#համակարգիչ #ծրագրաւորման_լեզուներ #համակարգչութիւն #ռետրոհամակարգչութիւն #կարգիչ #ֆորթ #սպեկտրում #ծրագրաւորում #էկրանահան #պատմութիւն
փորձում եմ ինձ սովորեցնել հնարաւորինս dillo ու netsurf օգտագործել։
#համակարգչութիւն #դիտարկիչ
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա
ասում ա՝ «produced by John McCarthy»
https://toobnix.org/w/ryxeSERTbgNNF9y779acFU
նաեւ ֆիլմում նշւում ա «GOGOL» ծրագրաւորման լեզուն՝ ALGOL֊ի դիալեկտ։ ըստ ալգոլի վիքի յօդուածի այն իսկապէս աշխատում էր «ODIN time-sharing system»֊ի տակ, PDP-1 մեքենայի վրայ։
#կարգիչ #ֆիլմ #պատմութիւն #արուեստ #համակարգչութիւն #ծրագրաւորում #համակարգիչ #ալգոլ #գոգոլ #օդին
էսօր արդիւնաբերութիւնը էնքան ա հեռուացել իմ սիրած համակարգչութիւնից (կարելի ա ասել՝ ե՞րբ չէր (: ) որ մտածում եմ՝ իսկ ինչի՞ գործի տեղիս ստանդարտով լափթոփ չունեմ, որը ուինդոուս ա։ կպնեմ իրան մատներով միայն ընկերութեան գործն անելիս, իսկ ինձ սիրելի գործերի համար ունենամ իմ առանձին կարգիչը։
պարզապէս նոյնիսկ էդ ընկերութեան գործերն անելու համար, շատ աւելի յարմարաւէտ ա իմ միջավայրը, քան էն ինչ տալիս են ու պահանջում են որ դրանով աշխատես։
բայց հա, չգիտեմ։ գտնեմ ինձ հին լափթոփ, նէյթիւ օբերոն սեթափ անեմ, բզբզամ հէնց իրա վրայ ազատ ժամանակ։ զի իրականում շատ աւելի բան պէտք չի։ ջեմինայ դիտարկիչ աւելացնել, uxn վմ գրել, հայերէն տառատեսակներ, կարելի ա «շիթփոստեր մոդուլ» գրել որ կպնեմ ծմակուտին։
ու տէնց գործերից ես բաւականութիւն կը ստանամ։
#անկապ #համակարգչութիւն