կամ կողմերը միշտ չի պատրաստ ու ոչ ամէն լուծման։
#ֆիլմ #իսրայէլ #պատմութիւն #շիմոն_պերես #խաղաղութիւն #ժողովրդավարութիւն
լեւան կոգուաշուիլու «Brighton, 4th»֊ը դիտեցինք։ խորհուրդ տալիս եմ, ու կը գրէի երկար, բայց ոչ հիմա։
բայց իր «blind dates»֊ը շատ աւելի մշակուած էր, յղկուած։ էս մէկի սցենարը թոյլոտ էր, կարելի էր աւելի շատ աշխատել։ ու ահագին կանխատեսելի էր, աւաղ։ բայց չեմ ուզում փչացնել։
աւաղ ոչ մի ձեւ չեմ գտնում «կոյր ժամադրութիւնների» դիվիդի դիսկ՝ որ անգլերէն թարգմանութիւն ունենայ։
որ ռուսերէն չիմացող ընկերներիս նայացնեմ։ սրա դիվիդին կայ ամազոնում։
#ֆիլմ #լեւան_կոգուաշուիլի
ուրեմն, էս «մգերի» մասին ֆիլմն էր տալիս եօթիւբը, հետաքրքիր կարդեր դրանից՝
մարկ գրիգորեանի պատկերասրահը կառուցման ընթացքում, ինչպէս երեւում ա «արմենիա» հիւրանոցի (այսօր «մերիոթ») համարից։
մի կադր էլ՝
յովհաննավանք֊ը դեռ վերականգնուած չի՝
իսկ ձորի էն ափը դատարկ ա, խնձորի այգիներ չկան։ (:
իսկ աւարտւում ա ֆիլմն օդանաւակայանում, ուր ուղեւորներին տանում ա դէպի շէնք երազներից սարքած իւրայատուկ apron
(պերրոնի) աւտոբուս։
առհասարակ apron bus
֊երը տեղափոխում են ուղեւորներին օդանաւակայաններում, ուր չկան օդանաւերին կպնող թեւքեր։ ու մեզ մօտ երազները սղոցել են, ու դրանցից են սարքել։ այն էլ՝ բաց, զի մեզ մօտ շոգ ա։ (:
ինձ նոյնիսկ թւում ա ես էս աւտոբուսը նստել եմ։
#ֆիլմ #էկրանահան #1973 #մհեր #ֆրունզիկ #երեւան #պատմութիւն
մինչ ապամոնտաժում են նակագին աշտարակը, որը շատ տխուր ա ինձ, կուզէի դիտել այս ֆիլմը՝
https://vimeo.com/698653356/13e989b7e7
#ճարտարապետութիւն #նակագին #մոդուլներ #մոդուլ #դիզայն #ֆիլմ #նախագծում
https://www.youtube.com/watch?v=HuKvPfispvY
88 թուի հայկական գեղարուեստական ֆիլմ՝ ժամանակաշրջանը զգացւում ա առաջին իսկ կադրերից՝ ցոյց են տալիս նոմենկլատուրան, ու ոչ առանց ծաղրի, «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» ժամանակը արդէն զգում էին, թաթերական հրապարակի հաւաքներն են ակնարկում։
հետաքրքիր են կերպարները՝ ինչպիսին են հին նոմենկլատուրշիկները, ինչպիսին ա նոր հայը՝ լրագրողը։
այդ լրագրողի հետ էլ պիտի սիրային գիծ աւելացնէին, ու այդպիսի պահ ա, երբ նա այդ կնոջն ասում ա՝ «բայց ոնց եղաւ որ մեր մէջ սեւ կատու անցաւ եւ մենք չամուսնացանք»։ դա էլ ա այն մասին, որ ֆիլմը պէտք ա մատուցուէր հանրութեանը, որը գուցէ էդ տղայի կերպարն էլ շատ չի հաւանում, նա «հիպպի» ա, ու պէտք ա ցոյց տալ, որ «ճիշտ» տղայ ա, աւանդական արժէքներով, նա հո անլուրջ չէ՞ր ֆռֆռում, այլ ամուսնանալո՛ւ նպատակո՛վ։
էհ։
բայց փաստօրէն, ահաւոր քանակի ֆիլմեր կան, որ հասանելի չէին, ու ինտերնետն այսօր իր դերը մեզ համար՝ արքիւի դերը, մշակութային ժառանգութեան պահպանողի դերը, նոր սկսել ա ունենալ։ ո՞վ կիմանար առանց համացանցի այս բոլոր եւ զանազան ֆիլմերի մասին։ որ նաեւ հետազօտողների համար են անսպառ աղբիւր։ եւ որոնց գոյութեան մասին ոչ մէկ չգիտէր։
իսկ հիմա գտնւում են մի կտոցի հեռաւորութեան վրայ։
դեռ (դե՞ռ) չեմ դիտել ամբողջութեամբ։
հա, իսկ տիտրերում դէ երեւում են տարբեր ծանօթ մարդիկ։ օրինակ վաթինեանը՝ օպերատոր, ում ֆոտոցուցահանդէսը վերջերս միրզոյեանում էր։
#համացանց #արքիւ #ֆիլմ #1988 #վերակառուցում #գլասնոստ #պերեստրոյկա #ձնհալ #նոմենկլատուրա #բնապահպանութիւն #սէր #հանրութիւն #կինօ
ասում ա՝ «produced by John McCarthy»
https://toobnix.org/w/ryxeSERTbgNNF9y779acFU
նաեւ ֆիլմում նշւում ա «GOGOL» ծրագրաւորման լեզուն՝ ALGOL֊ի դիալեկտ։ ըստ ալգոլի վիքի յօդուածի այն իսկապէս աշխատում էր «ODIN time-sharing system»֊ի տակ, PDP-1 մեքենայի վրայ։
#կարգիչ #ֆիլմ #պատմութիւն #արուեստ #համակարգչութիւն #ծրագրաւորում #համակարգիչ #ալգոլ #գոգոլ #օդին
գուցէ յիշում էք այս սովէտական միջոցառման մասին եւ դրա լոգօյի մասին գրառումը։
այսօր «ֆրի նիւս»֊ի «բումերանգները» դիտելիս, չկարողացայ չնկատել այդ փառատօնի «մերչով» ճամպրուկը՝
ըստ երեւոյթին շատ չեն մտածել, ճամպրուկ էր պէտք, առաջին պատահածը նկարեցին։ նաեւ աւելացնեմ, որ սովորական մարդիկ էդ փառատօնի չէին գնայ, նման փառատօնի մասին հետաքրքիր ա կարդալ (ռուսերէն) անդրանիկի յիշողութիւնները՝ զրօ, մէկ, երկու, երեք։
#մոսկուա #փհենեան #լոգո #լոգօ #դիզայն #դիզայն #փառատօն #անկապ #էկրանահան #ֆիլմ #բումերանգ #հայֆիլմ #սովետ #սովէտ #խսհմ #պատմութիւն
ինչ֊որ տանն եմ, ուր պարբերաբար հեռուստացոյց եմ հանդիպում։ էսօր էկրանի անկիւնում գրուած էր՝ «free news» ու տակը հայերէն՝ կարդացի «ձրի նիւս», շատ ուշ նկատեցի որ իրականում «ձրի» չի՝ «ֆրի» ա։
առաջին անգամ իմացայ «բումերանգ» կարճամետրաժների մասին, ուշ սովէտի շրջանում ընդունուած էր չինովնիկներին, կամ տարբեր բաներ ծաղրող ֆիլմեր անել։
բայց ես տեսայ մի քանի սեւ սպիտակ նիւթ, որ չեմ գտնում համացանցում։
մէկում ծաղրում էին քաղքենիութիւնը, ապահով ընտանիքի հարսանիք էին ցոյց տալիս, ու մարդիկ բարձրացնում էին աստիճաններով զոյգի համար հեռուստացոյց, կահոյք։
ինչն ապշեցրեց՝ շատ ընդարձակ աստիճանավանդակ, հետաքրքիր աստիճաններ, որ հարթակները իրարից առանձին օդում կախուած էին։ չեմ իմանում ինչ շէնք էր, ոնց որ բնակելի շէնք էլ չլինէր։
իսկ յետոյ սեւ սպիտակ մուլտ էր, ապշելու, հետաքրքիր ա որ թուի էր՝ թռչունները բանուորներ էին, ում փող են տալիս, ու իրենք սկսում են պատեր քանդելուց, ու պատուհաններ դնելուց, յետոյ կահոյք են սարքում, իսկ յետոյ սկսում են շէնքի մէջ տարբեր տեղեր առաջ տալ (մի պահ շատ հաւէս մոդերնիստիկ տեսք ձեռք բերեց շէնքը), յետոյ աստիճաններ են աւելացնում դրսից, պատշգամբ հռոմէական սիւներով, ու մեքենայի համար ճանապարհ ներքեւից ինչ֊որ յարկ։
յետոյ շէնքը փլւում ա, ու լիքը շտապ օգնութիւններ են քշում։
իսկ յետոյ անցան գունաւոր էպիզոդների, երեւի աւելի նոր էին։ էնտեղ էլ ծաղրում էին «անգործ մելոմանների», որ կիթառ են նուագում ու ուրախանում են, փոխարէնը, երեւի, գնան գործարանում աշխատեն։ իրենց ամէն տեղից տշում են, վախեցնում «թաղային» կանչելով։ վերջում էդ տղաներից մէկը հարցնում ա՝ «ախր ի՞նչ ենք ձեզ արել, խանգարո՞ւմ ենք, մեզ համար երգում ենք», ու իսկապէս, ի՞նչ են արել։ բայց իրենց դէ վերջում տշում են, ու իրենք փախչում, ու դէ կարգինը յաղթում ա։
#բումերանգ #ֆիլմ #հայֆիլմ #կարճամետրաժ #սովետ #սովէտ #ֆիլմ #պատմութիւն
էս ինչ սպանիչ ֆիլմ ա՝
https://www.youtube.com/watch?v=fCydjtU3E2Q
#լոռի #հարկ #հարկատուները #ազատութիւն #2019 #գիւղ #զրոյց #ֆիլմ
էսօր հետաքրքիր ֆիլմի ցուցադրութիւն էր՝ ճարտարապետ գուրգէն մուշեղեանի մասին։
հիմա ընդամէնը երկու բան պատմեմ՝ մէկն այն ա որ նա երեխայ լինելով՝ գիւմրու խոնավ նկուղում ստիպուած եղաւ ապրել որոշ ժամանակ, եւ «րեւմատիզմ» ձեռք բերեց՝ չէր կարողանում շարժուել։
իրան տեղափոխեցին գիւղ բարեկամների մօտ, ուր ամէն օր մարմնին քսում էին նաւթ, ու տեղաւորում թոնիրի մէջ, պահում երկու ժամ։ շատ լաւ ա որ կենդանի ա մնացել։ ասում ա՝ երկու ամիս անց սկսեցի շարժուել։
ինձ թւում ա, երեւի պարզապէս էդ խոնաւութիւնից հեռու մնար երկու ամիս՝ կը սկսէր շարժուել։
յետոյ վերադառնում ա գիւմրի ու ընկնում ա ջրցան մեքենայի տակ՝ մարմնի ձախ մասն աւիրւում ա, բուժւում ա։
սպորտ սիրող էր, բայց այլեւս ոնց որ չէր կարողանում պարապել, ու ինչ֊որ մէկը խորհուրդ տուեց, որ գնայ սուսերամարտի՝ էնտեղ մարմնի ձախ մասն էդքան էլ պէտք չի։ բժշկական քննութեան միշտ իր ընկերներն էին մտնում իր փոխարէն, թէ չէ չէին ընդունի, կամ թողնի մրցոյթներին։ ու էդպէս նա մի յետոյ դարձաւ հայաստանի չեմպիոն։
շատ լաւ գործեր արել ա, ու այդ մասին ֆիլմում կան հաւէս պատմութիւններ։ օրինակ՝ ինչից էր, պարզւում ա, ոգեշնչուած համալիրի պտտուող պատը։ կամ փախած պատմութիւն ա այն մասին, ինչպէս էին հանրապետութեան ղեկավարութեանը համոզում, որ համալիրը հէնց այդտեղ կառուցեն՝ դիտարկւում էր կասկադի տեղն ու սիրահարների այգին։ գիտէին չափսերը, փուչիկներ են օդ բարձրացրել այնպէս, որ մօտաւորապէս շէնքի նախադիտումն երեւայ, ու քաղաքական ղեկավարութիւնը կարողացաւ քաղաի տարբեր դիրքերից դիտել ու համոզուել որ հաւէս ա նայւում։
աւաղ այդ փուչիկներով լուսանկար ֆիլմում չկար՝ գուցէ չկայ այդ լուսանկարը։
շատ լաւ գործեր արել ա, բայց իր վերջին գործերից մէկն ա, պարզուեց, գետառի փոխարէն անցնող ճանապարհը, որը ես չեմ սիրում։ ասում էր, որ քաղաքում պէտք են շրջանցող ճանապարհներ, ու հպարտանում էր այդ լուծմամբ։ իսկ ես կարծում եմ որ չէր կարելի զոհաբերել գետը եւ քաղաքային միջավայրը դրա շուրջ՝ ես այդ գետի կողքով գրեթէ ամէն օր զբօսնել եմ, այնտեղ կար հաւէս կամուրջիկ, որ կապում էր այգու երկու մասերն իրար հետ, այդ կամրջի վրայ լինում էր կանգնել, նայել գետի վրայ՝ դա շատ հաւէս քաղաքային միջավայր էր, որը կարող էին շատ հետիոտներ վայելել՝ օղակաձեւ զբօսայգու կարեւոր մաս էր։
էսօր այդ օղակաձեւը կտրուած ա, իրանով չես զբօսնի ինչպէս առաջ, իսկ էդ տեղում պիտի «գետինը մտնես»՝ իջնես անկապ ստորգետնեայ անցումներ, գտնես դրանց տեղերը, կռահես որտեղից ես դուրս գալու, ու դա արդէն բնաւ հաճելի զբօսանքի նման չի, եւ լաւ քաղաքային միջավայրի մասին չի։
ու տէնց։
#քաղաքաշինութիւն #կինօ #կինո #ֆիլմ #գուրգէն_մուշեղեան #ճարտարապետութիւն #ճարտարապետ #քաղաքային_միջավայր #քաղաք
եթէ մամորու հոսոդայի «summer wars»֊ը դեռ չէք դիտել, հետեւեալը երեւի չէք ուզի կարդալ՝
— նախ սա ինձ համար պատմութիւն ա «single point of failure» դիզայնի մասին։ երբ ունենք «Օզ»֊ի պէս կենտրոնացուած համակարգ, եւ երբ այն կոտրում են՝ լաւ բան չի ստացւում։
— մի քանի բան սցենարում լաւ չէր մտածած՝ նախ երկու հոգու մեղադրում էին, բայց իրականում երկուսն էլ անմեղ էին՝ մէկը գործիք ա սարքել՝ արհեստական բանականութիւն, միւսը՝ խնդիր ա լուծել, առանց հետեւանքները պատկերացնելու։ յետոյ նոյնիսկ պարզւում ա որ սխալ ա լուծել խնդիրը՝ ապա ինչի՞ էր արհեստական բանականութիւնը ի սկզբանէ իր աւատարի տեսքով, եթէ իր հաշիւը չէր առաջինը, որ գողացել էր։ եւ ինչի՞ էին հեռուստացոյցով իրան, ոնց որ, ցոյց տալիս, իբր նա ա մեղաւոր։
— մի բան էլ՝ իսկապէս կարող ա լինել, ու կեանքին մօտ ա որ որ աղջիկը սիրահարուած էր, քրաշուած էր էդ ամերիկա գնացած բարեկամի, ու մեր գլխաւոր հերոսն էլ սկսեց իրան խանդել, ինքն իրեն չգնահատուած զգալ։ բայց ինձ թւում ա ես չտեսայ թէ ոնց ա զարգանում այդ աղջկայ ու մեր հերոսի յարաբերոթիւնը, ո՞նց ա լինում որ աղջիկն իրան կպնում ա, իրենց մէջ գրեթէ շփում չկայ ֆիլմի ընթացքում։ վերջում սթրես ա լինում, ու աղջիկը ձեռքը մեկնում ա, փնտրելով աջակցութիւն, նոյնիսկ պարտադրելով իր կամքը (ինչպէս եւ տատիկն ա սովոր), բայց զարգացում չտեսայ։
— շատ աւելի նման կը լինէր կեանքին, որ աղջիկը չհիասթափուէր այդ ամերիկայից եկած աութսայդերից, մտածելով որ «սաղ իր մեղքն ա», այլ հակառակը՝ աւելի ձգուէր իրան՝ չար կերպարները գրաւիչ են, վանող չեն։ չնայած չար էլ չէր էդ տղան։
— ու եթէ խօսենք, երեւի թէ ես ամենաշատը իր հետ էի ինձ նոյնականացնում։ ոչ մէկի հետ տարիներով չի շփուել՝ ես եմ։ գնացել իր համար գործիք ա սարքել հետազօտական նախագծի ընթացքում — կուզէի նման բան անել։ յետոյ նախագիծը օգտագործել են — երջանիկ կը լինէի որ մէկը օգտագործէր։
ընդհանուր առմամբ աութսայդեր էր, իր տեղը չէր գտնում։ ու կարծում եմ բաւական անտեսուած էր իր գիծը, դէպի իրան էմփաթիա քիչ կար, զի պէտք էր ցոյց տալ հերոսի ու աղջկայ յարաբերութեան զարգացումը, իսկ նա տէնց ոչ էդքան լաւը պիտի ներկայացուած լինէր, չնայած դէ տղայ էր էլի իր համար։
— ի դէպ կամքի մասին՝ այո, ներկայացուած ընտանիքում ուժեղ կամքի տէր կանայք էին, որ մնացածին ոգեշնչում կամ պարտադրում կամ կառավարում էին։ պարզւում ա, իրենք նշանակութիւն ունէին, իսկ մենք չգիտէինք։
— մարդիկ ուզում են նշանակութիւն զգալ։ առաւել եւս ճապոնիայում, ուր դա բարդ ա՝ մարդկանց մեծ մասը «վինտիկներ» են մեծ կորպորացիաներում։ ու երբ ծանօթանում էինք ֆիլմում բարեկամների հետ՝ տեսնում ենք դիցուք էս դեբիլն ա, ինչ֊որ քանի դար առաջուայ կռուի մասին ա պատմում, կամ էն տղեն ա որ միշտ սուս ու փուս իր կարգչի մէջ ա նայում, ինչ֊որ բան խաղում՝ պարզւում ա բոլորն էլ սկսում են նշանակութիւն ունենալ։
բայց իհարկէ աւելի հեշտ ա ցոյց տալ, որ կարգչի մէջ մտածը նշանակութիւն, պարզւում ա ունի, քան էն միւսը, որ պահի տակ ունեցաւ։ զի դէ սա կարգչի մէջ մտած ա, կամ միշտ խաղում ա, կարող ա իսկապէ՞ս լաւ ա խաղում, ու ինչ֊որ համայնքում նշանակութիւն ունի։
— ֆիլի միջի աւատարները վերջն են։ շատ հետաքրքիր ա ոնց ճապոնիան այդ լուրջ, սաուրայների ու գէյշաների երկրից դարձաւ տէնց թեթեւ սոլիկ աւատարներով երկիր։ ազատութի՞ւնն ա ու որոշակի ժողովրդավարեցո՞ւմն ա պատճառներից մէկը։ աւատարները յիշեցնում են տակաշի մուրակամիի արուեստը, ու օրինակ այս հոլովակը։
էլի բաներ կային, հիմա չեմ յիշում, փորձեմ մեկնաբանութիւններում աւելացնել։
#մամորու_հոսոդա #համացանց #աւատար #տակաշի_մուրակամի #մարդիկ #սցենար #անիմէ #ամառային_պատերազմներ #ամառային_կռիւներ #ֆիլմ #անիմացիա #պատմութիւն
ապշելու ա, կին֊ձա֊ձա֊ում կար պլաստիկից շիլա, ու պարզւում ա իսկապէս, պլսաստիկից շիլան մեր ապագան ա։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #գիտութիւն #տեքնոլոգիաներ #տեք #շիլա #պլաստիկ #կինո #կինօ #կին-ձա-ձա #գեորգի-դանելիա #դանելիա #ռեզօ-գաբրիաձէ #գաբրիաձէ #ֆիլմ #ապագայ #გიორგი-დანელია #კინ-ძა-ძა
սա էլ ա շատ լաւ #ֆիլմ #էլեկտրոնային երաժշտութեան մասին՝
#երաժշտութիւն
նախկինում կար իւթիւբում, ես սփիւռքում կիսել էի, բայց յետոյ ջնջեցին։
սա շատ հետաքրքիր վաւերագրական ա երեւում։
https://www.youtube.com/watch?v=MHFrhIAj0ME
օրինակ այն մասին ա պատմում, ոնց ամերիկեան արուարձաններում մարդիկ գժւում էին, ու դաւադրութիւններ մտածում։
#վաւերագրական #դաւադրութիւն #մարդիկ #ֆիլմ
երէկ կոդաքրոմ ֆիլմը դիտեցինք, դէ կարելի էր շատ աւելի լաւ (եւ պակաս քաղցր եւ կանխատեսելի) ֆիլմ անել, բայց ընդհանուր ոչինչ։
բայց ֆիլմը չեմ ուզում վերլուծել, մի լրիւ այլ բան նկատեցի՝ իրենք ֆիլմում, ինչպէս յաճախ լինում ա, փորձում են ցոյց տալ ամերիկեան կեանք, եւ ամերիկեան իրեր։ ամբողջ ֆիլմն, իրականում, ամերիկեան այկոնիկ ժապաւէնի՝ կոդաքրոմի շուրջ էր կառուցուած։ եւ կան ամերիկեան ճանապարհներ, տներ, քաղաքներ։
եւ տրամաբանական կը լինէր ցուցադրել ամերիկեան խցիկ՝ բայց այկոնիկ ամերիկեան խցիկը sx-70֊ն ա, որը թեմայի մէջ չի։
այնպէս որ լուսանկարիչը լայկայով էր նկարում։ #ֆիլմ #կոդաքրոմ #ֆոտո
զրօյականների կէսերին սմբատ գոգեանը նկարել ա ֆիլմ ընտրութիւնների մասին։ այն յետոյ ա յայտնուել յութիւբում, եւ իւթիւբն էլ այդքան դիտուող չէր։ նա ընկերոջ հետ փորձեց ֆիլմը տանել տարբեր հեռուստաընկերութիւններ, որ ցուցադրեն։ կարծես «կենտրոնից» էր որ անհանգստացել էին, ու յետոյ պատմութիւններ էին սարքել, կարծես ոստիկանութիւն են իրենց կանչել, սպառնում էին, փորձում էին իմանալ «ում պատուերով» ա նկարած, եթէ ճիշտ եմ յիշում։ արդէն չեմ էլ յիշում լաւ, բայց յիշում եմ որ տհաճ պատմութիւնների մէջ էին ընկել։ համալսարանում էլ խնդիրներ ունեցան։
իսկ այսօր էդ պատկերացնելը հնարաւոր չի։
ահա ձեզ պատմութիւն այն մասին, ոնց ա կեանքը փոխւում դէպի լաւը, նաեւ ոնց ա փոխւում, երբ նախագահը ռ․ ք․֊ն չի։ կամ այլ կերպ ասած՝ երբ ժողովուրդը աւտորիտար ղեկավարներ գնալով աւելի քիչ ա հանդուրժում։
#քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ֆիլմ #պատմութիւն
էս ֆիլմն էլ՝ 1952 թուի, երկար չէի դիտել՝ https://www.youtube.com/watch?v=J7UGpzhHIYQ
ամն֊ի հայեացքն ա սովետին։ 27:30֊ի կողմերը սկսում են ցոյց տալ թիֆլիսը։ նշում են որ վրացերէն տեքստեր են երեւում, վրացերէն գրքեր են երեւում, ու մի գիրք՝ «աննա կարենինա»՝ հայերէն։ արդեօք «փախած» տառերից խօսելիս մոնտաժողն ա դրել այդ կադրերը, ու գիրքը երեւանում ա նկարուած եղել, թէ հէնց թիֆլիսում՝ պարզ չի։
իմացայ խեւսուրեթի էթնոսի մասին, որ երբեք չէի լսել։ ֆիլմում ներկայացուած են որպէս խաչակիրների հետնորդներ։
32:10֊ից սկսում ա պատմել հայաստանի մասին։ անծանօթ կաթողիկոսին են ցոյց տալիս։ ճարտարապետների՝ որ ըստ տեքստի «նոր կառավարական շէնքի վրայ են աշխատում», իսկ իրենք օպերայի շէնքի մակետի մօտ են։ (:
ասացին, որ թեպէտ սովետական հայաստանի առաջնորդները պնդում են որ հայաստանը իր ծաղկումն ա ապրում սովետի թեւի տակ, սփիւռքահայութիւնը մերժում ա դա։ եւ ամփոփում, որ շատ բարդ ա հասկանալ ճշմարտութիւնը։
յետոյ պատմում ա ադրբեջանի մասին, ու իրենց պարբերաբար թաթարներ ա անուանում։ բայց բաքւում մի պահ փողոց ա ցոյց տալիս, ուր ցուցանակի վրայ վրացերէն ա գրուած։ ինձ թւում ա՝ սխալուել են մոնտաժողները։ դժուար թէ սովետական բաքւում ուր պետութիւնն էր ամէնը որոշում, լինէր վրացերէն ցուցանակ։ պիտի լինէր՝ ադրբեջաներէն եւ ռուսերէն։
կադրերը որ օգտագործուել են՝ 30-50 թուականների (եթէ ճիշտ եմ յիշում) կադրեր են որ յաջողուել ա անել դրսից մարդկանց։ ու երեւի սակաւ են։
#1952 #վաւերագրական #ֆիլմ #սովետ #խսհմ #պատմութիւն
դիտեցի «unstrung heroes»֊ը։ այդ ֆիլմի մասին իմացել էի, զի փորձում էի մայքլ ռիչարդսի մասնակցութեամբ ֆիլմեր դիտել։ իրան «սայնֆելդ»֊ից գիտեմ։ այստեղ էլ նոմինացուել ա որպէս ամենալաւ աջակցող կոմեդիան աքթըր կամ նման մի բան։ դիտելիս զգացի, որ երեւի ֆիլմի հիմքում գիրք ա։ ու հիմա կարդացի, որ իսկապէս՝ ինքնակենսագրական։
իհարկէ, ֆիլմը բաւական պոպոտ մասեր ունէր, բայց ես վերջերս էլի գրել եմ, որ սիրում եմ ամերիկեան պոպ։ ու ուզում եմ ասել, որ այդ ֆիլմը, որից վեհ ամերիկացիները քիթ կը շեղեն, կը ծաղրեն այն, հայերի համար շատ կարեւոր ա։ զի այնտեղ մի տեսակ խենթ եղբայրները նեգատիւ չեն պատկերուած՝ դրական, սիրուող են պատկերուած։ չնայած մէկը դաւադրութիւնների տեսութիւնների մէջ ա, իսկ միւսը՝ իրեր հաւաքելու կպչունութիւններ ունի։
դա այլ կերպ չէր էլ կարող լինել լիբերալ, ազատական հանրութեան մէջ ծագած ֆիլմում։
ու դա շատ շատ շատ հաւէս ա։
#ֆիլմ #կինո #կինօ #ազատականութիւն
գրել էի որ մտածում եմ ձիրօյի մասին ֆիլմը դիտել։
փաստօրէն՝ դիտեցի, ու ձիրօն էլ հիմա սաղ ա, 95 տարեկան ա։
էս էլ իր օբէկտը, եթէ ճապոնիա գնաք՝ պիտի նախապէս մէկ֊երկու ամիս առաջ այցն ամրագրէք։
գուգլն էլ հասցէի մէջ երկրի անունը հայերէն գրեց։
#էկրանահան #ձիրօ #ֆիլմ
իննսունականներին միշտ գնում էի կինոփառատօնների՝ հիմնականում կինօյի տուն՝ դեսպանատները իրենց երկրների ֆիլմերն էին բերում։
գրեթէ մարդ չէր գալիս՝ դատարկ էր դահլիճը, կինոփառատօնները էսօրուայ պէս ուշադրութիւն չէին գրաւում։ մի քանի հոգով էինք՝ ես ու մի քանի շփուող մարդ որ նաեւ ցանցով էին կապի մէջ։ ու շարունակում ենք լինել կապի մէջ։
իսկ 2000֊ի գերմանական ֆիլմերի փառատօնը բաց էի թողել՝ բանակում էի։ էնտեղ ցոյց էին տուել «lola rennt» ֆիլմը։ ու ես ուժեղ ֆոմօ ունէի էդ կապակցութեամբ։ բախտս բերել էր՝ մի ժամով յայտնուել էի մի հրամանատարի սենեակում՝ մենակ՝ ու իր սեղանին փոքր հեռուստացոյց կար՝ միացրի՝ մոսկուայում գերմանական կինօյի փառատօնի մասին նիւթ էր, ու ցոյց տուեցին, մի երկու խօսք ասացին այդ ֆիլմի մասին։
ես էդպիմի բան չէի տեսել՝ նմանատիպ մոնտաժ կինօյում չէր հանդիպել։ ու երեւի երաժշտութիւնն էլ էր ազդել, բայց էդ մի քանի վայրկեանում չէի ֆիքսել։
յետոյ երբ արդէն երեւանում էի՝ հեռուստացոյցով տեսայ լոլան։ էդ էն կարճ ժամանակից էր որ ընտանիքով նստում էինք հատակին, չիր ուտում, ու երեկոյեան նայում արտասահմանեան ֆիլմեր՝ ինչ որ ցոյց էին տալիս հեռուստատեսութեամբ՝ յիշում եմ որ բոլոր բոնդերն էին ցոյց տուել, օրինակ։ ի դէպ մի հատ էլ նշեմ որ ես բոլոր ֆլեմինգի բոնդի վերաբերող գրքերը դեռահաս ժամանակ կարդացել եմ։
ու երբ լօլան տեսայ՝ շատ էի ազդուել՝ ես տէնց բան նախկինում ոչ տեսել էի, ոչ էլ՝ լսել։ էդ ի՞նչ երաժշտութիւն էր։
դուք երեւի չէք կարող պատկերացնել ինչպիսի մեկուսացուած կեանք էր՝ ինտերնետին աքսեսը խնդիր, իսկ հայաստանը՝ աշխարհից կտրուած տեղ։
ես փնտրում էի լօլայի սաունդթրեքը համացանցում՝ զուր՝ մօտ տաս տարի չէի գտել։ գտայ 2010֊ին կարծես, ոչ լաւ որակով։ ու էլի լաւ չէի հասկանում ինչ ա, բայց ահաւոր սիրում էի։ թոմ թիքուերի մի այլ ֆիլմն էլ տեսայ հ մէկով՝ «the princess and the warrior» — դրա երաժշտութիւնն էլ էր շատ դուր գալիս, ու երկար չէի գտնում։ ի դէպ՝ հէնց թոմ թիքուերն էլ էդ գործերի հեղինակն ա՝ նա նաեւ երաժիշտ ա։ ամազօնում էի գտել սիդին, բայց էն ժամանակ ոչ գիտէի ոնց առնել, ոչ էլ հնարաւոր էր։
ու վերջապէս մի քանի տարի առաջ ամազօնից այդ երկու ֆիլմերի երկու դիսկն էլ առայ՝ ֆլակ սարքեցի երաժշտութիւնը։ ամազօնում ի դէպ այդ ժամանակ ոնց որ երեք դիսկ էր մնացել։ ու մտածում էի՝ հիմա եթէ բոլորը առնեն՝ ո՞րտեղից ճարել դրանց ֆլակերը։
սա յիշեցի որովհետեւ, ինչպէս քիչ առաջ գրել էի, սեթս էի լսում, ու այստեղ դանդաղ անցում ա լինում դէպի թիքուերի գործերից մէկը՝ լօլայից։
իսկ այս սեթը սկսւում ա թիքուերի «the princess and the warrior»֊ից թրեքով։
ու տէնց
#առօրեայ #կինօ #ֆիլմ #թոմ_թիքուեր #երաժշտութիւն #մեկուսացում #պատմութիւն #լսելիք
the devil wears prada ֆիլմի իմ ամենայիշուած պահը այն ա, երբ հեթըուէյը նոր ա ընդունւում աշխատանքի, ու իրան հարցնում են՝ գիտե՞ս ինչ գոյնի ա ժակետիկդ, թէ կոֆտոչկադ։ նա էլ չգիտի ինչ ասի՝ ասում ա՝ երկնագոյն։ ու իրան ուղղում են՝ ոչ թէ պարզապէս երկնագոյն, այլ էսպիսի երկնագոյն ու էդ գոյնը գտնելու համար մարդիկ լիքը աշխատել մտածել են, յետոյ մեզ մօտ արտադրուել ա, յետոյ չինացիները թխել են, որ հիմա դու էդ ժակետիկը հագել ես։
մինչ էդ չէի գիտակցում որ լիքը հետազօտութիւն ու ջանք ա դրուել որոշ շորերի ամէն մանրուքի մէջ, որը յետոյ իր ճանապարհն ա գտնում ու անորակ շիրպոտրեբ շորերի հետ մեզ ա հասնում։
ու էդ համ շատ կրթական էր՝ աչքերս բացել էր, համ ինձ տանում են նման պատմութիւններ՝ որտեղից ա ինչը որտեղ յայտնւում։
#դիզայն #կինօ #ֆիլմ #հատուած #հետազօտութիւն #նախագծում #պատմութիւն
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
վերջերս լոյս ա տեսել «rose island» ֆիլմը՝ իրական պատմութիւն անկախ միկրոազգ ստեղծելու փորձի մասին։ իտալացի ճարտարագէտը նախագծել եւ կառուցել ա արհեստական կղզի իտալիայի ափերի մօտակայքում, բայց սահմանից դուրս, միջազգային տիրոյթում։
ես վաղուց գիտէի «sealand»֊ի մասին, իսկ երեւան եկած ռեդհետի աւետարանիչ եանը նոյնիսկ վիտրուալ պետութիւններից մէկի անձնագիր ունի, եւ երեւանի օդանաւակայանում ներկայացրել ա։ ամէն տեղ էլ ներկայացնում ա, երբ չի անցնում, նոր իր այլ անձնագիրն ա ցոյց տալիս, ճանաչուած երկրի։
էս ֆիլմում ինձ շատ հետաքրքրեց ինչքան իրական ա ներկայացուած պետաշխատողների կեանքը, ինչքան չեն կարողանում հասցնել իրար ճշմարիտ տեղեկատւութիւնը, ու ներկայացնում են փաստեր իրենց կամ յօրինուած տեսանկիւնից։ ինձ թւում ա սա շատ իրական ա։
ու առհասարակ, շատ բան ա իրական։
բայց չսփոյլեմ, դիտէ՛ք։ (:
#ֆիլմ #կինօ #ազատութիւն #անկախութիւն #պատմութիւն #կղզի
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
«Underground: The Julian Assange Story» ֆիլմում, երբ ոստիկանը գալիս ա իրենց տուն, խօսում ա մօր հետ, մայրն իրան ասում ա մօտաւորապէս՝ «նա կարող էր ով ուզենար՝ լինել, բայց նա որոշեց լինել ով կայ, այն արժէքների պատճառով որ ստացել ա ինձնից»։
ուզում եմ ասել, որ նա չէր կարող դառնալ «ով ուզէնար», զի նա նախ պիտի ուզէր, իսկ ցանկութիւնները սահմանափակ են հնարաւորութիւններով եւ հորիզոններով, նաեւ պիտի հնարաւորութիւն ունենար։
արդե՞օք ասանժը կարող էր դառնալ գիտնական֊հետազօտող։ դժուար թէ, ինձ թւում ա։ նախ նա պիտի հնարաւորութիւն ունենար համալսարան ընդունուելու։ յետոյ պիտի զգար համն այդ գործի, այդ շրջանում լինէր։
նա աղքատ ընտանիքից տաղանդաւոր տղայ էր, եւ միշտ հասնում էր, իմ կարծիքով, իր հնարաւորութիւնների սահմանին։ եւ իր հնարաւորութիւնների սահմանն էր՝ ինքնուս հաքեր լինելը։
ոնց որ վատ թաղամասից իտալացու հնարաւորութինների եւ ցանկութիւնների սահմանում կարող էր լինել գողական֊մաֆիոզ լինելը։ սա լաւ համեմատութիւն չի, իհարկէ, որովհետեւ ասանժը հարստանալու կամ լաւ մեքենայ ունենալու համար չի ջանացել, արել էն գործերն ինչ արել ա, եւ աշխատել, կրթել իրան։
աշխատել, ինքնակրթուել ա՝ զի հետաքրքիր էր, ինչ կարողացել ա անել՝ իսկապէս շատ կապ ունի իր ընտանիքի բեքգրաունդի, իր պատմութեան հետ։
բայց ով ուզէր՝ չէր կարող դառնալ, չէր կարող դառնալ զի հնարաւորութիւններ չունէր։
#մարդիկ #ասանժ #ֆիլմ #պատմութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
այո, social dilemma֊ն դիտէք, ու զգացէ՛ք, ինչի էք դուք էնտեղ շատ մտնում, իսկ ստեղ՝ քիչ, կամ չէք մտնում։ #ֆիլմ
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
էս էլ փոլի կինը՝ զայնֆելդի 6֊րդ սեզոնի 2֊րդ էպիզոդում։ ջորջի հետ։
#զայնֆելդ #սայնֆելդ #կինօ #ֆիլմ
ժամանակին գտել էի թաուբին ու լիզա քադիին մի ֆիլմում։
էսօր՝ զայնֆելդ, հինգերորդ սեզոն, առաջին էպիզոդ։ (:
#լիզա_էդելսթէյն #լիզա_քադի #զայնֆելդ #սայնֆելդ #կինօ #ֆիլմ
«բագատիե տոժէ պլաչուտ» ինչպէս արեց տրան ան հունգը։
սփոյլեր ալերտ՝ կունենաք, գրառման իմաստն էն ա որ սփոյլուէք ու էլ չգիտէք ֆիլմը։ զի ես համարում եմ որ անիմաստ երկու ժամ ծասխել եմ, ու ինձ ցաւում ա էդ երկու ժամը աւելի օգտակար չօգտագործելու համար։
երեւի ֆիլմի ռեժիսորը ուզում էր մենք յուզուենք էն սիրոյ ուժից, էն մարդկանց նուիրուածութիւնից, որոնց շնորհիւ նաեւ, ինչպէս պարզաբանեց վերջում՝ մենք հիմա կանք։
փոխարէնը ես մտածում եմ՝ վտֆ։ էս ի՞նչ ա։ ոչ մի բժշկութիւն։ ձեւի համար մի հատ բժիշկ չէին կանչել։ մեռնում՝ մեռնում ա։ արդէն տաս երեխայ ունէր, գիտէր վտանգաւոր ա իր տարիքում՝ պիտի էլի՞ ունենար։ ի դէպ մեռնելու մասին՝ ես չեմ սիրում, երբ ֆիլմերում մեռնում են։ ոչ թէ որովհետեւ տխուր ա, այլ որովհետեւ էժան ա մահը օգտագործւում։ կերպարի մահը ուժեղ հարուած ա հանդիսատէսին, եթէ էդ են օգտագործել, գուցէ աւելի լաւ զարգացում, լուծում չեն կարողացել գտնել, ու դէ որոշեցին տէնց էժան ձեւով ազդել։
ու իհարկէ սարսափելի ա որ նոյնիսկ էս հարուստ ապահով մարդիկ էսպէս են ապրել։ այո, մենք էսօր, ամենահասարակ մարդիկ, ապրում ենք աւելի լաւ, քան էն ժամանակ՝ թագաւորները։
բայց իթ էդ սարսափը չէր ուզում փոխանցել ռեժիսորը։ ուզում էր յուզել էն ձեւի սիրային պատմութիւններով։
ամէնը ներկայացրել ա կեղծ՝ երեխաները չափազանց լաւն են, շորերը մեծերի մօտ էլ միշտ մաքուր, կոկիկ, նոյնիսկ տանը։ սեքսը՝ երբեք ոչ rough, միայն բարի ու փափուկ։ երբ էն դուստրը ուզում ա գնալ միանձնուհի դառնալ՝ ինչը բաւական սելֆիշ էր իր կողմից, զի հասկանում էր որ մօրը հարուած ա լինելու, էդ խեղճ մայրը ոչ մի ձայն չհանեց, չնեարդայնացաւ, չդիմադրեց։ որոշել ես՝ որոշել ես։
ու առհասարակ՝ բոլորը ժպիտով, բոլորն իրար յարգելով, հասկանալով։ ոչ մէկ չզայրացաւ, չնեարդայնացաւ, բոլորի նեարդերը ամուր էին։ տէնց չի լինում։
էնպէս որ, ֆիլմը չհաւանեցի, երեխաներ, ու տէնց։ #ֆիլմ #յաւէրժութիւն #օդրի_տոտու
էս իմ երբեւէ տեսած ամենալաւ ֆիլմերից ա՝
https://rutracker.org/forum/viewtopic.php?t=2424433
#ֆիլմ #կինո #կինօ #ճապոնիա #արուեստ
#գիրք #ֆիլմ #ճարտարապետութիւն
@{ german posw war modern unofficial ; germanpostwarmodern@spyurk.am} 31/03/2020, 17:03:19
After watching the fabulous documentary „Modern Tide -…
#andrewgeller #monograph #architect #architecturebook #midcenturymodern #bookcover #book #americanarchitecture #modernarchitecture posted by pod_feeder_v2
մտածեցի, որ դէ պարզ ա, #սենսէյթ ֆիլմը տարօրինակ, «ուիրդօ» մարդկանց մասին ա։ լիբերալ հանրութեան արդիւնք ա, որը նոյնիսկ այդ լիբերալ հանրութիւնը չմարսեց։ չուզեց դիտել, հետեւաբար նախագիծը փակեցին։
ու ուղերձ որ անցնում ա սերիալի միջով, ուղերձ որ դէ «ուիրդօ» են, բայց ուզում են ընդունուած լինել, ու «ուիրդօ» ու ոչ այնքան մարդիկ կարող են կապեր ունենալ ու հոգալ իրար մասին ու համագործակցել։
ու մտածեցի՝ արդե՞օք նման հայկական ֆիլմ կար, ուր ուղերձ կայ՝ տարօրինակ ա, բայց ոչինչ։ դէ ես հայկական կինօ համարեա գրեթէ չգիտեմ, բայց վերջին երեսուն տարուայ մէջ մտածեցի՝ ու յիշեցի։
կայ՝ «մեր բակը»։ կարծեմ երկրորդ ֆիլմում բակի «հանրութիւնը» պաշտպանում ա նկարիչ դօդօյին, որ ապրում ա նկուղում։ իրեն կապիտալը հանում էր նկուղից, բայց բոլորով պաշտպանեցին, ով ինչպէս կարող էր։
ու նաեւ «մար բակը» ցոյց էր տալիս, որ չնայած միայն դօդօն ա պաշտօնապէս համարւում տարօրինակ, բայց բոլորն էլ իրենց ձեւով տարօրինակ են։
նաեւ մտածեցի՝ որ բնական ա, որ այդ մեր բակը նկարուած էր իննսունականներին, երբ կարճատեւ յոյս կար, որ անցում ա լինելու դէպի լիբերալիզմ, ու ազատութեան շունչ կար օդում։
վերադառնալով սենսէյթին՝ հետաքրքիր ա, ինչքան պոպ են այդ «ուիրդօ» մարդիկ։ ու ինչքան «պօպ» ցանկութիւններ ունեն։ ինչքա՛ն քաղցր են բոլորը։ ու նոյնիսկ կորէացի աղջիկը, որը բոլորից չքաղցր ա, միեւնոյն ա, քաղցր բաներ ունի՝ ոստիկանի հետ խօսում ա, ասում ա՝ «ինչո՞ւմ սա արիք, օֆիսըր», կամ յուզւում արցունկոտւում ա։
աւարտւում ա՝ էյֆելեանում հարսանիքով։ ուր բոլոր ուիրդօները ճանաչուեցին, ընդունուեցին։ օրինակ՝ մօտիկների կողմից։ այնտեղ մի տրանսի մայր կար, որ չէր ճանաչում, բայց դէ եկաւ իրենց այդ հարսանիքին, ու թէկուզ կարծես հաշիշի օգնութեամբ, բայց դէ ճանաչեց, ընդունեց, ու ուրախացան բոլորը։
մարկ թուէնն էր կարծես գրում, որ երբ աւարտում ես գիրք մեծերի մասին՝ պարզ ա՝ աւարտում ես ամուսնութեամբ։ երբ աւարտում ես երեխաների մասին՝ չգիտես էլ ինչ անել։ մարկ թուէնը, բայց, կարծում եմ յաճախ էր հեգնում, ու բնաւ նկատի չունէր որ էդ լաւ ձեւ ա՝ ամուսնութեամբ աւարտելը, փոխարէնը նկատի ունէր, որ շաբլոն ա։
ու նոյնիսկ բագի ասած՝ «ես միշտ լացում եմ հարսանիքների ժամանակ»֊ը հէնց այդ մասին ա, վերջում հանդիսատեսին նուիրեցին այդ հարսանիքը, որ յուզուեն ու ուրախանան։ սպասելի, ոչ անակնկալ, շաբլոն սցենար՝ շաբլոն մարդկանց համա՞ր։
պօպի մասին ա նաեւ էյֆելեանը։ նկատե՞լ էք, սեւերի ցածրորակ հոլովակներում կայ շիկ։ դէ հայկական հոլովակներում էլ՝ գիտեմ, զի էդ ինդուստրիայի մէջ որոշ ժամանակ թաթախուել եմ։ շեշտում եմ, որ այլապէս կարող ա եւ չիմանայի, զի ժամանակ չեմ ծախսում նրա վրայ, ինչ չի ձգում։
այդ սեւական հոլովակներում կան շիկ աւտոներ։ ոսկէ շղթաներ։ շեշտւում ա շքեղ կեանքը։ ու էյֆելեան աշտարակում հարսանիքն ինձ համար շատ նման ա։ շիկ ա, շքեղ ա, էն տեղում ա, որի մասին կը երազէին լիքը մարդ, որ գիտեն յայտնի բաների մասին, բայց չգիտեն՝ ոչ յայտնի։
ու թւում ա թէ «ուիրդօ»֊ները նրանով են տարօրինակ, որ այլ բաներ գիտեն, աւելի խորացած են այլ տեղ, աւելի այլ, իրենց նախասիրութիւնները պիտի որ ունենան, ու անշուշտ, գնահատելով էյֆելեանը, որովհետեւ դէ բան չասի՝ էյֆելեանը գլուխգործոց ա, բայց կարող ա երազէին, եթէ հարսանիք, ապա գոնէ այլ վայրում։ ու եթէ իրական կեանքում դա լոգիստիկական խնդիրներ էր առաջացնելու, դէ կինօյում՝ կարելի էր։ նաեւ, ինձ թւում ա, իրական կեանքում էյֆելեանը վարձով չի տրւում հարսանիքների համար, բայց դա այնքան էլ էական չի։
ու ես չգիտեմ, վանչովսկիները ո՞նց են սցենար գրել։ մտածում էին՝ տանք, նետենք սա, թող յուզուեն ժողովուրդը։ թէ՞ մտածում էին՝ վոյ, արի սէնց յուզիչ բան անենք։
#արուեստ #կինօ #վանչովսկիներ #ազատականութիւն #մեր_բակը #սենսէյթ #սցենար #ֆիլմ #տարօրինակ #մարդիկ
«կոլումբուս» ֆիլմն էստեղ գտայ՝ https://www.1337x.am/torrent/3400431/Columbus-2017-BluRay-1080p-YTS-YIFY/ ու .am տիրոյթում թորենթ թրեքեր ա։ 1337֊ն էլ՝ #հասկացողների_համար ա։ (: #ֆիլմ #ճարտարապետութիւն #քաղաք #դիզայն
արդա՛ր ա։
@{ մարչ ; wordsthatidefend@spyurk.am} 19.03.2018, 17:38:58
նոր մեկնաբանության մեջ կիսվեցի այս միջոցառմամբ, որին գնացել էի ու մտածեցի, որ իզուր առաջ չեմ կիսվել միջոցառման հրավերով, այս հղմամբ ու տպավորություններով:
հիմա այստեղ եմ թողնում հայերեն ու անգլերեն տարբերակները: ավելի ուշ մտքերով էլ կկիսվեմ: եւ այլն :)
#արվեստ #ֆիլմ #կինո
«20֊րդ դարի կանայք» ֆիլմում Էբին ցոյց ա տալիս Ջեմիի մայրիկին իր որդու նկարը։ նկարի վերեւում կան երկու սեւ կտոր՝ դա պոլարոիդ֊ի «բագ»֊ից ա, երբ նկարի մասը չի երեւակւում։ սա այն մասին ա, ինչքան ուշադիր էին մանրուքներին ֆիլմի ստեղծողները։ #ֆոտո #պոլարոիդ #ֆիլմ #պատմութիւն #էկրանահան
փաստօրէն այդ «երազողները» ֆիլմում ներկայացնում են սեւանի գրողների տունը։ ու ըստ երեւոյթին ճաշարանի տակ, ստուերում սեղաններ էին շարում, սրճարան էր։
իսկ ֆիլմը նոր չի որ պեղել են։ առաջին անգամ ես այս ֆիլմի մասին իմացել եմ իննսունականներին, Արթուր Գրիգորեանի հաղորդումից, ուր նա հոլովակներ էր ցոյց տալիս։ ու մի հաղորդման մէջ հայկական հոլովակների պատմութիւն էր ու այս ֆիլմից հատուածներ դրեց։ ես յիշում եմ այն «ռակետա»֊ով շրջելիս կադրերը, եւ աղջիկներին։
ու յետոյ յիշել էի ֆիլմի անունը ու պարբերաբար փնտրում էի համացանցում։ բայց արդէն վաղուց մոռացել եմ ու ահա յայտնուեց, այն էլ աղմուկ հանելով։
հա դէ ահագին թոյլ է, իհարկէ, սցենարն էլ, ռեժիսորական աշխատանքն էլ, «հելփ»֊ում հաւէս փախած սցենար կար, այստեղ իրենք պարզապէս տեղեր փոխելով երգում են հիմնականում, ու աղջիկների առաջ ինքնացուցադրւում։
սակայն ես չեմ եկել այն քննադատելու, ինքը իհարկէ հետաքրքիր է նրանով որ եղել է նման փորձ այն ժամանակ ու դա շատ հաւէս է։
#սեւան #հայաստան #ճարտարապետութիւն #ֆիլմ #երազողները #պատմութիւն #1969 #հոլովակ #կարճամետրաժ #սեւանի_գրողների_տուն
փաստօրէն միտնիկի տատիկը հայ է։ #էկրանահան #ռեբա_վարդանեան #տատիկ #կեւին_միտնիկ #ֆիլմ #փաստօրէն
Միան ու Ջեսին՝ https://www.youtube.com/watch?v=XG8qATRtNuU
#միա_ուասիկովսկա #ֆիլմ #թրեյլեր #կինո
Հիւ Լաւրին այս ֆիլմում է նկարել՝
https://www.youtube.com/watch?v=tRn3gr8Pt_o
#հիւ_լաւրի #ֆիլմ #թրեյլեր #կինո
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
աղբիւր (ռուսերէն)
ու տենց
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #պատերազմ #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #համբոյր #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
աղբիւր (ռուսերէն)
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #շէնք #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
նախ, ես ուզեցի տեսնել այս ֆիլմը, քանի որ գորիլլաներին մանկուց անտարբեր չեմ՝ մեզ մօտ կար «գորիլլաները մշուշի մէջ» գիրքը, այդ գրքով ֆիլմ էլ կայ նկարուած։
շատ հետաքրքիր ֆիլմ էր։ այնպէս չէ որ լաւն էր։ հետաքրքիր էր։ լաւը չէր, քանի որ ինձ բնաւ հետաքրքիր չէր ինչպէս են իրենք գնում հիւանդանոց ու նկարում տուժած երեխաներին։ ակնյայտ է որ երեխաները տուժում են պատերազմի ժամանակ։ էժան բան կայ այդ երեխաներին ցոյց տալու մէջ որպէս ազդեցութեան միջոց։
իսկ հետաքրքիր էր ինչպէս է կանոնաւոր բանակը նահանջում, կամ աւելի ճիշտ՝ թռնում առանց մի կրակոցի, ինչպէս են թռնում ՄԱԿ֊ի խաղաղարարները, պարզապէս փորձելով արժանավայել տեսք ունենալ։
ինչպէս են կտեր տալիս միամիտ բնակիչներին, որ իրենք դէմ չլինեն նավթահանման արդիւնաբերութեանը։ ինչպէս այնտեղ կան կապիտալի շահերին աջակցողները, յիշեցրին ալեքսանեանի աջակիցներին։ ու իրենք բոլորը չէին հաւատում, որ կարող է ինչ֊որ մէկը անկեղծ մտածի կենդանիների կամ բնութեան մասին։ նոյնիսկ «օգտակար իդիոտների» վարկած չէին թոյլ տալիս։
իսկ գորիլլաները, ի տարբերութիւն երեխաներին, յուզիչ էին։ ինչպէս էին իրենք փաթաթւում, գրկում մարդկանց, իրենց ափերը, մատները, իրենց հետ ինչպէս էին խաղում։
չեմ հասկանում ինչ մի յիմար էր այդ գորիլլաներին նայողը, երբ անասնաբոյժը «չէր կարողանում» գալ, նա, ըստ ֆիլմի, ոչ մի միջոց չձեռնարկեց, որ հիւանդ կենդանուն փրկի։ գոնէ գիրք չունէ՞ր ուր գրուած լինէին հիւանդութիւնների ազդակներն ու դեղերը, գոնէ մի բան փորձեր անել։ բացի իր կողքը նստելուց ու անհանգստանալուց։
ֆիլմը լաւ էր սարքած, սիրուն, ճիշտ, սանրուած, պրոֆեսիոնալ։
նաեւ հաւէս էր, երբ ֆրանսիացին, ՍՈԿՈ֊ի աշխատողը, ասում էր՝ «իրենց պէտք է գաղութացնել։ իրենք չեն կարողանում ինքնուրոյն կարգ ու կանոն պահպանել։ իրենք հետամնաց են։» փաստօրէն այդպիսի ֆրանսիացիներ էլ կան։ իմպերիալիզմը հեշտ չի մահանում, պահպանւում է, կոնսերուացւում է որոշակի մարգինալիզացուած ձեւով, բայց բաւական է ֆրանսիայում լինի չժողովրդավարութիւն, ու պուտինի պէս մի արքայ, արթնանալու է, հնչելու է, տալու է իր մասին իմանալ։
շատ վեհ էր ֆրանսիացի հրամանատարի կերպարը։ նաեւ նա այնքան միամիտ չէր, ու շատ գաղափարական էր։ պատահական չէ որ իրեն խփեցին։ լաւ է, կենդանի մնաց։
եւ այդպէս։
#գորիլլաներ #կինո #բրիտանական֊ֆիլմերի֊փառատօն #պատերազմ #մ23 #խաղաղապահներ #մակի֊խաղաղապահներ #բնութիւն #կապիտալ #կենդանիներ #ֆիլմ #էկրանահան #շահեր #
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
#հաւէս #համացանց #ֆիլմ #արուեստ #հիլման #ուտենց #տեսանիւթ
հերոսը՝ քառասնամեայ ամուրին, անյաջողակ, դասատու, ապրում է մօր եւ հօր հետ փոքր բնակարանում։ Մայրն եւ հայրը վրացական խանդավառութեամբ փորձում են իրեն ամուսնացնել։ Յօրինում են ինչ֊որ զուարճալի ձեւեր, բարդ բեմադրութիւններ՝ լաւ ընտանիքից աղջկայ հետ նրան ծանօթացնելու համար։ Բնական է, նա սիրահարւում է լրիւ այլ կնոջ՝ նա եւ ազատ չէ, եւ իրեն հաւասար չէ։ Արդիւնքում յայտնւում է իր ձեռքերում հարսով, ով յղի է տեղական գողականից։ Ու, ըստ ֆիլմի եզրափակիչ հնչերանգի, այն բաց է, բայց մենք հասկանում ենք, որ նա ամուսնանալու է այդ կնոջ հետ, լինելու է նրան լաւ ամուսին։ Այսինքն թւում է, որ սա անհաւատալի արկածների մի շղթայ է, այդպէս չի լինում կեանքում։ Բայց ֆիլմը զարգանում է, ու դու հասկանում ես, որ հենց այդպէս էլ կեանքում լինում է, որ մարդը երեւացող չէ, տկար արտաքինից, բայց շատ ուժեղ իր պարկեշտութեամբ, կարող է տանել այնպիսի բեռ, որ ինչ֊որ մաչո֊ի ուժերով չէ։
http://www.svoboda.org/content/transcript/26802355.html
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց #նիւ֊եոռք #նյու֊յորք #մոմա
Լեւան Կոգուաշվիլու «Կոյր ժամադրություններ» ֆիլմը ընտրուել է European Film Awards նոմինացուելու առաջադրուած 50 ֆիլմերի ցանկի մէջ։
http://www.europeanfilmawards.eu/en_EN/film/1254
http://agenda.ge/news/22758/eng
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
սա հրաշք հատուած է, աւաղ շատ վատ որակով http://www.youtube.com/watch?v=oGLKnAvzlg4 այպէս է պէտք աշխատանքը թողնել։ եւ փաստօրէն, երկու բան շահեց մէկ քայլով։ ։Ճ
#հատուած #կինո #ֆիլմ
https://www.youtube.com/watch?v=1RmyVyXlEwI
#Սարդարապատ #պատմութիւն #ազատութիւն #Խզմալեան #Տիգրան֊Խզմալեան #ֆիլմ
այս ֆիլմը առցանց փաստօրէն միայն այստեղ է։
ogv֊ով իմ մատեանում պահեցի։
(watch the “Noah” movie here or here
գտնւած է Արեգի միջոցով։
#love #screencast #internet #movie #short #culture #սէր #էկրանահան #համացանց #ֆիլմ #կարճամետրաժ #անկեղծություն #հարաբերություն #մշակոյթ #մշակույթ #անկեղծութիւն
http://www.youtube.com/watch?v=aD1Yacdwup8
#այփեդ #այհեռախոս #կինո #սոս֊սարգսյան #մենք֊ենք֊մեր֊սարերը #արմեն֊այվազյան #ֆիլմ #զրույց #հատված
found on youtube, with #English #subtitles. One of my favourite #Georgian #movies: Sun of the sleepless ( უძინართა მზე)
http://www.youtube.com/watch?v=gh2gS1sKSRI
@{KAOS ; kaos@wk3.org} @{imandes (իմանդէս) ; imandes@spyurk.am} @{Maro ; jrvezh@joindiaspora.com} @{Արգելիոն Argelion ; aragev@spyurk.am} @{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} @{վիշապ ջրային ; tanamasi@spyurk.am} - I was telling you about this movie.
#georgia #movie #georgian-cinema #art #90ies #story #sun-of-the-sleepless #վրաստան #արվեստ #վրացական֊կինո #կինո #ֆիլմ #արեւ #უძინართა-მზე #իննսունականներ
դասական ուղղագրութեան մասին ֆիլմը՝
http://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4
#յարութիւն #ֆիլմ #դասական #ուղղագրութիւն
Ես Տրիերի գործերը չեմ հավանում, թույլ եմ համարում։ Սակայն իմ կարծիքը Տրիերի ֆիլմերի մասին այն չէ որ սովորաբար լինում է երբ իրեն չեն սիրում։ Ասենք ո՞նց է լինում իր մոտ, օրինակ, մի մարդ մտածեց, որ այլ մարդը, թվում է թե լավն է, իսկ այն մարդը լինում է չար, թքած ունեցող, ու էգոիստ, ու իրան լավ, իսկ առաջինին վատ է անում։ Ու նրանք ասում են՝ չէ, մարդիկ լավն են, այդպես չէ ինչպես ցույց ես տալիս։ Իսկ ես ասում եմ՝ հա, մարդիկ լավը չեն, ի՞նչ մի նորություն բացահայտեցի՞ր որ։ Ու ինչի՞ ես ցույց տալիս որ մթոմ հավատացին, վստահեցին ու հետո լոմկվեցին։ Չհավատային, չվստահեին, ո՞վ էր խնդրում։ Մանկապարտեզ ոնց որ լինի, ազնիվ խոսք։ #Տրիեր #կինո #մնկո #արվեստ #ֆիլմ #մանկապարտեզ
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
#բլենդեր ֊ով սարքած նոր ազատ #ֆիլմ ՝ http://www.youtube.com/watch?v=R6MlUcmOul8 #blender #movie #free #freedom
Միացրնում եմ «ավելի լավ չի լինում» ֆիլմը, ու հապա մի տեսեք՝
Թաուբն ու Լիզա Քադին։
Դիսկիս վրա տրանսֆորմերներ էլ կային, ասացի, մի հատ նայեմ ինչ է ու ահա,
Տաուբը ուսուցչի դերում՝
քրոսփոսթ house_am{.lj-user}-ում
_ու տենց _