մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
#էկրանահան #քաղաք #կենսակայուն #կենսակայունութիւն
ուրեմն, փայնբուքը կարողանում ա լիցքաւորուել 1.5-2 ամպեր հոսանքով, սովորական հեռախօսի լիցքաւորիչից։
հիմա ֆրէյմուորք ունեմ, ինքն էլ ա թայփ սի֊ով լիցքաւորւում, բայց էդ չափի հոսանքով չի կարողանում լիցքաւորման ռեժիմ անգամ մտնել։ էդպէս կարողանում ա մի երկու օրում լիցքաւորուել, եթէ անջատել այն։
ու երէկ գնացի զիգզագ, էնտեղ կայքով տեսել էի, որ 65w լիցքաւորիչ կայ համա ֆիրմայի, բայց վաճառող տղան դա խորհուրդ չտուեց, ասաց որ իրականում 65 չի, կէսն ա, ու իրենք մոլորեցնում են, զի ընդհանուր երկու վարդակով տուածի թիւն են գրում։ խորհուրդ տուեց քսիաօմիի լիցքաւորիչ, որ էլի 65 ա տալիս, բայց մի վարդակ ունի՝ միայն թայփ սի ա իրան միանում։ ստուգեցինք, լիցք տուեց լափթոփին։
բայց նկատի ունեմ, տեսէ՛ք, փայնբուքն ի՛նչ էներգախնայող ա, զի arm ա։ էս մեքենան լինէր փայնբուքի հզօրութեան, էլի անհամեմատ շատ էր հոսանք տանելու, զի intel ա։
ու տէնց։
#փայնբուք #ինթել #արմ #երկաթ #էներգախնայողութիւն #կենսակայունութիւն
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա